Գլուխ 33

Իմ թագավորությանն անհրաժեշտ են նրանք, ովքեր ազնիվ են, և կեղծավոր կամ նենգ չեն։ Մի՞թե աշխարհում պարզամիտ ու բարեսիրտ մարդիկ ժողովրդականություն չեն վայելում։ Ես հենց հակառակն եմ։ Թո՛ղ ազնիվ մարդիկ գան Ինձ մոտ․ Ես հաճույք եմ ստանում նման մարդուց և Ես նաև նման մարդու կարիքն ունեմ։ Հենց սա է Իմ արդարությունը։ Ոմանք անմիտ են․ նրանք չեն կարողանում ըմբռնել Սուրբ Հոգու գործը կամ Իմ մտադրությունները։ Նրանք չեն կարողանում հստակ տեսնել այն միջավայրը, որտեղ գտնվում են իրենց ընտանիքն ու շրջապատը, և գործում են կուրորեն ու շնորհ ստանալու շատ հնարավորություններ կորցնում։ Անընդհատ զղջում են իրենց արարքների համար, և երբ որևէ հարցի են բախվում, դարձյալ չեն կարողանում այն հստակ տեսնել։ Երբեմն նրանք կարողանում են հույսը դնել Աստծու վրա՝ հազիվհազ մի հաղթանակ տանելով, բայց երբ դրանից հետո բախվում են նույնանման հարցի, հին հիվանդությունը կրկնվում է, և նրանք պարզապես չեն կարողանում ըմբռնել Իմ մտադրությունները։ Սակայն Ես չեմ նայում այդ բաներին և չեմ հիշում ձեր անօրինությունները։ Ընդհակառակը, Ես ուզում եմ ձեզ փրկել այս պղծված երկրից և թույլ տալ ձեզ վերստին ապրել։ Ես ձեզ ներել եմ կրկին ու կրկին։ Սակայն այժմ վճռորոշ քայլն է։ Դուք այլևս չեք կարող շփոթված լինել և չեք կարող այլևս այդպես ընդհատումներով առաջ շարժվել։ Ե՞րբ կկարողանաք հասնել նշանակության վայրին։ Պետք է ձեր առավելագույնն անեք՝ առանց կանգ առնելու դեպի վերջնագիծը վազելու համար։ Մի՛ թուլացեք ամենավճռորոշ պահին, արիաբար առա՛ջ շարժվեք, և առատ խնջույքը ձեր առջև կլինի։ Շտապ հագե՛ք ձեր հարսանեկան զգեստներն ու արդարության պատմուճանները և մասնակցե՛ք Քրիստոսի հարսանեկան ընթրիքին․ վայելե՛ք ընտանեկան երջանկությունը հավիտյան։ Դու այլևս ընկճված, տխուր ու հառաչող չես լինի, ինչպես նախկինում։ Այդ ժամանակի ամեն ինչ ծխի պես ցնդած կլինի, և միայն Քրիստոսի հարություն առած կյանքը քո մեջ իշխանություն կունենա։ Քո ներսում մաքրման ու լվացման միջոցով սրբագործված մի տաճար կլինի, և հարության կյանքը, որը ձեռք ես բերել, կբնակվի քո մեջ հավիտյանս հավիտենից։

Նախորդը.  Գլուխ 27

Հաջորդը.  Գլուխ 41

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger