Միայն Աստծուն սիրելն է իսկապես Աստծուն հավատալ
Այսօր, երբ ձգտում եք սիրելու և ճանաչելու Աստծուն, մի կողմից՝ պետք է դիմանաք դժվարությանն և զտմանը, իսկ մյուս կողմից՝ պետք է գին վճարեք։ Աստծուն սիրելու դասից ավելի խոր դաս չկա, և կարելի է ասել, որ այն դասը, որ մարդիկ սովորում են հավատքի ողջ կյանքի ընթացքում, Աստծուն սիրելն է։ Այսինքն, եթե հավատում ես Աստծուն, պետք է սիրես Աստծուն։ Եթե միայն հավատում ես Աստծուն, բայց չես սիրում Նրան և ձեռք չես բերել Աստծու ճանաչողությունը և երբեք Աստծուն սրտիդ խորքից բխող ճշմարիտ սիրով չես սիրել, ապա քո հավատքն առ Աստված ապարդյուն է. եթե Աստծուն հավատալիս չես սիրում Աստծուն, ապա զուր ես ապրում, և քո ողջ կյանքն ամենացածրն է բոլոր կյանքերից։ Եթե քո ողջ կյանքի ընթացքում երբեք չես սիրել կամ բավարարել Աստծուն, ապա ո՞րն է ապրելուդ իմաստը։ Եվ ո՞րն է Աստծուն հավատալուդ իմաստը։ Մի՞թե դա իզուր ջանք չէ։ Այսինքն, եթե մարդիկ հավատալու և սիրելու են Աստծուն, ապա պետք է գին վճարեն։ Փոխանակ ձգտելու արտաքնապես որևէ բան անելու, նրանք պետք է իրենց սրտերի խորքում ճշմարիտ ըմբռնում փնտրեն։ Եթե կարող ես մեծ եռանդով երգել ու պարել, բայց անկարող ես կիրարկել ճշմարտությունը, մի՞թե կարելի է ասել, որ սիրում ես Աստծուն։ Աստծուն սիրելը պահանջում է ամեն ինչում փնտրել Աստծու մտադրությունները, և որ մանրամասն կերպով քննում եք ձեր էության խորքը, երբ որևէ բան է պատահում ձեզ՝ փորձելով ընկալել Աստծու մտադրությունները և տեսնել, թե որոնք են դրանք այդ հարցերում, ինչ է Աստված պահանջում, որ իրագործես, և ինչպես պետք է հաշվի առնես Նրա մտադրությունները։ Օրինակ՝ ինչ-որ բան է պատահում, որը պահանջում է, որ տառապես, և այդ ժամանակ պետք է հասկանաս, թե որն է Աստծու մտադրությունը, և ինչպես պետք է հաշվի առնես Նրա մտադրությունը։ Դու չպետք է ինքդ քեզ բավարարես. նախ մի կողմ դիր ինքդ քեզ։ Ոչինչ ավելի ծայրահեղ չէ, քան մսեղին։ Պետք է ձգտես բավարարելու Աստծուն և պետք է կատարես պարտավորությունդ։ Երբ այսպես մտածես, Աստված այս հարցում առանձնապես կլուսավորի քեզ, և սիրտդ նույնպես մխիթարություն կգտնի։ Երբ քեզ որևէ բան է պատահում, լինի մեծ, թե փոքր, նախ պետք է մի կողմ դնես ինքդ քեզ և մսեղին բոլոր բաներից ամենացածրը համարես։ Որքան շատ ես բավարարում մսեղին, այնքան ավելի շատ ազատություն է այն իրեն վերապահում. եթե այս անգամ բավարարես, հաջորդ անգամ ավելին կպահանջի։ Եվ այսպես շարունակելով՝ սկսում ես ավելի շատ սիրել մսեղին։ Մսեղին միշտ շռայլ ցանկություններ ունի. այն միշտ պահանջում է, որ բավարարես և գոհացնես այն ներքուստ՝ լինի դա քո կերածի, հագածի, թե հավասարակշռությունդ կորցնելու կամ քո իսկ թուլություններին ու ծուլությանը տրվելու մեջ․․․ Որքան շատ ես բավարարում մսեղին, այնքան մեծանում են նրա ցանկությունները, և մսեղին այնքան ավելի է բավականություններին տրվում, մինչև հասնում է մի կետի, երբ մսեղիդ է՛լ ավելի խորը պատկերացումներ է ունենում, ապստամբում է Աստծու դեմ, մեծամտանում է և կասկածամիտ դառնում Աստծու գործի նկատմամբ։ Որքան շատ ես բավարարում մսեղին, այնքան մեծանում են մսեղիի թուլությունները. միշտ կզգաս, որ ոչ ոք հաշվի չի առնում թուլություններդ, միշտ կհավատաս, որ Աստված չափազանց հեռուն է գնացել, և կասես. «Ինչպե՞ս կարող է Աստված այսքան խիստ լինել։ Ինչո՞ւ Նա մարդկանց հանգիստ չի տալիս»։ Երբ մարդիկ բավարարում են մսեղին և չափազանց շատ են փայփայում այն, կործանում են իրենք իրենց։ Եթե իսկապես սիրում ես Աստծուն և չես բավարարում այն, ապա կտեսնես, որ այն ամենը, ինչ Աստված անում է, շատ ճիշտ է և շատ լավ, և որ ապստամբությանդ համար Նրա անեծքը և անարդարությանդ համար Նրա դատաստանն արդարացված են։ Կլինեն ժամանակներ, երբ Աստված կպատժի ու կկարգավարժի քեզ և միջավայր կստեղծի՝ քեզ կոփելու համար՝ ստիպելով գալ Իր առջև, և միշտ կզգաս, որ այն, ինչ Աստված անում է, հրաշալի է։ Այսպիսով՝ կզգաս, ասես շատ ցավ չկա, և որ Աստված այնքան սիրելի է։ Եթե տրվես մսեղիի թուլություններին և ասես, որ Աստված հեռուն է գնում, կզգաս, որ միշտ ցավի մեջ ես և միշտ տխուր ես, և քեզ համար անհասկանալի կլինի Աստծու ողջ գործը, ասես Աստված բնավ չի կարեկցում մարդու թուլությանը և անտեղյակ է մարդու դժվարություններին։ Եվ այսպիսով՝ միշտ քեզ թշվառ ու միայնակ կզգաս, ասես մեծ անարդարություն ես կրել, և այդ ժամանակ կսկսես տրտնջալ։ Որքան շատ ես այսկերպ տրվում մսեղիի թուլություններին, այնքան ավելի շատ կզգաս, որ Աստված հեռուն է գնում, մինչև այնքան վատանա, որ ուրանաս Աստծու գործը, սկսես հակադրվել Աստծուն և լցվես ապստամբությամբ։ Ուստի, դու պետք է ապստամբես մսեղիի դեմ և չտրվես դրան. «Իմ ամուսինը (կինը), երեխաները, հեռանկարները, ամուսնությունը, ընտանիքը՝ դրանցից ոչ մեկը նշանակություն չունի։ Իմ սրտում միայն Աստված է, և ես պետք է ամեն ջանք գործադրեմ՝ բավարարելու Աստծուն և ոչ թե մսեղին»։ Դու պետք է ունենաս այս վճռականությունը։ Եթե միշտ նման վճռականություն ունենաս, ապա երբ կիրարկես ճշմարտությունը և մի կողմ դնես ինքդ քեզ, կկարողանաս դա անել՝ ընդամենը փոքր-ինչ ջանք գործադրելով։ Ասում են, թե մի անգամ մի գյուղացի ճանապարհին մի սառած օձ տեսավ։ Գյուղացին վերցրեց այն և սեղմեց կրծքին, իսկ երբ օձն ուշքի եկավ, խայթեց ու սպանեց գյուղացուն։ Մարդու մսեղին նման է օձի. դրա բուն էությունը մարդու կյանքը վնասելն է։ Երբ քո մսեղին լիովին իր ուզած ձևով է գործում, կյանքդ կործանվում է։ Մսեղին Սատանայից է։ Դրա մեջ միշտ շվայտ ցանկություններ կան. այն միշտ մտածում է իր մասին և միշտ հարմարավետություն է ցանկանում և ուզում է տրվել հանգստին՝ առանց անհանգստության կամ հրատապության զգացումի՝ թավալվելով անգործության մեջ։ Եթե բավարարես այն մինչև որոշակի աստիճանի, այն ի վերջո կխժռի քեզ։ Այսինքն, եթե այս անգամ բավարարես, քեզ կխնդրի նորից բավարարել հաջորդ անգամ։ Այն միշտ շվայտ ցանկություններ ու նոր պահանջներ ունի և օգտվում է մսեղիին քո տուրք տալուց՝ ստիպելով քեզ է՛լ ավելի փայփայել այն և ապրել դրա հարմարավետությունների մեջ. և եթե երբեք չկարողանաս հաղթել դրան, ի վերջո ինքդ քեզ կկործանես։ Արդյոք կկարողանաս կյանք ձեռք բերել Աստծու առջև, և որը կլինի քո վերջնական արդյունքը, կախված է նրանից, թե ինչպես ես կիրարկում մսեղիի դեմ ապստամբելը։ Աստված փրկել է քեզ, ընտրել և նախասահմանել, սակայն եթե այսօր չես ցանկանում բավարարել Նրան, չես ցանկանում ճշմարտությունը կիրարկել և չես ցանկանում ապստամբել քո իսկ մսեղիի դեմ՝ իսկական աստվածասեր սրտով, ի վերջո կկործանես ինքդ քեզ և այդպիսով՝ ծայրահեղ տառապանք կկրես։ Եթե միշտ տուրք տաս մսեղիին, Սատանան աստիճանաբար կուլ կտա քեզ՝ թողնելով քեզ առանց կյանքի կամ Հոգու հպման, մինչև գա այն օրը, երբ ներքուստ լիովին խավար կլինես։ Երբ ապրես խավարի մեջ, գերեվարված կլինես Սատանայի կողմից, այլևս Աստծուն չես ունենա քո սրտում, և այդ ժամանակ կժխտես Աստծու գոյությունն ու կլքես Նրան։ Ուստի, եթե մարդիկ ցանկանում են սիրել Աստծուն, պետք է վճարեն ցավի գինը և տառապեն։ Արտաքին եռանդի ու դժվարության կարիք չկա, ինչպիսիք են ավելի շատ կարդալը և ավելի շատ այսուայնկողմ վազելը. փոխարենը նրանք պետք է մի կողմ դնեն իրենց ներսի բաները՝ շվայտ մտքերը, անձնական շահերը և իրենց իսկ ծրագրերը, պատկերացումներն ու մտադրությունները։ Սա՛ է Աստծու մտադրությունը։
Աստծու՝ մարդկանց արտաքին բնավորության էտումը նույնպես Նրա գործի մի մասն է. օրինակ՝ մարդկանց արտաքին, ոչ բնականոն մարդկայնության կամ նրանց ապրելակերպի ու սովորությունների, նրանց ճանապարհների ու ավանդույթների, ինչպես նաև նրանց արտաքին կիրարկումների և եռանդի էտումը։ Բայց երբ Նա պահանջում է, որ մարդիկ կիրարկեն ճշմարտությունը և փոխեն իրենց բնավորությունը, հիմնականում էտվում են նրանց ներսի մտադրություններն ու պատկերացումները։ Սոսկ արտաքին բնավորությունդ էտելը դժվար չէ. դա նման է նրան, որ քեզ խնդրեն չուտել այն, ինչ սիրում ես, ինչը հեշտ է։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է ներսիդ պատկերացումներին, դրանցից հրաժարվելը հեշտ չէ։ Այն պահանջում է, որ մարդիկ ապստամբեն մսեղիի դեմ, գին վճարեն և տառապեն Աստծու առջև։ Սա մասնավորապես մարդկանց մտադրություններին է վերաբերում։ Այն պահից, երբ մարդիկ սկսեցին հավատալ Աստծուն, նրանք բազմաթիվ սխալ մտադրություններ են ունեցել։ Երբ չես կիրարկում ճշմարտությունը, զգում ես, որ բոլոր մտադրություններդ ճիշտ են, բայց երբ որևէ բան է պատահում քեզ, կտեսնես, որ ներսումդ բազմաթիվ սխալ մտադրություններ կան։ Այսպիսով, երբ Աստված կատարյալ է դարձնում մարդկանց, նրանց ստիպում է գիտակցել, որ իրենց ներսում բազմաթիվ պատկերացումներ կան, որոնք խոչընդոտում են Աստծու իրենց ճանաչողությանը։ Երբ ճանաչում ես, որ մտադրություններդ սխալ են, եթե կարողանաս խուսափել պատկերացումներիդ ու մտադրություններիդ համաձայն կիրարկելուց և կարողանաս վկայել Աստծու համար ու հաստատուն կանգնել քո դիրքում այն ամենում, ինչ պատահում է քեզ, սա ապացուցում է, որ ապստամբել ես մսեղիի դեմ։ Երբ ապստամբում ես մսեղիի դեմ, ներսումդ անխուսափելիորեն պայքար կլինի։ Սատանան կփորձի քեզ ստիպել հետևել իրեն, կփորձի ստիպել քեզ հետևել մսեղիի պատկերացումներին և պաշտպանել մսեղիի շահերը. բայց Աստծու խոսքերը ներքուստ կլուսավորեն քեզ և լույս կսփռեն, և այդ ժամանակ քեզանից է կախված՝ Աստծուն կհետևես, թե Սատանային։ Երբ Աստված պահանջում է, որ մարդիկ կիրարկեն ճշմարտությունը, դա հիմնականում նրանց ներսի բաներն էտելու և նրանց այն մտքերն ու պատկերացումներն էտելու համար է, որոնք չեն համապատասխանում Աստծու մտադրություններին. Սուրբ Հոգին դիպչում է նրանց սրտերին և լուսավորում նրանց։ Ուստի, այն ամենի հետևում, ինչ պատահում է, պայքար կա. ամեն անգամ, երբ մարդիկ կիրարկում են ճշմարտությունը կամ կիրարկում են Աստծուն սիրելը, մեծ պայքար է մղվում, և թեև կարող է թվալ, թե նրանց մսեղիի հետ ամեն ինչ կարգին է, նրանց սրտերի խորքում իրականում կենաց ու մահու պայքար է ընթանում, և միայն այս թեժ պայքարից հետո, հսկայական քանակությամբ խորհրդածություններից հետո կարող է վճռվել հաղթանակը կամ պարտությունը։ Մարդ չգիտի՝ լաց լինի, թե ծիծաղի։ Քանի որ մարդկանց ներսում եղած մտադրություններից շատերը սխալ են, կամ քանի որ Աստծու գործի մեծ մասը չի համապատասխանում նրանց պատկերացումներին, երբ մարդիկ կիրարկում են ճշմարտությունը, կուլիսների հետևում մեծ պայքար է մղվում։ Այս ճշմարտությունը կիրարկելուց հետո կուլիսների հետևում մարդիկ անթիվ տխրության արցունքներ կթափեն, նախքան ի վերջո կորոշեն բավարարել Աստծուն։ Այս պայքարի պատճառով է, որ մարդիկ դիմանում են տառապանքին և զտմանը. սա ճշմարիտ տառապանք է։ Երբ պայքարը գալիս է քեզ վրա, եթե կարողանաս իսկապես կանգնել Աստծու կողմը, կկարողանաս բավարարել Աստծուն։ Ճշմարտությունը կիրարկելիս անխուսափելի է մարդու ներքուստ տառապելը. եթե ճշմարտությունը կիրարկելիս մարդկանց ներսում ամեն ինչ ճիշտ լիներ, ապա նրանք կարիք չէին ունենա Աստծու կողմից կատարյալ դարձվելու, և պայքար չէր լինի, և նրանք չէին տառապի։ Քանի որ մարդկանց ներսում բազմաթիվ բաներ կան, որոնք պիտանի չեն Աստծու օգտագործման համար, և քանի որ մսեղիի ապստամբ բնավորությունը շատ է, մարդիկ կարիք ունեն ավելի խորապես սովորելու մսեղիի դեմ ապստամբելու դասը։ Սա այն է, ինչ Աստված կոչում է տառապանք, և որը մարդուն խնդրեց Իր հետ կրել։ Երբ դժվարությունների հանդիպես, շտապիր և աղոթիր Աստծուն. «Աստվա՛ծ։ Ցանկանում եմ բավարարել Քեզ, ցանկանում եմ տանել վերջնական տառապանքը՝ Քո սիրտը բավարարելու համար, և անկախ նրանից, թե որքան մեծ են հանդիպածս անհաջողությունները, միևնույն է, պետք է բավարարեմ Քեզ։ Նույնիսկ եթե ստիպված լինեմ կյանքս զոհել, միևնույն է, պետք է բավարարեմ Քեզ»։ Այս վճռականությամբ, երբ այսպես աղոթես, կկարողանաս հաստատուն կանգնել քո վկայության մեջ։ Ամեն անգամ, երբ կիրարկում են ճշմարտությունը, ամեն անգամ, երբ ենթարկվում են զտման, ամեն անգամ, երբ փորձվում են, և ամեն անգամ, երբ Աստծու գործը գալիս է նրանց վրա, մարդիկ պետք է ծայրահեղ ցավ տանեն։ Այս ամենը մարդկանց համար ստուգում է, ուստի նրանց բոլորի ներսում պայքար կա։ Սա է այն իրական գինը, որը նրանք վճարում են։ Աստծու խոսքերն ավելի շատ կարդալը և ավելի շատ այսուայնկողմ վազելը նույնպես գնի մի տեսակ են։ Դա այն է, ինչ մարդիկ պետք է անեն, նրանց պարտավորությունն է և այն պարտականությունը, որը պետք է կատարեն, բայց մարդիկ պետք է հրաժարվեն իրենց ներսի այն բաներից, որոնցից պետք է հրաժարվել։ Եթե դա չանես, ապա որքան էլ մեծ լինի արտաքին տառապանքդ, որքան էլ շատ այսուայնկողմ վազես, ամեն ինչ ապարդյուն կլինի։ Այսինքն՝ միայն ներսիդ փոփոխությունները կարող են որոշել՝ արդյոք արտաքին տառապանքդ արժեք ունի։ Երբ ներքին բնավորությունդ փոխվել է, և կիրարկել ես ճշմարտությունը, ապա ողջ արտաքին տառապանքդ կարժանանա Աստծու հավանությանը. իսկ եթե ներքին բնավորությանդ մեջ փոփոխություն չի եղել, ապա որքան էլ մեծ լինի տարածդ տառապանքը կամ արտաքնապես որքան էլ շատ այսուայնկողմ վազես, Աստծու կողմից հավանություն չի լինի, իսկ տառապանքը, որը հաստատված չէ Աստծու կողմից, ապարդյուն է։ Այսպիսով՝ արդյոք վճարածդ գինն արժանանում է Աստծու հավանությանը, որոշվում է նրանով, արդյոք մեջդ փոփոխություն եղել է, թե ոչ, և արդյոք կիրարկում ես ճշմարտությունը և ապստամբում սեփական մտադրություններիդ ու պատկերացումներիդ դեմ՝ հասնելու համար Աստծու մտադրությունների բավարարմանը, Աստծու ճանաչողությանը և Աստծու հանդեպ հավատարմությանը։ Որքան էլ շատ այսուայնկողմ վազես, եթե երբեք սեփական մտադրություններիդ դեմ ապստամբել չես իմացել, այլ միայն ձգտել ես եղել արտաքին գործերին ու արտաքին եռանդին և երբեք ուշադրություն չես դարձրել կյանքիդ, ապա տառապանքդ ապարդյուն կլինի։ Եթե որոշակի միջավայրում ունես մի բան, որն ուզում ես ասել, բայց ներքուստ զգում ես, որ ասելը ճիշտ չէ, որ չի ուսուցանում եղբայրներիդ ու քույրերիդ և կարող է վիրավորել նրանց, ապա չես ասի՝ նախընտրելով ներքուստ ցավ զգալ, քանի որ այդ խոսքերն անկարող են բավարարել Աստծու մտադրությունները։ Այդ ժամանակ ներսումդ պայքար կլինի, բայց պատրաստ կլինես ցավ կրելու և հրաժարվելու նրանից, ինչ սիրում ես։ Պատրաստ կլինես տանելու այս տառապանքը՝ Աստծուն բավարարելու համար, և թեև ներքուստ ցավ կկրես, չես տրվի մսեղիին, և Աստծու սիրտը բավարարված կլինի, ուստի դու նույնպես ներքուստ մխիթարված կլինես։ Սա իսկապես գին վճարել է, և սա այն գինն է, որն Աստված ցանկանում է։ Եթե այսպես կիրարկես, Աստված, անշուշտ, կօրհնի քեզ. եթե չկարողանաս հասնել դրան, ապա որքան էլ շատ հասկանաս կամ որքան էլ լավ կարողանաս խոսել, ամեն ինչ իզուր կլինի։ Եթե Աստծուն սիրելու ճանապարհին կարողանաս Աստծու կողմը կանգնել, երբ Նա պայքարում է Սատանայի դեմ, և ետ չդառնաս դեպի Սատանան, ապա հասած կլինես Աստծու հանդեպ սիրուն և հաստատուն կանգնած կլինես վկայությանդ մեջ։
Գործի յուրաքանչյուր քայլ, որ Աստված անում է մարդկանց վրա, արտաքնապես թվում է որպես մարդկանց միջև փոխազդեցություն, ասես ծնված լինի մարդկային կարգավորումներից կամ մարդկային անհանգստությունից։ Բայց գործի յուրաքանչյուր քայլի և այն ամենի հետևում, ինչ պատահում է, Սատանայի՝ Աստծու առջև արված գրազն է, և դրանք պահանջում են, որ մարդիկ հաստատուն կանգնեն Աստծու համար իրենց վկայության մեջ։ Վերցնենք, օրինակ, Հոբի փորձությունը. կուլիսների հետևում Սատանան գրազ էր գալիս Աստծու հետ, և այն, ինչին Հոբը դեմ առ դեմ կանգնեց, մարդկանց գործողություններն ու անհանգստություններն էին։ Գործի յուրաքանչյուր քայլի հետևում, որ Աստված կատարում է ձեզ վրա, Սատանայի գրազն է Աստծու հետ. դրա հետևում պայքար է։ Օրինակ, եթե կանխակալ վերաբերմունք ունես եղբայրներիդ ու քույրերիդ նկատմամբ, կունենաս խոսքեր, որոնք կցանկանաս ասել, խոսքեր, որոնք քո կարծիքով տհաճ են Աստծու համար, բայց եթե չասես, ներքին անհարմարություն կզգաս, և այդ պահին ներսումդ պայքար կսկսվի. «Խոսե՞մ, թե՞ ոչ»։ Սա է պայքարը։ Այսպիսով, այն ամենում, ինչին բախվում ես, պայքար կա։ Երբ ներսումդ պայքար կա, Աստված քեզ վրա գործում է քո իրական համագործակցության և իրական տառապանքի միջոցով, և դու ի վերջո կկարողանաս ներքուստ մի կողմ դնել այդ հարցը, և զայրույթդ բնականաբար կմարի։ Սա նաև Աստծու հետ քո համագործակցության արդյունքն է։ Այն ամենը, ինչ մարդիկ անում են, նրանց սրտի արյան որոշակի քանակություն է պահանջում։ Առանց իրական տառապանքի՝ նրանք չեն կարող Աստծուն բավարարել. նրանք նույնիսկ չեն մոտենում Աստծուն բավարարելուն և պարզապես դատարկ կարգախոսներ են հնչեցնում։ Կարո՞ղ են արդյոք այս դատարկ կարգախոսները բավարարել Աստծուն։ Երբ Աստված և Սատանան պայքարում են հոգևոր ոլորտում, ինչպե՞ս պետք է բավարարես Աստծուն և ինչպե՞ս պետք է հաստատուն կանգնես Նրա համար վկայությանդ մեջ։ Պետք է իմանաս, որ այն ամենը, ինչ պատահում է քեզ, մեծ փորձություն է և այն ժամանակն է, երբ Աստված կարիք ունի, որ վկայություն կրես։ Թեև դրանք կարող են արտաքուստ աննշան թվալ, երբ այդ բաները պատահում են, ցույց են տալիս՝ արդյոք սիրում ես Աստծուն, թե ոչ։ Եթե սիրում ես, կկարողանաս հաստատուն կանգնել Նրա համար վկայությանդ մեջ, իսկ եթե չես կիրարկել Աստծուն սիրելը, դա ցույց է տալիս, որ այն մարդը չես, որը կիրարկում է ճշմարտությունը, որ առանց ճշմարտության ես և առանց կյանքի, որ թափթփուկ ես։ Այն ամենում, ինչ մարդկանց պատահում է, Աստված կարիք ունի, որ նրանք հաստատուն կանգնեն Իր համար իրենց վկայության մեջ։ Թեև այս պահին քեզ ոչ մի լուրջ բան չի պատահում, և մեծ վկայություն չես կրում, առօրյա կյանքիդ բոլոր մանրամասները կապված են Աստծուն վկայելու հետ։ Եթե կարողանաս շահել եղբայրներիդ ու քույրերիդ, ընտանիքիդ անդամների և շրջապատիդ բոլոր մարդկանց հիացմունքը. եթե մի օր անհավատները գան և հիանան այն ամենով, ինչ անում ես, և տեսնեն, որ այն ամենը, ինչ Աստված անում է, հրաշալի է, այդ դեպքում դա կլինի քո վկայությունը։ Թեև խորաթափանցություն չունես, և որակդ ցածր է, Աստծու` քեզ կատարյալ դարձնելու միջոցով կարող ես բավարարել Նրան և հաշվի առնել Նրա մտադրությունները՝ ուրիշներին ցույց տալով, թե ինչ մեծ գործ է Նա արել ամենացածր որակն ունեցող մարդկանց վրա։ Երբ մարդիկ ճանաչում են Աստծուն և Սատանայի առջև հաղթողներ դառնում՝ մեծապես հավատարիմ լինելով Աստծուն, ապա ոչ ոք ավելի մեծ հաստատակամություն չի ունենում, քան մարդկանց այս խումբը, և սա ամենամեծ վկայությունն է։ Թեև անկարող ես մեծ գործ անել, դու ի վիճակի ես բավարարելու Աստծուն։ Ուրիշները չեն կարող մի կողմ դնել իրենց պատկերացումները, բայց դու կարող ես. ուրիշները չեն կարող վկայել Աստծուն իրենց իրական փորձառությունների ժամանակ, բայց դու կարող ես օգտագործել իրական հասակդ ու գործողություններդ՝ հատուցելու Աստծու սերը և հնչեղ վկայություն կրելու Նրա համար։ Միայն սա է իսկապես Աստծուն սիրել համարվում։ Եթե անկարող ես դրան, ապա վկայություն չես կրում ընտանիքիդ անդամների, եղբայրներիդ ու քույրերիդ մեջ կամ աշխարհի մարդկանց առջև։ Եթե չկարողանաս վկայություն կրել Սատանայի առջև, Սատանան կծիծաղի քեզ վրա, քեզ կվերաբերվի որպես կատակի, որպես խաղալիքի և հաճախ քեզ հիմարի տեղ կդնի ու կխառնի միտքդ։ Ապագայում քեզ վրա կարող են մեծ փորձություններ գալ, բայց այսօր, եթե Աստծուն սիրում ես ճշմարիտ սրտով և եթե, անկախ նրանից, թե որքան մեծ են առջևում սպասվող փորձությունները, անկախ նրանից, թե ինչ կպատահի քեզ, կարողանաս հաստատուն կանգնել վկայությանդ մեջ և կարողանաս բավարարել Աստծուն, ապա սիրտդ կմխիթարվի, և չես վախենա, անկախ նրանից, թե որքան մեծ փորձությունների հանդիպես ապագայում։ Դուք չեք կարող տեսնել, թե ապագայում ինչ կպատահի. դուք կարող եք միայն այսօրվա հանգամանքներում բավարարել Աստծուն։ Դուք անկարող եք որևէ մեծ գործ անել. պետք է կենտրոնանաք Աստծուն բավարարելու վրա՝ փորձառաբար ապրելով Նրա խոսքերն իրական կյանքում, և պետք է ուժեղ ու հնչեղ վկայություն կրեք և այդպիսով ամոթ բերեք Սատանայի վրա։ Թեև մսեղիդ բավարարում գտած չի լինի և տառապած կլինի, դու բավարարած կլինես Աստծուն և ամոթ բերած կլինես Սատանայի վրա։ Եթե միշտ այսպես կիրարկես, Աստված ճանապարհ կբացի քո առջև։ Երբ մի օր մեծ փորձություն գա, ուրիշները կընկնեն, բայց դու դեռ կկարողանաս հաստատուն կանգնել. քո վճարած գնի շնորհիվ Աստված կպաշտպանի քեզ, որպեսզի կարողանաս հաստատուն կանգնել և չընկնել։ Եթե սովորաբար ի վիճակի ես կիրարկելու ճշմարտությունը և բավարարելու Աստծուն ճշմարիտ աստվածասեր սրտով, ապա Աստված, անշուշտ, քեզ կպաշտպանի ապագա փորձությունների ժամանակ։ Թեև հիմար ես, փոքր հասակ ունես և ցածր որակ, Աստված կանխակալ չի լինի քո նկատմամբ։ Դա կախված է նրանից, թե արդյոք մտադրություններդ ճիշտ են։ Ենթադրենք՝ այսօր ի վիճակի ես բավարարելու Աստծուն՝ խստապահանջ լինելով նույնիսկ փոքր, մանրամասն հարցերում և բավարարելով Աստծուն ամեն ինչում. դու ունես ճշմարիտ աստվածասեր սիրտ, դու քո ճշմարիտ սիրտը տալիս ես Աստծուն, և թեև կան որոշ բաներ, որոնք չես կարող հստակորեն տեսնել, կարող ես գալ Աստծու առջև՝ շտկելու մտադրություններդ և փնտրելու Աստծու մտադրությունները, և դու ամեն ինչ անում ես՝ Աստծուն բավարարելու համար։ Եվ թեև եղբայրներդ ու քույրերդ կարող են մերժել քեզ, քո սիրտը բավարարում է Աստծուն, և դու չես տենչում մսեղիի հաճույքները։ Եթե միշտ այսպես կիրարկես, պաշտպանված կլինես, երբ մեծ փորձություններ գան քեզ վրա։
Մարդկանց ներսի ո՞ր վիճակին են ուղղված փորձությունները։ Դրանք ուղղված են մարդկանց ներսի ապստամբ բնավորություններին, որոնք խանգարում են նրանց՝ բավարարելու Աստծուն։ Մարդկանց ներսում շատ անմաքրություններ կան և շատ բան, որ կեղծավոր է, ուստի Աստված մարդկանց փորձությունների է ենթարկում՝ նրանց մաքրագործելու համար։ Բայց եթե այսօր ի վիճակի ես բավարարելու Աստծուն, ապա ապագայի փորձությունները քեզ համար կատարելագործում կլինեն։ Եթե այսօր անկարող ես բավարարելու Աստծուն, ապա ապագայի փորձությունները կգայթակղեն քեզ, և ակամա կընկնես և այդ ժամանակ անկարող կլինես որևէ բան անել՝ քո սեփական իրավիճակը բարելավելու համար, քանի որ չես կարողանա համընթաց քայլել Աստծու գործի հետ և իրական հասակ չես ունենա։ Եվ այսպես, եթե ցանկանում ես ապագայում հաստատուն կանգնել, ավելի լավ բավարարել Աստծուն և հետևել Նրան մինչև վերջ, այսօր պետք է ամուր հիմք կառուցես։ Պետք է բավարարես Աստծուն՝ ամեն ինչում կիրարկելով ճշմարտությունը և հաշվի առնելով Նրա մտադրությունները։ Եթե միշտ այսպես կիրարկես, ներսումդ հիմք կլինի, և Աստված քո մեջ աստվածասեր սիրտ կառաջացնի, և Նա քեզ հավատք կտա։ Մի օր, երբ իսկապես փորձություն գա քեզ վրա, կարող ես որոշակի ցավ կրել և որոշակի չափով վշտանալ և ոչնչացնող վիշտ կրել, ասես մեռած լինեիր, բայց աստվածասեր սիրտդ չի փոխվի և է՛լ ավելի խոր կդառնա։ Այսպիսին են Աստծու օրհնությունները։ Եթե կարողանաս հնազանդվող սրտով ընդունել այն ամենը, ինչ Աստված ասում և անում է այսօր, ապա, անշուշտ, կօրհնվես Աստծու կողմից և այսպիսով կլինես մեկը, ով ստանում է Նրա օրհնություններն ու խոստումները։ Եթե այսօր չկիրարկես, երբ մի օր փորձություններ հասնեն քեզ, առանց հավատի կամ սիրող սրտի կլինես, և այդ ժամանակ փորձությունը կդառնա գայթակղություն. դու կընկղմվես Սատանայի գայթակղության մեջ և փրկվելու միջոց չես ունենա։ Այսօր գուցե կարողանաս հաստատուն կանգնել, երբ բախվես փոքր փորձության, բայց անպայման չէ, որ կարողանաս հաստատուն կանգնել, երբ մի օր մեծ փորձության բախվես։ Որոշ մարդիկ միանգամայն գոհ են իրենցից և կարծում են, թե արդեն այնքան լավն են, որքան կարող են լինել։ Եթե ավելի խոր չգնաս նման ժամանակներում և ինքնագոհ մնաս, ապա վտանգի մեջ կլինես։ Այսօր, երբ Աստված ավելի մեծ փորձությունների գործը չի անում, թվում է, թե քեզ հետ բոլոր առումներով ամեն ինչ կարգին է, բայց երբ Աստված փորձի քեզ, կհայտնաբերես, որ քեզ շատ բան է պակասում, քանի որ հասակդ չափազանց քիչ է, և անկարող ես մեծ փորձությունների դիմանալ։ Եթե մնաս այնպիսին, ինչպիսին կաս և բավարարվես ձեռք բերածովդ ու դադարես առաջ շարժվելուց, ապա, երբ փորձությունները գան, կընկնես։ Պետք է հաճախ նայեք, թե որքան փոքր է ձեր հասակը. միայն այսկերպ առաջընթաց կունենաք։ Եթե միայն փորձությունների ժամանակ տեսնես, որ հասակդ այնքան քիչ է, որ կամքիդ ուժն այնքան թույլ է, որ ներսումդ իրականությունը չափազանց քիչ է, և որ չես համապատասխանում Աստծու մտադրություններին. եթե միայն այդ ժամանակ գիտակցես այս բաները, չափազանց ուշ կլինի։
Եթե չգիտես Աստծու բնույթը, ապա փորձությունների ժամանակ անխուսափելիորեն կընկնես, քանի որ անտեղյակ ես, թե ինչպես է Աստված մարդկանց կատարյալ դարձնում, ինչ միջոցներով է Նա նրանց կատարյալ դարձնում, և երբ Աստծու փորձությունները հասնեն քեզ, ու դրանք չհամապատասխանեն պատկերացումներիդ, անկարող կլինես հաստատուն կանգնել։ Աստծու ճշմարիտ սերը Նրա ողջ բնույթն է, և երբ Աստծու ողջ բնույթը բացահայտվում է մարդկանց, ի՞նչ է դա բերում նրանց մսեղիին։ Երբ Աստծու արդար բնույթը բացահայտվի մարդկանց, նրանց մսեղին անխուսափելիորեն շատ ցավ կկրի։ Եթե այդ ցավը չկրես, չես կարող կատարյալ դարձվել Աստծու կողմից, ոչ էլ ի վիճակի կլինես ճշմարիտ սեր նվիրելու Աստծուն։ Եթե Աստված քեզ կատարյալ է դարձնում, Նա պետք է քեզ բացահայտի Իր ողջ բնույթը։ Արարչագործության ժամանակներից մինչև այսօր Աստված երբեք Իր ողջ բնույթը չի բացահայտել մարդուն, բայց վերջին օրերին Նա այն բացահայտում է մարդկանց այս խմբին, որոնց նախասահմանել և ընտրել է, և մարդկանց կատարյալ դարձնելով՝ Նա բացահայտում է Իր բնույթը, որի միջոցով Նա ավարտուն է դարձնում մարդկանց մի խումբ։ Այսպիսին է Աստծու ճշմարիտ սերը մարդկանց հանդեպ։ Աստծու ճշմարիտ սերը փորձառաբար ապրելը պահանջում է, որ մարդիկ ծայրահեղ ցավի դիմանան և բարձր գին վճարեն։ Միայն այդ ժամանակ Աստված կարող է ի վերջո ձեռք բերել մարդկանց, և մարդիկ ի վերջո ի վիճակի կլինեն իրենց ճշմարիտ սերը վերադարձնելու Աստծուն, և միայն այդ ժամանակ Աստծու սիրտը բավարարված կլինի։ Եթե մարդիկ ցանկանում են կատարյալ դարձվել Աստծու կողմից, և եթե նրանք ցանկանում են հետևել Նրա կամքին և իրենց ճշմարիտ սերը լիովին ընծայել Աստծուն, ապա նրանք պետք է իրենց հանգամանքներից շատ ցավ և բազմաթիվ տանջանքներ փորձառաբար ապրեն և այսպիսով անցնեն մահվան եզրին հասցվելուն նմանվող տառապանքի միջով, ինչն ի վերջո նրանց ստիպում է իրենց ճշմարիտ սիրտը վերադարձնել Աստծուն։ Արդյոք մարդն իսկապես սիրում է Աստծուն, թե ոչ, բացահայտվում է տառապանքի և զտման ժամանակ։ Աստծու՝ մարդկանց սիրո մաքրագործումը նույնպես ձեռք է բերվում միայն տառապանքի և զտման միջոցով։