Ինչպե՞ս կարող են Աստծուն իրենց պատկերացումներում սահմանափակողները ընդունել Նրա հայտնությունները

Աստծու գործը մշտապես առաջ է ընթանում, և թեև Նրա գործի նպատակը չի փոխվում, Նրա գործելաոճը շարունակ փոփոխվում է՝ ինչը նշանակում է, որ Աստծու հետևորդները նույնպես անընդհատ փոփոխվում են։ Որքան ավելի շատ գործ է կատարում Աստված, այնքան ավելի լիակատար է դառնում մարդու գիտելիքն Աստծու մասին։ Աստծու գործի արդյունքում համապատասխան փոփոխություններ են տեղի ունենում նաև մարդու խառնվածքի մեջ։ Սակայն Աստծու գործի մշտապես փոփոխվող բնույթի պատճառով նրանք, ովքեր չգիտեն Սուրբ Հոգու գործը, ինչպես նաև այն անմիտ մարդիկ, ովքեր չգիտեն ճշմարտությունը, դառնում են Աստծուն հակառակվողներ։ Աստծու գործը երբեք չի հարմարվում մարդու պատկերացումներին, որովհետև Նրա գործը միշտ նոր է և երբեք հին չէ, և Նա երբեք չի կրկնում նախկին գործերը, այլ կատարում է նախկինում չկատարված գործեր։ Քանի որ Աստված չի կրկնում Իր գործը, իսկ մարդը մշտապես դատում է Աստծու ներկա գործը՝ անցյալում Նրա կատարած գործերի հիման վրա, Աստծու համար չափազանց դժվար է դարձել նոր դարաշրջանի յուրաքանչյուր փուլի Իր գործն իրականացնելը։ Մարդը չափազանց շատ դժվարություններ ունի: Նրա մտածողությունը չափազանց պահպանողական է։ Ոչ ոք չգիտի Աստծու գործը, սակայն բոլորը փորձում են այն սահմանափակել: Երբ մարդը հեռանում է Աստծուց, նա կորցնում է կյանքը, ճշմարտությունը և Աստծու օրհնությունները, սակայն՝ նա չի ընդունում ո՛չ կյանքը, ո՛չ ճշմարտությունը, առավել ևս այն մեծագույն օրհնությունները, որ Աստված շնորհում է մարդկությանը։ Բոլոր մարդիկ ցանկանում են հասնել Աստծուն, սակայն չեն կարողանում հանդուրժել որևէ փոփոխություն Աստծու գործում։ Նրանք, ովքեր չեն ընդունում Աստծու նոր գործը, հավատում են, որ Աստծու գործն անփոփոխ է և հավիտյան գտնվում է անշարժ վիճակում։ Նրանց համոզմամբ՝ Աստծուց հավիտենական փրկություն ստանալու համար բավական է հետևել օրենքին, և` քանի դեռ նրանք ապաշխարում ու խոստովանում են իրենց մեղքերը, Աստծոu մտադրությունները միշտ բավարարված կլինեն։ Նրանք կարծում են, որ Աստված կարող է լինել միայն օրենքին ենթակա և մարդու համար խաչված Աստված։. նրանք նաև համոզված են, որ Աստված չպետք է և չի կարող դուրս գալ Աստվածաշնչի սահմաններից։ Հենց այսպիսի պատկերացումներն են նրանց ամուր շղթայել հին օրենքներին և գամել մեռածկարգադրություններին։ Կան նույնիսկ ավելի շատերը, որոնք հավատում են, որ ինչպիսին էլ որ լինի Աստծու նոր գործը, այն պետք է հիմնավորված լինի մարգարեություններով և որ այդպիսի գործի յուրաքանչյուր փուլում բոլոր նրանք, ովքեր հետևում են Նրան «ճշմարիտ» սրտով, նույնպես պետք է հայտնություններ տեսնեն. հակառակ դեպքում այդ գործը չի կարող համարվել Աստծու գործը։ Մարդու համար Աստծուն ճանաչելն արդեն հեշտ չէ։ Եվ երբ դրան ավելանում են մարդու անհեթեթ սիրտը, ինչպես նաև նրա ապստամբ էությունը՝ լի ինքնագոհությամբ և մեծամտությամբ, մարդու համար ավելի դժվար է դառնում Աստծու նոր գործն ընդունելը։ Մարդը ո՛չ ուշադրությամբ ուսումնասիրում է Աստծու նոր գործը, ո՛չ էլ այն ընդունում խոնարհությամբ։ Փոխարենը նա ընդունում է արհամարհական կեցվածք՝ սպասելով Աստծու հայտնություններին և առաջնորդությանը։ Մի՞թե սրանք մարդու կողմից Աստծու դեմ ապստամբելու և Նրան ընդդիմանալու դրսևորումներ չեն։ Ինչպե՞ս կարող են այսպիսի մարդիկ արժանանալ Աստծու հավանությանը։

Ինչպես Հիսուսն ասաց, որ Եհովայի գործը ժամանակավրեպ է Շնորհի Դարաշրջանում, այնպես էլ ես եմ այսօր ասում, որ Հիսուսի գործն էլ է ժամանակից հետ ընկած։ Եթե լիներ միայն Օրենքի դարաշրջանն առանց Շնորհի Դարաշրջանի, ապա Հիսուսը չէր խաչվի և չէր կարողանա փրկել ողջ մարդկությանը։ Եթե լիներ միայն Օրենքի Դարաշրջանը, արդյո՞ք մարդկությունը մինչև հիմա գոյություն կունենար։ Պատմությունը շարժվում է առաջ, և մի՞թե այն Աստծու գործի բնական օրենքը չէ։ Մի՞թե այն տիեզերքում մարդուն Աստծու կառավարման պատկերը չէ։ Պամությունն առաջ է շարժվում, Աստծու գործը՝ նույնպես։ Աստծու մտադրությունները մշտապես փոփոխվում են։ Նա չէր կարող վեց հազար տարի մնալ գործի միևնույն փուլում, որովհետև բոլորին հայտնի է, որ Աստված միշտ նոր է և երբեք հին չէ, և Նա չէր կարող անընդհատ կրկնել նույն գործը, ինչպիսին խաչելությունն է՝ շարունակաբար խաչվելով մեկ, երկու, երեք անգամ… Այդպես մտածելը պարզապես ծիծաղելի կլիներ։ Աստված նույն գործը շարունակաբար չի կատարում. Նրա գործը մշտապես փոփոխվում է և միշտ նոր է, ինչպես ես եմ ձեզ ամեն օր նոր խոսքեր ասում և նոր գործ կատարում։ Սա է այն գործը, որ ես անում եմ, և այստեղ առանցքային են «նոր» և «զարմանալի» բառերը։ «Աստված անփոփոխ է, և Աստված միշտ Աստված կմնա»՝ այս խոսքն իրապես ճշմարիտ է. Աստծու էությունը չի փոխվում․ Աստված միշտ Աստված է և երբեք չի կարող դառնալ սատանա, բայց դա չի ապացուցում, որ Նրա գործը նույնքան մշտական և անփոփոխ է, որքան Նրա էությունը։ Դու հայտարարում ես, թե Աստված անփոփոխ է, բայց այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այն, որ Աստված միշտ նոր է և երբեք հին չէ։ Աստծու գործը մշտապես տարածվում և անընդհատ փոփոխվում է, իսկ Նրա մտադրությունները շարունակաբար բացահայտվում և հայտնի են դառնում մարդուն։ Երբ մարդը փորձառությամբ ճանաչում է Աստծու գործը, նրա բնավորությունը, ինչպես նաև նրա գիտելիքն անընդհատ փոխվում են։ Այդ դեպքում՝ որտեղի՞ց է բխում այդ փոփոխությունը։ Մի՞թե այն չի բխում Աստծու մշտապես փոփոխվող գործից։ Եթե մարդու բնավորությունը կարող է փոխվել, ապա ինչո՞ւ մարդը չի կարող թույլ տալ, որ Իմ գործն ու խոսքերն էլ շարունակաբար փոխվեն։ Մի՞թե Ես պետք է ենթարկվեմ մարդու սահմանափակումներին։ Այսպես մտածելով արդյոք դու չե՞ս դիմում անհիմն փաստարկների և խեղաթյուրված տրամաբանության։

Իր հարությունից հետո Հիսուսը հայտնվեց աշակերտներին և ասաց. «Եվ ահա ես կուղարկեմ ձեզ իմ Հոր խոստումը, իսկ դուք նստե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև որ երկնքից զորությամբ զգեստավորվեք» Գիտե՞ս, թե ինչպես կարելի է բացատրել այս խոսքերը։ Արդյո՞ք դու այժմ օժտված ես Նրա զորությամբ։ Հասկանո՞ւմ ես, թե ինչին է վերաբերում «զորություն»։ Հիսուսը հայտարարեց, որ վերջին օրերին ճշմարտության Հոգին պիտի տրվի մարդուն։ Վերջին օրերը հիմա են․ հասկանո՞ւմ ես, թե ինչպես է ճշմարտության Հոգին արտահայտում խոսքերը։ Որտե՞ղ է ճշմարտության Հոգին հայտնվում և գործում։ Եսայիա մարգարեի մարգարեությունների գրքում երբեք չի հիշատակվել, թե Նոր Կտակարանի դարում Հիսուս անունով մի երեխա պիտի ծնվի. այնտեղ պարզապես գրված էր, որ Էմմանուել անունով մի որդի պիտի ծնվի։ Ինչո՞ւ «Հիսուս» անունը չի հիշատակվում։ Հին Կտակարանում այս անունը ոչ մի տեղ չի հայտնվում, ուրեմն ինչո՞ւ ես դու դեռ հավատում Հիսուսին։ Չէ՞ որ դու չես սկսել հավատալ Հիսուսին միայն այն ժամանակ, երբ սեփական աչքերով ես տեսել Նրան։ Թե՞ սկսել ես հավատալ՝ հայտնություն ստանալուց հետո։ Մի՞թե Աստված քեզ իսկապես այդպիսի շնորհ ցույց կտար։ Մի՞թե Նա քեզ այսքան մեծ օրհնություններ կտար։ Ո՞րն է Հիսուսին հավատալու քո հիմքը: Ինչո՞ւ չես հավատում, որ Աստված այսօր մսեղի է դարձել ։ Ինչո՞ւ ես ասում, թե այն, որ Աստծուց qեզ հայտնություն չի տրվել, ապացույցն է, որ Նա չի մարմնացել մսեղիում։ Մի՞թե Աստված պետք է նախապես տեղեկացնի մարդկանց, նախքան Իր գործը սկսելը։ Մի՞թե Նա նախ պետք է ստանա նրանց հավանությունը։ Եսայիան պարզապես հայտարարեց, որ մի որդի պիտի ծնվի մսուրում. նա երբեք չի մարգարեացել, որ Մարիամը պիտի ծնի Հիսուսին։ Այդ դեպքում կոնկրետ ինչի՞ վրա է խարսխված Մարիամից ծնված Հիսուսի հանդեպ քո հավատը: Չէ՞ որ քո հավատը խճճված չէ։ Ոմանք ասում են, որ Աստծու անունը չի փոխվում։ Այդ դեպքում ինչո՞ւ Եհովայի անունը դարձավ Հիսուս։ Չէ՞ որ մարգարեացվել էր, որ Մեսիան պիտի գա. ուրեմն ինչո՞ւ եկավ Հիսուս անունով մի մարդ։ Ինչո՞ւ փոխվեց Աստծու անունը։ Մի՞թե նման մի գործ վաղուց արդեն չէր կատարվել։ Մի՞թե Աստված այսօր չի կարող ավելի նոր գործ կատարել։ Երեկվա գործը կարող է փոփոխվել, և Հիսուսի գործը կարող էր շարունակել Եհովայի գործը։ Այդ դեպքում մի՞թե Հիսուսի գործին չի կարող հաջորդել մեկ այլ գործ։ Եթե Եհովայի անունը կարող էր փոխվել և դառնալ Հիսուս, ապա մի՞թե Հիսուսի անունն էլ չի կարող փոխվել։ Այս ամենում ոչ մի տարօրինակ բան չկա. պարզապես մարդիկ չափազանց պարզամիտ են։ Աստված միշտ Աստված է։ Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում Նրա գործը և ինչպես կարող է փոխվել Նրա անունը, Նրա խառնվածքը ու իմաստությունը երբեք չեն փոխվում։ Եթե կարծում ես, որ Աստծուն կարելի է կոչել միայն «Հիսուս» անունով, ապա չափազանց սահմանափակ գիտելիքի տեր ես։ Կհամարձակվե՞ս պնդել, որ «Հիսուս»-ը հավիտյան պիտի լինի Աստծու անունը, որ Աստծուն պիտի միշտ կանչեն «Հիսուս» անունով, և որ դա երբեք չի փոխվի։ Կհամարձակվե՞ս վստահությամբ ասել, որ հենց «Հիսուս» անունն է ավարտել Օրենքի Դարաշրջանը և նաև ավարտելու է վերջին դարաշրջանը։ Ո՞վ կարող է ասել, որ Հիսուսի շնորհը կարող է դարաշրջանը վերջացնել։ Եթե հստակ ըմբռնում չունենաս այս ճշմարտությունների մասին, ապա ոչ միայն ի վիճակի չես լինի Ավետարանը քարոզելու, այլև ինքդ էլ չես կարողանա հաստատուն կանգնել։ Երբ գա այն օրը, երբ դու լուծես կրոնասերների բոլոր խնդիրները և հերքես նրանց բոլոր մոլորությունները, դա կլինի ապացույցը, որ լիովին համոզված ես այս փուլի գործի մեջ և չունես անգամ ամենաչնչին կասկած։ Եթե չկարողանաս հերքել նրանց մոլորությունները, ապա նրանք քեզ կմեղադրեն ու կզրպարտեն։ Մի՞թե դա ամոթալի չի լինի։

Հրեաները կարդացել էին Հին Կտակարանը և գիտեին Եսայիայի մարգարեությունը, որ մի որդի պիտի ծնվի մսուրում։ Այդ դեպքում ինչո՞ւ, լիովին տեղեկացված լինելով այդ մարգարեության մասին, նրանք այնուամենայնիվ հալածեցին Հիսուսին։ Մի՞թե դա նրանց ապստամբ բնույթի և Սուրբ Հոգու գործը չճանաչելու հետևանք չէր։ Այդ ժամանակ փարիսեցիները կարծում էին, թե Հիսուսի գործը չի համապատասխանում այն բանին, ինչ իրենք գիտեին մարգարեացված որդու մասին, իսկ այսօր մարդիկ մերժում են Աստծուն, որովհետև մարմնացած Աստծու գործը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Մի՞թե Աստծու հանդեպ նրանց ապստամբության էությունը նույնը չէ։ Կարո՞ղ ես առանց հարցերի ընդունել Սուրբ Հոգու ամբողջ գործը։ Եթե դա Սուրբ Հոգու գործն է, ապա ուղությունը ճիշտ է, և դու պետք է ընդունես այն առանց երկմտանքի. չպետք է ընտրես՝ ինչն ընդունել և ինչը՝ ոչ։ Մի՞թե անտեղի չէ, որ Աստծու մասին ավելի խոր գիտելիք ձեռք բերելով՝ Նրա հանդեպ ավելի զգուշավոր ես դառնում։ Պետք չէ Աստվածաշնչում լրացուցիչ ապացույցներ փնտրել. եթե դա Սուրբ Հոգու գործն է, ապա դու պետք է ընդունես այն, որովհետև Աստծուն հավատում ես, վստահել ես քո ուղին Աստծուն և չպետք է քննես Նրան։ Դու չպետք է Իմ մասին լրացուցիչ ապացույցներ որոնես՝ փաստելու համար, որ ես քո Աստվածն եմ, այլ պետք է կարողանաս հասկանալ՝ արդյոք Ես օգտակար եմ քեզ համար։ Սա է ամենակարևորը։ Նույնիսկ եթե Աստվածաշնչում գտնես բազմաթիվ անհերքելի ապացույցներ, դրանք չեն կարող քեզ լիովին բերել Իմ առաջ։ Դու պարզապես ապրում ես Աստվածաշնչի սահմանների մեջ, այլ ոչ թե Իմ առաջ. Աստվածաշունչը չի կարող օգնել քեզ ճանաչել Ինձ, և չի կարող խորացնել քո սերը առ Ինձ։ Թեև Աստվածաշունչը մարգարեացել էր, որ մի որդի պիտի ծնվի, ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ում հանդեպ պիտի կատարվեր այդ մարգարեությունը, որովհետև մարդը չէր ճանաչում Աստծու գործը, և հենց դա էլ պատճառ դարձավ, որ փարիսեցիները ընդդիմանան Հիսուսին։ Ոմանք գիտեն, որ Իմ գործը մարդու շահերի համար է, բայց այնուամենայնիվ շարունակում են հավատալ, թե Հիսուսն ու Ես երկու ամբողջովին առանձին, միմյանց հետ անհամատեղելի էակներ ենք։ Ժամանակին Հիսուսն Իր աշակերտներին պարզապես փոխանցում էր Շնորհի դարաշրջանին վերաբերող մի շարք ուսմունքներ՝ այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են՝ ինչպես գործել, ինչպես հավաքվել, ինչպես աղոթքով խնդրել Աստծուն և ինչպես վերաբերվել ուրիշներին Շնորհի դարաշրջանում։ Նրա կատարած գործը Շնորհի դարաշրջանի գործն էր, և Նա բացատրում էր միայն այն, թե ինչպես պետք է գործեն աշակերտներն ու այն ժամանակվա իր հետևորդները։ Այդ ժամանակ Նա կատարում էր միայն Շնորհի դարաշրջանի գործը և վերջին օրերի վերաբերող ոչ մի գործ։ Երբ Եհովան Օրենքի դարաշրջանում սահմանեց Հին Կտակարանի օրենքը, ինչո՞ւ այդ ժամանակ չկատարեց նաև Շնորհի դարաշրջանի գործը։ Ինչո՞ւ նախապես պարզ չդարձրեց Շնորհի դարաշրջանի գործը։ Մի՞թե դա չէր օգնի, որ մարդն ընդուներ այն։ Նա միայն մարգարեացավ, որ մի որդ պիտի ծնվի և իշխանության գա, բայց նախապես չկատարեց Շնորհի դարաշրջանի գործը։ Աստծու գործը յուրաքանչյուր դարաշրջանում ունի հստակ սահմաններ. Նա կատարում է միայն տվյալ դարաշրջանի գործը և երբեք նախապես չի իրականացնում հաջորդ փուլի գործը։ Միայն այդպես կարող է յուրաքանչյուր դարաշրջանի Նրա ներկայացուցչական գործը լիովին երևալ և դառնալ ակնհայտ։ Հիսուսը խոսեց միայն վերջին օրերի նշանների մասին՝ թե ինչպես պետք է համբերատար լինել և փրկություն ստանալ, ինչպես պետք է ապաշխարել ու խոստովանել, ինչպես պետք է կրել խաչը և դիմանալ տառապանքներին։ Նա երբեք չխոսեց այն մասին, թե ինչպես պետք է մարդը վերջին օրերին մտնի Աստծու ներկայության մեջ, կամ ինչպես պետք է ձգտի բավարարել Աստծու մտադրությունները։ Հետևաբար, արդյո՞ք ծիծաղելի չէ Աստվածաշնչում փնտրել վերջին օրերի Աստծու գործը։ Ի՞նչ կարող ես տեսնել միայն Աստվածաշունչը ձեռքումդ պահելով։ Աստվածաշնչի մեկնաբան կամ քարոզիչ՝ ո՞վ կարող էր նախապես տեսնել այսօրվա գործը։

«Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։ Արդյո՞ք դուք հիմա լսել եք Սուրբ Հոգու խոսքերը։ Աստծու խոսքերը հասել են ձեզ: Լսո՞ւմ եք դրանք։ Աստված վերջին օրերում կատարում է խոսքերի գործը, և այդ խոսքերը Սուրբ Հոգու խոսքերն են, որովհետև Աստված Սուրբ Հոգին է, և կարող է նաև մսեղի դառնալ։ Ուստի անցյալում հիշատակված Սուրբ Հոգու խոսքերն այսօր մարմնացած Աստծու խոսքերն են։ Կան բազմաթիվ անմիտ մարդիկ, ովքեր կարծում են, թե քանի որ Սուրբ Հոգին է խոսում, Նրա ձայնը պետք է անմիջապես երկնքից լսելի լինի մարդկանց։ Այդպես մտածողները, չեն ճանաչում Աստծու գործը։ Իրականում Սուրբ Հոգու արտահայտություններն այն խոսքերն են, որոնք ասում է մսեղի դարձած Աստված։ Սուրբ Հոգին անմիջապես չէր կարող խոսել մարդկանց հետ. նույնիսկ Օրենքի դարաշրջանում Եհովան ուղիղ բազմությանը չի դիմել։ Իսկ այսօր՝ այս դարաշրջանում արդյո՞ք ավելի քիչ հավանական չէ, որ Նա այդպես կաներ։ Որպեսզի Աստված խոսքերի միջոցով կատարի Իր գործը, Նա պետք է մսեղի դառնա. հակառակ դեպքում, Նրա գործը չի կարողանա հասնել նպատակին։ Այն մարդիկ, ովքեր մերժում են մարմնացած Աստծուն, չեն ճանաչում Հոգուն և Աստծու գործելու սկզբունքները։ Իսկ նրանք, ովքեր հավատում են, թե հիմա Սուրբ Հոգու դարաշրջանն է, բայց չեն ընդունում Նրա նոր գործը, ապրում են մշուշոտ հավատքի մեջ։ Այսպիսի մարդիկ երբեք չեն ստանա Սուրբ Հոգու գործը։ Նրանք, ովքեր միայն պահանջում են, որ Սուրբ Հոգին անմիջապես խոսի և կատարի իր գործը և չեն ընդունում մարմնացած Աստծոu խոսքերը կամ գործը, երբեք չեն կարող ներթափանցել նոր դարաշրջան և հասնել Աստծու լիակատար փրկությանը։

Նախորդը.  Դուք պետք է մի կողմ դնեք կարգավիճակի բերած օրհնությունները և հասկանաք մարդուն փրկություն բերելու Աստծու մտադրությունը

Հաջորդը.  Միայն Աստծուն և Նրա գործը ճանաչողներն են բավարարում Աստծուն

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger