Գլուխ 109

Ամեն օր Ես արտահայտումներ եմ անում, խոսում եմ և հայտնում Իմ հրաշալի նշաններն ու հրաշքները։ Այս բոլոր բաներն Իմ Հոգու գործն են։ Մարդկանց աչքերում լոկ մարդ եմ, բայց հենց այս անձի մեջ է, որ հայտնում եմ Իմ ամենը, ինչպես նաև Իմ մեծ զորությունը։

Քանի որ մարդիկ անտեսում են այն անձին, որ Ես եմ, և աչքաթող են անում Իմ գործողությունները, ենթադրում են, թե սրանք մարդու արած բաներ են։ Սակայն ինչո՞ւ կանգ չես առնում մտածելու՝ արդյո՞ք մարդն ի վիճակի կլիներ իրագործելու այն, ինչ Ես եմ անում։ Մարդիկ այսկերպ անտեղյակ են մնում Իմ մասին. չեն հասկանում Իմ խոսքերը, ոչ էլ ըմբռնում են Իմ գործերը։ Չա՛ր, ապականվա՛ծ մարդիկ։ Ե՞րբ կկլանեմ քեզ։ Ե՞րբ կթաղեմ քեզ կրակի և ծծմբի լճում։ Այնքա՜ն անգամներ վտարվել եմ ձեր խմբից, այնքա՜ն անգամներ մարդիկ վիրավորել, ծաղրել և զրպարտել են Ինձ, և այնքա՜ն անգամներ մարդիկ բացահայտորեն դատել ու դիմակայել են Ինձ։ Կո՛ւյր մարդիկ։ Մի՞թե չգիտեք, որ պարզապես մի բուռ ցեխ եք Իմ ափի մեջ։ Մի՞թե չգիտեք, որ լոկ արարածներ եք։ Իմ ցասումն այժմ արձակվում է, և ոչ ոք չի կարող պաշտպանվել դրանից։ Մարդիկ կարող են միայն կրկին ու կրկին ողորմություն աղերսել։ Սակայն, քանի որ Իմ գործն այս աստիճանի է հասել, ոչ ոք չի կարող փոխել այն։ Նրանք, ովքեր արարվել են, պետք է վերադառնան ցեխին։ Այնպես չէ, որ անարդար եմ, այլ դուք եք չափազանց ապականված և սանձարձակ, և դա այն պատճառով է, որ գերեվարվել եք Սատանայի կողմից և դարձել նրա գործիքները։ Ես սուրբ Աստվածն Ինքն եմ. Ես չեմ կարող պղծվել, ոչ էլ կարող եմ անմաքուր տաճար ունենալ։ Այսուհետ Իմ մոլեգնությունը (որն ավելի ծանր է, քան ցասումը) կսկսի թափվել յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր ժողովրդի վրա և կպատժի բոլոր այն տականքներին, որոնք գալիս են Ինձնից, բայց չեն ճանաչում Ինձ։ Ես ծայրաստիճան ատում եմ մարդկանց և այլևս չեմ հանդուրժի նրանց. փոխարենը՝ կթափեմ Իմ բոլոր անեծքները։ Բացարձակապես ոչ մի ողորմություն և գթասրտություն այլևս չի լինի, և ամեն ինչ կմոխրանա ու կվերանա, որպեսզի միայն Իմ արքայությունը մնա, և Իմ ժողովուրդը կփառաբանի Ինձ Իմ տանը, փառք կտա Ինձ և հավիտյան կցնծա Ինձ համար։ (Սա է Իմ ժողովրդի գործառույթը։) Իմ ձեռքը կսկսի պաշտոնապես ու պատժել թե՛ Իմ տան ներսում, թե՛ դրսում եղողներին։ Ոչ մի չարագործ չի կարողանա փախչել Իմ ձեռքից և դատաստանից. բոլորը պետք է անցնեն սրա միջով և երկրպագեն Ինձ։ Սա Իմ մեծափառությունն է, և ավելին՝ դա կառավարչական հրամանագիր է, որ հռչակում եմ չարագործներին։ Ոչ ոք չի կարող փրկել մեկ ուրիշին։ Մարդիկ կարող են միայն իրենց մասին հոգ տանել, բայց ինչ էլ որ անեն, չեն կարողանա խուսափել Իմ պատժող ձեռքից։ Այստեղ է բացահայտվում այն պատճառը, թե ինչու է ասվել, որ Իմ կառավարչական հրամանագրերը խիստ են. սա փաստ է, որ բոլորը կարող են տեսնել իրենց սեփական աչքերով։

Երբ սկսեմ բարկանալ, բոլոր դևերը՝ մեծ թե փոքր, քաոսի մեջ կփախչեն՝ խորապես վախենալով, որ Իմ ձեռքը կտապալի իրենց, բայց ոչ մեկը չի կարող փախչել Իմ ձեռքից։ Ես Իմ ձեռքում եմ պահում պատժի բոլոր գործիքները. Իմ ձեռքը վերահսկում է ամեն ինչ, ամեն բան Իմ տիրապետության տակ է, և ոչ ոք չի կարող ազատվել։ Սա Իմ իմաստությունն է։ Երբ եկա մարդկային աշխարհ, արդեն ավարտել էի ամեն տեսակ նախապատրաստական գործ՝ հիմք դնելով մարդկանց մեջ Իմ գործը սկսելու համար։ (Սա այն պատճառով է, որ իմաստուն Աստված եմ և պատշաճ կերպով գործ եմ ունենում անելիքի և չանելիքի հետ։) Ամեն ինչ պատշաճ կերպով կարգավորվելուց հետո մսեղի դարձա և եկա մարդկային աշխարհ։ Սակայն ոչ ոք չճանաչեց Ինձ։ Բացի նրանցից, ում լուսավորություն եմ բերել, ապստամբության բոլոր որդիները դիմակայում են Ինձ, փորձում են նսեմացնել Ինձ և սառնությամբ են վերաբերվում Ինձ։ Ի վերջո, սակայն, Ես կդաստիարակեմ և կհնազանդեցնեմ նրանց։ Թեև մարդկանց կարող է թվալ, թե շատ բան չեմ անում, Իմ մեծ գործն արդեն իրագործվել է։ (Մարդիկ բոլորը լիովին համոզված են այն անձով, որ Ես եմ, թե՛ խոսքով, թե՛ սրտով։ Սա նշան է։) Այսօր ոտքի եմ կանգնում և պատժում եմ բոլոր տեսակի չար ոգիներին, որոնք դիմադրում են Ինձ։ Անկախ այն բանից, թե որքան ժամանակ են հետևել Ինձ, նրանք պետք է հեռանան Իմ կողքից։ Չեմ ուզում որևէ մեկին, ով Ինձ դեմ է։ (Դրանք այն մարդիկ են, որոնք չունեն հոգևոր հասկացողություն, որոնց ժամանակավորապես տիրել են չար ոգիները, և, որոնք չեն ճանաչում Ինձ։) Նրանցից ոչ մեկին չեմ ուզում։ Բոլորը կհեռացվեն և կդառնան կործանման որդիներ։ Այսօր Ինձ համար ծառայություն մատուցելուց հետո նրանք բոլորը պետք է հեռանան։ Մի՛ թափառեք Իմ տանը. վե՛րջ տվեք ձեր մշտական անամոթ ձրիակերությանը։ Նրանք, ովքեր Սատանայից են, բոլորը դևի որդիներ են և հավիտյան կկորչեն։ Բոլոր նրանք, ովքեր դիմակայում են Ինձ, լուռ կհեռանան Իմ կողքից, և այսպիսով Իմ գործի ընթացքը կդառնա է՛լ ավելի սահուն և անարգել՝ առանց հետագա անհանգստությունների։ Ամեն բան կարվի Իմ հրամանով՝ առանց որևէ խոչընդոտի կամ արգելքի։ Բոլորը կընկնեն Իմ հայացքի առաջ և կոչնչանան Իմ հրկիզման մեջ։ Սա բավարար է՝ պարզաբանելու Իմ ամենակարողությունը և Իմ կատարյալ իմաստությունը (այն, ինչ արեցի Իմ անդրանիկ որդիների մեջ)։ Դա է՛լ ավելի կփառավորի Իմ անունը և է՛լ ավելի փառավոր լույս կավելացնի Ինձ վրա։ Այն ամենից, ինչ անում եմ, և Իմ ձայնի տոնից բոլորդ կարող եք տեսնել, որ ավարտել եմ Իմ ողջ գործն Իմ տանը, որ սկսել եմ դառնալ դեպի հեթանոս ազգերը, և որ սկսում եմ Իմ գործն այնտեղ ու իրականացնում եմ Իմ գործի հաջորդ քայլը։

Իմ խոսքերի մեծ մասը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, բայց մի՛ հեռացեք, զավակնե՛րս։ Այն, որ դրանք չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին, չի նշանակում, որ Իմ արտահայտումները չեն։ Հենց սա է ապացուցում, որ իսկապես արտահայտել եմ դրանք։ Եթե Իմ խոսքերը համապատասխանեին մարդկային պատկերացումներին, ապա դա կլիներ չար ոգիների գործը։ Ուստի, պետք է ավելի շատ ջանք գործադրեք Իմ խոսքերի վրա, անեք այն, ինչ խնդրում եմ ձեզ անել, և սիրեք այն, ինչ Ես եմ սիրում եմ։ Այս վերջին դարաշրջանը նաև այն դարաշրջանն է, երբ բոլոր աղետները կրկին ի հայտ են գալիս, և առավել ևս, սա այն դարաշրջանն է, երբ բացահայտում եմ Իմ բոլոր բնույթները։ Երբ Իմ բոլոր սուրբ շեփորները սկսեն հնչել, մարդիկ իրապես կվախենան. այդ ժամանակ ոչ ոք չի համարձակվի չարիք գործել, այլ փոխարենը երեսնիվայր կընկնեն Իմ առաջ՝ գնահատելով Իմ իմաստությունն ու Իմ ամենակարողությունը։ Ես ի վերջո Ինքը՝ իմաստուն Աստված եմ։ Ո՞վ կարող է հերքել Ինձ։ Եվ ո՞վ կհամարձակվի Իմ դեմ ելնել։ Ո՞վ կհամարձակվի չընդունել Իմ իմաստությունը։ Ո՞վ կհամարձակվի չճանաչել Իմ ամենակարողությունը։ Երբ Իմ Հոգին մեծ գործ է կատարում ամենուր, բոլորը ճանաչում են Իմ ամենակարողությունը, բայց Իմ նպատակը դեռ չի իրագործվել։ Ուզում եմ, որ մարդիկ Իմ ցասման արդյունքում տեսնեն Իմ ամենակարողությունը, Իմ իմաստությունը և Իմ անձի փառքը։ (Այս ամենը դրսևորվում է անդրանիկ որդիների մեջ. սա բացարձակապես ճշմարիտ է։ Նրանցից բացի, ոչ ոք չի կարող Իմ անձի մի մասը լինել. սա սահմանվել է Իմ կողմից։) Իմ տանը կան անվերջանալի խորհուրդներ, որոնք մարդիկ չեն կարող ըմբռնել։ Երբ խոսում եմ, մարդիկ ասում են, որ չափազանց անգութ եմ։ Ասում են, որ այնքան շատերն արդեն որոշակի չափով սիրում են Ինձ, և հարցնում են, թե ինչու եմ մատնանշում, որ նրանք մեծ կարմիր վիշապի հետնորդներն են, և թե ինչու կլքեմ նրանց մեկ առ մեկ՝ ասելով, որ հաստատ ավելի լավ է ավելի շատ մարդ ունենալ Իմ տանը։ Այնուամենայնիվ, Ես շարունակում եմ գործել այս կերպ։ Չի կարող լինել ո՛չ մեկով ավելի, ո՛չ մեկով պակաս այն թվից, որը նախասահմանել էի։ (Սա Իմ կառավարչական հրամանագիրն է։ Այն ոչ միայն չի կարող փոխվել որևէ մարդու կողմից, այլև նույնիսկ Ես Ինքս չեմ կարող փոխել այն, որովհետև չպետք է տեղի տամ Սատանայի առաջ։ Սա բավարար է՝ Իմ իմաստությունն ու մեծափառությունն ակնհայտ դարձնելու համար։ Ես Ինքը՝ միակ Աստված եմ։ Միայն մարդիկ են ծնկի իջնում Իմ առաջ։ Ես տեղի չեմ տալիս մարդկանց առաջ։) Հենց սա է այն կետը, որն ամենաշատն է նսեմացնում Սատանային։ Այն մարդիկ, որոնց ընտրել եմ, բոլորը խոնարհ են, հնազանդ, ենթարկվող և ազնիվ ու կարող են ծառայել Ինձ խոնարհությամբ և առանց աչքի ընկնելու։ (Սատանան ցանկանում էր այս փաստն օգտագործել Ինձ նսեմացնելու համար, բայց Ես ետ մղեցի Սատանային։) Այս մարդկանց մեջ կարելի է տեսնել Իմ բնույթը։ Երբ վերադառնամ ճակատամարտում հաղթանակելուց հետո, կօծեմ Իմ անդրանիկ որդիներին՝ որպես թագավորներ Իմ արքայության մեջ, և միայն այդ ժամանակ կսկսեմ հանգստանալ, որովհետև նրանք կթագավորեն Ինձ հետ միասին։ Իմ անդրանիկ որդիները ներկայացնում են Ինձ և արտահայտում են Ինձ։ Իրենց խոնարհ և աննկատ ծառայության մեջ հնազանդվում են Ինձ. իրենց ազնվության մեջ իրագործում են Իմ խոսքերը. իրենց ազնվության մեջ ասում են այն, ինչ ասում եմ Ես, և իրենց խոնարհության մեջ փառք են բերում Իմ անվանը (առանց լկտիության կամ վայրագության, այլ մեծափառությամբ և ցասումով)։ Իմ անդրանիկ որդինե՛ր։ Տիեզերք աշխարհը դատելու ժամանակն է։ Ես օրհնանք եմ շնորհում ձեզ, տալիս եմ ձեզ իշխանություն և պարգևատրում եմ ձեզ օրհնություններով։ Ամեն ինչ արդեն իրագործված է և ամբողջությամբ վերահսկվում ու կարգավորվում է ձեր կողմից, քանզի Ես ձեր Հայրն եմ. ձեր ամուր աշտարակն եմ, ձեր ապաստանն եմ և ձեր հենարանն եմ ու առավել ևս՝ ձեր Ամենակարողն եմ. ձեր ամենն եմ։ Ամեն ինչ Իմ ձեռքերում է և ամեն ինչ նաև ձեր ձեռքերում է։ Սա ներառում է ոչ միայն այսօրը, այլև երեկը և նույնիսկ վաղը։ Մի՞թե չարժե սա տոնել։ Մի՞թե սա արժանի չէ ձեր ցնծությանը։ Բոլորդ ընդունե՛ք Ինձնից այն բաժինը, որին արժանի եք։ Տալիս եմ ձեզ Իմ ամենը՝ առանց մի փոքր անգամ Ինձ համար պահելու, որովհետև Իմ ողջ ունեցվածքը ձերն է, և Իմ հարստությունը ձեզ վրա է։ Սա է պատճառը, որ ասացի՝ «շատ լավ է», ձեզ ստեղծելուց հետո։

Գիտե՞ք արդյոք, թե ով է ուղղություն տալիս այն բանին, ինչ անում եք, մտածում և ասում եք այսօր։ Ո՞րն է ձեր բոլոր գործողությունների տակ թաքնված նպատակը։ Հարց եմ տալիս ձեզ. ինչպե՞ս եք մասնակցում Գառան հարսանեկան խնջույքին։ Արդյո՞ք դա այսօր է։ Թե՞ ապագայում է։ Ի՞նչ է Գառան հարսանեկան խնջույքը։ Չգիտեք, այնպես չէ՞։ Դե ուրեմն, կբացատրեմ ձեզ։ Երբ եկա մարդկային աշխարհ, կարգավորել էի բոլոր տեսակի մարդկանց, իրադարձություններ և բաներ, որպեսզի ծառայություն մատուցեն այն անձին, որ Ես եմ այսօր։ Այժմ, երբ ամեն ինչ ավարտված է, մի կողմ եմ նետում ծառայություն մատուցողներին։ Ի՞նչ կապ ունի սա հարսանեկան խնջույքի հետ։ Երբ այս մարդիկ ծառայություն են մատուցում Ինձ, այսինքն՝ երբ Ես դառնում եմ Գառը, զգում եմ հարսանեկան խնջույքի համը։ Այլ կերպ ասած՝ ողջ ցավը, որ կրել եմ, բոլոր բաները, որ արել եմ, ամենը, ինչ ասել եմ, յուրաքանչյուրը, ում հանդիպել եմ, և ամեն ինչ, որ արել եմ Իմ կյանքի ընթացքում, կազմել են հարսանեկան խնջույքը։ Այն բանից հետո, երբ այն անձը, որ Ես եմ, օծվեց, սկսեցիք հետևել Ինձ (և այդ ժամանակ դարձա Գառը). այսպիսով, Իմ առաջնորդության ներքո դուք ճաշակել եք ամեն տեսակ ցավ և աղետ, մերժվել և զրպարտվել եք աշխարհի կողմից, մերժվել եք ընտանիքի կողմից և ապրել եք Իմ օրհնությունների ներքո։ Այս ամենը Գառան հարսանեկան խնջույքի մասն է։ Օգտագործում եմ «հարսանեկան խնջույք» արտահայտությունը, որովհետև այն ամենը, ինչ անում եմ ձեզ առաջնորդելիս, ձեզ ձեռք բերելու նպատակով է։ Այնուամենայնիվ, այս ամենը խնջույքի մի մասն է։ Ապագայում կամ կարելի է ասել՝ այսօր, այն ամենը, ինչ վայելում եք, այն ամենը, ինչ ձեռք եք բերում, և ձեր՝ որպես թագավորներ Ինձ հետ իշխելը խնջույքի մի մասն է։ Իմ սերը հասնում է բոլոր նրանց, ովքեր սիրում են Ինձ։ Նրանք, ում սիրում եմ, ընդմիշտ կմնան, երբեք չեն հեռացվի և հավիտենապես կլինեն Իմ սիրո մեջ։ Դա հավերժ է։

Նախորդը.  Գլուխ 104

Հաջորդը.  Գլուխ 112

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger