Գլուխ 32
Երբ մարդիկ հավաքվում են Ինձ հետ, Իմ սիրտը լցվում է ուրախությամբ։ Անմիջապես Իմ ձեռքի օրհնությունները շնորհում եմ մարդկանց մեջ, որ մարդիկ ժողովվեն Ինձ հետ և չլինեն Իմ դեմ ըմբոստացող թշնամիներ, այլ լինեն Ինձ հետ համատեղելի ընկերներ։ Ուստի նաև մարդուն սրտանց եմ վերաբերվում։ Իմ գործում մարդը դիտվում է որպես բարձրագույն կառույցի անդամ, ուստի ավելի շատ ուշադրություն եմ դարձնում նրան, քանզի նա միշտ եղել է Իմ գործի առարկան։ Ես հաստատել եմ Իմ տեղը մարդկանց սրտերում, որպեսզի նրանց սրտերը հայացքն ուղղեն Ինձ, սակայն նրանք լիովին անտեղյակ են մնում, թե ինչու եմ դա անում, և ոչինչ չեն անում`սպասելուց բացի։ Թեև մարդկանց սրտերում կա մի տեղ, որը հաստատել եմ, նրանք կարիք չունեն, որ բնակվեմ այնտեղ։ Փոխարենը՝ սպասում են, որ իրենց սրտերի «Սուրբը» հանկարծակի գա։ Քանի որ Իմ ինքնությունը չափազանց «նվաստ» է, Ես չեմ համապատասխանում մարդկանց պահանջներին և այդպիսով «դուրս եմ թողնվում» նրանց կողմից։ Նրանց ուզածը բարձր ու հզոր «Ես»-ն է, բայց երբ եկա, մարդուն այդպես չհայտնվեցի, ուստի նրանք շարունակեցին վեր նայել դեպի հեռուն՝ սպասելով իրենց սրտերում եղողին։ Երբ եկա մարդկանց առաջ, նրանք մերժեցին Ինձ բազմության դիմաց։ Կարող էի միայն մի կողմ կանգնել՝ սպասելով, որ մարդը «վարվի» Ինձ հետ, հետևելով, թե ի վերջո մարդիկ ինչ կանեն Ինձ՝ այս թերի «արտադրանքիս» հետ։ Ես չեմ նայում մարդկանց սպիներին, այլ նրանց այն մասին, որ սպիազուրկ է, և դրանից հաճույք եմ ստանում։ Մարդկանց աչքերում ընդամենը երկնքից իջած մի «փոքրիկ աստղ» եմ՝ պարզապես ամենափոքրը երկնքում, և Իմ գալուստն այսօր երկրի վրա հանձնարարված է Աստծու կողմից։ Արդյունքում, մարդիկ ավելի շատ մեկնաբանություններ են մտածել «Ես» և «Աստված» բառերի համար՝ խորապես վախենալով Աստծուն և Ինձ միևնույնը համարելուց։ Քանի որ Իմ պատկերը որևէ նմանություն չունի Աստծու արտաքինի հետ, մարդիկ բոլորը կարծում են, որ ծառա եմ, որն Աստծու ընտանիքից չէ, և ասում են, որ սա Աստծու պատկերը չէ։ Գուցե կան մարդիկ, որոնք տեսել են Աստծուն, բայց երկրի վրա Իմ ներըմբռնման պակասի պատճառով Աստված երբեք չի «հայտնվել» Ինձ։ Գուցե չափազանց քիչ «հավատ» ունեմ, և ուստի մարդիկ Ինձ նվաստ են համարում։ Մարդիկ պատկերացնում են, որ եթե ինչ-որ մեկն իսկապես Աստված է, ապա Նա անշուշտ մարդու լեզվի գիտակ կլինի, քանզի Աստված Արարիչն է։ Բայց փաստերը ճիշտ հակառակն են․ ոչ միայն մարդու լեզվի գիտակ չեմ, այլև լինում են ժամանակներ, երբ նույնիսկ չեմ կարողանում «ապահովել» մարդուն պակասություններից։ Արդյունքում, Ինձ մի փոքր «մեղավոր» եմ զգում, քանզի չեմ գործում այնպես, ինչպես մարդիկ են պահանջում, այլ պարզապես նախապատրաստում եմ նյութերը և գործում եմ համաձայն այն բանի, ինչի պակասն ունեն։ Պահանջները, որոնք դնում եմ մարդու առաջ, բնավ մեծ չեն, սակայն մարդիկ այլ կերպ են կարծում։ Ուստի նրանց «խոնարհությունը» բացահայտվում է նրանց ամեն մի շարժման մեջ։ Նրանք միշտ պարտավորվում են քայլել Իմ առջևից՝ առաջնորդելով Ինձ, խորապես վախենալով, որ կմոլորվեմ, սարսափելով, որ կթափառեմ լեռների խորքում գտնվող հնագույն անտառներում։ Արդյունքում մարդիկ միշտ առաջ են տարել Ինձ՝ խորապես վախենալով, որ կքայլեմ դեպի զնդանը։ Որոշ չափով «բարենպաստ տպավորություն» ունեմ մարդկանց հավատի վերաբերյալ, քանզի նրանք «տքնել են» Ինձ համար՝ առանց մտածելու ուտելիքի կամ քնի մասին, այն աստիճանի, որ այս տքնությունը նրանց անքուն է թողել գիշեր ու ցերեկ և նույնիսկ սպիտակեցրել է նրանց մազերը․ սա բավական է ցույց տալու համար, որ նրանց հավատը «անդրանցնել է» տիեզերքները և դարերի ընթացքում «գերազանցել» առաքյալներին ու մարգարեներին։
Ես չեմ ծափահարում ցնծությամբ մարդկանց մեծ հմտության պատճառով և ոչ էլ սառնությամբ եմ նայում նրանց իրենց թերությունների պատճառով։ Պարզապես անում եմ այն, ինչ Իմ ձեռքերում է։ Ոչ մեկին «հատուկ վերաբերմունք» ցույց չեմ տալիս, այլ պարզապես գործում եմ Իմ ծրագրի համաձայն։ Սակայն մարդիկ անտեղյակ են Իմ մտադրություններին և շարունակ Ինձնից բաներ են խնդրում, կարծես այն հարստությունը, որ տվել եմ նրանց, ունակ չէ բավարարելու նրանց պահանջները, կարծես պահանջարկը գերազանցում է առաջարկը։ Բայց այսօրվա դարաշրջանում մարդիկ բոլորը զգում են, որ «գնաճ» կա․ արդյունքում նրանց ձեռքերը լի են նրանով, ինչ տվել եմ նրանց վայելելու համար։ Հենց սա է պատճառը, որ նրանք հակակրանք են տածում Իմ հանդեպ, և ուստի նրանց կյանքը լի է քաոսով, ու նրանք անտեղյակ են, թե ինչ պետք է ուտեն և ինչ չպետք է ուտեն։ Ոմանք նույնիսկ ամուր բռնում են այն բաները, որոնք տվել եմ նրանց վայելելու համար՝ ուշադիր նայելով դրանց։ Քանի որ մարդիկ նախկինում տառապում էին սովից, և նրանց համար հեշտ չէ ձեռք բերել այսօրվա վայելքները, նրանք բոլորն «անսահման երախտապարտ» են, և Իմ հանդեպ նրանց վերաբերմունքի մեջ որոշակի փոփոխություն է եղել։ Նրանք շարունակ լաց են լինում Իմ առջև․ քանի որ այդքան շատ բան եմ տվել նրանց, շարունակ բռնում են Իմ ձեռքը և բարձրաձայնում իրենց «երախտագիտությունը»։ Շրջում եմ տիեզերքների վրայով, և քայլելիս դիտարկում եմ ողջ տիեզերքի մարդկանց։ Երկրի վրայի մարդկանց բազմության մեջ երբեք չի եղել հարմար որևէ մեկը, որ գործեմ նրա ներսում, կամ որը ճշմարտապես սիրի Ինձ։ Ուստի այս պահին հառաչում եմ հիասթափությունից, և մարդիկ անմիջապես ցրվում են՝ այլևս չհավաքվելով, խորապես վախենալով, որ «կբռնեմ նրանց բոլորին մեկ ուռկանի մեջ»։ Օգտագործում եմ այս առիթը՝ գալու մարդկանց մեջ, անելու Իմ գործն այս ցրված մարդկանց մեջ՝ գործ, որը համապատասխան է՝ ընտրելով նրանց, ովքեր հարմար են, որ գործեմ նրանց ներսում։ Չեմ ցանկանում «պահել» մարդկանց Իմ հանդիմանության մեջ այնպես, որ երբեք չկարողանան փախչել։ Պարզապես անում եմ այն գործը, որը մտադիր եմ անել։ Եկել եմ խնդրելու մարդու «օգնությունը», քանի որ Իմ տնօրինմանը պակասում են մարդու գործերը, և ուստի հնարավոր չէ հաջողությամբ ավարտել Իմ գործը, ինչը խանգարում է Իմ գործին արդյունավետորեն առաջ ընթանալ։ Միայն հույս ունեմ, որ մարդիկ վճռականություն ունեն համագործակցելու Ինձ հետ։ Չեմ խնդրում, որ նրանք Ինձ համար համեղ ուտելիք պատրաստեն կամ հարմար տեղ կարգի բերեն, որ գլուխս դնեմ կամ գեղեցիկ հագուստ պատրաստեն Ինձ համար․ նվազագույն ուշադրություն անգամ չեմ դարձնում այս բաներին։ Երբ մարդիկ կարողանան հասկանալ Իմ մտադրությունները և առաջ ընթանալ Ինձ հետ՝ կողք կողքի, բավարարված կլինեմ Իմ սրտում։
Երկրի վրա ո՞վ է երբևէ ընդունել Ինձ իր սրտով։ Ո՞վ է երբևէ սիրել Ինձ իր սրտով։ Մարդկանց սերը միշտ նոսրացված է․ նույնիսկ Ես «չգիտեմ», թե ինչու նրանց սերը չի կարող չորացվել և լինել աննոսր։ Այսպիսով՝ մարդու ներսում նույնպես շատ «խորհուրդներ» են պարունակվում։ Արարածների մեջ մարդը դիտվում է որպես մեկը, ով «հրաշալի» է և «անըմբռնելի», և ուստի նա «որակավորումներ» ունի Իմ առջև, կարծես հավասար կարգավիճակ ունի Ինձ հետ, բայց ոչ մի տարօրինակ բան չի տեսնում իր այս կարգավիճակի վերաբերյալ։ Սրանում բանն այն չէ, որ թույլ չեմ տալիս մարդկանց կանգնել այս դիրքում և վայելել դա, այլ այն, որ ցանկանում եմ՝ նրանք պատշաճության զգացում ունենան, որ չափազանց բարձր կարծիք չունենան իրենց մասին․ երկնքի և երկրի միջև հեռավորություն կա, էլ չասած Աստծու և մարդու միջև եղածի մասին։ Մի՞թե Աստծու և մարդու միջև հեռավորությունն է՛լ ավելի մեծ չէ։ Երկրի վրա մարդը և Ես «նույն նավակի մեջ ենք», և մենք «միասին ենք դիմակայում փոթորկին»։ Իմ ինքնությունը չի ազատում Ինձ մարդկային աշխարհի դժվարությունը փորձառաբար ապրելուց, և հենց սա է պատճառը, որ ընկել եմ այն հանգամանքների մեջ, որոնցում այսօր եմ։ Երբեք խաղաղ բնակվելու տեղ չեմ ունեցել երկրի վրա, ինչի պատճառով մարդիկ ասում են․ «Մարդու Որդին երբեք գլուխը դնելու տեղ չի ունեցել»։ Արդյունքում մարդիկ կարեկցանքի արցունքներ են թափել Ինձ համար և մի քանի տասնյակ յուան են մի կողմ դրել Ինձ համար որպես «օգնության ֆոնդ»։ Միայն սրա շնորհիվ հանգստանալու տեղ ունեմ․ եթե չլիներ մարդկանց «օգնությունը», ով գիտի՝ ի վերջո որտեղ կհայտնվեի։
Երբ Իմ գործն ավարտվի, այլևս չեմ փնտրի այս «ֆինանսական օգնությունը» մարդուց. փոխարենը՝ կկատարեմ Իմ ներհատուկ գործառույթը և Իմ «տան բոլոր բաները» վար կբերեմ մարդկանց՝ նրանց վայելքի համար։ Այսօր բոլորը ստուգվում են Իմ փորձությունների մեջ։ Երբ Իմ ձեռքը պաշտոնապես իջնի մարդու վրա, մարդիկ այլևս հիացական աչքերով չեն նայի Ինձ, այլ ատելությամբ կվերաբերվեն Ինձ, և այս պահին նրանց սրտերն անմիջապես կփորվեն ու կհանվեն Իմ կողմից՝ որպես նմուշ ծառայելու համար։ Ես զննում եմ մարդու սիրտը «մանրադիտակի» տակ․ այնտեղ Իմ հանդեպ ճշմարիտ սեր չկա։ Տարիներ շարունակ մարդիկ խաբել են Ինձ և հիմարացրել են Ինձ․ պարզվում է՝ նրանց և՛ ձախ նախասիրտը, և՛ աջ փորոքը պարունակում են Իմ հանդեպ ատելության թույնը։ Ուստի զարմանալի չէ, որ նման վերաբերմունք ունեմ նրանց հանդեպ։ Եվ այնուամենայնիվ նրանք մնում են լիովին անտեղյակ սրանից և նույնիսկ չեն ընդունում դա։ Երբ ցույց եմ տալիս նրանց Իմ հետաքննության արդյունքները, միևնույն է, չեն արթնանում․ կարծես նրանց մտքում սրանք բոլորն անցյալի հարցեր են և չպետք է նորից բարձրացվեն այսօր։ Ուստի մարդիկ պարզապես անտարբերությամբ են նայում «լաբորատոր արդյունքներին»։ Նրանք հետ են հանձնում ձևաթուղթը և հեռանում։ Ավելին՝ ասում են այնպիսի բաներ, ինչպես․ «Սրանք կարևոր չեն, ոչ մի ազդեցություն չունեն իմ առողջության վրա»։ Նրանք արհամարհանքով թույլ ժպտում են, և ապա նրանց աչքերում թեթևակի սպառնալից հայացք է հայտնվում՝ կարծես ակնարկելով, որ չպետք է այդքան պարզամիտ լինեմ, որ պետք է ձևական լինեմ։ Կարծես նրանց ներքին գաղտնիքների Իմ մերկացումը խախտել է մարդու «օրենքները», և ուստի նրանք ավելի մեծ ատելությամբ են լցվում Իմ հանդեպ։ Միայն այդ ժամանակ տեսնում եմ մարդկանց ատելության աղբյուրը։ Սրա պատճառն այն է, որ, երբ նայում եմ, նրանց արյունը հոսում է, և նրանց մարմիններում զարկերակներով անցնելուց հետո այն մտնում է սիրտը, և միայն այս ժամանակ նոր «հայտնագործություն» եմ անում։ Սակայն մարդիկ ոչինչ չեն մտածում այս մասին։ Նրանք լիովին անփույթ են և հոգ չեն անում, թե ինչ են շահում կամ կորցնում, ինչը բավական է ցույց տալու նրանց «անձնուրաց» նվիրվածության ոգին։ Նրանք հաշվի չեն առնում իրենց սեփական առողջական վիճակը և «վազվզում են» Ինձ համար։ Սա նաև նրանց «նվիրումն» է և այն, ինչ «հազվագյուտ և արժեքավոր» է նրանց վերաբերյալ, ուստի ևս մեկ անգամ «գովասանքի» նամակ եմ ուղարկում նրանց, որպեսզի երջանկանան դրանով։ Բայց այս նամակը կարդալիս անմիջապես մի փոքր ջղայնություն են զգում, քանզի այն ամենը, ինչ նրանք անում են, մերժվել է Իմ լուռ նամակով։ Միշտ ուղղություն եմ տվել մարդկանց նրանց գործողություններում, սակայն թվում է, թե նրանք հակակրանք են տածում Իմ խոսքերի հանդեպ․ ուստի, հենց որ բացում եմ Իմ բերանը, նրանք ամուր փակում են իրենց աչքերը և ձեռքերով խփում իրենց ականջներին։ Նրանք հարգանքով չեն նայում Ինձ Իմ սիրո պատճառով, այլ միշտ ատել են Ինձ, քանզի մատնանշեցի նրանց թերությունները՝ մերկացնելով նրանց տրամադրության տակ եղած ողջ ունեցվածքը, և այդպիսով նրանք վնասներ են կրել իրենց գործում, ու այն ճանապարհը, որով նրանք գոյատևում են, անհետացել է։ Որպես այդպիսին, նրանց ատելությունն Իմ հանդեպ հետևաբար ավելանում է։
1992 թ. ապրիլի 14