Գլուխ 62

Իմ մտադրություններն ըմբռնելը նրա համար չէ, որ պարզապես իմանաս դրանք, այլ որպեսզի գործես՝ Իմ ցանկությունների համաձայն։ Մարդիկ պարզապես չեն հասկանում Իմ սիրտը։ Երբ Ես ասում եմ, որ ուղղությունն արևելքն է, նրանք չեն կարող չխորհել՝ մտածելով. «Արդյոք դա իսկապե՞ս արևելքն է։ Գուցե այդպես չէ։ Ես չեմ կարող այդքան հեշտությամբ հավատալ դեռ պետք է ինքս տեսնեմ»։ Ահա այս աստիճանի դժվար է ձեզ՝ մարդկանցդ հետ գործ ունենալը․ դուք չգիտեք, թե ինչ է իրական հնազանդությունը։ Երբ իմանաք Իմ ցանկությունները, զբաղվե՛ք միայն դրանք իրագործելով. մի՛ մտածեք։ Միշտ թերահավատորեն ես վերաբերվում Իմ ասածին և այն ըմբռնելու անհեթեթ ձև ունես։ Ինչպե՞ս կարող է սա ճշմարիտ ըմբռնման հանգեցնել։ Երբեք չես մտնում Իմ խոսքերի մեջ։ Ինչպես նախկինում ասել եմ, Ես մարդկանց մեջ ուզում եմ տեսնել արժեք, այլ ոչ թե քանակ։ Ով էլ չի կենտրոնանում Իմ խոսքերի մեջ մտնելու վրա, արժանի չէ լինելու Քրիստոսի լավ զինվորը. Փոխարենը՝ նա գործում է որպես Սատանայի ծառա և խանգարում է Իմ գործը։ Մի՛ կարծեք, թե սա փոքր հարց է։ Ով խանգարում է Իմ գործը, խախտում է Իմ կառավարչական հրամանագրերը, և վստահաբար Ես խստորեն կկարգավարժեմ նման մարդկանց։ Սա նշանակում է, որ այսուհետ, եթե մի պահ երես թեքես Ինձնից, դատաստանը կհասնի քեզ։ Եթե չես հավատում Իմ խոսքերին, ապա ինքդ տես, թե ինչ վիճակ է լինում Իմ դեմքի լույսի ներքո ապրելիս, և ինչ վիճակ է լինում Ինձ լքելիս։

Չեմ մտահոգվում, եթե չես ապրում հոգում։ Իմ գործն առաջ է ընթացել մինչև ներկայիս փուլը, ուստի ի՞նչ կարող ես անել։ Մի՛ անհանգստացիր, քանզի այն ամենը, ինչ Ես անում եմ, ունի իր քայլերը, և Ես Ինքս կանեմ Իմ գործը։ Հենց որ Ես գործեմ, բոլորը լիովին կհամոզվեն. հակառակ դեպքում Ես նրանց կենթարկեի ավելի մեծ հանդիմանության, ինչն է՛լ ավելի է առնչվում Իմ կառավարչական հրամանագրերին։ Կարելի է տեսնել, որ Իմ կառավարչական հրամանագրերն արդեն սկսել են հռչակվել ու կիրառվել և այլևս թաքնված չեն։ Պետք է հստա՛կ տեսնեք սա։ Այժմ ամեն ինչ առնչվում է Իմ կառավարչական հրամանագրերին, և ով էլ խախտի դրանք, պետք է կորուստ կրի։ Սա փոքր հարց չէ։ Արդյոք իսկապես որոշակի ըմբռնում ունե՞ք սրա վերաբերյալ։ Արդյոք հստակ տեսնո՞ւմ եք սա։ Ես կսկսեմ հաղորդակցվել․ աշխարհի բյուրավոր ազգերն ու ժողովուրդները կառավարվում են Իմ ձեռքերում, և անկախ իրենց կրոնից՝ նրանք պետք է հոսեն hետ՝ դեպի Իմ գահը։ Իհարկե, ոմանք դատվելով կնետվեն անհատակ անդունդ (լինելով կորստյան մատնվածներ․ նրանք ամբողջովին կայրվեն և այլևս չեն մնա), մինչդեռ ոմանք դատվելով կընդունեն Իմ անունը և կդառնան Իմ Թագավորության մարդիկ (ինչը նրանք կվայելեն միայն հազար տարի)։ Սակայն դուք հավիտյանս կթագավորեք Ինձ հետ, և քանզի նախկինում տառապել եք Ինձ համար, Ես թույլ կտամ, որ ձեր կրած տառապանքը փոխարինվի այն օրհնություններով, որոնք Ես շնորհում եմ ձեզ, և որոնք անվերջ են։ Նրանք, ովքեր Իմ ժողովուրդն են, պարզապես կշարունակեն ծառայություն մատուցել Քրիստոսին։ Այն, ինչ այստեղ կոչվում է վայելք, միայն վայելք չի նշանակում, այլ նաև այն, որ այդ մարդիկ զերծ կմնան աղետներ կրելուց։ Սա է ներքին իմաստը, որ ձեզանից Իմ պահանջներն այժմ այդքան խիստ են, և որ ամեն ինչ այժմ առնչվում է Իմ կառավարչական հրամանագրերին։ Սրա պատճառն այն է, որ եթե չընդունեիք Իմ կրթումը, Ես ոչ մի կերպ չէի կարողանա տալ ձեզ այն, ինչ պետք է ժառանգեիք։ Նույնիսկ այդ դեպքում դեռ վախենում եք տառապանքից և երկյուղում եք, որ ձեր հոգիները կվիրավորվեն՝ միշտ մտածելով մսեղիի մասին և անընդհատ ինքներդ ձեզ համար կարգավորումներ ու ծրագրեր կազմելով։ Մի՞թե Իմ կարգավորումները ձեզ համար անհամապատասխան են։ Ուրեմն ինչո՞ւ ես նորից ու նորից ինքդ քեզ համար կարգավորումներ անում։ Դու անարգում ես Ինձ։ Այդպես չէ՞։ Ես ինչ-որ բան եմ կարգավորում քեզ համար, իսկ դու լիովին մերժում ես այն և քո սեփական ծրագրերը կազմում։

Դուք կարող եք բոլոր ճիշտ բաներն ասել, բայց իրականում բոլորովին չեք ընկալում Իմ մտադրությունները։ Լսե՛ք Ինձ։ Ես հաստատ չէի ասի, թե ձեր մեջ կա մեկը, որն ունակ է ճշմարտապես հաշվի առնելու Իմ մտադրությունները։ Թեև քո գործողությունները կարող են Իմ մտադրությունների համաձայն լինել, Ես հաստատ չեմ գովաբանի քեզ։ Սա է փրկության Իմ մեթոդը։ Նույնիսկ այդ դեպքում երբեմն դեռ ինքնագոհ եք՝ ձեզ հիասքանչ համարելով, մինչդեռ արհամարհում եք բոլոր մյուսներին։ Սա մարդու ապականված խառնվածքի մի կողմն է։ Երբ Ես մատնանշում եմ սա, բոլորդ ընդունում եք այն, բայց սա մակերեսային է։ Որպեսզի կարողանաք ճշմարտապես փոխվել, պետք է մոտենաք Ինձ։ Հաղորդակցվի՛ր Ինձ հետ, և Ես շնորհ կպարգևեմ քեզ։ Որոշ մարդիկ ուզում են միայն պարապ նստել և հնձել այն, ինչ ուրիշներն են ցանել՝ կարծելով, թե հագնվելու համար իրենց պետք է միայն պարզել ձեռքերը, իսկ սնվելու համար՝ միայն բացել բերանները՝ պարզապես սպասելով, որ ուրիշները ծամեն իրենց սնունդը և դնեն իրենց բերանը՝ որ իրենք կուլ տան այն։ Նման մարդիկ ամենահիմարն են՝ սիրելով ուտել այն, ինչ ծամել են ուրիշները։ Սա նաև մարդու ամենածույլ կողմի դրսևորումն է։ Իմ այս խոսքերը լսելուց հետո այլևս չպետք է անտեսեք դրանք։ Միայն կրկնապատկելով ձեր ուշադրությունը` դուք ճիշտ կվարվեք և միայն այդժամ կբավարարեք Իմ մտադրությունները։ Սա հնազանդության և ենթարկման լավագույն տեսակն է։

Նախորդը.  Գլուխ 61

Հաջորդը.  Գլուխ 63

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger