Աստված կատարելագործում է նրանց, ովքեր համապատասխանում են Իր մտադրություններին

Աստված այժմ ցանկանում է ձեռք բերել մարդկանց մի խումբ՝ բաղկացած նրանցից, ովքեր ջանում են համագործակցել Իր հետ, կարող են հնազանդվել Իր գործին, ովքեր հավատում են, որ Աստծու խոսքերը ճշմարիտ են, և կարող են կիրարկել Աստծու պահանջները. այդ նրանք են, ովքեր իրենց սրտերում ունեն ճշմարիտ հասկացողություն, ովքեր կարող են կատարելագործվել, և անխուսափելիորեն կկարողանան քայլել կատարելագործման ճանապարհով։ Նրանք, որ չեն կարող կատարելագործվել, այն մարդիկ են, ովքեր չունեն Աստծու գործի հստակ ըմբռնում, չեն ուտում և խմում Աստծու խոսքերից, ուշադրություն չեն դարձնում Նրա խոսքերին և աստվածասեր սիրտ չունեն։ Նրանք, ովքեր կասկածում են մարմնացած Աստծուն, միշտ անվստահ են Նրա հանդեպ,երբեք լրջորեն չեն վերաբերվում Նրա խոսքերին և միշտ խաբում են Նրան, Աստծուն դիմադրող մարդիկ են և Սատանայից են. նման մարդկանց կատարելագործելու ոչ մի ճանապարհ չկա։

Եթե ցանկանում ես կատարելագործվել, ապա նախ պետք է շնորհ գտնես Աստծու աչքերում, քանզի Նա կատարելագործում է նրանց, ում բարեհաճությամբ է նայում և ովքեր համապատասխանում են Իր մտադրություններին։ Եթե ցանկանում ես համապատասխանել Աստծու մտադրություններին, ապա պետք է ունենաս Նրա գործին հնազանդվող սիրտ, ջանաս ձգտել ճշմարտությանը և ամեն բանում ընդունես Աստծու զննումը։ Այն ամենը, ինչ դու անում ես, անցե՞լ է Աստծու զննման ներքո։ Քո մտադրությունը ճի՞շտ է։ Եթե մտադրությունդ ճիշտ է, ապա Աստված հավանություն կտա քեզ. եթե մտադրությունդ սխալ է, սա ցույց է տալիս, որ սիրտդ սիրում է ոչ թե Աստծուն, այլ մսեղիին ու Սատանային։ Ուստի, պետք է աղոթքն օգտագործես որպես միջոց՝ ամեն բանում Աստծու զննումն ընդունելու համար։ Երբ աղոթում ես, թեև Ես անձամբ կանգնած չեմ քո առջև, Սուրբ Հոգին քեզ հետ է, և նա, ում դու աղոթում ես, և՛ Ես եմ, և՛ Աստծու Հոգին։ Ինչո՞ւ ես հավատում այս մսեղիին։ Դու հավատում ես, որովհետև Նա ունի Աստծու Հոգին։ Մի՞թե կհավատայիր այս անձին, եթե Նա չունենար Աստծու Հոգին։ Երբ հավատում ես այս անձին, դու հավատում ես Աստծու Հոգուն։ Երբ երկյուղում ես այս անձից, դու երկյուղում ես Աստծու Հոգուց։ Աստծու Հոգուն հավատալը հավատք է այս անձի հանդեպ, և այս անձին հավատալը նաև հավատք է Աստծու Հոգու հանդեպ։ Երբ աղոթում ես, զգում ես, որ Աստծու Հոգին քեզ հետ է, և որ Աստված քո առջև է, և ուստի աղոթում ես Նրա Հոգուն։ Այսօր մարդկանց մեծ մասը չափից շատ է վախենում իր գործերը Աստծու առաջ բերելուց. թեև կարող ես խաբել Նրա մսեղիին, դու չես կարող խաբել Նրա Հոգուն։ Այն ամենը, ինչ չի կարող դիմանալ Աստծու զննմանը, հակասում է ճշմարտությանը և պետք է դեն նետվի. հակառակ դեպքում դա Աստծու դեմ գործված հանցանք է։ Ուստի, պետք է սիրտդ դնես Աստծու առաջ ամեն անգամ՝ երբ աղոթում ես, երբ խոսում և հաղորդակցվում ես քո եղբայրների ու քույրերի հետ, և երբ կատարում ես քո պարտավորությունը և զբաղվում քո գործերով։ Երբ կատարում ես քո գործառույթը, Աստված քեզ հետ է, և քանի դեռ քո մտադրությունը ճիշտ է և ուղղված է Աստծու տան գործին, Նա կընդունի այն ամենը, ինչ անում ես. դու պետք է անկեղծորեն նվիրվես քո գործառույթը կատարելուն։ Աղոթելիս, եթե ունես աստվածասեր սիրտ և փնտրում ես Աստծու հոգատարությունը, պաշտպանությունը և զննումը, եթե սրանք են քո մտադրությունը, քո աղոթքներն արդյունավետ կլինեն։ Օրինակ՝ երբ աղոթում ես հանդիպումների ժամանակ, եթե բացես քո սիրտը և աղոթես Աստծուն ու ասես Նրան, թե ինչ կա քո սրտում՝ առանց կեղծ խոսքերի, ապա քո աղոթքներն անշուշտ արդյունավետ կլինեն։ Եթե անկեղծ, աստվածասեր սիրտ ունես, ապա ուխտ արա Աստծուն. «Ո՜վ Աստված, որ երկնքում ես, երկրի վրա և բոլոր բաների մեջ ես, ուխտ եմ անում Քեզ. թող Քո Հոգին զննի այն ամենը, ինչ ես անում եմ, պաշտպանի ու խնամի ինձ բոլոր ժամանակներում, և հնարավոր դարձնի, որ իմ բոլոր արածները կանգուն մնան Քո ներկայությամբ։ Եթե իմ սիրտը երբևէ դադարի սիրել Քեզ կամ երբևէ դավաճանի Քեզ, ապա խստորեն պատժիր և անիծիր ինձ։ Մի՛ ներիր ինձ ո՛չ այս կյանքում, ո՛չ էլ գալիք աշխարհում»։ Կհամարձակվե՞ս արդյոք նման ուխտ անել։ Եթե չես համարձակվում, դա ցույց է տալիս, որ վախկոտ ես, և դեռ սիրում ես ինքդ քեզ։ Ունե՞ք այդ վճռականությունը։ Եթե սա իսկապես ձեր վճռականությունն է, պետք է անեք այս ուխտը։ Եթե ունես նման ուխտ անելու վճռականություն, ապա Աստված կկատարի քո որոշումը։ Երբ Աստծուն ուխտ ես անում, Նա լսում է։ Ըստ քո աղոթքի ու կիրարկման չափի Աստված որոշում է՝ արդյոք դու մեղավոր ես, թե արդար։ Սա այժմ ձեզ կատարելագործելու գործընթացն է, և եթե դու իսկապես հավատ ունես կատարելագործվելու հանդեպ, ապա կբերես այն ամենը, ինչ անում ես, Աստծու առաջ և կընդունես Նրա զննումը. եթե ծայրահեղ ապստամբ մի բան անես կամ դավաճանես Աստծուն, ապա Նա կիրագործի քո ուխտը, և այդժամ, ինչ էլ պատահի քեզ, լինի դա կործանում, թե պատիժ, դա կլինի քո իսկ արածը։ Դու ես այդ ուխտն արել, ուստի պետք է պահես այն։ Եթե ուխտ ես անում, բայց չես հետևում դրան, կնզովվես։ Քանի որ դա քո ուխտն էր, Աստված կկատարի այն։ Ոմանք աղոթելուց հետո վախենում են և ողբում. «Ամեն ինչ ավարտվեց։ Անառակության հնարավորությունս վերացավ, չար գործեր անելու հնարավորությունս վերացավ, աշխարհիկ ցանկություններին տրվելու հնարավորությունս վերացավ»։ Այս մարդիկ դեռ սիրում են աշխարհիկությունն ու մեղքը և նրանք անշուշտ կործանման կմատնվեն։

Որպես Աստծուն հավատացող՝ պետք է կարողանաս բոլոր գործերդ ու արարքներդ բերել Նրա առաջ և ընդունել Նրա զննումը։ Եթե այն, ինչ անում ես, կարող է բերվել Աստծու Հոգու, բայց ոչ Աստծու մսեղիի առաջ, դա ցույց է տալիս, որ չես ենթարկվել Նրա Հոգու զննմանը։ Ո՞վ է Աստծու Հոգին։ Ո՞վ է այն անձը, ում մասին Աստված վկայում է։ Մի՞թե Նրանք նույնը չեն։ Մեծամասնությունը Նրանց դիտարկում է որպես երկու առանձին էակ՝ հավատալով, որ Աստծու Հոգին Աստծու Հոգին է, իսկ այն անձը, ում Աստված վկայում է, պարզապես մարդ է։ Բայց մի՞թե դու չես սխալվում։ Ո՞ւմ անունից է գործում այս անձը։ Նրանք, ովքեր չեն ճանաչում մարմնացած Աստծուն, չունեն հոգևոր հասկացողություն։ Աստծու Հոգին և Նրա մարմնացած մսեղին մեկ են, որովհետև Աստծու Հոգին նյութականացվել է մսեղիի մեջ։ Եթե այս անձը քո հանդեպ բարի չէ, արդյո՞ք Աստծու Հոգին բարի կլինի։ Մի՞թե դու շփոթված չես։ Այսօր բոլոր նրանք, ովքեր չեն կարող ընդունել Աստծու զննումը, չեն կարող ստանալ Նրա հավանությունը, և նրանք, ովքեր չեն ճանաչում մարմնացած Աստծուն, չեն կարող կատարելագործվել։ Նայի՛ր այն ամենին, ինչ անում ես, և տե՛ս,արդյո՞ք այն կարող է բերվել Աստծու առաջ։ Եթե չես կարող այն ամենը, ինչ անում ես, բերել Աստծու առաջ, ապա դա ցույց է տալիս, որ դու չարագործ ես։ Կարո՞ղ են արդյոք չարագործները կատարելագործվել։ Ամենը, ինչ անում ես, յուրաքանչյուր արարք, յուրաքանչյուր մտադրություն և յուրաքանչյուր արձագանք պետք է բերվի Աստծու առաջ։ Դա նշանակում է, որ ամենը քո ամենօրյա հոգևոր կյանքից՝ աղոթելը, Աստծուն մոտենալը, Աստծու խոսքերն ուտելը և խմելը, քո եղբայրների ու քույրերի հետ հաղորդակցվելն ու եկեղեցական կյանքով ապրելը, ընդհուպ ուրիշների հետ համագործակցելով ծառայելը, պետք է բերվի Աստծու առաջ՝ Նրա զննման համար։ Հենց այսպիսի կիրարկումն է, որ կօգնի քեզ հասնել կյանքի աճի։ Աստծու զննումն ընդունելու գործընթացը մաքրագործման գործընթացն է։ Որքան ավելի կարողանաս ընդունել Աստծու զննումը, այնքան ավելի կմաքրագործվես և այնքան ավելի կհամապատասխանես Աստծու մտադրություններին, որպեսզի չընկնես անառակության մեջ, և քո սիրտը կարողանա ապրել Նրա ներկայությամբ։ Որքան ավելի ընդունես Նրա զննումը, այնքան ավելի մեծ կլինի Սատանայի խայտառակությունը և մսեղիի դեմ ապստամբելու քո ունակությունը։ Ուստի, Աստծու զննումն ընդունելը կիրարկման ճանապարհ է, որին մարդիկ պետք է հետևեն։ Անկախ նրանից, թե ինչ ես անում, նույնիսկ քո եղբայրների և քույրերի հետ հաղորդակցվելիս, դու կարող ես քո արարքները բերել Աստծու առաջ և փնտրել Նրա զննումը, և կարող ես նպատակաուղղված կերպով հնազանդվել հենց Իրեն՝ Աստծուն. դա քո կիրարկումը կդարձնի շատ ավելի ճշգրիտ։ Միայն եթե այն ամենը, ինչ անում ես, բերես Աստծու առաջ և ընդունես Աստծու զննումը, կարող ես լինել մեկը, ով ապրում է Աստծու ներկայության մեջ։

Նրանք, ովքեր չունեն Աստծու մասին հասկացողություն, երբեք չեն կարող լիովին հնազանդվել Աստծուն։ Նման մարդիկ ապստամբության որդիներ են։ Նրանք չափազանց փառասեր են, և նրանց մեջ չափից շատ ապստամբություն կա, ուստի նրանք հեռանում են Աստծուց և չեն կամենում ընդունել Նրա զննումը։ Նման մարդիկ չեն կարող հեշտությամբ կատարելագործվել։ Որոշ մարդիկ ընտրողաբար են ուտում և խմում Աստծու խոսքերը, ինչպես նաև ընդունում դրանք։ Նրանք ընդունում են Աստծու խոսքերի այն հատվածները, որոնք համապատասխանում են իրենց պատկերացումներին` մերժելով չհամապատասխանողները։ Մի՞թե սա Աստծու դեմ ամենաբացահայտ ապստամբությունն ու դիմադրությունը չէ։ Եթե մեկը տարիներ շարունակ հավատում է Աստծուն՝ առանց Նրա մասին նույնիսկ փոքր-ինչ հասկացողություն ձեռք բերելու, ապա նա անհավատ է։ Ովքեր պատրաստակամ են ընդունել Աստծու զննումը, նրանք են, ովքեր ձգտում են հասկանալ Նրան, և կամենում են ընդունել Նրա խոսքերը։ Նրանք են, ովքեր կստանան Աստծու ժառանգությունն ու օրհնությունները, և նրանք ամենից երանելիներն են։ Աստված անիծում է նրանց, ովքեր իրենց սրտերում տեղ չունեն Իր համար, և Նա պատժում ու լքում է նման մարդկանց։ Եթեչես սիրում Աստծուն, ապա Նա կլքի քեզ, և եթե չես լսում այն, ինչ Ես ասում եմ, ապա խոստանում եմ, որ Աստծու Հոգին կլքի քեզ։ Փորձի՛ր, եթե չես հավատում։ Այսօր Ես պարզաբանում եմ քեզ կիրարկման ճանապարհը, բայց քեզանից է կախված, թե արդյոք կկիրարկես այն։ Եթե չհավատաս դրան և չկիրարկես այն, ապա ինքդ կտեսնե՛ս՝ արդյոք Սուրբ Հոգին գործում է քո մեջ, թե ոչ։ Եթե չձգտես հասկանալ Աստծուն, ապա Սուրբ Հոգին չի գործի քո մեջ։ Աստված գործում է նրանց մեջ, ովքեր ձգտում և փայփայում են Նրա խոսքերը։ Որքան շատ փայփայես Աստծու խոսքերը, այնքան ավելի շատ Նրա Հոգին կգործի քո մեջ։ Որքան շատ մարդը փայփայի Աստծու խոսքերը, այնքան Աստծու կողմից կատարելագործվելու ավելի շատ հնարավորություններ կստանա՝ Աստված կատարելագործում է նրանց, ովքեր ճշմարտապես սիրում են Իրեն, և ում սրտերը խաղաղ են Իր առաջ։ Դու պետք է փայփայես Աստծու ողջ գործը, Աստծու լուսավորումը, Աստծու ներկայությունը, Աստծու խնամքն ու պաշտպանությունը, փայփայես այն, թե ինչպես են Աստծու խոսքերը դառնում քո իրականությունը և ապահովում քո կյանքը. սա ամենալավն է համապատասխանում Աստծու մտադրություններին։ Եթե դու փայփայես Աստծու գործը, այսինքն՝ այն ողջ գործը, որ Նա կատարել է քո վրա, ապա Նա կօրհնի քեզ և քեզ պատկանող ամեն բան կբազմապատկի։ Եթե դու չփայփայես Աստծու խոսքերը, Նա չի գործի քո մեջ, այլ միայն կշնորհի քեզ չնչին շնորհ՝ քո հավատի դիմաց, կամ կօրհնի քեզ չնչին հարստությամբ, իսկ քո ընտանիքին՝ չնչին անվտանգությամբ։ Պետք է ձգտես, որ Աստծու խոսքերը դառնան քո իրականությունը, որ կարողանաս բավարարել Նրան ու համապատասխանել Նրա մտադրություններին. չպետք է պարզապես ձգտես վայելել Նրա շնորհը։ Հավատացյալների համար չկա ավելի կարևոր բան, քան Աստծու գործն ընդունելը, կատարելության հասնելըը և դառնալ մեկը, ով հետևում է Աստծու կամքին։ Սա է նպատակը, որին պետք է ձգտես։

Այն ամենը, ինչին մարդը ձգտում էր Շնորհքի դարաշրջանում, այժմ հնացած է, որովհետև ներկայումս գոյություն ունի ձգտման ավելի բարձր չափանիշ. այն, ինչին ձգտում են, և՛ ավելի վեհ է, և՛ ավելի կիրարկելի, այն, ինչին ձգտում են, կարող է ավելի լավ բավարարել մարդու ներքին պահանջները։ Անցյալ դարաշրջաններում Աստված չէր գործում մարդկանց վրա այնպես, ինչպես գործում է այսօր. Նա չէր խոսում նրանց հետ այնքան, որքան խոսում է այսօր, և ոչ էլ նրանցից պահանջվողն էր այնքան բարձր, որքան այսօր։ Այն, որ Աստված այժմ ձեզ հետ խոսում է այս բաների մասին, ցույց է տալիս, որ Աստծու վերջնական մտադրությունը կենտրոնացած է ձեզ՝ մարդկանց այս խմբի վրա։ Եթե իսկապես ցանկանում ես Աստծու կողմից կատարելագործվել, ապա ձգտիր դրան՝ որպես քո գլխավոր նպատակ։ Անկախ նրանից՝ վազվզում ես, ծախսվում ես, ծառայություն ես կատարում, թե ստացել ես Աստծու հանձնարարությունը, նպատակը միշտ կատարելագործվելն է և Աստծու մտադրությունները բավարարելը՝ այս նպատակներին հասնելու համար։ Եթե մեկն ասում է, որ չի ձգտում Աստծու կողմից կատարելագործվելուն կամ կյանքի մուտք ունենալուն, այլ ձգտում է միայն մսեղավոր խաղաղության և ուրախության, ապա նա մարդկանցից ամենակույրն է։ Նրանք, ովքեր չեն ձգտում կյանքի իրականությանը, այլ ձգտում են միայն հավիտենական կյանքին գալիք աշխարհում և անվտանգությանը՝ այս կյանքում, մարդկանցից ամենակույրն են։ Ուստի, ամենը, ինչ անում ես, պետք է արվի Աստծու կողմից կատարելագործվելու և ձեռք բերվելու նպատակով։

Գործը, որն Աստված կատարում է մարդկանց մեջ, ըստ տարբեր կարիքների նրանց ապահովելն է։ Որքան մեծ է մարդու կյանքը, այնքան ավելի շատ են նրա կարիքները և այնքան ավելիին է ձգտում։ Եթե այս փուլում դու ձգտում չունես, սա ապացուցում է, որ Սուրբ Հոգին լքել է քեզ։ Բոլոր նրանք, ովքեր ձգտում են կյանքի, երբեք չեն լքվի Սուրբ Հոգու կողմից. նման մարդիկ միշտ ձգտում են և իրենց սրտերում միշտ փափագ ունեն ։ Նման մարդիկ երբեք բավարարված չեն իրենց ներկայիս վիճակով։ Սուրբ Հոգու գործի յուրաքանչյուր փուլ նպատակ ունի արդյունքի հասնել քո մեջ, բայց եթե դու գոհանաս քո ներկայիս վիճակով, այլևս կարիքներ չունենաս, եթե այլևս չընդունես Սուրբ Հոգու գործը, ապա Նա կլքի քեզ։ Մարդիկ ամեն օր ունեն Աստծու զննման կարիքը. նրանք ամեն օր Աստծուց առատ ապահովման կարիքն ունեն։ Կարո՞ղ են մարդիկ առանց ամեն օր Աստծու խոսքն ուտելու և խմելու դիմանալ։ Եթե մեկը միշտ զգում է, որ չի կարող բավարար չափով ուտել կամ խմել Աստծու խոսքից, եթե նա միշտ փնտրում է և միշտ քաղցած ու ծարավ է արդարության, Սուրբ Հոգին միշտ կգործի նրա մեջ։ Որքան մարդն ավելի քաղցած ու ծարավ է արդարության, այնքան ավելիէ նա ի վիճակի հաղորդակցվելու գործնական բաներով։ Որքան մարդն ավելի ուշադիր է ճշմարտությունը փնտրում, այնքան ավելի արագ է նա հասնում կյանքի աճի՝ դարձնելով նրան փորձառությամբ հարուստ և օրհնված Աստծու տանը։

Նախորդը.  Իմացե՛ք Աստծու նորագույն աշխատանքը և հետևե՛ք Նրա քայլերին

Հաջորդը.  Թագավորության դարաշրջանը Խոսքի դարաշրջանն է

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger