Չինաստանի ընտրյալ ժողովուրդը չի կարող ներկայացնել Իսրայելի որևէ ցեղ

Դավթի տունը մի ընտանիք էր, որն ի սկզբանե ստացավ Եհովայի խոստումներն ու ժառանգությունը։ Այն ի սկզբանե Իսրայելի ցեղերից մեկն էր և պատկանում էր ընտրյալ ժողովրդին։ Այդ ժամանակ Եհովան օրենք սահմանեց իսրայելացիների համար, ըստ որի՝ Դավթի ընտանիքին պատկանող բոլոր հրեաները՝ այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ծնվել էին այդ ընտանիքում, կստանային Նրա ժառանգությունը։ Կլինեին նրանք, ովքեր հարյուրապատիկ ստացան, ովքեր ձեռք բերեցին անդրանիկ որդիների կարգավիճակը։ Նրանք այդ ժամանակ բոլոր իսրայելացիների մեջ կլինեին ամենաբարձր մարդիկ՝ Իսրայելի բոլոր ընտանիքների մեջ ամենաբարձր կարգավիճակ ունեցող էլիտան, և նրանք կծառայեին Եհովային անմիջապես տաճարում՝ կրելով քահանայական զգեստներ և թագեր։ Եհովան այդժամ նրանց անվանեց հավատարիմ և սուրբ ծառաներ, և նրանք արժանացան Իսրայելի մյուս բոլոր ցեղերի հարգանքին։ Այսպիսով, այդ ժամանակ նրանց բոլորին հարգանքով անվանում էին տերեր․ այս ամենը Եհովայի գործն էր Օրենքի Դարաշրջանում։ Այսօր նրանք դեռևս այդպիսի ծառայություն են մատուցում Եհովային տաճարում, ուստի նրանք հավիտյան այն թագավորներն են, որոնց Եհովան գահ բարձրացրեց։ Ոչ ոք չի կարող վերցնել նրանց թագը և ոչ ոք չի կարող փոխել նրանց ծառայությունը, որովհետև, ըստ իրենց ծագման, նրանք պատկանում են Դավթի տանը․ սա է այն, ինչ Եհովան շնորհեց նրանց։ Պատճառը, թե ինչու եմ ասում, որ դուք ըստ ծագման չեք պատկանում Դավթի տանը, այն է, որ դուք Իսրայելի ժողովուրդ չեք, այլ փոխարենը պատկանում եք Իսրայելից դուրս գտնվող Հեթանոս ընտանիքներին։ Ավելին, ձեր բնությունը ոչ թե Եհովային երկրպագելն է, այլ Նրան դիմադրելը, ուստի ձեր ինքնությունը, իր բնությունով, տարբերվում է Դավթի ընտանիքի մարդկանցից, և դուք նրանք չեք, ովքեր կստանան Իմ ժառանգությունը, առավել ևս` նրանք չեք, ովքեր հարյուրապատիկ կստանան։

Այդ ժամանակ Իսրայելը բաժանված էր բազմաթիվ տարբեր ընտանիքների և բազմաթիվ տարբեր ցեղերի, սակայն նրանք բոլորն ընտրյալ ժողովուրդն էին։ Այնուամենայնիվ, Իսրայելը տարբերվում է մյուս ազգերից նրանով, որ իր ժողովուրդը դասակարգված է ըստ ցեղերի, ինչպես նաև ըստ Եհովայի առաջ ունեցած դիրքի և այն երկրի, որին յուրաքանչյուր մարդ պատկանում է։ Իսրայելից դուրս գտնվող ազգերում ոչ ոք չի կարող պատահականորեն իրեն Դավթի, Հակոբի կամ Մովսեսի տան անդամ կոչել։ Դա կհակասի այն փաստին, որ Իսրայելի ցեղերը չեն կարող պատահականորեն վերագրվել այլ ազգերի։ Մարդիկ հաճախ սխալ են օգտագործում Դավթի, Աբրահամի, Եսավի և այլոց անունները կամ ասում են. «Մենք այժմ ընդունել ենք Աստծուն, ուստի Հակոբի տան անդամն ենք»։ Նման բաներ ասելը ոչ այլ ինչ է, քան մարդկային անհիմն դատողություն։ Դա ուղղակիորեն չի գալիս Եհովայից, ոչ էլ գալիս է Իմ սեփական գաղափարներից: Դա զուտ մարդկային անհեթեթություն է։ Ճիշտ ինչպես մի հռետոր, որ չափազանցված պատմություններ է հյուսում, մարդիկ անհիմն կերպով իրենց համարում են Դավթի սերունդներ կամ Հակոբի ընտանիքի մաս և հավատում են, որ արժանի են այդպիսին լինելու։ Սակայն նրանք քիչ բան գիտեն այն մասին, որ Դավթի տան անդամները վաղուց են սահմանվել Եհովայի կողմից, և որ Դավիթն ինքն իրեն թագավոր չէր թագադրել։ Այնուամենայնիվ, կան շատերը, որոնք անամոթաբար պնդում են, որ Դավթի տան սերունդներն են․ մարդիկ այնքան տգետ են։ Ճշմարտությունն այն է, որ Իսրայելի գործերը ոչ մի կապ չունեն Հեթանոսների հետ․ դրանք երկու տարբեր բաներ են՝ բոլորովին իրար հետ կապ չունեցող։ Իսրայելի գործերի մասին կարելի է խոսել միայն Իսրայելի ժողովրդի հետ, քանի որ նրանք կապ չունեն Հեթանոսների հետ, և այն գործը, որը ներկայումս կատարվում է Հեթանոսների մեջ, նույնպես կապ չունի Իսրայելի ժողովրդի հետ: Ինչ ես այժմ ասում եմ, որոշում է, թե ինչ է ասվում Հեթանոսների մասին, և Իսրայելում կատարված գործը չի կարող ընդունվել որպես Հեթանոսների գործի «նախապատկերում»: Մի՞թե դա ցույց չէր տա, որ Աստված չափազանց ավանդական է։ Միայն այն ժամանակ, երբ գործը սկսում է տարածվել Հեթանոսների մեջ, բացահայտվում է այն, ինչ ասվում է նրանց մասին, կամ նրանց արդյունքը։ Այսպիսով, երբ մարդիկ ասում են, ինչպես ասում էին նախկինում. «Մենք Դավթի սերունդներն ենք», կամ «Հիսուսը Դավթի որդին է», դա առավել ևս անհեթեթ է: Իմ գործը բաժանված է ըստ կարգերի: Ես «եղնիկին ձի չէի անվանի»։ Ավելի շուտ, գործը բաժանվում է ըստ իր հաջորդական հերթականության։

Նախորդը.  Մարդու բնածին ինքնությունը և նրա արժեքը. իրականում ինչպիսի՞ն են դրանք։

Հաջորդը.  Ի՞նչ եք հասկանում օրհնությունների մասին

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger