Գլուխ 36
Ամեն բան Իմ ձեռքով է կարգավորված։ Ո՞վ կհամարձակվի վարվել այնպես, ինչպես կամենում է։ Ո՞վ կարող է հեշտությամբ փոխել դա։ Մարդիկ լողում են օդում՝ շարժվելով փոշու պես, նրանց դեմքերը ծածկված են փոշով, մինչև որ նրանց ողջ մարմինը վերածվում է դիտելու համար չափազանց ողորմելի մի տեսարանի։ Ես ծանր սրտով նայում եմ ամպերի միջից. ինչո՞ւ է մարդը, որ մի ժամանակ լի էր կենսունակությամբ, այսպիսին դարձել։ Եվ ինչո՞ւ է նա սրանից անտեղյակ և անզգա սրա հանդեպ։ Ինչո՞ւ է նա «բաց թողնում իրեն» և թույլ տալիս, որ ծածկվի կեղտով։ Այսպիսին է սեփական անձի հանդեպ սիրո և հարգանքի նրա պակասը։ Ինչո՞ւ է մարդը միշտ խուսափում Իմ պահանջածից։ Մի՞թե Ես իսկապես դաժան և անմարդկային եմ նրա հանդեպ։ Մի՞թե Ես իսկապես հրամայական և անխոհեմ եմ։ Ուրեմն ինչո՞ւ են մարդիկ միշտ իրենց աչքերում կատաղի փայլով Ինձ նայում։ Ինչո՞ւ են նրանք միշտ ատում Ինձ։ Մի՞թե Ես նրանց ճանապարհի վերջին են հասցրել։ Մարդը երբեք ոչինչ չի հայտնաբերել Իմ հանդիմանության մեջ, քանզի նա ոչինչ չի անում՝ բացի երկու ձեռքով իր վզի լուծը բռնելուց՝ երկու աչքն Ինձ վրա հառած, ասես թշնամուն նայելիս լինի. և միայն այս պահին եմ զգում, թե որքան հյուծված է նա։ Այս պատճառով է, որ Ես ասում եմ՝ ոչ ոք երբեք ամուր չի կանգնել փորձությունների մեջ։ Մի՞թե մարդու հասակը հենց այսպիսին չէ։ Կարիք կա՞, որ նրան իր «չափսերի» թվերն ասեմ։ Մարդու «հասակը» գետնի վրայով գալարվող փոքրիկ որդի հասակից մեծ չէ, իսկ նրա «կրծքավանդակն» ընդամենը օձի կրծքավանդակի լայնությունն ունի։ Սրանով Ես չեմ արհամարհում մարդուն. մի՞թե սրանք նրա հասակի ճշգրիտ թվերը չեն։ Մի՞թե Ես նվաստացրել եմ մարդուն։ Մարդը նման է զվարճացող երեխայի։ Նույնիսկ լինում են ժամանակներ, երբ նա խաղում է կենդանիների հետ, սակայն երջանիկ է մնում. և նա նման է կատվի, որն առանց հոգսի կամ անհանգստության կյանք է ապրում։ Գուցե Հոգու ուղղորդման կամ երկնքի Աստծու ազդեցության պատճառով է, որ Ես խոր հակակրանք եմ տածում երկրի վրայի մարդկանց շվայտ ապրելակերպի հանդեպ։ Մարդու կյանքի պատճառով, որը մակաբույծի կյանքի է նման, Իմ «հետաքրքրությունը» «մարդկային կյանք» բառերի հանդեպ որոշ չափով աճել է, և Ես փոքր-ինչ ավելի «հարգալից» եմ դարձել մարդկային կյանքի նկատմամբ։ Քանի որ թվում է, թե միայն մարդն է ունակ իմաստ ունեցող կյանք ստեղծելու, իսկ Ես անկարող եմ դա անել, Ես կարող եմ միայն նահանջել դեպի «լեռները», քանզի ի վիճակի չեմ փորձառաբար ապրելու և նկատելու մարդկանց նեղությունը։ Սակայն մարդը համառորեն հարկադրում է Ինձ. Ես ընտրություն չունե՛մ։ Ես կարող եմ միայն ենթարկվել մարդու կարգավորումներին՝ նրա հետ միասին դասեր քաղելով փորձառությունից և նրա կողքին անցնելով մարդկային կյանքի միջով։ Երկնքում Ես մի ժամանակ շրջեցի ողջ քաղաքում, իսկ երկնքի տակ Ես մի ժամանակ շրջեցի բոլոր երկրներում։ Սակայն ոչ ոք երբեք չհայտնաբերեց Ինձ. նրանք լոկ Իմ տեղաշարժվելու ձայնը լսեցին։ Մարդկանց աչքին Ես գալիս ու գնում եմ՝ առանց հետքի կամ ստվերի։ Ասես անտեսանելի կուռք եմ դարձել նրանց սրտերում, սակայն մարդիկ այդպես չեն կարծում։ Մի՞թե այս ամենը փաստեր չեն, որ մարդն իր բերանով է խոստովանել։ Այս պահին ո՞վ չի ընդունում, որ պետք է հանդիմանվի։ Կարո՞ղ են մարդիկ դեռ իրենց գլուխները բարձր պահել կոնկրետ ապացույցի առջև։
Ես «գործարք» եմ անում մարդու մեջ, մաքրում եմ նրա ողջ անմաքրությունն ու անարդարությունը և այսպիսով «մշակում» նրան, որպեսզի նա համապատասխանի Իմ մտադրություններին։ Սակայն մարդու համագործակցությունն անփոխարինելի է գործի այս փուլի համար, քանզի նա նոր բռնված ձկան պես միշտ ցատկոտում և թռչկոտում է։ Ուստի, ցանկացած պատահար կանխելու համար, Ես սպանեցի բռնված բոլոր «ձկներին», ինչից հետո ձկները դարձան հնազանդվող ու ենթարկվող և ամենաչնչին տրտունջն անգամ չունեին։ Երբ Ես մարդու կարիքն ունեմ, նա միշտ թաքնված է։ Ասես երբեք ապշեցուցիչ տեսարաններ չի տեսել, ասես ծնվել է գյուղում և ոչինչ չգիտի քաղաքի գործերից։ Ես Իմ իմաստությունն ավելացնում եմ մարդու պակասող մասերին և նրան մղում ճանաչելու Ինձ. քանի որ մարդը չափազանց աղքատ է, Ես անձամբ գալիս եմ մարդու մեջ և նրան տալիս «դեպի հարստություն տանող ճանապարհը»՝ բացել տալով իր աչքերը։ Սրանով մի՞թե Ես չեմ փրկում նրան։ Մի՞թե սա Իմ ողորմածությունը չէ մարդու հանդեպ։ Մի՞թե սերն իսկապես անվերապահորեն շնորհելն է։ Ուրեմն ատելությունը պատի՞ժ է։ Ես բացատրել եմ մարդուն տարբեր տեսանկյուններից, բայց նա սրան վերաբերվում է լոկ որպես բառերի և վարդապետությունների։ Ասես Իմ խոսքերը խոտանված ապրանքներ են, որոնք մարդու ձեռքերով վաճառվում են որպես սպառվող ապրանքներ։ Այսպիսով, երբ Ես մարդկանց ասում եմ, որ մեծ փոթորիկ է գալիս՝ կլանելու լեռնային գյուղը, ոչ ոք ոչինչ չի մտածում դրա մասին, նրանցից միայն մի քանիսն են տեղափոխում իրենց տները՝ կասկածով լի սրտերով։ Մնացածները չեն տեղաշարժվում, ասես անտարբեր լինեն։ Ասես Ես երկնքից ծիծեռնակ լինեմ, և մարդիկ պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ինչ եմ ասում։ Միայն երբ լեռները գլխիվայր ընկնում են, և երկիրը ճեղքվում է, մարդիկ մտածում են Իմ խոսքերի մասին, միայն այդ ժամանակ են արթնանում իրենց երազներից, բայց ժամանակն արդեն եկել է, նրանք կլանված են մեծ ջրհեղեղի մեջ, նրանց դիակները լողում են ջրի մակերևույթին։ Տեսնելով աշխարհի թշվառությունը՝ Ես հառաչում եմ մարդու դժբախտության համար։ Ես շատ ժամանակ ծախսեցի և մեծ գին վճարեցի՝ հանուն մարդու ճակատագրի։ Մարդկանց մտքում Ես արցունքագեղձեր չունեմ, բայց Ես՝ արցունքագեղձեր չունեցող այս «հրեշս», շատ արցունքներ եմ թափել մարդու համար։ Մարդը, սակայն, ոչինչ չգիտի սրա մասին, նա լոկ իր ձեռքի խաղալիքներով խաղում է կեղտի մեջ, ասես Ես գոյություն չունեմ։ Այսպիսով՝ այսօրվա հանգամանքներում մարդիկ մնում են թմրած և բթամիտ. նրանք դեռ «սառած» են նկուղներում՝, ասես դեռ պառկած լինեն քարանձավում։ Տեսնելով մարդու արարքները՝ Իմ միակ ընտրությունը հեռանալն է…
Մարդկանց աչքում Ես շատ լավ բաներ եմ արել մարդու համար, և ուստի նրանք Ինձ նայում են որպես ներկա դարաշրջանի օրինակելի անձի։ Սակայն նրանք Ինձ երբեք չեն համարել մարդու ճակատագրի Իշխանը և բոլոր բաների Արարիչը։ Ասես նրանք չեն հասկանում Ինձ։ Թեև մարդիկ մի ժամանակ բացականչում էին՝ «Կեցցե՛ հասկացողությունը», ոչ ոք շատ ժամանակ չի ծախսել «հասկացողություն» բառը վերլուծելու համար՝ ցույց տալով, որ մարդիկ Ինձ սիրելու ցանկություն չունեն։ Այսօր՝ այս ժամանակներում, մարդիկ երբեք չեն գնահատել Ինձ, Ես տեղ չունեմ նրանց սրտերում։ Կարո՞ղ են նրանք Ինձ անկեղծ սրտով սիրել գալիք տառապանքի օրերին։ Մարդու արդարությունը մնում է անձև մի բան, մի բան, որը հնարավոր չէ տեսնել կամ շոշափել։ Իմ ուզածը մարդու սիրտն է, քանզի մարդու մեջ սիրտն ամենաթանկարժեքն է։ Մի՞թե Իմ գործերը պիտանի չեն մարդու սիրտը շահելու համար։ Ինչո՞ւ մարդիկ Ինձ իրենց սրտերը չեն տալիս։ Ինչո՞ւ են նրանք միշտ սեղմում դրանք իրենց կրծքին՝ չկամենալով բաց թողնել։ Կարո՞ղ է մարդու սիրտը խաղաղություն և երջանկություն ապահովել մարդկանց ողջ կյանքի ընթացքում։ Երբ Ես պահանջներ եմ ներկայացնում մարդկանց, ինչո՞ւ են նրանք միշտ մի բուռ փոշի վերցնում գետնից և շպրտում Ինձ վրա։ Մի՞թե սա նրանց նենգ հնարքն է։ Ասես նրանք փորձում են խաբել մի անցորդի, որը գնալու տեղ չունի՝ գայթակղելով կանչելով դեպի իրենց տուն, որտեղ նրանց սրտերում չար մտադրություն է առաջանում։ Այս իրադրությունում նրանք այնուհետև սպանում են անցորդին։ Մարդիկ նաև ցանկացել են նման բաներ անել Ինձ։ Ասես նրանք դահիճ լինեն, որն առանց աչք թարթելու՝ կսպանի մեկին, ասես նրանք դևերի թագավորը լինեն, որի համար մարդկանց սպանելն իր արյան մեջ է։ Բայց հիմա, նույնիսկ երբ մարդիկ գալիս են Իմ առջև, նրանք դեռ ցանկանում են նման միջոցներ կիրառել։ Սակայն մարդիկ ունեն իրենց ծրագրերը, իսկ Ես ունեմ Իմ հակամիջոցները։ Թեև մարդիկ չեն սիրում Ինձ, ինչպե՞ս կարող էի այս ժամանակ չհրապարակել Իմ հակամիջոցները նրանց համար։ Ես անսահման, անչափելի հմտություն ունեմ մարդկանց հետ վարվելու հարցում. նրանց յուրաքանչյուր մասն անձամբ Իմ կողմից է կառավարվում և անձամբ Իմ կողմից է մշակվում։ Ի վերջո, Ես մարդուն իր սիրած բանից բաժանվելու ցավը կրել կտամ և կմղեմ նրան ենթարկվելու Իմ կարգավորումներին, և այդ ժամանակ մարդիկ տրտնջալու ի՞նչ կունենան։ Մի՞թե այն ամենը, ինչ Ես անում եմ, հանուն մարդու չէ։ Անցյալ ժամանակներում Ես երբեք մարդուն չեմ պատմել Իմ գործի քայլերի մասին, բայց այսօր՝ մի ժամանակ, որը նման չէ անցյալին, քանի որ Իմ գործի բովանդակությունը տարբեր է, Ես մարդկանց նախապես պատմել եմ Իմ գործի մասին՝ կանխելու համար սրա արդյունքում նրանց ընկնելը։ Մի՞թե սա այն պատվաստումը չէ, որը ներարկել եմ մարդուն։ Ինչ-ինչ պատճառներով մարդիկ երբեք լրջորեն չեն դիտարկել Իմ խոսքերը. ասես նրանց փորում քաղց կա, և նրանք խստապահանջ չեն այն հարցում, թե ինչ են ուտում, ինչը թուլացրել է նրանց ստամոքսները։ Բայց մարդիկ իրենց «առողջ կազմվածքը» որպես կապիտալ են ընդունում և ուշադրություն չեն դարձնում «բժշկի» հորդորներին։ Տեսնելով նրանց լիակատար անտարբերությունը՝ Ես անհանգստանում եմ մարդու համար։ Քանի որ մարդիկ անհաս են և դեռ փորձառաբար չեն ապրել մարդկային կյանքը, վախ չունեն։ Նրանց սրտերում «մարդկային կյանք» բառերը գոյություն չունեն, նրանք հաշվի չեն առնում դրանք և լոկ հակակրանք են տածում Իմ խոսքերի հանդեպ, ասես Ես դարձել եմ շատախոս պառավ։ Ամփոփելով՝ ինչ էլ որ լինի, հույս ունեմ՝ մարդիկ կարող են հասկանալ Իմ սիրտը, քանզի Ես ցանկություն չունեմ մարդուն ուղարկելու մահվան երկիր։ Ես հուսով եմ, որ մարդը կարող է հասկանալ, թե ինչպիսին է Իմ տրամադրությունն այս պահին, և հաշվի առնել այն հոգսը, որը կրում եմ հենց այս ժամանակ։
Ապրիլի 26,1992թ.