Դու իրո՞ք Աստծուն հավատացողներից ես

Դու գուցե մեկ կամ երկու տարուց ավելի քայլել ես Աստծուն հավատալու ճանապարհով, և կյանքումդ այս տարիներին գուցե շատ դժվարություններ ես կրել, կամ գուցե որևէ դժվարություն չես տեսել ու փոխարենը՝ առատ շնորհ ես ստացել։ Կամ էլ, հնարավոր է, որ ոչ դժվարություն ես տեսել, ոչ էլ առանձնահատուկ շնորհ, այլ ապրել ես աննկատ կյանքով։ Սակայն ինչ էլ որ լինի, դու դեռ Աստծու հետևորդ ես։ Ուստի եկ հաղորդակցվենք Աստծուն հետևելու շուրջ։ Բայց հիշեցնեմ բոլորին, ով կարդում է այս բառերը, որ Աստծու խոսքն ուղղված է յուրաքանչյուր մարդու, որը ճանաչում և հետևում է Նրան, այլ ոչ թե բոլորին՝ անկախ նրանից, ընդունում են Նրան, թե ոչ։ Եթե դու հավատում ես, թե Աստված խոսում է զանգվածների, աշխարհի բոլոր մարդկանց հետ, ապա Աստծու խոսքը քեզ վրա ազդեցություն չի ունենա։ Ուստի պետք է հիշես բոլոր այս խոսքերը քո սրտում և քեզ դրանցից ոչ միշտ դուրս թողնես։ Ամեն դեպքում, եկեք խոսենք այն մասին, ինչ կատարվում է մեր տանը։

Դուք այժմ բոլորդ պետք է հասկանաք, թե ինչ է իրականում նշանակում հավատալ Աստծուն։ Աստծու հանդեպ այն հավատքի իմաստը, որի մասին Ես նախկինում խոսել եմ, առնչվում էր ձեր դրական մուտքին։ Իսկ այսօր այլ է․ այսօր Ես մանրամասն կվերլուծեմ Աստծու հանդեպ ձեր հավատքի էությունը։ Իհարկե, սա ձեզ առաջնորդում է բացասական կողմից․ եթե Ես այդպես չանեի, դուք երբեք չէիք ճանաչի ձեր իրական դեմքը և հավիտյան կպարծենայիք ձեր բարեպաշտությամբ ու հավատարմությամբ։ Կարելի է ասել, որ եթե Ես վեր չհանեի ձեր սրտերի խորքում թաքնված այլանդակությունը, ձեզանից յուրաքանչյուրը ձեր գլխին թագ կդներ և ողջ փառքը ձեզ կվերագրեր։ Ձեր ամբարտավան ու ինքնահավան բնությունը ձեզ մղում է դավաճանելու ձեր սեփական խղճին, ապստամբելու և հակադրվելու Քրիստոսին, բացահայտելու ձեր տգեղ դեմքերը և այդպիսով լույսի ներքո բերելու ձեր մտադրությունները, պատկերացումները, չափազանցված ցանկությունները և ագահությամբ լի հայացքները։ Եվ այդուհանդերձ դուք շարունակ հայտարարում եք Քրիստոսի գործի հանդեպ ձեր ողջ կյանքի նվիրումը և անդադար ասում ու կրկնում եք այն ճշմարտությունները, որոնք Քրիստոսը վաղուց ասել է։ Ահա սա է ձեր «հավատքը»՝ ձեր «առանց խառնուրդի հավատքը»։ Ես մարդուց միշտ խիստ համապատասխանություն եմ պահանջել։ Եթե քո հավատարմությունը մտադրություններով և պայմաններով է, Ես կգերադասեմ մնալ առանց այսպես կոչված հավատարմության, որովհետև Ես զզվում եմ մարդկանցից, ովքեր խաբում են Ինձ իրենց մտադրություններով և կորզում են Ինձնից պայմաններով։ Ես միայն ցանկանում եմ, որ մարդը չբաժանված հավատարմություն ունենա Իմ հանդեպ և ամեն ինչ անի հանուն մեկ բառի՝ հավատքի, և այն ապացուցելու համար։ Ես ատում եմ ձեր կողմից Ինձ ուրախացնելու համար շողոքորթելուն դիմելը, քանի որ Ես միշտ անկեղծորեն եմ վերաբերվել ձեզ, ուստի ցանկանում եմ, որ դուք նույնպես ճշմարիտ հավատքով գործեք Իմ հանդեպ։ Երբ խոսքը հավատքի մասին է, շատերը կարող են կարծել, թե իրենք հետևում են Աստծուն, որովհետև հավատք ունեն, այլապես չէին դիմանա այսքան տառապանքի։ Այդ պատճառով Ես հարցնում եմ քեզ․ եթե դու հավատում ես Աստծու գոյությանը, ինչո՞ւ երբեք չես երկյուղում Նրանից։ Եթե հավատում ես Աստծու գոյությանը, ինչո՞ւ քո սրտում Նրանից վախի թեկուզ նշույլ չկա։ Եթե դու ընդունում ես, որ Քրիստոսն Աստծու մարմնացումն է, ինչո՞ւ ես Նրան արհամարհում։ Ինչո՞ւ ես անհարգալից վերաբերվում Նրան։ Ինչո՞ւ ես բացահայտ դատում Նրան։ Ինչո՞ւ ես մշտապես լրտեսում Նրա շարժումները։ Ինչո՞ւ չես հնազանդվում Նրա կարգադրություններին։ Ինչո՞ւ Նրա խոսքը չես դարձնում քո գործերի չափանիշը։ Ինչո՞ւ ես շորթում և գողանում Նրա ընծաները։ Ինչո՞ւ ես փորձում խոսել Քրիստոսի դիրքերից։ Ինչո՞ւ ես գնահատում՝ ճի՞շտ է արդյոք Նրա գործը և Նրա խոսքը։ Ինչո՞ւ ես համարձակվում Նրա հետևից հայհոյել Նրան։ Արդյո՞ք այս ամենն է ձեր հավատքը։

Ձեր խոսքերում ու վարքում բացահայտվում են Քրիստոսին չհավատալու տարրերը։ Ձեր արած ամեն ինչի շարժառիթները և նպատակները հագեցած են անհավատությամբ։ Նույնիսկ ձեր հայացքի էությունն է պարունակում Քրիստոսի հանդեպ անհավատություն։ Կարելի է ասել, որ րոպե առ րոպե դուք ձեր մեջ կրում եք անհավատության տարրերը։ Դա նշանակում է, որ ամեն պահի դուք Քրիստոսին դավաճանելու վտանգի մեջ եք, որովհետև ձեր մարմնում հոսող արյունը ներարկված է մարմնացյալ Աստծու հանդեպ անհավատությամբ։ Դրա համար էլ Ես ասում եմ, որ ձեր քայլերը Աստծու հանդեպ հավատքի ճանապարհին իրական չեն։ Քայլելով Աստծո հանդեպ հավատքի ուղով՝ դուք ամուր չեք կանգնում հողին, այլ ամեն ինչ անում եք սոսկ ձևականորեն։ Դուք երբեք ամբողջությամբ չեք հավատում Քրիստոսի խոսքերին և ունակ չեք անմիջապես գործի դնել դրանք։ Այդ պատճառով էլ չեք հավատում Քրիստոսին։ Մշտապես Նրա մասին ձեր պատկերացումներն ունենալը մեկ այլ պատճառ է, թե ինչու հավատք չունեք Նրա նկատմամբ։ Դուք մշտապես կասկածում եք Քրիստոսի գործին, Քրիստոսի խոսքը ձեր ականջների կողքով է անցնում, կարծիք ունեք Քրիստոսի արած ամեն ինչի մասին, բայց չեք կարողանում ստույգորեն հասկանալ և չեք կարողանում բաց թողնել ձեր պատկերացումները, որքան էլ բացատրություն ստանաք, և այդպես շարունակ։ Այս բոլորն անհավատության տարրերն են, որոնք խառնված են ձեր սրտերին։ Թեպետ դուք հետևում եք Քրիստոսի գործին և ետ չեք մնում, ձեր սրտերում չափազանց շատ ապստամբություն կա խառնված, և այդ ապստամբությունը խառնուրդ է Աստծու հանդեպ ձեր հավատքում։ Գուցե դուք չեք կարծում, թե դա այդպես է, բայց եթե դու ունակ չես ճանաչելու քո մտադրությունները դրա ներսից, ապա անկասկած կլինես նրանցից, ով կկորչի, որովհետև Աստված կատարելագործում է միայն նրանց, ովքեր իսկապես հավատում են Նրան, ոչ թե Նրան կիսով չափ հավատացողներին, և առավել ևս ոչ նրանց, ովքեր դժկամորեն հետևում են Նրան՝ առանց երբևէ հավատալու, որ Նա Աստված է։

Որոշ մարդիկ չեն սիրում ճշմարտությունը, առավել ևս՝ դատաստանը։ Դրա փոխարեն նրանք սիրում են իշխանությունն ու հարստությունը. այդպիսի մարդկանց անվանում են իշխանություն տենչողներ։ Նրանք աշխարհում փնտրում են միայն այն դավանանքները, որոնք ունեն իշխանություն, և փնտրում են միայն այն պաստորներին ու ուսուցիչներին, ովքեր գալիս են ճեմարաններից։ Թեև նրանք ընդունել են ճշմարտության ճանապարհը, նրանք հավատում են միայն կիսով չափ և չեն կարող իրենց ողջ մարմինն ու միտքը նվիրել․ նրանց բերանները խոսում են Աստծու համար իրենց ծախսվելու մասին, սակայն նրանց աչքերը կենտրոնացած են մեծ պաստորների և ուսուցիչների վրա և նրանք նույնիսկ երկրորդ անգամ չեն նայում Քրիստոսին։ Նրանց մտքերը լի են համբավի, շահի և փառքի մասին մտածումներով։ Նրանք կարծում են, որ անհնար է, որ այսքան աննշան մարդը կարողանա նվաճել այսքան շատերին և որ այդքան աննշան մեկը կարող է կատարելագործել մարդուն։ Նրանք կարծում են, որ անհնար է, որ փոշու ու գոմաղբի մեջ եղած այս աննշան մարդիկ լինեն Աստծու ընտրյալները։ Նրանք հավատում են, որ եթե այդպիսի մարդիկ լինեին Աստծու փրկության առարկաները, ապա երկինքն ու երկիրը գլխիվայր կշրջվեին, և բոլոր մարդիկ ծիծաղից կպայթեին։ Նրանք հավատում են, որ եթե Աստված ընտրեր նման մարդկանց կատարելագործելու համար, ապա այդ մեծ կերպարները կդառնային Աստված Ինքը։ Նրանց հայացքները միախառնված են անհավատությամբ․ նրանք ոչ միայն անհավատ են, այլ պարզապես ողջամտությունից զուրկ գազաններ են։ Նրանք արժևորում են միայն կարգավիճակը, հեղինակությունն ու իշխանությունը, և նրանք գնահատում են մեծ խմբերն ու դավանանքները, և բացարձակապես հաշվի չեն առնում Քրիստոսի կողմից առաջնորդվողներին։ Նրանք պարզապես դավաճաններ են, ովքեր մեջքով են շրջվել Քրիստոսին, ճշմարտությանը և կյանքին։

Դու չես հիանում Քրիստոսի խոնարհությամբ, բայց մեծարում ես բարձր կարգավիճակ ունեցող կեղծ հովիվներին։ Դու չես հիանում Քրիստոսի հաճելիությամբ ու իմաստությամբ, սակայն համակրանք ունես այն անբարո մարդկանց նկատմամբ, որոնք գնում են աշխարհի պղծության հետևից։ Դու միայն ծաղրում ես Քրիստոսի այն տառապանքը, որ Նա նույնիսկ գլուխը դնելու տեղ չուներ, բայց հիանում ես այն դիակներով, որոնք ապօրինի կերպով ընծաներ են որսում և ապրում են անառակության մեջ։ Դու չես կամենում տառապել Քրիստոսի հետ կողք կողքի, բայց հաճույքով նետվում ես այդ անխոհեմ և կամակոր նեռերի գիրկը, թեև նրանք քեզ տալիս են միայն մարմնական բաներ, բառեր և վերահսկողություն։ Նույնիսկ հիմա քո սիրտը դեռ նրանց կողմն է թեքված՝ դեպի նրանց համբավը, նրանց դիրքն ու նրանց ուժը։ Եվ այնուամենայնիվ դու շարունակում ես այնպիսի վերաբերմունք ունենալ, որով Քրիստոսի գործը դժվար ընդունելի ես համարում և չես ցանկանում այն ընդունել։ Հենց այդ պատճառով էլ Ես ասում եմ, որ դու զուրկ ես Քրիստոսին ընդունելու հավատքից։ Պատճառը, որ մինչև այսօր հետևել ես Նրան, միայն այն է, որ այլ ընտրություն չես ունեցել։ Քո սրտում մշտապես վեր է խոյանում վեհ կերպարների մի ամբողջ շարք․ դու չես կարողանում մոռանալ նրանց յուրաքանչյուր խոսքն ու արարքը, ինչպես նաև նրանց հեղինակավոր խոսքերն ու ձեռքերը։ Ձեր սրտում նրանք միշտ գերագույն են և միշտ հերոսներ։ Սակայն այսպես չէ այսօրվա Քրիստոսի դեպքում։ Քո սրտում Նա միշտ աննշան է, Նա անձ է, որը երբեք արժանի չէ երկյուղի։ Քանի որ Նա չափազանց սովորական է, չափազանց քիչ հեղինակություն ունի և հեռու է վեհ լինելուց։

Ամեն դեպքում, Ես ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր չեն գնահատում ճշմարտությունը, չհավատացողներ են և ճշմարտության դավաճաններ։ Նման մարդիկ երբեք չեն ստանա Քրիստոսի հավանությունը։ Արդյոք դու ճանաչեցի՞ր, թե որքան անհավատություն կա քո մեջ և որքան դավաճանություն ես գործել Քրիստոսի նկատմամբ։ Այսպիսով, Ես քեզ կոչ եմ անում․ քանի որ դու ընտրել ես ճշմարտության ճանապարհը, ապա պետք է ամբողջ սրտով նվիրվես. մի՛ եղիր երկիմաստ կամ թերի։ Դու պետք է հասկանաս, որ Աստված աշխարհի կամ որևէ մեկի Աստվածը չէ, այլ բոլոր նրանց Աստվածն է, ովքեր իրականում հավատում են Նրան, բոլոր նրանց, ովքեր պաշտում են Նրան, և բոլոր նրանց, ովքեր նվիրված և հավատարիմ են Նրան։

Այսօր ձեր մեջ դեռ շատ անհավատություն կա։ Ուշադիր նայեք ձեր ներսը, և անպայման կգտնեք պատասխանը։ Երբ գտնես իրական պատասխանը, ապա կընդունես, որ դու Աստծուն հավատացող չես, այլ մեկը, ով խաբում, հայհոյում և դավաճանում է Նրան, և մեկը, ով անհավատարիմ է Նրան։ Այդ ժամանակ դու կհասկանաս, որ Քրիստոսը մարդ չէ, այլ Աստված է։ Երբ այդ օրը գա, դու կերկյուղես, կերկնչես և իրոք կսիրես Քրիստոսին։ Այժմ ձեր սրտի միայն երեսուն տոկոսն է լցված հավատքով, մինչդեռ մյուս յոթանասուն տոկոսը լի է կասկածով։ Քրիստոսի արած ու ասած ամեն ինչը կարող է ձեզ մոտ առաջացնել Նրա մասին պատկերացումներ և կարծիքներ, որոնք բխում են Նրա հանդեպ ձեր լիակատար անհավատությունից։ Դուք հիանում և երկնչում եք միայն երկնքում գտնվող անտեսանելի Աստծուց և ոչ մի կերպ հաշվի չեք առնում երկրի վրա գտնվող կենդանի Քրիստոսին։ Մի՞թե սա ևս ձեր անհավատությունը չէ։ Դուք ձգտում եք միայն այն Աստծուն, ով գործել է անցյալում, բայց չեք առերեսվում այսօրվա Քրիստոսին։ Այս ամենը ձեր սրտերում հավերժ խառնված «հավատքն» է, հավատք, որը չի հավատում այսօրվա Քրիստոսին։ Ես ոչ մի կերպ չեմ թերագնահատում ձեզ, որովհետև ձեր մեջ չափազանց շատ անհավատություն կա, և ձեր մեջ չափազանց շատ բան կա, որ խառնուրդ է ու պետք է մանրամասն վերլուծվի։ Այս խառնուրդները նշան են, որ դուք ընդհանրապես հավատք չունեք․ դրանք ձեր կողմից Քրիստոսի մերժման նշաններն են և ձեզ դրոշմում են որպես Քրիստոսի դավաճաններ։ Դրանք վարագույր են Քրիստոսին ճանաչելու ձեր ճանապարհին, արգելք՝ Քրիստոսի կողմից ձեռք բերվելու համար, խոչընդոտ՝ Քրիստոսի հետ համատեղելի լինելու համար, և ապացույց, որ Քրիստոսը ձեզ հավանություն չի տալիս։ Այժմ ժամանակն է քննելու ձեր կյանքի բոլոր կողմերը։ Դա անելը բոլոր հնարավոր առումներով ձեզ օգուտ կբերի։

Նախորդը.  Դու պետք է փնտրես Քրիստոսի հետ համատեղելի լինելու ճանապարհը

Հաջորդը.  Քրիստոսը դատաստանի գործը կատարում է ճշմարտությամբ

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger