Գլուխ 37
Դարաշրջանների ընթացքում Իմ կատարած ողջ գործի մեջ, այսինքն՝ դրա յուրաքանչյուր փուլում, կիրառվել են Իմ գործի համապատասխան մեթոդները։ Այս պատճառով այն մարդիկ, որոնց Ես սիրում եմ, դարձել են ավելի ու ավելի մաքուր և ավելի ու ավելի հարմար Իմ օգտագործման համար։ Սակայն նույն պատճառով «անհաջողությունն» այն է, որ Իմ գործի մեթոդների ավելանալուն զուգընթաց մարդկանց թիվը նվազում է, և սա պատճառ է դառնում, որ մարդիկ խորասուզվեն մտորումների մեջ։ Իհարկե, այսօրվա այս գործը դեռևս բացառություն չէ, և մարդկանց մեծ մասը կրկին ներքաշվել է մտորումների մեջ․ որպես այդպիսին, Իմ մեթոդների փոփոխությունների պատճառով դեռ կան ոմանք, ովքեր ստիպված կլինեն հեռանալ։ Դա կարելի է նկարագրել այսպես․ սա մի բան է, որը նախասահմանված է Իմ կողմից, բայց ոչ մի բան, որը Ես եմ անում։ Արարչագործությունից ի վեր այնքան շատ մարդիկ են ընկել, և այնքան շատերն են կորցրել իրենց ճանապարհն Իմ գործի մեթոդների արդյունքում։ Սակայն Ինձ չի հուզում, թե ինչ են մտածում մարդիկ, արդյոք զգում են, որ Ես անտեսում եմ կապվածությունն ու եղբայրասիրությունը, թե կարծում են, որ Ես չափազանց դաժան եմ․ անկախ այն բանից՝ նրանց հասկացողությունը ճիշտ է, թե ոչ, Ես հիմա դա չեմ քննարկի։ Եկեք նախ հաղորդակցվենք այս քննարկման հիմնական կետի շուրջ, որպեսզի բոլորը հիմնավոր հասկացողություն ձեռք բերեն՝ կանխելու համար նրանց չհասկանալը, թե ինչու են տառապում։ Ես չեմ ստիպի մարդկանց համրերի պես լուռ տառապել, ավելի շուտ՝ ամեն ինչ հստակ կբացատրեմ, որպեսզի զերծ պահեմ նրանց Իմ դեմ բողոքելուց։ Մի օր Ես այնպես կանեմ, որ բոլորն անկեղծ գովաբանություն հնչեցնեն իրենց հանդիմանության մեջ։ Սա ընդունելի՞ է ձեզ համար։ Արդյո՞ք դա բավարարում է մարդկանց պահանջները։
Հանդիմանության ժամանակի նախաբանում նախ մարդկանց կասեմ այս «ժամանակի» հիմքում ընկած ընդհանուր իմաստը, որպեսզի նրանք Ինձ վիրավորանք չհասցնեն։ Այսինքն՝ Ես կարգավորումներ կանեմ Իմ գործի համար։ Դրանք ոչ ոքի կողմից չպետք է փոփոխվեն։ Ես բացարձակապես անպատիժ չեմ թողնի որևէ մեկին, ով կփոխի դրանք․ կդատապարտեմ նրանց։ Մտապահե՞լ եք դա։ Սրանք բոլորը «պատվաստումներ» են։ Նոր մեթոդի մեջ բոլոր մարդիկ նախ պետք է ըմբռնեն, որ իրենց իսկ փաստացի վիճակների հասկացողություն ձեռք բերելն ամեն ինչից կարևոր է։ Նախքան որոշակի չափով իրենք իրենց ճանաչելը, ոչ ոքի չի թույլատրվի անզգուշորեն խոսել եկեղեցում, և Ես անշուշտ կհանդիմանեմ ցանկացածին, ով կխախտի այս կանոնը։ Այս օրվանից սկսած՝ բոլոր առաքյալները կցուցակագրվեն եկեղեցիներում, և նրանց կարգելվի կամայականորեն այսուայնկողմ շարժվել․ դա քիչ պտուղ կտա։ Թվում էր՝ նրանք բոլորը կատարում են իրենց պարտավորությունները, բայց իրականում հիմարացնում էին Ինձ։ Չնայած տեղի ունեցածին՝ այսօր այդ ամենը չեղյալ է հայտարարվում և այլևս չպետք է առաջ քաշվի։ Այսուհետ «առաքյալ» եզրույթը պետք է վերացվի և այլևս երբեք չօգտագործվի, որպեսզի բոլոր մարդիկ իջնեն իրենց «դիրքերից» և ճանաչեն իրենք իրենց։ Սա, իհարկե, հանուն նրանց փրկության է։ «Դիրքը» թագ չէ․ այն պարզապես դիմելաձև է։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ նկատի ունեմ։ Նրանք, ովքեր առաջնորդում են եկեղեցիները, դեռ կապրեն եկեղեցական կյանքով իրենց իսկ եկեղեցիներում, թեև, իհարկե, սա խիստ կանոն չէ։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են այցելել եկեղեցիներ՝ նախկին առաքյալների հետ համագործակցությամբ։ Եկեղեցիների հաղորդակցությունը պետք է ավելացվի․ սա ամենակարևոր բանն է։ Բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց անդամներից ոչ մեկն իրականում չի ապրում եկեղեցու կյանքով։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ դուք բոլորդ պետք է համախմբվեք՝ ճանաչելու ինքներդ ձեզ, և միասնական լինեք մեծ կարմիր վիշապի դեմ ըմբոստության մեջ․ սա է Իմ մտադրությունը։ Կարևոր չէ, թե մարդիկ որքան են խոսում․ փոխարենը՝ կենսական է, որ Իմ բոլոր մարդիկ ունակ լինեն համախմբվելու որպես մեկ ամբողջություն։ Սա ճշմարտապես վկայություն կրելու միակ ճանապարհն է։ Անցյալում մարդիկ բոլորն ասում էին, թե կճանաչեն իրենք իրենց, սակայն Ես անթիվ խոսքեր եմ արտաբերել, և որքա՞ն եք դուք հասկացել ինքներդ ձեզ։ Որքան բարձր է մարդու դիրքը, այնքան ավելի դժվար է նրա համար մի կողմ դնել սեփական «ես»-ը, այնքան ավելի մեծ են նրա հույսերը, և այնքան ավելի շատ նա կտառապի հանդիմանվելիս։ Սա Իմ՝ մարդկանց փրկությունն է։ Հասկանո՞ւմ եք։ Պարզապես մի՛ ընդունեք Իմ խոսքը բառացիորեն․ այդպես վարվելը չափազանց թեթևամիտ կլիներ և ոչ մի արժեք չէր ունենա։ Հասկանո՞ւմ եք Իմ խոսքի հիմքում ընկած լրացուցիչ իմաստները։ Եթե մարդիկ իսկապես ունակ են ճանաչելու իրենք իրենց եկեղեցու ներսում, ապա սա ցույց կտա, որ այս տեսակի մարդը ճշմարտապես սիրում է Ինձ։ Այսինքն՝ եթե հաց չեք կիսում մարդկանց հետ, չեք հասկանա նրանց դժվարությունները։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս ասացվածքը։ Ի վերջո Ես այնպես կանեմ, որ բոլոր մարդիկ իրենք իրենց ճանաչեն իրենց հանդիմանության ժամանակ, և կստիպեմ նրանց երգել ու ծիծաղել, մինչ դա տեղի է ունենում։ Արդյո՞ք ճշմարտապես ունեք հավատ՝ Ինձ բավարարելու համար։ Այսպիսով՝ ի՞նչ պետք է անեք ձեր կիրարկման մեջ։ Այսուհետ յուրաքանչյուր եկեղեցու ընդհանուր գործերը կկարգավորվեն այդ եկեղեցու համապատասխան անձանց կողմից, իսկ առաքյալները պարզապես կապրեն եկեղեցու կյանքով։ Սա կոչվում է «կյանքը փորձառաբար ապրել»։ Հասկանո՞ւմ եք։
Նախքան հանդիմանությունը պաշտոնապես վրա հասած լինի մարդկությանը, Ես սկզբում մարդկանց վրա կկատարեմ «դիմավորելու գործը», որպեսզի ի վերջո նրանք բոլորը կարողանան բավարարել Ինձ։ Նույնիսկ նրանք, ովքեր պատրաստվում են հեռանալու, նախքան հեռանալը պետք է տառապեն և ավարտեն վկայություն կրելը, հակառակ դեպքում Ես նրանց անպատիժ չեմ թողնի։ Սա ցույց է տալիս մարդկանց վիրավորանքների հանդեպ անհանդուրժողականության Իմ բնույթը, ինչպես նաև ասածս կատարելու Իմ բնույթը։ Որպես այդպիսին, Ես իրագործած կլինեմ Իմ այն խոսքերը, որ «Ես նկատի ունեմ այն, ինչ ասում եմ, այն, ինչ նկատի ունեմ, կարվի, և այն, ինչ անում եմ, կմնա հավիտյան»։ Հենց որ խոսքերը դուրս են գալիս Իմ բերանից, Իմ Հոգին սկսում է Իր գործը։ Ո՞վ կհամարձակվեր կամայականորեն խաղալ իր ձեռքերում բռնած «խաղալիքների» հետ։ Բոլորը պետք է հաճոյակամորեն և հնազանդորեն ընդունեն Իմ հանդիմանությունը։ Ո՞վ կարող է փախչել դրանից։ Մի՞թե Ինձնից դուրս այլ ուղի կարող է լինել։ Այսօր Ես թույլ եմ տվել քեզ լինել երկրի վրա, և դու ուրախանում ես․ վաղը թույլ կտամ քեզ մտնել երկինք, և գովաբանություն կհնչեցնես։ Դրա հաջորդ օրը քեզ կդնեմ գետնի տակ, որտեղ կհանդիմանվես։ Մի՞թե սրանք բոլորն Իմ գործի պահանջները չեն։ Ո՞վ չի տառապում աղետներից հանուն Իմ պահանջների։ Ո՞վ չի ստանում օրհնություններ հանուն Իմ պահանջների։ Մի՞թե կարող եք բացառություն լինել։ Որպես Իմ ժողովուրդ երկրի վրա, ի՞նչ պետք է անեք հանուն Իմ պահանջների և Իմ կամքի։ Մի՞թե կարող է այնպես լինել, որ խոսքով գովաբանեք Իմ սուրբ անունը, մինչդեռ ձեր սրտում ատեք Ինձ։ Ինձ համար գործ անելը և Իմ սիրտը բավարարելը, ինչպես նաև ինքներդ ձեզ հասկանալն ու մեծ կարմիր վիշապի դեմ ըմբոստանալը հեշտ առաջադրանքներ չեն, և պետք է գին վճարեք դա անելու համար։ Երբ ասում եմ «գին», ի՞նչ եք կարծում, ի՞նչ նկատի ունեմ։ Հիմա չեմ քննարկի սա և ուղիղ պատասխաններ չեմ տա մարդկանց։ Փոխարենը՝ թույլ եմ տալիս նրանց ինքնուրույն խորհել դրա շուրջ և հետո գործնականում պատասխանել Իմ հարցին իրենց գործողությունների և վարքագծի միջոցով։ Ի վիճակի՞ եք դա անելու։
Ապրիլի 27, 1992 թ.