Անուս և տգետ մարդիկ անասուններ չե՞ն
Այսօրվա ճանապարհով քայլելիս ո՞ր՞ ձգտումն է ամենահարմարը։ Քո ձգտման մեջ ինքդ քեզ ինչպիսի՞ մարդ պետք է պատկերացնես։ Պետք է իմանաս, թե ինչպես պետք է վերաբերվես այն ամենին, ինչ այսօր պատահում է քեզ՝ լինեն դրանք փորձություններ, թե նեղություններ, անեծք, թե անողոք պատիժ։ Այս ամենին բախվելով՝ պետք է ուշադիր զննես դրանցից յուրաքանչյուրը։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Սա ասում եմ, որովհետև այն, ինչ այսօր պատահում է քեզ, ի վերջո, կարճատև փորձություններ են, որոնք կրկնվում են նորից ու նորից՝ գուցե, որքանով որ քեզ է վերաբերում, դրանք առանձնապես սթրեսային չեն, ուստի թողնում ես, որ ամեն ինչ ընթանա իր բնականոն հունով, և դրանք չես համարում թանկարժեք հարստություն, որպեսզի ձգտես առաջընթացի։ Որքա՜ն անխոհեմ ես։ Այնքան, որ այս թանկարժեք հարստությանը վերաբերվում ես այնպես, ասես դա մի ամպ է, որ սահում է քո աչքերի առաջով, և չես գնահատում այս դաժան հարվածները, որոնք տեղում են նորից ու նորից՝ հարվածներ, որոնք կարճատև են և քեզ շատ ծանր չեն թվում, այլ դրանց նայում ես սառնասրտորեն, սրտիդ մոտ չես ընդունում և դրանց վերաբերվում ես պարզապես որպես անհաղթահարելի պատնեշի բախվելու։ Այնքա՜ն ամբարտավան ես։ Այս կատաղի հարձակումների նկատմամբ, հարձակումներ, որոնք նման են փոթորիկների և գալիս են նորից ու նորից, միայն թեթևամիտ անտարբերություն ես ցուցաբերում՝ երբեմն նույնիսկ հասնում ես նրան, որ սառը ժպտում ես՝ ի ցույց դնելով լիակատար անտարբերության արտահայտություն, քանզի երբեք չես մտածել, թե ինչու ես շարունակ տառապում նման «դժբախտություններից»։ Մի՞թե Ես խիստ անարդար եմ մարդու հանդեպ։ Մի՞թե Իմ առջև նպատակ եմ դրել քո մեջ թերություններ գտնել։ Թեև քո մտքերի հետ կապված խնդիրները գուցե այնքան լուրջ չեն, որքան Ես նկարագրեցի, արտաքին հանգստությամբդ վաղուց ի վեր կատարելապես պատկերել ես քո ներաշխարհը։ Կարիք չկա, որ Ես ասեմ քեզ, որ քո սրտի խորքում թաքնված միակ բաներն անհիմն հայհոյանքներն են և տխրության աղոտ հետքերը, որոնք հազիվ նշմարելի են ուրիշներին։ Նման փորձությունների միջով անցնելն անարդար համարելով՝ հայհոյում ես, իսկ քանզի այս փորձությունները քեզ զգալ են տալիս աշխարհի ամայությունը, լցվում ես թախծով։ Այս կրկնվող հարվածներն ու կարգավարժման գործողությունները լավագույն պաշտպանություն չես դիտարկում . դրանք համարում ես Երկնքի անիմաստ խռովություններ կամ քեզ հասանելիք հատուցում։ Այնքա՜ն տգետ ես։ Անողոքաբար բանտարկում ես լավ ժամանակները խավարի մեջ. միմյանց հաջորդող հրաշալի փորձությունների և կարգավարժման դեպքերը դիտարկում ես որպես հարձակումներ թշնամիներիդ կողմից։ Չգիտես՝ ինչպես հարմարվել քո միջավայրին, և է՛լ ավելի քիչ ես ցանկանում փորձել դա անել, քանզի չես կամենում որևէ բան ստանալ այս կրկնվող , սակայն քո կարծիքով՝ դաժան, պատժից։ Ո՛չ փնտրելու, ո՛չ ուսումնասիրելու փորձ չես անում, այլ, պարզապես համակերպվելով քո ճակատագրին, գնում ես այնտեղ, ուր այն տանում է քեզ։ Այն, ինչ քեզ կարող է թվալ խրատման վայրագ գործողություն, չի փոխել քո սիրտը, ոչ էլ տիրել է քո սրտին. ընդհակառակը՝ խոցում են այն։ Այս «դաժան պատիժը» համարում ես միայն որպես քո թշնամի այս կյանքում, և ուստի դու ոչինչ ձեռք չես բերել։ Այնքա՜ն ինքնարդար ես։ Հազվադեպ ես հավատում, որ անցնում ես նման փորձությունների միջով, որովհետև չափազանց արհամարհելի ես. փոխարենը՝ քեզ այնքան դժբախտ ես համարում, ավելին՝ ասելով, որ Ես միշտ թերություններ եմ գտնում քո մեջ։ Եվ հիմա, երբ բանը հասել է այս կետին, իրականում որքա՞ն գիտես այն մասին, թե ինչ եմ Ես ասում և անում։ Մի՛ կարծիր, թե դու ի ծնե շնորհալի ես՝ երկնքից միայն մի փոքր ցածր, բայց երկրից անսահման բարձր։ Ոչ մեկից խելացի չես, և նույնիսկ կարելի է ասել, որ պարզապես հիասքանչ է, թե որքան ավելի հիմար ես, քան երկրի վրա ապրող ողջամտություն ունեցող ցանկացած մարդ, քանի որ չափազանց բարձր կարծիքի ես քո մասին և երբեք թերարժեքության զգացում չես ունեցել, ասես կարող ես հստակ տեսնել Իմ գործողությունները՝ մինչև ամենափոքր մանրուքը։ Իրականում, դու պարզապես ողջամտություն ունեցող մարդ չես, որովհետև գաղափար անգամ չունես, թե ինչ եմ Ես մտադիր անել, և է՛լ ավելի քիչ տեղյակ ես, թե ինչ եմ անում հիմա։ Եվ ուստի ասում եմ, որ նույնիսկ հավասար չես մի ծեր գյուղացու, մի գյուղացու, որը մարդկային կյանքի մասին ամենաչնչին պատկերացումն անգամ չունի, և այնուամենայնիվ, երբ մշակում է հողը, իր ողջ հույսը դնում է Երկնքի օրհնությունների վրա։ Բացարձակապես չես հոգում քո սեփական կյանքի մասին, նույնիսկ ոչինչ չգիտես հեղինակության մասին, և է՛լ ավելի քիչ ինքնագիտակցություն ունես։ Դու իսկապես այնքա՜ն «մեծ» ես։ Ճշմարիտ, Ես անհանգստանում եմ ձեզ՝ նրբաճաշակ պճնամոլներիդ և ձեզ՝ նրբիկօրիորդներիդ համար՝ ինչպե՞ս եք կարողանալու դիմակայել է՛լ ավելի մեծ փոթորիկների հարձակմանը։ Այս պճնամոլները միանգամայն անտարբեր են իրավիճակի նկատմամբ, որում հայտնվել են։ Նրանց համար դա առօրյա բան է թվում, և ուստի նրանք բանի տեղ չեն դնում դրան՝ ո՛չ բացասական զգացմունքներ ունենալով, ո՛չ էլ իրենց ստոր համարելով. փոխարենը՝ նրանք շարունակում են առաջվա պես, թափառել փողոցներում՝ թափահարելով իրենց հովհարները։ Այս «նշանավոր մարդիկ», որոնք անուս և տգետ են, գաղափար անգամ չունեն, թե ինչու Ես նման բաներ կասեի իրենց: Նրանք պարզապես մակերեսային ջանք են գործադրում, որպեսզի ճանաչեն իրենց՝ դեմքերին գրված զայրույթով, և դրանից հետո շարունակում են՝ առանց փոխելու իրենց չար ճանապարհները: Հենց նրանք լքում են Ինձ, նորից սկսում են կատաղի հարձակվել աշխարհում՝ նորից պարծենալով և խաբեությամբ զբաղվելով։ Որքա՛ն արագ է փոխվում քո դեմքի արտահայտությունը։ Ուստի, կրկին փորձում ես խաբել Ինձ այս կերպ՝ որքա՛ն համարձակ ես։ Այդ նրբիկ օրիորդներն է՛լ ավելի ծիծաղելի են։ Երբ լսում են Իմ հրատապ արտահայտումների տարափը և տեսնում այն իրավիճակը, որում հայտնվել են, արցունքներն ակամա հոսում են նրանց դեմքերով, նրանց մարմինները գալարվում են ետ ու առաջ, և կարծես թե նրանք տեսարան են սարքում՝ որքա~ն զզվելի է։ Գիտակցելով իրենց սեփական հասակը՝ նրանք ընկնում են իրենց մահճակալներին և այնտեղ պառկում՝ անդադար լաց լինելով, գրեթե ասես իրենց վերջին շունչն են փչում։ Եվ երբ այս խոսքերը նրանց ցույց են տալիս իրենց իսկ տհասությունն ու ստորությունը, նրանք այնքան են լցվում բացասականությամբ, որ նրանց աչքերի լույսը մարում է, և, ո՛չ Ինձնից, բողոքելով ո՛չ էլ Ինձ ատելով, նրանք լիովին անշարժանում են իրենց բացասականության մեջ և մնում են նույնքան անուս ու տգետ։ Ինձ լքելուց հետո նրանք ուրախանում և խաղում են, նրանց զնգացող ծիծաղը նման է «Արծաթե Զանգակ արքայադստեր» ծիծաղին։ Որքա՛ն փխրուն և անինքնասեր են նրանք։ Դուք բոլորդ՝ մարդկության արատավոր մերժվածներդ, որքա՛ն զուրկ եք մարդկայնությունից։ Չգիտեք սիրել կամ պաշտպանել ինքներդ ձեզ, իրերի ընկալում չունեք, չեք փնտրում ճշմարիտ ճանապարհը, չեք սիրում ճշմարիտ լույսը, և, առավել ևս, չգիտեք փայփայել ինքներդ ձեզ։ Ինչ վերաբերում է այն ուսմունքներին, որոնք Ես ձեզ տվել եմ նորից ու նորից, ապա վաղուց ի վեր դրանք մղել եք ձեր մտքի հետին պլան՝ նույնիսկ հասնելով նրան, որ դրանց վերաբերվում եք որպես խաղալիքների՝ ձեր պարապ պահերին զբաղվելու համար։ Այս ամենը միշտ դիտարկում եք ձեր սեփական անձնական «թալիսմանի» լույսի ներքո։ Երբ Սատանան ձեզ մեղադրում է, աղոթում եք, երբ բացասական եք տրամադրված, խոր քուն եք մտնում, երբ ուրախ եք, վայրի կերպով վազվզում եք, երբ Ես հանդիմանում եմ ձեզ, խոնարհվում ու քծնում եք, իսկ հենց որ դուրս եք գալիս Իմ ներկայությունից, ծիծաղում եք չարակամ հրճվանքով։ Քեզ բոլորից բարձր ես զգում, բայց երբեք քեզ չես տեսնում որպես ամենահպարտը, և միայն միշտ վեհամիտ, ինքնագոհ ու աննկարագրելիորեն ամբարտավան ես։ Ինչպե՞ս կարող են Իմ խոսքերը թանկարժեք գանձ համարել նման «երիտասարդները», «օրիորդները», «պարոնայք» և «տիկնայք», որոնք մնում են անուս ու տգետ։ Այնժամ Հարցնում եմ քեզ. այսքան երկար ժամանակի ընթացքում ի՞նչ ես սովորել Իմ խոսքերից և Իմ գործից։ Արդյո՞ք այն, որ քո խաբեության մեջ ավելի մեծ հմտություններ ես ձեռք բերել։ Կամ քո մսեղիի մեջ ավելի մեծ փորձառությու՞ն։ Կամ Իմ հանդեպ քո վերաբերմունքում՝ ավելի մեծ անարգանք։ Ուղիղ ասում եմ քեզ. հենց այս ամբողջ գործն է, որ Ես արել եմ, և որը քեզ, նախկինում մկան քաջություն ունենալով, ավելի համարձակ է դարձրել։ Իմ հանդեպ զգացած քո երկյուղն օրեցօր նվազում է, քանի որ Ես չափազանց ողորմած եմ և քո մսեղիի նկատմամբ երբեք բռնության միջոցով պատժամիջոցներ չեմ կիրառել։ Գուցե, ինչպես դու ես տեսնում, Ես պարզապես խիստ խոսքեր եմ ասում, բայց շատ ավելի հաճախ քեզ ժպտացող դեմք եմ ցույց տալիս, և գրեթե երբեք երես առ երես չեմ հանդիմանում։ Ավելին՝ Ես միշտ հանդուրժող եմ եղել քո թուլության հանդեպ, և հենց դրա պատճառով է, որ այսօր Ինձ վերաբերվում ես այնպես, ինչպես օձը վերաբերվեց բարի գյուղացուն։ Որքա՛ն եմ հիանում մարդկային ցեղի դիտողական կարողությունների ծայրահեղ հմտությամբ ու խորաթափանցությամբ։ Թույլ տուր Ինձ քեզ մեկ ճշմարտություն ասել. այսօր շատ քիչ նշանակություն ունի՝ արդյոք ունես երկյուղած սիրտ, թե ոչ։ Ես ո՛չ անհանգստացած եմ, ո՛չ էլ մտահոգված դրանով։ Բայց Ես պետք է նաև քեզ ասեմ հետևյալը՝ դու՝ այս «տաղանդավոր մարդդ», որ մնում ես անուս ու տգետ, ի վերջո կտապալվես քո ինքնահիացած, մանր ճարպկությամբ։ Դու կլինես նա, ով տառապում և պատժվում է։ Ես այնքան հիմար չեմ լինի, որ քեզ ուղեկցեմ, մինչ շարունակում ես տառապել դժոխքում, քանի որ Ես նույն տեսակից չեմ, ինչ դու։ Մի՛ մոռացիր, որ արարած ես, որն Իմ կողմից անիծվել է, և այնուամենայնիվ Իմ կողմից էլ ուսուցանվում և փրկվում է, և քո մեջ չկա ոչինչ, որից Ես դժկամությամբ կբաժանվեի։ Երբ էլ որ կատարեմ Իմ գործը, Ես երբեք չեմ ենթարկվում որևէ անձի, իրադարձության կամ որևէ բանի ազդեցությանը։ Իմ վերաբերմունքը և Իմ տեսակետը մարդկության նկատմամբ միշտ նույնն են մնացել։ Ես քո հանդեպ բարեհաճ չեմ տրամադրված, որովհետև Իմ տնօրինման հավելվածն ես, և որևէ այլ էակից ավելի յուրահատուկ չես։ Սա է Իմ խորհուրդը քեզ. պետք է բոլոր ժամանակներում հիշես, որ ոչ այլ ինչ ես, քան արարած։ Թեպետ միգուցե կիսում ես քո գոյությունն Ինձ հետ, պետք է իմանաս քո սեփական ինքնությունը։ Քո մասին չափազանց բարձր կարծիքի մի՛ եղիր։ Նույնիսկ եթե Ես քեզ չեմ հանդիմանում կամ էտում, այլ ժպտացող դեմքով եմ դիմավորում, դա բավարար չէ ապացուցելու, որ դու նույն տեսակից ես, ինչ Ես։ Դու՝ դու, պետք է իմանաս, որ մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը, այլ ոչ թե հենց ինքն է ճշմարտությունը։ Պետք է բոլոր ժամանակներում պատրաստ լինես փոխվելու՝ Իմ խոսքի համաձայն։ Սրանից չես կարող խուսափել։ Հորդորում եմ քեզ՝ այս թանկարժեք ժամանակահատվածում, երբ ունես այս հազվագյուտ հնարավորությունը, փորձել ինչ-որ բան սովորել։ Մի՛ հիմարացրու Ինձ։ Կարիքը չկա, որպեսզի փորձես շողոքորթությամբ մոլորեցնել ինձ: Երբ փնտրում ես Ինձ, դա լիովին հանուն Ինձ չէ, այլ ավելի շուտ՝ հանուն քեզ։