Դու իրո՞ք Աստծուն հավատացողներից ես
Դու գուցե մեկ կամ երկու տարուց ավելի քայլել ես Աստծուն հավատալու ճանապարհով, և այս տարիներին գուցե շատ դժվարություններ ես կրել, կամ գուցե քիչ դժվարություններ ես տեսել ու փոխարենը՝ առատ շնորհ ես ստացել։ Կամ էլ, հնարավոր է, որ ոչ դժվարություն ես տեսել, ոչ էլ առանձնահատուկ շնորհ, այլ ապրել ես խաղաղ ու աննկատ կյանքով։ Սակայն ինչ էլ որ լինի, դու Աստծու հետևորդ ես։ Ուստի եկ մտերմանանք Աստծուն հետևելու շուրջ։ Բայց հիշեցնեմ բոլորին, ով կարդում է այս բառերը, որ Աստծու խոսքն ուղղված է նրանց, ովքեր ճանաչում և հետևում են Նրան, այլ ոչ թե բոլորին՝ անկախ նրանից, ընդունո՞ւմ են Նրան, թե ոչ։ Եթե դու հավատում ես, թե Աստված խոսում է զանգվածների, աշխարհի բոլոր մարդկանց հետ, ապա Աստծու խոսքը քեզ վրա ազդեցություն չի ունենա։ Ուստի պետք է հիշես այս խոսքերը քո սրտում և քեզ դրանցից դուրս չթողնես։ Ամեն դեպքում, եկեք խոսենք այն մասին, ինչ կատարվում է մեր տանը։
Դուք այժմ բոլորդ պետք է հասկանաք, թե ինչ է իրականում նշանակում հավատալ Աստծուն։ Այն հավատքի իմաստը, որի մասին Ես նախկինում խոսել եմ, առնչվում էր ձեր դրական արդյունքին։ Իսկ այսօր այլ է․ այսօր Ես կվերլուծեմ ձեր Աստծու հանդեպ հավատքի էությունը։ Իհարկե, սա ձեզ առաջնորդում է բացասական կողմից․ եթե Ես այդպես չանեի, դուք երբեք չէիք ճանաչի ձեր իրական դեմքը և հավիտյան կպարծենայիք ձեր բարեպաշտությամբ ու հավատարմությամբ։ Կարելի է ասել, որ եթե Ես չբացահայտեի ձեր սրտերի խորքում թաքնված այլանդակությունը, ձեզանից յուրաքանչյուրը ձեր գլխին թագ կդներ և ողջ փառքը ձեզ կվերագրեր։ Ձեր գոռոզ ու ինքնահավան բնավորությունը ձեզ մղում է դավաճանելու ձեր սեփական խղճին, ապստամբելու և հակադրվելու Քրիստոսին, բացահայտելու ձեր տգեղ դեմքերը և այդպիսով ի ցույց դնելու ձեր մտադրությունները, պատկերացումները, չափազանցված ցանկությունները և ագահությամբ լի հայացքները։ Եվ այդուհանդերձ դուք շարունակ հայտարարում եք Քրիստոսի գործի հանդեպ ձեր ողջ կյանքի նվիրումը և անդադար կրկնում եք այն ճշմարտությունները, որոնք Քրիստոսը վաղուց ասել է։ Ահա սա է ձեր «հավատքը»՝ ձեր «առանց կեղտի հավատքը»։ Ես մարդուց միշտ խիստ համապատասխանություն եմ պահանջել։ Եթե քո հավատարմությունը պայմաններով է և անձնական շահերով, Ես կգերադասեմ մնալ առանց ասյպես կոչված հավատարմության, որովհետև Ես զզվում եմ մարդկանցից, ովքեր խաբում են ինձ իրենց մտադրություններով և խոստովանում են ինձ պայմաններով: Ես ցանկանում եմ, որ մարդը Ինձ լիովին հավատարիմ լինի և ամեն ինչ անի մեկ բանի համար՝ հավատքի։ Ես ատում եմ ձեր կողմից Ինձ ուրախացնելու համար քնքշանքի կիրառումը, քանի որ Ես միշտ անկեղծորեն եմ վերաբերվել ձեզ, ուստի ցանկանում եմ, որ դուք նույնպես ճշմարիտ հավատքով գործեք Իմ հանդեպ։ Երբ խոսքը հավատքի մասին է, շատերը կարող են կարծել, թե իրենք հետևում են Աստծուն, որովհետև հավատք ունեն, այլապես չէին դիմանա այսքան տառապանքի։ Այդ պատճառով Ես հարցնում եմ քեզ․ եթե դու հավատում ես Աստծու գոյությանը, ինչո՞ւ երբեք չես վախենում Նրանից։ Եթե հավատում ես Աստծու գոյությանը, ինչո՞ւ քո սրտում Նրանից վախի թեկուզ նշույլ չկա։ Դու ընդունում ես, որ Քրիստոսն Աստծու մարմնացումն է, ապա ինչո՞ւ ես Նրան արհամարհում։ Ինչո՞ւ ես անհարգալից վերաբերվում Նրան։ Ինչո՞ւ ես բացահայտ դատում Նրան։ Ինչո՞ւ ես մշտապես լրտեսում Նրան։ Ինչո՞ւ չես հնազանդվում Նրա կարգադրություններին։ Ինչո՞ւ Նրա խոսքը չես դարձնում քո գործերի չափանիշը։ Ինչո՞ւ ես շորթում և գողանում Նրա ընծաները։ Ինչո՞ւ ես փորձում խոսել Քրիստոսի դիրքերից։ Ինչո՞ւ ես դատում՝ ճի՞շտ է արդյոք Նրա գործը և Նրա խոսքը։ Ինչո՞ւ ես համարձակվում Նրա հետևից հայհոյել Նրան։ Արդյո՞ք այս ամենն է ձեր հավատքը։
Ձեր խոսքերում ու վարքում բացահայտվում են Քրիստոսին չհավատալու տարրերը։ Ձեր արած ամեն ինչի շարժառիթները և նպատակները հագեցած են անհավատարմությամբ։ Նույնիսկ ձեր հայացքի էությունն է պարունակում Քրիստոսի հանդեպ անհավատություն։ Ամեն պահի դուք ձեր մեջ կրում եք անհավատության սերմը: Դա նշանակում է, որ ամեն պահի վտանգ կա Քրիստոսին դավաճանելու, որովհետև ձեր մարմնում հոսող արյունը ներարկված է մարմնացյալ Աստծու հանդեպ անհավատությամբ։ Դրա համար էլ Ես ասում եմ, որ ձեր քայլերը հավատքի ճանապարհին իրական չեն։ Քայլելով Աստծու հանդեպ հավատի ուղով՝ դուք ձեր ոտքը վստահորեն չեք դնում գետնին, դուք պարզապես շարժումներ եք կատարում: Դուք երբեք ամբողջությամբ չեք հավատում Քրիստոսի խոսքերին և ունակ չեք գործի դնել դրանք: Այդ պատճառով էլ չեք հավատում Քրիստոսին։ Մշտապես Նրա մասին ձեր պատկերացումներն ունենալը մեկ այլ պատճառ է, թե ինչու հավատք չունեք Նրա նկատմամբ: Դուք մշտապես կասկածում եք Նրա գործին, Նրա խոսքը չեք լսում, Քրիստոսի ցանկացած գործի վերաբերյալ կարծիք ունեք, բայց չեք հասկանում այս աշխատանքը և չեք կարողանում մի կողմ դնել ձեր պատկերացումները, որքան էլ բացատրություն ստանաք։ Այս բոլորն անհավատության տարրերն են, որոնք խառնված են ձեր սրտերին: Թեպետ դուք հետևում եք Քրիստոսի գործին, ձեր սրտերում շատ ապստամբություն կա, և այդ ապստամբությունը պղծում է Աստծու հանդեպ ձեր հավատքը։Գուցե դուք չեք կարծում, թե դա այդպես է, բայց եթե դու ունակ չես ճանաչելու քո մտադրությունները, ապա կլինես նրանցից, ով կկորչի, որովհետև Աստված կատարելագործում է միայն նրանց, ովքեր իսկապես հավատում են Նրան, ոչ թե կասկածողներին, և առավել ևս ոչ նրանց, ովքեր պարզապես հետևում են՝ առանց երբևէ հավատալու, որ Նա Աստված է։
Որոշ մարդիկ չեն սիրում ճշմարտությունը, առավել ևս՝ դատաստանը։ Դրա փոխարեն նրանք սիրում են իշխանությունն ու հարստությունը. այդպիսի մարդկանց անվանում են իշխանություն տենչողներ։ Նրանք աշխարհում փնտրում են միայն այն դավանանքները, որոնք ունեն իշխանություն, և փնտրում են միայն այն հովիվներին ու ուսուցիչներին, ովքեր գալիս են ճեմարաններից։ Թեև նրանք ընդունել են ճշմարտության ճանապարհը, նրանք հավատում են միայն կիսով չափ և չեն կարող ամբողջ սրտով ու մտքով նվիրվել․ նրանց բերանները խոսում են Աստծու համար իրենց նվիրաբերելու մասին, սակայն նրանց աչքերը կենտրոնացած են մեծ հովիվների և ուսուցիչների վրա և նրանք նույնիսկ երկրորդ անգամ չեն նայում Քրիստոսին։ Նրանց մտքերը լի են փառքի, շահի և հեղինակության մասին մտածումներով։ Նրանք կարծում են, որ անհնար է, որ այսքան համեստ մարդը կարող է նվաճել այսքան շատերին և որ այդքան աննշան մեկը կարող է կատարելագործել մարդուն։ Նրանք կարծում են, որ անհնար է, որ փոշու ու գոմաղբի մեջ եղած այս աննշան մարդիկ լինեն Աստծու ընտրյալները։ Նրանք հավատում են, որ եթե այդպիսի մարդիկ լինեին Աստծու փրկության առարկաները, ապա երկինքն ու երկիրը գլխիվայր կշրջվեին, և բոլոր մարդիկ խելագարության աստիճանի կծիծաղեին։ Նրանք հավատում են, որ եթե Աստված ընտրեր նման մարդկանց կատարելագործելու համար, ապա այդ մեծ մարդիկ կդառնային Ինքն Աստվածը։ Նրանց հայացքները լի են անհավատությամբ․ նրանք ոչ միայն անհավատ են, այլ պարզապես անխոհեմ գազաններ են։ Նրանք արժևորում են միայն կարգավիճակը, հեղինակությունն ու իշխանությունը, և նրանք գնահատում են միայն մեծ խմբերն ու դավանանքները, և բացարձակապես չեն հարգում Քրիստոսի կողմից առաջնորդվողներին։ Նրանք պարզապես դավաճաններ են, ովքեր մեջքով են շրջվել Քրիստոսին, ճշմարտությանը և կյանքին։
Դու չես հիանում Քրիստոսի խոնարհությամբ, բայց մեծարում ես բարձր դիրք ունեցող կեղծ հովիվներին։ Դու չես երկրպագում Քրիստոսի գեղեցկությունն ու իմաստությունը, սակայն համակրանք ունես այն անբարո մարդկանց նկատմամբ, որոնք գնում են աշխարհի պղծության հետևից։ Դու միայն ծաղրում ես Քրիստոսի այն տառապանքը, որ Նա նույնիսկ գլուխը դնելու տեղ չուներ, բայց հիանում ես այն դիակներով, որոնք ընծաներ են որսում և ապրում են անառակության մեջ։ Դու չես կամենում տառապել Քրիստոսի հետ կողք կողքի, բայց հաճույքով նետվում ես այդ անխոհեմ և կամակոր նեռերի գիրկը, թեև նրանք քեզ տալիս են միայն մարմնական բաներ, խոսքեր և վերահսկողություն։ Նույնիսկ հիմա քո սիրտը դեռ նրանց կողմն է թեքված՝ դեպի նրանց համբավը, նրանց դիրքն ու նրանց ուժը։ Եվ այնուամենայնիվ դու շարունակում ես այնպիսի վերաբերմունք ունենալ, կարծես Քրիստոսի գործը դժվար է ընդունել և դու չես ցանկանում այն ընդունել։ Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ, որ դու զուրկ ես Քրիստոսին ընդունելու հավատքից։ Պատճառը, որ մինչև այսօր հետևել ես Նրան, միայն այն է, որ այլ ընտրություն չես ունեցել։ Քո սրտում մշտապես վեր է խոյանում վեհ կերպարների մի ամբողջ շարք․ դու չես կարողանում մոռանալ նրանց յուրաքանչյուր խոսքն ու արարքը, ինչպես նաև նրանց ազդեցիկ խոսքերն ու ձեռքերը։ Ձեր սրտում նրանք միշտ գերագույն են և միշտ հերոսներ։ Սակայն այսպես չէ այսօրվա Քրիստոսի դեպքում։ Քո սրտում Նա միշտ աննշան է և երբեք արժանի չէ երկյուղի։ Քանի որ Նա չափազանց սովորական է, չափազանց քիչ ազդեցություն ունի և հեռու է վեհ լինելուց։
Ամեն դեպքում, ես ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն գնահատում ճշմարտությունը, անհավատներ են և ճշմարտության դավաճաններ։ Նման մարդիկ երբեք չեն ստանա Քրիստոսի հավանությունը։ Արդյո՞ք դու հասկացար, թե որքան անհավատություն կա քո մեջ և որքան մատնություն ես գործել Քրիստոսի նկատմամբ։ Այսպիսով, ես քեզ կոչ եմ անում․ քանի որ դու ընտրել ես ճշմարտության ճանապարհը, ապա պետք է ամբողջ սրտով նվիրվես. մի՛ եղիր երկիմաստ կամ թերի։ Դու պետք է հասկանաս, որ Աստված աշխարհի կամ որևէ մեկի Աստվածը չէ, այլ բոլոր նրանց Աստվածն է, ովքեր իրականում հավատում են Նրան, բոլոր նրանց, ովքեր պաշտում են Նրան, և բոլոր նրանց, ովքեր նվիրված և հավատարիմ են Նրան։
Այսօր ձեր մեջ դեռ շատ անհավատություն կա։ Ուշադիր նայեք ձեր ներսը, և անպայման կգտնեք պատասխանը։ Երբ գտնես իրական պատասխանը, ապա կընդունես, որ դու Աստծուն հավատացող չես, այլ մեկը, ով խաբում, հայհոյում և դավաճանում է Նրան, և մեկը, ով անհավատարիմ է Նրան։ Այդ ժամանակ դու կհասկանաս, որ Քրիստոսը մարդ չէ, այլ Աստված է։ Երբ այդ օրը գա, դու կվախենաս, կսարսափես և իրոք կսիրես Քրիստոսին։ Այժմ ձեր սրտի միայն երեսուն տոկոսն է լցված հավատքով, մինչդեռ մյուս յոթանասուն տոկոսը լի է կասկածով։ Քրիստոսի արած ու ասած ամեն ինչը կարող է ձեզ մոտ առաջացնել Նրա մասին պատկերացումներ և կարծիքներ, որոնք բխում են Նրա հանդեպ ձեր լիակատար անհավատությունից։ Դուք հիանում և սարսափում եք միայն երկնքում գտնվող անտեսանելի Աստծուց և ոչ մի հարգանք չունեք երկրի վրա գտնվող կենդանի Քրիստոսի նկատմամբ։ Մի՞թե սա ևս ձեր անհավատությունը չէ։ Դուք ձգտում եք միայն այն Աստծուն, ով գործել է անցյալում, բայց չեք ընդունում այսօրվա Քրիստոսին։ Այս ամենը ձեր սրտերում խառնված «հավատքն» է, հավատք, որը չի հավատում այսօրվա Քրիստոսին: Ես ոչ մի կերպ չեմ թերագնահատում ձեզ, որովհետև ձեր մեջ չափազանց շատ անհավատություն կա, և ձեր մեջ չափազանց շատ բան կա, որ անմաքուր է ու պետք է բացահատվի։ Այս անմաքրությունները նշան են, որ դուք ընդհանրապես հավատք չունեք․ դրանք ձեր կողմից Քրիստոսի մերժման վկայությունններն են և ձեզ դրոշմում են որպես Քրիստոսի դավաճաններ։ Դրանք վարագույր են Քրիստոսին ճանաչելու ձեր ճանապարհին, արգելք՝ Քրիստոսի կողմից ընդունվելու համար, խոչընդոտ՝ Քրիստոսի հետ համատեղելի լինելու համար, և ապացույց, որ Քրիստոսը ձեզ չի ընդունում։ Այժմ ժամանակն է քննելու ձեր կյանքի բոլոր կողմերը։ Դա անելը բոլոր հնարավոր առումներով ձեզ օգուտ կբերի։