Գլուխ 28

Երբ տեսնում ես, որ ժամանակն այսքան արագահոս է, և Սուրբ Հոգու գործը սրընթաց առաջ է շարժվում՝ պատճառ դառնալով, որ դու հասնես այսպիսի մեծ օրհնությունների և ընդունես տիեզերքի Թագավորին՝ Ամենակարող Աստծուն, Ով շողշողացող Արեգակն է, թագավորության Թագավորը. ահա այս ամենն Իմ շնորհն ու ողորմությունն է։ Էլ ի՞նչը կարող է քեզ բաժանել Իմ սիրուց։ Ուշադիր խորհրդածի՛ր, մի՛ փորձիր փախչել, ամեն պահի հանդարտ սպասի՛ր Իմ առջև, միշտ դրսում մի՛ թափառիր և սիրտդ սերտորեն միացրո՛ւ Իմ սրտին։ Ինչ էլ որ պատահի, մի՛ գործիր կուրորեն կամ կամայականորեն։ Պետք է նայես Իմ մտադրություններին, անես այն ամենը, ինչ Ես եմ փափագում, և վճռականորեն թողնես այն, ինչ Ես չեմ փափագում։ Չպետք է գործես զգացմունքներովդ, այլ փոխարենը պետք է Ինձ նման կիրարկես արդարությունը, նույնիսկ երբ խոսքը ծնողներիդ է վերաբերում։ Պետք է թողնես այն ամենը, ինչ չի համապատասխանում ճշմարտությանը, և պետք է ընծայես քեզ ու ծախսվես Ինձ համար՝ Ինձ սիրող մաքուր սրտով։ Մի՛ ենթարկվիր որևէ մարդու, իրադարձության կամ բանի նվազագույն կաշկանդմանը․ քանի դեռ դա համապատասխանում է Իմ մտադրություններին, պարզապես գործի՛ր Իմ խոսքերի համաձայն։ Մի՛ վախեցիր, քանի որ Իմ ձեռքերը կպահեն քեզ, և Ես կպաշտպանեմ քեզ բոլոր չարերից։ Պետք է պահպանես սիրտդ, միշտ լինես Իմ մեջ, քանզի կյանքդ ապրում է Իմով․ եթե հեռանաս Ինձնից, ապա անմիջապես կչորանաս։

Պետք է իմանաս, որ սրանք վերջին օրերն են։ Դևերն ու Սատանան, մռնչացող առյուծների պես, շրջում են ամենուր՝ փնտրելով մարդկանց, որպեսզի կուլ տան։ Այժմ բռնկվում են ամեն տեսակ համաճարակներ, և կան բազմաթիվ ու տարատեսակ չար ոգիներ։ Միայն Ես եմ ճշմարիտ Աստվածը, միայն Ես եմ քո ապաստանը։ Միայն եթե հիմա թաքնվես Իմ գաղտնի վայրում և լինես Իմ մեջ, աղետները չեն պատուհասի քեզ, և արհավիրքը չի մոտենա վրանիդ։ Պետք է ավելի հաճախ մոտենաս Ինձ և հաղորդակցվես Ինձ հետ գաղտնի վայրում․ կամայականորեն մի՛ հաղորդակցվիր ուրիշների հետ։ Պետք է ընկալես Իմ խոսքերի իմաստը՝ Ես չեմ ասում, թե քեզ թույլատրված չէ հաղորդակցվել, այլ որ դու դեռ զանազանություն չունես։ Այս ընթացքում չար ոգիների գործը ծայրաստիճան սաստիկ է։ Նրանք քեզ հետ հաղորդակցվելու համար օգտագործում են ամեն տեսակ մարդկանց։ Նրանց խոսքերը շատ հաճելի են հնչում, բայց դրանց ներսում թույն կա։ Դրանք շաքարապատ փամփուշտներ են, և նախքան կհասկանաս, նրանք իրենց թույնը կդնեն ներսումդ։ Պետք է իմանաս, որ այսօր մարդկանց մեծամասնությունն անկայուն է, ասես հարբած լինի։ Երբ դժվարություններ ես ունենում և դրանց մասին հաղորդակցվում ես ուրիշների հետ, այն, ինչ նրանք ասում են քեզ, լոկ կանոններ և վարդապետություններ են. ավելի լավ կլիներ ուղղակիորեն հաղորդակցվել Ինձ հետ։ Արի՛ Իմ առջև և ամբողջությամբ դուրս թափիր ներսիդ հին բաները, բա՛ց սիրտդ Իմ առաջ, և Իմ սիրտն անշուշտ հայտնի կդառնա քեզ։ Սիրտդ պետք է ջանասեր լինի Իմ առջև։ Մի՛ ծուլացիր, այլ հաճախ մոտեցի՛ր Ինձ՝ այդ կերպ կյանքդ ամենաարագը կաճի։ Դու պետք է բնակվես Իմ մեջ, և Ես կբնակվեմ քո մեջ, և քո մեջ Ես Թագավոր կլինեմ՝ տնօրինելով քեզ վերաբերող ամեն ինչ, այնժամ դու բաժին կունենաս թագավորության մեջ։

Մի՛ թերագնահատիր քեզ այն պատճառով, որ երիտասարդ ես։ Պետք է քեզ ընծայես Ինձ։ Ես չեմ նայում, թե մարդիկ արտաքուստ ինչպիսին են, ոչ էլ թե քանի տարեկան են։ Ես նայում եմ միայն, թե արդյոք նրանք անկեղծորեն սիրում են Ինձ, և արդյոք հետևում են Իմ ճանապարհին ու անտեսելով ամեն ինչ կիրարկում են ճշմարտությունը։ Մի՛ անհանգստացիր, թե ինչպես կլինի վաղը, ոչ էլ թե ինչպիսին կլինի ապագան։ Պարզապես ապրի՛ր՝ ամեն օր ապավինելով Ինձ, և Ես անկասկած կառաջնորդեմ քեզ։ Կանգ մի՛ առ «Իմ կյանքը չափազանց փոքր է, ես ոչինչ չեմ հասկանում» մտքի վրա, որն ուղարկված է Սատանայի կողմից։ Պարզապես պետք է օգտագործես սիրտդ՝ ամեն ժամ Ինձ մոտենալու, մինչև ճանապարհի վերջն Իմ հետքերին հետևելու համար։ Երբ լսես հանդիմանության և նախազգուշացման Իմ խոսքերը, սթափվելուն պես անմիջապես առաջ վազի՛ր, անդադար մոտեցի՛ր Ինձ, համընթաց քայլի՛ր հոտի հետ և հայացքդ առաջ ուղղի՛ր։ Իմ ներկայությամբ քո ողջ սրտով ու մտքով պետք է սիրես Աստծուդ։ Ծառայության ճանապարհին ավելի շատ խորհրդածի՛ր Իմ խոսքերի շուրջ։ Ճշմարտությունը կիրարկելիս մի՛ եղիր թուլասիրտ, ունեցի՛ր վճռական սիրտ՝ արու զավակի կամքով ու ողնաշարով, օժտված եղի՛ր զորեղ սրտով։ Եթե ցանկանում ես սիրել Ինձ, ապա պետք է բավարարես Ինձ այն ամենում, ինչ Ես ցանկանում եմ կատարելագործել քո մեջ։ Եթե ցանկանում ես հետևել Ինձ, ապա պետք է թողնես այն ամենը, ինչ ունես, այն ամենը, ինչ սիրում ես՝ պետք է խոնարհաբար հնազանդվես Իմ առջև, պահես միտքդ պարզ և կամայականորեն չուսումնասիրես կամ չքննես բաները։ Պետք է համընթաց քայլես Սուրբ Հոգու գործի հետ։

Այստեղ Ես քեզ խորհուրդ եմ տալիս՝ անպայման ամուր պահի՛ր այն ամենը, ինչ Ես լուսավորում եմ ներսումդ, և անպայման կիրարկի՛ր դա։

Նախորդը.  Գլուխ 27

Հաջորդը.  Գլուխ 29

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger