Գլուխ 28

Երբ Ես եկա Սիոնից, Ինձ սպասում էին բոլոր բաները, և երբ Ես վերադարձա Սիոն, Ինձ դիմավորեցին բոլոր մարդիկ։ Իմ գալստյան և վերադարձի ընթացքում Իմ քայլերը երբեք չխոչընդոտվեցին Ինձ թշնամի բաների կողմից, և ուստի Իմ գործը միշտ սահուն առաջ ընթացավ։ Այսօր, երբ Ես գալիս եմ բոլոր արարածների մեջ, ամեն բան Ինձ դիմավորում է լռությամբ՝ խորապես վախենալով, որ Ես կրկին կհեռանամ, և նրանք այդպիսով կկորցնեն այն, ինչին ապավինում են որպես հենարան։ Ամեն բան հետևում է Իմ առաջնորդությանը, և բոլորը հետևում են Իմ ձեռքով ցույց տրված ուղղությանը։ Իմ բերանից ելած խոսքերը կատարյալ են դարձրել բազմաթիվ արարածների և պատժել ապստամբության շատ որդիների։ Ուստի բոլոր մարդիկ աչքները չեն կտրում Իմ խոսքերից և ուշադրությամբ լսում են Իմ բերանից ելած արտահայտումները՝ խորապես վախենալով բաց թողնել այս լավ առիթը։ Հենց այս պատճառով է, որ Ես շարունակել եմ խոսել, որպեսզի Իմ գործն ավելի արագ կատարվի, և որպեսզի երկրի վրա ավելի շուտ ի հայտ գան գոհացուցիչ պայմաններ և շտկեն երկրի ամայության տեսարանները։ Երբ Ես նայում եմ երկինքներին, դա այն ժամանակն է, երբ Ես մեկ անգամ ևս շրջվում եմ դեպի մարդկությունը. բոլոր երկրներն իսկույն կենդանությամբ են լցվում, փոշին այլևս չի կախվում օդում, և տիղմն այլևս չի ծածկում գետինը։ Իմ աչքերն անմիջապես շողարձակում են՝ ստիպելով բոլոր երկրների մարդկանց նայել Ինձ և ապաստան գտնել Իմ մեջ։ Այսօրվա աշխարհի մարդկանցից՝ ներառյալ նրանց բոլորին, ովքեր ներկա են Իմ տանը, ո՞վ է իսկապես ապաստան գտնում Իմ մեջ։ Ո՞վ է տալիս իր սիրտը՝ Իմ վճարած գնի փոխարեն։ Ո՞վ է երբևէ խաղաղությամբ բնակվել Իմ տանը։ Ո՞վ է երբևէ իսկապես նվիրել իրեն Ինձ։ Երբ Ես պահանջներ եմ ներկայացնում մարդուն, նա անմիջապես փակում է իր «փոքրիկ պահեստը»։ Երբ Ես տալիս եմ մարդուն, նա արագ բացում է իր բերանը, որպեսզի գաղտնաբար վերցնի Իմ հարստությունը, և հաճախ սիրտը դող է ընկնում՝ խորապես վախենալով, որ Ես հակահարված կտամ նրան։ Ուստի մարդու բերանը կիսաբաց և կիսափակ է, և նա անկարող է իսկապես վայելելու այն հարստությունը, որը Ես շնորհում եմ։ Ես հեշտությամբ չեմ դատապարտում մարդուն, բայցևայնպես նա միշտ քաշում է Իմ ձեռքը և խնդրում Ինձ ողորմություն շնորհել իրեն. միայն երբ մարդն աղերսում է Ինձ, Ես մեկ անգամ ևս շնորհում եմ նրան «ողորմություն» և տալիս եմ նրան Իմ բերանի ամենախիստ խոսքերը, այնպես, որ նա անմիջապես ամոթ է զգում և անկարող ուղղակիորեն ընդունելու Իմ «ողորմությունը», և փոխարենը ստիպում՝ ուրիշներն այն փոխանցեն իրեն։ Երբ մարդը լիովին ըմբռնած լինի Իմ բոլոր խոսքերը, նրա հասակը կհամապատասխանի Իմ մտադրություններին, և նրա աղերսանքներն արդյունավետ կլինեն ու ոչ թե զուր կամ ապարդյուն. Ես օրհնում եմ մարդկության այն աղերսանքները, որոնք անկեղծ են և ոչ շինծու։

Ես գործել ու խոսել եմ դարաշրջանների ընթացքում, բայց մարդը երբեք չի լսել այնպիսի արտահայտումներ, ինչպիսիք Ես ասում եմ այսօր, և երբեք չի ճաշակել Իմ մեծափառությունն ու դատաստանը։ Թեև անցյալի աշխարհում որոշ մարդիկ լսել են Իմ մասին լեգենդներ, ոչ ոք երբեք իսկապես չի բացահայտել Իմ հարստության չափը։ Թեև այսօրվա մարդիկ լսում են Իմ բերանից ելած խոսքերը, նրանք շարունակում են անտեղյակ մնալ, թե որքան խորհուրդներ կան Իմ բերանում, և ուստի Իմ բերանը համարում են առատության եղջյուր։ Բոլոր մարդիկ ցանկանում են ինչ-որ բան ձեռք բերել Իմ բերանից, լինեն դրանք պետության գաղտնիքները, երկնքի խորհուրդները, հոգևոր ոլորտի շարժընթացը, թե մարդկության նշանակության վայրը։ Բոլոր մարդիկ ցանկանում են ստանալ նման բաներ։ Ուստի, եթե Ես հավաքեի մարդկանց և «պատմություններ» պատմեի նրանց, նրանք անմիջապես վեր կկենային իրենց «հիվանդության մահճից»՝ լսելու Իմ խոսքերը։ Մարդու ներսում չափազանց շատ բան է պակասում. նրան պետք են ոչ միայն «սննդային հավելումներ», այլ ավելին՝ նրան պետք է «մտավոր հենարան» և «հոգևոր սնուցում»։ Սա այն է, ինչ պակասում է բոլոր մարդկանց. սա է նրանց «հիվանդությունը»։ Ես դարմանում եմ մարդու հիվանդությունը` ավելի լավ արդյունքների հասնելու համար, որպեսզի բոլորն առողջանան, և որպեսզի Իմ դեղի ներգործությամբ նրանք վերադառնան բնականոն վիճակի։ Արդյո՞ք դուք իսկապես ատում եք մեծ կարմիր վիշապին։ Արդյո՞ք դուք իսկապես, անկեղծորեն ատում եք դրան։ Ինչո՞ւ եմ Ես ձեզ այդքան շատ անգամներ հարցրել։ Ինչո՞ւ եմ Ես նորից ու նորից տալիս ձեզ այս հարցը։ Մեծ կարմիր վիշապի ի՞նչ պատկեր կա ձեր սրտերում։ Արդյո՞ք այն իսկապես հեռացվել է։ Արդյո՞ք դուք իսկապես չեք համարում դրան ձեր հայրը։ Բոլոր մարդիկ պետք է ընկալեն Իմ մտադրությունն Իմ հարցերի մեջ։ Դա մարդկանց զայրույթը հրահրելու համար չէ, ոչ էլ մարդկանց մեջ ապստամբություն սադրելու, ոչ էլ նրա համար, որ մարդն իր ելքը գտնի, այլ նրա համար է, որ թույլ տրվի բոլոր մարդկանց ազատագրել իրենց մեծ կարմիր վիշապի կապանքներից։ Սակայն ոչ ոք չպետք է անհանգստանա։ Ամեն բան կիրագործվի Իմ խոսքերով. ոչ մի մարդ չի կարող մասնակցել, և ոչ մի մարդ չի կարող կատարել այն գործը, որ Ես պիտի իրականացնեմ։ Ես կմաքրեմ բոլոր երկրների օդը և կոչնչացնեմ դևերի բոլոր հետքերը երկրի վրա։ Ես արդեն սկսել եմ, և մեծ կարմիր վիշապի բնակավայրում Ես պիտի մեկնարկեմ Իմ պատժի սկզբնական գործը։ Ուստի կարելի է տեսնել, որ Իմ պատիժը հասել է ողջ տիեզերքին։ Մեծ կարմիր վիշապը և բոլոր տեսակի անմաքուր հոգիները հավանաբար չեն կարող խուսափել Իմ պատժից, քանզի Ես զննում եմ բոլոր երկրները։ Երբ երկրի վրա Իմ գործն ավարտվի, այսինքն՝ երբ դատաստանի դարաշրջանը մոտենա ավարտին, Ես պաշտոնապես կպատժեմ մեծ կարմիր վիշապին։ Իմ ժողովուրդն անշուշտ կտեսնի Իմ արդար պատիժը մեծ կարմիր վիշապի նկատմամբ, անշուշտ անդադար կարտահայտի իր գովաբանությունն Իմ արդարության համար և անշուշտ հավերժ կփառաբանի Իմ սուրբ անունն Իմ արդարության համար։ Ուստի դուք պաշտոնապես կկատարեք ձեր պարտականությունը և պաշտոնապես կգովերգեք Ինձ բոլոր երկրներում հավիտյանս հավիտենի՛ց։

Երբ դատաստանի դարաշրջանը հասնի իր գագաթնակետին, Ես չեմ շտապի ավարտել Իմ գործը, այլ կհամատեղեմ այն պատժի դարաշրջանի ապացույցի հետ, որպեսզի Իմ ողջ ժողովուրդը տեսնի. դրանով ավելի մեծ արդյունք ձեռք կբերվի։ Այս ապացույցն այն միջոցն է, որով Ես պատժում եմ մեծ կարմիր վիշապին, և Ես այնպես կանեմ, որ Իմ ժողովուրդն իր սեփական աչքերով տեսնի դա, այնպես, որ նրանք ավելին իմանան Իմ խառնվածքի մասին։ Իմ ժողովրդի՝ Ինձ վայելելու ժամանակն այն է, երբ մեծ կարմիր վիշապը պատժվում է։ Մեծ կարմիր վիշապի ժողովրդին ոտքի հանելն ու նրա դեմ ապստամբել ստիպելն Իմ ծրագիրն է, և սա այն մեթոդն է, որով Ես կատարյալ եմ դարձնում Իմ ժողովրդին, և դա մեծ հնարավորություն է Իմ ողջ ժողովրդի համար՝ աճելու կյանքում։ Երբ պայծառ լուսինը բարձրանում է, խաղաղ գիշերն իսկույն խաթարվում է։ Թեև լուսինը թերի է, մարդը բարձր տրամադրություն ունի և խաղաղ նստում է լուսնի լույսի տակ՝ հիանալով լուսնկա գիշերվա գեղեցիկ տեսարանով։ Մարդը չի կարող նկարագրել իր հոգեվիճակը․ կարծես նա ցանկանում է իր մտքերով վերադառնալ անցյալ, կարծես ցանկանում է առաջ նայել՝ դեպի ապագա, կարծես նա վայելում է ներկան։ Նրա դեմքին ժպիտ է հայտնվում, և հաճելի մթնոլորտում թարմ բուրմունք է տարածվում. երբ մեղմ զեփյուռ է սկսում փչել, մարդը զգում է հարուստ բույրը և կարծես արբում է դրանով՝ անկարող լինելով սթափվելու։ Սա հենց այն ժամանակն է, երբ Ես անձամբ եկել եմ մարդկանց մեջ, և մարդն ավելի սուր է զգում հարուստ բուրմունքը, և ուստի նա ապրում է այս բույրի մեջ։ Ես հաշտ եմ մարդու հետ, մարդն ապրում է Ինձ հետ ներդաշնակ, նա այլևս ուրիշ կերպ չի նայում Ինձ, Ես այլևս չեմ էտում մարդու պակասությունները, մարդու դեմքին այլևս վշտահար արտահայտություն չկա, և մահն այլևս չի սպառնում ողջ մարդկությանը։ Այսօր Ես մարդու հետ միասին առաջ եմ ընթանում դեպի պատժի դարաշրջան՝ նրա հետ կողք կողքի քայլելով։ Ես անում եմ Իմ գործը, ինչը նշանակում է, որ Ես Իմ գավազանն իջեցնում եմ մարդկության վրա, և այն ընկնում է նրա վրա, ինչն ապստամբ է մարդու մեջ։ Մարդու աչքերում Իմ գավազանը կարծես հատուկ զորություն ունի. այն հասնում է բոլոր նրանց, ովքեր Իմ թշնամիներն են, և հեշտությամբ չի խնայում նրանց. բոլոր նրանց մեջ, ովքեր հակադրվում են Ինձ, գավազանը կատարում է իր ներհատուկ գործառույթը. բոլոր նրանք, ովքեր Իմ ձեռքերում են, կատարում են իրենց համապատասխան դերերն Իմ մտադրությունների համաձայն և երբեք դեմ չեն գնացել Իմ մտադրություններին կամ փոխել իրենց բուն էությունը։ Արդյունքում, ջրերը կոռնան, լեռները կտապալվեն, մեծ գետերը կկազմալուծվեն, մարդը մշտապես փոփոխական կլինի, արևը կխամրի, լուսինը կխավարի, մարդն այլևս խաղաղ ապրելու օրեր չի ունենա, երկրի վրա այլևս հանգստության ժամանակներ չեն լինի, երկինքն այլևս երբեք հանդարտ ու խաղաղ չի մնա և այլևս չի զսպի իրեն։ Ամեն բան կնորոգվի և կվերականգնի իր սկզբնական տեսքը։ Երկրի բոլոր տնային տնտեսությունները կպառակտվեն, և երկրի բոլոր պետությունները կմասնատվեն. կանցնեն ամուսնու և կնոջ վերամիավորման օրերը, մայր ու որդի այլևս չեն հանդիպի, այլևս երբեք հայր ու դուստր չեն միանա։ Երկրի վրա եղած բոլոր նախկին կարգերը կջախջախվեն Իմ կողմից։ Ես մարդկանց հնարավորություն չեմ տալիս արտահայտելու իրենց զգացմունքները, քանզի Ես զուրկ եմ մսեղավոր զգացմունքներից, և մարդկանց զգացմունքների հանդեպ ատելությունս հասել է ծայրահեղ աստիճանի։ Մարդկանց միջև եղած զգացմունքների պատճառով է, որ Ինձ մի կողմ են նետել, և ուստի Ես նրանց աչքերում դարձել եմ «երրորդ կողմ». մարդկանց միջև եղած զգացմունքների պատճառով է, որ Ինձ մոռացել են. մարդու զգացմունքների պատճառով է, որ նա առիթն օգտագործում է՝ վերցնելու իր «խիղճը». մարդու զգացմունքների պատճառով է, որ նա միշտ զզվում է Իմ պատժից. մարդու զգացմունքների պատճառով է, որ նա միշտ Ինձ անարդար ու անիրավ է անվանում և ասում է, որ Ես անտեսում եմ մարդու զգացմունքներն Իմ գործերը վարելիս։ Մի՞թե Ես նույնպես ազգականներ ունեմ երկրի վրա։ Ո՞վ է երբևէ Ինձ պես գիշեր ու ցերեկ աշխատել` առանց ուտելիքի կամ քնի մասին մտածելու, հանուն Իմ ողջ կառավարման ծրագրի։ Ինչպե՞ս կարող էր մարդը համեմատվել Աստծու հետ։ Ինչպե՞ս կարող էր մարդը համատեղելի լինել Աստծու հետ։ Ինչպե՞ս կարող էր Աստված, Ով արարում է, նույն տեսակից լինել, ինչ մարդը, ով արարված է։ Ինչպե՞ս կարող էի Ես միշտ ապրել և գործել մարդու հետ միասին երկրի վրա։ Ո՞վ է ի վիճակի մտահոգվելու Իմ սրտի համար։ Մի՞թե դրանք մարդու աղոթքներն են։ Ես ժամանակին համաձայնեցի միավորվել մարդու հետ ու քայլել նրա հետ, և այո՛, մինչև այսօր մարդն ապրել է Իմ խնամքի և պաշտպանության ներքո, բայց կգա՞ արդյոք մի օր, երբ մարդը կկարողանա կտրվել Իմ խնամքից։ Թեև մարդը երբեք չի ծանրաբեռնել իրեն Իմ սրտի համար մտահոգությամբ, ո՞վ կարող է շարունակաբար ապրել լույսից զուրկ երկրում։ Միայն Իմ օրհնությունների շնորհիվ է, որ մարդն ապրել է մինչև այսօր։

Ապրիլի 4, 1992

Նախորդը.  Գլուխ 26

Հաջորդը.  Գլուխ 41

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger