Միայն վերջին օրերի Քրիստոսը կարող է մարդուն տալ հավիտենական կյանքի ճանապարհը

Կյանքի ճանապարհն այնպիսի բան չէ, որ ցանկացած մարդ կարող է ունենալ, և ոչ էլ այնպիսի բան, որ ամեն մարդ կարող է հեշտությամբ ձեռք բերել։ Պատճառն այն է, որ կյանքը կարող է գալ միայն Աստծուց, այսինքն՝ միայն Աստված Ինքն ունի կյանքի էությունը, և միայն Աստված Ինքն ունի կյանքի ճանապարհը։ Եվ այսպես՝ միայն Աստված է կյանքի աղբյուրը և կյանքի կենդանի ջրի մշտահոս ակունքը։ Աշխարհի ստեղծումից ի վեր Աստված շատ մեծ աշխատանք է արել, որը կրում է կյանքի կենսունակությունը, շատ աշխատանք է արել, որը մարդուն կյանք է բերում, և մեծ գին է վճարել, որպեսզի մարդը կարողանա կյանք ձեռք բերել։ Դրա պատճառն այն է, որ Աստված Ինքը հավիտենական կյանք է, և Աստված Ինքը այն ճանապարհն է, որով մարդը կարող է հարություն առնել։ Աստված երբեք բացակա չէ մարդու սրտից, և Նա մշտապես բնակվում է մարդկանց մեջ։ Նա մարդու կյանքի շարժիչ ուժն է, մարդու գոյատևման արմատը և մարդու գոյատևման հարուստ պաշարը՝ ծնված օրվանից: Նա մարդկանց վերածնում է և նրանց տալիս է կարողություն հաստատակամորեն ապրելու իրենց անհատական դերի մեջ։ Հենվելով Նրա զորության և Նրա անշեջ կենսական ուժի վրա՝ մարդը սերնդե սերունդ ապրել է, մինչդեռ Աստծու կյանքի զորությունը մշտապես աջակցություն է տրամադրել մարդկանց մեջ, և Աստված վճարել է մի գին, որ ոչ մի սովորական մարդ երբեք չի վճարել։ Աստծու կենսական ուժը կարող է հաղթահարել ցանկացած զորություն, առավել ևս՝ այն գերազանցում է յուրաքանչյուր զորություն։ Նրա կյանքը հավիտենական է, Նրա զորությունը՝ արտասովոր, և Նրա կենսական ուժը չի կարող ճնշվել որևէ արարածի կամ թշնամական ուժի կողմից։ Աստծու կենսական ուժը գոյություն ունի և փայլում է շքեղ շողարձակումով՝ անկախ ժամանակից կամ վայրից։ Երկինքը և երկիրը կարող են ենթարկվել ահռելի փոփոխությունների, սակայն Աստծու կյանքը հավիտյան նույնն է։ Ամեն ինչ կարող է անցնել, սակայն Աստծու կյանքը դեռևս գոյություն կունենա։ Պատճառն այն է, որ Աստված է ամեն ինչի գոյության աղբյուրը և այն արմատը, որից ամեն ինչ կախված է իր գոյատևման համար։ Մարդու կյանքը սկիզբ է առնում Աստծուց, երկինքը գոյություն ունի Աստծու շնորհիվ, և երկրի գոյատևումը նույնպես բխում է Աստծու կյանքի զորությունից։ Ոչ մի կենդանի բան չի կարող գերազանցել Աստծու իշխանությունը, և ոչ մի կենսունակ բան չի կարող դուրս գալ Աստծու իշխանության սահմաններից։ Այս կերպ, անկախ իրենց ով լինելուց, բոլոր մարդիկ պետք է անձնատուր լինեն Աստծու տիրակալությանը, բոլորը պետք է ապրեն Աստծու կառավարման ներքո, և նրանցից ոչ ոք չի կարող խույս տալ Նրա ձեռքից։

Գուցե այժմ դու ցանկանում ես ձեռք բերել կյանք կամ գուցե ցանկանում ես ձեռք բերել ճշմարտությունը։ Ինչ էլ լինի, դու ցանկանում ես գտնել Աստծուն, գտնել այն Աստծուն, ում կարող ես ապավինել, և ով կարող է քեզ տալ հավիտենական կյանք։ Եթե ցանկանում ես ձեռք բերել հավիտենական կյանք, նախ պետք է հասկանաս հավիտենական կյանքի աղբյուրը և նախ պետք է պարզապես իմանաս, թե հատկապես որտեղ է Աստված։ Արդեն ասել եմ, որ միայն Աստված է անփոփոխելի կյանքը, և միայն Աստված ունի կյանքի ճանապարհը։ Քանի որ Աստված անփոփոխելի կյանք է, հետևաբար Նա հավիտենական կյանք է. քանի որ միայն Աստված է կյանքի ճանապարհը, հետևաբար Աստված Ինքն է հավիտենական կյանքի ճանապարհը։ Ուստի դու նախ պետք է հասկանաս, թե որտեղ է Աստված և ինչպես ձեռք բերել այս հավիտենական կյանքի ճանապարհը։ Այժմ եկեք առանձին-առանձին հաղորդակցվենք այս երկու հարցերի շուրջ։

Եթե դու իսկապես ցանկանում ես ձեռք բերել հավիտենական կյանքի ճանապարհը, և եթե անհագորեն փնտրում ես այն, ապա նախ պատասխանիր այս հարցին․ «Որտե՞ղ է Աստված այսօր»։ Գուցե պատասխանես․ «Աստված, իհարկե, ապրում է երկնքում․ Նա քո տանը չէր ապրի, չէ՞»։ Գուցե ասես, որ Աստված ակնհայտորեն ապրում է ամեն ինչում։ Կամ էլ ասես, որ Աստված ապրում է յուրաքանչյուր մարդու սրտում, կամ որ Աստված հոգևոր ոլորտում է։ Ես սրանցից ոչ մեկը չեմ ժխտում, սակայն պետք է հստակեցնեմ հարցը։ Եթե ասենք, որ Աստված ապրում է մարդու սրտում, ապա դա ոչ ամբողջովին է ճիշտ, բայց նաև ոչ ամբողջովին է սխալ։ Պատճառն այն է, որ Աստծուն հավատացողների մեջ կան այնպիսիք, որոնց հավատքը ճշմարիտ է, և այնպիսիք, որոնց հավատքը կեղծ է. կան այնպիսիք, որոնց Աստված հավանության է արժանացնում, և այնպիսիք, որոնց Նա հավանության չի արժանացնում. կան այնպիսիք, ովքեր հաճելի են Նրան, և այնպիսիք, ում Նա ատում է. և կան այնպիսիք, ում Նա կատարելագործում է, և այնպիսիք, ում Նա վերացնում է։ Ուստի ես ասում եմ, որ Աստված ապրում է միայն մի քանիսի սրտում, և նրանք, անկասկած, այն մարդիկ են, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն, ովքեր Աստծու հավանությանն են արժանանում, ովքեր հաճելի են Նրան, և ում Նա կատարելագործում է։ Հենց նրանց է Աստված առաջնորդում։ Քանի որ նրանք առաջնորդվում են Աստծու կողմից, արդեն լսել ու տեսել են Աստծու հավիտենական կյանքի ճանապարհը։ Իսկ նրանք, ում հավատքը կեղծ է, ովքեր Աստծու հավանությանը չեն արժանանում, ովքեր Նրա համար ատելի են, ում Նա վերացնում է, անպայման մերժվելու են Աստծու կողմից, անպայման մնալու են առանց կյանքի ճանապարհի և անպայման չեն իմանալու, թե որտեղ է Աստված։ Սրան հակառակ՝ նրանք, ում սրտում է Աստված ապրում, գիտեն, թե որտեղ է Նա։ Հենց նրանց է Աստված շնորհում հավիտենական կյանքի ճանապարհը, և հենց նրանք են հետևում Աստծուն։ Արդյոք այժմ գիտե՞ս, թե որտեղ է Աստված։ Աստված թե՛ մարդու սրտում է, թե՛ մարդու կողքին։ Նա ոչ միայն հոգևոր ոլորտում է և ամեն բանից՝ վեր, այլև առավել ևս երկրի վրա է, որի վրա մարդը գոյություն ունի։ Այսպիսով՝ վերջին օրերի գալուստն Աստծու աշխատանքի քայլերը բերել է նոր տարածք։ Աստված ամեն ինչի մեջ է՝ գերիշխելով ամեն ինչի վրա, ինչպես նաև մարդու սրտում է՝ լինելով նրա աջակցությունը, և առավել ևս՝ Նա գոյություն ունի մարդկանց մեջ։ Միայն այս կերպ Նա կարող է կյանքի ճանապարհը բերել մարդկությանը և մարդուն հասցնել կյանքի ճանապարհին։ Աստված եկել է երկրի վրա և ապրում է մարդկանց մեջ, որպեսզի մարդը ձեռք բերի կյանքի ճանապարհը, և դա արել է հանուն մարդու գոյության։ Միևնույն ժամանակ, Նա ամեն ինչի մեջ է՝ հրահանգելով ամեն բան, որպեսզի նպաստի այն տնօրինությանը, որն անում է մարդկանց մեջ։ Ուստի, եթե դու միայն ընդունում ես այն վարդապետությունը, թե Աստված երկնքում է և մարդու սրտում, բայց չես ընդունում մարդկանց մեջ Աստծու գոյության ճշմարտությունը, ապա երբեք կյանք չես ստանա և երբեք ճշմարտության ճանապարհը չես ստանա։

Աստված Ինքն է կյանքն ու ճշմարտությունը, և Նրա կյանքն ու ճշմարտությունը գոյակցում են։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն ձեռք բերելու ճշմարտությունը, հաստատ կյանք չեն ձեռք բերի։ Առանց առաջնորդության, աջակցության, ինչպես նաև ճշմարտության մատակարարման՝ այն ամենը, ինչ դու ձեռք կբերես, կլինեն միայն բառեր, վարդապետություններ և առավել ևս՝ մահ։ Աստծու կյանքը մշտապես ներկա է, և Նրա ճշմարտությունն ու կյանքը գոյակցում են միաժամանակ։ Եթե չկարողանաս գտնել ճշմարտության աղբյուրը, ապա կյանքի սնուցումը չես ստանա. եթե կյանքի մատակարարումը չստանաս, ապա անպայման ճշմարտություն չես ունենա, և երևակայություններից ու պատկերացումներից բացի՝ քո ամբողջ էությունը ոչինչ չի ունենա, կունենա միայն քո մսեղին, գարշահոտ մսեղին։ Իմացիր, որ սոսկ գրքերի բառերը չեն կարող կյանք համարվել, պատմության արձանագրությունները չեն կարող սրբացվել որպես ճշմարտություն, և անցյալի կանոնները չեն կարող լինել Աստծու ներկա խոսքերի արձանագրությունները ու միայն այն խոսքերը, որ Աստված արտահայտում է, երբ գալիս է երկրի վրա և ապրում մարդկանց մեջ, դրանք են ճշմարտությունը, կյանքը, Աստծու մտադրությունները և Նրա ներկա գործելակերպը։ Եթե դու ընդունում ես անցյալ դարաշրջաններում Աստծու խոսած խոսքերի արձանագրությունները և այսօր կառչում ես դրանցից, ապա դա քեզ դարձնում է հնագետ, և քեզ բնութագրելու ամենահարմար ձևը պատմական մասունքների ուսումնասիրության մասնագետ կոչելն է։ Դու մշտապես հավատում ես անցյալում Աստծու արած գործի հետքերին, հավատում ես միայն այն ստվերին, որ Աստված թողել է, երբ նախկինում գործել է մարդկանց մեջ, և հավատում ես միայն այն ճանապարհին, որի մասին Աստված պատմել է անցյալի Իր հետևորդներին, սակայն չես հավատում Աստծու այսօրվա գործի ուղղությանը, չես հավատում Աստծու այսօրվա փառավոր դեմքին և չես հավատում այն ճշմարտության ճանապարհին, որ այժմ արտահայտում է Աստված։ Ուստի դու անվիճելիորեն մի երազող ես, ով լիովին կտրված է իրականությունից։ Եթե հիմա էլ կառչում ես այն խոսքերին, որոնք անկարող են մարդուն հնարավորություն տալ ապրելու, ապա դու անհույս չոր փայտի կտոր[ա] ես, որովհետև չափազանց պահպանողական ես, չափազանց անհնազանդ, բանականությանն անհասանելի։

Մարմնացյալ Աստծու անունն է Քրիստոս, ուստի այն Քրիստոսին, ով կարող է մարդկանց շնորհել ճշմարտությունը, Աստված կոչելը բոլորովին չափազանցված չէ։ Պատճառն այն է, որ Նա ունի Աստծու էությունը, Աստծու խառնվածքը և ունի Աստծու գործի իմաստությունը, որոնք մարդու համար անհասանելի են։ Նրանք, ովքեր իրենց Քրիստոս են կոչում, սակայն չեն կարողանում Աստծու գործն անել, խաբեբաներ են։ Քրիստոսը ոչ թե սոսկ Աստծու հայտնությունն է երկրի վրա, այլև այն հատուկ մարմինը, որն Աստված ընդունում է, երբ իրականացնում է Իր աշխատանքը երկրի վրա և ավարտում Իր աշխատանքը մարդկանց մեջ։ Այս մարմինը չի կարող փոխարինվել ցանկացած մարդու կողմից, այլ մի մարմին է, որը կարող է պատշաճ կերպով կրել Աստծու գործը երկրի վրա, արտահայտել Աստծու խառնվածքը, պատշաճ կերպով ներկայացնել Աստծուն և մարդուն կյանքով ապահովել։ Վաղ թե ուշ նրանք, ովքեր Քրիստոսին են նմանակում, բոլորը կընկնեն, որովհետև թեև պնդում են, թե Քրիստոս են, սակայն չունեն Քրիստոսի էությունը։ Ուստի ասում եմ, որ Քրիստոսի իսկությունը մարդը որոշել չի կարող, այլ դրա պատասխանը տալիս և որոշումը կայացնում է Աստված Ինքը։ Այսպիսով, եթե դու իսկապես ցանկանում ես փնտրել կյանքի ճանապարհը, նախ պետք է ընդունես, որ հենց մարդկանց մեջ գալով է Աստված կատարում կյանքի ճանապարհը մարդուն շնորհելու գործը, և պետք է ընդունես, որ հենց վերջին օրերին է Նա գալիս մարդկանց մեջ՝ կյանքի ճանապարհը մարդուն շնորհելու համար․ ոչ թե անցյալում, այլ այսօր։

Վերջին օրերի Քրիստոսը բերում է կյանք և բերում է ճշմարտության մնայուն և մշտագո ճանապարհը։ Այս ճշմարտությունն այն ուղին է, որով մարդը ձեռք է բերում կյանք, և միակ ուղին, որով մարդը կճանաչի Աստծուն և Աստծու հավանությանը կարժանանա։ Եթե դու չես փնտրում վերջին օրերի Քրիստոսի ընձեռած կյանքի ճանապարհը, ապա երբեք չես արժանանա Հիսուսի հավանությանը և երբեք չես արժանանա մտնելու երկնքի Արքայության դարպասով, որովհետև դու պատմության թե՛ խամաճիկն ես, թե՛ բանտարկյալը։ Նրանք, ովքեր վերահսկվում են կանոնակարգերով, բառերով և պատմության կապանքներով, երբեք չեն կարող կյանք ստանալ և չեն կարող կյանքի մշտնջենական ճանապարհը ստանալ։ Պատճառն այն է, որ նրանց ունեցածը հազարավոր տարիների պղտոր ջուր է, որից կառչած են մնացել, այլ ոչ թե կյանքի ջուրը, որ հոսում է գահից։ Նրանք, ովքեր կյանքի ջուրը չեն ստանում, հավիտյան կմնան դիակներ, սատանայի խաղալիքներ ու դժոխքի որդիներ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են տեսնել Աստծուն։ Դու միայն փորձում ես կառչել անցյալից, տեղում դոփել և ամեն ինչ անփոփոխ պահել, չես ձգտում փոխել ներկա վիճակն ու հրաժարվել պատմությունից, ուստի այդպես միշտ Աստծուն հակառակ չե՞ս լինելու։ Աստծու աշխատանքի քայլերը անդադար են ու զորավոր, ինչպես մակընթաց ալիքները և գլորվող որոտները, մինչդեռ դու անգործ նստած ես՝ սպասելով կործանման, կառչած հնից ու սպասելով, որ ամեն ինչ ինքն իրեն քեզ հասնի։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես համարվել Գառան հետքերով գնացող մեկը։ Ինչպե՞ս կարող ես ի ցույց դնել, որ այն Աստված, ումից կառչում ես, Աստվածն է, ով միշտ նոր է և երբեք հին չէ։ Եվ ինչպե՞ս կարող են քո դեղնած գրքերի խոսքերը քեզ անցկացնել նոր դարաշրջան։ Ինչպե՞ս կարող են դրանք առաջնորդել քեզ՝ փնտրելու Աստծու աշխատանքի քայլերը։ Եվ ինչպե՞ս դրանք կարող են քեզ երկինք բարձրացնել։ Քո ձեռքերում սոսկ բառեր են, որոնք կարող են միայն ժամանակավոր մխիթարություն տալ, այլ ոչ թե ճշմարտություններ, որոնք կարող են քեզ կյանք տալ։ Սուրբ գրվածքների այն խոսքերը, որոնք կարդում ես, կարող են միայն հարստացնել լեզուդ․ դրանք իմաստության խոսքեր չեն, որոնք կարող են օգնել ճանաչելու մարդկային կյանքը, էլ չասած՝ այն ուղին, որը կարող է քեզ դեպի կատարելություն առաջնորդել։ Այս տարբերությունը քեզ խորհելու առիթ չի՞ տալիս։ Չի՞ բացահայտում քեզ համար այնտեղ պարունակվող խորհուրդները։ Կարո՞ղ ես ինքդ քեզ երկինք բարձրացնել՝ Աստծուն հանդիպելու։ Առանց Աստծու գալստյան՝ կարո՞ղ ես ինքդ քեզ տանել երկինք՝ Աստծու հետ ընտանեկան երջանկություն վայելելու։ Դեռևս երազո՞ւմ ես։ Ուստի հորդորում եմ դադարել երազել և նայել, թե ով է այժմ գործում, տեսնել, թե ով է այժմ իրականացնում մարդու փրկության աշխատանքը վերջին օրերին։ Եթե չանես, երբեք ճշմարտությունը ձեռք չես բերի և երբեք կյանք ձեռք չես բերի։

Նրանք, ովքեր ցանկանում են կյանք ստանալ՝ չհենվելով Քրիստոսի ասած ճշմարտության վրա, երկրի վրա ամենածիծաղելի մարդիկ են, իսկ նրանք, ովքեր չեն ընդունում Քրիստոսի բերած կյանքի ճանապարհը, կորած են երևակայության մեջ։ Եվ ուստի ես ասում եմ, որ նրանք, ովքեր չեն ընդունում վերջին օրերի Քրիստոսին, հավիտյան նողկալի կլինեն Աստծու համար։ Քրիստոսը վերջին օրերին մարդու մուտքն է Արքայություն, և ոչ ոք չի կարող շրջանցել Նրան։ Ոչ ոք չի կարող կատարելագործվել Աստծու կողմից, եթե ոչ Քրիստոսի միջոցով։ Դու հավատում ես Աստծուն, ուստի պետք է ընդունես Նրա խոսքերը և հնազանդվես Նրա Խոսքին։ Մի՛ մտածիր միայն օրհնություններ ստանալու մասին՝ առանց ճշմարտությունն ու կյանքի մատակարարումն ընդունելու։ Քրիստոսը գալիս է վերջին օրերին, որպեսզի կյանք տա բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են Իրեն։ Այս գործն արվում է՝ հին դարաշրջանը եզրափակելու և նորը մտնելու համար, և այս աշխատանքն այն ուղին է, որով պետք է գնան բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մտնել նոր դարաշրջան։ Եթե չես ընդունում Քրիստոսին, և առավել ևս՝ դատապարտում, հայհոյում կամ հալածում ես Նրան, ապա դատապարտված ես հավիտյան այրվելու և երբեք չես մտնի Աստծու Արքայությունը։ Պատճառն այն է, որ այս Քրիստոսը Ինքն է Սուրբ Հոգու արտահայտությունը, Աստծու արտահայտությունը, այն Անձն է, ում Աստված լիազորել է Իր աշխատանքը երկրի վրա անելու համար, և ուստի ասում եմ, որ եթե չես կարող ընդունել այն ամենը, ինչ կատարվում է վերջին օրերի Քրիստոսի կողմից, ապա հայհոյում ես Սուրբ Հոգուն։ Իսկ Սուրբ Հոգուն հայհոյողների արժանի հատուցումը բոլորին հայտնի է։ Նաև ասում եմ քեզ․ եթե դիմադրում ես վերջին օրերի Քրիստոսին, եթե մերժում ես Նրան, ապա ոչ ոք չի կարող քո փոխարեն կրել դրա հետևանքները։ Ավելին՝ այդ պահից սկսած` դու այլևս երբեք հնարավորություն չես ունենա Աստծու հավանությունը ստանալու. նույնիսկ եթե փորձես փրկագնել քեզ, այլևս ի վիճակի չես լինի նորից տեսնելու Աստծու դեմքը։ Պատճառն այն է, որ այն, ինչին դու դիմադրում ես, մարդ չէ, այն, ինչը մերժում ես, աննշան անձ չէ, այլ Քրիստոսն է։ Գիտե՞ս, թե ինչ հետևանքներ ունի դա։ Դու ոչ թե փոքր սխալ ես գործում, այլ սարսափելի մեղք։ Ուստի խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին՝ ճշմարտության առաջ ժանիքները չցցել, ճանկերը չթափահարել ու կամայական մեկնաբանություններ չանել, որովհետև միայն ճշմարտությունը կարող է քեզ կյանք տալ, և ճշմարտությունից բացի՝ ոչինչ չի կարող քեզ վերածնել և թույլ տալ կրկին տեսնել Աստծու երեսը։

Ծանոթագրություն.

ա. Չոր փայտի կտոր. չինարեն դարձվածք, որ նշանակում է «անհուսալի»։

Նախորդը.  Գիտեի՞ր արդյոք։ Աստված մի մեծ գործ է արել մարդկանց մեջ:

Հաջորդը.  Բավարար բարի գործեր պատրաստիր քո հանգրվանի համար

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger