Վերջաբան

Թեև այս խոսքերը չեն կազմում Աստծու արտահայտությունների ամբողջությունը, դրանք բավարար են, որպեսզի մարդիկ հասնեն Աստծուն ճանաչելու և խառնվածքի փոփոխություն ապրելու նպատակներին։ Գուցե կան ոմանք, ովքեր մտածում են, որ քանի որ Աստծու գործը Չինաստանի մայրցամաքային մասում ավարտվել է, սա ապացուցում է, որ Նա ավարտել է այն բոլոր խոսքերն ասելը, որոնք Նա պետք է ասեր, և որ անհնար է` Նա նոր բան ունենա ասելու, քանզի Աստված միայն ի վիճակի է ասելու այս խոսքերը։ Առավել ևս կան այնպիսիք, ովքեր հավատում են, որ «Եվ Խոսքը մսեղի դարձավ» գիրքը պարունակում է Աստծու բոլոր արտահայտությունները Թագավորության դարաշրջանում, և որ այս գիրքը ձեռք բերելը համարժեք է Աստծու ամեն ինչը ձեռք բերելուն, կամ որ այս գիրքն ապագայում կառաջնորդի մարդկությանը ճիշտ այնպես, ինչպես Աստվածաշունչն արեց։ Ես վստահ եմ, որ նման տեսակետ ունեցողները փոքրամասնություն չեն կազմում, որովհետև մարդիկ միշտ սիրում են սահմանափակումներ դնել Աստծու վրա։ Թեև նրանք բոլորը հռչակում են, որ Աստված ամենակարող է և ամենապարփակ, նրանց բնությունը դեռևս հեշտացնում է նրանց համար Աստծուն որոշակի շրջանակում սահմանափակելը։ Յուրաքանչյուրը դիմադրում և սահմանափակում է Աստծուն՝ Նրան ճանաչելիս։

Աստծու գործը Թագավորության Դարաշրջանում դեռ նոր է սկսվել։ Այս գրքում պարունակվող Աստծու բոլոր խոսքերը պարզապես ուղղված են նրանց, ովքեր հետևում էին Նրան այդ ժամանակ, և դրանք լոկ մի մասն են Նրա արտահայտությունների, որոնք արվել են Նրա ներկայիս մարմնացման ընթացքում։ Դրանք չեն ներկայացնում այն ամենը, ինչ Աստված է և առավել ևս չի կարելի ասել, որ դրանք ընդգրկում են ողջ գործը, որ Աստված մտադիր է անել այս մարմնացման ընթացքում։ Աստված Իր խոսքերը կուղղի տարբեր ազգությունների և ծագման մարդկանց, և Նա կնվաճի ողջ մարդկությանը և վերջ կդնի հին դարաշրջանին։ Ուստի, ինչպե՞ս կարող էր Նա ամեն ինչ ավարտել՝ Իր խոսքերի միայն նման փոքր մասն արտահայտելուց հետո։ Պարզապես Նրա գործը բաժանված է տարբեր ժամանակահատվածների և տարբեր քայլերի. Նա գործում է Իր ծրագրի համաձայն և արտահայտում է Իր խոսքերն Իր քայլերին համապատասխան։ Ինչպե՞ս կարող էր մարդն ընդհանրապես ըմբռնել Աստծու ամենակարողությունն ու իմաստությունը։ Փաստը, որ Ես ցանկանում եմ բացատրել այստեղ, հետևյալն է՝ այն, ինչ Աստված ունի և է, հավերժորեն անսպառ և անվերջ է։ Աստված կյանքի և բոլոր բաների աղբյուրն է՝ Նրան ոչ մի ստեղծված էակ չի կարող ըմբռնել։ Ի վերջո, Ես դեռ պետք է հիշեցնեմ բոլորին՝ այլևս երբեք մի՛ սահմանափակեք Աստծուն գրքերում, բառերում կամ Նրա անցյալի արտահայտումներում։ Կա միայն մեկ բառ՝ Աստծու գործի միակ բնութագիրը նկարագրելու համար՝ նոր։ Նա չի սիրում գնալ հին ճանապարհներով կամ կրկնել Իր գործը. առավել ևս Նա չի ցանկանում, որ մարդիկ սահմանափակեն Իրեն որոշակի շրջանակում՝ Իրեն երկրպագելիս։ Սա է Աստծու խառնվածքը։

Նախորդը.  Հավելված 4։ Աստծու հայտնվելը Նրա դատաստանի և պատժի մեջ տեսնելը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger