Գլուխ 44

Ես արդար եմ, Ես հավատարիմ եմ և այն Աստված եմ, որ զննում է մարդու ամենածածուկ սիրտը։ Ես անմիջապես կբացահայտեմ, թե ով է անկեղծ, և ով՝ կեղծ։ Մի՛ մատնվեք խուճապի․ ամեն ինչ գործում է Իմ ժամանակի համաձայն։ Թե ով անկեղծորեն Իմ կարիքն ունի, և ով՝ ոչ, Ես ձեզ մեկ առ մեկ կասեմ։ Դուք պարզապես կենտրոնացե՛ք կուշտ ուտելու և խմելու վրա, Իմ ներկայության մեջ Ինձ մոտենալու վրա, և Ես Ինքս կկատարեմ Իմ աշխատանքը։ Շատ մի՛ անհանգստացեք արագ արդյունքների համար․ Իմ աշխատանքը մի բան չէ, որը կարող է միանգամից իրականացվել։ Դրա մեջ կան Իմ քայլերն ու Իմ իմաստությունը, և այդ իսկ պատճառով Իմ իմաստությունը բացահայտվում է։ Ես ձեզ թույլ կտամ տեսնել այն, ինչ կատարվում է Իմ ձեռքերով՝ չարի պատժումն ու բարու վարձատրությունը։ Ես բացարձակապես անաչառ եմ բոլոր մարդկանց հանդեպ։ Ձեզ, որ Ինձ անկեղծորեն սիրում եք, Ես անկեղծորեն կսիրեմ, իսկ նրանց հանդեպ, ովքեր Ինձ անկեղծորեն չեն սիրում, Իմ ցասումը հավիտյան կլինի նրանց հետ, որպեսզի նրանք հավիտյան հիշեն, որ Ես եմ ճշմարիտ Աստված՝ այն Աստված, որ զննում է մարդու ամենածածուկ սիրտը։ Մարդկանց երեսին մի ձևով մի՛ գործիր, իսկ նրանց թիկունքում՝ մեկ այլ ձևով․ Ես հստակ տեսնում եմ այն ամենը, ինչ դու անում ես, և թեև դու կարող ես խաբել ուրիշներին, Ինձ խաբել չես կարող։ Ես այդ ամենը հստակ տեսնում եմ։ Քեզ համար անհնար է որևէ բան թաքցնել․ ամեն ինչ Իմ ձեռքերի մեջ է։ Քեզ շատ խելացի մի՛ կարծիր և մի՛ մտածիր, թե այդքան հմուտ ես քո չնչին հաշվարկների մեջ։ Ես ասում եմ քեզ` որքան էլ մարդը շատ ծրագրեր մշակի՝ լինեն դրանք հազարավոր թե տասնյակ հազարավոր, վերջում նա չի կարող փախչել Իմ աղդեցությունից։ Բոլոր բաներն ու բոլոր իրադարձությունները վերահսկվում են Իմ ձեռքերով, էլ ուր մնաց մեկ մարդը։ Մի՛ փորձիր խուսափել Ինձանից կամ թաքնվել, մի՛ փորձիր շողոքորթել կամ թաքցնել։ Մի՞թե դեռ չես տեսնում, որ Իմ փառավոր դեմքը, Իմ ցասումն ու Իմ դատաստանը հրապարակայնորեն բացահայտվել են։ Ով անկեղծորեն չի փնտրում Ինձ, Ես նրան անմիջապես և առանց ողորմության կդատեմ։ Իմ ողորմությունը հասել է իր ավարտին․ այլևս ոչինչ չի մնացել։ Այլևս կեղծավոր մի՛ եղեք և վերջ տվեք ձեր վայրենի ու անխոհեմ ձևերին։

Որդյա՛կ Իմ, ակնաջիդ օղ՛ արա՝ ավելի շատ ժամանակ անցկացրու՛ Իմ ներկայության մեջ, և Ես քեզ կաջակցեմ։ Մի՛ վախեցիր, վերցրու՛ Իմ սուր երկսայրի սուրը և, Իմ մտադրությունների համաձայն, մինչև վերջ պատերազմիր՛ Սատանայի դեմ։ Ես քեզ կպաշտպանեմ․ ոչ մի անհանգստություն մի՛ ունեցիր։ Բոլոր ծածուկ բաները կբացվեն և կբացահայտվեն։ Ես այն Արևն եմ, որ լույս է ճառագում՝ անողոքաբար լուսավորելով ամբողջ խավարը։ Իմ դատաստանն ամբողջությամբ իջել է․ եկեղեցին մարտադաշտ է։ Դուք բոլորդ պետք է պատրաստվեք, և քո ամբողջ էությունը նվիրի՛ր վերջին, վճռական ճակատամարտին․ Ես անպայման կպաշտպանեմ քեզ, որպեսզի Ինձ համար մղես բարի և հաղթական պատերազմը։

Զգո՛ւյշ եղեք․ այսօր մարդկանց սրտերը նենգ ու անիմանալի են․ անհնար է վստահել նրանց։ Միայն Ես եմ լիովին ձեզ հետ։ Նենգություն չկա Իմ մեջ․ պարզապես ապավինե՛ք Ինձ։ Իմ որդիները վերջին, վճռական պատերազմում անպայման պիտի հաղթանակած լինեն, իսկ Սատանան, անկասկած, պիտի դուրս գա կենաց-մահու պայքարի։ Մի՛ վախեցիր։ Ես քո զորությունն եմ և քո ամեն ինչն եմ։ Չափից դուրս մի՛ մտահոգվիր․ դա հոգածելու քեզ համար չափազանց շատ է։ Ինչպես նախկինում ասել եմ, Ես այլևս ձեզ չեմ ստիպի առաջ շարժվել ճանապարհով, որովհետև ժամանակը չափազանց սուղ է։ Ես քո ականջից բռնելու և զգուշացնելու համար այլևս ժամանակ չունեմ․ դա այլևս հնարավոր չէ։ Դու պարզապես ավարտի՛ր քո պատրաստությունները պատերազմի համար։ Ես ամբողջ պատասխանատվությունը քեզ համար Ինձ վրա եմ վերցնում․ ամեն բան Իմ ձեռքերում է։ Սա կենաց-մահու ճակատամարտ է, և կողմերից մեկն անպայման պիտի կործանվի։ Բայց դու պետք է հստակ հասկանաս սա՝ Ես հավիտյան հաղթական և անպարտ եմ, իսկ Սատանան, անպայման, պիտի կործանվի։ Սա Իմ ընթացակարգն է, Իմ աշխատանքը, Իմ կամքն ու Իմ ծրագիրը։

Կատարված է։ Ամեն ինչ կատարված է։ Մի՛ ընկճվիր և մի՛ վախեցիր։ Ես քեզ հետ և դու Ինձ հետ հավիտյանս հավիտենից պիտի թագավորենք։ Իմ խոսքերը, մեկ անգամ հնչեցված լինելով, այլևս երբեք չեն փոխվի, և իրադարձությունները շուտով վրա կհասնեն ձեզ։ Արթո՛ւն եղեք։ Դուք պետք է խորապես խորհեք յուրաքանչյուր տողի շուրջ․ այլևս անորոշ մի՛ եղեք Իմ խոսքերի նկատմամբ։ Դուք պետք է հստակ հասկանաք դրանք։ Դուք պետք է հիշեք՝ ավելի շատ ժամանա՛կ անցկացրեք Իմ ներկայության մեջ։

Նախորդը.  Գլուխ 41

Հաջորդը.  Գլուխ 53

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger