Գլուխ 27
Մարդկային վարքը երբեք չի հուզել Իմ սիրտը, ոչ էլ երբևէ թանկագին է թվացել Ինձ։ Մարդու աչքին Ես միշտ խիստ եմ իր հանդեպ և միշտ իշխանություն եմ գործադրում իր վրա։ Մարդու բոլոր արարքներում հազիվ թե լինի մի բան, որը հանուն Ինձ է արվում, հազիվ թե գտնվի մի բան, որ հաստատուն կանգնի Իմ աչքերի առջև։ Ի վերջո, մարդու ամեն բան առանց շշուկի տապալվում է Իմ առջև. միայն դրանից հետո եմ Ես հայտնի դարձնում իմ գործողությունները՝ ստիպելով բոլորին իրենց իսկ ձախողման միջոցով ճանաչել Ինձ։ Մարդկային բնությունն անփոփոխ է մնում։ Այն, ինչ նրանց սրտերում է, Իմ մտադրությունների համաձայն չէ. այն չէ, ինչ Ինձ պետք է։ Ես ամենից շատ ատում եմ մարդու համառությունն ու կրկնահանցագործությունը, բայց հայտնի չէ, թե մարդկությանն ինչ ուժ է դրդում շարունակաբար չճանաչելու Ինձ, Ինձ միշտ հեռավորության վրա պահելու և երբեք Իմ առջև Իմ մտադրությունների համաձայն չգործելու, այլ ընդհակառակը՝ հակառակելու Ինձ Իմ թիկունքում։ Մի՞թե սա է նրանց հավատարմությունը։ Մի՞թե սա է նրանց սերն Իմ հանդեպ։ Ինչո՞ւ մարդիկ չեն կարող ապաշխարել և նորի պես լինել։ Ինչո՞ւ են հավերժ պատրաստակամ ապրել ճահճում՝ տիղմից զերծ վայրի փոխարեն։ Մի՞թե վատ եմ վերաբերվել նրանց։ Հնարավո՞ր է, որ նրանց սխալ ուղղություն եմ ցույց տվել։ Հնարավո՞ր է, որ նրանց դժոխք եմ առաջնորդում։ Բոլորը պատրաստակամ են ապրել «դժոխքում»։ Երբ լույսը գալիս է, նրանց աչքերն ակնթարթորեն կուրանում են, քանզի նրանց մեջ ամեն բան դժոխքից է գալիս։ Սակայն մարդիկ անտեղյակ են սրանից և պարզապես վայելում են այս «դժոխային օրհնությունները» և դրանք որպես գանձեր սեղմում են իրենց կրծքին՝ սարսափելով, որ կխլեմ այդ գանձերը՝ նրանց առանց իրենց «գոյության հիմքի» թողնելով։ Մարդիկ բոլորը վախենում են Ինձնից, ահա թե ինչու, երբ գալիս եմ երկիր, հեռու են մնում Ինձնից՝ ատելով Ինձ մոտենալը, քանզի չեն ցանկանում «փորձանք բերել իրենց գլխին», այլ փոխարենը ցանկանում են պահպանել ներդաշնակությունն իրենց ընտանիքում, որպեսզի կարողանան վայելել «երկրային երջանկությունը»։ Բայց Ես չեմ կարող թույլ տալ, որ մարդկության ցանկություններն իրականանան, քանի որ մարդու ընտանիքը կործանելը հենց այն է, ինչի համար Ես այստեղ եմ։ Իմ գալստյան պահից խաղաղությունը հեռանում է նրանց տներից։ Ես մտադիր եմ հիմնովին ջարդուփշուր անել յուրաքանչյուր ազգ, էլ չասած՝ մարդու ընտանիքը։ Ո՞վ կարող է խուսափել Իմ ձեռքերից։ Հնարավո՞ր է, որ օրհնություններ ստացողները կարողանան խուսափել իրենց դժկամության շնորհիվ։ Մի՞թե երբևէ կարող է պատահել, որ հանդիմանություն կրողներն իրենց սարսափի շնորհիվ ձեռք բերեն Իմ համակրանքը։ Իմ բոլոր խոսքերում մարդիկ տեսել են Իմ մտադրություններն ու Իմ գործողությունները, բայց ո՞վ կարող է երբևէ ազատվել իր իսկ մտքերի խճճվածությունից։ Ո՞վ կարող է երբևէ ելք գտնել Իմ խոսքերի ներսից կամ դրսից։
Մարդը ճաշակել է Իմ ջերմությունը, մարդն իսկապես ծառայել է Ինձ, և մարդն իսկապես հնազանդվել է Ինձ՝ Ինձ համար ամեն ինչ Իմ ներկայության մեջ անելով։ Սակայն այսօր մարդկանց համար սա անհասանելի է. նրանք ոչինչ չեն անում՝ բացի իրենց հոգում լաց լինելուց, ասես քաղցած գայլը հափշտակել է նրանց, և կարող են միայն կարոտով ու անօգնականությամբ Ինձ նայել՝ անդադար Ինձ աղաղակելով։ Բայց նրանք երբեք ի վիճակի չեն ազատվելու իրենց ծանր կացությունից։ Ես վերհիշում եմ՝ ինչպես էին մարդիկ անցյալում խոստումներ տալիս Իմ ներկայության մեջ՝ հանդիսավոր երդումներ տալով ինձ, որ իրենց սիրով կհատուցեն Իմ բարությունը։ Նրանք դառնորեն լաց էին լինում Իմ առջև, և նրանց լացի ձայնը սրտաճմլիկ էր, դժվար տանելի։ Նրանց վճռականության պատճառով Ես հաճախ օգնություն էի ցուցաբերում մարդկանց։ Անթիվ անգամներ մարդիկ եկել են Իմ առջև՝ հնազանդվելու Ինձ, և նրանց սիրալիր վարվելակերպը դժվար է մոռանալ։ Անթիվ անգամներ նրանք, իրենց հավատարմության մեջ անսասան, սիրել են Ինձ, և նրանց անկեղծությունը հիացմունքի էր արժանի։ Անթիվ անգամներ նրանք սիրել են Ինձ իրենց իսկ կյանքը զոհաբերելու աստիճան, նրանք սիրել են Ինձ ավելի, քան իրենք իրենց, և տեսնելով նրանց անկեղծությունը՝ Ես ընդունել եմ նրանց սերը։ Անթիվ անգամներ նրանք իրենց զոհաբերել են Իմ ներկայության մեջ՝ հանուն Ինձ անտարբեր մնալով մահվան առջև, և Ես վերացրել եմ անհանգստությունը նրանց ճակատներից և ուշադիր կերպով զննել նրանց դեմքերը։ Անթիվ անգամներ են եղել, երբ Ես սիրել եմ նրանց՝ որպես փայփայված գանձի, և անթիվ անգամներ են եղել, երբ Ես ատել եմ նրանց՝ որպես Իմ սեփական թշնամու։ Այնուամենայնիվ, այն, ինչ կա Իմ մտքում, մարդու ըմբռնումից վեր է մնում։ Երբ մարդիկ տխուր են, Ես գալիս եմ նրանց մխիթարելու։ Երբ նրանք թույլ են, գալիս եմ նրանց աջակցելու։ Երբ նրանք մոլորված են, ես ցույց եմ տալիս ճանապարհը։ Երբ դառնորեն լաց են լինում, Ես սրբում եմ նրանց արցունքները։ Բայց երբ Ես եմ տխուր, ո՞վ կարող է Ինձ իր սրտով մխիթարել։ Երբ Ես սաստիկ անհանգստացած եմ, ո՞վ է հաշվի առնում Իմ սիրտը։ Երբ վշտացած եմ, ո՞վ կարող է բուժել Իմ սրտի վերքերը։ Երբ Ես մեկի կարիքն ունեմ, ո՞վ կարող է կամավոր ոտքի կանգնել համագործակցում Ինձ հետ։ Մի՞թե Իմ հանդեպ մարդկանց նախկին վերաբերմունքն այժմ կորել է և երբեք չի վերադառնալու։ Ինչո՞ւ դրանից ոչինչ չի մնացել նրանց հիշողություններում։ Ինչպե՞ս է պատահել, որ մարդիկ մոռացել են այս ամենը։ Մի՞թե այս ամենը մարդկության՝ իր թշնամու կողմից ապականվելու պատճառով չէ։
Երբ հրեշտակները երաժշտություն են նվագում՝ Ինձ փառաբանելու համար, դա չի կարող չարթնացնել Իմ կարեկցանքը մարդու հանդեպ։ Իմ սիրտն ակնթարթորեն լցվում է տխրությամբ, և անհնար է Ինքս Ինձ այս ցավալի զգացմունքից ազատել։ Ես փորձառաբար ապրում եմ վշտեր, ուրախություններ, բաժանումներ և հանդիպումներ մարդու հետ, և մենք անկարող ենք փոխանակել անցյալի զգացմունքները։ Բաժանված լինելով վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, հազվադեպ են այն ժամանակները, երբ մարդն ու Ես կարող ենք հանդիպել։ Ո՞վ կարող է ազատվել նախկին զգացմունքների կարոտից։ Ո՞վ կարող է դադարել անցյալը վերհիշելուց։ Ո՞վ չէր հուսա անցյալի զգացմունքների շարունակությանը։ Ո՞վ չէր տենչա Իմ վերադարձը։ Ո՞վ չէր փափագի Իմ վերամիավորումը մարդու հետ։ Իմ սիրտը խորապես անհանգստացած է, և մարդու հոգին խորապես մտահոգված է։ Թեև մենք հոգով նման ենք, չենք կարող հաճախ միասին լինել և չենք կարող հաճախ տեսնել միմյանց։ Այսպիսով՝ ողջ մարդկության կյանքը լի է վշտով և զուրկ է կենսունակությունից, քանզի մարդը միշտ զգացմունքայնորեն կապված է եղել Ինձ։ Ասես մարդկային էակները երկնքի առարկաներ լինեին՝ ցած նետված մահկանացուների աշխարհ։ Նրանք աղաղակում են Իմ անունը երկրի վրա՝ իրենց հայացքը գետնից Ինձ բարձրացնելով. բայց ինչպե՞ս կարող են փախչել գիշատիչ գայլի երախից։ Ինչպե՞ս կարող են ազատել իրենց դրա սպառնալիքներից ու գայթակղություններից։ Ինչպե՞ս կարող են մարդիկ չզոհաբերել իրենց՝ Իմ ծրագրի կարգավորմանը հնազանդվելու պատճառով։ Երբ նրանք բարձրաձայն աղերսում են, Ես Իմ երեսը թեքում եմ նրանցից, չեմ կարողանում այլևս նայել. բայց ինչպե՞ս կարող էի չլսել նրանց վշտի արցունքալի աղաղակները։ Ես կշտկեմ մարդկային աշխարհի անարդարությունները։ Ես Իմ գործն Իմ իսկ ձեռքերով կկատարեմ ողջ երկրով մեկ՝ արգելելով Սատանային կրկին ծանր վնաս հասցնել Իմ մարդկանց, արգելելով թշնամիներին կրկին գործել կամայականորեն և անխոհեմաբար։ Ես Թագավոր կդառնամ երկրի վրա և Իմ գահն այնտեղ կտեղափոխեմ՝ ստիպելով Իմ բոլոր թշնամիներին խոնարհվել և խոստովանել իրենց մեղքերն Իմ առջև։ Իմ տխրության մեջ զայրույթ է միախառնված։ Ես կտրորեմ ողջ տիեզերքը՝ չխնայելով ոչ մեկին և ապշեցնելով ու սարսափեցնելով Իմ բոլոր թշնամիներին։ Ողջ երկիրն ավերակների կվերածեմ և կստիպեմ Իմ թշնամիներին ընկնել ավերակների մեջ, որպեսզի այսուհետ նրանք այլևս չապականեն մարդկությանը։ Իմ ծրագիրն արդեն հաստատված է, և ոչ ոք չպետք է փոխի այն։ Մինչ տիեզերքի վրայով շրջում եմ մեծափառ շքեղությամբ, ողջ մարդկությունը նոր կդարձվի, և ամեն բան կվերակենդանանա։ Մարդն այլևս չի լացի, այլևս Ինձ օգնության չի կանչի։ Այն ժամանակ Իմ սիրտը կուրախանա, և մարդիկ տոնակատարությամբ կվերադառնան Ինձ։ Ողջ տիեզերքը՝ վերևից վար, ցնծությամբ կալեկոծվի…
Այսօր Ես աշխարհի ազգերի մեջ կատարում եմ այն գործը, որը նախատեսել եմ իրագործել։ Ես շրջում եմ մարդկության մեջ՝ կատարելով Իմ ծրագրի ներսում եղած ողջ գործը, և ողջ մարդկությունը Իմ մտադրությունների համաձայն մասնատում է զանազան ազգերը։ Երկրի վրայի մարդիկ իրենց ուշադրությունը սևեռել են իրենց իսկ նշանակության վայրին, քանզի օրն իսկապես մոտենում է, և հրեշտակները հնչեցնում են իրենց փողերը։ Այլևս հապաղումներ չեն լինի, և դրանից անմիջապես հետո բոլոր բաները կսկսեն պարել ցնծությամբ։ Ո՞վ կարող է իր կամքով երկարաձգել Իմ օրը։ Երկրի մա՞րդը։ Թե՞ երկնքի աստղերը։ Թե՞ հրեշտակները։ Երբ հայտարարություն եմ անում՝ սկսելու Իսրայելի ժողովրդի փրկությունը, Իմ օրը վրա է հասնում ողջ մարդկությանը։ Ամեն մարդ վախենում է Իսրայելի վերականգնումից։ Երբ Իսրայելը վերականգնվի, դա կլինի այն օրը, երբ Ես փառք ձեռք կբերեմ, և նաև այն օրը, երբ ամեն բան կփոխվի և կնորոգվի։ Քանի որ արդար դատաստանն անխուսափելիորեն կանգնած է ողջ տիեզերքի առջև, բոլոր մարդիկ դառնում են երկչոտ և վախեցած, որովհետև մարդկային աշխարհում արդարությունը չլսված բան է։ Երբ արդարության Արեգակը հայտնվի, Արևելքը կլուսավորվի, և ապա այն իր հերթին կլուսավորի ողջ տիեզերքը՝ հասնելով բոլորին։ Եթե մարդն իսկապես կարողանա իրագործել Իմ արդարությունը, ի՞նչ կլիներ վախենալու։ Իմ մարդիկ բոլորը սպասում են Իմ օրվա գալստյանը, նրանք բոլորը տենչում են Իմ օրվա գալը։ Նրանք սպասում են, որ Ես գամ որպես արդարության Արեգակը՝ հատուցում բերելու ողջ մարդկությանը և կարգավորելու մարդկության նշանակության վայրը։ Իմ թագավորությունը ձևավորվում է ողջ տիեզերքի վրա, և Իմ գահը զբաղեցնում է Իմ հարյուր միլիոնավոր ընտրյալ մարդկանց սրտերը։ Հրեշտակների համագործակցությամբ Իմ մեծ գործը շուտով կիրագործվի։ Իմ բոլոր որդիները և Իմ մարդիկ անհամբեր սպասում են Իմ վերադարձին՝ տենչալով, որ վերամիավորվեմ նրանց հետ՝ այլևս երբեք չբաժանվելու համար։ Ինչպե՞ս կարող էր Իմ թագավորության մարդկանց բազմությունը չվազել միմյանց ընդառաջ և չուրախանալ Իմ՝ իրենց հետ միասին լինելու պատճառով։ Մի՞թե սա կարող է լինել վերամիավորում, որի համար ոչ մի գին պետք չէ վճարել։ Ես պատվարժան եմ բոլոր մարդկանց աչքերում, Ես հռչակվում եմ բոլորի խոսքերում։ Երբ վերադառնամ, առավել ևս կնվաճեմ թշնամու բոլոր ուժերը։ Ժամանակը եկե՛լ է։ Ես շարժման մեջ կդնե՛մ Իմ գործը։ Ես մարդկանց մեջ կիշխե՛մ որպես Թագավոր։ Ես վերադարձի շեմի՛ն եմ։ Եվ պատրաստվում եմ հեռանալու։ Սա այն է, ինչին բոլորը հուսացած են, սա այն է, ինչ նրանք ցանկանում են։ Ես թույլ կտամ ողջ մարդկությանը տեսնել Իմ օրվա գալուստը, և նրանք բոլորն ուրախությամբ կդիմավորե՛ն Իմ օրվա գալը։
Ապրիլի 2, 1992