Գլուխ 41

Եկեղեցում ծագող խնդիրների վերաբերյալ միշտ մի՛ լցվեք այդպիսի ծանր կասկածներով։ Եկեղեցին կառուցելու ընթացքում սխալներն անխուսափելի են, սակայն խնդիրների բախվելիս մի՛ մատնվեք խուճապի, այլ հանդարտվեք և հավաքվեք։ Մի՞թե արդեն ձեզ չեմ ասել։ Հաճախ եկ Իմ առջև և աղոթիր, և Ես կբացահայտեմ քեզ Իմ մտադրությունները: Եկեղեցին Իմ սիրտն է և Իմ վերջնական նպատակը. ուրեմն` ինչպե՞ս կարող էի չսիրել այն։ Մի՛ վախեցիր, երբ եկեղեցում նման բաներ են տեղի ունենում. դրանք տեղի են ունենում Իմ թույլտվությամբ։ Կանգնի՛ր և խոսի՛ր Իմ անունից։ Հավատա՛, որ ամեն ինչ և բոլոր իրադարձությունները թույլատրված են Իմ գահով և պարունակում են Իմ մտադրությունները։ Եթե ​​շարունակես անկառավարելի կերպով հաղորդակցվել, հավանաբար խնդիրներ կառաջանան։ Մտածե՞լ ես արդյոք հետևանքների մասին։ Եթե այդպես վարվես, Սատանան կօգտվի դրանից։ Հաճախ եկ Իմ առջև։ Ես պարզ կխոսեմ. եթե պատրաստվում ես որևէ բան անելու առանց Իմ առջև գալու, մի՛ պատկերացրու, թե կկարողանաս այն ավարտին հասցնել։ Դուք եք, որ Ինձ ստիպել եք գալ այս դիրքին։

Մի՛ հուսահատվիր, մի՛ թուլացիր, և Ես քեզ բաներ կբացահայտեմ։ Թագավորություն տանող ճանապարհն այնքան էլ հարթ չէ. ոչինչ այդքան էժան չի լինում։ Դու ցանկանում ես, որ օրհնությունները հեշտությամբ գան քեզ վրա, այնպես չէ՞։ Այսօր բոլորը դառը փորձությունների են առերեսվելու։ Առանց այդպիսի փորձությունների ձեր՝ Ինձ սիրող սիրտը չի զորանա, և դուք ճշմարիտ սեր չեք ունենա Իմ հանդեպ։ Նույնիսկ եթե այդ փորձությունները միայն փոքր հանգամանքներից կազմված լինեն, բոլորը պիտի անցնեն դրանց միջով. պարզապես փորձությունների ուժգնությունը տարբեր կլինի։ Փորձություններն օրհնություն են Իմ կողմից, և քանի՞սդ եք հաճախ ծնկի գալիս Իմ առջև՝ Իմ օրհնությունը խնդրելով։ Հիմա՛ր երեխաներ։ Դուք միշտ կարծում եք, որ մի քանի բարենպաստ խոսքերը համարվում են Իմ օրհնությունը, բայց երբեք չեք հավատում, որ դառնությունն է Իմ օրհնությունը։ Նրանք, ովքեր կիսում են Իմ դառնությունը, անպայման կկիսեն Իմ քաղցրությունը։ Սա է Իմ խոստումը և Իմ օրհնությունը ձեզ։ Մի՛ երկմտեք ուտել, խմել և վայելել Իմ խոսքերը։ Երբ խավարն անցնում է, լույսը կուտակվում է։ Լուսաբացից առաջ ամենամութն է լինում. դրանից հետո երկինքն աստիճանաբար պայծառանում է, իսկ հետո ծագում է արևը։ Մի՛ վախեցեք և մի՛ երկնչեք։ Այսօր Ես աջակցում եմ Իմ որդիներին և Իմ զորությունն ի գործ եմ դնում նրանց համար։

Երբ խոսքը վերաբերում է եկեղեցական գործերին, մշտապես մի՛ խուսափեք ձեր պատասխանատվությունից։ Եթե հարցը բարեխղճորեն բերեք Իմ առջև, կգտնեք ճանապարհ։ Երբ նման աննշան խնդիր է առաջանում, արդյո՞ք դուք վախենում և խուճապի եք մատնվում՝ չգիտենալով, թե ինչ անել։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Հաճախ Ինձ մոտ եկեք»։ Դուք բարեխղճորեն կիրարկե՞լ եք այն բաները, որոնք Ես խնդրում եմ ձեզ անել։ Քանի՞ անգամ եք խորհել Իմ խոսքերի շուրջը։ Եթե դուք դա չեք արել, ապա որևէ հստակ պատկերացում չունեք։ Մի՞թե դա ձեր իսկ գործը չէ։ Դուք մեղադրում եք ուրիշներին, բայց փոխարենն ինչո՞ւ ինքներդ ձեզ չեք ատում։ Դուք փչացնում եք բաները, իսկ հետո մնում եք անփույթ և ձևական. դուք պետք է ուշադրություն դարձնեք Իմ խոսքերին։

Հնազանդներն ու ենթարկվողները մեծ օրհնություններ կստանան։ Եկեղեցում հաստատուն կանգնեք Իմ հանդեպ ձեր վկայության մեջ և պաշտպանեք ճշմարտությունը։ Ճիշտը ճիշտ է, իսկ սխալը՝ սխալ․ սևն ու սպիտակը մի՛ խառնեք։ Դուք պետք է պայքարեք Սատանայի դեմ և լիովին ջախջախեք նրան, որպեսզի այն երբեք այլևս չկարողանա բարձրանալ։ Դուք պետք է տաք ամենը, ինչ ունեք՝ Իմ վկայությունը պաշտպանելու համար։ Սա պիտի լինի ձեր գործողությունների նպատակը. մի՛ մոռացեք սա։ Սակայն այժմ դուք չունեք հավատք և զանազանելու կարողություն և երբեք չեք կարողանում ընկալել Իմ խոսքերն ու մտադրությունները։ Այնուամենայնիվ, մի՛ եղեք անհամբեր. ամեն ինչ ընթանում է Իմ քայլերի համաձայն, իսկ անհամբեր լինելը միայն խնդիրներ է ծնում։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք Իմ առջև, կարևորություն մի տվեք ձեր ֆիզիկական մարմնի սննդին ու հագուստին և հաճախ փնտրեք Իմ մտադրությունները։ Ես կբացահայտեմ քեզ Իմ մտադրությունները, և դու աստիճանաբար կգտնես դրանք ամեն ինչում, որպեսզի Ես հնարավորություն ունենամ գործելու յուրաքանչյուր մարդու մեջ առանց խոչընդոտի, և Իմ սիրտը բավարարվի։ Այդ ժամանակ դուք կստանաք օրհնություններ Ինձ հետ հավիտյանս հավիտենից։

Նախորդը.  Գլուխ 33

Հաջորդը.  Գլուխ 44

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger