Աստծու ներկայիս գործի ճանաչումը

Աստծու գործն այս ժամանակներում ճանաչելը, ընդհանուր առմամբ, նշանակում է հասկանալ, թե վերջին օրերին որն է մարմնացած Աստծու գլխավոր ծառայությունը, և ինչ նպատակով է Նա երկիր եկել: Իմ խոսքերում նախկինում նշել եմ, որ Աստված վերջին օրերին եկել է երկիր՝ հեռանալուց առաջ օրինակ թողնելու համար։ Ինչպե՞ս է Աստված թողնում այս օրինակը։ Նա դա անում է խոսքերով, և գործելով ու խոսելով՝ ամբողջ երկրով մեկ։ Սա է Աստծու գործը վերջին օրերին. Նա հիմնականում խոսում է՝ երկիրը խոսքերի աշխարհ դարձնելու համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ սնվի ու լուսավորվի Նրա խոսքերով, և որպեսզի մարդու հոգին արթնանա ու տեսիլքների մասին հստակ պատկերացում ձեռք բերի։ Վերջին օրերին Աստված մարմին է առել և եկել երկիր՝ նախ և առաջ Իր խոսքերն արտահայտելու համար։ Երբ Հիսուսը եկավ, Նա քարոզում էր երկնքի արքայության Ավետարանը և խաչելությամբ իրականացրեց փրկագնման գործը: Նա ավարտեց Օրենքի դարաշրջանը և վերացրեց ամեն հինը։ Հիսուսի գալուստով ավարտվեց Օրենքի դարաշրջանը, և սկիզբ դրվեց Շնորհի դարաշրջանին՝ վերացնելով հին կարգերը, իսկ վերջին օրերի մարմնացած Աստծու գալուստն ավարտեց Շնորհի դարաշրջանը։ Նա եկել է հիմնականում Իր խոսքերն արտահայտելու համար՝ խոսքի միջոցով մարդուն կատարելագործելու, լուսավորելու ու գիտակցություն պարգևելու, և այդ կերպ մարդու սրտում վերացնում է մշուշոտ Աստծու տեղը։ Երբ Հիսուսը եկավ, Նա չկատարեց աշխատանքի այս փուլը։ Երբ Նա եկավ, Նա շատ հրաշքներ գործեց, բժշկեց հիվանդներին, դուրս հանեց դևերին և խաչելությամբ իրականացրեց փրկագնման գործը։ Այդ պատճառով մարդկանց պատկերացումներում ամրապնդվել է այն միտքը, թե Աստված պետք է հենց այդպիսին լինի։ Քանզի, երբ Հիսուսը եկավ, Նա մարդկանց սրտերից Աստծու աղոտ կերպարը հեռացնելու գործը չարեց, երբ Նա եկավ, Նա խաչվեց, բժշկեց հիվանդներին, դուրս հանեց դևերին և քարոզեց երկնքի արքայության Ավետարանը։ Մի կողմից՝ վերջին օրերին Աստծու մարմնացումը վերացնում է մարդու պատկերացումներում աղոտ Աստծու զբաղեցրած տեղը, որպեսզի մարդու սրտում այլևս չմնա աղոտ Աստծու կերպարը։ Իր գործնական խոսքերով ու գործով, բոլոր երկրներում Իր շարժումով և մարդկանց մեջ իրականացվող բացառապես գործնական ու բնականոն աշխատանքով Նա մարդուն ճանաչելի է դարձնում Աստծու գործնական լինելը և հեռացնում է աղոտ Աստծու տեղը մարդկան սրտերից։ Մյուս կողմից՝ Աստված օգտագործում է Իր մարմնով արտասանած խոսքերը մարդուն կատարյալ դարձնելու համար և իրագործում է ամեն ինչ։ Սա է այն գործը, որն Աստված իրականացնելու է վերջին օրերին։

Ի՞նչ պետք է դուք իմանաք.

Աստծու գործը գերբնական չէ, և դրա մասին չպետք է պատկերացումներ տածեք։

Դուք պետք է հասկանաք այն գլխավոր գործը, որի համար մարմնացյալ Աստված եկել է այս անգամ։

Նա չի եկել հիվանդներին բժշկելու, դևերին դուրս հանելու կամ հրաշքներ գործելու համար, և չի եկել ապաշխարության ավետարանը քարոզելու կամ մարդուն փրկագին շնորհելու համար, որովհետև Հիսուսն արդեն կատարել է այդ գործը, իսկ Աստված նույն գործը չի կրկնում։ Այսօր Աստված եկել է ավարտելու Շնորհի դարաշրջանը և վերացնելու Շնորհի դարաշրջանի բոլոր գործելակերպերը։ Գործնական Աստված եկել է հիմնականում բացահայտելու Իր գործնական լինելը։ Երբ Հիսուսը եկավ, Նա քիչ էր խոսում, բայց ցույց էր տալիս հրաշքներ, նշաններ ու հրաշալիքներ, բժշկում էր հիվանդներին, դուրս հանում դևերին և մարգարեություններ էր անում, որպեսզի մարդիկ հավատային, որ Նա իսկապես Աստված է և չունի մարմնական զգացումներ։ Վերջիվերջո, Նա ավարտեց խաչելության գործը։ Այսօրվա Աստված նշաններ ու հրաշքներ ցույց չի տալիս, չի բժշկում հիվանդներին և դուրս չի հանում դևերին։ Երբ Հիսուսը եկավ, Նրա գործը ներկայացնում էր Աստծու աշխատանքի մի մասը, իսկ այս անգամ Աստված եկել է իրականացնելու այն փուլը, որն այժմ պետք է կատարվի, քանի որ Աստված նույն գործը չի կրկնում․ Նա այն Աստվածն է, ով միշտ նոր է և երբեք հին չէ, ուստի այն ամենը, ինչ դու այսօր տեսնում ես, գործնական Աստծու խոսքերն ու գործն են։

Վերջին օրերին Աստված մարմին է առել՝ Իր խոսքերն ասելու, բացատրելու մարդու կյանքի համար անհրաժեշտ բոլոր բաները, ցույց տալու այն, որտեղ մարդ պետք է մտնի, ցույց տալու Աստծու գործերը և հայտնի դարձնելու Նրա իմաստությունը, ամենակարողությունն ու հրաշալիությունը: Աստծու խոսելու բազմաթիվ ձևերի միջոցով մարդը տեսնում է Աստծու գերակայությունը, մեծությունը, ավելին՝ Նրա խոնարհությունն ու ծածուկ լինելը։ Մարդը տեսնում է, որ Աստված գերագույն է, բայց միաժամանակ խոնարհ ու ծածուկ է և կարող է դառնալ բոլորից ամենափոքրը: Նրա խոսքերի մի մասն ասվում է Հոգու տեսանկյունից, մի մասը՝ մարդու տեսանկյունից, իսկ մի մասը՝ երրորդ անձի տեսանկյունից։ Այստեղից ակնհայտ է, թե որքան բազմազան է Աստծու գործելաձևը, և որ խոսքերի միջոցով է Նա թույլ տալիս մարդուն տեսնել դա։ Աստծու գործը վերջին օրերին և՛ բնականոն է, և՛ գործնական, և այդ պատճառով վերջին օրերի մարդիկ ենթարկվում են ամենածանր փորձությունների։ Մարդիկ ընկել են այսպիսի փորձությունների մեջ Աստծու բնականոնության և գործնականության պատճառով. Աստծու գործի բնականության ու իրական լինելու պատճառով են մարդիկ ընկել փորձությունների մեջ։ Հիսուսի օրոք նման պատկերացումներ կամ փորձություններ չկային: Քանի որ Նրա գործերի մեծ մասը համընկնում էր մարդկանց պատկերացումներին, և մարդիկ հեշտությամբ հետևում էին Նրան, և Նրա մասին պատկերացումներ չունեին։ Այսօրվա փորձությունները ամենամեծն են, որոնց հետ մարդը երբևէ առերեսվել է. և երբ ասվում է, որ այս մարդիկ դուրս են եկել մեծ նեղությունից, այս նեղությունն ի նկատի ունեն։ Այսօր Աստված խոսում է այս մարդկանց մեջ հավատք ծնելու, սեր արթնացնելու, տառապանք ընդունելու կարողություն ձևավորելու և հնազանդություն կերտելու համար։ Վերջին օրերի մարմնացյալ Աստծու խոսքերը համապատասխանում են մարդու բնույթի էությանը, վարքին և նրան, որտեղ մարդը պետք է մտնի այսօր: Նրա խոսքերը և՛ գործնական են, և՛ սովորական․ Նա ո՛չ վաղվա մասին է խոսում, ո՛չ էլ՝ երեկվա, այլ խոսում է միայն այն մասին, թե ինչը պետք է հասկանա, ընդունի և գործադրի մարդն այսօր:Եթե մեր օրերում հայտնվի մեկը, ով կարող է նշաններ ու հրաշքներ ցույց տալ, դևերին դուրս հանել, հիվանդներին բժշկել և բազմաթիվ հրաշագործություններ անել, և եթե այդ մարդը պնդի, որ ինքը Հիսուսն է, ով վերադարձել է, ապա դա կլինի չար ոգիների կողմից ստեղծված կեղծիք, որոնք ընդօրինակում են Հիսուսին։ Հիշեք սա:Աստված նույն գործը չի կրկնում։ Հիսուսի աշխատանքի փուլն արդեն ավարտված է, և Աստված այլևս երբեք չի իրականացնի այդ փուլը։ Աստծու գործն անհամատեղելի է մարդու պատկերացումների հետ. օրինակ՝ Հին Կտակարանը կանխագուշակել էր Մեսիայի գալուստը, և այս մարգարեության արդյունքը Հիսուսի գալուստն էր։ Քանի որ սա արդեն իրականություն է դարձել, սխալ կլիներ սպասել, որ կրկին մեկ այլ Մեսիա գա։ Հիսուսն արդեն մեկ անգամ եկել է, և սխալ կլիներ, եթե այս անգամ կրկին «Հիսուս» գար։ Յուրաքանչյուր դարաշրջանունի իր անունը, և յուրաքանչյուր անուն իր մեջ պարունակում է այդ դարաշրջանի բնութագիրը։ Մարդկանց պատկերացումներում Աստված միշտ պետք է նշաններ ու սքանչելիքներ գործի, հիվանդներին բժշկի և դևերին դուրս հանի, և լինի հենց Հիսուսի նման։ Սակայն այս անգամ Աստված բոլորովին այդպիսին չէ։ Եթե վերջին օրերին Աստված կրկին նշաններ ու հրաշքներ գործեր, բժշկեր հիվանդներին և դուրս հաներ դևերին՝ նույն կերպ, ինչպես Հիսուսն էր անում, ապա Նա պարզապես կկրկներ նույն գործը, և Հիսուսի արածը կկորցներ իր իմաստը, կարևորությունն ու արժեքը։ Այդ պատճառով Աստված յուրաքանչյուր դարաշրջանում իրականացնում է Իր գործի մեկ նոր փուլ։ Երբ Աստված ավարտում է Իր գործի մի փուլը, չար ոգիներն անմիջապես փորձում են նմանակել այն, և երբ Սատանան սկսում է քայլել Աստծու հետևից, Աստված փոխում է Իր գործելաձևը։ Երբ Աստված ավարտում է Իր գործի որևէ փուլ, չար ոգիները փորձում են ընդօրինակել այն։ Սա պետք է հստակ հասկանաք: Ինչո՞ւ է այսօր Աստծու գործը տարբերվում Հիսուսի գործից։ Ինչո՞ւ այսօր Աստված նշաններ ու հրաշքներ չի գործում, դևերին դուրս չի հանում և հիվանդներին չի բժշկում։ Եթե Հիսուսի գործը նույնը լիներ, ինչ Օրենքի դարաշրջանում կատարված գործը, արդյո՞ք Նա կարող էր ներկայացնել Շնորհի դարաշրջանի Աստծուն։ Կարո՞ղ էր Նա ավարտել խաչելության գործը։ Եթե Հիսուսը դառնար տաճարի սպասավոր և պահեր շաբաթը՝ ինչպես Օրենքի դարաշրջանում, բոլորի կողմից ընդունվեր և ոչ ոքի կողմից չհալածվեր, մի՞թե Նա կարող էր խաչվել։ Մի՞թե Նա կարող էր ավարտել փրկագնման գործը ՝ եթե վերջին օրերի մարմնացյալ Աստված գործեր նույն կերպ, ինչպես Հիսուսն էր գործում, ի՞նչ իմաստ կունենար Նրա գալուստը։ Մարդը կարող է Աստծուն ավելի խորապես ճանաչել, և Աստծու մեծ ծրագիրը կարող է ամբողջությամբ իրականացվել միայն այն դեպքում, երբ Աստված վերջին օրերին իրականացնի Իր գործի մեկ այլ փուլ՝ ներկայացնելով Իր կառավարման ծրագրի հերթական մասը։

Վերջին օրերին Աստված հիմնականում եկել է Իր խոսքերն ասելու։ Նա խոսում է Հոգու տեսանկյունից, մարդու տեսանկյունից և երրորդ անձի տեսանկյունից։ Նա խոսում է տարբեր եղանակներով՝ որոշակի ժամանակահատվածում օգտագործելով մի ձև, և Նա օգտագործում է խոսելու այս ձևերը՝ մարդու պատկերացումները փոխելու և մարդու սրտից մշուշոտ Աստծու պատկերը հեռացնելու համար։ Սա է Աստծու կատարած հիմնական գործը։ Քանի որ մարդը կարծում է, թե երբ Աստված գա, Նա կբժշկի հիվանդներին, դևերին կհանի, հրաշքներ կգործի և նյութական օրհնություններ կպարգևի մարդկանց, Աստված իրականացնում է աշխատանքի այս փուլը՝ պատժի և դատաստանի գործը, որպեսզի հեռացնի մարդու պատկերացումներում եղած այդպիսի բաները, թույլ տա, որ մարդը ճանաչի Աստծու գործնականությունն ու բնականոնությունը, և որպեսզի անհետացնի մարդու սրտում եղած Հիսուսի պատկերը՝ թույլ տալով, որ Աստծու նոր պատկերը զբաղեցնի մարդու սիրտը։ Հենց որ մարդու մեջ եղած Աստծու պատկերը հնանում է, այն կուռք է դառնում։ Երբ Հիսուսը եկավ և իրականացրեց աշխատանքի այդ փուլը, Նա չներկայացրեց Աստծու ամբողջությունը։ Նա կատարեց որոշ նշաններ ու հրաշքներ, ասաց որոշ խոսքեր և վերջիվերջո խաչվեց։ Նա ներկայացրեց Աստծու միայն մի մասը։ Նա չէր կարող ներկայացնել այն ամենը, ինչ Աստծունն էր, այլ ներկայացրեց Աստծուն՝ իրականացնելով Աստծու գործի մի մասը։ Դա այն պատճառով է, որ Աստված այնքան մեծ է, այնքան հրաշալի և անըմբռնելի, և որ յուրաքանչյուր դարաշրջանում Աստված կատարում է Իր գործի միայն մի մասը։ Այս դարաշրջանում Աստծու կատարած գործը հիմնականում այն է, որ Նա մարդուն տալիս է կյանքի խոսքերը, բացահայտում է մարդու բնույթի էությունը և նրա ապականված բնավորությունը, ինչպես նաև վերացնում է մարդու կրոնական պատկերացումները, ֆեոդալական մտածելակերպը, հնացած մտածողությունը և մարդու գիտելիքն ու մշակույթը։ Այս ամենը պետք է մաքրվի Աստծու խոսքերի բացահայտման միջոցով։ Վերջին օրերին Աստված օգտագործում է ոչ թե նշաններ ու հրաշքներ, այլ խոսքեր՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Նա Իր խոսքերն օգտագործում է մարդուն բացահայտելու, մարդուն դատելու, մարդուն պատժելու և մարդուն կատարելագործելու համար, որպեսզի Աստծու խոսքերի միջոցով մարդը տեսնի Աստծու իմաստությունն ու հաճելիությունը և հասկանա Աստծու բնավորությունը, և որպեսզի Աստծու խոսքերի միջոցով մարդը տեսնի Աստծու գործերը։ Օրենքի դարաշրջանում Եհովան Իր խոսքերով առաջնորդեց Մովսեսին Եգիպտոսից դուրս և ասաց որոշ խոսքեր իսրայելացիներին. այդ ժամանակ Աստծու գործերի մի մասը հայտնի դարձավ մարդկանց, բայց քանի որ մարդու որակը սահմանափակ էր, և ոչինչ չէր կարող ամբողջական դարձնել նրա գիտելիքը, Աստված շարունակեց խոսել և գործել։ Շնորհքի դարաշրջանում մարդը կրկին տեսավ Աստծու գործերի մի մասը։ Հիսուսը կարողացավ ցույց տալ նշաններ ու հրաշքներ, բժշկել հիվանդներին, հանել դևերին և խաչվել, որից երեք օր անց Նա հարություն առավ և մարմնով հայտնվեց մարդկանց առջև։ Աստծու մասին մարդը դրանից ավելին չգիտեր։ Մարդը գիտի այնքան, որքան Աստված է իրեն բացահայտում, և եթե Աստված մարդուն ավելին չբացահայտեր, ապա այդպիսին կլիներ մարդու կողմից Աստծու սահմանազատման չափը։ Այսպիսով Աստված շարունակում է գործել, որպեսզի մարդու գիտելիքը Նրա մասին ավելի խորանա, և մարդն աստիճանաբար ճանաչի Աստծու էությունը։ Վերջին օրերին Աստված Իր խոսքերն օգտագործում է՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Քո ապականված բնավորությունը բացահայտվում է Աստծու խոսքերով, և քո կրոնական պատկերացումները փոխարինվում են Աստծու գործնականությամբ։ Վերջին օրերին Աստված մարմնացել է հիմնականում այս խոսքերը իրականացնելու համար. «Խոսքը մարմին է դառնում, Խոսքը գալիս է մարմնի մեջ, և Խոսքը հայտնվում է մարմնի մեջ» և եթե դու այս մասին մանրակրկիտ գիտելիքներ չունենաս, ապա չես կարողանա ամուր կանգնել։ Վերջին օրերի ընթացքում Աստված հիմնականում մտադիր է իրականացնել աշխատանքի մի փուլ, որի ընթացքում Խոսքը կհայտնվի մարմնի մեջ, և սա Աստծու կառավարման ծրագրի աշխատանքի մի մասն է։ Ուստի ձեր գիտելիքը պետք է ամբողջական լինի. անկախ նրանից, թե ինչպես է Աստված գործում, Նա թույլ չի տալիս մարդուն սահմանափակել Իրեն։ Եթե Աստված վերջին օրերին այս գործը չկատարեր, ապա մարդու գիտելիքը Նրա մասին այլևս չէր կարող առաջ գնալ։ Դու կիմանայիր միայն այն, որ Աստված կարող է խաչվել, կարող է կործանել Սոդոմը, և որ Հիսուսը կարող է հարություն առնել և երևալ Պետրոսին… Բայց դու երբեք չէիր ասի, որ Աստծու խոսքերը կարող են ամեն ինչ կատարել և նվաճել մարդուն: Աստծու խոսքերի փորձառության միջոցով միայն կարող ես խոսել նման գիտելիքի մասին: Որքան շատ Աստծու գործից դու փորձառություն ունենաս, այնքան ավելի ամբողջական կլինեն քո գիտելիքները Նրա մասին, և միայն այդ դեպքում դու չես սահմանափակի Աստծուն քո սեփական պատկերացումներում։ Մարդը ճանաչում է Աստծուն Նրա գործը փորձառաբար ապրելով. Աստծուն ճանաչելու այլ ճիշտ ճանապարհ չկա։ Այսօր շատ մարդիկ ոչինչ չեն անում, բացառությամբ նշաններին, հրաշքներին և մեծ աղետների գալուն սպասելուց: Հավատո՞ւմ ես Աստծուն, թե՞ մեծ աղետներին։ Երբ մեծ աղետները գան, արդեն ուշ կլինի, իսկ եթե Աստված մեծ աղետներ չուղարկի, մի՞թե Նա այլևս Աստված չէ։ Դու հավատո՞ւմ ես նշաններին ու հրաշքներին, թե՞ հենց Աստծուն։ Հիսուսը նշաններ ու հրաշքներ չցուցադեց, երբ մյուսները նրան ծաղրում էին, բայց մի՞թե Նա Աստված չէր։ Դու հավատո՞ւմ ես նշաններին ու հրաշքներին, թե՞ հավատում ես Աստծու էությանը։ Աստծու հանդեպ հավատքի վերաբերյալ մարդկային տեսակետները սխալ են: Եհովան շատ խոսքեր է ասել Օրենքի դարաշրջանում, բայց նույնիսկ այսօր դրանցից մի քանիսը դեռ չեն կատարվել։ Մի՞թե կարող ես ասել, որ Եհովան Աստված չէ։

Այսօր ձեզ բոլորիդ համար պետք է պարզ լինի, որ վերջին օրերին Աստծու կողմից հիմնականում իրականացվում է «Խոսքը մարմին է դառնում» փաստը։ Երկրի վրա Իր գործի կիրառմամբ Նա թույլ է տալիս մարդուն ճանաչել Իրեն, հաղորդակցվել Իր հետ և տեսնել Նրա իրական գործերը։ Նա մարդուն թույլ է տալիս հստակ տեսնել, որ Նա կարող է կատարել նշաններ ու հրաշքներ, և կան նաև ժամանակներ, երբ Նա անկարող է դա անել. սա կախված է դարաշրջանից։ Այստեղից կարելի է տեսնել, որ Աստված ոչ թե անկարող է նշաններ և հրաշքներ կատարել, այլ փոխում է Իր աշխատանքի ձևը՝ ըստ ժամանակաշրջանի և անհրաժեշտ աշխատանքի։ Ընթացիկ փուլում Նա չի կատարում նշաններ ու հրաշքներ. Նա որոշ նշաններ և հրաշքներ կատարեց Հիսուսի դարաշրջանում, որովհետև այդ դարաշրջանի գործը տարբեր էր։ Աստված այսօր այդ գործը չի անում, և ոմանք կարծում են, թե Նա անկարող է նշաններ և հրաշքներ անել կամ մտածում են, որ եթե Նա նշաններ և հրաշքներ չի անում, ապա Աստված չէ։ Մի՞թե դա մոլորություն չէ: Աստված կարող է նշաններ և հրաշքներ գործել, բայց Նա գործում է այլ դարաշրջանում, ուստի Նա նման աշխատանք չի կատարում։ Տարբեր դարաշրջաններում և իր աշխատանքի տարբեր փուլերին համապատասխան՝ Աստված տարբեր գործեր է դրսևորում։ Մարդու հավատն Աստծու հանդեպ ոչ թե նշանների ու հրաշքների, ոչ էլ հրաշալիքների հավատ է, այլ հավատ Աստծու իրական գործի հանդեպ նոր դարաշրջանում։Մարդը ճանաչում է Աստծուն Աստծու գործելակերպի միջոցով, և այս գիտելիքը մարդու մեջ առաջացնում է Աստծու հանդեպ հավատ, այսինքն՝ հավատ Աստծու աշխատանքի և գործերի հանդեպ: Աշխատանքի այս փուլում Աստված հիմնականում խոսում է։ Մի՛ սպասիր նշաններ ու հրաշքներ տեսնելուն. դու ոչինչ չես տեսնի: Քանզի դու չես ծնվել Շնորհքի դարաշրջանում։ Եթե ծնված լինեիր այդ ժամանակ, կտեսնեիր նշաններ և հրաշքներ, բայց դու ծնվել ես վերջին օրերին, ուստի կարող ես տեսնել միայն Աստծու գործնականությունն ու բնականոնությունը։ Մի՛ սպասիր տեսնել գերբնական Հիսուսին վերջին օրերին։ Դու միայն կարող ես տեսնել մարմնացյալ գործնական Աստծուն, ով չի տարբերվում սովորական մարդկային էակից։ Յուրաքանչյուր դարաշրջանում Աստված դրսևորում է տարբեր գործեր։ Յուրաքանչյուր դարաշրջանում Նա դրսևորում է Իր գործերի մի մասը, և յուրաքանչյուր դարաշրջանի գործը ներկայացնում է Աստծու բնույթի մեկ մասը և Աստծու գործերի մեկ մասը։ Նրա դրսևորած գործերը տարբերվում են` կախված այն դարաշրջանից, որում Նա գործում է, բայց դրանք բոլորը թույլ են տալիս, որ մարդու մեջ խորանան Աստծու մասին գիտելիքները, և թույլ են տալիս մարդուն ունենալ ավելի ճշմարիտ և ավելի ամուր հավատ Աստծու հանդեպ։ Մարդը հավատում է Աստծուն Նրա բոլոր գործերի պատճառով, որովհետև Աստված այնքան հրաշալի է, այնքան մեծ և ամենակարող, և որովհետև Աստված անըմբռնելի է, այդ պատճառով էլ մարդը հավատում է Աստծուն։ Եթե ​​դու հավատում ես Աստծուն, քանի որ Նա կարող է նշաններ և հրաշքներ գործել և կարող է բուժել հիվանդներին ու դևերին հանել, ապա քո տեսակետը սխալ է, և որոշ մարդիկ քեզ կասեն. «Մի՞թե չար ոգիները չեն կարող նման բաներ անել»։ Մի՞թե սա չի նշանակում շփոթել Աստծու պատկերը Սատանայի կերպարի հետ։ Այսօր մարդու հավատը Աստծու հանդեպ պայմանավորված է Նրա բազմաթիվ գործերով, կատարած մեծ աշխատանքով և խոսելու բազմաթիվ ձևերով։ Աստված նվաճում է մարդուն և նրան կատարելագործում է՝ օգտագործելով Իր խոսքերը։ Մարդը հավատում է Աստծուն Նրա բազմաթիվ գործերի շնորհիվ, այլ ոչ թե որովհետև Նա կարող է նշաններ և հրաշքներ ցույց տալ. մարդիկ Աստծուն ճանաչում են՝ միայն Նրա գործերին ականատես լինելով։ Միայն Աստծու գործնական գործերն իմանալով, թե ինչպես է Նա աշխատում, ինչ իմաստուն մեթոդներ է օգտագործում, ինչպես է խոսում և ինչպես է մարդուն կատարյալ դարձնում՝ միայն այս կողմերը իմանալով՝ կարող ես հասկանալ Աստծու գործնականությունը և հասկանալ Նրա բնավորությունը՝ իմանալով, թե ինչն է Նա սիրում, ինչն է Նա ատում և ինչպես է Նա գործում մարդու վրա։ Հասկանալով, թե ինչն է Աստծուն դուր գալիս, և ինչն է Նա ատում, դու կարող ես տարբերակել դրականը բացասականից, և Աստծու մասին քո գիտելիքների միջոցով քո կյանքում առաջընթաց կլինի։ Կարճ ասած՝ պետք է ճանաչես Աստծու գործը և շտկես Աստծուն հավատալու վերաբերյալ քո տեսակետները։

Նախորդը.  Պետք է իմանաս, որ գործնական Աստված Ինքն է

Հաջորդը.  Արդյո՞ք Աստծու աշխատանքը այնքա՛ն պարզ է, որքան մարդը պատկերացնում է

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger