Գլուխ 8
Երբ Իմ հայտնությունները հասնեն իրենց գագաթնակետին, և երբ Իմ դատաստանը մոտենա ավարտին, դա կլինի այն ժամանակը, երբ Իմ բոլոր մարդիկ կբացահայտվեն և ավարտուն կդարձվեն։ Ես ճամփորդում եմ տիեզերք աշխարհի բոլոր անկյուններում՝ մշտապես փնտրելով նրանց, ովքեր Իմ մտադրությունների համաձայն են և պիտանի են Իմ օգտագործման համար։ Ո՞վ կարող է ոտքի կանգնել և համագործակցել Ինձ հետ։ Մարդկանց սերն Իմ հանդեպ չնչին է, և նրանց հավատքն Իմ հանդեպ նույնպես ողորմելիորեն փոքր է։ Եթե Ես Իմ խոսքերի հիմնական հարվածը չուղղեի մարդկանց թուլություններին, նրանք կպարծենային և կչափազանցեին՝ ճամարտակելով և փքուն տեսություններ հորինելով, ասես ամենագետ և ամեն ինչ իմացող լինեին երկրային հարցերում։ Անցյալում ինձ «նվիրվածներից» և այսօր Իմ առջև «ամուր կանգնածներից» ո՞վ է դեռ համարձակվում պարծենկոտությամբ խոսել։ Ո՞վ ծածուկ չի ուրախանում իր սեփական հեռանկարների համար։ Երբ Ես ուղղակիորեն չէի մերկացնում մարդկանց, նրանք արդեն թաքնվելու տեղ չունեին և տանջվում էին ամոթից։ Որքա՞ն ավելի այդպես կլիներ, եթե այլ կերպ խոսեի։ Մարդիկ պարտքի է՛լ ավելի մեծ զգացում կունենային, կհավատային, որ ոչինչ չի կարող բուժել իրենց, և բոլորն ամուր կապված կլինեին իրենց բացասականությամբ։ Երբ մարդիկ կորցնում են հույսը, թագավորության համազարկը պաշտոնապես հնչում է, որը, ինչպես մարդիկ են ասել, «այն ժամանակն է, երբ յոթնապատիկ ուժեղացված Հոգին սկսում է գործել»։ Այլ կերպ ասած՝ սա այն ժամանակն է, երբ թագավորության կյանքը պաշտոնապես սկսվում է երկրի վրա. սա այն ժամանակն է, երբ Իմ աստվածայնությունն առաջ է գալիս՝ ուղղակիորեն գործելու (առանց որևէ մտավոր «մշակման»)։ Բոլոր մարդիկ զբաղված այսուայնկողմ են վազում, ասես վերակենդանացել են կամ արթնացել երազից և արթնանալով՝ անսպասելիորեն հայտնվում են նման հանգամանքներում, մի բան, որն իսկապես զարմացնում է նրանց։ Անցյալում Ես շատ բան եմ ասել եկեղեցու կառուցման մասին. Ես բազմաթիվ խորհուրդներ եմ բացահայտել, բայց երբ այդ գործը հասավ իր բարձրագույն կետին, այն հանկարծակի ավարտվեց։ Թագավորության կառուցումը, սակայն, այլ է։ Միայն երբ հոգևոր ոլորտում պատերազմը հասնում է իր վերջնական փուլին, Ես նորից սկսում եմ Իմ գործը երկրի վրա։ Այսինքն՝ միայն այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ նահանջի եզրին են, Ես պաշտոնապես սկսում և բարձրացնում եմ Իմ նոր գործը։ Թագավորության կառուցման և եկեղեցու կառուցման միջև տարբերությունն այն է, որ եկեղեցին կառուցելիս Ես գործում էի աստվածայնությամբ կառավարվող մարդկայնության միջոցով. Ես ուղղակիորեն էտում էի մարդկանց հին բնությունը՝ ուղղակիորեն մերկացնելով նրանց տգեղ «ես»-երը և բացահայտելով նրանց բուն էությունը, որպեսզի նրանք ճանաչեին իրենց այս հիմքի վրա և այդպիսով՝ համոզվեին իրենց սրտերում և իրենց խոսքերում։ Թագավորությունը կառուցելիս Ես գործում եմ ուղղակիորեն Իմ աստվածայնության միջոցով և բոլոր մարդկանց թույլ եմ տալիս իմանալ, թե ինչ ունեմ և ինչ եմ՝ Իմ խոսքերի նրանց ճանաչողության հիման վրա՝ ի վերջո թույլ տալով նրանց հասնել Իմ ճանաչողությանը մսեղիում։ Այսպիսով ավարտվում է ողջ մարդկության՝ մշուշոտ աստծուն ձգտելը, և այսես նրանք դադարում են իրենց սրտերում «երկնքում եղող Աստծուն» տեղ հատկացնելուց. այսինքն՝ Ես այնպես կանեմ, որ մարդկությունն իմանա այն գործերը, որոնք անում եմ մինչ մարմնացած եմ, և այդպիսով՝ կեզրափակեմ այն ժամանակաշրջանը, որում Ես երկրի վրա եմ։
Թագավորության կառուցումն ուղղված է անմիջապես հոգևոր ոլորտին։ Այսինքն՝ հոգևոր ոլորտի ճակատամարտի վիճակն ուղղակիորեն բացահայտվում է Իմ բոլոր մարդկանց մեջ, և սա բավարար է՝ ցույց տալու համար, որ ոչ միայն եկեղեցու ներսում, այլև առավել ևս Թագավորության դարաշրջանում յուրաքանչյուր մարդ մշտապես պատերազմի մեջ է։ Թեև նրանք գոյություն ունեն ֆիզիկական մարմիններում, հոգևոր ոլորտը բացահայտվում է ուղղակիորեն, և նրանք շփման մեջ են մտնում հոգևոր ոլորտի կյանքի հետ։ Ուստի, երբ սկսում եք նվիրված լինել Ինձ, պետք է պատշաճ կերպով նախապատրաստվեք Իմ գործի հաջորդ մասի համար։ Պետք է հանձնեք ձեր ողջ սիրտը. միայն այդ դեպքում կարող եք բավարարել Իմ սիրտը։ Ինձ բնավ չի հուզում այն, ինչ նախկինում տեղի է ունեցել եկեղեցում. այսօր դա թագավորությունում է։ Իմ ծրագրում Սատանան միշտ հետևել է յուրաքանչյուր քայլի և, որպես Իմ իմաստության հակադրություն, միշտ փորձել է ուղիներ և միջոցներ գտնել՝ խաթարելու Իմ սկզբնական ծրագիրը։ Սակայն կարո՞ղ էի Ես տեղի տալ նրա դավերին։ Կա՞ արդյոք որևէ բան երկնքում և երկրի վրա, որը չի գործում որպես Ինձ մատուցվող առարկա։ Կարո՞ղ են արդյոք Սատանայի դավերը բացառություն լինել։ Հենց այստեղ է հատվում Իմ իմաստությունը. հենց սա է հրաշալի Իմ գործերում, և սա է Իմ ողջ տնօրինման ծրագրի գործունեության սկզբունքը։ Թագավորության կառուցման ժամանակաշրջանում Ես դեռ չեմ խուսափում Սատանայի դավերից, այլ շարունակում եմ անել այն գործը, որը պետք է անեմ։ Տիեզերքի և բոլոր բաների մեջ Ես ընտրել եմ Սատանայի գործերը՝ որպես Ինձ հակադրություն։ Մի՞թե սա Իմ իմաստության դրսևորումը չէ։ Մի՞թե հենց սա չէ հրաշալի Իմ գործում։ Թագավորության դարաշրջան մուտք գործելու կապակցությամբ երկնքում և երկնքի տակ գտնվող բոլոր բաները լիովին փոխակերպվում են, և նրանք ուրախանում են ու ցնծում։ Դուք տարբերվո՞ւմ եք։ Ո՞ւմ սրտում չկա մեղրի քաղցրությունը։ Ո՞ւմ սիրտը չի պայթում ուրախությունից։ Ո՞ւմ ձեռքերն ու ոտքերը չեն պարում հրճվանքից։ Ո՞ւմ բերանը գովաբանության խոսքեր չի ասում։
Ըմբռնո՞ւմ եք այն ամենի նպատակներն ու ծագումը, ինչի մասին Ես խոսել և քննարկել եմ վերևում, թե՞ ոչ։ Եթե Ես չհարցնեի սա, մարդկանց մեծ մասը կկարծեր, թե պարզապես խոսում եմ արևի տակ գտնվող ամեն ինչի մասին, և ի վիճակի չէր լինի հասկանալու Իմ խոսքերի աղբյուրը։ Եթե ուշադիր խորհեք դրանց շուրջ, կիմանաք դրանց կարևորությունը։ Լավ կանես՝ ուշադրությամբ կարդաս դրանք. Իմ խոսքերից որո՞նք օգտակար չեն քեզ համար։ Որո՞նք նախատեսված չեն քո կյանքի աճն ապահովելու համար։ Որո՞նք չեն խոսում հոգևոր ոլորտի իրականության մասին։ Մարդկանց մեծ մասը հավատում է, որ Իմ խոսքերում ոչ մի իմաստ կամ ողջամտություն չկա, որ դրանք զուրկ են բացատրությունից և մեկնաբանությունից։ Մի՞թե Իմ խոսքերն իսկապես այդքան վերացական և անըմբռնելի են։ Դուք անկեղծորեն հնազանդվո՞ւմ եք Իմ խոսքերին։ Անկեղծորեն ընդունո՞ւմ եք Իմ խոսքերը։ Մի՞թե դրանց չեք վերաբերվում որպես խաղալիքների։ Մի՞թե դրանք չես օգտագործում որպես հագուստ՝ քո տգեղ արտաքինը ծածկելու համար։ Այս ընդարձակ աշխարհում ո՞վ է անձամբ ընդունել Իմ զննումը։ Ո՞վ է անձամբ լսել Իմ Հոգու խոսքերը։ Այնքա՜ն շատ մարդիկ խարխափում և փնտրում են խավարում. այնքա՜ն շատերն են աղոթում նեղության մեջ. այնքա՜ն շատերը՝ քաղցած ու մրսած, հենարան են փնտրում. և այքա՜ն շատերն են կապված Սատանայի կողմից. սակայն այնքա՜ն շատերը չգիտեն՝ ուր դիմել, այնքա՜ն շատերն են դավաճանում Ինձ իրենց երջանկության մեջ, այնքա՜ն շատերն են ապերախտ, և այնքա՜ն շատերն են նվիրված Սատանայի դավերին։ Ձեզանից ո՞վ է Հոբը։ Ո՞վ է Պետրոսը։ Ինչո՞ւ եմ բազմիցս հիշատակել Հոբին։ Ինչո՞ւ եմ այդքան շատ անգամներ անդրադարձել Պետրոսին։ Երբևէ ըմբռնե՞լ եք, թե որոնք են Իմ հույսերը ձեր հանդեպ։ Պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք նման բաների շուրջ խորհելուն։
Պետրոսը երկար տարիներ նվիրված էր Ինձ, սակայն նա երբեք չտրտնջաց և տրտնջացող սիրտ չունեցավ. նույնիսկ Հոբը նրան հավասար չէր, և դարերի ընթացքում սրբերը բոլորը շատ են զիջել Պետրոսին։ Նա ոչ միայն ձգտում էր ճանաչելու Ինձ, այլև ճանաչեց Ինձ, երբ Սատանան իրագործում էր իր դավերը։ Եվ այսպես, Պետրոսի բազմամյա ծառայությունն Ինձ համապատասխանում էր Իմ մտադրություններին, և այդ պատճառով նա երբեք չշահագործվեց Սատանայի կողմից։ Պետրոսը սովորեց Հոբի հավատքից, սակայն նաև հստակորեն նկատեց Հոբի թերությունները։ Թեև Հոբը մեծ հավատք ուներ, զուրկ էր հոգևոր ոլորտի հարցերի ճանաչողությունից, ուստի բազմաթիվ խոսքեր ասաց, որոնք չէին համապատասխանում իրականությանը. սա ցույց է տալիս, որ Հոբի ճանաչողությունը մնաց մակերեսային և կատարելության հասնելու անընդունակ։ Հետևաբար, Պետրոսը միշտ կենտրոնանում էր իր հոգու ներսում եղած զգացումներն ըմբռնելու վրա և միշտ ուշադրություն էր դարձնում հոգևոր ոլորտի դինամիկան «դիտարկելուն»։ Արդյունքում նա ոչ միայն կարողացավ Իմ մտադրությունների աննշան գիտակցում ձեռք բերել, այլև Սատանայի դավերի որոշակի ճանաչողություն ուներ։ Այս պատճառով նա բոլոր դարերի ընթացքում բոլոր մարդկանցից ամենամեծ ճանաչողությունն ուներ Իմ մասին։
Պետրոսի փորձառությունից դժվար չէ տեսնել, որ եթե մարդիկ ցանկանում են ճանաչել Ինձ, նրանք պետք է կենտրոնանան հոգու ներսում եղածն ուշադիր կերպով ըմբռնելու վրա, այլ ոչ թե արտաքնապես որոշակի չափով Ինձ «նվիրվելու». սա երկրորդական նշանակություն ունի։ Եթե չես ճանաչում Ինձ, ապա ողջ հավատքը, սերը և հավատարմությունը, որոնց մասին խոսում ես, լոկ պատրանքներ և փրփուր են և անպայման կդառնաս մեկը, ով Իմ առջև մեծ-մեծ է խոսում, բայց ինքն իրեն չի ճանաչում։ Այդպիսով՝ ևս մեկ անգամ կընկնես Սատանայի ծուղակը և անկարող կլինես ազատվել. կդառնաս կործանման որդի և ոչնչացման առարկա։ Սակայն, եթե անտարբերությամբ ես վերաբերվում Իմ խոսքերին, ապա, անկասկած, դիմակայում ես Ինձ։ Սա փաստ է։ Լավ կանես՝ հոգևոր ոլորտի դարպասից նայես այն բազմաթիվ ու բազմազան հոգիներին, որոնք պատժվել են Իմ կողմից. նրանցից որի՞ համար սա Իմ խոսքերին բացասականությամբ և անտարբերությամբ վերաբերվելու և դրանք չընդունելու արդյունքը չէր։ Նրանցից ո՞ր մեկը ցինիկ չէր Իմ խոսքերի նկատմամբ։ Նրանցից ո՞ր մեկը չփորձեց թերություն գտնել Իմ խոսքերում։ Նրանցից ո՞ր մեկը չօգտագործեց Իմ խոսքերը որպես «պաշտպանական զենքեր», որոնցով «կպաշտպաներ» ինքն իրեն։ Նրանք չէին ձգտում Իմ ճանաչողությանն Իմ խոսքերի միջոցով, այլ պարզապես օգտագործում էին դրանք և խաղում դրանցով, ասես դրանք խաղալիքներ լինեին։ Սրանով մի՞թե ուղղակիորեն չէին դիմակայում Ինձ։ Ովքե՞ր են Իմ խոսքերը։ Ո՞վ է Իմ Հոգին։ Ես ձեզ այնքան շատ անգամներ եմ նման հարցեր տվել, սակայն դրանց մասին երբևէ ստացե՞լ եք որևէ ավելի բարձր և հստակ ներըմբռնում։ Երբևէ իսկապես փորձառաբար ապրե՞լ եք դրանք։ Ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ ձեզ. եթե չեք ճանաչում Իմ խոսքերը, ո՛չ ընդունում եք դրանք, ո՛չ էլ կիրարկում, ապա անխուսափելիորեն կդառնաք Իմ պատժի առարկանե՛րը։ Անպայման կդառնաք Սատանայի զոհե՛րը։
Փետրվարի 29, 1992