Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը
Աստծու վեցհազարամյա տնօրինության ծրագիրը մոտենում է ավարտին, և թագավորության դարպասն արդեն բացվել է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են Նրա հայտնվելը: Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ինչի՞ն եք սպասում: Ի՞նչ եք փնտրում: Սպասում եք, որպեսզի Աստված հայտնվի՞: Արդյո՞ք որոնում եք Նրա հետքերը: Ինչպե՜ս պետք է փափագել Աստծու հայտնվելը: Եվ որքա՜ն դժվար է գտնել Աստծու հետքերը: Մի դարաշրջանում, որն այս է, մի աշխարհում, որն այս է, ի՞նչ պետք է անենք, որպեսզի վկա լինենք այն օրվան, երբ Աստված հայտնվի: Ի՞նչ պետք է անենք՝ Աստծու հետքերով քայլելու համար: Բոլոր նրանք, ովքեր սպասում են Աստծու հայտնվելուն, առերեսվում են նման հարցերին:Դուք՝ բոլորդ, քանիցս մտորել եք դրանց մասին, սակայն ո՞րն է արդյունքը: Որտե՞ղ է Աստված հայտնվում: Որտե՞ղ են Աստծու հետքերը: Ստացե՞լ եք պատասխանները: Շատերը կպատասխանեն հետևյալ կերպ․ «Աստված հայտնվում է բոլոր նրանց մեջ, ովքեր հետևում են Իրեն, և Նրա հետքերը մեր մեջ են. դա այնքա՜ն պարզ է»: Ցանկացած մեկը կարող է տրամադրել որևէ ձևական պատասխան, սակայն դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում Աստծու հայտնվելը կամ Աստծու հետքերը: Աստծու հայտնվելը նշանակում է, որ Աստված անձամբ է եկել երկիր՝ գործելու, իջել է մարդկանց մեջ՝ կատարելու դարաշրջան սկսելու և դարաշրջան ավարտելու գործը՝ Իր ինքնությամբ և խառնվածքով, և այնպես, ինչպես հատուկ է Իրեն: Նման հայտնվելն ինչ-որ արարողություն չէ: Դա նշան, նկար, հրաշք կամ ինչ-որ մեծ տեսիլք չէ, առավել ևս՝ դա կրոնական ինչ-որ գործընթաց չէ: Ավելի շուտ, դա հավաստի և իրական փաստ է, որին կարող են դիպչել և նշմարել բոլորը: Այս տեսակ հայտնվելը հանուն ձևական քայլերի կամ հանուն ինչ-որ կարճատև գործի չէ: Փոխարենը՝ դա հանուն Աստծու տնօրինության ծրագրի աշխատանքային փուլերից մեկի է: Աստծու հայտնվելը միշտ իմաստալից է և միշտ որևէ առնչություն ունի Նրա տնօրինության ծրագրին: Այստեղ «հայտնվելը» տրամագծորեն տարբերվում է այն «հայտնվելուց», որում Աստված ուղղորդում, առաջնորդում և լուսավորում է մարդուն: Ամեն անգամ, երբ Աստված հայտնվում է, Նա իրականացնում է Իր մեծ գործի փուլերից մեկը: Այս գործը տարբերվում է մյուս բոլոր դարաշրջանների գործից: Այն մարդու համար պատկերացնելի չէ, և որևէ մեկը նախկինում դա փորձառաբար չի ապրել: Դա մի գործ է, որը մեկնարկ է տալիս նոր դարաշրջանին և ավարտում է հինը, ու դա մարդկության փրկության ավելի նոր և ավելի բարձր փուլ է. նույնիսկ ավելին՝ դա մի գործ է, որն առաջնորդում է մարդկությանը դեպի նոր դարաշրջան: Սա է Աստծու հայտնվելու նշանակալիությունը:
Երբ հասկանաք, թե ինչ է նշանակում Աստծու հայտնվելը, ինչպե՞ս պետք է փնտրեք Աստծու հետքերը: Դժվար չէ այս հարցը բացատրելը․ որտեղ Աստված հայտնվի, այնտեղ էլ դուք կգտնեք Նրա հետքերը: Նման բացատրությունը պարզ է հնչում, սակայն գործնականում այդքան էլ պարզ չէ, քանի որ շատ մարդիկ չգիտեն՝ Աստված որտեղ է հայտնվում, առավել ևս՝ որտեղ է Նա կամենում հայտնվել կամ որտեղ Նա պետք է հայտնվի: Ոմանք հապճեպորեն կարծում են, թե այնտեղ, որտեղ գործում է Սուրբ Հոգին, այնտեղ էլ Աստված է հայտնվում։ Կամ ենթադրում են, թե որտեղ հոգևոր գործիչներ են, այնտեղ է Աստված հայտնվում։ Կամ էլ կարծում են, թե որտեղ մեծ համբավ ունեցող մարդիկ են, այնտեղ էլ Աստված է հայտնվում։ Սակայն առայժմ մի կողմ թողնենք՝ արդյոք այդպիսի համոզմունքները ճիշտ են, թե սխալ։ Նման հարցը պարզաբանելու համար նախ պետք է հստակ նպատակ ունենանք․ մենք որոնում ենք Աստծու հետքերը։ Մենք չենք որոնում հոգևոր գործիչների, առավել ևս՝ չենք հետևում համբավ ունեցող մարդկանց. մենք հետևում ենք Աստծու հետքերին։ Այդ պատճառով, քանի որ մենք որոնում ենք Աստծու հետքերը, մեզ հարկավոր է որոնել Աստծու մտադրությունները, Աստծու խոսքերը, Նրա արտահայտումները։ Քանզի որտեղ հնչում են Աստծու նոր խոսքերը, այնտեղ է Աստծու ձայնը, և որտեղ Աստծու հետքերն են, այնտեղ՝ Աստծու գործերը. որտեղ կա Աստծու արտահայտությունը, այնտեղ է Աստված հայտնվում, և որտեղ Աստված է հայտնվում, այնտեղ են ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Աստծու հետքերը որոնելիս դուք անտեսել եք հետևյալ խոսքերը. «Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը»։ Եվ այսպես, շատերը, նույնիսկ երբ ընդունում են ճշմարտությունը, չեն հավատում, թե գտել են Աստծու հետքերը, և առավել ևս չեն ընդունում Աստծու հայտնվելը։ Ինչպիսի՜ ծանր սխալ է դա։ Աստծու հայտնվելը չի կարող համապատասխանել մարդու պատկերացումներին, առավել ևս՝ Աստված չի կարող հայտնվել այնպես, ինչպես մարդն է պահանջում։ Երբ Աստված գործում է, Նա Իր ընտրությունն ու Իր ծրագիրն ունի. ավելին՝ Նա ունի Իր նպատակներն ու Իր մեթոդները։ Ինչ գործ էլ որ անի, Նա կարիք չունի այն քննարկելու մարդու հետ կամ խորհուրդ հարցնելու նրանից, առավել ևս՝ յուրաքանչյուր անձի առանձին տեղեկացնելու Իր գործի մասին։ Այդպիսին է Աստծու խառնվածքը, և դա պետք է ընդունեն բոլորը։Եթե ցանկանում եք ականատես լինել Աստծու հայտնվելուն, հետևել Նրա հետքերին, նախ պետք է հեռանաք ձեր սեփական պատկերացումներից։ Դու չպետք է պահանջես, որ Աստված անի այս կամ այն, առավել ևս՝ դնես Նրան քո սեփական սահմանների մեջ և սահմանափակես Նրան քո իսկ պատկերացումներով։ Փոխարենը՝ դուք պետք է պահանջեք ինքներդ ձեզանից՝ ինչպես պետք է որոնել Աստծու հետքերը, ինչպես ընդունել Նրա հայտնվելը և ինչպես ենթարկվել Աստծու նոր գործին։ Սա է այն, ինչ մարդը պետք է անի։ Քանի որ մարդը ճշմարտությունը չէ և չի տիրապետում ճշմարտությանը, նա պետք է որոնի, ընդունի և հնազանդվի։
Անկախ նրանից՝ դու ամերիկացի ես, բրիտանացի, թե այլ ազգության, պետք է դուրս գաս քո ազգային սահմանափակումներից, վեր բարձրանաս քո «եսից» և Աստծու գործին նայես արարածի տեսանկյունից։ Այդպես դու չես սահմանափակի Աստծու հետքերը որևէ շրջանակով։ Քանզի այսօր շատերն իրենց պատկերացումներով կարծում են, թե Աստված չի կարող հայտնվել որևէ կոնկրետ երկրում կամ ժողովրդի մեջ։ Որքա՜ն խորն է Աստծու գործի նշանակալիությունը, և որքա՜ն կարևոր է Նրա հայտնվելը։ Ինչպե՞ս կարող են մարդկային պատկերացումները և մտածելակերպը չափել դա։ Ուստի ասում եմ՝ պետք է կոտրես քո ազգային և էթնիկ պատկերացումները, որպեսզի որոնես Աստծու հայտնվելը։ Միայն այդպես դու չես կապվի քո պատկերացումներով, միայն այդպես արժանի կլինես ողջունելու Աստծու հայտնվելը։ Հակառակ դեպքում կմնաս հավիտենական խավարում և երբեք չես արժանանա Աստծու հավանությանը։
Աստված ամբողջ մարդկային ցեղի Աստվածն է։ Նա Իրեն որևէ երկրի կամ ազգի սեփականություն չի համարում, այլ իրականացնում է Իր գործը՝ Իր ծրագրածին համապատասխան՝ չսահմանափակվելով ձևով, երկրով կամ ազգով։ Միգուցե դու այս ձևի մասին երբևէ պատկերացում չես ունեցել, կամ միգուցե քո մոտեցումն այս ձևին ժխտողական է, կամ միգուցե երկիրը և ժողովուրդը, որտեղ Աստված հայտնվում է, բոլորի կողմից խտրականության են ենթարկվում և միգուցե աշխարհի ետնապահներն են: Այնուամենայնիվ, Աստված ունի Իր իմաստությունը: Իր մեծ զորությամբ և ճշմարտության ու խառնվածքի միջոցով Նա իսկապես ձեռք է բերել Իրեն համախոհ մարդկանց մի խումբ, ինչպես նաև՝ մարդկանց մի խումբ, որին Նա ցանկացել է կատարյալ դարձնել. մի խումբ, որին Նա նվաճել է, որն անցել է ամեն տեսակ փորձությունների և տառապանքների, ինչպես նաև հետապնդումների բոլոր տեսակների միջով և կարող է հետևել Իրեն մինչև վերջ: Նպատակն Աստծու հայտնվելու, որը չի սահմանափակվում որևէ ձևով և երկրով, այն է, որ Նա կարողանա Իր գործն ավարտին հասցնել՝ ինչպես ծրագրել է: Սա հենց այն է, երբ Աստված մսեղի դարձավ Հրեաստանում: Նրա նպատակն էր խաչելության գործն ավարտին հասցնել՝ ամբողջ մարդկային ցեղի փրկությունը բերելով: Սակայն հրեաները կարծում էին, թե անհնար է, որ Աստված կատարի դա, և նրանք անհնար էին համարում, որ Աստված մսեղի դառնա Տեր Հիսուսի տեսքով: Այդ «անհնարը» հիմք դարձավ, որ նրանք դատապարտեն և հակառակվեն Աստծուն և, ի վերջո, տարավ դեպի Իսրայելի կործանում: Այսօր շատ մարդիկ նույն սխալն են գործում: Նրանք ամբողջ ուժով հռչակում են Աստծու մոտալուտ հայտնվելը, բայց միևնույն ժամանակ դատապարտում են Նրա հայտնվելը. նրանց «անհնարինը» կրկին սահմանափակում է Աստծու հայտնվելը նրանց երևակայության սահմաններում։ Եվ այսպես, ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք սկսել են վայրի և խռպոտ հռհռալ Աստծու խոսքերը լսելուց հետո։ Բայց արդյո՞ք այս ծիծաղը որևէ կերպ տարբերվում է հրեաների դատապարտումից և անարգանքից։ Դուք երկյուղածությամբ լցված չեք ճշմարտության առջև, առավել ևս՝ չունեք ձգտելու վերաբերմունք։ Այն ամենն, ինչ դուք անում եք, միայն համառորեն սովորելը և սպասելն է անխոնջ անտարբերությամբ։ Ի՞նչ կարող ես ստանալ նման կերպ սովորելով և սպասելով։ Կարծում ես՝ Աստծոււց անձնական ուղղորդո՞ւմ կստանաս։ Եթե դու չես կարողանում տարբերակել Աստծու արտահայտումները, ապա որքանո՞վ ես արժանի տեսնելու Աստծու հայտնվելը։ Որտեղ էլ որ Աստված հայտնվի, այնտեղ կարտահայտվի ճշմարտությունը, և այնտեղ կլսվի Աստծու ձայնը։ Միայն նրանք, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը, ունակ են լսելու Աստծու ձայնը, և միայն այդպիսի մարդիկ են արժանի տեսնելու Աստծու հայտնվելը։ Բաց թո՛ղ քո պատեկարցումները։ Հանգստացի՛ր և ուշադիր կարդա՛ այս խոսքերը։ Քանի դեռ դու ունես սիրտ, որը տենչում է ճշմարտությանը, Աստված կլուսավորի քեզ, որպեսզի հասկանաս Նրա մտադրություններն ու Նրա խոսքերը։ Ազատվե՛ք «անհնարինության» վերաբերյալ ձեր փաստարկներից։ Որքան շատ մարդիկ հավատում են, որ ինչ-որ բան անհնար է, այնքան ավելի հավանական է, որ դա տեղի կունենա, քանի որ Աստծու իմաստությունը բարձր է երկնքից, Աստծու մտքերը բարձր են մարդու մտքերից, և Աստված Իր գործը կատարում է մարդկային մտածողության և պատկերացումների սահմաններից անդին։ Որքան ինչ-որ բան անհնար է, այնքան ավելի շատ ճշմարտություն պետք է փնտրել դրանում. Որքան ինչ-որ բան անհնար է երևակայել մարդկային պատկերացումներով, այնքան ավելի շատ է այն պարունակում Աստծու մտադրությունները։ Պատճառն այն է, որ անկախ նրանից, թե որտեղ է Նա հայտնվում` Աստված մնում է Աստված, և Նրա էությունը բացարձակապես չի փոխվի՝ կախված Նրա հայտնվելու վայրից կամ ձևից։ Աստծու խառնվածքը չի փոխվի՝ անկախ նրանից, թե որտեղ են Նրա հետքերը, և անկախ նրանից, թե որտեղ են Աստծու հետքերը, Նա ողջ մարդկության Աստվածն է, ինչպես Տեր Հիսուսը ոչ միայն իսրայելացիների Աստվածն է, այլև Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի բոլոր ժողովուրդների Աստված, և նույնիսկ ավելին՝ Նա միակ Աստվածն է ամբողջ տիեզերքից վեր և ամբողջ տիեզերքում։ Ուրեմն՝ որոնե՛նք Աստծու մտադրությունները, բացահայտե՛նք Նրա հայտնվելը Նրա արտահայտումների և խոսքերի մեջ և հետևենք Նրա հետքերին։ Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Նրա խոսքն ու Նրա հայտնվելը համընթաց են, և Նրա խառնվածքն ու հետքերը մշտապես բացահայտված են մարդկության առջև։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հուսով եմ՝ դուք բոլորդ կտեսնեք Աստծու հայտնությունն այս խոսքերում, կհասնեք Նրա հետքերին և կքայլեք դեպի նոր դարաշրջան՝ մտե՛ք այն գեղեցիկ նոր երկինք և երկիր, որ Աստված պատրաստել է Իր հայտնվելը սպասողների համար։