Համառոտ զրույց «Հազարամյա թագավորությունը եկել է» թեմայի մասին

Ի՞նչ եք մտածում Հազարամյա Թագավորության տեսիլքի մասին։ Որոշ մարդիկ շատ մտքեր ունեն դրա մասին և ասում են՝ «Հազարամյա Թագավորությունը երկրի վրա կտևի հազար տարի, ուստի, եթե եկեղեցու տարեց անդամներն ամուսնացած չեն, արդյո՞ք նրանք պետք է ամուսնանան։ Իմ ընտանիքը փող չունի, արդյո՞ք ես պետք է սկսեմ փող աշխատել…»։ Ի՞նչ է Հազարամյա Թագավորությունը։ Գիտե՞ք։ Մարդիկ չեն կարողանում տեսնել դրա էությունը և մեծ փորձությունների են ենթարկվում։ Իրականում, Հազարամյա Թագավորությունը դեռ պաշտոնապես չի սկսվել։ Մարդկանց կատարյալ դարձնելու փուլում Հազարամյա Թագավորությունը դեռևս սաղմնային ձևով է. Աստծու կողմից ասված Հազարամյա Թագավորության ժամանակ մարդը կատարելագործված կլինի։ Նախկինում ասվում էր, որ մարդիկ սրբերի պես կլինեն և կհաստատվեն Սինիմի երկրում։ Երբ մարդիկ կատարյալ դարձվեն, նրանք կդառնան Աստծու ասած սրբերը, և միայն այդ ժամանակ է, որ Հազարամյա Թագավորությունը կգա։ Երբ Աստված կատարյալ է դարձնում մարդկանց, Նա մաքրագործում է նրանց, և որքան ավելի են նրանք մաքրագործվում, այնքան ավելի են կատարելագործվում Աստծու կողմից։ Երբ քո մեջ եղած կեղտը, ընբոստությունը, հակադրությունը և մսեղիի բաները բաները դուրս մղվեն և մաքրվեն, այդժամ դու հաճելի կլինես Աստծուն (այլ կերպ ասած՝ դու սուրբ կլինես). երբ դու Աստծու կողմից կատարյալ դառնաս և դառնաս սուրբ, դու կլինես Հազարամյա Թագավորությունում։ Այժմ Թագավորության դարաշրջանն է։ Հազարամյա Թագավորության դարաշրջանում մարդիկ կապավինեն Աստծու խոսքերին՝ ապրելու համար, և բյուր ազգերը կգան Աստծու անվան ներքո, և բոլորը կգան կարդալու Աստծու խոսքերը։ Այդ ժամանակ ոմանք կզանգահարեն հեռախոսով, ոմանք հեռագիր կուղարկեն... նրանք կօգտագործեն ցանկացած միջոց՝ Աստծու խոսքերին հասանելիություն ունենալու համար, և դուք նույնպես կենթարկվեք Աստծու խոսքերին։ Այս ամենն այն է, ինչ տեղի է ունենում մարդկանց կատարյալ դառնալուց հետո։ Այսօր մարդիկ կատարյալ են դառնում, զտվում, լուսավորվում և առաջնորդվում են խոսքերի միջոցով. սա Թագավորության դարաշրջանն է, սա մարդկանց կատարյալ դարձնելու փուլն է, և այն դեռևս որևէ կապ չունի Հազարամյա Թագավորության դարաշրջանի հետ։ Հազարամյա Թագավորության դարաշրջանում մարդիկ արդեն կատարյալ կլինեն, և նրանց մեջ եղած ապականված խառնվածքները մաքրված կլինեն։ Այդ ժամանակ Աստծու ասած խոսքերը քայլ առ քայլ կառաջնորդեն մարդկանց և կբացահայտեն Աստծու ամբողջ գործի խորհուրդներն արարչագործության ժամանակից մինչև այսօր, և Նրա խոսքերը կպատմեն մարդկանց Աստծու գործողությունների մասին յուրաքանչյուր դարաշրջանում և յուրաքանչյուր օր, թե ինչպես է Նա ներքուստ առաջնորդում մարդկանց, կպատմեն այն գործի մասին, որը Նա անում է հոգևոր ոլորտում, և կպատմեն հոգևոր ոլորտի դինամիկայի մասին։ Միայն այդ ժամանակ իսկապես կլինի Խոսքի դարաշրջանը. այժմ այն ընդամենը սաղմնային ձևով է։ Եթե մարդկանց կատարյալ չդարձնեն և չմաքրեն, նրանք երկրի վրա հազար տարի ապրելու ոչ մի միջոց չեն ունենա։ Մսեղին անխուսափելիորեն պետք է կքայքայվի. եթե մարդիկ ներքուստ մաքրագործվեն, և ազատ լինեն Սատանայի բաներից ու մսեղից, ապա ողջ կմնան երկրի վրա։ Այս փուլում դու դեռ չես կարողանում տեսնել բաների էությունը, և այն ամենը, ինչ պետք է փորձառաբար ապրես, Աստծուն սիրելն ու Նրա համար վկայություն տալն է երկրի վրա ձեր ապրած յուրաքանչյուր օրվա համար։

«Հազարամյա թագավորությունը եկել է»-ն մարգարեություն է, այն համանման է մարգարեի կանխագուշակմանը, որում Աստվածմարգարեություն է անում, թե ինչ է տեղի ունենալու ապագայում։ Այն խոսքերը, որոնք Աստված կասի ապագայում, և այն խոսքերը, որոնք Նա ասում է այսօր, նույնը չեն։ Ապագայի խոսքերը կառաջնորդեն դարաշրջանը, մինչդեռ այն խոսքերը, որոնք Նա ասում է այսօր, կատարյալ են դարձնում մարդկանց, զտում և էտում են նրանց։ Ապագայի Խոսքի դարաշրջանը տարբերվում է այսօրվա Խոսքի դարաշրջանից։ Այսօր Աստծու ասած բոլոր խոսքերը՝ անկախ այն միջոցներից, որոնցով Նա խոսում է, մարդկանց կատարյալ դարձնելու, նրանց մեջ եղած կեղտը մաքրելու, նրանց սրբացնելու և Աստծու առաջ նրանց արդար մարդիկ դարձնելու համար են։ Այսօր ասված խոսքերը և ապագայում ասվելիք խոսքերը երկու առանձին բան են։ Թագավորության դարաշրջանում ասված խոսքերը նրա համար են, որ մարդկանց լիովին ներգրավվեն ուսուցման մեջ, մարդկանց ճիշտ ուղու վրա կանգնեցնեն ամեն ինչում, և դուրս մղեն այն ամենն, ինչ անմաքուր է նրանց մեջ։ Ահա թե ինչ է Աստված անում այս դարաշրջանում. այնպես է անում, որ Իր խոսքերը յուրաքանչյուր մարդու համար հիմք դառնան և յուրաքանչյուր մարդու կյանքը լինեն, մշտապես ներսից լուսավորեն և ուղղորդեն նրանց, իսկ երբ մարդիկ հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները, Աստծու խոսքերը նրանց ներսում են՝ նրանց հանդիմանելու և կարգավարժելու համար։ Այսօրվա խոսքերը պետք է լինեն մարդու կյանքը. դրանք ուղղակիորեն ապահովում են այն ամենը, ինչի կարիքը մարդն ունի, այն ամենը, ինչ պակասում է քո ներսում, ապահովվում է Աստծու խոսքերով, և բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծու խոսքերը, լուսավորվում են Նրա խոսքերն ուտելով և խմելով։ Ապագայում Աստծու ասած խոսքերն ուղղորդելու են ողջ տիեզերքի մարդկանց. այսօր այս խոսքերն ասվում են միայն Չինաստանում, և դրանք չեն ներկայացնում ողջ տիեզերքին ասված խոսքերը։ Աստված կխոսի ողջ տիեզերքի հետ միայն, երբ Հազարամյա Թագավորությունը գա։ Իմացի՛ր, որ այսօր Աստծու ասած բոլոր խոսքերը մարդկանց կատարյալ դարձնելու համար են. այս փուլում Աստծու ասած խոսքերը մարդկանց կարիքները հոգալու համար են, ոչ թե նրա համար, որ թույլ տան քեզ առեղծվածներ իմանալ կամ Աստծու նշաններն ու հրաշքները տեսնել։ Այն, որ Նա խոսում է բազմաթիվ միջոցներով, մարդկանց կարիքները հոգալու համար է։ Հազարամյա Թագավորության դարաշրջանը դեռ չի եկել. Հազարամյա Թագավորության դարաշրջանը, որի մասին խոսվում է, այն օրն է, որ Աստված փառք է ձեռք բերում։ Հրեաստանում Հիսուսի գործի ավարտից հետո Աստված Իր գործը տեղափոխեց մայրցամաքային Չինաստան և ստեղծեց մեկ այլ ծրագիր։ Նա Իր գործի մեկ այլ մասն է անում ձեզ վրա, Նա անում է խոսքերով մարդկանց կատարյալ դարձնելու գործը, և Նա օգտագործում է խոսքերը՝ մարդկանց մեծ ցավ պատճառելու, ինչպես նաև Աստծու շնորհի մեծ մասը ձեռք բերելու համար։ Գործի այս փուլը կստեղծի հաղթողների մի խումբ, և այն բանից հետո, երբ Նա ստեղծի հաղթողների այս խումբը, նրանք ի վիճակի կլինեն վկայություն տալու Նրա գործերի մասին, նրանք ի վիճակի կլինեն ապրել իրականության մեջ, և նրանք իրականում կբավարարեն Նրան ու հավատարիմ կլինեն Նրան մինչև մահ, և այս կերպ Աստված փառք ձեռք կբերի։ Երբ Աստված փառք ձեռք բերի, այսինքն՝ երբ Նա կատարյալ դարձնի մարդկանց այս խումբը, դա կլինի Հազարամյա Թագավորության դարաշրջանը։

Հիսուսը երկրի վրա էր երեսուներեք ու կես տարի, Նա եկավ՝ անելու խաչելության գործը, և խաչելության միջոցով Աստված ձեռք բերեց Իր փառքի մի մասը։ Երբ Աստված եկավ մսեղիում, Նա ի վիճակի էր լինել խոնարհ և թաքնված, և կարող էր ահռելի տառապանք կրել։ Թեև Նա Աստված Ինքն էր, Նա, միևնույն է, դիմացավ յուրաքանչյուր նվաստացման և յուրաքանչյուր զրպարտության, և Նա մեծ ցավ կրեց՝ գամվելով խաչին, որպեսզի ավարտի փրկագնման գործը։ Գործի այս փուլի ավարտից հետո, թեև մարդիկ տեսան, որ Աստված մեծ փառք էր ձեռք բերել, սա Նրա փառքի ամբողջությունը չէր. սա Նրա փառքի միայն մի մասն էր, որը Նա ձեռք էր բերել Հիսուսից։ Թեև Հիսուսն ի վիճակի էր դիմանալու բոլոր տառապանքներին, լինել խոնարհ և թաքնված և խաչվել Աստծու համար, Աստված ձեռք բերեց Իր փառքի միայն մի մասը, և Նրա փառքը ձեռք բերվեց Իսրայելում։ Աստված դեռ ունի փառքի մեկ այլ մաս. գալ երկիր՝ գործնականում աշխատելու և կատարյալ դարձնելու մարդկանց մի խումբ։ Հիսուսի գործի փուլի ընթացքում Նա արեց որոշ գերբնական բաներ, բայց գործի այդ փուլը բնավ միայն նշաններ և հրաշքներ գործելու համար չէր։ Այն հիմնականում ցույց էր տալիս, որ Հիսուսը կարող էր տառապել և խաչվել Աստծու համար, որ Հիսուսն ի վիճակի էր ահռելի ցավ կրել, որովհետև Նա սիրում էր Աստծուն, և որ, թեև Աստված լքեց Նրան, Նա դեռ հոժարակամ էր Իր ողջ կյանքն Աստծու կամքին նվիրելու։ Երբ Աստված ավարտեց Իր գործն Իսրայելում, և Հիսուսը գամվեց խաչին, Աստված փառք ձեռք բերեց, և Նա վկայություն տվեց Սատանայի առջև։ Դուք ո՛չ գիտեք, ո՛չ էլ տեսել եք, թե ինչպես է Աստված մսեղի դարձել Չինաստանում, ուստի ինչպե՞ս կարող եք տեսնել, որ Աստված փառք է ձեռք բերել։ Երբ Աստված նվաճման շատ գործ է արել ձեզ վրա, և դուք ամուր եք կանգնել։ Հետևաբար, Աստծու գործի այս փուլը հաջողված է, և սա Աստծու փառքի մի մասը կլինի։ Դուք տեսնում եք միայն սա, և դուք դեռ պետք է կատարյալ դառնաք Աստծու կողմից, դեռ պետք է ձեր սրտերն ամբողջությամբ տաք Աստծուն։ Դուք դեռ պետք է ամբողջությամբ տեսնեք այս փառքը. դուք միայն տեսնում եք, որ Աստված արդեն նվաճել է ձեր սրտերը, որ դուք երբեք չեք կարող լքել Նրան և կհետևեք Աստծուն մինչև վերջ, և ձեր սրտերը չեն փոխվի, և որ սա է Աստծու փառքը։ Ինչի՞ մեջ եք տեսնում Աստծու փառքը։ Մարդկանց վրա Նրա գործի արդյունքներում։ Մարդիկ տեսնում են, որ Աստված այնքա՜ն հաճելի է, նրանք Աստծուն ունեն իրենց սրտերում և չեն ցանկանում լքել Նրան, և սա է Աստծու փառքը։ Եկեղեցիների եղբայրների և քույրերի ուժն աճել է։ Նրանք կարող են սրտանց սիրել Աստծուն և տեսնել Աստծու կատարած գործի գերագույն զորությունը, Նրա խոսքերի անզուգական զորությունը։ Նրանք տեսնում են, որ Նրա խոսքերն իշխանություն ունեն, և որ Նա կարող է կատարել Իր գործը դևերի երկրում, այսինքն՝ Չինական մայրցամաքում։ Թեև մարդիկ թույլ են, նրանց սրտերը խոնարհվում են Աստծու առջև, և նրանք պատրաստակամ են ընդունելու Աստծու խոսքերը։ Թեև նրանք թույլ են և անարժան, ի վիճակի են տեսնելու, որ Աստծու խոսքերն այնքա՜ն սիրելի են և այնքա՜ն արժանի են իրենց փայփայմանը։ Սա Աստծու փառքն է։ Երբ գա այն օրը, երբ մարդիկ կատարյալ դառնան Աստծու կողմից և ի վիճակի լինեն հանձնվել Նրան, և կարողանան ամբողջությամբ հնազանդվել Աստծուն և թողնել իրենց հեռանկարներն ու ճակատագիրն Աստծու ձեռքերում, ապա Աստծու փառքի երկրորդ մասն ամբողջությամբ ձեռք բերված կլինի։ Այսինքն՝ երբ գործնական Աստծու գործն ամբողջությամբ ավարտվի, Նրա գործը մայրցամաքային Չինաստանում կավարտվի։ Այլ կերպ ասած՝ երբ նրանք, ովքեր նախասահմանված և ընտրված էին Աստծու կողմից, կատարյալ դառնան, Աստված փառք ձեռք բերած կլինի։ Աստված ասաց, որ Նա Իր փառքի երկրորդ մասը բերել է Արևելք, սակայն սա անտեսանելի է անզեն աչքի համար։ Աստված Իր գործը բերել է Արևելք. Նա արդեն եկել է Արևելք։ Սա Աստծու փառքն է։ Այսօր, թեև Նրա գործը դեռ պետք է ավարտվի, քանի որ Աստված որոշել է գործել, այն անշուշտ կիրագործվի։ Աստված որոշել է, որ Նա կավարտի այս գործը Չինաստանում, և Նա վճռել է ամբողջական դարձնել ձեզ։ Այսպիսով, Նա ձեզ համար արգելափակել է նահանջի բոլոր հնարավոր միջոցները. Նա արդեն նվաճել է ձեր սրտերը, և դու պետք է շարունակես՝ անկախ նրանից ուզում ես, թե ոչ, և երբ Աստված ձեզ ձեռք է բերում, Աստված փառք է ձեռք բերում։ Այսօր Աստված դեռ պետք է լիակատար փառք ձեռք բերի, որովհետև դուք դեռ պետք է ամբողջական դառնաք։ Թեև ձեր սրտերը վերադարձել են Աստծուն, ձեր մսեղիում դեռ շատ թուլություններ կան, դուք անկարող եք բավարարել Աստծուն, դուք ի վիճակի չեք հաշվի առնել Աստծու մտադրությունները, և դուք դեռևս շատ բացասական բաներ ունեք, որոնք պետք է դեն նետեք։ Դուք դեռ պետք է անցնեք շատ փորձությունների և զտումների միջով. միայն այդկերպ ձեր կյանքի խառնվածքները կարող են փոխվել, և դուք կարող եք ձեռք բերվել Աստծու կողմից։

Նախորդը.  Միայն Աստծուն սիրելն է իսկապես Աստծուն հավատալ

Հաջորդը.  Միայն Աստծուն ճանաչողները կարող են Աստծու համար վկայություն կրել

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger