Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (23)

Տասնչորսերորդ կետ. Անհապաղ զանազանել, ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (երկրորդ մաս)

Նախորդ հավաքույթի ժամանակ մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականության շուրջ. «Անհապաղ զանազանել, ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Հաղորդակցությունն ընդգրկեց դրա մի կողմը՝ ինչ է եկեղեցին։ Եկեղեցու սահմանման շուրջ հաղորդակցվելուց հետո ձեզ համար պա՞րզ է դրա և առաջնորդողների ու աշխատողների տասնչորսերորդ պարտականության միջև եղած կապը։ (Այն բանից հետո, երբ Աստված հաղորդակցվեց եկեղեցու սահմանման շուրջ, հասկացանք, թե ինչու եկեղեցիները գոյություն ունեն, ինչ դեր է խաղում եկեղեցին և ինչ աշխատանք է կատարում եկեղեցին։ Սրա հիման վրա կարող ենք զանազանել, թե որ մարդիկ են եկեղեցում խանգարումներ և անհանգստություններ առաջացնում ու դրական դեր չեն խաղում, և ապա հեռացնել կամ վտարել այդ մարդկանց։) Հասկանալուց հետո, թե ինչ է եկեղեցին, առաջնորդողներն ու աշխատողները պետք է իմանան, թե ինչու է Աստված հիմնում եկեղեցիներ, ինչ ազդեցություն է ունենում եկեղեցիների ձևավորումը մարդկանց վրա, ինչ աշխատանք պետք է անեն եկեղեցիները, ինչ տեսակի մարդկանցից է կազմված եկեղեցին, և ովքեր են ճշմարիտ եղբայրներ ու քույրեր։ Այս բաները հասկանալուց և իմանալուց հետո ունենում եք հիմնական հասկացություն և սահմանում, ինչպես նաև սկզբունքների հիմք՝ տասնչորսերորդ պարտականության մեջ ուրվագծված աշխատանքի համար. «Անհապաղ զանազանել, ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Սա մի բան է, որը պետք է հստակ գիտակցեք և հասկանաք տեսականի և տեսիլքի առումով։ Սա հասկանալուց հետո առաջին աշխատանքը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն, բոլոր տեսակի չար մարդկանց զանազանելն է։ Որո՞նք են սա անելու չափանիշներն ու սկզբունքները։ Բոլոր տեսակի չար մարդկանց զանազանելը պետք է հիմնված լինի եկեղեցու սահմանման, եկեղեցու գոյության նշանակության ու արժեքի և այն գործի վրա, որն անելու համար Աստված հիմնում է եկեղեցիներ։ Նախորդ անգամ տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու չափանիշներն ու հիմքերը բաժանվեցին երեք հիմնական կարգերի։ Որո՞նք են այս երեք կարգերը։ (Մարդու՝ Աստծուն հավատալու նպատակը, նրա մարդկայնությունը և նրա վերաբերմունքն իր պարտավորության նկատմամբ։) Արդյոք այս երեք հիմնական կարգերը բավականաչափ կոնկրետ և համապարփա՞կ են։ Ոմանք ասում են. «Ինչո՞ւ բոլոր տեսակի մարդկանց զանազանելը հիմնված չէ այն աստիճանի վրա, թե որքանով են սիրում ճշմարտությունը և որքանով են հնազանդվում Աստծուն և երկյուղում Նրանից, այլ փոխարենը հիմնված է Աստծուն հավատալու նրանց նպատակի, նրանց մարդկայնության և իրենց պարտավորության նկատմամբ վերաբերմունքի վրա։ Մի՞թե այս չափանիշները չափազանց ցածր չեն։ Այլ կերպ ասած՝ դատելով այս երեք կարգերի կոնկրետ բովանդակությունից, ինչո՞ւ ավելի խորը քննարկում չկա Աստծու և ճշմարտության նկատմամբ մարդկանց վերաբերմունքի վերաբերյալ։ Ինչո՞ւ չի հիշատակվում, թե արդյոք մարդիկ կամենում են ընդունել էտում, դատաստան և հանդիմանություն, արդյոք ունեն Աստծուն հնազանդվող և Նրանից երկյուղող սիրտ և ճշմարտությանն առնչվող այլ ավելի խորը բովանդակություն»։ Երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ։ Եկեք առայժմ չխորանանք այս հարցի մեջ։ Եկեք նախ նայենք երեք չափանիշներին՝ Աստծուն հավատալու մարդկանց նպատակը, նրանց մարդկայնությունը և իրենց պարտավորության նկատմամբ վերաբերմունքը։ Դատելով դրանց վերնագրերից՝ արդյոք այս երեք չափանիշները մակերեսայի՞ն են, թե՞ ոչ։ Եթե մարդն այս երեք ամենահիմնական չափանիշներին չի համապատասխանում, արդյոք նրան կարելի՞ է եղբայր կամ քույր կոչել։ (Ո՛չ։) Կարո՞ղ է նա եկեղեցու անդամ համարվել։ Կարո՞ղ է Աստծու կողմից ճանաչվել որպես եկեղեցու մաս։ (Ո՛չ։) Այս բաներից և ոչ մեկը հնարավոր չէ նրա համար։ Ուստի, եթե մարդը թերի է կամ չի համապատասխանում այս երեք չափանիշներից որևէ մեկին, ապա նման անհատները պետք է զանազանվեն։ Նրանք պատկանում են տարբեր տեսակի չար մարդկանց շարքերին և պետք է հեռացվեն կամ վտարվեն։ Լինի այդ մարդը եղբայր թե քույր, ճանաչված Աստծու կողմից կամ անդամ, որին եկեղեցին պետք է ընդունի, առնվազն կախված է այն բանից, թե արդյոք նա համապատասխանում է չափանիշին և բավարարում այս երեք չափանիշների պահանջները։ Եթե նույնիսկ չի բավարարում այս երեք չափանիշները, ապա միանշանակ եղբայր կամ քույր չէ։ Բնականաբար, Աստված չի ճանաչում նրանց, և եկեղեցին նույնպես չպետք է ընդունի նրանց։ Ուստի, ինչպե՞ս պետք է եկեղեցին վերաբերվի և վարվի նրանց հետ։ (Նրանք պետք է հեռացվեն կամ վտարվեն։) Հենց որ նրանք զանազանվում են, պետք է հեռացվեն կամ վտարվեն։ Ճիշտ այդպես է։

Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանման չափանիշներն ու հիմքերը

I. Մարդու Աստծուն հավատալու նպատակի հիման վրա

Դ. Օպորտունիզմով զբաղվելու համար

Նախորդ հավաքույթի ժամանակ հաղորդակցվեցինք և թվարկեցինք Աստծուն հավատալու երեք նպատակ։ Եթե դրանք թվարկենք որպես վերնագրեր, առաջինը մարդու պաշտոնյա դառնալու ցանկությունը բավարարելն է, երկրորդը՝ հակառակ սեռին գտնելը, իսկ երրորդը՝ աղետներից խուսափելը։ Մենք ավարտեցինք այս երեք նպատակների շուրջ հաղորդակցվելը։ Հաջորդիվ կհաղորդակցվենք չորրորդ նպատակի շուրջ. որոշ մարդիկ հավատում են Աստծուն զուտ օպորտունիստական պատճառներով, ուստի այս նպատակի վերնագիրն է՝ «օպորտունիզմով զբաղվելու համար»։ Որոշ մարդիկ տեսնում են, որ կրոնավոր աշխարհի բոլոր կրոններն ու հարանվանություններն ամայի են և չունեն Սուրբ Հոգու գործը, որ մարդկանց հավատքն ու սերը սառել է, որ մարդիկ իրենք գնալով ավելի են ապականվել և փրկության ոչ մի հույս չեն տեսնում, և որ մարդիկ երկար տարիներ հավատացել են Տիրոջը՝ առանց որևէ բան ձեռք բերելու։ Տեսնելով, որ կրոնավոր աշխարհն ամբողջովին վերածվել է ամայության՝ նրանք իրենց համար առաջընթացի ուղի են փնտրում։ Նրանք խորհում են. «Ո՞ր եկեղեցին այժմ ավելի շատ մարդ ունի, բարգավաճում է և ունի զարգացման հեռանկարներ»։ Հայտնաբերում են, որ Ամենակարող Աստծու Եկեղեցին, որին դիմակայում և դատապարտում է կրոնավոր աշխարհը, բարգավաճում է, որ ունի Սուրբ Հոգու գործը և լավ է զարգանում թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում։ Նրանք մտածում են. «Լսել եմ, որ այս եկեղեցու անդամակցությունն աճում է, որ այն լավ է զարգանում, և որ տիրապետում է առատ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների և ունի զարգացման հեռանկարներ։ Եթե օգտվեմ նրանց եկեղեցուն միանալու այս լավ հնարավորությունից, մի՞թե չեմ կարողանա որոշակի օգուտներ քաղել։ Մի՞թե ինձ համար լավ հեռանկարներ չեմ ապահովի»։ Նման մտադրությամբ ու նպատակով և մի փոքր հետաքրքրասիրությամբ նրանք եկեղեցի են ներթափանցում։ Եկեղեցի ներթափանցելուց հետո այս մարդկանց չի հետաքրքրում ճշմարտությունը, Աստծուն հավատալը կամ իրենց կյանքի խառնվածքի փոփոխությունը։ Եկեղեցուն միանալու նրանց նպատակը պարզապես հենարան կամ օթևան գտնելն է և իրենց ցանկացած հեռանկարները ձեռք բերելը։ Իրականում, իրենց սրտերում նրանք ոչ մի հետաքրքրություն չունեն Աստծուն հավատալու, Աստծու արտահայտած ճշմարտությունների, կամ փրկության գործի հանդեպ, որ Աստված անում է, և չեն ցանկանում լսել դրանց մասին կամ փնտրել դրանք։ Մասնավորապես, նրանք լիովին զուրկ են Աստծու գործի և Սուրբ Հոգու գործի նկատմամբ հետաքրքրությունից։ Այս մարդիկ նման են հասարակության մեջ ապրող օպորտունիստների, որոնք, անկախ այն բանից, թե որ ոլորտին են միանում, դա անում են միայն փառք, շահ և կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություններ գտնելու համար և ներդրումներ են անում ու գին վճարում լոկ հանուն իրենց սեփական հեռանկարների և ճակատագրի։ Հենց որ հայտնաբերում են, որ այն ոլորտում կամ բնագավառում, որի մեջ նետվել են, ներկայումս ակնհայտ հեռանկարներ չկան, կամ որ այդ բնագավառը թույլ չի տալիս ցուցադրել իրենց ուժեղ կողմերը և բարձրանալ աշխարհում, նրանք հաճախ մտքում հաշվարկում են՝ փոխե՞լ աշխատանքը, թե՞ փոխել բնագավառը։ Ինչ էլ որ անեն, նման մարդիկ միշտ սպասում են հնարավորության՝ քայլ անելու համար. նրանք եկեղեցուն միանալու ետեւում մտադրություն և նպատակ ունեն։ Երբ եկեղեցին բարգավաճում է, երբ կարող է հաստատուն կանգնել և զարգացման հեռանկարներ ունի հասարակության մեջ կամ որևէ երկրում, նրանք ակտիվորեն և խանդավառությամբ նետվում են եկեղեցու գործի մեջ։ Բայց հենց որ եկեղեցին ճնշվում և սահմանափակվում է կամ չի կարողանում բավարարել նրանց անձնական ցանկություններն ու պահանջները, նրանք խորհում են՝ արդյոք եկեղեցին լքեն և իրենց համար առաջընթացի այլ ուղի գտնեն։ Ակնհայտ է, որ եկեղեցուն միանալու այս մարդկանց իրական նպատակն այն չէ, որ նրանք հետաքրքրված են ճշմարտությամբ։ Նրանք չեն միացել եկեղեցուն՝ Աստծու գոյությունը և մարդկանց փրկելու Աստծու նոր գործը ճանաչելու հիման վրա։ Նույնիսկ երբ եկեղեցի են ընտրում, նախընտրում են հայտնի, մեծամասշտաբ և շատ անդամներ ունեցող եկեղեցի, հատկապես այնպիսին, որը որոշակի հեղինակություն ունի թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում։ Նրանց համար միայն այս տեսակի եկեղեցին է համապատասխանում իրենց չափանիշներին և լիովին համընկնում այն նպատակներին, որոնց իրենք ձգտում կամ հետամուտ են լինում։ Բայց անկախ ամեն ինչից՝ նրանք երբեք ճշմարտապես չեն հավատացել ճշմարտությանը, ոչ էլ անկեղծորեն ճանաչել են Աստծու գոյությունը կամ Աստծու գործը։ Նույնիսկ եթե թվում է, թե նրանք երբեմն ինչ-որ բան են անում եկեղեցու համար կամ նետվում են եկեղեցու գործի որևէ մասի մեջ, սրտի խորքում նրանց վերաբերմունքը ճշմարտության և Աստծու նկատմամբ մնում է անփոփոխ։ Ո՞րն է նրանց վերաբերմունքը։ Նրանց մշտական վերաբերմունքն այն է, որ առայժմ պարզապես հետևեն, տեսնեն, թե կոնկրետ ինչ կարող են ձեռք բերել այս եկեղեցուց, տեսնեն, թե Աստծու ասած խոսքերից կոնկրետ քանիսը կարող են իրականանալ և ինչ չափով, և տեսնեն, թե երբ կարելի է ստանալ Աստծու կողմից մարդուն խոստացված օրհնությունները, և արդյոք այդ օրհնությունները կարող են վկայվել և իրականանալ կարճ ժամանակահատվածում։ Նրանց վերաբերմունքը միշտ այսպիսին է։ Նրանք գալիս են Աստծու տուն հետաքրքրասիրությամբ և փորձելու ցանկությամբ ու այն վերաբերմունքով, որ եթե Աստծու խոսքերն իրականանան և կատարվեն, ապա իրենք օրհնություններ կստանան և չեն տուժի։ Նման մարդիկ գալիս են Աստծու տուն, և նույնիսկ եթե արտաքուստ ընկերասեր են թվում ուրիշների հանդեպ, պահպանում են կանոնները, խանգարումներ և անհանգստություններ չեն առաջացնում և չարաճճիությունների մեջ չեն ներքաշվում, Աստծու և ճշմարտության հանդեպ իրենց վերաբերմունքի հիման վրա նրանք կարող են բացահայտվել որպես ակնհայտ չհավատացողներ։

Ինչպե՞ս կարող ենք զանազանել այն տեսակի չհավատացողներին, որոնք հավատում են Աստծուն միայն օպորտունիստ կերպով օրհնություններ ստանալու համար և ճշմարտությունը ձեռք բելերու ոչ մի ցանկություն չունեն։ Անկախ այն բանից, թե քանի քարոզ են լսում, անկախ այն բանից, թե ինչպես է ճշմարտությունը հաղորդակցվում նրանց, մարդկանց և իրերի վերաբերյալ նրանց մտքերն ու տեսակետները, կյանքի հանդեպ հայացքն ու արժեքները երբեք չեն փոխվում։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև երբեք լրջորեն չեն խորհում Աստծու խոսքերի շուրջ և բացարձակապես չեն ընդունում Աստծու արտահայտած ճշմարտությունները կամ, թե Աստված ինչ է ասում տարբեր հարցերի վերաբերյալ։ Պարզապես կառչում են իրենց սեփական տեսակետներից և Սատանայի փիլիսոփայություններից։ Իրենց սրտերում դեռ հավատում են, որ Սատանայի փիլիսոփայություններն ու տրամաբանությունը ճիշտ են և ստույգ։ Օրինակ՝ «Ամեն մարդ իր համար, իսկ հետնապահին դևը տանի», «Պաշտոնյաները չեն դժվարացնում նրանց գործը, ովքեր նվերներ են բերում» կամ «Բարի մարդիկ խաղաղ կյանք են ունենում»։ Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր ասում են. «Երբ մարդիկ հավատում են աստծուն, նրանք պետք է բարի լինեն, ինչը նշանակում է երբեք կյանք չխլել. կյանք խլելը մեղք է և աններելի է աստծու աչքին»։ Ի՞նչ տեսակետ է սա։ Սա բուդդայական տեսակետ է։ Թեև բուդդայական տեսակետը կարող է համապատասխանել մարդկանց պատկերացումներին և երևակայություններին, բայց այն զուրկ է որևէ ճշմարտությունից։ Աստծու նկատմամբ հավատը պետք է հիմնված լինի Աստծու խոսքերի վրա. միայն Աստծու խոսքերն են ճշմարտությունը։ Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ ոմանք նույնիսկ որպես ճշմարտություն են ընդունում անհավատների անհեթեթ տեսակետները և կրոնավոր աշխարհի սխալ տեսությունները, թանկ են գնահատում և կառչում են դրանցից։ Արդյոք սրանք մարդիկ են, որոնք ընդունու՞մ են ճշմարտությունը։ Նրանք չեն կարողանում տարբերակել մարդու խոսքերն Աստծու խոսքերից կամ դևերին ու Սատանային՝ միակ ճշմարիտ Աստծուց՝ Արարչից։ Չեն աղոթում Աստծուն կամ փնտրում ճշմարտությունը, ոչ էլ ընդունում են Աստծու արտահայտած ճշմարտություններից որևէ մեկը։ Մարդկանց, արտաքին աշխարհի և բոլոր այլ հարցերի վերաբերյալ նրանց մտքերն ու տեսակետները երբեք չեն փոխվում։ Կառչում են միայն այն տեսակետներից, որոնք միշտ ունեցել են, որոնք գալիս են ավանդական մշակույթից։ Անկախ այն բանից, թե որքան ծիծաղելի են այդ տեսակետները, նրանք չեն կարողանում ընկալել սա, և դեռ ամուր կառչած են մնում այդ սխալ տեսակետներից և բաց չեն թողնում։ Սա չհավատացողի մի դրսևորում է։ Ո՞րն է մյուսը։ Այն է, որ նրանց եռանդը, զգացմունքները և հավատքը փոխվում են, երբ եկեղեցին մեծանում է մասշտաբով և երբ հասարակության մեջ դրա կարգավիճակն անընդհատ աճում է։ Օրինակ՝ երբ եկեղեցու գործը տարածվեց արտասահմանում և մեծացավ մասշտաբով, երբ ավետարանի աշխատանքը լիովին տարածվեց, նրանք տեսան սա և անմիջապես ոգևորվեցին։ Զգացին, որ եկեղեցին ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում և այլևս չի տուժի կառավարության ճնշումից ու հալածանքից, հավատացին, որ Աստծու հանդեպ իրենց հավատը հուսադրող է, որ կարող են բարձր պահել իրենց գլուխները։ Եվ այսպիսով զգացին, որ Աստծուն հավատալով՝ ճիշտ խաղադրույք են կատարել, որ իրենց ռիսկն ի վերջո արդարացվելու է։ Զգացին, որ օրհնություններ ստանալու իրենց հնարավորություններն ավելի ու ավելի են մեծանում, և ի վերջո սկսեցին ուրախանալ։ Նախորդ տարիների ընթացքում նրանք ճնշվածություն, ցավ ու տառապանք էին զգում, որովհետև հաճախ էին տեսնում մեծ կարմիր վիշապի կողմից քրիստոնյաների ձերբակալություններն ու ճնշումները։ Ինչո՞ւ էին տառապանք զգում։ Որովհետև եկեղեցին այնքան ծանր վիճակում էր, և նրանք մտահոգված էին, թե արդյոք ճիշտ ընտրություն են կատարել՝ հավատալով Աստծուն, և ավելին, անհանգստացած և մտահոգված էին, թե արդյոք պետք է մնա՞ն, թե՞ լքեն եկեղեցին։ Այդ տարիների ընթացքում, անկախ այն բանից, թե ինչ անբարենպաստ հանգամանքների էր բախվում եկեղեցին, դա ազդեցություն էր ունենում նրանց հույզերի վրա։ Ինչ աշխատանք էլ որ եկեղեցին աներ, և ինչպես էլ որ տատանվեր եկեղեցու հեղինակությունն ու կարգավիճակը հասարակության մեջ, դա ազդում էր նրանց հույզերի և տրամադրության վրա։ Մնալ թե հեռանալ հարցը միշտ պտտվում էր նրանց մտքում։ Նման մարդիկ չհավատացողներ են, այնպես չէ՞։ Երբ եկեղեցին դատապարտվում և ճնշվում է ազգային կառավարության կողմից, կամ երբ հավատացյալները ձերբակալվում են կամ դատվում, դատապարտվում, զրպարտվում և մերժվում կրոնավոր աշխարհի կողմից, նրանք խորապես խայտառակված են զգում և նույնիսկ մեծ ամոթ ու նվաստացում են ապրում եկեղեցուն միանալու համար։ Նրանց սրտերը սասանվում են, և նրանք զղջում են Աստծուն հավատալու և եկեղեցուն միանալու համար։ Երբեք մտադրություն չեն ունենում կիսելու եկեղեցու ուրախություններն ու դժվարությունները կամ տառապելու Քրիստոսի հետ միասին։ Փոխարենը, երբ եկեղեցին ծաղկում է, հավատքով լի են թվում, բայց երբ եկեղեցին հալածվում, մերժվում, ճնշվում և դատապարտվում է, ուզում են փախչել, հեռանալ։ Երբ չեն կարողանում տեսնել օրհնություններ ստանալու որևէ հույս կամ թագավորության ավետարանի տարածման որևէ հույս, նրանք է՛լ ավելի են ուզում հեռանալ։ Երբ չեն տեսնում Աստծու խոսքերի իրականացումը և չգիտեն, թե երբ են վրա հասնելու մեծ աղետները և երբ են ավարտվելու, կամ երբ է իրականություն դառնալու Քրիստոսի թագավորությունը, անորոշությունից սասանվում են և անընդունակ են լինում խաղաղ մտքով կատարելու իրենց պարտավորությունը։ Երբ դա տեղի է ունենում, ուզում են հեռանալ Աստծուց, հեռանալ եկեղեցուց և ելք գտնել։ Նման մարդիկ չհավատացողներ են, այնպես չէ՞։ Նրանց յուրաքանչյուր քայլ հանուն սեփական մսեղի շահերի է։ Նրանց մտքերն ու տեսակետները երբեք աստիճանաբար չեն փոխվի Աստծու գործը փորձառաբար ապրելու միջոցով կամ Նրա խոսքերը կարդալով, ճշմարտության շուրջ հաղորդակցվելով և եկեղեցական կյանքով ապրելով։ Երբ նրանց հետ ինչ-որ բան է պատահում, երբեք չեն փնտրում ճշմարտությունը կամ փորձում գտնել, թե ինչ է ասվում այդ մասին Աստծու խոսքերում, որոնք են Աստծու մտադրությունները, ինչպես է Աստված առաջնորդում մարդկանց կամ ինչ է Նա պահանջում մարդկանցից։ Եկեղեցուն միանալու նրանց միակ նպատակն է սպասել այն օրվան, երբ եկեղեցին կկարողանա «բարձր պահել իր գլուխը», որպեսզի կարողանան յուրացնել այն օգուտները, որոնք միշտ ցանկացել են։ Իհարկե, նրանք միացել են եկեղեցուն նաև այն պատճառով, որ տեսել են, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, բայց բացարձակապես չեն ընդունում ճշմարտությունը և չեն հավատում, որ Աստծու բոլոր խոսքերը կիրականանան։ Ուրեմն ի՞նչ կասեք, արդյոք նման մարդիկ չհավատացողնե՞ր են։ (Այո՛։) Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում եկեղեցում կամ արտաքին աշխարհում, նրանք չափում են, թե որքանով կտուժեն իրենց շահերը, և որքան մեծ ազդեցություն դա կունենա իրենց հետապնդած նպատակների վրա։ Աննշան խնդրի նշանի դեպքում անգամ նրանք անմիջապես արտակարգ զգոնությամբ մտածում են իրենց սեփական հեռանկարների, շահերի և եկեղեցում մնալու կամ հեռանալու մասին։ Նույնիսկ կան մարդիկ, որոնք անընդհատ հարցնում են. «Անցյալ տարի ասվում էր, որ աստծու գործը կավարտվի, ուրեմն ինչո՞ւ է դեռ շարունակվում։ Կոնկրետ ո՞ր թվականին կավարտվի աստծու գործը։ Ես իրավունք չունե՞մ իմանալու։ Բավական երկար եմ համբերել, իմ ժամանակը թանկ է, իմ երիտասարդությունը թանկ է, իհարկե չեք կարող չէ՞ ինձ այսպես անվերջ օդում կախված վիճակում պահել»։ Նրանք հատկապես զգայուն են Աստծու խոսքերի իրականացման, եկեղեցու իրավիճակի, ինչպես նաև դրա կարգավիճակի ու հեղինակության նկատմամբ։ Նրանց չի հետաքրքրում, թե արդյոք իրենք ընդունակ են ձեռք բերելու ճշմարտությունը, կամ արդյոք կարող են փրկվել, բայց շատ զգայուն են այն հարցում, թե արդյոք կկարողանան գոյատևել, և արդյոք կարող են օգուտներ և օրհնություններ ստանալ՝ մնալով Աստծու տանը։ Նման մարդիկ օպորտունիստ են օրհնվելու իրենց ցանկության մեջ։ Նույնիսկ եթե հավատան մինչև վերջ, միևնույն է, չեն հասկանա ճշմարտությունը և ոչ մի փորձառական վկայություն չեն ունենա պատմելու։ Հանդիպե՞լ եք նման մարդկանց։ Իրականում, նման մարդիկ գոյություն ունեն յուրաքանչյուր եկեղեցում։ Պետք է զգոն լինեք, որպեսզի զանազանեք նրանց։ Նման անհատները բոլորը չհավատացողներ են, նրանք պատուհաս են Աստծու տանը, մեծ վնաս կբերեն և ոչ մի օգուտ չեն տա եկեղեցուն և պետք է հեռացվեն։

Եկեք ամփոփենք օպորտունիստների բնութագրերը։ Նրանց առաջին բնութագիրն այն է, որ այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Աստծու գոյության հարցին։ Եթե հարցնես, թե արդյոք Աստված գոյություն ունի, կասեն. «Հավանաբար։ Բայց եթե գոյություն չունի, ոչինչ։ Ես պարզապես այստեղ եմ՝ տեսնելու, արդյոք աստծու արած մարգարեություններն իրականանալու են, թե ոչ, և արդյոք մեծ աղետները գալու են, թե ոչ»։ Նրանց մտքերի և տեսակետների մեջ վերաբերմունքն այն է, որ կապ չունի՝ Աստված գոյություն ունի, թե ոչ։ Ուրեմն մի՞թե կատակ չէ, որ հավատում են Աստծուն և միանում եկեղեցուն։ (Այո՛։) Նրանց հավատքն առ Աստված պարզունակ համոզմունք է, նման է խաղի և կապ չունի ճշմարտության կամ իրենց կյանքի ուղու հետ։ Իրականում նրանց չի հետաքրքրում՝ Աստված գոյություն ունի, թե ոչ։ Ոչինչ, եթե Նա գոյություն ունի, և ոչինչ, եթե գոյություն չունի։ Ոմանք հերքում են նրանց՝ ասելով, որ Աստված գոյություն չունի, և նրանք չեն տխրում կամ ատում նման մարդկանց։ Եթե մարդիկ ասում են, որ Աստված գոյություն ունի, նրանք ասում են. «Եթե նա գոյություն ունի, ուրեմն գոյություն ունի։ Համենայն դեպս, եթե հավատում ես, ուրեմն նա գոյություն ունի, եթե չես հավատում, ուրեմն չունի»։ Սա է նրանց տեսանկյունը։ Արդյոք նման մարդիկ ճշմարիտ հավատացյալնե՞ր են։ Նրանք չհավատացողներ են, այնպես չէ՞։ (Այո՛։) Աստծու գոյություն ունենալ չունենալը նրանց համար էական չէ, ուստի առ Աստված նրանց հավատքի մեջ անկեղծություն կա՞։ Անհնար է, որ նրանք անկեղծ լինեն։ Ո՞րն է օպորտունիստ մարդկանց առաջին բնութագիրը։ (Նրանք այնքան էլ լուրջ չեն վերաբերվում Աստծու գոյության հարցին։) Սա առաջին բնութագիրն է։

Ո՞րն է օպորտունիստ մարդկանց երկրորդ բնութագիրը։ Այն է, որ նրանք այնքան էլ լրջորեն չեն վերաբերվում դրականը և բացասականը միմյանցից տարբերակելուն։ Չեն զանազանում, թե որ ասույթները, մարդիկ, իրադարձություններն ու բաներն են դրական, իսկ որոնք՝ բացասական, և սա լուրջ չեն ընդունում։ Նրանց համար լավ բաները կարող են վատ ներկայացվել, իսկ վատ բաները՝ լավ, ճիշտ այնպես, ինչպես անհավատների ասացվածքն է. «Հազար անգամ ասված սուտը ճշմարտություն է դառնում»։ Այս ասացվածքը նրանց համար ճշմարիտ է։ Եթե հարցնես, թե ինչ է ճշմարտությունը, հաստատ չեն ասի, որ Աստծու խոսքերն են ճշմարտությունը, որովհետև դա չեն ընդունում։ Ի՞նչ կասեն նրանք։ Նրանց իրական տեսակետն այն է, որ հազար կամ տասը հազար անգամ ասված սուտը ճշմարտություն կդառնա, ինչը նշանակում է, որ եթե շատ մարդիկ ինչ-որ բան ասեն՝ կհավատան, որ դա ճիշտ է։ Ինչպես անհավատներն են ասում. «Ի սկզբանե աշխարհում ուղի չկար, բայց երբ ավելի շատ մարդիկ քայլեցին, ուղի ձևավորվեց»։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչն է ճիշտ կամ սխալ, արդար կամ չարասեր։ Նրանք հավատում են, որ ով մեծ ունակություն ունի, ճիշտ է, իսկ ով անպետք է և անգործունակ, բացասական է։ Նրանք բացարձակապես չեն ընդունի, որ այն ամենը, ինչ Աստված ասում և անում է, դրական բաներ են, ոչ էլ կընդունեն, այն, որ այն, ինչ Աստված պահանջում է մարդկանցից կյանքով արտահայտել, դրական բաների իրականությունն են։ Այս մարդիկ նույնիսկ կխոսեն այնպիսի մոլորություններ, ինչպիսիք են. «Դու ասում ես՝ աստված ճշմարտությունն է, և աստծու խոսքերը բոլոր դրական բաների իրականությունն են։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ աշխարհում դրական բաներ չկան։ Արդյոք աշխարհում նաև դրական բաներ և ճշմարտություններ չկա՞ն»։ Մի՞թե սա անհեթեթություն չէ։ Մի՞թե սա մոլորություն չէ։ (Այո՛։) Այս մարդիկ իրենց խոսքերի կամ գործողությունների համար Աստծու խոսքերը որպես չափանիշ չեն ընդունում։ Օրինակ, երբ նրանք մոլորություն արտահայտեն, և դու հերքես նրանց, կասեն. «Կարծում ես, որ դու ես ճիշտ, իսկ ես կարծում եմ, որ ես եմ ճիշտ, ուստի եկ յուրաքանչյուրս մնանք մեր կարծիքին։ Այն ինչ մարդը լավ է համարում, դա էլ ճիշտ է»։ Ի՞նչ տեսակետ է սա։ Մի՞թե սա պարզապես հարցը քողարկելու փորձ չէ։ (Այո՛։) Սա հիմար և բթամիտ տեսակետ է։ Այս մարդիկ լրջորեն չեն վերաբերվում դրականը բացասականից տարբերակելուն։ Ի՞նչ է նշանակում սրան լրջորեն չվերաբերվել։ Նշանակում է, որ չեն կարող ի սրտե ընդունել, որ բոլոր դրական բաները, որոնց մասին Աստված խոսում է, կապված են ճշմարտության հետ, համապատասխանում են ճշմարտությանը և սերում են Աստծուց, և որ բացասական բաները, որոնց մասին Աստված խոսում է, հակառակ են ճշմարտությանը և սերում են Սատանայից։ Նրանք չեն ընդունում այս փաստը և միշտ ուզում են աղճատել հասկացությունները։ Ուրիշների կողմից զանազանվելուց և դատապարտվելուց խուսափելու համար նրանք երբեք լրջորեն չեն վերաբերվում դրականը բացասականից տարբերակելուն, երբեք չեն բացահայտում իրենց ճշմարիտ տեսակետները և միշտ երկիմաստ են խոսում՝ երբեք մարդկանց չասելով, թե իրականում ինչ են մտածում։ Տարբեր բաներ են ասում՝ կախված այն բանից, թե ում հետ են խոսում՝ անհրաժեշտության դեպքում լիովին հարմարվելով իրավիճակին։ Այս մարդիկ, բոլոր առումներով, հետաքրքրված չեն ճշմարտությամբ կամ Աստծու գոյությամբ։ Սա օպորտունիստ մարդկանց երկրորդ դրսևորումն է. նրանք այնքան էլ լրջորեն չեն վերաբերվում դրականը բացասականից տարբերակելուն։

Ուրիշ ի՞նչ բնութագրեր ունեն այս օպորտունիստ մարդիկ։ Այս մարդիկ միշտ կընտրեն՝ մնալ, թե հեռանալ՝ ելնելով նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները՝ հատկապես հմուտ լինելով հանգամանքներին հարմարվելում։ Երբ նրանք միանում են եկեղեցուն, արդեն իսկ մանրամասն պլանավորած են լինում իրենց նահանջի ռազմավարությունը և հեռանկարները՝ ծրագրելով յուրաքանչյուր քայլ։ Իրենց սրտերում հաշվարկում և ծրագրեր են կազմում այն մասին, թե ինչ անել, եթե Աստծու խոսքերն իրականանան, և ինչ անել, եթե որոշակի տարիներ անց դրանք չիրականանան։ Այս տեսակի մարդիկ եկեղեցի մտնելուց հետո երբեք լիովին չեն նվիրվում եկեղեցու գործին։ Փոխարենը, նրանք անընդհատ հետևում են եկեղեցու զարգացմանը, իրենց հանդեպ եկեղեցու դիրքորոշմանը, իրենց նկատմամբ վերաբերմունքին և այլ գործոններին՝ հաջորդ քայլերը որոշելու համար։ Մի՞թե այս մարդկանց մտքերը բավականին բարդ չեն։ (Այո՛։) Թեև միացել են եկեղեցուն, միշտ ժամանակավոր հեռանկար են ունենում՝ պայմանագրային աշխատողի պես, ընդմիշտ մնալով «մարմնով այստեղ, մտքով՝ այլուր» վիճակում, իսկ մտքերը զբաղված ծրագրերով ու դավադրություններով։ Աստծուն հավատալու և եկեղեցուն միանալու նրանց ընտրությունը լոկ հարկադրված փոխզիջում է, ոչ թե հոգևոր անհրաժեշտություն կամ Աստծուն հետևելու և մարդկային կյանքի ճիշտ ուղով քայլելու ցանկություն՝ հիմնված Աստծու գոյությունը ճանաչելու վրա։ Նրանք դրա համար հավատք չունեն։ Այս մարդիկ Աստծուն հավատում են սպասոենք-տեսնենք վերաբերմունքով, իրենց սրտերում հաշվարկելով. «Եթե աստծուն հավատալն ինձ հարյուրապատիկը բերի այս կյանքում, հավերժական կյանք՝ գալիք աշխարհում, և փրկվելու ու երկնքի թագավորություն մտնելու հնարավորություն, ուրեմն կհետևեմ և կհավատամ։ Եթե չկարողանամ ստանալ այս ամենը, ապա ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում կլքեմ եկեղեցին և կդադարեմ հավատալ»։ Նրանք Աստծուն հավատալու են գալիս բացառապես օրհնություններ ստանալու օպորտունիստական հույսով։ Եթե չեն կարողանում օրհնություններ ստանալ, կարող են ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում լքել իրենց պարտավորությունները և իրենց համար այլ ուղի ծրագրել, որովհետև նրանց սրտերը երբեք արմատավորված չեն եղել եկեղեցում, ոչ էլ ճշմարտապես ընտրել են Աստծուն հավատալու և Աստծուն հետևելու ուղին։

Այս օպորտունիստ մարդկանց հիմնական բնութագրերն այս երեքն են. նրանք լրջորեն չեն վերաբերվում Աստծու գոյությանը, լրջորեն չեն տարբերակում դրականը բացասականից, և կարող են լքել եկեղեցին ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում։ Որքան էլ եղբայրներն ու քույրերը լավ են վերաբերվում նրանց, քանի դեռ իրավիճակը չի համապատասխանում իրենց շահերին կամ չի բավարարում իրենց ներկայիս կարիքները, նրանք կարող են լքել եկեղեցին։ Բայց երբ գնալու տեղ չեն ունենում, ընտրում են վերադառնալ։ Վերադառնալուց հետո էլ նրանք դարձյալ չեն ձգտում ճշմարտությանը և ցանկացած պահի կարող են կրկին լքել եկեղեցին։ Ի՞նչ խղճուկ արարածներ են նրանք։ Նրանց գնալն ու գալն այնքան անլուրջ է թվում. նրանք անկեղծորեն չեն հավատում Աստծուն։ Սրանք են օպորտունիստ մարդկանց բնութագրերնը. էությամբ նրանք չհավատացողներ են։ Ոմանք կարող են մնալ հավատքի մեջ երեքից հինգ տարի, ոմանք՝ ութ կամ տասը տարի, սակայն նրանց նպատակը սոսկ օպորտունիստ կերպով օրհնություններ կորզելն է։ Նման մարդիկ պարզունակ չեն։ Նրանք նույնիսկ մինչ օրս դիմացել են մայրցամաքային Չինաստանի դաժան, հալածանքներով լի միջավայրում. մի՞թե սա փոքր ինչ «փշերի վրա քնելու և լեղի լիզելու» պես մի բան չէ։ Ոման տասը տարի հավատալուց հետո այլևս չեն դիմանում, ուստի տրտնջում են. «Տասը տարի է անցել։ Իմ երիտասարդությունը վատնվել է եկեղեցում։ Եթե այս տասը տարիների ընթացքում աշխարհում քրտնաջան աշխատեի, որքա՞ն փող կկարողանայի վաստակել։ Գուցե կառավարիչ դառնայի, որքա՛ն ունեցվածք կունենայի հավանաբար»։ Ապա նրանք անհանգիստ են դառնում։ Տասը տարի հավատացել են Աստծուն սոսկ իրենց չնչին հետաքրքրասիրությունը և օրհնություններ ստանալու ցանկությունը բավարարելու համար, բայց երբեք չեն ձգտել ճշմարտությանը։ Արդյունքում նրանք ոչինչ ձեռք չեն բերել։ Նրանք զղջում են Աստծուն հավատալու համար, և նույնիսկ կշտամբում իրենց՝ ասելով. «Հիմա՛ր, ապո՛ւշ։ Լայն, հեշտ ճանապարհով չգնացիր, այլ պնդեցիր քայլել այս դժվարի՛ն ուղով։ Ոչ ոք քեզ չէր ստիպում. դա քո սեփական ընտրությու՛նն էր»։ Ոմանք կարող են հեռանալ նույնիսկ տասը տարի հավատալուց հետո՝ մի ակնթարթում։ Հասարակության մեջ ընդամենը երկու կամ երեք տարի գոյատևելուց հետո նրանք հասնակնում են, որ հասարակությունն այնքան հարթ կամ հեշտ չէ կողմնորոշվելու համար, որքան պատկերացնում էին, և անհավատ աշխարհն այնքան գունեղ ու կատարյալ չէ, որքան թվում էր. նրանց համար աշխարհում որևէ տեղ գոյատևելը հեշտ չէ։ Երկար մտորելուց հետո նրանք պարզում են, որ եկեղեցին, այնուամենայնիվ, ավելի լավն է, ուստի անամոթաբար վերադառնում են։ Երբ վերադառնում են, ասում են. «Աստծուն հավատալը լավ է. անհավատները վատն են, միշտ ճնշում են մարդկանց։ Աշխարհում չափազանց շատ տառապանք կա։ Այս տարիներին, առանց աստծու խոսքերը կարդալու, առանց եկեղեցական կյանքով ապրելու, ես խավարի մեջ ընկա՝ ամեն օր լաց լինելով և ատամներս կրճտացնելով։ Այնքան եմ չարչարվել, որ այլևս մարդու նման չեմ։ Ավելի լավ է հավատալ աստծուն»։ Նրանք հայտարարում են, որ ավելի լավ է հավատալ Աստծուն, բայց իրականում պատճառն այն է, որ լսել են, թե այս աշխարհում չափազանց շատ աղետներ կան, և մարդկությունը շուտով մեծ արհավիրք է ապրելու։ Փող, հող, մեքենաներ և տներ ունենալն անօգուտ է. միայն հավատք ունեցողները կարող են փրկվել։ Ուստի, նրանք վերադառնում են՝ կրկին Աստծուն հավատալու։ Մի՞թե սա օպորտունիզմ չէ։ (Այո՛։) Օպորտունիստ մարդիկ կարող են լքել եկեղեցին ցանկացած պահի։ Եթե տեսնում են, որ եկեղեցի վերադառնալով օրհնություններ ստանալու հույս կա, ցանկացած պահի նորիցկարող են վերադառնալ։ Վերադառնալուց հետո նրանք կարող են զղջման մի քանի խոսք ասել և հայտարարել, որ այլևս երբեք չեն լքի Աստծուն, բայց տեսնելով, որ աշխարհում ամեն ինչ հանգիստ ու խաղաղ է, և որ իրենք դեռ կարող են վայելել մի քանի լավ օր, նրանք կարող են կրկին լքել եկեղեցին ցանկացած պահի։ Ինչի՞ տեղ են նրանք դնում Աստծու տունը և եկեղեցին։ Նրանք այն համարում են ազատ շուկա՝ գալով և գնալով երբ կամենում են։ Ասե՛ք Ինձ, եթե նման մարդիկ հեռացվում են կամ հեռանում են իրենց կամքով, արդյոք եկեղեցին պե՞տք է հետ ընդունի նրանց, եթե նրանք ցանկանում են վերադառնալ։ (Ո՛չ։) Նրանց պետք չէ հետ ընդունել։ Նրանց հետ ընդունելը սխալ է և խախտում է սկզբունքները։ Այս մարդիկ չեն համապատասխանում եկեղեցու անդամների չափանիշներին։ Նրանք կարող են ցանկացած պահի լքել եկեղեցին, և օրհնություններ ստանալու համար ցանկացած պահի սողոսկել հետ, սակայն այս ամենի ընթացքում երբեք չեն ընդունում ճշմարտությունը։ Սա ապացուցում է, որ նրանք ճշմարիտ հավատացյալներ չեն։ Նման մարդիկ հավիտյան կլինեն հեռացման և արտաքսման թիրախներ։ Եկեղեցին պետք է հեռացնի նրանց և ասի. «Մի՛ զղջա։ Երբ հեռանաս, այլևս չես կարող վերադառնալ։ Եկեղեցին երկրորդ անգամ դուռը չի բացի քո առաջ։ Սա է սկզբունքը»։ Ոմանք ասում են. «Նրանք այն ժամանակ հիմար էին, բայց հիմա իրենց շատ լավ են պահում։ Փոքրիկ գառնուկի պես հնազանդ են, խղճուկ՝ անօթևան թափառականի պես։ Եղբայրներին և քույրերին տեսնելիս, իրենց զղջումն ու երախտապարտությունն են արտահայտում՝ աչքերը կարմրած զղջման արցունքներից։ Նրանք շատ խղճուկ տեսք ունեն, և խոստովանության նկատմամբ վերաբերմունքը շատ լավն է։ Եկեք թույլ տանք նրանց վերադառնալ»։ Այստեղ կա՞ որևէ նախադասություն, որը համապատասխանում է սկզբունքներին։ (Ո՛չ։) Նույնիսկ երեք կամ անգամ տասը տարի հավատալուց հետո նրանք դեռ կարող են վճռականորեն և առանց վարանելու լքել եկեղեցին։ Ի՞նչ տեսակ թշվառականներ են նրանք։ Արդյոք ճշմարիտ հավատացյալնե՞ր են։ (Ո՛չ։) Արդյոք որևէ անկեղծություն ունեի՞ն, երբ ի սկզբանե ընտրեցին հետևել Աստծուն։ Ո՛չ։ Եթե նրանք նույնիսկ չնչին անկեղծություն ունենային, այդքան վճռականորեն չէին լքի եկեղեցին։ Ընդհանրապես, մարդն առավելագույնը կարող է նման մտքեր ունենալ, երբ թույլ է, հուսալքված, կամ երբ գործերը լավ չեն ընթանում, բայց նա երբեք վճռականորեն չէր որոշի լքել եկեղեցին՝ այլ ուղի գտնելու համար, երեք, հինգ կամ անգամ տասը տարի Աստծուն հավատալուց հետո։ Եթե նրանք կարող են սեփական կամքով լքել եկեղեցին, դա ցույց է տալիս, որ ի սկզբանե անկեղծ չէին, երբ ընդունեցին ճշմարիտ ուղին և միացան եկեղեցուն. նրանք ծածուկ շարժառիթներ և նպատակներ են ունեցել, այլ կերպ հնարավոր չէ ասել։ Նման մարդկանց պետք է հստակորեն զանազանել։ Նրանք ճշմարիտ հավատացյալներ չեն։ Աստծուն հավատալը և Աստծուն հետևելը նրանց համար օրհնություններ ստանալու օպորտունիստական հույս է։ Նման մարդիկ բնութագրվում են որպես օպորտունիստներ և զանազանվելուն պես պետք է հեռացվեն եկեղեցուց։ Եթե չլքեն եկեղեցին և շարունակեն են օգտվել առիթից՝ եկեղեցու ներսում հետապնդելով իրենց անձնական շահը, ապա դա այն պատճառով է, որ ոչ ոք ի վիճակի չէ զանազանելու, թե ովքեր են նրանք։ Սակայն, այս օպորտունիստների տարբեր դրսևորումների վերաբերյալ այսօրվա հաղորդակցության շնորհիվ առաջնորդողներն ու աշխատողները և Աստծու ընտրյալ մարդիկ պետք է որ հստակ հասկացողություն և զանազանություն ունենան նման մարդկանց վերաբերյալ։ Երբ բացահայտվի, որ նրանք երբեք չեն կարդում Աստծու խոսքերը կամ չեն աղոթում Աստծուն, հետաքրքրված չեն Աստծու գործով կամ Աստծու արտահայտած ճշմարտություններով, հետաքրքրված չեն դրական բաներով և լրջորեն չեն վերաբերվում դրանց, ապա նրանց հանդեպ պետք է խիստ զգոնություն ցուցաբերել։ Անհրաժեշտ է դիտարկել Աստծուն հավատալու նրանց դրդապատճառներն ու նպատակը և պարզել վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ, վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ և վերաբերմունքն Աստծու նկատմամբ։ Եթե ակնհայտ է, որ ճիշտ վերաբերմունք չունեն, հատկապես անտարբեր են ճշմարտությանը ձգտելու և պարտավորություն կատարելու նկատմամբ՝ բացարձակապես հետաքրքրություն չցուցաբերելով, և միշտ թերահավատ վերաբերմունք ունեն Աստծու խոսքերի նկատմամբ, ապա կարելի է հաստատել, որ այս մարդիկ օպորտունիստներ և չհավատացողներ են։ Այդ դեպքում նրանք չպետք է համարվեն եղբայրներ կամ քույրեր. նրանք եկեղեցու մաս չեն։ Փոխարենը պետք է հեռացվեն եկեղեցուց։ Նրանք տարիներ շարունակ հավատացել են և դեռևս չեն ընդունում ճշմարտությունը. արդյոք օգտակար կլինե՞ր շարունակել նրանց հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվելը։ Արդյոք իրատեսական կլինե՞ր շարունակել սպասել, որ նրանք ապաշխարեն։ Այլևս մի՛ գործեք նման մարդկանց վրա և մի՛ սպասեք, որ ապաշխարեն։ Եթե չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը և դեռ ուզում են երկարաձգել եկեղեցում մնալը ՝ առանց հեռանալու, ապա եկեղեցու առաջնորդողները պետք է իմաստնորեն միջոց գտնեն՝ նրանց մեկուսացնելու համար։ Արդյոք սա տեղի՞ն է։ (Այո՛։) Երբ այս մարդիկ զանազանվեն որպես օպորտունիստներ, նրանք արդեն իսկ կդասվեն տարբեր չար մարդկանց և չհավատացողների շարքերին։ Քանի որ նրանք չար մարդիկ և չհավատացողներ են, ապա համապատասխանում են եկեղեցուց հեռացվելու կամ արտաքսվելու սկզբունքներին և պայմաններին։ Հաստատ ավելի լավ է նրանց վաղ, քան ուշ հեռացնելը։ Վաղ հեռացնելը կանխում է շատ խնդիրներ և նրանք վիրավորված զգալու կարիք այլևս չեն ունենում։ Նման մարդկանց պետք է հստակ ասեք. «Կարիք չունես սրտումդ անընդհատ հաշվարկելու, երբ կամ ինչպես հեռանալ, և կարիք չունես անընդհատ հաշվարկելու՝ մնալ, թե հեռանալ։ Աստծու տունը և Աստված չեն ստիպում մարդկանց. եթե ուզում ես հեռանալ, եկեղեցին չի փորձի համոզել քեզ մնալ։ Սակայն մի բան պետք է պարզ լինի քեզ համար. եթե համոզված ես, որ Աստծու տան մարդ չես, և չես ցանկանում լինել եկեղեցու անդամ, ապա հեռացի՛ր որքան հնարավոր է շուտ. մի՛ հապաղիր։ Սա բոլորի բարօրության համար է։ Եթե հավատում ես Աստծու գոյությանը, կարող ես ընդունել Աստծու խոսքերը որպես ճշմարտություն և անկեղծորեն ցանկանում ես միանալ եկեղեցուն, ապա դու իրավամբ եկեղեցու անդամ ես։ Բայց հիմա դու այդպիսին չես։ Դու եկել ես օպորտունիզմի հետևից, և գուցե ինքդ էլ դա չգիտես, բայց, համաձայն Աստծու խոսքերի, ճշմարտության և բոլոր տեսակի մարդկանց հետ վարվելու եկեղեցու սկզբունքների, մենք նկատել ենք, որ դու օպորտունիստ ես։ Դու շարունակ հաշվարկում ես եկեղեցին լքելու պատեհ պահը. սա այնպիսի գլխացավանք է։ Պետք չէ փնտրել ճիշտ ժամանակը. դու կարող ես հեռանալ հիմա։ Եթե միշտ երկմտում ես Աստծու հայտնվելու և գործի վերաբերյալ, ապա հիմա ասում եմ քեզ հստակ. այլևս կարիք չկա խորհելու կամ զննելու, ստիպված չես անընդհատ բարդացնել ամեն ինչ քեզ համար. կարող ես հիմա լքել եկեղեցին, Աստծու տան դուռը բաց է, և Աստծու տունը չի պահի քեզ, այն չի ստիպում մարդկանց»։ Արդյոք տեղի՞ն է սա անելը։ (Այո՛։) Նրանց «ելքի ուղի» Տվեք, թույլ մի՛ տվեք, որ նրանք ամեն օր տանջանքներ կրեն այստեղ՝ տաք թավայի վրայի մրջյունների պես, անընդհատ տանջվելով իրենց զգացմունքներից, մսեղիից, հեռանկարներից և մնալու կամ հեռանալու հարցից։ Անկախ նրանից, թե որքան են նրանք տանջվում այս բաներից, դա երբեք ոչնչի չի հանգեցնում։ Նրանք դեռ իրենց սրտերում խորհում են, թե երբ հեռանան, ինչպես հեռանան, արդյոք կկրեն կորուստներ և անհաջողություն, եթե շուտ հեռանան, և արդյոք կարող են օրհնություններ ստանալ, եթե ավելի երկար մնան։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանք հեռանան, և ապա Աստծու խոսքերն իրականանան։ Իսկ եթե չհեռանան, և Աստծու խոսքերը մնան չիրականացա՞ծ։ Կարիք չկա, որ նրանք անընդհատ անհանգստանան և մտահոգվեն այս բաների համար։ Քանի որ նրանք անկեղծ պատրաստակամությամբ չեն հավատում Աստծուն, պետք է հեռանան որքան հնարավոր է շուտ։ Նրանք չպետք է մնան այստեղ՝ փորձելով օգտվել առիթից՝ իրենց անձնական շահը հետապնդելու համար, ձևացնելով, թե այն են, ինչ իրականում չեն։ Ասե՛ք Ինձ, արդյոք լա՞վ է նրանց այսպես խորհուրդ տալը և այսպես վարվելը։ (Այո՛։) Արդյոք չափազանցություն չէ՞ օպորտունիստներին հեռացվելու կամ արտաքսվելու ենթակա տարբեր չար մարդկանց շարքին դասելը։ (Ո՛չ։) Ոմանք ասում են. «Ինչպե՞ս կարող են նման մարդիկ չար համարվել»։ Քանի՞ լավ մարդ կա չհավատացողների մեջ։ Աստծու աչքերում նույնիսկ նրանց խառնվածքի էությունն է չար համարվում, ովքեր հավատում են Աստծուն և ճանաչում են Աստծու գոյությունը, առավել ևս նրանցը, ովքեր բացարձակապես չեն հավատում Աստծուն և չեն ճանաչում Աստծու գոյությունը։ Ուստի արդյոք չափազանցված է՞ նրանց չար մարդ համարելը։ (Ո՛չ։) Համենայն դեպս, նրանց գոնե դեռ մարդ են անվանում՝ չար մարդ։ Արդեն իսկ բավական լավ է, որ նրանց չեն դասում չար դևերի շարքին։ Նրանց չար մարդկանց շարքին դասելը միանգամայն պատշաճ է և տեղին. Ամենևին էլ չափազանցված չէ։ Նման չար մարդիկ նույնպես այն տարբեր տեսակի մարդկանցից են, որոնք պետք է հեռացվեն կամ արտաքսվեն Աստծու տան կողմից։ Սա չհավատացողի չորրորդ տեսակն է, ում՝ Աստծուն հավատալու նպատակն օպորտունիստական է։

Որո՞նք են օպորտունիստների հիմնական բնութագրերը։ Այս մարդկանց հետ ձեր շփումները և նրանց դրսևորած խառնվածքները, տեսակետները, վերաբերմունքը կամ մարդկայնությունը դիտարկելու միջոցով ի՞նչ հիմնական բնութագրեր եք հայտնաբերել։ Ամփոփե՛ք դրանք։ (Օպորտունիստներն ի սկզբանե չեն գալիս հավատալու Աստծուն՝ ճշմարտությանը ձգտելու համար։ Նրանք լսել են, որ Ամենակարող Աստծու Եկեղեցին բարգավաճում է, ուստի գալիս են Աստծուն հավատալու միայն Աստծու տնից որոշակի օգուտներ և օրհնություններ ստանալու հույսով՝ շահ փնտրելով։ Եվ եթե որոշ ժամանակ անց նրանք չեն ստանում այս բաները, ուզում են հեռանալ։ Այս մարդիկ անկեղծորեն չեն հավատում Աստծուն և բացարձակապես հետաքրքրված չեն Աստծուն հավատալով։) Ո՞րն է օպորտունիստների հետ կապված ամենամեծ խնդիրը։ Հիմնական խնդիրն այն է, որ հետաքրքրված չեն ճշմարտությամբ, այլ առավելագույնս հետաքրքրված են օրհնություններ ստանալով, ուստի նրանց համար ճշմարտությունն ընդունելն ամենադժվարն է։ Ոմանք ասում են. «Չես կարող հեռացնել կամ արտաքսել նրանց միայն այն պատճառով, որ հետաքրքրված չեն ճշմարտությամբ, այնպես չէ՞»։ Ճշմարտության նկատմամբ այս մարդկանց հետաքրքրության պակասը հիմնականում դրսևորվում է նրանով, որ երբեք չեն կարդում Աստծու խոսքերը կամ չեն հաղորդակցվում ճշմարտության շուրջ։ Եթե լսում են, որ որևէ մեկը հաղորդակցվում է ճշմարտության շուրջ և խոսում ինքնաճանաչողության, կամ խնդիրները լուծելու համար ճշմարտությունը փնտրելու մասին, իրենց սրտերում առանձնահատուկ նողկանք են զգում, բոլորովին անտարբեր են, և սկսում են նիրհել։ Նրանք չափազանց զզվում են այս բաներից և նույնիսկ օգտագործում են դատարկախոսությունը, աղետների մասին խոսակցությունները և Աստծու կողմից նշաններ և հրաշքներ ցույց տալու քննարկումները՝ ուրիշներին ճշմարտության շուրջ հաղորդակցվելուց շեղելու համար։ Արդյունքում, ոմանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, ոգևորվում են, երբ լսում են այս թեմաները, և միանում են քննարկմանը։ Մի՞թե սա բացահայտորեն չի անհանգստացնում եկեղեցական կյանքը։ Նրանք հազվադեպ են կարդում Աստծու խոսքերն իրենց առօրյա կյանքում, իսկ երբ հազվադեպ կարդում են, դա հավանաբար այն պատճառով է, որ ներսում իրենց ինչ-որ բան անհանգստացնում է։ Նրանք հետաքրքրված չեն հավաքույթներով, Աստծու խոսքերն ուտելով և խմելով կամ Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելով։ Նրանց մտահոգում է միայն հետևյալը. «Ե՞րբ է գալու աստծու օրը։ Ե՞րբ կավարտվեն մեծ աղետները։ Ե՞րբ մենք կկարողանանք վայելել երկնքի թագավորության օրհնությունները»։ Նրանք միշտ մտածում են այս բաների մասին։ Եթե ոչ ոք չի քննարկում այս թեմաները, առցանց են փնտրում, իսկ փնտրելուց հետո սկսում են տարածել այս բաները հավաքույթների ժամանակ։ Նրանց սրտերը ողողված են այս բաներով։ Քանի դեռ լսում են, թե ինչպես են ուրիշները հաղորդակցվում իրենց հետաքրքրող թեմաների շուրջ, կարող են միջամտել և միանալ հաղորդակցությանը։ Բայց երբ լսում են ճշմարտությանը կամ Աստծու խոսքերին վերաբերող բովանդակություն, չեն ուզում լսել։ Նրանք սկսում են նիրհել, և ոմանք նույնիսկ հեռանում են, մինչդեռ մյուսները սկսում են անհանգիստ շարժումներ անել։ Նրանք ամեն տեսակ տգեղ դրսևորումներ են ցուցադրում։ Դու ասում ես. «Եկեք հաղորդակցվենք Աստծու խոսքերի շուրջ»։ Նրանք ասում են. «Ես ծարավ եմ, պետք է մի քիչ ջուր խմեմ»։ Դու ասում ես. «Եկեք հաղորդակցվենք ինքնաճանաչողության շուրջ» կամ «Եկեք հաղորդակցվենք պարտակվորություններ կատարելու մանրամասների շուրջ. եկեք տեսնենք, թե ինչ են ասում Աստծու խոսքերն այս մասին, և որոնք են ճշմարտության սկզբունքները»։ Նրանք ասում են. «Ես անելու բան ունեմ։ Ես գնում եմ։ Վայելե՛ք ձեր զրույցը»։ Նրանք ամեն տեսակ արդարացում են գտնում՝ մերժելու և հրաժարվելու Աստծու խոսքերի և ճշմարտության շուրջ հաղորդակցվելուց։ Սա հստակորեն բացահայտում է այն փաստը, որ նրանք ոչ միայն չեն սիրում ճշմարտությունը, այլև իրենց սրտի խորքից զզվում և դիմակայում են ճշմարտությանը։ Երբ հիշատակվում են Աստծու խոսքերը կամ ճշմարտությունը, նրանք բացահայտորեն չեն հակադրվում կամ վիճում, այլ տարբեր արդարացումներ են գտնում՝ դրանք մերժելու և դրանցից խուսափելու համար։ Մի՞թե այս վարքագծերը հստակ ցույց չեն տալիս, որ նրանք օպորտունիստներ են։ Մի՞թե դա հստակ ցույց չի տալիս, որ նրանք չհավատացողներ են, որոնք հավատում են Աստծուն որոշակի նպատակով, օպորտունիզմի համար։ (Այո՛։) Ոմանք ասում են. «Դու ասում ես, որ նրանք չհավատացողներ են և անկեղծորեն չեն հետևում Աստծուն, ուրեմն ինչո՞ւ են նրանք մինչև հիմա կարողանում հավատալ և դեռ ջանք գործադրել ու դժվարություններ կրել եկեղեցու գործի համար»։ Մի՞թե մեր կողմից նոր նշված վարքագծերը բավարար չեն այս հարցին պատասխանելու համար։ Այս վարքագծերը բավարար են ապացուցելու, որ նրանց վերաբերյալ մեր զանազանությունը և բնութագրումը ճշգրիտ են։ Հետևաբար, Աստծուն հավատալու մարդու օպորտունիստական նպատակը գնահատելու համար, պետք է գնահատեք և զանազանեք նրան՝ հիմնվելով Աստծու, Աստծու գործի, ճշմարտության և դրական ու բացասական իրերի նկատմամբ նրա վերաբերմունքի վրա։ Սա ամենաճշգրիտն է։ Ճշգրիտ և օբյեկտիվ չէ նրանց արտաքին վարքագծով և գործողություններով գնահատելը։ Միայն նրանց իրական ներքին մտքերը և Աստծու ու ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքն են բացահայտում խնդիրները. միայն սրանք են ամենաճշգրիտ չափանիշները՝ բնութագրելու համար, թե ինչ տեսակ մարդ են նրանք։ Այժմ արդյոք ձեզ համար հիմնականում պա՞րզ է նրանց էությունն, ում՝ Աստծուն հավատալու նպատակն օպորտունիստական է։ Արդյոք բոլորդ հանդիպե՞լ եք նման մարդկանց։ (Այո՛։) Ավելի լավ է, որ նման մարդիկ հեռանան որքան հնարավոր է շուտ։ Եթե նրանք անկեղծորեն պատրաստ են ծառայություն մատուցել, ապա նրանց կարելի է դժկամությամբ պահել։ Սակայն, եթե նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները և չեն կարող որևէ ծառայություն մատուցել, այլ անհանգստություններ են առաջացնում և բացասական ազդեցություն են ունենում եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի վրա, ապա նրանց պետք է ստիպել հեռանալ որքան հնարավոր է շուտ։ Սա է չհավատացողներին հեռացնելու սկզբունքը։ Աստծու տանը պետք են մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն և սիրում են ճշմարտությունը։ Այն հավատարիմ ծառայություն մատուցողների կարիք ունի։ Այն բացարձակապես կարիք չունի չհավատացողների կամ երկմտանքով դիտորդի դեր տանողների, պարզապես քանակ ապահովելու համար։ Եկեղեցին նաև կարիք չունի որևէ մեկի՝ պարզապես քանակ ապահովելու համար։ Մենք կավարտենք մեր հաղորդակցությունն այս թեմայի շուրջ այստեղ։

Ե. Եկեղեցու հաշվին ապրելու համար

Հաջորդիվ մենք կհաղորդակցվենք հինգերորդ նպատակի շուրջ. հավատալ Աստծուն՝ եկեղեցու հաշվին ապրելու համար։ Բոլորդ ծանոթ եք եկեղեցու հաշվին ապրելու այս թեմային, այնպես չէ՞։ (Այո։) Որո՞նք են եկեղեցու հաշվին ապրող մարդկանց դրսևորումները։ Ի՞նչ դրսևորումների միջոցով կարող ենք որոշել, որ Աստծուն հավատալու նրանց նպատակն անմաքուր է, որ նրանք անկեղծորեն չեն հետևում Աստծուն կամ փորձում հասնել փրկության, և որ նրանք չեն եկել ճշմարտությանը ձգտելու և այն ընդունելու, ինչպես նաև, հիմնվելով Աստծու գոյության հանդեպ հավատի և Աստծու փրկությունն ընդունելու պատրաստակամության վրա` կիրարկելու Աստծու խոսքերը, որպեսզի հասնեն փրկություն ստանալու նպատակին, այլ փոխարենը եկել են եկեղեցու հաշվին ապրելու։ Ի՞նչ է նշանակում ապրել եկեղեցու հաշվին։ Մակերեսային իմաստը շատ պարզ է։ Դա նշանակում է կրոնական հավատի միջոցով միանալ որևէ հարանվանության՝ սեփական առօրյա կյանքին վերաբերող հարցերը և սնունդ ապահովելու խնդիրը լուծելու համար։ Սա եկեղեցու հաշվին ապրելու ամենահակիրճ և դիպուկ, ինչպես-նաև ամենահստակ սահմանումն է։ Ուստի ի՞նչ դրսևորումներ են ցուցադրում այս մարդիկ, որոնք հաստատում են, որ ճշմարիտ հավատացյալներ չեն, այլ փոխարենը եկել են եկեղեցու հաշվին ապրելու։ Ոմանք տիրապետում են որոշակի հմտությունների և սովորական մարդու պես աշխատելու կարողություն ունեն, բայց տեսնում են, որ այս հասարակությունն անարդար է, և որ հեշտ չէ ապրուստ վաստակել այդտեղ աշխատելով։ Աշխատելով գումար վաստակելը ընտանիքի բոլոր անդամներին պահելու համար պահանջում է վաղ արթնանալ և ուշ քնել, դիմանալ բազմաթիվ դժվարությունների և հանդուրժել բազմաթիվվիրավորանքներ. մարդ պետք է լինի նաև նրբանկատ և ճկուն, բայց նաև բավականաչափ անգութ ու վատը, և պետք է տիրապետի հնարքների ու կարողությունների. միայն այդ դեպքում կարող է ապահովել կայուն ապրուստ և հաստատվել հասարակության մեջ։ Նայելով աշխատող մարդկանց, անկախ ոլորտից և նրանից, թե հասարակական վերին, միջին, թե ստորին խավերում են, ապրուստ վաստակելը հեշտ չէ։ Այդ «սպիտակ օձիքով» աշխատողները մարդկային նմանության դեմք են ընդունում՝ իրենց հմայիչ արտաքինով, բարձրաստիճան կոչումներով, բարձր կրթական որակավորումներով և մեծ աշխատավարձերով ու արտոնություններով, և բոլորը նախանձում են նրանց, բայց աշխատավայրում հանդիպած յուրաքանչյուր խոչընդոտ մի ծանր փորձություն է։ Ցանկացած ոլորտում աշխատելը հեշտ չէ։ Գյուղացի լինելը և հողը մշակելն է՛լ ավելի դժվար է։ Գյուղացիներն այնքան ծանր են տքնում, և այնուամենայնիվ, միայն սնունդ են վաստակում՝ իրենց ընտանիքներին կերկրելու համար։ Նրանք գումար չունեն հագուստ և այլ անհրաժեշտ իրեր գնելու կամ իրենց տները վերանորոգելու համար, իսկ երբ ուզում են որոշակի գումար ծախսել, ստիպված են հույսը բանջարեղեն վաճառելու կամ անասուն պահելու վրա դնել։ Գյուղացու վիճակն է՛լ ավելի թշվառ է։ Ինչպես անհավատներն են ասում. «Փող վաստակելը դժվար է. ծնվելը հեշտ է, բայց ապրելը՝ դժվար». ապրուստ վաստակելը շատ դժվար է։ Որոշ մարդիկ ապրուստ վաստակելու միջոց չունեն, տեսնում են, որ անհավատները շատ վատն են, և մտածում են, որ կրոնական հավատ ունեցողները պարզամիտ են, որ եկեղեցում ապրուստ վաստակելը կարող է մի փոքր ավելի հեշտ լինել, ուստի օգտագործում են Աստծու տան կողմից ավետարանը քարոզելու հնարավորությունը՝ եկեղեցի սողոսկելու համար։ Եվ լսելով, որ պարտավորություն կատարողներին սնունդ է տրամադրվում՝ գալիս են պարտավորություն կատարելու։ Ոմանք, ովքեր ցանկանում են պարտավորություն կատարել, մտածում են. «Ես իմ ընտանիքի կերակրողն եմ։ Քանի դեռ տանը հողը մշակող կա, և իմ ընտանիքի ապրուստի ծախսերն ապահովված են, ես կկատարեմ իմ պարտավորությունը»։ Աստծուն հավատալու և պարտավորություն կատարելու նրանց հիմնական նպատակը բավարար սնունդ և տաք հագուստ ստանալն է՝ իրենց գոյատևումն ապահովելու համար․ օրական երեք անգամ ուտել և այլևս աշխատելու և գումար վաստակելու կարիք չունենալ՝ իրենց պահելու համար. նրանց համար ամեն ինչ լավ է, քանի դեռ ունեն եկեղեցու և եղբայրների ու քույրերի աջակցությունը։ Այս նպատակին հասնելու համար նրանք անում են այն ամենը, ինչ եկեղեցին կազմակերպում է, որ անեն։ Կան նաև ոմանք, ովքեր եկեղեցի մտնելուց հետո սկսում են սովորել, թե ինչպես լինել առաջնորդողներ և քարոզներ կարդալ։ Նրանք շատ են կարդում Աստծու խոսքերը, շատ արտագրում և անգիր անում, իսկ սերտելուց հետո սովորում են քարոզել ուրիշներին և օգնել մարդկանց լուծել խնդիրները։ Նրանք ամեն հնարավոր միջոց փորձում են բոլորին օգնելու համար և հուսով են, որ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն՝ իրենց օգնությունն ստանալուց հետո, և հուսով են, որ երախտապարտ կլինեն՝ իրենց քարոզները և Աստծու խոսքերը լսելուց հետո, և այդպիսով իրենց ողորմածություն և աջակցություն կտրամադրեն։ Օրինակ՝ եթե գումար չունեն տանը ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը վճարելու համար, եղբայրներն ու քույրերը կարող են օգնել նրանց վճարել, իսկ եթե գումար չունեն իրենց երեխաների ուսման վարձերը վճարելու կամ իրենց հիվանդ ծնողների բժշկական ծախսերը հոգալու համար, եկեղեցին կամ եղբայրներն ու քույրերը կարող են տրամադրել այդ միջոցները, քանի որ իրենք պարտավորություն են կատարում։ Այսպես նրանք հանգիստ են զգում Աստծուն հավատալիս և զգում են, որ իրենց հավատն առ Աստված արժեքավոր է, որ այն իրենց որևէ կորուստ չի պատճառել, և որ հասել են իրենց նպատակին։ Իրենց սրտում անընդհատ շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ ասելով. «Սա ամբողջությամբ աստծու շնորհն է, աստծու բարեհաճությունը։ փա՛ռք աստծուն»։ Աստծու սերը «հատուցելու» համար նրանք «ենթարկվում են» եկեղեցու կարգավորումներին, և քանի դեռ նրանց սնունդ և ապրուստի ծախսեր են տրամադրվում՝ ցանկացած տեսակի առաջադրանք կկատարեն. նրանց նպատակը պարզապես դրա դիմաց կայուն ապրուստ ապահովելն է։ Սակայն բավական է՝ եկեղեցին անտեսի նրանց կենսական կարիքները և ժամանակին չլուծի դժվարությունները, նրանք դառնում են դժբախտ։ Նրանց վերաբերմունքը եկեղեցու գործի և Աստծու տան կողմից իրենց հանձնարարված պարտավորությունների նկատմամբ անմիջապես փոխվում է։ Նրանք ասում են. «Այսպես չի լինի, ես պետք է դուրս գամ և գումար վաստակեմ։ Նախկինում գումար վաստակելու հնարավորություն չունեի, որովհետև կատարում էի եկեղեցու գործը։ Ես նույնիսկ հաճախ ենթարկվել եմ մեծ կարմիր վիշապի կողմից ձեռբակալվելու վտանգին՝ անձամբ ներկայանալով այդ գործն անելու համար, և հայտնի եմ մարդկանց ամենուր։ Հիմա ինձ համար հարմար չէ գումար վաստակելը։ Ի՞նչ պետք է անեմ»։ Այսպիսի իրավիճակում նրանք եղբայրներին և քույրերին ակտիվորեն կներկայացնեն իրենց դժվարություններն ու պահանջները՝ նույնիսկ դիմելով և պահանջներ ներկայացնելով Աստծու տանը։ Որոշ մարդիկ գումար չունեն իրենց ապրուստի կամ ծերության ծախսերի համար, բայց ինքնուրույն չեն լուծում այս խնդիրները։ Փոխարենը, ուզում են ապավինել Աստծու տանը ջանք թափելուն, որպեսզի գումար վաստակեն ապրուստի ծախսերի համար։ Որոշ մարդիկ էլ ավելի հեռու են գնում. նրանք Աստծու տանը ոչ միայն խնդրում են ապահովել իրենց ապրուստի և երեխաներին մեծացնելու ու ծնողներին պահելու ծախսերը, այլ նաև գումար են խնդրում իրենց բժշկական ծախսերի համար։ Որոշ մարդիկ Աստծու տնից նույնիսկ գումար են խնդրում իրենց վարկերը մարելու համար. նրանց պահանջները գնալով ավելի են մեծանում, և նրանք իսկապես անամոթ են նման բաներ խնդրելու համար։ Այն բանից հետո, երբ որոշ մարդիկ սկսում են հավատալ Աստծուն և միանում են եկեղեցուն, Աստծու տան կողմից նրանց ծախսերը հոգալու համար վճարված գումարը և այն լրացուցիչ միջոցները, որ նրանք ակտիվորեն պահանջում են, գերազանցում են նրանց աշխատանքով վաստակած գումարը։ Ելնելով այն բանից, որ այս պայմանները բավարարված են՝ արտաքինից թվում է, թե նրանք նվիրումով և մեծ հավատարմությամբ են կատարում Աստծու տան կողմից իրենց հանձնարարված աշխատանքը։ Սակայն, երբ այս օգուտները պակասում կամ վերանում են, նրանց վերաբերմունքը փոխվում է։ Եկեղեցու կողմից հանձնարարված աշխատանքի նկատմամբ նրանց վերաբերմունքը փոփոխվում է՝ ելնելով իրենց հանդեպ եղբայրների ու քույրերի վերաբերմունքից և Աստծու տան կողմից իրենց տրամադրվող ֆինանսական օգնության չափից։ Երբ շնորհը, որ վայելում էին, հետ է վերցվում կամ վերանում է, նրանց այլևս հնարավոր չէ տեսնել պարտավորություններ կատարելիս։ Աստծուն հավատալ սկսելու պահից այս մարդիկ հաշվարկում են, թե ինչպես կարող են խաբեությամբ տեղ գտնել Աստծու տանը և այստեղ հաստատվելուց հետո «իրավամբ» վայելել եղբայրների ու քույրերի ողորմությունն ու օգնությունը, ինչպես նաև Աստծու տան օգնությունն ու իրենց առօրյա կյանքի համար մատակարարվող միջոցները։ Նրանք բացարձակապես անկեղծորեն չեն ծախսվում Աստծու համար, բացարձակապես անվերապահորեն ծախսվելու չեն գալիս. փոխարենը միանում են եկեղեցուն միայն մեկ նպատակով՝ ապրել դրա հաշվին և ապրուստ ապահովել։ Երբ այս նպատակն այնպես չի իրագործվում, ինչպես ցանկանում են, նրանք անմիջապես թշնամական են դառնում և բացահայտում են իրենց իրական դեմքը, որը չհավատացողի դեմք է։ Աստծուն հավատալ սկսելու պահից ի վեր նրանք անկեղծ չեն, անկեղծորեն չեն հետևում Աստծուն կամ հոժարակամորեն չեն թողնում բաներ և ծախսվում Աստծու համար՝ առանց վարձատրություն խնդրելու և առանց որևէ բան պահանջելու ի պատասխան։ Փոխարենը, նրանք Աստծուն հավատալու են գալիս սեփական պահանջներով, մտադրություններով և նպատակով, այն նպատակով, որ հաստատակամորեն ապրեն եկեղեցու հաշվին և իրենց ապրուստն ապահովեն ապավինելով եկեղեցու ու եղբայրների և քույրերի վրա, քանի որ հավատում են Աստծուն։ Երբ այս նպատակին հնարավոր չէ հասնել կամ այն իրագործել, ինչպես իրենք են ցանկանում, նրանք առաջ գնալու այլ ճանապարհ են գտնում՝ կա՛մ աշխատանքի գնալով, կա՛մ բիզնեսով զբաղվելով։ Մի՞թե չկան այսպիսի մարդիկ։ (Այո։) Եկեղեցում այսպիսի որոշ մարդիկ կան։ Սկզբում, երբ Աստծու տունը կամ եղբայրներն ու քույրերը նրանց որպես բարեգործություն որոշ բաներ են տալիս, օրինակ՝ հագուստ, առօրյա անհրաժեշտության իրեր կամ գումար, արտաքուստ թվում թե ամաչում են, բայց իրականում ներքուստ ճառագում են ուրախությունից։ Օրինակ՝ ենթադրենք, նրանք հյուրընկալում են մեկ կամ երկու եղբայրների ու քույրերի կամ իրենց պարտավորությունը լրիվ դրույքով են կատարում, և ուստի Աստծու տունը կամ եղբայրներն ու քույրերը որոշակի ողորմածություն և ֆինանսական օգնություն են ցուցաբերում նրանց ընտանիքներին։ Նրանք բավական ուրախություն և գոհունակություն են զգում դրանից՝ մտածելով, որ Աստծուն հավատալն արժեքավոր և շահավետ է, և որ իրենք չեն տուժել։ Ժամանակի ընթացքում նրանց սրտերը ավելի ագահ են դառնում, նրանց ձեռքերն է՛լ ավելի հեռու են ձգվում, և նրանք դառնում են ավելի անամոթ. որքան էլ տրվի, երբեք գոհ չեն լինում։ Սկզբում անհարմար են զգում որևէ բան ընդունել, բայց ժամանակի ընթացքում զգում են, որ դա ինչ-որ չափով արդարացված է, իսկ հետո սկսում են վրդովվել, որ բավարար չէ։ Ավելի ուշ նրանք ուղղակիորեն պահանջում են, որ Աստծու տունը որոշակի գումար տրամադրի, այլապես չեն կարողանա գոյատևել և հետևաբար չեն կարողանա կատարել իրենց պարտավորությունները։ Մի՞թե նրանց ագահությունը գնալով չի մեծանում։ (Այո։) Չնայած այսքան շնորհ վայելելուն՝ նրանք ոչ միայն չեն մտածում այն հատուցելու մասին, այլև ավելին են պահանջում Աստծու տնից։ Նրանք հավատում են, որ Աստծու տունն է իրենց պարտք, որ եղբայրներն ու քույրերն են իրենց պարտք, և որ միանգամայն ճիշտ է, որ իրենց ողորմածություն և ֆինանսական օգնություն տրամադրվի։ Եթե նրանց ավելի քիչ են տալիս կամ եթե ավելի ուշ են ստանում, ապա գոհ չեն։ Նրանք ընդունում են ցանկացած չափի գումար և ցանկացած բան, որ տրվում է իրենց՝ զգալով, որ դա միանգամայն ճիշտ է։ Ավելի երկար ժամանակի ընթացում պարտավորություն կատարելուն զուգընթաց, նրանք է՛լ ավելի արտոնյալ են զգում և սկսում են պահանջել, որ Աստծու տունն իրենց ապահովի բարձրակարգ բջջային հեռախոսներով և համակարգիչներով։ Նրանք նաև պահանջում են, որ Աստծու տունն իրենց տներում օդորակիչներ տեղադրի և ապահովի այնպիսի կենցաղային տեխնիկայով, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը և սպասք լվացող մեքենան։ Նրանք նույնիսկ պահանջում են, որ Աստծու տունն իրենց համար տուն գնի և ավտոմեքենա տրամադրի, իսկ ոմանք սպասուհի են ուզում։ Նրանց պահանջներն ավելի են մեծանում, և ագահությունն աճում է, և ի վերջո բացում են իրենց մեծ բերանը՝ անհեթեթ չափազանցված պահանջներ ներկայացնելով և համարձակվելով պահանջել ամեն ինչ։ Նրանք հավատում են. «Իմ հավատքի մեջ առ աստված ես ծախսվել եմ և ջանք եմ թափել աստծու տան համար։ Ես աստծու տան մի մասն եմ։ Դուք՝ մարդիկդ, այնքան շատ ընծաներ եք տալիս աստծուն. ի՞նչ վատ բան կա ինձ էլ մի բաժին տալու մեջ։ Ավելին, եթե ինձ մի բաժին տաք, դա իզուր չի լինի. ես նույնպես ջանք եմ թափում աստծու տանը և ռիսկի դիմում, նաև դժվարություններ եմ տնում և գին վճարում։ Մի՞թե միանգամայն ճիշտ չէ, որ վայելեմ այս բաները։ Հետևաբար, աստծու տունը պետք է անվերապահորեն բավարարի իմ պահանջները, այն պետք է տա այն ինչ ինձ անհրաժեշտ է, և չպետք է ժլատ լինի»։ Ասացե՛ք Ինձ, մի՞թե սրանք եկեղեցու հաշվին ապրելու դրսևորումներ չեն։ Մի՞թե նման մարդիկ չհավատացողներ չեն։ (Այո։) Այս վարքագծերի ճշգրիտ բնութագրումը եկեղեցու հաշվին ապրելն է։ Ի՞նչ է նշանակում ապրել եկեղեցու հաշվին։ Դա նշանակում է Աստծուն հավատալու քողի ներքո Աստծու տնից գումար և ապրանքներ շորթել, և Աստծու տան համար ջանք թափելու ու պարտավորություն կատարելու քողի ներքո Աստծու տնից փոխհատուցում պահանջել։ Սա է նշանակում ապրել եկեղեցու հաշվին։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ ձգտել ճշմարտությանը։ (Ո՛չ։) Ինչո՞ւ են նրանք թողնում բաներ, ջանք թափում և դժվարություններ տանում։ Արդյոք պարտավորություն կատարելու համա՞ր է։ Արդյոք նրանք կիրարկո՞ւմ են ճշմարտությունը։ (Ո՛չ։) Նրանք ջանք են թափում և դժվարություններ տանում բոլորովին ոչ իրենց պարտավորությունը կատարելու նպատակով, այլ ամբողջությամբ ապրուստ ապահովելու համար, և թույլ չեն տալիս, որևէ մեկին քննադատել իրենց. նրանք պարզապես ուզում են արդարացված ապրել եկեղեցու հաշվին։ Սրանք մարդիկ են, ովքեր ապրում են եկեղեցու հաշվին։

Նրանք, ովքեր ապրում են եկեղեցու հաշվին, հավատում են Աստծուն միայն իրենց համար ապրուստ ապահովելու, ապրուստ վաստակելու նպատակով։ Ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր ապրում են եկեղեցու հաշվին։ Խոսե՛ք նրանց դրսևորումների մասին։ (Ես հանդիպել եմ այդպիսի մեկին։ Սկզբում նա մի փոքր խելացի և խանդավառ էր թվում, ուստի եկեղեցին կարգադրեց, որ նա քարոզի ավետարանը։ Այդ ժամանակ նրա ընտանիքի համար կյանքը դժվար էր, ուստի եկեղեցին որոշակի օգնություն տրամադրեց նրան։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ նա գումարը ծախսում էր առանց սկզբունքների՝ ծախսելով այն բաների վրա, որ պետք չէր, և չխնայելով այնտեղ, որտեղ կարող էր։ Երբ եղբայրներն ու քույրերը նրա հետ հաղորդակցվեցին ճշմարտության սկզբունքների շուրջ, նա դժգոհ էր և ներքուստ շատ դիմակայող։ Քանի որ չարաշահել էր Աստծու տան գումարը, եկեղեցին, Աստծու տան կարգավորումների և պայմանների համաձայն, ողջամիտ փոփոխություններ կատարեց՝ նվազեցնելով նրան տրվող ֆինանսական օգնությունը։ Արդյունքում նա կորցրեց իր պարտավորությունը կատարելու նախկին եռանդը և գնալով ավելի անփույթ դարձավ։ Ավելի ուշ եկեղեցին դադարեց օգնել նրան, և նրա սիրտն այլևս իր պարտավորությունը կատարելու մեջ չէր։ Նա իր ողջ ժամանակն անց էր կացնում մտածելով, թե ինչպես աշխատի և գումար վաստակի։ Նույնիսկ պարտքով գումար վերցրեց եղբայրներից և քույրերից՝ պնդելով, թե իրեն անհրաժեշտ է մեքենա գնել և ներդրում անել ընկերություն հիմնելու համար, ասելով, որ դա ավետարանը քարոզելն ավելի հարմար կդարձնի և ավելի շատ մարդկանց կգրավի։ Նա ակնհայտորեն խաբում և մոլորեցնում էր մարդկանց այս խոսքերով. օգտագործում էր ավետարանը քարոզելու պատրվակը՝ եղբայրներից և քույրերից գումար շորթելու համար։) Ինչպե՞ս վարվեցին այս մարդու հետ։ (Նրան ուղղակիորեն վտարեցին։) Դա ճիշտ քայլ էր։ Սա է եկեղեցու հաշվին ապրելը։ Երբ եկեղեցու հաշվին ապրող մարդիկ նոր են սկսում հավատալ Աստծուն, նրանք որոշ չափով խանդավառ են թվում և մի փոքր ծախսվում են, և այդ ժամանակ նրանց պահանջները բարձր չեն. նրանց բավարարում է պարզապես սնունդ ստանալը։ Բայց ժամանակի ընթացքում նրանք այլևս գոհ չեն լինում իրենց տրվածից և սկսում են ավելի ու ավելի բարձր պահանջներ ներկայացնել, իսկ եթե պահանջները չեն բավարարվում, սկսում են խուսանավել և չեն ցանկանում ծառայություն մատուցել։ Երբ իրենց պարտավորություններից մի փոքր բան են անում, նրանց նույնիսկ պետք է վերահսկել, հակառակ դեպքում դա անում են անփութորեն։ Ի վերջո, երբ պարզվում է, որ նրանց մատուցած ծառայությունն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ՝ նրանք դուրս են թողնվում։ Ոմանք ասում են. «Ինչո՞ւ Աստծու տունը նրանց հանդեպ սեր չի ցուցաբերում»։ Սեր ցուցաբերելիս նույնպես սկզբունքներ կան։ Այդ մարդիկ չհավատացողներ են, նրանք չեն կարդում Աստծու խոսքերը կամ ընդունում ճշմարտությունը, իրենց պարտավորությունները կատարելիս մշտապես խուսանավում են և անփույթ են, և չեն լսում, երբ ճշմարտությունն է հաղորդակցվում, կամ չեն ընդունում որևէ տեսակի էտում, և կարելի է ասել, որ անուղղելի են։ Հետևաբար, նրանց հետ կարելի է վարվել միայն հեռացնելով և դուրս թողնելով։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները այս տեսակի մարդ են բացահայտում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն, իսկ եթե եղբայրներն ու քույրերն են բացահայտում նման մարդու, պետք է անհապաղ հայտնեն այդ մասին առաջնորդողներին և աշխատողներին։ Սա Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է։ Հենց որ հաստատվում է, որ այս մարդն ապրում է եկեղեցու հաշվին, որ նա միայն ձգտում է ապրուստ ապահովելու և չհավատացող է, և հաստատվում է, որ հրաժարվում է աշխատել, երբ իրեն գումար չեն տալիս, դառնում է դժկամ և թշնամական, երբ զգում է, որ իրեն բավարար չեն վճարում, և մի փոքր աշխատանք է կատարում միայն այն ժամանակ, երբ բավարար վճարվում է, նրա հանդեպ ոչ մի ներողամտություն չպետք է ցուցաբերվի. նա պետք է հեռացվի՛։ Ճշգրիտ ասած՝ նման մարդիկ նույնիսկ պիտանի չեն Աստծու տանը ծառայություն մատուցելու համար։ Եթե չվճարես, նրանք չեն ցանկանա ծառայություն մատուցել. բայց քանի դեռ վճարում ես, թեև գիտակցում են, որ պարզապես ծառայություն են մատուցում, միևնույն է, կցանկանան դա անել։ Բայց ինչպիսի՞ ծառայություն կարող են մատուցել այս չհավատացողները։ Նրանք նույնիսկ չեն կարող լավ ծառայություն մատուցել, և նրանց ծառայությունը չի համապատասխանում չափանիշին, ուստի պետք է դուրս թողնվեն։ Հետևաբար, երբ զանազանվում է, որ նրանք եկեղեցու հաշվին ապրող մարդիկ են, առաջին բանը, որ պետք է անել՝ նրանցով զբաղվելն է և և որպես չար մարդ եկեղեցուց արտաքսելը։ Սա ամենևին էլ չափազանցված չէ, այն լիովին համապատասխանում է մարդկանց հեռացնելու և վտարելու Աստծու տան սկզբունքներին։ Արդյոք այս տեսակի մարդուն պե՞տք է ապաշխարելու հնարավորություն տալ։ Արդյոք նրանց պե՞տք է պահել դիտարկման համար։ (Ո՛չ։) Արդյոք նրանք ունա՞կ են ապաշխարելու։ (Ո՛չ։) Սա հենց նրանց բնությունն է. նրանք երբեք չեն ապաշխարի։ Նրանք Սատանայի տեսակն են։ Սատանայի տեսակի մեջ կա մի մարդատեսակ՝ դիվային սրիկայի բնությամբ, ով ուզում է ուրիշների հաշվին ապրել, որտեղ էլ լինի, և չի զբաղվում որևէ պատշաճ աշխատանքով, ուր էլ գնա, և միայն մարդկանցից շորթելու և նրանց խաբելու մասին է մտածում։ Նրանք տեսնում են, որ Աստծուն հավատացողները մարդկայնություն ունեն, և ենթադրում են, որ այս մարդիկ հեշտ թիրախ են, ուստի գալիս են Աստծու տուն՝ եկեղեցու հաշվին ապրելու համար։ Նրանք չգիտեն, որ Աստծու տունը վաղուց զանազանել և զգուշանում է նրանցից, և ունի սկզբունքներ՝ նման մարդկանց հետ վարվելու համար։ Երբ եկեղեցու հաշվին ապրելու նրանց փորձերը ձախողվում են, նրանք ամոթից զայրույթով են լցվում՝ բացահայտելով իրենց իրական դեմքը։ Այդ պահին դու կհասկանաս, թե ինչու Աստծու տունը նման մարդկանց ապաշխարելու հնարավորություն չի տալիս, որովհետև նրանք մարդկայնություն չունեն և անկարող են փոխվելու։ Նրանք այն դիվային սրիկաներն են, որոնց մասին խոսում են անհավատները։ Հետևաբար, Աստծու տունը վարվում է նման մարդկանց հետ՝ ուղղակիորեն հեռացնելով կամ վտարելով և երբեք հետ չընդունելով եկեղեցի։ Արդյոք տեղի՞ն է նրանց հետ որպես չար մարդ վարվելը։ (Այո։) Սրանով ավարտվում է մեր հաղորդակցությունն այս թեմայի շուրջ։

Զ. Ապաստան գտնելու համար

Հաջորդիվ մենք կհաղորդակցվենք վեցերորդ նպատակի, վեցերորդ տեսակի չհավատացողի շուրջ, որը պետք է հեռացվի կամ վտարվի եկեղեցուց. նրանք, ում Աստծուն հավատալու նպատակն ապաստան գտնելն է։ Ոմանք ասում են. «Որո՞նք են ապաստան գտնելու դրսևորումները։ Կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն՝ ապաստան գտնելու համար։ Արդյոք նման մարդիկ իսկապես գոյություն ունե՞ն»։ Երբևէ լսե՞լ եք, որ ինչ-որ մեկն ասի. «Եկեղեցին ապաստանի վայր է. մարդիկ հավատում են Աստծուն, որպեսզի կարողանան ապաստան գտնել»։ Կրոնավորների մեջ շատերն են սա ասում։ Այս ասացվածքի էության տեսանկյունից, կա՞ արդյոք տարբերություն սրա և այն նպատակի միջև, որը պատրաստվում ենք մանրամասն վերլուծել՝ «հավատալ Աստծուն՝ ապաստան գտնելու համար»։ (Այո։) Ո՞րն է տարբերությունը։ Ինչի՞ց են նրանք ապաստան փնտրում։ (Նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն, նաև որոշ անմաքրություններ ունեն ճշմարտությանը ձգտելիս. նրանք նույնպես հույս ունեն խուսափել աղետներից կամ դժվարություններից և որոշակի խաղաղություն ձեռք բերել։ Սակայն վեցերորդ նպատակի մարդու տեսակը հավատում է Աստծուն զուտ ապաստան գտնելու համար, և նրա մեջ չկա Աստծու հանդեպ ճշմարիտ հավատի նույնիսկ ամենափոքր նշույլը։ Սա է տարբերությունը։) Այստեղ տարբերությունն Աստծուն հավատալու նպատակի մեջ անմաքրություններ ունենալու և լոկ ապաստան գտնելու նպատակով Աստծուն հավատալու միջև է։ Բացի սրանից, կա նաև մեկ այլ տարբերություն այն առումով, թե ինչից են նրանք ապաստան փնտրում։ Ոմանք անմաքրություններ ունեն խառնված Աստծուն հավատալու իրենց նպատակի հետ։ Հավատում են Աստծուն՝ աղետներից խուսափելու, աղետներից փախչելու համար, կամ որպեսզի Աստված պաշտպանի և հսկի իրենց, և կարողանան օբյեկտիվորեն խուսափել որոշ վտանգներից և աղետներից։ Այս աղետներից է, որ նրանք նպատակ ունեն խուսափելու։ Այս վեցերորդ նպատակի մեջ նշված մարդու տեսակը, որի շուրջ մենք հաղորդակցվում ենք՝ նրանք, ում Աստծուն հավատալու նպատակն ապաստան գտնելն է, ապաստան են փնտրում ավելի լայն շրջանակի բաներից։ Նրանց համար ամենաիրականը շատ ավելին է, քան դեռևս տեղի չունեցած մեծ աղետներից խուսափելը։ Ուստի, որո՞նք են նրանց համար ամենաիրական խնդիրները։ Այնպիսի բաներ, ինչպիսիք են հասարակության մեջ ահեղ թշնամիների հանդիպելը, դատական գործընթացների հետ գործ ունենալը, կառավարության պաշտոնյաներին կամ ազդեցիկ մարդկանց վիրավորելը, օրենքը խախտելը, պատերազմը կամ իրենց երկրում տեղի ունեցող տարբեր աղետները, կամ որոշ մարդկանց կամ իրադարձությունների հանդիպելը, որոնք վտանգում են իրենց կյանքը կամ ընտանիքի անվտանգությունը, և այլն։ Այս իրավիճակներին բախվելուց հետո նրանք գտնում են մի եկեղեցի, որը, իրենց կարծիքով, վստահելի և հուսալի է ապաստան գտնելու համար. սա է վեցերորդ նպատակում նշված ապաստան փնտրելը։ Այսինքն, երբ նրանք առօրյա կյանքում բախվում են որոշ դժվարությունների, որոնք վտանգում են իրենց կյանքը, ընտանիքը, աշխատանքը, կարիերան և այլն, նրանք գալիս են եկեղեցի՝ ապաստան գտնելու համար՝ փնտրելով մեծ թվով մարդկանցից կազմված ուժի օգնությունը։ Սա է ապաստան գտնելու նպատակով Աստծուն հավատալը, ինչպես նշված է վեցերորդ նպատակում։ Մի՞թե սա չի տարբերվում ճշմարիտ հավատացյալների անմաքրություններից։ (Այո։) Այս տեսակի մարդու՝ Աստծուն հավատալու նպատակն ապաստան գտնելն է, եկեղեցուց օգնություն փնտրելը։ Այսինքն՝ նրանք հույս ունեն, որ եկեղեցին կարող է օգնության ձեռք մեկնել, և, բացի ֆինանսական օգնությունից, նրանք նաև պահանջում են, որ եկեղեցին իրենց պաշտպանություն, աջակցություն և օգնություն տրամադրի։ Այսպիսի որոշ մարդիկ ցանկանում են նաև օգտագործել հասարակության մեջ եկեղեցու ազդեցությունը, կարգավիճակը և հեղինակությունը՝ չարակամ ռեժիմների կամ չարակամ ուժերի դեմ պայքարելու համար, որոնք ճնշում և վնասում են Աստծուն հավատացողներին, որպեսզի իրենց կյանքը կամ ապրուստը պաշտպանված լինի։ Սա է Աստծուն հավատալու նրանց նպատակը։ Կա՞ն արդյոք այսպիսի մարդիկ։ Նրանք հավատացած են, որ եկեղեցին ապաստանի լավ տեղ է, որը կարող է անջատ լինել քաղաքականությունից և հասարակությունից, և կարծում են, որ երբ օգնության կարիք ունենան, եկեղեցին կարող է անկեղծորեն և բարյացակամորեն օգնության ձեռք մեկնել՝ ցանկացած ֆինանսական աջակցություն տրամադրելու, սատարելու, պաշտպանելու, դատական գործընթացներում իրենց ներկայացնելու և հանուն իրենց իրավունքների և շահերի պայքարելու համար։ Սա է այս մարդկանց՝ Աստծուն հավատալու նպատակը։ Մինչ օրս կա՞ն արդյոք նման մարդիկ եկեղեցում։ Լսե՞լ եք արդյոք, որ նման մարդիկ կան։ Արտասահմանյան եկեղեցիներում հաստատ կան այսպիսի մարդիկ։ Այս մարդիկ հավատում են Աստծուն և միանում են եկեղեցուն միայն ապաստան գտնելու նպատակով։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է հավատը, առավել ևս հետաքրքրված չեն ճշմարտությամբ։ Սակայն, երբ բախվում են դժվարությունների և չեն կարողանում որևէ օգնություն գտնել հասարակության մեջ, մտածում են եկեղեցու մասին, և հավատում են, որ եկեղեցին այն վայրն է, որտեղ կարող են ապահով կերպով ապաստանել, որ այն լավագույն փախուստի ճանապարհն է և ամենաապահով վայրը, ուստի նրանք ընտրում են հավատալ Աստծուն և մտնել եկեղեցի՝ աղետներից խուսափելու իրենց նպատակին հասնելու համար։

Այժմ աղետներն ավելի են մեծանում, և մարդն ապրելու ոչ մի ելք չունի։ Ոմանք ընտրում են ամբողջությամբ հավատալ Աստծուն՝ հանուն աղետներից խուսափելու։ Նրանք հավատում են, որ Աստված գոյություն ունի, սակայն ճշմարտության հանդեպ սիրո նույնիսկ ամենափոքր նշույլ չունեն։ Եթե նման մարդիկ գալիս են Աստծուն հավատալու, արդյոք եկեղեցին պետք է ընդունի՞ նրանց։ Շատերը հստակ չեն տեսնում այս խնդիրը և մտածում են, որ ցանկացած մեկը, ով հավատում է, որ Աստված գոյություն ունի, պետք է ընդունվի եկեղեցու կողմից։ Սա սարսափելի սխալ է։ Եկեղեցու կողմից որևէ մեկին ընդունելու որոշումը պետք է հիմնված լինի այն բանի վրա, թե արդյոք այդ մարդը կարող է ընդունել ճշմարտությունը և արդյոք նա Աստծու փրկության առարկա է, այլ ոչ թե Աստծուն հավատալու նրա պատրաստակամության վրա։ Կան բազմաթիվ դևեր, ովքեր կցանկանային օրհնություններ ստանալ և առաջ գնալու ճանապարհ գտնել Աստծուն հավատալու միջոցով. արդյոք եկեղեցին պետք է նման մարդկանց նույնպե՞ս ընդունի։ Սա նման չէ Շնորհքի դարաշրջանում ավետարանը քարոզելուն, երբ յուրաքանչյուրն ընդունվում էր, քանի դեռ հավատում էր։ Թագավորության դարաշրջանում սկզբունքներ և Աստծու կառավարչական հրամանագրերի սահմանափակումներ կան այն մասին, թե ով է ընդունվում եկեղեցու կողմից։ Ով էլ որ լինի, եթե նա չի սիրում կամ չի ընդունում ճշմարտությունը, չի կարող ընդունվել։ Ինչո՞ւ նման մարդիկ չեն ընդունվում։ Նման մարդիկ չեն կարող ընդունվել հիմնականում այն պատճառով, որ մենք չենք կարող հստակ տեսնել նրանց անցյալը կամ թե իրականում ինչպիսի մար են։ Եթե եկեղեցին դևի ընդուներ, զարհուրելի չարության տեր չար մարդու, բոլորը գիտեն, թե ինչ վատ հետևանքներ դա կունենար եկեղեցու համար։ Ավելին, Աստծուն հավատալիս մենք պետք է հասկանանք Նրա մտադրությունները, թե ում է Նա փրկում և ում դուրս թողնում։ Ինչպիսի՞ մարդկանցից է կազմված եկեղեցին։ Այն կազմված է մարդկանցից, ովքեր ընդունում են Աստծու փրկությունը, ովքեր սիրում են ճշմարտությունը, ովքեր ընդունված են Աստծու կողմից։ Աստված չի փրկում նրանց, ովքեր անկեղծորեն չեն հավատում Իրեն և չեն ընդունում ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը չընդունելը մարդու բնության հետ կապված խնդիր է, և այս տեսակի մարդը Սատանայից է և երբեք չի փոխվի։ Ուստի, նման մարդկանց երբեք չպետք է թույլատրվի մուտք գործել եկեղեցի։ Եթե ինչ-որ մեկը թույլ է տալիս չար մարդուն, դևին մուտք գործել եկեղեցի, ուրեմն նա Սատանայի ծառա է։ Նա եկել է միտումնավոր կերպով քանդելու և ոչնչացնելու եկեղեցու գործը, և նա Աստծու թշնամին է։ Նման դևին, Աստծու թշնամուն, եկեղեցի մուտքթույլ տալ նշանակում է վիրավորել Աստծու բնունթը և խախտել Նրա կառավարչական հրամանագրերը, և Աստծու տունը բացարձակապես չի հանդուրժի սա։ Չար մարդկանց, դևերին չպետք է թույլատրվի մուտքը եկեղեցի. սա ավետարանը քարոզելու գործի վերաբերյալ եկեղեցու հստակ դիրքորոշումներից և պահանջներից մեկն է։ Եկեղեցին ամենևին պատասխանատվություն չի կրում ընդունելու նրանց, ովքեր Աստծուն հավատալն ընտրում են աղետից խուսափելու համար, և չպետք է թույլատրի նրանց մուտքը, ովքեր ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, քանզի Աստված չի փրկում նման մարդկանց։ Ով չի ճանաչում Ամենակարող Աստծու խոսքերը որպես ճշմարտություն, ով դիմակայում է ճշմարտությանը և զզվում է դրանից՝ չար մարդ է, և Աստված չի փրկում նրան։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր իրենց սրտերում ճանաչում են Աստծուն, սակայն չեն սիրում ճշմարտությունը և դասվում են հացով կշտացող չհավատացողների կարգին, եկեղեցին երբեք չպետք է ընդունի նրանցից որևէ մեկին։ Չխոսելով արդեն հասարակության այն անբարեխիղճ մարդկանց մասին, ովքեր կցանկանային գալ և ապաստան գտնել եկեղեցում. նրանց առավել ևս պետք չէ ընդունել։ Պատճառն այն է, որ եկեղեցին բարեգործական կազմակերպություն չէ, այլ վայր, որտեղ Աստված կատարում է մարդուն փրկելու գործը։ Եկեղեցու գործը ոչ մի կապ չունի ազգի կառավարության հետ։ Հասարակական կազմակերպությունները համոզում են մարդկանց բարիք գործել և վայր դնել իրենց զենքերը. սա հանուն ազգի է, և այն բացարձակապես ոչ մի կապ չունի եկեղեցու հետ։ Եթե որևէ մեկը համարձակվի եկեղեցի ներքաշել անհավատ չար մարդու, դևի կամ չհավատացողի, այդ մարդը վիրավորած կլինի Աստծու բնույթը և խախտած կլինի Նրա կառավարչական հրամանագրերը։ Ով չար մարդու, դևի է ներքաշում եկեղեցի, պետք է հեռացվի կամ վտարվի Աստծու տան կողմից։ Սա եկեղեցու հստակ դիրքորոշումն է ավետարանը քարոզելու գործի նկատմամբ։ Երբ այս չար մարդիկ, դևերը կամենան գալ և ապաստան գտնել Աստծու տանը, նրանց պետք է ասել, որ սխալ դուռ են թակել, որ սխալ վայր են ընտրել։ Եկեղեցին հաստատ չի ընդունի նրանց։ Սա եկեղեցու հստակ դիրքորոշումն է այն անհավատների նկատմամբ, ովքեր կամենում ան ապաստան գտնել։ Սա պա՞րզ էր։ (Այո։) Այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվենք նման մարդկանց հետ։ Ո՞րն է նրանց ասելու պատշաճ ձևը։ Դու ասում ես. «Անկախ նրանից, թե որ երկրում ես, կան Կարմիր խաչի ընկերություններ, բարեկեցության հաստատություններ, ապաստարաններ և բուդդայական տաճարներ, ինչպես նաև հասարակության որոշ կամավորական խմբեր։ Եթե բախվում ես խնդիրների և զգում ես, որ գանգատներ ունես, որոնք պետք է լուծվեն, կարող ես օգնություն խնդրել այս կազմակերպություններից։ Բացի այդ, կարող ես քաղաքական կամ փախստականի ապաստան խնդրել կառավարությունից, իսկ եթե ֆինանսական պայմանները թույլ են տալիս, կարող ես փաստաբան վարձել՝ որպեսզի օգնի քո գործում։ Բայց սա եկեղեցին է, այն մի վայր է, որտեղ Աստված աշխատում է, մի վայր, որտեղ Աստված փրկում է մարդկանց, ոչ թե տեղ, որտեղ դու կարող ես ապաստան գտնել։ Ուստի, քո մուտքը եկեղեցի անտեղին է, իսկ այստեղ մնալն անօգուտ։ Աստված մերժում է նման մարդկանց, և եկեղեցին նույնպես չի ընդունում նրանց։ Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ ունեն անհավատները, նրանք պետք է օգնություն հայցեն հասարակության մեջ գործող բարեգործական կազմակերպություններից, աջակցության կազմակերպություններից կամ Քաղաքացիական գործերի գրասենյակներից. այս կազմակերպությունները զբաղվում են մարդկանց ծառայելով, բարեգործություն անելով և օգնելով։ Ինչ բողոքներ կամ պահանջներ էլ ունենաս, կարող ես հայտնել նրանց կամ միջնորդագիր ներկայացնել կառավարությանը։ Դրանք քեզ համար ամենահարմար վայրերն են»։ Եկեղեցին չի ընդունում որևէ չհավատացողի և անհավատի։ Եթե ինչ-որ մեկը հատկապես «սիրառատ» է, թող անձամբ ընդունի նման մարդկանց և վերջ. նա կարող է ինքնուրույն հովվի նման մարդկանց, իսկ Աստծու տունը դրան չի միջամտի։ Ոմանք կարող են հարցնել. «Այդ դեպքում ինչո՞ւ է եկեղեցին քարոզում ավետարանը։ Ո՞րն է ավետարանը քարոզելու նպատակը»։ Ավետարանը քարոզելն Աստծու հանձնարարությունն է։ Ավետարանը հավանական ընդունողները նրանք են, ովքեր փնտրում են Աստծուն և ճշմարիտ ճանապարհը տենչում են Աստծու հայտնությանը, սիրում են ճշմարտությունն ու կարող են ընդունել այն, և ճշմարտապես հավատում են Աստծուն. միայն այդպիսի մարդկանց կարելի է քարոզել ավետարանը։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն փնտրում Աստծուն, ովքեր գալիս են ոչ թե ճշմարտությունն ընդունելու, այլ ապաստան գտնելու համար, ավետարանը նրանց չի քարոզվում։ Որոշ բթամիտ մարդիկ չեն կարողանում հասկանալ այս հարցի էությունը և շփոթվում են, երբ իրենց հետ որևէ բան է պատահում. սրանք այն բթամիտներն են, ովքեր երբեք չեն հասկանա Աստծու մտադրությունները։

Է. Հենարան գտնելու համար

Մարդկանց՝ Աստծուն հավատալու յոթերորդ նպատակը հենարան գտնելն է։ Երբևէ տեսե՞լ եք նման մարդկանց։ Սա բավականին յուրահատուկ իրավիճակ է։ Թեև նրանք շատ չեն, բայց հաստատ գոյություն ունեն։ Պատճառն այն է, որ Աստծու եկեղեցիները հայտնվել են ոչ միայն Չինաստանում, այլև Ասիայում, Եվրոպայում, Ամերիկայում և Աֆրիկայի տարբեր երկրներում, ուստի այս օպորտունիստներն ու չհավատացողները կհայտնվեն դրանց զուգընթաց։ Անկախ նրանից, թե որքան հավանական է այս մարդկանց ի հայտ գալը, ցանկացած դեպքում, երբ հայտնվեն, պետք է առերեսվեք նրանց հետ և զանազանեք նրանց, և թույլ չտաք, որ այս չհավատացողները որևէ կարգավիճակ ձեռք բերեն և խառնաշփոթ առաջացնեն եկեղեցում։ Եթե կարծում եք, որ այս խնդիրները գոյություն չունեն, քանի որ դրանք ի հայտ չեն եկել, կամ չեք հանդիպել դրանց, ապա դա հիմար միտք է։ Երբ այս խնդիրները ծագեն, եթե չնշմարես և չիմանաս ինչպես լուծել, ապա դրանք մեծ թաքնված վտանգների կենթարկեն եկեղեցին, Աստծու տունը, եղբայրներին ու քույրերին և եկեղեցու գործը։ Ուստի, նախքան որևէ բան պատահելը, դու պետք է իմանաս, թե ինչ խնդիրների ես բախվելու և ինչպես ես դրանք լուծելու։ Սա լավագույն ճանապարհն է, այն ծառայում է քեզ որպես անտեսանելի պաշտպանություն։ Աստծուն հավատալու յոթերորդ նպատակում նշված մարդիկ՝ նրանք, ովքեր հավատում են Աստծուն հենարան գտնելու համար, քիչ չեն։ Այս հասարակությունը լի է անարդարությամբ, խտրականությամբ և ճնշումներով՝ ամենուր։ Հասարակության բոլոր շերտերում ապրող մարդիկ լի են գարշանքով ու ատելությամբ հասարակության մեջ առկա տարբեր անարդարությունների նկատմամբ և նաև լցված են զայրույթով։ Սակայն հեշտ չէ խուսափել մարդկային աշխարհի անարդարություններից, եթե միայն չանհետանաս դրանից։ Քանի դեռ մարդն ապրում է այս աշխարհում, քանի դեռ նա ապրում է այս մարդկանց մեջ, նա քիչ թե շատ, այս կամ այն չափով բռնության ու նվաստացման կենթարկվի և նույնիսկ կարող է հալածվել ու հետապնդվել որոշ հզոր ուժերի կողմից։ Այս տարբեր անարդարություններն ու անհավասարությունները մեծ սթրես են պատճառել մարդկանց հոգեկան վիճակին՝ զգալի հոգեբանական ճնշում և իհարկե՝ բազմաթիվ անհարմարություններ առաջացնելով բնականոն կյանքում։ Արդյունքում, որոշ մարդկանց մոտ ակամա մի այսպիսի միտք է ձևավորվում․ «Հասարակության մեջ հաստատվելու համար մարդը պետք է թիկունքում մի ուժ ունենա, որին կարող է ապավինել։ Երբ նա դժվարությունների բախվի և օգնության կարիք ունենա, կամ երբ միայնակ լինի ու անօգնական, այն ժամանակ կլինի մարդկանց մի խումբ, որը կկանգնի նրա թիկունքին և իրավիճակն իր ձեռքը կվերցնի, կկարգավորի նրա առջև ծառացած անախորժություններն ու խնդիրները, կամ կապահովի նրա ապրուստի համար անհրաժեշտ կարիքները»։ Հետևաբար, նրանք ձգտում են գտնել նման աջակցություն։ Իհարկե, այս մարդկանցից ոմանք ի վերջո գտնում են եկեղեցին։ Նրանք հավատում են, որ եկեղեցում մարդիկ միասնական են սրտով և աշխատում են հանուն նույն նպատակի, յուրաքանչյուրն ունի հավատք, բարի մտադրություններ և բարյացակամ վերաբերմունք ուրիշների հանդեպ իրենց հեռու պահելով հասարակական կոնֆլիկտներից, և հասարակության չար միտումներից։ Աստծուն հավատացողների համար եկեղեցին անկասկած մեծ արդարության խորհրդանիշ է այս հասարակության և աշխարհի մեջ. եկեղեցու մարդիկ նույնպես դրական, լավ ու բարի կերպար ունեն մարդկանց մտքերում։ Ոմանք ընտրում են հավատալ Աստծուն, քանի որ գտնվում են հասարակության ստորին շերտերում, չունենալով հասարակության մեջ որևէ իշխանություն և լիովին զուրկ լինելով ընտանեկան լավ նախապատմությունից։ Նրանք տարբեր դժվարությունների են բախվում՝ կրթություն ստանալու, ընկերներ գտնելու, աշխատանք գտնելու կամ տարբեր գործեր անելու հարցում, ուստի հավատում են, որ այս հասարակության մեջ գոյատևելու և հաստատվելու համար պետք է ունենալ մարդիկ, ովքեր կօգնեն իրենց։ Օրինակ՝ աշխատանք փնտրելիս, եթե հույսն իրենց վրա դնեն՝ մեկը մյուսի հետևից աննպատակ փնտրելով աշխատանքի հնարավորություներ, կարող են գրեթե սպառել իրենց խնայողությունները՝ այդպես էլ չգտնելով համապատասխան աշխատանք։ Բայց եթե որոնումների հարցում նրանց աջակցեն վստահելի մարդիկ, ովքեր կարող են անկեղծորեն օգնել, ապա դժվարությունները, որոնց միջով պետք է անցնեն, շատ ավելի քիչ կլինեն, և աշխատանք փնտրելու վրա ծախսված ժամանակը զգալիորեն կկրճատվի։ Ուստի հավատացած են, որ եթե կարողանան նման հենարան գտնել, ապա այն ամենում, ինչի հետ առնչվում են հասարակության մեջ՝ կրթություն ստանալը, աշխատանք փնտրելը, նույնիսկ իրենց առօրյա կյանքն ու գոյատևումը, կունենան մարդիկ, ովքեր կօգտագործեն իրենց կապերը և կաջակցեն իրենց, կուլիսների հետևից նրանց օգնող եռանդուն մարդկանց մի խումբ։ Հետևաբար, երբ գտնում են եկեղեցին, զգում են, որ գտել են ճիշտ վայրը։ Եկեղեցին շատ լավ ընտրություն է դառնում նրանց համար՝ հասարակության մեջ հաստատվելու և խաղաղ կյանքի հասնելու համար։ Օրինակ՝ լինի դա բժշկի այցելելը, գնումներ կատարելը, ապահովագրություն գնելը, տուն գնելը, երեխաների համար դպրոց ընտրելը, կամ որևէ այլ հարց կարգավորելը, նրանք եկեղեցում միշտ կարող են սիրող մարդկանց գտնել, ովքեր ձեռք կմեկնեն և կօգնեն լուծել այս խնդիրները։ Այս կերպ նրանց կյանքը շատ ավելի հարմարավետ է դառնում, նրանք այլևս այնքան միայնակ չեն հասարակության մեջ, իսկ հարցեր կարգավորելու դժվարությունները զգալիորեն նվազում են։ Հետևաբար, նրանց համար եկեղեցի գալը և Աստծուն հավատալն իսկապես շոշափելի օգուտներ է տալիս։ Նույնիսկ բժշկի գնալիս եղբայրներն ու քույրերը հիվանդանոցում ծանոթներ կգտնեն՝ նրանց օգնելու համար. նրանք կարող են օգտագործել այդ կապերը՝ գնումների ժամանակ լավագույն գործարքներ անելու և նույնիսկ ներքին գներով տներ գնելու համար։ Եկեղեցու եղբայրների և քույրերի օգնությամբ այս բոլոր խնդիրները լուծվում են։ Նրանք զգում են. «աստծուն հավատալն այնքա՜ն հիանալի է։ Աշխատանք գտնելը, գործեր կարգավորելը և գնումներ կատարելն այժմ այնքա՛ն հարմար է։ Երբ ինձ ինչ-որ բան է պետք, պարզապես պետք է զանգահարեմ կամ հաղորդագրություն ուղարկեմ խմբին, և բոլորը միավորում են ուժերը՝ օգնության ձեռք մեկնելու համար։ Եկեղեցում այնքան շատ բարի մար կա. հարցեր կարգավորելն այնքա՛ն հարմար է։ Հենարան գտնելը հեշտ չէր, ուստի ոչ մի դեպքում չեմ հեռանա եկեղեցուց։ Սակայն աստծու տան հավաքույթները միշտ աստծու խոսքերի ընթերցում և ճշմարտության շուրջ հաղորդակցություն են ներառում, ինչն ինձ անհարմար և հակասական վիճակի մեջ է դնում։ Ես չեմ ցանկանում ուտել և խմել աստծու խոսքերը, և նողկանք եմ զգում, երբ լսում եմ ճշմարտության շուրջ հաղորդակցություն։ Բայց եթե չլսեմ, լավ չի լինի․ չեմ կարող լքել նրանց։ Նրանք ինձ այնքան շատ են օգնում։ Եթե հրաժարվեմ լսելուց, անհարմար կզգամ, և նաև անհարմար կլինի ասել, որ այլևս չեմ հավատում, ուստի պարզապես պետք է հարմարվեմ և հաճելի բաներ ասեմ»։ Իրենց սրտերում նրանք իրականում չեն ուզում հավատալ, բայց կարող են միայն թաքցնել այս զգացումը։ Ոմանք ասում են. «Դու միայն տեսնում ես, որ նրանք միշտ խնդրում են եղբայրներին և քույրերին գործեր կարգավորել, և բավականին ուրախ են լինում, երբ եղբայրներն ու քույրերն օգնում են. մի՞թե միայն սրանից ելնելով կարող ես որոշել, որ Աստծուն հավատալու նրանց նպատակը հենարան գտնելն է»։ Այս դրսևորումներից բացի, նայիր՝ արդյոք նրանք սովորաբար կարդում են Աստծու խոսքերը և հաղորդակցվում ճշմարտության շուրջ, արդյոք կարող են կատարել իրենց պարտավորությունը և ունենալ որևէ իրական փոփոխություն. սա քեզ թույլ կտա հասկանալ, թե արդյոք նրանք անկեղծորեն հավատում են Աստծուն։ Նրանք, ովքեր հենարան են փնտրում, Աստծուն հավատում են միայն որպեսզի օգտագործեն եկեղեցին, եղբայրներին ու քույրերին՝ իրենց գործերը կարգավորելու և կյանքի դժվարությունները լուծելու համար։ Սակայն երբեք չեն խոսում իրենց պարտավորությունը կատարելու մասին, ոչ էլ ուտում ու խմում են Աստծու խոսքերը կամ հաղորդակցվում դրանց շուրջ։ Երբ լսում են գործերն անելու որևէ հնարամիտ ձևի մասին՝ չափազանց ոգևորվում են, սկսում են անդադար շատախոսել, և նույնիսկ հնարավոր չի լինում ընդհատել։ Բայց երբ բանը հասնում է պարտավորություն կատարելուն կամ ազնիվ լինելուն և սուտ չխոսելուն կամ ուրիշներին չխաբելուն, նրանք համր են դառնում։ Իրենց սրտերում հետաքրքրված չեն այս ամենով, որքան էլ կրքոտ խոսես, չեն արձագանքում և չեն ներգրավվում. նույնիսկ անընդհատ փորձում են ընդհատել քեզ և թեման ուղղել դեպի այն, ինչն իրենց է հետաքրքրում։ Նրանք գլուխ են ջարդում՝ ուղիներ փնտրելով, որպեսզի եղբայրներն ու քույրերն իրենց համար գործեր անեն և ջանք գործադրեն ՝ չցանկանալով նրանց որևէ հնարավորություն տալու՝ պարտավորություն կատարելու կամ Աստծու համար ծախսվելու մասին խոսելու։ Եթե որևէ մեկն առաջարկում է, որ նրանք կատարեն իրենց պարտավորությունները և ծախսվեն Աստծու համար, իսկույն մի սեփական հրատապ գործ են առաջ բերում՝ առաջարկելով որպես փոխանակում, և մինչ եղբայրներն ու քույրերը կարգավորում են այդ գործը, նրանք դժկամությամբ որոշակի ջանք են գործադրում Աստծու տան համար՝ հազիվ բավարարելով եղբայրների և քույրերի խնդրանքը, իսկ երբ իրենց անձնական հարցը լուծվում է, անտարբեր են դառնում եղբայրների և քույրերի հանդեպ։ Եկեղեցու հետ կապը պահպանելու, այս հենարան հանդիսացող եկեղեցին և եղբայրներին ու քույրերին որպես օգնականներ չկորցնելու համար նրանք սերտ կապ են պահպանում բոլոր նրանց հետ, ովքեր օգտակար են, հաճախ հոգատարությամբ հետաքրքրվում են նրանցով՝ ուշադիր, բայց կեղծավոր խոսքեր ասելով՝ հարաբերությունները պահպանելու համար։ Նրանք խոսում են այն մասին, թե որքան շատ են հավատում Աստծու գոյությանը, որքան շատ է Աստված օրհնում իրենց, որքան շնորհ է Աստված իրենց տալիս, և թե ինչպես են հաճախ արտասվում՝ իրենց պարտական զգալով Աստծուն և ցանկանալով հատուցել Աստծու սերը. սա անում են եղբայրներին և քույրերին խաբելու և նրանց օգնությունը ստանալու համար։ Երբ ինչ որ մեկն այլևս պիտանի չի լինում շահագործվելու համար, նրանք անմիջապես արգելափակում նրան և ջնջում են կոնտակտային տվյալները։ Նրանք եռանդուն կերպով քծնում, հաճոյանում և մտերմանում են նրանց հետ, ովքեր առավել շահավետ են իրենց համար, ում արժի առավել շատ շահագործել։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր արժանի չեն շահագործվելու, ովքեր իրենց պես հասարակության մեջ չունեն ազդեցություն և կարգավիճակ, և գտնվում են հասարակության ստորին աստիճանին՝ առանց որևէ մեկի, ում կարող են ապավինել՝ նույնիսկ հայացք չեն գցում նրանց վրա։ Բացառապես շփվում են նրանց հետ, ում արժի շահագործել և ով կապեր ունի հասարակության մեջ, ում համարում են ունակ։ Նրանք եկեղեցու համար կարող են ջանք գործադրել և դժվարությունների դիմանալ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունեն եկեղեցուց կամ եղբայրներից ու քույրերից։ Իրականում, նման չհավատացող մարդկանց դրսևորումները շատ ակնհայտ են։ Տանը նրանք երբեք չեն կարդում Աստծու խոսքերը, երբեք չեն աղոթում Աստծուն, երբ դժվարություններ չկան, և մեծ դժկամությամբ են մասնակցում եկեղեցական կյանքին։ Նրանք չեն խնդրում, որ պարտավորություններ անեն և նախաձեռնություն չեն ցուցաբերում եկեղեցու գործի մեջ ներգրավվելու, մասնավորապես երբեք ակտիվորեն չեն մասնակցում վտանգավոր աշխատանքին։ Նույնիսկ եթե համաձայնում են անել դա, մեծ անհամբերություն են ցուցաբերում, և միայն կանչելու կամ հրավիրելու դեպքում են դժկամությամբ մի փոքր ջանք գործադրում։ Սրանք են չհավատացողների դրսևորումները։ Չկարդալով Աստծու խոսքերը, չկատարելով պարտավորությունը․ թեև դժկամությամբ են մասնակցում եկեղեցական կյանքին, դա անում են եկեղեցում եղբայրների և քույրերի համայնքը՝ իրենց համար այդ հսկայական հենարանը չկորցնելու համար։ Նրանք պահպանում են հարաբերություններն այս մարդկանց հետ միայն նրա համար, որպեսզի ապագայում իրենց համար ավելի հարմար լինի գործեր կարգավորելը։ Երբ նման մարդիկ հասարակության մեջ ամուր դիրք են զբաղեցնում և հաստատվելու ու կյանքն սկսելու տեղ են ունենում, և երբ աշխարհում հաջողության են հասնում և ազդեցություն ու շլացուցիչ ապագայի հեռանկարներ են ձեռք բերում, նրանք արագ և անվարան լքում են եկեղեցին, խզում հարաբերությունները եղբայրների ու քույրերի հետ և կորցնում կապը։ Եթե կա ավետարանը հավանական ընդունող, որի հետ նրանք լավ հարաբերություններ ունեն, և դու ցանկանում ես կապ հաստատել նրանց հետ՝ այդ մարդուն ավետարանը քարոզելու համար, ապա չես կարողանա գտնել նրանց։ Նրանք ոչ միայն խզում են կապերը եկեղեցու հետ, այլև վերջ են դնում ընկերությանը որոշակի անհատների հետ։ Մի՞թե նրանք արդեն չեն մատնել իրենց որպես չհավատացողների։ (Այո։) Ուստի, ինչպե՞ս պետք է եկեղեցին վարվի նման մարդկանց հետ։ (Հեռացնի նրանց։) Արդյոք պե՞տք է նրանց հնարավորություն տանք, ըմբռնում ցուցաբերենք նրանց թուլության և կյանքի դժվարությունների հանդեպ, և ավելի շատ աջակցենք ու օգնենք, որպեսզի կարողանան հավատալ, որ Աստված գոյություն ունի, հետաքրքրվեն ճշմարտությամբ և անկեղծորեն ծախսվեն Աստծու համար։ Արդյոք այս գործը պե՞տք է արվի։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև այս մարդիկ այստեղ ամենևին էլ Աստծուն հավատալու համար չեն։) Ճիշտ է, նրանք չեն եկել Աստծուն հավատալու, նրանց նպատակը շատ հստակ է. նրանք այստեղ են հենարան գտնելու համար։ Ուստի, կարո՞ղ է արդյոք նման մարդկանց հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվելը որևէ արդյունքի հասնել։ (Ո՛չ։) Նրանք չեն ընդունի այն. նրանք չեն գնահատում այն, դրա կարիքը չունեն և հետաքրքրված չեն դրանով։

Ինչպե՞ս պետք է նկարագրենք նրանց, ովքեր հավատում են Աստծուն միայն հենարան գտնելու համար։ Միանգամայն տեղին է նկարագրել նրանց որպես մարդկանց, ովքեր իրենց սեփական շահերն ամեն ինչից վեր են դասում։ Քանի դեռ տեսնում են, որ ինչ-որ մեկն իրենց պիտանի է և շահավետ, կանեն այն ամենը, ինչ այդ մարդը կխնդրի. նույնիսկ կհետևեն նրա տված անխտիր բոլոր հրամաններին։ Նրանք իրենց սեփական շահերն ամեն ինչից վեր են դասում. քանի դեռ ինչ-որ բան ծառայում է իրենց շահերին, դա լավ է։ Եթե ասես, որ Աստծուն հավատալն օրհնություններ և օգուտներ կբերի, նրանք հաստատ կհավատան Նրան և կանեն այն ամենը, ինչ ասես։ Քանի դեռ հասարակության մեջ գործեր կարգավորելու քո ունակությունը բավարարում է նրանց կարիքները և թույլ է տալիս նրանց օգուտ քաղել, նրանք անպայման կշփվեն քեզ հետ։ Սակայն նրանց շփումը քեզ հետ չի նշանակում, որ կարող են իսկապես հավատալ Աստծուն, ոչ էլ նշանակում է, որ անկեղծորեն կծախսվեն Աստծու համար, ինչպես դու ես անում։ Նույնիսկ եթե նրանք լավ են լեզու գտնում քեզ հետ, և դուք առանձնակի լավ հարաբերություններ ունեք, դա անպայմանորեն չի նշանակում, որ նույն լեզվով եք խոսում, հետևում եք նույն ուղուն կամ ունեք նույն ձգտումները։ Հետևաբար, չպետք է մոլորվեք նման մարդկանց կողմից։ Այս մարդիկ ճարպիկ են և այլ մարդկանց հետ շփվելու մարտավարություններ ունեն։ Աստծուն հավատալու նրանց նպատակը հենարան գտնելն է, այլ ոչ թե ճշմարտությանը ձգտելը և փրկության հասնելը։ Սա ցույց է տալիս, թե որքան ստո՛ր և խավա՛ր է նրանց բնավորությունը։ Նրանք գալիս են եկեղեցի՝ գտնելու մարդկանց, որոնց կարող են շահագործել՝ դավադիր ծրագրեր են նյութումիրենց համար տարբեր օգուտներ ստանալու նպատակով։ Մի՞թե սա չի նշանակում, որ նման մարդիկ ունակ են առանց որևէ խղճի խայթի գործելու և ամեն տեսակ անամոթ բաներ անելու։ (Այո։) Միայն այն փաստը, որ Աստծուն հավատալու նրանց նպատակը հենարան գտնելն ու ապրուստ ապահովելն է, ցույց է տալիս, որ այս մարդիկ ոչ մի լավ բան չեն ներկայացնում, և բնավորությամբ ստոր են, եսասեր, արհամարհելի և պիղծ՝ ապրելով մեծ խավարի մեջ։ Հետևաբար, նրանց հետ վարվելու եկեղեցու սկզբունքը նույնպես նրանց զանազանելն է և ապա հեռացնելը կամ վտարելը։ Երբ զանազանեք, որ նրանք ճշմարիտ հավատացյալներ չեն, որ եկել են եկեղեցի՝ ելք փնտրելու և օգտվելու համար՝ ցանկանալով շահագործել եղբայրներին և քույրերին, որպեսզի իրենց համար գործեր կարգավորեն և ծառայություն մատուցեն, ապա նման դեպքերում առաջնորդողներն ու աշխատողները և եղբայրներն ու քույրերը պետք է անհապաղ և ճշգրտորեն կարգավորեն իրավիճակը։ Առանց վտանգելու եկեղեցու կամ եղբայրների և քույրերի անվտանգությունը՝ հեռացրեք կամ վտարեք նրանց որքան հնարավոր է շուտ։ Չպետք է թույլ տալ, որ շարունակեն թաքնվել եղբայրների և քույրերի մեջ։ Նրանք Աստծու փրկության առարկա չեն։ Երբ նման մարդիկ թաքնվում են ձեր մեջ, նրանք անընդհատ ագահ և աչալուրջ հայացքով հետևում են բոլորին՝ տեսնելու, թե ում արժե շահագործել։ Նրանք միշտ հաշվարկում են, թե արդյոք եկեղեցում կան մարդիկ, որոնց կարող են օգտագործել. ով ունի հիվանդանոցում աշխատող հարազատներ, ով գիտի հիվանդություններ բուժելու ձևը կամ ունի գաղտնի դեղամիջոցներ, ով կարող է խանութներից մեծածախ գներ ստանալ, որ եղբոր ընտանիքն ավտոսրահ ունի, ով կարող է ներքին գներով տուն ձեռք բերել. նրանք հատկապես ուսումնասիրում են այս հարցերը։ Այս մարդիկ մանրակրկիտ են իրենց հաշվարկներում։ Նրանք նույնիսկ մանրուքներն են հաշվարկում, և նաև ցանկանում են դավեր նյութել եղբայրների ու քույրերի դեմ և ծրագրում են օգտվել նրանցից։ Նրանք ուսումնասիրում են բոլորի ընտանեկան ծագումը և բոլորին պահում են իրենց ծրագրերի ու դավադրությունների սահմաններում։ Կարո՞ղ են արդյոք ձեր սրտերը խաղաղություն զգալ նման մարդկանց հետ շփվելիս։ (Ո՛չ։) Ի՞նչ պետք է անել, եթե խաղաղություն չկա։ Նման մարդկանցից պետք է զգուշանաք։ Այս մարդիկ հավատում են Աստծուն ծածուկ շարժառիթներով. նրանք այստեղ չեն ճշմարտությանը կամ փրկությանը ձգտելու համար, այլ իրենց համար հենարան, ապրուստ և ելք գտնելու համար։ Նման մարդիկ հատկապես եսասեր են, արհամարհելի և նենգ։ Նրանք ոչ մի պարտավորություն չեն կատարում կամ չեն ծախսվում Աստծու համար։ Երբ եկեղեցին նրանց կարիքն ունի ինչ-որ բանի համար, նրանց ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել, բայց նորից են հայտնվում, երբ խնդիրը լուծվում է։ Այս մարդիկ միայն օգտվել գիտեն, և ոչ մի օգուտ չկա նրանց եկեղեցում թողնելուց. պետք է դիմել տարբեր մեթոդների՝ նրանց որքան հնարավոր է շուտ մաքրելու համար։ Ոմանք ասում են. «Արդյոք իսկապե՞ս տարբեր մեթոդներ են պահանջվում մեկ մարդու հետ վարվելու համար»։ Եկեղեցում ամեն տեսակ մարդ կա, նրանցից շատերը հավատում են Աստծուն միայն հենարան և ելք գտնելու, օրհնություններ ստանալու կամ աղետներից խուսափելու համար։ Տարբերվում է միայն այս շարժառիթների աստիճանը. Ոմանք դրսևորում են վարքագծի մի տեսակ, մինչդեռ մյուսները՝ մեկ այլ տեսակ։ Հետևաբար, տարբեր մարդկանց պետք է տարբեր կերպ վերաբերվել. միայն սա է համապատասխանում սկզբունքներին։ Ինչ վերաբերում է այն չհավատացողներին, որոնք հենարան են փնտրում, նրանք պետք է անհապաղ մաքրվեն։ Թույլ մի՛ տվեք նրանց ձրիակերություն անել եկեղեցում։ Նրանք խնդրում են եղբայրներին և քույրերին գործեր կարգավորել իրենց համար. քանի որ իրականում միայն մի փոքր ջանք է պահանջվում օգնելու նրանց կարգավորել գործերը, ինչո՞ւ նրանց չպետք է տրամադրվի նույնիսկ այս փոքրիկ օգնությունը։ Առաջին կետը,, ինչը վճռորոշ է, այն է, որ այս մարդիկ ճշմարիտ հավատացյալներ չեն, նրանք կատարյալ չհավատացողներ են։ Երկրորդ կետն այն է, որ այս մարդիկ չեն կարող չհավատալուց փոխվել ճշմարիտ հավատացյալների։ Նրանք այն մարդիկ չեն, ում Աստված նախասահմանել և ընտրել է. Նրա փրկության առարկան չեն, այլ ավելի շուտ չարագործներ են, որոնք ներթափանցել են եկեղեցի։ Երրորդ կետն այն է, որ այս մարդիկ վազվզում են ամենուր եկեղեցում՝ անկախ իրենց առջև ծառացած խնդրի մեծությունից, միշտ օգնություն փնտրելով եղբայրներից և քույրերից, ինչն աննկատելիորեն անհանգստացնում է եղբայրներին և քույրերին, և միևնույն ժամանակ եկեղեցում ստեղծում խիստ բացասական, բոլորի համար վնասակար մթնոլորտ։ Հետևաբար, լավագույն լուծումը որքան հնարավոր է շուտ մաքրվելն է այն դևերից, որոնք հավատում են Աստծուն միայն հենարան գտնելու համար։ Եթե դեռ չեք բացահայտել կամ չեք ընկալել, որ նրանք այս տեսակի մարդ են, կարող եք պահել նրանց՝ դիտարկման համար։ Երբ նկատեք և հասկանաք, որ նրանք այն տարբեր չար մարդկանց թվում են, որոնց Աստծու տունը պետք է հեռացնի, մի՛ վարանեք և քաղաքավարություն մի՛ ցուցաբերեք նրանց նկատմամբ։ Բոլորի հետ քննարկելուց և փոխհամաձայնության գալուց հետո կարող եք հեռացնել նրանց։ Եթե եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները անտեսում են այս հարցը, քանի դեռ եղբայրների և քույրերի մեծամասնությունը հաստատում է, որ նրանք այն տեսակն են, ովքեր հավատում են Աստծուն միայն հենարան և ելք գտնելու համար, ապա իրավունք ունեք ուղղակիորեն հեռացնելու նրանց՝ առանց կեղծ առաջնորդողների միջնորդության։ Այդպես վարվելը ճիշտ է և լիովին համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին։ Դա ձեր իրավունքն է, ձեր պարտավորությունը, ձեր պատասխանատվությունը, դա ձեր իսկ պաշտպանության համար է։ Անշուշտ, երբ եղբայրներն ու քույրերը, որոնք ճշմարիտ հավատացյալներ են, բախվում են դժվարությունների, մենք պատասխանատվություն և պարտավորություն ունենք հնարավորության սահմանում անելու առավելագույնը՝ նրանց օգնելու համար, լինի դա սիրալիր օգնությամբ և զորակցությամբ, թե նյութական աջակցութմաբ։ Սա սերն է եղբայրների և քույրերի միջև, նրանց սերը, ովքեր հավատում են Աստծուն։ Այնուամենայնիվ մենք որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չունենք չհավատացողներին օգնություն ցուցաբերելու, քանի որ նրանք եղբայրներ և քույրեր չեն և արժանի չեն այս շնորհին կամ նման աջակցության։ Սա մարդկանց հետ սկզբունքների համաձայն վարվելն է։ Աստծուն հավատալու յոթերորդ նպատակի վերաբերյալ մեր հաղորդակցությունն ավարտվում է այստեղ։ Կարիք չկա նման մարդկանց վերաբրեյալ այլևս որևէ կոնկրետ օրինակ բերելու։ Կարճ ասած, յուրաքանչյուր ոք, ում Աստծուն հավատալու նպատակը հենարան գտնելն է, մեկն է, ով պետք է հեռացվի կամ վտարվի եկեղեցուց։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները նշմարեն, որ եկեղեցում կան նման մարդիկ, պետք է անմիջապես հեռացնեն նրանց։ Հեռացրեք յուրաքանչյուրին, ում կգտնեք՝ ոչ մեկին չթողնելով։ Եթե եղբայրների և քույրերի մեծամասնությունն արդեն այնքան է անհանգստացել, որ իրեն անօգնական է զգում և այլևս ի վիճակի չէ դա տանելու, իսկ առաջնորդողներն ու աշխատողները դեռ պաշտպանում են նրանց՝ ասելով. «Նրանք դժվարություններ ունեն. մենք պետք է օգնենք նրանց», ապա նման առաջնորդողներին պետք է ասել. «Նրանք ամենևին էլ Աստծու ճշմարիտ հավատացողներ չեն։ Անտեսում են ցանկացածին, ով իրենց հետ հաղորդակցվում է Աստծու խոսքերի շուրջ և հրաժարվում են կատարել իրենց հանձնարարված պարտավորությունը։ Նրանք երբեք որևէ մտադրություն չեն ունեցել ծախսվելու Աստծու համար, և պարզապես ուզում են օգտագործել եղբայրներին և քույրերին՝ իրենց գործերը կարգավորելու համար։ Մենք ոչ մի պատասխանատվություն կամ պարտավորություն չունե՛նք օգնելու նման չհավատացողներին»։ Նույնիսկ եթե եկեղեցու առաջնորդողը հավանություն չի տալիս, դուք իրավունք ունեք միանալու մեծամասնությանը՝ նրանց եկեղեցուց հեռացնելու համար։ Եթե եկեղեցու առաջնորդողն անգամ այս փուլում համաձայնի, ապա զեկուցեք հարցը վերադասին. մեկուսացրեք առաջնորդողին և թույլ տվեք նրան խորհրդածի։ Կարող եք նորից ընդունել նրա առաջնորդությունը, երբ նա համաձայնի։ Եթե նա շարունակի չհամաձայնել, կարող եք հեռացնել նրան և նոր առաջնորդող ընտրել։ Սա Աստծուն հավատալու յոթերորդ նպատակն է՝ հենարան գտնելը։

Ը. Քաղաքական նպատակներ հետապնդելու համար

Հաջորդիվ մենք կհաղորդակցվենք ութերորդ նպատակի շուրջ՝ Աստծուն հավատալը քաղաքական մտադրություններով և քաղաքական նպատակներով։ Նման անհատների ի հայտ գալու հավանականությունը շատ մեծ չէ, բայց անկախ դրանից, քանի դեռ կա նրանց հայտնվելու հնարավորություն, մենք պետք է թվարկենք նրանց տեսակները, մերկացնենք նրանց, հաղորդակցվենք նրանց վերաբերյալ և բնութագրենք նրանց։ Մենք պետք է անենք սա, որպեսզի բոլորը զանազանեն նրանց և ապա կարողանան հեռացնել որքան հնարավոր է շուտ՝ դրանով իսկ կանխելով եկեղեցուն և եղբայրներին ու քույրերին սպառնացող անախորժություններն ու վտանգները։ Սա արվում է եկեղեցին և եղբայրներին ու քույրերին պաշտպանելու համար։ Հետևաբար, Աստծուն քաղաքական նպատակներով հավատացողները մարդիկ են, որոնց մենք պետք է զանազանենք և որոնցից պետք է զգուշանանք, նրանք նաև չար մարդիկ են, որոնց եկեղեցին պետք է հեռացնի որքան հնարավոր է շուտ։ Որո՞նք են քաղաքական նպատակներ ունեցողների դրսևորումները։ Նրանք քեզ չեն ասի իրենց իրական մտքերը։ Նրանք հստակ չեն ասի. «Ես պարզապես հետաքրքրված եմ քաղաքականությամբ, ինձ դուր է գալիս քաղաքականությամբ զբաղվելը, ուստի հավատում եմ Աստծուն քաղաքական նպատակներով և քաղաքական դրդապատճառներով, և ոչ թե որևէ այլ պատճառով։ Կարող եք վարվել ինձ հետ ինչպես հարկն է»։ Արդյոք նրանք կասե՞ն սա։ (Ո՛չ։) Ուստի, ի՞նչ դրսևորումներ ունեն նրանք, որոնք թույլ են տալիս քեզ զանազանել, որ նրանք քաղաքական նպատակներ ունեն։ Այսինքն՝ ի՞նչ խոսքեր են ասում, ի՞նչ են անում, ի՞նչ արտահայտություններ, հայացքներ և խոսքի տոնայնություն է բավարար, որպեսզի հաստատես, որ Աստծուն հավատալու նրանց նպատակը մաքուր չէ։ Անկախ նրանից, թե ինչ են ասում կամ անում, նրանք իրենց սրտերում բաներ են թաքցնում, և ոչ ոք չի կարող հասկանալ նրանց։ Նրանք հատուկ ինքնություն և անցյալ ունեն, նրանց խոսքից և վարքից երևում է, որ ծրագրեր և դավադրություններ ունեն, և որ խոսելաոճն ու գործելաոճը ռազմավարական է։ Երբ խոսում են, սովորական մարդը չի կարողանում ընկալել նրանց իրական շարժառիթները կամ մտքերը և չգիտի, թե ինչու են ասում այն, ինչ ասում են։ Թեև արտաքնապես այս մարդիկ ոչ մի թշնամանք կամ դատապարտում չեն դրսևորում Աստծուն հավատալու կամ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու նկատմամբ և նույնիսկ կարող են որոշակի համակրանք դրսևորել այս բաների հանդեպ, դու պարզապես զգում ես, որ նրանք տարօրինակ են։ Նրանք տարբերվում են մյուս եղբայրներից և քույրերից և ինչ-որ չափով անըմբռնելի են։ Սովորաբար ի՞նչ ես դու անում այն մարդկանց հետ, ովքեր ինչ-որ չափով անըմբռնելի են։ Արդյոք դու պարզապես զգուշանո՞ւմ ես նրանցից։ Թե՞ նախաձեռնությունը ձեռքդ ես վերցնում՝՝ հետաքննելու և պարզելու, թե իրականում ինչ է կատարվում նրանց հետ։ (Պետք է դիտարկել նրանց։) Անկախ նրանից, թե ինչ է անում մարդը, նրա նպատակն ու դրդապատճառները սովորաբար հեշտությամբ չեն բացահայտվում կարճ ժամանակահատվածում։ Բայց ժամանակի ընթացքում (եթե միայն նա բոլորովին ոչինչ չի անի), երբ նա գործի, անպայման կմատնի իրեն։ Դիտարկի՛ր և փնտրի՛ր հուշումներ մանրուքներում։ Դու կարող ես որոշակի տեղեկատվություն և հուշումներ գտնել նրա խոսքից ու վարքից, նրա գործողությունների միտումներից ու ուղղությունից և այն բառերից ու տոնայնությունից, որ նա օգտագործում է խոսելիս։ Սա անելու կարողությունը կախված է նրանից, թե արդյոք բծախնդիր ես և ունես որոշակի մակարդակի խելք և որակ։ Որոշ հիմարներ ի վիճակի չեն ճանաչելու մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող վտանգն ու չարությունը։ Անկախ նրանից, թե ում են հանդիպում, նրանց հետ շփվելիս միշտ նույն մոտեցումն են ցուցաբերում։ Արդյունքում, երբ հանդիպում են քաղաքական նպատակներ ունեցող նենգ ու խորամանկ քաղաքական գործիչների, հեշտությամբ դառնում են Հուդաներ և եկեղեցին ծախելու գործիքներ՝ անգիտակցաբար անելով հիմարություններ, որոնք ծուղակն են գցում եկեղեցին։

Իրականում ի՞նչ դրսևորումներ ունեն քաղաքական նպատակներ ունեցող այս մարդիկ։ Այս մարդիկ որոշակի հասարակական դիրք ունեն։ Նրանք անհատներ են, ովքեր շփվում են քաղաքական շրջանակներում։ Անկախ քաղաքական շրջանակներում նրանց ունեցած դիրքից, լինեն նրանք պաշտոնյաներ, պատահական գործ անողներ, թե քաղաքական շրջանակներում հաստատվելուն պատրաստվողներ, կարճ ասած, այս մարդիկ հասարակության մեջ ունեն քաղաքական անցյալ, սա բարդ և յուրահատուկ իրավիճակ է։ Անկախ նրանից, թե այս մարդիկ հավատում են Աստծու գոյությանը թե ոչ, դատելով նրանց ձգտումներից, ընտրած ճանապարհից և բնության էությունից՝ կարո՞ղ են արդյոք նրանք դառնալ Աստծուն անկեղծորեն հավատացող մարդիկ։ Կարո՞ղ են արդյոք նրանք չհավատացողներից, քաղաքականությամբ ոգևորված քաղաքական գործիչներից վերափոխվել նրանց, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն։ (Ո՛չ։) Համոզվա՞ծ եք։ Թե՞ հավանականություն կա։ (Բացարձակապես ոչ։) Դա հաստատ անհնար է։ Աստծուն հավատալը և քաղաքականությունը երկու տարբեր ուղիներ են։ Այս երկու ուղիները հակառակ ուղղություններով են զարգանում, չունեն որևէ ընդհանրություն և բացարձակապես չեն կարող հատվել։ Դրանք լիովին տարամիտվող ուղիներ են։ Հետևաբար, նրանք, ովքեր քաղաքական նպատակներ ունեն կամ սիրում են քաղաքականությունը և ոգևորված են դրանով, նույնիսկ եթե հավատում են Աստծուն առանց որևէ բացահայտ քաղաքական նպատակների, միևնույն է այլ նպատակներ են տածում և հաստատ նրանց նպատակը ճշմարտությունը ձեռք բերելը կամ փրկվելը չէ։ Առնվազն կարելի է որոշել, որ նրանք անկեղծորեն չեն հավատում Աստծուն։ Նրանք միայն ընդունում են այն ավանդազրույցը, որ կա Աստված, բայց չեն ընդունում Աստծու գոյությունը կամ այն փաստը, որ Աստված իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ։ Ուստի, այս մարդիկ երբեք քաղաքականությամբ ոգևորված չհավատացողներից չեն վերափոխվի ճշմարիտ հավատացյալների, ովքեր հավատում են Աստծու գոյությանը, կարող են ընդունել Աստծու գործը և ընդունել Աստծու դատաստանն ու պատիժը։

Իրականում ի՞նչ նկրտումներ ունեն քաղաքական նպատակներ ունեցող այս չհավատացողները՝ Աստծուն հավատալով։ Սա առնչվում է նրանց ձգտումներին և այն մասնագիտություններին, որոնցով զբաղվում են։ Օրինակ՝ ոմանք քաղաքական շրջանակներում միշտ որոշակի անձնական պահանջներ ունեն՝ վեհ քաղաքական նպատակներով և ձգտումներով, որոնք, անկախ նրանից, թե ինչ են, բոլորը կապված են քաղաքականության հետ։ Ի՞նչ է նշանակում «քաղաքականություն»։ Պարզ ասած, այն կապված է վարչակարգերի, իշխանության և կառավարման հետ։ Հետևաբար, քաղաքական նպատակներով Աստծուն հավատալն իհարկե կապված է նրանց քաղաքական ձգտումների հետ։ Ուստի որո՞նք են նրանց նպատակները։ Ինչո՞ւ են նրանք հավանում եկեղեցու մարդկանց։ Նրանք ցանկանում են օգտագործել եկեղեցի հանդիսացող հաստատությունը, եկեղեցում գտնվող մեծ թվով մարդկանց և տարբեր մասնագիտությունների ու հասարակական խավերի այս մարդկանց ազդեցությունը եկեղեցում՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Եկեղեցու ուսմունքներին, եկեղեցական տարբեր աշխատանքների գործառնություններին, Աստծու ընտրյալ մարդկանց եկեղեցական կյանքին, նրանց պարտավորության կատարմանը և այլնին ծանոթանալուց հետո՝ նրանք փորձում են ինտեգրվել եկեղեցում։ Նրանք մտապահում են հոգևոր տերմինաբանությունը և Աստծու ընտրյալ մարդկանց կողմից հաղորդակցության մեջ հաճախ օգտագործվող տարբեր արտահայտությունները՝ հուսալով, որ մի օր դրանց միջոցով կկարողանան համախմբել բոլորին, որպեսզի վերջիններս լսեն իրենց, օգտագործվեն իրենց կողմից՝ դրանով իսկ հասնելով իրենց քաղաքական նպատակներին։ Ճիշտ այնպես, ինչպես ասում են անհավատները, որոշ ժամանակ իրավիճակը հասունացնելուց հետո, երբ նրանք կարողանան բարձրացնել դրոշը և մարդկանց ապստամբության մղել, ավելի շատ մարդ կարձագանքի նրանց կոչին և կհետևի նրանց, որպեսզի կարողանան շահել եկեղեցու մարդկանց մի մասին, դարձնել իրենց ուժը՝ հակառակորդների հետ մրցակցելու համար։ Նման բաներ մի քանի անգամ տեղի են ունեցել Չինաստանի ժամանակակից պատմության մեջ։ Օրինակ՝ Ցին դինաստիայի ժամանակաշրջանում Սպիտակ Լոտոսի և Թայպինյան ապստամբությունը այն դեպքերն էին, երբ քաղաքական նպատակներ ունեցող մարդիկ օգտագործում էին կրոնը՝ կառավարության դեմ պայքարելու համար։ Նրանց կրոնական ուսմունքները շեղվել էին ճշմարիտ ուղուց և բազմաթիվ անհեթեթ ու ծիծաղելի կողմեր ունեին, որոնք ամենևին չէին համապատասխանում ճշմարտությանը։ Քաղաքական նպատակներ ունեցողներն օգտագործում էին նման ուսմունքները՝ մարդկանց մտքերը միավորելու, դրանք կաշկանդելու և նրանց մտածողության վրա ազդելու ու ներշնչելու համար։ Ի վերջո, նրանք օգտագործեցին այս ներշնչված մարդկանց՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Ի սկզբանե, երբ քաղաքական նպատակներ հետապնդող այս մարդիկ գալիս են Աստծուն հավատալու, նրանց գրավում է եկեղեցու անունը։ Այսինքն՝ նրանք կարող են քողարկել իրենց ինքնությունը և նպատակները եկեղեցի կոչվող կառույցի անվան տակ. սա մի կողմն է։ Մյուսն այն է, որ նրանք կարծում են, թե քանի դեռ տարածում են իրենց քաղաքական հայացքներն Աստծուն հավատալու դրոշի ներքո, շատ հեշտ կլինի ներշնչել եկեղեցու մարդկանց, և որ այս մարդիկ հավանաբար կերկրպագեն և կլսեն հայտնի մարդկանց։ Հետևաբար, քաղաքական նպատակներ հետապնդող այս անհատները հակված են եկեղեցու մարդկանց դիտարկելու որպես օգտագործման ենթակա օբյեկտներ։ Նրանք հավատացած են, որ եկեղեցին շատ հեշտությամբ կարող է դառնալ մի վայր, որտեղ իրենք կարող են քողարկել իրենց ինքնությունը, և որ եկեղեցու անդամները իրենց կողմից հեշտությամբ շահագործվող օբյեկտներ են։ Պարզ ասած, այսպես են նրանք տեսնում իրերը։ Հետևաբար, եկեղեցուն միանալու նրանց նպատակն այն հույսն է, որ մի օր՝ վերելք ապրելուց հետո, կկարողանան պայքարել իրենց քաղաքական մրցակիցների դեմ և իշխանություն ձեռք բերել. սա նրանց քաղաքական նպատակն է։ Նրանք ուզում են Աստծուն հավատալու ձևական պատրվակը օգտագործել՝ ընդլայնելու իրենց կուռք դարձնող և հետևող մարդկանց շրջանակը՝ դարձնելով իրենց քաղաքական ազդեցության ոլորտի մի մասը։ Ոմանք ասում են. «Գուցե նրանք ունեն այդ նպատակը, բայց եթե ոչ մի քայլ չեն ձեռնարկում, լավագույն դեպքում կարող ենք միայն տեսնել, որ չհավատացողներ են կամ կեղծ հավատացյալներ։ Ինչպե՞ս կարող ենք նկատել, որ նրանք հստակ քաղաքական նպատակներ ունեն»։ Սա դժվար չէ։ Պարզապես ժամանակ հատկացրեք դիտարկելու համար։ Քանի դեռ նրանք քաղաքական նպատակներ ունեն, անպայման գործողությունների կանցնեն։ Եթե չեն ցանկանում գործել, ինչո՞ւ պետք է ներթափանցեին եկեղեցի։ Եթե դեռ գործողությունների չեն անցել, ապա միայն այն պատճառով, որ դեռ հարմար առիթ չեն գտել։ Հենց որ հնարավորություն ունենան՝ կգործեն համապատասխանաբար։ Օրինակ՝ եթե կառավարությունը սխալ քաղաքականություն է իրականացնում կամ ճնշում և ձերբակալում է Աստծու ընտրյալ մարդկանց, եղբայրներն ու քույրերն առավելագույնը կքննարկեին և կքննեինն այդ հարցը, և դրանով ամեն ինչ կավարտվեր։ Անկախ ամեն ինչից, էականը Աստծուն հավատալը, սեփական պարտավորությունները կատարելը և Աստծու կամքին հետևելն է։ Մանրուքների պատճառով նրանք չէին կորցնի ընդհանուր պատկերը, կշարունակեին հավատալ Աստծուն և կատարել իրենց պարտավորություններն այնպես, ինչպես պետք է, սովորականի պես։ Սակայն քաղաքական նպատակներ ունեցող մարդիկ այլ են։ Նրանք մեծ աղմուկ կբարձրացնեին այս հարցի շուրջ, կատաղի կերպով կմերկացնեին և լայնորեն կհրապարակեին այն, և ամեն գնով կձգտեին հրահրել՝ ոտքի ելնել կառավարության դեմ՝ իրենց քաղաքական նպատակներին ծառայելու համար, և կանգ չէին առնի, մինչև չհասնեին իրենց նպատակներին։ Քաղաքականությամբ զբաղվելու համար նրանք լիովին մի կողմ են դնում Աստծուն հավատալու և իրենց պարտավորությունները կատարելու հարցերը և անտեսում մարդու նկատմամբ Աստծու պահանջները և Աստծու մտադրությունները։ Ահա թե որքան խելագար են նրանք։ Մի՞թե մարդիկ դեռ չեն կարողանում զանազանել նրանց։ Արդյոք նման անհատները հետևում են Աստծու՞ն, թե՞ հետևում են քաղաքականությանը։ Ոմանք, զանազանելու կարողություն չունենալով, հեշտությամբ մոլորեցվում են։ Քաղաքականությամբ զբաղվող այս մարդիկ չգիտեն, որն է ճշմարտությունը, առավել ևս չեն հասկանում, որ Աստծու գործը մարդկանց ապականված խառնվածքները մաքրելն է և Սատանայի ազդեցությունից փրկելը։ Նրանք կարծում են, որ մարդու իրավունքներով և քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է ունենալ արդարության զգացում և հնազանդություն Աստծուն։ Մի՞թե քաղաքականությամբ և մարդու իրավունքներով զբաղվելը վկայում է, որ մարդն ունի ճշմարտության իրականությունը։ Մի՞թե դա նշանակո՞ւմ է, որ մարդը հնազանդվում է Աստծուն։ Որքան էլ լավ զբաղվես մարդու իրավունքներով և քաղաքականությամբ, մի՞թե դա նշանակում է, որ քո ապականված խառնվածքը մաքրվել է։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ քո հավակնությունն ու իշխանություն ունենալու ցանկությունը մաքրվել են։ Շատերը չեն կարողանում ներթափանցել այս հարցերի մեջ։ Ըստ երևույթին, Սուն Յաթ-սենը նույնպես քրիստոնյա էր։ Երբ նա վտանգի մեջ էր, աղոթում էր, որ Աստված փրկի իրեն։ Նա իր ողջ կյանքն անցկացրեց հեղափոխությամբ զբաղվելով. արդյոք նա արժանացա՞վ Աստծու հավանությունը։ Արդյոք նա մեկն էր, ով կիրարկու՞մ էր ճշմարտությունը և ենթարկվու՞մ էր Աստծուն։ Նա ունե՞ր Աստծու խոսքերը կիրարկելու փորձառական վկայություն։ Նա չուներ այս բաներից ոչ մեկը։ Պողոսը, կանչվելուց հետոանընդհատ քարոզում էր ավետարանը և շատ զրկանքներ էր կրում, բայց քանի որ նա ճշմարտապես չապաշխարեց, չունեցավ կյանքի մուտք, շարունակաբար գործում էր նույն հին մեղքերը և ամեն առիթով մեծարում ու վկայում էր իր մասին, նա դարձավ հակաքրիստոս և պատժվեց։ Անկախ ամեն ինչից, Աստծուն հավատալն առանց ճշմարտությունն ընդունելու, միշտ փառքի ու կարգավիճակի ձգտելը և միշտ գերմարդ կամ մեծ անձնավորություն լինել ցանկանալը չափազանց վտանգավոր է։ Բոլոր նրանք, ովքեր ունեն քաղաքական նպատակներ, հակաքրիստոսներ են։ Այս մարդիկ հեշտությամբ չեն հրաժարվի իրենց քաղաքական իղձերը իրականացնելուց և միշտ հնարավորություններ կփնտրեն՝ հավատացյալներին հրահրելու և իրենց կողմը քաշելու՝ որպես իրենց քաղաքական ուժ։ Եթե մի օր տեսնեն, որ հավատացյալներին հեշտ չէ օգտագործելը, որ նրանք միայն սիրում և ձգտում են ճշմարտությանը, և որ հետևում են միայն Քրիստոսին, այլ ոչ թե մարդկանց, միայն այդ ժամանակ նրանք լիովին կհրաժարվեն այդ հավատացյալներից։

Խորքում, քաղաքական նպատակներ ունեցող մարդկանց միտքն ամբողջությամբ զբաղված է քաղաքականությանը վերաբերող գաղափարներով՝ իշխանություն և ազդեցություն, կառավարում, դավադրություններ, քաղաքական միջոցներ և այլն։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, ինչ է հավատքը, ինչ է ճշմարտությունը, առավել ևս՝ ինչպես հնազանդվել Աստծուն։ Նրանք նաև չեն հասկանում, թե որն է Երկնքի կամքը։ Նրանց գոյատևման սկզբունքներն են՝ «Մարդը կհաղթի բնությանը» և «Մարդու ճակատագիրն իր սեփական ձեռքերում է»։ Հետևաբար, նման մարդկանց փոխելու փորձը անհնարին և հիմար գաղափար է։ Այս մարդիկ հաճախ քաղաքական տեսակետներ են տարածում եկեղեցում եղբայրների և քույրերի շրջանում՝ հրահրելով նրանց զբաղվել քաղաքական գործունեությամբ և մասնակցել քաղաքականությանը։ Լիովին ակնհայտ է, որ Աստծուն հավատալու նրանց դրդապատճառը պայմանավորված է քաղաքական նպատակներով։ Ուրիշները կարող են արագ և հեշտությամբ զանազանել այս էությունը։ Այս մարդիկ լիովին անտեղյակ են հավատքից, ճիշտ ուղով քայլելուց և Երկնքի կամքին հնազանդվելուց։ Նրանք հավատացած են, որ ցանկացած մարդու մտքերն ու ուղիները կարող են փոխվել քաղաքական հնարքների միջոցով, և հատկապես հավատում են, որ մարդու ճակատագիրը կարելի է փոխել մարդկային միջոցներով և մեթոդներով։ Հետևաբար, նրանք միանգամայն անտեղյակ են Աստծու ստեղծված բնության օրենքների և մարդու ճակատագրի վրա Աստծու գերիշխանության խորը, բայց ակնհայտ հարցերի վերաբերյալ։ Նրանք աշխարհիկ մարդիկ են, երբ խոսքը վերաբերում է այս հարցերին, և պարզապես ի վիճակի չեն դրանք ընկալելու։ Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով։ Եթե գտնես որևէ մեկին, ում՝ Աստծուն հավատալու դրդապատճառը պայմանավորված է քաղաքական նպատակներով, բացարձակապես չպետք է փորձես փոխել կամ համոզել նրան, և կարիք չկա այդքան շատ ճշմարտությունների շուրջ հաղորդակցվել նրա հետ։ Նրանցից զգուշանալուց զատ՝ պետք է հնարավորինս շուտ նրանց մասին տեղեկացնել եկեղեցու տարբեր մակարդակների առաջնորդողներին կամ վստահելի եղբայրներին և քույրերին, և ապա միջոց գտնել նրանց եկեղեցուց վտարելու համար։ Դու չպետք է գաղտնի և լռելյայն զգուշանաս նրանցից՝ թողնելով, որ մյուսներն անտեղյակ մնան։ Ուստի, ինչպիսի՞ մարդիկ կարող են մի փոքր զանազանություն ունենալ նրանց նկատմամբ, ովքեր սիրում են խոսել քաղաքականության մասին և ունեն քաղաքական նպատակներ։ Արդյոք դա տարե՞ց մարդիկ են, թե՞ երիտասարդներ։ Արդյոք դա եղբայրնե՞ր են, թե՞ քույրեր։ (Տարեց եղբայրներ։) Ճիշտ է, տարեց եղբայրները, այսինքն՝ նրանք, ովքեր ունեն հասարակական փորձ, առնչվել են քաղաքականության հետ կամ ենթարկվել են քաղաքական հալածանքների, այն մարդիկ, ովքեր խորաթափանցություն են ունեցել այս հարցերում, կարող են համեմատաբար հստակ ընկալել քաղաքական հարցերը։ Բնականաբար, նրանք կարող են որոշակի զանազանություն ցուցաբերել քաղաքականությամբ զբաղվողների նկատմամբ, և մասնավորապես համեմատաբար հստակ ընկալել նրանց հավակնություններն ու ցանկությունները, ինչպես նաև նրանց մտքերը, տեսակետները, երազանքներն ու իղձերը։ Հետևաբար, նրանք կարող են զանազանել այս մարդկանց համեմատաբար ավելի արագ, քան մյուսները։ Երբ ինչ որ մեկը զանազանի, որ այս մարդիկ քաղաքական նպատակներ ունեն և չհավատացողներ են, նա պետք է զգուշանա նրանցից և մերկացնի այս չհավատացողներին։ Միևնույն ժամանակ, նա պետք է նաև պաշտպանի հիմարներին և անգետներին, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը՝ կանխելով նրանց մոլորեցումն ու շահագործումը, ինչպես նաև եկեղեցու ներքին տեղեկատվության մի մասի ակամա արտահոսքը։ Անհրաժեշտ է տեղեկացնել եկեղեցու առաջնորդողներին և քննարկել նրանց հետ այս հարցը, և որքան հնարավոր է շուտ տեղեկացնել ավելի շատ տարեց մարդկանց կամ նրանց, ովքեր որոշակի ճշմարտություն են հասկանում և ունեն որոշակի հասակ՝ զգուշանալու քաղաքական նպատակներ ունեցող այս մարդկանցից։ Կարևոր է օգնել ուրիշներին հստակորեն տեսնելու այս մարդկանց էությունը որպես չհավատացողների՝ դրանով իսկ պաշտպանելով հիմար և անգետ եղբայրներին ու քույրերին նրանց կողմից շահագործվելուց։ Եթե դու չես կարողանում թափանցել այս հարցերի մեջ և չունես զանազանելու ունակություն, ապա երբ որոշ չարամիտ, նենգ ու խորամանկ մարդիկ խոսեն և զրուցեն քեզ հետ, դու հոժարակամորեն կպատմես քո իրական վիճակի մանրամասները և այն ամենը, ինչ գիտես, առանց նույնիսկ քեզ հարց տալու՝ ակամա դառնալով Հուդա։ Կա՞ն արդյոք նման մարդիկ։ (Այո։) Երբ դու խոսում ես, չգիտես, թե ինչ նպատակ է տածում մյուս անձը, և վերաբերվում ես նրան որպես եղբոր կամ քրոջ՝ առանց գիտակցելու պատմելով նրան քո սրտում եղած ամեն ինչ,։ Խոսելուց հետո էլ չգիտես, թե ինչ հետևանքներ կլինեն։ Տեսնելով, որ ուրիշները զգուշանում են նման մարդկանցից, դու ասում ես. «Դու չափազանց զգույշ ես։ Ի՞նչ կա թաքցնելու եղբայրների և քույրերի միջև»։ Դու չես գիտակցում, թե ինչու մյուսները չեն խոսում. սա կոչվում է հիմար լինել։

Քաղաքական նպատակներ ունեցող մարդիկ, անշուշտ, նաև չհավատացողներ են, քանի որ նրանք չեն սիրում ճշմարտությունը և չեն ընդունի այն։ Նույնիսկ եթե հավատում են Աստծուն, միևնույնն է ամբողջովին պատկանում են հակաքրիստոս հանդիսացող չար մարդկանց տեսակին։ Նման մարդկանցից զգուշանալն իրականում ամենապասիվ մոտեցումն է։ Ակտիվ մոտեցումը նրանց վաղ հայտնաբերելն է և հարցը լուծելն ու որքան հնարավոր է արագ վտարելը, որպեսզի խուսափեք եկեղեցուն, և եղբայրներին ու քույրերին որևէ անախորժություն բերելուց։ Քանի որ այս մարդիկ եկեղեցու ներսում կարող են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում ազդել ուրիշների վրա,, ինչպես նաև ցանկացած ժամանակ և ցանկացած իրավիճակում կարող են ոչնչացնել եկեղեցու բնականոն կարգը, մի՛ հանդուրժեք և համբերություն մի՛ ցուցաբերել նման չհավատացողների նկատմամբ։ Մի՛ տվեք նրանց ապաշխարելու ևս մեկ հնարավորություն, հիմար մի՛ եղեք։ Հայտնաբերվելուց հետո նրանք պետք է վտարվեն որքան հնարավոր է շուտ՝ ապագա դժբախտությունը կանխելու համար։ Սա անելու նպատակն է կանխել, որ ճշմարտությանը չձգտող մարդիկ մոլորեցվեն ու օգտագործվեն՝ դառնալով Սատանայի և չար դևերի խամաճիկներ։ Անշուշտ, այն ինչ դուք առավելապես պետք է անեք այս պահին, դա կանխելն է, որ քաղաքական նպատակներ ունեցողները որևէ կարևոր տեղեկատվություն իմանան եկեղեցու մասին։ Որքան շուտ զանազանես և վտարես նրանց, այնքան քիչ շփում կունենան եղբայրներն ու քույրերը նրանց հետ, և այնքան քիչ կմոլորոցվեն ու կազդվեն նրանց կողմից։ Հետևաբար, ժամանակի առումով ավելի լավ է նման մարդկանց հարցը լուծել և նրանց վտարել շուտ, քան ուշ. որքան շուտ, այնքան լավ։ Ավելի լավ է ակտիվ լինելն, քան պասիվ։ Քաղաքական նպատակներ ունեցող մարդիկ չարամիտ են, նրանք չեն կարող որևէ անկեղծություն ունենալ եկեղեցու և Աստծու տան համար որևէ բան անելու հարցում։ Եթե չկարողանան մոլորեցնել կամ օգտագործել եղբայրներին և քույրերին, ապա լիովին կնվաստանան և կամովին կհեռանան եկեղեցից՝ նույնիսկ առանց հրաժեշտ տալու։ Սրանով ավարտվում է մեր հաղորդակցությունն Աստծուն հավատալու ութերորդ նպատակի շուրջ, այն է՝քաղաքական նպատակներ հետապնդելը։

30 Հոկտեմբերի, 2021թ.

Նախորդը.  Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (22)

Հաջորդը.  Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (29)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger