Գլուխ 101
Ես մեղմ չեմ վարվի և ոչ մեկի հետ, ով խաթարում է Իմ տնօրինումը կամ փորձում է կործանել Իմ ծրագրերը։ Ամենքը պետք է ընկալեն Իմ իմաստն այն խոսքերից, որն արտահայտում եմ և ունենան հստակ հասկացողություն, թե ինչի մասին եմ Ես խոսում։ Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ ձեզնից յուրաքանչյուրը պետք է քննի ինքն իրեն և այն, թե ինչպիսի դեր է խաղում․ արդյոք ապրո՞ւմ ես հանուն Ինձ, թե՞ ծառայություն ես մատուցում Սատանային։ Արդյոք քո յուրաքանչյուր արարք բխում է Ինձնի՞ց, թե՞ դևերից։ Պետք է հստակ գիտակցես այս ամենը, որպեսզի խուսափես Իմ կառավարչական հրամանագրերը խախտելուց և դրանով իսկ Իմ մոլեգնությունն առաջացնելուց։ Հետ նայելով անցյալին՝ բոլորն անհավատարիմ, ապերախտ և անհարգալից են եղել Իմ հանդեպ։ Ավելին՝ նրանք դավաճանել են Ինձ։ Այս պատճառներով այդ մարդիկ այսօր կանգնած են Իմ դատաստանի առաջ։ Թեև Ես պարզապես մարդ եմ թվում, բոլոր նրանք, ովքեր Իմ աչքում բարեհաճություն չեն գտնում (դու պետք է հասկանաս Իմ իմաստը սրանից․ խոսքն այն մասին չէ, թե որքան գեղեցիկ ես կամ որքան հմայիչ ես, այլ այն մասին, թե արդյո՞ք Ես նախասահմանել և ընտրել եմ քեզ), պետք է դուրս թողնվեն Իմ կողմից։ Սա բացարձակապես ճշմարիտ է։ Պատճառն այն է, որ Ես կարող եմ արտաքուստ մարդկային թվալ, բայց դու պետք է նայես Իմ մարդկայնությունից անդին Իմ աստվածայնությունն ընկալելու համար։ Ես շատ անգամներ եմ ասել․ «Բնականոն մարդկայնությունը և լիակատար աստվածայնությունը ամբողջական Աստծու անբաժանելի երկու մասերն են»։ Այնուամենայնիվ, դու դեռ չես ճանաչում Ինձ․ կարևորություն ես տալիս միայն քո այդ մշուշոտ աստծուն։ Դուք այնպիսի մարդիկ եք, որոնք չունեն հոգևոր հասկացողություն։ Այնուամենայնիվ, նման մարդիկ դեռ ցանկանում են լինել Իմ անդրանիկ որդիները։ Ինչպիսի՜ անամոթությո՛ւն։ Նրանք չեն տեսնում, թե իրականում որն է իրենց սեփական կարգավիճակը։ Նրանք նույնիսկ բաժին չունեն Իմ ժողովուրդը լինելու հարցում, ուստի ինչպե՞ս կարող են լինել Իմ անդրանիկ որդիները և լինել թագավորներ Ինձ հետ։ Նման մարդիկ չեն ճանաչում իրենք իրենց։ Նրանք Սատանայի տեսակն են և անարժան են Իմ տան սյուները լինելու, առավել ևս՝ Իմ առաջ ծառայելու։ Ուստի Ես մեկ առ մեկ դուրս կթողնեմ նրանց և մեկ առ մեկ կբացահայտեմ նրանց իրական դեմքերը։
Իմ գործն առաջ է ընթանում քայլ առ քայլ, անարգել և առանց նվազագույն խոչընդոտի, որովհետև Ես հաղթանակ եմ տարել և որովհետև իշխանություն եմ ունեցել՝ որպես Թագավոր ողջ տիեզերքում (այն, ինչին ակնարկում եմ, այն է, որ դևերին և Սատանային պարտության մատնելուց հետո նորովի վերականգնել եմ Իմ զորությունը)։ Երբ ձեռք բերեմ բոլոր անդրանիկ որդիներին, հաղթանակի դրոշը կբարձրանա Սիոն լեռան վրա։ Այսինքն՝ Իմ անդրանիկ որդիներն Իմ հաղթանակի դրոշն են, Իմ փառքը և այն, ինչով պարծենում եմ։ Նրանք նշան են, որ Ես նսեմացրել եմ Սատանային, և այն մեթոդն են, որով գործում եմ (մի խումբ մարդկանց միջոցով, որոնք ապականվել էին Սատանայի կողմից այն բանից հետո, երբ նախասահմանել էի նրանց, բայց որոնք կրկին վերադարձան Իմ կողմը։ Ես նսեմացնում եմ մեծ կարմիր վիշապին և իշխում եմ ապստամբության բոլոր որդիների վրա)։ Իմ անդրանիկ որդիներն այնտեղ են, որտեղ կայանում է Իմ ամենակարողությունը․ նրանք Իմ մեծ գործի հաջող ավարտն են։ Այս ամենն անփոփոխելի է և անվիճելի։ Հենց նրանց միջոցով Ես կավարտեմ Իմ տնօրինման ծրագիրը։ Սա էր Իմ իրական իմաստը, երբ ասացի․ «Ձեր միջոցով է, որ կստիպեմ բյուրավոր ազգերին և Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց հետ հոսել դեպի Իմ գահը» և ավելի մեծ չափով։ Դա Իմ սկզբնական մտադրությունն էր, երբ ասացի այս խոսքերը․ «Ծանր հոգսը ձեր ուսերին»։ Պա՞րզ է։ Հասկանո՞ւմ եք։ Անդրանիկ որդիներն Իմ ողջ տնօրինման ծրագրի բյուրեղացումն են։ Այս պատճառով երբեք մեղմ չեմ վերաբերվել այս խմբին և միշտ խստորեն կարգավարժել եմ ձեզ (աշխարհում կրած տառապանքները, ընտանիքների դժբախտությունները և ծնողների, ամուսինների, կանանց կամ երեխաների կողմից լքված լինելը․ մի խոսքով, աշխարհի և դարաշրջանի կողմից լքված լինելը), և ահա թե ինչու բարեբախտություն ունեք այսօր գալու Իմ առաջ։ Սա այն հարցի պատասխանն է, որի շուրջ այդքան հաճախ խորհել եք․ «Ինչո՞ւ ուրիշ մարդիկ չընդունեցին այս անունը, իսկ ես ընդունեցի»։ Հիմա գիտե՛ք։
Այսօր ոչինչ նույնը չէ, ինչ անցյալում։ Իմ տնօրինման ծրագիրն անցել է նոր մեթոդների, Իմ գործն էլ ավելի է տարբերվում նախկինից, և Իմ արտահայտումներն այժմ էլ ավելի աննախադեպ են։ Ուստի Ես բազմիցս շեշտել եմ, որ պետք է լավ ծառայություն մատուցեք Ինձ (սա ասվում է ծառայություն մատուցողներին)։ Մի՛ վերաբերվեք ինքներդ ձեզ բացասաբար, այլ պահպանե՛ք եռանդուն ձգտում։ Մի՞թե հաճելի չէ որոշ շնորհ ստանալը։ Դա շատ ավելի լավ է, քան աշխարհում տառապելը։ Ասում եմ քե՛զ։ Եթե ամբողջ սրտով ծառայություն չմատուցես Ինձ և փոխարենը տրտնջաս, որ անարդար եմ եղել, ապա վաղը կիջնես Հադես և դժոխք։ Ոչ ոք չի ցանկանում վաղաժամ մահ, այդպես չէ՞։ Կյանքի ևս մեկ օրն անգամ նշանակություն ունի։ Ուստի պետք է ամբողջովին ընծայես քեզ Իմ տնօրինման ծրագրին և դրանից հետո սպասես քո հանդեպ Իմ դատաստանին և սպասես, որ Իմ արդար պատիժը գա քեզ վրա։ Մի՛ ենթադրիր, թե այն, ինչ ասում եմ, անհեթեթություն է։ Ես խոսում եմ Իմ արդարությունից, խոսում եմ Իմ բնույթից և, առավել ևս, գործում եմ Իմ արդարությամբ և մեծափառությամբ։ Մարդիկ բոլորն ասում են, որ Ես արդար չեմ։ Պատճառն այն է, որ նրանք չեն ճանաչում Ինձ։ Սա նրանց ապստամբ խառնվածքների հստակ արտահայտությունն է։ Իմ մեջ չկան մսեղավոր զգացմունքներ, փոխարենը կա միայն արդարություն, մեծափառություն, դատաստան և ցասում։ Որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի շատ կտեսնեք Իմ բնույթը։ Ներկան անցումային փուլ է, և դուք կարող եք տեսնել սրա միայն մի փոքր մասը․ կարող եք տեսնել միայն արտաքուստ դրսևորված որոշ բաներ։ Երբ Իմ անդրանիկ որդիները բացահայտվեն, Ես թույլ կտամ ձեզ տեսնել ամեն ինչ և հասկանալ այդ ամենը։ Բոլորը կհամոզվեն իրենց սրտերում և իրենց խոսքերում։ Այնպես կանեմ, որ խոսքեր ասեք՝ վկայություն կրելով Իմ համար և ավելին՝ հավիտյան գովաբանեք Ինձ և հավիտյան փառաբանեք Ինձ։ Սա անխուսափելի է և ոչ ոքի կողմից չի կարող փոխվել։ Մարդիկ հազիվ թե կարողանան պատկերացնել դա, ուր մնաց թե հավատան դրան։
Նրանք, ովքեր Անդրանիկ որդիներն են, աստիճանաբար ավելի մեծ հստակություն ունենում տեսիլքների վերաբերյալ, և նրանց սերն Իմ հանդեպ ավելի ու ավելի է մեծանում։ Սա ռոմանտիկ սեր չէ, որը Սատանայի գայթակղությունն է Իմ հանդեպ և մի բան, որը պետք է բացահայտվի։ Այս պատճառով նախկինում նշել եմ, որ կան մարդիկ, որոնք ցուցադրում են իրենց հմայքն Իմ առաջ։ Նման մարդիկ Սատանայի ծառաներն են՝ հավատալով, որ կգրավեն ինձ իրենց արտաքինով։ Անամոթնե՛ր։ Նրանք ամենաստոր թշվառականներն են։ Սակայն մարդիկ, որոնք անդրանիկ որդիներ չեն, այս ընթացքում Իմ ասած խոսքերի միջոցով աստիճանաբար ավելի անհստակ են տեսնում տեսիլքներն ու կորցրել են հավատն այն անձի հանդեպ, որը Ես եմ։ Դրանից հետո նրանք աստիճանաբար անտարբեր են դառնում, մինչև որ ի վերջո ընկնում են։ Նման մարդիկ չեն կարող տիրապետել իրենց։ Սա է այն նպատակը, ինչ Ես ասում եմ այս ընթացքում․ ամենքը պետք է որոշակի ներըմբռնում ձեռք բերեն սրանից (խոսում եմ անդրանիկ որդիների հետ) և Իմ արտահայտումների ու գործերի միջոցով տեսնեն Իմ հրաշալիությունը։ Ինչո՞ւ է ասվում, որ Ես Խաղաղության Իշխանն եմ, Հավիտենական Հայրը, որ Հրաշալին եմ և որ Խորհրդականն եմ։ Սա Իմ ինքնության, Իմ արտահայտումների կամ Իմ արածի տեսանկյունից բացատրելը չափազանց մակերեսային կլիներ․ դա նույնիսկ հիշատակման արժանի չէր լինի։ «Խաղաղության Իշխան» տիտղոսը նշանակում է Իմ զորությունը՝ ավարտուն դարձնելու անդրանիկ որդիներին, Սատանայի նկատմամբ Իմ դատաստանը և այն անսահման օրհնությունները, որոնք շնորհել եմ անդրանիկ որդիներին։ Այլ կերպ ասած՝ միայն անդրանիկ որդիներն են որակավորված Ինձ Խաղաղության Իշխան կոչելու, որովհետև Ես սիրում եմ Իմ անդրանիկ որդիներին, և «Խաղաղության Իշխան» բառակապակցությունը պետք է դուրս գա նրանց բերանից։ Նրանց համար Ես Խաղաղության Իշխանն եմ։ Իմ որդիներին և Իմ ժողովրդին հայտնի եմ որպես Հավիտենական Հայր։ Իմ անդրանիկ որդիների գոյության և այն բանի շնորհիվ, որ նրանք կարող են Ինձ հետ միասին ունենալ թագավորելու իշխանությունն ու կառավարել բյուրավոր ազգերին ու Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց (այսինքն՝ որդիներին և ժողովրդին), որդիները և ժողովուրդը պետք է Ինձ կոչեն Հավիտենական Հայր՝ նկատի ունենալով հենց Իրեն՝ Աստծուն, Ով վեր է անդրանիկ որդիներից։ Ես Հրաշալին եմ բոլորի համար, բացի որդիներից, ժողովրդից կամ անդրանիկ որդիներից։ Իմ գործի հրաշալիության պատճառով անհավատներն ընդհանրապես չեն կարող տեսնել Ինձ (քանի որ քողարկել եմ նրանց աչքերը), և հստակ չեն տեսնում Իմ գործը։ Հետևաբար, նրանց համար Ես Հրաշալին եմ։ Բոլոր դևերի և Սատանայի համար Ես Խորհրդականն եմ, որովհետև այն ամենը, ինչ անում եմ, ծառայում է նրանց ամոթահար անելուն․ Իմ բոլոր գործերն հանուն Իմ անդրանիկ որդիների են։ Իմ յուրաքանչյուր քայլն ընթանում է հարթ, և յուրաքանչյուր քայլով հաղթանակ եմ տանում։ Ավելին՝ Ես կարող եմ թափանցել Սատանայի բոլոր նենգությունների մեջ և օգտագործել դրանք Ինձ ծառայելու համար՝ դարձնելով այն մի առարկա, որը ծառայում է Իմ նպատակներին բացասական կողմից։ Սա է նշանակում Իմ Խորհրդական լինելը, որը ոչ ոք չի կարող փոխել և որը ոչ ոք չի կարող լիովին հասկանալ։ Սակայն Իմ անձի առումով Ես Խաղաղության Իշխանն եմ և Հավիտենական Հայրը, ինչպես նաև Խորհրդականը և Հրաշալին։ Սրանում ոչ մի կեղծիք չկա․ դա անհերքելի և անփոփոխ ճշմարտությո՛ւն է։
Այնքան շատ խոսքեր ունեմ ասելու․ պարզապես անհամեմատելի մի բազմություն։ Ուստի պահանջում եմ, որ համբերատար լինեք և սպասեք։ Ինչ էլ անեք, քմահաճորեն մի՛ հեռացեք։ Այն, ինչ հասկացել եք անցյալում, այժմ հնացած է և լիովին անհամապատասխան, իսկ ներկան անցումային ժամանակաշրջան է։ Այս պատճառով պետք է, որ փոխեք ձեր մտածելակերպն ու փոխեք ձեր հին պատկերացումները։ Սա է «արդարության սուրբ պատմուճանը հագնելու» իրական իմաստը։ Միայն Ես կարող եմ բացատրել Իմ սեփական խոսքերը, և միայն Ես Ինքս գիտեմ, թե ինչ եմ հանձն առել անել։ Ուստի միայն Իմ խոսքերն են առանց խառնուրդի և լիովին համապատասխանում են Իմ մտադրություններին, և ուստի դա արդարության սուրբ պատմուճանը հագնելն է։ Այն, ինչ հասկացվում է մարդկային պատկերացումների մեջ, սոսկ մարդու սեփական երևակայությունն է և ամբողջովին աղտոտված է խառնուրդներով՝ չհամապատասխանելով Իմ մտադրություններին։ Ուստի Ես Ինքս եմ խոսում, և Ես Ինքս եմ բացատրում, և սա նկատի ունեի, երբ ասացի․ «Ես Ինքս եմ անում գործը»։ Դա Իմ տնօրինման ծրագրի անփոխարինելի մասն է, և բոլոր մարդիկ պետք է փառք տան Ինձ և գովաբանեն Ինձ։ Ինչ վերաբերում է Իմ խոսքերը հասկանալուն, Ես երբեք այդ զորությունը չեմ տվել մարդկանց, ոչ էլ նրանք ընդհանրապես ունեն դրա կարողությունը։ Սա դևին նվաստացնելու Իմ մեթոդներից մեկն է։ Եթե մարդիկ հասկանային Իմ խոսքերը և կարողանային թափանցել Իմ մտքերի մեջ ամեն քայլափոխի, ապա Սատանան կարող էր տիրել մարդկանց, երբ ցանկանար, և որպես հետևանք՝ նրանք կդավաճանեին Ինձ և անհնար կդարձնեին անդրանիկ որդիներին ընտրելու Իմ նպատակին հասնելը։ Եթե Ես հասկանայի յուրաքանչյուր խորհուրդ, և անձը, ով Ես եմ, կարողանար ասել խոսքեր, որոնք ոչ ոք չէր կարող ըմբռնել, ապա Ես նույնպես կարող էի տիրվել Սատանայի կողմից։ Սա է պատճառը, որ մինչ Ես մսեղիի մեջ եմ, ընդհանրապես գերբնական չեմ։ Ամենքը պետք է հստակ գիտակցեն և հասկանան այս խոսքերի նշանակությունը, ամենքը պետք է գործեն Իմ ուղղորդման համաձայն։ Մի՛ ձգտեք ինքնուրույն հասկանալ խորը բառերն ու վարդապետությունները։