Յոթ որոտները որոտացին — մարգարեանալով, որ արքայության սուրբ Ավետարանը պիտի հռչակվի և տարածվի ողջ տիեզերքում

Ես Իմ գործը տարածում եմ հեթանոս ազգերի մեջ։ Իմ փառքը շողշողում է ողջ տիեզերքում. բոլոր աստղ-աստղ-կետ-կետ ժողովուրդները կրում են Իմ մտադրություններն իրենց ներսում, և բոլորը ղեկավարվում են Իմ ձեռքով ու նախաձեռնում են այն առաջադրանքների իրականացումը, որոնք Ես եմ նրանց հանձնարարել։ Այս պահից սկսած՝ Ես մուտք եմ գործել նոր դարաշրջան՝ բոլոր մարդկանց առաջնորդելով դեպի այլ աշխարհ։ Երբ վերադարձա Իմ «հայրենիք», սկսեցի Իմ նախահաստատ ծրագրի աշխատանքի ևս մեկ բաժինը, որպեսզի մարդն առավել խորապես ճանաչի Ինձ։ Ես դիտարկում եմ տիեզերքն իր ամբողջության մեջ և տեսնում, որ[ա] այժմ բարենպաստ ժամանակ է Իմ գործի համար. ուստի ամենուր շատ եմ շտապում՝ մարդու վրա կատարելու Իմ նոր գործը։ Ի վերջո, սա նոր դար է, և Ես նոր գործ եմ սկսել, որպեսզի ավելի շատ նոր մարդկանց առաջնորդեմ դեպի նոր դարաշրջան և մերժեմ ավելի շատերին, որոնց պետք է վերացնեմ ։ Մեծ կարմիր վիշապի երկրում Ես իրականացրել եմ գործի մի այնպիսի փուլ, որն անըմբռնելի է մարդկային մտքին՝ պատճառ դառնալով, որ նրանք քամուց տարուբերվեն, ինչից հետո նրանցից շատերը լուռ հեռացան՝ քամու փչելով։ Իսկապես, սա այն «կալն» է, որ պատրաստվում եմ մաքրել: Սա է Իմ փափագը և Իմ ծրագիրը։ Քանի որ բազմաթիվ չար մարդիկ սողոսկել են, քանի դեռ Ես գործում եմ, Սակայն Ես չեմ շտապում նրանց վանել։ Փոխարենը՝ ժամանակի լրանալուն պես պիտի ցրեմ նրանց։ Միայն դրանից հետո Ես պիտի լինեմ «կյանքի աղբյուրը»՝ թույլ տալով նրանց, ովքեր ճշմարիտ սիրով են սիրում Ինձ, ընդունել Ինձնից թզենու պտուղը և շուշանի բույրը։ Այն երկրում, ուր սատանան է բնակվում՝ փոշու այդ երկրում, այլևս մաքուր ոսկի չի մնում, այլ միայն ավազ, և այսպիսի պայմաններում Ես իրականացնում եմ գործի այդպիսի մի փուլ։ Դուք պետք է իմանաք՝ Իմ ձեռքբերածը մաքուր, զտված ոսկի է, ոչ թե ավազ։ Ինչպե՞ս կարող են չար մարդիկ մնալ Իմ տանը։ Ինչպե՞ս պիտի հանդուրժեմ, որ աղվեսները մակաբույծների պես բնակվեն Իմ դրախտում։ Ես ամեն միջոց գործադրում եմ՝ նրանց հեռացնելու համար։ Մինչ Իմ մտադրությունների բացահայտվելը, ոչ ոք չի իմանա, թե ինչ պիտի անեմ։ Օգտվելով այս առիթից՝ Ես վանում եմ չարերին, և նրանք հարկադրված չքվում են Իմ մոտից։ Այսպես եմ Ես վարվում չարերի հետ, սակայն դեռ պիտի գա այն օրը, երբ նրանք ևս կծառայեն Ինձ։ Մարդկանց օրհնության փափագը չափազանց զորեղ է, ուստի, Ես շրջվում եմ և հեթանոսներին եմ ցույց տալիս Իմ փառավոր դեմքը, որպեսզի բոլոր մարդիկ ինքնուրույն ապրեն իրենց աշխարհում և դատեն իրենք իրենց, մինչ Ես շարունակում եմ ասել այն խոսքերը, որոնք պետք է ասեմ, և տալ մարդկանց այն, ինչի կարիքն ունեն։ Երբ մարդիկ գիտակցության գան, Ես վաղուց արդեն պիտի տարածած լինեմ Իմ գործը։ Ապա պիտի արտահայտեմ Իմ մտադրությունները մարդկանց և սկսեմ Իմ գործի երկրորդ մասը նրանց մեջ՝ թույլ տալով, որ բոլոր մարդիկ սերտորեն հետևեն Ինձ, որպեսզի համագործակցեն Իմ գործի հետ և թույլ տալով, որ մարդիկ իրենց ողջ կարողությամբ Ինձ հետ կատարեն այն գործը, որը Ես պիտի կատարեմ։

Ոչ ոք հավատ չունի, թե պիտի տեսնի Իմ փառքը, և Ես նրանց չեմ հարկադրում, այլ հեռացնում եմ Իմ փառքը մարդկության միջից և փոխադրում եմ այն մեկ այլ աշխարհ։ Երբ մարդիկ դարձյալ ապաշխարեն, այն ժամանակ պիտի վերցնեմ Իմ փառքը և այն ցույց տամ առավել շատ հավատացյալների։ Այս է այն սկզբունքը, որով Ես գործում եմ։ Քանի որ լինում են ժամանակներ, երբ Իմ փառքը հեռանում է Քանանից, երբեմն էլ այն հեռանում է ընտրյալներից։ Ավելին՝ ժամանակ կա, երբ Իմ փառքը հեռանում է ողջ երկրից՝ մշուշապատելով այն և ընկղմելով խավարի մեջ։ Նույնիսկ Քանանի երկիրը չի տեսնի արեգակի լույսը. բոլոր մարդիկ պիտի կորցնեն իրենց հավատը, սակայն ոչ ոք չի ցանկանա թողնել Քանանի երկրի բույրը։ Միայն երբ Ես մտնեմ նոր երկինք և նոր երկիր, այն ժամանակ պիտի վերցնեմ Իմ փառքի մյուս մասը և նախ հայտնեմ այն Քանանի երկրում՝ շողարձակելով մի նշույլ լույս ողջ խավարապատ երկրի վրա: Սա նրա համար է, որպեսզի ամբողջ երկիրը գա դեպի լույսը։ Որպեսզի երկրի բոլոր ծայրերից մարդիկ գան ու զորանան լույսի զորությամբ, որպեսզի Իմ փառքն առավել ևս բազմապատկվի և նորից հայտնվի յուրաքանչյուր ազգի, և որպեսզի ողջ մարդկությունը գիտակցի, որ Ես վաղուց իջել եմ մարդկային աշխարհ և Իմ փառքն Իսրայելից վաղուց բերել եմ Արևելք։ Քանի որ Իմ փառքը ծագում է Արևելքից, և այն բերվել է Շնորհքի դարաշրջանից մինչև այսօր։ Բայց հենց Իսրայելից Ես հեռացա և այնտեղից հասա Արևելք։ Երբ Արևելքի լույսն աստիճանաբար սպիտակի և պայծառանա, այն ժամանակ երկրի խավարը պիտի սկսի լուսավորվել, և միայն այդ ժամանակ մարդը կբացահայտի, որ Ես վաղուց հեռացել եմ Իսրայելից և նորից ծագում եմ Արևելքում։ Անհնար է, որ Ես, մեկ անգամ իջնելով Իսրայելում և ապա այնտեղից հեռանալով, դարձյալ Իսրայելում ծնվեմ. քանզի Իմ գործն առաջնորդում է ողջ տիեզերքը, և կայծակն Արևելքից է ծագում ու շողում մինչև Արևմուտք։ Այդ պատճառով Ես իջա Արևելքում և Քանանը բերեցի Արևելքի Իմ ընտրյալ ժողովրդին։ Ես Իմ ընտրյալ ժողովրդին երկրի բոլոր կողմերից կբերեմ Քանանի երկիրը, ուստի, շարունակ խոսք եմ հնչեցնում Քանանի երկրում՝ կառավարելու ողջ տիեզերքը։ Այս ժամին ողջ երկրում լույս չկա: Քանանից դուրս բոլոր մարդիկ մատնված են սովի և ցրտի վտանգին։ Ես Իմ փառքը տվեցի Իսրայելին և ապա վերցրի այն՝ իսրայելացիներին բերելով Արևելք: և նաև ողջ մարդկությանը բերելով դեպի Արևելք՝ դեպի լույսը, որպեսզի նրանք վերամիավորվեն լույսի հետ, հաղորդ լինեն նրան և այլևս չփնտրեն։ Ես պիտի այնպես անեմ, որ բոլոր որոնողները կրկին տեսնեն լույսը, տեսնեն այն փառքը, որ ունեի Իսրայելում, տեսնեն, որ վաղուց սպիտակ ամպի վրա իջել եմ մարդկանց մեջ, տեսնեն սպիտակ ամպերի խուռներամ բազմությունը և պտուղների լիառատ ողկույզները։ Ավելին՝ Ես այնպես կանեմ, որ նրանք տեսնեն Իսրայելի Տեր Աստծուն, տեսնեն հրեաների «Վարդապետին», տեսնեն սպասված Մեսիային, և տեսնեն Իմ ամբողջական հայտնությունը՝ Նրա, Ով դարերի ընթացքում հալածվել է թագավորների կողմից։ Ես պիտի գործեմ ողջ տիեզերքում և կատարեմ մեծ գործեր, վերջին օրերում մարդկանց հայտնեմ Իմ ողջ փառքն ու Իմ բոլոր գործերը և բացահայտեմ Իմ փառավոր կերպարանքը նրանց, ովքեր երկար տարիներ սպասել են Ինձ, նրանց, ովքեր փափագել են, որ Ես գամ սպիտակ ամպի վրա, Իսրայելին, որ սպասել է Իմ նոր հայտնությանը և ողջ մարդկությանը, որ հալածում է Ինձ։ Որպեսզի բոլորն իմանան, որ Ես վաղուց վերցրել եմ Իմ փառքը և այն բերել եմ Արևելք, և այն այլևս Հրեաստանում չէ, քանզի վերջին օրերն արդեն եկել են:

Ողջ տիեզերքի մեջ Ես կատարում եմ Իմ գործը, և Արևելքում որոտների ահեղ դղրդյունը անդադար հնչում է՝ սասանելով բոլոր ազգերն ու դավանանքները։ Իմ արտահայտումներն են մինչ օրս առաջնորդել բոլոր մարդկանց։ Ես եմ պատճառը, որ բոլոր մարդիկ նվաճվեն Իմ արտահայտումների կողմից, ընկնեն այս հոսքի մեջ և հանձնվեն Ինձ, որովհետև վաղուց արդեն վերցրել եմ Իմ փառքն ամբողջ երկրից և այն նորից շողացրել եմ Արևելքում։ Ո՞վ չի փափագում տեսնել Իմ փառքը։ Ո՞վ անհամբերությամբ չի սպասում Իմ վերադարձին։ Ո՞վ չի ծարավում Իմ վերահայտնությանը։ Ո՞վ չի կարոտում Իմ հաճելիությունը։ Ո՞վ չի գա դեպի լույսը։ Ո՞վ չի տեսնում Քանանի հարստությունը։ Ո՞վ չի տենչում Փրկչի վերադարձը։ Ո՞վ չի հիանում Նրանով, Ով մեծ զորություն ունի։ Իմ արտահայտումները պիտի տարածվեն ողջ երկրով մեկ, և Ես առավել շատ խոսքեր պիտի ասեմ Իմ ընտրյալ մարդկանց՝ ինչպես հզոր որոտ, որ դղրդացնում է լեռներն ու գետերը։ Ես Իմ խոսքերն ասում եմ ողջ տիեզերքին և ողջ մարդկությանը: Ուստի, Իմ բերանից ելած խոսքերը դարձել են մարդու գանձը, և բոլոր մարդիկ փայփայում են Իմ խոսքերը։ Կայծակը շողում է Արևելքից մինչև Արևմուտք։ Իմ խոսքերն այնպիսին են, որ մարդը դժկամությամբ է բաժանվում դրանցից: Դրանք անըմբռնելի են մարդու մտքին, ավելին՝ միաժամանակ նրան ուրախությամբ են լցնում։ Ինչպես նորածին մանուկները, բոլոր մարդիկ ուրախանում են և ցնծում Իմ գալստյան համար։ Իմ արտահայտումների շնորհիվ Ես կբերեմ բոլոր մարդկանց Իմ առաջ։ Այնուհետև պաշտոնապես կմտնեմ մարդկանց մեջ և այնպես կանեմ, որ նրանք գան ու երկրպագեն Ինձ։ Իմ բխեցրած փառքով և Իմ բերանից ելած խոսքերով բոլոր մարդիկ պիտի գան Իմ առաջ և տեսնեն, որ կայծակը շողում է Արևելքից, և որ Ես իջել եմ նաև Արևելքի «Ձիթենյաց լեռան» վրա և վաղուց արդեն եկել եմ երկիր, և այլևս հրեաների Որդին չեմ, այլ՝ Արևելքի Կայծակը։ Քանի որ Ես վաղուց հարություն եմ առել, հեռացել եմ մարդկության միջից և ապա փառքով կրկին հայտնվել մարդկանց մեջ։ Ես Նա եմ, Ում անթիվ դարեր առաջ երկրպագում էին, և Ես նույն այն Մանուկն եմ, Ով անթիվ դարեր առաջ մերժվեց իսրայելցիների կողմից։ Եվ առավել ևս՝ Ես ներկա դարաշրջանի ամենափառավոր Ամենակարող Աստվածն եմ։ Թող բոլորը գան Իմ գահի առաջ և տեսնեն Իմ փառավոր կերպարանքը, լսեն Իմ արտահայտումները և տեսնեն Իմ գործերը։ Սա է Իմ մտադրության ամբողջությունը, սա է Իմ ծրագրի ավարտն ու գագաթնակետը, ինչպես նաև Իմ տնօրինության նպատակը՝ որպեսզի բյուր ազգեր երկրպագեն Ինձ, բյուր բերաններ խոստովանեն Ինձ, բյուր մարդիկ ապավինեն Ինձ, և Իմ բյուր ընտրյալները հանձնվեն Ինձ։

Ծանոթագրություններ

ա. Բնագիր տեքստում «տես այն» տեքստը բացակայում է

Նախորդը.  Քանի որ հավատում ես Աստծուն, պետք է ապրես ճշմարտության համար

Հաջորդը.  Հավատքի մեջ մարդ պետք է կենտրոնանա իրականության վրա. կրոնական ծեսերով զբաղվելը հավատք չէ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger