Ամենակարողի հառաչանքը

Քո սրտում մի մեծ գաղտնիք կա, որի մասին երբեք էլ չես իմացել, որովհետև ապրել ես լույսից զուրկ աշխարհում։ Չարը տիրացել է քո սրտին ու հոգուն։ Քո աչքերը պատված են մշուշով, այդ պատճառով դու ո՛չ կարողանում ես տեսնել արևը երկնքում, ո՛չ գիշերը փայլող այդ աստղը։ Քո ականջները լցված են մոլորեցնող խոսքերով, և դու չես լսում ո՛չ Եհովայի որոտալի ձայնը, ո՛չ գահից հոսող շատ ջրերի ձայնը։ Դու կորցրել ես ամենը, ինչն իրապես քեզ է պատկանում, ամենը, ինչը որ Ամենակարողն էր շնորհել քեզ։ Դու մտել ես տառապանքի անեզր ծով առանց քեզ փրկող որևէ ուժի, առանց գոյատևման որևէ հույսի և լոկ պայքարում ես և խուճապահար այս ու այն կողմ նետվում… Եվ հենց այդ պահից սկսած՝ դու դատապարտված ես չարի կողմից տառապելու, հեռու Ամենակարողի օրհնություններից, հեռու Ամենակարողի հոգածությունից՝ քայլելով անդարձ ճանապարհով։ Միլիոնավոր կանչերը հազիվ թե կարողանան արթնացնել քո սիրտն ու հոգին։ Դու խորը քնած ես չարի ձեռքերում, որը քեզ գայթակղել ու տարել է առանց սահմանների մի աշխարհ՝ առանց ուղղության և ցուցանշանների։ Այդ ժամանակից ի վեր դու կորցրել ես քո սկզբնական անմեղությունն ու մաքրությունը և սկսել ես խուսափել Ամենակարողի հոգատարությունից։ Քո սրտում չարը առաջնորդում է քեզ ամեն ինչում և դարձել է քո կյանքը։ Դու այլևս չես վախենում նրանից, չես խուսափում նրանից կամ չես կասկածում նրան, փոխարենը` նրան վերաբերվում ես որպես քո սրտի աստծու։ Դու սկսել ես սրբացնել և երկրպագել նրան, երկուսով անբաժանելի եք դարձել, ինչպես մարմինն ու ստվերը՝ պատրաստ միասին ապրել ու մահանալ։ Դու գաղափար չունես, թե որտեղից ես եկել, ինչո՞ւ ես ծնվել կամ ինչո՞ւ ես մեռնելու։ Դու Ամենակարողին դիտում ես որպես օտար -. չգիտես Նրա ծագման մասին, առավել ևս՝ այն ամենը, ինչ Նա արել է քեզ համար։ Ամեն ինչին, որ գալիս է Նրանից, թշնամանքով ես նայում. ո՛չ գնահատում ես այն, ո՛չ էլ գիտակցում դրա արժեքը։ Դու քայլում ես չարի հետ, սկսած այն օրվանից, երբ ստացել ես Ամենակարողի հոգածությունը։ Դու հազարավոր տարիներ շարունակ չարի հետ ես դիմացել փոթորիկների ու մրրիկների, և նրա հետ միասին կանգնած ես եղել Աստծու դեմ, որը քո կյանքի աղբյուրն էր։ Դու զղջալ չգիտես, առավել ևս՝ չգիտես, որ հասել ես կործանման եզրին։ Դու մոռացել ես, որ չարը գայթակղել և տանջել է քեզ. դու մոռացել ես քո ակունքները։ Այսպիսով չարը ծանր վնաս է հասցրել քեզ ամեն քայլափոխի մինչև այսօր։ Քո սիրտն ու հոգին թմրած ու քայքայված են։ Դու դադարել ես գանգատվել մարդկային աշխարհի անախորժություններից-․ այլևս չես հավատում, որ աշխարհն անարդար է։ Առավել ևս՝ քեզ հետաքրքիր չէ, գոյություն ունի Ամենակարողն արդյոք, թե՞ ոչ։ Եվ սրա պատճառն այն է, որ դու վաղուց չարին համարել ես քո ճշմարիտ հայրը և չես կարող նրանից բաժանվել։ Սա է քո սրտի գաղտնիքը։

Արշալույսի բացվելուն պես վաղորդայնի մի լուսաստղ սկսում է պայծառ փայլել արևելքում։ Սա մի աստղ է, որը նախկինում երբեք չի եղել, և լուսավորում է անխռով և շողշողուն երկինքները՝ մարդկության սրտերում վերստին բորբոքելով հանգած լույսը։ Այս լույսի շնորհիվ մարդկությունն այլևս միայնակ չէ, քանզի այն հավասարապես շողում է թե՛ քեզ, թե՛ մյուսների վրա։ Սակայն միայն դու ես մնում խավար գիշերվա մեջ՝ խորը քուն մտած։ Դու ո՛չ ձայն ես լսում, ո՛չ լույս տեսնում. դու անտեղյակ ես նոր երկնքի ու երկրի, նոր դարաշրջանի գալստյանը, որովհետև քո հայրը քեզ ասում է․ «Որդյա՛կս, մի՛ ելիր, դեռ վաղ է։ Եղանակը ցուրտ է, ուստի դուրս մի՛ արի, որպեսզի սրով ու նիզակով աչքերդ չխոցեն»։ Դու միայն ապավինում ես քո հոր խրատներին, որովհետև հավատում ես, որ միայն քո հայրն է իրավացի, քանզի նա քեզնից մեծ է և անչափ շատ է սիրում քեզ։ Այսօրինակ խրատներն ու սերը բերում են նրան, որ դու դադարում ես հավատալ այն ավանդությանը, որ աշխարհում լույս գոյություն ունի. դրանք ձեզ հետ են պահում հոգ տանելուց այն մասին, թե արդյոք այս աշխարհում դեռ գոյություն ունի ճշմարտությունը ։ Դու այլևս չես համարձակվում Ամենակարողի կողմից փրկվելու հույս փայփայել։ Դու բավարարվում ես գոյություն ունեցող վիճակով, այլևս չես սպասում լույսի գալստյանը, այլևս աչալուրջ չես Ամենակարողի գալստյանը, ինչպես ասվում է ավանդության մեջ։ Ինչ վերաբերում է քեզ, ապա այն ամենն, ինչ գեղեցիկ է, չի կարող վերածնվել, չի կարող գոյություն ունենալ։ Քո աչքերում մարդկության վաղվա օրը` մարդկության ապագան, պարզապես անհետանում է, ջնջվում։ Դու ամբողջ ուժով կառչում ես քո հոր հագուստից՝ պատրաստ նրա հետ կիսելու նրա դժվարությունները, խորապես վախենալով կորցնել քո ուղեկցին և քո հեռավոր ճանապարհորդության ուղղությունը։ Մարդու անծայրածիր ու մշուշոտ աշխարհը ձևավորել է ձեզնից շատերին, որպեսզի անսասանորեն ու աներկյուղորեն խաղաք այս աշխարհի զանազան դերերը։ Այն կերտել է բազմաթիվ «զինվորների», որոնք մահից չեն վախենում։ Ավելին, այն ստեղծել է խումբ առ խումբ անզգա ու կաթվածահար մարդ արարծների, որոնք անտեղյակ են իրենց ստեղծման նպատակից։ Եվ Ամենակարողի աչքերը քննում են տառապանքներով խորապես լցված մարդկության յուրաքանչյուր անդամին։ Այն ինչ Նա լսում է, տառապողների ողբն է, այն ինչ Նա տեսնում է, չարչարվածների անամոթությունն է, և այն, ինչ Նա զգում է, փրկության շնորհքը կորցրած մարդկության անօգնականությունն ու սարսափն է։ Մարդկությունը մերժում է Նրա հոգատարությունը՝ ընտրելով քայլել իր սեփական ուղով, և փորձում է խուսափել Նրա զննող աչքերից ՝ նախընտրելով մինչև վերջին կաթիլը ճաշակել խորունկ ծովի դառնությունը թշնամու ընկերակցությամբ։ Մարդկությունն այլևս չի լսում Ամենակարողի հառաչանքը. այլևս Ամենակարողի ձեռքերը չեն ցանկանում շոյել այս ողբերգական մարդկությանը։ Անընդհատ Նա վերանվաճում է և ամեն անգամ կրկին ու կրկին կորցնում, և այսպես կրկնվում է Նրա կատարած գործը - ։ Այդ պահից -Նա սկսում է հոգնել, զգալ խոնջացած և այդ պատճառով դադարեցնում է Իր ձեռքի գործը և այլևս չի շրջում մարդկության մեջ… Մարդկությունը լիովին անտեղյակ է այս բոլոր փոփոխություններից, անտեղյակ է Ամենակարողի գալուստից ու գնալուց, Նրա տխրությունից ու թախծից։

Այս աշխարհում ամեն բան արագորեն փոխվում է՝ համաձայն Ամենակարողի մտքերի և Նրա աչքերի ներքո։ Այն, ինչի մասին մարդկությունը երբեք չի լսել, հանկարծ հայտնվում է, մինչդեռ այն, ինչ մարդկությունը երկար ժամանակ ունեցել է, ակամայից աննկատելիորեն հեռանում է։ Ոչ ոք չի կարող ըմբռնել Ամենակարողի գտնվելու վայրը, առավել ևս, որևէ մեկը չի կարող զգալ Ամենակարողի կենսական զորության գերազանցությունն ու մեծությունը։ Նա առանձնահատուկ է նրանով, որ կարող է ընկալել այն, ինչ մարդ արարածը չի կարող ընկալել։ Նա մեծ է նրանով, որ Նա է այն մեկը, որ լքված է մարդկության կողմից և այնուամենայնիվ փրկում է մարդկությանը։ Նա գիտի կյանքի և մահվան իմաստը, և առավել ևս Նա գիտի գոյության այն օրենքները, որոնց պետք է հետևի արարչագործված մարդկությունը։ Նա մարդկային գոյության հիմքն է և Նա Փրկիչն է, որ նորից հարություն է տալիս մարդկությանը։ Նա ուրախ սրտերը ծանրաբեռնում է տխրությամբ և տխուր սրտերը բարձրացնում ուրախությամբ և այդ ամենը հանուն Իր գործի, հանուն Իր ծրագրի։

Մարդկությունը, շեղվելով Ամենակարողի՝ կյանքի հոգածությունից, անտեղյակ է գոյության նպատակից, բայց այնուամենայնիվ վախենում է մահից։ Նրանք անօգնական են մնացել կամ չունեն հենարան, սակայն դեռ դժկամությամբ են փակում իրենց աչքերը, կամք են դրսևորում իրենց մսեղին հենելու համար զգացմունքներից զուրկ hոգիներին և իրենց ամոթալի գոյությունն են քարշ տալիս այս աշխարհում։ Դու ապրում ես այս ձևով՝ առանց հույսի, ինչպես մնացածն են ապրում` առանց նպատակի։ Միայն առասպելի Սուրբը կփրկի այն մարդկանց, որոնք, իրենց տառապանքի մեջ տնքալով, հուսահատորեն փափագում են Նրա գալուստը: Նման հավատը երկար ժամանակ չիրականացած է մնացել նրանց մոտ, ովքեր զուրկ են գիտակցությունից: Այնուամենայնիվ, նրանք դեռ ձգտում են դրան: Ամենակարողը ողորմած է այսօրինակ մարդկանց հանդեպ, որոնք խորապես տառապել են. միևնույն ժամանակ նա հակակրանք է տածում այն մարդկանց նկատմամբ, որոնք ընդհանրապես գիտակցություն չունեն, քանի որ նա ստիպված է շատ երկար սպասել, մինչև մարդկանցից պատասխան ստանա։ Նա ցանկանում է փնտրել, փնտրել քո սիրտն ու հոգին և քեզ ջուր ու սնունդ բերել, որպեսզի երբ արթնանաս և այլևս չծարավես կամ չքաղցես։ Երբ հոգնած լինես և զգաս այս աշխարհի մռայլությունը, քեզ կորուսյալ մի՛ զգա, լաց մի՛ լինիր։ Ամենակարող Աստված՝ Պահապանը, գրկաբաց կընդունի քո գալուստն ամեն պահի։ Նա ուշադիր հետևում է քո կողքին։ Նա սպասում է քո վերադարձին, սպասում է այն օրվան, երբ հանկարծ կվերականգնես հիշողությունդ. երբ հասկանաս, որ դու Աստծուց ես սերվել և ինչ-որ անհայտ ժամանակ կորցրել ես ուղղությունդ, ինչ-որ անհայտ ժամանակ կորցրել ես գիտակցությունդ ճանապարհին և ինչ-որ անհայտ ժամանակ «հայր» ես ունեցել. ևավելին, երբ կգիտակցես, որ Ամենակարողը միշտ հսկել է քեզ՝ երկար, շատ երկար ժամանակ սպասելով քո վերադարձին։ Նա հուսահատորեն, անհագ կարոտով լցված սպասել է պատասխանի՝ առանց պատասխան ստանալու։ Նրա հսկումն ամեն արժեքից առավել է և կատարվում է հանուն մարդկային սրտի և հանուն մարդկային հոգու։ Գուցե նրա հսկումը մարդկային աչքին տեսանելի չէ կամ գուցե արդեն վերջանում է։ Սակայն դու պետք է հստակ իմանաս, թե որտեղ են այժմ քո սիրտն ու հոգին։

Մայիսի 28, 2003

Նախորդը.  Աստված է մարդու կյանքի աղբյուրը

Հաջորդը.  Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger