Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը

Ցանկանո՞ւմ ես տեսնել Հիսուսին: Ցանկանո՞ւմ ես ապրել Հիսուսի հետ: Ցանկանո՞ւմ ես լսել Հիսուսի ասած խոսքերը: Եթե այո, ապա ինչպե՞ս ես դու ողջունելու Հիսուսի վերադարձը: Դու ամբողջությամբ պատրա՞ստ ես: Ի՞նչ կերպով կողջունես Հիսուսի վերադարձը: Կարծում եմ՝ Հիսուսին հետևող յուրաքանչյուր եղբայր և քույր կցանկանար Նրան լավ ընդունելություն ցույց տալ: Սակայն հաշվի առե՞լ եք սա․ ճշմարտապես կճանաչե՞ս Հիսուսին, երբ Նա վերադառնա: Ճշմարտապես կըմբռնե՞ք Նրա բոլոր ասածները: Ճշմարտապես, առանց նախապայմանի, կընդունե՞ք ամբողջ գործը, որ Նա կատարում է: Բոլոր նրանք, ովքեր կարդացել են Աստվածաշունչը, գիտեն Հիսուսի վերադարձի մասին, և սևեռումով սպասում են Նրա գալստյանը: Դուք բոլորդ կենտրոնացած եք այդ պահի կայանալու վրա, և ձեր անկեղծությունը գովելի է, ձեր հավատքը՝ իսկապես նախանձելի, բայց արդյո՞ք գիտակցում եք, որ լուրջ սխալ եք արել։ Ի՞նչ կերպ է Հիսուսը վերադառնալու։ Դուք հավատում եք, որ Հիսուսը վերադառնալու է սպիտակ ամպի վրա, սակայն ես հարցնում եմ ձեզ. այս սպիտակ ամպն ինչի՞ն է վերաբերում: Հիսուսի այդքան շատ հետևորդներից, որոնք սպասում են Նրա վերադարձին, ո՞ր ժողովրդի մեջ է Նա իջնելու: Եթե դուք եք առաջինը, որոնց մեջ Հիսուսն իջնելու է, արդյո՞ք դա չափազանց անարդար չի լինի մյուս մարդկանց հանդեպ: Գիտեմ, որ դուք Հիսուսի հանդեպ մեծապես անկեղծ և հավատարիմ եք, բայց Հիսուսին երբևէ հանդիպե՞լ եք: Ճանաչո՞ւմ եք Նրա բնույթը: Երբևէ ապրե՞լ եք Նրա հետ: Որքա՞ն եք իրականում հասկանում Նրան: Ոմանք կասեն, թե այս բառերն իրենց դնում են անհարմար դրության մեջ: Նրանք կասեն. «Ես Աստվածաշունչը բազմաթիվ անգամ կարդացել եմ սկզբից մինչև վերջ: Ինչպե՞ս կարող եմ չհասկանալ Հիսուսին: Մոռացի՛ր Հիսուսի դիրքորոշման մասին. ես նույնիսկ գիտեմ, թե Նա ինչ գույնի հագուստ էր սիրում կրել: Արդյո՞ք Դու չես նվաստացնում ինձ, երբ ասում ես, թե չեմ հասկանում Նրան»: Առաջարկում եմ չվիճել այդ հարցերի շուրջ. եկեք հանդարտվենք և հաղորդակցվենք հետևյալ հարցերի վերաբերյալ. նախ և առաջ՝ գիտե՞ս, թե որն է իրականությունը, և որը՝ տեսությունը: Երկրորդ՝ գիտե՞ս, թե արդյոք ինչ են պատկերացումները, ինչ՝ ճշմարտությունը: Երրորդ՝ գիտե՞ս արդյոք, թե ինչն է երևակայական, ինչը՝ իրական:

Որոշ մարդիկ ժխտում են փաստը, որ իրենք չեն հասկանում Հիսուսին: Եվ, այնուամենայնիվ, ես ասում եմ՝ դուք նույնիսկ մազաչափ չեք հասկանում Նրան և Հիսուսի որևէ բառ չեք հասկանում: Պատճառն այն է, որ ձեզանից յուրաքանչյուրը հետևում է Նրան՝ Աստվածաշնչի պատումների և ուրիշներից լսածների պատճառով: Դուք երբեք չեք տեսել Հիսուսին, առավել ևս՝ չեք ապրել Նրա հետ և երբեք նույնիսկ կարճ ժամանակով չեք շփվել Նրա հետ: Մի՞թե Հիսուսի մասին ձեր ունեցած հասկացողությունը ոչ այլ ինչ է, քան տեսություն: Մի՞թե այն իրականությունից զուրկ չէ: Միգուցե որոշ մարդիկ տեսել են Հիսուսի դիմանկարը կամ էլ որոշ մարդիկ անձամբ այցելել են Հիսուսի տուն: Միգուցե ոմանք դիպել են Հիսուսի հագուստին: Միևնույն է, Նրա մասին քո հասկացողությունը մնում է տեսական, այլ ոչ թե գործնական, նույնիսկ եթե դու անձամբ ճաշակել ես այն սնունդը, ինչ Հիսուսն է կերել: Ինչ էլ լինի, դու երբեք չես տեսել Հիսուսին և երբեք Նրա հետ չես հաղորդակցվել մսեղիի տեսքով, և Հիսուսի մասին քո հասկացողությունը միշտ կլինի դատարկ տեսություն, որը զուրկ է իրականությունից: Միգուցե Իմ խոսքերը քեզ քիչ հետաքրքրեն, բայց Ես հարցնում եմ քեզ․ չնայած կարդացել ես այն հեղինակի բազմաթիվ աշխատանքներ, ումով ամենաշատն ես հիանում, կարո՞ղ ես ամբողջությամբ հասկանալ նրան՝ առանց նրա հետ երբևէ ժամանակ անցկացնելու: Գիտե՞ս՝ ինչպիսին է նրա անհատականությունը: Գիտե՞ս՝ ինչպիսի կյանքով է նա ապրում: Ի՞նչ գիտես նրա զգացմունքային վիճակի մասին: Դու նույնիսկ չես կարող ամբողջությամբ հասկանալ մի անձի, որով հիանում ես, ուստի ինչպե՞ս կարող էիր ըստ հնարավորին հասկանալ Հիսուս Քրիստոսին: Հիսուսի վերաբերյալ քո ամբողջ հասկացողությունը լի է երևակայությամբ և պատկերացումներով, զուրկ ճշմարտությունից ու իրականությունից: Այն գարշահոտ է և լի է մսեղիով: Ինչպե՞ս կարող է նման ըմբռնումը քեզ արժանի դարձնել Հիսուսի վերադարձը ողջունելուն: Հիսուսը չի ընդունի նրանց, ովքեր լցված են երևակայությամբ և մսեղիի պատկերացումներով: Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր չեն հասկանում Հիսուսին, համարվել Նրան հավատացողներ:

Ցանկանո՞ւմ եք իմանալ Հիսուսին փարիսեցիների ընդդիմանալու արմատի մասին: Ցանկանո՞ւմ եք ճանաչել փարիսեցիների էությունը: Նրանք լի էին Մեսիայի վերաբերյալ երևակայությամբ: Ավելին՝ նրանք միայն հավատում էին, որ Մեսիան կգա, սակայն չէին ձգտում կյանքի ճշմարտությանը: Եվ այսպես, նույնիսկ այսօր նրանք դեռ սպասում են Մեսիային, քանզի չունեն կյանքի ճանապարհի մասին գիտելիք և չգիտեն, թե որն է ճշմարտության ճանապարհը։ Դո՛ւք ասացեք՝ ինչպե՞ս կարող էին նման հիմար, համառ և տգետ մարդիկ Աստծու օրհնությունը ձեռք բերել։ Կարո՞ղ էին նրանք տեսնել Մեսիային: Նրանք հակադրվեցին Հիսուսին, որովհետև չգիտեին Սուրբ Հոգու գործի ուղղությունը, որովհետև չէին ճանաչում Հիսուսի ասած ճշմարտության ճանապարհը, և ավելին՝ չէին հասկանում Մեսիային: Եվ քանի որ նրանք երբեք չէին տեսել Մեսիային ու երբեք չէին շփվել Մեսիայի հետ, գործեցին սխալ՝ կառչելով միայն Մեսիայի անունից, մինչդեռ ցանկացած հնարավոր միջոցով հակադրվելով Մեսիայի էությանը։ Այս փարիսեցիներն էությամբ համառ, ամբարտավան էին և չէին ենթարկվում ճշմարտությանը: Աստծուն հավատալու նրանց սկզբունքը հետևյալն էր. կարևոր չէ, թե որքան խորիմաստ է քո քարոզը, կարևոր չէ, թե որքան բարձր է քո իշխանությունը, դու Քրիստոսը չես, քանի դեռ քեզ Մեսիա չեն կոչում: Մի՞թե այս համոզմունքն անհեթեթ ու ծիծաղելի չէ: Ավելին հարցնեմ ձեզ. մի՞թե ձեզ համար չափազանց հեշտ չէ այն ժամանակի փարիսեցիների սխալներն անելը՝ հաշվի առնելով, որ դուք դույզն-ինչ պատկերացում չունեք Հիսուսի մասին: Դու ունա՞կ ես զանազանելու ճշմարտության ճանապարհը: Կարո՞ղ ես ճշմարտապես երաշխավորել, որ չես հակառակվի Քրիստոսին: Ունա՞կ ես հետևելու Սուրբ Հոգու գործին: Եթե չգիտես՝ կհակառակվես Քրիստոսին, թե ոչ, ապա ասեմ, որ դու արդեն մահվան եզրին ես ապրում: Նրանք, ովքեր չէին ճանաչում Մեսիային, ունակ էին Հիսուսին հակառակվելու գործողություններ կատարելու, մերժելու Հիսուսին, զրպարտելու Նրան: Հիսուսին չհասկացող բոլոր մարդիկ ունակ են մերժելու Նրան և անարգելու Նրան: Ավելին, նրանք ունակ են Հիսուսի վերադարձը համարելու Սատանայի մոլորություն, և այս մարդկանց մեծամասնությունը կդատապարտի կրկին մարմնացած Հիսուսին: Մի՞թե այս ամենը չի վախեցնում ձեզ: Այն, ինչին կբախվեք, կլինի Սուրբ Հոգու դեմ հայհոյություն, եկեղեցիներին Սուրբ Հոգու ասած խոսքերի պատառոտում, և Հիսուսի արտահայտած բոլոր խոսքերի արհամարհանքով մերժում: Ի՞նչ կարող եք ձեռք բերել Հիսուսից, եթե այդքան մոլորված եք: Ինչպե՞ս կարող եք հասկանալ Հիսուսի կատարած գործը, երբ Նա կրկին մարմնանա սպիտակ ամպի վրա, եթե համառորեն հրաժարվում եք ուշքի գալ: Ասում եմ ձեզ հետևյալը. մարդիկ, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, բայց կուրորեն սպասում են Հիսուսի գալստյանը՝ սպիտակ ամպերի վրա, անկասկած նրանք են, ովքեր հայհոյում են Սուրբ Հոգուն, և նրանք աներկբա այն կատեգորիան են, որը պետք է ոչնչացվի: Դուք պարզապես ցանկանում եք Հիսուսի շնորհքը և պարզապես ցանկանում եք վայելել երկնքի երանելի ոլորտը, սակայն երբեք չեք հնազանդվել Հիսուսի ասած խոսքերին և երբեք չեք ընդունել Հիսուսի արտահայտած ճշմարտությունը, երբ Նա կրկին մարմնանա։ Ի՞նչ կներկայացնեք սպիտակ ամպի վրա Հիսուսի վերադարձի փաստի դիմաց։ Արդյո՞ք դա այն անկեղծությունն է, որով դուք անընդհատ մեղքեր եք գործում, ապա կրկին ու կրկին ձեր խոստովանության խոսքն ասում։ Ի՞նչ եք զոհաբերելու Հիսուսին, որը վերադառնում է սպիտակ ամպի վրա։ Արդյո՞ք դա այն բազմամյա աշխատանքի կապիտալն է, որով մեծարում եք ինքներդ ձեզ։ Ի՞նչ կներկայացնեք, որպեսզի արդյունքում վերադարձած Հիսուսը վստահի ձեզ: Արդյո՞ք դա ձեր ամբարտավան բնությունն է, որը չի ենթարկվում որևէ ճշմարտության:

Ձեր հավատարմությունը միայն բառերով է, ձեր գիտելիքը միայն մտածելն ու պատկերացումներն են, ձեր չարքաշ աշխատանքը հանուն երկնքի օրհնությունները ձեռք բերելու է, ուստի ինչի՞ նման պետք է լինի ձեր հավատքը: Նույնիսկ այսօր դուք խուլ եք ձևանում ճշմարտության յուրաքանչյուր խոսքի նկատմամբ: Դուք չգիտեք՝ ինչ է Աստված, չգիտեք՝ ինչ է Քրիստոսը, չգիտեք ինչպես երկյուղել Եհովայից, չգիտեք ինչպես մտնել Սուրբ Հոգու գործը, և չգիտեք ինչպես տարբերել հենց Աստծու գործը և մարդու մոլորեցումը: Դու միայն գիտես, թե ինչպես մեղադրել Աստծու արտահայտած ճշմարտության ցանկացած խոսք, որը չի համընկնում քո իսկ մտքերին: Որտե՞ղ է քո համեստությունը: Որտե՞ղ է քո հնազանդությունը: Որտե՞ղ է քո հավատարմությունը: Որտե՞ղ է ճշմարտությունը փնտրելու քո վերաբերմունքը: Որտե՞ղ է քո աստվածավախ սիրտը: Ասում եմ ձեզ՝ ովքեր Աստծուն հավատում են նշանների պատճառով, անշուշտ, այն կատեգորիան են, որը պետք է վերացվի: Ովքեր անընդունակ են ընդունելու կրկին մարմնացած Հիսուսի խոսքերը, վստահաբար դժոխքի սերունդ, հրեշտակապետի ժառանգ են և այն կատեգորիան, որը պետք է կործանվի ընդմիշտ: Բազմաթիվ մարդկանց գուցե չհետաքրքրեն Իմ ասածները, սակայն, այնուամենայնիվ, Ես ցանկանում եմ ասել բոլոր այսպես կոչված սրբերին, որոնք հետևում են Հիսուսին, որ երբ ձեր սեփական աչքերով տեսնեք Հիսուսին՝ երկնքից սպիտակ ամպի վրա իջնելով, դա կլինի Արդարության արևի հրապարակայնորեն հայտնվելու ժամանակը: Միգուցե դա քեզ համար կլինի մեծ ոգևորության ժամանակ: Ինչևէ, պետք է իմանաս, որ ժամանակը, երբ դու վկա կլինես երկնքից Հիսուսի իջնելուն, կլինի նաև այն ժամանակը, երբ դու կիջնես դժոխք՝ պատժվելու, այն ժամանակը, երբ կհռչակվի Աստծու տնօրինման ծրագրի ավարտը, և երբ Աստված կպարգևատրի բարիներին և կպատժի չարերին: Քանզի Աստծու դատաստանը կավարտվի, նախքան մարդը նշաններ կտեսնի, երբ կա միայն ճշմարտության արտահայտությունը։ Ովքեր ընդունում են ճշմարտությունը և չեն փնտրում նշաններ, ուստի մաքրագործվում են, պետք է բերվեն Աստծու գահի առաջ և ընկնեն Արարչի գիրկը: Միայն նրանք, ովքեր համառում են՝ հավատալով, թե «այն Հիսուսը, որը սպիտակ ամպի վրա չի գալիս, կեղծ քրիստոս է», պետք է ենթարկվեն հավիտենական պատժի, քանի որ նրանք միայն հավատում են այն Հիսուսին, որը նշաններ է կատարում, սակայն չեն ընդունում այն Հիսուսին, որն արտահայտում է խիստ դատաստան և ազատագրում կյանքը ու ճշմարիտ ճանապարհը: Այսպիսով, կարող է լինել միայն այնպես, որ Հիսուսը նրանց հետ գործ ունենա, երբ բացահայտորեն վերադառնա սպիտակ ամպի վրա: Նրանք չափազանց համառ են, չափազանց ինքնավստահ, չափազանց ամբարտավան: Ինչպե՞ս կարող է Հիսուսը պարգևատրել նման տականքներին: Հիսուսի վերադարձը մեծ փրկություն է նրանց համար, ովքեր ունակ են ընդունելու ճշմարտությունը, սակայն նրանց համար, ովքեր անկարող են ընդունելու ճշմարտությունը, դա դատապարտության նշան է: Պետք է ընտրեք ձեր սեփական ուղին և չպետք է հայհոյեք Սուրբ Հոգուն և մերժեք ճշմարտությունը: Չպետք է լինեք տգետ և ամբարտավան անձնավորություն, այլ մեկը, որը հնազանդվում է Սուրբ Հոգու առաջնորդությանը, ճշմարտության ծարավ ունի և որոնում է ճշմարտությունը. միայն այս կերպ դուք կշահեք: Խորհուրդ եմ տալիս ձեզ Աստծու հանդեպ հավատի ուղին անցնել զգուշորեն: Ձեր քմահաճությամբ եզրակացություններ մի՛ արեք. ավելին՝ Աստծու հանդեպ հավատի մեջ անհաստատ և անփույթ մի՛ եղեք: Պետք է իմանաք, որ Աստծուն հավատացողներն առնվազն պետք է ունենան խոնարհ և աստվածավախ սիրտ: Ովքեր լսել են ճշմարտությունը, սակայն դրա հանդեպ քիթը վեր են ցցել, հիմար և տգետ են: Ովքեր լսել են ճշմարտությունը, սակայն անզգուշորեն արագ եզրահանգումներ են արել կամ դատապարտել այն, ամբարտավան մարդիկ են: Հիսուսին հավատացողներից ոչ ոք այլոց անիծելու կամ դատապարտելու արժանիքներ չունի: Դուք բոլորդ պետք է լինեք մեկը, ով ունի ողջամտություն և ընդունում է ճշմարտությունը: Միգուցե, լսած լինելով ճշմարտության ճանապարհը և կարդացած լինելով կյանքի խոսքը, հավատում ես, որ այդ խոսքերի մեջ տասը հազարից միայն մեկն է համապատասխանում քո հասկացողությանը և Աստվածաշնչին, այնուհետև դու պետք է շարունակես որոնել այդ խոսքերի տասը հազարերորդում: Ես նաև խորհուրդ եմ տալիս քեզ լինել խոնարհ, չլինել չափազանց ինքնավստահ և մեծամիտ: Եթե մի փոքր աստվածավախ սիրտ ունենաս, ձեռք կբերես ավելի մեծ լույս: Եթե զգուշորեն քննես և շարունակաբար մտորես այս խոսքերի շուրջը, կհասկանաս՝ արդյո՞ք դրանք ճշմարտությունն են, թե ոչ, և արդյո՞ք դրանք կյանքն են, թե ոչ: Միգուցե, միայն մի քանի նախադասություն կարդալուց հետո որոշ մարդիկ կուրորեն կդատապարտեն այս խոսքերը՝ ասելով. «Սա Սուրբ Հոգու որոշ լուսավորությունից ավելին չէ» կամ. «Սա կեղծ քրիստոսն է, որը եկել է մարդկանց մոլորեցնելու»: Նման բաներ ասողները չափազանց տգետ են: Դու Աստծու գործից և իմաստությունից շատ քիչ ես հասկանում, և իմ խորհուրդն է քեզ՝ վերստին սկսել զրոյից: Դուք չպետք է կուրորեն դատապարտեք Աստծու արտահայտած խոսքերը՝ վերջին օրերին կեղծ քրիստոսների ի հայտ գալու պատճառով, և չպետք է լինեք մեկը, ով հայհոյում է Սուրբ Հոգուն, քանի որ վախենում է մոլորեցվելուց: Մի՞թե դա ցավալի չէր լինի: Եթե կրկնվող քննությունից հետո դեռ կարծում ես, թե այս խոսքերը ճշմարտությունը, ճանապարհը և Աստծու արտահայտությունը չեն, ուրեմն դու պետք է վերջ ի վերջո պատժվես և մնաս առանց օրհնությունների: Եթե չես կարողանում ընդունել այսպիսի ճշմարտությունը, որը խոսվել է այսքան պարզորեն և այսքան հստակորեն, ապա մի՞թե անպիտան չես Աստծու փրկության համար: Մի՞թե դու մեկը չես, որը զուրկ է օրհնությունից՝ Աստծու գահի առաջ վերադառնալու համար: Մտածի՛ր դրա մասին: Շտապող և պոռթկուն մի՛ եղիր և Աստծու հանդեպ հավատին որպես խաղի մի՛ վերաբերվիր: Մտածի՛ր հանուն քո նշանակության վայրի, հանուն քո հեռանկարների, հանուն քո կյանքի և ինքդ քեզ մի՛ խաբիր: Կարո՞ղ ես ընդունել այս խոսքերը:

Նախորդը.  Աստծու էությունը Երկնավոր Հոր Կամքին հնազանդվելն է

Հաջորդը.  Նրանք, ովքեր անհամատեղելի են Քրիստոսի հետ, անշուշտ, Աստծու հակառակորդներն են

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger