Քրիստոսի էությունը երկնային Հոր կամքին հնազանդվելն է

Մարմնացած Աստված կոչվում է Քրիստոս, և Քրիստոսն այն մսեղին է, որը հագել է Աստծու Հոգին։ Այս մսեղին նման չէ մսեղավոր որևէ մարդու։ Այս տարբերության պատճառն այն է, որ Քրիստոսը Հոգու մարմնացումն է, այլ ոչ թե մսեղավոր է։ Նա ունի թե՛ բնականոն մարդկայնություն, թե՛ լիակատար աստվածայնություն։ Որևէ մարդ չունի Նրա աստվածայնությունը։ Նրա բնականոն մարդկայնությունը Նրա բոլոր բնականոն գործունեությունները պահպանելն է մսեղիում, մինչդեռ Նրա աստվածայնությունը կատարում է հենց Աստծու գործը։ Լինի Նրա մարդկայնությունը, թե աստվածայնությունը, երկուսն էլ հնազանդվում են երկնային Հոր կամքին։ Քրիստոսի էությունը Հոգին է, այսինքն՝ աստվածայնությունը։ Հետևաբար Նրա էությունն Իր Աստծու էությունն է։ Այս էությունը չի խաթարի Իր իսկ գործը, և Նա չէր կարող անել որևէ բան, որը կոչնչացներ Իր իսկ գործը, ոչ էլ երբևէ կարտասաներ որևէ խոսք, որը հակառակ կլիներ Իր իսկ կամքին։ Այսպիսով՝ մարմնացած Աստված բացարձակապես երբեք չէր անի որևէ գործ, որը կխաթարեր Իր իսկ տնօրինումը։ Սա այն է, ինչ բոլոր մարդիկ պետք է հասկանան։ Սուրբ Հոգու գործի էությունը մարդուն փրկելն է, և այն հանուն Աստծու սեփական տնօրինման է։ Նույն կերպ Քրիստոսի գործը նաև մարդուն փրկելն է, և այն հանուն Աստծու կամքի է։ Քանի որ Աստված մսեղի է դառնում, Նա Իր էությունն իրականացնում է Իր մսեղիում այնպես, որ Նրա մսեղին բավարար է Իր գործն ստանձնելու համար։ Ուստի Աստծու Հոգու ողջ գործը փոխարինվում է Քրիստոսի գործով մարմնացման ժամանակ, և մարմնացման ողջ ժամանակահատվածում ողջ գործի առանցքում Քրիստոսի գործն է։ Այն չի կարող խառնվել որևէ այլ դարաշրջանի գործի հետ։ Եվ քանի որ Աստված մսեղի է դառնում, Նա գործում է Իր մսեղիի ինքնությամբ․ քանի որ Նա գալիս է մսեղիով, ապա մսեղիում էլ ավարտում է այն գործը, որը պետք է անի։ Լինի Աստծու Հոգին, թե Քրիստոսը, երկուսն էլ Ինքն Աստված են, և Նա անում է այն գործը, որը պետք է անի, և կատարում է այն սպասավորությունը, որը պետք է կատարի։

Հենց Աստծու էությունն ինքնին իշխանություն է կրում, բայց Նա ունակ է հնազանդվելու այն ողջ իշխանությանը, որը գալիս է Իրենից։ Լինի Հոգու գործը, թե մսեղիի գործը, ոչ մեկը չի հակասում մյուսին։ Աստծու Հոգին իշխանությունն է բոլոր բաների վրա։ Աստծու էությամբ մսեղին նույնպես օժտված է իշխանությամբ, բայց մսեղիում գտնվող Աստված կարող է անել այն ողջ գործը, որը հնազանդվում է երկնային Հոր կամքին։ Սրան ոչ մի մարդ չի կարող հասնել կամ ըմբռնել։ Աստված Ինքն իշխանություն է, բայց Նրա մսեղին կարող է հնազանդվել Իր իշխանությանը։ Սա է «Քրիստոսը հնազանդվում է Հայր Աստծու կամքին» խոսքի հիմքում ընկած իմաստը։ Աստված Հոգի է և կարող է կատարել փրկության գործը, և նույնը կարող է անել Աստված, որ մարդ է դարձել։ Ինչ էլ որ լինի, Աստված Ինքն է անում Իր իսկ գործը․ Նա ո՛չ խաթարում է, ո’չ անհանգստացնում, առավել ևս չի իրականացնում այնպիսի գործ, որը հակասում է իրեն, քանի որ Հոգու և մսեղիի կողմից կատարված գործի էությունը նույնն է։ Լինի Հոգին, թե մսեղին, երկուսն էլ գործում են մեկ կամք կատարելու և նույն գործը տնօրինելու համար։ Թեև Հոգին և մսեղին ունեն երկու անհամատեղելի հատկանիշներ, նրանց էությունները նույնն են․ երկուսն էլ ունեն Իր Աստծու էությունը և Իր Աստծու ինքնությունը։ Աստված Ինքը չունի ըմբոստության ոչ մի տարր․ Նրա էությունը բարի է։ Նա ողջ գեղեցկության և բարության, ինչպես նաև ողջ սիրո արտահայտությունն է։ Նույնիսկ մսեղիում Աստված չի անում որևէ բան, որն ըմբոստանում է Հայր Աստծու դեմ։ Նույնիսկ Իր կյանքը զոհելու գնով Նա ամբողջ սրտով հոժարակամ կլիներ դա անելու և ուրիշ ոչ մի ընտրություն չէր կատարի։ Աստված չունի ինքնարդարության կամ մեծամտության կամ էլ ինքնահավանության և ամբարտավանության տարրեր։ Նա չունի խոտորության ոչ մի տարր։ Ամեն բան, որն ըմբոստանում է Աստծու դեմ, գալիս է Սատանայից։ Սատանան ողջ տգեղության և չարիքի աղբյուրն է։ Պատճառը, որ մարդն ունի նույն հատկանիշները, ինչ Սատանան, այն է, որ մարդն ապականվել և մշակվել է Սատանայի կողմից։ Քրիստոսը չի ապականվել Սատանայի կողմից, ուստի Նա ունի միայն Աստծու հատկանիշները և Սատանայի հատկանիշներից ոչ մեկը։ Որքան էլ ծանր լինի գործը, կամ տկար լինի մսեղին, Աստված, մինչ ապրում է մսեղիում, երբեք չի անի որևէ բան, որը կխաթարի Իր Աստծու գործը, և առավել ևս չի լքի Հայր Աստծու կամքը և չի ըմբոստանա։ Նա ավելի շուտ կկրեր մսեղիի ցավերը, քան դեմ կգնար Հայր Աստծու կամքին։ Դա ճիշտ այնպես է, ինչպես Հիսուսն ասաց աղոթքում․ «Հա՛յր Իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող Ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու»։ Մարդիկ կայացնում են իրենց սեփական որոշումները, բայց Քրիստոսը՝ ոչ։ Թեև Նա ունի Իր Աստծու ինքնությունը, դեռ փնտրում է Հայր Աստծու կամքը և մսեղիի տեսանկյունից կատարում է այն, ինչ Իրեն վստահված է Հայր Աստծու կողմից։ Սա մի բան է, որին մարդը չի կարող հասնել։ Այն, ինչ գալիս է Սատանայից, չի կարող ունենալ Աստծու էությունը։ Այն կարող է ունենալ միայն մի էություն, որն ըմբոստանում և դիմադրում է Աստծուն։ Այն չի կարող լիովին հնազանդվել Աստծուն, առավել ևս՝ հոժարակամ հնազանդվել Աստծու կամքին։ Բոլոր մարդիկ, բացի Քրիստոսից, կարող են անել այն, ինչը դիմադրում է Աստծուն, և ոչ մի մարդ չի կարող անմիջականորեն ստանձնել Աստծու կողմից վստահված գործը․ ոչ ոք ի վիճակի չէ Աստծու տնօրինումը համարելու որպես իր սեփական պարտավորությունը, որը պետք է կատարի։ Քրիստոսի էությունը Հայր Աստծու կամքին հնազանդվելն է։ Աստծու դեմ ըմբոստությունը Սատանայի հատկանիշն է։ Այս երկու հատկանիշներն անհամատեղելի են, և ցանկացած ոք, ով ունի Սատանայի հատկանիշները, չի կարող կոչվել Քրիստոս։ Պատճառը, որ մարդը չի կարող կատարել Աստծու գործը Նրա փոխարեն, այն է, որ մարդը չունի Աստծու էությունից ոչինչ։ Մարդն աշխատում է Աստծու համար հանուն մարդու անձնական շահերի և ապագա հեռանկարների, բայց Քրիստոսը գործում է Հայր Աստծու կամքին հետևելու համար։

Քրիստոսի մարդկայնությունը ղեկավարվում է Նրա աստվածայնությամբ։ Թեև Նա մսեղիում է, Նրա մարդկայնությունը բոլորովին նման չէ մսեղավոր մարդու մարդկայնությանը։ Նա ունի Իր իսկ եզակի անհատականությունը, և դա նույնպես ղեկավարվում է Նրա աստվածայնությամբ։ Նրա աստվածայնությունը տկարություն չունի․ Քրիստոսի տկարությունը վերաբերում է Նրա մարդկայնության տկարությանը։ Որոշակի չափով այս տկարությունը կաշկանդում է Նրա աստվածայնությունը, բայց նման սահմանափակումները որոշակի շրջանակի և ժամանակի մեջ են և անսահման չեն։ Երբ գալիս է Նրա աստվածայնության գործն իրականացնելու ժամանակը, դա արվում է՝ անկախ Նրա մարդկայնությունից։ Քրիստոսի մարդկայնությունն ամբողջությամբ ուղղորդվում է Նրա աստվածայնությամբ։ Բացի Նրա մարդկայնության բնականոն կյանքից, Նրա մարդկայնության բոլոր այլ գործողություններն ազդեցություն են կրում, ներգործվում և ուղղորդվում են Նրա աստվածայնությամբ։ Թեև Քրիստոսն ունի մարդկայնություն, այն չի խանգարում Նրա աստվածայնության գործին, և դա հենց այն պատճառով է, որ Քրիստոսի մարդկայնությունն ուղղորդվում է Նրա աստվածայնությամբ։ Թեև Նրա մարդկայնությունը հասուն չէ աշխարհիկ գործելակերպի հարցում, դա չի ազդում Նրա աստվածայնության բնականոն գործի վրա։ Երբ Ես ասում եմ, որ Նրա մարդկայնությունը չի ապականվել, նկատի ունեմ՝ Քրիստոսի մարդկայնությունը կարող է անմիջականորեն ուղղորդվել Նրա աստվածայնությամբ և օժտված է ավելի բարձր ողջամտությամբ, քան սովորական մարդունը։ Նրա մարդկայնությունն ամենահարմարն է Իր գործում աստվածայնությամբ ուղղորդվելու համար։ Նրա մարդկայնությունն ամենաունակն է արտահայտելու աստվածայնության գործը և ամենաունակը՝ հնազանդվելու նման գործին։ Քանի որ Աստված գործում է մսեղիում, Նա երբեք չի անտեսում այն պարտավորությունը, որը մսեղիում եղող մարդը պետք է կատարի։ Նա ի վիճակի է ճշմարիտ սրտով երկրպագելու երկնքում գտնվող Աստծուն։ Նա ունի Աստծու էությունը, և Նրա ինքնությունը Իր Աստծու ինքնությունն է։ Դա միայն այն է, որ Նա եկել է երկիր և դարձել արարած՝ արարածի արտաքին պատյանով, և այժմ օժտված է մարդկայնությամբ, որը նախկինում չուներ։ Նա ի վիճակի է երկրպագելու երկնքի Աստծուն։ Սա Իր Աստծու էությունն է և անընդօրինակելի է մարդու համար։ Նրա ինքնությունն Ինքն Աստված է։ Մսեղիի տեսանկյունից է Նա երկրպագում Աստծուն, ուստի «Քրիստոսը երկրպագում է երկնքի Աստծուն» խոսքերը սխալ չեն։ Այն, ինչ Նա պահանջում է մարդկանցից, ճշգրտորեն Իր իսկ էությունն է։ Նա արդեն հասել է այն ամենին, ինչ պահանջում է մարդկանցից՝ նախքան նրանցից դա պահանջելը։ Նա երբեք պահանջներ չէր դնի ուրիշների առջև՝ միաժամանակ «Ինքն Իրեն անցաթուղթ տալով», քանի որ այս ամենը կազմում է Նրա էությունը։ Անկախ նրանից՝ ինչպես է իրականացնում Իր գործը, Նա չէր վարվի այնպիսի ձևով, որն ըմբոստանում է Աստծու դեմ։ Որքան էլ Նա պահանջի մարդուց, ոչ մի պահանջ չի գերազանցում այն, ինչը հասանելի է մարդուն։ Ամենը, որ Նա անում է, այն է, ինչը հետևում է Աստծու կամքին և հանուն Նրա տնօրինման է։ Քրիստոսի աստվածայնությունը վեր է բոլոր մարդկանցից, ուստի Նա բոլոր արարածների բարձրագույն իշխանությունն է։ Այս իշխանությունը Նրա աստվածայնությունն է, այսինքն՝ Իր Աստծու բնույթն ու էությունը, ինչը որոշում է Նրա ինքնությունը։ Հետևաբար, որքան էլ բնականոն լինի Նրա մարդկայնությունը, անհերքելի է, որ Նա ունի Իր Աստծու ինքնությունը։ Անկախ նրանից՝ որ տեսանկյունից է Նա խոսում և ինչպես էլ որ հնազանդվում է Աստծու կամքին, չի կարելի ասել, որ Նա Ինքն Աստված չէ։ Հիմար և տգետ մարդիկ հաճախ Քրիստոսի բնականոն մարդկայնությունը համարում են թերություն։ Որքան էլ Նա արտահայտի և բացահայտի Իր աստվածայնության էությունը, մարդիկ ունակ չեն ընդունելու, որ Նա Քրիստոսն է։ Եվ որքան շատ է Քրիստոսը ցուցադրում Իր հնազանդությունն ու խոնարհությունը, այնքան ավելի անլրջորեն են հիմար մարդիկ վերաբերվում Քրիստոսին։ Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր Նրա հանդեպ որդեգրում են մերժման և արհամարհանքի վերաբերմունք, սակայն վեհ պատկերներով այդ «մեծ գործիչներին» դնում են սեղանին՝ երկրպագելու համար։ Աստծու հանդեպ մարդու դիմադրությունն ու ըմբոստությունը գալիս են այն փաստից, որ մարմնացած Աստծու էությունն Աստծու կամքին հնազանդվելն է, ինչպես նաև Քրիստոսի բնականոն մարդկայնությունից․ սա է Աստծու հանդեպ մարդու դիմադրության և ըմբոստության աղբյուրը։ Եթե Քրիստոսը չունենար Իր մարդկայնության քողը, ոչ էլ փնտրեր Հայր Աստծու կամքն արարածի տեսանկյունից, այլ փոխարենն օժտված լիներ անդրանցիկ մարդկայնությամբ, ապա մարդկանց մեջ, ամենայն հավանականությամբ, ըմբոստություն չէր լինի։ Պատճառը, որ մարդը միշտ հոժարակամ է հավատալու երկնքում գտնվող անտեսանելի Աստծուն, այն է, որ երկնքի Աստված չունի մարդկայնություն, ոչ էլ ունի արարածի գեթ մեկ հատկանիշ։ Հետևաբար մարդը միշտ Նրան վերաբերվում է մեծագույն հարգանքով, բայց արհամարհական վերաբերմունք է տածում Քրիստոսի հանդեպ։

Թեև երկրի վրա Քրիստոսն ի վիճակի է գործելու Իր Աստծու անունից, Նա չի գալիս այն մտադրությամբ, որ բոլոր մարդկանց ցույց տա Իր պատկերը մսեղիում։ Նա չի գալիս, որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն Իրեն։ Նա գալիս է, որ թույլ տա մարդուն առաջնորդվել Իր ձեռքով, և դրանով իսկ մարդը մտնի նոր դարաշրջան։ Քրիստոսի մսեղիի գործառույթն Իր Աստծու գործի համար է, այսինքն՝ մսեղիում Աստծու գործի համար, և ոչ թե նրա համար, որ մարդուն հնարավորություն տա լիովին հասկանալու Իր մսեղիի էությունը։ Անկախ այն բանից՝ ինչպես է Նա գործում, Նրա արած ոչ մի բան դուրս չի գալիս այն սահմաններից, որ հասանելի է մսեղիին։ Անկախ այն բանից՝ ինչպես է գործում, Նա դա անում է բնականոն մարդկայնությամբ մսեղիում և Աստծու ճշմարիտ դեմքը լիովին հայտնի չի դարձնում մարդուն։ Բացի այդ, Նրա գործը մսեղիում երբեք այնքան գերբնական կամ անչափելի չէ, որքան մարդն է պատկերացնում։ Թեև Քրիստոսը ներկայացնում է Իրեն Աստծուն մսեղիում և անձամբ իրականացնում է այն գործը, որ Ինքն Աստված պետք է անի, Նա չի ժխտում Աստծու գոյությունը երկնքում, ոչ էլ մեծ շուքով հռչակում է Իր իսկ գործերը։ Փոխարենը՝ Նա մնում է թաքնված, խոնարհաբար, Իր մսեղիի մեջ։ Բացի Քրիստոսից՝ նրանք, ովքեր կեղծորեն պնդում են, թե քրիստոս են, չունեն Նրա հատկանիշները։ Այդ կեղծ քրիստոսների ամբարտավան և ինքնամեծար խառնվածքի հետ համեմատելիս ակնհայտ է դառնում, թե ինչ տեսակի մսեղին է ճշմարտապես Քրիստոս։ Որքան ավելի շատ է մեկը կեղծ քրիստոս, այնքան ավելի շատ նա ի ցույց կդնի իրեն, և այնքան ավելի ունակ կլինի նշաններ և հրաշքներ գործելու՝ մարդուն մոլորեցնելու համար։ Կեղծ քրիստոսները չունեն Աստծու հատկանիշները։ Քրիստոսն աղտոտված չէ կեղծ քրիստոսներին պատկանող որևէ տարրով։ Աստված մսեղի է դառնում միայն մսեղիի գործն ավարտելու համար, այլ ոչ թե պարզապես այն բանի համար, որ թույլ տա մարդուն տեսնել Իրեն։ Փոխարենը՝ թույլ է տալիս, որ Իր գործը հաստատի Իր ինքնությունը, և թույլ է տալիս, որ Իրենից բացահայտվածը վկայի Իր էության մասին։ Նրա էությունն անհիմն չէ։ Նրա ինքնությունը չի զավթվել Իր ձեռքով․ այն որոշվում է Իր գործով և Իր էությամբ։ Թեև Նա ունի Իր Աստծու էությունը և ի վիճակի է անելու Իր Աստծու գործը, Նա ի վերջո դեռ մսեղի է՝ ի տարբերություն Հոգու։ Նա Հոգու հատկանիշներով Աստված չէ․ Նա մսեղիի պատյանով Աստված է։ Հետևաբար, որքան էլ բնականոն և որքան էլ տկար լինի Նա ու ինչպես էլ որ փնտրի Հայր Աստծու կամքը, Նրա աստվածայնությունն անհերքելի է։ Մարմնացած Աստծու մեջ գոյություն ունի ոչ միայն բնականոն մարդկայնություն և դրա տկարությունները․ առավել ևս գոյություն ունի Նրա աստվածայնության հրաշալիությունն ու անըմբռնելիությունը, ինչպես նաև Նրա բոլոր գործերը մսեղիում։ Ուստի և՛ մարդկայնությունը, և՛ աստվածայնությունն իսկապես գոյություն ունեն Քրիստոսի մեջ և ամենևին դատարկ կամ գերբնական չեն։ Նա գալիս է երկիր՝ գործ իրականացնելու հիմնական նպատակով։ Երկրի վրա գործ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է բնականոն մարդկայնությամբ օժտված լինելը։ Այլապես, որքան էլ մեծ լինի Նրա աստվածայնության զորությունը, դրա սկզբնական գործառույթը չի կարող լավագույնս օգտագործվել։ Թեև Նրա մարդկայնությունը մեծ կարևորություն ունի, այն Նրա էությունը չէ։ Նրա էությունն աստվածայնությունն է։ Հետևաբար պահը, երբ Նա սկսում է կատարել Իր սպասավորությունը երկրի վրա, այն է, երբ Նա սկսում է արտահայտել Իր աստվածայնության էությունը։ Նրա մարդկայնությունը գոյություն ունի բացառապես Իր մսեղիի բնականոն կյանքը պահպանելու համար, որպեսզի Նրա աստվածայնությունը կարողանա բնականոն կերպով գործ իրականացնել մսեղիում։ Աստվածայնությունն է, որ ամբողջությամբ ուղղություն է տալիս Նրա գործին։ Երբ Նա ավարտի Իր գործը, Նա կատարած կլինի Իր սպասավորությունը։ Այն, ինչ մարդը պետք է իմանա, Նրա գործի ամբողջությունն է, և Իր գործի միջոցով է, որ Նա հնարավորություն է տալիս մարդուն ճանաչելու Իրեն։ Իր գործի ընթացքում Նա վերցնում է Իր աստվածայնության էությունը և արտահայտում այն միանգամայն լիարժեքորեն՝ առանց մարդկայնության խառնվածքի խառնուրդի կամ մտքի և մարդակերտ էության խառնուրդի։ Երբ գա ժամանակը, երբ Նրա ողջ սպասավորությունը մոտեցած լինի ավարտին, Նա արդեն կատարելապես և լիովին արտահայտած կլինի այն բնույթը, որը պետք է արտահայտի։ Նրա գործը չի ուղղորդվում որևէ մարդու հրահանգներով։ Նրա բնույթի արտահայտումը նույնպես բավականին ազատ է և չի վերահսկվում մտքով կամ մշակվում մտածողությամբ, այլ բացահայտվում է բնական ձևով։ Սա մի բան է, որին ոչ մի մարդ չի կարող հասնել։ Նույնիսկ եթե շրջապատը դաժան է, կամ պայմաններն անբարենպաստ են, Նա ի վիճակի է արտահայտելու Իր բնույթը պատշաճ ժամանակին։ Նա, ով Քրիստոս է, արտահայտում է Քրիստոսի էությունը, մինչդեռ նրանք, ովքեր Քրիստոս չեն, չունեն Քրիստոսի բնույթը։ Հետևաբար, թեև բոլորը դիմադրում են Նրան կամ պատկերացումներ ունեն Նրա մասին, ոչ ոք չի կարող մարդու պատկերացումների հիման վրա ժխտել, որ Քրիստոսի արտահայտած բնույթն Աստծունն է։ Բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ սրտով ձգտում են Քրիստոսին կամ նպատակադրված կերպով փնտրում են Աստծուն, կընդունեն, որ Նա Քրիստոսն է՝ հիմնվելով Նրա աստվածայնության արտահայտության վրա։ Նրանք երբեք չէին ժխտի Քրիստոսին՝ հիմնվելով Նրա որևէ կողմի վրա, որը չի համապատասխանում մարդու պատկերացումներին։ Թեև մարդը շատ հիմար է, բոլորը հստակ գիտեն, թե ինչն է բխում մարդու կամքից, և ինչն է ծագում Աստծուց։ Պարզապես շատ մարդիկ միտումնավոր կերպով դիմադրում են Քրիստոսին իրենց մտադրությունների հետևանքով։ Եթե չլիներ սա, ապա ոչ մի մարդ պատճառ չէր ունենա ժխտելու Քրիստոսի գոյությունը, քանի որ Քրիստոսի արտահայտած աստվածայնությունն իսկապես գոյություն ունի, և Նրա գործը կարելի է ականատես լինել անզեն աչքով։

Քրիստոսի գործն ու արտահայտությունը որոշում են Նրա էությունը։ Նա ի վիճակի է ճշմարիտ սրտով կատարելու այն, ինչ վստահվել է Իրեն։ Նա ի վիճակի է ճշմարիտ սրտով երկրպագելու երկնքի Աստծուն և ճշմարիտ սրտով փնտրելու Հայր Աստծու կամքը։ Այս ամենը որոշվում է Նրա էությամբ։ Եվ Նրա բնական հայտնությունը նույնպես որոշվում է Նրա էությամբ։ Պատճառը, որ Ես սա կոչում եմ Նրա «բնական հայտնություն», այն է, որ Նրա արտահայտությունն ընդօրինակում չէ կամ մարդու կողմից կրթության արդյունք, կամ էլ մարդու կողմից երկար տարիների մշակման արդյունք։ Նա չի սովորել այն կամ զարդարել Իրեն դրանով, այլ ավելի շուտ այն ներհատուկ է Իրեն։ Մարդը կարող է ժխտել Նրա գործը, Նրա արտահայտությունը, Նրա մարդկայնությունը և Նրա բնականոն մարդկայնության ողջ կյանքը, բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ Նա ճշմարիտ սրտով երկրպագում է երկնքի Աստծուն։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ Նա եկել է կատարելու երկնային Հոր կամքը, և ոչ ոք չի կարող ժխտել այն լրջությունը, որով Նա փնտրում է Հայր Աստծուն։ Թեև Նրա պատկերը հաճելի չէ զգայարաններին, Նրա խոսույթն օժտված չէ արտասովոր շնչով, և Նրա գործն այնքան երկրացունց կամ երկնասասան չէ, որքան մարդն է պատկերացնում, Նա իսկապես Քրիստոսն է, որ ճշմարիտ սրտով կատարում է երկնային Հոր կամքը, ամբողջովին հնազանդվում է երկնային Հորը և հնազանդ է մինչև մահ։ Սրա պատճառն այն է, որ Նրա էությունը Քրիստոսի էությունն է։ Մարդու համար դժվար է հավատալ այս ճշմարտությանը, բայց դա փաստ է։ Երբ Քրիստոսի սպասավորությունն ամբողջությամբ կատարված լինի, մարդը Նրա գործից կկարողանա տեսնել, որ Նրա բնույթն ու Նրա էությունը ներկայացնում են երկնքի Աստծու բնույթն ու էությունը։ Այդ ժամանակ ամփոփելով Նրա ողջ գործը՝ մարդը կարող է հաստատել, որ Նա իսկապես այն մսեղին է, որը Ճանապարհն է դառնում, և նույնը չէ, ինչ մարմնից և արյունից բաղկացած մարդունը։ Երկրի վրա Քրիստոսի գործի յուրաքանչյուր քայլ ունի իր ներկայացուցչական կարևորությունը, բայց մարդը, որ փորձառաբար ապրում է յուրաքանչյուր քայլի ներկայիս գործը, անկարող է հստակ տեսնել Նրա գործի կարևորությունը։ Սա հատկապես ճիշտ է Աստծու կողմից Իր երկրորդ մարմնացման ժամանակ իրականացված գործի մի քանի քայլերի համար։ Նրանց մեծ մասը, ովքեր միայն լսել կամ տեսել են Քրիստոսի խոսքերը, սակայն երբեք չեն տեսել Նրան, ոչ մի պատկերացում չունեն Նրա գործի մասին։ Նրանք, ովքեր տեսել են Քրիստոսին և լսել են Նրա խոսքերը, ինչպես նաև փորձառաբար ապրել են Նրա գործը, դժվարանում են ընդունել Նրա գործը։ Մի՞թե սրա պատճառն այն չէ, որ Քրիստոսի արտաքին տեսքն ու բնականոն մարդկայնությունը մարդու ճաշակով չեն։ Նրանք, ովքեր ընդունում են Նրա գործը Քրիստոսի հեռանալուց հետո, նման դժվարություններ չեն ունենա, քանի որ նրանք պարզապես ընդունում են Նրա գործը և չեն առնչվում Քրիստոսի բնականոն մարդկայնության հետ։ Մարդն անկարող է հրաժարվել Աստծու մասին իր պատկերացումներից և փոխարենն ինտենսիվորեն զննում է Նրան։ Դրա պատճառն այն փաստն է, որ մարդը կենտրոնանում է միայն Նրա արտաքին տեսքի վրա և անկարող է ճանաչել Նրա էությունը՝ հիմնվելով Նրա գործի և Նրա խոսքերի վրա։ Եթե մարդը փակի աչքերը Քրիստոսի արտաքին տեսքի վրա կամ խուսափի Քրիստոսի մարդկայնությունը քննարկելուց և խոսի միայն Նրա աստվածայնության մասին, որի գործն ու խոսքերն անհասանելի են ցանկացած մարդու համար, ապա մարդու պատկերացումները կիսով չափ կպակասեն, և մարդու դժվարությունները նույնիսկ լիովին կլուծվեն։ Մարմնացած Աստծու գործի ընթացքում մարդը չի կարող հանդուրժել Նրան և լի է Նրա մասին բազմաթիվ պատկերացումներով, իսկ դիմադրության և ըմբոստության դեպքերը սովորական են։ Մարդը չի կարող հանդուրժել Աստծու գոյությունը, «ներողամտություն» ցուցաբերել Քրիստոսի խոնարհության և թաքնվածության հանդեպ կամ «ներել» Քրիստոսի էությունը, որը երկնային Հորը հնազանդվելն է։ Հետևաբար Նա չի կարող հավերժ մնալ մարդու հետ Իր գործն ավարտելուց հետո, քանի որ մարդը հոժարակամ չէ թույլ տալու Նրան ապրել իր կողքին։ Եթե մարդը չի կարող «ներողամտություն» ցուցաբերել Նրա հանդեպ Նրա գործի ժամանակաշրջանում, ապա ինչպե՞ս կարող է հանդուրժել Նրա՝ իր կողքին ապրելն այն բանից հետո, երբ Նա կատարել է Իր սպասավորությունը, մինչ Նա հետևում է նրան Իր խոսքերն աստիճանաբար փորձառաբար ապրելիս։ Մի՞թե շատերն այն ժամանակ չէին ընկնի Նրա պատճառով։ Մարդը միայն թույլ է տալիս Նրան գործել երկրի վրա․ սա մարդու ներողամտության մեծագույն չափն է։ Եթե չլիներ Նրա գործը, մարդը վաղուց վտարած կլիներ Նրան երկրից, ուստի որքա՞ն ավելի քիչ կցուցաբերեր ներողամտություն, հենց որ Նրա գործն ավարտվեր։ Այդ դեպքում մի՞թե մարդը մահապատժի չէր ենթարկի Նրան և խոշտանգելով չէր հասցնի Նրան մահվան։ Եթե Նա չկոչվեր Քրիստոս, ապա չէր կարողանա գործել մարդկության մեջ։ Եթե Նա չգործեր Իր Աստծու ինքնությամբ և փոխարենը գործեր միայն որպես բնականոն մարդ, ապա մարդը չէր հանդուրժի, որ Նա արտահայտի գեթ մեկ նախադասություն, և առավել ևս չէր հանդուրժի Նրա գործի նվազագույն մասնիկը։ Ուստի Նա կարող է միայն կրել Իր հետ այս ինքնությունն Իր գործում։ Այս կերպ Նրա գործն ավելի զորեղ է, քան եթե Նա դա արած չլիներ, քանի որ բոլոր մարդիկ հոժարակամ են հնազանդվելու կարգավիճակին և մեծ ինքնությանը։ Եթե Նա չկրեր Իր Աստծու ինքնությունը, երբ գործում էր կամ հայտնվում որպես Ինքն Աստված, ապա Նա ընդհանրապես գործ անելու հնարավորություն չէր ունենա։ Չնայած այն փաստին, որ Նա ունի Աստծու էությունը և Քրիստոսի էությունը, մարդը չէր մեղմանա և թույլ չէր տա Նրան հեշտությամբ գործ իրականացնել մարդկության մեջ։ Նա կրում է Իր Աստծու ինքնությունն Իր գործում։ Թեև նման գործը տասնյակ անգամներ ավելի զորեղ է, քան առանց նման ինքնության արվածը, մարդը դեռ լիովին հնազանդվող չէ Նրան, քանի որ մարդը հնազանդվում է միայն Նրա կարգավիճակին և ոչ թե Նրա էությանը։ Եթե այդպես է, երբ գուցե մի օր Քրիստոսը թողնի Իր պաշտոնը, կարո՞ղ է մարդը թույլ տալ Նրան ողջ մնալ գեթ մեկ օր։ Աստված հոժարակամ է ապրելու երկրի վրա մարդու հետ, որպեսզի կարողանա տեսնել այն արդյունքները, որոնք Իր ձեռքի գործը կբերի գալիք տարիներին։ Սակայն մարդն ունակ չէ հանդուրժելու Նրա ներկայությունը գեթ մեկ օր, ուստի Նա կարող էր միայն հրաժարվել։ Աստծուն թույլ տալը, որ մարդկանց մեջ անի այն գործը, որը Նա պետք է անի, և կատարի Իր սպասավորությունն արդեն իսկ մարդու ներողամտության և քաղաքավարության մեծագույն աստիճանն է։ Թեև նրանք, ովքեր անձամբ նվաճվել են Նրա կողմից, նման քաղաքավարություն են ցուցաբերում Նրա հանդեպ, նրանք, միևնույն է, միայն թույլ են տալիս Նրան մնալ մինչև Իր գործի ավարտը և ոչ մի պահ ավել։ Եթե այդպես է, ապա ի՞նչ կասեք նրանց մասին, ում Նա չի նվաճել։ Մի՞թե թպատճառը, որ մարդն այսպես է վերաբերվում մարմնացած Աստծուն, այն չէ, որ Նա Քրիստոսն է՝ բնականոն մարդկայնության արտաքին պատյանով։ Եթե Նա ունենար միայն աստվածայնություն և ոչ բնականոն մարդկայնություն, ապա մի՞թե մարդու դժվարությունները չէին լուծվի մեծագույն հեշտությամբ։ Մարդը դժկամությամբ է ընդունում Նրա աստվածայնությունը և որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում Նրա բնականոն մարդկայնության արտաքին պատյանի հանդեպ՝ չնայած այն փաստին, որ Նրա էությունը ճշգրտորեն Քրիստոսինն է, որը երկնային Հոր կամքին հնազանդվելն է։ Որպես այդպիսին, Նա կարող էր միայն չեղարկել մարդկանց մեջ լինելու Իր գործը՝ նրանց հետ կիսելու թե՛ ուրախությունները, թե՛ վշտերը, քանի որ մարդն այլևս չէր կարող հանդուրժել Նրա գոյությունը։

Նախորդը.  Աստծու գործը և մարդու կիրարկումը

Հաջորդը.  Մարդու բնականոն ապրելակերպի վերականգնումը և նրան հրաշալի նշանակության վայր տանելը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger