Ցնծացե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ

Իմ լույսի մեջ մարդիկ կրկին տեսնում են լույսը։ Իմ խոսքի մեջ մարդիկ բաներ են ձեռք բերում իրենց վայելքի համար։ Ես եկել եմ Արևելքից, Ես ճանապարհ եմ ընկել Արևելքից։ Երբ Իմ փառքի լույսը շողում է, բյուրավոր ազգերը լուսավորվում են, ամեն ինչ լուսավորվում է, ոչ մի բան չի մնում խավարի մեջ։ Թագավորության մեջ այն կյանքը, որով Աստծու ժողովուրդն ապրում է Աստծու հետ, անչափ երջանիկ է։ Ջրերն ուրախությունից պարում են մարդկանց օրհնված կյանքի համար, լեռները մարդկանց հետ վայելում են Իմ առատությունը։ Բոլոր մարդիկ ջանում են, քրտնաջան աշխատում են՝ ցույց տալով իրենց նվիրվածությունն Իմ Թագավորության մեջ։ Թագավորության մեջ ապստամբություն այլևս չկա, դիմադրություն այլևս չկա. երկինքներն ու երկիրը կախված են միմյանցից, մարդը և Ես մտերմանում ենք խոր զգացմունքով՝ քնքշորեն ապրելով միասին, ապավինելով մեկս մյուսին... Այս ժամանակ Ես պաշտոնապես սկսում եմ Իմ կյանքը երկնքում։ Սատանայի անհանգստությունն այլևս չկա, և մարդիկ մտնում են հանգստի մեջ։ Տիեզերքում Իմ ընտրյալ ժողովուրդն ապրում է Իմ փառքի լույսի ներքո՝ անհամեմատելիորեն օրհնված, ոչ թե որպես մարդկանց մեջ ապրող մարդիկ, այլ որպես Աստծու հետ ապրող մարդիկ։ Բոլոր մարդիկ անցել են Սատանայի ապականության միջով և մինչև վերջին կաթիլը խմել են կյանքի դառնությունն ու քաղցրությունը։ Այժմ ապրելով Իմ լույսի մեջ՝ ինչպե՞ս կարող են նրանք չցնծալ։ Ինչպե՞ս կարող են նրանք թեթևամտորեն հրաժարվել այս գեղեցիկ ակնթարթից և թույլ տալ, որ այն սահի-անցնի։ Ո՛վ մարդիկ։ Շտապե՛ք երգել երգը ձեր սրտերում և ուրախությամբ պարե՛ք Ինձ համար։ Շտապե՛ք բարձրացնել ձեր անկեղծ սրտերը և մատուցե՛ք դրանք Ինձ։ Շտապե՛ք զարկել ձեր թմբուկները և ուրախությամբ նվագե՛ք Ինձ համար։ Ես ճառագում եմ Իմ հրճվանքը տիեզերքի վրայից։ Մարդկանց Ես բացահայտում եմ Իմ փառավոր դեմքը։ Ես կկանչեմ բարձր ձայնով։ Ես կանցնեմ տիեզերքից անդին։ Արդեն իսկ Ես թագավորում եմ մարդկանց մեջ։ Ես փառաբանվում եմ մարդկանց կողմից։ Ես սավառնում եմ վերևի կապույտ երկինքներում, և մարդիկ քայլում են Ինձ հետ։ Ես քայլում եմ Իմ ժողովրդի մեջ, և նրանք շրջապատում են Ինձ։ Մարդկանց սրտերը հորդում են ցնծությամբ, նրանց հնչեղ երգերը ցնցում են տիեզերքը՝ ճեղքելով երկնակամարը։ Տիեզերքն այլևս պարուրված չէ մշուշով. այլևս չկա ցեխ, այլևս չկա կուտակվող կեղտաջուր։ Տիեզերքի՛ սուրբ ժողովուրդ։ Իմ զննման ներքո նրանք ցույց են տալիս իրենց իրական կերպարանքը։ Նրանք կեղտով ծածկված մարդիկ չեն, այլ նեֆրիտի պես մաքուր սրբեր, նրանք բոլորն Իմ սիրելիներն են, նրանք բոլորն Իմ հրճվանքն են։ Բոլոր բաները վերադառնում են կյանք։ Սրբերը բոլորը վերադարձել են՝ ծառայելու Ինձ երկնքում, մտնելով Իմ ջերմ գրկի մեջ, այլևս չլացելով, այլևս չանհանգստանալով, ընծայելով իրենց Ինձ, վերադառնալով Իմ տուն, և իրենց հայրենիքում նրանք անդադար կսիրեն Ինձ։ Երբե՜ք չփոխվելով հավիտենապես։ Ո՞ւր է վիշտը։ Ո՞ւր են արցունքները։ Ո՞ւր է մսեղին։ Երկիրն այլևս չկա, բայց երկինքները հավերժ են։ Ես հայտնվում եմ բյուրավոր մարդկանց, և բյուրավոր մարդիկ գովաբանում են Ինձ։ Այս կյանքը, այս գեղեցկությունն անհիշելի ժամանակներից մինչև ժամանակների վերջը չի փոխվի։ Սա Թագավորության կյանքն է։

Նախորդը.  Թագավորության օրհներգը

Հաջորդը.  Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին․ Գլուխ 26

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger