Շատ լուրջ խնդիր՝ դավաճանություն (2)

Մարդու բնույթը լիովին տարբերվում է Իմ էությունից, որովհետև մարդու ապականված բնույթն ամբողջությամբ սկիզբ է առնում Սատանայից․ մարդու բնույթը մշակվել և ապականվել է Սատանայի կողմից։ Այսինքն՝ մարդն ապրում է նրա չարիքի և տգեղության ազդեցության ներքո։ Մարդը չի աճում ճշմարտության աշխարհում կամ սուրբ միջավայրում, առավել ևս՝ մարդը չի ապրում լույսի մեջ։ Ուստի, հնարավոր չէ, որ ծնվելու պահից որևէ մեկն իր բնույթի մեջ ճշմարտություն ունենա, և, առավել ևս, հնարավոր չէ, որ որևէ մեկը ծնվի Աստծուց երկյուղող և Նրան հնազանդվող էությամբ։ Ընդհակառակը, մարդիկ ունեն մի բնույթ, որը հակառակվում է Աստծուն, ապստամբում է Աստծու դեմ և չի սիրում ճշմարտությունը։ Այս բնույթը՝ դավաճանությունը, այն խնդիրն է, որի մասին Ես ցանկանում եմ խոսել։ Դավաճանությունն է յուրաքանչյուր մարդու՝ Աստծուն հակառակվելու աղբյուրը։ Սա խնդիր է, որը գոյություն ունի միայն մարդու մեջ և ոչ Իմ մեջ։ Ոմանք կհարցնեն․ քանի որ բոլոր մարդիկ ապրում են աշխարհում այնպես, ինչպես Քրիստոսը, ապա ինչո՞ւ բոլոր մարդիկ ունեն Աստծուն դավաճանող բնույթ, իսկ Քրիստոսը՝ ոչ։ Սա խնդիր է, որը պետք է ձեզ հստակորեն մեկնաբանվի։

Մարդկության գոյության հիմքը հոգու կրկնակի վերամարմնացումն է։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր մարդ մսեղիում մարդկային կյանք է ստանում, երբ նրա հոգին վերամարմնանում է։ Երբ մարդու մարմինը ծնվում է, դրա կյանքը շարունակվում է մինչև այն պահը, երբ մսեղին վերջ ի վերջո հասնում է իր սահմաններին, այսինքն՝ այն վերջնական պահին, երբ հոգին լքում է իր պատյանը։ Այս գործընթացը կրկնվում է կրկին ու կրկին, մարդու հոգին անընդհատ գալիս ու գնում է, և այդկերպ պահպանվում է մարդկության գոյությունը։ Մսեղիի կյանքը նաև մարդու հոգու կյանքն է, և մարդու հոգին պաշտպանում է նրա մսեղիի գոյությունը։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդու կյանքը գալիս է նրա հոգուց, այն բնորոշ չէ մսեղիին։ Ուստի, մարդու բնույթը գալիս է հոգուց, այլ ոչ թե մսեղիից։ Յուրաքանչյուր մարդու հոգին միայն գիտի, թե ինչպես է նա փորձառաբար ապրել Սատանայի գայթակղությունները, դժբախտություններն ու ապականությունը։ Այս իրողություններն անըմբռնելի են մարդու մսեղիի համար։ Այդ պատճառով մարդկությունն ակամայից դառնում է է՛լ ավելի խավար, է՛լ ավելի պղծված և է՛լ ավելի չար, մինչդեռ մարդու և Իմ միջև հեռավորությունը գնալով մեծանում է, և մարդկության կյանքն է՛լ ավելի խավար է դառնում։ Սատանան ամուր պահում է մարդկության հոգիներն իր ձեռքերում, հետևաբար անվիճելի է, որ Սատանան ներխուժել է նաև մարդու մսեղին։ Ինչպե՞ս կարող է այդպիսի մսեղին և այդպիսի մարդկությունը չհակառակվել Աստծուն։ Ինչպե՞ս կարող են նրանք բնույթով համատեղելի լինել Նրա հետ։ Ես Սատանային նետեցի ցած՝ երկինք, որովհետև նա դավաճանեց Ինձ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են մարդիկ ներգրավված չլինել։ Ահա թե ինչու դավաճանությունը մարդու բնույթն է։ Ես վստահ եմ, որ երբ հասկանաք այս պատճառաբանությունը, դուք կունենաք նաև որոշ չափով հավատ Քրիստոսի էության հանդեպ։ Աստծու Հոգու կրած մսեղին հենց Աստծու սեփական մսեղին է։ Աստծու Հոգին գերագույն է․ Նա ամենակարող է, սուրբ և արդար։ Նմանապես, Նրա մսեղին ևս գերագույն, ամենակարող, սուրբ և արդար է։ Այդպիսի մսեղին կարող է անել միայն այն, ինչն արդար է և օգտակար մարդկության համար, այն, ինչը սուրբ է, փառավոր և զորավոր։ Նա անկարող է անել որևէ բան, որը խախտում է ճշմարտությունը, խախտում է բարոյական արդարությունը, և, առավել ևս, Նա անկարող է անել որևէ բան, որը կդավաճանի Աստծու Հոգուն։ Աստծու Հոգին սուրբ է, և այդ պատճառով Սատանան չի կարող ապականել Նրա մսեղին. Նրա մսեղին այլ էության է, քան մարդու մսեղին։ Որովհետև դա մարդն է, ոչ թե Աստված, որ ապականվել է Սատանայի կողմից, և Սատանան երբեք չի կարող ապականել Ինքնին Աստծու մսեղին։ Այսպիսով, չնայած այն փաստին, որ մարդը և Քրիստոսն ապրում են նույն տարածության մեջ, միայն մարդն է, որ կարող է գրավվել, օգտագործվել և վնասվել Սատանայի խորամանկությամբ։ Ի հակադրություն` Քրիստոսը հավիտյան չի ենթարկվում Սատանայի ապականությանը, քանզի Սատանան երբեք չի կարող բարձրանալ բարձրագույն վայրը և երբեք չի կարող մոտենալ Աստծուն։ Այսօր դուք բոլորդ պետք է հասկանաք, որ միայն Սատանայի կողմից ապականված մարդկությունն է, որ, դավաճանում Ինձ։ Դավաճանությունը երբեք չի լինի մի խնդիր, որը, թեկուզ նվազագույն չափով, կառնչվի Քրիստոսին։

Սատանայի կողմից ապականված բոլոր հոգիները գտնվում են ստրկության մեջ՝ Սատանայի իշխանության ներքո։ Միայն նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, առանձնացվել են, փրկվել Սատանայի ճամբարից և բերվել այսօրվա արքայություն։ Այս մարդիկ այլևս չեն ապրում Սատանայի ազդեցության ներքո։ Այնուամենայնիվ, մարդու բնույթը դեռ արմատավորված է մարդու մսեղիի մեջ, այսինքն՝ թեև ձեր հոգիները փրկվել են, ձեր բնույթը դեռ նույնն է, ինչ նախկինում, և այն հավանականությունը, որ դուք կդավաճանեք Ինձ, մնում է հարյուր տոկոս։ Ահա թե ինչու Իմ գործն այդքան երկար է տևում, քանի որ ձեր բնույթն անհնազանդ է։ Այժմ, կատարելով ձեր պարտականությունները, ձեր հնարավորությունների չափով տառապանքներ եք կրում, սակայն անվիճելի փաստ է, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դավաճանել Ինձ և վերադառնալ Սատանայի իշխանությանը, վերադառնալ դրա ճամբարը և վերադառնալ ձեր նախկին կյանքին։ Այդ ժամանակ ձեզ համար անհնար կլինի ներկայացնել անգամ մարդկայնության կամ մարդկային նմանության մի նշույլ, ինչպես այժմ եք անում։ Լուրջ դեպքերում դուք կկործանվեք, և, ավելին, կդատապարտվեք հավիտենական անեծքի, խիստ կպատժվեք և այլևս երբեք չեք վերամարմնանա։ Սա այն խնդիրն է, որը դրված է ձեր առաջ։ Նախ Ես այսպես հիշեցնում եմ ձեզ, որպեսզի Իմ գործը զուր չլինի, և երկրորդ՝ որպեսզի դուք բոլորդ ապրեք լույսի օրերի մեջ։ Իրականում, արդյոք Իմ գործը զուր է, թե ոչ, վճռական խնդիրը չէ։ Վճռականն այն է, որ դուք կարողանաք ունենալ երջանիկ կյանք և հրաշալի ապագա։ Իմ գործը մարդկանց հոգիները փրկելու գործն է։ Եթե քո հոգին ընկնի Սատանայի ձեռքը, քո մսեղին չի ապրի խաղաղության մեջ։ Եթե Ես պաշտպանում եմ քո մսեղին, ապա քո հոգին նույնպես անպայման Իմ հոգածության տակ կլինի։ Եթե Ես իսկապես գարշում եմ քեզանից, ապա քո մսեղին ու հոգին միանգամից կընկնեն Սատանայի ձեռքը։ Կարո՞ղ ես պատկերացնել քո վիճակն այդ ժամանակ։ Եթե մի օր Իմ խոսքերը ձեզ համար զուր լինեն, ապա Ես կհանձնեմ ձեզ ամբողջությամբ Սատանային և թույլ կտամ, որ սաստկացնի ձեզ պատճառվող տանջանքները, մինչև Իմ բարկությունն ամբողջությամբ փարատվի, կամ էլ անձամբ կպատժեմ ձեզ՝ անուղղելի մարդկանց, որովհետև Ինձ դավաճանող ձեր սրտերը երբեք չեն փոխվի։

Այժմ բոլորդ պետք է հնարավորինս շուտ քննեք ձեզ, որպեսզի տեսնեք, թե Իմ հանդեպ որքան դավաճանություն է դեռ մնացել ձեր մեջ։ Ես անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին։ Ինձ հետ մի՛ վարվեք մակերեսորեն։ Ես երբեք խաղեր չեմ խաղում մարդկանց հետ։ Եթե ասում եմ, որ ինչ-որ բան կանեմ, ապա անպայման կկատարեմ այն։ Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կլինի այնպիսի մեկը, ով լրջորեն կընդունի Իմ խոսքերը և չի կարծի, թե դրանք գիտական ֆանտաստիկա են։ Այն, ինչ Ես ակնկալում եմ ձեզանից, կոնկրետ գործողություն է, ոչ թե ձեր երևակայությունները։ Հաջորդիվ պետք է պատասխանեք Իմ հարցերին, որոնք հետևյալն են՝

Եթե իսկապես ծառայող ես, կարո՞ղ ես Ինձ ծառայել նվիրվածությամբ՝ առանց մակերեսայնության կամ բացասականության որևէ մասնիկի։

Եթե բացահայտես, որ Ես երբեք չեմ գնահատել քեզ, արդյոք դեռ կկարողանա՞ս մնալ և Ինձ ծառայել ամբողջ կյանքի ընթացքում։

3. Եթե, չնայած քո գործադրած մեծ ջանքերին, Ես դեռ շատ սառն եմ քո հանդեպ, արդյոք կկարողանա՞ս շարունակել աշխատել Ինձ համար աննկատ կերպով։

Եթե որոշ ծախսեր ես արել Ինձ համար, բայց Ես չեմ բավարարում քո աղքատիկ պահանջները, արդյոք կհուսահատվե՞ս և կհիասթափվե՞ս Ինձանից կամ նույնիսկ կսկսե՞ս լցվել զայրույթով և հայհոյել։

Եթե միշտ եղել ես շատ հավատարիմ՝ մեծ սիրով Իմ հանդեպ, սակայն տառապում ես հիվանդության տանջանքով, ֆինանսական դժվարություններով, ընկերների և հարազատների լքումով կամ կյանքի այլ դժբախտություններով, արդյոք քո հավատարմությունն ու սերն Իմ հանդեպ դեռ կշարունակվե՞ն։

Եթե քո սրտում պատկերացրած ոչ մի բան չի համապատասխանում այն ամենին, ինչ Ես արել եմ, ապա ինչպե՞ս պիտի անցնես քո ապագա ուղին։

Եթե չես ստանում այն ամենից ցանկացած մի բան, ինչի հույսն ունեիր ստանալու, արդյոք կկարողանա՞ս շարունակել լինել Իմ հետևորդը։

Եթե երբեք չես հասկացել Իմ գործի նպատակը և նշանակությունը, արդյոք կարո՞ղ ես լինել հնազանդ մարդ, որ ինքնակամ դատողություններ և եզրակացություններ չի անում։

Կարո՞ղ ես գնահատել այն բոլոր խոսքերը, որոնք Ես ասել եմ, և ողջ գործը, որը Ես կատարել եմ, երբ եղել եմ մարդու հետ միասին։

Կարո՞ղ ես լինել Իմ հավատարիմ հետևորդը՝ պատրաստ ամբողջ կյանքի ընթացքում Ինձ համար տառապել, նույնիսկ եթե ոչինչ չստանաս։

11. Հանուն Ինձ` կարո՞ղ ես հրաժարվել քո ապագա գոյատևման ուղու մասին մտածելուց, այն ծրագրելուց կամ պատրաստվելուց։

Այս հարցերը ներկայացնում են Իմ վերջին պահանջները ձեզանից, և Ես հույս ունեմ, որ բոլորդ կկարողանաք պատասխանել Ինձ։ Եթե այս հարցերի միջոցով պահանջվածից կատարել ես մեկ-երկուսը, ապա դեռ անհրաժեշտ է շարունակել ձգտել։ Եթե չես կարող կատարել այս պահանջներից և ոչ մեկը, ապա անշուշտ այն տեսակից ես, որ կնետվի դժոխք։ Այդպիսի մարդկանց Ես այլևս ոչինչ ասելու կարիք չունեմ, քանի որ նրանք անկասկած այնպիսի մարդիկ են, որոնք չեն կարող համատեղելի լինել Ինձ հետ։ Ինչպե՞ս կարող եմ Իմ տանը պահել մեկին, որ ցանկացած հանգամանքում կարող է դավաճանել Ինձ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր շատ դեպքերում դեռ կարող են դավաճանել Ինձ, Ես կդիտեմ նրանց աշխատանքը՝ նախքան այլ կարգավորումներ անելը։ Սակայն բոլոր նրանց, ովքեր ընդունակ են դավաճանել Ինձ՝ անկախ պայմաններից, Ես երբեք չեմ մոռանա․ Ես նրանցից յուրաքանչյուրին կհիշեմ Իմ սրտում և կսպասեմ հնարավորությանը, որպեսզի հատուցեմ նրանց չար գործերը։ Իմ բարձրացրած պահանջներն այն բոլոր հարցերն են, որոնք դուք պետք է քննեք ձեր մեջ։ Հուսով եմ, որ բոլորդ դրանք լրջորեն կքննեք և Ինձ հետ մակերեսորեն չեք վարվի։ Մոտ ապագայում Ես կստուգեմ ձեր պատասխանները, որոնք տվել եք Իմ պահանջների դիմաց։ Այդ ժամանակ Ես ձեզանից այլևս ոչինչ չեմ պահանջի և այլևս չեմ տա անկեղծ հորդորանք։ Փոխարենը՝ Ես կկիրառեմ Իմ իշխանությունը․ ովքեր պետք է պահվեն, կպահվեն, ովքեր պետք է պարգևատրվեն, կպարգևատրվեն, ովքեր պետք է հանձնվեն Սատանային, կհանձնվեն Սատանային, ովքեր պետք է խստորեն պատժվեն, խստորեն կպատժվեն, և ովքեր պետք է կործանվեն, կոչնչացվեն։ Այսպիսով, այլևս ոչ ոք չի խանգարի Ինձ Իմ օրերում։ Հավատո՞ւմ ես Իմ խոսքերին։ Հավատո՞ւմ ես հատուցմանը։ Դու հավատո՞ւմ ես, որ Ես կպատժեմ բոլոր այն չարերին, որոնք խաբում և դավաճանում են Ինձ։ Արյդոք հուսո՞վ ես, որ այդ օրը կգա շուտ, թե՝ ուշ։ Արդյոք դու մե՞կն ես, որ սարսափում է պատժից, թե՞ այնպիսի մեկը, որ կնախընտրի ընդդիմանալ Ինձ, նույնիսկ եթե դա նշանակում է երկարատև պատիժ։ Երբ այդ օրը գա, կարո՞ղ ես պատկերացնել, որ կապրես ուրախության և ծիծաղի մեջ, թե՞ կլացես ու ատամներդ կկրճտացնես։ Ինչպիսի՞ ելքի հույս ունես առերեսվելու։ Երբևէ լրջորեն մտածե՞լ ես՝ դու հարյուր տոկոսով հավատում ես Ինձ, թե՞ հարյուր տոկոսով կասկածում ես Ինձ։ Երբևէ ուշադիր մտածե՞լ ես, թե քեզ համար ինչպիսի հետևանքների և ելքի կհանգեցնեն քո գործողություններն ու վարքը։ Դու իսկապես մեծ հույս ունե՞ս, որ Իմ բոլոր խոսքերը հերթով կկատարվեն, թե՞ սարսափում ես, որ Իմ խոսքերը հերթով կկատարվեն։ Եթե հույս ունես, որ Ես շուտ կհեռանամ՝ Իմ խոսքերն իրականացնելու համար, ապա ինչպե՞ս պետք է վերաբերվես քո սեփական խոսքերին և գործողություններին։ Եթե հույս չունես, որ Ես կհեռանամ, և հույս չունես, որ Իմ բոլոր խոսքերն անմիջապես կիրականացվեն, ապա ինչո՞ւ ես ընդհանրապես հավատում Ինձ։ Դու իսկապես գիտե՞ս, թե ինչու ես հետևում Ինձ։ Եթե քո պատճառը պարզապես քո հորիզոններն ընդլայնելն է, ապա կարիք չկա քեզ այդքան նեղություն տալու։ Եթե դա օրհնություն ստանալու և գալիք աղետից խուսափելու համար է, ապա ինչո՞ւ չես մտահոգվում քո սեփական վարքով։ Ինչո՞ւ չես հարցնում ինքդ քեզ՝ արդյոք կարող ես բավարարել Իմ պահանջները։ Ինչո՞ւ նաև չես հարցնում ինքդ քեզ՝ արդյոք արժանի ես ստանալու գալիք օրհնությունները։

Նախորդը.  Ինչպես իրականում ճանաչել երկրային Աստծուն

Հաջորդը.  Դուք պետք է խորհեք ձեր գործերի մասին

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger