Դու պետք է փնտրես Քրիստոսի հետ համատեղելի լինելու ճանապարհը

Ես մեծ աշխատանք եմ կատարել մարդկանց մեջ, որի ընթացքում նաև բազմաթիվ խոսքեր եմ ասել։ Այդ խոսքերն ամբողջությամբ մարդու փրկության համար են և ասվել են, որպեսզի մարդը կարողանա համատեղելի դառնալ Ինձ հետ։ Սակայն Ինձ հետ համատեղելի միայն քչերին եմ ձեռք բերել երկրի վրա և ուստի ասում եմ, որ մարդը չի փայփայում Իմ խոսքերը, որովհետև համատեղելի չէ Ինձ հետ։ Ես այս կերպ չեմ գործում միայն, պարզապես որպեսզի մարդը երկրպագի Ինձ. առավել կարևորն այն է, որ մարդը կարողանա համատեղելի լինել Ինձ հետ։ Ապականված մարդն ապրում է սատանայի թակարդում. բոլորն ապրում են մարմնի հոգսերով, ապրում են եսասիրական ցանկություններով, և չկա նույնիսկ մեկը նրանց մեջ, որ Ինձ հետ համատեղելի լինի։ Նրանք, ովքեր ասում են, թե համատեղելի են Ինձ հետ, բոլորը երկրպագում են մշուշոտ կուռքերի։ Թեև Իմ անունը սուրբ են կոչում, նրանք քայլում են Ինձ հակառակ ճանապարհով, և նրանց խոսքերը լի են գոռոզությամբ ու ինքնավստահությամբ։ Պատճառն այն է, որ նրանք իրենց էությամբ Ինձ հակառակ են և անհամատեղելի Ինձ հետ։ Նրանք օրեցօր Աստվածաշնչում որոնում են Իմ հետքերը և պատահականորեն գտնում «հարմար» հատվածներ, որոնք անվերջ կարդում են և արտասանում որպես սուրբ գրություններ։ Նրանք ո՛չ գիտեն ինչպես համատեղելի լինել Ինձ հետ և ո՛չ էլ հասկանում են, թե ինչ է նշանակում Ինձ հակառակ լինելը։ Նրանք պարզապես կուրորեն կարդում են Աստվածաշունչը։ Նրանք սահմաններ են գծում մի մշուշոտ աստծո համար, որին երբեք չեն տեսել և, ըստ էության, չեն էլ կարող տեսնել և իրենց հարմար պահին վերցնում են Աստվածաշունչը և կարդում այն: Նրանք հավատում են Իմ գոյությանը միայն Աստվածաշնչի սահմաններում և Ինձ նույնացնում են Աստվածաշնչի հետ․ ըստ նրանց՝ առանց Աստվածաշնչի Ես չկամ, և առանց Ինձ՝ չկա Աստվածաշունչը։ Նրանք ուշադրություն չեն դարձնում Իմ գոյությանը կամ Իմ գործերին, այլ փոխարենը՝ ծայրահեղ և առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Սուրբ Գրքի յուրաքանչյուր բառին։ Շատերն անգամ հավատում են, որ Ես չպետք է անեմ այն, ինչ ցանկանում եմ անել, եթե դա կանխագուշակված չէ Սուրբ Գրքում։ Նրանք չափազանց մեծ նշանակություն են տալիս Աստվածաշնչին։ Կարելի է ասել, որ նրանք բառացի խոսքերն այն աստիճանի կարևոր են համարում, որ Աստվածաշնչի տողերն օգտագործում են Իմ ասած յուրաքանչյուր խոսքը չափելու և Ինձ դատապարտելու համար։ Նրանց փնտրածն Ինձ հետ համատեղելիության, ոչ էլ ճշմարտության հետ համատեղելիության ճանապարհը չէ, այլ Աստվածաշնչի բառերին համապատասխանելու ճանապարհը, և նրանք հավատում են, որ այն ամենը, ինչը չի համապատասխանում Աստվածաշնչին, առանց բացառության Իմ գործը չէ։ Մի՞թե այդպիսի մարդիկ փարիսեցիների հնազանդ ժառանգները չեն։ Հրեա փարիսեցիները Մովսեսի օրենքն օգտագործեցին Հիսուսին դատապարտելու համար։ Նրանք չէին փնտրում այն ժամանակվա Հիսուսի հետ համատեղելիության ճանապարհը, այլ օրենքի յուրաքանչյուր դրույթին այնքան լուրջ էին վերաբերվում, որ՝ մեղադրելով Նրան Հին Կտակարանի օրենքին չհետևելու և Մեսիան չլինելու համար, վերջիվերջո խաչեցին անմեղ Հիսուսին։ Ո՞րն էր նրանց էությունը։ Մի՞թե այն չէր, որ նրանք չէին փնտրում ճշմարտության հետ համատեղելիության ճանապարհը։ Նրանք ուշադրություն էին դարձնում միայն Սուրբ Գրքի յուրաքանչյուր բառին՝ անտեսելով Իմ մտադրությունները և Իմ գործի ընթացքում ձեռնարկած քայլերն ու մեթոդները։ Նրանք ճշմարտությունը փնտրող մարդիկ չէին, այլ մարդիկ, որոնք համառորեն կառչած էին բառերից․ նրանք Աստծուն հավատացող մարդիկ չէին, այլ Աստվածաշնչին հավատացող։ Կոպիտ ասած՝ նրանք Աստվածաշնչի պահապան շներ էին։ Աստվածաշնչի շահերը պաշտպանելու, Աստվածաշնչի արժանապատվությունը պահպանելու և Աստվածաշնչի հեղինակությունը պաշտպանելու համար նրանք նույնիսկ ողորմած Հիսուսին խաչեցին։ Այդ ամենը նրանք արեցին միայն Աստվածաշունչը պաշտպանելու և Աստվածաշնչի յուրաքանչյուր բառի դիրքը մարդկանց սրտերում պահպանելու համար։ Այդպիսով նրանք նախընտրեցին հրաժարվել իրենց իսկ ապագայից և ձեռք չբերել մեղքի զոհը՝ Հիսուսին մահվան դատապարտելու համար, ով չէր համապատասխանում Սուրբ Գրքի պայմաններին։ Մի՞թե նրանք բոլորը Սուրբ Գրքի յուրաքանչյուր բառի ծառաները չէին։

Իսկ ի՞նչ ասել այսօրվա մարդկանց մասին։ Երկինք մտնելու և շնորհ ստանալու համար Նրանք ավելի շուտ կնախընտրեն այս աշխարհից վտարել Քրիստոսին, որ եկել էր ճշմարտությունը ազատագրելու։ Նրանք ավելի շուտ ամբողջությամբ կուրանան ճշմարտության գալուստը՝ Աստվածաշնչի շահերը պաշտպանելու համար, և ավելի շուտ նորից մարմնացյալ Քրիստոսին խաչը կհանեն, որպեսզի ապահովեն Աստվածաշնչի հավիտենական գոյությունը։ Ինչպե՞ս կարող է մարդը ստանալ Իմ փրկությունը, երբ նրա սիրտն այդքան չարամիտ է և նրա բնությունն այդքան թշնամական է Ինձ։ Ես ապրում եմ մարդկանց մեջ, սակայն մարդը տեղյակ չէ Իմ գոյությանը։ Երբ Իմ լույսը սփռում եմ մարդու վրա, նա դեռ անտեղյակ է Իմ գոյությանը։ Երբ Իմ բարկությունն եմ թափում մարդու վրա, նա առավել ևս ուրանում է Իմ գոյությունը։ Մարդը փնտրում է բառերի և Աստվածաշնչի հետ համատեղելիություն, սակայն ոչ մեկը չի գալիս Իմ առաջ՝ ճշմարտության հետ համատեղելիության ճանապարհը փնտրելու։ Մարդը երկնքում է Ինձ որոնում և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Իմ գոյությանը երկնքում, սակայն ոչ ոք հոգ չի տանում Իմ մարմնեղ դրսևորման մասին, որովհետև Ես՝ մարդկանց մեջ ապրողս, նրանց աչքին չափազանց աննշան եմ։ Նրանք, ովքեր միայն Աստվածաշնչի բառերի հետ համատեղելիություն են որոնում և նրանք, ովքեր միայն աղոտ աստծու հետ համատեղելիություն են փնտրում, Իմ աչքին ողորմելի տեսարան են։ Պատճառն այն է, որ նրանք երկրպագում են մեռած բառերին և մի աստծու, որը կարող է նրանց անհամար հարստություն տալ․ երկրպագում են մի աստծու, որը պատրաստ է իրեն մարդու ողորմածությանը հանձնել՝ մի աստծու, որը գոյություն չունի։ Այդ դեպքում ի՞նչ կարող են նման մարդիկ ստանալ Ինձնից։ Մարդը պարզապես չափազանց ստոր է խոսքերի համար։ Ինչպե՞ս կարող են Ինձ հետ համատեղելի լինել նրանք, ովքեր Ինձ հակառակվում են, ովքեր Ինձնից անսահման պահանջներ ունեն, ովքեր ճշմարտության հանդեպ սեր չունեն, ովքեր ապստամբ են Իմ դեմ։

Ինձ հանդիմացողներն Ինձ հետ համատեղելի չեն։ Ինչպես նաև նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը։ Իմ դեմ ապստամբողներն առավել ևս Ինձ դեմ են և Ինձ հետ անհամատեղելի։ Բոլոր նրանց, ովքեր Ինձ հետ համատեղելի չեն, Ես հանձնում եմ չարի ձեռքը, թողնում եմ նրանց չարի ապականությանը, նրանց ազատություն եմ տալիս բացահայտելու իրենց չար գործերը և վերջապես նրանց հանձնում եմ, որպեսզի չարը նրանց կուլ տա։ Ես չեմ մտահոգվում, թե քանի մարդ է Ինձ երկրպագում, այսինքն՝ ինձ չի հետաքրքրում, թե քանի մարդ է հավատում Ինձ։ Ինձ համար կարևոր է միայն այն, թե քանիսն են Ինձ հետ համատեղելի։ Քանի որ բոլոր նրանք, ովքեր Ինձ հետ համատեղելի չեն, չարից են և դավաճաններ․ նրանք Իմ թշնամիներն են, և Ես Իմ տանը չեմ «մեծարի» Իմ թշնամիներին։ Նրանք, ովքեր Ինձ հետ համատեղելի են, հավիտյան կծառայեն Ինձ Իմ տանը, իսկ նրանք, ովքեր Ինձ հակառակվում են, հավիտյան կկրեն Իմ պատիժը։ Նրանք, ովքեր միայն Աստվածաշնչի խոսքերի մասին են հոգ տանում և չեն հետաքրքրվում ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ էլ Իմ հետքերը որոնելով, նրանք Իմ դեմ են, որովհետև կաղապարում են Ինձ Աստվածաշնչի շրջանակներով, Ինձ պարփակում են Աստվածաշնչի սահմանների մեջ, և դա Իմ հանդեպ ծայրահեղ անարգանք է։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ գալ Իմ առաջ։ Նրանք ուշադրություն չեն դարձնում ո՛չ Իմ գործերին, ո՛չ Իմ մտադրություններին, ո՛չ էլ ճշմարտությանը, այլ բառերին՝ սպանող բառերին։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ Ինձ հետ համատեղելի լինել։

Ես այնքա՜ն շատ խոսքեր եմ ասել, նաև հայտնել Իմ կամքն ու Իմ տրամադրվածությունը, սակայն մարդիկ մինչ այժմ անկարող են ճանաչել և հավատալ Ինձ։ Կամ կարելի է ասել՝ մարդիկ դեռևս անկարող են հնազանդվել Ինձ։ Ո՞վ է Ինձ հետ համատեղելի այն ամենքից, որ ապրում են Աստվածաշնչով, ապրում են օրենքով, ապրում են խաչի վրա կամ ապրում են կանոնակարգերով։ Դուք միայն մտածում եք որոշ օրհնություններ և վարձատրություններ ստանալու մասին, բայց երբեք չեք խորհել այն մասին, թե իրականում ինչպես լինել Ինձ հետ համատեղելի կամ ինչպես կանխել իններդ ձեզ՝ Ինձ հակառակվելուց։ Ես այսքան հիասթափված եմ ձեզանից, քանզի Ես ձեզ այնքան շատ բան եմ շնորհել, սակայն ձեզանից այնքան քիչ եմ ստացել։ Ո՛չ ձեր խաբեությունը, ո՛չ ձեր գոռոզությունը, ո՛չ ձեր ագահությունը, ո՛չ ձեր անհեթեթ ցանկությունները, ո՛չ ձեր դավաճանությունը, ո՛չ էլ ձեր անհնազանդությունը չեն կարող վրիպել Իմ հայացքից։ Դուք Ինձ մակերեսորեն եք վերաբերվում, փորձում եք Ինձ խաբել, պատվազրկել, շողոքորթել Ինձ, կորզել Իմ զոհաբերություններն Ինձնից: Ինչպե՞ս կարող էին նման չար գործերը խուսափել Իմ պատժից։ Այս բոլոր չար գործերը ձեր թշնամանքի վկայությունն են Իմ նկատմամբ, ինչպես նաև առ այն, որ Ինձ հետ համատեղելի չեք։ Ձեզնից ուրաքանչյուրը հավատում է, թե համատեղելի է Ինձ հետ, բայց եթե դա իսկապես այդպես լիներ, մի՞թե չէին լինի դա փաստող անբեկանելի ապացույցներ։ Դուք կարծում եք, թե շատ անկեղծ և հավատարիմ եք Ինձ։ Դուք կարծում եք, թե շատ բարեսիրտ ու շատ կարեկցող եք, և որ Ինձ շատ բան եք նվիրաբերել։ Կարծում եք, թե Ինձ համար չափից ավելի գործ եք կատարել։ Բայց երբևիցէ ձեր այդ կարծիքները քննե՞լ եք ձեր գործողությունների լույսի ներքո։ Ասում եմ՝ դուք չափազանց գոռոզ եք, չափազանց ագահ, չափազանց անտարբեր։ Ձեր հնարքները, որոնցով Ինձ խաբում եք, շատ հմուտ են, իսկ ձեր մտադրություններն ու մեթոդները՝ շատ ստոր։ Մինչդեռ ձեր հավատարմությունը չափազանց փոքր է, ձեր անկեղծությունը` չնչին, և ձեր խիղճը` խոր քնած։ Դուք շատ չարասիրտ եք, և ոչ ոքի չեք խնայում, նույնիսկ՝ Ինձ։ Դուք Ինձ մերժում եք ձեր երեխաների, ձեր ամուսնու կամ ձեր ինքնապահպանման համար։ Դուք Իմ մասին չէ, որ մտահոգվում եք, այլ ձեր ընտանիքի, երեխաների, ձեր դիրքի, ձեր ապագայի և ձեր սեփական հաճույքի մասին։ Երբևէ մտածե՞լ եք Իմ մասին՝ խոսելիս կամ գործելիս։ Ցուրտ օրերին ձեր մտքերը ձեր երեխաների, ամուսնու, կնոջ կամ ծնողների մասին են։ Կիզիչ օրերին էլ Ես տեղ չունեմ ձեր մտքերում։ Քո պարտքը կատարելիս, մտածում ես քո անձնական շահի մասին, քո անձնական անվտանգության, քո ընտանիքի անդամների մասին։ Ի՞նչ ես երբևէ արել Ինձ համար։ Երբևէ մտածե՞լ ես Իմ մասին։ Երբևէ արե՞լ ես այն, ինչ անհրաժեշտ է Ինձ և Իմ գործի համար։ Ու՞ր է ապացույցը, որ Ինձ հետ համատեղելի ես։ Ու՞ր է ապացույցը, որ հավատարիմ ես Ինձ։ Ու՞ր է ապացույցը, որ հնազանդ ես Ինձ։ Երբևէ քո մտադրությունները միտված եղե՞լ են Իմ օրհնությունները ստանալուն։ Դուք բոլորդ փորձում եք Ինձ հիմարացնել։ Բոլորդ խաբում եք Ինձ։ Դուք խաղում եք ճշմարտության հետ, թաքցնում եք ճշմարտության գոյությունը և դավաճանում ճշմարտության էությանը։ Քանզի դուք այսպես եք հակառակվում Ինձ, ի՞նչ է սպասում ձեզ ապագայում։ Դուք միայն աղոտ աստծու հետ համատեղելիություն եք փնտրում և միայն աղոտ հավատքի հետևից եք գնում, սակայն դուք Քրիստոսի հետ համատեղելի չեք։ Այդպիսի չար գործերի համար չե՞ք կրելու արդյոք արժանի պատիժը չար մարդկանց հետ միասին։ Այդ ժամանակ դուք կհասկանաք, որ ոչ մի մարդ, ով Քրիստոսի հետ համատեղելի չէ, չի կարող փախչել զայրույթի օրվանից, և ձեզ պարզ կդառնա, թե ինչ տեսակի պատիժ է սպասում նրանց, ովքեր հակառակվում են Քրիստոսին։ Երբ այդ օրը գա, ձեր երազանքները, թե օրհնվելու եք Աստծուն հավատալու համար և երկինք մտնելու թույլտվություն եք ստանալու, հօդս կցնդեն։ Սակայն այնպես չի լինի այն մարդկանց հետ, ովքեր համատեղելի են Քրիստոսի հետ։ Թեև նրանք շատ բան են կորցրել, թեև նրանք շատ դժվարություններ են կրել, նրանք կստանան այն ամբողջ ժառանգությունը, որը Ես կտակում եմ մարդկությանը։ Ի վերջո, դուք կհասկանաք, որ միայն Ես եմ արդար Աստվածը, և միայն Ես եմ կարող մարդուն հասցնել իր գեղեցիկ հանգրվանին։

Նախորդը.  Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված

Հաջորդը.  Դու իրո՞ք Աստծուն հավատացողներից ես

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger