Ապականված մարդն անկարող է ներկայացնել Աստծուն

Մարդը մշտապես ապրել է խավարի ազդեցության քողի ներքո՝ պահվելով Սատանայի ազդեցության կապանքների մեջ, անկարող ազատվելու, և նրա խառնվածքը, մշակված լինելով Սատանայի կողմից, գնալով առավել ապականված է դառնում։ Կարելի է ասել, որ մարդը մշտապես ապրել է իր սատանայական ապականված խառնվածքում և անկարող է ճշմարտորեն սիրել Աստծուն։ Քանզի դա այդպես է, եթե մարդը ցանկանում է սիրել Աստծուն, նա պետք է հրաժարվի իր ինքնարդարությունից, մեծամտությունից, ամբարտավանությունից, ինքնահավանությունից և նման բաներից՝ այն ամենից, ինչը Սատանայական բնույթից է։ Եթե ոչ, ապա նրա սերը խառնուրդներ պարունակող, սատանայական և այնպիսի սեր է, որը բացարձակապես չի կարող արժանանալ Աստծու հավանությանը։ Առանց Սուրբ Հոգու կողմից ուղղակիորեն կատարելագործվելու, կոտրվելու, էտվելու, կարգավարժվելու, խրատվելու և զտվելու ոչ ոք ի վիճակի չէ ճշմարտորեն սիրել Աստծուն։ Եթե դու ասում ես, որ քո բնավորության մի մասն Աստծուն է ներկայացնում, և հետևաբար դու ի վիճակի ես ճշմարտորեն սիրել Աստծուն, ապա դու մեկն ես, որի խոսքերն ամբարտավան են, և դու անհեթեթ ես։ Այդպիսի մարդիկ հրեշտակապետե՜ր են։ Մարդու ի ծնե բնությունն ի վիճակի չէ ուղղակիորեն ներկայացնելու Աստծուն. նա պետք է Աստծու կատարելագործման միջոցով հրաժարվի իր բնածին բնությունից, և դրանից հետո միայն՝ հաշվի առնելով Աստծու մտադրությունները, բավարարելով Աստծու մտադրությունները, և բացի այդ, ենթարկվելով Սուրբ Հոգու գործին, մարդու կյանքով արտահայտածը կարող է ճանաչվել Աստծու կողմից։ Ոչ ոք, ով ապրում է մսեղիում չի կարող ուղղակիորեն ներկայացնել Աստծուն, եթե միայն նա Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մեկը չէ։ Սակայն նույնիսկ այսպիսի մարդու դեպքում չի կարելի ասել, որ նրա խառնվածքն ու իր կյանքով արտահայտածն ամբողջությամբ ներկայացնում են Աստծուն. կարելի է միայն ասել, որ այն, ինչ նա կյանքով արտահայտում է, ուղղորդվում է Սուրբ Հոգուց։ Այդպիսի մարդու խառնվածքը չի կարող ներկայացնել Աստծուն։

Թեև մարդու խառնվածքը կանխորոշված է Աստծու կողմից, սա անվիճելի է և կարող է համարվել դրական բան, այն մշակել է Սատանայի կողմից, և ուստի մարդու ամբողջ խառնվածքը Սատանայի բնույթն է։ Ոմանք ասում են, թե Աստծու բնույթը գործերը հստակ ու որոշակի կերպով կատարելն է՝ «մեկը մեկ է, երկուսը՝ երկուս», և որ սա նաև իրենց մեջ է դրսևորվում, և որ իրենց անհատականությունն էլ է այդպիսին, ուստի նրանք ասում են, որ իրենց խառնվածքը ներկայացնում է Աստծուն։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Մի՞թե սատանայական ապականված բնույթն ի վիճակի է ներկայացնելու Աստծուն։ Ով էլ որ ասում է, թե իր բնավորությունը ներկայացնում է Աստծուն, հայհոյում է Աստծուն և վիրավորում Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգու գործելու եղանակը ցույց է տալիս, որ Աստծու գործը երկրի վրա բացառապես նվաճման գործն է։ Որպես այդպիսին՝ մարդու բազմաթիվ սատանայական ապականված խառնվածքները դեռևս պետք է մաքրվեն, նրա՝ կյանքով արտահայտածը, միևնույն է, Սատանայի պատկերն է, դա այն է, ինչ մարդը համարում է լավ, և այն ներկայացնում է մարդու մսեղիի գործերը. ավելի ճշգրիտ՝ այն ներկայացնում է Սատանային և բացարձակապես չի կարող ներկայացնել Աստծուն։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկն արդեն սիրում է Աստծուն այն աստիճանի, որ ի վիճակի է երկրի վրա երկնային կյանք վայելելու, կարող է այնպիսի հայտարարություններ անել, ինչպիսիք են. «Աստվա՛ծ, ես չեմ կարող բավականաչափ սիրել Քեզ», և հասել է բարձրագույն ոլորտին, միևնույն է, չի կարելի ասել, թե նա կյանքով արտահայտում է Աստծուն կամ ներկայացնում Աստծուն, քանզի մարդու էությունը նման չէ Աստծու էությանը, և մարդը երբեք չի կարող կյանքով արտահայտել Աստծուն, առավել ևս՝ դառնալ Աստված։ Այն, ինչ մարդը կյանքով արտահայտում է Սուրբ Հոգու ուղղորդմամբ, ընդամենը համապատասխանում է այն ամենին, ինչ Աստված պահանջում է մարդուց։

Սատանայի բոլոր գործողություններն ու արարքները դրսևորվածեն մարդու մեջ։ Այսօր մարդու բոլոր գործողություններն ու արարքները Սատանայի արտահայտությունն են և, ուստի, չեն կարող ներկայացնել Աստծուն։ Մարդը Սատանայի մարմնավորումն է, և մարդու խառնվածքը չի կարող ներկայացնել Աստծու բնույթը։ Որոշ մարդիկ լավ անհատականություն ունեն. Աստված կարող է որոշ բաներ անել այդպիսի մարդկանց անհատականության միջոցով, իսկ նրանց արածներն ուղղորդվում են Սուրբ Հոգու կողմից։ Այնուամենայնիվ, նրանց խառնվածքը չի կարող ներկայացնել Աստծուն։ Նրանց վրա գործելով՝ Աստված պարզապես օգտագործում է նրանց ներսում արդեն գոյություն ունեցածը և օգտվում է ձեռքի տակ եղած «նյութից»։ Լինեն դրանք անցած դարաշրջանների մարգարեները, թե Աստծու կողմից օգտագործվողները, ոչ ոք չի կարող ուղղակիորեն ներկայացնել Նրան։ Բոլոր մարդիկ սկսում են սիրել Աստծուն միայն հանգամանքների ճնշման ներքո, և ոչ ոք սեփական կամքով չի ձգտում համագործակցել։ Որո՞նք են դրական բաները։ Այն ամենը, ինչ ուղղակիորեն գալիս է Աստծուց, դրական է. մարդու խառնվածքը, սակայն, մշակվել է Սատանայի կողմից և չի կարող ներկայացնել Աստծուն։ Միայն մարմնացած Աստծու սերը, տառապելու վճռականությունը, արդարությունը, հնազանդությունը, ինչպես նաև խոնարհությունն ու թաքնվածությունն են ուղղակիորեն ներկայացնում Աստծուն։ Սրա պատճառն այն է, որ երբ Նա եկավ, Նա եկավ առանց մեղսավոր բնության և եկավ ուղղակիորեն Աստծուց՝ առանց Սատանայի կողմից մշակված լինելու։ Հիսուսը պարզապես մեղսալի մսեղիի նմանությունն ունի և չի ներկայացնում մեղքը. հետևաբար, Նրա գործողությունները, արարքներն ու խոսքերը, ընդհուպ մինչև խաչելության միջոցով Իր գործն ավարտին հասցնելուն նախորդող ժամանակը (ներառյալ Իր խաչելության պահը), բոլորն ուղղակիորեն ներկայացնում են Աստծուն։ Հիսուսի օրինակը բավական է ապացուցելու, որ յուրաքանչյուր ոք, ով մեղսավոր բնություն ունի, չի կարող ներկայացնել Աստծուն, և որ մարդու մեղքը ներկայացնում է Սատանային։ Այսինքն՝ մեղքը չի ներկայացնում Աստծուն, և Աստված մեղք չունի։ Նույնիսկ Սուրբ Հոգու կողմից մարդու վրա կատարված գործը կարող է միայն համարվել Սուրբ Հոգու կողմից ուղղորդված և չի կարելի ասել, որ մարդն այն կատարում է Աստծու անունից։ Սակայն ինչ վերաբերում է մարդուն, ո՛չ նրա մեղքը, ո՛չ էլ նրա խառնվածքը չեն ներկայացնում Աստծուն։ Անցյալից մինչև այսօր մարդու վրա Սուրբ Հոգու կատարած գործին նայելով՝ մարդն ունի իր կյանքով արտահայտածը միայն այն պատճառով, որ Սուրբ Հոգին գործել է նրա վրա Շատ քչերն են ի վիճակի Սուրբ Հոգու կողմից էտվելուց և կարգավարժվելուց հետո կյանքով արտահայտելու ճշմարտությունը։ Այսինքն՝ առկա է միայն Սուրբ Հոգու գործը. մարդու կողմից համագործակցությունը բացակայում է։ Հիմա սա հստակ տեսնո՞ւմ ես։ Քանզի սա այսպես է, երբ Սուրբ Հոգին գործի, ինչպե՞ս ամբողջ ուժով կհամագործակցես Նրա հետ և կկատարես քո պարտավորությունը։

Նախորդը.  Աստծու գործի քայլերի մասին

Հաջորդը.  Կրոնական ծառայությունը պետք է վերացվի

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger