Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին․ Գլուխ 26

Ո՞վ է ապրում Իմ տանը։ Ո՞վ է ոտքի ելել հանուն Ինձ։ Ո՞վ է տանջվել Իմ անվան համար։ Ո՞վ է ուխտ արել Իմ առջև։ Ո՞վ է մինչ օրս հետևել Ինձ և դեռ չի դարձել անտարբեր։ Ինչո՞ւ են բոլոր մարդ արարածները սառը և անզգա։ Ինչո՞ւ է մարդկային ցեղը հրաժարվել Ինձնից։ Ինչո՞ւ է մարդկությունը խորշում Ինձնից։ Ինչո՞ւ ջերմություն չկա մարդկային աշխարհում։ Մինչ Սիոնում Ես ճաշակել եմ այն ջերմությունը, որ երկնքում է, և մինչ Սիոնում վայելել եմ այն օրհնությունը, որ երկնքում է։ Ես կրկին ապրել եմ մարդկանց միջավայրում, ճաշակել եմ մարդկային աշխարհի դառնությունը և Իմ սեփական աչքերով տեսել բոլոր իրադարձությունները, որ գոյություն ունեն մարդկանց մեջ։ Մարդն առանց գիտակցելու փոխվել է այնպես, ինչպես Ես եմ «փոխվել», և միայն այսկերպ է նա հասել մեր օրեր։ Ես կարիք չունեմ, որ մարդն ի վիճակի լինի հանուն Ինձ որևէ բան անելու, ոչ էլ կարիք ունեմ, որ նա որևէ կերպ աճի Ինձ համար։ Ես միայն ուզում եմ, որ նա ի վիճակի լինի գործելու Իմ ծրագրի համաձայն, ոչ թե ապստամբի Իմ դեմ կամ ամոթի խարան լինի Ինձ համար, այլ համոզիչ վկայություն տա Ինձ համար։ Մարդկանց մեջ եղել են այնպիսինները, որոնք լավ վկայություն են տվել Ինձ համար և փառաբանել Իմ անունը, բայց ինչպե՞ս է հնարավոր, որ մարդու գործերը կամ վարքը գոհացնեն Իմ սիրտը։ Ինչպե՞ս է հնարավոր, որ նա կարողանա համապատասխանել Իմ սրտին կամ գոհացնել Իմ մտադրությունները։ Լեռներն ու ջրերը երկրի վրայի, ծաղիկները, խոտերն ու ծառերը երկրի՝ բոլորն Իմ ձեռքի աշխատանքի դրսևորումն են, բոլորը գոյություն ունեն Իմ անվան համար։ Բայցևայնպես, ինչո՞ւ մարդը չի կարողանում հասնել Իմ պահանջած չափանիշներին։ Գուցե պատճառը նրա նվաստությո՞ւնն է։ Գուցե պատճառն այն է, որ Ես բարձրացնո՞ւմ եմ նրան։ Հնարավո՞ր է, որ Ես չափազանց դաժան եմ նրա հանդեպ։ Ինչո՞ւ է մարդը միշտ վախենում Իմ պահանջած չափանիշներից։ Այսօր թագավորությունում Իմ ընտրյալ մարդկանց մեջ ինչո՞ւ եք դուք միայն լսում Իմ ձայնը, բայց չեք կամենում տեսնել Իմ դեմքը։ Ինչո՞ւ եք դուք միայն դիտարկում Իմ խոսքերը՝ առանց համապատասխանեցնելու դրանք Իմ Հոգուն։ Ինչո՞ւ եք առանձնացնում Ինձ այսպես՝ երկնքում և երկրի վրա։ Մի՞թե հնարավոր է, որ Ես, երբ երկրի վրա եմ, նույնպիսին չեմ, ինչպիսին երկնքում եմ։ Մի՞թե հնարավոր է, որ Ես, երբ երկնքում եմ, չեմ կարող իջնել երկիր։ Մի՞թե հնարավոր է, որ երկրի վրա եղած ժամանակ Ես արժանի չեմ երկինք ելնելու։ Ասես երբ երկրի վրա եմ, Ես նվաստ արարած եմ, ասես երբ երկնքում եմ, ազնվազարմ էակ եմ, և ասես երկնքի ու երկրի միջև ընդմիշտ անկամրջելի վիհ է։ Այնուամենայնիվ, մարդու աշխարհում մարդիկ կարծես ոչինչ չեն իմանում այս ամենի սկզբնաղբյուրների մասին, այլ միշտ գործում են Իմ դեմ, ասես Իմ խոսքերը միայն հնչում են և չունեն իմաստ։ Ողջ մարդկությունը ջանք է թափում Իմ խոսքերի վրա և Իմ կերպարանքի մեջ ձեռնարկում է իր սեփական հետազոտությունը, բայց այդ բոլոր ջանքերը ձախողվում են, դրանք անպտուղ են, փոխարենը տապալվում են Իմ խոսքերից և չեն համարձակվում կրկին ոտքի ելնելու։

Երբ Ես փորձում եմ մարդկանց հավատքը, նրանցից ոչ մեկը ճշմարիտ վկայություն չի տալիս, ոչ մեկն ունակ չէ իրեն ամբողջովին առաջարկելու. ավելին՝ նրանք թաքնվում են և հրաժարվում բացվելուց, ասես Ես պատրաստվում էի հափշտակելու նրանց սրտերը։ Անգամ Հոբը երբեք իսկապես անսասան չէր իր դատավարության ընթացքում, ոչ էլ անուշահոտություն էր ճառագում իր տառապանքի մեջ։ Բոլոր մարդիկ կանաչի մեղմ երանգ են դրսևորում գարնանային ջերմությունից, բայց նրանք երբեք կանաչ չեն մնում ձմռան ցուրտ հոսանքների ժամանակ։ Իր ոսկրոտ ու հյուծված մարմնակազմությամբ մարդը չի կարող կատարել Իմ մտադրությունները։ Ողջ մարդկության մեջ չկա մեկը, ով կարող է նմուշ ծառայել մյուսներին, որովհետև բոլոր մարդիկ, ըստ էության, նման են և չեն տարբերվում միմյանցից՝ քիչ բանով զանազանվելով մեկը մյուսից։ Այս պատճառով անգամ այսօր մարդիկ դեռևս անկարող են Իմ գործերը լիովին ճանաչելու։ Միայն երբ Իմ պատիժն իջնի ողջ մարդկության վրա, նրանք, առանց իրենց իմացության, կտեղեկանան Իմ գործերին, և առանց Իմ որևէ գործողության կամ որևէ մեկին հարկադրելու՝ մարդը կսկսի ճանաչել Ինձ և արդյունքում նայել Իմ գործերին։ Սա է Իմ ծրագիրը, այսպես են Իմ գործերը երևան գալիս, և հենց սա մարդը պիտի իմանա։ Թագավորությունում ամեն բան սկսում է վերակենդանանալ և կենսունակություն ճառագել։ Երկրի վիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ պետությունների միջև սահմանները նույնպես սկսում են տեղաշարժվել։ Ես մարգարեացել եմ, որ երբ մի երկիրը բաժանվի մյուսից, և երբ մի երկիրը միանա մյուսին, սա կլինի այն ժամանակը, երբ փշուշ-փշուր կանեմ բոլոր երկրները։ Այս ժամանակ Ես կնորոգեմ և կփոխեմ ամեն բան և կվերաբաժանեմ ողջ տիեզերքը՝ այսկերպ կարգի բերելով տիեզերքը և հինը փոխակերպելով նորի․ սա է Իմ ծրագիրը, և սրանք են Իմ գործերը։ Երբ ամեն մի երկիր և Իմ ընտրյալ ժողովուրդներից յուրաքանչյուրը վերադառնա Իմ գահի առաջ, Ես իսկույնևեթ երկնքի լիությունը կընծայեմ մարդկային աշխարհին, այնպես որ Իմ շնորհիվ աշխարհը պռնկեպռունկ լցված կլինի նմանը չունեցող լիությամբ։ Քանի դեռ հին աշխարհը գոյություն ունի, Ես իմ ցասումը կտեղամ ամեն մի երկրի վրա և կազդարարեմ կառավարչական հրամանագրերը, որոնք հայտնի կդառնան ողջ տիեզերքին, և ով էլ որ խախտի դրանք, կպատժվի։

Երբ Ես խոսում եմ ողջ տիեզերքի հետ, բոլոր մարդիկ լսում են Իմ ձայնը, այսինքն՝ բոլոր մարդիկ տեսնում են այն բոլոր գործերը, որ Ես կատարել եմ տիեզերքով մեկ։ Նրանք, ովքեր դեմ են գնում Իմ մտադրություններին, այսինքն՝ նրանք, ովքեր ընդդիմանում են Ինձ մարդու գործերով, կընկնեն Իմ պատժի միջոցին։ Ես կնորոգեմ երկնքի բազմաքանակ աստղերը, Իմ շնորհիվ կնորոգվեն արևը և լուսինը, երկինքն էլ այլևս առաջվանը չի լինի, և երկրի վրա ամեն բան կնորացվի․ այս ամենը կիրականանա Իմ խոսքերի շնորհիվ։ Տիեզերքի բոլոր պետությունները վերստին կբաժանվեն և կփոխարինվեն Իմ թագավորությամբ, այնպես որ երկրի վրայի պետությունները հավիտյան կվերանան, և կմնա միայն այն թագավորությունը, որ երկրպագում է Ինձ․ երկրի բոլոր պետությունները կկործանվեն և կդադարեն գոյություն ունենալուց։ Տիեզերքի մարդ արարածներից բոլոր նրանք, ովքեր բանսարկուներից են, կոչնչացվեն։ Բոլոր նրանք, ովքեր երկրպագում են Սատանային, կընկնեն Իմ այրող կրակի մեջ, այսինքն՝ բացի նրանցից, ովքեր այժմ հոսանքի մեջ են, բոլորը կվերածվեն մոխրի։ Երբ Ես պատժեմ յուրաքանչյուր մարդու, կրոնական համայնքները տարբեր չափերով կվերադառնան Իմ թագավորություն, և Իմ գործերով կնվաճեմ նրանց, որովհետև նրանք կտեսնեն, որ «սպիտակ ամպով եկող Սուրբը» արդեն եկել է։ Բոլոր մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի և իրենց գործողություններին համաչափ տարբեր պատիժներ կստանան. բոլոր նրանք, ովքեր դիմադրել են Ինձ, կկործանվեն, իսկ ինչ վերաբերում է նրանց, որոնց երկրային գործերը չեն ներառել Ինձ, իրենց վարքագծի պատճառով կշարունակեն գոյությունը երկրի վրա Իմ որդիների և Իմ ժողովրդի կառավարման ներքո։ Ես կհայտնվեմ բյուր երկրների, բյուր ժողովուրդների և կհնչեցնեմ Իմ ձայնը երկրի վրա՝ հռչակելով Իմ մեծ աշխատանքի ավարտը, թույլ տալով, որ բոլոր մարդիկ տեսնեն սա իրենց սեփական աչքերով։

Մինչ Իմ խոսքը դառնում է ավելի խորքային, Ես հետևում եմ նաև տիեզերքի վիճակին։ Իմ խոսքերի միջոցով ամեն բան նորանում է։ Փոխվում է երկինքը, ինչպես և երկիրը։ Մարդկությունը բացահայտվում է իր սկզբնական ձևով, և մարդիկ հետզհետե դասակարգվում են ըստ իրենց տեսակի և անգիտակցաբար վերադառնում իրենց «ընտանիքներին»։ Սա մեծապես գոհացնում է Ինձ։ Ես զերծ եմ անհանգստությունից, և Իմ մեծ գործը կատարվել է աննկատ կերպով, ու ամեն բան ձևափոխվել է։ Երբ Ես արարեցի աշխարհը, բաժանեցի ամեն բան ըստ իր տեսակի՝ դասակարգելով այն ամենը, ինչն ուներ ձև։ Երբ Իմ տնօրինության ծրագիրը մոտենա ավարտին, Ես կվերականգնեմ արարչագործության նախկին վիճակը, ամեն բան կվերադարձնեմ իր սկզբնական կերպին՝ ամբողջովին փոխելով ամեն ինչ և տեղավորելով Իմ ծրագրի մեջ։ Ժամանակը եկե՜լ է։ Իմ ծրագրի վերջին փուլն ուր որ է կավարտվի։ Ա՜խ, անմաքուր հին աշխարհ։ Այն վստահաբար կընկնի՜ Իմ խոսքերի պատճառով։ Այն վստահաբար կոչնչանա՜ Իմ ծրագրով։ Ա՜խ, բոլոր էակներ։ Նրանք բոլորը նոր կյանք ձեռք կբերեն Իմ խոսքերի մեջ, նրանք կունենան իրենց Գերիշխա՜նը։ Ա՜խ, սուրբ և անբասիր նոր աշխարհ։ Այն անկասկած կվերածնվի՜ Իմ փառավոր լույսի մեջ։ Ա՜խ, Սիոն լեռ։ Այլևս մի՛ լռիր․ Ես վերադարձել եմ հաղթանակած։ Ես հետևում եմ ողջ երկրին այս բոլոր բաների անցուդարձում։ Ժողովուրդները նոր կյանք են սկսել երկրի վրա և նոր հույսեր ունեն։ Ա՜խ, Ի՛մ մարդիկ։ Ինչպե՞ս կարող եք կյանք չվերադառնալ Իմ լույսի մեջ։ Ինչպե՞ս կարող եք Իմ առաջնորդության ներքո չցատկել ուրախությունից։ Երկրները գոռո՜ւմ են ցնծությունից, ջրերը՝ աղմկո՜ւմ զվարթ ծիծաղով։ Ա՜խ, հարություն առած Իսրայել։ Ինչպե՞ս կարող ես հպարտություն չզգալ Իմ նախասահմանման պատճառով։ Ո՞վ է արտասվել։ Ո՞վ է հեծեծել։ Հին Իսրայելն այլևս գոյություն չունի, իսկ այսօրվա Իսրայելը ելել է՝ ուղղաձիգ վեր խոյանալով աշխարհի վրա, և հաստատվել ողջ մարդկության սրտերում։ Այսօրվա Իսրայելն անշուշտ ձեռք կբերի իր գոյության հիմքն Իմ ժողովրդի միջոցով։ Ա՜խ, ատելի Եգիպտոս։ Մի՞թե դեռ դիմադրում ես Ինձ։ Ինչպե՞ս կարող ես օգտվել Իմ ողորմածությունից և փորձել խուսափել Իմ պատժից։ Ինչպե՞ս կարող ես չապրել Իմ պատժի սահմաններում։ Բոլոր նրանք, ում Ես սիրում եմ, վստահաբար հավիտենական գոյություն կունենան, իսկ բոլոր նրանք, ովքեր դիմադրում են Ինձ, վստահաբար հավիտյան կպատժվեն Իմ կողմից։ Քանզի Ես նախանձախնդիր Աստված եմ և հեշտությամբ չեմ խնայի բոլոր մարդկանց այն ամենի համար, ինչ նրանք արել են։ Ես կզննեմ ողջ երկիրը և հայտնվելով աշխարհի արևելքում արդարամտությամբ, վեհությամբ, ցասումով և պատժով՝ կբացահայտեմ Ինձ բյուրավոր մարդկանց։

Մարտի 29, 1992

Նախորդը.  Ցնծացե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ

Հաջորդը.  Ի՞նչ տեսակետ պետք է ունենան հավատացյալները

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger