Գլուխ 26
Զավա՛կս, ուշադրություն դարձրու Իմ խոսքերին, լռությամբ լսիր Իմ ձայնը, և Ես բաներ հայտնի կդարձնեմ քեզ։ Լռությամբ մնա Իմ մեջ, որովհետև Ես եմ քո Աստված, ձեր միակ Փրկիչը։ Դուք պետք է հանգստացնեք ձեր սրտերը և ապրեք Իմ մեջ բոլոր ժամանակներում. Ես քո ժայռն եմ, ձեր աջակցությունը։ Այլ մտադրություններ մի՛ տածեք, հույս դրեք Ինձ վրա ձեր ամբողջ սրտով, և Ես անպայման կհայտնվեմ ձեզ. Ե՛ս եմ ձեր Աստվածը։ Ա՜խ, այդ կասկածամիտները։ Նրանք վստահաբար չեն կարող հաստատուն մնալ և ոչնչի չեն հասնի։ Դուք պետք է հասկանաք՝ ինչ ժամանակ է հիմա, ինչ վճռորոշ պահ է սա։ Որքա՜ն վճռորոշ է այս պահը։ Ձեզ մի՛ զբաղեցրեք բաներով, որոնք օգտակար չեն. արագորեն մոտեցե՛ք Ինձ, հաղորդակցվե՛ք Ինձ հետ, և Ես ձեզ հայտնի կդարձնեմ բոլոր խորհուրդները։
Դուք պետք է ականջալուր լինեք Սուրբ Հոգուց եկող առաջնորդության ամեն մի բառին, և յուրաքանչյուրը պահեք ձեր սրտում։ Այնքան շատ եք լսել Իմ խոսքերը և այնուհետև մոռացել դրանք։ Օ՜հ, անմիտներ, դուք այնքան շատ օրհնություններ եք կորցրել։ Այժմ դուք պետք է ուշադիր լսեք և անսաք Իմ խոսքերին, ավելի շատ հաղորդակցվեք Ինձ հետ և ավելի մոտենաք Ինձ։ Այն ամենում, ինչ դու չես հասկանում, Ես կառաջնորդեմ քեզ և առաջ կտանեմ ձեզ։ Ուրիշների հետ ավելի շատ հաղորդակցվելը կարևոր մի՛ համարեք։ Այժմ շատերն են քարոզում բառեր ու վարդապետություններ, բայց չափազանց քիչ են նրանք, ովքեր իսկապես տիրապետում են Իմ իրականությանը։ Նրանց հաղորդակցությունը մարդուն դարձնում է շփոթված և անզգա, առանց իմանալու՝ ինչպես առաջ ընթանալ։ Լսելով նրանց՝ կարելի է սոսկ մի փոքր ավելի շատ հասկանալ բառերն ու վարդապետությունները։ Դուք պետք է զգույշ քայլեք և ձեր սիրտը բոլոր ժամանակներում կենդանի պահեք Իմ առջև. դուք պետք է հաղորդակցվեք Ինձ հետ ու մոտենաք Ինձ, և Ես թույլ կտամ քեզ տեսնել այն, ինչ դու չես հասկանում։ Կշռադատե՛ք ձեր խոսքը, մշտապես դիտարկե՛ք ձեր սիրտը և քայլե՛ք այն ճանապարհով, որով Ես եմ քայլում։
Շատ չի մնացել. դեռ մի փոքր ժամանակ կա։ Շտապե՛ք լքել ամեն ինչ՝ բացի Ինձնից, և եկե՛ք հետևեք Ինձ։ Ես ձեզ վատ չեմ վերաբերվի։ Այնքա՜ն անգամներ եք սխալ հասկացել Իմ գործողությունները, բայց մի՞թե դու գիտես, թե որքա՜ն եմ Ես ձեզ սիրում։ Ա՜խ, դուք պարզապես չեք հասկանում Իմ սիրտը։ Կարևոր չէ՝ որքան եք կասկածել, որքան եք պարտական եղել Ինձ, Ես դա չեմ հիշի, և, այնուամենայնիվ, Ես ընտրեցի ձեզ, որպեսզի առաջ գնաք և գործեք Իմ մտադրությունների համաձայն։
Այսօր հապաղելու ժամանակը չէ։ Եթե դուք դեռ այլ մտադրություն եք տածում, ապա Իմ դատաստանը կգա ձեզ վրա։ Եթե նույնիսկ մի պահ թողնեք Ինձ, ապա դուք կդառնաք Ղովտի կինը։ Այժմ Սուրբ Հոգու գործի տեմպն արագանում է, և նրանք, ովքեր չեն կարողանում շարժվել նոր լույսին համընթաց, վտանգի մեջ են, իսկ նրանց, ովքեր արթուն չեն մնում, կլքեն. դուք պետք է պաշտպանեք ձեզ։ Դու պետք է գիտակցես, որ քեզ շրջապատող ողջ միջավայրը թույլատրված և դասավորված է Իմ կողմից։ Հստակ եղիր այս հարցում և գոհացրու Իմ սիրտն այն միջավայրում, որը Ես տվել եմ քեզ։ Մի՛ վախեցիր այս կամ այն բանից, Ամենակարող Աստված հաստատ քեզ հետ կլինի. Նա գործում է որպես ձեր աջակցությունը և վահանը։ Այսօր մարդիկ չափազանց շատ պատկերացումներ ունեն, ինչն Ինձ ստիպում է Իմ մտադրություններն արտահայտել նրանց միջոցով, ում ուրիշներն արհամարհում են՝ այդպիսով ամաչեցնելով նրանց, ովքեր մեծամիտ են ու ինքնարդար, հպարտ, ինքնահավան ու հավակնոտ, և ովքեր բարձր դիրք են գրավում։ Քանի դեռ դուք անկեղծորեն հաշվի առնեք Իմ հոգսը, Ես ամեն ինչ պատրաստած կլինեմ ձեզ համար։ Պարզապես հետևե՛ք Ինձ։