Ապականված մարդկությունը մարմնացած Աստծու փրկության առավել մեծ կարիքն ունի

Աստված մսեղի դարձավ, որովհետև Նրա գործի առարկան ոչ թե Սատանայի հոգին է կամ որևէ այլ բան, որը մսեղիից չէ, այլ մարդը, որը մսեղիից է և ապականվել է Սատանայի կողմից: Հենց այն պատճառով, որ մարդու մսեղին ապականվել է, Աստված մսեղավոր մարդուն դարձրել է Իր գործի առարկան. ավելին, քանի որ մարդը ապականության առարկա է, Աստված նրան՝ որպես Իր գործի միակ առարկայի, ընտրել է Իր փրկության գործի բոլոր փուլերում։ Մարդը մսեղիից և արյունից կազմված մահկանացու է, և միայն Աստված կարող է փրկել մարդուն։ Ուստի Իր գործում ավելի լավ արդյունքների հասնելու համար Աստված պետք է մսեղի դառնա՝ ունենալու նույն հատկությունները, ինչ մարդը։ Իր գործը կատարելու համար Աստված պետք է մսեղի դառնա հենց այն պատճառով, որ մարդը մսեղիից է և անկարող է հաղթել մեղքին կամ ազատվելու մսեղիից։ Թեև մարմնացած Աստծու էությունն ու ինքնությունը մեծապես տարբերվում են մարդու էությունից և ինքնությունից, սակայն Նրա արտաքին տեսքը նույնական է մարդու արտաքին տեսքին։ Նա բնականոն մարդու արտաքին տեսք ունի և բնականոն մարդու կյանք է վարում, և նրանք, ովքեր տեսնում են Նրան, Նրա և բնականոն մարդու միջև որևէ տարբերություն չեն կարող նկատել։ Այս բնականոն արտաքին տեսքն ու բնականոն մարդկայնությունը բավարար են՝ Իր աստվածային գործը բնականոն մարդկայնության մեջ կատարելու համար։ Նրա մսեղին օգնում է Նրան՝ կատարելու Իր գործը բնականոն մարդկայնության մեջ և մարդկանց միջավայրում, իսկ Նրա բնականոն մարդկայնությունն առավել ևս օգնում է Նրան՝ իրականացնելու փրկության գործը մարդկանց մեջ։ Թեև Նրա բնականոն մարդկայնությունը մեծ իրարանցում է առաջացրել մարդկանց միջավայրում, նման իրարանցումը չի ազդել Նրա գործի բնականոն արդյունքների վրա։ Կարճ ասած՝ Նրա բնականոն մսեղիի գործը գերագույն օգուտ է բերում մարդուն։ Թեև մարդկանց մեծ մասը չի կարող ընդունել Նրա բնականոն մարդկայնությունը, Նրա գործը դեռ կարող է արդյունքների հասնել, և այդ արդյունքները ձեռք են բերվում Նրա բնականոն մարդկայնության շնորհիվ։ Սրանում կասկած չկա։ Մարդը տասնապատիկ կամ տասնյակ անգամներ ավելի շատ բան է շահում մսեղիում Նրա գործից, քան Նրա բնականոն մարդկայնության վերաբերյալ այն պատկերացումներից, որոնք գոյություն ունեն մարդկանց միջավայրում, և Նրա գործը ի վերջո ամբողջությամբ կկլանի նման պատկերացումները։ Եվ այն արդյունքը, որին հասել է Նրա գործը, այսինքն, այն գիտելիքը, որ մարդն ունի Նրա մասին, շատ ավելի ծանրակշիռ են, քան Նրա մասին մարդու ունեցած պատկերացումները։ Հնարավոր չէ պատկերացնել կամ չափել այն գործը, որը Նա անում է մսեղիում, քանզի Նրա մսեղին նման չէ որևէ մսեղավոր մարդկային էակի մսեղիին. թեև արտաքին կերպարանքը նույնական է, էությունը նույնը չէ։ Նրա մսեղին մարդկանց մեջ Աստծու մասին բազմաթիվ պատկերացումներ է առաջացնում, սակայն Նրա մսեղին կարող է նաև մարդուն մեծ գիտելիք տալ և կարող է անգամ նվաճել ցանկացած մարդու, որն ունի նմանատիպ արտաքին կերպարանք։ Քանզի Նա սոսկ մարդ չէ, այլ Աստված է մարդու արտաքին կերպարանքով, և ոչ ոք չի կարող լիովին բացահայտել կամ հասկանալ Նրան։ Անտեսանելի և անշոշափելի Աստված սիրված և ընդունված է բոլորի կողմից։ Եթե Աստված պարզապես Հոգի է, որը մարդու համար անտեսանելի է, մարդու համար շատ հեշտ է հավատալ Աստծուն։ Մարդիկ կարող են ազատություն տալ իրենց երևակայությանը, կարող են իրենց դուր եկող ցանկացած պատկեր ընտրել որպես Աստծու պատկեր, որպեսզի գոհացնեն իրենց և երջանիկ զգան։ Այսկերպ մարդիկ կարող են առանց որևէ խղճի խայթի անել այն ամենը, ինչ իրենց սեփական «Աստված» ամենաշատն է սիրում և ցանկանում։ Ավելին՝ մարդիկ հավատում են, որ ոչ ոք ավելի հավատարիմ և անկեղծ չէ «Աստծու» հանդեպ, քան իրենք, և որ մնացած բոլորը հեթանոս շներ են ու անհավատարիմ են Աստծուն։ Կարելի է ասել, որ այսպես ձգտում են նրանք, ում հավատն առ Աստված մշուշոտ է և հիմնված է վարդապետության վրա. ամեն ինչ գրեթե նույնն է՝ քիչ տարբերությամբ։ Պարզապես նրանց երևակայության մեջ աստվածների պատկերները տարբեր են, սակայն դրանց էությունն իրականում նույնն է։

Մարդուն չի անհանգստացնում Աստծու հանդեպ իր անհոգ հավատը, և նա հավատում է Աստծուն այնպես, ինչպես իրեն դուր է գալիս։ Սա «մարդու իրավունքներից և ազատություններից» մեկն է, որին ոչ ոք չի կարող խոչընդոտել, քանզի մարդը հավատում է իր սեփական աստծուն, այլ ոչ թե մեկ ուրիշի, և սա իր իսկ մասնավոր սեփականությունն է։ Գրեթե յուրաքանչյուր ոք այս տեսակի մասնավոր սեփականություն ունի։ Մարդիկ այս սեփականությունը թանկարժեք գանձ են համարում, բայց Աստծու համար ավելի ցածր կամ անարժեք բան չկա, քանզի չկա Աստծուն հակառակվելու ավելի հստակ նշան, քան մարդու այս մասնավոր սեփականությունը։ Մարմնացած Աստծու գործի շնորհիվ է, որ Աստված դառնում է մսեղի, որն ունի շոշափելի կերպարանք, և մարդը կարող է տեսնել և դիպչել դրան։ Նա անձև Հոգի չէ, այլ մսեղի, որը մարդը կարող է տեսնել և որի հետ կարող է շփվել։ Սակայն աստվածների մեծ մասը, որոնց մարդիկ հավատում են, անմսեղի աստվածություններ են, որոնք անձև են, բայցևայնպես ազատ ձև ունեն։ Այսպիսով՝ մարմնացած Աստված դարձել է Աստծուն հավատացողների մեծ մասի թշնամին, և նրանք, ովքեր չեն կարող ընդունել Աստծու մարմնացման փաստը, նմանապես, դարձել են Աստծու հակառակորդները։ Մարդը պատկերացումներ ունի ոչ թե իր մտածելակերպի կամ իր ապստամբության պատճառով, այլ մարդու այս մասնավոր սեփականության։ Այս սեփականության պատճառով է, որ մարդկանց մեծ մասը մահանում է, և մարդկանց կյանքերը կործանում են հենց այս մշուշոտ աստվածները, որոնց մարդիկ հավատում են, որոնց հնարավոր չէ շոշափել, հնարավոր չէ տեսնել և որոնք իրականում գոյություն չունեն։ Մարդկանց կյանքեր խլում է ոչ թե մարմնացած Աստված, առավել ևս՝ երկնքի Աստված, այլ իրենց իսկ երևակայած «Աստված»։ Մարմնացած Աստված եկել է մսեղիում՝ բացառապես ապականված մարդու կարիքների պատճառով։ Դա մարդու, այլ ոչ թե Աստծու կարիքների պատճառով է, և ամբողջ գինը, որ Նա վճարել է, և Նրա ողջ տառապանքը հանուն մարդկության են, այլ ոչ թե հանուն Իր՝ Աստծու շահի։ Աստծու համար չկան շահ և կորուստ կամ վարձատրություններ. Նրա ստացածը ոչ թե այն է, ինչ Նա հնձում է, այլ ինչն ի սկզբանե պարտք էին Իրեն։ Այն ամենը, ինչ Նա անում է մարդկության համար, և այն ամբողջ գինը, որ Նա վճարել է մարդկության համար, ոչ թե այն նպատակով է, որ Նա կարողանա ավելի շատ վարձատրություններ ստանալ, այլ՝ զուտ հանուն մարդկության։ Թեպետ մսեղիում Աստծու գործը բազմաթիվ աներևակայելի դժվարություններ է ընգրկում, այն արդյունքները, որոնց ի վերջո հասնում է, շատ ավելին են, քան անմիջականորեն Հոգու կատարած գործի արդյունքները։ Մսեղիի գործը բավականին մեծ թվով դժվարությունների է հանգեցնում, և մսեղին չի կարող ունենալ նույն մեծ ինքնությունը, ինչ Հոգին, չի կարող գերբնական գործեր կատարել, ինչպես Հոգին, առավել ևս, չի կարող նույն իշխանությունն ունենալ, ինչ Հոգին։ Սակայն այս աննշան մսեղիի կատարած գործի էությունը շատ ավելի գերազանց է, քան անմիջականորեն Հոգու կատարած գործինը, և այս մսեղին Ինքն այն է, ինչի կարիքը բոլոր մարդիկ ունեն։ Փրկության ենթակա մարդկանց համար Հոգու օգտագործման արժեքը շատ ավելի ցածր է, քան մսեղիինը. Հոգու գործն ի վիճակի է ընդգրկելու ողջ տիեզերքը՝ բոլոր լեռներով, գետերով, լճերով և օվկիանոսներով, սակայն մսեղիի գործն ավելի արդյունավետորեն է առնչվում իր շփված յուրաքանչյուր մարդու հետ։ Ավելին՝ շոշափելի կերպարանքով Աստծու մսեղին կարող է ավելի լավ հասկացվել և վստահության արժանանալ մարդու կողմից, և կարող է է՛լ ավելի խորացնել Աստծու մասին մարդու գիտելիքը, և կարող է մարդու վրա ավելի խոր տպավորություն թողնել Աստծու գործնական արարքների վերաբերյալ։ Հոգու գործը պարուրված է խորհրդավորությամբ. մահկանացու էակների համար դժվար է այն կանխատեսելը, և է՛լ ավելի դժվար է տեսնելը, ուստի նրանք կարող են միայն դրա մասին երևակայել՝ չհիմնվելով ոչնչի վրա։ Մսեղիի գործը, սակայն, բնականոն և գործնական է և ունի հարուստ իմաստություն, և փաստ է, որը մահկանացու մարդն անձամբ կարող է իր աչքերով տեսնել. մարդը կարող է անձամբ գնահատել Աստծու գործի իմաստությունը և կարիք չունի գործադրելու իր հարուստ երևակայությունը։ Սրանք են մսեղիում Աստծու գործի ճշգրտությունն ու գործնական արժեքը։ Հոգին կարող է միայն այնպիսի բաներ անել, որոնք մարդու համար անտեսանելի են և երևակայելու համար՝ դժվար, օրինակ՝ Հոգու լուսավորումը, Հոգու ներգործությունը և Հոգու առաջնորդությունը, բայց մտածողություն ունեցող մարդուն դրանք չեն կարող որևէ հստակ իմաստ տալ։ Դրանք կարող են միայն ներգործություն կամ մոտավորապես նմանատիպ իմաստ տալ, և չեն կարող հրահանգել խոսքերով։ Մսեղիում Աստծու գործը, սակայն, մեծապես տարբերվում է. այն խոսքերի ճշգրիտ առաջնորդություն է ներառում, հստակ մտադրություններ ու հստակ պահանջվող նպատակներ։ Եվ այսպես, մարդը կարիք չունի խարխափելու շուրջբոլորը կամ գործադրելու իր երևակայությունը, առավել ևս՝ գուշակություններ անելու։ Սա է մսեղիում գործի հստակությունը, և Նրա գործը շատ է տարբերվում Հոգու գործից։ Հոգու գործը կիրառելի է միայն սահմանափակ շրջանակի համար և չի կարող փոխարինել մսեղիի գործը։ Մսեղիի գործի միջոցով մարդուց պահանջվող ճշգրիտ նպատակները և այս գործի միջոցով մարդու գիտելիքի գործնական արժեքը գերազանցում են Հոգու գործի ճշգրտությանն ու գործնական արժեքը։ Ապականված մարդկանց համար միայն այն գործի տեսակն է ամենաարժեքավորը, որն ապահովում է ճշգրիտ խոսքեր և ձգտելու հստակ նպատակներ, և տեսանելի ու շոշափելի է։ Միայն իրատեսական գործն ու յուրաժամ առաջնորդությունն են համապատասխանում մարդու ճաշակին, և միայն գործնական աշխատանքը կարող է մարդուն փրկել իր ապականված և անբարոյական խառնվածքից։ Սրան կարող է հասնել միայն մարմնացած Աստված. միայն մարմնացած Աստված կարող է մարդուն փրկել իր հին ապականված և անբարոյական խառնվածքից։ Թեև Հոգին Աստծու ներհատուկ էությունն է, նման գործը կարող է կատարել միայն Նրա մսեղին։ Եթե Հոգին գործեր մեն-մենակ, ապա հնարավոր չէր լինի, որ Նրա գործն արդյունավետ լիներ. սա պարզ ճշմարտություն է։ Մարդկանց մեծ մասն Աստծու թշնամին է դարձել այս մսեղիի պատճառով։ Սակայն, երբ այս մսեղին ավարտի Իր գործը, նրանք, ովքեր Նրա դեմ են, ոչ միայն կդադարեն Նրա թշնամիները լինելուց, այլ ընդհակառակը, կդառնան Նրա վկաները։ Նրանք կդառնան այն վկաները, որոնք նվաճվել են Նրա կողմից՝ վկաներ, որոնք համատեղելի են Նրա հետ և անբաժան են Նրանից։ Նա մարդուն կստիպի իմանալ մսեղիի գործի կարևորությունը մարդու համար, և մարդը կիմանա այս մսեղիի կարևորությունը մարդու գոյության իմաստի առնչությամբ, կիմանա Նրա գործնական արժեքը, որը վերաբերում է մարդու կյանքի աճին, և առավել ևս, կիմանա, որ այս մսեղին անսպասելիորեն կդառնա կյանքի կենդանի շատրվան, որից մարդը չի կարողանա բաժանվել։ Թեպետ Աստծու մարմնացած մսեղին հեռու է Աստծու ինքնությանն ու կարգավիճակին համապատասխանելուց և մարդուն Նրա իրական արժեքի հետ անհամատեղելի է թվում, այս մսեղին, որը չունի Աստծու ներհատուկ պատկերը կամ Աստծու ներհատուկ ինքնությունը, կարող է կատարել այն գործը, որն Աստծու Հոգին ի վիճակի չէ անմիջականորեն կատարելու։ Այսպիսին են Աստծու մարմնացման ներհատուկ նշանակությունն ու արժեքը, և հենց այս նշանակությունն ու արժեքն են, որ մարդն անկարող է ըմբռնել և ընդունել։ Թեև ողջ մարդկությունն ակնածանքով և հիացմունքով է նայում Աստծու Հոգուն և արհամարհանքով է վերաբերվում Աստծու մսեղիին, անկախ նրանից, թե ինչպես են նրանք դիտարկում կամ մտածում, մսեղիի գործնական նշանակությունն ու արժեքը շատ ավելին են, քան Հոգունը։ Իհարկե, դա միայն ապականված մարդկությանն է վերաբերում։ Բոլոր նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը և տենչում են Աստծու հայտնվելուն, Հոգու գործը կարող է տալ միայն հուզմունք կամ ոգեշնչում և զարմանքի զգացում, որ այս գործը հրաշալի է, անըմբռնելի և աներևակայելի, և զգացում, որ այն մեծ է, գերազանց և հիացմունքի արժանի, բայց և անհասանելի և անմատչելի բոլորի համար։ Մարդը և Աստծու Հոգին կարող են միայն հեռվից նայել միմյանց, ասես՝ նրանց միջև մեծ հեռավորություն լինի, և նրանք երբեք չեն կարող նման լինել, ասես՝ մարդն ու Աստված բաժանված լինեն անտեսանելի անջրպետով։ Իրականում սա պատրանք է, որը մարդուն տվել է Հոգին, ինչը պայմանավորված է նրանով, որ Հոգին և մարդը նույն տեսակից չեն և երբեք չեն գոյակցի նույն աշխարհում, և որովհետև Հոգին մարդուն հատուկ ոչինչ չունի։ Ուստի մարդը Հոգու կարիքը չունի, քանզի Հոգին չի կարող անմիջականորեն կատարել այն գործը, որն ամենաշատն է անհրաժեշտ մարդուն։ Մսեղիի գործը մարդուն տրամադրում է գործնական նպատակներ՝ ձգտելու համար, որոշակի խոսքեր և զգացում, որ Նա գործնական և բնականոն է, որ Նա խոնարհ և սովորական է։ Թեպետ մարդը կարող է վախենալ Նրանից, մարդկանց մեծ մասի համար Նա միանգամայն մատչելի է։ Մարդը կարող է տեսնել Նրա դեմքը և լսել Նրա ձայնը և Նրան հեռվից նայելու կարիք չունի։ Այս մսեղին մարդուն մոտ է թվում, ոչ թե հեռու կամ անըմբռնելի, այլ տեսանելի և հասանելի, քանզի այս մսեղին նույն աշխարհում է, ինչ մարդը։

Բոլոր նրանց համար, ովքեր ապրում են մսեղիում, խառնվածքի փոփոխության ձգտելը պահանջում է նպատակներ, իսկ Աստվածճանաչողության ձգտելը՝ Աստծու գործնական արարքներն ու իրական դեմքը վկայելը։ Երկուսին էլ կարելի է հասնել միայն Աստծու մարմնացած մսեղիի միջոցով, և երկուսն էլ կարող են իրագործվել միայն բնականոն և գործնական մսեղիի կողմից։ Ահա թե ինչու է անհրաժեշտ մարմնացումը. այն պետք է ողջ ապականված մարդկությանը։ Քանի որ մարդկանցից պահանջվում է ճանաչել Աստծուն, մշուշոտ և գերբնական աստվածների պատկերները պետք է հեռացվեն նրանց սրտերից, և քանի որ նրանցից պահանջվում է դեն նետել իրենց ապականված խառնվածքները, նրանք նախ պետք է իրենց ապականված խառնվածքները ճանաչեն։ Եթե միայն մարդը կատարի մշուշոտ աստվածների պատկերները մարդկանց սրտերից հեռացնելու գործը, նա չի կարողանա հասնել նախատեսված արդյունքին։ Մարդկանց սրտերում մշուշոտ աստվածների պատկերները չեն կարող մերկացվել, դեն նետվել կամ ամբողջովին վտարվել միայն խոսքերով։ Այդպես վարվելով՝ ի վերջո, միևնույն է, հնարավոր չէր լինի մարդկանցից հեռացնել այս խորապես արմատացած բաները։ Միայն այս մշուշոտ և գերբնական բաները գործնական Աստծով և Աստծու ներհատուկ պատկերով փոխարինելով և դրանք մարդկանց աստիճանաբար ճանաչել տալով՝ կարելի է հասնել պատշաճ արդյունքի։ Մարդը գիտակցում է, որ այն աստվածը, որին ինքը ձգտել է անցյալում, մշուշոտ է և գերբնական։ Այդ արդյունքին հասնել կարող է ոչ թե Հոգու անմիջական առաջնորդությունը, առավել ևս՝ որևէ անհատի ուսմունքները, այլ մարմնացած Աստված։ Հենց այն պատճառով, որ մարմնացած Աստծու բնականոնությունն ու գործնականությունը մարդու երևակայության մեջ առկա մշուշոտ և գերբնական աստվածների հակադրությունն են, մարդու պատկերացումներն ամբողջությամբ բացահայտվում են, երբ մարմնացած Աստված պաշտոնապես կատարում է Իր գործը։ Մարդու սկզբնական պատկերացումները կարող են բացահայտվել՝ միայն մարմնացած Աստծուն հակադրվելիս։ Առանց մարմնացած Աստծու հետ համեմատության՝ մարդու պատկերացումները չէին կարող բացահայտվել. այլ կերպ ասած՝ առանց գործնականության՝ որպես հակադրության, մշուշոտ բաները չէին կարող բացահայտվել։ Ոչ ոք ի վիճակի չէ խոսքերով կատարելու այս գործը, և ոչ ոք ի վիճակի չէ խոսքերով արտահայտելու այս գործը։ Աստված Ինքը կարող է կատարել Իր սեփական գործը, և ուրիշ ոչ ոք Նրա փոխարեն չի կարող կատարել։ Որքան էլ հարուստ լինի մարդու լեզուն, նա ի վիճակի չէ արտահայտելու Աստծու գործնականությունն ու բնականոնությունը։ Մարդը կարող է ավելի գործնականորեն ճանաչել Աստծուն և կարող է ավելի հստակորեն տեսնել Նրան միայն այն դեպքում, եթե Աստված անձամբ գործի մարդու մեջ և ամբողջությամբ ցույց տա Իր պատկերն ու Իր էությունը։ Մսեղիից կազմված որևէ մարդկային էակ չի կարող հասնել այս արդյունքին։ Իհարկե, Աստծու Հոգին նույնպես անընդունակ է հասնելու այս արդյունքին։ Աստված կարող է ապականված մարդուն փրկել Սատանայի ազդեցությունից, սակայն այս գործը չի կարող կատարվել անմիջականորեն Աստծու Հոգու կողմից, ավելի շուտ, այն կարող է կատարվել միայն այն մսեղիի միջոցով, որն Աստծու Հոգին հագել է, այսինքն՝ մարմնացած Աստծու մսեղիի։ Այդ մսեղին և՛ մարդկային էակ է, և՛ Աստված. այդ մսեղին անձ է, որն ունի բնականոն մարդկայնություն և նաև Աստված է, որն ունի լիակատար աստվածայնություն։ Ուստի թեև այդ մսեղին Աստծու Հոգին չէ և մեծապես տարբերվում է Հոգուց, այնուամենայնիվ հենց մարմնացած Աստված է, որ փրկում է մարդուն, ով և՛ Հոգին է, և՛ մսեղին։ Անկախ այն բանից, թե ինչ անունով են Նրան կոչում, վերջին հաշվով հենց Աստված Ինքն է փրկում մարդկությանը։ Քանի որ Աստծու Հոգին անբաժանելի է մսեղիից, և մսեղիի գործը նաև Աստծու Հոգու գործն է, պարզապես այդ գործը կատարվում է ոչ թե Հոգու ինքնությունն օգտագործելու միջոցով, այլ՝ մսեղիի ինքնությունը։ Այն գործը, որը պետք է անմիջականորեն Հոգին կատարի, մարմնացում չի պահանջում, իսկ այն գործը, որը մսեղիի միջոցով կատարում է պահանջում, անմիջականորեն Հոգին չի կարող կատարել, և կարող է միայն մարմնացած Աստված կատարել։ Սա է պահանջվում այս գործի համար, և սա պահանջվում ապականված մարդկությունից։ Աստծու գործի երեք փուլերից միայն մեկն է անմիջականորեն Հոգին կատարել, իսկ մնացած երկու փուլերը կատարել է մարմնացած Աստված և ոչ՝ անմիջականորեն Հոգին։ Օրենքի դարաշրջանում Հոգու կատարած գործը չէր ներառում մարդու ապականված խառնվածքի փոփոխությունը, և ոչ էլ որևէ կապ ուներ մարդու՝ Աստծու մասին ունեցած գիտելիքի հետ։ Սակայն Շնորհքի դարաշրջանում և Թագավորության դարաշրջանում Աստծու մսեղիի գործը ներառում է մարդու ապականված խառնվածքը, նրա գիտելիքն Աստծու մասին և փրկության գործի կարևոր ու առանցքային մաս է։ Ուստի ապականված մարդկությունն առավել մեծ կարիք ունի մարմնացած Աստծու փրկության և Նրա անմիջական գործի։ Մարդկությանն անհրաժեշտ է, որ մարմնացած Աստված հովվի իրեն, աջակցի, ջրի, կերակրի, դատի և պատժի իրեն, և մարդկությունը մարմնացած Աստծու առավել մեծ շնորհի և առավել մեծ փրկագնման կարիք ունի։ Միայն մսեղիում եղող Աստված կարող է լինել մարդու մտերիմը, մարդու հովիվը և մարդու մշտապես ներկա օգնականը, և այս ամենը մարմնացման անհրաժեշտությունն է թե՛ այսօր, թե՛ անցյալում։

Մարդն ապականվել է Սատանայի կողմից և Աստծու բոլոր արարածներից ամենաբարձրն է, ուստի մարդն Աստծու փրկության կարիքն ունի։ Աստծու փրկության առարկան մարդն է, ոչ թե Սատանան, և պետք է փրկվեն մարդու մսեղին և հոգին, այլ ոչ թե դևերը։ Սատանան Աստծու բնաջնջելու առարկան է, մարդն Աստծու փրկելու առարկան է, իսկ մարդու մսեղին ապականվել է Սատանայի կողմից, ուստի առաջինը պետք է մարդու մսեղին փրկվի։ Մարդու մսեղին ամենախոր կերպով է ապականվել և դարձել է Աստծուն հակադրվող մի բան, այնքան, որ անգամ բացահայտորեն է հակադրվում և ժխտում Աստծու գոյությունը։ Այս ապականված մսեղին պարզապես չափազանց համառ է, և ոչինչ ավելի դժվար չէ հաղթահարել կամ փոխել, քան մսեղիի ապականված խառնվածքը։ Սատանան մտնում է մարդու մսեղիի մեջ՝ խառնաշփոթներ հրահրելու համար, և օգտագործում է մարդու մսեղին՝ Աստծու գործը խափանելու և Աստծու ծրագիրը վնասելու համար, և այսպես՝ մարդը դարձել է Սատանա և Աստծու թշնամին։ Որպեսզի մարդը փրկվի, նա նախ պետք է նվաճվի։ Հենց դրա պատճառով է, որ Աստված ընդունում է մարտահրավերը և գալիս է մսեղիով՝ կատարելու այն գործը, որը մտադիր է կատարել, և մարտնչելու Սատանայի դեմ։ Նրա նպատակն ապականված մարդու փրկությունն է և Իր դեմ ապստամբող Սատանայի պարտությունն ու բնաջնջումը։ Նա Սատանային պարտության է մատնում մարդուն նվաճելու Իր գործի միջոցով, մինչդեռ միևնույն ժամանակ Նա փրկում է ապականված մարդկությանը։ Դա գործ է, որը միաժամանակ երկու նպատակի է հասնում։ Նա գործում է մսեղիում և խոսում է մսեղիում, և ողջ գործը ձեռնարկում է մսեղիում, որպեսզի ավելի լավ փոխգործակցի մարդու հետ և ավելի լավ նվաճի մարդուն։ Երբ Աստված մսեղի դառնա վերջին անգամ, վերջին օրերի Նրա գործը կավարտվի մսեղիում։ Նա բոլոր մարդկանց կդասավորի ըստ իրենց տեսակի, կավարտի Իր ողջ կառավարումը և նաև կավարտի Իր ողջ գործը մսեղիում։ Երկրի վրա Իր ողջ գործի ավարտից հետո Նա լիովին հաղթանակած կլինի։ Մսեղիում գործելով՝ Աստված լիովին կնվաճի և լիովին ձեռք կբերի մարդկությանը։ Մի՞թե սա չի նշանակում, որ Նրա ողջ կառավարումն ավարտին կհասնի։ Երբ Աստված ավարտի Իր գործը մսեղիում, քանի որ Նա լիովին պարտության մատնած կլինի Սատանային և հաղթանակած կլինի, Սատանան այլևս հնարավորություն չի ունենա ապականելու մարդուն։ Աստծու առաջին մարմնացման գործը փրկագնումն էր և մարդու մեղքերի ներումը։ Այժմ դա մարդկությանը նվաճելու և լիովին ձեռք բերելու գործն է, որպեսզի Սատանան այլևս որևէ ճանապարհ չունենա իր գործը կատարելու և ամբողջովին պարտված լինի, իսկ Աստված լիովին հաղթանակած լինի։ Սա մսեղիի գործն է և Իր իսկ Աստծու կատարած գործն է։ Աստծու գործի երեք փուլերի սկզբնական գործը կատարվել է անմիջականորեն Հոգու, այլ ոչ թե մսեղիի կողմից։ Աստծու գործի երեք փուլերի վերջնական գործը, սակայն, կատարվում է մարմնացած Աստծու, այլ ոչ թե անմիջականորեն Հոգու կողմից։ Միջանկյալ փուլի փրկագնման գործը նույնպես կատարվել է Աստծու կողմից մսեղիում։ Ողջ կառավարման գործի ընթացքում ամենակարևոր գործը մարդուն Սատանայի ազդեցությունից փրկելն է։ Առանցքային գործն ապականված մարդկանց ամբողջությամբ նվաճելն է, որպեսզի նվաճվածների սկզբնական աստվածավախ սիրտը կարողանա վերականգնվել, և նրանք կարողանան հասնել բնականոն մարդկային կյանքի, այսինքն՝ ստեղծված էակի բնականոն կյանքի։ Այս գործը վճռորոշ է և կառավարման գործի միջուկն է։ Փրկության գործի երեք փուլերում Օրենքի դարաշրջանի գործի առաջին փուլը հեռու էր կառավարման գործի միջուկից. այն միայն փրկության գործի թեթևակի երևույթն ուներ և մարդուն Սատանայի իշխանությունից փրկելու Աստծու գործի սկիզբը չէր։ Գործի առաջին փուլը կատարվել է անմիջականորեն Հոգու կողմից, որովհետև օրենքի ներքո մարդը միայն օրենքին ենթարկվել գիտեր, և մարդը չուներ ավելի շատ ճշմարտություն և որովհետև Օրենքի դարաշրջանի գործը մարդու խառնվածքի փոփոխություններ գրեթե չէր ներառում, առավել ևս, կապված չէր այն գործի հետ, թե ինչպես մարդուն փրկել Սատանայի իշխանությունից։ Այսպիսով՝ Աստծու Հոգին ավարտեց գործի այս վերին աստիճանի պարզ փուլը, որը չէր վերաբերում մարդու ապականված խառնվածքին։ Գործի այս փուլը քիչ կապ ուներ կառավարման միջուկի հետ, և այն մեծ առնչություն չուներ մարդու փրկության պաշտոնական գործի հետ, ուստի չէր պահանջում, որ Աստված մսեղի դառնար՝ անձամբ կատարելու Իր գործը։ Հոգու կատարած գործը թաքնված է և դժվար ըմբռնելի, և այն խորապես վախեցնող ու անմատչելի է մարդու համար. Հոգին հարմար չէ անմիջականորեն կատարելու փրկության գործը և հարմար չէ անմիջականորեն կյանք տրամադրելու մարդուն։ Մարդու համար ամենահարմարն այն է, որ Հոգու գործը փոխակերպվի մի մոտեցման, որը մոտ է մարդուն, այսինքն՝ մարդու համար ամենահարմարն այն է, որ Աստված դառնա սովորական, բնականոն մարդ՝ Իր գործը կատարելու համար։ Սա պահանջում է, որ Աստված մարմնանա՝ Իր գործում Հոգու տեղը զբաղեցնելու համար, և մարդու համար Աստծու գործելու ավելի հարմար ճանապարհ չկա։ Գործի այս երեք փուլերից երկուսը մսեղին է իրականացնում, և այս երկու փուլերը կառավարման գործի առանցքային փուլերն են։ Երկու մարմնացումները փոխադարձաբար լրացնում և կատարելապես ամբողջացնում են միմյանց։ Աստծու մարմնացման առաջին փուլը հիմք դրեց երկրորդ փուլի համար, և կարելի է ասել, որ Աստծու երկու մարմնացումները մեկ ամբողջություն են կազմում և անհամատեղելի չեն միմյանց հետ։ Աստծու գործի այս երկու փուլերն իրականացվում են Աստծու կողմից Իր մարմնացած ինքնությամբ, քանի որ դրանք շատ կարևոր են ողջ կառավարման գործի համար։ Նույնիսկ կարելի է ասել, որ առանց Աստծու երկու մարմնացումների գործի՝ ողջ կառավարման գործը կանգ կառներ, իսկ մարդկությանը փրկելու գործը ոչ այլ ինչ կլիներ, քան դատարկ խոսակցություն։ Արդյոք այս գործը կարևոր է, թե ոչ, հիմնված է մարդկության կարիքների, մարդկության անբարոյականության իրականության և Սատանայի ապստամբության ու նրա գործի խառնաշփոթի լրջության վրա։ Առաջադրանքին համապատասխանող ճիշտ անձն ընտրվում է՝ ելնելով աշխատողի կատարած գործի բնույթից և գործի կարևորությունից: Երբ խոսքը վերաբերում է այս գործի կարևորությանը, այն հարցում, թե աշխատանքի որ միջոցն ընդունել՝ անմիջականորեն Աստծու Հոգու կատարած գործը, թե մարմնացած Աստծու կատարած գործը, թե մարդու միջոցով կատարված գործ, առաջինը, որ պետք է բացառվի, մարդու միջոցով կատարված գործն է, և հիմնվելով գործի բնույթի և Հոգու գործի բնույթի վրա՝ ի հակադրություն մսեղիի գործի, ի վերջո որոշվում է, որ մսեղիի կատարած գործն ավելի օգտակար է մարդու համար, քան անմիջականորեն Հոգու կատարած գործը, և որ այն ավելի շատ առավելություններ է ընձեռում։ Սա Աստծու միտքն էր այն ժամանակ, երբ Նա որոշեց՝ արդյոք գործը պետք է կատարվի Հոգու, թե մսեղիի կողմից։ Գործի յուրաքանչյուր փուլ ունի նշանակություն և հիմք։ Գործի այս փուլերից ոչ մեկը հիմնված չէ անհիմն երևակայությունների վրա, ոչ էլ դրանք կամայականորեն են իրականացվում. դրանցում որոշակի իմաստություն կա։ Այսպիսին է Աստծու ողջ գործի հետևում կանգնած իրական պատմությունը։ Մասնավորապես, այնպիսի մեծ գործում, ինչպիսին մարմնացած Աստծու անձամբ գործելն է մարդկանց մեջ, Աստծու ծրագրից է՛լ ավելի շատ բան կա։ Հետևաբար, Աստծու իմաստությունը և Նրա ողջ էությունն արտացոլված են Նրա գործի յուրաքանչյուր գործողության, մտքի և գաղափարի մեջ. սա Աստծու ավելի կոնկրետ և համակարգված էությունն է։ Մարդը դժվար է պատկերացնում այս նուրբ մտքերն ու գաղափարները, և մարդը դժվար է հավատում և, ավելին, դժվար է ճանաչում։ Մարդու կատարած գործն արվում է ըստ ընդհանուր սկզբունքի, ինչը մարդու համար խիստ գոհացուցիչ է։ Սակայն Աստծու գործի հետ համեմատած՝ պարզապես չափազանց մեծ անհամապատասխանություն կա։ Թեև Աստծու գործերը մեծ են, և Աստծու գործը վիթխարի մասշտաբի է, դրանց հետևում կան բազմաթիվ մանրակրկիտ և ճշգրիտ ծրագրեր ու կարգավորումներ, որոնք աներևակայելի են մարդու համար։ Նրա գործի յուրաքանչյուր փուլ ոչ միայն կատարվում է ըստ սկզբունքի, այլև պարունակում է բազմաթիվ բաներ, որոնք չեն կարող արտահայտվել մարդկային լեզվով, և սրանք այն բաներն են, որոնք անտեսանելի են մարդուն։ Անկախ նրանից՝ դա Հոգու գործն է, թե մարմնացած Աստծու, յուրաքանչյուրը պարունակում է Նրա գործի ծրագրերը։ Նա անհիմն չի գործում և անիմաստ գործ չի անում։ Երբ Հոգին անմիջականորեն է գործում, Նրա նպատակներով է, իսկ երբ Նա մարդ է դառնում (այսինքն, երբ Նա փոխում է Իր արտաքին կերպարանքը)՝ գործելու համար, դա առավել ևս Նրա նպատակով է։ Էլ ինչո՞ւ Նա հեշտությամբ կփոխեր Իր ինքնությունը։ Էլ ինչո՞ւ Նա հեշտությամբ կդառնար մի մարդ, որը ցածր է համարվում և հալածվում է։

Մսեղիում Նրա գործն ամենամեծ նշանակությունն ունի. սա ասվում է գործի առնչությամբ, և Նա, ով ի վերջո ավարտում է գործը, մարմնացած Աստված է, այլ ոչ թե Հոգին։ Ոմանք հավատում են, որ Աստված ինչ-որ անհայտ ժամանակ կարող է գալ երկիր և հայտնվել մարդուն, որից հետո Նա անձամբ կդատի ողջ մարդկությանը՝ ստուգելով նրանց մեկ առ մեկ՝ առանց որևէ մեկին բաց թողնելու։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, չգիտեն մարմնացման գործի այս փուլը։ Աստված մարդկանց չի դատում մեկը մյուսի հետևից, ոչ էլ նրանց ստիպում է մեկ առ մեկ ստուգում անցնել. այդպես վարվելը դատաստանի գործ չէր լինի։ Մի՞թե ողջ մարդկության ապականությունը նույնը չէ։ Մի՞թե ողջ մարդկության էությունը նույնը չէ։ Այն, ինչ դատվում է, մարդկության ապականված էությունն է, Սատանայի կողմից ապականված մարդու էությունը և մարդու բոլոր մեղքերը։ Աստված չի դատում մարդու չնչին և աննշան սխալները։ Դատաստանի գործը ներկայացուցչական է, և այն չի իրականացվում մասնավորապես որևէ որոշակի անձի համար։ Ավելի շուտ, դա գործ է, որում մարդկանց մի խումբ դատվում է՝ ողջ մարդկության դատաստանը ներկայացնելու համար։ Մսեղիում Աստծու կատարած գործն այն է, որ Նա Իր անմիջական գործն օգտագործում է մարդկանց մի խմբի վրա՝ ներկայացնելու ողջ մարդկության գործը, որից հետո այն աստիճանաբար տարածվում է։ Այսպիսին է նաև դատաստանի գործը։ Աստված չի դատում որոշակի տեսակի մարդու կամ մարդկանց որոշակի խմբի, փոխարենը դատում է ողջ մարդկության անարդարությունը, ինչպես օրինակ՝ Աստծուն մարդու հակադրվելը, կամ Նրանից մարդու չվախենալը, կամ Աստծու գործը խափանելը։ Դատվում է Աստծուն հակադրվելու մարդկության էությունը, և դատաստանի այս գործը վերջին օրերի նվաճման գործն է։ Մարմնացած Աստծու գործն ու խոսքը, որոնց ականատես է լինում մարդը, վերջին օրերում մեծ սպիտակ գահի առջև դատաստանի գործն է, որի մասին մարդը պատկերացումներ էր տածում անցյալ ժամանակներում։ Ներկայում մարմնացած Աստծու կատարած գործը հենց մեծ սպիտակ գահի առջև դատաստանն է։ Այսօրվա մարմնացած Աստված այն Աստված է, ով վերջին օրերի ընթացքում դատում է ողջ մարդկությանը։ Այս մսեղին և այս մսեղիի գործը, խոսքը և ողջ խառնվածքը Նրա ամբողջությունն են։ Թեև այս մսեղիի գործի շրջանակը սահմանափակ է և անմիջականորեն չի ընդգրկում ողջ տիեզերքը, դատաստանի գործի էությունը ողջ մարդկության անմիջական դատաստանն է. այս գործը միայն հանուն Չինաստանի ընտրյալ ժողովրդի չէ, ոչ էլ հանուն փոքրաթիվ մարդկանց է իրականացվում։ Թեև մսեղիում Աստծու գործի ընթացքում այս գործի շրջանակը չի ընդգրկում ողջ տիեզերքը, այն ներկայացնում է ողջ տիեզերքի գործը, և Իր մսեղիի գործի շրջանակում գործն ավարտելուց հետո Նա այս գործն անմիջապես կտարածի տիեզերքի յուրաքանչյուր վայրում, նույն կերպ, ինչպես Հիսուսի ավետարանը տարածվեց Նրա հարությունից և համբարձումից հետո։ Անկախ նրանից, թե դա Հոգու գործն է, թե մսեղիի, այն իրականացվում է սահմանափակ շրջանակում, բայց ներկայացնում է ողջ տիեզերքի գործը։ Վերջին օրերի ընթացքում Աստված կատարում է Իր գործը՝ հայտնվելով Իր մարմնացած ինքնությամբ, և մսեղիում Աստված այն Աստված է, ով մարդուն դատում է մեծ սպիտակ գահի առջև։ Անկախ նրանից՝ Նա Հոգին է, թե մսեղին, դատաստանի գործը կատարողը հենց այն Աստված է, ով դատում է մարդկությանը վերջին օրերի ընթացքում։ Սա որոշվում է Նրա կատարած գործով, ոչ թե Նրա արտաքին տեսքով կամ մի քանի այլ գործոններով։ Թեև մարդը պատկերացումներ է տածում այս խոսքերի վերաբերյալ, ոչ ոք չի կարող հերքել մարմնացած Աստծու կողմից ողջ մարդկության դատաստանի և նվաճման փաստը։ Անկախ նրանից, թե մարդն ինչ է մտածում դրա մասին, փաստերն, ի վերջո, փաստեր են։ Ոչ ոք չի կարող ասել. «Գործը կատարվում է Աստծու կողմից, բայց մսեղին Աստված չէ»։ Սա սխալ է, քանզի այս գործը մսեղիում Աստծուց բացի՝ որ ոք չի կարող կատարել։ Քանի որ այս գործն արդեն ավարտվել է, դրանից հետո մարդու հանդեպ Աստծու դատաստանի գործը երկրորդ անգամ չի հայտնվի. Աստված Իր երկրորդ մարմնացման մեջ արդեն ավարտել է կառավարման ամբողջ գործը, և Աստծու գործի չորրորդ փուլ չի լինի։ Քանի որ դատվողը մարդն է՝ մսեղավոր և ապականված մարդը, և անմիջականորեն Սատանայի հոգին չէ, որ դատվում է, ուստի դատաստանի գործն իրականացվում է ոչ թե հոգևոր ոլորտում, այլ մարդկանց մեջ։ Մարդու մսեղիի ապականությունը դատելու գործի համար ոչ ոք ավելի հարմար և որակավորված չէ, քան մսեղիում Աստված: Եթե դատաստանն անմիջականորեն Աստծու Հոգու կողմից իրականացվեր, ապա այն համապարփակ չէր լինի, և ավելին, մարդը դժվարությամբ կընդուներ դա, քանզի Հոգին ի վիճակի չէ դեմառդեմ հանդիպելու մարդուն։ Միայն այս կետի լույսի ներքո արդյունքներն անմիջապես չէին լինի, առավել ևս մարդը չէր կարողանա ավելի հստակ տեսնել Աստծու անվիրավորելի խառնվածքը։ Սատանան կարող է լիովին պարտության մատնվել միայն այն դեպքում, եթե մսեղիում Աստված դատի մարդկության ապականությունը։ Մսեղիում Աստված նաև բնականոն մարդկայնությամբ անձ է, սակայն Նա կարող է անմիջականորեն դատել մարդու անարդարությունը. սա Նրա բնածին սրբության և Նրա բացառիկության նշանն է։ Միայն Աստված է որակավորված և այն դիրքում, որ դատի մարդուն, քանզի Նա օժտված է ճշմարտությամբ և արդարությամբ, ուստի կարող է դատել մարդուն։ Նրանք, ովքեր զուրկ են ճշմարտությունից և արդարությունից, պիտանի չեն ուրիշներին դատելու։ Եթե այս գործը կատարվեր Աստծու Հոգու կողմից, ապա Սատանայի նկատմամբ հաղթանակ չէր նշանակի։ Հոգին, ըստ էության, ավելի վեհ է, քան մահկանացու էակները, և Աստծու Հոգին, ըստ էության, սուրբ է և հաղթական մսեղիի նկատմամբ։ Եթե Հոգին անմիջականորեն կատարեր այս գործը, Նա ի վիճակի չէր լինի դատելու մարդու ողջ ապստամբությունը և չէր կարող բացահայտել մարդու ողջ անարդարությունը։ Քանզի դատաստանի գործը իրականացվում է նաև Աստծու մասին մարդու պատկերացումների միջոցով, և մարդը երբեք որևէ պատկերացում չի ունեցել Հոգու մասին, ուստի Հոգին անկարող է ավելի լավ բացահայտել մարդու անարդարությունը, առավել ևս, լիովին մերկացնել նման անարդարությունը։ Մարմնացած Աստված բոլոր նրանց թշնամին է, ովքեր չեն ճանաչում Իրեն։ Իր մասին մարդու պատկերացումները դատելու և Իրեն դիմադրելու միջոցով Նա մերկացնում է մարդկության ողջ ապստամբությունը։ Մսեղիում Նրա գործի արդյունքներն ավելի ակնհայտ են, քան Հոգու գործինը։ Եվ այսպես, ողջ մարդկության դատաստանն իրականացվում է ոչ թե անմիջականորեն Հոգու կողմից, այլ մարմնացած Աստծու գործն է։ Մարդը կարող է տեսնել և շոշափել մսեղիում Աստծուն, և մսեղիում Աստված կարող է լիովին նվաճել մարդուն։ Մարդը Նրան հակադրվելուց անցնում է Նրան հնազանդվելուն, Նրան հալածելուց՝ Նրան ընդունելուն, Նրա մասին պատկերացումներ ունենալուց՝ Նրան ճանաչելուն, և Նրան մերժելուց՝ Նրան սիրելուն. սրանք մարմնացած Աստծու գործի արդյունքներն են։ Մարդը փրկվում է միայն Նրա դատաստանն ընդունելու միջոցով, մարդը միայն աստիճանաբար է Նրան ճանաչում Նրա բերանի խոսքերով, մարդը Նրա կողմից նվաճվում է Նրան հակադրվելու ընթացքում, և Նրանից կյանքի ապահովում է ստանում Նրա պատիժն ընդունելու ընթացքում։ Այս ողջ գործը մսեղիում Աստծու գործն է և ոչ թե Աստծու գործն Իր՝ որպես Հոգու ինքնության մեջ։ Մարմնացած Աստծու կատարած գործն ամենամեծ գործն է և ամենախորը գործը, և Աստծու գործի երեք փուլերի վճռորոշ մասը մարմնացման գործի երկու փուլերն են։ Մարմնացած Աստծու գործի առջև ծառացած խոչընդոտները չափազանց մեծ են, քանի որ մարդը խորապես ապականված է։ Մասնավորապես, վերջին օրերին այս մարդկանց վրա կատարվող գործն ավելի է լի դժվարություններով. միջավայրը թշնամական է, և յուրաքանչյուր տեսակի մարդու արժանիք բավականին ցածր է։ Սակայն այս գործի ավարտին այն դեռ կհասնի պատշաճ արդյունքի՝ առանց նվազագույն չափով անգամ թերանալու. սա մսեղիի գործի արդյունքն է, և այս արդյունքն ավելի համոզիչ է, քան Հոգու գործինը։ Աստծու գործի երեք փուլերը կավարտվեն մսեղիում, և դրանք պետք է ավարտի մարմնացած Աստված։ Ամենակարևոր և ամենավճռորոշ գործը կատարվում է մսեղիում, և մսեղիում Աստված անձամբ պետք է իրականացնի մարդու փրկությունը։ Թեև ողջ մարդկությունը զգում է, որ մսեղիում Աստված կարծես կապ չունի մարդու հետ, իրականում այս մսեղին վերաբերում է ողջ մարդկության ճակատագրին և գոյությանը։

Աստծու գործի յուրաքանչյուր փուլ իրականացվում է հանուն ողջ մարդկության և ուղղված է ողջ մարդկությանը։ Թեև դա մսեղիում Նրա գործն է, այն դեռևս ուղղված է ողջ մարդկությանը. Նա ողջ մարդկության Աստված է, և Նա բոլոր ստեղծված և չստեղծված էակների Աստված է։ Թեև մսեղիում Նրա գործը սահմանափակ շրջանակի ներսում է, և այս գործի առարկան նույնպես սահմանափակ է, ամեն անգամ, երբ Նա մսեղի է դառնում՝ Իր գործը կատարելու համար, Նա ընտրում է Իր գործի այնպիսի առարկա, որը վերին աստիճանի ներկայացուցչական է։ Նա չի ընտրում պարզ և աննշան մարդկանց մի խումբ՝ նրանց վրա աշխատելու համար, այլ փոխարենը որպես Իր գործի առարկա ընտրում է մարդկանց մի խումբ, որոնք ունակ են մսեղիում Նրա գործի ներկայացուցիչները լինելու։ Մարդկանց այս խումբն ընտրվում է, քանի որ մսեղիում Նրա գործի շրջանակը սահմանափակ է, և պատրաստված է մասնավորապես Նրա մարմնացած մսեղիի համար, և ընտրված է մասնավորապես մսեղիում Նրա գործի համար։ Աստծու կողմից Իր գործի առարկաների ընտրությունն անհիմն չէ, այլ արվում է ըստ սկզբունքի. գործի առարկան պետք է օգտակար լինի մսեղիում Աստծու գործին և պետք է կարողանա ներկայացնել ողջ մարդկությանը։ Օրինակ՝ հրեաները կարող էին ներկայացնել ողջ մարդկությանը՝ ընդունելով Հիսուսի անձնական փրկագնումը, իսկ չինացիները կարող են ներկայացնել ողջ մարդկությանը՝ ընդունելով մարմնացած Աստծու անձնական նվաճումը։ Հրեաների՝ ողջ մարդկությանը ներկայացնելը հիմք ունի, և չինացիների՝ Աստծու անձնական նվաճումն ընդունելիս ողջ մարդկությանը ներկայացնելը նույնպես հիմք ունի։ Ոչինչ ավելի շատ չի ցուցադրում փրկագնման նշանակությունը, քան հրեաների միջավայրում կատարված փրկագնման գործը, և ոչինչ ավելի շատ չի ցուցադրում նվաճման գործի կատարյալ լինելն ու հաջողությունը, քան չինացիների միջավայրում կատարվող նվաճման գործը։ Մարմնացած Աստծու գործն ու խոսքը կարծես ուղղված են միայն մարդկանց փոքր խմբի, բայց իրականում Նա ողջ տիեզերքի գործն է կատարում և ողջ մարդկության հետ խոսում է այս փոքր խմբի ներսում։ Մսեղիում Նրա գործի ավարտից հետո Նրան հետևողները կսկսեն տարածել այն գործը, որ Նա կատարել է իրենց միջավայրում։ Մսեղիում Նրա գործի ամենամեծ ուժն այն է, որ Նա կարող է ճշգրիտ խոսքեր ու հորդորներ, ինչպես նաև մարդկության համար Իր հստակ մտադրությունները թողնել նրանց, ովքեր հետևում են Իրեն, որպեսզի հետագայում Նրա հետևորդներն ավելի ճշգրտորեն և ավելի գործնական կերպով կարողանան մսեղիում Նրա ողջ գործը և ողջ մարդկության համար Նրա մտադրությունները փոխանցել նրանց, ովքեր ընդունում են այս ճանապարհը։ Միայն մարդկանց միջավայրում գործող մսեղիում Աստված է իսկապես իրականություն դարձնում Աստծու՝ մարդու հետ միասին լինելն ու ապրելը և կատարում Աստծու դեմքը տեսնելու, Աստծու գործին ականատես լինելու և Աստծու անձնական խոսքը լսելու մարդու ցանկությունը։ Մարմնացած Աստված ավարտին է հասցնում այն դարաշրջանը, երբ մարդկությանը միայն Եհովայի մեջքն էր երևում, և Նա նաև եզրափակում է մարդկության՝ մշուշոտ աստվածներին հավատալու դարաշրջանը։ Մասնավորապես, Աստծու վերջին մարմնացման գործը ողջ մարդկությանն առաջնորդում է դեպի մի դարաշրջան, որն ավելի իրատեսական է, ավելի գործնական և ավելի գեղեցիկ։ Այս գործը ոչ միայն եզրափակում է օրենքի և կանոնակարգերի դարաշրջանը, այլև, որ ավելի կարևոր է, մարդկությանը բացահայտում է այն Աստծուն, ով գործնական է և բնականոն, արդար է և սուրբ, ով բացում է կառավարման ծրագրի գործը և ցուցադրում է մարդկության խորհուրդներն ու նշանակության վայրը, ով ստեղծել է մարդկությանը և ավարտին է հասցնում կառավարման աշխատանքը, և ով թաքնված է մնացել հազարավոր տարիներ։ Այս գործը լիակատար ավարտին է հասցնում անորոշության դարաշրջանը, եզրափակում է այն դարաշրջանը, որում ողջ մարդկությունը ցանկանում էր փնտրել Աստծու դեմքը, բայց ի վիճակի չէր, ավարտում է այն դարաշրջանը, որում ողջ մարդկությունը ծառայում էր Սատանային և ողջ մարդկությանն առաջնորդում է դեպի լիովին նոր դարաշրջան։ Այս ամենն Աստծու Հոգու փոխարեն մսեղիում Աստծու գործի արդյունքն է։ Միայն երբ Աստված գործում է Իր մսեղիում, Նրան հետևողներն այլևս չեն փնտրում և խարխափելով չեն գնում այն բաների հետևից, որոնք կարծես և՛ գոյություն ունեն, և՛ գոյություն չունեն, և դադարում են մշուշոտ աստվածների մտադրությունները գուշակելուց։ Երբ Աստված տարածի Իր գործը մսեղիում, Նրան հետևողները մսեղիում Նրա կատարած գործը փոխանցեն բոլոր կրոններին և դավանանքներին և Նրա բոլոր խոսքերը կհասցնեն ողջ մարդկության ականջներին։ Այն ամենը, ինչ լսում են Նրա ավետարանն ընդունողները, կլինեն Նրա գործի փաստերը և կլինեն մարդու կողմից անձամբ տեսնված և լսված բաներ. դրանք կլինեն փաստեր, այլ ոչ թե ասեկոսեներ։ Այս փաստերն այն ապացույցներն են, որոնցով Նա տարածում է գործը, և դրանք նաև այն գործիքներն են, որոնք Նա օգտագործում է՝ գործը տարածելիս։ Առանց փաստերի առկայության՝ Նրա ավետարանը չէր տարածվի բոլոր երկրներում և բոլոր վայրերում. առանց փաստերի, այլ միայն մարդու երևակայություններով, Նա երբեք չէր կարողանա կատարել ողջ տիեզերքը նվաճելու գործը։ Հոգին մարդու համար անշոշափելի և անտեսանելի է, և Հոգու գործը չի կարող մարդու համար թողնել Աստծու գործի ավելի շատ ապացույցներ կամ փաստեր։ Մարդը երբեք չէր տեսնի Աստծու իրական դեմքը, նա միշտ կհավատար մշուշոտ աստծու, որը գոյություն չունի։ Մարդը երբեք չէր տեսնի Աստծու դեմքը, ոչ էլ երբևէ անձամբ Աստծու կողմից ասված խոսքեր կլսեր։ Մարդու երևակայություններն, ի վերջո, դատարկ են և չեն կարող փոխարինել Աստծու ճշմարիտ դեմքին. մարդը չի կարող նմանակել Աստծու ներհատուկ խառնվածքը և Իր՝ Աստծու գործը։ Երկնքի անտեսանելի Աստված և Նրա գործը կարող են երկիր բերվել միայն Աստծու՝ մսեղի դառնալով և մարդկանց մեջ գալով՝ անձամբ կատարելու Իր գործը։ Սա Աստծու՝ մարդուն հայտնվելու, և մարդու՝ Աստծուն տեսնելու և Աստծու ճշմարիտ դեմքը ճանաչելու ամենաիդեալական ճանապարհն է, և չմարմնացած Աստված դրան չի կարող հասնել։ Իր գործն այս փուլին հասցնելով՝ Աստծու գործն արդեն հասել է օպտիմալ արդյունքի և լիակատար հաջողություն է ունեցել։ Մսեղիում Աստծու անձնական գործն արդեն ավարտել է Իր ողջ կառավարման գործի իննսուն տոկոսը։ Այս մսեղին Նրա ողջ գործն առաջնորդել է դեպի ավելի լավ սկիզբ, և այս մսեղին Նրա ողջ գործը հասցրել է ավարտին, հրապարակել է Նրա ողջ գործը և կատարել է այդ ողջ գործի վերջին ամբողջական լրացումը։ Այսուհետ չի լինի մեկ այլ մարմնացած Աստված, որը կկատարի Աստծու գործի չորրորդ փուլը, և երբեք չի լինի Աստծու երրորդ մարմնացման որևէ հրաշալի գործ։

Մսեղիում Աստծու գործի յուրաքանչյուր փուլ ներկայացնում է ողջ դարաշրջանի Նրա գործը, և չի ներկայացնում որոշակի ժամանակահատված, ինչպես մարդու գործը։ Եվ այսպես, Նրա վերջին մարմնացման գործի ավարտը չի նշանակում, որ Նրա գործը լիովին ավարտվել է, քանզի մսեղիում Նրա գործը ներկայացնում է ողջ դարաշրջանը և չի ներկայացնում միայն այն ժամանակահատվածը, երբ Նա կատարում է Իր գործը մսեղիում։ Պարզապես Նա ողջ դարաշրջանի Իր գործն ավարտում է այն ժամանակահատվածում, երբ Նա մսեղիում է, որից հետո այն տարածվում է բոլոր վայրերում։ Երբ մարմնացած Աստված կատարի Իր սպասավորությունը, Նա Իր ապագա գործը կհանձնարարի նրանց, ովքեր հետևում են Իրեն։ Այսկերպ ողջ դարաշրջանի Նրա գործն անընդհատ կշարունակվի։ Մարմնացման ողջ դարաշրջանի գործն ավարտված կհամարվի միայն այն ժամանակ, երբ այն տարածվի տիեզերքի յուրաքանչյուր վայրում։ Մարմնացած Աստծու գործը սկսում է նոր դարաշրջան, և Նրա գործը շարունակողները նրանք են, ում Նա օգտագործում է։ Մարդու կատարած ողջ գործը մսեղիում Աստծու սպասավորության ներսում է և անկարող է դուրս գալ այդ շրջանակից։ Եթե մարմնացած Աստված չգար Իր գործը կատարելու, մարդն ի վիճակի չէր լինի ավարտին հասցնելու հին դարաշրջանը և ի վիճակի չէր լինի սկիզբ դնելու նոր դարաշրջանի։ Մարդու կատարած գործը պարզապես իր մարդկային հնարավորությունների սահմանում կատարվող պարտականություն է, և այն չի ներկայացնում Աստծու գործը։ Միայն մարմնացած Աստված կարող է գալ և ավարտել այն գործը, որը Նա պետք է անի, և բացի Նրանից՝ ոչ ոք չի կարող այս գործը Նրա փոխարեն կատարել։ Իհարկե, այն, ինչի մասին Ես խոսում եմ, վերաբերում է մարմնացման գործին։ Այս մարմնացած Աստված նախ իրականացնում է գործի մի քայլ, որը չի համապատասխանում մարդու պատկերացումներին, որից հետո Նա ավելի շատ գործ է կատարում, որը չի համապատասխանում մարդու պատկերացումներին։ Գործի նպատակը մարդու նվաճումն է։ Մի կողմից՝ Աստծու մարմնացումը չի համապատասխանում մարդու պատկերացումներին, դրանից բացի՝ Նա ավելի շատ գործ է անում, որը չի համապատասխանում մարդու պատկերացումներին, և ուստի մարդն է՛լ ավելի քննադատական տեսակետներ է զարգացնում Նրա մասին։ Նա պարզապես կատարում է նվաճման գործն այն մարդկանց միջավայրում, որոնք բյուրավոր պատկերացումներ ունեն Իր մասին։ Անկախ նրանից՝ ինչպես են նրանք վերաբերվում Նրան, երբ Նա կատարի Իր սպասավորությունը, բոլոր մարդիկ ենթակա կդառնան Նրա տիրակալությանը։ Այս գործի փաստը ոչ միայն արտացոլվում է չինացիների միջավայրում, այլև ներկայացնում է, թե ինչպես պետք է ողջ մարդկությունը նվաճվի։ Այս մարդկանց վրա ձեռք բերված արդյունքները կանխավայելումն են այն արդյունքների, որոնք պետք է ձեռք բերվեն ողջ մարդկության վրա, և այն գործի արդյունքները, որ Նա կկատարի ապագայում, գնալով կգերազանցեն անգամ այս մարդկանց վրա ունեցած արդյունքներին։ Մսեղիում Աստծու գործը չի ենթադրում մեծաշուք ցուցադրականություն, ոչ էլ պատված է անհասկանալիությամբ։ Այն իրական և փաստացի է, և գործ է, որում մեկը մեկ է, իսկ երկուսը՝ երկու։ Այն ոչ մեկից թաքնված չէ, ոչ էլ խաբում է որևէ մեկին։ Այն, ինչ մարդիկ տեսնում են, իրական և ճշմարիտ բաներ են, իսկ այն, ինչ մարդը ձեռք է բերում, գործնական գիտելիք է և ճշմարտություն։ Երբ գործն ավարտվի, մարդը Նրա մասին նոր գիտելիք կունենա, և նրանք, ովքեր իսկապես ձգտում են, այլևս որևէ պատկերացում չեն ունենա Նրա մասին։ Սա ոչ միայն չինացիների վրա Նրա գործի արդյունքն է, այլև ներկայացնում է ողջ մարդկությանը նվաճելու Նրա գործի արդյունքը, քանզի ողջ մարդկությանը նվաճելու գործի համար ոչինչ ավելի օգտակար չէ, քան այս մսեղին և այս մսեղիի գործը և այս մսեղիի ամեն ինչը։ Դրանք օգտակար են Նրա գործի համար այսօր և օգտակար են Նրա գործի համար ապագայում։ Այս մսեղին կնվաճի ողջ մարդկությանը և ձեռք կբերի ողջ մարդկությանը։ Չկա ավելի լավ գործ, որով ողջ մարդկությունը կարող է տեսնել Աստծուն, հնազանդվել Աստծուն և ճանաչել Աստծուն։ Մարդու կատարած գործը միայն սահմանափակ շրջանակ է ներկայացնում, և երբ Աստված կատարում է Իր գործը, Նա չի խոսում որոշակի անձի հետ, այլ խոսում է ողջ մարդկության և բոլոր նրանց հետ, ովքեր ընդունում են Իր խոսքերը։ Արդյունքներ հռչակելիս Աստված հռչակում է բոլոր մարդկանց արդյունքները, այլ ոչ միայն որոշակի անձի արդյունքը։ Նա ոչ մեկին հատուկ վերաբերմունք ցույց չի տալիս, ոչ էլ որևէ մեկի համար դժվարություններ է առաջացնում, և Նա գործում է մարդկանց վրա և խոսում է ողջ մարդկությանը։ Հետևաբար, այս մարմնացած Աստված արդեն դասավորել է ողջ մարդկությանն ըստ իրենց տեսակի, արդեն դատել է ողջ մարդկությանը և հարմար նշանակության վայրեր է նախապատրաստել ողջ մարդկության համար։ Թեև Աստված Իր գործը կատարում է միայն Չինաստանում, իրականում Նա արդեն լուծել է ողջ տիեզերքի գործի հարցը։ Նա չի կարող սպասել, մինչև Իր գործը տարածվի ողջ մարդկության շրջանում նախքան քայլ առ քայլ Իր արտահայտություններն ու կարգավորումներն անելը։ Մի՞թե չափազանց ուշ չէր լինի։ Այժմ Նա լիովին կարող է նախապես ավարտել ապագա գործը։ Սա այն պատճառով է, որ գործողը մսեղիում Աստված է. Նա անսահմանափակ գործ է կատարում սահմանափակ շրջանակի ներսում, և դրանից հետո Նա մարդուն կստիպի կատարել այն պարտականությունը, որը մարդը պետք է կատարի. սա է Նրա գործի սկզբունքը։ Նա կարող է մարդու հետ ապրել միայն որոշ ժամանակ և չի կարող ուղեկցել մարդուն, մինչև ողջ դարաշրջանի գործն ավարտվի։ Հենց այն պատճառով, որ Նա Աստված է, Նա կանխագուշակում է Իր ապագա գործը։ Դրանից հետո Նա ողջ մարդկությանն Իր խոսքերով կդասավորի ըստ իրենց տեսակի, և մարդկությունը քայլ առ քայլ կմտնի Նրա գործի մեջ՝ համաձայն Նրա խոսքերի։ Ոչ ոք չի խուսափի, և բոլորը պետք է կիրարկեն սրա համաձայն։ Ուստի ապագայում դարաշրջանը կառաջնորդվի Նրա խոսքերով, այլ ոչ թե Հոգով։

Մսեղիում Աստծու գործը պետք է կատարվի մսեղիում։ Եթե այն կատարվեր անմիջականորեն Աստծու Հոգու կողմից, ապա ոչ մի արդյունք չէր տա։ Նույնիսկ եթե այն կատարվեր Հոգու կողմից, գործը մեծ նշանակություն չէր ունենա և ի վերջո համոզիչ չէր լինի։ Բոլոր ստեղծված էակները ցանկանում են իմանալ՝ արդյոք Արարչի գործն ունի՞ նշանակություն, և ի՞նչ է այն ներկայացնում և հանուն ինչի՞ է արվում, և արդյոք Աստծու գործը լի՞ է իշխանությամբ և իմաստությամբ, և արդյոք այն ունի՞ բարձրագույն արժեք և նշանակություն։ Այն գործը, որ Նա անում է, ողջ մարդկության փրկության, Սատանային պարտության մատնելու և բոլոր բաների միջավայրում Իր մասին վկայություն կրելու համար է։ Որպես այդպիսին՝ Նրա արած գործը պետք է մեծ նշանակություն ունենա։ Մարդու մսեղին ապականվել է Սատանայի կողմից, և այն խորապես է կուրացել և խորապես վնասվել։ Աստծու՝ մսեղիում գործելու ամենահիմնարար պատճառն այն է, որ Նրա փրկության առարկան մարդն է, որը մսեղիից է, և որ Սատանան նույնպես օգտագործում է մարդու մսեղին՝ Աստծու գործը խափանելու համար։ Սատանայի դեմ պայքարն իրականում մարդուն նվաճելու գործն է, և միևնույն ժամանակ մարդը նաև Աստծու փրկության առարկան է։ Այսպիսով, Աստծու՝ մսեղի դառնալն Իր գործը կատարելու համար ծայրահեղ անհրաժեշտություն է։ Սատանան ապականեց մարդու մսեղին, և մարդը դարձավ Սատանայի մարմնավորումը և դարձավ այն առարկան, որը պետք է պարտության մատնվեր Աստծու կողմից։ Հետևաբար, Սատանայի դեմ մարտնչելու և մարդկությանը փրկելու գործը տեղի է ունենում երկրի վրա, և Աստված պետք է մարդ դառնա՝ Սատանայի դեմ մարտնչելու համար։ Սա վերին աստիճանի գործնականություն ունեցող աշխատանք է։ Երբ Աստված գործում է մսեղիում, Նա իրականում պայքարում է Սատանայի դեմ մսեղիում։ Երբ Նա գործում է մսեղիում, Նա կատարում է հոգևոր ոլորտի Իր գործը, և Նա հոգևոր ոլորտի Իր ողջ գործն իրական է դարձնում երկրի վրա։ Նվաճողը մարդն է, որն ապստամբում է Նրա դեմ, իսկ պարտվողը Սատանայի մարմնավորումն է (իհարկե, սա նույնպես մարդն է), որը թշնամանքի մեջ է Նրա հետ, և ի վերջո փրկվողը նույնպես մարդն է։ Այսպիսով, է՛լ ավելի անհրաժեշտ է, որ Աստված դառնա մարդ, որն ունի ստեղծված էակի արտաքին կերպարանք, որպեսզի Նա կարողանա իրական պայքար մղել Սատանայի դեմ, նվաճել մարդուն, որն ապստամբ է Նրա դեմ և նույն արտաքին կերպարանքն ունի, ինչ Նա, և փրկել մարդուն, որը նույն արտաքին կերպարանքն ունի, ինչ Նա, և վնասվել է Սատանայի կողմից։ Նրա թշնամին մարդն է, Նրա նվաճման առարկան մարդն է, և Նրա փրկության առարկան մարդն է, որին Նա է ստեղծել։ Ուստի Նա պետք է մարդ դառնա, և այսկերպ Նրա գործը շատ ավելի կհեշտանա. Նա կարող է պարտության մատնել Սատանային և նվաճել մարդկությանը, և, առավել ևս, կարող է փրկել մարդկությանը։ Թեև այս մսեղին բնականոն և գործնական է, Նա սովորական մսեղի չէ. Նա այնպիսի մսեղի չէ, որը միայն մարդկայնություն ունի, այլ մսեղի է, որն ունի և՛ մարդկայնություն, և՛ աստվածայնություն։ Սա է տարբերությունը Նրա և մարդու միջև, և սա Աստծու ինքնության նշանն է։ Միայն այսպիսի մսեղին կարող է կատարել այն գործը, որը Նա մտադիր է անել, և կատարել Աստծու սպասավորությունը մսեղիում, և լիովին ավարտել Նրա գործը մարդկանց միջավայրում։ Եթե այդպես չլիներ, մարդկանց միջավայրում Նրա գործը միշտ դատարկ և թերի կլիներ։ Թեև Աստված կարող է մարտնչել Սատանայի հոգու դեմ և հաղթանակած դուրս գալ, ապականված մարդու հին բնությունը երբեք չի կարող լուծվել, և նրանք, ովքեր ապստամբ են Աստծու դեմ և հակադրվում են Նրան, երբեք չեն կարող իսկապես ենթակա դառնալ Նրա տիրակալությանը, ինչը նշանակում է, որ Նա երբեք չի կարող նվաճել մարդկությանը և երբեք չի կարող ձեռք բերել ողջ մարդկությանը։ Եթե երկրի վրա Նրա գործը չկարողանա լուծվել, ապա Նրա կառավարումը երբեք ավարտին չի հասցվի, և ողջ մարդկությունը չի կարողանա մտնել հանգստի մեջ։ Եթե Աստված չկարողանա մտնել հանգստի մեջ Իր բոլոր ստեղծված էակների հետ, ապա նման կառավարման գործը երբեք արդյունք չի ունենա, և հետևաբար Աստծու փառքը կանհետանա։ Թեև Նրա մսեղին իշխանություն չունի, Նրա կատարած գործը հասած կլինի իր արդյունքին։ Սա Նրա գործի անխուսափելի ուղղությունն է։ Անկախ նրանից՝ Նրա մսեղին օժտված է իշխանությամբ, թե ոչ, քանի դեռ Նա ի վիճակի է կատարելու Իր իսկ Աստծու գործը, ուրեմն Նա Աստված Ինքն է։ Անկախ նրանից՝ որքան բնականոն և սովորական է այս մսեղին, Նա կարող է կատարել այն գործը, որը պետք է կատարի, քանզի այս մսեղին Աստված է և ոչ թե սոսկ մարդ։ Պատճառը, որ այս մսեղին կարող է կատարել այն գործը, որը մարդը չի կարող, այն է, որ Նրա ներքին էությունը նման չէ որևէ մարդու էությանը, և պատճառը, որ Նա կարող է փրկել մարդուն, այն է, որ Նրա ինքնությունը տարբերվում է ցանկացած մարդու ինքնությունից։ Այս մսեղին այքան կարևոր է մարդկության համար, որովհետև Նա մարդ է և, առավել ևս, Նա Աստված է, որովհետև Նա կարող է կատարել այն գործը, որը մսեղիից կազմված ոչ մի սովորական մարդը չի կարող անել, և որովհետև Նա կարող է փրկել ապականված մարդուն, որը Նրա հետ միասին ապրում է երկրի վրա։ Թեև Նա նաև մարդ է, մարմնացած Աստված ավելի կարևոր է մարդկության համար, քան ցանկացած արժեքավոր անձ, որովհետև Նա կարող է կատարել այն գործը, որը չի կարող կատարել Աստծու Հոգին, Նա ավելի ունակ է, քան Աստծու Հոգին՝ վկայելու հենց Աստծուն, և ավելի ունակ է, քան Աստծու Հոգին՝ լիովին ձեռք բերելու մարդկությանը։ Արդյունքում, թեև այս մսեղին բնականոն և սովորական է, մարդկությանը Նրա ներդրման և մարդկության գոյության համար Նրա նշանակության առումով Նա խիստ արժեքավոր է, և այս մսեղիի իրական արժեքն ու նշանակությունն անչափելի են ցանկացած մարդու համար։ Թեև այս մսեղին չի կարող անմիջականորեն կործանել Սատանային, Նա կարող է օգտագործել Իր գործը՝ մարդկությանը նվաճելու և Սատանային պարտության մատնելու, և Սատանային ստիպելու լիովին ենթարկվել Իր տիրակալությանը։ Քանի որ Աստված մարմնացած է, Նա կարող է պարտության մատնել Սատանային և ի վիճակի է փրկելու մարդկությանը։ Նա անմիջականորեն չի կործանում Սատանային, այլ փոխարենը մսեղի է դառնում՝ կատարելու Սատանայի կողմից ապականված մարդկությանը նվաճելու գործը։ Այսկերպ Նա կարող է Իր մասին ավելի լավ վկայություն կրել Իր ստեղծված էակների միջավայրում, և Նա կարող է ավելի լավ փրկել ապականված մարդուն։ Մարմնացած Աստծու կողմից Սատանայի պարտությունն ավելի մեծ վկայություն է կրում և ավելի համոզիչ է, քան Աստծու Հոգու կողմից Սատանայի անմիջական ոչնացումը։ Մսեղիում Աստված ավելի օգտակար է Արարչին ճանաչող մարդու համար և ավելի լավ է կարողանում վկայություն կրել Իր մասին Իր արարածների մեջ։

Նախորդը.  Աստված Տերն է բոլոր արարածների

Հաջորդը.  Աստծու էությունը Երկնավոր Հոր Կամքին հնազանդվելն է

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger