Առաջին կետ. Նրանք փորձում են շահել մարդկանց սրտերը
Հավելված. Լրացուցիչ ճշմարտություններ ավետարանը քարոզելու վերաբերյալ
Նախորդ մի քանի հավաքույթներում քննարկված թեման վերաբերում էր պարտավորությունները ըստ չափանիշի կատարելուն, և մենք դասակարգեցինք այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեն և՛ մարդիկ, և՛ անձնակազմը։ Որո՞նք են հատուկ դասակարգերը։ (Առաջին դասակարգն ավետարանի աշխատողներն են, երկրորդը ներառում է եկեղեցու տարբեր մակարդակների առաջնորդողներին և աշխատողներին, երրորդն ընդգրկում է տարբեր հատուկ պարտավորություններ կատարող անձնակազմին, չորրորդը բաղկացած է սովորական պարտավորություններ կատարողներից, հինգերորդը ներառում է նրանց, ովքեր պարտավորություններ են կատարում ազատ ժամանակ, իսկ վեցերորդը վերաբերում է նրանց, ովքեր պարտավորություններ չեն կատարում)։ Ընդհանուր առմամբ կա վեց դասակարգ։ Նախորդ անգամ մենք քննարկեցինք առաջին դասակարգը, որը վերաբերում է ավետարանը քարոզելու պարտավորության հետ կապված սկզբունքներին և ճշմարտություններին՝ ներառելով ավետարանը քարոզելու բոլոր տեսանկյուններին առնչվող թեմաները, այդ թվում՝ ուշադրության արժանի կետերը, համապատասխան սկզբունքներն ու ճշմարտությունները և այն ոլորտները, որոնցում մարդիկ պետք է զգուշավոր լինեն, ինչպես նաև տարածված սխալներն ու աղավաղումները, որոնք տեղի են ունենում այս պարտավորությունը կատարելու գործընթացում։ Այս թեմայով քարոզ լսելուց հետո կարո՞ղ եք ամփոփել դրա հիմնական կետերը։ Եթե կարողանաք ըմբռնել թեմայի առանցքային բովանդակությունը, սրտին մոտ ընդունել դրա հետ կապված ճշմարտությունները, ապա աստիճանաբար՝ ձեր պարտավորությունը կատարելու ընթացքում, դարձնել դրանք ձեր սեփական իրականությունը, կյանքի ու կիրարկման ձեր սեփական ուղին, ուրեմն իսկապես կլանել եք այն բովանդակությունը, որի մասին Ես հաղորդակցվել եմ։ Եթե քարոզի մասին հաղորդակցվելուց հետո միայն ընդհանուր պատկերացում ունեք կամ հիշում եք որոշակի իրադարձություններ և պատմություններ, բայց չեք հասկանում, թե որոնք կարող են լինել դրա հիմքում ընկած ճշմարտություններն ու սկզբունքները, և թե ինչու են այդ բաները քննարկվել, արդյո՞ք դա համարվում է ընկալում ունենալ։ Դա համարվո՞ւմ է ճշմարտությունը հասկանալ։ (Չի համարվում:) Դա չի համարվում ճշմարտությունը հասկանալ. այսինքն՝ դուք չհասկացաք, թե ինչ ճշմարտություններ էին փոխանցվում, չըմբռնեցիք և չընդունեցիք դրանք։ Այդ դեպքում կարո՞ղ եք ամփոփում անել։ Կարո՞ղ է որևէ մեկն Ինձ ասել մեր վերջին հաղորդակցության հիմնական կետերը։ (Մենք առանձնացրինք յոթ կետ. առաջին՝ ինչպես սահմանել ավետարանի աշխատողներին. երկրորդ՝ ավետարանը քարոզելու պարտավորության էությունը. երրորդ՝ մարդկանց վերաբերմունքն այս պարտավորության նկատմամբ, ինչպես նաև նրանց ներքին տեսակետերը. չորրորդ՝ ավետարանը քարոզելու կիրարկման հատուկ սկզբունքները, ինչպես, օրինակ՝ ով է համապատասխանում ավետարանի քարոզումն ընդունելու սկզբունքներին, և ով՝ ոչ. հինգերորդ՝ ինչպես վերաբերվել նրանց, ովքեր համապատասխանում են ավետարանի քարոզումն ընդունելու սկզբունքներին. վեցերորդ՝ հետևանքները, երբ ավետարանի աշխատողները իրենց պարտավորությունը կատարելիս լքում են իրենց պաշտոնները և փախչում. յոթերորդ՝ պատմության ընթացքում սրբերի զոհաբերությունն ավետարանը քարոզելիս, և թե ինչպես պետք է գնահատենք այսօր մեր ունեցած հնարավորությունները՝ կատարելու մեր պարտավորությունները և արագորեն զինվենք ճշմարտությամբ)։ Ձեր ամփոփումը հիմնականում ընդգրկում է մեր նախորդ հաղորդակցության առանցքային տեսանկյունները. շատ լա՛վ է։ Որևէ բան բաց թողնվե՞ց։ (Կա ևս մեկ կետ. փոխել մարդկանց տեսակետները, որպեսզի նրանք հասկանան՝ ավետարանը քարոզելը ոչ միայն ավետարանի աշխատողների պարտավորությունն է, այլև մի պատասխանատվություն, որից Աստծուն հավատացող և հետևող բոլոր մարդիկ չեն կարող խուսափել։ Սա մի ճշմարտություն է, որն Աստծու ընտրյալ մարդիկ պետք է ըմբռնեն)։ Ավետարանը քարոզելը յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունն ու պարտականությունն է. սա նույնպես դրա մի տեսանկյունն է։ Գիտե՞ք այս ճշմարտության մասին հաղորդակցվելու նպատակը։ Դա մարդկանց ընկալման մեջ եղած շեղումները շտկելն է։ Գիտե՞ք, թե որ տեսանկյուններում կան շեղումներ։ (Չգիտեմ:) Չիմանալն ապացուցում է, որ դուք չեք հասկանում ճշմարտության այս տեսանկյունը։ Ուստի, ինչո՞ւ Ես պետք է հաղորդակցվեի այս ճշմարտության մասին։ Դրական կողմն այն է, որ սա ճշմարտության մի տեսանկյուն է, որ մարդիկ պետք է հասկանան։ Բացասական կողմն այն է, որ սա ավետարանը քարոզելու մասին բոլոր մարդկանց ընկալման մեջ եղած շեղումները շտկելն է։
Շատ մարդիկ շեղումներ ունեն ավետարանը քարոզելու այս հարցի իրենց հասկացողության մեջ։ Որոշ մարդիկ մտածում են. «Ես ներկայում հատուկ պարտավորություն եմ կատարում, ուստի ավետարանը քարոզելն ինձ հետ ոչ մի կապ չունի։ Դա իմ հոգսը չէ։ Հետևաբար, ճշմարտությունները, սկզբունքները և Աստծու պահանջները, որոնք պետք է հասկանալ ավետարանը քարոզելու համար, ինձ չեն վերաբերում։ Ես կարիք չունեմ հասկանալու այս բաները»։ Ուստի, երբ հաղորդակցվում են ավետարանը քարոզելու վերաբերյալ ճշմարտության մասին, նրանք անփույթ են, ոչ մի լուրջ ուշադրություն չեն դարձնում և ականջալուր չեն լինում։ Նույնիսկ եթե լսում են, չգիտեն, թե ինչ է քննարկվել։ Կան նաև այնպիսիք, ովքեր ասում են. «Աստծուն հավատալուց հետո ես միշտ առաջնորդող եմ եղել։ Ես որակ և աշխատանքային ընդունակություն ունեմ։ Ես ծնվել եմ առաջնորդող լինելու համար։ Թվում է` այն պարտավորությունը, որն Աստված տվել է ինձ, և իմ կյանքի առաքելությունն առաջնորդող լինելն է»։ Ենթատեքստում նրանք նկատի ունեն, որ ավետարանը քարոզելն իրենց հետ ոչ մի կապ չունի։ Ուստի, երբ ավետարանը քարոզելու ճշմարտության մասին հաղորդակցություն է լինում, նրանք դա լուրջ չեն ընդունում։ Երբ խնդրում են ամփոփել այն, ինչի մասին հաղորդակցվել են վերջին հավաքույթում, որոշ մարդիկ երկար ժամանակ թերթում են իրենց գրառումները և դեռ չեն հասկանում։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Արդյո՞ք սա նրանց վատ հիշողության պատճառով է։ (Ո՛չ)։ Արդյո՞ք այն պատճառով է, որ նրանք չափազանց զբաղված են, և նրանց միտքը լի է։ (Ո՛չ)։ Այդպես չէ։ Սա ցույց է տալիս, որ մարդկանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ այնպիսին է, որ նրանք զզվանք են տածում դրա հանդեպ և չեն սիրում ճշմարտությունը։ Հետևաբար, Ես հորդորում եմ բոլորին և տեղեկացնում ամենքին, որ ավետարանը քարոզելը որոշակի տեսակի մարդու կամ մարդկանց խմբի առանձնահատուկ պատասխանատվությունը չէ, այլ Աստծուն հետևող յուրաքանչյուր մարդու պատասխանատվությունն է։ Ինչո՞ւ մարդիկ պետք է հասկանան ավետարանը քարոզելու ճշմարտությունը։ Ինչո՞ւ մարդիկ պետք է իմանան այս ճշմարտությունները։ Որպես արարած, որպես Աստծուն հետևողներից մեկը, անկախ տարիքից, սեռից, երիտասարդ կամ ծեր լինելուց, ավետարանը քարոզելն առաքելություն և պատասխանատվություն է, որը յուրաքանչյուրը պետք է ընդունի։ Եթե այս առաքելությունը հասնի քեզ և պահանջի, որ դու ծախսվես, գին վճարես կամ նույնիսկ զոհաբերես քո կյանքը, ի՞նչ պետք է անես։ Դու պետք է պարտավորված լինես ընդունելու այն։ Սա է ճշմարտությունը, սա է այն, ինչ դու պետք է հասկանաս։ Սա պարզ վարդապետություն չէ. սա ճշմարտությունն է։ Ինչո՞ւ եմ Ես ասում, որ դա ճշմարտությունն է։ Որովհետև անկախ նրանից, թե ինչպես են փոխվում ժամանակները, ինչպես են անցնում տասնամյակները, կամ ինչպես են փոխվում վայրերն ու տարածությունները, ավետարանը քարոզելը և Աստծու համար վկայություն կրելը միշտ դրական բան կլինի։ Դրա իմաստն ու արժեքը երբեք չեն փոխվի. այն բացարձակապես չի կրի ժամանակի կամ աշխարհագրական դիրքի փոփոխությունների ազդեցությունը։ Ավետարանը քարոզելը և Աստծու համար վկայություն կրելը հավերժական են, և որպես արարած՝ դու պետք է ընդունես և կիրարկես այն։ Սա հավերժական ճշմարտություն է։ Որոշ մարդիկ ասում են. «Ավետարանը քարոզելն այն պարտավորությունը չէ, որը ես կատարում եմ»։ Այնուամենայնիվ, ավետարանը քարոզելու հետ կապված այս ճշմարտությունը մի բան է, որը մարդիկ պետք է հասկանան, որովհետև դա տեսիլքներին վերաբերող ճշմարտություն է, և նրանք, ովքեր հավատում են Աստծուն, բոլորը պետք է հասկանան այն. դա հիմնարար է Աստծուն հավատալու և օգտակար՝ կյանքի մուտքի համար։ Ավելին, անկախ նրանից, թե ինչ պարտավորություն ես կատարում եկեղեցում, դու հնարավորություններ կունենաս շփվելու անհավատների հետ և հետևաբար պատասխանատվություն կունենաս նրանց քարոզելու ավետարանը։ Երբ հասկանաս ավետարանը քարոզելու ճշմարտությունը, քո սրտում կիմանաս. «Աստծու նոր գործն ու մարդկությանը փրկող Աստծու ավետարանը տարածելն իմ պատասխանատվությունն է։ Անկախ նրանից, թե երբ կամ որտեղ, և կապ չունի, թե որն է իմ դիրքը կամ դերը, եթե ես գործող անձ եմ, պարտականություն ունեմ քարոզելու ավետարանը. և եթե ներկայում եկեղեցու առաջնորդող եմ, նույնպես պարտականություն ունեմ քարոզելու ավետարանը։ Անկախ նրանից, թե ինչ պարտավորություն եմ ներկայում կատարում, ես պարտավոր եմ տարածել թագավորության ավետարանը։ Երբ հնարավորություն կամ ազատ ժամանակ լինի, պետք է գնամ և քարոզեմ ավետարանը։ Սա մի պատասխանատվություն է, որից չեմ կարող խուսափել»։ Արդյո՞ք այսօր մարդկանց մեծ մասն այսպես է մտածում։ (Ո՛չ)։ Այդ դեպքում ի՞նչ է մտածում մարդկանց մեծամասնությունը։ «Ես ներկայում հաստատուն պարտավորություն ունեմ։ Սովորում և խորանում եմ որոշակի մասնագիտության, ուսումնասիրության ճյուղի մեջ, ուստի ավետարանը քարոզելն ինձ հետ ոչ մի կապ չունի»։ Ինչպիսի՞ վերաբերմունք է սա։ Սա սեփական պատասխանատվությունից և առաքելությունից խուսափելու վերաբերմունք է, բացասական վերաբերմունք։ Այս մարդիկ հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները, նրանք ապստամբում են Աստծու դեմ։ Անկախ նրանից, թե ով ես դու, եթե ավետարանը քարոզելու հոգս չես կրում, մի՞թե սա նշան չէ, որ զուրկ ես խղճից և ողջամտությունից։ Եթե ակտիվորեն չես համագործակցում, պատասխանատվություն չես ստանձնում և չես հնազանդվում, այլ պարզապես պասիվ և բացասական կերպով ձևականորեն գործում ես, ապա այս վերաբերմունքն անընդունելի է։ Անկախ նրանից, թե ինչ պարտավորություն ես կատարում կամ ինչ մասնագիտություն և ուսումնասիրության ճյուղ է այն ներառում, քո ձեռք բերած հիմնական արդյունքներից մեկը պետք է լինի մարդկությանը փրկելու Աստծու գործի ավետարանի համար վկայություն կրելու և այն տարածելու քո ունակությունը։ Սա նվազագույն պահանջն է արարածի համար։ Եթե չես կարող բավարարել նույնիսկ այս նվազագույն պահանջը, ապա ի՞նչ ես ձեռք բերել Աստծուն հավատալու այս տարիների ընթացքում քո պարտավորությունը կատարելուց։ Ի՞նչ ես շահել։ Հասկանո՞ւմ ես արդյոք Աստծու մտադրությունները։ Թեև երկար տարիներ կատարել ես քո պարտավորությունը և հմտացել ես մասնագիտությանդ մեջ, եթե Աստծու մասին վկայելիս չես կարող որևէ բան ասել կամ հաղորդակցվել ճշմարտության որևէ տեսանկյան շուրջը, ապա ո՞րն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ դու չես հասկանում ճշմարտությունը։ Որոշ մարդիկ գուցե անարդարացի համարեն, երբ ասում են, որ իրենք չեն հասկանում ճշմարտությունը։ Նրանք գուցե մտածեն, որ արդյունավետ են եղել իրենց պարտավորությունը կատարելիս, բայց չեն հասկանում Աստծու գործի տեսիլքները և մարդկությանը փրկելու Նրա մտադրությունը։ Արդյո՞ք սա համազոր է ճշմարտությունը հասկանալուն։ Առնվազն, ճշմարիտ ճանապարհի հիմք չես գցել Աստծու հանդեպ քո հավատի համար։ Դու ոչ մի հոգս չես կրում Աստծու գործը և մարդկության համար Նրա փրկության ավետարանը տարածելու մեջ, և զուրկ ես որևէ խորաթափանցությունից, հասկացողությունից կամ ըմբռնումից։ Կարո՞ղ ես արդյոք այդ դեպքում իսկապես համարվել մեկը, ով հետևում է Աստծուն։ Արդյո՞ք նորմալ հարաբերություն ես հաստատել Աստծու հետ։ Եթե չես հասել այս բաներից և ոչ մեկին, ապա դու չունես ճշմարտության իրականությունը։
Այժմ վերադառնանք այն թեմային, որը քննարկում էինք ավելի վաղ։ Ավետարանը քարոզելն Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց պատասխանատվությունն ու պարտականությունն է։ Քննարկելով ճշմարտության այս տեսանկյունը՝ ո՞րն է այն միակ կետը, որը յուրաքանչյուրը պետք է հասկանա։ Անկախ նրանից, թե արդյոք մարդը գին է վճարում, թողնում է իր ընտանիքն ու աշխատանքը՝ Աստծու համար ծախսվելու նպատակով, կամ նույնիսկ զոհաբերում է իր կյանքը, իրականում սրանք բոլորը մակերեսային բաներ են։ Ի՞նչ է Աստված ի վերջո պահանջում մարդկանցից։ Այն, որ քո հասակը մեծանալուն և քո կյանքը հասունանալուն զուգընթաց, ժամանակի ընթացքում, աստիճանաբար սկսում ես հասկանալ Աստծու գործի տարբեր ճշմարտությունները և մարդկությանը փրկելու Նրա մտադրությունը։ Ավետարանը քարոզելու և Աստծու համար վկայություն կրելու քո հոգսը դառնում է ավելի ու ավելի ակնհայտ, և այս պարտավորությունը ստանձնելու քո վճռականությունն ավելի է ուժեղանում։ Եթե եկեղեցու առաջնորդողը տարիներ շարունակ աշխատել է, բայց եկեղեցին առաջնորդելու տարիների ընթացքում նրա մեջ ավետարանը քարոզելու մղումը, ներշնչանքն ու հոգսը պակասել են, ապա որքա՞ն լավ է նա կատարում իր պարտավորությունը։ (Լավ չէ:) Ինչո՞ւ։ Ի՞նչ խնդիր է ծագում։ Եթե նրանք զարգանում կամ ապրում են նման վիճակում, առնվազն մեկ բան հաստատ է. այս մարդն այդ տարիների ընթացքում չի ձգտել ճշմարտությանը և ոչ մի իրական աշխատանք չի կատարել։ Նրանք նման են մեծ կարմիր վիշապի բյուրոկրատական կադրերին։ Արդյունքում, Աստծու անունը հռչակելու և Նրա գործի համար վկայություն կրելու հարցում նրանք ոչ մի հոգս և ոչ մի խորաթափանցություն չունեն։ Մի՞թե սա չէ արդյունքը։ (Այո’:) Դա անխուսափելի արդյունք է։ Անկախ նրանից, թե քանի տարի է այս մարդն աշխատել, նույնիսկ եթե կարծում է, թե մեծ հասակ ունի, որ կարող է հաշվի առնել Աստծու հոգսը և ծառայել Աստծու մտադրությունների համաձայն, այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է ավետարանը քարոզելուն, նա նահանջում է, չգիտի՝ ինչպես անի դա։ Երբ նրանք հանդիպում են մարդկանց, որոնք փափագում են Աստծու հայտնվելը և գալիս են փնտրելու ու ուսումնասիրելու ճշմարիտ ճանապարհը, նրանց լեզուն կապ է ընկնում։ Նրանք չեն կարողանում մի բառ անգամ ասել և չգիտեն՝ որտեղից սկսել։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Այն է, որ նրանք չեն հասկանում և ձեռք չեն բերել ճշմարտությունը, ուստի չեն կարող վկայություն կրել Աստծու համար։ Միայն նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, կարող են վկայություն կրել Աստծու համար։ Ավետարանը քարոզելը և Աստծու համար վկայություն կրելը մտնում են քո պարտավորությունների շրջանակի մեջ։ Եթե դու հասկանում ես ճշմարտությունը, եթե ձեռք ես բերել այն, ինչո՞ւ պիտի ոչինչ չունենաս ասելու, երբ հանդիպես ճշմարիտ ճանապարհն ուսումնասիրող մարդկանց։ Մի՞թե սա խնդիր չէ։ Արդյո՞ք հաճախ եք հայտնվում նման իրավիճակներում։ (Այո’:) Ո՞րն է խնդիրն այստեղ։ Դուք հոգս չունեք։ Արդյո՞ք հոգս չունենալը խնդիր չէ։ Կարո՞ղ եք արդյոք կատարել ձեր պարտավորությունն առանց հոգսի։ Նույնիսկ եթե կատարում եք ձեր պարտավորությունը, կարո՞ղ եք արդյոք դա անել հավատարմորեն։ Կարո՞ղ եք դա անել չափանիշին համապատասխան կերպով։ Միգուցե հոգս չունենալը ճակատագրական խնդիր չէ, այնուամենայնիվ, լուրջ խնդիր է, որովհետև ազդում է այն բանի վրա, թե որքան լավ եք կատարում ձեր պարտավորությունը։ Մի՞թե այս խնդիրը լուծման կարիք չունի։ (Այո’, ունի:) Ուստի, ինչպե՞ս եք լուծում սա։ Դուք պետք է փոխեք ավետարանը քարոզելու վերաբերյալ ձեր սխալ տեսակետները և հասկանաք դրա ճշմարտությունը։ Ամբողջ աշխատանքը, որով ներկայում զբաղված եք, անմիջականորեն կապված է ավետարանը քարոզելու հետ և մտնում է ավետարանը քարոզելու շրջանակի մեջ։ Այն նպատակաուղղված է Աստծու համար վկայություն կրելուն, ավետարանի գործը տարածելուն, Աստծու անվանը վկայելուն և մարդկությանը փրկելու Աստծու գործի այս ավետարանը տարածելուն, որպեսզի ավելի շատ մարդիկ տեղեկանան դրա մասին, և ավելի շատ մարդիկ գան Աստծու առաջ, ընդունեն Աստծու նվաճումը, ստանան Աստծու փրկությունը, և ի վերջո, եթե բավականաչափ բախտավոր լինեն՝ ընդունելու Աստծու կողմից իրենց կատարելագործումը, դա է՛լ ավելի լավ կլինի։ Ի՞նչ է նշանակում ավելի շատ մարդկանց բերել Աստծու առաջ, և ո՞րն է այն վերջնական արդյունքը, որին սա պետք է հասնի։ (Ավելի շատ մարդկանց արժանացնել Աստծու փրկությանը:) Ինչո՞ւ պետք է հասնել այս նպատակին։ Որովհետև դա Աստծու մտադրությունն է։ Ահա թե ինչու ենք մենք անխոնջ կերպով բացատրում այս ճշմարտությունները։ Եթե դա կապ չունենար Աստծու մտադրության հետ, այս բաների մասին խոսելն անօգուտ և դատարկ կլիներ։ Քանի որ դա Աստծու մտադրությունն է, մենք պարզաբանում և օգնում ենք յուրաքանչյուրին հասկանալ այն, որպեսզի նրանք իմանան, որ սա է ճշմարտությունը, և որ յուրաքանչյուրը պետք է ջանք գործադրի ավետարանը քարոզելու այս ճշմարտության մեջ, որպեսզի ամեն մարդ ունենա այսպիսի խորաթափանցություն և զարգացնի այսպիսի հոգս։
Հաջորդ հարցն այն է, թե ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ ավելի շատ մարդիկ հասկանան Աստծու մտադրությունը, որպեսզի ի վիճակի լինեն քարոզելու ավետարանը և կատարելու իրենց պարտավորությունները։ Ինչո՞ւ պետք է սա արվի։ Ոմանք գուցե ասեն. «Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի, և չի ուզում՝ որևէ մեկը կորստյան մատնվի, ուստի մենք պետք է թույլ տանք, որ ավելի շատ մարդիկ ընդունեն Աստծու գործը»։ Այս պնդումը ճիշտ է, բայց դա հարցի էական պատասխանը չէ։ Ուստի, ո՞րն է այս հարցի էական պատասխանը։ Գիտե՞ք։ (Աստված ուզում է ձեռք բերել մարդկանց մի խումբ, որոնք մեկ սիրտ ու միտք են Նրա հետ)։ Աստված ուզում է ձեռք բերել մարդկանց մի խումբ, որոնք մեկ սիրտ ու միտք են Նրա հետ, և դրան պետք է հասնել ավետարանի տարածման միջոցով։ Այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, ավետարանը լայնորեն քարոզելն է։ Արդյոք տարբերություն կա՞ ավետարանը լայնորեն քարոզելու և մարդկանց մի խումբ ձեռք բերելու միջև։ (Այո)։ Այդ դեպքում, ո՞րն է ավետարանը լայնորեն քարոզելու նպատակը։ (Փրկել հնարավորինս շատ մարդկանց)։ Հնարավորինս շատ մարդկանց փրկելն Աստծու փրկության սկզբունքն է, բայց ոչ այս հարցի պատասխանը։ Այս գործը սկսելու ժամանակից ի վեր Ես բազմիցս խոսել եմ այն մասին, թե ինչպես է այս անգամ Աստված եկել գործ կատարելու՝ դարաշրջան սկսելու, նոր դարաշրջան բերելու և հինն ավարտելու համար՝ բերելու Թագավորության դարաշրջանը և ավարտելու Շնորհքի դարաշրջանը։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծու գործը վերջին օրերում, ականատես են եղել այս փաստին։ Աստված նոր գործ է կատարում՝ արտահայտելով ճշմարտությունը՝ մարդկությանը դատելու, մաքրագործելու և փրկելու համար։ Թագավորության ավետարանն սկսել է տարածվել շատ երկրներում։ Այս մարդկությունն արդեն դուրս է եկել Օրենքի և Շնորհքի դարաշրջաններից։ Նրանք այլևս չեն կարդում Աստվածաշունչը, չեն ապրում խաչի տակ և չեն կանչում Փրկիչ Հիսուսի անունը։ Փոխարենը նրանք աղոթում են Ամենակարող Աստծու անունով և միաժամանակ ընդունում են Աստծու ներկայիս խոսքերը որպես իրենց կյանքի գոյատևման սկզբունքներ, մեթոդներ և նպատակներ։ Այս իմաստով, մի՞թե այս մարդիկ արդեն չեն մտել նոր դարաշրջան։ (Այո)։ Նրանք մտել են նոր դարաշրջան։ Ուստի, ո՞րն է այն դարաշրջանը, որում դեռ ապրում են է՛լ ավելի շատ մարդիկ, որոնք չեն ընդունել վերջին օրերի ավետարանը և Աստծու նոր խոսքերը։ Նրանք դեռ ապրում են Շնորհքի դարաշրջանում։ Այժմ, ո՞րն է ձեր պատասխանատվությունը։ Դա նրանց Շնորհքի դարաշրջանից դուրս բերելն ու նոր դարաշրջան տանելն է։ Կարո՞ղ եք արդյոք կատարել Աստծու հանձնարարությունը՝ պարզապես աղոթելով Աստծուն և կանչելով Նրա անունը։ Արդյոք բավակա՞ն է պարզապես քարոզել Աստծու մի քանի խոսք։ Հաստատապես ոչ։ Սա պահանջում է, որ դուք բոլորդ հոգս ունենաք՝ ստանձնելու ավետարանը քարոզելու այս հանձնարարությունը, լայնորեն սերմանելու Աստծու խոսքերը, տարբեր եղանակներով սփռելու դրանք և տարածելու ու ընդլայնելու թագավորության ավետարանը։ Ի՞նչ է նշանակում տարածել։ Դա նշանակում է փոխանցել Աստծու խոսքերը նրանց, ովքեր չեն ընդունել վերջին օրերի Աստծու գործը, թույլ տալ ավելի շատ մարդկանց իմանալ, որ Աստված նոր գործ է կատարում, և ապա վկայել նրանց Աստծու խոսքերի մասին, օգտագործել ձեր փորձառությունները՝ Աստծու գործին վկայելու համար, և նրանց ևս բերել նոր դարաշրջան. այս կերպ նրանք ճիշտ ձեզ պես կմտնեն նոր դարաշրջան։ Աստծու մտադրությունը պարզ է։ Նոր դարաշրջան մտնելը ոչ միայն ձեզ համար է, որ լսել եք Նրա խոսքերը, ընդունել դրանք և հետևել Նրան, այլև Նա ողջ մարդկությանը կառաջնորդի այս նոր դարաշրջան։ Սա է Աստծու մտադրությունը, և դա մի ճշմարտություն է, որն այժմ Աստծուն հետևող յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա։ Աստված նոր դարաշրջան չի առաջնորդում մարդկանց մի խմբի, փոքրիկ խմբավորման կամ փոքր էթնիկ խմբի. ավելի շուտ, Նա մտադիր է ողջ մարդկությանն առաջնորդել դեպի նոր դարաշրջան։ Ինչպե՞ս կարելի է հասնել այս նպատակին։ (Ավետարանը լայնորեն քարոզելով)։ Իսկապես, դրան պետք է հասնել ավետարանը լայնորեն քարոզելով՝ օգտագործելով տարբեր մեթոդներ և ուղիներ՝ ավետարանը լայնորեն քարոզելու համար։ Ավետարանը լայնորեն քարոզելու մասին խոսելը հեշտ է, բայց հատկապես ինչպե՞ս պետք է դա արվի։ (Դա պահանջում է մարդու համագործակցությունը)։ Ճիշտ այդպես, սա պահանջում է մարդու համագործակցությունը։ Եթե մարդիկ միշտ կառչում են իրենց սրտերում եղած որոշ հին բաներից, թաքցնում են որոշակի աղավաղված տարրեր, բռնվում են հին կանոններից և կիրարկումներից, բայց լուրջ չեն վերաբերվում ավետարանի աշխատանքին և չեն ընդունում Աստծու հանձնարարությունը՝ ավետարանի աշխատանքը համարելով իրենց հետ կապ չունեցող, կարո՞ղ են արդյոք նման մարդիկ առաջխաղացվել և օգտագործվել Աստծու կողմից։ Կարո՞ղ են նրանք Աստծու առաջ ապրելու որակավորումներ ունենալ։ Կարո՞ղ են նրանք ստանալ Աստծու հավանությունը։ Բացարձակապես ոչ։ Հետևաբար, Ես պետք է խրատեմ ձեզ ձեր մտածելակերպի վերաբերյալ՝ նկատի առնելով ցանկացած տարր, որը չեք հասկանում, և անխոնջ կերպով բացատրեմ առնչվող ճշմարտությունները, մինչև ըմբռնեք դրանք։ Անկախ նրանից, թե որքան թմրած և բթամիտ կարող եք լինել, Ես պետք է շարունակեմ խոսել ձեզ հետ և ստիպեմ հասկանալ, որ սա Աստծու մտադրությունն է, այն պարտավորությունն է, որը պետք է կատարեք, և դա է այս կյանքում ձեր առաքելությունն ու պարտականությունը։ Եթե դու ուշադրություն չես դարձնում Իմ ասածին կամ չես հասկանում այն, Ես պետք է շարունակեմ խոսել։ Նույնիսկ եթե հոգնել ես դրանից, Ես ստիպված եմ շարունակել խոսել, մինչև հասկանաս ճշմարտությունը։ Ո՞րն է ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն է, ինչ Աստված արտահայտում է. դա Աստծու մտադրություններն են, Աստծու պահանջները մարդկության համար և ճշմարտության իրականությունը, որը նոր դարաշրջանի մարդիկ պետք է ունենան։ Ինչպե՞ս պետք է մարդիկ վերաբերվեն Աստծու մտադրություններին։ Նրանք պետք է անվերապահորեն և բացարձակապես ընդունեն դրանք, ապա հնազանդվեն և համագործակցեն՝ դրանով իսկ բավարարելով Աստծու մտադրությունները։ Սա է մարդու պարտականությունը։ Հասկանո՞ւմ եք, երբ Ես այսպես եմ ասում։ Ոմանք գուցե ասեն. «Օ՜, Աստված պահանջում է, որ մարդիկ ընդունեն Իր հանձնարարությունը, բայց ի՞նչ կապ ունի դա մեզ պես աննշան անհատների հետ»։ Կարծում եք՝ դա որևէ կապ ունի՞ նրանց հետ։ (Այո, ունի)։ Ի՞նչ կապ ունի դա նրանց հետ։ Թույլ տվեք բացատրել։ Աստված Արարիչն է, իսկ մարդիկ Նրա արարածներն են։ Ո՞րն է «արարելու» և «արարվածի» միջև կապը։ Դա գործելու և ներգործության ենթարկվելու, արարելու և արարված լինելու միջև կապն է։ Քանի որ Արարչի մտադրությունները հայտնի են դարձել քեզ, ի՞նչ վերաբերմունքով պետք է արձագանքես։ (Ընդունել դրանք և համագործակցել իմ ողջ ուժով)։ Ճիշտ այդպես, դու պետք է հնազանդվես դրանց և ընդունես դրանք՝ համագործակցելով քո ողջ ուժով, անկախ գնից։ Արդյո՞ք այս համագործակցությունը ներառում է ճշմարտությունը փնտրելը։ Արդյո՞ք այն ներառում է ճշմարտությունը հասկանալը։ Այն երկուսն էլ ներառում է։ Քանի որ հասկանում ես Աստծու պահանջներն ու հանձնարարությունը, և դրանք կապված են առաքելությանդ հետ, դրանք քո պարտավորությունն են. քանի որ դու գիտես սա, պետք է ընդունես այն։ Սա այն է, ինչ պետք է անի խիղճ և ողջամտություն ունեցող մարդը։ Եթե գիտես Աստծու պահանջներն ու հանձնարարությունը, բայց չես կարող ընդունել դրանք, ապա զուրկ ես թե՛ խղճից, և թե՛ ողջամտությունից ու արժանի չես մարդ կոչվելու։ Որոշ մարդիկ գուցե դեռ չհասկանան՝ մտածելով. «Ի՞նչ կապ ունեն Աստծու մտադրությունները մեզ հետ»։ Եթե Աստծու մտադրությունները ոչ մի կապ չունեն քեզ հետ, ապա դու Աստծու հետևորդ կամ Աստծու տան անդամ չես։ Օրինակ՝ քո ծնողները ծնել են քեզ և մեծացրել են երկար տարիներ. դու կերել ես նրանց ուտելիքը, ապրել ես նրանց տանը և ծախսել ես նրանց փողը։ Բայց երբ տանը խնդիր է առաջանում, և ասում ես, որ դա քեզ հետ կապ չունի, անտեսում ես այն և պարզապես փախչում, ի՞նչ տեսակ թշվառական ես։ Ասել, որ օտար ես, հաճելի է հնչում. իրականում դու ապստամբ թշվառական ես, մարդկային հագուստով մի գազան, որ անասունից էլ ցածր է։ Աստծու մտադրությունը պարզ է դարձել քեզ, և Աստված ասում է. «Դուք ընդունել եք աշխատանքի այս փուլը, և Ես այս խոսքերն առաջինը հենց ձե՛զ եմ տվել, որպեսզի առաջինը դո՛ւք լսեք դրանք, և դուք լսել եք, հասկացել և ըմբռնել եք դրանք։ Այժմ Ես նաև կասեմ Իմ մտադրությունը և Իմ պահանջը ձեզ համար։ Դուք պետք է տարածեք Իմ գործը, Իմ խոսքերը և այն բաները, որոնք Ես պատրաստվում եմ իրագործելու, որպեսզի թույլ տաք ողջ մարդկությանը լսել Իմ ձայնը. դուք պետք է տարածեք թագավորության Իմ ավետարանը՝ թույլ տալու համար ողջ մարդկությանն արագորեն ընդունել Աստծու գործը և մտնել Թագավորության դարաշրջան։ Սա է Աստծու մտադրությունն ու պահանջը»։ Ինչպե՞ս պետք է խորհես սա լսելիս։ Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենաս։ Ինչպիսի՞ ընտրություն պետք է անես։ Ինչպե՞ս պետք է կատարես այն պարտավորությունը, որն արարածը պետք է կատարի։ Որոշ մարդիկ գուցե զգան, որ հոգսը ծանր է, բայց միայն զգալը բավարար չէ. քեզ անհրաժեշտ է գործողություն և իրական հասկացողություն։ Դու պետք է աղոթես Աստծուն այսպես. «Ո՜վ Աստված, Դու ինձ ես վստահել ավետարանը քարոզելու պատասխանատվությունը. սա Քո փառաբանումն է։ Թեև ես չափազանց քիչ եմ հասկանում ճշմարտությունը, պատրաստ եմ անելու հնարավոր ամեն ինչ՝ այս հանձնարարությունը կատարելու համար։ Ես լսել եմ այնքան շատ քարոզներ և հասկացել եմ որոշ ճշմարտություններ. այս ամենը Քո օրհնությունն է, և այժմ ես ունեմ այս պատասխանատվությունը՝ վկայություն կրելու Աստծու խոսքերի և գործի համար, որպեսզի կատարեմ այս հանձնարարությունը»։ Դա ճիշտ է. երբ մարդիկ Աստծուն ենթարկվող սիրտ ունեն, Նա առաջնորդում է նրանց։ Աստված արդեն հստակորեն ասել է մարդկանց, որ Աստծու ավետարանը տարածելը պարտականություն և պատասխանատվություն է, որից ոչ ոք չի կարող խուսափել։ Դա ցմահ պարտավորություն է, յուրաքանչյուր արարածի պարտավորությունը։ Արդյո՞ք այս խոսքերը պարունակում են Աստծու հրամանը։ Արդյո՞ք դրանք պարունակում են Նրա հորդորը։ (Այո, պարունակում են)։ Արդյո՞ք պարունակում են Աստծու մտադրությունը։ (Այո)։ Արդյո՞ք պարունակում են ճշմարտություններ, որոնք մարդիկ պետք է հասկանան։ (Այո); Արդյո՞ք այստեղ կան կիրարկման սկզբունքներ և ուղիներ, որոնց կարելի է հետևել։ (Այո)։ Ընդհանուր առմամբ քանի՞ կետ նշեցի Ես։ (Չորս կետ. առաջինն Աստծու հրամանն ու հորդորն է։ Երկրորդն Աստծու մտադրությունն է։ Երրորդը ճշմարտություններն են, որոնք մենք պետք է հասկանանք։ Չորրորդը կիրարկման սկզբունքներն ու ուղիներն են, որոնց պետք է հետևել։) Ճիշտ այդպես. ընդհանուր առմամբ Ես նշել եմ այս չորս կետերը։ Հաջորդիվ, եկեք հաղորդակցվենք յուրաքանչյուրի կոնկրետ բովանդակության շուրջ։
Առաջին կետն Աստծու հրամանն է։ Ո՞րն է Աստծու հրամանը։ (Տարածել թագավորության ավետարանը)։ Դա թագավորության ավետարանը լայնորեն քարոզելն է։ Երկրորդ կետն Աստծու մտադրությունն է։ Ո՞րն է Աստծու մտադրությունը։ Դա ավելի շատ մարդկանց թույլ տալն է իմանալ, որ Աստված արդեն եկել է, որ Նա նոր գործ է կատարում, մտադիր է փոխել դարաշրջանը, ավարտել հին դարաշրջանը և մարդկությանն առաջնորդել նոր դարաշրջան։ Սա Աստծու մտադրությունն է, այնպես չէ՞։ Կարելի՞ է ասել, որ Աստծու մտադրությունն ավետարանը տարածելն է։ Դա այդքան պարզ չէ։ Ավետարանը տարածելն ունի վերջնական նպատակ և արդյունք. ո՞րը պետք է լինի դա։ (Ավելի շատ մարդկանց թույլ տալ իմանալ, որ Աստված եկել է, Նա նոր գործ է կատարում, մտադիր է ավարտել հին դարաշրջանը և ողջ մարդկությանն առաջնորդել նոր դարաշրջան)։ Դա ճիշտ է, ողջ մարդկությանն առաջնորդել նոր դարաշրջան։ Ի՞նչ ազդեցություն ունի սա մարդկության վրա։ Մարդկությունը մտնում է նոր դարաշրջան. այս դարաշրջանը վերափոխվում է։ Ուստի, ո՞րն է Աստծու մտադրությունը։ Խնդրում եմ, կրկնեք այն։ (Աստված մտադիր է փոխել դարաշրջանը, ավարտել հին դարաշրջանը և մարդկությանն առաջնորդել նոր դարաշրջան)։ Դուք չեք կարող ոչինչ բաց թողնել. արդյոք գրի՞ եք առել այս ամենը։ (Այո)։ Երրորդ կետն այն ճշմարտությունն է, որը մարդիկ պետք է հասկանան։ Ո՞րը պետք է լինի այս ճշմարտությունը։ (Ավետարանը քարոզելը յուրաքանչյուր արարածի պարտավորությունն ու պատասխանատվությունն է։) Դա է ճշմարտությունը։ Այս ճշմարտության մեջ այն, ինչ մարդիկ պետք է անեն, ավետարանը քարոզելու պարտավորությունն ընդունելն է և ապա այս պնդման մեջ կիրարկման սկզբունքներն ու ուղիները գտնելը։ Այս պնդումը ճշմարտությունն է մարդկանց համար։ Ո՞րն է պնդումը։ (Ավետարանը քարոզելը յուրաքանչյուր արարածի պարտավորությունն ու պատասխանատվությունն է։) Դա պետք է լինի պարտավորությունն ու առաքելությունը։ Ինչպե՞ս եք հասկանում պարտավորությունը և առաքելությունը։ Պարտավորությունն այն պատասխանատվությունն է, որը մարդը պետք է կատարի, և այն պատասխանատվությունը, որը մարդը պետք է կատարի, նաև նրա պարտավորությունն է։ Բայց առաքելությունն այլ է. այն ավելի մեծ է, ավելի տեղին, առավել խոր իմաստով և մեծ կշռով, քան պատասխանատվությունը։ Արդյոք գրի՞ եք առել սա։ (Այո)։ Հիմա Ես մի բան նկատեցի. այս բոլոր բովանդակությունները, որոնք մենք քննարկում ենք, պետք է գրավոր արձանագրվեն, նախքան դուք պատկերացում կկազմեք դրանց մասին։ Եթե դուք չգրեք դրանք, պարզապես այսպես լսելով նույնիսկ տպավորություն չի թողնի։ Ի՞նչէ սա վկայում։ Սա ցույց է տալիս, որ մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը. նրանք միայն ըմբռնում են վարդապետության մի մասը և գիտեն որոշակի ճշմարտությունների սահմանումը, հասկացությունն ու ուրվագիծը։ Երբ բանը հասնում է այս ճշմարտությունների կոնկրետ մանրամասներին, թե ինչպես կիրարկել և կիրառել դրանք, նրանք անտեղյակ են, այնպես չէ՞։ Քանզի ձեզանից շատերի համար երկու կամ երեք ժամ վարդապետության մասին խոսելը դժվար չէ, բայց երբ բանը հասնում է ճշմարտությունը կիրառելուն՝ իրավիճակները լուծելու համար, օգտագործելով ձեր փորձառաբար ապրած և հասկացած կիրարկման սկզբունքներն ու ուղիները, դա դժվար է։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Ճշմարտությունը չհասկանալը, այնպես չէ՞։ Այժմ անցնենք չորրորդ կետին։ Ո՞րն է չորրորդ կետը։ (Կիրարկման սկզբունքներն ու ուղիները, որոնց պետք է հետևել)։ Ինչպե՞ս են որոշվում այս սկզբունքներն ու ուղիները։ Դրանք որոշվում են երկու բանի հիման վրա. մեկն Աստծու մտադրությունն է, մյուսը՝ ճշմարտությունը։ Սրանք այն երկու բաներն են, որ մարդիկ պետք է հասկանան։ Օրինակ՝ եթե դժկամորեն ես քարոզում ավետարանը, երբ քեզ խնդրում են անել դա, իսկ Աստված ասում է, որ ավետարանը քարոզելն Իր մտադրությունն է, ի՞նչ պետք է անես։ Որո՞նք պետք է լինեն կիրարկման քո սկզբունքները։ Ինչպիսի՞ն պետք է լինի քո վերաբերմունքը։ Դու ամբողջովին պետք է հնազանդվես և ընդունես այն՝ առանց հրաժարվելու, առանց վերլուծության կամ զննման, առանց պատճառը հարցնելու։ Սա ճշմարիտ հնազանդություն է։ Դա մի կարևոր սկզբունք է, որին պետք է հետևել ճշմարտությունը կիրարկելիս։ Երբ մենք սահմանող ձևով խոսում ենք Աստծու մտադրության մասին, ինչի՞ն է դա սովորաբար վերաբերում։ Աստծու մտադրությունը հիմնականում Աստծու ցանկությունն է, Նրա գործողությունների նպատակը, աղբյուրը և մեկնարկի կետը։ Հոգևոր տերմիններով այն կոչվում է Նրա «մտադրությունը» կամ «տեսիլքը»։ Երբ Աստված հայտնում է Իր մտադրությունը քեզ, Նա տալիս է ընդհանուր ուղղություն՝ թույլ տալով իմանալ, թե ինչ է մտադիր անել։ Այնուամենայնիվ, եթե Աստված չտրամադրի մանրամասներ կամ սկզբունքներ, կիմանա՞ս արդյոք կիրարկման ճշգրիտ ուղին և ուղղությունը։ Չես իմանա։ Ահա թե ինչու, երբ Ես մարդկանց ասում եմ որևէ բան անել, նրանք, ովքեր գլուխ ունեն իրենց ուսերին, սիրտ և հոգի ունեն, այն ընդունելուց հետո անմիջապես կփնտրեն մանրամասները և թե ինչպես հատկապես անեն դա։ Նրանք, ովքեր գլուխ չունեն իրենց ուսերին, սիրտ և հոգի չունեն, գուցե մտածեն, որ դա հեշտ է, և շտապեն գործել՝ առանց սպասելու հետագա մանրամասների։ Ահա թե ինչ է նշանակում գլուխ չունենալ սեփական ուսերին և կուրորեն առաջադրանք կատարել։ Երբ հանձնարարություն ես ստանում Աստծուց և նպատակ ունես կատարելու քո պարտավորությունն ու ավարտելու առաքելությունդ, նախ պետք է հասկանաս Աստծու մտադրությունը։ Պետք է իմանաս, որ այս հանձնարարությունը գալիս է Աստծուց, դա Նրա մտադրությունն է, և պետք է ընդունես այն, հաշվի առնես և, ամենակարևորը, հնազանդվես դրան։ Երկրորդ՝ պետք է փնտրես, թե որ ճշմարտություններն է պետք հասկանալ այս պարտավորությունը կատարելու համար, որ սկզբունքներին պիտի հետևես, և ինչպես կիրարկես այնպես, որ օգուտ լինի Աստծու ընտրյալ մարդկանց և Աստծու տան գործին։ Սրանք են կիրարկման սկզբունքները։ Աստծու մտադրությունը հասկանալուց հետո դու պետք է անհապաղ փնտրես և հասկանաս այս պարտավորությունը կատարելու հետ կապված ճշմարտությունները և հասկանալուց հետո պարզես այս ճշմարտությունները կիրարկելու սկզբունքներն ու ուղին։ Ինչի՞ն են վերաբերում «սկզբունքները»։ Մասնավորապես, սկզբունքը վերաբերում է մի բանի, որի վրա ճշմարտությունը կիրարկելիս պետք է հիմնված լինի նպատակին հասնելը կամ արդյունքներ տալը։ Օրինակ՝ եթե քեզ հանձնարարված է գնել որևէ ապրանք, որո՞նք են կիրարկման հատուկ սկզբունքները։ Նախ, դու պետք է հասկանաս գնվող ապրանքի բնութագրերն ու մոդելը, որակի չափանիշները, որոնց այն պետք է բավարարի, և արդյոք գինը հարմար է։ Փնտրելու գործընթացում դու հստակություն ձեռք կբերես կիրարկման հատուկ սկզբունքների վերաբերյալ։ Այս սկզբունքները տրամադրում են քեզ մասշտաբ և շրջանակ. քանի դեռ մնում ես այս շրջանակում, քեզ հետ ամեն ինչ լավ կլինի։ Երբ հասկանում ես ապրանքի բնութագրերի, որակի և գնի վերաբերյալ հիմնական սկզբունքները, դա ցույց է տալիս, որ ըմբռնել ես այս առաջադրանքի համար պահանջվող չափանիշները։ Դա նշանակում է, որ դու ըստ էության սովորել ես ինչպես կիրարկել։ Ճշմարտությունը կիրարկելու համար մարդը պետք է ըմբռնի սկզբունքները. դրանք բանալին են, ամենահիմնական տարրը։ Երբ ըմբռնում ես քո պարտավորությունը կատարելու հիմնարար սկզբունքները, դա ցույց է տալիս, որ հասկանում ես այդ պարտավորությունը կատարելու համար պահանջվող չափանիշները։ Այս սկզբունքներին տիրապետելը հավասարազոր է ճշմարտությունը կիրարկել իմանալուն։ Ուստի, ի՞նչ հիմքի վրա է հաստատվում կիրարկելու այս ունակությունը։ Դա Աստծու մտադրությունը և ճշմարտությունը հասկանալու հիմքի վրա է։ Արդյոք ճշմարտությունը հասկանալ է համարվո՞ւմ, եթե գիտես միայն մեկ նախադասություն այն մասին, թե ինչ է Աստված պահանջում։ Ո՛չ, այդպես չէ։ Ի՞նչ չափանիշների պետք է բավարարել՝ ճշմարտությունը հասկացած համարվելու համար։ Դու պետք է հասկանաս քո պարտավորությունը կատարելու իմաստն ու արժեքը և երբ հստակեցնես այս երկու տեսանկյունները, հասկացած կլինես քո պարտավորությունը կատարելու ճշմարտությունը։ Ավելին, ճշմարտությունը հասկանալուց հետո պետք է նաև ըմբռնես քո պարտավորությունը կատարելու սկզբունքները և կիրարկման ուղիները։ Երբ կարողանաս ըմբռնել և կիրառել քո պարտավորությունը կատարելու սկզբունքները և երբեմն մի քիչ իմաստություն գործադրես, կարող ես ապահովել քո պարտավորությունը կատարելու արդյունավետությունը։ Ըմբռնելով այս սկզբունքները և գործելով դրանց համաձայն՝ դու ի վիճակի կլինես կիրարկելու ճշմարտությունը։ Եթե կատարում ես քո պարտավորությունը՝ առանց խառնելու որևէ մարդկային մտադրություն, եթե դա արվում է՝ բացարձակապես հնազանդվելով Աստծու պահանջներին և Աստծու տան աշխատանքային կարգավորումների համաձայն՝ լիովին համապատասխանելով Աստծու խոսքերին, ապա դու լիովին կատարել ես քո պարտավորությունը չափանիշի համաձայն, և նույնիսկ եթե արդյունքներում Աստծու պահանջների համեմատ լինեն որոշ անհամապատասխանություններ, սա դեռ համարվում է հասնել Աստծու պահանջներին։ Եթե քո պարտավորությունը կատարում ես լիովին սկզբունքների համաձայն, եթե հավատարիմ ես, ամեն ինչ անում ես քո կարողությունների ներածի չափով, ապա պարտավորության քո կատարումը լիովին համապատասխանում է Աստծու մտադրությանը։ Դու կատարել ես քո պարտավորությունը որպես արարած՝ ողջ սրտով, մտքով և ուժով, ինչն էլ այն արդյունքն է, որին հասնում են ճշմարտությունը կիրարկելով։ Հիմա կիրարկման սկզբունքներն ու ուղիներն ըմբռնելու համար ի՞նչը պետք է հասկանաս առաջինը՝ այս արդյունքին հասնելու համար։ (Նախ, պետք է հասկանանք Աստծու մտադրությունը, հետո ընդունենք և հնազանդվենք դրան ամբողջությամբ և առանց հրաժարվելու)։ Սա այն է, ինչ մարդիկ պետք է ունենան կիրարկման և վերաբերմունքի առումով։ Ի՞նչ պետք է հասկանալ հաջորդիվ։ Պետք է հասկանաս ճշմարտությունը, իսկ ճշմարտության մանրամասները կազմում են սկզբունքներն ու ուղիները։ Ըմբռնելու համար կիրարկման սկզբունքներն ու ուղիները, որոնց պետք է հետևես, առաջին բանը, որ պետք է հասկանաս, Աստծու մտադրությունն է, որին հաջորդում է ճշմարտությունը։ Սրանք երկու հիմնական կետերն են, իսկ մնացած ամեն ինչ բաղկացած է դրանցում պարունակվող մանրամասն բովանդակությունից։
Ավետարանը քարոզելու պարտավորությունը կատարողներին վերբերող առաջին դասակարգի քննարկումն առայժմ կավարտենք այստեղ։ Այսօր Ես որպես հավելում ավելացրի մի փոքր ավելին, որը որպես հուշում կծառայի նախորդ անգամ քննարկված հիմնական թեմայի համար։ Միևնույն ժամանակ, այն ծառայում է որպես նախազգուշացում՝ ստիպելու յուրաքանչյուրին գիտակցել այս ճշմարտության կարևորությունը, որպեսզի յուրաքանչյուր առաջադրանք, որով ներկայում զբաղված ես, և յուրաքանչյուր պարտավորություն, որը կատարում ես, ուղղվեն դեպի այս ուղղությունն ու նպատակը և իրականացվեն այս հիմքի վրա. բոլորը կապված են ավետարանը քարոզելու հետ։ Թեև դու առաջնագծում չես՝ շփվելով ավետարանը հավանական ընդունողների հետ, բոլոր պարտավորությունները, որոնք ներկայում կատարում ես, կարելի է ասել, որ վերաբերում են ավետարանի աշխատանքին։ Այս հիմքի վրա, մի՞թե յուրաքանչյուրը չպետք է ավելի հստակ և լուսավորված հասկացողություն ունենա ավետարանը քարոզելու հետ կապված ճշմարտության վերաբերյալ։ (Այո)։ Այսօրվա հավելման միջոցով հստակ պատկերացում կազմեցի՞ք ավետարանը քարոզելու պարտավորության կշռի և կարևորության մասին։ (Այո)։ Այդ դեպքում ապագայում այս ճշմարտության հանդեպ ո՞րն է ամենահարմար և ամենատեղին վերաբերմունքը։ Ավետարանը տարածելն Աստծու մտադրությունն է։ Աստված մտադիր է վերջ դնել այս հին դարաշրջանին և ավելի շատ մարդկանց բերել Իր առաջ՝ դուրս բերելով հին դարաշրջանից և առաջնորդելով դեպի նորը։ Սա Աստծու մտադրությունն է, և դա մի բան է, որը յուրաքանչյուրը պետք է հասկանա։ Ոմանք գուցե ասեն. «Ես հասկանում եմ, բայց չեմ կարողանում գտնել այն եռանդը, որն անհրաժեշտ է ավետարանը քարոզելու համար, և իմ դերը կատարելու սիրտ չունեմ»։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ (Մարդկայնության պակասը)։ Ճիշտ այդպես։ Դու ընդունում ես քեզ որպես արարած և Աստծու հետևորդ, բայց երբ խոսքը վերաբերում է Աստծու մտադրությանը, որի մասին Նա հաճախ հորդորում է բոլորին, Նրա հրատապ մտադրությանը, որը հստակորեն բացատրվում է բոլոր մարդկանց, եթե ուշադրություն չես դարձնում և ականջալուր չես լինում, ի՞նչ տեսակ մարդ է դա քեզ դարձնում։ Դա մարդկայնության պակասի դրսևորում է։ Դու ուզում ես Աստծուն պատվել որպես մեծագույնի և ասել, որ Նա քո Աստվածն է և քո Տերը, բայց երբ խոսքը վերաբերում է Աստծու մտադրությանը, ոչ մի հարգանք չես ցուցաբերում, ընդհանրապես հաշվի չես առնում։ Սա մարդկայնության պակաս է, և նման մարդն անսիրտ է։ Այս թեման ավարտվում է այստեղ։
Առաջնորդողների և աշխատողների սահմանումները և նրանց նշանակելու պատճառները
Հաջորդիվ, եկեք քննարկենք երկրորդ դասակարգը. նրանք, ովքեր կատարում են առաջնորդողների և աշխատողների պարտավորությունները։ Թեև նրանք քիչ են թվով, իրենց աշխատանքի բնույթով նման մարդիկ կարևոր դեր են խաղում։ Առաջնորդողների և աշխատողների պարտավորությունները ևս ներառում են շատ ճշմարտություններ. անգամ ավելի շատ, քան ավետարանը քարոզելը։ Ինչո՞ւ եմ Ես ասում սա։ Այս պարտավորությունների շրջանակը շատ լայն է։ Այս պարտավորությունների մի կողմն արտաքուստ ավետարանի աշխատանքը տարածելն է, իսկ մյուսը՝ ներքուստ Աստծու ընտրյալ մարդկանց ջրելն ու ապահովելը, եկեղեցական կյանքը լավ կառավարելը, ինչպես նաև եկեղեցական հարցերը կարգավորելը և ամեն տեսակ խնդիրներ լուծելը։ Այսինքն՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան ավելի շատ ճշմարտություններ, և կիրարկման որոշակի սկզբունքների վերաբերյալ նրանց հանդեպ ավելի խիստ պահանջներ են դրվում, և նրանց հարաբերությունն Աստծու հետ պետք է ավելի սերտ լինի։ Առաջնորդող կամ աշխատող լինելը ներառում է ճշմարտության տարբեր տեսանկյունների կիրարկում և մուտք, մարդկանց ընտրած ուղիները, ինչպես նաև շատ այլ կողմեր։ Ավետարանը քարոզելու պարտավորությունը կատարելու համեմատ՝ առաջնորդող կամ աշխատող լինելն ավելի սերտորեն կապված է կյանքի մուտքի հետ և նաև պահանջում է հասնել բնավորության փոփոխության։ Սա նշանակում է, որ տարբեր ճշմարտությունները, որոնք վերաբերում են առաջնորդողների աշխատանքը լավագույնս կատարելուն, թվով ու ընդգրկումով ավելի մեծ են։ Սակայն անկախ նրանից, թե որքան շատ են դրանք, դեռևս ներառված են մի քանի հիմնական թեմաների մեջ, ուստի եկեք անցնենք դրանց վրայով կետ առ կետ, և դուք աստիճանաբար կհասկանաք դրանք։ Եկեք սկսենք՝ խոսելով առաջնորդողների և աշխատողների սահմանման մասին։ Ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանել նրանց։ Սահմանումը համարժեք է ինչ-որ բանի դիրքավորմանը, այսինքն՝ այն ասում է մարդկանց այս պարտավորությունների բնույթն ու պատասխանատվությունների շրջանակը, ինչպես նաև նրանց կոչումները. այլ խոսքերով՝ ինչպես անվանել նրանց։ Ճշգրտորեն սահմանելով այս պարտավորությունները՝ մարդիկ կարող են մտավոր հստակություն ձեռք բերել այն դիրքի վերաբերյալ, որն այս դասակարգի մարդիկ ունեն Աստծու մտքում, ինչ է Նա պահանջում նրանցից, և ինչ պահանջներ ունի նրանց այս պարտավորությունների կատարման համար, ինչ ուղի պետք է նրանք ընտրեն և ինչ սկզբունքներ կիրարկեն։ Անկախ նրանից՝ նրանք երիտասարդ են, թե ծեր, բարձր և ազնվական, թե ցածր և աննշան դիրք ունեն, և անկախ նրանց ծագումից, ամեն դեպքում, նման մարդկանց համար Աստված ունի պահանջվող չափանիշներ։ Այլ կերպ ասած՝ կան ճշմարտություններ, որոնք նման պարտավորություններ կատարող մարդիկ պետք է հասկանան. կան ճշմարտության սկզբունքներ, որոնք նրանք պետք է ըմբռնեն և կիրարկեն, և կա որոշակի ուղի, որին պետք է հետևեն։ Ուստի, ինչպե՞ս են սովորաբար սահմանվում Աստծու հետևորդների միջից ընտրվածները՝ առաջնորդելու և աշխատելու համար։ Ո՞րն է ճշգրիտ սահմանումը։ Ի՞նչն են մարդիկ համարում սահմանում։ Եվ կոնկրետ ի՞նչ դիրք են զբաղեցնում նման մարդիկ ուրիշների սրտերում։ Մի՞թե սա կապված չէ նման մարդկանց ինքնությունն ու կարգավիճակը սահմանելու հետ։ Ինչպե՞ս են ուրիշները մարդկանց այս խմբին դիրքավորում իրենց սրտերում։ Որպես առաքյալնե՞ր։ Ո՛չ։ Որպես աշակերտնե՞ր։ Որպես աշակերտներ` նույնպես ո՛չ։ Կա՞ որևէ մեկը, ով նրանց հովիվներ է անվանում։ (Այո՛)։ Արդյոք «հովիվներ»-ը հարմար կոչո՞ւմ է։ (Այդպես չէ)։ Ինչո՞ւ այդպես չէ։ (Դա սխալ դիրքորոշում է)։ Արդյո՞ք մարդիկ ի վիճակի են ստանձնելու հովիվների դերը։ (Ո՛չ)։ Քանի որ նրանք առաքյալներ կամ աշակերտներ չեն, և «հովիվներ»-ը նույնպես տեղին չէ, կոնկրետ ո՞րն է այս պարտավորությունները կատարող մարդկանց համար ամենահարմար անվանումը։ Ո՞րն է ավելի դիպուկ տերմինը։ (Պահապաններ)։ Արդյոք «պահապաններ»-ը հարմա՞ր է։ Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում այս կոչման և «հովիվներ»-ի միջև։ Դա վերամբարձ անուն է, բայց այն աշխատանքը, որն այս մարդիկ կատարում են, բավականին աննշան է։ Այս կոչումներից ոչ մեկը հարմար չէ։ Ուստի, հիմնվելով այս մարդկանց կատարած պարտավորությունների բնույթի վրա, ո՞րն է ավելի դիպուկ անունն ու սահմանումը։ Որո՞նք են նման մարդկանց սահմանելու սկզբունքները։ Սահմանումը պետք է համապատասխանի նրանց աշխատանքի բնույթին, ինչպես նաև նրանց ինքնությանն ու կարգավիճակին, և այն պետք է լինի ճիշտ տեղին և ոչ չափազանց վեհ։ Եթե մենք սահմանեինք այս մարդկանց որպես «առաքյալներ», արդյո՞ք դա չափազանց մեծազդու չէր լինի։ (Այո)։ Կամ ի՞նչ կասեք «պահապաններ»-ի մասին։ (Դա է՛լ ավելի մեծազդու է)։ Արդյո՞ք դու ունակ ես հսկելու մարդկանց։ Եթե ոչ, դու պահապան չես։ Ի՞նչ կասեք «հովիվներ»-ի մասին։ Ինչի՞ն է վերաբերում «հովիվներ»-ը։ (Մարդկանց, ովքեր հոգ են տանում հոտի մասին)։ Այն վերաբերում է մարդկանց, ովքեր հոգ են տանում և հսկում են ոչխարների հոտը։ Անունն իրականում համապատասխանում է այս խմբին՝ պարզապես հիմնվելով նրանց աշխատանքի բնույթի վրա։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն, թե ինչ կարող են մեր օրերում մարդիկ կրել իրենց ուսերին, ինչի կարող են հասնել, և նրանց ապականված բնավորությունները՝ արդյոք «հովիվներ» կոչումը հարմա՞ր է։ (Ո՛չ)։ Այն մի փոքր մեծազդու է։ Նրանք ոչ ունակ են դրան, ոչ էլ դա համապատասխանում է մեր օրերում մարդկանց կատարած աշխատանքի բնույթին կամ շրջանակին։ Ակնհայտ է, որ այս կոչումը չի համապատասխանում նրանց։ Ուստի, ո՞րն է այս դասակարգի մարդկանց սահմանելու ամենահարմար ձևը։ (Որպես առաջնորդողներ և աշխատողներ։) Այս արտահայտությունը համեմատաբար հարմար է։
Ո՞րն է առաջնորդողներ և աշխատողներ հանդիսացող մարդկանց դասակարգի ի հայտ գալու պատճառը։ Ինչպե՞ս նրանք ի հայտ եկան։ Մեծ մասշտաբով՝ նրանք անհրաժեշտ են Աստծու աշխատանքի համար. ավելի փոքր մասշտաբով՝ նրանք անհրաժեշտ են եկեղեցու աշխատանքի և Աստծու ընտրյալ մարդկանց համար։ Անկախ նրանց ինքնությունից կամ կարգավիճակից և անկախ նրանից, թե ինչ դեր են խաղում, նրանք հավասար են Աստծու ընտրյալ մարդկանց սովորական անդամներին. նրանց ինքնությունն ու կարգավիճակն Աստծու առաջ նույնն են։ Թեև «առաջնորդողներ և աշխատողներ» տերմինը գոյություն ունի եկեղեցում, և թեև այս անհատները «առաջնորդողներ» և «աշխատողներ» են, որ կատարում են այլ պարտավորություններ, քան իրենց եղբայրներն ու քույրերը, նրանց «արարածներ» կոչումն Աստծու առաջ դեռ նույնն է. այս ինքնությունը չի փոխվի։ Առաջնորդողների և աշխատողների ու Աստծու ընտրյալ մարդկանց սովորական անդամների միջև տարբերությունը միայն հատուկ բնութագիր է այն պարտավորություններում, որոնք նրանք կատարում են։ Այս հատուկ բնութագիրը դրսևորվում է գլխավորապես նրանց առաջնորդող դերերում։ Օրինակ՝ անկախ նրանից, թե քանի մարդ ունի եկեղեցին, առաջնորդողը գլուխն է։ Ուստի, ի՞նչ դեր է խաղում այս առաջնորդողն անդամների շրջանում։ Նրանք եկեղեցում առաջնորդում են Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց։ Ուստի, ի՞նչ ազդեցություն ունեն նրանք ողջ եկեղեցու վրա։ Եթե այս առաջնորդողը սխալ ուղի ընտրի, եկեղեցում բոլորը կհետևեն նրա սխալ ուղիով, ինչը հսկայական ազդեցություն կունենա եկեղեցում Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց վրա։ Վերցնենք Պողոսին՝ որպես օրինակ։ Նա առաջնորդեց իր հիմնադրած շատ եկեղեցիները և Աստծու ընտրյալ մարդկանց։ Երբ Պողոսը մոլորվեց, եկեղեցիները և Աստծու ընտրյալ մարդիկ, որոնց նա առաջնորդում էր, նույնպես մոլորվեցին։ Ուստի, երբ առաջնորդողներն ընտրում են իրենց սեփական շեղված ուղին, դա ազդում է ոչ միայն նրանց վրա, այլ նաև եկեղեցիների և Աստծու ընտրած մարդկանց վրա, որոնց նրանք առաջնորդում են։ Եթե առաջնորդողը ճիշտ մարդ է, մեկը, ով քայլում է ճիշտ ուղով և ձգտում ու կիրարկում է ճշմարտությունը, ապա մարդիկ, որոնց նա առաջնորդում է, բնականոն կերպով կուտեն և կխմեն Աստծու խոսքերը և բնականոն կերպով կձգտեն ճշմարտությանը, միևնույն ժամանակ, առաջնորդողի կյանքի փորձառությունն ու առաջընթացը տեսանելի կլինեն ուրիշներին և ազդեցություն կունենան նրանց վրա։ Ուստի, ո՞րն է այն ճիշտ ուղին, որով առաջնորդողը պետք է քայլի։ Դա ուրիշներին դեպի ճշմարտության հասկացողություն և ճշմարտության մուտք առաջնորդել կարողանալն է և ուրիշներին Աստծու առաջ առաջնորդելը։ Ո՞րն է սխալ ուղին։ Դա կարգավիճակի, փառքի և շահի ձգտելն է, հաճախ ինքն իրեն ցուցադրելը և ինքն իր համար վկայություն կրելը՝ երբեք վկայություն չկրելով Աստծու համար։ Ի՞նչ ազդեցություն ունի սա Աստծու ընտրյալ մարդկանց վրա։ (Դա նրանց բերում է իրենց առաջ)։ Նրանք կշեղվեն Աստծուց և կընկնեն այս առաջնորդողի վերահսկողության տակ։ Եթե մարդկանց առաջնորդում ես գալ քո առաջ, ապա նրանց տանում ես ապականված մարդու առաջ և առաջնորդում ես գալ Սատանայի առաջ, ոչ թե Աստծու։ Միայն մարդկանց դեպի ճշմարտություն առաջնորդելն է Աստծու առաջ առաջնորդել։ Առաջնորդողներն ու աշխատողները, անկախ նրանից՝ քայլում են ճիշտ ուղով, թե սխալ, անմիջական ազդեցություն ունեն Աստծու ընտրյալ մարդկանց վրա։ Քանի դեռ նրանք չեն հասկացել ճշմարտությունը, Աստծու ընտրյալ մարդկանց մեծամասնությունը կուրորեն է հետևում։ Առաջնորդողը կարող է լինել լավ մարդ, և նրանք կհետևեն նրան. առաջնորդողը կարող է լինել վատ մարդ, նրանք նույնպես կհետևեն նրան. մարդիկ չեն տարբերակում։ Ինչպես իրենց առաջնորդում են, այնպես էլ հետևում են՝ անկախ նրանից, թե ով է առաջնորդողը։ Եվ ուստի վճռորոշ է, որ եկեղեցիները որպես առաջնորդողների ընտրեն լավ մարդկանց։ Աստծուն հավատացող յուրաքանչյուր մարդու անցած ուղին անմիջականորեն կապված է նրանց առաջնորդողների անցած ուղու հետ և կարող է տարբեր աստիճաններով ներգործության ենթարկվել այդ առաջնորդողների և աշխատողների կողմից։ Եկեք սկսենք հաղորդակցվել այս երկու գծերով առաջնորդողների և աշխատողների պարտավորություններում ներգրավված տարբեր ճշմարտությունների շուրջ. ճիշտ ուղին՝ մի կողմից, և սխալ ուղին՝ մյուս կողմից։ Այս երկուսից որի՞ շուրջ նախ պետք է մենք հաղորդակցվենք։ (Սխալ ուղու)։ Ինչո՞ւ եք ընտրում սա։ Արդյո՞ք ավելի լավ է նախ քննարկել ճիշտ ուղին, թե՞ սխալ ուղին։ (Սխալը)։ Իրականում երկուսն էլ ճիշտ են, բայց այն, թե որը մենք կքննարկենք առաջինը, տարբեր ազդեցություն կունենա։ Եթե սկսենք սխալ ուղին քննարկելուց, մարդիկ կարող են դրա մեջ ավելին բացահայտել ճիշտ ուղու մասին և նաև պարզել շատ բացասական բաներ կամ գիտելիքներ, որոնք կարող են օգտագործել՝ իրենք իրենց հորդորելու համար։ Նրանք կարող են դրական ինչ-որ բան քաղել դրանից, և եթե մենք այնուհետև շարունակենք քննարկել ճիշտ ուղին, մարդիկ կկարողանան ավելի խոր մակարդակով և ավելի արագ ըմբռնել դրականը։ Հիմնականում այս մոտեցումն իրագործելի է, և այն օգտակար է մարդկանց համար։ Հետևաբար, եկեք սկսենք սխալ ուղին քննարկելուց։
Մարդկանց վերահսկելու հակաքրիստոսների մեթոդները
Երբ մարդն ընտրվել է որպես առաջնորդող կամ աշխատող և սկսել է կատարել իր պարտավորությունները, արդյոք պե՞տք է որոշակի կեցվածք որդեգրի։ Ոմանք հարցնում են․ «Ի՞նչ կեցվածք։ Բարձրանալու են ամպերի վրա՞, թե՞ հրամայեն քամուն ու անձրևին»։ Ոչ մեկն էլ ճիշտ չէ։ Թեև չպետք է բարձրանան ամպերի վրա կամ հրամայեն քամուն ու անձրևին և, անշուշտ, չպետք է գոռան տանիքներից, քանի որ ապականված մարդկային էակ են՝ Սատանայի ապականված խառնվածքով և էությամբ, բայց նման ժամանակներում յուրաքանչյուր մարդ հոգու խորքում իսկապես զգում է որոտընդոստ ուժ։ Նրանք բոլորն ունեն վեհ փառասիրական ձգտումներ և կարիերայում հաջողության հասնելու, իրենց հմտությունները ցուցադրելու, հանրային մեծ ուշադություն գրավելու և իրենց ողջ եռանդը ներդնելու մղում են զգում։ Առայժմ չքննարկենք՝ արդյոք այս տեսակ մղումը ճիշտ է, թե սխալ։ Երբ ինչ-որ մեկն ընտրվում է որպես առաջնորդող կամ աշխատող, հոգու խորքում շատ բարդ զգացմունքներ է տածում։ Ի՞նչ նկատի ունեմ բարդ ասելով։ Ոմանք կարծում են՝ ամենևին հեշտ չէ որպես առաջնորդող ընտրվելը, և թեև վստահ չեն, թե արդյոք կարող են լավ աշխատանք կատարել և չգիտեն՝ ինչպիսին կլինի իրենց ապագա ուղին, բայց նրանց ներհատուկ բնությունն այնպիսին է, որ շատ ուրախ են այս հնարավորության համար, շատ երջանիկ են ընդունելու այս պատվավոր պատասխանատվությունը և ծանր բեռը։ Բացի այդ, հոգու խորքում փոքր-ինչ ինքնագոհ և բախտավոր են զգում։ Ինչի՞ համար են բախտավոր զգում։ Նրանք կարծում են․ «Ես ընտրվեցի տասնյակ ուրիշների միջից․ հաստատ բավականին աչքի ընկնող և ընդունակ եմ։ Հաստատ սովորական մարդկանցից լավ ն եմ և ավելի լավ ըմբռնում ու ավելի շատ հոգևոր հասկացողություն ունեմ, քան մեծամասնությունը։ Երկար տարիներ հավատացել եմ աստծուն և շատ եմ ծախսվել ու ջանքեր թափել։ Փաստերն ապացուցում են, որ որակավորված եմ առաջնորդելու եկեղեցում՝ ուղղորդելով մարդկանց մտնել Աստծու խոսքերի մեջ և հասկանալ ճշմարտությունը։ Կան այնքան շատ մարդիկ, որոնք ինձանից ավելի խելացի են, ավելի կրթված և ավելի ճարտար, ուստի ինչո՞ւ ես ընտրվեցի նրանց փոխարեն։ Դա ցույց է տալիս, որ ընդունակ եմ և լավ մարդկայնություն ունեմ։ Սա աստծու շնորհն է»։ Սա նրանց ներքին մենախոսությունն է։ «Աստծու շնորհն» ավելացվում է վերջում, բայց իրականում նրանց ճշմարիտ մտքերն ու ճշմարիտ հասկացողությունը նրանց մենախոսության առաջին մասում են։ Մտածում են․ «Նույնիսկ եթե չմրցեցի կամ չպայքարեցի սրա համար, միևնույն է, ընտրվեցի։ Եվ ի՞նչ պետք է անեմ հիմա։ Չեմ կարող հուսախաբ անել բոլորին, պետք է ողջ եռանդս ներդնեմ»։ Իսկ ինչպե՞ս են ներդնում ողջ եռանդը։ Աշխատանքի առաջին օրը յուրաքանչյուր թիմի վերակացուներին կանչում են միասին հավաքույթի և որոշակի կեցվածք ու էներգիա ունեն։ Ինչպիսի՞ էներգիա։ Գործում են արագ և վճռականորեն, իրենց խոսքի տերն են՝ փափագելով տպավորիչ մեկնարկ։ Նախ՝ փորձում են բոլորին ցույց տալ, թե որքան ընդունակ են, ապա՝ փորձում են ստիպել մարդկանց զանազանել և լքել իրենց նախորդին։ Ասում են․ «Այսօր եկեք նախ որոշ ժամանակ տրամադրենք իմ նախորդին մանրամասն վերլուծելուն, օրինակ՝ այն ձևերը, որոնցով նա կաշկանդում էր մարդկանց, աշխատանքի որ կողմերում էր թերանում կամ անտարբեր, և այլն․ կարող ենք հաղորդակցվել այս բոլոր բաների շուրջ։ Երբ ավարտենք հաղորդակցվելը, և հստակ զանազանություն ունենաք նախորդ առաջնորդողի վերաբերյալ, ի վիճակի լինեք լքելու նրան, այլևս կաշկանդված չլինեք նրանից և այլևս չկարոտեք նրան, ապա կարող եք համարվել հասկացողություն ունեցող և աստծուն հավատարիմ ու հնազանդվող։ Այսօրվա հավաքույթը կսկսենք նախորդ կեղծ առաջնորդողին և հակաքրիստոսին քննադատելով։ Եկեք մերկացնենք նրան»։ Ի պատասխան՝ բոլորն ասում են, որ արդեն հաղորդակցվել են այս մասին և զանազանել են, որ նախորդը կեղծ առաջնորդող և հակաքրիստոս էր, ուստի մերկացնելու ոչինչ չունեն։ Բայց այս նոր առաջնորդողները չեն համաձայնվում և սկսում են առանձնացնել մարդկանց ու համոզում հաղորդակցվել։ Որոշ մարդկանց հաղորդակցությունը նրանց սրտով չէ, ուստի խնդրում են եղբայրներից և քույրերից մեկին, որ ամենից մտերիմ էր նախկին առաջնորդողի հետ, մերկացնել և մանրամասն վերլուծել նրան, բայց այս հաղորդակցությունը լսելուց հետո այս նոր առաջնորդողները մտածում են․ «Այս մարդը զանազանություն չունի նախորդիս վերաբերյալ և ոչ էլ լքել է նրան։ Կարծես թե նա դեռ տեղ ունի այս մարդու սրտում։ Սա բացարձակապես անընդունելի է․ այսօր պետք է միջոց գտնեմ՝ նախորդիս ամբողջությամբ մերկացնելու համար»։ Դրանից հետո կանչում են մեկին, որ ամենավատ հարաբերությունների մեջ էր նախորդ առաջնորդողի հետ, որպեսզի վեր կենա և մերկացնի նրան։ Երբ այդ մարդը մերկացնում է նախորդ առաջնորդողին, բավարարվում են և մտածում, որ այս մարդն արժանի է զարգացման։ Եվ ի՞նչ են ուզում զարգացնել։ Ուզում են զարգացնել մեղսակցի, զարգացնել իրենց սեփական ուժերը։ Ահա թե ինչպես է անցնում առաջին հավաքույթը։ Եվ կարո՞ղ են արդյոք հասնել իրենց նպատակին այս հավաքույթից հետո։ Ոչ այնքան հիմնովին կամ այնքան արագ։ Ի՞նչ դավեր են նյութում իրենց սրտերում։ «Ոչինչ ավելի անըմբռնելի չէ, քան մարդկային սիրտը, և ոչինչ ավելի չարագուշակ չէ։ Պետք է պարզեմ, թե ամեն մեկն ինչ է մտածում իմ նախորդի մասին, և պետք է հստակ իմանամ, թե ինչ են մտածում իմ մասին, արդյոք գիտեն իմ անցյալի մասին և արդյոք գիտեն իմ մասին ամենայն մանրամասնությամբ, և ի վերջո ցույց տամ բոլորին, որ ինձ հետ կատակ անել չի կարելի։ Բայց պետք է զգուշորեն ընտրեմ իմ մեթոդներն ու մարտավարությունը։ Չեմ կարող բացահայտել մտադրություններս, պետք է թաքցնեմ դրանք»։ Իսկ որտեղի՞ց են բխում այս բոլոր մտքերը, աշխատանքի մեթոդները և դրդապատճառները։ Նրանց սատանայական բնությունից։ Դուք ունե՞ք նման դրսևորումներ։ Այն օրը, երբ ընտրվեցիք որպես առաջնորդողներ կամ աշխատողներ, գուցե սկսել եք նրանից, որ զգուշացրել եք ինքներդ ձեզ չբռնել սխալ ուղին, չքայլել կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների ուղիով։ Գուցե ասել եք ինքներդ ձեզ, որ պետք է մի կողմ դնեք կարգավիճակը և չաշխատեք հանուն ձեր սեփական համբավի, շահի կամ կարգավիճակի կամ աշխատելիս չառաջնորդվեք ցանկությամբ, այլ փոխարենը քրտնաջան աշխատեք՝ կատարելու ձեր պարտավորությունները և հավատարիմ լինեք Աստծուն։ Սակայն ժամանակի ընթացքում առաջ են գալիս այնպիսիք, որոնք չեն կարողանում զսպել իրենց, և հենց որ խոսում կամ գործում են, նրանց նպատակը շատ պարզ է դառնում․ անմիջապես փորձում են ամրապնդել սեփական կարգավիճակը և շահել մարդկանց սրտերը։ Հենց ինչ-որ մեկը դժգոհության կամ չենթարկման ամենաչնչին ակնարկ է դրսևորում, դա զայրացնում է նրանց, և թեև գուցե բացահայտորեն չմերժեն այդ մարդուն կամ չհարձակվեն նրա վրա, հոգու խորքում մեծ հակակրանք են զգում նրա հանդեպ։ Ինչպե՞ս են դրսևորում հակակրանքի այս զգացումը։ (Անտեսում են այդ անձին։) Նրանց անտեսելը լուռ դրսևորում է, ուստի ի՞նչ հատուկ գործողություններ է ներառում հակակրանքը։ Օրինակ՝ հավաքույթների ժամանակ իրենց դիմաց նստեցնում են այն մարդկանց, որոնց հավանում են, և պատճառ են գտնում իրենց դուր չեկող մարդկանց մի կողմ նստեցնելու համար։ Արդյոք սա հարձակո՞ւմ է։ (Այո։) Սա նրանց հարձակման սկիզբն է։ Գործողություն են ձեռնարկում, այնպես չէ՞։ (Այո։) Գործողություններն ավելի լուրջ և ծանր են, քան բառերը կամ մտքերը։ Ինչո՞ւ են դրանք ավելի ծանր։ Ինչ-որ բան մտածելը, բայց չգործելը բխում է մարդու մտքից ու մտածողությունից։ Բայց գործողություն լինելուն պես այն դառնում է փաստ։ Երբ այն վարքագիծ է դառնում, դա ոչ միայն Սատանայի ապականված խառնվածքն է, այլև չար գործ։ Առաջնորդողներ ընտրվելուց հետո մարդիկ իրենց սեփական ցանկությունները, փառասիրական ձգտումներն ու նկրտումները բերում են իրենց արած աշխատանքի կատարած պարտավորությունների մեջ։ Բայց ի՞նչն է մի ընդհանուր դրսևորում, որով համակված են Սատանայի ապականված խառնվածքն ունեցող բոլոր մարդիկ։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն բոլորը։ Փորձում են իշխանություն զավթել և ամրապնդել սեփական կարգավիճակը։ Ի՞նչ միջոցներով են փորձում իշխանություն զավթել։ Նախ՝ խմբերում դիտարկում են, թե ովքեր են փորձում քծնել իրենց և մտերմանալ իրենց հետ։ Ապա ակտիվորեն ավելի են մոտենում այդ մարդկանց, և լինի դա շողոքորթության, թե փոքրիկ լավություններ անելու միջոցով, անդրկուլիսային կապեր են ստեղծում և հաճոյանում են նրանց, որպեսզի այդ մարդիկ, որոնց հետ ունեն ընդհանուր նախասիրություններ, շահեր և վայրի փառասիրական ձգտումներ կամ նույն բնությունը, դառնան իրենց մոլեռանդ հետևորդները և միավորեն ուժերն իրենց հետ։ Եվ ո՞րն է նրանց նպատակը՝ մղելու այդ մարդկանց միավորել ուժերն իրենց հետ։ Ամրապնդել իրենց կարգավիճակը և ընդլայնել իրենց ուժերի շրջանակը։ Երբ իշխանություն են ձեռք բերում, հարցը միայն այն չէ, որ վերջին խոսքն իրենցը լինի և վերջ․ նաև ուզում են այնպես անել, որ ավելի շատ մարդիկ հետևեն իրենց, աջակցեն իրենց և խոսեն ի շահ իրենց, որպեսզի նույնիսկ այն ժամանակ, երբ սխալ բան են ասում, վատ բաներ են անում կամ հարձակվում ու սահմանափակում են մարդկանց, դեռ լինեն նրանք, ովքեր անում են այնպես, ինչպես իրենք են ասում, և հավանություն են տալիս իրենց։ Սա է նրանց նպատակը։ Այնուհետև, եթե Վերևը մի օր բացահայտի նրանց խնդիրները և պաշտոնազրկի նրանց, դեռ կլինեն մարդիկ, որոնք կանեն հնարավոր ամեն ինչ՝ նրանց օգտին խոսելու համար, որոնք հանդես կգան ի պաշտպանություն նրանց և կփորձեն պաշտպանել նրանց հեղինակությունը։ Իսկ ի՞նչ մեթոդ են օգտագործում, որպեսզի իրենց այս գործողությունները հասնեն նման արդյունքի. շահել մարդկանց սրտերը։ Օգտագործում են մարդկանց սրտերը շահելու մեթոդը՝ իրենց կարգավիճակն ամրապնդելու և իրենց ուժերի շրջանակն ընդլայնելու համար։ Սա այն մեթոդներից մեկն է, որով հակաքրիստոսներն իշխանություն են զավթում։
Երբ խոսքը վերաբերում է այն մեթոդներին, որոնք հակաքրիստոսներն օգտագործում են իրենց կարգավիճակն ամրապնդելու համար, առաջինը մարդկանց սրտերը շահելն է, իսկ երկրորդը՝ այլախոհների վրա հարձակվելն ու նրանց դուրս մղելը։ Մարդկանց սրտերը շահելը նշանակում է, որ օգտագործում են մարդկանց շահելու մեթոդը նրանց վրա, ովքեր քծնում են իրենց, ովքեր մոտենում են իրենց, ովքեր վստահում են իրենց, և ովքեր հետևում են իրենց՝ անկախ այն բանից՝ ճիշտ են, թե սխալ։ Այլախոհների վրա հարձակվելն ու նրանց դուրս մղելը նշանակում է, որ որպես թշնամի են դիտարկում բոլոր նրանց, ովքեր հասկանում են ճշմարտությունը, և ովքեր, հետևաբար, կարող են զանազանել իրենց, խուսափել իրենց հետևելուց և հեռու մնալ իրենցից։ Այս մարդկանց վերաբերվում են որպես իրենց աչքի փ շի և իրենց կողերի տատասկի և այն մեթոդը, որն օգտագործում են այս մարդկանց վրա, նրանց վրա հարձակվելն ու նրանց դուրս մղելն է։ Օրինակ, ենթադրենք՝ հակաքրիստոսը նկատում է, որ ամեն անգամ, երբ հաղորդակցվում է, մարդիկ շատ խանդավառ են, ոմանք գրառումներ են անում կամ ձայնագրում են իրեն ձայնագրիչով։ Կա միայն մեկ երիտասարդ քույր, որ երբեք գրառումներ չի անում ու չի խոսում։ Ուստի մտածում է․ «Արդյոք նա խնդի՞ր ունի ինձ հետ։ Թե՞ կարծում է, որ լավ չեմ հաղորդակցվում։ Ավելին՝ ամեն անգամ, երբ ժամանում եմ, մյուս մարդիկ ողջունում են ինձ և ընկերաբար գլխով են անում, ջուր են լցնում ինձ համար և նստելու տեղ են առաջարկում, բայց նա երբեք ինձ հետ այդպես չի վարվել։ Կարծես թե չի ենթարկվում ինձ։ Պետք է միջոց մտածեմ և հնարավորություն գտնեմ՝ նրան դաս տալու համար։ Ինչպիսի՞ հնարավորություն պետք է փնտրեմ։ Կկազմակերպեմ, որ գնա և զբաղվի մի գործով, որը հաստատապես վատ կանի․ դա ինձ պատճառ կտա՝ նրան խրատելու համար։ Սա իմ լավագույն հնարավորությունն է՝ ստիպելու նրան ենթարկվել ինձ»։ Հետագայում կազմակերպում է, որ այս քույրը գնա աշխատելու ինչ-որ վտանգավոր վայրում։ Մտածում է․ «Այնպես կանեմ, որ գնա և քարոզի ավետարանը մի ծեր կրոնավոր պաստորի, որ փոքր-ինչ ցանկասեր է և չի ընդունում ճշմարտությունը։ Տեսնենք՝ արդյոք կկարողանա՞ դարձի բերել նրան։ Ի՞նչ արդարացում կունենա, եթե չկարողանա։ Եթե չենթարկվի ինձ, հեռու կուղարկեմ նրան»։ Ապա շարունակում է` ասելով նրան․ «Հենց հիմա մյուս եղբայրների և քույրերի մեծ մասը շատ բարձր կարծիքի է քո մասին։ Երկար տարիներ հավատացել ես աստծուն և հասկանում ես շատ ճշմարտություններ։ Կա մի կրոնավոր պաստոր, որ լավ գիտի Աստվածաշունչը, և դու հենց այն մարդն ես, որ լավագույնս համապատասխանում է գնալու և նրան ավետարանը քարոզելու համար»։ Երբ քույրը հանդիպում է պաստորին, պաստորը տեսնում է, որ երիտասարդ է ու գեղեցիկ, և հավանում է նրան, նույնիսկ իրեն որոշ ազատություններ է տալիս նրա հետ։ Վերադառնալուց հետո քույրն ասում է, որ չի ուզում նորից հետ գնալ, ինչին հակաքրիստոսը պատասխանում է․ «Եկեղեցին քեզ հանձնարարել է քարոզել ավետարանը նրան։ Սա քո պարտավորությունն է, դու պե՛տք է գնաս»։ Լսելով սա՝ քույրն այլ ելք չի ունենում, քան ենթարկվելը և արդյունքում լաց է լինում ամեն այցելությունից հետո։ Այս առաջնորդողն ունակ է նման բաներ անելու՝ ուրիշների վրա հարձակվելու և նրանց փոխհատուցելու համար։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Չար մարդ։ Եթե կին լինեին, կգնայի՞ն արդյոք այսպիսի իրավիճակում։ (Ոչ։) Բացարձակապես ոչ։ Կխուսափեին դրանից ավելի, քան որևէ մեկը։ Տեսնում են՝ ով դուր չի գալիս իրենց, ում է հեշտ քննադատել, ով չի ենթարկվում իրենց և չի քծնում, և ապա հնարավորություններ են գտնում՝ այս մարդկանց դեմ դավեր նյութելու և վրեժխնդիր լինելու նրանցից։ Ասե՛ք Ինձ, երբ ինչ-որ մեկը վատ և չար մտադրություններ ունի, մի՞թե ունակ չէ անելու ամեն տեսակ սարսափելի բաներ։ Եվ ինչպե՞ս են առաջ գալիս այս վատ, չար մտադրությունները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նրանց բնական էությունը չափազանց վատն է և չարասիրտ, իսկ մյուսն այն է, որ չունեն աստվածավախ սիրտ։ Երբ մարդիկ չունեն աստվածավախ սրտեր, չկա մի բան, որ չհամարձակվեն անել․ ոչ միայն կվնասեն այլ մարդկանց, այլև կարող են անել այնպիսի բաներ, ինչպիսիք են Աստծուն դատելն ու մատնելը։ Մարդկանց վնասելը շատ հեշտ բան է նրանց համար։ Չեն մտածի, որ դա մեծ բան է՝ անկախ նրանից, թե որքան են վնասում այլ մարդկանց։ Կարեկցանք չունեն ուրիշների հանդեպ և շատ չարասիրտ են հոգու խորքում։ Եվ ո՞րն էր այս հակաքրիստոսի նպատակը, երբ այս երիտասարդ քրոջը հրեց դեպի կրակե փոսը։ Նա չարեց դա ավետարանը քարոզելու և մարդկանց ձեռք բերելու համար․ դա պարզապես քրոջը տանջելու համար էր։ Ինչպիսի՞ մարդկանց են տանջում նրանք։ Եթե դա մեկն է, ով համաձայնում է իրենց հետ և ենթարկվում է իրենց, արդյոք կտանջե՞ն նրան։ Ոչ, չեն տանջի։ Ուստի ինչո՞ւ քույրն արժանացավ նման վերաբերմունքի։ (Որովհետև չէր ենթարկվում նրանց։) Քանի որ չէր ենթարկվում նրանց, չէր քծնում, չէր անում այնպես, ինչպես ասում էին, կամ չէր վերաբերվում նրանց որպես մեծ բանի և փոխարենն արհամարհում էր նրանց, արժանացավ նման վերաբերմունքի և արդյունքում վնասվեց։ Երբ հակաքրիստոսներն այս կերպ վնասում են մարդկանց, ինչպե՞ս ընդհանուր առմամբ կարձագանքեն նրանք, ովքեր փոքր հասակ ունեն և չեն հասկանում ճշմարտությունը։ Կմտածեն․ «Տեղական պաշտոնյաներն ավելի շատ վերահսկողություն ունեն, քան պետական պաշտոնյաները։ Հենց հիմա այս մարդու վերահսկողության տակ ենք, ուստի պետք է անենք այնպես, ինչպես նա է ասում, և գնանք այնտեղ, ուր ասում է։ Ինչպես մյուս մարդիկ են վարվում նրա հետ, այնպես էլ մենք պետք է վարվենք նրա հետ։ Պետք է միանանք խմբին։ Պետք է քծնենք նրան նույն կերպ, ինչպես մյուս մարդիկ են անում, և պետք է դա անենք ավելի լավ ու ավելի ուշադիր, քան մյուսները։ Միայն այդ դեպքում կարող ենք գլուխներս ազատել այս առաջնորդողից։ Այս առաջնորդողին հեշտ չէ ծառայել․ չպետք է կատակ անենք նրա հետ»։ Եվ մի՞թե սա ճիշտ այն արդյունքը չէ, որը հակաքրիստոսն ուզում է տեսնել։ (Այո։) Սրանով հասել են իրենց նպատակին։ Մի՞թե սա նույնը չէ, ինչ այն մեթոդը, որը Սատանան օգտագործում է մարդկանց չարաշահելու համար։ (Նույնն է։) Ի՞նչ է սա ցույց տալիս։ Որ նրանց գործողությունները ներկայացնում են Սատանային։ Նրանք դ արձել են միջոց Սատանայի արտահայտման համար և նրա ներկայացուցիչը. գործում են նրա անունից։ Արդյոք այդ կերպ պարտավորություն կատարելը պարտավորության ճշմարիտ կատարո՞ւմ է։ Արդյոք դա Աստծուն ծառայե՞լ է։ (Ոչ։) Նման առաջնորդողները չեն համապատասխանում առաջնորդողներ կոչվելուն․ նրանք չար մարդիկ են և Սատանաներ։
Հենց որ հակաքրիստոսներն առաջնորդողներ են դառնում, առաջին հերթին փորձում են շահել մարդկանց սրտերը, այնպես անել, որ հավատան իրենց, վստահեն և աջակցեն։ Երբ նրանց կարգավիճակն ապահով է, սկսում են աննորմալ դառնալ։ Իրենց կարգավիճակն ու իշխանությունը պաշտպանելու համար սկսում են հարձակվել այլախոհների վրա ու դուրս մղել նրանց։ Այլախոհների, հատկապես ճշմարտությանը ձգտող մարդկանց հանդեպ, կփորձեն ամեն ինչ՝ օգտագործելով կայուն, ճշգրիտ և անողոք մեթոդներ, որպեսզի ճնշեն նրանց և հարձակվեն նրանց վրա, տանջեն նրանց։ Միայն այն ժամանակ, երբ տապալում և վատաբանում են ցանկացածին, ով սպառնում է իրենց կարգավիճակին, հանգիստ են զգում։ Յուրաքանչյուր հակաքրիստոս այսպիսին է։ Ո՞րն է նրանց նպատակը մարդկանց շահելու և ճնշելու համար այս բյուրավոր մարտավարություններն օգտագործելիս։ Նպատակն իշխանություն ձեռք բերելն է, իրենց կարգավիճակն ամրապնդելը, մարդկանց մոլորեցնելն ու վերահսկելը։ Ի՞նչ են ներկայացնում նրանց մտադրություններն ու դրդապատճառները։ Ցանկանում են հիմնել սեփական անկախ թագավորությունը, ուզում են հակառակ կանգնել Աստծուն։ Նման էությունն էլ ավելի ծանր է, քան ապականված խառնվածքը։ Սատանայի դավերն ու վայրի փառասիրական ձգտումներն ամբողջությամբ մերկացվել են։ Սա լոկ ապականված խառնվածքի դրսևորման խնդիր չէ։ Օրինակ՝ երբ մարդիկ փոքր-ինչ ամբարտավան և ինքնարդար են կամ երբեմն փոքր-ինչ նենգ և ստախոս են, դրանք պարզապես ապականված խառնվածքի դրսևորումներ են։ Մինչդեռ այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, մարդկանց սրտերը շահելու, այլախոհների վրա հարձակվելու ու նրանց դուրս մղելու, իրենց կարգավիճակն ամրապնդելու, իշխանությունը զավթելու և մարդկանց վերահսկելու համար է։ Ո՞րն է այս գործողությունների բնույթը։ Արդյոք ճշմարտությո՞ւնն են կիրառում։ Արդյոք առաջնորդո՞ւմ են Աստծու ընտրյալ մարդկանց՝ մտնելու Աստծու խոսքերի մեջ և գալու Աստծու առաջ։ (Ո՛չ։) Ուստի ի՞նչ են անում։ Աստծու հետ մրցում են Նրա ընտրյալ մարդկանց համար, պայքարում են մարդկանց սրտերի համար և փորձում են հիմնել սեփական անկախ թագավորությունը։ Ո՞վ պետք է տեղ ունենա մարդկանց սրտերում։ Աստված պետք է տեղ ունենա։ Բայց այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, ճիշտ հակառակն է։ Նրանք թույլ չեն տալիս, որ Աստված կամ ճշմարտությունը տեղ ունենան մարդկանց սրտերում։ Փոխարենը ցանկանում են, որ մարդը, այն առաջնորդողը, որն իրենք են, և Սատանան տեղ ունենան մարդկանց սրտերում։ Հենց որ հայտնաբերում են, որ տեղ չունեն ինչ-որ մեկի սրտում, որ այդ մարդն իրենց չի վերաբերվում որպես առաջնորդողի, չափազանց հիասթափվում են և հավանաբար կփորձեն ճնշել ու տանջել նրան։ Այն ամենը, ինչ հակաքրիստոսներն անում և ասում են, պտտվում է իրենց կարգավիճակի և հեղինակության շուրջ և նախատեսված է այնպես անելու համար, որ մարդիկ բարձր կարծիք ունենան իրենց մասին, նախանձեն և երկրպագեն իրենց, նույնիսկ այնպես անելու համար, որ մարդիկ երկյուղեն իրենցից։ Ուզում են այնպես անել, որ Աստծու ընտրյալ մարդիկ վերաբերվեն իրենց որպես Աստծու՝ մտածելով․ «Անկախ նրանից, թե որ եկեղեցում եմ, մարդիկ պետք է լսեն ինձ, պետք է հետևեն իմ օրինակին։ Անկախ նրանից, թե ով ինչ խնդիր է զեկուցում վերևին, դա պետք է անցնի ինձնով, նրանց միայն թույլատրվում է զեկուցել ինձ և ոչ անմիջապես վերևին։ Եթե որևէ մեկն ինձ «ոչ» ասի, կպատժեմ նրան, որպեսզի յուրաքանչյուրը, ով տեսնում է ինձ, երկյուղ, տագնապ և դող զգա իր սրտում։ Ավելին՝ եթե հրաման տամ կամ որևէ բան պնդեմ, ոչ ոք չպետք է համարձակվի չհամաձայնել։ Ինչ էլ որ ասեմ, մարդիկ պետք է համակերպվեն դրա հետ։ Պետք է անվերապահորեն լսեն ինձ, պետք է հնազանդվեն ինձ ամեն ինչում, և ես պետք է լինեմ այնտեղ որոշումներ կայացնողը»։ Սա ճիշտ այն հնչերանգն է, որով խոսում են հակաքրիստոսները, սա հակաքրիստոսների ձայնն է, այսպես են հակաքրիստոսները փորձում իշխել եկեղեցիների վրա։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ անեն այն, ինչ ասում են, և ենթարկվեն նրանց, մի՞թե նման եկեղեցիները չեն դառնա հակաքրիստոսների թագավորություններ։ Նրանք ասում են․ «Վերևի արձակած աշխատանքային կարգավորումները պետք է ստուգվեն իմ կողմից, ես պետք է պատասխանատվություն կրեմ ձեզ համար, պետք է լինեմ ճիշտն ու սխալը վերլուծողը, արդյունքը պետք է որոշվի իմ կողմից։ Դուք բավարար հասակ չունեք և բավականաչափ որակավորված չեք։ Ես եկեղեցու առաջնորդողն եմ, և ամեն ինչ կախված է ինձնից»։ Մի՞թե այս բաներն ասող մարդիկ չափազանց մեծամիտ չեն։ Իսկապես այնքան ամբարտավան են, որ զուրկ են որևէ ողջամտությունից։ Մի՞թե չեն փորձում հիմնել սեփական անկախ թագավորությունը։ Ինչպիսի՞ մարդիկ են հակված փորձելու հիմնել իրենց սեփական թագավորությունը։ Մի՞թե նրանք իսկական հակաքրիստոսներ չեն։ Մի՞թե այն ամենը, ինչ հակաքրիստոսներն ասում և անում են, սեփական կարգավիճակը պաշտպանելու համար չէ։ Մի՞թե չեն փորձում մոլորեցնել և վերահսկել մարդկանց։ Ինչո՞ւ են կոչվում հակաքրիստոսներ։ Ո՞րն է «հակա»-ի իմաստը։ Դա նշանակում է թշնամություն և ատելություն։ Նշանակում է թշնամություն Քրիստոսի նկատմամբ, թշնամություն ճշմարտության նկատմամբ և թշնամություն Աստծու նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում «թշնամություն»։ Նշանակում է կանգնել հակառակ կողմում, վերաբերվել քեզ որպես թշնամու՝ կարծես լցված լինելով մեծ ու խոր ատելությամբ։ Նշանակում է տրամագծորեն հակառակ լինել քեզ։ Այսպիսին է այն մտայնությունը, որով հակաքրիստոսները վերաբերվում են Աստծուն։ Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն ճշմարտության նկատմամբ այսպիսի մարդիկ, որոնք ատում են Աստծուն։ Ի վիճակի՞ են սիրելու ճշմարտությունը։ Ի վիճակի՞ են ընդունելու ճշմարտությունը։ Անշուշտ՝ ոչ։ Հետևաբար Աստծուն հակառակ կանգնող մարդիկ ճշմարտությունն ատող մարդիկ են։ Առաջին բանը, որ ի ցույց է դրվում նրանց մեջ, հակակրանքն է ճշմարտության նկատմամբ և ատելությունը ճշմարտության հանդեպ։ Հենց որ լսում են ճշմարտությունը կամ Աստծու խոսքերը, նրանց սրտերում ատելություն է առաջանում, և երբ որևէ մեկը կարդում է Աստծու խոսքերը նրանց համար, բարկության և կատաղության արտահայտություն է հայտնվում նրանց դեմքերին, ճիշտ այնպես, ինչպես երբ Աստծու խոսքերը կարդում են դևի համար, երբ մարդիկ ավետարան են քարոզում։ Ճշմարտության հանդեպ հակակրանք տածող և ճշմարտությունն ատող մարդիկ իրենց սրտերում ծայրահեղ հակակրանք են զգում Աստծու խոսքերի և ճշմարտության նկատմամբ, նրանց վերաբերմունքը դիմակադրող է, և նույնիսկ հասնում են այնքան հեռու, որ ատում են ցանկացածին, ով կարդում է Աստծու խոսքերն իրենց համար կամ հաղորդակցվում է ճշմարտության շուրջ իրենց հետ։ Նույնիսկ վերաբերվում են այդ մարդուն որպես թշնամու։ Ծայրահեղ հակակրանք են զգում տարբեր ճշմարտությունների և դրական բաների նկատմամբ։ Բոլոր ճշմարտությունների հանդեպ, ինչպիսիք են Աստծուն հնազանդվելը, սեփական պարտավորություններն անձնվիրաբար կատարելը, ազնիվ մարդ լինելը, բոլոր բաներում ճշմարտությունը փնտրելը և այլն․ արդյոք ունե՞ն մի փոքր սուբյեկտիվ փափագ կամ սեր։ Ո՛չ, ամենևին ոչ։ Հետևաբար, հաշվի առնելով նրանց ունեցած այս տեսակ բնական էությունը, արդեն իսկ կանգնած են Աստծուն և ճշմարտությանն ուղիղ հակառակ։ Անկասկած, նման մարդիկ հոգու խորքում չեն սիրում ճշմարտությունը կամ որևէ դրական բան։ Հոգու խորքում նույնիսկ հակակրանք են զգում ճշմարտության նկատմամբ և ատում են այն։ Օրինակ՝ առաջնորդության դիրքում գտնվող մարդիկ պետք է ի վիճակի լինեն ընդունելու իրենց եղբայրների և քույրերի տարբերվող կարծիքները, պետք է ի վիճակի լինեն բացվելու և մերկացնելու իրենց եղբայրների ու քույրերի առաջ և ի վիճակի լինեն ընդունելու նրանց հանդիմանությունը և չպետք է պաշտպանեն իրենց կարգավիճակը։ Ի՞նչ կասեր հակաքրիստոսը կիրառման այս բոլոր ճիշտ ուղիների մասին։ Կասեր․ «Եթե լսեի եղբայրների և քույրերի կարծիքները, ապա արդյոք դեռ առաջնորդող կլինեի՞։ Արդյոք դեռ կունենայի՞ կարգավիճակ և հեղինակություն։ Եթե հեղինակություն չունենամ, ապա ի՞նչ աշխատանք կարող եմ անել»։ Սա ճիշտ այն տեսակ խառնվածքն է, որն ունի հակաքրիստոսը։ Նույնիսկ ամենաաննշան ձևով չեն ընդունում ճշմարտությունը, և որքան ճիշտ է կիրառման ուղին, այնքան ավելի են դիմադրում դրան։ Չեն ընդունում, որ ըստ սկզբունքի գործելը ճշմարտությունը կիրառելն է։ Ի՞նչ են կարծում, ի՞նչ է ճշմարտությունը կիրառելը։ Կարծում են՝ պետք է դավադրություն, հնարքներ և բռնություն գործադրեն բոլորի նկատմամբ, այլ ոչ թե ապավինեն Աստծու խոսքերին, ճշմարտությանը և սիրուն։ Նրանց յուրաքանչյուր միջոց և ուղի չարասեր է։ Այս ամենն ամբողջովին ներկայացնում է հակաքրիստոսների բնական էությունը։ Դրդապատճառները, կարծիքները, տեսակետները և մտադրությունները, որ նրանք հաճախ դրսևորում են, բոլորը ճշմարտության հանդեպ հակակրանքի և ատելության խառնվածքներ են, ինչը հակաքրիստոսների բնական էությունն է։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում հակառակ կանգնել ճշմարտությանը և Աստծուն։ Նշանակում է ատել ճշմարտությունը և դրական բաները։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեկն ասում է․ «Որպես արարած՝ մարդ պետք է կատարի արարածի պարտավորությունը։ Անկախ նրանից, թե ինչ կասի Աստված, մարդիկ պետք է հնազանդվեն, քանի որ մենք արարածներ ենք», ի՞նչ է մտածում հակաքրիստոսը։ «Հնազանդվե՞լ։ Սուտ չէ, որ ես արարած եմ, բայց երբ խոսքը վերաբերում է հնազանդվելուն, դա կախված է իրավիճակից։ Նախ և առաջ, դրանում պետք է որոշակի օգուտ լինի ինձ համար, ես չպետք է անբարենպաստ դիրքում հայտնվեմ, և իմ շահերը պետք է առաջին տեղում լինեն։ Եթե կան վարձատրություններ կամ մեծ օրհնություններ, որ պետք է ձեռք բերել, ապա կարող եմ հնազանդվել, բայց առանց վարձատրությունների և առանց վերջնական հանգրվանի, ինչո՞ւ պետք է հնազանդվեմ։ Չեմ կարող հնազանդվել»։ Սա ճշմարտությունը չընդունելու վերաբերմունք է։ Նրանց հնազանդությունն Աստծուն պայմանական է, և եթե նրանց պայմանները չեն բավարարվում, ոչ միայն չեն հնազանդվում, այլև հակված են հակառակվելու և դիմադրելու Աստծուն։ Օրինակ՝ Աստված պահանջում է, որ մարդիկ ազնիվ լինեն, բայց այս հակաքրիստոսները կարծում են, որ միայն հիմարներն են փորձում ազնիվ լինել, և որ խելացի մարդիկ չեն փորձում ազնիվ լինել։ Ո՞րն է նման վերաբերմունքի էությունը։ Դա ատելությունն է ճշմարտության հանդեպ։ Այսպիսին է հակաքրիստոսների էությունը, և նրանց էությունը որոշում է, թե ինչ ուղիով են քայլում, իսկ այն ուղին, որով քայլում են, որոշում է այն ամենը, ինչ անում են։ Հակաքրիստոսներն ունեն ճշմարտությունն ու Աստծուն ատելու բնական էություն, ուստի ի՞նչ տեսակ բաներ են հակված անելու։ Հակված են փորձելու և մարդկանց սրտերը շահելու, այլախոհների վրա հարձակվելու ու նրանց դուրս մղելու և մարդկանց տանջելու։ Նպատակը, որին փորձում են հասնել այս բաներն անելիս, իշխանություն բանեցնելն է, Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկելը և սեփական անկախ թագավորությունը հիմնելը։ Սրանում կասկած չկա։ Ցանկացած մարդ, ով կարգավիճակ ունենալուց հետո անկարող է բացարձակ հնազանդության առ Աստված և ի վիճակի չէ հետևելու Աստծուն կամ ձգտելու ճշմարտությանը, հակաքրիստոս է։
Ի՞նչ տեսակ բաներ են անում հակաքրիստոսներն առաջնորդողների պարտավորությունը կատարելիս։ Քիչ առաջ խոսեցինք այն մասին, թե ինչպես են փորձում մարդկանց սրտերը շահել, ինչպես նաև այլախոհների վրա հարձակվել ու նրանց դուրս մղել, բայց հակաքրիստոսներն ունեն ևս մեկ ընդհանուր դրսևորում․ ի՞նչ վերաբերմունք ունեն ճշմարտությանը ձգտողների նկատմամբ։ (Ատելություն։) Եվ ի՞նչ է դա մղում նրանց անելու։ Արդյոք պարզապես ատո՞ւմ են այդ մարդկանց, և վերջ։ Ո՛չ, ուղիներ են փնտրում նրանց դուրս մղելու և ճնշելու համար։ Հարձակվում են այլախոհների վրա և դուրս մղում նրանց։ Այս այլախոհները կարող են լինել մարդիկ, որոնք փոքր-ինչ բթամիտ են, որոնք չգիտեն ինչպես քծնել ուրիշներինկամ օգտագործել աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններ։ Կարող են լինել նաև մարդիկ, որոնք համեմատաբար նախանձախնդիր են, և որոնք բավականին շատ են ձգտում ճշմարտությանը։ Ուստի ո՞րն է հակաքրիստոսների երրորդ մեթոդը։ Դուրս են մղում ճշմարտությանը ձգտողներին և հարձակվում նրանց վրա։ Կա ևս մեկը՝ փորձում են տեղ ապահովել իրենց համար մարդկանց սրտերում։ Ի՞նչ է սա կոչվում։ (Մարդկանց սրտերը գրավելը։) Սա է այն, ինչին փորձում են հասնել։ Ի՞նչ միջոցներ են օգտագործում դա անելու համար։ (Բարձրացնում են իրենց և վկայում են իրենց մասին։) Եվ ո՞րն է հակաքրիստոսների նպատակն իրենց բարձրացնելիս և իրենց մասին վկայելիս։ Դա մարդկանց սրտերը գրավելն ու նրանց վերահսկելն է։ Սովորաբար ի՞նչ տեսակ բաների մասին են խոսում մարդիկ, երբ բարձրացնում են իրենց և վկայում են իրենց մասին։ Մեկն իրենց որակավորումների մասին խոսելն է։ Օրինակ՝ ոմանք խոսում են այն մասին, թե ինչպես են հյուրընկալել եկեղեցու որոշ բարձրաստիճան առաջնորդողների։ Ոմանք նույնիսկ ասում են․ «Հյուրընկալել եմ անձամբ Աստծուն, և Նա բավականին սիրալիր էր իմ հանդեպ․ հաստատ կատարյալ եմ դարձվելու»։ Ի՞նչ նկատի ունեն սրանով։ (Փորձում են այնպես անել, որ մարդիկ բարձր կարծիք ունենան իրենց մասին։) Այս բաներն ասելիս նպատակ ունեն։ Մյուսներն ասում են․ «Շփվել եմ Վերևի հետ, բավականին բարձր կարծիք ունի իմ մասին և հորդորում է ինձ քրտնաջան աշխատել իմ ձգտման մեջ»։ Իրականում ոչ ոք գաղափար չունի, թե Վերևն ինչ է մտածում իր մասին։ Որոշ մարդիկ իսկապես չափազանցնում են բաները և երբեմն նույնիսկ հորինում են։ Չէին իմանա ինչ անել, եթե մի խումբ մարդիկ հավաքվեին՝ ստուգելու և ճշտելու նրանց պատմությունները։ Վերևն ամենայն հավանականությամբ կասի ինչ-որ մեկին․ «Լավ որակ և ըմբռնելու կարողություն ունես։ Պետք է կիրառես քո փորձառական վկայությունը գրելը։ Երբ կյանքի փորձառություն ունենաս, կարող ես առաջնորդող դառնալ»։ Ի՞նչ է ենթադրվում այստեղ։ Թեև այս մարդը տաղանդավոր է, դեռ պետք է որոշ ժամանակ վարժվի և փորձառաբար ապրի բաներ։ Երբ այդ մարդը պարծենում և ցուցադրում իրեն՝ նախքան վարժվելը կամ փորձառություն ձեռք բերելը, ո՞րն է սրա բնույթը։ Նա ամբարտավան և ինքնահավան է և կորցրել է ողջամտությունը, այնպես չէ՞։ Նույնիսկ եթե Վերևի եղբայրն ասում է, որ այս մարդն որակ ունի և տաղանդավոր է, սա պարզապես նրան քաջալերանք կամ գնահատական տալ է։ Ո՞րն է այդ մարդու նպատակն այսպես ցուցադրաբար շրջելիս։ Այնպես անելն է, որ մարդիկ բարձր կարծիք ունենան իր մասին, այնպես անելն է, որ ուրիշները երկրպագեն իրեն։ Նրա ասածը հետևյալն է։ «Նայե՛ք, Վերևի եղբայրը բարձր կարծիք ունի իմ մասին, ուստի ինչո՞ւ դու չունես։ Հիմա, երբ քեզ ասել եմ սա, դու նույնպես պետք է բարձր կարծիք ունենաս իմ մասին»։ Սա այն նպատակն է, որին ցանկանում է հասնել։ Կան նաև այնպիսիք, որոնք ասում են։ «Նախկինում առաջնորդող եմ եղել։ Եղել եմ տարածաշրջանի, շրջանի, եկեղեցու առաջնորդող, անընդհատ իջել եմ սանդուղքով և բարձրացել աստիճաններով, մի քանի անգամ պաշտոնի առաջխաղացում և իջեցում եմ ունեցել։ Ի վերջո Երկինքը հուզվեց իմ անկեղծությունից, և այսօր կրկին բարձրաստիճան առաջնորդող եմ։ Եվ ոչ մի անգամ բացասական չեմ եղել»։ Երբ հարցնում ես նրանց՝ ինչու երբեք բացասական չեն եղել, պատասխանում են․ «Հավատում եմ, որ իսկական ոսկին վաղ թե ուշ կփայլի»։ Սա այն եզրակացությունն է, որին եկել են։ Արդյոք սա ճշմարտության իրականությո՞ւնն է։ (Ո՛չ։) Ուստի ի՞նչ է դա, եթե ճշմարտության իրականությունը չէ։ Դա տարօրինակ տեսություն է․ կարող ենք նաև ասել, որ մոլորություն է։ Ի՞նչ հետևանք կարող է ունենալ նրանց այսպես խոսելը։ Ոմանք գուցե ասեն․ «Այս մարդն իսկապես ձգտում է ճշմարտությանը։ Բացասական չդարձավ այնքան շատ անգամ պաշտոնի առաջխաղացում և իջեցում ունենալուց հետո։ Եվ հիմա նորից առաջնորդող է դարձել․ իսկական ոսկին իսկապես փայլում է։ Նրա կատարյալ դարձվելն ընդամենը ժամանակի հարց է»։ Մի՞թե սա այն չէր, ինչին ձգտում էր այդ մարդը։ Իրականում սա ճիշտ այն էր, ինչին ձգտում էր։ Անկախ այն ձևից, որով հակաքրիստոսները խոսում են, դա միշտ արվում է մարդկանց մղելու համար բարձր կարծիք ունենալ իրենց մասին և երկրպագել իրենց, նրանց սրտերում որոշակի տեղ գրավելու, նույնիսկ այնտեղ Աստծու դիրքը զբաղեցնելու համար․ սրանք բոլորն այն նպատակներն են, որոնց հակաքրիստոսները ցանկանում են հասնել, երբ վկայում են իրենց մասին։ Երբ մարդկանց ասածի, քարոզածի և հաղորդակցվածի հետևում ընկած դրդապատճառն այնպես անելն է, որ ուրիշները բարձր կարծիք ունենան իրենց մասին և երկրպագեն իրենց, նման վարքագիծն իրենց բարձրացնելն ու իրենց մասին վկայելն է, և դա արվում է ուրիշների սրտերում տեղ գրավելու համար։ Թեև այն ձևերը, որոնցով այս մարդիկ խոսում են, ամբողջովին նույնը չեն, նրանք այս կամ այն չափով ունենում են իրենց մասին վկայելու և ուրիշներին իրենց երկրպագել տալու ազդեցությունը։ Նման վարքագծեր գոյություն ունեն գրեթե բոլոր առաջնորդողների և աշխատողների մեջ՝ տարբեր աստիճաններով։ Եթե հասնում են մի որոշակի կետի, որտեղ չեն կարողանում կանգնեցնել իրենց և դժվարանում են զսպել իրենց և տածում են հատկապես ուժեղ ու հստակ մտադրություն և նպատակ՝ ցանկանալով այնպես անել, որ մարդիկ վերաբերվեն իրենց այնպես, ասես Աստված կամ կուռք լինեն, որպեսզի կարողանան կաշկանդել և վերահսկել ուրիշներին և ստիպել ուրիշներին ենթարկվել ու երկրպագել իրենց, ապա այս ամենի բնույթն իրենց բարձրացնելն ու իրենց մասին վկայելն է, և դրանում կա հակաքրիստոսների հատկանիշ։ Ի՞նչ միջոցներ են մարդիկ սովորաբար օգտագործում իրենց բարձրացնելու և իրենց մասին վկայելու համար։ (Խոսում են կապիտալի մասին։) Ի՞նչ է ներառում կապիտալի մասին խոսելը։ Խոսելն այն մասին, թե որքան ժամանակ են հավատացել Աստծուն, որքան են տառապել, որքան գին են վճարել, որքան աշխատանք են կատարել, որքան են վազվզել, ինչպես նաև այն մասին, թե որքան մարդկանց են ձեռք բերել և որքան նվաստացում են կրել ավետարանը քարոզելիս։ Որոշ մարդիկ նաև հաճախ խոսում են այն մասին, թե քանի անգամ են ձերբակալվել կամ բանտարկվել՝ առանց երբևէ մատնելու եկեղեցին կամ եղբայրներին ու քույրերին, հաստատուն կանգնելով իրենց վկայության մեջ և այլն․ այս բաները բոլորը պատկանում են կապիտալի մասին խոսելուն։ Եկեղեցու գործն անելու քողի տակ զբաղվում են սեփական նախաձեռնած գործով՝ ամրապնդելով իրենց կարգավիճակը և ձևավորելով լավ կերպար մարդկանց սրտերում։ Միևնույն ժամանակ, օգտագործում են ամեն տեսակ մեթոդներ և հնարքներ՝ մարդկանց սրտերը շահելու համար, նույնիսկ հասնելով այնքան հեռու, որ հարձակվում և դուրս են մղում ցանկացածին, ով ունի իրենց տեսակետներից տարբերվող տեսակետներ, մասնավորապես անելով հնարավոր ամեն ինչ՝ դուրս մղելու և ճնշելու նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը և կառչում են սկզբունքներից։ Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր հիմար են ու անգետ և բթամիտ են իրենց հավատքի մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր միայն կարճ ժամանակ են հավատացել Աստծուն և փոքր հասակ ունեն, ի՞նչ մեթոդներ են օգտագործում այս մարդկանց վրա։ Մոլորեցնում են, ներգրավում և նույնիսկ սպառնում են նրանց՝ օգտագործելով այս միջոցները, որպեսզի հասնեն իրենց կարգավիճակն ամրապնդելու նպատակին։ Սրանք բոլորը հակաքրիստոսների վարքագծերն են։
Եկեղեցիներում հաճախ է այս տեսակ բան պատահում։ Որոշ եղբայրներ և քույրեր լսում են քարոզներ և հաղորդակցություն, որոնցում Վերևն ասում է, որ եթե առաջնորդողը կամ աշխատողն անում է մի բան, որը խախտում է Աստծու տան աշխատանքային կարգավորումները, Աստծու ընտրյալ մարդիկ իրավունք ունեն զեկուցելու դա։ Այն բանից հետո, երբ լսում են սա և զանազանում, որ իրենց եկեղեցու առաջնորդողն աշխատում է աշխատանքային կարգավորումներին ոչ համահունչ ձևով, ոմանք որոշում են, որ ուզում են զեկուցել առաջնորդողի մասին։ Ապա առաջնորդողն իմանում է այս մասին և մտածում․ «Պարզվում է՝ կան մարդիկ, որոնք դեռ հանդգնություն ունեն զեկուցելու իմ մասին։ Ինչպե՞ս են համարձակվում։ Ովքե՞ր են այս մարդիկ»։ Հետագայում հետաքննում են եկեղեցու մի քանի տասնյակ անդամներից յուրաքանչյուրին։ Որքա՞ն հեռու են գնում այս հետաքննության մեջ։ Փնտրում են բոլորի տարիքը, թե որքան ժամանակ են հավատացել Աստծուն, ինչ պարտավորություններ են կատարել անցյալում, որոնք են նրանց այժմյան պարտավորությունները, ում հետ են կապի մեջ, արդյոք կարող են կապ հաստատել Վերևի հետ, թե ոչ, և այլն։ Փնտրում են այս բոլոր նյութերը՝ այդքան մեծ ջանք ներդնելով դրա մեջ։ Մանրակրկիտ հետաքննությունն ավարտելուց հետո հայտնաբերում են, որ երկու կամ երեք հոգի կասկածելի են թվում, ուստի հաջորդ հավաքույթի ժամանակ առաջնորդողը քարոզ է կարդում, որը հատկապես թիրախավորում է այս հարցը։ Ասում է․ «Մարդիկ պետք է խիղճ ունենան։ Աստծուն քո հավատալու մեջ ո՞վ է առաջնորդել քեզ մինչև հիմա։ Հիմա դու հասկանում ես այնքան շատ ճշմարտություններ․ եթե հավաքույթներ չանցկացնեի և չհաղորդակցվեի քեզ հետ, կկարողանայի՞ր հասկանալ այս ճշմարտությունները։ Մեր եկեղեցին այնքան շատ մարդկանց է բերել՝ նրանց ավետարանը քարոզելով, և մեր ավետարանչական աշխատանքն այնպիսի հսկայական առաջընթաց է գրանցել։ Եթե ես այստեղ չլինեի՝ դրան ուղղություն տալով, կկարողանայի՞ք որևէ մեկին բերել։ Ինչ էլ որ լինի, ո՞ւմ պետք է շնորհակալ լինեք այս ամենի համար»։ Ոմանք խորհում են սրա շուրջ և մտածում․ «Աստված է այն Մեկը, որին պետք է շնորհակալ լինեմ․ մարդն ի՞նչ ներդրումներ է ունեցել»։ Բայց հետո առաջնորդողը շարունակում է՝ ասելով․ «Եթե ձեզ համար հետ բերած չլինեի աստծու խոսքերի այս գրքերը, կկարողանայի՞ք ձեռք բերել դրանք։ Եթե ես հավաքույթներ չկազմակերպեի, ի վիճակի կլինեի՞ք հավաքվելու։ Մարդիկ պետք է խիղճ ունենան։ Ուստի, եթե խիղճ ունես, ի՞նչ պետք է անես։ Երբ առաջնորդողդ երբեմն աննշան սխալ է թույլ տալիս, չպետք է չափազանց մանրակրկիտ հետաքննես դա։ Կառչելով նրանց թերություններից և հրաժարվելով բաց թողնել դրանք՝ փորձում ես ապստամբե՞լ նրանց դեմ։ Եթե ինչ-որ աննշան բան է պատահում, պետք է ներքին կարգով լուծենք այն։ Ի՞նչ իմաստ ունի զեկույց ներկայացնելը։ Մարդիկ, որոնք զեկուցում են հարցերի մասին, անկարող են և փոքր հասակ ունեն։ Արդյոք տեղի՞ն է ամեն ինչ զեկուցել վերևին։ Ինչպե՞ս կարող է վերևը ժամանակ ունենալ նման խնդիրներ լուծելու համար։ Եթե դրանք պետք է լուծվեն, ապա եկեղեցու առաջնորդողները կլուծեն դրանք։ Մի՞թե բաները չեն կարող քննարկվել փակ դռների հետևում։ Պարտադի՞ր է ամեն ինչ զեկուցել վերևին։ Մի՞թե սա պարզապես չի անհանգստացնի վերևին։ Լսի՛ր, եթե ինձ ինչ-որ բան զեկուցես, ես հանգիստ և ընկերաբար լուծում կգտնեմ՝ առանց քեզ էտելու։ Բայց գիտե՞ս, թե ինչպիսին կլինի վերևի վերաբերմունքը, եթե զեկուցես նրանց։ Վերևի հետ կատակ անել չի կարելի․ առյուծների և արծիվների պես են։ Կարո՞ղ են արդյոք մեզ պես փոքր հասակ ունեցող մարդիկ հասնել նրանց մակարդակին։ Ոչ մի լավ բան դուրս չի գա վերևին խնդրի մասին զեկուցելուցդ․ հաստատ կենթարկվես էտման։ Սա ինձ հետ շատ անգամներ է պատահել․ ինչպե՞ս կարող է քեզ պես փոքր հասակ ունեցող մեկն ի վիճակի լինել գլուխ հանելու դրանից։ Գուցե նույնիսկ դադարես հավատալ, և ո՞վ կլինի այն մեկը, ով կկրի դրա հետևանքները։ Եթե ուզում ես ինչ-որ բան զեկուցել, կկրես հետևանքները։ Երբ ժամանակը գա, և էտվես ու դառնաս բացասական և թույլ, չգաս ինձ մեղադրելու։ Եթե ուզում ես զեկույց ներկայացնել, չեմ կանգնեցնի քեզ։ Գնա՛ և արա՛ դա․ տեսնեմ, թե ով է զեկուցում դա»։ Կհամարձակվի՞ արդյոք որևէ մեկը զեկույց ներկայացնել, երբ այս առաջնորդողն այսքան ահաբեկող է։ (Ո՛չ։) Ոմանք կցանկանային, բայց չափազանց վախեցած կլինեին դա անելու համար։ Մի՞թե այս մարդիկ բացարձակապես անօգուտ չեն։ Ինչի՞ց են վախենում։ Ինչպե՞ս կարող են այսքան վախեցած լինել առաջնորդողից։ Նույնիսկ եթե այդ առաջնորդողն ուզենար տանջել նրանց մինչև մահ, նրանց կյանքն այդ առաջնորդողի ձեռքերում չէ․ ինչպե՞ս կհամարձակվեր այդ առաջնորդողը տանջել նրանց առանց Աստծու թույլտվության։ Այդ առաջնորդողի մի քանի վախեցնող խոսքերից հետո կան մարդիկ, որոնք իսկապես չափազանց կվախենային զեկույց ներկայացնել, կմտածեին․ «Աստված ոչ մի տեղ չի երևում։ Արդյոք Վերևը կզբաղվի՞ առաջնորդողով, եթե զեկույց ներկայացնեմ։ Իսկ եթե չզբաղվի, արդյոք առաջնորդողը վրեժխնդիր կլինի՞ ինձանից։ Դեռևս ի վիճակի կլինե՞մ արդյոք այդ ժամանակ բնականոն կերպով կատարելու իմ պարտավորությունը։ Ուրեմն չպետք է զեկույց ներկայացնեմ։ Բացի դրանից՝ այս հարցն իմ գործը չէ։ Ուրիշ ոչ ոք չի զեկուցել դա, ուստի ինչո՞ւ ես անեմ»։ Հետ կքաշվեին՝ չհամարձակվելով զեկույց ներկայացնել։ Հավանակա՞ն է արդյոք, որ հակաքրիստոսը ողորմություն ցուցաբերի նման մարդկանց նկատմամբ։ (Ո՛չ։) Ի՞նչ կանեն նրանց։ Հենց որ պարզեն, թե ով է ծրագրում զեկուցել իրենց մասին, ով իրենց հետ համամիտ չէ, կսկսեն մտածել․ «Միշտ ինչ-որ բան կա մտքիդ, միշտ ուզում ես վեհագոչ գաղափարներ արտահայտել, միշտ ծրագրում ես խնդիրներ հրահրել, միշտ ուզում ես զեկուցել իմ խնդիրների մասին․ սա զայրացուցիչ է։ Հնարավորություն ես փնտրում վերևի հետ կապ հաստատելու համար, որ կարողանաս զեկուցել իմ իրավիճակը նրանց։ Հիմա նահանջում ես, չես համարձակվում անել դա, բայց ով գիտի, եթե ճիշտ առիթը գտնես, գուցե դեռ զեկուցես իմ մասին։ Օ՜, ես քեզ ցույց կտամ»։ Ուստի հակաքրիստոսը պատրվակներ և հնարավորություններ կփնտրի՝ նսեմացնելու այդ մարդկանց, այնպես անելու, որ եղբայրները և քույրերը հակակրանք զգան նրանց հանդեպ։ Ապա կմտածեն ամեն տեսակ միջոցներ՝ նրանց սխալները գտնելու, նրանց համար խնդիրներ ստեղծելու և նրանց հեղինակությունն արատավորելու համար։ Եվ ի՞նչ են մտածում այդ մարդիկ դրանից հետո․ «Սա սարսափելի է։ Չենթարկվեցի առաջնորդողին, կուրորեն փորձեցի զեկուցել նրանց մասին, և հիմա ինձ են տառապանք պատճառել։ Պետք է հիշեմ այս դասը․ բացարձակապես չպետք է վիրավորեմ առաջնորդողին։ Հենց հիմա այս առաջնորդողն է որոշումներ կայացնողը։ Եթե ասում է «արևելք», չեմ կարող ասել «արևմուտք», եթե ասում է «մեկ», չեմ կարող ասել «երկու»։ Պետք է անեմ այն ամենը, ինչ առաջնորդողն ասում է ինձ։ Բացարձակապես չպետք է կապ հաստատեմ Վերևի հետ՝ խնդիրներ զեկուցելու համար։ Սա իսկապես լուրջ է։ Առաջնորդողն ինձ տառապել տվեց, իսկ Վերևը չգիտի դրա մասին․ ո՞վ կպաշտպանի ինձ։ Ինչպես ասում են. «Տեղական պաշտոնյաներն ավելի շատ վերահսկողություն ունեն, քան պետական պաշտոնյաները»»։ Այս մարդիկ դարձել են բացասական։ Չեն հավատում, որ ճշմարտությունն է իշխում Աստծու տանը, առավել ևս, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Արդյոք դեռ ունե՞ն Աստծուն իրենց սրտերում։ Ո՛չ, չունեն Աստծուն իրենց սրտերում։ Զուրկ են Աստծու հանդեպ ճշմարիտ հավատքից, ուզում են զեկուցել խնդրի մասին, բայց վախենում են այդ չար մարդուց, բացարձակապես զանազանություն չունեն չարասեր ուժերի վերաբերյալ, այդ չար մարդն այնպես է արել, որ նրանք տառապեն այն վայրում, որտեղ իշխանություն ունի, և նրանք դարձել են բոլորովին անօգուտ։ Ի սկզբանե ունեին արդարադատության մի փոքր զգացում, ինչը ցանկալի որակ է, բայց քանի որ չեն հասկանում ճշմարտությունը և չգիտեն, թե ինչպես գործել սկզբունքների համաձայն, ջախջախվեցին այդ չար մարդու, կեղծ առաջնորդողի և հակաքրիստոսի կողմից այն աստիճանի, որ կորցրին ողջ հավատքը․ չգիտեն ինչպես ապավինել Աստծուն՝ ճշմարտությունը փնտրելու կամ իմաստության հիման վրա գործելու համար։ Հիմա վախենում և երկչոտ են դառնում, երբ հակաքրիստոսի են տեսնում։ Որքա՞ն են վախենում։ Մտածում են․ «Չար մարդիկ են իշխանություն ունենում այս աշխարհում։ Ինչ խմբում էլ լինեմ, պետք է խելոք պահեմ ինձ։ Զուրկ եմ այդպիսի կատաղությունից և համարձակությունից, ուստի ուր էլ գնամ, ստիպված կլինեմ հոժարակամորեն հանդուրժել վատ վերաբերմունքը և հոժարակամորեն ենթարկվել ուրիշներին․ պետք է վերաբերվեմ նրանց որպես իմ նախնիների։ Եթե ասում են «արևելք», չեմ կարող ասել «արևմուտք»։ Չեմ կարող տարբերվող կարծիքներ բարձրաձայնել, չեմ կարող զեկույցներ ներկայացնել ուրիշ մարդկանց խնդիրների մասին և չեմ կարող քիթս խոթել ուրիշ մարդկանց գործերի մեջ։ Կարող եմ միայն կենտրոնանալ Աստծուն հավատալու վրա։ Չպետք է վիրավորեմ առաջնորդողներին և աշխատողներին, կառչեմ ճշմարտության սկզբունքներից, փափագեմ լույսը կամ սիրեմ արդարադատությունը․ այս աշխարհում լույս կամ արդարադատություն չկա։ Պարզապես կկենտրոնանամ մինչև վերջ համբերելու վրա և կհիշեմ, որ ապագայում ուր էլ գնամ, միշտ առաջնահերթություն տամ խաղաղության պահպանմանը»։ Սա այն եզրակացությունն է, որին գալիս են։ Մի՞թե չեն պարտվել այդ հակաքրիստոսի կողմից։ (Այո՛։) Ի՞նչն է հաստատում սա։ Այդ հակաքրիստոսի կողմից ճնշվելուց հետո նրանք մահու չափ վախեցել են, չափազանց վախենում են որևէ բան ասել կամ անել։ Կորցրել են իրենց ճշմարիտ հավատքը և այլևս հավատարմորեն չեն կատարում իրենց պարտավորությունները․ նրանց սրտերում արդարադատության հանդեպ իրենց սիրո փոքրիկ բոցը մարել է․ լիովին պարտվել և ջախջախվել են այդ հակաքրիստոսի կողմից։ Մի՞թե բոլորովին անօգուտ չեն։ Մի՞թե վախկոտներ չեն։ (Այո՛։) Ինչպե՞ս կարող ես իմանալ։ Եթե հարցնես նրանց՝ «Ինչպե՞ս են այսինչի գործերը ձեր եկեղեցում», կպատասխանեն՝ «Վատ չէ»։ Եթե ասես՝ «Իսկ ի՞նչ կասես եկեղեցու այն նոր առաջնորդողի մասին, որին բոլորդ ընտրեցիք․ ճանաչո՞ւմ ես նրան», կպատասխանեն՝ «Այնքան էլ ծանոթ չեմ նրան»։ Եթե հարցնես՝ «Ինչպիսի՞ն է հիմա եկեղեցական կյանքն այնտեղ։ Արդյոք որևէ մեկն անհանգստություններ պատճառե՞լ է», կասեն՝ «Լավ է, ամեն ինչ նորմալ է ընթանում»։ Ինչ էլ հարցնես նրանց, պարզապես կպատասխանեն այս մի քանի բառով։ Մի՞թե սրա պատճառն այն չէ, որ վախեցել են։ Ինչո՞ւ են այսքան վախեցած։ Որովհետև չգիտեն Աստծու արդարությունը, չեն կարողանում թափանցել Սատանայի չարասիրության, դաժանության, անգթության և խավարի մեջ, չգիտեն՝ ինչ է նշանակում, որ ճշմարտությունն է իշխում, ոչ էլ թե ինչ նշանակություն ունի դա, և ուստի վախենում են։ Հետևաբար, ինչ էլ հարցնես, նրանց պատասխանը կլինի անորոշ և աղոտ․ նրանցից պատասխան չես ստանա այն մասին, թե իրականում ինչ է կատարվում եկեղեցում, կամ չես պարզի, թե իրականում ինչ են մտածում ներքուստ։ Այնքան պարփակված կլինեն իրենց մեջ, որ նույնիսկ վստահ չես լինի, թե ինչի մասին են խոսում։ Ոչինչ չեն ասի եկեղեցում գոյություն ունեցող խնդիրների կամ այն մասին, թե ինչպես են առաջնորդողներն ու աշխատողները, և ոչինչ չես իմանա այն դժվարությունների մասին, որոնց բախվում են Աստծու ընտրյալ մարդիկ։ Այս ամենից ոչինչ չես պարզի․ նրանք միայն այս կերպ կզրուցեն քեզ հետ։ Եվ ի՞նչ կզգաս նրանց լսելիս։ Կզգաս, որ ձեր երկուսի սրտերի միջև ինչ-որ բան կա։ Նրանց մտայնությունը հետևյալն է․ «Մի՛ փորձիր իմ մասին որևէ բան իմանալ, չեմ ուզում քեզ բացահայտել որևէ տեղեկություն կամ այն, թե իրականում ինչ է կատարվում։ Հեռո՛ւ մնա ինձանից․ եթե փորձես ինձանից պարզել, թե ինչ է կատարվում եկեղեցում, ուրեմն փորձում ես խնդիրներ ստեղծել ինձ համար և խաթարել իմ ներկայիս կենսամիջավայրը, առօրյան և իրավիճակը։ Մի՛ խառնվիր իմ կյանքի որևէ կողմին, թո՛ւյլ տուր ինքս զբաղվեմ այս բաներով»։ Վախենում են, որ հակաքրիստոսն այնպես կանի, որ տառապեն, կամ վրեժխնդիր կլինի իրենցից, և վախենում են զեկուցել իրենց եկեղեցու վերաբերյալ որևէ խնդրի մասին։ Մի՞թե սա այդ հակաքրիստոսին անձնատուր լինելը չէ։ Մի՞թե չեն մոլորվել և վերահսկվել այդ հակաքրիստոսի կողմից։ (Այո՛։) Եվ այդ հակաքրիստոսին հաճելի է տեսնել սա։ Տանջել են մարդկանց այն աստիճանի, որ այլևս չեն համարձակվում զեկուցել իրենց խնդիրների մասին, ուստի ամուր վերահսկողություն ունեն եկեղեցու նկատմամբ։ Արդյոք եկեղեցում շա՞տ մարդիկ են այս կերպ վերահսկվում հակաքրիստոսի կողմից։ Ինքներդ երբևէ կանգնեցրե՞լ եք որևէ մեկի՝ խնդրի մասին զեկուցելը։ Գուցե արել եք, բայց չեք գիտակցել, կամ գուցե անեք դա ապագայում։ Ուստի արդյոք հակաքրիստոսների կողմից մարդկանց շահելն ու վերահսկելը կարո՞ղ է խնդիր համարվել։ (Այո՛։) Ոմանք ասում են․ «Եկեղեցում որոշ մարդիկ վախենում են հակաքրիստոսից, բայց չեն հավատում այդ հակաքրիստոսին կամ չեն հետևում այդ հակաքրիստոսին, առավել ևս չեն ծառայում այդ հակաքրիստոսին։ Պարզապես փոքր-ինչ կաշկանդվել են այդ հակաքրիստոսի կողմից և հապաղել են մտնել Աստծուն հավատալու ճիշտ ուղին։ Ինչո՞ւ ես ասում, որ սա խնդիր է»։ Մի կողմից՝ նայելով այն մեթոդներին, որոնք հակաքրիստոսներն օգտագործում են մարդկանց շահելու և վերահսկելու համար, պետք է ի վիճակի լինես տեսնելու, որ նրանց բնական էությունը Սատանայի էությունն է․ այն թշնամական է ճշմարտության և Աստծու նկատմամբ։ Հակաքրիստոսներն ուզում են մրցել Աստծու հետ մարդկանց համար, պայքարել Նրա ընտրյալ մարդկանց համար։ Մյուս կողմից՝ այն մեթոդներն ու ուղիները, որոնցով գործում են հակաքրիստոսները, իսկապես կարող են ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, որոնք հիմար են, անգետ, շփոթված և չեն հասկանում ճշմարտությունը։ Իսկապես կարող են մոլորեցնել այդ մարդկանց, ստիպել նրանց խելոք պահել իրենց հակաքրիստոսների վերահսկողության տակ և այնպես անել, որ խորհրդակցեն հակաքրիստոսների հետ ու ենթարկվեն նրանց ամեն ինչում։ Հակաքրիստոսները ոչ միայն փակ են պահում այս մարդկանց բերանները, այլ նաև վերահսկում են նրանց գործողությունները, ազդում են նրանց մտքերի ու գաղափարների վրա և ներգործում այն ուղղության վրա, որով նրանք քայլում են։ Սրանք են այն ազդեցություններն ու հետևանքները, որոնք հակաքրիստոսների գործողությունները բերում են նրանց վրա, ովքեր հիմար են և անգետ։
Քիչ առաջ խոսեցի առաջնորդողի կամ աշխատողի պարտավորությունը կատարելուն վերաբերող տարբեր ճշմարտությունների մասին։ Նաև մերկացրի որոշ խնդիրներ, որոնք ունեն առաջնորդողներն ու աշխատողները՝ գլխավորապես կենտրոնանալով ամենածանր տեսակի մարդու դրսևորումների վրա․ և ո՞ր տեսակի մարդն է դա։ (Հակաքրիստոսները։) Ո՞րն է մի ընդհանուր դրսևորումը, որն ունեն բոլոր հակաքրիստոսները։ Փորձում են իշխանություն զավթել իրենց համար և վերահսկել եկեղեցին։ Իշխանության հանդեպ նրանց ցանկությունը գերազանցում է մնացած ամեն ինչ․ իշխանությունը նրանց կյանքն է, նրանց արմատը, այն թեման, ուղղությունը և նպատակն է, որի շուրջ պտտվում է այն ամենը, ինչ անում են կյանքում։ Հետևաբար հակաքրիստոսների գործողությունները և նրանց դրսևորած խառնվածքները նույնական են այն մարտավարություններին, որոնք Սատանան օգտագործում է մարդկանց մոլորեցնելու, շահելու և վերահսկելու համար։ Կարելի է ասել, որ այն ամենը, ինչ անում է այս տեսակ մարդը, նրան դարձնում է ոչ այլ ինչ, քան Սատանայի ելք, մարմնացում և արտահայտություն․ նրանց ամեն մի գործողության և ողջ վարքագծի հիմնական նպատակն իշխանություն ունենալն է։ Եվ ո՞ւմ են փորձում վերահսկել։ Այն մարդկանց, որոնց առաջնորդում են, որոնք Աստծու հետևորդներ են, այն մարդկանց, որոնք իրենց իշխանության շրջանակում են, որոնք ի վիճակի են վերահսկելու։ Մի պահ առաջ խոսեցինք նաև այն մեթոդների մասին, որոնք հակաքրիստոսներն օգտագործում են մարդկանց վերահսկելու համար։ Առաջինը՝ փորձում են շահել մարդկանց սրտերը, երկրորդը՝ հարձակում են այլախոհների վրա ու դուրս մղում նրանց, երրորդը՝ դուրս են մղում ճշմարտությանը ձգտողներին և հարձակվում նրանց վրա, չորրորդը՝ մեծարում են իրենց և վկայում սեփական անձի մասին, և հինգերորդը՝ մոլորեցնում են, ներգրավում, սպառնում և վերահսկում մարդկանց։ Այս հինգ գլխավոր դրսևորումները բոլորն էլ հիմնական մեթոդներ և միջոցներ են, որոնք կիրառվում են հակաքրիստոսների կողմից՝ իշխանություն ձեռք բերելու, մարդկանց տիրելու ու վերահսկելու համար։ Սրանք լայն կարգերն են։ Հաջորդիվ մանրամասն կվերլուծենք և կհաղորդակցվենք այս լայն կարգերի շուրջ ավելի հանգամանորեն։
Մանրամասն վերլուծություն այն բանի, թե ինչպես են հակաքրիստոսները փորձում շահել մարդկանց սրտերը
Ա. Փոքր լավություններով մարդկանց գրավելը
Առաջին հնարքը, որ հակաքրիստոսներն օգտագործում են մարդկանց վերահսկելու համար, նրանց սրտերը շահելն է։ Մարդկանց սրտերը շահելու քանի՞ եղանակ կա։ Մի եղանակը փոքր լավություններով նրանց գրավելն է։ Երբեմն հակաքրիստոսները որոշ լավ բաներ են տալիս մարդկանց, երբեմն հաճոյախոսում են նրանց, երբեմն փոքրիկ խոստումներ են տալիս նրանց։ Եվ երբեմն հակաքրիստոսները տեսնում են, որ որոշ պարտավորություններ կարող են հնարավորություն տալ մարդկանց հայտնվելու ուշադրության կենտրոնում, կամ որ ուրիշները կարծում են՝ այդ պարտավորությունները կարող են առավելություններ բերել նրան, ով կատարում է դրանք, և այնպես անել, որ բոլորը հարգեն նրան, և այդ պարտավորությունները հանձնարարում են նրանց, ում ցանկանում են շահել։ «Փոքր լավությունները» ներառում են շատ բաներ. երբեմն դրանք նյութական բաներ են, երբեմն՝ ոչ նյութական, երբեմն հաճելի խոսքեր են, որ մարդիկ ուզում են լսել։ Օրինակ՝ մարդը թուլանում է, երբ ինչ-որ բան է պատահում իր հետ, և կորցնում է մոտիվացիան իր պարտավորության մեջ, ու երբ իր այս թուլությունը համեմատում է Աստծու խոսքերի հետ, գիտակցում է, որ դա անհավատարմություն է Աստծու հանդեպ, իր պարտավորությունը կատարելու դժկամություն, ճշմարիտ հնազանդության պակաս, և խիստ հանդիմանված է զգում իրեն։ Առաջնորդողը, տեսնելով սա, գուցե ասի. «Դու պարզապես փոքր հասակ ունես։ Աստված այդպես չի նայի այս հարցին։ Դու միայն կարճ ժամանակ ես հավատացել։ Չես կարող այդքան շատ բան ակնկալել ինքդ քեզանից։ Այս տեսակ բանը ժամանակ է պահանջում․ չես կարող շտապեցնել։ Աստված մարդկանցից մեծ պահանջներ չունի, և քեզ համար՝ մի մարդու, որ միայն կարճ ժամանակ է հավատացել նրան, երբեմն մի փոքր թույլ լինելը բնականոն է, և չպետք է անհանգստանաս դրա համար»։ Սա նշանակում է, որ թույլ լինելու մեջ անհանգստանալու ոչինչ չկա, թույլ մնալու մեջ՝ առավել ևս, և որ այս ամենը բնականոն բացասականություն է, և Աստված չի հիշում դա։ Որոշ մարդիկ չափազանց զգայուն են և իրենց պարտավորությունը կատարելիս միշտ կաշկանդված են իրենց զգացմունքներով, իսկ նրանց առաջնորդողն ասում է. «Սա փոքր հասակիդ պատճառով է, ամեն ինչ լավ է»։ Որոշ մարդիկ ծույլ են և անհավատարիմ իրենց պարտավորության մեջ, բայց նրանց առաջնորդողը չի կշտամբում նրանց, փոխարենը՝ ամեն քայլափոխի ասում է հաճելի խոսքեր, որ այդ մարդիկ ուզում են լսել, որպեսզի հաճեցնի նրանց, նրանց կողմից լավը կոչվի և ցույց տա նրանց, թե որքան հասկացող և սիրող է ինքը։ Այդ մարդիկ մտածում են. «Մեր առաջնորդողն ասես սիրող մայր լինի։ Նա իրապես սեր ունի մեր հանդեպ, իսկապես ներկայացնում է Աստծուն։ Իսկապես Աստծուց է»։ Սրա չբարձրաձայնված ենթիմաստն այն է, որ իրենց առաջնորդողը կարող է գործել որպես Աստծու խոսնակ, որ կարող է ներկայացնել Աստծուն։ Սա՞ է այս առաջնորդողի նպատակը։ Գուցե դա այնքան էլ հստակ չէ, բայց նրա նպատակներից մեկն ակնհայտ է. նա կցանկանար՝ մարդիկ ասեին, որ ինքը հրաշալի առաջնորդող է, հաշվի է առնում ուրիշներին, կարեկցում է մարդկանց թուլություններին և շատ լավ հասկանում է նրանց սրտերը։ Երբ եկեղեցու որոշ առաջնորդողներ տեսնում են, որ եղբայրները կամ քույրերն իրենց պարտավորությունները ձևականորեն են կատարում, չեն հանդիմանում նրանց, թեև պետք է անեին դա։ Երբ հստակ տեսնում են, որ Աստծու տան շահերը տուժում են, չեն մտահոգվում դրանով կամ որևէ հարցուփորձ չեն անում և ամենևին չեն վիրավորում ուրիշներին։ Իրականում իսկապես հաշվի չեն առնում մարդկանց թուլությունները. փոխարենը՝ նրանց մտադրությունն ու նպատակը մարդկանց սրտերը շահելն է։ Նրանք լիովին գիտակցում են, որ. «Քանի դեռ ես անում եմ սա և ոչ մեկին չեմ վիրավորում, կմտածեն՝ լավ առաջնորդող եմ։ Նրանք լավ, բարձր կարծիք կունենան իմ մասին։ Հավանություն կտան ինձ և կսիրեն»։ Նրանց չի հետաքրքրում՝ որքան վնաս է հասցվում Աստծու տան շահերին, կամ որքան մեծ կորուստներ են պատճառվում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին, կամ որքան խիստ է խանգարվում նրանց եկեղեցական կյանքը, նրանք պարզապես համառում են իրենց սատանայական փիլիսոփայության մեջ և ոչ մեկին չեն վիրավորում։ Նրանց սրտերում երբեք որևէ ինքնախարազանում չկա։ Երբ տեսնում են՝ ինչ-որ մեկը խաթարող և խանգարող բաներ է առաջացնում, առավելագույնը կարող են մի քանի խոսք փոխանակել նրա հետ դրա մասին՝ նվազեցնելով խնդրի նշանակությունը, և ապա վերջ տալ դրան։ Նրանք չեն հաղորդակցվի ճշմարտության մասին կամ չեն մատնանշի խնդրի էությունն այդ մարդուն, առավել ևս մանրամասն չեն վերլուծի նրա վիճակը և երբեք չեն հաղորդակցվի այն մասին, թե որոնք են Աստծու մտադրությունները։ Կեղծ առաջնորդողները երբեք չեն մերկացնում կամ մանրամասն վերլուծում այն սխալները, որոնք մարդիկ հաճախ թույլ են տալիս, կամ ապականված խառնվածքները, որոնք մարդիկ հաճախ դրսևորում են։ Նրանք չեն լուծում որևէ իրական խնդիր, այլ փոխարենը միշտ ներողամիտ են լինում մարդկանց սխալ կիրառումների և ապականության դրսևորումների հանդեպ, և անկախ նրանից՝ որքան բացասական կամ թույլ են մարդիկ, լուրջ չեն ընդունում դա։ Լոկ քարոզում են որոշ բառեր և վարդապետություններ և ասում հորդորի մի քանի խոսք՝ իրավիճակը ձևականորեն հարթելու համար՝ փորձելով պահպանել ներդաշնակությունը։ Արդյունքում Աստծու ընտրյալ մարդիկ չգիտեն ինչպես ինքնաքննել և ճանաչել իրենց, նրանց դրսևորած ցանկացած ապականված խառնվածքի համար լուծում չկա, և նրանք ապրում են բառերի ու վարդապետությունների, պատկերացումների ու երևակայությունների մեջ՝ առանց որևէ կյանքի մուտքի։ Նույնիսկ հավատում են իրենց սրտերում. «Մեր առաջնորդողն էլ ավելի մեծ հասկացողություն ունի մեր թուլությունների մասին, քան Աստված։ Մեր հասակը չափազանց փոքր է Աստծու պահանջներին համապատասխանելու համար։ Մենք պարզապես պետք է կատարենք մեր առաջնորդողի պահանջները. հնազանդվելով մեր առաջնորդողին՝ մենք հնազանդվում ենք Աստծուն։ Եթե գա մի օր, երբ Վերևը պաշտոնազրկի մեր առաջնորդողին, մենք լսելի կդարձնենք մեր ձայնը. մեր առաջնորդողին պահելու և նրա պաշտոնազրկումը կանգնեցնելու համար կբանակցենք Վերևի հետ և կստիպենք նրան համաձայնել մեր պահանջներին։ Այսպես արդարացի կվարվենք մեր առաջնորդողի հանդեպ»։ Երբ մարդիկ նման մտքեր են ունենում իրենց սրտերում, երբ նման հարաբերություն են հաստատում իրենց առաջնորդողի հետ, և նման կախվածություն, նախանձ ու երկրպագություն է առաջացել նրանց սրտերում իրենց առաջնորդողի հանդեպ, նրանք սկսում են էլ ավելի մեծ հավատք ունենալ այս առաջնորդողի հանդեպ և միշտ ցանկանում են լսել առաջնորդողի խոսքերը՝ Աստծու խոսքերում ճշմարտությունը փնտրելու փոխարեն։ Նման առաջնորդողը գրեթե զբաղեցրել է Աստծու տեղը մարդկանց սրտերում։ Եթե առաջնորդողը հոժարակամ է պահպանելու նման հարաբերություններ Աստծու ընտրյալ մարդկանց հետ, եթե սրտում հաճույք է ստանում դրանից և կարծում է, որ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է այսպես վերաբերվեն իրեն, ապա ոչ մի տարբերություն չկա այս առաջնորդողի և Պողոսի միջև, նա արդեն ոտք է դրել հակաքրիստոսի ուղու վրա, և Աստծու ընտրյալ մարդիկ արդեն մոլորվել են այս հակաքրիստոսի կողմից և լիովին զուրկ են զանազանությունից։ Իրականում այդ առաջնորդողը չունի ճշմարտության իրականություն և բացարձակապես հոգս չի կրում Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վերաբերյալ։ Նա կարող է միայն բառեր և վարդապետություններ քարոզել ու պահպանել հարաբերություններն ուրիշների հետ։ Նա հմտորեն ցուցադրում է իրեն՝ կիրառելով կեղծավոր մեթոդներ, նրա խոսքն ու գործողությունները համապատասխանում են մարդկանց պատկերացումներին, և դրանով իսկ մոլորեցնում է մարդկանց։ Նա չգիտի, թե ինչպես հաղորդակցվել ճշմարտության մասին կամ ճանաչել ինքն իրեն, և սա նրա համար անհնար է դարձնում ուրիշներին դեպի ճշմարտության իրականությունն առաջնորդելը։ Աշխատում է միայն հանուն հեղինակության և կարգավիճակի և ասում է միայն հաճելի խոսքեր, որ ծուղակը գցի մարդկանց՝ պատճառ դառնալով, որ մարդիկ երկրպագեն և հարգեն իրեն, ինչը լրջորեն ազդում է եկեղեցու աշխատանքի և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա և ուշացնում դրանք։ Մի՞թե այսպիսի մարդը հակաքրիստոս չէ։ Որոշ մարդիկ գործում են հակաքրիստոսների պես, բայց երբ տեսնում են, որ հակաքրիստոսը բացահայտվում է, ի վիճակի են իրենց համեմատելու այդ հակաքրիստոսի հետ։ Զգում են՝ այն ուղին, որի վրա իրենք են, նաև հակաքրիստոսների ուղին է, որ պետք է ետ կանգնեն աղետի եզրից և անմիջապես ապաշխարեն Աստծու առաջ ու դադարեն կենտրոնանալ իրենց անձնական կարգավիճակի և կերպարի վրա․ մտածում են, որ պետք է փառաբանեն Աստծուն և վկայություն կրեն Աստծու համար բոլոր բաներում և այնպես անեն, որ մարդիկ իրենց սրտերում տեղ ունենան Աստծու համար և պատվեն Նրան որպես մեծագույնի․ զգում են, որ միայն այդ ժամանակ ճշմարիտ խաղաղություն կիմանան իրենց սրտերում։ Միայն սա անող մարդն է սիրում կարող է ընդունել ճշմարտությունը։ Եթե մարդն ունի հակաքրիստոսի բնություն, նա նաեւ սրտում անհանգստություն կզգա, երբ լսի հակաքրիստոսներին մերկացնող խոսքեր, բայց ի վիճակի չի լինի ընդունելու Աստծու խոսքերի դատաստանն ու պատիժը կամ բացվելու և բացահայտելու իր ապականված խառնվածքները։ Սա ցույց է տալիս, որ նա չի կարող ընդունել ճշմարտությունը, և որ ճշմարիտ ապաշխարությունն անհնար է նրա համար։ Նա շարունակելու է հաստատել իր կարգավիճակը, օգտվել դրանից բխող առավելություններից և վայելել այն, որ Աստծու ընտրյալ մարդիկ երկրպագում և մեծարում են իրեն։ Սա պատճառ է դառնում, որ նրա կողմից մոլորվածները շեղվեն ճշմարիտ ճանապարհից և Աստծու խոսքերից․ նրանք խուսափում են Աստծուց և փոխարենը հետևում այդ մարդուն։ Սակայն այդ մարդն ամենևին չի ինքնաքննում։ Չգիտակցելով, որ արդեն վտանգի մեջ է ընկել՝ շարունակում է բավականին լավ կարծիք ունենալ իր մասին և մոլորեցնել ուրիշներին ու շահել նրանց։ Քանի դեռ մարդիկ ուշադրություն են դարձնում նրա ասածին և ենթարկվում են նրան, ապա անկախ նրանից, թե որքան ձևական կամ անպատասխանատու են այդ մարդիկ իրենց պարտավորությունները կատարելիս, նա աչք կփակի դրա վրա։ Ավելին՝ հաճույքով կվայելի, թե ինչպես են այդ տգետ, հիմար մարդիկ երկրպագում և հարգում իրեն, ու նույնիսկ պաշտպանություն կշնորհի նրանց՝ թույլ չտալով ոչ մեկին մերկացնել կամ զանազանել իրեն։ Այսպես վարվելով՝ մի՞թե հակաքրիստոսն անկախ թագավորություն չի հաստատում իր համար։ Հակաքրիստոսն իրական աշխատանք չի կատարում, չի հաղորդակցվում ճշմարտության մասին՝ խնդիրներ լուծելու համար, չի ուղղորդում մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը և մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Նա աշխատում է միայն հանուն կարգավիճակի, համբավի և շահի, հոգ է տանում միայն ինքնահաստատվելու, մարդկանց սրտերում իր զբաղեցրած տեղը պաշտպանելու և այնպես անելու համար, որ բոլորը երկրպագեն իրեն, հարգեն և միշտ հետևեն․ սրանք են այն նպատակները, որոնց ցանկանում է հասնել։ Ահա թե ինչպես է հակաքրիստոսը փորձում շահել մարդկանց սրտերը և վերահսկել Աստծու ընտրյալ մարդկանց․ մի՞թե աշխատելու նման ձևը չարասեր չէ։ Դա պարզապես չափազանց զզվելի է։ Որոշ ժամանակ այսպես են աշխատում՝ մարդկանց դարձնելով իրենց հանդեպ բարեհաճ, վստահությամբ լեցուն, իրենցից կախված, բայց որո՞նք են հետևանքները։ Այդ մարդիկ ոչ միայն ի վիճակի չեն հասկանալու ճշմարտությունը, ոչ միայն ամենևին չեն առաջադիմում իրենց կյանքի մուտքի մեջ, այլ փոխարենը հակաքրիստոսին ընդունում են որպես իրենց հոգևոր ծնող, որպես Աստծուն փոխարինող՝ թույլ տալով հակաքրիստոսին զբաղեցնել Աստծու կարգավիճակն իրենց սրտերում։ Երբ ինչ-որ մեկը խնդիր է ունենում, այլևս չի գալիս Աստծու առաջ, և ինչ խնդրի էլ բախվի, չի աղոթում Աստծուն կամ ապավինում Նրան, ոչ էլ փնտրում է ճշմարտությունը Նրա խոսքերում։ Փոխարենը՝ գնում է դրա մասին հարցնելու այս առաջնորդողին։ Խնդրում է առաջնորդողին ցույց տալ իրեն ճանապարհը և ավելի ու ավելի շատ է ապավինում այս առաջնորդողին ու կախվածություն ունենում նրանից։ Չգիտի, թե ինչպես փնտրել Աստծուն, և չգիտի, թե ինչպես ապավինել Նրան և հույս դնել Նրա վրա, առավել ևս՝ ինչպես գործել ճշմարտությանը և սկզբունքներին համապատասխան։ Ինչ էլ որ պատահի նրան, շունչը պահած սպասում է, որ առաջնորդողը որոշում կայացնի դրա վերաբերյալ։ Անում է այն ամենը, ինչ առաջնորդողն ասում է, որ պետք է անի, և ենթարկվում է առաջնորդողի ցանկացած ցուցումի։ Մարդկանց այս կետին հասցնելով՝ մի՞թե հակաքրիստոսը չի մոլորեցնում և վերահսկում նրանց։ Ինչո՞ւ Աստծու ընտրյալ մարդիկ չեն փնտրում ճշմարտությունն Աստծուց, երբ նրանց հետ բաներ են պատահում։ Ինչո՞ւ են Աստծու ընտրյալ մարդիկ կուրորեն ենթարկվում իրենց առաջնորդողի ասածին՝ առանց նրա խոսքերը քննության ենթարկելու կամ զանազանություն գործադրելու։ Ինչո՞ւ Աստծու ընտրյալ մարդիկ կարող են հնազանդվել իրենց առաջնորդողի խոսքերին դրանք լսելուն պես, բայց չեն կարող դա անել Աստծու խոսքերի դեպքում։ Նրանք փնտրում են իրենց առաջնորդողի ցանկությունները՝ Աստծու ցանկությունները փնտրելու փոխարեն, ականջ են դնում իրենց առաջնորդողի խոսքերին՝ Աստծու խոսքերին ականջ դնելու և ճշմարտությունը փնտրելու ու դրան հնազանդվելու փոխարեն։ Նրանք ապավինում են իրենց առաջնորդողին, որպեսզի գործի, ինչպես նաև աջակցի իրենց, խոսի իրենց անունից և որոշումներ կայացնի իրենց համար՝ Աստծուն ապավինելու, Նրա վրա հույս դնելու և Նրան հնազանդվելու փոխարեն։ Մի՞թե այսպես կոչված առաջնորդողները որոշակի դիրք չեն զբաղեցրել մարդկանց սրտերում։ Սա հակաքրիստոսի կողմից մարդկանց մոլորեցնելու և ծուղակը գցելու հետևանքն է։
Երբ որոշ մարդկանց հետ ինչ-որ բան է պատահում, և դու ասում ես նրանց աղոթել Աստծուն, նրանք ասում են, որ չափազանց փոքր հասակ ունեն և չգիտեն, թե ինչպես փնտրել։ Եթե ասում ես նրանց ուտել և խմել Աստծու խոսքերը, նրանք ասում են, որ որակ չունեն և չեն կարող հասնել մեծ լույսի։ Եթե ասում ես նրանց լսել քարոզներ, նրանք ասում են, որ քարոզների բովանդակությունը չափազանց վեհ ու խորն է իրենց համար, որ դա վեր է իրենց ուժերից։ Կարծում են՝ եթե մարդը ցածր որակ ունի, թուլություններ ունի և անբավարար է բոլոր առումներով, ապա պետք է փնտրի առաջնորդողներին։ Ենթադրենք՝ հարցնում ես նրանց․ «Ինչո՞ւ պետք է փնտրես առաջնորդողին։ Ինչո՞ւ չես փնտրում Աստծուն և գալիս Նրա առաջ»։ Նրանք ասում են․ «Մարդկանց համար շատ դժվար է գալ Աստծու առաջ․ մենք ունենք պատկերացումներ, մեր որակը ցածր է, և մենք դանդաղամիտ ենք ու թմրած։ Աստծու խոսքերը միշտ չէ, որ այդքան դյուրըմբռնելի են, և Նրա խոսքերում չկան օրինակներ, որոնք ցույց կտան, թե ինչ են դրանք նշանակում։ Մեր առաջնորդողը պարզապես ուղղակիորեն ասում է մեզ, թե ինչ անել, իսկապես դյուրըմբռնելի ձևով, ինչպես մեկին գումարած մեկ հավասար է երկուսի։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքերը կարդալուն, եթե կարողանում եմ դրանք բարձրաձայն կարդալ, դա արդեն բավական լավ է, բայց գաղափար չունեմ, թե ինչ են դրանք նշանակում, և չգիտեմ, թե ինչ է Աստված պահանջում մարդուց, կամ ինչպես կիրառել այն կերպ, որ համահունչ լինի Աստծու մտադրություններին։ Երբեք չեմ կարողանում պատասխաններ գտնել։ Քանի որ ցածր որակ ունեցող մարդ եմ, մեկը, որ այնքան փոքր հասակ ունի, որ թմրած է ու համր, որ չի կարողանում թափանցել որևէ բանի մեջ, պետք է հարցնեմ մեր առաջնորդողին այն ամենի մասին, ինչ ծագում է, և թույլ տամ, որ նա որոշումներ կայացնի։ Մեր առաջնորդողը կարող է պատասխաններ գտնել ինձ համար․ ես պարզապես անում եմ այն, ինչ նա ասում է ինձ։ Հենց այդպիսի մարդ եմ՝ պարզամիտ և ենթարկվող»։ «Պարզամիտ և ենթարկվող լինելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց արդյոք ձեր առաջնորդողն իսկապես ունի՞ ճշմարտության իրականությունը։ Արդյոք նա իսկապես մե՞կն է, որ հնազանդվում է Աստծուն։ Եթե այն ամենը, ինչ նա կարող է անել, բառեր և վարդապետություններ քարոզելն է, և նա մի մարդ չէ, որ հնազանդվում է Աստծուն, ապա արդյոք նրան հնազանդվելը նշանակո՞ւմ է, որ դու հնազանդվում ես Աստծուն»։ Նրանք ասում են․ «Մեր առաջնորդողը բարձր որակ ունի, և այն ամենը, ինչ նա ասում է, ճիշտ է։ Դա ապացուցում է, որ նա հասկանում է ճշմարտությունը և համահունչ է Աստծու մտադրություններին»։ Նրանց ասածի մեջ մի փոքր տրամաբանական դատողություն կա, այնպես չէ՞։ Այդ ամենը հիմնված է նրանց անձնական զգացմունքների վրա։ Նրանց որակը ցածր է, և նրանք զուրկ են զանազանությունից, ուստի, եթե նրանց առաջնորդողի հետ իսկապես ինչ-որ բան այն չլիներ, ի վիճակի չէին լինի տեսնելու դա։ Մարդկանց մեծամասնությունը հիմար է, տգետ և ցածր որակ ունի, բայց եկեք առայժմ մի կողմ թողնենք այդ պատճառը։ Նայելով դրան առաջնորդողի տեսանկյունից՝ եթե մարդիկ ցուցադրում են այս դրսևորումները, նման կախվածություն ունեն իրենց առաջնորդողից և նման տեսակետ ու վերաբերմունք են տածում նրա հանդեպ, մի՞թե դա որևէ կապ չունի առաջնորդողի՝ մարդկանց սրտերը շահելու մարտավարությունների և մեթոդների հետ։ (Ունի։) Որքա՞ն մեծ կապ։ Արդյոք դա ուղղակիորեն կապվո՞ւմ է առաջնորդողի աշխատելակերպի հետ։ Մենք կարող ենք վստահորեն ասել, որ այնտեղ բացարձակ, ուղիղ կապ կա, որ այս բաները հարյուր տոկոսով կապված են։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Կան շատ առաջնորդողներ, որոնք իրենց սուբյեկտիվ կամքի առումով կցանկանային մարդկանց բերել Աստծու առաջ, բայց, քանի որ չեն հասկանում ճշմարտությունը կամ չգիտեն ինչպես լուծել տարբեր իրական խնդիրներ, կարող են միայն զբաղվել որոշ վարչական առաջադրանքներով և ընդհանուր գործերով ու ցուցադրել իրենց, որպեսզի մարդիկ հարգեն իրենց, նրանք ակամա ոտք են դնում հակաքրիստոսների ուղու վրա։ Նրանք օգտագործում են իրենց սեփական ուղիներն ու միջոցները՝ շարունակելով փորձել շահել մարդկանց սրտերը և վերահսկել նրանց սրտերը, վարքագիծն ու մտքերը, որպեսզի մարդիկ միշտ անեն այն, ինչ իրենք են ասում իրենց գործողություններում, ճշմարտության իրենց կիրառման մեջ և իրենց պարտավորությունների կատարման յուրաքանչյուր կողմում։ Եթե մարդիկ հնազանդվում են հակաքրիստոսին և ճշմարտապես չեն հնազանդվում Աստծուն, եթե հնազանդվում են հակաքրիստոսին շատ ավելի, քան Աստծուն, և նրանց պարտավորությունների կատարումը բացարձակապես ոչ մի արդյունք չի տալիս, և նրանք լավ չեն կատարում մարդու պարտավորությունը, ապա արդյոք նման մարդիկ նրա՞նք են, ովքեր կփրկվեն։ Մարդիկ ունեն կիրառման «ճշգրիտ» ուղիներ՝ առաջնորդողներին և աշխատողներին ենթարկվելու և հավատարիմ լինելու համար, բայց նրանք նույնիսկ ճշգրտորեն չեն կիրառում, երբ խոսքը վերաբերում է Աստծուն հնազանդվելուն և Նրան հավատարիմ լինելուն․ ոչ ոք չի հաղորդակցվում այս մասին, և ոչ ոք չի կատարում իրական աշխատանքի այս կողմը։ Մարդիկ բոլորը սիրում են խոսել և գործել հանուն իրենց սեփական կարգավիճակի և հեղինակության, և նրանք գլուխ են կոտրում ու մոռանում են ուտել կամ քնել՝ աշխատելով այնպես անել, որ Աստծու ընտրյալ մարդիկ ենթարկվեն և երկրպագեն իրենց։ Ակնհայտ է, որ անում են այս ամենը, որպեսզի հասնեն եկեղեցում որպես առաջնորդող կամ աշխատող իշխելու իրենց նպատակին։ Ո՞րն է սրա պատճառը։ Այն, որ ողջ ապականված մարդկությունն ունի նույն խառնվածքը և նույն նախասիրությունները։ Երբ ինչ-որ մեկը ցույց է տալիս քեզ ուղին, և դու շատ պատրաստակամ ես կիրառելու այն, դա չի նշանակում, որ կիրառում ես ճշմարտությունը․ դա նշանակում է, որ անում ես այն, ինչ այդ մարդն ասում է, և ենթարկվում ես նրան։ Ուստի ինչո՞ւ մարդիկ հոժարակամ չեն գալու Աստծու առաջ կամ փնտրելու Նրան։ Որովհետև մարդու մարդկայնության մեջ չկա ոչինչ, որը համահունչ լինի ճշմարտությանը։ Այն, ինչ մարդիկ սիրում են, այն, ինչին տենչում են, և այն, ինչ պահում են իրենց սրտերում, բոլորը հակասում է ճշմարտությանը, հակադրության մեջ է դրա հետ։ Հետևաբար, եթե խնդրես ինչ-որ մեկին փնտրել ճշմարտությունը, երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, նա դա ավելի դժվար կհամարի, քան լուսին թռչելը, սակայն եթե խնդրես նրան ուշադրություն դարձնել մարդուն, դա շատ ավելի հեշտ կհամարի։ Ակնհայտ է, որ հակաքրիստոսները շատ արագ են արդյունքների հասնում, երբ օգտագործում են մարդկանց սրտերը շահելու հնարքը՝ մարդկանց վերահսկելու համար։ Ի միջի այլոց արված ընդամենը մեկ մեկնաբանությամբ նրանք կարող են այնպես անել, որ ինչ-որ մեկը բարենպաստ կարծիք ունենա իրենց մասին․ ընդամենը մեկ պատահական մեկնաբանությամբ, որը տածում է որոշակի մտադրություն կամ տեսակետ, կարող են այնպես անել, որ ինչ-որ մեկը նայիլ իրենց նոր տեսանկյունից, նոր լույսի ներքո։ Սա ճշտորեն բացահայտում է, թե ինչ բաներ կան մարդկանց ներսում։ Սա նշանակում է, որ եթե դու չես ձգտում ճշմարտությանը և փոխարենը բռնում ես կարգավիճակի ու իշխանության ձգտելու ուղին, ապա ազդեցությունն ու հետևանքը, որ քո արած ամեն ինչ կունենա ապականված մարդկության ցանկացած անդամի վրա, կլինի այն, որ նրանք երես թեքեն ճշմարիտ ճանապարհից, խուսափեն ճշմարտությունից, խուսափեն Աստծուց և մերժեն Աստծուն։ Դա միակ հետևանքն է, միակ ելքը։ Սա պարզ երևում է։
Հակաքրիստոսների՝ մարդկանց սրտերը շահել փորձելու առաջին դրսևորումը փոքր լավություններով մարդկանց գրավելն է։ Պարտադիր չէ, որ փոքր լավությունները նյութական բաներ լինեն․ դրանք ընդգրկում են լայն շրջանակ։ Երբեմն դրանք հոգատար խոսքեր են, երբեմն՝ ինչ-որ մեկի ցանկության կամ նախապատվության բավարարում, իսկ երբեմն՝ ինչ-որ մեկի մտքերը զգուշորեն պարզելը և այն հաճելի խոսքերն ասելը, որոնք այդ մարդն ուզում է լսել՝ այնպես անելու, որ մտածի, թե իր առաջնորդողը շատ լավն է և շատ հասկացող։ Այլ կերպ ասած՝ հակաքրիստոսները շռայլում են հանդուրժողականություն, սեր, ջերմություն և այսպես կոչված հոգատարություն, որպեսզի թաքցնեն մարդկանց վերահսկելու իրենց գաղտնի նկրտումը։ Օրինակ՝ եթե եղբայրներն ու քույրերը որոշ լավ բաներ են նվիրաբերել, նրանք կարող են կիսել այդ բաներից մի քանիսը նրանց հետ, ում հետ լավ հարաբերությունների մեջ են։ Նրանք օգտագործում են այս փոքր լավությունները՝ մարդկանց սրտերը շահելու և նրանց կաշառելու համար։ Եթե եկեղեցում քիչ ջանք պահանջող աշխատանք կա, որը չի ներառում դրսում եղանակային պայմանների ազդեցությանը ենթարկվելը և կարող է հնարավորություն տալ ինչ-որ մեկին հայտնվելու ուշադրության կենտրոնում, նրանք կհանձնարարեն դա անել նրան, ում հետ լավ հարաբերությունների մեջ են։ Ինչո՞ւ են ունակ դա անելու։ Մասամբ այն պատճառով, որ ի բնե չեն սիրում ճշմարտությունը և գործում են առանց սկզբունքների։ Մյուս մասն այն է, որ պահում են այս լավ պարտավորությունն այն մարդկանց համար, որոնց հետ լավ հարաբերությունների մեջ են, և ապա որոշ հաճելի խոսքեր են ասում նրանց, որպեսզի այդ մարդիկ երախտապարտ զգան իրենց։ Այդպես վարվելով՝ հասնում են այդ մարդկանց սրտերը շահելու իրենց նպատակին։ Այս մարտավարությունը պարզապես փոքր բաներ բաժանելը և այստեղ կամ այնտեղ քաղցր խոսք ասելը չէ․ դրանում կա մտադրություն, նպատակ։ Եվ ո՞րն է այդ նպատակը։ Այն միտված է մարդկանց սրտերում իրենց մասին բարենպաստ գնահատական թողնելուն։ Եթե կա տասը հոգուց բաղկացած խումբ, նրանք կսկսեն գնահատել նրանց․ «Այս տասից երկուսը հմտորեն քծնում են մարդկանց։ Կարիք չկա նրանց համար նեղություն կրելու, նրանք, միևնույն է, կշողոքորթեն ինձ։ Ապա՝ կան երկու բթամիտ մարդիկ․ նրանք կանեն այն, ինչ ասեմ, եթե մի քանի առավելություն տամ նրանց։ Մյուս երկուսը որոշակի որակ ունեցող մարդիկ են․ եթե մի քանի վեհ քարոզ կարդամ և որոշ տպավորիչ խոսքեր ասեմ նրանց, տեղի կտան ինձ։ Ապա՝ կան երեքը, որոնք կարծես թե ձգտում են ճշմարտությանը, ուստի նրանցից մի փոքր դժվար կլինի վարվել։ Պետք է հստակ հասկանամ նրանց իրական վիճակը, տեսնեմ, թե ինչի կարիք ունեն, և ապա բավարարեմ նրանց։ Եթե նրանցից որևէ մեկը չընդունի սա և չենթարկվի ինձ, ի վերջո կզբաղվեմ նրանցով և կհեռացնեմ նրանց։ Նույնիսկ եթե վերջինն իմ դեմ լինի, նա միայն սահմանափակ թվով խնդիրներ կարող է առաջացնել ինձ համար, և նրանով զբաղվելը հեշտ կլինի»։ Ընդամենը մեկ հայացքով նրանք կարող են որոշել, թե խմբում ում հարցով կարող են զբաղվել, և ումով՝ ոչ։ Ինչպե՞ս կարող են նրանք այդքան արագ իմանալ սա։ Նրանք ունակ են դրան, որովհետև նրանց սրտերը լի են սատանայական քաղաքականությամբ և փիլիսոփայություններով։ Նրանց վարքագծի սկզբունքները և իրենց պահվածքի ու ուրիշների հետ շփվելու ձևերը մարդկանց հետ հաշտ ապրելու կամ բնականոն միջանձնային հարաբերություններ ունենալու մասին չեն, դրանք ուրիշներին օգնելու, մատակարարելու կամ նրանց խրատելու, ուրիշների հետ որպես հավասար շփվելու կամ հարցեր լուծելու և ուրիշ մարդկանց հետ գործ ունենալու համար ճշմարտության սկզբունքներն օգտագործելու մասին չեն։ Նրանք բացարձակապես չեն տիրապետում այս սկզբունքների նույնիսկ ամենաչնչին մասին։ Որո՞նք են նրանց սկզբունքները։ «Ինչպե՞ս է յուրաքանչյուր մարդ վերաբերվում ինձ իր սրտում։ Կարիք չունեմ անհանգստանալու նրանցով, ովքեր բարձր կարծիք ունեն իմ մասին, ովքեր ունեն ինձ իրենց սրտում, և ովքեր վախենում են ինձանից, հարգում և ակնածում են ինձ։ Այսինչ և այնինչ բանը պետք է անեմ հաջորդիվ նրանց հետ, ովքեր չեն ակնածում ինձ, և այսինչ ու այնինչ բանը պետք է անեմ նրանց հետ, ովքեր ակնածում են ինձ, բայց դեռ լիովին տեղի չեն տվել ինձ։ Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր ընդհանրապես շատ ուշադրություն չեն դարձնում ուրիշներին, ապա այսինչ և այնինչ բանը պետք է անեմ նրանց հետ»։ Նրանք ունեն մարդկանց վերահսկելու քայլ առ քայլ ընթացակարգ։ Ինչո՞ւ են նրանք ձևավորում այս քայլերն ու մտքերը։ Որովհետև նրանց սրտերում իշխանության ցանկությունն անվերահսկելի է։ Եթե նրանք խմբի մարդկանց հետ հաշտ ապրեին, իրենց բավականին չբավարարված և անարժանավայել կզգային։ Ուստի ո՞րն է նրանց նպատակը։ Այնպես անել, որ բոլորն իրենց սրտերում տեղ ունենան իրենց համար՝ եթե ոչ առաջին տեղը, ապա երկրորդը, իսկ եթե ոչ երկրորդը, ապա երրորդը։ Ուրիշների հետ հավասարը հավասարի պես շփվելը պարզապես բավարար չէ։ Որպես առաջնորդողներ՝ կարո՞ղ են արդյոք այս մարդիկ ուշադրություն դարձնել ուրիշների տարբերվող կարծիքներին։ Չեն կարող։ Ինչի՞ շուրջ է պտտվում այն ամենը, ինչ նրանք անում են։ (Իշխանության։) Այն ամենը, ինչ անում են, պտտվում է իշխանության շուրջ։ Ի՞նչ բաներ են նրանք անում, որոնք պտտվում են իշխանության շուրջ։ Առաջին՝ թափանցում են սրտիդ խորքը և հիմնովին հասկանում այն, այսինքն՝ նախ՝ կաշառում են քեզ և այնպես անում, որ բացվես իրենց առաջ, դուրս են քաշում իրական զգացմունքներդ և պարզում իրենց մասին քո իրական կարծիքը։ Ընկալելով սա՝ նրանք հարմարեցնում են իրենց մեթոդները յուրաքանչյուր իրավիճակին՝ յուրաքանչյուր դեպքում գործելով անհատապես։ Նրանք ուզում են վերահսկել մարդկանց սրտերը, և երբ գտնում են մեկին, ով համամիտ չէ իրենց հետ, մեկին, ով չի ակնածում իրենց, մեկին, ով հավատարիմ չէ իրենց, ապա հենց այդ ժամանակ էլ հարվածում և տանջում են այդ մարդուն։ Այսպիսով՝ մարդկանց սրտերը շահելու հարցում հակաքրիստոսների շարժիչ ուժն իշխանությունն է։ Իսկ որո՞նք են այն մեթոդներն ու հնարքները, որ նրանք օգտագործում են իշխանություն ձեռք բերելու համար։ Նրանք հիմնովին հասկանում, ընկալում և վերահսկում են մարդկանց սրտերը։ Ինչի՞ կողմից են վերահսկվում մարդկանց մտքերը։ Նրանց սրտերի և նրանց բնության կողմից։ Երբ ինչ-որ մեկի սիրտը վերահսկվում է հակաքրիստոսի կողմից, այդ մարդու գաղափարներն ու մտքերն այլևս որևէ ուշադրության արժանի չեն։ Հենց որ հակաքրիստոսը վերահսկում է ինչ-որ մեկի սիրտը, նա վերահսկում է նրա ողջ անձը։
Բ. Իրենց ուժեղ կողմերն ի ցույց դնելը, որպեսզի մարդիկ երկրպագեն իրենց
Բացի փոքր լավություններ անելուց, որի մասին քիչ առաջ խոսեցինք, որպես կանոն կամ սովորաբար ուրիշ ի՞նչ հնարքներ են օգտագործում հակաքրիստոսները՝ մարդկանց սրտերը շահելու համար։ Օրինակ՝ ենթադրենք, թե բոլորը վատ տպավորություն ունեն մի առաջնորդողի մասին։ Մարդիկ կարծում են՝ այս առաջնորդողը զուրկ է տաղանդից, որ կարող է միայն բառեր և վարդապետություններ ասել, և որ ճշմարտության իրական հասկացողություն չունի։ Եթե այդ առաջնորդողը պարզի, որ մարդիկ այսպիսի տպավորություն ունեն իր մասին, արդյոք ամեն ջանք կգործադրի՞ այս թերություններն ու արատները թաքցնելու համար։ (Այո՛։) Ի՞նչ կանի։ Ի՞նչ տեսակ բաներ կասի։ Բացվել ձևացնելը դրա մի կողմն է։ Ուրիշ ի՞նչ։ (Արդարանալը։) Արդարանալը նույնպես ծառայում է որպես քողարկման միջոց։ Ի լրումն դրա՝ առաջնորդողը կարող է օգտագործել իր ուժեղ կողմերը և այն բաները, որոնք ուրիշները մեծ են համարում՝ իր թուլությունները թաքցնելու համար։ Արդյոք սա սովորական հնա՞րք է։ (Այո՛։) Օրինակ՝ մի մարդ ասում է․ «Կարճ ժամանակ է միայն, որ հավատում եմ աստծուն, ուստի ինչո՞ւ ինձ ընտրեցին որպես առաջնորդողի։ Պատճառն այն է, որ աշխարհիկ կյանքում ընկերություն էի ղեկավարում, և մեր աշխատակազմը ընդլայնվել է՝ 10 հոգուց հասնելով 200-ի, ինչը ցույց է տալիս, որ առաջնորդելու ունակություն ունեմ։ Թեև աստծու տունը կարևորություն չի տալիս նման հարցերին, այս ունակությունն օգտակար է որոշ իրավիճակներում, ճիշտ չէ՞»։ Սա լսելուց հետո ուրիշները համաձայն չեն լինում, ուստի այս մարդը շարունակում է իր ներկայացումը՝ ասելով․ «Օրինակ՝ եթե խոսում ես աշխատողներիդ հետ, բայց նրանք չեն լսում, ի՞նչ պետք է անես։ Նրանք կլսեն քեզ, երբ լավ արդյունքների հասնես։ Արդեն ներկայացրել եմ իմ ապացույցը․ իմ ընկերությունը բաց բաժնետիրական է դարձել»։ Սկզբում ոմանք կարող են ասել, որ սա պարգև է, որ անհավատներն այսպես են անում բաները, բայց իսկապես կան մեթոդներ և արդյունքներ, թե ինչպես է այս մարդը գործում, ուստի որոշ մարդիկ նրան կասկածելուց անցնում են նրան վստահելուն, անգիտակցաբար նրան երկրպագել սկսելուն՝ կամաց-կամաց, մինչ նա գործում է։ Բացի դրանից՝ այս մարդը մոլորեցնում է ուրիշներին և քողարկում սեփական թերությունները, կաշառում է մարդկանց սրտերը՝ առանց նրանց իմացության, մոլորեցնում է նրանց, և նրանք խոնարհվում են իր առաջ։ Մի՞թե սա հնարք չէ։ (Հնարք է։) Ի՞նչ է դա։ Դա սեփական բանիմացությունն ու շնորհներն ի ցույց դնելու և սեփական ունակություններով ու հմտություններով պարծենալու համար ջանք չխնայելն է։ Ո՞րն է այս գործողությունների նպատակը։ Դա նույնպես ուրիշների սրտերը շահելն է։ Ուրիշների սրտերը շահելու համար, բացի որոշ լավ բաներ տալուց, պետք է նաև այնպես անեն, որ ուրիշները հարգեն իրենց։ Եթե պարզապես սովորական մարդ լինեին կամ ոչ ուսյալ մարդ՝ առանց բարձրագույն կրթության, ո՞վ կհարգեր նրանց։ Հետևաբար այս մարդը միտումնավոր ի ցույց է դնում իր դիպլոմները՝ մարդկանց իմաց տալով, որ ունի բարձրագույն աստիճաններ և բարձրագույն ակադեմիական վկայականներ, ինչի հետևանքով մոլորեցնում է որոշ մարդկանց։ Ամեն ջանք գործադրում է՝ ի ցույց դնելու իր շնորհները, մասնագիտական հմտությունները և ունակությունները, որպեսզի ուրիշ մարդիկ բարձր կարծիք և լավ տպավորություն ունենան իրենց մասին, և որպեսզի մարդիկ նույնիսկ հաճախ մտածեն կամ մղում ունենան՝ խնդրելու նրանց խորհուրդը բաներ անելիս։ Մի՞թե այն ամենը, ինչ անում է այս նպատակին հասնելու համար, նույնպես մարդկանց սրտերը շահելու ռազմավարություն չէ։ Սրանք հակաքրիստոսների՝ մարդկանց սրտերը շահելու երկու դրսևորում են։ Առաջինը փոքր լավություններ օգտագործելն է։ Երկրորդն իրենց սեփական ունակություններն ու շնորհներն ի ցույց դնելն է, այլ կերպ ասած՝ այն բաները, որ իրենց գերազանց են դարձնում, և այս մեթոդն օգտագործելը՝ մյուսներին գերազանցելու համար, որպեսզի առանձնանան ամբոխից, և որպեսզի բոլորը հարգեն իրենց, հիանան իրենցով, հոժարակամ գան իրենց առաջ՝ հետևելու իրենց հրամաններին և ընդունելու իրենց առաջնորդությունը, և անգամ հոժարակամ ընդունեն իրենց բոլոր կարգավորումներն ու ենթարկվեն դրանց։ Մի՞թե սա հոգեբանական հարձակման ձև չէ։ (Այդպես է։) Ուրիշների սրտերը շահելը հոգեբանական հարձակման տեսակ է։ Ի՞նչ է նշանակում «հոգեբանական հարձակում»։ Դա միջոց է, որով Սատանան զբաղեցնում և վերահսկում է մարդկանց սրտերը։ Աստված զննում է մարդու սրտի խորքերը։ Նա նվաճում և ձեռք է բերում մարդկանց սրտերը։ Ուստի ինչո՞ւ «մարդկանց սրտերը ձեռք բերել» արտահայտությունը չի գործածվում, երբ խոսքը վերաբերում է Սատանային և հակաքրիստոսներին։ Պատճառն այն է, որ Սատանան և հակաքրիստոսներն օգտագործում են ոչ բնականոն և չարասեր հնարքներ՝ մարդկանց սրտերը զավթելու, մոլորեցնելու, գրավելու և վերահսկելու համար, այնպես որ մարդիկ անկարող են լինում բարձր կարծիք չձևավորել նրանց մասին, խորապես հարգում և հիանում են նրանցով։
Քիչ առաջ հաղորդակցվեցինք մարդկանց սրտերը շահելու երկու մարտավարության մասին։ Ուրիշ ի՞նչ դասական մարտավարություններ կան։ Եթե փորձառաբար չեք ապրել այն մարտավարություններն ու մեթոդները, որոնք հակաքրիստոսներն օգտագործում են մարդկանց մոլորեցնելու և կաշկանդելու համար, գուցե նայեք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե ինչպես եք համեմատվում։ Նայեք, թե արդյոք այս դրսևորումներն ունեք ձեր մեջ։ Յուրաքանչյուր ոք, ով ապրում է ապականված խառնվածքների մեջ, ունի այս բաները։ Փոքր լավություններ անելը, մարդկանց մոլորեցնելը, մարդկանց գրավելը․ մի՞թե սրանք բաներ չեն, որոնք հաճախ եք անում։ Եվ ձեր շնորհներն ու ուժեղ կողմերն ի ցույց դնելու համար ջանք չխնայելը․ մի՞թե դա նույնպես մի բան չէ, որը հաճախ եք անում։ (Այդպես է։) Մասնավորապես, երբ անում եք ճշմարտությանը հակասող մի բան, երբ ձեր թուլություններն ու արատները մերկացվում են, և նույնիսկ երբ էտվում եք ու ձեր դեմքը կորցնում, և ձեր հեղինակության ամեն մի նշույլ սրբվում է, մի՞թե չեք անում այնպիսի բաներ, ինչպիսիք են այս մեթոդներն ու հնարքներն օգտագործելը՝ իրավիճակը շտկելու և մարդկանց սրտերում ձեր դիրքն ու հեղինակությունը վերականգնելու համար։ (Մենք նույնպես անում ենք այսպիսի բաներ։) Այս բաներն անելիս արդյոք ունե՞ք որևէ գիտակցություն և զգո՞ւմ եք, որ սա սխալ ուղի է, և որ չեք կարող սա անել։ Արդյոք զգո՞ւմ եք ինքնախարազանում։ Արդյոք հաճախ անզգա՞ եք դրա նկատմամբ, թե՞ ինքնախարազանում ունեք, բայց, միևնույն է, պետք է անեք այս բաները՝ անկախ ձեր կամքից, որովհետև ձեր հեղինակությունն ու կերպարն այնքան կարևոր են ձեզ համար։ Ո՞ր մեկն է։ (Դրանք անում ենք անկախ մեր կամքից։) Դրանք անում եք անկախ ձեր կամքից․ դե ուրեմն, արդյոք զգո՞ւմ եք ինքնախարազանում։ Թե՞ ընդհանրապես չեք զգում դա, այլ անլրջորեն եք վերաբերվում այդ բաներին, երբ արդեն արել եք դրանք, և շարունակում եք ուտել ու քնել այնպես, ինչպես նախկինում էիք անում։ (Ինքնախարազանում ենք զգում։) Եթե մի փոքր ինքնախարազանում եք զգում, ապա դա այնքան էլ վատ չէ։ Դա ապացուցում է, որ ձեր թմրությունն այնքան էլ չի խորացել․ դեռ ունեք գիտակցություն։ Գիտակցություն ունեցող մարդիկ փրկվելու հույս ունեն։ Նրանք, ովքեր զուրկ են դրանից, մարդկայնություն չունեն, ուստի վտանգի մեջ են։
Գ. Կեղծ արտաքին պատկերներ օգտագործելը՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց բարեհաճությունը շահելու համար
Ուրիշ ի՞նչ հնարքներ են հակաքրիստոսները սովորաբար օգտագործում՝ մարդկանց սրտերը շահելու համար։ Կա մեկ այլ իրավիճակ․ անկախ նրանից՝ ինչ են անում հակաքրիստոսները, դա անում են ոչ թե Աստծու, այլ մարդկանց առաջ։ Ո՞րն է նրանց նպատակն այդ հարցում։ (Մարդկանց գրավելը։) Մարդկանց սրտերը գրավելն է։ Արտաքուստ նրանք ավելի հոժարակամ են տառապելու և գին վճարելու, քան մյուսները, ավելի հոգևոր են թվում, քան մյուսները, ավելի հավատարիմ՝ Աստծուն, և ավելի լուրջ՝ իրենց պարտավորության հանդեպ։ Բայց երբ ոչ ոք չկա, որ հետևի նրանց, այդպես չեն վարվում։ Այդպես վարվելը նրանց իրական մտադրությունը չէ, ավելի շուտ՝ թաքնված շարժառիթ ունեն։ Մյուսների առաջ այդպես են պահում իրենց, որպեսզի այդ մարդիկ տեսնեն՝ որքան լավ են գործում, և որ իրենց պարտավորություններն այդպիսի հավատարմությամբ են կատարում, մինչդեռ իրականում հավատարմությունը բացարձակապես նրանց ներքին շարժառիթը չէ։ Նրանց նպատակն այն է, որ մարդիկ իրենց տեսնեն որպես հավատարիմ և պատասխանատու։ Այս կերպ գին վճարելով՝ լիովին համոզում են ուրիշներին։ Հետևաբար մյուս մարդիկ հոժարակամ ընդունում են նրանց առաջնորդությունը և ներում նրանց՝ անկախ այն բանից, թե ինչ սխալներ են թույլ տալիս։ Ինչպիսի՞ վարքագիծ է սա։ Սա կեղծ արտաքին պատկերներ օգտագործելն է՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Ի՞նչ է այստեղ նշանակում «կեղծ արտաքին պատկերներ»։ Դա նշանակում է լավ վարքագիծ և գործողություններ, որոնք կարծես թե համահունչ են ճշմարտությանը։ Ճշմարտությանը համահունչ թվացող կեղծ արտաքին պատկերներ օգտագործելը՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց բարեհաճությունը շահելու համար․ սա ամփոփում է այս վարքագծի բնութագրերը, այնպես չէ՞։ Նրանց նպատակն ի վերջո մարդկանց բարեհաճությունը շահելն է։ Երբ մարդիկ բարեհաճություն են ունենում հակաքրիստոսների նկատմամբ, որոշակի հարգանք են զգում նրանց հանդեպ․ այս մեթոդն օգտագործելով՝ հակաքրիստոսները որոշակի դիրք կզբաղեցնեն նրանց սրտերում։ Օրինակ՝ կա մարդկանց մի տեսակ, որը հոժարակամ է գին վճարելու իր պարտավորությունը կատարելիս, իր գործողություններում հիմնականում ապավինում է փորձառությանը և, ըստ էության, չի խախտում հիմնական սկզբունքներից և ոչ մեկը, բայց երբ հաղորդակցվում ես նրանց հետ ճշմարտության սկզբունքները փնտրելու շուրջ, ի՞նչ են ասում․ «Կարիք չկա այս մասին ինձ հետ հաղորդակցվելու։ Այս ամենն իմ մտքում է»։ Երբ իսկապես խնդրի են բախվում, ոչ միայն չեն փնտրում, այլև հրաժարվում են լսել որևէ մեկի խորհուրդը, էլ չասած՝ նրանց կարծիքները․ պարզապես անում են այն, ինչ լավ են համարում։ Երբ գին են վճարում, երբ իրենց գործողություններնայնպես են անում, որ երևան արագաշարժ ու վճռական և որոշակի հեղինակություն ունեցող, ինչպե՞ս են մյուս մարդիկ իրենց սրտերում վերաբերվում նրանց։ Բարեհաճությո՞ւն ունեն նրանց նկատմամբ, թե՞ ոչ։ Մյուս մարդկանց տեսանկյունից նրանք որևէ ակնհայտ ձևով չեն խախտել ճշմարտությունը և շատ հմուտ են իրենց գործելակերպում։ Նրանց «հավատարմության» մակարդակը և պարտավորությունները կատարելու փորձառությունը բավարար են ուրիշներին համոզելու համար։ Մարդիկ մտածում են․ «Նայե՛ք նրանց․ երկար տարիներ հավատում են Աստծուն և այս պարտավորությունը կատարելու փորձ ունեն։ Նրանք կոփված են։ Մենք չէինք կարող դա անել»։ Երբ մարդիկ նման դրական կարծիք են ունենում նրանց մասին, արդյոք նրանք մե՞ծ, թե՞ փոքր կշիռ են ունենում այդ մարդկանց սրտերում։ (Մեծ։) Մեծ․ կշիռ ունեն նրանց սրտերում։ Որոշ մարդիկ երբեք չեն փնտրում ճշմարտությունը մասամբ այն պատճառով, որ հոգևոր հասկացողություն չունեն, և մասամբ այն պատճառով, որ հետաքրքրված չեն ճշմարտությամբ, բոլորովին չեն սիրում ճշմարտությունը և բացարձակապես չեն հասկանում, թե որոնք են ճշմարտության սկզբունքները։ Իրենց պարտավորությունները կատարելիս զուտ ապավինում են իրենց անցողիկ խանդավառությանը, սեփական բարի մտադրություններին և տարիների փորձառությանը։ Սակայն չեն ցանկանում՝ ուրիշներն իմանան այս բաները, ուստի հնարավոր ամեն ինչ անում են՝ մեծ ջանքեր գործադրելու և գին վճարելու համար։ Եթե որևէ մեկը հայտնաբերում է, որ նրանք զուրկ են հոգևոր հասկացողությունից կամ չեն հասկանում ճշմարտությունը և բաներն անում են առանց սկզբունքների, արագորեն որոշակի ձեռքբերումներ են ներկայացնում, որ մարդիկ տեսնեն։ Ասում են․ «Նայե՛ք և տեսե՛ք՝ արդյոք իսկապես հոգևոր հասկացողություն ունեմ, թե ոչ։ Նայե՛ք, տեսե՛ք՝ արդյոք իսկապես սկզբունքներով եմ գործում, արդյոք իսկապես հասկանում եմ ճշմարտությունը»։ Այսպես վարվելով՝ մոլորեցնում են զգալի թվով մարդկանց։ Նրանք ասում են․ «Այդ մարդիկ փորձառու են իրենց պարտավորությունները կատարելիս և հասկանում են սկզբունքները․ մենք ենք, որ չենք հասկանում»։ «Մենք ենք, որ չենք հասկանում»․ ի՞նչ է բացահայտում այս պնդումը։ Այն բացահայտում է, որ հոգու խորքում նրանք հավանություն են տալիս այդ մարդկանց արտաքին լավ վարքագծին։ Ինչի՞ն է համազոր այս հավանությունը։ Դա համազոր է այն մտքին, որ նրանք ճշմարտությունը կիրառող, Աստծուն սիրող և Աստծու կատարելագործումը ստացող մարդիկ են։ Մի՞թե ուրիշների՝ նրանց այսպես գնահատելը համարժեք չէ նրանց՝ մարդկանց սրտերում որոշակի դիրք զբաղեցնելուն։ Ավելի որոշակիորեն կարելի է ասել, որ նրանք ունեն յուրատեսակ հեղինակություն։ Ուստի ի՞նչ է բերում նրանց այս հեղինակությունը։ Այնպես է անում, որ ուրիշներն ապավինեն նրանց, հարգեն նրանց և նույնիսկ կախվածություն ունենան նրանցից։ Ինչպե՞ս են ուրիշները կախվածություն ունենում նրանցից։ Հենց որ խնդիր են ունենում, անմիջապես փնտրում են նրանց։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկն ասում է․ «Սա լուրջ հարց է, և մենք չենք հասկանում այն․ պետք է հարցնենք Վերևին, այնպես չէ՞»։ Ոմանք էլ այդ ժամանակ կասեն․ «Կարիք չկա։ Կարող ենք պարզապես հարցնել մեր առաջնորդողին։ Մեր առաջնորդողն ամեն ինչ հասկանում է»։ Բոլորի գլխում կա այն միտքը, որ առաջնորդողներն ու աշխատողները ժամանակի մեծ մասը զբաղված են իրենց աշխատանքով ու չարիք չեն գործել, և հետևաբար կարծում են՝ նրանք հաստատապես մարդիկ են, որոնք հասկանում են ճշմարտությունը և գործում են սկզբունքներով։ Ի՞նչ եք մտածում այս տեսակետի մասին։ Եթե ինչ-որ մեկն արտաքուստ չարիք չի գործել, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նա հասկանում է ճշմարտությունը։ Պարտադիր չէ։ Ցանկացած մարդու հասկացողությունը ճշմարտության վերաբերյալ սահման ունի։ Եթե, կարծելով, որ առաջնորդողներն ամեն ինչ հասկանում են, չես աղոթում Աստծուն, չես փնտրում Նրանից կամ չես փնտրում Նրա խոսքերում՝ անկախ նրանից, թե ինչ խնդիր ունես, այլ անմիջապես գնում ես առաջնորդողի մոտ՝ դրա մասին հարցնելու, մի՞թե սա չի հապաղեցնի գործերը։ Եթե միշտ անում ես առաջնորդողների ասածը, միշտ ապավինում ես նրանց, ապա որոշ բաներ կարող են սխալ ընթանալ, և միանգամայն հնարավոր է՝ կորուստներ հասցնես եկեղեցու գործին։ Ահա թե ինչու մարդկանց երկրպագելն ու նրանց ապավինելը մոլորվելու և սխալներ գործելու, սեփական կյանքին, ինչպես նաև Աստծու տանն ու եկեղեցու գործին վնաս պատճառելու ամենահեշտ ճանապարհն է։
Հակաքրիստոսների՝ մարդկանց սրտերը շահելու երեք հիմնական դրսևորում կա։ Առաջինը փոքր լավություններով մարդկանց գրավելն է, երկրորդը՝ իրենց ուժեղ կողմերը, շնորհներն ու տաղանդներն ի ցույց դնելը, երրորդը՝ կեղծ արտաքին պատկերներ օգտագործելը՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց բարեհաճությունը շահելու համար։ Այս դրսևորումները կարելի է գտնել յուրաքանչյուրի մեջ։ Ոմանք հաճախ բացահայտում են բամբասանքների պատառիկներ, որոնց մասին ուրիշները չգիտեն, խոսում են ամենատարբեր թեմաներից կամ ներկայացնում են որոշ եզակի, փորձագիտական կարծիքներ։ Ի՞նչ է սա կոչվում։ Կա մի երկմասանոց ասացվածք, որն ասում է․ «Պառավ կինը շրթներկ է քսում, որ քեզ նայել տա իրեն»։ Այս մարդիկ միշտ ցանկանում են ցուցադրել իրենց հմտությունները և շահել մարդկանց հարգանքը։ Երբեմն, սակայն, լավ չեն անում դա, և մարդիկ թերություններ են տեսնում նրանց մեջ, հետևաբար անում են հնարավոր ամեն բան՝ իրավիճակը շտկելու և արդարացումներով դրանից դուրս գալու համար։ Անկախ նրանից՝ ինչ բաներ են արել, որոնք դեմ են իրենց խղճին և ճշմարտությանը, կամ որոնք կապ չունեն իրենց պարտավորությունները կատարելու հետ, երբեք չգիտեն, թե ինչպես ընդունել սխալը կամ խորհել իրենց մասին ու ապաշխարել, ոչ էլ երբևէ գիտակցում են, թե որքան լուրջ է այս խնդիրը։ Ընդհակառակը՝ լրջորեն մտածում են և գլուխ են կոտրում՝ իրենց օգտին արդարանալու և իրավիճակը հարթելու ուղիներ գտնելու համար։ Անհամբերությունից այրվում են՝ հասնելու իրենց նպատակներին, այն աստիճանի, որ նույնիսկ չեն կարողանում ուտել կամ քնել՝ վախենալով, որ ուրիշների աչքերում իրենց լավ դիրքը կարող է հանկարծակի և ջախջախիչ անկում ապրել։ Ոմանք, օրինակ, կարծում են, որ իրենց գիրը լավն է, որ հմուտ գրողներ են, ոմանք կարծում են, որ լավ առաջնորդողներ են, որ եկեղեցին պահող սյուներն են, մյուսները կարծում են, որ լավ մարդիկ են։ Հենց որ այս մարդիկ այս կամ այն պատճառով կորցնում են լավ ինքնաընկալումը, շատ միտք են ներդնում և գին են վճարում հանուն դրա՝ գլուխ կոտրելով և փորձելով շտկել իրավիճակը։ Սակայն երբեք չեն զգում ամոթ, ինքնախարազանում, ոչ էլ Աստծուն պարտական են զգում իրենց բռնած սխալ ուղիների կամ ճշմարտությանը հակասող տարբեր արարքների համար։ Երբեք այդպիսի զգացում չեն ունենում։ Ամեն տեսակ մարտավարություններ են օգտագործում՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց սրտերը շահելու համար։ Մի՞թե սա արարածի պարտավորություն կատարելն է։ Բացարձակապես ոչ։ Մի՞թե դա այն գործն է, որը պետք է անեն եկեղեցու առաջնորդողները։ Բացարձակապես ոչ։ Նրանք ապրում են սատանայական խառնվածքներով, չարիք են գործում և անհանգստացնում են եկեղեցու գործը, խաթարում ու անհանգստացնում են Աստծու տան գործը։ Դատելով նրանց գործողություններից և վարքագծից, նրանց բռնած ուղիներից և մարդկանց մոլորեցնող ու վերահսկող տարբեր վարքագծերից՝ ոչ թե առաջնորդողի պարտավորություն են կատարում, այլ քանդում և խաթարում են մարդուն փրկելու Աստծու գործը, թույլ չեն տալիս մարդկանց գալ Աստծու առաջ և փորձում են մարդկանց պահել իրենց իսկ ձեռքերում՝ իրենց վերահսկողության տակ։ Մի՞թե սրանք հակաքրիստոսի գործողություններն ու վարքագիծը չեն։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Սա բավականաչափ ապացույց է, որ հակաքրիստոսները կատարելապես խաղում են Սատանայի դերը։ Դատելով նրանց արած այս բաների բնությունից՝ ոչ միայն ձախողում ենայն պարտավորության լավ կատարումը, որը պետք է անեն, այլ, ընդհակառակը, խաղում են Սատանայի դերը։ Այն ամենը, ինչ անում են, բացարձակապես Աստծու հետ մրցելն է Նրա ընտրյալ մարդկանց համար։ Աստծու ոչխարները պետք է հետևեն Աստծուն և ձեռք բերվեն Նրա կողմից, սակայն այս մարդիկ թույլ չեն տալիս ուրիշներին հետևել Աստծուն․ վերցնում են Աստծու ոչխարներին իրենց ձեռքը և վերահսկում են նրանց և այնպես են անում, որ մարդիկ երկրպագեն ու հետևեն իրենց։ Դա է նրանց գործողությունների բնությունը։ Կարելի՞ է արդյոք նման մարդկանց «առաջնորդողներ» կոչել։ (Ո՛չ։) Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կոչենք նրանց։ (Չար ծառաներ։) «Չար ծառաներ»․ դա հարմար անուն է։ «Հակաքրիստոսներ», «չար ծառաներ»․ այս երկու անունն էլ ընդունելի է, այնպես չէ՞։ Այս մարդիկ ծածանում են առաջնորդողի պարտավորություն կատարելու դրոշը, բայց չեն անում այն, ինչ պետք է անի առաջնորդողը։ Նրանց արածն ամենևին էլ առաջնորդողի պարտավորության կատարում չէ, դա հակաքրիստոսի դեր խաղալն է, Սատանային փոխարինելը՝ Աստծու տան գործն անհանգստացնելու և ոչնչացնելու համար, և Աստծու ընտրյալ մարդկանց մոլորեցնելը, որ խուսափեն ճշմարիտ ճանապարհից և խուսափեն Աստծուց։ Նրանց բոլոր գործողություններն ու վարքագիծը բացահայտում են Սատանայի բնույթն ու բնությունը և հասնում են այն արդյունքին, որ այնպես են անում՝ մարդիկ խուսափեն Աստծուց, մերժեն ճշմարտությունն ու Աստծուն և երկրպագեն ու հետևեն իրենց։ Մի օր, երբ ամբողջովին մոլորեցրած լինեն մարդկանց և նրանց իրենց վերահսկողությանը ենթարկած լինեն, մարդիկ կսկսեն երկրպագել, հետևել և հնազանդվել նրանց։ Այդ ժամանակ հասած կլինեն մարդկանց սրտերը թակարդը գցելու իրենց նպատակին։ Նրանք եկեղեցու առաջնորդողներ են, բայց չեն անում այն աշխատանքը, որն Աստված հանձնարարել է իրենց․ չեն անում առաջնորդողների և աշխատողների աշխատանքը։ Փոխարենը՝ ներգործում են Աստծու ընտրյալ մարդկանց վրա՝ մոլորեցնելով, թակարդը գցելով և վերահսկելով նրանց, ակնհայտորեն Աստծուն պատկանող ոչխարներին իրենց ձեռքը՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով։ Մի՞թե նրանք գողեր և ավազակներ չեն։ Այսպես մրցելով Աստծու հետ Նրա ընտրյալ մարդկանց համար՝ մի՞թե չեն ծառայում որպես Սատանայի ծառաներ։ Մի՞թե այսպիսի հակաքրիստոսներն Աստծու թշնամիները չեն։ Մի՞թե նրանք Նրա ընտրյալ մարդկանց թշնամիները չեն։ (Այդպես է։) Նրանք հարյուր տոկոսով այդպիսին են։ Նրանք Աստծու և Նրա ընտրյալ մարդկանց թշնամիներն են․ սա կասկածից դուրս է։
Այն ժամանակ, երբ Ես խոսում և գործում էի մայրցամաքային Չինաստանի բոլոր եկեղեցիներում, Ինձ հետ ունեի մեկին, որ պատասխանատու էր ձայնագրությունների և քարոզների վերծանման համար։ Այս մարդը որոշ չափով շնորհալի էր, ուներ սուր միտք և արագ էր արձագանքում։ Սակայն նրա մեջ կար մի բան․ նա գերազանց էր ականջահաճո բաներ ասելու մեջ, որոնք մարդիկ ուզում էին լսել։ Եթե ասեիր՝ ինչ-որ բան համեղ է, նա կասեր․ «Ճիշտ ես։ Ես փորձել եմ։ Հիանալի է»։ Եթե ասեիր՝ դրսում շոգ է, նա կասեր․ «Իսկապես այդպես է։ Ամբողջովին քրտնած եմ»։ Եթե ասեիր՝ դրսում ցուրտ է, նա կասեր․ «Ցուրտ է, իհարկե։ Բրդյա կոշիկներ եմ հագել»։ Նրա համար դժվար էր ճշմարիտ կամ ազնիվ բան ասել։ Նա թվում էր մեկը, որ իսկապես ձգտում է, բայց երբ ինչ-որ բան էր պատահում, որը պահանջում էր գին վճարել, թաքնվում էր։ Նա ստոր էր և նենգ էր։ Ահա թե ինչպիսի մարդ էր նա։ Ոմանք գուցե հարցնեն․ «Դե, ինչո՞ւ Դու ընտրեցիր այդպիսի մարդու»։ Ես չեմ ընտրել նրան․ դա որոշվել է այն ժամանակի հանգամանքներով։ Այն ժամանակ դժվար էր նույնիսկ գտնել նրա նման մեկին, և առնվազն նա արագ էր արձագանքում․ սեղմում էր «ձայնագրել» կոճակը, երբ էլ որ սկսում էի խոսել։ Նա հետևում էր Ինձ ամենուր, ձայնագրում և վերծանում էր քարոզները․ որոշակի իրական աշխատանք էր անում։ Բայց այն, թե ինչպես էր վարվում Իմ ներկայությամբ, և այն բաները, որ անում էր եկեղեցում, ասես երկու բոլորովին տարբեր մարդկանց գործողություններ լինեին։ Իմ ներկայությամբ նա գործում էր հնազանդ, խելոք, ջանասեր, բարեխիղճ և պատասխանատու, բայց արդյոք այդպիսի՞ն էր, երբ կատարում էր իր պարտավորությունը եկեղեցում։ Հաշվի առնելով, որ այդպիսին էր, երբ շփվում էր Վերևի հետ՝ արդյոք այդպիսի՞ն էր նաև, երբ Աստծու ընտրյալ մարդկանց մեջ էր։ Կհամարձակվեի՞ր արդյոք հաստատ պատասխան տալ այս հարցին։ Ո՛չ, չէիր համարձակվի։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էիր իմանալ՝ որն էր նրա իրական վիճակը։ Դրա համար պետք է շփվեիր նրա հետ։ Նրա հետ որոշ ժամանակ շփվելուց հետո նրա բնական էության մեջ եղած ամեն ինչ ի հայտ կգար։ Նա հատկապես սիրում էր կարգավիճակ և առանձնապես սնապարծ էր․ ամեն անգամ, երբ որևէ մեկի հետ էր լինում, իսկապես սիրում էր խոսել իր կապիտալի մասին և ի ցույց դնել այն բաները, որոնք կարող էր անել, այն բաները, որոնք արել էր, թե որքան էր տառապել, և թե որքան մեծ էր ինքը։ Նա այս բաներն անում էր և այսպես խոսում էր շատ հաճախ և միանգամայն այլ մարդ էր՝ համեմատած այն ժամանակի հետ, երբ Ես մոտակայքում էի։ Բացի դրանից՝ ցանկացածը, որ նրա կողքին էր, կաշկանդված և ճնշված էր զգում իրեն և չէր համարձակվում որևէ բան ասել դրա մասին։ Ո՞րն էր այստեղ ամենամեծ խնդիրը։ Նա վերցնում էր աշխատանքի այս փոքր մասը, որն անում էր, այս փոքրիկ պարտավորությունը, որը կատարում էր, և վերաբերվում էր դրան որպես կապիտալի՝ ի ցույց դնելու համար, ուր էլ որ գնար։ Ի՞նչ աստիճանի էր ի ցույց դնում դա։ Բոլորը հիանում էին նրանով, երկրպագում և նախանձում էին նրան։ Ի վերջո նրանք ասացին․ «Այս մարդն այնքան շատ է տառապել հանուն Աստծու։ Պարզապես նայե՛ք նրա ունեցած հավատքին և այն սիրուն, որ ունի Աստծու հանդեպ։ Մենք նույնիսկ չենք կարող համեմատվել նրա գլխի մի մազի հետ։ Այնքա՜ն ստորադաս ենք նրան»։ Մարդիկ միշտ հիշատակում էին նրան, և նրանք, ովքեր չէին կարողանում հանդիպել Ինձ, կարծում էին՝ նրան հանդիպելը նույնքան լավ է, որքան Ինձ հանդիպելը։ Այն ազդեցությունը, որ նա ուներ մարդկանց գիտելիքի, մտքերի և մտածողության վրա, ի վերջո հասավ այս մակարդակին։ Այս կետին հասնելու համար նա պետք է որ զգալի թվով բաներ ասած և արած լիներ, ճիշտ չէ՞։ Անկասկած, պարզապես մի քանի բառ չէր օգտագործում՝ նշելու, թե ինչ պարտավորություններ է կատարել, անկասկած, երկար խոսում և պատմում էր այս բաների մասին․ ավելին՝ ուներ սեփական շարժառիթներն ու նպատակները, ասում էր որոշ բաներ, որոնք կարող էին գայթակղել և մոլորեցնել մարդկանց՝ այնպես անելով, որ մարդիկ երկրպագեն իրեն, և ի վերջո հասավ իր նպատակին։ Ի՞նչ եք մտածում այս տեսակի մարդու մասին։ Իմ կողքին իր պարտավորությունը կատարելը լավ բան էր նրա համար՝ անկախ նրանից՝ դա վարվեցողություն սովորելու, թե ճշմարտությունը ձեռք բերելու առումով էր։ Դա հնարավորություն էր նրա համար՝ վաղ կատարյալ դարձվելու։ Ցավոք, նա չփայփայեց այս հնարավորությունը։ Չտեսավ, թե որքան թանկ և կենսական էր այս հնարավորությունը, ոչ էլ այն, որ դա ճշմարտությունը ձեռք բերելու և Աստծու մասին գիտելիքի հասնելու ուղի, հիմք և աղբյուր էր։ Փոխարենը՝ օգտագործեց այս հնարավորությունը՝ հասնելու սեփական նպատակին՝ առանձնանալու ամբոխից և շահելու մարդկանց սրտերը։ Դա խնդիրներ էր գուժում․ նա սխալ ուղիով էր քայլում։ Ասե՛ք Ինձ, քանի որ նա այդքան կամայականորեն լուրեր էր տարածում այն մասին, թե որքան է տառապել, թե ինչպես է Աստված ուղղորդել իրեն, թե ինչպես է Աստված վերաբերվել իրեն, և թե ինչպես է Աստված վստահել իրեն, արդյոք ի վիճակի՞ էր ընդունելու, որ դրա մեջ անձնական մտադրություն կար։ (Այո՛։) Նա պետք է որ ի վիճակի լիներ։ Դա մի բան չէր, որն անհնար էր ընդունել։ Նա կարող էր ընդունել դա, ուստի ինչո՞ւ ի վիճակի չէր զսպելու իր չար գործերը։ Որովհետև նա չէր սիրում ճշմարտությունը․ միայն սիրում էր ազդեցություն և կարգավիճակ։ Երբ մարդը, որ իսկապես սիրում է ճշմարտությունը, ապականություն է դրսևորում, երբ վկայում է այն մասին, թե ինչպես է տառապել, խարազանում և մեղադրանք է զգում իր հանդեպ։ Զգում է, որ այն, ինչ արել է, պիղծ էր և Աստծուն դիմադրող, և որ չպետք է նորից անի դա։ Երբ ցանկանա ապագայում նորից անել դա, ի վիճակի է զսպելու իրեն և վերջ դնելու նման բաներ անելուն։ Դա միանգամայն բնականոն է։ Բայց նման ժամանակներում, նույնիսկ եթե նրանց խիղճը հանդիմանում է նրանց, հակաքրիստոսները չեն կարողանում վերահսկել իրենց վայրի փառասիրական ձգտումը և նկրտումը ցանկությունը, ու նույնիսկ եթե էտվեն, չեն ընդունի ճշմարտությունը։ Ինչո՞ւ է նրանց բնությունն ուռչում և ընդլայնվում անդառնալիորեն։ (Որովհետև նրանք չեն սիրում ճշմարտությունը։) Իրենց բնության մեջ նրանք չեն սիրում ճշմարտությունը։ Այդ դեպքում ի՞նչ են սիրում։ (Սիրում են կարգավիճակ։) Ի՞նչ կբերի նրանց կարգավիճակը։ Դա այնպես կանի, որ մարդիկ երկրպագեն նրանց, հարգեն նրանց և նախանձեն նրանց։ Ի վերջո նրանց նպատակն է վայելել նույն կարգավիճակն ու վերաբերմունքը, ինչ Աստված, ինչպես նաև այն պատիվը, երջանկությունն ու ուրախությունը, որն այս կարգավիճակը բերում է իրենց։ Լսելով այն ամենը, ինչ հենց նոր ասացի՝ մի՞թե զզվանք չեք զգում։ (Այո՛։) Կար մեկ այլ բան, որն այդ մարդն արեց, որն ավելի զզվելի էր։ Հետագայում նա հիվանդացավ և վերադարձավ իր հայրենի քաղաք, և դա էլ ավելի շատ զգալ տվեց նրան, որ ինքն արժանի է վայելելու կարգավիճակի օգուտները։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս նա կգործեր այս մտքի վերահսկողության տակ։ Մի՞թե չէր պահանջի, որ մարդիկ իրեն էլ ավելի շատ, ավելի լավ վերաբերմունք ցույց տան։ (Այո՛։) Ինչո՞ւ պահանջեց դա։ Մի՞թե չէր զգում, որ դա չափազանց է կամ ոչ ողջամիտ։ Նա զգում էր, որ արժանի է դրան։ Մտածում էր․ «Ես շատ եմ տառապել հանուն աստծու և հանուն իմ եղբայրների ու քույրերի։ Ես սրա իրավունքն ունեմ․ հիվանդացա, որովհետև շատ էի տառապել, ուստի իմ եղբայրներն ու քույրերը պետք է ծառայեն ինձ»։ Մինչ նա հիվանդ էր, մատը մատին չէր խփում․ պարզապես ողջ օրը պառկած էր անկողնում՝ այնպես անելով, որ ուրիշները խնամեն և կերակրեն իրեն։ Երկար ժամանակ այնտեղ պառկելուց հետո սկսեց ձանձրանալ, ուստի այնպես արեց, որ մարդիկ ուտելիք և խմիչք բերեն և դուրս գան իր հետ՝ իր ձանձրույթը ցրելու համար։ Սա բավականին զզվելի է, այնպես չէ՞։ Եթե նա իսկապես այդքան հիվանդ լիներ, դա այնքան էլ մեծ բան չէր լինի․ եթե այդքան հիվանդ չէր, ապա վստահաբար նրա վարքագիծը չափազանց զուրկ էր ողջամտությունից, ճիշտ չէ՞։
Որոշ մարդիկ բավական խանդավառ են թվում առ Աստված իրենց հավատքում։ Նրանք սիրում են զբաղվել և հետաքրքրվել եկեղեցու գործերով և միշտ առաջ են ընկնում։ Եվ այնուամենայնիվ, անսպասելիորեն հիասթափեցնում են բոլորին, հենց որ դառնում են առաջնորդողներ։ Նրանք չեն կենտրոնանում Աստծու ընտրյալ մարդկանց գործնական խնդիրները լուծելու վրա, փոխարենը՝ ջանք չեն խնայում՝ գործելու հանուն սեփական հեղինակության և կարգավիճակի։ Նրանք սիրում են ցուցադրել իրենց, որպեսզի ուրիշներին հարգել տան իրենց, և միշտ խոսում են այն մասին, թե ինչպես են ծախսվում և տառապում Աստծու համար, սակայն իրենց ջանքերը չեն ներդնում ճշմարտությանը ձգտելու և իրենց կյանքի մուտքի մեջ։ Սա այն չէ, ինչ որևէ մեկն ակնկալում է նրանցից։ Թեև նրանք զբաղվում են իրենց աշխատանքով, ցուցադրում են իրենց ամեն առիթով, քարոզում են որոշ բառեր և վարդապետություններ, շահում են որոշ մարդկանց հարգանքն ու երկրպագությունը, մոլորեցնում են մարդկանց սրտերը և ամրապնդում իրենց կարգավիճակը, ո՞րն է սրա վերջնական արդյունքը։ Անկախ նրանից՝ արդյոք այս մարդիկ փոքր լավություններ են օգտագործում ուրիշներին կաշառելու համար, թե ի ցույց են դնում իրենց շնորհներն ու կարողությունները, թե տարբեր մեթոդներ են օգտագործում մարդկանց մոլորեցնելու և դրանով իսկ նրանց բարեհաճությունը շահելու համար, անկախ նրանից՝ ինչ մեթոդ են օգտագործում մարդկանց սրտերը շահելու և դրանցում դիրք զբաղեցնելու համար, ի՞նչ են նրանք կորցրել։ Նրանք կորցրել են ճշմարտությունը ձեռք բերելու հնարավորությունն առաջնորդողի պարտավորությունները կատարելիս։ Միևնույն ժամանակ, իրենց տարբեր դրսևորումների պատճառով նրանք նաև կուտակել են չար գործեր, որոնք կհանգեցնեն նրանց վերջնական ելքին։ Անկախ նրանից՝ արդյոք փոքր լավություններ են օգտագործում մարդկանց կաշառելու և թակարդը գցելու համար, թե ի ցույց են դնում իրենց, թե կեղծ արտաքին պատկերներ են օգտագործում մարդկանց մոլորեցնելու համար, և անկախ նրանից՝ որքան օգուտներ և որքան բավարարվածություն են արտաքուստ ստանում դա անելուց, հիմա նայելով դրան՝ արդյոք այս ուղին ճի՞շտ է։ Արդյոք դա ճշմարտությանը ձգտելու ուղի՞ն է։ Արդյոք դա մի ուղի է, որը կարող է հանգեցնել մարդու փրկությա՞նը։ Հստակորեն, ոչ։ Անկախ նրանից, թե որքան խելացի են այս մեթոդներն ու հնարքները, դրանք չեն կարող խաբել Աստծուն, և դրանք բոլորն ի վերջո դատապարտվում են Աստծու կողմից և արժանանում Նրա զզվանքին, որովհետև նման վարքագծերի հետևում թաքնված է մարդու վայրի փառասիրությունը և Աստծու հանդեպ հակադրության վերաբերմունքն ու էությունը։ Իր սրտում Աստված բացարձակապես երբեք չէր ճանաչի այս մարդկանց որպես նրանց, ովքեր կատարում են իրենց պարտավորությունները, և փոխարենը կբնութագրեր նրանց որպես չարագործների։ Ի՞նչ վճիռ է կայացնում Աստված չարագործների հետ վարվելիս։ «Հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։ Երբ Աստված ասում է՝ «Հեռացե՛ք ինձնից», ո՞ւր է Նա ուզում, որ նման մարդիկ գնան։ Նա հանձնում է նրանց Սատանային, այն վայրերը, որ բնակեցված են Սատանաների բազմություններով։ Ո՞րն է նրանց համար վերջնական հետևանքը։ Չար հոգիները տանջամահ են անում նրանց, ինչը նշանակում է, որ Սատանան խժռում է նրանց։ Աստված չի ուզում այս մարդկանց, ինչը նշանակում է, որ Նա չի փրկի նրանց․ նրանք Աստծու ոչխարները չեն, էլ չասած՝ Նրա հետևորդները, ուստի այն մարդկանց թվում չեն, որոնք Նա կփրկի։ Այսպես են այս մարդիկ սահմանվում Աստծու կողմից։ Այսպիսով՝ պարզապես ո՞րն է ուրիշների սրտերը շահելու փորձի բնությունը։ Դա հակաքրիստոսի ուղիով քայլելն է․ դա հակաքրիստոսի վարքագիծն ու էությունն է։ Էլ ավելի լուրջ է Աստծու հետ Նրա ընտրյալ մարդկանց համար մրցելու էությունը․ նման մարդիկ Աստծու թշնամիներն են։ Այսպես են բնութագրվում և դասակարգվում հակաքրիստոսները, և դա միանգամայն ճշգրիտ է։
22 հունվարի, 2019 թ.