Ամեն ինչ իրագործվում է Աստծու Խոսքով

Աստված խոսում է Իր խոսքը և կատարում Իր աշխատանքը տարբեր դարաշրջաններին համաձայն, և տարբեր դարաշրջաններում Նա տարբեր խոսքեր է ասում։ Աստված չի գործում ըստ կանոնակարգերի, կամ կրկնում նույն աշխատանքը, կամ էլ անցյալ բաների հանդեպ կարոտ տածում։ Նա Աստված է, ով միշտ նոր է և երբեք հին չէ, և Նա ամեն օր նոր խոսքեր է խոսում։ Դու պետք է հավատարիմ մնաս այն ամենին, ինչին հենց այսօր պետք է հավատարիմ մնալ․ սա է պատասխանատվությունն ու պարտականությունը մարդու։ Շատ կարևոր է, որ կիրառումը կենտրոնացած լինի Աստծու ներկայիս խոսքերի և լույսի շուրջ։ Աստված չի գործում ըստ կանոնակարգերի և կարող է խոսել տարբեր տեսանկյուններից՝ Իր իմաստությունն ու ամենակարողությունը բացահայտելու համար։ Կարևոր չէ՝ Նա խոսում է Հոգու, մարդու, թե մեկ այլ անձի տեսանկյունից․ Աստված միշտ Աստված է, և դու չես կարող ասել, թե Նա Աստված չէ միայն այն պատճառով, որ Նա խոսում է մարդու տեսանկյունից։ Որոշ մարդիկ պատկերացումներ են զարգացրել՝ որպես արդյունք այն տարբեր տեսանկյունների, որոնցից Աստված խոսում է։ Այդպիսի մարդիկ Աստծու մասին գիտելիք չունեն և գիտելիք չունեն Նրա աշխատանքի մասին։ Եթե Աստված միայն մեկ տեսանկյունից միշտ խոսեր, մի՞թե մարդը չէր սահմանափակի Աստծուն։ Աստված կարո՞ղ էր թույլ տալ, որ մարդն այդպես վարվի։ Անկախ նրանից, թե որ տեսանկյունից է Աստված խոսում, Նա ունի Իր պատճառները դա անելու համար։ Եթե Աստված միշտ խոսեր միայն Հոգու տեսանկյունից, դուք կկարողանայի՞ք շփվել Նրա հետ։ Ուստի երբեմն Աստված խոսում է մեկ այլ անձի տեսանկյունից՝ ձեզ համար հոգալու և ձեզ իրականության մեջ ուղեկցելու համար։ Ամեն ինչ, ինչ Աստված անում է, տեղին է։ Մի խոսքով, ամեն ինչ կատարվում է Աստծու կողմից, և դու չպետք է կասկածես դրան։ Նա Աստված է, և ուրեմն՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է Նա խոսում, Նա միշտ կմնա Աստված։ Սա անփոփոխ ճշմարտություն է։ Ինչպես էլ որ Նա գործի, Նա շարունակում է մնալ Աստված, և Նրա էությունը չի փոխվում։ Պետրոսը շատ էր սիրում Աստծուն և մարդ էր՝ Աստծու մտադրություններին համապատասխան, բայց Աստված նրան չվկայեց ինչպես Տեր կամ Քրիստոս, որովհետև էակի էությունն այն է, ինչ կա, և երբեք չի կարող փոխվել։ Իր աշխատանքում Աստված չի գործում ըստ կանոնակարգերի, այլ օգտագործում է տարբեր մեթոդներ՝ Իր գործը արդյունավետ դարձնելու և մարդու Իր մասին գիտելիքները ավելի խոր դարձնելու համար։ Նրա աշխատելու յուրաքանչյուր մեթոդի տակ թաքնված է մարդուն օգնելը՝ ճանաչի Նրան և մարդուն կատարյալ դարձնելը։ Կարևոր չէ, թե որ մեթոդն է Նա կիրառում, ամեն մեթոդ մեկ նպատակ ունի՝ մարդուն կառուցելու և կատարյալ դարձնելու։ Թեև Նրա աշխատելու մեթոդներից մեկը կարող է շատ երկար տևել, դա մարդու հավատը Նրա հանդեպ կոփելու համար է։ Ուստի ձեր սրտերում չպետք է կասկած լինի։ Սրանք բոլորը Աստծու աշխատանքի քայլերն են, և դուք պետք է հնազանդվեք դրանց։

Այսօրվա խոսքն իրականություն մուտք գործելու մասին է, ոչ թե երկինք բարձրանալու կամ թագավորների պես իշխելու մասին․ խոսքը իրականություն մտնելու ձգտման մասին է։ Չկա ավելի գործնական ձգտում, քան սա է, և թագավորների պես իշխելու մասին խոսելն իրատեսական չէ։ Մարդն օժտված է մեծ հետաքրքրասիրությամբ և այսօր Աստծու գործը չափում է իր կրոնական պատկերացումների համաձայն։ Աստծու գործի բազում մեթոդներ փորձառաբար ապրելով՝ մարդը դեռևս չի ճանաչում Աստծու գործը․ նա դեռ փնտրում է նշաններ ու հրաշքներ և դեռ փորձում է տեսնել, թե արդյոք Աստծու խոսքերն իրականացել են։ Արդյո՞ք սա կատարյալ կուրություն չէ։ Առանց Աստծու խոսքի իրականացման, դու դեռ կհավատայի՞ր, որ Նա Աստված է։ Այսօր էլ եկեղեցում շատ նմանատիպ մարդիկ սպասում են նշաններ ու հրաշքներ տեսնելուն։ Նրանք ասում են՝ եթե Աստծու խոսքն իրականացել է, ուրեմն Նա Աստված է, իսկ եթե ոչ, ուրեմն Նա Աստված չէ։ Ուրեմն դու հավատում ես Աստծուն Նրա խոսքի իրականացման պատճառո՞վ, թե՞ որովհետև Նա Ինքն Աստված է։ Մարդու տեսանկյունն Աստծու հանդեպ հավատի նկատմամբ պետք է շտկվի։ Երբ տեսնում ես, որ Աստծու խոսքերը դեռ չեն կատարվել, փախչում ես. ի՞նչ տեսակ հավատացող է սա։ Երբ հավատում ես Աստծուն, պետք է ամեն բան թողնես Նրա ներդաշնակեցմանը և հնազանդվես Աստծու բոլոր գործերին։ Աստված շատ խոսքեր ասաց Հին Կտակարանում, դրանցից որո՞նք ես տեսել իրականացած քո սեփական աչքերով։ Կարո՞ղ ես արդյոք ասել, թե Եհովան ճշմարիտ Աստված չէ, քանի որ չես տեսել խոսքերի կատարումը։ Թեև շատ խոսքեր արդեն կատարվել են, մարդն անկարող է դա հստակ տեսնելու, որովհետև չունի ճշմարտությունը և ոչինչ չի հասկանում։ Ոմանք ցանկանում են փախչել, երբ զգում են, որ Աստծու խոսքերը չեն իրականացել։ Փորձիր՝ տե՛ս, թե դու կարո՞ղ ես փախչել։ Իսկ եթե փախչես էլ, միևնույն է, կվերադառնաս։ Աստված քեզ կառավարում է Իր խոսքով․ եթե թողնես եկեղեցին ու Աստծու խոսքը, չես կարողանա ապրել։ Եթե չես հավատում, փորձիր ինքդ. կարծում ես՝ պարզապես կարող ես հեռանա՞լ։ Աստծու Հոգին կառավարում է քեզ։ Դու չես կարող հեռանալ։ Սա Աստծու կառավարչական հրամանագիր է։ Եթե ոմանք ցանկանում են փորձել, թո՛ղ փորձեն։ Եթե ասում ես՝ այս անձն Աստված չէ, ապա անարգի՛ր Նրան ու տես՝ ինչ կանի։ Հնարավոր է՝ քո մարմինը չմեռնի, և դու դեռ կարողանաս ուտել ու հագնվել, բայց հոգեպես անտանելի վիճակում կհայտնվես. դու կզգաս ճնշված և ցաված, ոչինչ սրանից ավելի տանջալից չէ։ Մարդը չի կարող տանել հոգեկան տանջանքները և ցավը․ գուցե դու կարողանաս դիմանալ մարմնի տառապանքին, բայց լիովին անկարող կլինես տանել հոգեկան ճնշումը և երկարատև տանջանքը։ Այսօր որոշ մարդիկ դառնում են բացասական, որովհետև նրանք չեն կարողացել տեսնել նշաններ ու հրաշքներ, սակայն ոչ մեկը չի համարձակվում փախչել, անկախ նրանից, թե որքան բացասական են դարձել, քանի որ Աստված Իր խոսքով կառավարում է մարդուն։ Չնայած, որ դեռ փաստեր չեն հայտնվել, ոչ ոք չի կարող փախչել։ Մի՞թե սրանք Աստծու գործերը չե՞ն։ Այսօր Աստված երկիր է եկել՝ մարդուն կյանքով ապահովելու համար։ Նա չի անում այնպես, ինչպես մարդիկ են պատկերացնում՝ միշտ չի սիրաշահում քեզ նշաններ ցույց տալով ու հրաշքներով, որպեսզի խաղաղ հարաբերություն պահպանի Աստծու և մարդու միջև։ Բոլոր նրանք, ովքեր կենտրոնացած չեն կյանքի վրա և փոխարենը կենտրոնանում են այն բանի վրա, որ պահանջեն Աստծուց նշանների ու հրաշքներ ցույց տալ, փարիսեցիներ են։ Իսկ հենց փարիսեցիներն էին, որ խաչեցին Հիսուսին։ Եթե Աստծուն չափում ես Աստծու հանդեպ հավատք ունենալու քո սեփական տեսանկյունից՝ հավատալով Նրան, երբ Նրա խոսքը կատարվում է, և կասկածելով ու նույնիսկ հայհոյելով Նրան, երբ չի կատարվում, ուրեմն մի՞թե չես խաչում Նրան։ Նման մարդիկ չեն զբաղվում պատշաճ գործերով և տենչում են հարմարավետության։

Մարդու առջև ծառացած մեծագույն դժվարության մի կողմն այն է, որ նա չգիտի Աստծու գործը։ Թեև մարդու վերաբերմունքը ժխտումը չէ, այլ կասկածամտությունն է։ Մարդը չի ժխտում, սակայն նաև ամբողջությամբ չի ընդունում։ Եթե մարդիկ խորապես ճանաչեն Աստծու գործը, նրանք չեն փախչի։ Մյուս կողմն այն է, որ մարդը չգիտի գործնականությունը։ Այսօր Աստծու խոսքի հետ է յուրաքանչյուր մարդ շփվել. անկեղծ ասած՝ մի՛ կարծիր, թե ապագայում ի վիճակի կլինես նշաններ ու հրաշքներ տեսնելու։ Ես քեզ բացահայտ ասում եմ․ ներկայիս փուլում այն ամենը, ինչ կարող ես տեսնել, Աստծու խոսքն է, և թեև փաստեր չկան, Աստծու կյանքը, միևնույն է, կարող է ներհյուսվել մարդու մեջ։ Սա հենց այն գործն է, որը հանդիսանում է Հազարամյա Թագավորության հիմնական գործը։ Եթե դու չկարողանաս ըմբռնել այս գործը, ապա կթուլանաս և կընկնես, կընկնես փորձությունների մեջ և ավելի ծանր դեպքերում՝ Սատանայի գերության մեջ։ Աստված եկել է երկիր հիմնականում Իր խոսքը ասելու համար։ Այն, ինչի հետ շփվում ես, Աստծու խոսքն է. կարդում ես՝ Աստծու խոսքն է, լսում ես՝ Աստծու խոսքն է, հետևում ես՝ Աստծու խոսքն է, և փորձառաբար ապրում ես՝ Աստծու խոսքն է։ Եվ մսեղի դառնալով այս անգամ ՝ Աստված հիմնականում օգտագործում է խոսքը՝ մարդուն կատարյալ դարձնելու։ Նա ցույց չի տալիս նշաններ և հրաշքներ և հատկապես չի կատարում այն գործը, որը Հիսուսն արեց անցյալում։ Թեև երկուսն էլ Աստված են և երկուսն էլ՝ մսեղի, սակայն Նրանց սպասավորությունները նույնը չեն։ Երբ Հիսուսը եկավ, Նա նույնպես կատարեց Աստծու գործի որոշ մասը և խոսեց որոշ խոսքեր, սակայն ո՞րն էր այն հիմնական գործը, որ Նա կատարեց։ Այն, ինչ Նա հիմնականում կատարեց, խաչելության գործն էր։ Նա մեղսավոր մսեղիի նմանություն ընդունեց՝ խաչելության գործն ավարտելու և ողջ մարդկությանը փրկագնելու համար, և ողջ մարդկության մեղքերի համար Նա որպես մեղքի զոհ ծառայեց։ Սա է հիմնական գործը, որը Նա իրականացրեց։ Վերջիվերջո Նա խաչի ճանապարհը ցույց տվեց նրանց, ովքեր եկան ապագայում։ Հիսուսը եկավ՝ հիմնականում փրկագնման գործն ավարտին հասցնելու համար։ Նա փրկագնեց ողջ մարդկությանը և մարդուն բերեց երկնքի թագավորության ավետարանը, և, ավելին, Նա բացեց երկնքի արքայություն տանող ճանապարհը։ Որպես արդյունք, Նրանից հետո մարդիկ ասացին․ «Մենք պետք է քայլենք խաչի ճանապարհով և զոհաբերվենք խաչի համար»։ Անշուշտ, սկզբում Հիսուսը նաև որոշ այլ գործեր կատարեց և որոշ Խոսքեր ասաց՝ մարդկանց մղելով զղջալու և իրենց մեղքերը խոստովանելու։ Բայց Նրա սպասավորությունը դեռևս խաչելությունն էր, և Նրա երեք ու կես տարվա քարոզչությունը նախապատրաստություն էր Նրա հետագա խաչելությանը։ Մի քանի անգամը, որ Հիսուս աղոթեց, նույնպես խաչելության համար էր։ Բնականոն մարդկային կյանքը, որը Նա վարեց և երեսուներեք ու կես տարին, որ Նա ապրեց երկրի վրա հիմնականում խաչելության գործն ավարտին հասցնելու համար էին ․ դրանք պետք է ուժ տային Նրան՝ այդ գործն ուսերին կրելու։ Ահա թե ինչու են ասում, որ Աստված լիազորեց խաչելության գործը Նրան։ Ի՞նչ գործ կկատարի մարմնացյալ Աստված այսօր։ Այսօր Աստված մսեղի է դարձել՝ առաջնապես «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում»-ի գործն ավարտին հասցնելու համար։ Նա օգտագործում է խոսքը՝ մարդկանց կատարելագործելու համար և մարդկանց ստիպում ընդունել խոսքից էտվելը և խոսքի միջոցով զտումը։ Իր խոսքով Նա պատճառ է դառնում, որ դու ձեռք բերես պաշարներ ու ձեռք բերես կյանք, և պատճառ է դառնում, որ դու տեսնես Նրա գործն ու արարքները։ Աստված օգտագործում է Խոսքը՝ քեզ հանդիմանելու և զտելու համար, հետևաբար, նույնիսկ քո տառապանքը նույնպես Աստծո Խոսքի պատճառով է։ Այսօր Աստված գործում է ոչ թե փաստերի, այլ խոսքի միջոցով։ Միայն այն ժամանակ, երբ Նրա Խոսքը հասնի քեզ, Սուրբ Հոգին կարող է գործել քո մեջ՝ պատճառ դառնալով, որ զգաս ցավ կամ ճաշակես քաղցրություն։ Միայն Աստծո Խոսքը կարող է քեզ իրականություն բերել, և միայն Աստծու խոսքը կարող է կատարյալ դարձնել։ Հետևաբար՝ առնվազն պետք է հասկանաս, որ վերջին օրերում Աստծու կատարած գործը հիմնականում Նրա Խոսքն օգտագործելն է՝ յուրաքանչյուր անձի կատարյալ դարձնելու և մարդուն առաջնորդելու։ Բոլոր գործերը Նա կատարում է խոսքի միջոցով. Նա չի օգտագործում փաստերը՝ քեզ հանդիմանելու համար։ Երբեմն մարդիկ հակառակվում են Աստծուն։ Աստված մեծ անհարմարություն չի պատճառում քեզ, ոչ էլ քո մսեղին է հանդիմանվում, ոչ էլ այն տառապում է ցավից։ Սակայն հենց Նրա խոսքը հասնում է քեզ և զտում քեզ, քեզ համար անտանելի է դառնում, այդպես չէ՞։ Ծառայություն մատուցողների ժամանակ Աստված ասաց, որ մարդկանց կնետի անհատակ անդունդը։ Արդյո՞ք մարդն իսկապես ի վերջո հայտնվեց այդ անհատակ անդունդում։ Պարզապես մարդուն զտելու համար օգտագործվող խոսքերի միջոցով մարդը հայտնվեց անհատակ անդունդում։ Հետևաբար՝ վերջին օրերին, երբ Աստված մսեղի դարձավ, գլխավորապես Նա օգտագործում է խոսքը՝ ամեն ինչ իրագործելու ու բացահայտելու համար։ Միայն Նրա խոսքերում կարող ես տեսնել, թե ինչ է Նա, միայն Նրա խոսքերում կարող ես տեսնել, որ Նա Ինքն Աստված է։ Երբ մարմնացյալ Աստված երկիր է գալիս, Նա այլ աշխատանք քան խոսքեր ասելը, չի անում, ուստի, փաստերի կարիք չկա՝ միայն խոսքերը բավական են։ Քանի որ Նա հիմնականում եկել է այս գործը կատարելու համար, որպեսզի մարդը տեսնի Նրա մեծ զորությունն ու գերագույն իշխանությունը Նրա խոսքերում, որպեսզի մարդը տեսնի Նրա խոնարհությունն ու ծածուկությունը Նրա խոսքերում, և թույլ տա մարդուն ճանաչել Նրա ամբողջականությունն Իր խոսքերի մեջ։ Այն ամենը, ինչ Նա ունի և ինչ Նա է, Իր խոսքերում է։ Նրա իմաստությունն ու հրաշալիությունը Նրա Խոսքերում են։ Սրանում դու կարող ես տեսնել բազմաթիվ մեթոդները, որոնցով Աստված ասում է Իր խոսքերը։ Աստված երկար ժամանակ աշխատել է, և Նա հիմնականում ապահովել է մարդուն, բացահայտել կամ էտել նրան։ Աստված հեշտությամբ չի անիծում ոչ մեկին, և նույնիսկ երբ Նա դա անում է, ապա՝ խոսքի միջոցով։ Հետևաբար, Աստծու՝ մսեղի դառնալու այս դարաշրջանում, մի՛ ակնկալեք տեսնել Աստծուն կրկին հիվանդներին բուժելիս և դևեր հանելիս, և դադարե՛ք անընդհատ հրաշքներ փնտրել․ դրանցից օգուտ չկա։ Այդ նշանները մարդուն կատարյալ չեն կարող դարձնել։ Պարզ ասած՝ այսօր մսեղի դարձած գործնական Աստված Ինքը չի գործում, այլ միայն խոսում է։ Սա է ճշմարտությունը։ Նա կատարելագործում, սնուցում և ջրում է քեզ Խոսքերով։ Նա նաև խոսքեր է օգտագործում՝ գործելու համար, ինչպես նաև խոսքեր է օգտագործում՝ փաստերը փոխարինելու և քեզ Իր գործնականությունը ճանաչել տալու համար։ Եթե հստակ տեսնես Աստծու այս գործելակերպը, ապա հավանաբար բացասական չես դառնա։ Բացասական բաների փոխարեն, պետք է կենտրոնանաք միայն դրականի վրա՝ այսինքն՝ անկախ նրանից, թե Աստծու խոսքերը իրականանում են, թե ոչ, կամ արդյոք կհայտնվեն փաստեր, Աստված մարդուն կյանք է տալիս Իր խոսքերից, և սա բոլոր նշաններից ամենամեծն է, և նույնիսկ ավելին՝ դա անվիճելի փաստ է։ Սա Աստծուն ճանաչելու լավագույն ապացույցն է և նույնիսկ ավելի մեծ նշան է, քան նշանները։ Միայն այս խոսքերը կարող են մարդուն կատարյալ դարձնել։

Թագավորության դարաշրջանի սկսելուն պես Աստված սկսեց արտաբերել Իր խոսքերը։ Ապագայում այս խոսքերն աստիճանաբար կիրականացվեն, և այդ ժամանակ մարդու կյանքն արդեն հասունացած կլինի։ Աստված օգտագործում է խոսքը՝ մարդու ապականված բնավորությունը մերկացնելու համար. սա ավելի գործնական է և անհրաժեշտ։ Նա օգտագործում է միայն խոսքը՝ Իր գործն անելու համար, որպեսզի կատարյալ դարձնի մարդու հավատը, քանզի այսօր Խոսքի դարաշրջանն է, և այն պահանջում է մարդու հավատը, վճռականությունն ու համագործակցությունը։ Վերջին օրերում մարմնացած Աստծու գործն Իր խոսքի կիրառումն է՝ մարդուն ծառայելու և ապահովելու համար։ Միայն այն բանից հետո, երբ մարմնացած Աստված ավարտած լինի Իր խոսքերն ասելը, դրանք կսկսեն իրականանալ։ Այն ժամանակահատվածում, երբ Նա խոսում է, Նրա խոսքերը չեն իրականանում, որովհետև, երբ Նա մսեղիի փուլում է, Նրա խոսքերը չեն կարող իրականանալ։ Սա նրա համար է, որ մարդը տեսնի՝ Աստված մսեղի է և ոչ թե Հոգի, որպեսզի մարդն իր սեփական աչքերով տեսնի Աստծու գործնականությունը։ Այն օրը, երբ Նրա գործն ավարտվի, երբ ասված լինեն բոլոր խոսքերը, որ պետք է ասվեն Նրա կողմից երկրի վրա, Նրա խոսքերը կսկսեն իրականանալ։ Հիմա Աստծու խոսքերի իրականացման դարաշրջանը չէ, որովհետև Նա դեռ չի ավարտել Իր խոսքերն ասելը։ Այսպիսով, երբ տեսնում ես, որ Աստված դեռ ասում է Իր խոսքերը երկրի վրա, մի՛ սպասիր Նրա խոսքերի իրականացմանը. երբ Աստված դադարի ասել Իր խոսքերը, և երբ Նրա գործը երկրի վրա ավարտված լինի, հենց այդ ժամանակ Նրա խոսքերը կսկսեն իրականանալ։ Այն խոսքերում, որ Նա ասում է երկրի վրա, մի առումով կա կյանքի ապահովում, իսկ մյուս առումով՝ մարգարեություն՝ գալիք բաների, բաների, որ արվելու են և այն բաների մարգարեությունը, որոնք դեռ չեն իրագործվել։ Հիսուսի խոսքերում նույնպես մարգարեություն կար։ Մի կողմից՝ Նա կյանք էր ապահովում, իսկ մյուս կողմից՝ մարգարեություն էր ասում։ Այսօր խոսք չկա միաժամանակյա խոսքերի և փաստերի մասին, որովհետև չափազանց մեծ է տարբերությունն այն բանի միջև, ինչը մարդը կարող է տեսնել իր սեփական աչքերով, և այն փաստերի միջև, որոնք իրականացվում են Աստծու կողմից։ Կարելի է միայն ասել, որ երբ Աստծու գործն ավարտվի, Նրա խոսքերը կիրականանան, և փաստերը կհաջորդեն խոսքերին։ Վերջին օրերում մարմնացած Աստված իջնում է երկիր՝ կատարելու խոսքի սպասավորությունը, և խոսքի սպասավորությունը կատարելիս Նա միայն խոսքեր է ասում և չի հոգում այլ հարցերի մասին։ Հենց որ Աստծու գործը փոխվի, Նրա խոսքերը կսկսեն իրականանալ։ Այսօր խոսքերը նախ օգտագործվում են քեզ կատարյալ դարձնելու համար. երբ Նա փառք ձեռք բերի ողջ տիեզերքում, Նրա գործն ավարտված կլինի. բոլոր խոսքերը, որոնք պետք է ասվեն, ասված կլինեն, և բոլոր խոսքերը վերածված կլինեն փաստերի։ Աստված իջել է երկիր վերջին օրերում՝ կատարելու խոսքի սպասավորությունը, որպեսզի մարդկությունը ճանաչի Նրան, և որպեսզի մարդկությունը Նրա խոսքից տեսնի այն, ինչ Նա է, ինչպես նաև Նրա իմաստությունն ու Նրա բոլոր հրաշագործությունները։ Թագավորության դարաշրջանում Աստված հիմնականում օգտագործում է խոսքը՝ ողջ մարդկությանը նվաճելու համար։ Ապագայում Նրա խոսքը վրա կհասնի նաև յուրաքանչյուր կրոնի, ոլորտի, ազգի և հարանվանության։ Աստված օգտագործում է խոսքը՝ նվաճելու, որպեսզի բոլոր մարդկանց տեսնել տա՝ Իր խոսքն իշխանություն և զորություն է կրում, և ուստի այսօր դուք առերեսվում եք միայն Աստծու խոսքին։

Այս դարաշրջանում Աստծու ասած խոսքերը տարբերվում են Օրենքի դարաշրջանում ասվածներից, և այսպիսով՝ դրանք իսկապես տարբերվում են նաև Շնորհքի դարաշրջանում ասված խոսքերից։ Խոսքի գործը չի արվել Շնորհքի դարաշրջանում. միայն հիշատակվել է Աստծու խաչվելը՝ ողջ մարդկությանը փրկագնելու համար։ Աստվածաշունչը միայն հղում է անում այն բանին, թե ինչու Հիսուսը պետք է խաչվեր, այն տառապանքին, որին Նա ենթարկվեց խաչելության ողջ ընթացքում, և թե ինչպես մարդը պետք է խաչվի Աստծու համար։ Այդ դարաշրջանում Աստծու կատարած ողջ գործը կենտրոնացած էր խաչելության շուրջը։ Թագավորության դարաշրջանում մարմնացած Աստված խոսքեր է ասում՝ նվաճելու բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն։ Սա «Խոսքի՝ մսեղի մարմնում հայտնվելն» է. Աստված եկել է վերջին օրերում՝ անելու այս գործը և իրագործելու Խոսքի՝ մսեղի մարմնում հայտնվելու իրական նշանակությունը։ Նա միայն խոսքեր է ասում, իսկ փաստերը հազվադեպ են ի հայտ գալիս։ Սա Խոսքի՝ մսեղի մարմնում հայտնվելու բուն էությունն է, և երբ մարմնացած Աստված ասում է Իր խոսքերը, սա Խոսքի հայտնվելն է մսեղի մարմնում, և Խոսքն է, որ գալիս է մսեղիում։ «Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր և Բանը մսեղի դարձավ»։ Սա (Խոսքի՝ մսեղի մարմնում հայտնվելու գործը) այն գործն է, որն Աստված կիրագործի վերջին օրերում, և Նրա ողջ տնօրինման ծրագրի վերջին գլուխն է, և ուստի Աստված պետք է իջնի երկիր և դրսևորի Իր խոսքերը մսեղիում։ Այն, ինչ արվում է այսօր, այն, ինչ կարվի ապագայում, այն, ինչ կիրագործվի Աստծու կողմից, մարդու վերջնական նշանակության վայրը, թե ով կփրկվի, ով կկործանվի և այլն. այս ողջ գործը, որին պետք է հասնել վերջում, հստակորեն նշվել է, և այս ամենը Խոսքի՝ մսեղի մարմնում հայտնվելու իրական նշանակությունն իրագործելու համար է։ Կառավարչական հրամանագրերն ու սահմանադրությունը, որոնք նախկինում արձակվել են, այն, թե ով կկործանվի, ով կմտնի հանգստի մեջ. այս խոսքերը բոլորը պետք է իրականանան։ Սա այն գործն է, որը հիմնականում իրագործվում է մարմնացած Աստծու կողմից վերջին օրերում, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե որ տեղին են պատկանում Աստծու կողմից նախասահմանվածները, և որ տեղին են պատկանում Աստծու կողմից չնախասահմանվածները, ինչպես կդասակարգվեն Նրա մարդիկ ու որդիները, ինչ կպատահի Իսրայելին, ինչ կպատահի Եգիպտոսին. ապագայում այս խոսքերից ամեն մեկը կիրագործվի։ Աստծու գործի տեմպն արագանում է։ Աստված օգտագործում է խոսքը որպես միջոց՝ մարդուն բացահայտելու, թե ինչ պետք է արվի յուրաքանչյուր դարաշրջանում, ինչ պետք է արվի վերջին օրերի մարմնացած Աստծու կողմից, ինչպես նաև Նրա սպասավորությունը, որը պետք է կատարվի, և այս բոլոր խոսքերը Խոսքի՝ մսեղի մարմնում հայտնվելու իրական նշանակությունն իրագործելու համար են։

Նախկինում ասել եմ, որ․ «Բոլոր նրանք, ովքեր կենտրոնանում են նշաններ և հրաշքներ տեսնելու վրա, կլքվեն. նրանք այն մարդիկ չեն, որ կատարյալ կդարձվեն»։ Այնքան շատ խոսքեր եմ ասել, սակայն մարդն անգամ չնչին գիտելիք չունի այս գործի մասին, և հասնելով այս կետին՝ մարդիկ դեռ նշաններ ու հրաշքներ են պահանջում։ Արդյո՞ք քո հավատքն առ Աստված ոչ այլ ինչ է, եթե ոչ նշանների և հրաշքների ձգտում, թե՞ այն կյանք ձեռք բերելու համար է։ Հիսուսը նույնպես շատ խոսքեր ասաց, և դրանցից որոշները դեռ չեն իրականացել։ Կարո՞ղ ես ասել, որ Հիսուսն Աստված չէ։ Աստված վկայեց, որ Նա Քրիստոսն էր և Աստծու սիրելի Որդին։ Կարո՞ղ ես հերքել սա։ Այսօր Աստված միայն խոսքեր է ասում, և եթե սա հիմնովին չգիտես, ապա չես կարող հաստատուն կանգնել։ Հավատում ես Նրան, որովհետև Նա Աստվա՞ծ է, թե՝ հիմնվելով այն բանի վրա՝ արդյոք Նրա խոսքերն իրականանում են, թե ոչ։ Հավատում ես նշաններին և հրաշքների՞ն, թե՞ հավատում ես Աստծուն։ Այսօր Նա նշաններ և հրաշքներ ցույց չի տալիս. արդյո՞ք Նա իսկապես Աստված է։ Եթե Նրա ասած խոսքերը չեն իրականանում, արդյո՞ք Նա իսկապես Աստված է։ Արդյո՞ք Աստծու էությունը որոշվում է նրանով՝ արդյոք Նրա ասած խոսքերն իրականանում են, թե ոչ։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ, նախքան Աստծուն հավատալը, միշտ սպասում Նրա խոսքերի իրականացմանը։ Մի՞թե սա չի նշանակում, որ նրանք չեն ճանաչում Նրան։ Բոլորը, ովքեր ունեն նման պատկերացումներ, նրանք են, ովքեր ուրանում են Աստծուն։ Նրանք պատկերացումներ են օգտագործում՝ Աստծուն չափելու համար. եթե Աստծու խոսքերն իրականանում են, հավատում են Նրան, իսկ եթե ոչ, ապա չեն հավատում Նրան և միշտ ձգտում են նշաններ ու հրաշքներ տեսնելուն։ Մի՞թե այս մարդիկ ժամանակակից փարիսեցիները չեն։ Արդյոք ի վիճակի ես հաստատուն կանգնելու, թե ոչ, կախված է նրանից՝ ճանաչում ես գործնական Աստծուն, թե ոչ. սա հույժ կարևոր է։ Որքան մեծ է Աստծու խոսքի իրականությունը քո մեջ, այնքան մեծ է քո գիտելիքն Աստծու գործնականության մասին, և այնքան ավելի ի վիճակի ես հաստատուն կանգնելու փորձությունների ժամանակ։ Որքան շատ ես կենտրոնանում նշաններ և հրաշքներ տեսնելու վրա, այնքան պակաս ի վիճակի ես հաստատուն կանգնելու և կընկնես, երբ փորձությունների մեջ լինես։ Նշաններն ու հրաշքները հիմքը չեն. միայն Աստծու գործնականությունն է կյանք։ Որոշ մարդիկ չգիտեն այն ազդեցությունները, որոնց պետք է հասնել Աստծու գործով։ Նրանք իրենց օրերն անցկացնում են շփոթության մեջ՝ չձգտելով Աստծու գործի ճանաչողությանը։ Նրանց ձգտման նպատակը միշտ միայն այն է, որ Աստված կատարի իրենց ցանկությունները, և միայն այդ ժամանակ նրանք լուրջ կլինեն իրենց հավատքի մեջ։ Նրանք ասում են, որ կձգտեն կյանքի, եթե Աստծու խոսքերն իրականանան, բայց եթե Նրա խոսքերը չիրականանան, ապա հնարավորություն չկա, որ նրանք կյանքի ձգտեն։ Մարդիկ կարծում են, թե առ Աստված հավատը նշաններ և հրաշքներ տեսնելու ձգտումն է, ինչպես նաև երկինք ու երրորդ երկինք բարձրանալու ձգտումը։ Նրանցից ոչ մեկը չի ասում, որ իրենց հավատքն առ Աստված իրականություն մտնելու, կյանքի և Աստծու կողմից ձեռք բերվելու ձգտումն է։ Ո՞րն է նման ձգտման արժեքը։ Նրանք, ովքեր չեն ձգտում Աստծու ճանաչողությանը և Աստծուն գոհացնելուն, Աստծուն հավատացողները չեն. նրանք են, ովքեր հայհոյում են Աստծուն։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ է հավատքն առ Աստված։ Արդյո՞ք առ Աստված հավատքը նշանակում է նշաններ և հրաշքներ տեսնել։ Արդյո՞ք դա նշանակում է երկինք գնալ։ Աստծուն հավատալը բնավ պարզ հարց չէ։ Հավատքի կրոնական ուղիները պետք է մաքրվեն. հիվանդներին բուժելուն և դևեր հանելուն ձգտելը, նշանների և հրաշքների վրա կենտրոնանալը, Աստծու շնորհը, խաղաղությունն ու ուրախությունն ավելի շատ տենչալը, մսեղիի հեռանկարներին ու հարմարավետություններին ձգտելը. սրանք հավատքի կրոնական ուղիներ են, և հավատքի նման ուղիները մշուշոտ հավատի տեսակ են։ Ի՞նչ է Աստծու հանդեպ գործնական հավատքն այսօր։ Դա Աստծու խոսքը որպես կյանքիդ իրականություն ընդունելն է, Աստծուն Իր խոսքից ճանաչելը և այդպիսով Նրա հանդեպ ճշմարիտ սեր ձեռք բերելը։ Պարզ ասած՝ առ Աստված հավատքն այն բանի համար է, որ հնազանդվես Աստծուն, սիրես Աստծուն և կատարես այն պարտավորությունը, որը պետք է կատարվի արարածի կողմից։ Սա է Աստծուն հավատալու նպատակը։ Պետք է ճանաչես Աստծու հաճելիությունը, թե որքան արժանի է Աստված ակնածանքի, և թե ինչպես է այն գործը, որն Աստված անում է Իր արարածների վրա, նրանց փրկությունն ու կատարելագործումը. սրանք Աստծու հանդեպ քո հավատքի նվազագույն անհրաժեշտությունն են։ Առ Աստված հավատքը հիմնականում մսեղիի կյանքից Աստծուն սիրելու կյանքին անցնելն է, ինչպես նաև ապականության մեջ ապրելուց դեպի Աստծու խոսքերի կյանքով ապրելուն անցնելը. դա Սատանայի իշխանության տակից դուրս գալն է և Աստծու հոգածության ու պաշտպանության ներքո ապրելը. դա նրա համար է, որ կարողանաս հնազանդվել Աստծուն՝ մսեղիի փոխարեն, որպեսզի Աստված ձեռք բերի քո ողջ սիրտը և կատարյալ դարձնի քեզ, և որպեսզի ազատվես սատանայական ապականված բնավորությունից։ Առ Աստված հավատքը հիմնականում նրա համար է, որ Աստծու մեծ զորությունն ու փառքը դրսևորվեն քո մեջ, որպեսզի հետևես Աստծու կամքին, որպեսզի Աստծու ծրագիրն իրագործվի, և որպեսզի կարողանաս վկայել Աստծու համար Սատանայի առաջ։ Առ Աստված հավատը չպետք է պտտվի նշաններ և հրաշքներ տեսնելու ցանկության շուրջը, ոչ էլ այն պետք է լինի հանուն քո սեփական մսեղիի։ Այն պետք է լինի Աստծուն ճանաչելու ձգտման մասին, Աստծուն հնազանդվել կարողանալու և Պետրոսի պես մինչև մահ Նրան հնազանդվելու մասին։ Հիմնական նպատակը սրան հասնելն է։ Մարդն ուտում և խմում է Աստծու խոսքը նաև նրա համար, որ ճանաչի Աստծուն և գոհացնի Նրան։ Աստծու խոսքն ուտելն ու խմելը քեզ տալիս է Աստծու ավելի մեծ ճանաչողություն, որից հետո միայն կարող ես հնազանդվել Նրան։ Միայն Աստծու ճանաչողությամբ կարող ես սիրել Նրան, և միայն սա է այն նպատակը, որը մարդը պետք է ունենա Աստծու հանդեպ իր հավատքի մեջ։ Եթե Աստծու հանդեպ քո հավատքի մեջ միշտ ցանկանում ես նշաններ և հրաշքներ տեսնել, ապա առ Աստված հավատքի վերաբերյալ այս տեսակետը սխալ է։ Առ Աստված հավատքը հիմնականում Աստծու խոսքերը որպես սեփական կյանքի իրականություն ընդունելն է։ Երբ Աստծու բերանից դուրս եկող խոսքերը կիրարկվում են մարդկանց կողմից և իրականանում նրանց մեջ, Աստծու նպատակն իրագործվում է։ Աստծուն հավատալիս մարդը պետք է ձգտի կատարելագործվել Աստծու կողմից, ի վիճակի լինել հնազանդվելու Աստծուն և հասնելու Աստծուն լիակատար հնազանդության։ Եթե կարողանաս հնազանդվել Աստծուն առանց տրտունջի, հաշվի առնել Աստծու մտադրությունները և հասնել Պետրոսի հասակին՝ տիրապետելով Պետրոսի ոճին, որի մասին խոսել է Աստված, ապա հենց այդ ժամանակ հաջողության հասած կլինես առ Աստված հավատքի մեջ, և դա կնշանակի, որ ձեռք ես բերվել Աստծու կողմից։

Աստված Իր գործն անում է ողջ տիեզերքում։ Բոլոր նրանք, ովքեր հավատում են Նրան, պետք է ընդունեն Նրա խոսքը և ուտեն ու խմեն Նրա խոսքը. ոչ ոք չի կարող ձեռք բերվել Աստծու կողմից՝ տեսնելով Աստծու ցույց տված նշաններն ու հրաշքները։ Դարերի և սերունդների ընթացքում Աստված միշտ օգտագործել է խոսքը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Ուստի չպետք է ձեր ողջ ուշադրությունը նվիրեք նշաններին և հրաշքներին, այլ պետք է ձգտեք կատարյալ դարձվել Աստծու կողմից։ Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանում Աստված որոշ խոսքեր ասաց, իսկ Շնորհքի դարաշրջանում Հիսուսը նույնպես շատ խոսքեր ասաց։ Հիսուսի՝ շատ խոսքեր ասելուց հետո հետագա առաքյալներն ու աշակերտներն ուղղորդեցին մարդկանց կիրարկելու Հիսուսի արձակած պատվիրանների համաձայն և փորձառաբար ապրելու բաները՝ համաձայն Հիսուսի ասած խոսքերի և Նրա փոխանցած սկզբունքների։ Վերջին օրերում Աստված հիմնականում օգտագործում է խոսքը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Նա չի օգտագործում նշաններ և հրաշքներ՝ ստիպելու մարդուն, որ համոզվի. սա չի կարող բացահայտել Աստծու մեծ զորությունը։ Եթե Աստված միայն նշաններ և հրաշքներ ցույց տար, սա չէր կարող բացահայտել Աստծու գործնականությունը և չէր կարող մարդուն կատարյալ դարձնել։ Աստված մարդուն կատարյալ չի դարձնում նշաններով և հրաշքներով, այլ օգտագործում է խոսքը՝ մարդուն ջրելու և հովվելու համար, որից հետո մարդը կարող է լիովին հնազանդվել Աստծուն և ձեռք բերել Աստծու ճանաչողություն։ Սա է Նրա արած գործի և Նրա ասած խոսքերի նպատակը։ Աստված չի օգտագործում նշաններ և հրաշքներ ցույց տալու մեթոդը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար. Նա օգտագործում է խոսքեր և գործի բազմաթիվ մեթոդներ՝ մարդուն կատարյալ դարձնելու համար։ Լինի դա խոսքերի զտում, էտում թե ապահովում, Աստված խոսում է բազմաթիվ տարբեր տեսանկյուններից՝ մարդուն կատարյալ դարձնելու և հնարավորություն տալու մարդուն ձեռք բերել ավելի շատ գիտելիք Աստծու գործի, իմաստության և հրաշալիության մասին։ Երբ մարդն ավարտուն դարձվի այն ժամանակ, երբ Աստված եզրափակի դարաշրջանը վերջին օրերում, ապա նա որակավորված կլինի նայելու նշաններին և հրաշքներին։ Երբ սկսես ճանաչել Աստծուն և ի վիճակի լինես հնազանդվելու Աստծուն, անկախ նրանից, թե Նա ինչ է անում, այլևս որևէ պատկերացում չես ունենա Նրա մասին, երբ նշաններ և հրաշքներ տեսնես։ Այս պահին դու ապականված ես և անկարող ես լիակատար հնազանդության Աստծուն. կարծո՞ւմ ես՝ որակավորված ես նշաններ և հրաշքներ տեսնելու։ Երբ Աստված նշաններ և հրաշքներ է ցույց տալիս, դա այն ժամանակ է, երբ Աստված պատժում է մարդուն, ինչպես նաև այն ժամանակ, երբ դարաշրջանը փոխվում է, և առավել ևս, երբ դարաշրջանը եզրափակվում է։ Երբ Աստծու գործն իրականացվում է բնականոն կերպով, Նա նշաններ և հրաշքներ ցույց չի տալիս։ Նշաններ և հրաշքներ ցույց տալը չափազանց հեշտ է Նրա համար, բայց դա Աստծու գործի սկզբունքը չէ, ոչ էլ մարդու հանդեպ Աստծու տնօրինման նպատակն է։ Եթե մարդը տեսներ նշաններ և հրաշքներ, և Աստծու հոգևոր մարմինը նույնպես հայտնվեր մարդուն, մի՞թե բոլոր մարդիկ չէին «հավատա» Աստծուն։ Նախկինում ասել եմ, որ հաղթահարածների մի խումբ ձեռք կբերվի Արևելքից, հաղթահարածներ, որոնք դուրս կգան մեծ նեղությունից։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Նշանակում են, որ այս մարդիկ, որոնք ձեռք են բերվում, իսկապես հնազանդ են միայն դատաստանի, հանդիմանության, էտման և ամեն տեսակ զտման ենթարկվելուց հետո։ Այս մարդկանց հավատքը մշուշոտ չէ, այլ գործնական է։ Նրանք չեն տեսել որևէ նշան և հրաշք կամ որևէ հրաշագործություն. նրանք ի վիճակի չեն ասելու վեհ բառեր և վարդապետություններ կամ բարձրաձայնելու խոր ներըմբռնումներ. փոխարենը նրանք ունեն իրականություն, Աստծու խոսքերը և Աստծու գործնական ու ճշմարիտ ճանաչողություն։ Մի՞թե նման խումբն ավելի լավ ի վիճակի չէ բացահայտելու Աստծու մեծ զորությունը։ Աստծու գործը վերջին օրերում գործնական աշխատանք է։ Հիսուսի դարաշրջանում Նա չեկավ մարդուն կատարյալ դարձնելու, այլ մարդուն փրկագնելու, ուստիև Նա ցուցադրեց որոշ հրաշքներ՝ ստիպելու մարդկանց հետևել Իրեն։ Քանզի Նա հիմնականում եկավ խաչելության գործն ավարտելու, և նշաններ ցույց տալը Նրա սպասավորության գործի մաս չէր։ Նման նշաններն ու հրաշքներն այն գործն էին, որն արվեց Նրա գործն արդյունավետ դարձնելու համար. դրանք հավելյալ գործ էին և չէին ներկայացնում ողջ դարաշրջանի գործը։ Հին Կտակարանի Օրենքի դարաշրջանում Աստված նույնպես ցույց տվեց որոշ նշաններ և հրաշքներ, բայց այն գործը, որն Աստված անում է այսօր, գործնական աշխատանք է, և Նա հաստատապես նշաններ ու հրաշքներ ցույց չէր տա հիմա։ Եթե Նա նշաններ և հրաշքներ ցույց տար, Նրա գործնական աշխատանքը քաոսի կմատնվեր, և Նա անկարող կլիներ այլևս որևէ գործ անել։ Եթե Աստված ասեր, որ օգտագործում է խոսքը՝ մարդուն կատարյալ դարձնելու համար, բայց նաև նշաններ և հրաշքներ ցույց տար, դա ի վիճակի կլինե՞ր բացահայտելու՝ արդյոք մարդն իսկապես հավատում է Իրեն, թե ոչ։ Այսպիսով՝ Աստված նման բաներ չի անում։ Մարդու մեջ չափազանց շատ կրոն կա. Աստված եկել է վերջին օրերում՝ քշելու մարդու միջի բոլոր կրոնական պատկերացումներն ու գերբնական բաները, մարդուն ճանաչել տալու Աստծու գործնականությունը և վերացնելու Աստծու այն պատկերը, որը մշուշոտ է ու անիրատեսական, և որի մասին կարելի է ասել՝ ընդհանրապես գոյություն չունի։ Եվ այսպես, միակ բանը, որը հիմա թանկ է, այն է, որ ունենաս գործնականության ճանաչողություն։ Ճշմարտությունը վեր է ամեն ինչից։ Որքա՞ն ճշմարտություն ունես այսօր։ Արդյո՞ք այն ամենը, ինչը նշաններ և հրաշքներ է ցույց տալիս, Աստված է։ Չար ոգիները նույնպես կարող են նշաններ և հրաշքներ ցույց տալ. նրանք բոլորն Աստվա՞ծ են։ Աստծու հանդեպ իր հավատքի մեջ մարդու փնտրածը ճշմարտությունն է, և այն, ինչին նա ձգտում է, կյանքն է, այլ ոչ թե նշաններն ու հրաշքները։ Սա պետք է լինի բոլոր նրանց նպատակը, ովքեր հավատում են Աստծուն։

Նախորդը.  Թագավորության դարաշրջանը Խոսքի դարաշրջանն է

Հաջորդը.  Աստծուն իսկապես սիրողները նրանք են, ովքեր կարող են լիովին ենթարկվել Նրա գործնականությանը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger