Գլուխ 35

Գահից յոթ որոտ է դուրս գալիս, ցնցում տիեզերքը, տակնուվրա անում երկինքն ու երկիրը և հնչում երկինքներով մե՛կ։ Ձայնը ծակում է ականջը, և մարդիկ չեն կարող խուսափել դրանից, ոչ էլ կարող են թաքնվել դրանից։ Որոտն ու կայծակը պոռթկում են, և ակնթարթորեն երկինքն ու երկիրն ահռելի փոփոխությունների են ենթարկվում, իսկ մարդիկ հոգեվարքի մեջ են։ Ապա՝ կայծակնային արագությամբ, ողջ տիեզերքը համակվում է երկնքից թափվող կատաղի փոթորկո՛վ։ Երկրի ծայրերի յուրաքանչյուր անկյունում՝ ցնցուղի պես մանրակրկիտ, այն ոչ մի բիծ չի հանդուրժում՝ ամեն ինչ լվանալով ոտքից գլուխ. ոչինչ չի կարող թաքնվել դրանից, ոչ էլ որևէ մարդ կարող է մեկուսանալ դրանից։ Որոտի ձայները՝ կայծակի փայլատակումների պես, շողշողում են սառը լույսով և ստիպում մարդկանց դողա՛լ վախից։ Սուր երկսայր թուրը տապալում է ըմբոստության որդիներին։ Թշնամիները բախվում են աղետի՝ չունենալով թաքնվելու տեղ. նրանք շշմում են քամու և անձրևի հորձանքի մեջ, գլխապտույտ են ունենում հարվածից և անմիջապես մեռած ընկնում են հոսող ջրերի մեջ ու քշվում։ Նրանց համար միայն մահ կա, և գոյատևելու՝ ոչ մի ճանապարհ։ Յոթ որոտը դուրս է գալիս Ինձնից՝ կրելով Իմ մտադրությունը և տապալում Եգիպտոսի անդրանիկ որդիներին, պատժում չարերին և մաքրագործում Իմ եկեղեցիները, որպեսզի բոլորն ազգակից լինեն միմյանց, անկեղծ լինեն իրենք իրենց հանդեպ և Ինձ հետ մեկ սիրտ ունենան և որպեսզի տիեզերքի բոլոր եկեղեցիները միավորվեն՝ որպես մեկ ամբողջություն։ Սա է Իմ նպատակը։

Որոտը հնչում է, և դրան հետևում են ողբի ձայները։ Ոմանք արթնանում են իրենց նիրհից և, խիստ տագնապած, խոր ինքնաքննությամբ են զբաղվում ու շտապ վերադառնում գահի առջև։ Նրանք դադարեցնում են իրենց մոլեգնած խաբեությունն ու վրդովեցուցիչ արարքները. նման մարդկանց համար արթնանալը դեռ ուշ չէ։ Դիտում եմ գահից։ Զննում եմ մարդկանց սրտերի խորքերը։ Փրկում եմ նրանց, ովքեր թախանձալից և ջերմեռանդորեն փափագում են Ինձ, և ողորմություն եմ ցուցաբերում նրանց։ Նրանց, ովքեր իրենց սրտում սիրում են Ինձ ամեն ինչից առավել, նրանց, ովքեր հասկանում են Իմ մտադրությունները և հետևում են Ինձ մինչև ճանապարհի վերջը, Ես կփրկեմ հավիտյանս։ Իմ ձեռքն ապահով կպահի նրանց, որպեսզի նրանք չբախվեն այս տեսարանին և ոչ մի վնաս չկրեն։ Ոմանք, երբ տեսնում են փայլատակող կայծակի այս տեսարանը, անարտահայտելի թշվառություն են զգում իրենց սրտերում և ծայրաստիճան զղջում։ Եթե նրանք համառեն այսպես վարվելու մեջ, նրանց համար արդեն չափազանց ուշ կլինի։ Օ՜, ամեն, ամե՛ն ինչ։ Ամենը կկատարվի։ Սա նույնպես փրկության Իմ միջոցներից մեկն է։ Ես փրկում եմ Ինձ սիրողներին և տապալում չարերին՝ Իմ արքայությունը երկրի վրա դարձնելով հաստատուն և կայուն և թույլ տալով, որ տիեզերքում ու երկրի ծայրերում բյուրավոր ազգերն ու մարդիկ և յուրաքանչյուր մարդ իմանա, որ Ես մեծափառություն եմ, Ես լափող կրակ եմ, Ես այն Աստվածն եմ, որը զննում է յուրաքանչյուր մարդու սրտի խորքերը։ Այսուհետ մեծ սպիտակ գահի դատաստանն ակնհայտորեն բացահայտվում է բազմություններին, և բյուրավոր մարդկանց հայտարարվում է, որ դատաստանը սկսվե՛լ է։ Անկասկած է, որ բոլոր նրանք, ովքեր մի բան են ասում, բայց այլ բան մտածում, նրանք, ովքեր կասկածում են և չեն համարձակվում վստահելի լինել, նրանք, ովքեր վատնում են իրենց ժամանակը և ովքեր հասկանում են Իմ մտադրությունները, բայց պատրաստակամ չեն կիրառել դրանք՝ նրանք բոլորը պետք է դատվեն։ Դուք պետք է ուշադիր քննեք ձեր սեփական մտադրություններն ու դրդապատճառները և զբաղեցնեք ձեր ճիշտ տեղը. լրջորեն կիրառեք Իմ խոսքերը, կենտրոնացեք ձեր կյանքի փորձառության վրա և խանդավառությամբ մի՛ գործեք արտաքին գործերում, այլ դարձրեք ձեր կյանքն աճած, հասուն, կայուն և փորձառու։ Միայն այդ ժամանակ կհամապատասխանեք Իմ մտադրություններին։

Շահագործման ոչ մի հնարավորություն մի՛ տվեք Սատանայի ծառաներին կամ չար ոգիների արարքներին՝ խաթարելու և քանդելու այն, ինչ Ես կառուցում եմ։ Նրանք պետք է խստորեն սահմանափակվեն և կանգնեցվեն. նրանց հետ կարելի է վարվել միայն սուր թրի միջոցով։ Ծանր հանցանք գործածները պետք է անմիջապես արմատախիլ արվեն՝ ապագա խնդիրները կանխելու համար։ Եվ եկեղեցին կկատարելագործվի՝ զերծ որևէ պակասությունից և այն կլինի առողջ՝ լի կենսունակությամբ և էներգիայով։ Փայլատակող կայծակից հետո զնգում են որոտի ճայթյուններ։ Դուք չպետք է անփույթ լինեք և չպետք է հանձնվեք, այլ պետք է անեք առավելագույնը՝ հասնելու համար և դուք անշուշտ կկարողանաք տեսնել, թե ինչ է անում Իմ ձեռքը, ինչ եմ մտադիր ձեռք բերել, ինչ եմ մտադիր դեն նետել, ինչ եմ մտադիր կատարելագործել, ինչ եմ մտադիր արմատախիլ անել, ինչ եմ մտադիր տապալել. այս ամենը կբացվի ձեր աչքերի առաջ՝ թույլ տալով ձեզ հստակ տեսնել Իմ ամենակարողությունը։

Գահից մինչև տիեզերք և երկրի ծայրերը՝ յոթ որոտն արձագանքում է։ Մարդկանց մի մեծ խումբ կփրկվի և կհանձնվի Իմ գահի առջև։ Հետևելով կյանքի այս լույսին՝ մարդիկ գոյատևելու ճանապարհ են փնտրում և չեն կարող չգալ Ինձ մոտ, ծնկի չիջնել երկրպագության մեջ և իրենց բերաններով չկանչել ամենակարող ճշմարիտ Աստծու անունն ու աղերսանքի ձայն չբարձրացնել։ Բայց որոտը հնչում է նրանց ականջներում, ովքեր դիմակայում են Ինձ, կարծրացնում իրենց սրտերը, և անկասկած նրանք պետք է մահանան։ Սա պարզապես նրանց ելքն է։ Իմ սիրելի հաղթական որդիներն անշուշտ կմնան Սիոնում, և բյուրավոր մարդիկ կտեսնեն, թե ինչ են նրանք ստանալու, և վիթխարի փառք կհայտնվի ձեր առջև։ Ճշմարտապես, սա արտակարգ մեծ օրհնություն և դժվար նկարագրելի մի քաղցրություն է։

Յոթ որոտի ճայթյունը փրկություն է նրանց համար, ովքեր սիրում են Ինձ, ովքեր ճշմարիտ սրտով փափագում են Ինձ։ Նրանք, ովքեր պատկանում են Ինձ, և ում նախասահմանել ու ընտրել եմ, բոլորն ի վիճակի են գալու Իմ անվան տակ։ Նրանք կարող են լսել Իմ ձայնը։ Սա Աստծու կանչն է նրանց։ Թող երկրի ծայրերում գտնվողները տեսնեն, որ Ես արդար, հավատարիմ, սիրառատ բարություն, ողորմություն, մեծափառություն, լափող կրակ և, ի վերջո, անողոք դատաստան եմ։

Թող աշխարհում բոլորը տեսնեն, որ Ես եմ իսկական և կատարյալ Ինքը՝ Աստված։ Բոլոր մարդիկ լիովին համոզված են, և ոչ ոք չի համարձակվում կրկին դիմակայել Ինձ, ոչ էլ կրկին դատել Ինձ կամ զրպարտել Ինձ։ Հակառակ դեպքում՝ անեծքներն անմիջապես կգան նրանց վրա, և աղետ կպատուհասի նրանց։ Նրանք կարող են միայն լաց լինել և կրճտացնել ատամները՝ իրենց իսկ ոչնչացումը բերելով իրենց վրա։

Թող բյուրավոր մարդիկ իմանան, թող հայտնի լինի ողջ տիեզերքում և երկրի ծայրերում, յուրաքանչյուր ընտանիքում և բոլոր մարդկանց մեջ, որ Ամենակարող Աստված միակ ճշմարիտ Աստվածն է։ Բոլորը՝ մեկը մյուսի հետևից, ծնկի կիջնեն և կերկրպագեն Ինձ, և նույնիսկ երեխաները, որոնք նոր են սովորել խոսել, կկանչեն՝ «Ամենակարող Աստվա՛ծ»։ Իշխանություն բանեցնող այդ պաշտոնյաները նույնպես իրենց սեփական աչքերով կտեսնեն իրենց առջև հայտնված ճշմարիտ Աստծուն և նրանք նույնպես երեսնիվայր կընկնեն երկրպագության մեջ՝ աղերսելով ողորմություն և Նրա ներումը, բայց իսկապես չափազանց ուշ է, քանզի նրանց վախճանի ժամանակը եկել է։ Նրանք կարող են միայն հասցվել իրենց վախճանին և դատապարտվել անհատակ անդնդին։ Ավարտին կհասցնեմ ողջ դարաշրջանը և է՛լ ավելի կամրապնդեմ Իմ թագավորությունը։ Բյուրավոր ազգերն ու մարդիկ կենթարկվեն Իմ առջև հավիտյանս հավիտենի՛ց։

Նախորդը.  Գլուխ 34

Հաջորդը.  Գլուխ 36

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger