Մարմնացման խորհուրդը (2)

Այն ժամանակ, երբ Հիսուսը գործում էր Հրեաստանում, Նա բացահայտորեն էր գործում, բայց հիմա Ես ձեր մեջ գործում և խոսում եմ գաղտնի կերպով։ Հեթանոսները միանգամայն անտեղյակ են դրան։ Իմ գործը ձեր մեջ դրսում գտնվողների համար փակ է։ Այս խոսքերը, այս պատիժներն ու դատաստանները հայտնի են միայն ձեզ և ուրիշ ոչ մեկին։ Այս ամբողջ գործն իրականացվում է ձեր մեջ և բացահայտվում է միայն ձեզ։ Հեթանոսներից ոչ ոք չգիտի այս մասին, քանզի ժամանակը դեռ չի եկել։ Այստեղ գտնվող այս մարդիկ պատիժներ կրելուց հետո մոտ են ավարտուն դարձվելուն, բայց դրսում գտնվողները ոչինչ չգիտեն դրա մասին։ Այս գործը չափազանց թաքնվա՛ծ է։ Մսեղի դարձած Աստված նրանց համար թաքնված է, բայց այս հոսքում գտնվողների համար կարելի է ասել, որ Նա բացահայտ է։ Թեև Աստծու առնչությամբ ամեն ինչ բացահայտ է, ամեն ինչ մերկացված է և ամեն ինչ ազատ է, սա ճշմարիտ է միայն Նրան հավատացողների համար։ Ինչ վերաբերում է մնացածներին՝ հեթանոսներին, ոչինչ հայտնի չէ։ Այն գործը, որ ներկայումս արվում է ձեր միջավայրում և Չինաստանում, խստորեն փակ է, որպեսզի նրանք չիմանան։ Եթե նրանք տեղեկանային այս գործի մասին, ապա միայն կդատապարտեին այն և հալածանքի կենթարկեին։ Նրանք չէին հավատա դրան։ Մեծ կարմիր վիշապի երկրում՝ այս ամենահետամնաց վայրում, գործելը հեշտ չէ։ Եթե այս գործը բացահայտվեր, անհնար կլիներ շարունակել այն։ Գործի այս փուլն այս վայրում պարզապես չի կարող իրականացվել։ Եթե այս գործն իրականացվեր բացահայտ կերպով, ինչպե՞ս նրանք թույլ կտային, որ այն առաջ գնա։ Մի՞թե սա գործն ավելի մեծ վտանգի տակ չէր դնի։ Եթե այս գործը չթաքցվեր, այլ իրականացվեր այնպես, ինչպես Հիսուսի ժամանակ, երբ Նա տպավորիչ կերպով բժշկում էր հիվանդներին և դևեր դուրս քշում, ապա մի՞թե այն վաղուց չէր «բռնված» չէր լինի դևերով։ Կկարողանայի՞ն արդյոք նրանք հանդուրժել Աստծու գոյությունը։ Եթե Ես հիմա մտնեի ժողովարաններ՝ քարոզելու և մարդկանց ուսուցանելու, ապա մի՞թե վաղուց կտոր-կտոր եղած չէի լինի։ Եվ եթե դա պատահեր, ինչպե՞ս Իմ գործը կշարունակվեր իրականացվել։ Պատճառը, որ ոչ մի նշան և հրաշք բացահայտորեն չեն դրսևորվում, թաքցնելն է։ Ուստի, հեթանոսների համար Իմ գործը չի կարող տեսանելի լինել, ճանաչվել կամ բացահայտվել։ Եթե գործի այս փուլն արվեր այնպես, ինչպես Շնորհքի դարաշրջանում Հիսուսի գործը, այն չէր կարող այնքան հուսալի լինել, որքան հիմա է։ Ուստի, այսկերպ գաղտնի գործելն օգտակար է ձեզ և ողջ գործի համար։ Երբ երկրի վրա Աստծու գործը մոտենա ավարտին, այսինքն, երբ այս գաղտնի գործը ավարտվի, ապա գործի այս փուլը կբացահայտվի։ Բոլորը կիմանան, որ Չինաստանում հաղթողների խումբ կա։ Բոլորը կիմանան, որ Աստված մսեղի դարձավ Չինաստանում, և որ Նրա գործը հասել է իր ավարտին։ Միայն այդ ժամանակ մարդու համար պարզ կդառնա. ինչո՞ւ է Չինաստանը դեռևս զերծ մնում անկումից կամ փլուզումից։ Պարզվում է՝ Աստված անձամբ է իրականացրել Իր գործը Չինաստանում և կատարելագործել մի խումբ մարդկանց՝ որպես հաղթողների։

Մսեղի դարձած Աստված Իրեն դրսևորում է միայն այն մարդկանց մի մասի առջև, որոնք հետևում են Իրեն այս ժամանակահատվածում, երբ Նա անձամբ է իրականացնում Իր գործը, և ոչ թե բոլոր ստեղծված էակներին։ Նա մսեղի դարձավ միայն Իր գործի մի փուլ ավարտելու համար, և ոչ թե հանուն մարդուն Իր պատկերը ցույց տալու։ Սակայն Նա Ինքը պետք է իրականացնի Իր գործը, ուստի անհրաժեշտ է, որ Նա դա անի մսեղիի մեջ։ Երբ այս գործն ավարտվի, Նա կհեռանա մարդկային աշխարհից. Նա չի կարող երկարաժամկետ մնալ մարդկության մեջ, որպեսզի չխոչընդոտի գալիք գործին։ Այն, ինչ Նա դրսևորում է բյուրավոր մարդկանց, միայն Իր արդար բնույթն է և Իր բոլոր գործերը, և ոչ թե Իր երկու մարմնացումների պատկերները, քանզի Աստծու պատկերը կարող է բացահայտվել միայն Նրա բնույթի միջոցով և չի կարող փոխարինվել Նրա մարմնացած մսեղիի պատկերով։ Նրա մսեղիի պատկերը բացահայտվում է միայն սահմանափակ թվով մարդկանց, միայն նրանց, ովքեր հետևում են Նրան, երբ Նա գործում է մսեղիի մեջ։ Ահա թե ինչու այժմ իրականացվող գործը գաղտնի է արվում։ Օրինակ՝ Հիսուսն Իրեն բացահայտեց միայն հրեաներին, երբ Նա կատարում էր Իր գործը, և երբեք հրապարակավ Իրեն չհայտնեց որևէ այլ ազգի։ Ուստի, երբ Նա ավարտեց Իր գործը, Նա անմիջապես հեռացավ մարդկային աշխարհից և չմնաց. դրանից հետո ոչ թե Նա՝ մարդու այս պատկերն էր, որ Իրեն դրսևորեց մարդուն, այլ Սուրբ Հոգին, որն անմիջականորեն իրականացրեց գործը։ Երբ մսեղի դարձած Աստծու գործն ամբողջությամբ ավարտվի, Նա կհեռանա մահկանացու աշխարհից և այլևս երբեք չի անի որևէ գործ, որը նման է այն գործին, որ Նա արեց, երբ մսեղիի մեջ էր։ Դրանից հետո ողջ գործն անմիջականորեն Սուրբ Հոգին կիրականացնի։ Այս ժամանակահատվածում մարդը հազիվ թե կարողանա տեսնել Նրա մսեղավոր մարմնի պատկերը։ Նա բնավ Իրեն չի հայտնի մարդուն, այլ կմնա հավիտյան թաքնված։ Մսեղի դարձած Աստծու գործի ժամանակը սահմանափակ է։ Այն իրականացվում է որոշակի դարաշրջանում, ժամանակահատվածում, երկրում և որոշակի մարդկանց միջավայրում։ Այս գործը ներկայացնում է միայն Աստծու մարմնացման ժամանակահատվածի գործը։ Այն բնորոշ է դարաշրջանին և ներկայացնում է Աստծու Հոգու գործը մի որոշակի դարաշրջանում և ոչ թե Աստծու Հոգու ողջ գործը։ Ուստի, մսեղի դարձած Աստծու պատկերը չի հայտնվի բյուրավոր մարդկանց։ Աստծու արդարությունը և իր ամբողջության մեջ Նրա բնույթն են հայտնի արվում բյուրավոր մարդկանց, երբ Նա երկու անգամ մարմնացավ, այլ ոչ թե Նրա պատկերը։ Դա ո՛չ մեկ եզակի պատկերն է, որ հայտնի է արվում մարդուն, ո՛չ էլ երկու պատկերները միասին։ Ուստի, հրատապ է, որ Աստծու մարմնացած մսեղին հեռանա երկրից Իր անելիք գործն ավարտելուց հետո, քանզի Նա գալիս է միայն այն գործն ավարտելու, որը պետք է անի, և ոչ թե մարդկանց Իր պատկերը բացահայտելու համար։ Թեև մարմնացման նշանակությունն արդեն իսկ իրագործվել է՝ Աստծու երկու անգամ մսեղի դառնալով, Նա, միևնույն է, բացահայտորեն Իրեն հայտնի չի արել որևէ ազգի, որը նախկինում երբեք չի տեսել Իրեն։ Հիսուսն այլևս երբեք Իրեն՝ որպես արդարության Արեգակ, հայտնի չի անի հրեաներին, ոչ էլ կկանգնի Ձիթենյաց լեռան գագաթին և Իրեն հայտնի կանի բյուրավոր մարդկանց։ Այն ամենը, ինչ հրեաները տեսել են, Հիսուսի դիմանկարն է Հրեաստանում Նրա եղած ժամանակ։ Պատճառն այն է, որ Իր մարմնացման մեջ Հիսուսի գործն ավարտվել է երկու հազար տարի առաջ։ Նա չի վերադառնա Հրեաստան հրեայի պատկերով, առավել ևս Իրեն հրեայի պատկերով չի հայտնի հեթանոս ազգերից որևէ մեկին, քանզի մսեղի դարձած Հիսուսի պատկերը լոկ հրեայի պատկեր է, և ոչ թե մարդու Որդու պատկեր, որը տեսավ Հովհաննեսը։ Թեև Հիսուսը խոստացավ Իր հետևորդներին, որ կրկին կգա, Նա Իրեն հրեայի պատկերով չի հայտնի հեթանոս ազգերի բոլոր մարդկանց։ Դուք պետք է իմանաք, որ մսեղի դարձած Աստծու գործը դարաշրջան բացելն է։ Այս գործը սահմանափակվում է մի քանի տարվա ժամանակահատվածով, և Նա չի կարող ավարտել Աստծու Հոգու ողջ գործը, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսի՝ որպես հրեայի պատկերը կարող էր ներկայացնել միայն Աստծու պատկերը, երբ Նա գործում էր Հրեաստանում, և Նա կարող էր անել միայն խաչելության գործը։ Այն ժամանակահատվածում, երբ Հիսուսը մսեղիի մեջ էր, Նա չէր կարող անել դարաշրջանն ավարտին հասցնելու կամ մարդկությանը կործանելու գործը։ Ուստի, խաչվելուց և Իր գործն ավարտելուց հետո Նա համբարձվեց ամենաբարձր բարձունքը և հավիտյան Իրեն թաքցրեց մարդուց։ Այդ ժամանակից ի վեր հեթանոս ազգերի այդ հավատարիմ հավատացյալներն ի վիճակի չէին տեսնելու Տեր Հիսուսի դրսևորումը, այլ միայն Նրա դիմանկարը, որը նրանք փակցրել էին պատին։ Այդ դիմանկարը պարզապես մարդու կողմից նկարված մի բան է, և ոչ թե Աստծու պատկերը, երբ Նա Իրեն հայտնի է անում է մարդուն։ Աստված բացահայտորեն Իրեն հայտնի չի անի բյուրավոր մարդկանց Իր երկու մարմնացումների պատկերներով։ Այն գործը, որ Նա անում է մարդկության մեջ, նրանց թույլ տալն է, որ հասկանան Իր բնույթը։ Այս ամենը մարդուն բացահայտվում է տարբեր դարաշրջանների գործի միջոցով։ Այն իրագործվում է Նրա հայտնի դարձրած բնույթի և Նրա արած գործի միջոցով, այլ ոչ թե Հիսուսի դրսևորման։ Այսինքն՝ Աստծու պատկերը մարդուն հայտնի է դառնում ոչ թե մարմնացած պատկերի միջոցով, այլ ավելի շուտ մարմնացած Աստծու իրականացրած գործի միջոցով, ով ունի և՛ պատկեր, և՛ կերպարանք. և Իր գործի միջոցով Նրա պատկերը բացահայտվում է, և Նրա բնույթը հայտնի է դառնում։ Սա է այն գործի կարևորությունը, որ Նա ցանկանում է անել մսեղիի մեջ։

Երբ Աստծու երկու մարմնացումների գործը մոտենա ավարտին, Նա կսկսի բացահայտել Իր արդար բնույթը բոլոր հեթանոս ազգերի մեջ՝ թույլ տալով բյուրավոր մարդկանց տեսնել Իր պատկերը։ Նա կբացահայտի Իր բնույթը և դրա միջոցով կբացահայտի մարդկանց տարբեր տեսակների արդյունքները՝ դրանով իսկ ավարտին հասցնելով ողջ հին դարաշրջանը։ Մսեղիի մեջ Նրա գործի՝ մեծ տարածության վրա չտարածվելու պատճառը (ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը գործեց միայն Հրեաստանում, իսկ այսօր Ես գործում եմ միայն ձեր մեջ) այն է, որ մսեղիի մեջ Նրա գործն ունի սահմաններ և սահմանափակումներ։ Նա լոկ գործի մի կարճ ժամանակահատված է իրականացնում սովորական և բնականոն մսեղիի պատկերով։ Նա այս մարմնացած մսեղին չի օգտագործում հավերժության գործը կամ հեթանոս ազգերի բյուրավոր մարդկանց հայտնվելու գործն անելու համար։ Մսեղիի մեջ գործը կարող է միայն սահմանափակվել շրջանակով (ինչպես օրինակ՝ գործել միայն Հրեաստանում կամ միայն ձեր մեջ), և այդժամ, այս սահմաններում իրականացված գործի միջոցով շրջանակն այնուհետև կարող է ընդլայնվել։ Իհարկե, ընդլայնման գործը պետք է անմիջականորեն Նրա Հոգին իրականացնի, և այնուհետև այլևս չի լինի Նրա մարմնացած մսեղիի գործը։ Քանզի մսեղիի մեջ գործն ունի սահմաններ և չի տարածվում տիեզերքի բոլոր անկյուններում. սա չի կարող իրագործել։ Մսեղիի մեջ գործի միջոցով Նրա Հոգին իրականացնում է հետագա գործը։ Ուստի, մսեղիի մեջ արված գործն ունի սկզբնավորող բնույթ, որն իրականացվում է որոշակի սահմաններում։ Դրանից հետո արդեն Նրա Հոգին է շարունակում է այդ գործը, և ավելին՝ Նա դա անում է ընդլայնված շրջանակում։

Աստված գալիս է երկրի վրա գործելու միայն դարաշրջանն առաջնորդելու համար. Նա միայն նոր դարաշրջան բացելու և հինը ավարտին հասցնել նպատակ ունի։ Նա չի գալիս երկրի վրա մարդու կյանքի ընթացքն ապրելու, մարդկային աշխարհի կյանքի ուրախություններն ու վշտերն Ինքն անձամբ փորձառաբար ապրելու կամ Իր ձեռքով որոշակի մարդու կատարելագործելու կամ անձամբ հետևելու որոշակի մարդու աճին։ Սա Նրա գործը չէ. Նրա գործը լոկ նոր դարաշրջան սկսելն ու հինն ավարտին հասցնելն է։ Այսինքն՝ Նա անձամբ դարաշրջան կսկսի, անձամբ ավարտին կհասցնի մյուսը և կհաղթի Սատանային՝ անձամբ իրականացնելով Իր գործը։ Ամեն անգամ, երբ Նա անձամբ իրականացնում է Իր գործը, կարծես ոտք է դնում մարտադաշտ։ Նախ Նա, մսեղիի մեջ գտնվելով, հաղթում է աշխարհին և պարտության է մատնում Սատանային. Նա ստանում է ողջ փառքը և երկու հազար տարվա ողջ գործի վրայից բարձրացնում է վարագույրը՝ այնպես անելով, որ երկրի վրա բոլոր մարդիկ ունենան ճիշտ ուղի՝ քայլելու, և խաղաղության ու ուրախության կյանք՝ ապրելու։ Սակայն Աստված չի կարող մարդու հետ երկար ապրել երկրի վրա, քանզի Աստված Աստված է և, ի վերջո, տարբերվում է մարդուց։ Նա չի կարող ապրել բնականոն մարդու կյանքով, այսինքն՝ Նա չի կարող բնակվել երկրի վրա որպես մի մարդ, որը սովորականից չի տարբերվում, քանզի Նա ունի բնականոն մարդու բնականոն մարդկայնության միայն նվազագույն մասը՝ Իր մարդկային ապրելակերպը պահպանելու համար։ Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս կարող էր Աստված երկրի վրա ընտանիք կազմել, կարիերա ստեղծել և երեխաներ ունենալ ու մեծացնել։ Մի՞թե սա անպատվություն չէր լինի Նրա համար։ Այն, որ Նա բնականոն մարդկայնությամբ է օժտված, միայն բնականոն կերպով գործ իրականացնելու նպատակով է, և ոչ թե նրա համար, որ Նա ընտանիք և կարիերա ունենա, ինչպես կունենար բնականոն մարդը։ Նրա բնականոն ողջամտությունը, բնականոն միտքը և Նրա մսեղիի բնականոն սնվելն ու հագնելը բավարար են՝ ապացուցելու համար, որ Նա բնականոն մարդկայնություն ունի. կարիք չկա, որ Նա ընտանիք կամ կարիերա ունենա՝ ապացուցելու համար, որ օժտված է բնականոն մարդկայնությամբ։ Սա միանգամայն ավելորդ կլիներ։ Աստծու գալուստը երկիր Խոսքի՝ մսեղի դառնալն է։ Նա պարզապես մարդուն թույլ է տալիս հասկանալ Իր Խոսքը և տեսնել Իր Խոսքը, այսինքն՝ մարդուն թույլ է տալիս տեսնել մսեղիի իրականացրած գործը։ Նրա մտադրությունն այն չէ, որ մարդիկ որոշակի կերպ վերաբերվեն Իր մսեղիին, այլ միայն այն, որ մարդը հնազանդվի մինչև վերջ, այսինքն՝ հնազանդվի բոլոր խոսքերին, որոնք դուրս են գալիս Նրա բերանից, և հնազանդվի այն ողջ գործին, որ Նա անում է։ Նա լոկ գործում է մսեղիի մեջ. Նա միտումնավոր կերպով չի խնդրում, որ մարդը գովաբանի Իր մսեղիի մեծությունն ու սրբությունը, այլ փոխարենը մարդուն ցույց է տալիս Իր գործի իմաստությունը և ողջ իշխանությունը, որ Նա Իր ձեռքում ունի։ Ուստի, թեև Նա ունի սքանչելի մարդկայնություն, Նա ոչ մի հայտարարություն չի անում և կենտրոնանում է միայն այն գործի վրա, որը պետք է անի։ Դուք պետք է իմանաք, թե ինչու է Աստված մսեղի դարձել և, այնուամենայնիվ, երբեք չի հրապարակում կամ վկայում Իր բնականոն մարդկայնության մասին, այլ փոխարենը պարզապես իրականացնում է այն գործը, որը մտադիր է անել։ Ուստի, այն ամենը, ինչ դուք կարող եք տեսնել մարմնացած Աստծուց, այն է, ինչ Նա է աստվածայնորեն։ Սա այն պատճառով է, որ Նա երբեք չի հռչակում այն, ինչ Նա է մարդկայնորեն, որպեսզի մարդն ընդօրինակի այն, ինչ Նա է մարդկայնորեն։ Միայն երբ մարդն առաջնորդում է մարդկանց, նա խոսում է այն մասին, թե ինչ է ինքը մարդկայնորեն, որպեսզի ավելի լավ շահի նրանց հիացմունքն ու համոզմունքը և դրանով իսկ հասնի նրանց առաջնորդելուն։ Ի հակադրություն, Աստված նվաճում է մարդուն միայն Իր գործի միջոցով (այսինքն՝ գործ, որն անհասանելի է մարդուն)։ Էական չէ՝ արդյոք Նա հիացմունք է առաջացնում մարդու մոտ, թե ստիպում է մարդուն պաշտել Իրեն։ Այն ամենը, ինչ Նա անում է, մարդու մեջ Իր հանդեպ երկյուղի զգացում կամ Իր անըմբռնելիության զգացումը սերմանելն է։ Աստծուն կարիչ չունի մարդուն ստիպելու հիանալ Իրենով։ Նրան պետք է միայն, որ մարդը երկյուղի Իրենից՝ Նրա բնույթին ականատես լինելուց հետո։ Այն գործը, որ Աստված անում է, Իր սեփականն է։ Այն Նրա փոխարեն չի կարող մարդն անել, ոչ էլ կարող է հասանելի լինել մարդուն։ Միայն Աստված Ինքը կարող է անել Իր սեփական գործը և սկիզբ դնել նոր դարաշրջանի՝ մարդուն առաջնորդելու դեպի նոր ապրելակերպ։ Այն գործը, որ Նա անում է, մարդուն հնարավորություն տալն է՝ ձեռք բերելու նոր ապրելակերպ և մտնելու նոր դարաշրջան։ Մնացած գործը հանձնվում է նրանց, ովքեր բնականոն մարդկայնություն ունեն և որոնցով ուրիշները հիանում են։ Ուստի, Շնորհքի դարաշրջանում Նա ավարտեց երկու հազար տարվա գործը մսեղիի մեջ Իր երեսուներեք տարիներից ընդամենը երեքուկես տարվա ընթացքում։ Երբ Աստված գալիս է երկրի վրա՝ իրականացնելու Իր գործը, Նա միշտ ավարտում է երկու հազար տարվա կամ մի ամբողջ դարաշրջանի գործը մի քանի տարվա ամենակարճ ժամանակահատվածում։ Նա չի հապաղում և չի ուշացնում։ Նա պարզապես խտացնում է երկար տարիների գործը, որպեսզի այն ավարտվի ընդամենը մի քանի կարճ տարիների ընթացքում։ Սա այն պատճառով է, որ այն գործը, որ Նա անձամբ է անում, ամբողջությամբ նոր ելք բացելու և դեպի նոր դարաշրջան առաջնորդելու համար է։

Նախորդը.  Աստծու գործի տեսությունը (2)

Հաջորդը.  Մարմնացման առեղծվածը (4)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger