Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (10)
Իններորդ կետ. Ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին (երկրորդ մաս)
Ապահովել ուղղորդում, վերահսկում և խթանում աշխատանքային կարգավորումների իրականացման համար, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին
Այսօր կշարունակենք հաղորդակցվել առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության մասին, այն է՝ «Ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին»։ Անցած անգամ հիմնականում հաղորդակցվեցինք աշխատանքային կարգավորումների տարբեր բովանդակությունների և որոշակի կետերի մասին, որոնք մարդիկ պետք է հասկանան, ինչպես նաև առաջնորդողների և աշխատողների ամենահիմնական պարտականությունների մասին, որոնք են՝ հաղորդել, հրապարակել և կիրառել աշխատանքային կարգավորումները։ Այսօր հատկապես կհաղորդակցվենք այն մասին, թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողներն ապահովեն ուղղորդում, վերահսկում և խթանում և թե ինչպես պետք է ստուգեն և հետևեն աշխատանքային կարգավորումների իրականացման կարգավիճակին դրանց հրապարակվելուց հետո։ Թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները վերաբերվեն աշխատանքային կարգավորումներին, և ինչպես ճշգրտորեն կիրառել ու կատարել աշխատանքային կարգավորումները՝ Վերևի պահանջների և քայլերի համաձայն, երբ հասկանան աշխատանքային կարգավորումների նշանակությունը. սրանք ճշմարտության սկզբունքներ են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան հաղորդակցության միջոցով և պետք է ըմբռնեն այս սկզբունքները՝ եկեղեցու աշխատանքի տարբեր կետեր լավ կատարելու համար։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է իմանան, որ այս դերում ծառայողների համար Աստծու տան հիմնական պահանջը գլխավորապես նրանց համար է, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը՝ կենտրոնանալով աշխատանքային տարբեր կարգավորումների վրա։ Այն բանի համար չէ, որ նրանք զբաղվեն իրենց անձնական ձեռնարկատիրությամբ կամ գործեն իրենց սեփական ցանկությունների համաձայն, և, անշուշտ, այն բանի համար չէ, որ իրենք իրենց շուրջ խարխափեն իրենց կատարած որևէ աշխատանքում։ Իհարկե, դա նաև այն բանի համար չէ, որ որևէ բան հնարեն կամ ստեղծեն։ Փոխարենը՝ այն բանի համար է, որ աշխատեն կոնկրետորեն և մանրամասնորեն՝ հիմնվելով Աստծու տան աշխատանքային կարգավորումների վրա։ Ինչպե՞ս պետք է աշխատանքը կոնկրետորեն կատարվի։ Ի՞նչ մանրամասներ են ներառված։ Այս հարցերի պատասխանն իններորդ պարտականության պահանջների մեջ է՝ Բացի Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները հաղորդելուց, հրապարակելուց և կիրառելուց՝ առաջնորդողներն ու աշխատողները նաև պետք է ապահովեն ուղղորդում, վերահսկում և խթանում, նաև ստուգեն և հետևեն դրանց իրականացման կարգավիճակին։ Սրանք կիրարկման կոնկրետ ուղիներն են առաջնորդողների և աշխատողների համար՝ աշխատանքային կարգավորումները կիրառելու համար։ Հաջորդիվ կքննարկենք դրանք մեկ առ մեկ։
Աշխատանքային կարգավորումների հրապարակումից հետո առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է խորհեն և հաղորդակցվեն դրանցում առաջ քաշված տարբեր պահանջների և սկզբունքների մասին։ Ապա պետք է գտնեն ուղիներ և կիրարկման ծրագրեր՝ աշխատանքը կոնկրետորեն իրականացնելու համար։ Նախ՝ պետք է իմանան, թե ինչ են պահանջում աշխատանքային կարգավորումները, ինչ կոնկրետ աշխատանք պետք է կատարվի, և որոնք են ներառված սկզբունքները, ինչպես նաև աշխատանքային կարգավորումները որ մարդկանց և աշխատանքի որ կողմին են ուղղված։ Սա այն է, ինչ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն առաջինը՝ աշխատանքային կարգավորումները ստանալուց հետո։ Նրանք չպետք է պարզապես հպանցիկ աչքի անցկացնեն աշխատանքային կարգավորումները և ապա բարձրաձայն կարդան դրանք բոլորի համար կամ փոխանցեն դրանք և տեղեկացնեն բոլորին աշխատանքի մասին, և վերջ։ Սա պարզապես աշխատանքային կարգավորումները հաղորդել ու հրապարակել է. դա դրանք կիրառելը չէ։ Դրանց կատարման առաջին կոնկրետ առաջադրանքն այն է, որ առաջնորդողներն ու աշխատողներն իմանան աշխատանքային կարգավորումների կոնկրետ բովանդակության, եկեղեցու այս աշխատանքների համար Աստծու պահանջների և նպատակների և այս աշխատանքն իրականացնելու նշանակության մասին և ապա մշակեն կատարման ու կիրառման կոնկրետ ծրագրեր։ Սա է առաջին քայլը։ Արդյոք հե՞շտ է կատարել առաջին քայլը։ (Այո)։ Քանի դեռ կարող եք հասկանալ գրված բառերը և մարդկային լեզուն, պետք է հեշտ լինի կատարել առաջին քայլը։ Իհարկե, առաջին քայլը կատարելը նաև պահանջում է, որ առաջնորդողներն ու աշխատողներն աշխատանքի նկատմամբ ունենան լուրջ, եռանդուն, պատասխանատու և մանրազնին վերաբերմունք, այլ ոչ թե լինեն բթացած, անփույթ կամ պարզապես ձևականություններ անեն։ Անկախ նրանից՝ աշխատանքային կարգավորումը նախկինում նշվել է, թե ոչ, անկախ նրանից՝ մարդկանց համար հեշտ է կամ փոքր-ինչ դժվար այն կատարելը, անկախ նրանից՝ մարդիկ պատրաստակամ են, թե դժկամ այն անելու հարցում, ամեն դեպքում առաջնորդողներն ու աշխատողները չպետք է ունենան մակերեսային վերաբերմունք եկեղեցու աշխատանքի նկատմամբ՝ պարզապես խոսելով լոկ վարդապետություններ, հնչեցնելով կարգախոսներ կամ անելով որոշ մակերեսային ջանքեր՝ դրա հետ ձևականորեն գործ ունենալու համար։ Ո՞րն է այն վերաբերմունքը, որ մարդիկ պետք է ունենան։ Նախ՝ պետք է ունենան լուրջ, եռանդուն, պատասխանատու և մանրազնին վերաբերմունք։ Արդյոք այս վերաբերմունքն ունենալը նշանակո՞ւմ է, որ մարդը կարող է լավ կիրառել աշխատանքային կարգավորումների կոնկրետ կետերը։ Ո՛չ, սա պարզապես այն վերաբերմունքն է, որը մարդը պետք է ունենա ցանկացած աշխատանք կատարելիս․ այն չի կարող փոխարինել կոնկրետ առաջադրանքների փաստացի իրականացմանը։ Երբ ունենան այս վերաբերմունքը, ինչպես նաև հասկանան աշխատանքային կարգավորումների կոնկրետ բովանդակությունը, պահանջները և սկզբունքները, առաջնորդողների և աշխատողների հաջորդ քայլն այն է, թե ինչպես են նրանք իրականացնում աշխատանքային կարգավորումների կոնկրետ առաջադրանքները։ Նախ ի՞նչ պետք է անել։ Պետք է պատշաճ կերպով կատարեն նախապատրաստական աշխատանքը․ սա շատ կարևոր է։ Նախ՝ պետք է հավաքեն առաջնորդողներին ու աշխատողներին և վերակացուներին՝ հաղորդակցվելու այս առաջադրանքների համար կիրարկման կոնկրետ սկզբունքների մասին։ Ապա պետք է մշակեն կոնկրետ կարգավորումներ և ծրագրեր։ Միևնույն ժամանակ պետք է փնտրեն այս ծրագրերի վերաբերյալ Աստծու ընտրյալ մարդկանց առաջարկները կամ գաղափարները։ Ապա բոլորը պետք է փնտրեն և հաղորդակցվեն միասին՝ մինչև աշխատանքային կարգավորումներում առաջ քաշված բոլոր պահանջներն ու սկզբունքները չհասկացվեն և պարզ չլինեն, և բոլորը չիմանան ինչպես իրականացնել այս աշխատանքային կարգավորումները և կիրառել․ այդժամ աշխատանքային կարգավորումներն իրականացնելու նախնական քայլը կհամարվի ավարտված։ Ուստի, երբ բոլորն իմանան ինչպես իրականացնել աշխատանքային կարգավորումները, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ աշխատանքային կարգավորումներն իրականացնելու առաջադրանքն ավարտված է։ Ոչ, չի նշանակում։ Որոշ մանրամասն հարցեր և հատուկ իրավիճակներ նշված չեն աշխատանքային կարգավորումներում, բայց դրանք խնդիրներ են, որոնք իրականում պետք է լուծվեն։ Աշխատանքային կարգավորումների մասին հաղորդակցվելիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է հայտնաբերեն լուծման ենթակա այս հատուկ իրավիճակները, այս հարցերը և փնտրեն ճշմարտությունը՝ դրանք հիմնովին լուծելու համար և միևնույն ժամանակ պետք է նաև մշակեն իրականացման կոնկրետ ծրագրեր՝ դրանց համար։ Այսկերպ, երբ բոլոր մակարդակների առաջնորդողներն ու աշխատողներն իրականացնեն աշխատանքային կարգավորումները, կիմանան, թե որ սկզբունքներին հետևեն և որ խնդիրները լուծեն։ Սա այն նվազագույն հասկացողությունն ու վերաբերմունքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ունենան աշխատանքային կարգավորումների նկատմամբ։ Այս առաջադրանքը կարող է համարվել մեկնարկային կետ՝ առաջնորդողների և աշխատողների համար՝ սովորելու եկեղեցու աշխատանքի կատարումը։ Փնտրելու, հաղորդակցվելու, ուղղորդում ապահովելու և կարգավորումներ անելու միջոցով նրանք սովորում են վերաբերվել և վարվել որոշ իրական դժվարությունների և հատուկ իրավիճակների հետ՝ ճշմարտության սկզբունքների համաձայն։ Միայն այդ ժամանակ նրանք կարող են իսկապես իրականացնել աշխատանքային կարգավորումները։
I. Ապահովել ուղղորդում
Առաջադրանքի համար նախնական ուղղորդում ապահովելիս, բացի հատուկ իրավիճակների համար իրականացման կոնկրետ ծրագրեր առաջարկելուց, միջին որակ և համեմատաբար թույլ աշխատանքային կարողություն ունեցող առաջնորդողներին ու աշխատողներին պետք է տրվի ավելի կոնկրետ և մանրամասն ուղղորդում։ Թեև այս մարդիկ կարող են հասկանալ վարդապետության առնչությամբ առաջադրանքի սկզբունքներն ու իրականացման կոնկրետ ծրագրերը, նրանք դեռ չգիտեն ինչպես դրանք կիրառել, երբ հերթը հասնում է փաստացի իրականացմանը։ Ինչպե՞ս պետք է վերաբերվես այն մի քանի առաջնորդողին և աշխատողին, որոնք ունեն ցածր որակ և չունեն աշխատանքային կարողություն։ Ոմանք ասում են․ «Եթե ցածր որակ ունեցող մարդը չի կարող կատարել աշխատանքը, ինչո՞ւ պարզապես չգտնել ավելի լավ որակ ունեցողին՝ նրան փոխարինելու համար»։ Դժվարությունը սա է՝ որոշ եկեղեցիներ չեն կարողանում գտնել ավելի լավին։ Այդ եկեղեցիներում բոլորը հավատացել են Աստծուն մոտավորապես նույնքան տարի և մոտավորապես նույնն են իրենց հասակի առումով․ մասնավորապես՝ բոլորի որակն ու աշխատանքային կարողությունը միջին են։ Ավելի լավին գտնելու համար հարկ կլիներ, որ մարդկանց տեղափոխեիր այլ եկեղեցիներից, բայց դա անելն այնքան էլ հարմար չէ, և չկան իսկապես հարմար թեկնածուներ։ Կարող ես միայն ընտրել համեմատաբար հարմար թեկնածուների՝ տեղի եկեղեցուց։ Եթե նրանց աշխատանքը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին, ի՞նչ պետք է անել նման իրավիճակներում։ Պետք է կոնկրետ ասես նրանց ինչպես կատարել աշխատանքը և ինչպես իրականացնել այն։ Պետք է ասես նրանց, թե ով պետք է նշանակվի և պատասխանատու դառնա այս առաջադրանքի համար, և որ մարդիկ պետք է ընտրվեն՝ դրա հարցում միասին համագործակցելու համար։ Բացատրի՛ր այս բոլոր մանրամասները նրանց և թո՛ւյլ տուր, որ իրականացնեն դա։ Ինչո՞ւ պետք է այսպես կատարվի։ Որովհետև տեղի եկեղեցու անդամներն ընդհանուր առմամբ միայն ունեն շատ մակերեսային փորձառություն և չունեն աշխատանքային կարողություն՝ անհնար դարձնելով հարմար առաջնորդողներին և աշխատողներին ընտրելը։ Միայն այսպես աշխատելով է հնարավոր իրականացնել աշխատանքային կարգավորումները։ Եթե չես աշխատում այսպես և վերաբերվում ես այս մարդկանց այնպես, ինչպես մյուս առաջնորդողները և աշխատողները՝ միայն ներկայացնելով նրանց կոնկրետ սկզբունքները և ծրագրերը և լինելով անխտիր, աշխատանքային կարգավորումները չեն իրականացվի։ Եթե որևէ ուշադրություն չես դարձնում սրան, մի՞թե դա պարտականության խախտում չէ։ (Այո՛)։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականություն է։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են․ «Մյուսները գիտեն ինչպես իրականացնել աշխատանքային կարգավորումները և կիրառել․ ինչո՞ւ այս մարդը չգիտի։ Եթե չգիտի, ժամանակ չեմ վատնի նրա վրա։ Դա իմ պարտականությունը չէ։ Համենայն դեպս ես արել եմ իմ մասը»։ Մի՞թե այս դատողությունը դիմանում է որևէ քննադատության։ (Ո՛չ)։ Օրինակ՝ ենթադրենք`մայրն ունի երեք երեխա, և նրանցից մեկը թույլ է, միշտ հիվանդանում է և չի ուզում ուտել։ Եթե մայրը թույլ տա, որ այս երեխան չուտի, այդ երեխան չի կարող երկար դիմանալ։ Ի՞նչ պետք է նա անի։ Որպես մայր՝ նա պետք է հատուկ խնամք ցուցաբերի այդ թույլ երեխային։ Ենթադրենք՝ մայրն ասում է․ «Արդեն իսկ բավական լավ է, որ իմ երեխաներին հավասար եմ վերաբերվում։ Ես ծնունդ եմ տվել այս երեխային և ուտելիք եմ պատրաստել նրա համար։ Ես կատարել եմ իմ պարտականությունը։ Ինձ չի հետաքրքրում՝ նա ուտում է, թե ոչ։ Եթե չի ուտում, թո՛ղ սոված մնա, և երբ իսկապես բավականաչափ սոված լինի, կուտի»։ Ի՞նչ եք կարծում այս տեսակի մոր մասին։ (Նա անպատասխանատու է)։ Կա՞ն արդյոք նման մայրեր։ Միայն բթամիտ կինը կամ խորթ մայրը կլիներ այդպիսին։ Եթե նա կենսաբանական մայրն է և բթամիտ չէ, երբեք նման կերպ չէր վերաբերվի իր սեփական երեխայի հետ, այնպես չէ՞։ (Ճիշտ է)։ Եթե երեխան թույլ է, միշտ հիվանդանում է և չի սիրում ուտել, նրա մայրը պետք է ավելի շատ խնամք և ջանք գործադրի։ Նա պետք է ճանապարհներ գտնի, որպեսզի երեխան ուտի, պետք է պատրաստի այն, ինչ երեխան ուզում է ուտել՝ պատրաստելով հատուկ կերակուրներ նրա համար, և երբ երեխան չի ուզում ուտել, պետք է համոզի երեխային։ Երբ երեխան դառնա տասնութ կամ տասնինը տարեկան, և բնականոն չափահասի նման նրա մարմինն առողջ լինի, մայրը կարող է հանգիստ լինել և մի կողմ քաշվել, և այլևս կարիք չկա, որ այս երեխային հատուկ խնամք ցուցաբերի։ Եթե մայրը կարող է այսպես վերաբերվել հատուկ հանգամանքներ ունեցող երեխային և կատարել իր պարտականությունը, ապա ի՞նչ կասեք առաջնորդողի կամ աշխատողի մասին։ Եթե նույնիսկ չունես մայրական սեր եղբայրների և քույրերի հանդեպ, ապա պարզապես անպատասխանատու ես։ Պետք է կատարես պահանջվող պարտականությունները․ պետք է հաշվի առնես այն եկեղեցիները, որտեղ ղեկավարում են համեմատաբար թույլերը և համեմատաբար թույլ աշխատանքային կարողություն ունեցողները։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն և ապահովեն հատուկ ուղղորդում այս հարցերում։ Ի՞նչ է նշանակում հատուկ ուղղորդումը։ Բացի ճշմարտության մասին հաղորդակցվելուց՝ պետք է նաև ապահովես ավելի կոնկրետ և մանրամասն ուղղություն և օգնություն, ինչն ավելի շատ ջանք է պահանջում հաղորդակցության առումով։ Եթե նրանց բացատրում ես աշխատանքը, և դեռևս չեն հասկանում և չգիտեն ինչպես իրականացնել այն, կամ նույնիսկ եթե հասկանում են այն վարդապետության առումով և կարծես գիտեն ինչպես իրականացնել այն, բայց դեռևս անվստահ և փոքր-ինչ անհանգստացած ես, թե ինչպես կընթանա փաստացի իրականացումը, ապա ի՞նչ պետք է անես։ Պետք է անձամբ ավելի հետևողականորեն գնաս տեղի եկեղեցի՝ նրանց ուղղորդելու և նրանց հետ առաջադրանքն իրականացնելու համար։ Ներկայացրո՛ւ նրանց սկզբունքները՝ միաժամանակ կատարելով կոնկրետ կարգավորումներ այն առաջադրանքների վերաբերյալ, որոնք պետք է կատարվեն՝ աշխատանքային կարգավորումների պահանջների համաձայն, ինչպես օրինակ՝ ինչ անել սկզբում և ինչ անել հաջորդիվ, նաև ինչպես պատշաճ կերպով բաշխել մարդկանց․ կազմակերպի՛ր այս ամենը պատշաճ կերպով։ Սա գործնականորեն նրանց ուղղորդում է իրենց աշխատանքում՝ ի հակադրություն պարզապես կարգախոսներ հնչեցնելուն կամ պատահական հրամաններ տալուն, նաև նրանց որոշ վարդապետություններով դասախոսելուն և ապա քո աշխատանքն ավարտված համարելուն։ Դա կոնկրետ աշխատանք կատարելու դրսևորում չէ, և կարգախոսներ հնչեցնելն ու մարդկանց հրամաններ տալն առաջնորդողների և աշխատողների պարտականությունները չեն։ Երբ տեղի եկեղեցու առաջնորդողները կամ վերակացուները կարողանան ստանձնել աշխատանքը, և աշխատանքը մտած լինի ճիշտ հունի մեջ, և հիմնականում չլինեն մեծ խնդիրներ, միայն այդ ժամանակ առաջնորդողը կամ աշխատողը կարող է հեռանալ։ Սա առաջին կոնկրետ առաջադրանքն է՝ ապահովել ուղղորդում, որը նշված է աշխատանքային կարգավորումներն իրականացնելու համար առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության մեջ։ Ուստի ճիշտ ինչպե՞ս պետք է ապահովվի ուղղորդումը։ Առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է կիրառեն աշխատանքային կարգավորումների մասին խորհելը և հաղորդակցվելը՝ տեղեկանալով և ըմբռնելով աշխատանքային կարգավորումների տարբեր կոնկրետ պահանջները, նաև հասկանալով ու ըմբռնելով աշխատանքային կարգավորումների շրջանակի սկզբունքները։ Ապա պետք է բոլոր մակարդակների առաջնորդողների և մշակների հետ միասին հաղորդակցվեն աշխատանքային կարգավորումներն իրականացնելու համար կոնկրետ ծրագրերի մասին։ Բացի այդ՝ պետք է ապահովեն իրականացման կոնկրետ ծրագրեր հատուկ իրավիճակների համար և ի վերջո պետք է ցուցաբերեն ավելի մանրամասն և կոնկրետ օգնություն ու ուղղություն այն առաջնորդողներին և աշխատողներին, որոնք համեմատաբար թույլ են և ունեն համեմատաբար ցածր որակ։ Եթե որոշ առաջնորդողներ և աշխատողներ լիովին անկարող են իրականացնել առաջադրանքը, ի՞նչ պետք է արվի նման իրավիճակներում։ Վերին մակարդակի առաջնորդողներն ու աշխատողները պետք է ավելի հետևողականորեն գնան եկեղեցի և անձամբ մասնակցեն առաջադրանքին՝ լուծելով իրական խնդիրները ճշմարտության մասին հաղորդակցվելու միջոցով, և համոզեն նրանց սովորել ինչպես կատարել աշխատանքը և ինչպես կիրառել աշխատանքը՝ սկզբունքների համաձայն։ Այս քայլերը հստակորեն նշվել են բառերով, բայց մի՞թե հեշտ է դրանք իրականացնելը։ Արդյոք կա՞ որևէ դժվարություն դրանում։ Ոմանք կարող են ասել․ «Ներկայացնում ես որպես պարզ, բայց այն իրականացնելն այնքան էլ հեշտ չէ։ Երբեմն աշխատանքային կարգավորումները շատ բարդ են, և ոչ ոք չգիտի ինչպես իրականացնել դրանք»։ Հենց առաջին առաջադրանքի՝ աշխատանքային կարգավորումների կոնկրետ պահանջների մասին հաղորդակցվելու և գործնական կերպով ուղղորդում ապահովելու դեպքում որոշ առաջնորդողներ և աշխատողներ համարում են սա բավականին լարված։ Նրանք ասում են․ «Ես երբեք չեմ կատարել այս կոնկրետ առաջադրանքները, ուստի չգիտեմ ինչպես հաղորդակցվել և ուղղորդում ապահովել դրանց վերաբերյալ։ Նրանք պարզապես պետք է հետևեն աշխատանքային կարգավորումների ճշգրիտ բառերին․ ի՞նչ թեմա կա հաղորդակցվելու։ Մի՞թե դա պարզապես ձևականություն չէ»։ Նրանք չգիտեն ինչպես հաղորդակցվել, միայն գիտեն ինչպես կարգախոսներ հնչեցնել։ «Մենք պետք է լավ իրականացնենք այս աշխատանքը։ Սա Աստծու պահանջն է մեզ համար։ Մենք միանգամայն պետք է ամուր պահենք մեր դիրքերը, բավարարենք Աստծու պահանջները և արդարացնենք մեզ ուղղված Աստծու ակնկալիքները։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես դա անել, ինքներդ պետք է պարզեք»։ Ո՞րն է խնդիրն այն մարդկանց հետ, որոնք նման բաներ են ասում։ Կարո՞ղ են նրանք կատարել աշխատանքը։ Ունե՞ն աշխատանքային կարողություն։ Արդյոք նրանց որակը ցա՞ծր է։ (Այո՛, այդպես է։)
Ինչ էլ որ պատահի՝ լինի մեծ կամ փոքր հարց, պետք է աղոթես Աստծուն և փնտրես Նրանից, ինչպես նաև ուշադիր և մանրազնին մտածես ու խորհես, նախքան դատողություն անելը։ Եթե մարդը չունի բնականոն մտածողություն, նրա համար էլ ավելի կենսական է աղոթել Աստծուն՝ խնդրելով Աստծու օգնությունը, և ավելի շատ փնտրել նրանցից, ովքեր հասկանում են ճշմարտությունը։ Բացի այդ՝ եկեղեցու աշխատանքի մեծ հարցերի և պարտավորություններ կատարելիս հանդիպող մեծ հարցերի համար պետք է հաղորդակցվես և քննարկես դրանք համապատասխան անձնակազմի հետ՝ համաձայնության գալու և ի վերջո կիրարկման կոնկրետ և իրագործելի ծրագիր մշակելու համար։ Այս ծրագիրը պետք է լինի համաձայնություն՝ ձեռք բերված ուշադիր քննարկման և խորհրդակցության միջոցով, և այն պետք է հիմնավորված լինի ցանկացած մակարդակի առաջնորդողների և մշակների առջև։ Նրանք, ովքեր կարող են մշակել կիրարկման կոնկրետ հիմնավորված ծրագրեր, համարվում են բնականոն մտածողություն ունեցող։ Եթե մեծ կամ փոքր խնդիրների բախվելիս մարդու մտքերում ոչ մի կոնկրետ բան չկա, և նա չի կարողանում մտածել կիրարկման կոնկրետ սկզբունքների մասին և պարզապես օգտագործում է պարզ տեսական կարգախոսներ՝ փոխարինելու սկզբունքները խնդիրները լուծելու համար, մի՞թե նա կարող է լավ կատարել իր աշխատանքը։ Մի՞թե նման մարդն ունի մտածելու ունակությունը և հարցերի մեջ խորանալու ունակությունը։ (Ո՛չ։) Ի՞նչ տեսակի մարդը մտածելու ունակության պակաս ունի։ (Ցածր որակ ունեցող մարդը։) Սա է նշանակում լինել ցածր որակ ունեցող մարդ։ Եկե՛ք մեկ օրինակ վերցնենք։ Ենթադրենք՝ ապրում ես արտասահմանում և մի օր հանկարծ դատարանի ծանուցագիր ես ստանում։ Սա բավականին անսպասելի և հանկարծակի է, այնպես չէ՞։ Նախ և առաջ՝ ոչ մի անօրինական բան չես արել։ Երկրորդ՝ ո՛չ դատական հայց չես ներկայացրել, ո՛չ էլ լսել ես՝ որևէ մեկը մեղադրի քեզ որևէ բանում։ Ստանում ես ծանուցագիրը՝ չիմանալով դրա հետ կապված որևէ հանգամանք։ Ո՞րն է առաջին զգացողությունը, որ միջին վիճակագրական մարդը կունենար նման իրավիճակին առերեսվելիս։ Իրավական հարցերի իրավիճակի մեջ հայտնվելը նրա մոտ որոշակի խուճապ, անհանգստություն և սարսափ կառաջացներ․ դա նրան կստիպեր զգալ անակնկալի եկած և ոչ այնքան ուտելու տրամադրություն ունեցող։ Անկախ նրանից՝ մարդը կարևոր է, թե ոչ, համարձակ է, թե վախկոտ, չափահաս է, թե անչափահաս, ոչ ոք չի ցանկանում հայտնվել նման իրավիճակում, քանի որ լավ բան չէ։ Բախվելով այս իրավիճակին՝ մարդիկ արձագանքում են երկու տարբեր ձևերով։ Առաջին տեսակի մարդը մտածում է. «Ես ոչ մի անօրինական բան չեմ արել, ոչ էլ խախտել եմ կառավարության որևէ կանոնակարգ։ Ինչի՞ց պետք է վախենամ։ Սա օրենքով կառավարվող հասարակություն է, որտեղ ամեն ինչ հիմնված է ապացույցի վրա։ Քանի որ ոչ մի վատ բան չեմ արել, նրանք իմ դեմ ոչ մի ապացույց չեն ունենա, նույնիսկ եթե ինձ դատի տան։ Ես վախենալու ոչինչ չունեմ։ Ի՞նչ կարող է անել ծանուցագիրը։ Ազնիվ մարդը չպետք է վախենա մեղադրանքներից։ Ես փաստաբան կվարձեմ ինձ պաշտպանելու համար. ոչ մի խնդիր չի լինի»։ Այս մասին խորը մտածելուց հետո նա ոչ մի ճնշում չի զգում իր սրտում, և նրա առօրյա կյանքը մնում է անփոփոխ։ Սա մեկ տեսակի մարդու արձագանքն է։ Այժմ եկեք նայենք երկրորդ տեսակի մարդու արձագանքին։ Ծանուցագիրը ստանալուց հետո նա մտածում է․ «Ես ո՛չ օրենք չեմ խախտել, ո՛չ էլ հանցագործություն եմ կատարել, ուրեմն ինչի՞ մասին կարող է լինել սա։ Մի՞թե հնարավոր է այն պատճառով, որ ես հավատում եմ Աստծուն։ Աստծուն հավատալն անօրինական չէ։ Միթե հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը միտումնավոր հերյուրել է ինձ և բողոքել ինձնից։ Դա ավելի հավանական է թվում։ Բայց կարո՞ղ է դա այլ բան լինել։ Ես պետք է խորհրդակցեմ փաստաբանի հետ և խնդրեմ նրան գնալ դատարան՝ պարզելու, թե ինչու եմ ստացել ծանուցագիրը, և ով է հայցվորը։ Ես պետք է հասկանամ սրա էությունը նախքան հակամիջոց որոշելը։ Եթե փաստաբանն ասի, որ դա կապված է առ Աստված իմ հավատքի հետ, ապա պետք է արագ գտնեմ մարդկանց՝ հակամիջոց մշակելու համար, և նաև շտապ թաքցնեմ իմ հավատքի հետ կապված որևէ գիրք կամ նմանատիպ այլ բաներ՝ կանխելու, որ թշնամիս չգտնի իմ դեմ օգտագործվող որևէ բան»։ Այս նախնական մտքերից հետո, թեև նա ոչ մի վերջնական եզրակացություն կամ ճշգրիտ դատողություն չի արել ծանուցագիրը ստանալու վերաբերյալ, նա արդեն հստակ պատկերացում ունի կիրարկման կոնկրետ ծրագրի մասին՝ ինչ անել Ա ծրագրի համար, ինչ անել Բ ծրագրի համար, և եթե երկուսն էլ իրագործելի չեն, ինչ պետք է անի հաջորդիվ։ Նա մանրազնին և ուշադիր դիտարկում է յուրաքանչյուր քայլ․ նախ հանդարտեցնում է իր միտքը և արագ աղոթում իր սրտում և ապա հանդարտվելուց հետո անմիջապես անցնում է այս հարցի լուծմանը։ Մեկ օրվա ընթացքում պարզում է այս ամենը և իմանում է ինչպես շարունակել։ Ինչ էլ որ լինի այս հարցի վերջնական արդյունքը, եկեք նախ նայենք այս երկու տեսակի մարդկանց։ Ո՞ր մեկն ունի խնդիրները խորությամբ խորհելու ունակություն։ Ո՞ր մեկն ունի որակ։ (Երկրորդ մարդը։) Ակնհայտորեն երկրորդ մարդն ունի որակ։ Երբ մարդը բախվում է որևէ իրավիճակի, միայն քաջություն և վճռականություն ունենալը չի հավասարվում որակ ունենալուն։ Մարդը պետք է կարողանա մտածել, ունենա զանազանում և խնդիրները լուծելու ունակություն։ Մտածելու ընթացքում նա պետք է կարողանա կոնկրետ դատողություններ անել և մշակել գործողության կոնկրետ ծրագրեր։ Միայն այս տեսակի մարդն ունի որակ։ Արտաքուստ նա կարող է շատ վախկոտ թվալ՝ զգույշ և ուշադիր գործելով նույնիսկ փոքր հարցերում և փոքր հարցերին վերաբերվելով որպես նշանակալիի։ Սակայն նրա կողմից խնդիրները լուծելու մեթոդն ու ձևն ապացուցում են, որ այս մարդն ունի մտածելու ունակություն և խնդիրները խորությամբ խորհելու ու դրանք լուծելու ունակություն։ Ի հակադրություն՝ առաջին տեսակի մարդը շատ համարձակ է և ոչնչից չի վախենում։ Երբ բախվում է մի իրավիճակի, պարզապես մտածում է․ «Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Անկախ նրանից, թե ինչը չի հաջողվի, միշտ կգտնվի դա շտկելու համար ավելի ունակ մարդ։ Ինչի՞ց պետք է վախենամ»։ Նա անհոգ է և ապրում է հեշտ կյանքով, բայց մի՞թե փոքր-ինչ անմիտ խիզախ և սակավագետ չէ։ Այս տեսակի մարդը բարձրաձայն կարգախոսներ է հնչեցնում և ինչ ասում է, սխալ չէ, բայց ինչի՞ պակաս ունի։ (Նա չունի բնականոն մտածողություն և չունի խնդիրները խորությամբ խորհելու ունակություն։) Որտե՞ղ է դրսևորվում նրա բնականոն մտածողության պակասը։ Իրավիճակի բախվելիս, լինի դա հանկարծակի տեղի ունեցող որևէ բան կամ մի բան, որի մասին նա արդեն գիտեր, նա չի կարողանում խորությամբ խորհել կամ դատողություն անել, ուստի բնականաբար նա չի ունենա խնդիրը լուծելու ծրագիր կամ այն լուծելու ունակություն։ Սա շատ ակնհայտ է։ Արտաքուստ այս տեսակի մարդը պերճախոս է թվում և կարող է վարդապետություններ խոսել և կարող է նաև բարձրացնել բարոյական ոգին։ Նա կարծես ունի առաջնորդող լինելու որակ։ Սակայն խնդիրների բախվելիս նա չի կարողանում թափանցել խնդիրների էության մեջ և չի կարողանում հաղորդակցվել ճշմարտության մասին՝ դրանք լուծելու համար։ Նա կարող է միայն որոշ բառեր և վարդապետություններ խոսել և կարգախոսներ հնչեցնել։ Արտաքուստ նա խորաթափանց է թվում, բայց խնդիրների բախվելիս չի կարողանում վերլուծել կամ դատել խնդիրների պատճառները, ոչ էլ կարողանում է գնահատել այն լուրջ հետևանքները, որոնք կառաջանան, եթե խնդիրները շարունակեն զարգանալ։ Նա չի կարողանում գլուխ հանել այս հարցերից իր մտքում՝ էլ չասած խնդիրները լուծելու մասին։ Նման մարդը պերճախոս է թվում, բայց իրականում ունի ցածր որակ և չի կարող իրական աշխատանք կատարել։ Նմանապես, եթե առաջնորդողներն ու աշխատողներն աշխատանքային կարգավորում ստանալիս կարող են միայն կարդալ և բացատրել այն բառացիորեն, և թեև կարող են հրապարակել աշխատանքային կարգավորումը և հաղորդակցվել դրա հիմնական կետերի մասին հավաքույթներում, նրանք չգիտեն ինչպես կոնկրետ կարգավորումներ անել և կոնկրետ ուղղորդում ապահովել աշխատանքային կարգավորման կոնկրետ պահանջների, սկզբունքների, ուշադրություն պահանջող հարցերի, հատուկ իրավիճակների և այլնի համար և չունեն ծրագրեր, չունեն գաղափարներ և չունեն խնդիրներ լուծելու ունակություն, ապա ունեն ցածր որակ։ Աշխատանքային կարգավորումներն իրականացնելիս առաջին առաջադրանքը՝ ուղղորդում ապահովելը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, հեշտ կամ պարզ չէ։ Այս առաջին առաջադրանքը ստուգում է, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողն ունի նրանցից պահանջվող որակն ու աշխատանքային կարողությունը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չունենան այս որակն ու աշխատանքային կարողությունը, չեն կարողանա կոնկրետ ուղղորդում ապահովել աշխատանքային կարգավորումների համար կամ իրականացնել դրանք։
II. Ապահովել վերահսկում և խթանում
Հաջորդիվ՝ եկեք հաղորդակցվենք «վերահսկման» առաջադրանքի մասին։ Դատելով բառացի իմաստից՝ վերահսկում նշանակում է ստուգում՝ ստուգել, թե որ եկեղեցիներն են իրականացրել աշխատանքային կարգավորումները, և որոնք՝ ոչ, իրականացման առաջընթացը, որ առաջնորդողներն ու աշխատողներն են իրական աշխատանք կատարում, և որոնք՝ ոչ, և արդյոք որևէ առաջնորդող կամ աշխատող պարզապես բաժանում է աշխատանքային կարգավորումները՝ առանց մասնակցելու կոնկրետ առաջադրանքների։ Վերահսկումը կոնկրետ առաջադրանք է։ Բացի աշխատանքային կարգավորումների իրականացումը վերահսկելուց՝ արդյոք դրանք իրականացվել են, իրականացման արագությունը, իրականացման որակը և ձեռք բերված արդյունքները, ավելի բարձր մակարդակի առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստուգեն, թե արդյոք առաջնորդողներն ու աշխատողները խստորեն հետևում են աշխատանքային կարգավորումներին։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ արտաքուստ ասում են, որ պատրաստակամ են հետևելու աշխատանքային կարգավորումներին, բայց որոշակի միջավայրի բախվելուց հետո նրանք վախենում են ձերբակալվելուց և պարզապես կենտրոնանում են թաքնվելու վրա՝ վաղուց արդեն մղած լինելով աշխատանքային կարգավորումներն իրենց մտքերի հետին պլան․ եղբայրների և քույրերի խնդիրները մնում են չլուծված, և նրանք չգիտեն, թե ինչ են սահմանում աշխատանքային կարգավորումները, կամ որոնք են կիրարկման սկզբունքները։ Սա ցույց է տալիս, որ աշխատանքային կարգավորումներն ընդհանրապես չեն իրականացվել։ Այլ առաջնորդողներ և աշխատողներ ունեն կարծիքներ, պատկերացումներ և դիմակայություն աշխատանքային կարգավորումների որոշ պահանջների նկատմամբ։ Երբ գալիս է դրանք իրականացնելու ժամանակը, նրանք շեղվում են աշխատանքային կարգավորումների ճշմարիտ իմաստից՝ գործելով իրենց սեփական գաղափարների համաձայն, ձևականություններ անելով և կոծկելով արածները՝ միայն թե իրենք արած լինեն, կամ գնալով իրենց սեփական ուղիով, գործելով իրենց մտածած ձևով։ Բոլոր նման իրավիճակները պահանջում են վերահսկում ավելի բարձր մակարդակի առաջնորդողների և աշխատողների կողմից։ Վերահսկման նպատակն է ավելի լավ իրականացնել աշխատանքային կարգավորումներով պահանջվող կոնկրետ առաջադրանքները՝ առանց շեղման և սկզբունքների համաձայն։ Վերահսկում իրականացնելիս ավելի բարձր մակարդակի առաջնորդողներն ու աշխատողները պետք է մեծ նշանակություն տան բացահայտելու, թե արդյոք կա մեկը, որ իրական աշխատանք չի կատարում կամ անպատասխանատու է և դանդաղկոտ է աշխատանքային կարգավորումներն իրականացնելիս։ Արդյոք որևէ մեկը դիմակայող տրամադրվածություն է ցուցաբերում աշխատանքային կարգավորումների վերաբերյալ և պատրաստակամ չէ իրականացնելու դրանք կամ իրականացնում է ընտրողաբար կամ պարզապես ընդհանրապես չի հետևում աշխատանքային կարգավորումներին և փոխարենը՝ պարզապես զբաղվում է իր սեփական գործով։ Արդյոք որևէ մեկը թաքցնում է աշխատանքային կարգավորումները և հաղորդում է դրանք միայն իր իսկ գաղափարների համաձայն՝ թույլ չտալով Աստծու ընտրյալ մարդկանց իմանալ աշխատանքային կարգավորումների ճշմարիտ իմաստը և կոնկրետ պահանջները․ միայն այս խնդիրները վերահսկելով և ստուգելով՝ ավելի բարձր մակարդակի առաջնորդողները կարող են իմանալ, թե իրականում ինչ է կատարվում։ Եթե ավելի բարձր մակարդակի առաջնորդողները վերահսկում և ստուգում չվարեն, կարո՞ղ են այս խնդիրները բացահայտվել։ (Ո՛չ։) Չեն կարող։ Հետևաբար առաջնորդողներն ու աշխատողները պետք է ոչ միայն հաղորդեն աշխատանքային կարգավորումները և ապահովեն ուղղորդում փուլ առ փուլ, այլև աշխատանքային կարգավորումներն իրականացնելիս վերահսկեն աշխատանքը փուլ առ փուլ։ Տարածաշրջանային առաջնորդողները պետք է վերահսկեն շրջանային առաջնորդողների աշխատանքը, շրջանային առաջնորդողները պետք է վերահսկեն եկեղեցու առաջնորդողների աշխատանքը, իսկ եկեղեցու առաջնորդողները պետք է վերահսկեն յուրաքանչյուր խմբի աշխատանքը։ Վերահսկումը պետք է կատարվի փուլ առ փուլ։ Ո՞րն է վերահսկման նպատակը։ Այն պետք է հեշտացնի աշխատանքային կարգավորումների բովանդակության ճշգրիտ իրականացումը ՝ դրանց կոնկրետ պահանջների համաձայն։ Հետևաբար վերահսկման առաջադրանքը շատ կարևոր է։ Վերահսկում վարելիս, եթե միջավայրը թույլ է տալիս, առաջնորդողներն ու աշխատողները պետք է խորապես ուսումնասիրեն եկեղեցիները՝ շփվելու նրանց հետ, ովքեր կատարում են փաստացի աշխատանքը։ Նրանք պետք է հարցեր տան, դիտարկեն, հարցուփորձ անեն, տեղեկանան և ըմբռնեն աշխատանքի իրականացման իրավիճակը։ Միևնույն ժամանակ պետք է տեղեկանան, թե ինչ դժվարություններ և մտքեր ունեն եղբայրներն ու քույրերն այս աշխատանքի վերաբերյալ և արդյոք ըմբռնել են այս աշխատանքի սկզբունքները։ Սրանք բոլորը կոնկրետ առաջադրանքներ են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ Ինչ վերաբերում է հատկապես համեմատաբար ցածր որակ և մարդկայնություն ունեցողներին, փոքր-ինչ անպատասխանատուներին, անհավատարիմներին և իրենց աշխատանքում համեմատաբար ծույլերին, առաջնորդողներն ու աշխատողները պետք է էլ ավելի շատ վերահսկեն և ուղղորդեն նրանց աշխատանքը։ Ինչպե՞ս պետք է կատարվեն վերահսկումը և ուղղորդումը։ Ենթադրենք՝ ասում ես․ «Շտապե՛ք։ Վերևը սպասում է մեր աշխատանքային զեկույցին։ Այս աշխատանքն ունի վերջնաժամկետ։ Մի՛ ձգձգեք ժամանակը»։ Մի՞թե նրանց խրախուսելու այս ձևը կաշխատի։ Մի՞թե խրախուսել նշանակում է պարզապես մի փոքր մղել նրանց, և վե՞րջ։ Ո՞րն է խրախուսելն ու ավելի լավ ձևը։ Երբ աշխատում եք, ներառո՞ւմ եք խրախուսումը՝ որպես ձեր առաջադրանքների մաս։ (Այո՛։ Եթե տեսնեմ, որ որոշ առաջադրանքներ արագ չեն կատարվում, կփորձեմ հասկանալ, թե ինչու չեն կատարում, և կհետևեմ նրանց աշխատանքին։) Եթե տեսնում ես մեկին, որ չգիտի ինչպես կատարել աշխատանքը, պետք է կոնկրետ ուղղորդում և օգնություն ապահովես և ուղղություն տաս նրան։ Եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը ծույլ է, պետք է էտես նրան։ Եթե նա գիտի ինչպես կատարել աշխատանքը, բայց չափազանց ծույլ է դա անելու համար, դանդաղկոտ է և ձգձգում է ու տարված է մսեղիի հարմարավետությունով, ապա նրան պետք է էտել՝ ըստ անհրաժեշտության։ Եթե էտումը չի լուծում խնդիրը, և նրա վերաբերմունքը չի փոխվում, ի՞նչ պետք է արվի։ (Մի՛ թույլատրիր նրան կատարել այս աշխատանքը։) Նախ՝ տո՛ւր նրան նախազգուշացում․ «Այս աշխատանքը շատ կարևոր է։ Եթե շարունակես նման վերաբերմունքով վերաբերվել դրան, պարտավորությունդ քեզնից կվերցնեն և կտան ուրիշին։ Եթե պատրաստակամ չես անելու դա, ուրիշը կանի։ Դու հավատարիմ չես պարտավորությանդ․ պիտանի չես այս աշխատանքի համար։ Եթե ունակ չես այս առաջադրանքի համար և չես կարող դիմանալ ֆիզիկական դժվարությանը, Աստծու տունը կարող է քեզ փոխարինել մեկ ուրիշով, և նաև կարող ես հրաժարական ներկայացնել։ Եթե չես հրաժարվում և դեռ պատրաստակամ ես կատարելու այն, ապա լա՛վ կատարիր և կատարի՛ր Աստծու տան պահանջների և սկզբունքների համաձայն։ Եթե չես կարող հասնել դրան և շարունակաբար հետաձգում ես առաջընթացը՝ վնասներ պատճառելով աշխատանքին, ապա Աստծու տունը գործ կունենա քեզ հետ։ Եթե չես կարող կատարել այս պարտավորությունը, ապա կներես, բայց ստիպված կլինես հեռանալ»։ Եթե նախազգուշացումից հետո նա պատրաստակամ է զղջումի, նրան կարելի է պահել։ Բայց եթե բազմաթիվ նախազգուշացումներից հետո նրա վերաբերմունքը չի փոխվում, և նա զղջման ոչ մի նշան չի ցուցաբերում, ի՞նչ պետք է արվի։ Նրան պետք է անմիջապես պաշտոնազրկեն․ մի՞թե դա չի լուծի խնդիրը։ Այնպես չէ, որ փոքր սխալներ կամ մանր խնդիրներ ենք օգտագործում մարդկանց դեմ, երբ տեսնում ենք, թե ով ունի դրանք․ ավելի շուտ՝ այն դեպքն է, որ մարդկանց հնարավորություններ ենք տալիս։ Եթե նրանք պատրաստակամ են զղջալու և փոխվում են՝ դառնալով շատ ավելի լավը, քան նախկինում էին, ապա պահե՛ք նրանց հնարավորության դեպքում։ Եթե նրանց բազմիցս հնարավորություններ տալը, ճշմարտության մասին հաղորդակցվելը, էտելը և նախազգուշացնելը չեն աշխատում, և ոչ մեկի օգնությունն արդյունավետ չէ, ապա սա սովորական խնդիր չէ։ Այս անձը մարդկայնության չափազանց շատ պակաս ունի և ընդհանրապես չի ընդունում ճշմարտությունը։ Այդ դեպքում նա հարմար չէ այս պարտավորության համար և պետք է հեռացվի։ Նա պիտանի չէ պարտավորություն կատարելու համար։ Ահա այսպես պետք է լուծվի հարցը։
Եկեղեցու աշխատանքը վերահսկելիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է ոչ միայն հմուտ լինեն տարբեր խնդիրներ բացահայտելու հարցում, այլև հատուկ ուշադրություն դարձնեն եկեղեցու որոշ առաջնորդողների, որոնց վերաբերյալ անհանգստություն են զգում կամ անվստահելի են համարում։ Այս մարդկանց պետք է վերահսկեն և հետևեն երկար ժամանակ․ չես կարող պարզապես երբեմն հարցնել նրանց իրավիճակի մասին կամ մի քանի բառով արագ անդրադառնալ հարցին և համարել այն կատարած։ Երբեմն անհրաժեշտ է մնալ տեղամասում՝ նրանց աշխատանքը վերահսկելու համար։ Ո՞րն է տեղամասում մնալու նպատակը։ Այն խնդիրներն ավելի արագ բացահայտելու ու լուծելու համար է, նաև աշխատանքը լավ կատարելու համար։ Երբեմն չես կարող բացահայտել խնդիրները, հենց որ հասնես աշխատավայր։ Փոխարենը՝ մանրամասն հասկանալու, աշխատանքը ստուգելու և ուշադիր դիտարկման միջոցով է, որ որոշ խնդիրներ աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս և կարող են հայտնաբերվել։ Վերահսկում վարելու համար տեղամասում մնալը մարդկանց հետևելու կամ հսկելու մասին չէ։ Ի՞նչ է նշանակում վերահսկում։ Վերահսկումը ներառում է ստուգում և ուղղության ապահովում։ Նշանակում է հատկապես մանրամասն հարցնել աշխատանքի մասին, տեղեկանալ և ըմբռնել աշխատանքի առաջընթացը և աշխատանքի թույլ օղակները, հասկանալ, թե ով է պատասխանատու իր աշխատանքում և ով՝ ոչ, և ով է ի վիճակի և ով ի վիճակի չէ կատարելու աշխատանքը՝ ի թիվս այլ բաների։ Վերահսկումը երբեմն պահանջում է խորհրդակցել, հասկանալ և հարցուփորձ անել իրավիճակի մասին։ Երբեմն այն պահանջում է դեմառդեմ հարցադրում կամ անմիջական ստուգում։ Իհարկե, ավելի հաճախ այն ներառում է ունենալ անմիջական հաղորդակցություն պատասխանատու անձանց հետ, հարցնել աշխատանքի իրականացման, հանդիպած դժվարությունների և խնդիրների մասին և այլն։ Վերահսկում վարելիս կարող ես հայտնաբերել, թե որ մարդիկ են միայն արտաքուստ նվիրվում իրենց աշխատանքին և պարզապես մակերեսորեն են գործում, որ մարդիկ չգիտեն ինչպես իրականացնել կոնկրետ առաջադրանքները, որ մարդիկ գիտեն ինչպես իրականացնել դրանք, բայց չեն կատարում իրական աշխատանքը, և այլ նմանատիպ խնդիրներ։ Եթե այս հայտնաբերված խնդիրները կարող են ժամանակին լուծվել, դա է նախապատվելին։ Ո՞րն է վերահսկման նպատակը։ Այն աշխատանքային կարգավորումներն ավելի լավ իրականացնելն է, տեսնելը, թե արդյոք քո կարգավորած աշխատանքը տեղին է, արդյոք կա որևէ բացթողում կամ բաներ, որոնք հաշվի չես առել, արդյոք կա որևէ հատված, որը չի համապատասխանում սկզբունքներին, արդյոք կա աղավաղված որևէ կողմ կամ հատված, որում սխալներ են կատարվել, և այլն․ այս բոլոր խնդիրները կարող են հայտնաբերվել վերահսկում վարելու գործընթացում։ Բայց եթե մնաս տանը և չկատարես այս կոնկրետ աշխատանքը, արդյոք կարո՞ղ ես հայտնաբերել այս խնդիրները։ (Ո՛չ։) Շատ խնդիրների մասին պետք է տեղում հարցնել, դիտարկել և հասկանալ՝ տեղեկանալու և ըմբռնելու համար։ Վերահսկում վարելիս պետք է խրախուսես նրանց, ովքեր իրենց աշխատանքում անպատասխանատու և անփույթ են, խաբում են իրենցից վերև գտնվողներին և թաքցնում են բաներ իրենցից ներքև գտնվողներից և ձևական ու դանդաղկոտ են։ Մենք հենց նոր քննարկեցինք նրանց խրախուսելուն առնչվող մի քանի քայլեր՝ Կարող ես ապահովել ուղղություն, հաղորդակցվել, էտել, նախազգուշացնել և պաշտոնազրկել նրանց։ Մի՞թե հեշտ է իրագործել այս քայլերը։ (Այո՛։)
III. Ստուգում և հետևում
Այն բանից հետո, երբ առաջնորդողներն ու աշխատողները խրախուսեն աշխատանքը, հաջորդ քայլն աշխատանքը ստուգելն է։ Ո՞րն է աշխատանքը ստուգելու սովորական նպատակը։ Աշխատանքը ստուգելը նախատեսված է որոշելու կարգավորված առաջադրանքների առաջընթացը, ի հայտ բերելու հրատապ լուծման ենթակա ցանկացած խնդիր և ի վերջո ապահովելու, որ աշխատանքը լիովին լավ է կատարվում։ Աշխատանքի կարգավորումից հետո անհրաժեշտ է ստուգել մի քանի կողմեր՝ որ փուլին է հասել հետագա աշխատանքը, արդյոք այն ավարտվել է, որքանով է այն արդյունավետ, որոնք են արդյունքները, արդյոք որևէ կոնկրետ խնդիր բացահայտվել է, արդյոք կա որևէ դժվարություն, արդյոք կա որևէ հատված, որը չի համապատասխանում սկզբունքներին, և այլն։ Քո կարգավորած աշխատանքը ստուգելը նույնպես կոնկրետ և անհրաժեշտ առաջադրանք է։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ հաճախ սխալ են թույլ տալիս․ նրանք կարծում են, որ երբ կարգավորել են աշխատանքը, իրենց գործն արված է։ Նրանք կարծում են․ «Իմ առաջադրանքն ավարտված է, իմ պարտականությունը՝ կատարված։ Համենայն դեպս, ես ասել եմ ձեզ ինչպես դա անել։ Դուք գիտեք ինչ անել և համաձայնել եք անել։ Կարիք չկա, որ անհանգստանամ՝ ինչպես են ընթանում գործերը․ պարզապես հայտնե՛ք ինձ, երբ ավարտեք»։ Աշխատանքը պլանավորելուց և կարգավորելուց հետո նրանք կարծում են, որ իրենց առաջադրանքն ավարտված է, և ամեն ինչ հիանալի է։ Նրանք չեն հետևում կամ ստուգում աշխատանքը։ Ինչ վերաբերում է այն կետին, թե արդյոք առաջադրանքի համար պատասխանատու նշանակված անձը հարմար է, ինչպիսին է մարդկանց մեծամասնության վիճակը, արդյոք կան խնդիրներ կամ դժվարություններ, արդյոք նրանք վստահություն ունեն եկեղեցու աշխատանքը լավ կատարելու հարցում, արդյոք կան աղավաղված կամ սխալ կողմեր, կամ արդյոք կա Վերևի աշխատանքային կարգավորումների որևէ խախտում, նրանք չեն տեղեկանում, չեն ստուգում կամ չեն հետևում։ Պարզապես իրենց գործն արված են համարում աշխատանքը կարգավորելուց հետո․ սա կոնկրետ աշխատանք կատարել չէ։ Ի՞նչ պետք է ստուգվի աշխատանքում։ Ստուգելու հիմնական կետերն են, թե արդյոք իրականացման ծրագիրը համապատասխանում է աշխատանքային կարգավորումներին, արդյոք այն խախտում է աշխատանքային կարգավորումների սկզբունքներն ու պահանջները, և արդյոք կա որևէ մարդ, որ խանգարումներ և անհանգստություններ է առաջացնում, որևէ մարդ, որ կուրորեն խնդիրներ է հրահրում, կամ որևէ մարդ, որ բարձրագոչ բառեր է հնչեցնում աշխատանքի ընթացքում։ Իհարկե, աշխատանքը ստուգելիս նաև ստուգում ես, թե արդյոք եղել է որևէ սխալ աշխատանքային կարգավորումների՝ քո իսկ իրականացման մեջ։ Ուրիշների աշխատանքը ստուգելն իրականում նաև սեփական աշխատանքը ստուգելն է։
Հաղորդակցություն, թե ինչպես օրինակի միջոցով իրականացնել աշխատանքային կարգավորումները
Եկե՛ք մի կոնկրետ օրինակ բերենք Վերևի աշխատանքային կարգավորումներն իրականացնելու վերաբերյալ։ Օրինակ՝ ենթադրենք՝ աշխատանքային կարգավորումը պահանջում է, որ մարդիկ գրեն փորձառական վկայության հոդվածներ։ Սա կոնկրետ առաջադրանք է, որն ընդգրկում է կողմերի լայն շրջանակ և երկարաժամկետ, շարունակական առաջադրանք է, ոչ թե ժամանակավոր աշխատանքային կարգավորում։ Ուստի այս աշխատանքային կարգավորումը հրապարակելուց հետո նախ ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Համաձայն առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության, որը պահանջում է նրանցից ապահովել ուղղորդում, վերահսկում և խթանում, նաև ստուգել և հետևել աշխատանքային կարգավորումների իրականացման կարգավիճակին, առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, թիմի առաջնորդողների և վերակացուների հետ հաղորդակցվելն է այն մասին, թե ինչպես կոնկրետ իրագործել այս առաջադրանքը պատշաճ կերպով և այնպես, որ այն արդյունքներ տա՝ ապահովելով, որ բոլորն ունենան ուղի և սկզբունքներ՝ այս աշխատանքին հետևելու համար։ Միայն այս աստիճանի հաղորդակցվելով՝ աշխատանքը կարող է լավ կատարվել։ Նախ՝ համոզվի՛ր, որ բոլորն են հասկանում վկայության հոդվածներ գրելու համար Վերևի պահանջած չափանիշները, և թե վկայության ինչ տեսակի հոդվածներ են պահանջվում։ Նախ՝ հաստատի՛ր այս հոդվածների կոնկրետ բովանդակությունը, սկզբունքները և շրջանակը, և համոզվի՛ր, որ բոլոր առաջնորդողներն ու աշխատողները տեղյակ են դրանից։ Բացի այդ՝ ապահովի՛ր կոնկրետ հաղորդակցություն և ուղղորդում հոդվածների երկարության, ձևաչափի, թեմատիկայի և լեզվական ոճի վերաբերյալ․ օրինակ՝ տեղեկացրո՛ւ նրանց, որ հոդվածները կարող են գրվել պատմվածքի, օրագրի, անձնական պատմության, արձակ բանաստեղծության և այլ ձևերով։ Մի՞թե սա ուղղորդում ապահովել չէ։ (Այո՛։) Ուղղորդում ապահովելուց հետո բոլորը կիմանան գրվելիք վկայության հոդվածների կոնկրետ գաղափարն ու սահմանումը։ Դրանից հետո որոշի՛ր, թե ով ունի որակ և փորձառություն՝ փորձառական վկայության հոդվածներ գրելու համար, և ով չունի խորքային փորձառություն և կարող է միայն կրթվել միջին մակարդակի վկայության հոդվածներ գրելու մեջ։ Եկեղեցու առաջնորդողները պետք է խորապես տեղյակ լինեն այս իրավիճակներից։ Հոդվածները գրելուց հետո վերանայի՛ր դրանք՝ ստուգելու համար, թե արդյոք իրական և ուսուցանող են։ Եթե դրանք համապատասխանում են չափանիշին, կարող են օգտագործվել որպես նմուշային հոդվածներ կարդալու և հղման համար այն եղբայրների և քույրերի համար, որոնք դեռ չեն գրել հոդվածներ կամ չգիտեն ինչպես գրել։ Եթե որևէ մեկն ունի փորձառություններ և պատրաստակամ է գրելու վկայության հոդվածներ, պետք է հետևի սկզբունքներին և պահանջներին, կիսվի իր ներքին զգացողություններով և խոսի գործնական խոսքեր, որպեսզի ուսուցանի ընթերցողներին։ Եթե որոշ մարդիկ լավ չեն հոդվածներ գրելու մեջ և կարող են միայն իրադարձությունների պարզ պատմություն գրել, ի՞նչ պետք է արվի նրանց հետ։ Նույնիսկ եթե նրանց հոդվածները չեն համապատասխանում չափանիշներին, դրանք դեռևս պետք է կրթեն։ Նրանք պետք է հոդվածներ գրեն Աստծու խոսքերը փորձառաբար ապրելուց ձեռք բերած իրենց ճշմարիտ հասկացողության և գնահատանքի մասին։ Այս հոդվածները սրբագրելուց և վերանայելուց հետո, եթե բովանդակությունը համապատասխանում է վկայության հոդվածների չափանիշներին, ապա նման հոդվածներն ընդունելի են։ Անկախ հոդվածի գրելաոճից և անկախ դրա ձևից՝ այն գրված լինի որպես պատմվածք կամ օրագիր, քանի դեռ այն օգտակար և ուսուցանող է ընթերցողների համար, կարող է գրվել։ Կան նաև կրթական ցածր մակարդակով որոշները, որոնք ունեն որոշ փորձառական վկայություններ, բայց չգիտեն ինչպես գրել վկայության հոդվածներ։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքերում։ Նրանք կարող են բանավոր պատմել իրենց փորձառությունները, և ավելի շատ կրթություն ունեցող մեկը կարող է օգնել նրանց գրի առնել իրենց փորձառությունները և ապա ճշգրտորեն արտահայտել դրանք՝ այդ անձի ճշմարիտ իմաստի համաձայն՝ սրբագրելով այն չափանիշին համապատասխանող վկայության հոդվածի։ Նման հոդվածները նույնպես ընդունելի են։ Այս աշխատանքը սկսելու համար՝ նախ հաղորդակցվի՛ր այն մասին, թե ինչ է վկայության հոդվածը, և որն է դրա ձևաչափը։ Ապա կատարի՛ր կոնկրետ պահանջներ և կարգավորումներ կրթական տարբեր մակարդակների, տարբեր տարիքային խմբերի և տարբեր փորձառություններ ու հասակ ունեցող մարդկանց համար։ Թո՛ղ նախ փորձառություններ ունեցողները գրեն որոշ հոդվածներ։ Միևնույն ժամանակ ի հայտ բե՛ր եկեղեցու այն անհատներին, որոնք հարմար են եղբայրներին և քույրերին հոդվածներ գրելու հարցում ուղղորդելու համար և որոնք հարմար են այս կոնկրետ առաջադրանքներն իրականացնելու նպատակով հոդվածները սրբագրելու և ստուգելու համար։ Սա ապահովում է նախնական կարգավորում այս աշխատանքի համար։ Այսպես կարգավորելը նշանակո՞ւմ է, որ աշխատանքն այսպիսով լիովին իրականացված է, և կարող ես այն հանգիստ բաց թողնել։ Ո՛չ, սա պարզապես կոնկրետ ուղղության, օգնության և իրականացման ծրագրերի ապահովում է՝ հիմնված աշխատանքային կարգավորման պահանջների վրա։ Ի՞նչ պետք է առաջնորդողներն ու աշխատողներն անեն հաջորդիվ։ Դու պետք է վերահսկես աշխատանքը։ Այս վերահսկումը պե՞տք է նպատակակետ ունենա։ Վերահսկումը պատահական ստուգումներ չէ․ այն պետք է ունենա հիմնական նպատակակետ։ Պետք է հստակ հասկացողություն ունենաս, թե ով պետք է վերահսկվի, և աշխատանքի որ փուլերն են պահանջում վերահսկում։ Օրինակ, եթե ինչ-որ քույր եկեղեցու առաջնորդող է, որ սովորաբար եռանդուն չէ իր աշխատանքում, սիրում է պարծենալ, բարձրին է ձգտում, բայց հմուտ չէ, հակված է խաբելու իր վերադասներին և թաքցնելու բաներն իրենից ներքև գտնվողներից, խոսում է հատկապես հաճելի հնչող ձևով և հակված է ձևական լինելու իր աշխատանքում, խիստ անհրաժեշտ է, որ նա վերահսկվի իր աշխատանքում։ Չես կարող նրան լիովին վստահել։ Ուստի առաջին քայլը նրա աշխատանքը ստուգելն է և տեսնելը, թե ինչպես է ընթանում աշխատանքային կարգավորումների նրա իրականացումը։ Մի՞թե սա պարզապես մարդկանց կամայականորեն վերահսկում է։ (Ո՛չ։) Սա անհրաժեշտ է աշխատանքի համար, քանի որ այս աշխատանքը չափազանց կարևոր է, և նրանք, ովքեր իրականացնում են այս տեսակի աշխատանք, պետք է վստահելի լինեն։ Եթե նրանք չեն կատարում կոնկրետ առաջադրանքներ և վստահելի չեն, նրանց կուրորեն վստահելը կհետաձգի եկեղեցու աշխատանքը, և նաև անտեսած կլինես պարտականությունդ։ Նման մարդկանց դեպքում չես կարող ազդվել այն բանով, թե որքան հաճելի են հնչում նրանց խոսքերը, կամ որքան ուժեղ են նրանք հայտարարում իրենց նվիրվածությունը․ իրականում նրանք պարզապես լավ են խոսում, բայց կուլիսների հետևում ոչ մի էական բան չեն անում։ Նման մարդիկ հենց վերահսկման նպատակակետեր են։ Վերահսկման միջոցով դիտարկի՛ր, թե արդյոք ապաշխարել են։ Եթե ոչ, անմիջապես պաշտոնազրկի՛ր նրանց և դադարի՛ր ջանքեր վատնել նրանց վրա։ Իրականում պետք է կիրառես հետևում, վերահսկում և ուղղության ապահովում առաջնորդողների և աշխատողների մեծամասնության հետ։ Ինչ վերաբերում է իրական աշխատանք կատարել կարողացողներին և պատասխանատվության զգացում ունեցողներին, եթե աշխատանք է, նրանք գիտեն ինչպես անել, վերահսկման կարիք չկա։ Սակայն նոր կամ կարևոր աշխատանքի համար հետևելը, վերահսկումը և ուղղության ապահովումը դեռևս անհրաժեշտ են։ Կարելի է ասել, որ այսպիսի աշխատանքը վերահսկելն ու հետևելն առաջնորդողների և աշխատողների գործն է։ Հետևելը, վերահսկումը և ուղղություն ապահովումն անվստահության մասին չեն, այլ աշխատանքի սահուն առաջընթացն ապահովելու մասին։ Քանի որ մարդիկ ունեն տարբեր թերություններ և, բացի այդ, տարբեր ապականված խառնվածքներ, առանց այսպես կիրառելու՝ անհնար է երաշխավորել, որ աշխատանքը լավ է կատարվում։ Նրանք, ովքեր նոր են առաջխաղացում ստացել աշխատանքում, պահանջում են էլ ավելի շատ հետևում, վերահսկում և ուղղություն։ Սա կոնկրետ առաջադրանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ Եթե չես կիրառում հետևելը, վերահսկումը և ուղղություն ապահովելը, շատ առաջադրանքներ չեն կարող պատշաճ կատարվել, և որոշ աշխատանքներ կարող են նույնիսկ ձախողվել կամ դադարեցվել։ Սա տխրահռչակ երևույթ է։ Մասնավորապես այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք չեն ձգտում ճշմարտությանը, պահանջում են էլ ավելի շատ վերահսկում։ Ինչ վերաբերում է մյուսներին, աշխատանքը կարող է բավականին հիմնավոր կերպով իրականացվել, բայց նման մարդկանց հետ անորոշ է, թե արդյոք աշխատանքը կարող է իրականացվել կամ որքան լավ այն կիրականացվի, և այն, թե արդյոք կիրականացվի աշխատանքային կարգավորման համաձայն, էլ ավելի դժվար է ասել։ Նման մարդիկ այնքան էլ վստահելի չեն իրենց աշխատանքում։ Եթե վստահես նրանց՝ առանց վերահսկելու նրանց աշխատանքը, սա իրապես ձևական և անպատասխանատու լինել է աշխատանքի նկատմամբ։ Նման մարդկանց դեպքում պետք է հետևես և վերահսկես ու ներգրավված լինես նրանց եկեղեցու աշխատանքում։ Եթե նրանք պատրաստակամ չեն թույլ տալու քեզ գալ կամ ուրախ չեն ընդունել քեզ, ի՞նչ պետք է անես։ Կարող ես ասել․ «Ես պարզապես կզսպեմ հպարտությունս և ամեն դեպքում կգնամ»։ Արդյոք այս խոսքերը ճի՞շտ են։ (Ո՛չ։) Դա նրանց անձնական տարածքը չէ․ դա եկեղեցի է և մտնում է քո պարտականության շրջանակի մեջ։ Դու չես երկարաձգում կացությունդ նրանց տանը՝ ուրիշի հաշվին ապրելու համար․ դու գնում ես եկեղեցի՝ աշխատանք կատարելու։ Սա հպարտությունը զսպելու մասին չէ։ Թեև նրանք առաջնորդող են, սակայն Աստծու ընտրյալ մարդիկ նրանց սեփականությունը չեն։ Քանի որ նրանք անպատասխանատու և անհավատարիմ են իրենց աշխատանքում, պետք է հետևես և վերահսկես նրանց աշխատանքը։ Ուստի ի՞նչ պետք է անես, երբ գնաս այնտեղ։ Նախ՝ հարցրո՛ւ նրանց, թե եկեղեցում ով ունի կյանքի փորձառություններ և կարող է գրել փորձառական վկայության հոդվածներ, ով է համեմատաբար ավելի մեծ ուշադրություն կենտրոնացնում ճշմարտությանը ձգտելուն, ով է համեմատաբար ավելի մեծ ուշադրություն դարձնում օրագրեր և հոգևոր նվիրվածության գրառումներ գրելուն, ով է կենտրոնանում հավաքույթներում իր փորձառություններով կիսվելու վրա, և ով ունի ամենաշատ փորձառական վկայությունները։ Թո՛ղ նախ նրանք մատնանշեն այս մարդկանց։ Եթե նրանք նշում են մի քանի եղբայրների և քույրերի՝ ասելով, որ նրանք են, ովքեր համեմատաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնում Աստծու խոսքերը կարդալուն, ունեն Սուրբ Հոգու լուսավորությունն ու լուսավորումը, հաճախ են գրում հոգևոր նվիրվածության գրառումներ, իրավիճակների բախվելիս կենտրոնանում են ճշմարտությունը գործնականում կիրառելու վրա և հաճախ են կիսվում փորձառական վկայություններով, որոնք ուրիշները պատրաստակամ են լսելու, ապա պետք է հանդիպես այս եղբայրներին և քույրերին և հաղորդակցվես նրանց հետ։ Բացի այդ՝ եկեղեցում հաստատաբար կան որոշ մարդիկ, որոնք ունեն կրթական ցածր մակարդակներ և չեն կարող հոդվածներ գրել, բայց ունեն գործնական փորձառություններ։ Այս մարդիկ ուղղորդման և կրթման կարիք ունեն, և կարող ես խնդրել նրանց, ովքեր գիտեն ինչպես գրել հոդվածներ, օգնել այս մարդկանց որոշ ժամանակ։ Միևնույն ժամանակ ընտրի՛ր Աստծու ընտրյալ մարդկանց կողմից փորձառական վկայության հոդվածներ գրելու կոնկրետ աշխատանքն իրականացնելու համար պատասխանատու մեկին։ Այս անձը պատասխանատու կլինի հավաքելու, սրբագրելու, վերանայելու և ապա ավարտած հոդվածները ներկայացնելու համար։ Իսկ ի՞նչ պետք է անի եկեղեցու առաջնորդողը։ Թո՛ղ նա վերահսկի և հետևի այս առաջադրանքներին։ Որոշ մարդիկ կարող են ասել․ «Քանի որ կա եկեղեցու առաջնորդող, ինչո՞ւ պետք է ընտրենք պատասխանատու մեկին։ Մի՞թե դա ավելորդ չէ»։ Մի՞թե ավելորդ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Քանի որ եկեղեցու այս առաջնորդողն իրական աշխատանք չի կատարում և չափազանց անվստահելի է, պետք է ընտրես մեկ այլ անձի՝ հատկապես այս աշխատանքի համար պատասխանատու լինելու նպատակով։ Եթե եկեղեցու առաջնորդողը վստահելի լիներ, կկարողանար համաչափորեն իրագործել աշխատանքն աշխատանքային կարգավորումը ստանալուց հետո, և կարիք չէիր ունենա նման կերպ նրան վերահսկելու։ Պատասխանատու մեկին ընտրելը եկեղեցու առաջնորդողին մեկուսացնելու մասին չէ, այլ աշխատանքի ավելի լավ արդյունքների հասնելու մասին է։ Եթե չընտրես այս անձին, աշխատանքը կարող է ձախողվել, և թե երբ այն կավարտվի կամ արդյունքներ կտա, անորոշ կլինի։
Եկեղեցու աշխատանքին մասնակցելու առաջնորդողների և աշխատողների նպատակն Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդելն է՝ գործնականորեն փորձառաբար ապրելու Աստծու գործը։ Նրանք ոչ միայն պետք է լավ կատարեն իրենց իսկ պարտավորությունը, այլև պետք է օգնեն և առաջնորդեն Աստծու ընտրյալ մարդկանց՝ կատարելու եկեղեցու ողջ աշխատանքը՝ աշխատանքային կարգավորումներով պահանջվող չափանիշների համաձայն։ Միայն այսպես գործող առաջնորդողներն ու աշխատողներն են համապատասխանում Աստծու մտադրություններին։ Բայց եթե կոնկրետորեն չես մասնակցում աշխատանքին և չես կիրառում վերահսկում իրական աշխատանք չկատարող առաջնորդողների և աշխատողների նկատմամբ, ապա եկեղեցու այս առաջադրանքների արդյունքները կարող են ի դերև ելնել՝ ավերված լինելով կեղծ առաջնորդողների կողմից։ Եթե հստակորեն հասկանում ես որևէ եկեղեցու իրավիճակը և սրտումդ գիտես, որ այդ եկեղեցու առաջնորդողներն անպատասխանատու են, բայց ժամանակին չես հետևում և ուղղություն չես ապահովում, մի՞թե սա պարտականության թերացում չէ։ Այս տեսակի աշխատանքի համար, եթե կոնկրետորեն հետևել և մասնակցել ես ու կարգավորել ես թե՛ վերակացուի, թե՛ մարդկանց աշխատանք կատարելը, ապա կարո՞ղ ես անմիջապես հեռանալ։ (Ո՛չ։) Ավելի լավ է հետևել որոշ ժամանակ։ Օրինակ՝ հետևելու ընթացքում կարող ես խթանել և ուղղորդել եկեղեցու առաջնորդողներին՝ ակտիվորեն աշխատելու այս առաջադրանքի վրա։ Բացի այդ՝ կարող ես ճշգրիտ հասկացողություն ունենալ նշանակածդ մարդկանց աշխատանքային իրավիճակի վերաբերյալ և միևնույն ժամանակ ցանկացած պահի կարող ես ժամանակին ուղղումներ և օգնություն տրամադրել նրանց հանդիպած ցանկացած խնդրի համար։ Եթե չափազանց շուտ հեռանաս և ապա վերադառնաս՝ խնդիրներով զբաղվելու և դրանք լուծելու համար, երբ դրանք ի հայտ գան, դա կուշացնի աշխատանքը։ Ամփոփելով՝ այս կոնկրետ աշխատանքի համար, անձնակազմին և վերակացուին նշանակելու հարցում մասնակցելուց բացի, ամենալավն այն է, որ նաև որոշ ժամանակահատված հետևես՝ տեսնելու, թե ինչ խնդիրներ են ծագում նրանց աշխատանքի ընթացքում։ Մի կողմից՝ վերահսկի՛ր, թե արդյոք եկեղեցու առաջնորդողները կատարում են իրենց պարտականությունը, մյուս կողմից՝ տե՛ս, թե ինչպես է անձնակազմը կատարում աշխատանքը։ Քանի որ մարդկանց մեծ մասը նախկինում չի կատարել այս աշխատանքը, և հնարավոր ծագող խնդիրներն անհայտ են, այս աշխատանքին մասնակցելիս շարունակաբար կբացահայտես որոշ անհայտ խնդիրներ։ Իհարկե, ամենալավն այն է, որ նաև ժամանակին լուծումներ տրամադրես։ Տեղում մնալը, վերահսկելը և հետևելը լավագույն կիրարկումներն են։ Պարզապես անփութորեն մի՛ կատարիր զուտ ձևականության համար և ավարտված մի՛ համարիր։ Սա հատուկ իրավիճակի համար կատարված աշխատանք է՝ ապահովելով որոշակի օգնություն և ուղղորդում։ Խնդիրները լուծելուց հետո որոշ ժամանակ հետևի՛ր նրանց աշխատանքին։ Դու տեսնում ես, որ որոշ հոդվածներ արդեն գրվել են, և կան հոդվածների մի շարք տեսակներ, որոնք անդրադառնում են տարբեր խնդիրների և ընդգրկում են տարբեր թեմաներ․ ոմանք ՉԿԿ-ի հալածանքի փորձառությունների մասին են, ոմանք՝ ընտանեկան հալածանքի փորձառությունների, ոմանք այն մասին են, թե ինչպես են մարդիկ սկսում հասկանալ իրենց բացահայտած ապականված խառնվածքները, կամ թե ինչպես են լուծվում իրենց պարտականությունները կատարելիս մարդկանց դրսևորած տարբեր ապականված վիճակները և այլն։ Վկայության այս բոլոր հոդվածները պետք է վերանայվեն՝ ապահովելու, որ դրանք լիովին համապատասխանում են փաստերին և իսկապես խրատում են մարդկանց, նախքան դրանք կհաստատվեն և կվերածվեն տեսանյութերի։ Երբ աշխատանքը հասնի այս մակարդակին, արդեն տեսած կլինես արդյունքները։ Սա ապացուցում է, որ նախնականորեն այս աշխատանքի համար նշանակածդ անձնակազմը և վերակացուն համեմատաբար հարմար են։ Հետո եթե նրանք կարող են ինքնուրույն ավարտել այս աշխատանքը, ապա տեղին է, որ հեռանաս։ Մի՞թե այս կերպ աշխատող առաջնորդողներն ու աշխատողները նույնպես խրատվում են։ Մի՞թե սա ավելի արդյունավոր է, քան պարզապես ողջ օրը տեսությունների մասին շատախոսելը և ժամանակ վատնելը։ (Այո՛։) Այս տեսակի աշխատանքը մեծ օգուտներ ունի։ Մի կողմից՝ սովորում ես լուծել փաստացի խնդիրներ։ Մյուս կողմից՝ կատարում ես առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Բացի այդ՝ ճշմարտության մասին հասկացողությունդ չի կենտրոնանում բառերի և վարդապետությունների մակարդակի վրա, փոխարենը՝ ճշմարտությունն ավելի շատ կիրառում ես իրական կյանքում։ Այս կերպ մարդիկ ձեռք են բերում գործնական փորձառություն, իսկ ճշմարտության մասին նրանց հասկացողությունը դառնում է ավելի կոնկրետ և գործնական։
Եկեղեցու փորձնական աշխատանքային ծրագիրն այս չափով ուղղորդելուց և նախնական արդյունքների հասնելուց հետո հաջորդն ի՞նչ աշխատանք պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Արդյոք գործդ ավարտվո՞ւմ է, երբ փորձնական ծրագիրն ավարտվում է։ Արդյոք անելու ավելի՞ շատ աշխատանք կա։ Դեռ այնքա՜ն շատ աշխատանք կա։ Այս եկեղեցու աշխատանքն ուղղորդելուց հետո տե՛ս, թե որ այլ եկեղեցու աշխատանքն ունի կենտրոնացված ուղղորդման կարիք, և ապա գնա՛ այդ եկեղեցի ու շարունակի՛ր ապահովել ուղղորդում։ Քանի որ արդեն ունես որոշ աշխատանքային փորձ և ըմբռնել ես ճշմարտության որոշ սկզբունքներ, շատ ավելի հեշտ կլինի կրկին ապահովել ուղղորդման աշխատանք։ Իհարկե, ավելի վաղ քննարկված աշխատանքային քայլերի համաձայն՝ նախ պետք է ստուգես, թե արդյոք ընտրված անձնակազմը համապատասխանում է չափանիշին, արդյոք այն հարմար է այս աշխատանքի համար, և արդյոք դրա անդամների որակը, մարդկայնությունը, կրթական մակարդակը, ճշմարտությանը ձգտելու աստիճանը, իրենց պարտավորության նկատմամբ վերաբերմունքը և ճշմարտության հասկացողությունը, ի թիվս այլ կողմերի, համեմատաբար իդեալական են, և արդյոք նրանք համեմատաբար բարձրակարգ անհատներ են։ Որոշ ժամանակ վերահսկողության և աշխատանքը ստուգելու միջոցով հնարավորություն կունենաս բացահայտելու, որ որոշ առաջնորդողներ և աշխատողներ կամ վերակացուներ չեն համապատասխանում չափանիշին։ Օրինակ՝ որոշ մարդիկ ունեն ցածր որակ և չեն կարող կատարել աշխատանքը։ Մյուսներն ունեն աղավաղված ըմբռնում, սխալ տեսակետներ, զուրկ են բնականոն մտածողությունից և չունեն հոգևոր հասկացողություն։ Նրանք կարող են միայն սրբագրել հոդվածներն իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա, բայց անտեղյակ են, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ հոգևոր տերմինների և Աստծու խոսքերը մեջբերելու տեղին լինելուն. նրանք ընդհանրապես ի վիճակի չեն խորանալու այս ամենի մեջ, ինչը ցույց է տալիս, որ տեղին չէր նրանց ընտրելը, և որ նրանք պետք է անհապաղ փոխարինվեն։ Մինչդեռ մյուսներն ընտրվում են որպես վերակացուներ և թեև կարող են որոշ աշխատանք կատարել, ավելի լավ արդյունքներ են գրանցվում, երբ նրանք ինքնուրույն հոդվածներ են գրում։ Երբ նրանց խնդրում են ծառայել որպես վերակացուներ, գրելու ժամանակ չեն ունենում, երբ զբաղված են լինում իրենց աշխատանքով, և շատ լավ չեն կատարում վերակացուի աշխատանքը։ Նրանք հմուտ չեն ուղղորդում ապահովելու, աշխատանքը ստուգելու կամ խնդիրները շտկելու հարցում, բայց հմուտ են մեկ կոնկրետ առաջադրանք կատարելու մեջ։ Ուստի նման անհատին որպես վերակացու ընտրելը տեղին չէ, և մեկ այլ թեկնածու պետք է ընտրվի։ Հետևաբար, երբ առաջնորդողներն ու աշխատողները ստուգում և հետևում են կոնկրետ առաջադրանքի, բավական չէ պարզապես հարցեր տալ և հարցուփորձ անել՝ պարզելու համար, թե արդյոք վերակացուն հասկանում է սկզբունքները։ Պետք է նաև դիտարկես, թե կոնկրետ ինչպիսին է անձի մարդկայնությունը, և արդյոք նրա որակը, ըմբռնելու կարողությունը և հասակը հարմար են այս պարտավորությունը կատարելու համար։ Եթե ստուգման միջոցով բացահայտվում է անձնակազմ, որը չի համապատասխանում չափանիշին, պետք է ժամանակին ուղղումներ կատարվեն։ Սա է նշանակում ստուգել աշխատանքը։
Վկայության հոդվածներ գրելու աշխատանքն իրականացնելու համար՝ առաջնորդողներն ու աշխատողները, բացի ստուգելուց, թե արդյոք այս աշխատանքի վերակացուն հարմար է, պետք է նաև սովորեն ստուգել հոդվածները և ապահովել որոշ ուղղություն ու զննում հոդվածներ գրելու աշխատանքի համար։ Կոնկրետ և գործնականորեն գրված հոդվածները կարող են օգտագործվել որպես օրինակներ։ Անբովանդակ և ոչ գործնական, առանց արժեքի և մարդկանց չխրատող ձևով գրված հոդվածները պետք է ուղղակիորեն դուրս թողնվեն։ Այս կերպ եղբայրներն ու քույրերը կիմանան, թե հոդվածների որ տեսակներն են արժեքավոր, որոնք՝ ոչ, և հետագայում նրանք չեն գրի անարժեք հոդվածներ՝ այդպիսով խուսափելով էներգիա և ժամանակ վատնելուց։ Այս կերպ աշխատանքդ արժեքավոր կլինի։ Երբ գնում ես աշխատանքը ստուգելու, պետք է ստուգես նրանց գրած բոլոր տեսակի փորձառական վկայության հոդվածները՝ տեսնելու, թե արդյոք կան խառնուրդներ կամ կեղծիքներ, և արդյոք հոդվածները խրատող են, թե ոչ։ Նախ պետք է զննես այս բաները։ Երբ զննում ես, մի՞թե նաև չես սովորում։ (Այո՛։) Սովորելու ընթացքում այս աշխատանքն ավելի ու ավելի լավ կկատարես։ Ենթադրենք՝ չես ստուգում, լուրջ չես վերաբերվում պարտավորություներին և անպատասխանատու ես, պարզապես ձևականորեն ես գործում՝ նպատակ ունենալով միայն ավարտել աշխատանքը և հետո զեկուցել վերևիդ, որ այն ավարտված է՝ մտածելով. «Համենայն դեպս մեր եկեղեցում կան շատ մարդիկ, որոնք կարող են վկայության հոդվածներ գրել։ Երբ ավարտեն գրելը, ես դրանք բոլորը կներկայացնեմ։ Ո՞ւմ է հետաքրքրում՝ արդյոք դրանք համապատասխանում են չափանիշին, թե ոչ։ Քանի դեռ ավելի բարձր մակարդակի առաջնորդողները գիտեն, որ ես շատ աշխատանք եմ արել, իրականացրել եմ աշխատանքային կարգավորումները և զբաղված եմ եղել, դա բավական է»։ Մի՞թե սա պատասխանատու վերաբերմունք է։ (Ո՛չ։) Սա անպատասխանատու լինել է։ Եթե պատասխանատվություն ես ստանձնում, նախ ինքդ պետք է զննես դրանք։ Քո միջոցով ներկայացված ցանկացած հոդված պետք է համապատասխանի չափանիշին. այն կարդացող յուրաքանչյուր ոք պետք է ասի, որ այն խրատող է, և պատրաստակամ լինի կարդալու այն։ Միայն սա է առաջնորդողների և աշխատողների պարտականության կատարումը։ Աշխատանքը ստուգելը չի վերաբերում պարզապես ձևականորեն գործելու, կարգախոսներ հնչեցնելուն, վարդապետություններ քարոզելուն կամ մարդկանց կամայականորեն դասախոսելուն։ Դա աշխատանքի արդյունավետությունն ու արդյունքները ստուգել է, ստուգել, թե արդյոք կատարածդ աշխատանքը համապատասխանում է չափանիշին, արդյոք այն հասնում է աշխատանքային կարգավորումներն իրականացնելու արդյունքներին, արդյոք այն համապատասխանում է Աստծու պահանջներին, որ կողմերն են համապատասխանում չափանիշին, որոնք՝ ոչ․ սրանք են ստուգելու ենթակա կետերը։ Սա ենթադրում է կոնկրետ աշխատանքի կատարում և կապված է մարդկանց որակի հետ, թե արդյոք նրանք ունեն հոգևոր հասկացողություն, որքան ճշմարտություն են հասկանում, որքան ճշմարտության իրականություն ունեն, և իրողությունները դիտարկելու նրանց ունակության հետ։ Եթե գիտես ինչպես ստուգել աշխատանքը և աշխատանքը ստուգելիս կարող ես բացահայտել խնդիրներ, ըմբռնել խնդիրների էությունը, կառչել խնդիրների էությանը և լուծել խնդիրները, և նախքան վկայության հոդվածները ներկայացնելը՝ զննում ես դրանք սկզբունքների համաձայն՝ երաշխավորելով, որ ներկայացրածդ բոլոր հոդվածները համապատասխանում են չափանիշին և խրատում են դրանք կարդացողներին, ապա դու համապատասխանում ես չափանիշին՝ որպես առաջնորդող կամ աշխատող, և պատշաճ կերպով կատարել ես աշխատանքդ։
Մարդկանց մեծ մասը կարող է ապահովել ուղղորդում, վերահսկում և խթանում։ Սակայն երբ անհրաժեշտ է ստուգում և զննում, դա փորձում է առաջնորդողների և աշխատողների որակը և այն, թե արդյոք նրանք ունեն ճշմարտության իրականությունը։ Որոշ մարդիկ կարող են ապահովել ուղղորդում, վերահսկել աշխատանքը և էտել կամ պաշտոնազրկել և գործ ունենալ ոչ տեղին անձնակազմի հետ, բայց նրանք չգիտեն ինչպես գնահատել իրենց կարգավորած աշխատանքի արդյունավետությունն ու արդյունքները․ արդյոք այն համապատասխանում է աշխատանքային կարգավորումներին, և ինչպես լուծել այն, եթե չի համապատասխանում։ Առաջնորդողների և աշխատողների մեծ մասը կարող է ամենաշատն ապահովել ուղղորդում, վերահսկում և խթանում, բայց երբ հերթը հասնում է աշխատանքը ստուգելուն, նրանք չգիտեն ինչ անել, չունեն սկզբունքներ և տարակուսանքի մեջ են։ Նրանք մտածում են. «Աշխատանքային կարգավորումներն իրականացվել են, ուստի ի՞նչ կա ստուգելու։ Բոլորն աշխատում են, ոչ ոք պարապ չէ, խանգարումներ և անհանգստություններ առաջացնող մարդկանցով զբաղվել են և պաշտոնազրկման կամ մաքրման ենթակա մարդկանց հետ համապատասխանաբար են վարվել։ Էլ ի՞նչ կա ստուգելու»։ Նրանք պարզապես անտեղյակ են։ Աշխատանք ստուգելը պահանջում է զննում։ Ի՞նչ է նշանակում զննում։ Դա նշանակում է, որ պետք է եզրակացություն անես։ Օրինակ՝ փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքի վերակացուն մի հոդված է տալիս քեզ՝ ասելով, որ գրելու ոճը բավականին լավ է, ձևակերպումը սահուն է, և թե՛ լեզվական ոճը, թե՛ հոդվածի թեման տեղին են։ Սակայն նա զգում է՝ կարծես հոդվածը գործնական բովանդակության պակաս ունի և չի կարող խրատել մարդկանց, այն պետք է լրացվի և բարելավվի, բայց նա ինքնուրույն չի կարողանում խորանալ այս հարցի մեջ, ուստի խնդրում է քեզ նայել։ Ի՞նչ նշանակություն ունի նրա համար, երբ խնդրում է քեզ նայել։ Նշանակում է՝ կարիք ունի, որ զննես այն։ Թե ինչպես ես զննում այն և արդյոք լավ ես զննում, փորձում է փաստացի հասակդ։ Ի՞նչ է նշանակում փաստացի հասակ։ Նշանակում է՝ արդյոք հասկանում ես ճշմարտության սկզբունքները։ Եթե վերակացուն չի հասկանում վկայության հոդվածներ գրելու սկզբունքները, չի կարող գնահատել՝ արդյոք հոդվածը գործնական և անկեղծ է, և չգիտի ինչպես դատողություն անել, և եթե դու նույնն ես՝ ի վիճակի չլինելով դատողություն անելու կամ որոշում կայացնելու, սա ապացուցում է մի բան՝ որակդ մոտավորապես նույնն է, ինչ նրանը, և ի վիճակի չես զննելու հոդվածները։ Մի՞թե այդպես չէ։ Հասկացածդ ճշմարտությունը մոտավորապես նույնն է, ինչ նրանը, և չես կարողանում խորանալ այն խնդիրների մեջ, որոնց մեջ նա չի կարողանում խորանալ․ սա խնդիր է մատնանշում։ Եթե կարող ես խորանալ այն խնդիրների մեջ, որոնց մեջ նա չի կարող, և ստուգման միջոցով կարող ես բացահայտել խնդիրներ, որոնք նա չի կարող, ապացուցում է, որ կարող ես զննել հոդվածներ։ Օրինակ՝ նա համարում է, որ հոդվածների մեծ մասը համապատասխանում է չափանիշին և չունի էական խնդիրներ, բայց ստուգմանդ և զննումիդ միջոցով գտնում ես մի փոքր մաս, որը չի համապատասխանում չափանիշին։ Բացատրում ես այս հոդվածների խնդիրները զանազանման և հաղորդակցության միջոցով․ բոլորը համաձայնում են, որ դիտարկումներդ խելամիտ են, համապատասխանում են սկզբունքներին և մանրախնդրություն չեն, այլ իսկապես իրական խնդիրներ են և պետք է շտկվեն։ Որոշ հոդվածներ անկեղծ չեն և զուրկ են գործնական փորձառական հասկացողությունից, որոշ հոդվածներ ունեն գործնական փորձառական հասկացողություն, բայց բավականաչափ կոնկրետ չեն արտահայտված, որոշ հոդվածներ Աստծու խոսքերը մեջբերում են անտեղի՝ չընտրելով Աստծու խոսքերի ավելի նպատակահարմար հատվածներ, ինչն ավելի վատ արդյունքների պատճառ է դառնում։ Որոշ հոդվածներ ունեն աղավաղված ընկալումով և ճշմարտության հասկացողության մասին հաղորդակցությունից զուրկ սխալ տեսակետներ՝ ընթերցողներին թողնելով չխրատված և հեշտությամբ դրդելով նրանց զարգացնել բացասականություն ու թյուրիմացություններ և այլն։ Կարող ես հայտնաբերել և խորանալ այս բոլոր խնդիրների մեջ։ Հաղորդակցությանդ միջոցով օգնում ես նրանց ըմբռնել սկզբունքները՝ հնարավորություն տալով փորձառություններ ունեցողներին գրել անկեղծ փորձառական վկայություններ։ Դու ընտրում ես այն հոդվածները, որոնք խրատող և արժեքավոր են մարդկանց համար՝ որպես փորձառական վկայություններ, որոնք համապատասխանում են չափանիշին, որպեսզի երբ Աստծու ընտրյալ մարդիկ կարդան դրանք, խրատվեն։ Միևնույն ժամանակ դուրս են թողնվում այն հոդվածները, որոնք զուրկ են անկեղծ փորձառական հասկացողությունից կամ պարունակում են աղավաղված ընկալում։ Եթե այսպես անես, մի՞թե չես զննում։ Եթե ունես հարցերն ընկալելու և աշխատանք կատարելու նման ունակություն, մի՞թե որակդ բավարար չէ։ Մի՞թե չես կատարում առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ (Այո՛։) Եթե նրանք կարծում են, որ հոդվածների մեծ մասն ընդունելի է, և տալիս են դրանք քեզ՝ զննելու համար, և դու նույնպես կարծում ես, որ դրանց մեծ մասը պիտանի է, մինչդեռ իրականում դրանցից մի քանիսի մեջ խնդիրներ կան, և հետագա ընտրության, սրբագրման և խնդիրների շտկման կարիք ունեն, բայց չես կարողանում խորանալ դրանց մեջ, երբ դրանք ներկայացնում ես Վերևին, և Վերևը գտնում է, որ որոշ հոդվածներ չեն համապատասխանում չափանիշին, և դուրս է թողնում դրանք, մի՞թե սա չի նշանակում, որ պատշաճ կերպով չես զննել։ Մի կողմից՝ աշխատանքը ստուգելը փորձում է առաջնորդողների և աշխատողների որակը, մյուս կողմից՝ այն փորձում է ճշմարտության մասին նրանց հասկացողության աստիճանը։ Որոշ մարդիկ չեն կարողանում զննել, քանի որ նրանց որակը ցածր է և հետևաբար խանգարում է նրանց այդպես անել․ նրանք չեն հասկանում ճշմարտությունն այս կողմից և չեն կարողանում խորանալ խնդիրների մեջ։ Նրանց ստուգումները պարզապես ձևականություններ են՝ անտեղյակ լինելով ինչ ստուգել։ Որոշ մարդիկ ունեն բավարար որակ, բայց քանի որ ճշմարտության մասին նրանց հասկացողությունը մակերեսային է, նրանք կարող են նկատել խնդիրները, բայց չգիտեն ինչպես լուծել դրանք։ Այս մարդիկ դեռ բարելավման տեղ ունեն։ Սակայն եթե մարդիկ նույնիսկ չեն կարողանում նկատել խնդիրները, նրանց համար առաջընթաց ունենալու ոչ մի ճանապարհ չկա։
Փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքն իրականացնելը ներառում է ստուգման կարևոր քայլ, ինչը կախված է այն բանից, թե արդյոք առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ճշմարտության իրականությունը։ Համեմատաբար ցածր որակ ունեցող և համեմատաբար տկար առաջնորդողներին ու աշխատողներին ստուգելուց բացի՝ պետք է նաև հարցնես և հասկանաս միջին որակ ունեցողներին։ Եթե միջավայրը հարմար չէ, կարող ես ուղարկել ինչ-որ մեկին՝ հարցուփորձ անելու ու իրավիճակը հասկանալու և մանրամասն գրառումներ անելու համար։ Եթե միջավայրը թույլ է տալիս, ամենալավն այն է, որ անձամբ գնաս և շփվես այս աշխատանքի վերակացուի հետ․ տո՛ւր հարցեր, հարցուփո՛րձ արա և հասկացի՛ր այս աշխատանքի կոնկրետ իրավիճակը և տե՛ս, թե որքան լավ է իրականացվում աշխատանքը։ Ամփոփելով՝ երբ փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքային կարգավորումը հրապարակվում է, այնպես չէ, որ կարող է ավարտվել մեկ կամ երկու ամսում։ Սա ժամանակավոր առաջադրանք չէ, այլ երկարաժամկետ աշխատանք։ Առաջնորդողներն ու աշխատողները չպետք է պարզապես ապահովեն ուղղորդում, վերահսկում, խթանում և ստուգում աշխատանքային կարգավորման հրապարակվելուց հետո առաջին մեկ կամ երկու ամսվա ընթացքում և այն համարեն ավարտված։ Փոխարենը՝ նրանք պետք է շարունակաբար հետևեն այս աշխատանքին երկարաժամկետ կտրվածքով։ Եկեղեցու ավելի տկար առաջնորդողների դեպքում նրանք պետք է գնան և անձնական ուղղորդում ապահովեն։ Իսկ եկեղեցու այն առաջնորդողների համար, որոնք կարող են ինքնուրույն իրականացնել աշխատանքային կարգավորումներ, նույնպես պետք է կիրառեն կանոնավոր ստուգումներ՝ հասկանալու աշխատանքի առաջընթացը և լուծելու ծագած ցանկացած խնդիր։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Հետևաբար առաջնորդողների և աշխատողների աշխատանք կատարելու վերաբերյալ մի բան հաստատ է՝ նրանք երբեք պարապ ժամանակ չեն ունենում։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ միշտ մտածում են. «Աշխատանքային կարգավորումները հրապարակվել են, իսկ ես հաղորդակցվել եմ դրանք իրականացնելու մասին։ Ես ավարտել եմ իմ գործը, էլ անելու բան չկա։ Ուստի կանեմ որոշ հարմար գործեր, օրինակ՝ կօգնեմ ճաշ պատրաստելու և հյուրընկալելու հարցում կամ ամենօրյա որոշ անհրաժեշտ պարագաներ գնելու հարցում, որոնց կարիքն ունեն եղբայրներն ու քույրերը»։ Նրանք պարապ են դառնում աշխատանքային կարգավորումների հրապարակվելուց հետո, և նրանց թվում է, թե ավարտել են իրենց գործը և այլևս անելու ոչինչ չունեն։ Սա ցույց է տալիս, որ նրանք չգիտեն ինչպես կատարել աշխատանքը կամ ստանձնել կոնկրետ առաջադրանքների ղեկավարումը։ Իրականում, երբ Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները հրապարակվում են, քանի դեռ Վերևը չի պահանջել դադարեցնել դրանք, աշխատանքը պետք է շարունակվի և չի կարող կես ճանապարհին դադարեցվել։ Օրինակ՝ փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքի դեպքում մի՞թե Վերևը պահանջել է դադարեցնել այն։ Արդյոք եղե՞լ է այս աշխատանքը դադարեցնելու մասին որևէ ծանուցում։ (Ո՛չ։) Ուստի ինչպե՞ս պետք է առաջնորդողներն ու աշխատողները կատարեն այս աշխատանքը։ Մի՛ առաջնորդվիր միայն կարճատև խանդավառությամբ։ Երբ աշխատանքային կարգավորումն առաջին անգամ հրապարակվում է, դու շատ խանդավառ ես, նախաձեռնող և պատրաստակամ իրականացնելու այս աշխատանքը։ Սակայն որոշ ժամանակ անց, եթե Վերևը չի խթանում, չի հրապարակում նոր հրահանգներ կամ չի տալիս հետագա ցուցումներ այս աշխատանքային կարգավորման համար, գուցե մտածես՝ քանի որ Վերևը նոր բան չի կարգավորել, կարող ես անտեսել այս աշխատանքը։ Սա անընդունելի է․ սա պատասխանատվության թերացում է։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ է իրականացվել այս աշխատանքը, և անկախ նրանից, թե արդյոք Վերևը հարցուփորձ է արել, խթանել կամ այդ ընթացքում շեշտը դրել է այս աշխատանքի վրա, քանի դեռ այս աշխատանքը քեզ է հանձնարարվել, պետք է ստանձնես և շարունակաբար կատարես այն՝ պատշաճ իրագործելով։ Ի՞նչ է նշանակում «շարունակաբար»։ Դա նշանակում է՝ քանի դեռ Վերևը չի պահանջում դադարեցնել, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ապահովեն անընդհատ և շարունակական ուղղորդում, վերահսկում, խթանում, ստուգում և հետևում այս աշխատանքին։ Քանի դեռ չես հեռացել կամ պաշտոնազրկվել, քանի դեռ զբաղեցնում ես պաշտոնդ, այս աշխատանքն այնպիսին է, որ պետք է լավ կատարես՝ որպես առաջնորդող կամ աշխատող։ Այն նաև առաջադրանք է, որը պետք է շարունակաբար իրականացնես և հետևես։ Ինչպե՞ս պետք է սա կիրառվի։ Ամեն անգամ եկեղեցի այցելելիս պետք է հարցնես տեղի առաջնորդողներին և այս աշխատանքի վերակացուին. «Ինչպե՞ս են առաջ գնացել վկայության հոդվածներն այս ընթացքում։ Կա՞ն արդյոք լավ, համեմատաբար հուզիչ վկայության հոդվածներ։ Կա՞ն արդյոք հատուկ փորձառություններով հոդվածներ»։ Եթե նրանք ասեն, որ կան, պետք է աչքի անցկացնես այդ հոդվածները։ Եթե դրանք իսկապես պարունակում են գործնական փորձառություններ և ճշմարտապես խրատում են մարդկանց, դրանք պետք է արագ ներկայացվեն։ Ամեն անգամ եկեղեցի այցելելիս նախ պետք է հարցնես այս հարցի մասին։ Սա կոնկրետ առաջադրանք է, որը պետք է իրականացնես, սա պարտավորություն է, որից չես կարող խուսափել․ սա քո պարտականությունն է։ Անկախ նրանից, թե արդյոք Վերևը խթանում կամ հարցուփորձ է անում այս հարցի մասին, այս առաջադրանքը ներառված է քո անելիքներում։ Եթե եղբայրներն ու քույրերը զբաղված են իրենց պարտավորությունները կատարելով և ժամանակ չունեն վկայության հոդվածներ գրելու, պետք է խթանես նրանց՝ ասելով. «Վկայության լավ հոդվածներ գրելը շատ օգտակար է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար և նաև կարևոր պարտավորություն է»։ Սակայն որոշ առաջնորդողներ ասում են. «Եղբայրներն ու քույրերը կարծում են, թե գրել են իրենց բոլոր փորձառությունները և այլևս գրելու ոչինչ չունեն»։ Արդյոք այս խոսքը ճի՞շտ է։ Իրականում շատ մանրամասն փորձառություններ վրիպում են մարդկանց ուշադրությունից և անտեսվում են։ Միայն երբ նրանք կարդում են ուրիշների գրած փորձառական վկայությունները, հիշում են՝ իրենք նույնպես ունեցել են նմանատիպ փորձառություններ։ Հետևաբար փորձառական վկայության հոդվածներ գրելը պահանջում է ուշադիր միտք և խորհում։ Կան բազմաթիվ փորձառական հասկացողություններ, որոնց մասին արժե գրել։ Մի՞թե գրելու համար ժամանակ չունենալը հիմնավոր պատճառ է։ Սա պարտավորություն է, որը մարդիկ պետք է կատարեն։ Անկախ նրանից, թե որքան զբաղված են, նրանք պետք է ժամանակ տրամադրեն գրելուն։ Եթե նրանք չգիտեն ինչպես գրել վկայության հոդվածներ, պետք է թելադրեն մեկ ուրիշին սրբագրելու համար՝ այդպիսով ստեղծելով լավ հոդված։ Այս կերպ քո խթանման և ուղղության միջոցով գրվում է ևս մեկ լավ փորձառական վկայության հոդված։ Գիտե՞ս, թե քանի մարդու կարող է խրատել այս հոդվածը։ Քանի՞ մարդ կարող է օգնություն և օգուտ ստանալ դրանից։ Եթե չվերահսկես և ուղղություն չապահովես, և տեղի եկեղեցու առաջնորդողները նույնպես չունենան հոգսի զգացում՝ մտածելով, որ եղբայրներն ու քույրերը գրել են իրենց բոլոր փորձառական վկայությունները, և այլևս գրելու հոդվածներ չկան, ապա փորձառական վկայության այս տեղին հոդվածը չի ստեղծվի։ Երբեմն, երբ այցելում ես եկեղեցի, որոշ եղբայրներ և քույրեր զրուցում են քեզ հետ և ասում. «Ես իմ կյանքում կրել եմ ամեն տեսակի դժվարություններ։ Աստծուն հավատալուց հետո ես նաև շատ եմ հալածվել։ Ամեն քայլափոխի Աստված է առաջնորդել ինձ։ Ես տեսել եմ Աստծու հրաշալի գործերը և գիտակցել, որ ամեն ինչ սահմանված է Աստծու կողմից, և որ Աստված իսկապես գերիշխանություն ունի ամենի նկատմամբ․ սա միանգամայն ճշմարիտ է»։ Երբ նրանք պատմում են իրենց փորձառությունը, հարցնում ես, թե արդյոք գրի են առել են այն՝ որպես հոդված, և նրանք ասում են. «Ո՛չ, ես կրթության ցածր մակարդակ ունեմ և չեմ կարող գրել։ Բացի այդ՝ ուրիշներն ասում են, որ այս փորձառությունն արժեքավոր չէ»։ «Ինչպե՞ս կարող է նման հրաշալի փորձառությունն անարժեք լինել»,-ասում ես նրանց։ «Փորձառությանդ յուրաքանչյուր քայլից հետո խորապես զգացել ես Աստծու գերիշխանությունը, Աստծու առաջնորդությունը և Աստծու սահմանումը։ Ո՞ր փորձառությունը կարող է ավելի արժեքավոր լինել, քան սա։ Նման փորձառությունները պետք է գրի առնվեն և բաց չթողնվեն»։ Ապա արագ կարգավորում ես, որպեսզի ավելի կրթված եղբայրներն ու քույրերն օգնեն նրանց սրբագրել այն։ Երեք օրվա ընթացքում գրվում է պատշաճ և գերազանց վկայության հոդված և այնուհետև վերածվում է փորձառական վկայության տեսանյութի։ Յուրաքանչյուր ոք, ով դիտում է այն, ասում է. «Գլխավոր հերոսի փորձառությունը հիանալի է։ Այն դիտելն այնքա՜ն խրատական է։ Այն իսկապես ցույց է տալիս, որ Աստված գերիշխանություն ունի ամեն բանի նկատմամբ․ ճիշտ այդպես է։ Սա այժմ էլ ավելի մեծ չափով է հաստատվել, և Աստծու հանդեպ մեր հավատքը մեծացել է»։ Ուրիշներն ասում են. «Այս փորձառական վկայության հոդվածը շատ գործնականորեն է գրված և շատ հուզիչ է։ Էլ ավելի լավ կլիներ, եթե այն ֆիլմի վերածվեր»։ Շատ եղբայրներ և քույրեր ջերմեռանդորեն սպասում են, որ այն արագ ֆիլմ դառնա։ Ուստի, քանի որ առաջնորդողներն ու աշխատողները պատասխանատվությամբ և հավատարմությամբ վերաբերվեցին եկեղեցու աշխատանքին, առօրյա զրույցը կարողացավ դառնալ պատշաճ հոդված և ֆիլմի համար համապատասխան նյութ։ Սա լավագույն վկայությունն է և լավագույն թեման՝ Աստծու գերիշխանության և սահմանման մասին վկայելու համար։ Նման պատմությունները կարող են մեծացնել այնքա՜ն շատ մարդկանց հավատքը և խրատել նաև շատերին։ Ի՞նչ եք կարծում այս կերպ աշխատանք կատարող առաջնորդողների և աշխատողների մասին։ Նրանք չեն կառչում որևէ ձևականության իրենց աշխատանքում։ Ուր էլ գնան, հարցեր են տալիս, հարցուփորձ են անում և շփվում են եղբայրների ու քույրերի հետ՝ ներգրավվելով նրանց մեջ առանց գոռոզամտության։ Նրանք ոչ միայն հոգսի զգացում ունեն իրենց սրտերում, այլև պատասխանատվության ուժեղ զգացում։ Հետևողականորեն այսպես գործելով՝ նրանք բնականաբար արդյունքների են հասնում։ Մի՞թե սա չի հիշվի Աստծու կողմից։ Սրանք բարի գործեր են, այնպես չէ՞։ Ասացե՛ք Ինձ, արդյոք ծա՞նր է այս մի փոքր աշխատանքն անելը։ Արդյոք այն տառապա՞նք է պահանջում։ Արդյոք այն պահանջո՞ւմ է մագլցել սրածայր լեռներ կամ նետվել կրակի ծովեր։ Ո՛չ։ Ծանր չէ։ Պարզապես պետք է հոգի դնես դրա մեջ։ Այս աշխատանքը սրտումդ ունենալով՝ ուր էլ գնաս, հարցեր ես տալիս և հարցուփորձ անում. «Ինչպե՞ս է առաջ գնում աշխատանքը։ Եղե՞լ են արդյոք վկայության լավ հոդվածներ այս ընթացքում։ Գիտե՞ք արդյոք ինչպես ուղղորդել փորձառություններ ունեցող, բայց դեռ հոդվածներ չգրած եղբայրներին և քույրերին՝ պատմելու իրենց փորձառությունները։ Գիտե՞ք ինչպես օգնել նրանց արտահայտվել և ուղղորդել նրանց՝ գրի առնելու դրանք»։ Ուր էլ գնաս, միշտ պետք է հաղորդակցվես այս հարցի մասին, կատարես այս աշխատանքի հետ կապված քայլեր և ասես այս աշխատանքի հետ կապված խոսքեր։ Մի՞թե այս կերպ կիրառելը չի դարձնում առաջնորդողների և աշխատողների աշխատանքը պահանջվածից ավելի շատ։ Կարո՞ղ է արդյոք լինել այնպիսի իրավիճակ, երբ պարապ ես և կատարելու աշխատանք չունես։ (Ո՛չ։) Կարո՞ղ են արդյոք այս կերպ աշխատող առաջնորդողներն ու աշխատողները հոգնել կամ մահանալ ուժասպառությունից։ (Ո՛չ։) Նրանք չեն հոգնի կամ չեն մահանա ուժասպառությունից, աշխատանքն արդյունքներ կունենա, և այն կհիշվի Աստծու կողմից։ Եթե այս կերպ աշխատես, շատերը կխրատվեն, և եղբայրներն ու քույրերը կզգան, որ փորձառական վկայության հոդվածներ գրելն արժեքավոր և իմաստալից է։ Նախկինում նրանք կարծում էին, որ իրենց փորձառություններն արժեք չունեն, բայց քո ուղղորդման միջոցով նրանք հասկացան ինչպես գրել փորձառական վկայության հոդվածներ։ Սա նաև օգուտ է տալիս նրանց կյանքի մուտքին։ Միայն երբ այս կերպ ես աշխատում, կատարում ես առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։
Հաղորդակցվելով այն մասին, թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները ստուգեն աշխատանքը, սովորեցի՞ք ինչպես ստուգել աշխատանքը։ Աշխատանքը ստուգելը սխալներ փնտրելու կամ մանրախնդիր լինելու մասին չէ, այլ ավելի շուտ տեսնելու, թե ինչպես է կատարվել աշխատանքը, արդյոք այն կարգավորվել է, արդյոք կա մեկը, որ ստանձնել է աշխատանքի պատասխանատվությունը, ինչպես է աշխատանքն առաջ ընթանում, ինչպիսին է առաջընթացը, արդյոք այն հարթ է ընթանում, արդյոք աշխատանքը կատարվում է սկզբունքների համաձայն, արդյոք այն արդյունքներ է տալիս և այլն։ Միևնույն ժամանակ պետք է դիտարկես, վերանայես և գնահատես աշխատանքի արդյունավետությունը և ապա, դրանից ելնելով, գտնես աշխատանքն իրականացնելու ավելի լավ ու ավելի հարմար ճանապարհներ։ Ինչ վերաբերում է աշխատանքային կարգավորմանը, ինչպիսին է փորձառական վկայության հոդվածներ գրելու կարգավորումը, քանի դեռ Վերևը չի պահանջել դադարեցնել այն, այս աշխատանքին պետք է շարունակաբար հետևել և իրականացնել այն, և սա օգտակար է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար։ Եթե ոմանք զգում են, որ արդեն բավականաչափ փորձառական վկայություններ կան, և որ Աստծու ընտրյալ մարդիկ չեն կարող կարդալ դրանք բոլորը, արդյոք այդ դեպքում այս աշխատանքը կարո՞ղ է դադարեցվել։ Այն չի կարող դադարեցվել։ Որքան շատ լինեն փորձառական վկայությունները, այնքան ավելի լավ, որքան շատ լինեն, այնքան ավելի առատ կլինեն․ սա է, որ առավելագույնս օգնում է Աստծու ընտրյալ մարդկանց մտնել ճշմարտության իրականության մեջ։ Որոշ նոր հավատացյալներ, կարդալով այս փորձառական վկայությունները, կիմանան ինչպես փորձառաբար ապրել Աստծու գործը։ Փորձառության որոշ ժամանակահատված անցնելուց և արդյունքներ ձեռք բերելուց հետո նրանք բնականաբար կկարողանան փորձառական վկայության հոդվածներ գրել։ Մակերեսային փորձառություններով որոշ մարդիկ նույնպես կարող են խրատվել՝ կարդալով այդ համեմատաբար ավելի խոր փորձառական վկայությունները, և կարող են հասնել ավելի խոր փորձառությունների ու գրել վկայության ավելի լավ հոդվածներ։ Այս վկայություններն օգուտ են տալիս և՛ կրոնի հետևորդ մարդկանց, և՛ Աստծու տանը գտնվող Աստծու ընտրյալ մարդկանց։ Հետևաբար փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքը երբեք չի կարող դադարել։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է շարունակաբար հետևեն այս աշխատանքին և չպետք է դադարեցնեն այն որևէ պատճառով կամ արդարացումով։ Սա եկեղեցու աշխատանքի կարևոր կետ է։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախաձեռնություն ցուցաբերեն փորձառական վկայության հոդվածներ գրելու հարցում։ Այս կիրարկումը լավագույնս բացահայտում է, թե արդյոք նրանք տիրապետում են ճշմարտության իրականությանը։ Եթե նրանք չեն կարողանում փորձառական վկայության հոդվածներ գրել, ապա չեն համապատասխանում չափանիշին՝ որպես առաջնորդողներ կամ աշխատողներ, և չեն կարող իրական աշխատանք կատարել․ նրանք պետք է պաշտոնազրկվեն և դուրս թողնվեն։ Այս աշխատանքը լավ կատարելուց հետո առաջնորդողներն ու աշխատողները պետք է շարունակաբար այցելեն տարբեր եկեղեցիներ՝ աշխատանքի առաջընթացի մասին հարցուփորձ անելու համար։ Նրանք կարող են հարցեր տալ և տեղեկանալ աշխատանքի մասին. «Ձեր եկեղեցու այն մի քանի եղբայրներն ու քույրերը, որոնք համեմատաբար եռանդուն են իրենց ձգտման մեջ, բոլորն էլ որոշակի փորձառություններ ունեն, կարո՞ղ են արդյոք վկայության որոշ հոդվածներ գրել»։ Նրանք պետք է նաև հարցնեն ճշմարիտ ճանապարհը նոր ընդունածներին, թե ինչպես ուսումնասիրեցին և ընդունեցին այն և արդյոք կարող են գրի առնել իրենց տպավորությունները դրա վերաբերյալ։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ոչ միայն շարունակաբար հարցուփորձ անեն, տեղեկանան, հետևեն և իրականացնեն այս աշխատանքը, այլև պետք է ստուգեն, թե որքան լավ է ընթանում իրականացումը. «Այս ընթացքում կարգավորե՞լ եք այնպես, որ մարդիկ կատարեն այս աշխատանքը։ Քանի՞ փորձառական վկայության հոդված է գրվել։ Քանի՞սն են չափանիշին համապատասխան։ Ո՞րն է չափանիշին համապատասխան հոդվածների համամասնությունը»։ Վերակացուն պատասխանում է. «Վերջին հաղորդակցությունից հետո մեր եկեղեցում արդեն գրվել են փորձառական վկայության մի քանի հոդվածներ, և չափանիշին համապատասխան մի քանի հոդված է ներկայացվել։ Մենք շարունակաբար կատարել ենք այս աշխատանքը»։ Հիանալի է, սա նշանակում է, որ պատշաճ կերպով ես կատարել այս առաջադրանքը։ Սա նկատի ունենալով՝ կա՞ ուղիղ կապ փորձառական վկայության անկեղծ հոդվածներ ստեղծելու եկեղեցու կարողության և առաջնորդողների ու աշխատողների դերի միջև։ Մի կողմից՝ պետք է շարունակաբար հաղորդակցվես աշխատանքի այս կողմի մասին, մյուս կողմից՝ պետք է օրինակով առաջնորդես՝ շարունակաբար հարցուփորձ անելով աշխատանքի մասին, ինչպես նաև մասնակցելով և հետևելով աշխատանքին։ Մի որոշ ժամանակ հետևելուց և ապա այս եկեղեցուց հեռանալուց հետո պետք է ավելի ուշ վերադառնաս՝ ստուգելու իրականացումը։ Մի՞թե սա այն չէ, ինչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։
Առաջնորդողներն ու աշխատողները պետք է լրջորեն վերաբերվեն Աստծու տան կողմից հրապարակված յուրաքանչյուր աշխատանքային կարգավորմանը և լրջորեն իրականացնեն այն։ Պետք է հաճախակի օգտագործես աշխատանքային կարգավորումները՝ համեմատելու և ստուգելու կատարածդ ողջ աշխատանքը։ Պետք է նաև քննես և խորհես, թե որ առաջադրանքներն ես վատ կատարել կամ ոչ պատշաճ կերպով իրականացրել այս ընթացքում։ Ինչ վերաբերում է աշխատանքային կարգավորումներով հանձնարարված և պահանջվող ցանկացած առաջադրանքի, որն անտեսվել է, պետք է արագորեն շտկես և հարցուփորձ անես դրա մասին։ Եթե զբաղված ես որոշակի առաջադրանքով և չես կարող ընդհատել այն, կարող ես վստահել ուրիշներին՝ ստուգելու և հետևելու այն աշխատանքին, որը լավ չի կատարվել։ Պարզապես հրամաններ մի՛ արձակիր և մի՛ մտածիր, թե առաջադրանքն ավարտված է աշխատանքը հանձնարարելուց և կարգավորելուց հետո, և ապա պարզապես անգործ մի՛ կանգնիր։ Որպես առաջնորդող՝ դու պատասխանատու ես ողջ աշխատանքի, ոչ թե միայն մեկ առաջադրանքի համար։ Եթե տեսնում ես, որ որևէ առանձին առաջադրանք հատկապես կարևոր է, կարող ես վերահսկել այդ առաջադրանքը, բայց պետք է նաև ժամանակ գտնես՝ ստուգելու, ուղղորդելու և հետևելու այլ առաջադրանքներին։ Եթե գոհանում ես՝ միայն մեկ առաջադրանք լավ կատարելով, և ապա համարում ես, որ գործերն ավարտված են, և այլ առաջադրանքներ ես հանձնարարում ուրիշներին՝ առանց դրանց մասին հոգալու կամ հարցնելու, ապա սա անպատասխանատու վարքագիծ է և պարտականության թերացում։ Եթե առաջնորդող ես, ապա անկախ այն բանից, թե քանի առաջադրանքի համար ես պատասխանատու, քո պարտականությունն է մշտապես հարցեր տալ դրանց մասին և հարցուփորձ անել՝ միևնույն ժամանակ նաև ստուգելով դրանք և ժամանակին լուծելով խնդիրները, երբ դրանք ի հայտ գան։ Սա քո գործն է։ Եվ այսպիսով, անկախ այն բանից՝ դու տարածաշրջանային առաջնորդող, շրջանային առաջնորդող, եկեղեցու առաջնորդող, թե որևէ թիմի առաջնորդող կամ վերակացու ես, երբ իմանաս պարտականություններիդ շրջանակը, պետք է հաճախակի քննես, թե արդյոք իրական աշխատանք ես կատարում, արդյոք կատարել ես այն պարտականությունները, որոնք պետք է կատարվեն առաջնորդողի կամ աշխատողի կողմից, ինչպես նաև քեզ վստահված մի քանի առաջադրանքներից որոնք չես կատարել, որոնք չես ցանկանում կատարել, որոնք են վատ արդյունքներ տվել, և որոնց սկզբունքները չես կարողացել ըմբռնել։ Սրանք այն բոլոր կետերն են, որոնք պետք է հաճախակի քննես։ Միևնույն ժամանակ պետք է սովորես հաղորդակցվել այլ մարդկանց հետ և հարցեր տալ նրանց, նաև պետք է սովորես ինչպես Աստծու խոսքերում և աշխատանքային կարգավորումներում գտնել ծրագիր, սկզբունքներ և կիրարկման ուղի։ Ինչ վերաբերում է ցանկացած աշխատանքային կարգավորման, անկախ այն բանից՝ այն վերաբերում է վարչարարությանը, անձնակազմին, եկեղեցական կյանքին կամ որևէ այլ տեսակի մասնագիտական աշխատանքին, եթե այն շոշափում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, ապա դա մի պարտականություն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, և գտնվում է առաջնորդողների ու աշխատողների պատասխանատվության շրջանակում․ սրանք այն առաջադրանքներն են, որոնցով պետք է զբաղվես։ Բնականաբար առաջնահերթություններ պետք է սահմանվեն՝ ելնելով իրավիճակից. ոչ մի աշխատանք չպետք է հետ ընկնի։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են. «Ես չունեմ երեք գլուխ և վեց ձեռք։ Աշխատանքային կարգավորման մեջ այնքան շատ առաջադրանքներ կան. ես բացարձակապես չեմ կարող հասցնել, եթե ինձ նշանակեն դրանց բոլորի պատասխանատուն»։ Եթե կան որոշ առաջադրանքներ, որոնցում չես կարող անձամբ ներգրավվել, ապա արդյոք կարգավորե՞լ ես, որ մեկ ուրիշն անի դրանք։ Այս կարգավորումն անելուց հետո հետևե՞լ ես և հարցուփորձ արե՞լ ես։ Նայե՞լ ես նրանց աշխատանքը։ Անշուշտ, ժամանակ ես տրամադրել հարցուփորձ անելուն և ստուգում անցկացնելուն, չէ՞։ Հաստատ արել ես։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են. «Ես միաժամանակ կարող եմ միայն մեկ աշխատանք կատարել։ Եթե ինձ խնդրեք ստուգում անցկացնել, կարող եմ միաժամանակ միայն մեկ առաջադրանք ստուգել. դրանից ավելին անիրագործելի է»։ Եթե այդպես է, ապա անպիտան ես, որակդ չափազանց ցածր է, չունես աշխատանքային կարողություն, ստեղծված չես առաջնորդող կամ աշխատող լինելու համար և պետք է պաշտոնաթող լինես։ Պարզապես կատարի՛ր քեզ հարմար որոշակի աշխատանք. ուշացումներ մի՛ պատճառիր եկեղեցու աշխատանքին և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի աճին, քանի որ որակդ չափազանց ցածր է աշխատանք կատարելու համար։ Եթե չունես այս ողջամտությունը, ապա եսասեր և ստոր ես։ Եթե սովորական որակ ունես, բայց ի վիճակի ես հաշվի առնելու Աստծու մտադրությունները, պատրաստակամ ես վարժվելու և վստահ չես, որ կարող ես աշխատանքը լավ կատարել, ապա պետք է փնտրես լավ որակ ունեցող մի քանի մարդկանց՝ աշխատանքում քեզ հետ համագործակցելու համար։ Սա տեղին մոտեցում է և համարվում է ողջամտություն ունենալ։ Եթե որակդ չափազանց ցածր է, և իսկապես անկարող ես ստանձնել այս աշխատանքը, բայց դեռևս ցանկանում ես շարունակել զբաղեցնել այս պաշտոնը և օգտվել դրա օգուտներից, ապա եսասեր և ստոր մարդ ես։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է օժտված լինեն խղճով և ողջամտությամբ․ սա չափազանց կարևոր է։ Առանց նույնիսկ այս մարդկայնության՝ նրանք բացարձակապես չեն կարող առաջնորդող կամ աշխատող լինել, և նույնիսկ եթե մի փոքր աշխատանք կատարեն, կլինեն կեղծ առաջնորդողներ, որոնք միայն վնաս կբերեն Աստծու ընտրյալ մարդկանց և վտանգի կենթարկեն եկեղեցու աշխատանքը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն Աստծու մտադրությունները. նրանք բացարձակապես չպետք է բռնապետական լինեն և ամեն ինչ իրենց վրա վերցնեն՝ արդյունքում միայն ոչ մի աշխատանք լավ չկատարելով և հապաղեցնելով եկեղեցու ողջ աշխատանքը, ինչպես նաև Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը։ Մի՞թե դա մեծ հանցանք չէր լինի։ Հետևաբար չափազանց ցածր որակ ունեցող մարդիկ բացարձակապես չեն կարող առաջնորդողներ և աշխատողներ լինել։ Նրանք, ովքեր չունեն աստվածավախ սիրտ և չեն կարող հաշվի առնել Աստծու մտադրությունները, առավել ևս՝ չեն կարող առաջնորդողներ և աշխատողներ լինել. նրանց չի կարելի հանձնարարել որևէ առաջադրանք։ Որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ կարևոր է ունենալ ինքնաճանաչողություն։ Եթե չես կարող իրական աշխատանք կատարել, բայց դեռ ցանկանում ես ամեն ինչ քեզ վրա վերցնել և սիրում ես օգտվել կարգավիճակի օգուտներից, ապա սա հենց կեղծ առաջնորդողի սահմանումն է, և դու պետք է պաշտոնազրկվես ու դուրս թողնվես։
Աստծու տան աշխատանքային կարգավորումների վերաբերյալ առաջնորդողների և աշխատողների կատարելիք պարտականությունների մասին հաղորդակցվելուց հետո արդյոք այժմ ունե՞ք ուղի, թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները վերաբերվեն աշխատանքային կարգավորումներին և իրականացնեն դրանք։ (Այո՛։) Կա՞ն արդյոք դժվարություններ։ Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակում նշված տարբեր առաջադրանքների թվում, որոնց մասին հաղորդակցվել ենք, ոմանք կարող են կենտրոնանալ միայն մեկ կամ երկու կողմի վրա, մինչդեռ մյուսները կարող են նույնիսկ ի վիճակի չլինել իրականացնելու մեկ կամ երկու կողմ։ Ինչ վերաբերում է այն առաջնորդողներին և աշխատողներին, որոնք կարող են կենտրոնանալ աշխատանքի մեկ կամ երկու կողմի վրա, եթե ունեն բավարար որակ և կարող են նաև սովորել հետևել աշխատանքի այլ կողմերին, ապա հիմնականում համապատասխանում են չափանիշին։ Սակայն եթե նրանք մնում են միայն վարդապետություններ քարոզելու և հավաքույթներ անցկացնելու մակարդակում, բայց չեն կարողանում կոնկրետ աշխատանք կատարել, և երբ նրանց խնդրում են մասնակցել կոնկրետ առաջադրանքների ստուգմանը և հետևելուն, անհանգստանում են՝ առանց ծրագրերի, քայլերի կամ հետևելու ուղիների, չիմանալով ինչ անել, սա մատնանշում է ցածր որակ։ Կարո՞ղ են արդյոք ցածր որակ ունեցող մարդիկ իրականացնել աշխատանքային կարգավորումներ։ (Ո՛չ։) Նման առաջնորդողներն ու աշխատողները չեն համապատասխանում չափանիշին։ Ինչպե՞ս պետք է վարվեք նման առաջնորդողների և աշխատողների հետ։ Ասացե՛ք նրանց. «Աշխատանքային կարգավորումները հրապարակվել են, և մենք ունենք հստակ հասկացողություն այն մասին, թե ինչ առաջադրանքներ կատարել և ինչ սկզբունքներ պահպանել, բայց դու չգիտես ինչ անել և չունես հետևելու ուղի։ Եվ այնուամենայնիվ դեռ համարձակություն ունես հաղորդակցվելու և քարոզներ կարդալու մեզ համար։ Պետք է անմիջապես պաշտոնաթող լինես։ Դու պիտանի չես առաջնորդող կամ աշխատող լինելու համար, չես կարող կատարել այս պարտականությունը։ Արագ հանձնի՛ր այն որևէ գիտակ մեկին։ Դադարի՛ր այստեղ կարգախոսներ հնչեցնել, ոչ ոք չի ուզում լսել»։ Մի՞թե սա պատշաճ մոտեցում է այն լուծելու համար։ (Այո՛։) Եթե չես կարող կատարել աշխատանքը, ի՞նչ իմաստ ունի կուրորեն կարգախոսներ հնչեցնել։ Բոլորը կարող են կարդալ աշխատանքային կարգավորումների բառերը, բոլորը կարող են վարդապետություններ խոսել․ բանն այն է, թե ինչպես ես իրականում կատարում այն։ Եթե չես կարող կատարել, ապա հարմար չես առաջնորդող կամ աշխատող լինելու համար։ Ոչ մի առաջադրանք այնքան պարզ չէ, որքան «մեկին գումարած մեկ հավասար է երկուսի»։ Յուրաքանչյուր առաջադրանք պահանջում է, որ առաջնորդողներն ու աշխատողները մշակեն իրականացման կոնկրետ ծրագրեր սկզբունքների շրջանակում՝ ելնելով կոնկրետ իրավիճակից։ Միևնույն ժամանակ նրանք պետք է իմանան ինչպես վերահսկել, ստուգել և հետևել, մինչև աշխատանքը պատշաճ կերպով իրականացվի՝ լիովին բավարարելով աշխատանքային կարգավորումների պահանջները, կյանքի կոչվելով և արդյունքներ տալով։ Միայն այդ դեպքում նրանք կատարած կլինեն առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, միայն այդ դեպքում նրանք կհամապատասխանեն չափանիշին՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ։
Կեղծ առաջնորդողների վերաբերմունքն ու դրսևորումներն աշխատանքային կարգավորումների նկատմամբ
Մենք քիչ առաջ հաղորդակցվեցինք այն մասին, թե որոնք են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, երբ խոսքը վերաբերում է աշխատանքային կարգավորումներին։ Հաջորդիվ կհաղորդակցվենք այն մասին, թե ինչ դրսևորումներ ունեն կեղծ առաջնորդողները։ Ձեր հանդիպած կեղծ առաջնորդողների մեջ ո՞րն է նրանց վերաբերմունքն աշխատանքային կարգավորումների նկատմամբ։ Ի՞նչ գործողություններ և դրսևորումներ են նրանք ցուցադրում։ Սովորաբար կեղծ առաջնորդողներն աշխատանքային կարգավորումների բառերից հասկանում են, թե ինչ պետք է արվի, Վերևի կոնկրետ պահանջները, և թե որոնք են կոնկրետ աշխատանքային ծրագրերը, բայց դա հասկանում են միայն վարդապետության տեսանկյունից։ Նրանք դեռևս չեն հասկանում կամ հիմնովին չեն ընկալում աշխատանքային կարգավորումներն իրականացնելու կոնկրետ սկզբունքները, չափանիշները և կիրարկման ուղիները։ Աշխատանքային կարգավորումները ստանալուց հետո նրանք նույնպես ձևականորեն են գործում՝ հաղորդակցվելով այն մասին, թե ինչպես կատարել աշխատանքը և ինչպես հրապարակել ու իրականացնել աշխատանքային կարգավորումները։ Սակայն որքան էլ հաղորդակցվեն, դա աշխատանքային կարգավորումների միայն բառացի, վարդապետական հասկացողություն է։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես կոնկրետորեն իրականացնել աշխատանքային կարգավորումները և ինչ արդյունքների կարելի է հասնել, ինչպես նաև որքան արդյունավետ կլինի իրականացումը, եթե նրանք ընտրեն որոշ մարդկանց՝ աշխատանքը կատարելու համար, կամ ընտրեն որոշակի ծրագիր՝ այն իրականացնելու համար, կամ արդյոք աշխատանքային կարգավորումներով պահանջվող նպատակներն ու արդյունքները կարող են բավարարվել, նրանք անտեղյակ և անորոշության մեջ են այս կողմերի վերաբերյալ։ Երբ կեղծ առաջնորդողներն իրականացնում են աշխատանքային կարգավորումներ, նրանք սովորաբար պարզապես հավաքույթ են անցկացնում՝ քարոզելու որոշ բառեր և վարդապետություններ, հանձնարարում են աշխատանքը, նշում են Աստծու պահանջներից մի քանիսը և ապա ստիպում են բոլորին արտահայտել իրենց վճռականությունը։ Նրանք համարում են, որ սա իրենց գործն անելն է։ Նրանք կարծում են՝ քանի դեռ հանձնարարել են աշխատանքը, նշանակել են պատասխանատու մեկին և նշել են Աստծու տան պահանջած արդյունքները, ապա կատարել են իրենց պարտականությունը։ Այնուհետև իրենց լիովին հանգիստ են զգում, ասես աշխատանքը կատարված է։ Նրանք գաղափար անգամ չունեն, թե երբ պետք է ստուգեն աշխատանքը, ինչ խնդիրներ և դժվարություններ կարող են առաջանալ աշխատանքում, և որ խնդիրները կարող են և չեն կարող լուծվել ստորադասների կողմից։ Նրանք նաև չգիտեն, թե որ կարևոր առաջադրանքներին պետք է հետևեն և դրանց համար ուղղորդում ապահովեն։ Օրինակ՝ այնպիսի կարևոր քայլերը, ինչպիսիք են վերահսկելը, խթանելը և ստուգելը, երբեք չեն անցնում կեղծ առաջնորդողների մտքով։ Մի փոքր ավելի լավ կեղծ առաջնորդողները, որոնք համեմատաբար որոշակի խիղճ ունեն և չեն ցանկանում ձրիակեր լինել, կարծում են՝ պետք է որոշակի աշխատանք կատարեն։ Նրանք այցելում են եկեղեցի և հարցնում եղբայրներին ու քույրերին, թե արդյոք որևէ խնդիր ունեն։ Ինչ-որ մեկն ասում է նրանց. «Մենք՝ եղբայրներս և քույրերս, հաճախ վեճեր ենք ունենում, երբ միասին ենք լինում։ Երբ մեր կարծիքները տարբերվում են, մենք անվերջ վիճում ենք և տաքարյունություն ենք բացահայտում»։ Կեղծ առաջնորդողներն ասում են. «Դա հեշտ է լուծել», և ապա հավաքույթ են անցկացնում, որտեղ հաղորդակցվում են. «Մարդիկ պետք է սովորեն, թե ինչ է զսպվածությունը և համբերատարությունը, պետք է սովորեն լինել խոնարհ, չլինել ամբարտավան և սովորեն, թե ինչ է հնազանդությունը։ Սա Աստծու մտադրությունն է։ Ով էլ ապականված խառնվածք է բացահայտում, պետք է խորհի իր մասին և ընդունի էտումը, այլ ոչ թե ապրի իր ապականված խառնվածքով»։ Այս ողջ վարդապետության մասին հաղորդակցվելուց հետո նրանք ասում են. «Մնացած խնդիրները կարող եք ինքներդ լուծել։ Ես շատ հմուտ չեմ տեխնիկական հարցերում։ Համենայն դեպս ես անցկացրել եմ այս հավաքույթը ձեզ համար. պարզապես կատարեք աշխատանքն այնպես, ինչպես հարմար եք գտնում։ Առանցքային և կարևոր բանն է լինել հավատարիմ ձեր պարտավորությունները կատարելիս և չկառչել ձեր սեփական գաղափարներից»։ Լսելուց հետո մարդիկ խորհում և ասում են. «Մեր խնդիրը միայն ապականության, տաքարյունության և եսասիրական ցանկությունների բացահայտումը չէ, այլ նաև այն է, որ անհաստատ և անվստահ ենք տեխնիկական որոշ հարցերում և չգիտենք ինչպես գործել սկզբունքների համաձայն։ Այս խնդիրը չի լուծվել»։ Կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Ավելի շատ կարդացե՛ք Աստծու խոսքերը։ Երբ ձեր բացահայտած ապականված խառնվածքների հարցը լուծվի, այս խնդիրները նույնպես կլուծվեն»։ Այն աշխատանքը, որում կեղծ առաջնորդողներն ամենահմուտն են, վարդապետություններ արտաբերելն ու կարգախոսներ հնչեցնելն է։ Նրանք չեն կանխատեսում այն հաճախակի հանդիպող խնդիրները, որոնք կարող են առաջանալ աշխատանքում։ Երբ ինչ-որ մեկը խնդիր է բարձրացնում, նրանք ունեն միայն մեկ լուծում, այն է՝ բացատրել որոշ բառերով և վարդապետություններով, ապա մատուցել որոշակի հորդոր կամ խորհուրդ և համարել, որ այն կատարված է։ Նրանք չեն կարողանում որոշել որևէ կոնկրետ ծրագիր և չեն կարողանում ճիշտ ուղղորդում և օգնություն ապահովել։ Մի՞թե կեղծ առաջնորդողների աշխատանքը պարզ և հեշտ չէ։ Ուր էլ գնան, պարզապես քարոզում են՝ հիմնականում կենտրոնանալով վարդապետություններ խոսելու և կարգախոսներ հնչեցնելու վրա։ Այս իրավիճակը բավականին տարածված է առաջնորդողների և աշխատողների շրջանում, այնպես չէ՞։ Նրանք չեն կարողանում իրականացնել կոնկրետ աշխատանք և չգիտեն ինչպես կատարել, իրականացնել կամ հետևել հրապարակված աշխատանքային կարգավորումներին։ Նրանք չգիտեն, թե որոնք են իրենց աշխատանքային պարտականությունները, կամ ինչ առաջադրանքներ պետք է կատարեն։ Երբ նրանց դիմում են կոնկրետ աշխատանք կատարելու համար, նրանք պարզապես կարգախոսներ են հնչեցնում։ Երբ ինչ-որ մեկը հարց է բարձրացնում, նրանք ընդունում են որպես քարոզել սկսելու հնարավորություն։ Եթե բարձրացվում է վճռորոշ հարց, որը նրանք չեն կարողանում լուծել, դիմում են մարդկանց էտելուն և նախատելուն։ Նրանք այլ լուծումներ չունեն և բացարձակապես չեն կարողանում լուծել աշխատանքում առաջացող խնդիրներն ու շեղումները։ Սա կեղծ առաջնորդողների հիմնական բնութագիր է։ Կան նաև կեղծ առաջնորդողներ, որոնց դիմում են աշխատանքային կարգավորում իրականացնելու և ստուգելու, թե ինչ դժվարություններ են առաջանում աշխատանքի կատարման ընթացքում։ Եթե նրանք կարող են լուծել դժվարությունները, ապա պետք է անեն անմիջապես, եթե չեն կարող լուծել, կարող են հավաքել որոշ հարցեր և փնտրել վերևում, և Վերևը կլուծի դրանք։ Բայց տեղի է ունենում այն, որ երբ նրանք գնում են տեղում մասնակցելու այս աշխատանքին, ողջ օրը հավաքում են բոլորին հավաքույթների համար, և բացի պարզելուց, թե ով ում հետ ընդհարում ունի, ով ում հետ է միշտ վիճում, ում մարդկայնությունը շատ լավ չէ, ով ունի խեղաթյուրված հասկացողություն, ով է ամբարտավան և միշտ կառչում է իր սեփական գաղափարներից, ով է որկրամոլ և ծույլ, ով է նման չհավատացողների, և ովքեր են չար մարդիկ, նրանք չեն կարողանում հայտնաբերել որևէ խնդիր կամ դժվարություն, որն առաջանում է աշխատանքն իրականացնելիս, ոչ էլ կարող են տեսնել այս խնդիրները։ Ի՞նչ եք կարծում, արդյոք նման առաջնորդողներն ու աշխատողները կարո՞ղ են կատարել իրենց աշխատանքը։ (Ո՛չ։) Որտե՞ղ է խնդիրը։ (Նրանց որակը չափազանց ցածր է, նրանք զանազանելու կարողություն չունեն և չեն կարողանում հայտնաբերել խնդիրները։) Ձեր շրջապատում քանի՞ նման առաջնորդող կա։ Կարո՞ղ են արդյոք ձեր առաջնորդողները հայտնաբերել խնդիրները։ Եթե աշխատանքային կարգավորում է հրապարակվում, և առաջնորդողներն ու աշխատողները միայն կարգախոսներ են հնչեցնում և քարոզում՝ առանց աշխատանքային կարգավորումն իրականացնելու որևէ կոնկրետ ծրագրի կամ քայլի, չիմանալով ինչպես կատարել աշխատանքը, ապա աշխատանքը չի կարող իրականացվել։ Այն իրականում ի չիք է դառնում։ Եկեղեցում աշխատանքային կարգավորման հաջող իրականացման և դրա արդյունավետության բանալին կայանում է հետևյալում, թե արդյոք առաջնորդողներն ու աշխատողները կարող են իրական աշխատանք կատարել։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն ունեն լավ որակ, աշխատանքային կարողություն և հավատարմություն, ապա աշխատանքային կարգավորումը լավ կիրականացվի։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ցածր որակ, բթացած են և չունեն աշխատանքային կարողություն, ապա անկախ այն բանից, թե արդյոք եկեղեցում կա աշխատանքի ոլորտում տաղանդավոր որևէ մեկը, կամ որքանով են եղբայրներն ու քույրերը պատրաստակամ կատարելու իրենց մասը, աշխատանքային կարգավորումը չի կարող իրականացվել՝ էլ չասած որևէ արդյունքի հասնելու մասին։
Կեղծ առաջնորդողների աշխատանքը սահմանափակվում է այն բանով, թե ինչ կարող են մարդիկ տեսնել առաջին հայցքից։ Նույնիսկ երբ նրանք իրականացնում են աշխատանքային կարգավորումները, դա զուտ որպես ձևականություն է՝ առանց դրանից հետո որևէ հետևման կամ ստուգման։ Նրանց աշխատանքը մնում է պարզապես ձևականորեն գործելու մակարդակում․ այն իր հետևում որևէ իրական ուժ չունի և չի հասնում որևէ արդյունքի։ Օրինակ՝ փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքի դեպքում այս աշխատանքային կարգավորումը ստանալուց հետո կեղծ առաջնորդողը հավաքում է մարդկանց հավաքույթների համար՝ հաղորդակցվելու և անդրադառնալու աշխատանքային կարգավորման վերաբերյալ նրանց ունեցած տարբեր այն հարցերին, որոնք չեն հասկանում։ Վարդապետությունների մասին նրանց քարոզելուց հետո, երբ թվում է, թե մարդիկ հասկանում են, կեղծ առաջնորդողը մտածում է. «Աշխատանքը հանձնարարվել է, ուրեմն ի՞նչ պետք է անեմ։ Քանի որ Աստծու տունը պահանջում է գրել փորձառական վկայության հոդվածներ, ես նույնպես պետք է գրեմ։ Եթե չգրեմ, մի՞թե մարդիկ ցածր կարծիք չեն կազմի իմ մասին՝ որպես առաջնորդող»։ Նա տանը խորհում է ինչ գրել և մեկ օր հետո դեռևս ոչինչ չի գրել։ Մտածում է. «Հոդված գրելը բավականին դժվար է։ Սովորաբար ինձ թվում է, որ փորձառություններ ունեմ, բայց ինչո՞ւ են դրանք անհետանում, երբ սկսում եմ գրել։ Ո՞ւր կորան այդ փորձառությունները։ Ո՛չ, ես իսկապես փորձառություններ ունեմ, պարզապես գրելու մեթոդն է ինձ շփոթեցնում։ Ես չափազանց շատ եմ դուրս գալիս և շփվում մարդկանց հետ, ինչն ինձ շեղում է՝ դժվարացնելով կենտրոնանալ։ Ես չեմ կարող միշտ հաղորդակցվել և քննարկել աշխատանքը մարդկանց հետ, հակառակ դեպքում միտքս կշարունակի թափառել, և չեմ կարողանա գրել հոդվածը։ Ես պետք է որոշ հանգիստ ժամանակ վերցնեմ՝ ուշադիր մտածելու այն մասին, թե ինչպես ճիշտ գրեմ, նախքան կկարողանամ գրել»։ Հոդվածներ գրելը նա դարձրել է իր հիմնական առաջադրանքը և զբաղվում է աշխատանքով, որը պետք է կատարի առաջնորդողը կամ աշխատողը՝ որպես երկրորդական առաջադրանք։ Նա ողջ օրը տանը հոդվածներ է գրում՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով աշխատանքի իրականացմանը և չտեղեկանալով կամ չըմբռնելով, թե տարբեր եկեղեցիներում քանի մարդ կարող է հոդվածներ գրել, կամ արդյոք կան հարմար մարդիկ՝ աշխատանքն ուղղորդելու և զննելու համար․ նա գաղափար անգամ չունի նման բաների մասին։ Մեկ ամիս է անցնում, և ոչ միայն հոդված չի գրել, այլև չգիտի, թե ինչպես է այս աշխատանքն առաջ ընթանում եկեղեցում։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Աշխատանքային կարգավորման հրապարակվելուց հետո ցածր որակ ունեցող եկեղեցու որոշ առաջնորդողներ չգիտեն ինչպես կատարել իրական աշխատանք։ Այս անհատի պես նրանք պարզապես քարոզում են որոշ բառեր և վարդապետություններ ու կարգախոսներ են հնչեցնում, և վերջ։ Նրանց համար էական չէ՝ արդյոք եղբայրներն ու քույրերը պատրաստակամ են գրելու, թե ոչ. առաջնորդողները չեն խթանում կամ ուղղորդում նրանց, առավել ևս՝ չեն ուղղում նրանց։ Իսկ կեղծ առաջնորդողին չեն հետաքրքրում նման առաջնորդողներն ու աշխատողները։ Որոշ եղբայրներ և քույրեր գրում են մի տեսակի հոդված, իսկ ոմանք՝ մեկ այլ տեսակի, բայց չկա մեկը, որ զննի, թե արդյոք նրանց գրածը գործնական է և համապատասխանում է սկզբունքներին։ Եղբայրներն ու քույրերը չեն հասկանում սկզբունքները և չգիտեն ում հարցնել. նրանք պարզապես գրում են, որովհետև իրենց ասվել է գրել, նրանք հնազանդվում են Աստծու տան կարգավորումներին։ Կան նաև ոմանք, որոնք ունեն փորձառություններ, բայց չունեն կրթություն. այս մարդիկ չունեն մեկին, որը կօգնի սրբագրել իրենց հոդվածները, և ոչ ոք կարգավորումներ չի անում այս հարցի համար։ Ամեն տեսակի խնդիրներ են առաջանում, իսկ որտե՞ղ են առաջնորդողներն ու աշխատողները։ Ի՞նչ են նրանք անում։ Նրանք «մեկուսացման» մեջ հոդվածներ են գրում։ Կեղծ առաջնորդողները չգիտեն, թե ինչով պետք է զբաղված լինեն կամ ինչ առաջադրանքներ պետք է կատարեն։ Եկեղեցում աշխատանքային կարգավորումներն իրականացվում են տարբեր ձևերով՝ տարբեր մոտեցումներ կիրառելով, և նրանք հարցուփորձ չեն անում դրանցից ոչ մեկի մասին։ Երբ իրենց պարտականությունները կատարելիս եղբայրներն ու քույրերը բախվում են տարբեր խնդիրների և հայտնում են նրանց այդ խնդիրների մասին, նրանք չեն լուծում դրանք։ Արդյունքում շատ խնդիրներ ու դժվարություններ են կուտակվում, և ամեն տեսակի փորձառական վկայության հոդվածներ նույնպես կուտակվում են՝ առանց որևէ մեկի, որ կսրբագրի, կվերանայի կամ կստուգի դրանք։ Սակայն կեղծ առաջնորդողները չեն հետևում կամ չեն ստուգում այս հարցերը, և եղբայրներն ու քույրերը չեն կարողանում գտնել նրանց, երբ խնդիրներ են ունենում։ Կեղծ առաջնորդողները չեն գիտակցում, որ այս աշխատանքն իրենց պարտականությունն է, և որ իրենք պետք է հետևեն այս աշխատանքին։ Մի՞թե նրանք անպիտաններ չեն։ (Այո՛։)
Թե ինչպես է առաջնորդողը կամ աշխատողն իրականացնում աշխատանքը, ինչպես նաև նրանց աշխատանքի արդյունավետությունն ու արդյունքները ստուգում են, թե արդյոք դրանք համապատասխանում են չափանիշին։ Սա նաև ստուգում է նրանց մարդկայնությունը, նրանց որակն ու աշխատանքային կարողությունը, և թե արդյոք նրանք ունեն բեռի զգացում։ Երբ կեղծ առաջնորդողներն աշխատանքային կարգավորում են ստանում, այն կատարված են համարում դրա մասին հաղորդակցվելուց հետո։ Նրանք չեն մասնակցում, վերահսկում, խթանում կամ ստուգում իրականացումը, ոչ էլ հետևում են դրան։ Նրանք չեն հասկանում, որ այս առաջադրանքներն այն են, ինչ պետք է անեն։ Նրանք չեն հասկանում, որ այս առաջադրանքներն իրենց պարտականություններն են՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Նրանք կարծում են, որ առաջնորդող կամ աշխատող լինելու համար պետք է միայն կարողանալ քարոզել։ Մի՞թե բթամիտներ չեն։ Կարո՞ղ են արդյոք բթամիտները համապատասխան լինել չափանիշին՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ։ (Ո՛չ։) Նրանք չեն կարող համապատասխան լինել չափանիշին՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ, սակայն կարծում են, թե բավականին լավն են և համոզմունք ունեն, որ կարող են կատարել աշխատանքը։ Մի՞թե խելապակաս չեն։ Նրանք չեն կարողանում իրականացնել նույնիսկ այնպիսի պարզ առաջադրանք, ինչպիսին է փորձառական վկայության հոդվածներ գրելը։ Սա ամենահեշտ առաջադրանքներից մեկն է՝ պարզապես ներգրավել լավ որակ և կյանքի փորձառություն ունեցողներին վկայության հոդվածներ գրելու համար, և ապա հետևել ու ուղղորդում ապահովել։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ունեն միջին որակ և կրթության ցածր մակարդակ ու հմուտ չեն տեքստային աշխատանքում, բայց կարող են նշանակել հարմար պատասխանատու մարդկանց։ Այս կերպ նրանք դեռ կարող են որոշ իրական աշխատանք կատարել։ Եթե նույնիսկ չգիտեն ինչպիսի մարդկանց նշանակել պատասխանատու լինելու և ստուգում անցկացնելու համար, չեն կարող կատարել աշխատանքը և կեղծ առաջնորդողներ են։ Ոմանք ասում են. «Կեղծ առաջնորդողը գուցե չկարողանա տեքստային աշխատանք կատարել ցածր որակի և ցածր կրթության պատճառով, բայց նա պետք է կարողանա այլ աշխատանք կատարել»։ Արդյոք այս պնդումը հիմնավո՞ր է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ այն հիմնավոր չէ։ (Փորձառական վկայության հոդվածներ գրելու աշխատանքը պարզ է։ Եթե նա չի կարողանում այն հստակ բացատրել կամ իրականացնել աշխատանքը, ապա հաստատ չի կարող զբաղվել այլ առաջադրանքներով։ Նա չգիտի ինչպես կատարել կամ հետևել աշխատանքին։) Սա ցույց է տալիս, որ նրա որակը չափազանց ցածր է։ Նա բթամիտ է։ Նա կարծում է, որ առաջնորդող կամ աշխատող լինելը նման է մեծ կարմիր վիշապի պաշտոնյա լինելուն. քանի դեռ նա սովորում է շողոքորթել, մեծ-մեծ խոսել, կարգախոսներ հնչեցնել և զբաղվել խարդախությամբ՝ խաբելով իր վերադասներին և թաքցնելով բաներն իր ստորադասներից, նա կարող է հաստատվել և պետական աշխատավարձ ստանալ։ Նա չի հասկանում, որ առաջնորդող կամ աշխատող լինելու ամենակարևոր կողմը իրական աշխատանք կատարել սովորելն է։ Նա պատկերացնում է, որ առաջնորդողների և աշխատողների գործը շատ պարզ է։ Արդյունքում նա ոչ մի իրական աշխատանք չի կատարում և դառնում է կեղծ առաջնորդող։
Էլ ի՞նչ կոնկրետ դրսևորումներ ունեն կեղծ առաջնորդողները։ Կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները հստակ տեսնել և ըմբռնել աշխատանքային կարգավորումներում պահանջվող սկզբունքներն ու չափանիշները։ (Ո՛չ։) Ինչո՞ւ չեն կարող։ Նրանք չեն կարողանում հստակ տեսնել, թե որոնք են այս աշխատանքի սկզբունքները, և չեն կարողանում ստուգել այն։ Երբ աշխատանքի կոնկրետ իրականացման ժամանակ հատուկ իրավիճակներ են առաջանում, չգիտեն ինչպես լուծել դրանք։ Երբ եղբայրներն ու քույրերը հարցնում են նրանց ինչ անել նման իրավիճակներից մեկի դեպքում, շփոթվում են. «Դա նշված չէ աշխատանքային կարգավորման մեջ, որտեղի՞ց իմանամ ինչպես վարվել դրա հետ»։ Եթե չգիտես, ինչպե՞ս կարող ես իրականացնել այս աշխատանքը։ Դու նույնիսկ չգիտես, բայց ուրիշներից պահանջում ես իրականացնել այն․ մի՞թե իրատեսական է։ Մի՞թե ողջամիտ է։ Երբ կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողներն իրականացնում են աշխատանքային կարգավորումներ, մի կողմից՝ գաղափար չունեն աշխատանքային կարգավորումների իրականացման քայլերի և ծրագրերի մասին։ Մյուս կողմից՝ երբ խնդիրներ են առաջանում, չեն կարողանում ստուգում իրականացնել՝ աշխատանքային կարգավորումներով պահանջվող սկզբունքների համաձայն։ Հետևաբար, երբ աշխատանքային կարգավորումների իրականացման ընթացքում առաջանում են ամենատարբեր տեսակի բյուրավոր խնդիրներ, լիովին անկարող են լուծել դրանք։ Քանի որ վաղ փուլերում կեղծ առաջնորդողները չեն կարողանում ճանաչել կամ կանխատեսել խնդիրները և չեն կարողանում նախապես հաղորդակցվել, իսկ հետագա փուլերում, երբ խնդիրներ են առաջանում, չեն կարողանում լուծել դրանք, այլ պարզապես դատարկ վարդապետություններ են քարոզում և կոշտ կերպով կանոններ են կիրառում, խնդիրները շարունակ կրկնվում են և շարունակվում, որոշ աշխատանքների իրականացում ուշանում է, իսկ այլ աշխատանքներ բավարար չափով չեն իրականացվում։ Օրինակ՝ մարդկանց հեռացնելու և վտարելու վերաբերյալ Աստծու տան աշխատանքային կարգավորման առնչությամբ, երբ կեղծ առաջնորդողները կատարում են այս աշխատանքը, հեռացնում են միայն ակնհայտ չար մարդկանց, հակաքրիստոսներին և չար հոգիներին, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, ինչպես նաև այն չհավատացողներին, որոնց բոլոր եղբայրներն ու քույրերը վանող և գարշելի են համարում։ Սակայն դեռ կան ոմանք, որոնք պետք է հեռացվեն, այսինքն՝ այն թաքնված, նենգ, խորամանկ չար մարդիկ և հակաքրիստոսները։ Եղբայրներն ու քույրերը չեն կարողանում հստակ տեսնել նրանց էությունը, և ոչ էլ կեղծ առաջնորդողներն են կարողանում։ Փաստացիորեն, Աստծու տան աշխատանքային կարգավորումների համաձայն, այս մարդիկ արդեն հասել են հեռացվելու աստիճանին։ Սակայն քանի որ կեղծ առաջնորդողները չեն կարողանում հստակ տեսնել նրանց էությունը, դեռևս այդ մարդկանց լավն են համարում և նույնիսկ առաջխաղացնում, մշակում և օգտագործում են նրանց կարևոր աշխատանքի համար՝ թույլ տալով նրանց իշխանություն ունենալ և զբաղեցնել կարևոր աշխատանքային պաշտոններ եկեղեցում։ Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում իրականացվել մարդկանց հեռացնելու և վտարելու վերաբերյալ Աստծու տան աշխատանքային կարգավորումը։ Կարո՞ղ են արդյոք տարբեր խնդիրներ հիմնովին լուծվել։ Կարո՞ղ է արդյոք ավետարանը տարածելու աշխատանքը բնականոն կերպով առաջ ընթանալ։ Հստակորեն Աստծու տան աշխատանքային կարգավորումները հստակորեն չեն կարող հիմնովին իրականացվել, և շատ կարևոր աշխատանքներ չեն կարող լավ կատարվել։ Քանի որ կեղծ առաջնորդողների կողմից օգտագործվող մարդիկ բացարձակապես չունեն ճշմարտության իրականություն և նույնիսկ կարող են չար գործեր կատարել, սա խանգարում է եկեղեցու տարբեր աշխատանքների լավ կատարմանը։ Կեղծ առաջնորդողներն օգտագործում են այս չար մարդկանց՝ թույլ տալով նրանց կատարել կարևոր պարտավորություններ և ստանձնել կարևոր աշխատանք եկեղեցում, նույնիսկ թույլ տալով այս չար մարդկանց տնօրինել ընծաները։ Արդյոք սա կխանգարի՞ և կանհանգստացնի՞ եկեղեցու աշխատանքը։ Արդյոք դա վնասներ կպատճառի՞ Աստծու ընծաներին։ (Այո՛։) Սա շատ լուրջ հետևանք է։ Քանի որ կեղծ առաջնորդողները չեն կարողանում հստակ տեսնել այս մարդկանց էությունը, ի վիճակի չեն ստուգելու նրանց և թույլ են տալիս, որ այս չար մարդիկ ստանձնեն կարևոր գործեր, աշխատանքը լիովին փչանում է։ Իրենց պարտավորությունները կատարելիս այս չար մարդիկ միշտ գործում են ձևականորեն, խաբում են իրենց վերադասներին և թաքցնում են բաներ իրենց ստորադասներից և իրական աշխատանք չեն կատարում․ նրանք գործում են կամայական անզգուշությամբ, մոլորեցնում են մարդկանց և կատարում են ամեն տեսակի չար գործեր։ Սակայն կեղծ առաջնորդողները չեն կարողանում հստակ տեսնել նրանց էությունը և մինչ նկատում են խնդիրները, արդեն մեծ աղետ է տեղի ունեցած լինում։ Օրինակ՝ Հենանի պաստորական տարածքում առաջնորդող դարձած որոշ չար մարդիկ օգտագործեցին տարբեր ստոր միջոցներ՝ Աստծու ընծաները գողանալու համար․ գողացան հսկայական գումարներ, և այդ գումարները երբեք չհատուցվեցին։ Արդյոք սա որևէ կապ ունի՞ առաջնորդողների և աշխատողների կողմից սխալ մարդկանց ընտրելու և օգտագործելու հետ։ (Այո՛։) Աշխատանքային կարգավորումների համաձայն, եթե մեկը չի կարող հստակ տեսնել ընտրված մարդկանց էությունը, նրան նախ կարելի է հանձնարարել որոշ պարզ աշխատանք կատարել, իսկ հետո որևէ մեկը կարող է հետևել նրա աշխատանքին և դիտարկել նրան որոշ ժամանակ։ Այն մարդկանց, որոնց էությունը բացարձակապես հնարավոր չէ հստակ տեսնել, չպետք է հանձնարարվի որևէ կարևոր աշխատանք, հատկապես եթե այն ռիսկ է պարունակում։ Միայն երկարաժամկետ դիտարկումից և նրանց էությունը հստակ տեսնելուց հետո պետք է որոշումներ կայացվեն այն առնչությամբ, թե ինչպես վերաբերվել և վարվել նրանց հետ։ Կեղծ առաջնորդողները չեն աշխատում աշխատանքային կարգավորումների համաձայն և չեն կարողանում ըմբռնել սկզբունքները, առավել ևս՝ չեն կարողանում հստակ տեսնել մարդկանց էությունը և սխալ մարդկանց են օգտագործում։ Սա հանգեցնում է վնասների թե՛ եկեղեցու աշխատանքում, թե՛ Աստծու ընծաների հարցում։ Սա այն աղետն է, որը բերում են կեղծ առաջնորդողները։ Հակաքրիստոսները միտումնավոր կերպով օգտագործում են չար մարդկանց, մինչդեռ կեղծ առաջնորդողները բթամիտ են, չեն կարողանում հստակ տեսնել որևէ մեկի էությունը և չեն կարողանում հստակ տեսնել իրենց հայտնաբերած ցանկացած խնդրի էությունը։ Նրանք օգտագործում և նշանակում են մարդկանց՝ հիմնվելով բացառապես իրենց զգացմունքների վրա։ Կեղծ առաջնորդողների կողմից կարգավորված մարդկանց մեծ մասն անհամապատասխան է. նրանք վնասներ են պատճառում եկեղեցու աշխատանքին, ինչի հետևանքները նույնական են հակաքրիստոսների կողմից չար մարդկանց միտումնավոր օգտագործման հետևանքներին։ Ցածր որակով և աշխատանք կատարելու անկարողությամբ կեղծ առաջնորդողները նույնպես բավականին լուրջ հետևանքներ են բերում, այնպես չէ՞։ (Այո՛։) Ուստի մի՛ մտածեք, թե միայն հակաքրիստոսներն են խախտում աշխատանքային կարգավորումները․ կեղծ առաջնորդողները նույնպես կարող են խախտել աշխատանքային կարգավորումները։ Նույնիսկ եթե միտումնավոր չէ, դրա բնույթն ի վերջո աշխատանքային կարգավորումների խախտում է։ Կեղծ առաջնորդողները, չհասկանալով ճշմարտության սկզբունքները և ի վիճակի չլինելով հստակ տեսնելու մարդկանց կամ հարցերի էությունը, ի վերջո խախտում են աշխատանքային կարգավորումները և անկարող են լինում իրական աշխատանք կատարել։ Սա ուշացնում է եկեղեցու աշխատանքը և վնասում է Աստծու ընտրյալ մարդկանց։ Նրանց գործողությունների բնությունն ու հետևանքները նույնն են, ինչ աշխատանքը կատարող, նաև եկեղեցու աշխատանքին վնասներ պատճառող և եղբայրների ու քույրերի կյանքի մուտքին վնասող հակաքրիստոսներինը։
Աշխատանք կատարելիս և աշխատանքային կարգավորումներ իրականացնելիս կեղծ առաջնորդողները պարզապես ձևականորեն են գործում և ամեն ինչ վերածում են լիակատար խառնաշփոթի։ Նրանք բավականին ինքնարդար են և երբեք չեն փնտրում կամ հաղորդակցվում՝ հիմարաբար մտածելով, թե լավ որակ ունեն․ համարձակվում են գործել և կարող են պերճախոս կերպով խոսել։ Քանի որ եղբայրներն ու քույրերն են ընտրում նրանց, կամ Աստծու տունը ժամանակավորապես առաջխաղացնում և մշակում է նրանց, մտածում են, թե, որպես առաջնորդողներ, համապատասխանում են չափանիշին և կարող են կատարել իրենց պարտականությունները։ Գաղափար անգամ չունեն, որ ոչինչ են և չեն կարող կատարել առաջնորդողների և աշխատողների որևէ պարտականություն։ Չգիտեն իրենց սեփական թերությունների չափը․ պարզապես անամոթաբար համարձակվում են գործեր անել։ Արդյունքում տարբեր աշխատանքային կարգավորումների հրապարակվելուց հետո չեն կարողանում իրականացնել դրանցից որևէ մեկը՝ Վերևի պահանջների համաձայն։ Նրանց կարգավորած յուրաքանչյուր աշխատանքային կարգավորում ի վերջո վերածվում է լիակատար խառնաշփոթի և դառնում է ծայրաստիճան քաոսային։ Նրանց կողմից կառավարչական աշխատանքի իրականացումը վատորակ է․ հստակ չգիտեն, թե քանի նոր հավատացյալ է ձեռք բերվել ավետարանը քարոզելու միջոցով, ինչպես հիմնել եկեղեցիներ, ընտրել առաջնորդողներ և սարկավագներ և ինչպես վարել եկեղեցական կյանք։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ով ունի ամենաշատ արդյունքներն ավետարանի աշխատանքը ղեկավարելիս, ով է ամենաարդյունավետ կերպով վկայում, ով է լավագույնս համապատասխանում եկեղեցին ջրելուն, որ խմբերի ղեկավարների պարտավորությունները պետք է կարգավորվեն, կամ ովքեր պետք է պաշտոնազրկվեն անպատասխանատու լինելու համար, և ինչպես լուծել աշխատանքի որոշակի կողմերում առաջացող խնդիրները, կեղծ առաջնորդողները հստակ չգիտեն այս բոլոր կոնկրետ առաջադրանքների մասին և իրենց աշխատանքը վերածում են լիակատար խառնաշփոթի։ Ինչ վերաբերում է եկեղեցում տեխնիկական գիտելիքների ավելի բարձր մակարդակ պահանջող տարբեր մասնագիտական առաջադրանքներին, կեղծ առաջնորդողները նաև դրանք են վերածում լիակատար խառնաշփոթի։ Գաղափար անգամ չունեն, թե հատկապես ինչպես կատարել այս առաջադրանքները։ Նույնիսկ եթե ցանկանում են հարցուփորձ անել դրանց մասին, չգիտեն ինչպես անել։ Նրանք ցանկանում են հարցնել Վերևին ինչպես հանձն առնել այս առաջադրանքները, բայց նույնիսկ չգիտեն ինչպես ձևակերպել իրենց հարցերը։ Արդյունքում աշխատանքը չի կարող կատարվել։ Նույնիսկ աշխատանքային կարգավորումներով պահանջվող գույքի կառավարման պարզ առաջադրանքը՝ գույքը պահպանելու և բաշխելու համար համապատասխան մարդկանց նշանակելը, և տարբեր համակարգեր ստեղծելն այնպիսի մի բան է, որը կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն անելու։ Դա վերածում են լիակատար խառնաշփոթի։ Կեղծ առաջնորդողները ծայրաստիճան շփոթության մեջ են իրենց ստանձնած յուրաքանչյուր առաջադրանքի հարցում։ Երբ նրանց հարցնում են, թե արդյոք իրականացրել են աշխատանքային կարգավորումները, հպարտանում և վստահորեն ասում են. «Այո՛, իրականացրել եմ։ Յուրաքանչյուրն ունի աշխատանքային կարգավորումների մեկ օրինակ, և բոլորը գիտեն, թե ինչ աշխատանք է պահանջում Աստծու տունը»։ Եթե հարցնես նրանց, թե ինչպես են դա արել, խնդրես բացատրել աշխատանքի կոնկրետ քայլերը, թե որ առաջադրանքներն են համեմատաբար վատ կատարվել, որ առաջադրանքներն են ավելի սահուն կատարվել, արդյոք յուրաքանչյուր առաջադրանք պատշաճ կերպով է կատարվել, որ առաջադրանքներն ունեն շարունակական ստուգման և հետևման կարիք, և արդյոք ստուգումից հետո որևէ խնդիր է հայտնաբերվել, նրանք անտարբեր են այս ամենի նկատմամբ։ Որոշ կեղծ առաջնորդողներ, առաջնորդողներ դառնալուց ի վեր, նույնիսկ չգիտեն, թե ինչ առաջադրանքներ պետք է կատարեն, կամ որն է իրենց պարտականության շրջանակը։ Մի՞թե սա էլ ավելի հոգս պատճառող չէ։ Արդյոք ներկայումս առաջնորդողների և աշխատողների մեծ մասն ունի՞ այս խնդիրը տարբեր աստիճաններով։ (Այո՛։)
Չափանիշը՝ ստուգելու, թե արդյոք առաջնորդողներն ու աշխատողները համապատասխանում են չափանիշին
Այսօրվա հաղորդակցության միջոցով արդյոք հիմա ավելի հստակ հասկացողություն ունե՞ք այն պարտականությունների վերաբերյալ, որոնք պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները և վերակացուները։ Ո՞ւնեք ձեր մտքում ավելի լավ գաղափար։ Արդյոք առաջնորդողների և աշխատողների դերի վերաբերյալ ձեր հասկացողությունն ավելի ճշգրի՞տ է։ (Այո՛։) Մի կողմից՝ առաջնորդողներն ու աշխատողները որոշակի հասկացողություն են ձեռք բերել այն մասին, թե որ առաջադրանքները պետք է կատարեն, մյուս կողմից՝ մնացած բոլորն այժմ ունեն որոշակի ուղիներ՝ զանազանելու համար, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողը համապատասխանում է չափանիշին։ Առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության պահանջների համաձայն՝ արդյոք առաջնորդողների և աշխատողների մեծ մասը համապատասխանո՞ւմ է չափանիշին։ (Ո՛չ։) Ուստի ո՞ր առաջնորդողներն ու աշխատողները կարող են համապատասխանել չափանիշին, և որո՞նք չեն կարող։ Նրանք, ովքեր ունեն չափանիշին համապատասխան որակ, որոշ գործնական փորձառություն, որոշ սկզբունքներ իրենց գործերը տնօրինելիս և բեռի զգացում եկեղեցու աշխատանքի համար, որոշակի ժամանակահատված վարժվելուց հետո կարող են դառնալ չափանիշին համապատասխան՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Սակայն նրանք, ովքեր ունեն ցածր որակ և չունեն ըմբռնելու ունակություն, ովքեր չեն կարողանում ըմբռնել սկզբունքները, որքան էլ ճշմարտության մասին հաղորդակցվի, չեն կարող դառնալ չափանիշին համապատասխան՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ, և կարող են միայն դուրս թողնվել։ Հետևաբար, եթե ցանկանում ես դառնալ չափանիշին համապատասխան առաջնորդող կամ աշխատող և ցանկանում ես ուրիշների կողմից ընտրվել որպես առաջնորդող կամ աշխատող, նախ պետք է գնահատես, թե արդյոք որակդ բավարար է։ Ինչպե՞ս կարող ես գնահատել սա։ Տեսնելով, թե արդյոք կարող ես իրականացնել աշխատանքային կարգավորումները։ Վերցրո՛ւ վերջին աշխատանքային կարգավորումներից մեկը, կարդա՛ այն և ստուգի՛ր ինքդ քեզ՝ տեսնելու, թե արդյոք ունես դրա իրականացման քայլերն ու ծրագրերը։ Եթե ունես գաղափարներ ու ծրագրեր և գիտես ինչպես իրականացնել այն, ապա պետք է ստանձնես աշխատանքը՝ որպես քո անքակտելի պարտավորություն, երբ եղբայրներն ու քույրերն ընտրում են քեզ։ Սակայն եթե աշխատանքային կարգավորումը կարդալուց հետո միտքդ դատարկ է, բացարձակապես չես կարողանում հստակ տեսնել այն, թե ով է առավել հարմար՝ աշխատանքը ղեկավարելու նպատակով կարգավորվելու համար, և առավել ևս՝ չես կարողանում հստակ տեսնել կոնկրետ ինչպես իրականացնել եկեղեցու աշխատանքի տարբեր կետերը, ոչ էլ գիտես ինչպես հաղորդակցվել, վերահսկել, ստուգել և հետևել, և մտքումդ չունես իրականացման քայլեր կամ ծրագրեր, բայց որոշ եղբայրներ և քույրեր սխալմամբ կարծում են, թե շատ տաղանդավոր և հարմար ես առաջնորդող կամ աշխատող լինելու համար, ինչպիսի՞ն պետք է լինի վերաբերմունքդ։ Պետք է ասես. «Շնորհակալ եմ ձեր գովեստի համար, բայց իրականում շատ տաղանդ չունեմ։ Չունեմ այն, ինչ պահանջվում է․ դուք սխալվել եք իմ հարցում։ Եթե ընտրեք ինձ՝ որպես առաջնորդող, դա կուշացնի եկեղեցու աշխատանքը։ Ես գիտեմ սեփական հասակս․ նույնիսկ չգիտեմ ինչպես իրականացնել պարզ աշխատանքային կարգավորում, գաղափար անգամ չունեմ որտեղից սկսել և չունեմ որևէ կողմնորոշիչ կետ։ Առանց ճշմարտությունը հասկանալու՝ եկեղեցու աշխատանքը չի կարող լավ կատարվել։ Նույնիսկ եթե Վերևն ինձ նշանակեր, չէի կարողանա անել դա։ Ես իսկապես ստեղծված չեմ այս դերի համար»։ Ի՞նչ եք մտածում այսպիսի խոստովանության մասին։ Այս մոտեցումը ցույց է տալիս ողջամտություն․ այսպես ասող մարդիկ շատ ավելի մեծ ողջամտություն ունեն, քան կեղծ առաջնորդողները։ Կեղծ առաջնորդողները երբեք չէին կարող ասել այսքան շատ ողջամտություն ունեցող որևէ բան։ Կեղծ առաջնորդողները մտածում են. «Ինձ ընտրել են, ուստի պետք է լինեմ առաջնորդողը։ Ինչո՞ւ չպետք է լինեմ։ Տաղանդավոր եմ, ուստի արժանի եմ դրան։ Արդյոք աշխատանքային կարգավորումներն իրականացնել չկարողանալը խնդի՞ր է։ Ո՞վ է ծնվում՝ իմանալով ինչպես դա անել։ Մի՞թե այնպիսի բան չէ, որը կարող եմ սովորել։ Քանի դեռ կարող եմ քարոզել, բավական է։ Ունեմ հոգևոր հասկացողություն, գիտեմ և հասկանում եմ Աստծու խոսքերը, կարող եմ հաղորդակցվել և կարող եմ գտնել կիրառման ուղին Աստծու խոսքերում։ Հմուտ եմ մարդկանց ապականված խառնվածքները և տարբեր վիճակները լուծելու հարցում։ Աստծու տան աշխատանքային կարգավորումներն իրականացնելը մեծ գործ չէ։ Մի՞թե պարզապես կառավարչական տնօրինման աշխատանք չէ։ Նախկինում ուսումնասիրել եմ կառավարչական տնօրինում, ուստի Աստծու տան այս փոքր աշխատանքն ինձ համար խնդիր չէ»։ Մի՞թե նման մարդը վտանգի մեջ չէ։ (Այո՛։) Որտե՞ղ է թաքնված վտանգը։ Կարո՞ղ եք հստակ տեսնել այս հարցը։ (Նրանք չեն կարող կատարել աշխատանքը և կխանգարեն ու կանհանգստացնեն Աստծու տան աշխատանքը՝ ոչ միայն վնասելով իրենք իրենց և եղբայրներին ու քույրերին, այլև ուշացնելով Աստծու տան աշխատանքը։) Մի՞թե դա պարզապես վնաս է։ Մի՞թե դա այն է, ինչով ի վերջո ավարտվում է։ Եթե միայն սա լիներ, դեռ կարող էր շտկվել։ Հիմնական խնդիրն այն է, որ եթե կեղծ առաջնորդողը երկար ժամանակ շարունակում է իր դերում, նա հետևում է հակաքրիստոսների ուղին և ի վերջո դառնում է հակաքրիստոս։ Կարծում ես, թե առաջնորդող կամ աշխատող լինելն այդքան պա՞րզ է։ Կարգավիճակը բերում է գայթակղություն, իսկ գայթակղությունը՝ վտանգ։ Ո՞րն է այս վտանգը։ Դա հակաքրիստոսների ուղին հետևելու հավանականությունն է։ Հակաքրիստոսների ուղին հետևելու վատթարագույն հետևանքը հակաքրիստոս դառնալն է։
Որոշ մարդիկ ասում են. «Որոշ կեղծ առաջնորդողներ պարզապես ունեն փոքր-ինչ ցածր որակ, բայց նրանց մարդկայնությունը չար չէ։ Կարո՞ղ են արդյոք նրանք հետևել հակաքրիստոսների ուղին»։ Ո՞վ է ասում, թե չար մարդկայնություն չունենալը նշանակում է, որ չեն հետևի հակաքրիստոսների ուղին։ Որքա՞ն չար պետք է լինեն, որպեսզի համարվեն հակաքրիստոսներ։ Կարո՞ղ ես հստակ տեսնել այս հարցը։ Եթե կեղծ առաջնորդողը երկար ժամանակ շարունակում է իր դերում, նա արդեն սկսել է վար ընթանալ հակաքրիստոսների ուղիով։ Արդյոք կա՞ որևէ անջրպետ հակաքրիստոսների ուղին հետևելու և հակաքրիստոս դառնալու միջև։ (Ո՛չ։) Հիշեք՝ ի՞նչ ուղի են հետևում այդ կեղծ առաջնորդողները։ Կեղծ առաջնորդողները կոնկրետ աշխատանք չեն կատարում, ոչ էլ ի վիճակի են կոնկրետ աշխատանք կատարելու, սակայն դեռ ցանկանում են բարձր դիրքեր զբաղեցնել՝ ուրիշներին դասախոսելու և մարդկանց ստիպելու լսել և ենթարկվել իրենց։ Արդյոք սա հակաքրիստոսների ուղին հետևե՞լ է։ Ո՞րն է հակաքրիստոսների ուղին հետևելու արդյունքը։ (Բնականաբար նրանք դառնում են հակաքրիստոսներ։) Թեև կեղծ առաջնորդողներն ի բնե հակաքրիստոսներ կամ չար մարդիկ չեն, սակայն եթե երկար ժամանակ հետևում են հակաքրիստոսների ուղին՝ առանց վերահսկողության կամ առանց որևէ մեկի կողմից զեկուցվելու և պաշտոնազրկվելու, կարո՞ղ են արդյոք զավթել իշխանությունը և հիմնել անկախ թագավորություններ։ (Այո՛։) Այդ պահին մի՞թե չեն դարձել հակաքրիստոսներ։ Ուստի տեսնում եք` արդյոք կեղծ առաջնորդողի դերը վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ (Այո՛։) Կեղծ առաջնորդող լինելն արդեն իսկ շատ վտանգավոր է։ Թեև ներկայումս զանազանում ենք կեղծ առաջնորդողներին և չենք անդրադառնում հակաքրիստոսներին, սակայն այս երկուսի էության միջև կապ կա։ Փաստացիորեն կեղծ առաջնորդողները հետևում են հակաքրիստոսների ուղին։ Այս ուղին հետևելը բնականաբար կհանգեցնի նրանց՝ հակաքրիստոսներ դառնալուն, ինչը որոշվում է նրանց բնական էությամբ։ Այդ պահին կարիք չկա նայելու նրանց մարդկայնության էությանը․ միայն նրանց ուղին է որոշում, թե արդյոք հակաքրիստոսներ են։ Դիտարկե՛ք այն կեղծ առաջնորդողներին, որոնք պաշտոնազրկվել են։ Եթե ժամանակին չպաշտոնազրկվեին, ապա, դատելով նրանց էությունը այն բանով, թե ինչպես են իրենց դրսևորել և ինչ են բացահայտել իրենց պաշտոնավարման ընթացքում, ի վերջո կհետևեի՞ն հակաքրիստոսների ուղին։ Կդառնայի՞ն հակաքրիստոսներ։ Փաստացիորեն որոշ մարդիկ արդեն ցույց են տվել այս նշանները, և հենց Աստծու տունն է նրանց անմիջապես պաշտոնազրկել։ Եթե չպաշտոնազրկվեին, կսկսեին ապրել եկեղեցու հաշվին և մոլորեցնել մարդկանց։ Կսկսեին իրենց պահել որպես պաշտոնյաներ կամ տերեր բարձր պաշտոններում՝ հրամայելով մարդկանց և հրամաններ տալով, ստիպելով ուրիշներին ենթարկվել իրենց այնպես, ասես իրենք Աստված են։ Նույնիսկ կպնդեին, թե կատարելագործվել են Աստծու կողմից և Աստծու կողմից օգտագործվող մարդիկ են։ Մի՞թե դա հոգս պատճառող չէ։ Ուստի ինչպե՞ս պետք է դիտարկենք և բնորոշենք նման կեղծ առաջնորդողների վիճակներն ու դրսևորումները։ Նրանք կարող են նախնականորեն բնորոշվել որպես կեղծավորներ, եկեղեցու հաշվին ապրող մարդիկ, փարիսեցիներ։ Իսկ ի՞նչ կպատահի, եթե սա շարունակի զարգանալ։ Թեև կեղծ առաջնորդողները կարող են այնքան դաժան կամ չարասեր չլինել, որքան հակաքրիստոսները, և թեև արտաքուստ կարող են դժվարություններին դիմանալու և ծանր աշխատանք կատարելու ունակ թվալ՝ ամեն քայլափոխի օգնելով ուրիշներին, նաև համբերատար լինելու և մարդկանց հանդուրժելու ունակ թվալ ճիշտ փարիսեցիների նման, որոնք ճամփորդում էին ցամաքով և ծովով՝ քարոզելու և աշխատելու համար, ի վերջո ի՞նչ նշանակություն ունի դա։ Եթե չեն կարող իրականացնել ոչ մի առաջադրանք, ինչո՞վ են նրանց գործողություններն ու վարքագիծը տարբերվում փարիսեցիների գործողություններից և վարքագծից։ Արդյոք նրանց գործերը համագործակցության մե՞ջ են Աստծու գործի հետ, թե՞ դիմադրում և անհանգստացնում են Աստծու գործը։ Հստակորեն նրանք դիմադրում են Աստծու գործին և խոչընդոտում են եկեղեցու տարբեր աշխատանքների բնականոն առաջընթացին։ Մի՞թե սա ոչնչով չի տարբերվում փարիսեցիների և կրոնական աշխարհի այդ պաստորների ու երեցների վարքագծից։ Կեղծ առաջնորդողները ճիշտ նրանց պես են։ Ուստի ինչպե՞ս պետք է բնորոշենք նրանց։ Ի՞նչ կլինի, եթե կեղծ առաջնորդողները շարունակեն գործել։ Նրանք չեն կարողանա ոչ միայն իրականացնել Աստծու տան աշխատանքային կարգավորումները, այլև կսկսեն պարսավել, քննադատել, դատել, մեղադրել և նման այլ քայլեր անել այս կարգավորումների առնչությամբ․ պարզ կդառնա հակաքրիստոսի վարքագծի մի ամբողջ շարք։ Նրանք ոչ միայն չեն իրականացնում աշխատանքային կարգավորումները, այլև տարբեր արդարացումներ են գտնում՝ դիմադրելու և խոչընդոտելու դրանց իրականացմանը։ Սա Աստծու գործի հետ համագործակցել չէ, այլ Աստծու տան աշխատանքին խոչընդոտել և անհանգստացնել է։ Սա նրանց կողմից իրենց սեփական պատկերացումների ու երևակայությունների, նաև Աստծու տան կողմից իրենց տրված իշխանության ու կարգավիճակի օգտագործում է՝ Աստծու տան աշխատանքային կարգավորումների իրականացումը խոչընդոտելու համար։ Մի՞թե սա չէ խնդրի էությունը։ (Այո՛։) Կեղծ առաջնորդողներն իրական աշխատանք չեն կատարում և չեն կարողանում իրականացնել Վերևի կողմից կարգավորված տարբեր առաջադրանքները, սակայն դեռևս պաշտպանում են մարդկանց քարոզելու իրենց կարգավիճակը՝ զգալով, որ իրենք Աստծու ընտրյալ մարդկանց գլխավորներն են, ղեկավարները։ Սա արդեն նրանց դարձնում է հակաքրիստոսներ՝ իսկական հակաքրիստոսներ։ Արդյոք նման մարդկանց այս բնորոշումը ճշգրի՞տ է։ Այն ծայրաստիճան ճշգրիտ է՝ առանց որևէ սխալի։ Սա տրամաբանական դատողություն չէ, այլ բնորոշում՝ հիմնված նրանց էության վրա։ Նրանք, ովքեր չեն կարող իրականացնել Աստծու տան աշխատանքային կարգավորումները, կեղծ առաջնորդողներ են, և նրանք, ովքեր չեն իրականացնում Աստծու տան աշխատանքային կարգավորումները, նույնպես կեղծ առաջնորդողներ են։ Նախքան որպես փարիսեցիներ բացահայտվելը՝ նրանք կարող են բնորոշվել որպես կեղծ առաջնորդողներ։ Սակայն այն պահից, երբ դառնում են փարիսեցիներ և ապրում են եկեղեցու հաշվին, ապավինում են իրենց «անցյալի ձեռքբերումներին» և զբաղեցնում են պաշտոններ՝ առանց աշխատանքային կարգավորումներ իրականացնելու կամ կոնկրետ առաջադրանքներ կատարելու, դառնալով գայթաքարեր Աստծու տան աշխատանքի համար, նման մարդիկ պետք է բնորոշվեն որպես հակաքրիստոսներ։ Ինչպե՞ս եք որոշում՝ արդյոք ինչ-որ մեկը կեղծ առաջնորդո՞ղ է, թե՞ հակաքրիստոս։ Կեղծ առաջնորդողը բնորոշվում է այն բանով, թե արդյոք կարող է իրականացնել աշխատանքային կարգավորումներ և կատարել իրական աշխատանք։ Նրանք, ովքեր չեն իրականացնում աշխատանքային կարգավորումներ և չեն կատարում իրական աշխատանք, կեղծ առաջնորդողներ են։ Սակայն եթե գիտեն, որ չեն կարող իրական աշխատանք կատարել և չեն կարող իրականացնել Վերևից եկած աշխատանքային կարգավորումները, սակայն դեռ ցանկանում են պաշտպանել մարդկանց սրտերը շահելու համար քարոզելու և կարգախոսներ հնչեցնելու իրենց կարգավիճակը և անտեսում են Աստծու տան աշխատանքային կարգավորումները, նաև ակնկալում են, որ Աստծու տունը, հաշվի առնելով այն փաստը, որ երկար տարիներ հավատացել են Աստծուն և երկար տարիներ տառապել են եկեղեցու աշխատանքի համար, կպահի նրանց իր մոտ, որպեսզի կարողանան ապրել եկեղեցու հաշվին և օգտագործել Աստծու տունը որպես ծերանոց՝ շարունակելով մոլորեցնել եղբայրներին և քույրերին, նույնիսկ փնտրելով ուժ՝ ձևավորելու խոսքի և որոշումներ կայացնելու իշխանություն, ապա նման մարդիկ հակաքրիստոսներ են։ Ահա այսպես եք որոշում՝ արդյոք ինչ-որ մեկը կեղծ առաջնորդող է, թե հակաքրիստոս։ Բնորոշման այս սկզբունքն ու չափանիշը հստա՞կ են։ (Այո՛։)
Առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականությունը հիմնականում վերաբերում է աշխատանքային կարգավորումներին։ Այն, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողն իրականացնում է աշխատանքային կարգավորումները, ստուգելու չափանիշն է, թե արդյոք նա համապատասխանում է չափանիշին։ Ամենաճշգրիտ մեթոդն է գնահատելը, թե արդյոք առաջնորդողները և աշխատողները ճշմարիտ կամ կեղծ են՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք կատարում են եկեղեցու աշխատանքը՝ աշխատանքային կարգավորումների համաձայն։ Միանգամայն արդարացի է աշխատանքային կարգավորումների նկատմամբ նրանց վերաբերմունքն օգտագործելը՝ կեղծ առաջնորդողներին զանազանելու ու մանրամասն վերլուծելու և որոշելու համար, թե արդյոք նրանք կեղծ առաջնորդողներ են կամ հակաքրիստոսներ։ Արդար և խելամիտ է ցանկացած առաջնորդողի կամ աշխատողի համար առաջնորդողներին և աշխատողներին գնահատելը՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են իրականացնում աշխատանքային կարգավորումները, արդյոք կարող են իրականացնել աշխատանքային կարգավորումները, և նրանց իրականացման արդյունավետության ու հիմնավորվածության վրա։ Դա նպատակ չունի միտումնավոր կերպով դժվարացնել իրավիճակը որևէ մեկի համար։ Կարո՞ղ եք զանազանել, որ որոշ կեղծ առաջնորդողներ չեն իրականացնում աշխատանքային կարգավորումները և ի վերջո դառնում են հակաքրիստոսներ։ Արդյոք այս պնդումը հիմնավո՞ր է։ (Այո՛։) Ինչո՞ւ է այն հիմնավոր։ (Որովհետև կեղծ առաջնորդողները չեն իրականացնում աշխատանքային կարգավորումները և զբաղեցնում են իրենց պաշտոնները՝ իրենց սեփական անկախ թագավորությունները հիմնելու համար։ Սա նշանակում է, որ նրանք արդեն սկսել են վար ընթանալ հակաքրիստոսների ուղիով։) Սա երևույթն է, ո՞րն է խնդրի էությունը։ Աշխատանքային կարգավորումները չիրականացնելն Աստծուն դիմադրել և Նրան հակադրվել է։ Ի՞նչ է նշանակում հակադրվել Աստծուն։ Նրանք, ովքեր հետևում են հակաքրիստոսների ուղին, հակադրվում են Աստծուն՝ կանգնելով Նրա դեմ ուղղակի հակադրության մեջ։ Եթե մեկը պարզապես կեղծ առաջնորդող է, պարզապես չգիտի ինչպես կատարել աշխատանքը կամ իրականացնել աշխատանքային կարգավորումները, միտումնավոր կերպով չի դիմադրում Աստծուն։ Սակայն հակաքրիստոսների հատկանիշներն իրենց բնույթով շատ ավելի լուրջ են, քան կեղծ առաջնորդողներինը։ Որոշ կեղծ առաջնորդողներ վաղուց հետևում են հակաքրիստոսների ուղին։ Այս անհատները սկսում են իրական աշխատանք չկատարելուց և աշխատանքային կարգավորումներ չիրականացնելուց։ Երկար ժամանակ առաջնորդողներ լինելուց և որոշ բառեր ու վարդապետություններ քարոզել կարողանալուց հետո նրանց թվում է, թե իրենց դիրքն ապահով է, որ կապիտալ ունեն և որ հեղինակություն են ձեռք բերել մարդկանց շրջանում։ Ապա համարձակվում են սկսել անել իրենց ուզածը և հակադրվում են Աստծուն։ Միշտ գերագնահատում են իրենց՝ կարծելով, թե հեղինակություն են ձեռք բերել եղբայրների և քույրերի շրջանում, թե իրենց խոսքերը կշիռ ունեն, և հետևաբար պետք է ունենան խոսքի բացարձակ իշխանություն և որոշումներ կայացնելու իշխանություն իրենց արած ամեն ինչում։ Մտածում են, թե մարդիկ պետք է լսեն իրենց․ մարդիկ պետք է փրկեն իրենց դեմքը, եթե խայտառակվում են ինչ-որ բան անելիս կամ սխալվում են իրենց խոսքերում, ինչպես նաև Աստծու տունը պետք է այդպես անի։ Աստծու տունը պետք է խորհրդակցի իրենց հետ առաջացող ցանկացած հարցի շուրջ և իրենց բաժին հանի լավ բաներից, և իրենք պետք է ստանան ավելի լավ արտոնություններ և ավելի բարձր գովեստ, քան ուրիշները։ Մտածում են, թե Աստված նույնպես պետք է իրենց այլ տեսանկյունից նայի։ Հաշվի առնելով իրենց այս կարծեցյալ առավելություններն ու գերազանցությունը՝ կարծում են, որ Աստծու տունը չպետք է հեշտությամբ էտի իրենց կամ մերկացնի իրենց ապականված խառնվածքն ուրիշների ներկայությամբ, առավել ևս՝ չպետք է պաշտոնազրկի՝ առանց հաշվի առնելու իրենց զգացմունքները։ Նման մարդիկ վտանգի մեջ են։ Նրանք ապավինում են իրենց «անցյալի ձեռքբերումներին»։ Փարիսեցիներ են և արդեն դարձել են հակաքրիստոսներ։ Մի՞թե սա չի որոշվում նրանց բնական էությամբ։ Եթե ինչ-որ մեկը ձգտում է ճշմարտությանը և ունի ճշմարտության իրականությունը, արդյոք կներկայացնե՞ր այս անհիմն պահանջներն Աստծու տանը և Աստծուն։ (Ո՛չ։) Կա մարդկանց մի տեսակ, որին թվում է, թե երկար ժամանակ աշխատանք կատարելուց հետո կարգավիճակ է ձեռք բերել և կապիտալ ունի և այդպիսով զարգացնում է այս տեսակի մտքերն ու գերազանցության այս զգացումը։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Սա մեկն է, որ ունի հակաքրիստոսի էություն։ Քանի որ չի ձգտում ճշմարտությանը և հետևում է հակաքրիստոսների ուղին, ամբարտավան և ինքնարդար է՝ ներկայացնելով ամեն տեսակի անհիմն պահանջներ Աստծուն և Աստծու տանը։ Նա ապավինում է իր «անցյալի ձեռքբերումներին», ապրում է եկեղեցու հաշվին, կառչում է իր կարգավիճակից և ի վերջո դառնում է հակաքրիստոս։ Սա դասական հակաքրիստոս է։ Արդյոք կա՞ն նման մարդիկ եկեղեցում։ Ցանկացած ոք, ով հպարտանում է ինքն իրենով՝ որպես հոգևոր մարդ, այս տեսակից է։ Նա հստակորեն անարժեք է և չի կարող կատարել որևէ կոնկրետ աշխատանք, սակայն դեռևս իրեն հոգևոր է համարում. իրենց համարում են այնպիսի մարդիկ, որոնց Աստված բարեհաճորեն է նայում, և որոնք Նրա կատարելագործման թիրախներն են։ Կարծում են, թե իրենք Աստծու սիրելի որդիներն են, հաղթողները։ Ի՞նչ ուղի են հետևում նման մարդիկ։ Մի՞թե նրանք մարդիկ են, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Մի՞թե նրանք մարդիկ են, որոնք հնազանդվում են ճշմարտությանը։ Մի՞թե նրանք մարդիկ են, որոնք հնազանդվում են Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին։ Բացարձակապես ո՛չ, հարյուր տոկոսով ո՛չ։ Նրանք մարդիկ են, որոնք ձգտում են կարգավիճակի, հեղինակության և օրհնությունների և քայլում են հակաքրիստոսների ուղիով։ Երբ նման մարդիկ երկար ժամանակ պաշտոն են զբաղեցնում՝ երկար ժամանակ ծառայելով որպես կեղծ առաջնորդողներ, անխուսափելիորեն կդառնան հակաքրիստոսներ։ Հակաքրիստոսները խոչընդոտներ են Աստծու տան աշխատանքի համար։ Նրանք բացարձակապես չեն կարող աշխատանք կատարել՝ աշխատանքային կարգավորումների համաձայն, և բացարձակապես չեն կարող կատարել Աստծու կամքը կամ գործել՝ Աստծու պահանջների համաձայն, առավել ևս՝ բացարձակապես չեն կարող հրաժարվել իրենց կարգավիճակից, հեղինակությունից և շահերից՝ եկեղեցու աշխատանքը կատարելու համար, որովհետև հակաքրիստոսներ են։
Առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության վերաբերյալ հաղորդակցությունը հիմնականում աշխատանքային կարգավորումների իրականացման մասին է։ Այն, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողը համապատասխանում է չափանիշին և կատարում է իր պարտականությունները, հիմնականում որոշվում է այն բանով, թե ինչպես է նա իրականացնում աշխատանքային կարգավորումները, և այդ իրականացումների արդյունքներով։ Իհարկե, այս չափանիշն օգտագործվում է նաև կեղծ առաջնորդողներին և նրանց հետևած ուղիները մերկացնելու համար, ինչպես նաև այն հետևանքները, որոնք նրանք բերում են եկեղեցու աշխատանքին և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին։ Այս բոլոր որոշումները, դատողությունները և վերջնական բնորոշումները հիմնված են կեղծ առաջնորդողների կողմից աշխատանքային կարգավորումների իրականացման վրա։ Աշխատանքային կարգավորումների իրականացումն առաջնային առաջադրանք է, ուստի որոշելը, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողը համապատասխանում է չափանիշին՝ հիմնվելով նրա կողմից աշխատանքային կարգավորումների իրականացման վրա, շատ իրատեսական և ծայրաստիճան հիմնարար է։ Ավելին՝ յուրաքանչյուր առաջնորդողի և աշխատողի այս չափանիշով գնահատելը միանգամայն խելամիտ և արդարացի է՝ առանց որևէ խառնուրդի։
24 ապրիլի, 2021 թ.