Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

Իմ տնօրինության ամբողջ ծրագիրը՝ վեց հազար տարվա ծրագիրը, ընդգրկում է երեք փուլ կամ երեք դարաշրջան․ Օրենքի սկզբնական դարաշրջան, Շնորհքի դարաշրջան (որը նաև Փրկագնման դարաշրջանն է), և վերջին օրերի Թագավորության դարաշրջան։ Իմ գործի բովանդակությունը տարբերվում է դարաշրջանից դարաշրջան, բայց յուրաքանչյուր փուլում այն կատարվում է մարդու կարիքներին համապատասխան։ Ավելի ճիշտ՝ սատանայի դեմ Իմ մղած պատերազմի ընթացքում նրա գործադրած նենգ հնարքներին համապատասխան։ Նպատակն է հաղթել սատանային, ցույց տալ Իմ իմաստությունն ու ամենակարողությունը, մերկացնել սատանայի բոլոր նենգությունները և այդպիսով փրկել սատանայի իշխանության տակ ապրող ողջ մարդկային ցեղը։ Սա արվում է, որպեսզի հայտնի դառնան Իմ իմաստությունն ու ամենակարողությունը և բացահայտվի սատանայի գարշելի էությունը, առավել ևս՝ որպեսզի արարածները կարողանան զանազանել բարին ու չարը, իմանան, որ Ես եմ ամեն ինչի Գերիշխանը, հստակ տեսնեն, որ սատանան մարդկության թշնամին է՝ ապականվածն ու չարը, և հնարավորություն ունենան լիակատար հստակությամբ զանազանելու բարին ու չարը, ճշմարտությունն ու կեղծիքը, սրբությունն ու պղծությունը, վսեմն ու ստորինը։ Սա նրա համար է, որպեսզի տգետ մարդկությունը հնարավորություն ստանա վկայելու Ինձ համար առ այն, որ Ես չեմ, որ ապականում է մարդկությանը, և որ միայն Ես՝ Արարիչս եմ, որ փրկում եմ մարդկությանը և մարդկանց շնորհում այն բաները, որ նրանք կարող են վայելել. սա պետք է թույլ տա նրանց՝ իմանան, որ Ես բոլոր բաների Իշխանն եմ, իսկ Սատանան լոկ մի արարած է, որին Ես ստեղծեցի, և որը հետագայում դավաճանեց Ինձ։ Իմ վեցհազարամյա կառավարման ծրագիրը բաժանված է երեք փուլի, և Ես այսպես եմ գործում՝ հասնելու այն արդյունքին, որ արարածները հնարավորություն ունենան վկայելու Ինձ համար, հասկանան Իմ մտադրությունները և իմանան, որ Ես ճշմարտությունն եմ։ Այսպիսով՝ Իմ վեցհազարամյա կառավարման ծրագրի սկզբնական գործի ընթացքում Ես կատարեցի օրենքի գործը, որը ժողովրդին առաջնորդող Եհովայի գործն էր։ Երկրորդ փուլի ընթացքում Ես Հրեաստանի գյուղերում մեկնարկեցի Շնորհքի դարաշրջանի սկզբնական գործին։ Հիսուսը ներկայացնում է Շնորհքի դարաշրջանի ողջ գործը. Նա մարմնավորվեց և գամվեց խաչին։ Եվ Նա նաև սկսեց Շնորհքի դարաշրջանը: Նա եկավ խաչվելու և Փրկագնման գործն ավարտին հասցնելու, և Նա եկավ Օրենքի դարաշրջանն ավարտելու և Շնորհքի դարաշրջանը սկսելու համար, ուստի Նա կոչվեց «Գերագույն հրամանատար», «Մեղքի զոհաբերություն» և «Փրկիչ»: Հետևաբար, Հիսուսի գործի բովանդակությունը նույնը չէ, ինչ Եհովայի գործը, բայց սկզբունքը նույնն է։: Եհովան սկսեց Օրենքի դարաշրջանը՝ հաստատելով հիմքը՝ Աստծու գործի սկզբնակետը երկրի վրա, և հայտնելով օրենքներն ու պատվիրանները։ Այս երկու գործերն էին, որ Նա կատարեց, և դրանք ներկայացնում են Օրենքի դարաշրջանը։ Շնորհի դարաշրջանում Հիսուսի գործն օրենքներ սահմանելը չէր, այլ դրանք լրացնելը՝ այդպիսով ազդարարելով Շնորհի դարաշրջանը և ավարտելով Օրենքի դարաշրջանը, որը տևել էր երկու հազար տարի։ Նա եկավ՝ սկսելու Շնորհի դարաշրջանը, սակայն Նրա գործի հիմնական մասը փրկագնումն էր։ Եվ այսպես, Նրա գործը նույնպես բաժանված էր երկու մասի՝ նոր դարաշրջան սկսելը և փրկագնման գործն ավարտելն Իր խաչելության միջոցով, որից հետո Նա հեռացավ։ Եվ այսուհետ Օրենքի դարաշրջանն ավարտվեց, և Շնորհի դարաշրջանը սկսվեց։

Հիսուսի գործն այդ դարաշրջանի մարդու կարիքներին համապատասխան էր։ Նրա գործն էր փրկագնել մարդկությանը և ներել նրանց մեղքերը, հետևաբար, Նրա ողջ բնույթը միավորում էր խոնարհությունը, համբերությունը, սերը, բարեպաշտությունը, հանդուրժողականությունը, ողորմածությունը և գթասրտությունը։ Նա մարդկությանը բերեց առատ շնորհ և օրհնություններ, ինչպես նաև իբրև վայելք տվեց այն ամենը, ինչ մարդիկ գուցե վայելեին։ Այն, ինչ մարդիկ վայելում էին, ամբողջությամբ խաղաղություն էր և երջանկություն, Իր հանդուրժողականությունն ու սերը, ինչպես նաև Իր ողորմածությունն ու գթասրտությունն էին։ Այն ամենի առատությունը, ինչը վայելելու հասանելիությունն այդ պահին ունեին մարդիկ, խաղաղության և անվտանգության զգացումը սրտերում, հանգստության զգացումը հոգում և իրենց ապավինումը Հիսուս Փրկչին, պայմանավորված էր այն դարաշրջանով, որում նրանք ապրում էին։ Շնորհի դարաշրջանում մարդն արդեն ապականվել էր սատանայի կողմից, ուստի ողջ մարդկության փրկագնման գործը կատարելու համար անհրաժեշտ էր առատ շնորհ, անսահման համբերություն և հանդուրժողականություն, նույնիսկ ավելին՝ զոհաբերություն, որ բավարար կլիներ մարդկության մեղքերի քավության համար, որպեսզի արդյունքի հասնեին։ Այն, ինչ մարդկությունը տեսավ Շնորհի դարաշրջանում, պարզապես Իմ՝ մարդկության մեղքերի քավության զոհաբերությունն էր՝ Հիսուսը։ Նրանք միայն գիտեին, որ Աստված կարող է ողորմած և համբերատար լինել, և նրանք միայն տեսնում էին Հիսուսի ողորմածությունն ու գթասրտությունը։ Այս ամենի պատճառը միմիայն այն էր, որ նրանք ծնվել էին Շնորհի դարաշրջանում։ Եվ այսպես՝ նախքան փրկագնվելը, նրանց անհրաժեշտ էր վայելել այն առատ շնորհքը, որը Հիսուսը պարգևեց նրանց։ Միայն այդ կերպ նրանք կարող էին շահել, ինչը թույլ կտար, որ նրանց մեղքերը ներվեն շնորհքի վայելքի միջոցով, և հնարավորություն կընձեռեր, որ նրանց մեղքերը քավվեն Հիսուսի զսպվածության և համբերատարության վայելքի միջոցով։ Միայն Հիսուսի զսպվածության և համբերատարության միջոցով նրանք արժանի դարձան ներում ստանալու և Հիսուսի պարգևած շնորհքի առատությունը վայելելու։ Ինչպես Հիսուսն ասաց․ «Ես եկա ոչ թե արդարներին, այլ մեղավորներին փրկագնելու, որպեսզի մեղավորներն իրենց մեղքերի թողություն ստանան»: Եթե Հիսուսը մսեղի դառնալուց հետո բնույթով լիներ դատող, նզովող և մարդկային վիրավորանքների նկատմամբ անհանդուրժող, ապա մարդը երբեք հնարավորություն չէր ունենա փրկագնվելու և կմնար հավերժ մեղավոր։ Եթե այդպես լիներ, վեցհազարամյա տնօրինման ծրագիրը կդադարեր Օրենքի դարաշրջանում, և Օրենքի դարաշրջանը կերկարաձգվեր մինչև վեց հազար տարի։ Մարդու մեղքերը միայն ավելի կշատանային ու ավելի ծանր կդառնային, և մարդկության արարումն ապարդյուն կլիներ։ Մարդիկ կկարողանային ծառայել Եհովային միայն օրենքի ներքո, բայց նրանց մեղքերը կգերազանցեին առաջին արարածների մեղքերը։ Որքան շատ Հիսուսը սիրեց մարդկությանը, ներեց նրանց մեղքերը և նրանց բավարար ողորմածություն ու գթասրտություն ցուցաբերեց, այնքան ավելի շատ մարդկությունն արժանի դարձավ փրկվելու Հիսուսի կողմից, և այսպիսով նրանք կոչվեցին կորած գառներ, որոնց Հիսուսը մեծ գնով էր հետ գնել։ Սատանան չէր կարող միջամտել այս գործին, որովհետև Հիսուսն Իր հետևորդներին վերաբերվում էր այնպես, ինչպես սիրող մայրը՝ իր կրծքի տակ գտնվող մանկանը։ Նա չէր բարկանում նրանց վրա և չէր ատում նրանց, այլ լի էր մխիթարությամբ։ Նա երբեք մեծագույն ցասում չարտահայտեց նրանց մեջ, այլ համբերատար էր նրանց մեղքերի հանդեպ և աչք էր փակում նրանց հիմարության և անգիտության վրա այն աստիճանի, որ ասում էր․ «Ներեցեք ուրիշներին յոթանասուն անգամ յոթ անգամ»։ Այսպես էր, որ Նրա սիրտը շարժում և հեղափոխում էր ուրիշների սրտերը, և միայն այս կերպ մարդիկ Նրա համբերատարության միջոցով ստանում էին իրենց մեղքերի թողությունը։

Թեպետ Հիսուսը Իր մարմնացման մեջ ամբողջովին զուրկ էր մսեղավոր զգացմունքներից, Նա միշտ մխիթարում էր Իր աշակերտներին, ապահովում էր նրանց կենսական պահանջները, օգնում և աջակցում նրանց։ Նա այնքան շատ աշխատանք էր կատարում, այնքան տառապանք էր կրում, և երբեք չափազանց մեծ պահանջներ չէր ներկայացնում մարդկանց, այլ միշտ համբերատար և հանդուրժող էր նրանց մեղքերի նկատմամբ, այնպես որ Շնորհի դարաշրջանի մարդիկ Նրան սիրով անվանում էին «սիրելի Փրկիչ Հիսուս»։ Այդ ժամանակի մարդկանց նկատմամբ (բոլոր մարդկանց նկատմամբ) այն, ինչ Հիսուսն ուներ և էր, գթասրտությունն ու ողորմածությունն էր։ Նա երբեք չէր հիշում մարդկանց հանցանքները, և նրանց հանդեպ Նրա վերաբերմունքը երբեք նրանց հանցանքներով պայմանավորված չէր։ Քանի որ դա այլ դարաշրջան էր, Նա հաճախ մարդկանց առատ կերակուր էր պարգևում, որպեսզի նրանք կշտանային։ Նա բոլոր մարդկանց, որ հետևում էին Իրեն, վերաբերվում էր շնորհով՝ բժշկելով հիվանդներին, քշելով դևերին և հարություն տալով մեռելներին։ Որպեսզի մարդիկ հավատան Նրան և տեսնեն, որ այն ամենը, ինչ Նա անում էր, կատարվում էր անկեղծորեն և ճշմարտապես, Նա - այնքան հեռու գնաց, որ հարություն տվեց արդեն փտող մի դիակի՝ ցույց տալով նրանց, որ Նրա ձեռքերում նույնիսկ մեռելները կարող են վերակենդանանալ։ Նա միշտ լուռ համբերում էր և նրանց մեջ կատարում Իր փրկագնման գործն այս կերպ։ Սա նշանակում է՝ խաչին գամվելուց առաջ Հիսուսն արդեն Իր վրա էր վերցրել մարդկության մեղքերը և դարձել էր մեղքի զոհ մարդկության համար։ Մինչև խաչվելը Նա բացել էր խաչի ճանապարհը, որպեսզի փրկագնի մարդկությանը։ Վերջապես Նա գամվեց խաչին՝ հանուն խաչի զոհաբերելով Իրեն, և Իր ամբողջ ողորմածությունը, գթասրտությունը և սրբությունը պարգևեց մարդկությանը։ Մարդկության հանդեպ Նա միշտ հանդուրժող էր, երբեք վրեժխնդիր չէր լինում, ներում էր նրանց մեղքերը, հորդորում էր ապաշխարել և սովորեցնում էր ունենալ համբերություն, հանդուրժողականություն և սեր, հետևել Իր հետքերին և զոհաբերել իրենց հանուն խաչի։ Նրա սերը եղբայրների և քույրերի հանդեպ ավելի մեծ էր, քան Նրա սերը Մարիամի հանդեպ։ Այն գործը, որ Նա կատարում էր, հիմնված էր այն սկզբունքի վրա, որ բժշկի հիվանդներին և քշի դևերին, և այս ամենը՝ Իր փրկագնության գործի համար։ Անկախ նրանից, թե ուր էր գնում, բոլոր նրանց, ովքեր հետևում էին Նրան, վերաբերվում էր շնորհով։ Նա աղքատներին հարուստ էր դարձնում, անդամալույծներին քայլել էր տալիս, կույրերին՝ տեսնել, և խուլերին՝ լսել։ Նա նույնիսկ հրավիրում էր ամենացածր, ունեզուրկ մարդկանց, ինչպես նաև մեղավորներին նստել Իր հետ նույն սեղանի շուրջը՝ երբեք չքամահրելով նրանց, այլ միշտ համբերատար լինելով նրանց հանդեպ։ Նա նույնիսկ ասում էր․ «Եթե հովիվը հարյուր ոչխարից մեկը կորցնի, ապա իննսունինը կթողնի և կգնա փնտրելու կորած ոչխարին, և երբ այն գտնի, մեծապես կուրախանա»։ Նա սիրում էր Իր հետևորդներին, ինչպես մաքին սիրում է իր գառներին։ Չնայած նրանք հիմար ու անգետ էին և մեղավորներ Նրա աչքում, ավելին՝ հասարակության ամենանվաստ անդամներն էին, Նա այս մեղավորներին՝ մարդկանց, որոնց ուրիշներն արհամարհում էին, համարում էր Իր աչքի լույսը։ Քանի որ Նա նայում էր նրանց բարեհաճությամբ, Նա զոհաբերեց Իր կյանքը հանուն նրանց, ինչպես գառը զոհաբերվում էր զոհասեղանի վրա։ Նա նրանց մեջ շրջում էր այնպես, կարծես նրանց ծառան լիներ՝ թույլ տալով, որ նրանք օգտագործեն և մորթեն Իրեն՝ անվերապահորեն հնազանդվելով նրանց։ Իր հետևորդների համար Նա սիրելի Փրկիչ Հիսուսն էր, բայց փարիսեցիների հանդեպ, որոնք բարձր ամբիոնից քարոզ էին կարդում մարդկանց գլխին, Նա ցույց չէր տալիս ողորմածություն և գթասրտություն, այլ զզվանք և հակակրանք։ Նա փարիսեցիների մեջ շատ գործ չարեց. միայն երբեմն խրատում և հանդիմանում էր նրանց։ Նա չէր անում փրկագնության գործը նրանց միջավայրում և ոչ էլ հրաշքներ էր գործում ու նշաններ անում։ Նա Իր ամբողջ ողորմածությունն ու գթասրտությունը շնորհեց Իր հետևորդներին՝ այս մեղավորների համար մինչև վերջ համբերելով, մինչև այն պահը, երբ խաչին գամվեց ու կրեց ամեն տեսակ նվաստացում, մինչև լիովին փրկագնեց ամբողջ մարդկությանը։ Սա էր Նրա գործի հանրագումարը։

Առանց Հիսուսի փրկագնման՝ մարդկությունը հավերժ կապրեր մեղքի մեջ ու կդառնար մեղքի սերունդ, դևերի հետնորդ: Այսպես շարունակելով՝ ամբողջ աշխարհը կդառնար այն երկիրը, որտեղ Սատանան է բնակվում, կդառնար նրա բնակավայրը: Սակայն փրկագնման գործը պահանջում էր մարդկության նկատմամբ ողորմածություն ու գթասրտություն ցուցաբերել. միայն այդ ձևով մարդկությունը կարող էր ներում ստանալ և վերջապես արժանանալ ավարտուն դարձվելու և Աստծու կողմից լիովին ձեռք բերվելու: Առանց գործի այս փուլի` վեցհազարամյա տնօրինման ծրագիրը չէր կարողանա առաջընթաց ապրել: Եթե Հիսուսը խաչված չլիներ, միայն բժշկեր հիվանդներին ու դևերին քշեր, ապա մարդիկ չէին կարող լիովին ներում ստանալ իրենց մեղքերից։ Այն երեքուկես տարվա ընթացքում, որ Հիսուսը ներդրեց երկրի վրա Իր աշխատանքը կատարելու մեջ, Նա ավարտեց Իր փրկագնության գործի կեսը միայն, այնուհետև խաչին գամվելով և մեղսալի մսեղիի նմանությունն ընդունելով, չարի ձեռքն անցնելով՝ Նա ավարտեց խաչելության գործն ու տնօրինեց մարդկության ճակատագիրը։ Միայն Սատանայի ձեռքը հանձնվելուց հետո Նա փրկագնեց մարդկությանը։Երեսուներեքուկես տարի Հիսուսը տառապեց երկրի վրա՝ ենթարկվելով ծաղրի ու զրպարտության, լինելով լքված, այն աստիճանի, որ նույնիսկ տեղ չուներ գլուխը դնելու, հանգստանալու տեղ չուներ, իսկ հետո Նա խաչվեց. Նրա ամբողջ էությունը՝ սուրբ և անմեղ մարմինը, գամվեց խաչին։ Նա կրեց ամեն տեսակ տառապանք։ Իշխանություն ունեցողները ծաղրում ու մտրակում էին Նրան, իսկ զինվորները նույնիսկ թքում էին Նրա երեսին. սակայն Նա լուռ էր մնում և համբերում մինչև վերջ՝ անվերապահորեն հնազանդվելով մինչև իսկ մահը, որի արդյունքում Նա փրկագնեց ամբողջ մարդկությանը։ Միայն այդժամ Նա սկսեց վայելել հանգիստը։ Հիսուսի կատարած գործը ներկայացնում է միայն Շնորհքի դարաշրջանը. այն չի ներկայացնում Օրենքի դարաշրջանն ու չի փոխարինում վերջին օրերի գործին։ Սա է Հիսուսի գործի էությունը Շնորհքի դարաշրջանում՝ երկրորդ դարաշրջանում, որի միջով անցել է մարդկությունը՝ Փրկագնության դարաշրջանը։

Նախորդը.  Օրենքի դարաշրջանի աշխատանքը

Հաջորդը.  Դուք պետք է մի կողմ դնեք կարգավիճակի բերած օրհնությունները և հասկանաք մարդուն փրկություն բերելու Աստծու մտադրությունը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger