Գլուխ 116

Իմ խոսքերից շատերը վախեցնում են մարդկանց։ Իմ շատ խոսքեր ստիպում են մարդկանց դողալ սարսափից և Իմ շատ խոսքեր ստիպում են մարդկանց տառապել ու հույսը կորցնել և է՛լ ավելին՝ ստիպում են մարդկանց կործանվել։ Ոչ ոք չի կարող ըմբռնել Իմ խոսքերի առատությունը կամ հստակորեն ընկալել դա։ Միայն այն ժամանակ, երբ նախադասություն առ նախադասություն ասում եմ ձեզ Իմ խոսքերը և հայտնում դրանք ձեզ, իմանում եք իրերի ընդհանուր վիճակը՝ միաժամանակ մնալով անտեղյակ կոնկրետ փաստերի ճշմարիտ բաղկացությանմասին։ Ուստի, Ես փաստեր կօգտագործեմ՝ հայտնելու Իմ բոլոր խոսքերը, դրանով իսկ թույլ տալով ձեզ ավելի մեծ հասկացողություն ունենալ։ Դիտարկելով Իմ խոսելու եղանակը՝ Ես ոչ միայն խոսում եմ Իմ խոսքերով, այլ առավել ևս՝ գործում եմ Իմ խոսքերով. սա է «խոսքերի և փաստերի միաժամանակ տեղի ունենալու» ճշմարիտ իմաստը։ Քանզի Ինձ հետ ամեն ինչ ազատ է և ամեն ինչ արձակված է, և այս հիմքի վրա այն ամենը, ինչ անում եմ, լի է իմաստությամբ։ Ես անփութորեն չեմ խոսում, ոչ էլ անփութորեն եմ գործում։ (Լինի դա՝ մարդկայնության թե աստվածայնության մեջ, Ես խոսում և գործում եմ իմաստությամբ, որովհետև Իմ մարդկայնությունն Իմ անբաժանելի մասն է)։ Սակայն երբ խոսում եմ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում Իմ խոսքի տոնին։ Երբ գործում եմ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում Իմ գործի եղանակին։ Սա մարդու թերությունն է։ Ես կհայտնեմ Իմ զորությունը բոլոր մարդկանց վրա, ոչ միայն Իմ անդրանիկ որդիների վրա, այլ առավել ևս՝ կհայտնեմ Իմ զորությունը բյուրավոր ազգերի և բյուրավոր ժողովուրդների մեջ. միայն այդպես վարվելն է զորեղ վկայություն, որն ամոթահար է անում սատանային։ Ես անմտորեն չեմ գործում։ Շատերը կարծում են, թե Իմ կողմից անդրանիկ որդիների մասին վկայելը սխալ է. ասում են, թե Ինձնից բացի այլ Աստվածներ կան, թե Ես անմտորեն եմ գործում, թե նսեմացնում եմ Ինձ, և սրանում մարդու ապականությունն է՛լ ավելի է բացահայտվում։ Մի՞թե Ես կարող էի սխալվել՝ վկայելով անդրանիկ որդիների մասին։ Ասում եք, որ Ես սխալ եմ, ուրեմն կարո՞ղ եք վկայել։ Եթե չլիներ Իմ բարձրացումը, Իմ վկայությունը, դեռ Իմ Որդուն կհրեիք ձեզնից ցած, դեռ կվերաբերվեիք Նրան սառն անտարբերությամբ և դեռ կվերաբերվեիք Նրան որպես ձեր ծառայի։ Գազանների՛ ոհմակ։ Ես հերթով կվերացնեմ քեզ։ Ոչ ոք բաց չի թողնվի։ Ասացե՛ք Ինձ, ի՞նչ տեսակի բաներ են նրանք, որոնք անհամատեղելի են բնականոն մարդկայնություն ունեցող անձի հետ։ Անկասկած, գազաններ են։ Պարզապես չեմ կարողանում տանել նրանց տեսնելը։ Եթե սպասեի ձեր վկայությանը, Իմ գործն արդեն ուշացած կլիներ։ Գազանների՛ ոհմակ։ Պարզապես մարդկայնություն ընդհանրապես չունեք։ Ինձ պետք չէ, որ ծառայություն մատուցես Ինձ համար։ Կորի՛ր այստեղից հենց հիմա։ Այնքան երկար ժամանակ ես ահաբեկել և ճնշել Իմ Որդուն։ Ես քեզ կտրորեմ մինչեւ ճզմվես։ Տե՛ս, թե ինչ կլինի, եթե նորից համարձակվես վայրենի լինել, տե՛ս, թե ինչ կլինի, եթե նորից համարձակվես փորձել ամոթահար անել Ինձ։ Ես արդեն իրագործել եմ Իմ մեծ գործը, Ես պետք է շրջվեմ և վերացնեմ գազանների այս ոհմակին։

Ամեն ինչ իրագործվում է Իմ ձեռքերում (երբ խոսքը վերաբերում է նրանց, ում Ես սիրում եմ) և ամեն ինչ նաև կործանվում է Իմ ձեռքերում (երբ խոսքը վերաբերում է այն գազաններին, որոնց Ես ատում եմ, և այն մարդկանց, իրադարձություններին ու բաներին, որոնցից Ես գարշում եմ)։ Ես թույլ եմ տալիս Իմ անդրանիկ որդիներին տեսնել այն ամենը, ինչ կանեմ, թույլ եմ տալիս նրանց հիմնովին հասկանալ և դրանում տեսնել այն ամենը, ինչ արել եմ Սիոնից դուրս գալուց ի վեր։ Դրանից հետո մենք միասին կմտնենք Սիոն լեռը, կմտնենք այն վայրը, որտեղ դարաշրջաններից առաջ էինք, և նորովի կապրենք մեր կյանքը։ Այդուհետ այլևս շփում չի լինի աշխարհի և գազանների այս ոհմակի հետ, այլ կլինի լիակատար ազատություն. ամեն ինչ կլինի անարգել և առանց խոչընդոտի։ Ո՞վ կհամարձակվի դիմադրել Իմ անդրանիկ որդիներից որևէ մեկին։ Ո՞վ կհամարձակվի շարունակել հակառակվել Իմ անդրանիկ որդիներին։ Ես անշուշտ նրանց հեշտությամբ բաց չեմ թողնի։ Ինչպես որ վախենում էիք Ինձնից անցյալում, այնպես էլ պետք է վախենաք Իմ անդրանիկ որդիներից այսօր։ Մի՛ եղեք մի տեսակ Իմ առջևում և մեկ այլ տեսակ՝ Իմ ետևում. Ես պարզորոշ կերպով տեսնում եմ, թե ինչպիսին է յուրաքանչյուր մարդ։ Իմ Որդուն հավատարիմ չլինելը նշանակում է որդիաբար չվարվել Իմ հանդեպ, ինչն ակնհայտ փաստ է, քանզի Մենք մեկ մարմնից ենք։ Եթե ինչ-որ մեկը բարի է Իմ հանդեպ, բայց այլ վերաբերմունք ունի Իմ անդրանիկ որդիների նկատմամբ, ապա նա, անկասկած, մեծ կարմիր վիշապի տիպիկ ժառանգ է, որովհետև նա պառակտում է Քրիստոսի մարմինը. այս մեղքը երբեք չի կարող ներվել։ Յուրաքանչյուրդ պետք է տեսնի սա։ Իմ մասին վկայելը ձեր պարտավորությունն է, և ավելին՝ անդրանիկ որդիների մասին վկայելը ձեր պարտականությունն է։ Ձեզնից ոչ ոք չպետք է խուսափի իր պատասխանատվությունից. Ես անմիջապես կվերացնեմ նրան, ով խաթարում է առաջացնում։ Մի՛ կարծիր, թե առանձնահատուկ բան ես։ Հիմա ասում եմ քեզ. որքան շատ ես այս տեսակի բան, այնքան շատ կլինես Իմ խիստ պատժի թիրախը։ Որքան շատ ես այս տեսակի բան, այնքան զուրկ ես հույսից և նաև կործանման որդի ես։ Ես հավիտյան կպատժեմ քեզ։

Իմ ողջ գործը կատարվում է անձամբ Իմ Հոգու կողմից, և Ես թույլ չեմ տալիս սատանայի նմաններից որևէ մեկին միջամտել։ Սա արվում է խուսափելու համար Իմ ծրագրերը խանգարելուց։ Վերջում թույլ կտամ, որ և՛ մեծահասակները, և՛ երեխաները ոտքի կանգնեն ու փառաբանեն Ինձ և Իմ անդրանիկ որդիներին, փառաբանեն Իմ հրաշալի գործերը և փառաբանեն Իմ անձի դրսևորումը։ Ես թույլ կտամ, որ փառաբանության ձայնն արձագանքի ողջ տիեզերքում և մինչև երկրի ծայրերը՝ սասանելով լեռները, գետերը և բոլոր բաները, և հիմնովին կնվաստացնեմ սատանային։ Ես կօգտագործեմ Իմ վկայությունը՝ կործանելու ողջ կեղտոտ ու գարշելի հին աշխարհը և կառուցելու սուրբ ու անարատ նոր աշխարհ։ (Ասելով, որ արևը, լուսինը և աստղերն ապագայում չեն փոխվի, նկատի չունեմ, որ հին աշխարհը դեռ գոյություն ունի, այլ, որ ողջ աշխարհը կկործանվի, և հին աշխարհը կփոխարինվի։ Ես նկատի չունեմ տիեզերքը փոխարինելը։) Միայն այդ ժամանակ դա կլինի մի աշխարհ, որը համապատասխանում է Իմ մտադրություններին. դրա ներսում չի լինի այնպիսի ճնշում, ինչպիսին կա այսօր, ոչ էլ կլինի մարդկանց կողմից միմյանց շահագործելու ներկայիս երևույթը։ Փոխարենը, մսեղիի մեջ կլինի լիակատար արդարություն և ողջամտություն։ (Թեև ասում եմ, որ կլինի արդարություն և ողջամտություն, դա կլինի մսեղիի մեջ. այն շատ տարբեր կլինի Իմ արքայությունից, այնքան տարբեր, որքան երկինքն ու երկիրը. պարզապես անհնար է համեմատել այդ երկուսը։ Ի վերջո, մարդկային աշխարհը մարդկային աշխարհն է, իսկ հոգևոր ոլորտը՝ հոգևոր ոլորտ։) Այդ ժամանակ Իմ անդրանիկ որդիները և Ես արդարադատություն կիրականացնենք այդպիսի աշխարհի վրա (այս աշխարհում սատանայի կողմից ոչ մի անհանգստություն չի լինի, որովհետև սատանան ամբողջովին վերացված կլինի Իմ կողմից), բայց մեր կյանքը դեռևս կլինի արքայության կյանք, ինչը ոչ ոք չի կարող հերքել։ Դարերի և սերունդների ընթացքում երբեք չի եղել որևէ մարդկային էակ (որքան էլ հավատարիմ լիներ), որը փորձառաբար ապրած լինի այսպիսի կյանք, որովհետև սերունդների ընթացքում չի եղել մեկը, ով գործի որպես Իմ անդրանիկ որդի, և նրանք դեռ հետագայում ծառայություն կմատուցեն Ինձ համար։ Թեև այս ծառայություն մատուցողները հավատարիմ են, բայց ի վերջո սատանայի ժառանգներն են, որոնք նվաճվել են Իմ կողմից, ուստի մսեղիի մահից հետո նրանք դեռ ծնվում են մարդկային աշխարհում՝ Ինձ համար ծառայություն մատուցելու։ Սա է «որդիներն ի վերջո որդիներն են, իսկ ծառայություն մատուցողներն ի վերջո սատանայի ժառանգներն են» արտահայտության ճշմարիտ իմաստը։ Սերունդների ընթացքում հայտնի չէ, թե քանի մարդ կա, որ ծառայություն մատուցի այսօրվա անդրանիկ որդիների համար։ Բոլոր ծառայություն մատուցողներից ոչ մեկը չի կարող փախչել, և Ես կստիպեմ նրանց հավիտյան ծառայություն մատուցել Ինձ համար։ Հաշվի առնելով նրանց բնությունները՝ նրանք բոլորը սատանայի զավակներ են և բոլորը դիմադրում են Ինձ, և թեև ծառայություն են մատուցում Ինձ համար, ստիպված են դա անել, և նրանցից ոչ մեկն այլընտրանք չունի։ Պատճառն այն է, որ ամեն ինչ վերահսկվում է Իմ ձեռքով, և ծառայություն մատուցողները, որոնց Ես օգտագործում եմ, պետք է ծառայություն մատուցեն Ինձ համար մինչև վերջ։ Այսպիսով, այսօր դեռ կան շատրը, որոնք ունեն նույն բնությունը, ինչ մարգարեներն ու առաքյալները սերունդների ընթացքում, որովհետև նրանք մեկ հոգուց են։ Այսպիսով, դեռ կան շատ հավատարիմ ծառայություն մատուցողներ, որոնք այսուայնկողմ են վազում Ինձ համար, բայց ի վերջո (վեց հազար տարի նրանք անընդհատ ծառայություն են մատուցել Ինձ համար, ուստի այս մարդիկ պատկանում են ծառայություն մատուցողների շարքին), ոչ ոք չի կարող հասնել այն բանին, ինչ սերունդների ընթացքում մարդիկ հուսացել են, որովհետև այն, ինչ Ես պատրաստել եմ, նրանց համար չէ։

Իմ ամեն ինչն արդեն իրագործվել է բացահայտ կերպով. Ես կվերադարձնեմ Իմ անդրանիկ որդիներին Իմ տուն և կվերադարձնեմ Իմ կողքին՝ վերամիավորվելու համար։ Քանի որ Ես վերադարձել եմ հաղթական ու հաղթանակած, և լիովին փառք եմ ձեռք բերել, գալիս եմ՝ ձեզ ետ բերելու։ Անցյալում ոմանք կանխագուշակել են՝ «հինգ իմաստուն կույս և հինգ հիմար կույս»։ Թեև այս կանխագուշակությունը ճշգրիտ չէ, բայց նաև ամբողջովին սխալ չէ, ուստի կարող եմ ձեզ որոշակի բացատրություն առաջարկել։ «Հինգ իմաստուն կույս և հինգ հիմար կույս»՝ դրանք բոլորը չեն ներկայացնում մարդկանց քանակ, ոչ էլ բոլորը ներկայացնում են մարդու տեսակ։ «Հինգ իմաստուն կույս»-ը վերաբերում է մարդկանց քանակի, իսկ «հինգ հիմար կույս»-ը ներկայացնում է մարդու մեկ տեսակ, բայց ոչ մեկը չի վերաբերում անդրանիկ որդիներին։ Ավելի շուտ, դրանք ներկայացնում են արարածների։ Ահա թե ինչու նրանց խնդրել են յուղ նախապատրաստել վերջին օրերին։ (Արարածները չունեն Իմ որակը։ Եթե նրանք ուզում են իմաստուն լինել, ապա պետք է յուղ նախապատրաստեն, և ուստի պետք է զինվեն Իմ խոսքերով։) «Հինգ իմաստուն կույս»-ը ներկայացնում են Իմ որդիներին և Իմ ժողովրդին այն մարդկանց մեջ, որոնց Ես արարել եմ։ Նրանք կոչվում են «կույսեր», որովհետև ձեռք են բերվել Իմ կողմից՝ չնայած աշխարհում ծնված լինելուն, և կարելի է նրանց սուրբ անվանել։ Ահա թե ինչու է «կույս» եզրույթն օգտագործվում նրանց համար։ Վերոհիշյալ «հինգ»-ը ներկայացնում է Իմ որդիների և Իմ ժողովրդի քանակը, որոնց Ես նախասահմանել եմ։ «Հինգ հիմար կույս»-ը վերաբերում է ծառայություն մատուցողներին, քանզի նրանք ծառայություն են մատուցում Ինձ համար՝ առանց նվազագույն կարևորություն տալու կյանքին, հետամուտ լինելով միայն արտաքին բաների (որովհետև չունեն Իմ որակը, ինչ էլ որ անեն, դա արտաքին բան է), և նրանք ի վիճակի չեն լինելու Իմ ունակ օգնականները, ուստի կոչվում են «հիմար կույսեր»։ Վերոհիշյալ «հինգ»-ը ներկայացնում է սատանային, իսկ այն փաստը, որ նրանք կոչվում են «կույսեր», նշանակում է, որ նրանք նվաճվել են Իմ կողմից և ի վիճակի են ծառայություն մատուցելու Ինձ համար. բայց նման մարդիկ սուրբ չեն, ուստի կոչվում են ծառայություն մատուցողներ։

Նախորդը.  Գլուխ 114

Հաջորդը.  Գլուխ 118

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger