Գլուխ 82
Լսելով Իմ խոսքերը՝ բոլորը սարսափում են, յուրաքանչյուր ոք լցվում է տագնապով։ Ինչի՞ց եք վախենում։ Չեմ պատրաստվում սպանել ձեզ։ Պարզապես վախենում եք ձեր չարագործությունների բացահայտումից։ Այն, ինչ անում եք Իմ թիկունքում, այնքան թեթևամիտ է և անարժեք։ Դա ստիպել է Ինձ այնքան ատել ձեզ, որ խորապես կցանկանյի, որ բոլոր նրանց, ում չեմ նախասահմանել և ընտրել, անհատակ անդունդը նետած լինեի, որպեսզի ջարդուփշուր լինեին։ Սակայն ունեմ Իմ ծրագիրը, ունեմ այն, ինչ մտադիր եմ անել։ Առայժմ կխնայեմ քո խղճուկ կյանքը՝ նախ թույլ տալով քեզ ավարտել Ինձ ծառայություն մատուցելը, իսկ հետո դեն կշպրտեմ քեզ։ Չեմ ցանկանում տեսնել նման արարածների։ Նրանք նախատինք են Իմ անվանը։ Գիտե՞ք սա։ Հասկանո՞ւմ եք։ Անարժեք թշվառականներ։ Լա՛վ իմացիր սա։ Երբ քեզ օգտագործում են, Ես եմ դա անում, և երբ քեզ չեն օգտագործում, դա նույնպես Ինձնից է։ Ամեն բան ներդաշնակեցվում է Իմ կողմից, և Իմ ձեռքերում ամեն ինչ հնազանդ է և կանոնավոր։ Ով համարձակվի անտեղի շարժվել, անմիջապես կտապալվի Իմ ձեռքով։ Հաճախ եմ ասում՝ «տապալել»։ Կարծո՞ւմ ես, որ իսկապես դա անում եմ Իմ սեփական ձեռքո՞վ։ Դրա կարիքը չկա։ Իմ գործողություններն անմիտ չեն, ինչպես մարդիկ են պատկերացնում։ Ի՞նչ է նշանակում, երբ ասվում է, որ ամեն բան հաստատվում և իրագործվում է Իմ խոսքերով։ Ամեն բան իրագործվում է առանց Իմ մատն անգամ շարժելու։ Հասկանո՞ւմ ես Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը։
Երբեք փրկություն չեմ բերի նրանցից որևէ մեկին, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ։ Նրանք բաժին չունեն Իմ թագավորության մեջ։ Պատճառն այն է, որ այս մարդիկ միայն զբաղված են արտաքին գործերով, այլ ոչ թե հետևում են Իմ կամքին։ Թեև ներկայումս օգտագործում եմ նրանց, բայց իրականում նրանք այն մարդիկ են, որոնց ամենից շատ եմ ատում, այն մարդիկ, որոնցից ամենից շատ եմ գարշում։ Այսօր սիրում եմ նրան, ով կարող է հետևել Իմ կամքին, ով կարող է հաշվի առնել Իմ հոգսերը և ով կարող է անկեղծությամբ ու ճշմարտացիությամբ իր ողջ էությունն ընծայել Ինձ։ Մշտապես լուսավորություն կբերեմ նրանց և թույլ չեմ տա, որ լքեն Ինձ։ Հաճախ եմ ասում. «Ես անշուշտ շատ կօրհնեմ ձեզնից նրանց, ովքեր անկեղծորեն ծախսվում են Ինձ համար»։ Ինչի՞ն է վերաբերում «օրհնելը»։ Գիտե՞ս։ Սուրբ Հոգու ներկայիս գործի համատեքստում այն վերաբերում է այն հոգսերին, որոնք տալիս եմ քեզ։ Քանզի բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի են հոգս կրելու եկեղեցու համար և ովքեր անկեղծորեն ընծայում են իրենց հանուն Ինձ, նրանց հոգսերն ու անկեղծությունը օրհնություններ են, որոնք գալիս են Ինձնից։ Բացի այդ, այն հայտնությունները, որոնք տալիս եմ նրանց ներսում, նույնպես օրհնություն են Ինձնից։ Պատճառն այն է, որ նրանք, ովքեր ներկայումս հոգս չունեն, նախասահմանված և ընտրված չեն եղել Իմ կողմից։ Իմ անեծքներն արդեն իջել են նրանց վրա։ Այլ կերպ ասած՝ ում նախասահմանել և ընտրել եմ, նրանք բաժին ունեն Իմ ասածի դրական կողմերից, մինչդեռ, ում չեմ նախասահմանել և ընտրել, կարող են բաժին ունենալ միայն Իմ խոսքերի բացասական կողմերից։ Որքան շատ են խոսվում Իմ խոսքերը, այնքան հստակ է դառնում դրանց իմաստը։ Որքան շատ եմ խոսում, այնքան պարզ են դառնում Իմ խոսքերը։ Յուրաքանչյուր ոք, ով խոտոր և նենգ է, և ում չեմ նախասահմանել, անիծվել է Իմ կողմից աշխարհի արարումից առաջ։ Ինչո՞ւ է ասվում, որ ձեր ծննդյան տարին, ամիսը, օրը և նույնիսկ ժամը, րոպեն ու վայրկյանը պատշաճ կերպով կարգավորվել են Իմ կողմից։ Վաղուց նախասահմանել եմ, թե ովքեր կհասնեն անդրանիկ որդիների կարգավիճակին։ Նրանք Իմ աչքի առաջ են։ Վաղուց Իմ կողմից թանկ են համարվել և վաղուց տեղ ունեն Իմ սրտում։ Իմ յուրաքանչյուր խոսք կշիռ ունի և կրում է Իմ մտադրությունները։ Ի՞նչ է մարդը։ Բացի այն քչերից, ում սիրում եմ, ովքեր ունեն անդրանիկ որդիների կարգավիճակ, էլ ո՞ր քչերն են հաշվի առնում Իմ մտադրությունները։ Ի՞նչ արժեն Իմ որդիները։ Ի՞նչ արժե Իմ ժողովուրդը։ Նախկինում օգտագործված «Իմ որդիներ» եզրույթն Իմ անդրանիկ որդիների անվանումն էր, բայց Իմ որդիներն ու Իմ ժողովուրդը, որոնք ամոթ չունեին, կարծում էին, թե դա պատվավոր տիտղոս է իրենց համար։ Անամոթաբար մի՛ խաղացեք Իմ անդրանիկ որդիների դերը։ Արդյո՞ք արժանի ես այս տիտղոսին։ Այսօր միակ հաստատվածներն այն մարդիկ են, ովքեր Իմ առաջ կարևոր դիրքեր են զբաղեցրել։ Այս մարդիկ ստացել են անդրանիկ որդիների կարգավիճակ։ Նրանք արդեն բաժին ունեն Իմ գահի, Իմ պսակի, Իմ փառքի և Իմ թագավորության մեջ։ Ամեն բան մանրակրկտորեն կարգավորվել է Իմ կողմից։ Բոլոր նրանք, ովքեր այսօր ստացել են անդրանիկ որդիների կարգավիճակ, անցել են մեծ ցավի, հալածանքի և նեղության միջով, ներառյալ այն, ինչ ապրել են իրենց ընտանիքներում՝ ծնվելու պահից, իրենց սեփական անհատական հեռանկարները, աշխատանքը և ամուսնությունը։ Այս անդրանիկ որդիներն այս կարգավիճակին չեն արժանացել առանց գին վճարելու։ Ավելի շուտ, նրանք արդեն անցել են կյանքի բոլոր կողմերով՝ լավով ու վատով, վերելքներով ու վայրէջքներով։ Բոլոր նրանք, ովքեր նախկինում բարձր էին գնահատվում աշխարհի մարդկանց կողմից և ովքեր հարմարավետության մեջ էին ապրում տանը, բաժին չունեն անդրանիկ որդիների մեջ։ Նրանք արժանի չեն լինելու անդրանիկ որդիներ։ Նրանք ամոթ են բերում Իմ անվանը, և Ես բացարձակապես չեմ ցանկանում նրանց։ Իմ որդիներն ու Իմ ժողովուրդը, որոնց ընտրել եմ, նույնպես լավ համբավ ունեն աշխարհում, բայց շատ են զիջում Իմ անդրանիկ որդիներին։ Ներկայումս օգտագործում եմ որոշ մարդկանց, բայց նրանցից շատերը նույնիսկ արժանի չեն լինելու Իմ ժողովուրդը։ Նրանք լոկ հավիտենական կործանման առարկաներ են։ Նրանք օգտագործվում են որոշ ժամանակ Ինձ ծառայություն մատուցելու համար, բայց նախատեսված չեն երկարաժամկետ օգտագործման համար։ Իմ սրտում արդեն որոշել եմ, թե ովքեր պետք է օգտագործվեն երկարաժամկետ հեռանկարում։ Այսինքն՝ նրանց, ում կարևոր դիրքերում եմ դնում, նրանք են, ում սիրում եմ, և վաղուց եմ սկսել օգտագործել նրանց։ Այլ կերպ ասած՝ նրանց գործառույթներն արդեն սահմանվել են։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնցից գարշում եմ, ներկա փուլում պարզապես օգտագործվում են ժամանակավոր հիմունքներով։ Երբ գան օտարերկրացիները, հենց այդ ժամանակ անդրանիկ որդիները հստակորեն կբացահայտվեն ձեզ։
Հիմա պահանջում եմ ձեզնից արագ հասունանալ և հաշվի առնել Իմ հոգսը։ Այս հոգսը չափազանց մեծ չէ, և միայն կհանձնարարեմ ձեզ անել այն, ինչ ձեր կարողությունների սահմաններում է։ Գիտեմ ձեր հասակը, գիտեմ, թե ինչ գործառույթներ կարող եք իրականացնել։ Գիտեմ այս ամենը և հասկանում եմ այս բաները։ Պարզապես ցանկանում եմ, որ դուք՝ Իմ որդիները, հոժարակամ թողնեք ձեր անձերը և անկեղծորեն կարողանաք սիրել այն, ինչ սիրում եմ ես, ատել այն, ինչ ատում եմ ես, անել այն, ինչ անում եմ ես, և ասել այն, ինչ ասում եմ ես։ Մի՛ կաշկանդվեք տարածությամբ, աշխարհագրությամբ, ժամանակով կամ որևէ այլ անձով։ Իմ ցանկությունն է, որ որտեղ էլ լինեք, ձեր հոգիները կարողանան ազատ լինել, և յուրաքանչյուրդ կարողանա հաստատուն կանգնել Իմ անդրանիկ որդիների դիրքում։ Ո՞վ է այսօր իր ողջ էությունն ընծայում Ինձ։ Ո՞վ է անձնվիրաբար ծախսվում Ինձ համար։ Ո՞վ է գիշեր-ցերեկ արթուն մնում հանուն Ինձ։ Ո՞վ է վարում Իմ տնտեսության գործերն Ինձ համար։ Ո՞վ է թեթևացնում Իմ ուսերի հոգսերն Ինձ համար։ Մի՞թե նրանք Իմ որդիները չեն։ Այն ամենը, ինչ անում եմ, Իմ որդիներին կատարելագործելու համար է և արվում է ի ծառայություն Իմ որդիների։ Հասկանո՞ւմ եք։ Ամեն բան Իմ անդրանիկ որդիների համար է, և ես սխալներ չեմ անում։ Մի՛ կարծիր, թե սխալ եմ դատում մարդկանց, և մի՛ կարծիր, թե արհամարհում եմ քեզ։ Մի՛ ենթադրիր, թե թերագնահատում եմ մեծ տաղանդը, կամ թե սխալվել եմ՝ չնախասահմանելով քեզ։ Փաստն այն է, որ դու արժանի չես դրան։ Գիտե՞ս դա։ Այժմ կհաստատեմ որոշ բաներ ձեզ համար. ով հաճախակի բորբոքում է Իմ զայրույթը և հաճախ Իմ քննադատության կամ էտման թիրախն է, անշուշտ Իմ ատելության թիրախն է։ Նման մարդիկ անշուշտ կմեռնեն. սա հաստատված է։ Ասել եմ, որ այլևս չեմ էտի Իմ անդրանիկ որդիներին, որովհետև այս մարդիկ արդեն անցել են Իմ խիստ փորձությունների միջով և արժանի են համարվել Իմ կողմից։ Եթե մեկին վատ աչքով նայեմ, այդ մարդը վտանգի մեջ է։ Չե՞ք վախենում։ Շատերը կմեռնեն հենց որ Իմ խոսքերը դուրս գան Իմ բերանից։ Սակայն ոմանք դեռ կպահպանեն իրենց մսեղին. պարզապես նրանց հոգիները մեռած կլինեն։ Նրանց ամենահստակ ցուցիչն այն է, որ չունեն Սուրբ Հոգու գործը և չեն ենթարկվում ոչ մի զսպման։ (Արդեն խորապես ապականվել են Սատանայի կողմից)։ Ինչ վերաբերում է, թե երբ պետք է նրանց մսեղին ոչնչացվի, համապատասխան կարգավորումներ եմ արել և հստակ ժամանակ եմ սահմանել։ Նրանց հոգիների մահը չի կարող մեծ ծառայություն մատուցել Ինձ. Ես կօգտագործեմ նրանց մսեղին՝ ցուցադրելու Իմ գործերի հրաշալիությունը։ Սրանից բոլորը լիովին կհամոզվեն. անվերջ կփառաբանեն,, և չի լինի մեկը, ով չերկյուղի և չսարսափի Ինձնից։ Ես ոչ մի մանրուքի թեթևամտորեն չեմ վերաբերվում. բոլորը պետք է ապրեն կամ մեռնեն Ինձ համար, և ոչ ոք չի կարող հեռանալ, մինչև չկատարի իր ծառայությունն Ինձ համար։ Նույնիսկ Սատանան չի կարող նահանջել անհատակ անդունդը, մինչև չմատուցի իր ծառայությունն Ինձ համար։ Իմ յուրաքանչյուր քայլը հաստատուն է և անսասան, և ամուր հիմքի վրա է. Իմ արած ոչ մի քայլ անհաստատ չէ՝ նույնիսկ ամենաչնչին չափով։
Ո՞վ կհամարձակվի համեմատվել Ինձ հետ։ Ո՞վ կհամարձակվի հակադրվել Ինձ։ Անմիջապես կտապալեմ քեզ։ Ոչ մի հետք չեմ թողնի, և մարմինդ նույնպես կոչնչացվի. սա բացարձակ ճշմարտություն է։ Երբ ասում եմ այս բաները, անմիջապես գործում եմ դրանց համաձայն, և հետդարձ չի լինի։ Աշխարհն օրեցօր փլուզվում է, և օրեցօր մարդիկ կործանվում են։ Ամեն անցնող օրվա հետ Իմ թագավորությունը ձևավորվում է, և Իմ անդրանիկ որդիները հասունանում են։ Օրեցօր Իմ ցասումն աճում է, Իմ պատիժներն ավելի են խստանում, և Իմ խոսքերն ավելի են կոշտանում։ Դեռ սպասում եք, որ ձեզ հետ ավելի մեղմորեն խոսեմ, և տոնս մեղմանա, բայց նորի՛ց մտածեք։ Իմ տոնը կախված է այն բանից, թե ինչ մարդկանց հետ գործ ունեմ։ Նրանց հանդեպ, ում սիրում եմ, Իմ տոնը մեղմ է և միշտ մխիթարող, բայց ձեզ կարող եմ ցույց տալ միայն կոշտություն և դատաստան, որոնց վրա ավելացնում եմ պատիժ և ցասում։ Առանց որևէ մեկի գիտակցելու, իրավիճակն աշխարհի յուրաքանչյուր երկրում գնալով ավելի լարվում է՝ օրեցօր փլուզվելով և քաոսի վերածվելով։ Յուրաքանչյուր երկրի ղեկավարները հույս ունեն ի վերջո իշխանության հասնել։ Նրանց մտքով իսկապես չի անցել, որ Իմ պատիժն արդեն իրենց վրա է։ Ձգտում են զավթել Իմ իշխանությունը, բայց դա լոկ անիրագործելի երազանք է։ Նույնիսկ Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարը պետք է ներում աղերսի Իմ առաջ։ Նրա գործած չար գործերը բազմաթիվ են։ Այժմ պատժի ժամանակն է, և ես նրան հեշտությամբ բաց չեմ թողնի։ Բոլոր իշխանություն ունեցողները պետք է իջնեն. միայն Ես եմ արժանի իշխելու բոլոր բաների վրա։ Ամեն բան կախված է Ինձնից. էլ չեմ խոսում մի բուռ օտարերկրացիների մասին, ամեն ինչ Ինձնից է կախված։ Անմիջապես կտապալեմ ցանկացածին, ով զննում է Ինձ, որովհետև Իմ գործն այսքան հեռու է հասել։ Ամեն օր նոր հայտնություններ են լինում. ամեն օր նոր լույս կա։ Ամեն բան գնալով ավելի ավարտուն է դառնում։ Սատանայի վերջին օրը գնալով ավելի ու ավելի է մոտենում և ավելի ակնհայտ է դառնում։