Գլուխ 4

Իմ բոլոր մարդիկ, որոնք ծառայում են Իմ առաջ, պետք է վերհիշեն անցյալը։ Արդյոք Իմ հանդեպ ձեր սերն արատավորվա՞ծ էր անմաքրությամբ։ Իմ հանդեպ ձեր հավատարմությունը մաքուր և ամբողջ սրտո՞վ էր արդյոք։ Արդյոք Իմ մասին ձեր ճանաչողությունը ճշմարի՞տ էր։ Որքա՞ն տեղ էի Ես զբաղեցնում ձեր սրտերում։ Արդյոք Ես ամբողջությա՞մբ էի լցնում ձեր սրտերը։ Իմ խոսքերից քանի՞սն են իրագործվել ձեր մեջ։ Մի՛ փորձեք հիմարացնել Ինձ։ Այս ամենը կատարելապես պարզ է Ինձ համար։ Այսօր, երբ Իմ փրկության ձայնն է հնչում, Իմ հանդեպ ձեր սերն ինչ-որ չափով աճե՞լ է արդյոք։ Արդյոք Իմ հանդեպ ձեր հավատարմության մի մասն ավելի մաքո՞ւր է դարձել։ Արդյոք Իմ մասին ձեր ճանաչողությունը խորացե՞լ է։ Արդյոք անցյալում մատուցված գովաբանությունն ամո՞ւր հիմք է դրել այսօրվա ձեր ճանաչողության համար։ Ձեր որքա՞ն մասն է զբաղեցնում Իմ Հոգին։ Որքա՞ն տեղ է զբաղեցնում Իմ պատկերը ձեր ներսում։ Արդյոք Իմ արտահայտումները ձեր ներսում հասե՞լ են նպատակակետին։ Արդյոք իսկապես զգո՞ւմ եք, որ ձեր ամոթը թաքցնելու տեղ չունեք։ Արդյոք իսկապես հավատո՞ւմ եք, որ որակավորված չեք՝ Իմ մարդիկ լինելու համար։ Եթե միանգամայն անտարբեր եք վերոնշյալ հարցերի հանդեպ, ապա սա բավական է ցույց տալու համար, որ միայն անձնական շահ ես հետապնդում, որ ներկա ես` միայն քանակ ապահովելու համար, և Իմ նախասահմանած ժամին անպայման դուրս կթողնվես ու երկրորդ անգամ կնետվես անհատակ անդունդը։ Սրանք Իմ նախազգուշացման խոսքերն են, և ովքեր դրանց թեթևամտորեն կվերաբերվեն, Իմ դատաստանի հարվածը կստանան և նշանակված ժամին կբախվեն աղետի։ Մի՞թե այդպես չէ։ Մի՞թե Ես դեռ պետք է օրինակներ բերեմ՝ սա լուսաբանելու համար։ Մի՞թե պետք է ավելի պարզ խոսեմ, որպեսզի ձեզ համար օրինակ բերեմ։ Արարչագործության ժամանակներից մինչև այսօր շատ մարդիկ ըմբոստացել են Իմ խոսքերի դեմ և այդպիսով լքվել ու դուրս են թողնվել Իմ վերականգնման հոսքի կողմից. ի վերջո, նրանց մարմինները կորչում են, իսկ հոգիները՝ նետվում Հադես, և նույնիսկ այսօր նրանք դեռ ենթարկվում են ծանր պատժի։ Շատ մարդիկ հետևել են Իմ խոսքերին, բայց դեմ են գնացել Իմ լուսավորությանն ու պայծառացմանը և այդպիսով մի կողմ են շպրտվել Իմ կողմից՝ ընկնելով Սատանայի իշխանության տակ և դառնալով Ինձ հակադրվողներից մեկը։ (Այսօր բոլոր նրանք, ովքեր ուղղակիորեն հակադրվում են Ինձ, հնազանդվում են միայն Իմ խոսքերի մակերեսային կողմերին՝ միաժամանակ ըմբոստանալով դրանց էության դեմ)։ Եղել են նաև շատերը, ովքեր պարզապես լսել են այն խոսքերը, որոնք Ես ասել եմ երեկ, ովքեր կառչել են անցյալի «աղբից» և չեն գնահատել ներկա օրվա «բերքը»։ Այս մարդիկ ոչ միայն գերեվարվել են Սատանայի կողմից, այլև դարձել են հավերժական մեղավորներ ու Իմ թշնամիները, և նրանք ուղղակիորեն հակադրվում են Ինձ։ Նման մարդիկ Իմ դատաստանի առարկաներն են Իմ ցասման գագաթնակետին, և այսօր նրանք դեռ կույր են, դեռևս մութ զնդաններում (այսինքն՝ նման մարդիկ նեխած, փայտացած դիակների մեջ են, որոնք վերահսկվում են Սատանայի կողմից. քանի որ նրանց աչքերը շղարշով են պատվել Իմ կողմից, Ես ասում եմ, որ նրանք կույր են)։ Լավ կլիներ մի օրինակ բերել ձեզ համար, որպեսզի կարողանաք սովորել դրանից։

Պողոսի անունը հիշատակելիս կմտաբերեք նրա պատմությունը և նրա մասին որոշ զրույցներ, որոնք ճշգրիտ չեն և չեն համապատասխանում իրականությանը։ Նա մանկուց կրթվել էր իր ծնողների կողմից ու ստացել Իմ կյանքը և Իմ նախասահմանման արդյունքում օժտված էր այն որակով, որը Ես պահանջում եմ։ Տասնինը տարեկանում նա ուսումնասիրում էր կյանքի մասին զանազան գրքեր. ուստի Ես կարիք չունեմ մանրամասնելու, թե ինչպես իր որակի և Իմ լուսավորման ու պայծառացման շնորհիվ նա ոչ միայն կարողանում էր որոշակի խորաթափանցությամբ խոսել հոգևոր հարցերի մասին, այլև ի վիճակի էր ըմբռնել Իմ մտադրությունները։ Իհարկե, սա չի բացառում ներքին և արտաքին գործոնների համադրությունը։ Այնուամենայնիվ, նրա միակ թերությունն այն էր, որ իր տաղանդների պատճառով նա հաճախ պոռոտախոսում էր։ Արդյունքում, իր ըմբոստության պատճառով, որի մի մասն ուղղակիորեն ներկայացնում էր հրեշտակապետին, երբ Ես առաջին անգամ մսեղի դարձա, նա ամեն ջանք գործադրեց՝ Ինձ հակադրվելու համար։ Նա այնպիսի մարդ էր, որ չէր ճանաչում Իմ խոսքերը, և Իմ տեղը նրա սրտում արդեն անհետացել էր։ Նման մարդիկ ուղղակիորեն հակադրվում են Իմ աստվածայնությանն ու տապալվում Իմ կողմից և միայն ամենավերջում են խոնարհվում ու խոստովանում իրենց մեղքերը։ Հետևաբար, այն բանից հետո, երբ Ես օգտագործեցի նրա ուժեղ կողմերը (այսինքն՝ այն բանից հետո, երբ նա որոշ ժամանակ աշխատեց Ինձ համար), նա կրկին վերադարձավ իր հին սովորություններին, և թեև ուղղակիորեն չըմբոստացավ Իմ խոսքերի դեմ, ըմբոստացավ Իմ ներքին ուղղորդման ու լուսավորության դեմ, և ուստի այն ամենը, ինչ նա արել էր անցյալում, ապարդյուն էր. այլ կերպ ասած՝ փառքի պսակը, որի մասին նա խոսում էր, դարձել էր դատարկ խոսքեր՝ իր իսկ երևակայության արդյունքը, քանզի նույնիսկ այսօր նա դեռ ենթարկվում է Իմ դատաստանին՝ Իմ կապանքների գերության մեջ։

Վերոնշյալ օրինակից երևում է, որ ով հակադրվում է Ինձ (հակադրվելով ոչ միայն Իմ մսեղի անձին, այլ, որ ավելի կարևոր է, Իմ խոսքերին և Իմ Հոգուն, այսինքն՝ Իմ աստվածայնությանը), ստանում է Իմ դատաստանն իր մսեղիում։ Երբ Իմ Հոգին լքում է քեզ, դու գահավիժում ես՝ իջնելով ուղիղ Հադես։ Եվ թեև քո մսեղի մարմինը երկրի վրա է, դու կորցրել ես ողջամտությունդ հոգեկան հիվանդությամբ տառապողի պես։ Իսկույն սկսել ես զգալ այնպես, ասես մեռած լինես, և նույնիսկ աղերսում ես Ինձ անմիջապես վերջ տալ քո մսեղիին։ Ձեզնից շատերը, ովքեր օժտված են հոգով, խորապես հասկանում են նման հանգամանքները, և Ես կարիք չունեմ ավելի մանրամասնելու։ Անցյալում, երբ Ես աշխատում էի Իմ բնականոն մարդկայնությամբ, մարդկանց մեծ մասը «մրցում էր» Իմ ցասման ու մեծափառության հետ և մի փոքր գիտեր Իմ իմաստության ու բնույթի մասին։ Այսօր Ես խոսում ու գործում եմ անմիջականորեն աստվածայնությամբ, և դեռ կան որոշ մարդիկ, որոնք իրենց սեփական աչքերով կտեսնեն Իմ ցասումն ու դատաստանը. ավելին՝ դատաստանի դարաշրջանի երկրորդ մասի հիմնական գործն այն է, որ Իմ բոլոր մարդիկ անմիջականորեն ճանաչեն Իմ գործերը մսեղիում, և որ դուք բոլորդ անմիջականորեն տեսնեք Իմ բնույթը։ Սակայն, քանի որ Ես մսեղիում եմ, հաշվի եմ առնում ձեր թուլությունները։ Իմ հույսն այն է, որ ձեր հոգուն, ոգուն և մարմնին չվերաբերվեք որպես խաղալիքների՝ անփութորեն նվիրաբերելով դրանք Սատանային։ Ավելի լավ է՝ գնահատեք այն ամենը, ինչ ունեք, և չվերաբերվեք դրան որպես խաղի, քանզի նման բաները կապված են ձեր ճակատագրի հետ։ Արդյոք իսկապես ի վիճակի՞ եք հասկանալու Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը։ Արդյոք իսկապես ի վիճակի՞ եք հաշվի առնելու Իմ ճշմարիտ զգացմունքները։

Արդյո՞ք պատրաստ եք վայելելու Իմ օրհնությունները երկրի վրա, օրհնություններ, որ նման են երկնայիններին։ Արդյոք պատրա՞ստ եք գնահատելու Իմ մասին հասկացողությունը, Իմ խոսքերի վայելքը և Իմ մասին ճանաչողությունը՝ որպես ձեր կյանքի ամենաարժեքավոր և իմաստալից բաները։ Արդյոք իսկապես ի վիճակի՞ եք լիովին հնազանդվելու Ինձ առանց մտածելու ձեր սեփական հեռանկարների մասին։ Արդյոք իսկապես ի վիճակի՞ եք թույլ տալու, որ Ես ձեզ մահվան մատնեմ և առաջնորդեմ ձեզ, ինչպես ոչխարների։ Կա՞ն արդյոք ձեր մեջ այնպիսիք, որոնք ունակ են հասնելու նման բաների։ Մի՞թե բոլորը, ովքեր ընդունվում են Իմ կողմից և ստանում Իմ խոստումները, նրանք են, ովքեր ձեռք են բերում Իմ օրհնությունները։ Արդյոք որևէ բան հասկացե՞լ եք այս խոսքերից։ Եթե Ես փորձեմ ձեզ, կարո՞ղ եք արդյոք իսկապես անձնատուր լինել Աստծու տնօրինությանն այնպես, ինչպես Ես եմ կամենում, և այս փորձությունների մեջ փնտրել Իմ մտադրություններն ու ընկալել Իմ սիրտը։ Ես չեմ ցանկանում, որ կարողանաս բազում հուզիչ խոսքեր ասել կամ բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ պատմել. փոխարենը՝ խնդրում եմ, որ կարողանաս գեղեցիկ վկայություն տալ Ինձ համար, և որ ամեն առումով կարողանաս խորապես մտնել իրականության մեջ։ Եթե Ես ուղղակիորեն չխոսեի, կարո՞ղ էիր արդյոք լքել քեզնից դուրս եղած ամեն ինչ և թույլ տալ, որ Ես օգտագործեմ քեզ։ Մի՞թե սա չէ այն իրականությունը, որ Ես պահանջում եմ։ Ո՞վ է ի վիճակի ըմբռնելու Իմ խոսքերի իմաստը։ Սակայն Ես խնդրում եմ, որ այլևս չծանրաբեռնվեք կասկածներով, որ դրական մոտեցում ցուցաբերեք ձեր մուտքի հարցում և ըմբռնեք Իմ խոսքերի էությունը, որպեսզի սխալ չհասկանաք Իմ խոսքերը, Իմ մտադրությունն անհասկանալի չլինի ձեզ համար, և այդպիսով չխախտեք Իմ կառավարչական հրամանագրերը։ Հուսով եմ, որ Իմ խոսքերում կընկալեք ձեզ համար ունեցած Իմ մտադրությունները։ Այլևս մի՛ մտածեք ձեր սեփական հեռանկարների մասին և գործեք այնպե՛ս, ինչպես վճռել եք Իմ առաջ, լիովին անձնատուր լինելով Աստծու տնօրինությանն ամեն ինչում։ Բոլոր նրանք, ովքեր կանգնած են Իմ տան մեջ, պետք է անեն այնքան, որքան հնարավոր է. պետք է երկրի վրա Իմ գործի վերջին հատվածի համար նվիրես քո լավագույնը։ Արդյո՞ք իսկապես պատրաստ ես նման բաներ կիրարկելու։

1992 թ. փետրվարի 23

Նախորդը.  Գլուխ 1

Հաջորդը.  Գլուխ 8

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger