Գլուխ 24
Ժամանակը գնալով մոտենում է։ Արթնացե՛ք։ Սրբե՛ր բոլոր։ Ես պիտի խոսեմ ձեզ հետ, և բոլորը, ովքեր լսում են, պիտի արթնանան։ Ես այն Աստվածն եմ, Որի հանդեպ այսքան տարիներ հավատ եք պահել։ Այսօր Ես մարմին եմ դարձել և եկել եմ ձեր աչքերի առաջ՝ բացահայտելու, թե ով է ինձ իսկապես ցանկանում, ով է պատրաստ Ինձ համար վճարելու ցանկացած գին, ով է իսկապես լսում Իմ խոսքը, և ով է պատրաստ ճշմարտությունը գործնականում կիրառելու։ Քանի որ Ես ամենազոր Աստվածն եմ, տեսնում եմ մարդու բոլոր գաղտնիքները, որոնք թաքնված են խավարում, գիտեմ, թե ով է իսկապես ցանկանում Ինձ, և գիտեմ, թե ով է դիմադրում Ինձ։ Ես զննում եմ ամեն ինչ:
Այժմ Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ ձևավորել մարդկանց մի խումբ, որ համահունչ է Իմ մտադրություններին, մի խումբ, որ կարող է հաշվի առնել Իմ բեռը։ Սակայն Ես չեմ կարող զերծ մնալ Իմ եկեղեցին մաքրելուց և զտելուց․ եկեղեցին Իմ սիրտն է։ Ես չեմ հանդուրժում բոլոր այն չար մարդկանց, ովքեր խանգարում են ձեզ ուտել և խմել Իմ խոսքից։ Պատճառն այն է, որ կան որոշ մարդիկ, ովքեր իրականում Ինձ չեն ցանկանում։ Նրանք լի են խաբեությամբ, չեն մոտենում Ինձ իրենց անկեղծ սրտով: Նրանք չար են և խոչընդոտում են Իմ կամքի իրագործումը։ Նրանք ճշմարտությունը գործնականում կիրառող մարդիկ չեն։ Այս մարդիկ լի են ինքնարդարությամբ և հպարտությամբ, նրանք չափազանց հավակնոտ են, սիրում են վերևից նայել ուրիշներին, և թեև նրանց խոսքերը հաճելի է լսել, գաղտնի նրանք չեն գործադրում ճշմարտությունը։ Այս բոլոր չար մարդկանց պետք է առանձնացվեն և մաքրվեն, պիտի տառապեն անտեսումից աղետի մեջ։ Այս խոսքերը ձեզ հիշեցնելու և զգուշացնելու համար են, որպեսզի ձեր քայլերը պահեք այն ճանապարհի վրա, որը համապատասխանում է Իմ մտադրություններին։ Միշտ վերադարձե՛ք ձեր հոգուն, որովհետև Ես սիրում եմ նրանց, ովքեր Ինձ սիրում են ողջ սրտով։ Քանի որ դուք մոտենում եք Ինձ, Ես կպաշտպանեմ ձեզ և հեռու կպահեմ այդ չար մարդկանցից։ Ես այնպես կանեմ, որ ամուր կանգնեք Իմ տան մեջ, և կպաշտպանեմ ձեզ, որպեսզի կարողանաք հասնել ճանապարհի ավարտին։