Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս չորրորդ)
II. Մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը
Նախորդ հաղորդակցության ժամանակ հաղորդակցվեցինք հակաքրիստոսների տասներորդ դրսևորման վերաբերյալ երկրորդ ենթաթեմայի շուրջ՝ մսեղին, որում Աստված մարմնացել է, արհամարհելը։ Որտե՞ղ կանգ առանք մեր հաղորդակցության մեջ։ (Թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից։) Հասանք «Թե ինչպես են նրանք վերաբերվում Քրիստոսին, կախված է նրանց տրամադրությունից» կետին։ Եկեք նախ վերանայենք, թե որ կողմերի շուրջ հաղորդակցվեցինք։ Քանի՞ իրավիճակ մանրամասն վերլուծվեց «կախված նրանց տրամադրությունից» թեմայի վերաբերյալ։ (Կար հինգ իրավիճակ։ 1. Նրանց վարքագիծը, երբ բախվում են էտվելուն, 2. Նրանց վարքագիծը Քրիստոսի նկատմամբ, երբ Նա հալածվում էր՝ գլուխը դնելու տեղ չունենալով, երբ պատկերացումներ են ձեւավորում մարմնացած Աստծու վերաբերյալ, երբ առաջխաղացում են ստանում կամ պաշտոնազրկվում են և երբ բախվում են տարբեր միջավայրերի։) Մոտավորապես այդպես է։ Երբ լսում եք այս կողմերի բովանդակությունը, արդյոք ուղղակի լսո՞ւմ եք դրանցում առկա իրադարձությունների մասին, թե՞ դրանք համեմատում եք ինքներդ ձեզ հետ՝ այդ իրադարձությունների միջոցով ձեռք բերելով և հասկանալով ճշմարտությունը։ Ի՞նչ տեսանկյունից եք լսում։ (Երբ Աստված մերկացնում և մանրամասն վերլուծում է այս վիճակներն ու դրսևորումները, կարող եմ դրանք համեմատել ինձ հետ։ Երբեմն իմ վարքագիծը գուցե լիովին նույնը չլինի, ինչ հակաքրիստոսների դրսևորումները, բայց բացահայտված խառնվածքը և բնական էությունը նույնն են։) Մերկացված վիճակները, դրսևորումները և էությունները տարբեր չափերով գոյություն ունեն բոլորի մեջ։ Երբ մարդիկ նոր են սկսում հավատալ Աստծուն, նրանց համար դժվար է նկատել այս ապականված խառնվածքների դրսևորումներն իրենց մեջ, բայց երբ Աստծուն հավատալու նրանց փորձառությունն աստիճանաբար խորանում է, նրանք անգիտակցաբար տեղյակ են դառնում որոշակի խառնվածքների և վարքագծերի մասին։ Հետևաբար, անկախ այն բանից, թե արդյոք մեր քննարկած բովանդակության շոշափած հատուկ դրսևորումները ներկայումս վերաբերում են քեզ, կամ արդյոք անցյալում դրսևորել ես նման վարքագիծ, սա չի նշանակում, որ այս խնդիրները կապ չունեն քեզ հետ։ Դա չի նշանակում, որ ապագայում նման բաներ չես անի, ոչ էլ նշանակում է, որ չունես նման խառնվածքներ և վարքագիծ։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հաղորդակցվում և մերկացնում ենք հակաքրիստոսների տարբեր դրսևորումները։ Ավելի քան մեկ տարի տրամադրելով մի թեմայի շուրջ հաղորդակցվելուն և դեռևս չավարտելով այն՝ արդյո՞ք կարծում եք, որ մեր հաղորդակցության բովանդակությունը որոշակի և հանգամանալից է։ (Հանգամանալից է։) Չափազանց որոշակի և հանգամանալի՛ց է։ Չնայած հաղորդակցությունն այս մակարդակին է հասել, բայց շատերը դեռևս ցուցաբերում են իրենց նախկին վարքագիծը՝ ամենևին չփոխվելով։ Այսինքն՝ ասված խոսքերը և մերկացված վիճակները, խառնվածքներն ու էությունները նրանց նույնիսկ փոքր-ինչ չեն օգնում։ Այս ընթացքում դեռ կան ոմանք, ովքեր շարունակում են անխոհեմ և անբարեխիղճ վարքագիծ դրսևորել, գործում են կամայականորեն ու բռնատիրաբար և իրենց կամակոր ու քմահաճ կերպով են պահում։ Մնում են այնպիսին, ինչպիսին կային նախկինում, կամ նույնիսկ ավելի սանձարձակ են դառնում կարգավիճակ ձեռք բերելուց հետո՝ նույնիսկ ավելի հիմնովին բացահայտելով իրենց։ Բացի այդ, միշտ կան մարդիկ, որոնք պաշտոնազրկվում և հեռացվում են։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ (Պատճառն այն է, որ այս մարդիկ երբեք չեն ընդունել ճշմարտությունը։ Լսել են այդքան շատ քարոզներ, բայց դրանք սրտին մոտ չեն ընդունել։) Պատճառներից մեկն այն է, որ այս մարդիկ երբեք չեն ընդունում ճշմարտությունը, հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և չեն սիրում դրական բաներ։ Մյուս պատճառն այն է, որ ի բնե ունեն հակաքրիստոսների էություն՝ անկարող ընդունելու ճշմարտությունը կամ դրական բաները։ Հետևաբար, թեև Ես այդքան որոշակիորեն հաղորդակցվել և մերկացրել եմ հակաքրիստոսների տարբեր էություններն ու դրսևորումները, բայց այս հակաքրիստոսներն ու չար մարդիկ դեռևս գործում են սանձարձակորեն և առանց վախի՝ անելով այն, ինչ ցանկանում են։ Մի՞թե սա չի որոշվում նրանց էությամբ։ Այս մարդկանց համար իրապես անհնար է փոխել իրենց բնությունը։ Նրանք անտարբեր են մնում քարոզների հանդեպ՝ անկախ այն բանից, թե քանիսն են լսում, և նաև անզղջում են։ Դատելով նրանց առօրյա կյանքից, իրենց պարտավորությունները կատարելու նկատմամբ նրանց վերաբերմունքից և դրանք կատարելու ձևից՝ ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, և նրանց խառնվածքները նույնիսկ մի փոքր չեն փոխվել։ Այս խոսքերը նման են խուլերին քարոզելուն՝ բոլորովին անարդյունավետ։ Այս խոսքերը չեն ազդում հակաքրիստոսների վրա, բայց արդյոք դրանք որոշակի կասեցնող ազդեցություն ունեցե՞լ են ձեզ վրա։ Արդյոք ծառայե՞լ են որոշակի վարքագծեր զսպելուն և ձեր խղճի ու բարոյականության չափանիշները բարձրացնելուն։ (Որոշ չափով։) Եթե դրանք որևէ մեկի վրա այս ազդեցությունը չեն ունեցել, ապա արդյոք նա դեռ մա՞րդ է։ Ո՛չ, դև է։ Իհարկե, այս խոսքերը լսելուց հետո մարդկանց մեծամասնությունը որոշակի զանազանություն է ձեռք բերել հակաքրիստոսների տարբեր խառնվածքների էությունների վերաբերյալ և հոգու խորքում ատելություն է ձեւավորել հակաքրիստոսների խառնվածքների հանդեպ՝ միաժամանակ որոշակի հասկացողություն և ճանաչողություն ձեռք բերելով սեփական ապականված խառնվածքի էությունների մասին։ Սա լավ նշան է, լավ բան է։ Բայց կա՞ն արդյոք մարդիկ, որոնք որքան շատ են լսում, այնքան բացասական են դառնում։ Լսելով այս խոսքերը՝ մտածում են. «Վե՛րջ։ Ամեն անգամ, երբ հակաքրիստոսների դրսևորումները, վիճակներն ու խառնվածքները մերկացվում են, դրանք լիովին համընկնում են իմին։ Ոչ մի անգամ չի եղել, որ դրանք կապ չունենան ինձ հետ։ Ե՞րբ կարող եմ ինձ լիովին անջատել հակաքրիստոսների խառնվածքից։ Ե՞րբ կարող եմ ցուցաբերել Աստծու մարդկանց, Աստծու սիրելի որդիների որոշ դրսևորումներ»։ Որքան շատ են լսում, այնքան բացասական են դառնում, այնքան զգում են, որ հետևելու ուղի չունեն։ Արդյոք այս արձագանքը բնականո՞ն է։ (Ոչ։) Արդյոք բացասակա՞ն եք տրամադրվում։ (Ոչ։) Ամեն անգամ, երբ լսում եք, թե ինչպես եմ մերկացնում հակաքրիստոսների այս դրսևորումներն ու իրադարձությունները, արդյո՞ք դա ցավեցնում կամ անհարմարություն է պատճառում։ Արդյո՞ք ամոթ եք զգում։ (Ցավեցնում է, ամոթ ենք զգում։) Անկախ այն բանից, թե ինչ զգացմունքեր ունեք, այն փաստը, որ դա չի հանգեցնում բացասականության, լավ է։ Հաստատուն եք կանգնել։ Սակայն բացասական չլինելը բավարար չէ։ Դա չի հասնում նպատակին, դա վերջնական նպատակը չէ։ Պետք է ինքնաճանաչողության հասնեք այս խոսքերի միջոցով։ Խոսքը վարքագծի մեկ կողմ հասկանալու մասին չէ, այլ ձեր սեփական խառնվածքն ու էությունը ճանաչելու։ Այս հասկացողությունը պետք է ձեզ հնարավորություն տա գտնելու կյանքում և ձեր պարտավորությունը կատարելու ընթացքում կիրառելու ուղին՝ իմանալով, թե որ գործողություններն են համահունչ հակաքրիստոսների վարքագծին, որ գործողություններն են բացահայտում հակաքրիստոսի խառնվածքը, և որ գործողություններն են սկզբունքային։ Եթե կարողանաք հասնել սրան, ապա իզուր չեք լսել այս խոսքերը. դրանք ազդեցություն են ունեցել քեզ վրա։ Հաջորդիվ կշարունակենք հաղորդակցվել չորրորդ դրսևորման մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում մարմնացած Աստծուն. Քրիստոսի ասածները միայն լսելը՝ բայց ո՜չ ենթարկվելով, ո՜չ հնազանդվելով։
Դ. Քրիստոսի ասածները միայն լսելը՝ բայց ո՛չ ենթարկվելով, ո՛չ հնազանդվելով
Հակաքրիստոսները միայն լսում են Քրիստոսի ասածները՝ բայց ո՛չ ենթարկվում են, ո՛չ էլ հնազանդվում։ Ուստի ինչպե՞ս են լսում։ Այս արտահայտությունը հիմնականում ամփոփում է այն վերաբերմունքը, որով լսում են. չկա համաձայնություն, չկա անկեղծ հնազանդություն։ Սրտանց չեն ընդունում, այլ պարզապես լսում են ականջներով՝ չունկնդրելով կամ չըմբռնելով իրենց սրտերով։ Տառացիորեն նայելիս՝ այս առումով հակաքրիստոսների վարքագիծն ու խառնվածքը կարելի է ամփոփել այս հիմնական տարրերով։ Հակաքրիստոսների խառնվածքի էության տեսանկյունից՝ նման մարդիկ ո՛չ ենթարկվում են, ո՛չ էլ զիջում որևէ բանի, որը գալիս է Աստծուց, կամ որևէ բանի, որն Աստծու կամ մարդկանց կողմից համարվում է լավ և դրական, և որևէ բանի, որը համապատասխանում է բնական օրենքներին։ Փոխարենը՝ արհամարհում են նման բաները և ունեն իրենց սեփական տեսակետներն ու հայացքները։ Արդյոք նրանց տեսակետները համահո՞ւնչ են դրական բաների կանոններին և օրենքներին։ Ոչ։ Նրանց տեսակետները հանգում են երկու կողմի. մեկը Սատանայի օրենքներն են, իսկ մյուսը համահունչ է Սատանայի շահերին և Սատանայի բնական էությանը։ Հետևաբար, հակաքրիստոսների տեսակետներն ու վերաբերմունքը մսեղիի հանդեպ, որում Աստված մարմնացել է, հիմնականում հանգում են երկու բանի. մեկը Սատանայի տրամաբանությունն ու օրենքներն են, իսկ մյուսը՝ Սատանայի բնույթի էությունը։ Քրիստոսն Աստծու խոսնակն է, երբ Նա երկրի վրա գործի մի փուլ է իրականացնում, Նա Աստծու արտահայտությունն ու մարմնացումն է, երբ երկրի վրա գործի մի փուլ է իրականացնում։ Նման դերի համար հակաքրիստոսները, բացի հետաքրքրասիրությունից, զննելու հակումից և քծնելու և շողոքորթելու համար Նրան որպես կարգավիճակ ունեցող անձի վերաբերվելուց, իրենց սրտերում անկեղծորեն չեն հավատում և չեն հետևում, էլ չասած՝ իրական սիրո և հնազանդության մասին։ Ինչ վերաբերում է Քրիստոսին՝ մի կերպարի, որն ապականված մարդկության աչքերում աննշան է թվում, Նրա արտաքինը սովորական է և բնականոն։ Նրա խոսքը, վարքագիծը և կեցվածքը, ինչպես նաև Նրա մարդկայնության բոլոր կողմերը նույնպես սովորական են և բնականոն։ Ավելին՝ Նրա կատարած աշխատանքի ձևը, եղանակը և մեթոդը բոլորի աչքերում չափազանց սովորական, բնականոն և գործնական են թվում։ Դրանք գերբնական չեն, սին չեն, վերացական չեն և իրական կյանքից կտրված չեն։ Մի խոսքով՝ արտաքուստ Քրիստոսը վեհ չի երևում։ Նրա խոսքը, գործողությունները և կեցվածքը խորը կամ վերացական չեն։ Մարդկային աչքերով դիտարկելիս՝ չի երևում ոչ մի խորհուրդ, ոչ էլ որևէ անհասկանալի բան։ Նա ուղղակի չափազանց գործնական է, չափազանց բնականոն։ Նախքան մարմնացած Աստծու կողմից իրականացվող ողջ աշխատանքի էությունն ու բնությունը քննարկելը, եկեք դիտարկենք այն ամենը, ինչն արտաքուստ տեսանելի է մարդկանց մարմնացած Աստծու այս դերի վերաբերյալ։ Նրա խոսքը, վարքագիծը, կեցվածքը, առօրյան, անհատականությունը, հետաքրքրությունները, կրթական մակարդակը, այն հարցերը, որոնց մասին Նա հոգ է տանում և քննարկում է, մարդկանց հետ վարվելու և շփվելու Նրա ձևը, ինչպես նաև այն բաները, որոնց մասին Նա գիտելիք է արտահայտում, և այլն։ Այս ամենը, մարդու տեսանկյունից, գերբնական, վեհ կամ սին չէ, այլ հատկապես գործնական է։ Այս բոլոր կողմերը փորձություն են Քրիստոսին հետևող յուրաքանչյուրի համար։ Բայց նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն, ովքեր ունեն խիղճ և ողջամտություն, երբ հասկանում են որոշ ճշմարտություններ, Քրիստոսի արտաքին այս բոլոր բնականոն և գործնական դրսևորումները դասակարգում են մարմնացած Աստծու կարգի ներքո՝ հասկանալու, ըմբռնելու և հնազանդվելու համար։ Սակայն միայն հակաքրիստոսները չեն անում սա։ Չեն կարող անել դա։ Հոգու խորքում նրանց թվում է, թե Քրիստոսի պես չափազանց սովորական կերպարին ինչ-որ բան պակասում է։ Հատկապես ի՞նչ է պակասում։ Հոգու խորքում հակաքրիստոսները հաճախ զգում են, որ նման սովորական մարդն այնքան էլ նման չէ աստծու։ Նաև հաճախ պահանջում են, որ նման սովորական մարդը խոսի, գործի և իրեն պահի այնպես, որն ըստ իրենց՝ կսազեր ճշմարիտ աստծուն՝ իրենց երևակայության քրիստոսին։ Հետևաբար, հակաքրիստոսների սրտի խորքը նայելիս պարզ է դառնում, որ չեն կամենում ընդունել նման սովորական մարդուն որպես իրենց տիրոջ, որպես իրենց աստծու։ Որքան բնականոն, գործնական և սովորական է Քրիստոսի որևէ կողմ, այնքան այն արհամարհվում է, ծաղրվում և նույնիսկ թշնամանքով ընդունվում հակաքրիստոսների կողմից։ Այսպիսով, երբ խոսքը վերաբերում է Քրիստոսի վարքագծի ցանկացած կողմի, ներառյալ Նրա խոսքերը, հակաքրիստոսները հոգու խորքում չեն կարողանում ընդունել դրանք և նույնիսկ դիմակայում են դրանց։
Ի՞նչ է ներառում Քրիստոսի խոսքը։ Երբեմն այն աշխատանքային կարգավորումներ անելու մասին է, երբեմն՝ ինչ-որ մեկի թերությունները մատնանշելու, երբեմն՝ որոշակի տեսակի մարդու ապականված էությունը մերկացնելու, երբեմն՝ հարցի էությունն ու բոլոր մանրամասները վերլուծելու՝ դրանում առկա խնդիրները մանրամասն վերլուծելու համար, երբեմն՝ հարցի ճիշտն ու սխալը դատելու, երբեմն՝ որոշակի տեսակի մարդու ելքը որոշելու, երբեմն՝ որոշ մարդկանց առաջխաղացնելու, երբեմն՝ որոշ մարդկանց պաշտոնազրկելու, երբեմն՝ որոշ մարդկանց էտելու, իսկ երբեմն էլ՝ որոշ մարդկանց մխիթարելու և հորդորելու մասին։ Իհարկե, բացի մարդկանց կյանքի խառնվածքին վերաբերող ճշմարտություններից, որոնց մասին Քրիստոսը խոսում է Իր գործի ընթացքում, Նա նաև հաճախ շոշափում է ամեն տեսակ բաներ, ինչպես նաև մարդկային գիտելիքին և տարբեր մասնագիտական ոլորտներին վերաբերող որոշ թեմաներ։ Քրիստոսը բնականոն և գործնական անձ է։ Նա վակուումի մեջ չի ապրում։ Նա ունի մտքեր և տեսակետներ մարդկային գոյությանն ու կյանքին վերաբերող բոլոր հարցերի շուրջ և այս հարցերին մոտենում է սկզբունքներով։ Եթե այս սկզբունքները վերաբերում են մարդկանց ողջ մնալուն, մարդկանց կյանքի մուտքին, Աստծուն երկրպագելուն, կարելի՞ է ասել, որ դրանք բոլորը ճշմարտություններ են։ (Այո։) Խոսքերը, որոնք վերաբերում են մարդկային գիտելիքին, փիլիսոփայությանը և որոշ մասնագիտական հարցերին, որոնց մասին Քրիստոսը խոսում է, չեն կարող ուղղակիորեն ճշմարտություն կոչվել, բայց դրանք տեսակետով, վերաբերմունքով և սկզբունքով տարբերվում են նրանից, ինչ մարդիկ գիտեն այս թեմաների վերաբերյալ։ Օրինակ՝ մարդիկ գուցե ակնածալից վերաբերմունք որդեգրեն որևէ գիտելիքի նկատմամբ՝ դրանով ապրելով, մինչդեռ Քրիստոսը կարող է մանրամասն վերլուծել և զանազանել բոլոր տեսակի գիտելիքները և ճիշտ վերաբերվել դրանց։ Օրինակ՝ վերցնենք որոշակի մասնագիտության մեջ ձեր փորձառությունը և դրան առնչվող գիտելիքների ձեր տիրապետումը։ Ինչի՞ կարող եք հասնել այս գիտելիքի կիրառմամբ։ Ինչպե՞ս եք կիրառում այս գիտելիքը ձեր պարտավորությունը կատարելու ընթացքում։ Արդյոք կա՞ն դրանում ներառված ճշմարտության սկզբունքներ։ Եթե չես հասկանում ճշմարտությունը, ապա սկզբունքներ չկան, և քո պարտավորությունը կատարելիս հիմնվում ես բացառապես գիտելիքի վրա։ Թեև Ես գուցե փորձագետ չլինեմ այդ մասնագիտության մեջ կամ խորը հասկացողություն չունենամ այդ գիտելիքի վերաբերյալ՝ ընկալելով միայն ընդհանուր գաղափարը և իմանալով որոշ հիմնարար բաներ, բայց Ես գիտեմ, թե այս գիտելիքն ինչպես կիրառել այնպիսի ձևով և սկզբունքներով, որոնք դրան հնարավորություն են տալիս արդյունավետորեն ծառայելու Աստծու գործին։ Սա է տարբերությունը։ Հակաքրիստոսները, քանի որ չեն ընդունում ճշմարտությունը, երբեք չեն տեսնի այս կետը և երբեք չեն հասկանա, թե իրականում ինչ է Քրիստոսի էությունը։ Քրիստոսն ունի Աստծու էությունը։ Կոնկրետ որտե՞ղ է այս պնդումն իրագործվում և դրսևորվում, ինչպե՞ս պետք է մարդիկ վերաբերվեն դրան, և մարդիկ ի՞նչ օգուտներ ու շահեր են ստանում դրանից։ Հակաքրիստոսները երբեք չեն տեսնի այս կողմը։ Ինչո՞ւ է այդպես։ Կա մի շատ կարևոր պատճառ։ Անկախ այն բանից, թե հակաքրիստոսներն ինչպես են նայում մսեղիին, որում Աստված մարմնացել է, տեսնում են միայն մարդու։ Չափում են մարդկային տեսանկյունից՝ օգտագործելով մարդկային գիտելիք, փորձառություն, ինտելեկտ, դավադրություն և խորամանկություն՝ նայելու համար, բայց ինչպես էլ նայեն, չեն կարող որևէ առանձնահատուկ բան տեսնել այս անձի մեջ, ոչ էլ կարող են զանազանել, որ Նա ունի Աստծու էությունը։ Ասե՛ք Ինձ, արդյոք նրանք կարո՞ղ են դա տեսնել անզեն աչքով։ (Ոչ։) Իսկ ի՞նչ կլինի, եթե օգտագործեն մանրադիտակ կամ ռենտգեն։ Այդ դեպքում էլ ավելի քիչ հավանական է, որ կտեսնեն դա։ Ոմանք հարցնում են. «Եթե դա հնարավոր չէ տեսնել անզեն աչքով կամ մանրադիտակով, արդյոք հոգևոր ոլորտի հետ կապի մեջ գտնվողները կարո՞ղ են տեսնել դա»։ (Ոչ։) Հոգևոր ոլորտի հետ կապի մեջ գտնվողները կարող են տեսնել այդ ոլորտը և ընկալել հոգիներին, ուստի ինչո՞ւ չեն կարող զանազանել մարմնացած Աստծուն։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Սատանան կարո՞ղ է տեսնել Աստծուն հոգևոր ոլորտում։ (Այո։) Աստծու պես՝ Սատանան գոյություն ունի հոգևոր ոլորտում, բայց արդյոք ճանաչո՞ւմ է Աստծուն որպես Աստված։ (Ոչ։) Արդյոք հետևո՞ւմ կամ հավատո՞ւմ է Աստծուն։ (Ոչ։) Սատանան կարող է ամեն օր տեսնել Աստծուն, սակայն ո՛չ հավատում է, ո՛չ էլ հետևում է Նրան։ Ուստի նույնիսկ եթե հոգևոր ոլորտի հետ կապի մեջ գտնվողները կարողանային տեսնել Աստծու Հոգին, արդյոք այս Հոգուն կճանաչեի՞ն որպես Աստված։ (Ոչ։) Արդյոք այս բացատրությունը լուծո՞ւմ է խնդրի արմատը։ (Այո։) Ո՞րն է արմատն այստեղ։ (Չեն ճանաչում Աստծուն և չեն վախենում Նրանից։) Հոգու խորքում հակաքրիստոսները չեն ճանաչում Աստծուն։ Նրանց նախնիները, նրանց բուն արմատները չէին ճանաչում Աստծուն։ Նույնիսկ երբ Աստված հենց իրենց աչքի առաջ է, ո՛չ ճանաչում են, ո՛չ էլ երկրպագում են Նրան։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էին երկրպագել մարմնացած Աստծուն, որն այնքան սովորական և աննշան է թվում։ Բացարձակապես չէին կարող։ Հետևաբար, անկախ այն բանից, թե հակաքրիստոսներն ինչ միջոցներ են օգտագործում տեսնելու համար, դա ապարդյուն է։ Այն ժամանակից ի վեր, երբ Աստված սկսեց Իր գործը, մինչև հիմա Աստված այնքան շատ խոսքեր է ասել և այնքան մեծ գործ է կատարել։ Մի՞թե սա ամենամեծ նշանն ու հրաշքը չէ մարդկային աշխարհում։ Եթե հակաքրիստոսները կարողանային ճանաչել դա, վաղուց հավատացած կլինեին։ Չէին սպասի մինչև հիմա։ Արդյո՞ք ոմանք մտածում են. «Հակաքրիստոսներն ուղղակի բավականաչափ չեն տեսել Աստծու փաստացի գործերը, ուստի մնում են չհամոզված։ Եթե Աստված որոշ նշաններ և հրաշքներ ցույց տար, թույլ տար նրանց տեսնել, թե իրականում ինչպիսին է հոգևոր ոլորտը, և եթե նրանք տեսնեին Աստծու ճշմարիտ ձևը, և որ Նրա բոլոր խոսքերն իրականացել են, ապա կճանաչեին և կհետևեին Աստծուն»։ Արդյոք այդպե՞ս է։ Այդքան տարիներ հոգևոր ոլորտում Աստծու հետ վիճելով՝ առանց համոզվելու, արդյոք հակաքրիստոսները հանկարծակի կհնազանդվեի՞ն ընդամենը մի քանի տարում։ Անհնար է։ Նրանց բնական էությունն անփոփոխ է։ Մարմնացած Աստված այնքան շատ գործ է արել և այնքան շատ խոսքեր է ասել, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող նվաճել նրանց, ոչ էլ նրանք կարող են ճանաչել Աստծու ինքնությունն ու էությունը։ Սա նրանց բնածին բնությունն է։ Ի՞նչ է ցույց տալիս այս բնությունը։ Դա նշանակում է, որ հակաքրիստոսների պես մարդիկ հավերժ պատերազմ կմղեն Աստծու, ճշմարտության և դրական բաների դեմ՝ պայքարելով մինչև դառը ավարտ, մինչև մահ երբեք կանգ չառնելով։ Մի՞թե նրանք ոչնչացման արդարացի թիրախներ չեն։ Ի՞նչ է նշանակում «մինչև մահ երբեք կանգ չառնել»։ Նշանակում է, որ նրանք ավելի շուտ կմեռնեն, քան Աստծու խոսքերը կճանաչեն որպես ճշմարտություն, ավելի շուտ կմեռնեն, քան կհնազանդվեն Աստծուն։ Սա արժանի է մահվան։
Հակաքրիստոսները, երբ խոսքը վերաբերում է Քրիստոսին՝ այս սովորական անձին, զննում են Նրան ոչ միայն արտաքնապես, այլև ներքուստ։ Այսպիսով, երբ Քրիստոսը խոսում և գործում, հակաքրիստոսները ցուցաբերում են տարատեսակ վարքագծեր։ Եկեք մերկացնենք նրանց բնական էությունը այն տարբեր դրսևորումների միջոցով, որոնք հակաքրիստոսները ցուցաբերում են՝ ի պատասխան Քրիստոսի խոսքի և գործողությունների։ Օրինակ՝ երբ Քրիստոսը մարդկանց հետ հաղորդակցվում է աշխատանքի և ճշմարտության սկզբունքների շուրջ, Նա նշում է որոշակի կիրառումներ։ Դրանք ներառում են, թե մարդիկ ինչպես պետք է որոշակիորեն իրականացնեն և կիրառեն առաջադրանքն իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում։ Ընդհանուր առմամբ, ոչ մի առաջադրանք տեսություն քննարկելու, կարգախոսներ հնչեցնելու, բոլորին ոգևորելու և ապա բոլորին երդվել տալու մասին չէ, և դրանով ամեն ինչ չի ավարտվում։ Պարտավորությանը վերաբերող յուրաքանչյուր առաջադրանք բարդ է և ներառում է որոշակի մանրամասներ։ Օրինակ՝ ինչպես ընտրել ճիշտ մարդու, ինչպես վարվել տարբեր մարդկանց տարբեր վիճակների հետ և վերաբերվել դրանց, ինչպես սկզբունքների համաձայն լուծել տարբեր խնդիրներ, որոնք ծագում են պարտավորությունը կատարելու ընթացքում, ինչպես հասնել մարդկանց միջև ներդաշնակ համագործակցության՝ առանց կամայականորեն և բռնատիրաբար գործելու կամ կամակոր ու քմահաճ կերպով վարվելու և այլն՝ ընդգրկելով տարբեր թեմաներ։ Երբ մարդիկ պետք է որոշակի աշխատանք իրականացնեն, որի շուրջ Քրիստոսը հաղորդակցվել է, և ստանձնեն որոշակի նախագծերի ղեկավարումը, գուցե դժվարությունների բախվեն։ Կարգախոսներ հնչեցնելն ու վարդապետություններ քարոզելը հեշտ են, բայց փաստացի իրականացումն այնքան էլ պարզունակ չէ։ Առնվազն, մարդիկ պետք է ջանք թափեն, գին վճարեն և ժամանակ ծախսեն՝ իրականում գնալու և այս առաջադրանքներն իրականացնելու համար։ Սա, մի կողմից, ներառում է համապատասխան անհատների գտնելը, իսկ մյուս կողմից՝ տվյալ մասնագիտության մասին սովորելը, տարբեր մասնագիտական կողմերին վերաբերող ընդհանուր գիտելիքների և տեսությունների, ինչպես նաև գործարկման հատուկ մեթոդների և մոտեցումների ուսումնասիրումը։ Բացի այդ, գուցե բախվեն որոշ բարդ խնդիրների։ Ընդհանուր առմամբ, բնականոն մարդիկ փոքր-ինչ վախեցած են զգում այս դժվարությունների մասին լսելիս՝ որոշ ճնշում զգալով, բայց նրանք, ովքեր հավատարիմ են և հնազանդվում են Աստծուն, երբ բախվում են դժվարությունների և ճնշված են զգում, լուռ կաղոթեն իրենց սրտերում՝ Աստծուն խնդրելով ուղղորդել, մեծացնել իրենց հավատքը, լուսավորություն բերել և օգնել՝ նաև խնդրելով պաշտպանություն սխալներ գործելուց, որպեսզի կարողանան իրականացնել իրենց հավատարմությունը և առավելագույնս ջանք գործադրել մաքուր խղճի հասնելու համար։ Սակայն հակաքրիստոսների պես մարդիկ այսպիսին չեն։ Երբ Քրիստոսից լսում են աշխատանքի որոշակի կարգավորումների մասին, որոնք պետք է իրականացնեն, և որ աշխատանքում կան որոշ դժվարություններ, սկսում են ներքուստ դիմակայություն զգալ և չեն կամենում շարունակել։ Ինչպիսի՞ն է այս դժկամությունը։ Ասում են. «Ինչո՞ւ լավ բաները երբեք ինձ բաժին չեն հասնում։ Ինչո՞ւ են ինձ միշտ խնդիրներ և պահանջներ տրվում։ Արդյոք ինձ անգո՞րծ են համարում, թե՞ ստրուկ, որին կարելի է հրամայել։ Ինձ այնքան էլ հեշտ չէ մանիպուլացնել։ Դու այնքան թեթևությամբ ես ասում դա, ինչո՞ւ դու ինքդ չես փորձում անել դա»։ Արդյոք սա հնազանդությո՞ւն է։ Արդյոք սա ընդունելու վերաբերմո՞ւնք է։ Ի՞նչ են անում նրանք։ (Դիմակայում են, հակադրվում։) Ինչպե՞ս է առաջանում այս դիմակայությունն ու հակադրությունը։ Օրինակ՝ եթե ասվեր. «Գնա մի քանի ֆունտ միս գնիր և բոլորի համար շոգեխաշած խոզի միս պատրաստիր», արդյոք կհակադրվեի՞ն դրան։ (Ոչ։) Բայց եթե ասվեր. «Այսօր գնա և վարիր այդ հողը, իսկ վարելիս նախ պետք է ավարտես քարերը հեռացնելը, նախքան կկարողանաս ճաշդ ուտել», կդառնային դժկամ։ Հենց որ դա ներառում է ֆիզիկական դժվարություն, բարդություն կամ ճնշում, նրանց վրդովմունքն ի հայտ է գալիս, և չեն կամենում շարունակել։ Սկսում են դիմակայել և բողոքել. «Ինչո՞ւ ինձ հետ լավ բաներ չեն պատահում։ Երբ հեշտ կամ թեթև առաջադրանքների ժամանակն է, ինչո՞ւ են ինձ անտեսում։ Ինչո՞ւ են ինձ ընտրում ծանր, հոգնեցուցիչ կամ կեղտոտ աշխատանքի համար։ Արդյոք այն պատճառո՞վ է, որ պարզասիրտ եմ թվում և հեշտ է ինձ ճնշել»։ Ահա թե որտեղ է սկսվում ներքին դիմակայությունը։ Ինչո՞ւ են նրանք այդքան դիմակայող։ Ի՞նչ «կեղտոտ և հոգնեցուցիչ աշխատանք»։ Ի՞նչ «դժվարություններ»։ Մի՞թե սրանք բոլորը նրանց պարտավորության մի մասը չեն։ Ում որ հանձնարարված է, պետք է անի դա։ Այստեղ ի՞նչ կա զատելու եւ ընտրելու։ Արդյոք խոսքը միտումնավոր նրանց համար դժվարություններ ստեղծելո՞ւ մասին է։ (Ոչ։) Բայց նրանք կարծում են, որ դա միտումնավոր իրենց համար դժվարություններ ստեղծել է նշանակում, իրենց անհարմար դրության մեջ դնել, ուստի Աստծուց չեն ընդունում այս պարտավորությունը և չեն կամենում ընդունել այն։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Արդյո՞ք այն է, որ երբ բախվում են դժվարությունների, պետք է ֆիզիկական նեղության դիմանան և այլևս չեն կարող ապրել հարմարավետության մեջ, դառնում են դիմակայող։ Արդյոք սա անվերապահ, առանց բողոքի հնազանդությո՞ւն է։ Ամենաչնչին դժվարության դեպքում դառնում են անհոժար։ Ցանկացած բան, որ չեն ուզում անել, ցանկացած աշխատանք, որն ընկալում են որպես դժվար, անցանկալի, նվաստացուցիչ կամ ուրիշների կողմից արհամարհված, կատաղի կերպով դիմակայում են դրան, առարկում և մերժում՝ չցուցաբերելով նույնիսկ ամենաչնչին հնազանդություն։ Հակաքրիստոսների առաջին արձագանքը, երբ բախվում են Քրիստոսի խոսքերին, հրամաններին կամ այն սկզբունքներին, որոնց շուրջ Նա հաղորդակցվում է, հենց որ դա նրանց դժվարություններ է պատճառում կամ պահանջում է տառապել կամ գին վճարել, դիմակայությունն ու մերժումն է՝ սրտում հակակրանք զգալով։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է այն բաներին, որոնք կամենում են անել, կամ որոնք օգուտ են տալիս իրենց, նրանց վերաբերմունքը նույնը չէ։ Հակաքրիստոսները ցանկանում են տրվել հարմարավետությանը և աչքի ընկնել, բայց արդյոք հիացա՞ծ են և ուրախությամբ պատրա՞ստ են ընդունել, երբ բախվում են մսեղիի տառապանքին, գին վճարելու անհրաժեշտությանը կամ նույնիսկ ուրիշներին վիրավորելու վտանգին։ Կարո՞ղ են արդյոք այդ ժամանակ հասնել բացարձակ հնազանդության։ Ամենևին ոչ։ Նրանց վերաբերմունքն ամբողջությամբ անհնազանդության և անսաստության վերաբերմունք է։ Երբ հակաքրիստոսների պես մարդիկ բախվում են այնպիսի բաների, որոնք չեն ուզում անել, բաների, որոնք չեն համապատասխանում իրենց նախասիրություններին, ճաշակին կամ սեփական շահերին, նրանց վերաբերմունքը Քրիստոսի խոսքերի նկատմամբ դառնում է բացարձակ մերժման և դիմակայության վերաբերմունք՝ առանց հնազանդության նշույլի։
Ոմանք Քրիստոսի խոսքը լսելիս սկսում են մտածել. «Ինչո՞ւ է Քրիստոսն այսպես ասում։ Ինչպե՞ս կարող էր այս տեսակետով վերաբերվել այս հարցին։ Ինչպե՞ս կարող էր նման կարծիք ունենալ, ինչպե՞ս կարող էր այսպես սահմանել ինչ-որ բան։ Արդյոք սա նո՞ւյնպես ճշմարտությունն է։ Արդյոք սրանք նո՞ւյնպես Աստծու խոսքերն են։ Այդպես չեմ կարծում։ Աստվածաշնչում Աստծու խոսելու ձևն այլ կերպ է գրառված՝ որոշակի ռացիոնալությամբ, առանց խորանալու այս մանրամասն և չնչին հարցերի մեջ։ Ինչո՞ւ է Քրիստոսն այսպես խոսում։ Միշտ մանրամասների և մանրամասները վերլուծելու մասին է։ Կարո՞ղ է արդյոք Աստված իսկապես այսպես խոսել»։ Ամեն անգամ Աստծու խոսքերը կարդալիս պատկերացումներ չեն ունենում և մտածում են. «Սրանք Աստծու խոսքերն են։ Պետք է դրանց ապավինեմ՝ կյանք, փրկություն և օրհնություններ ձեռք բերելու համար»։ Սակայն, երբ փաստացի շփվում են Քրիստոսի հետ, սկսում են կարծիքներ կազմել որոշ հարցերի վերաբերյալ Նրա տեսակետների, մեկնաբանությունների և վերաբերմունքի, ինչպես նաև ոմանց հետ Նրա վարվելակերպերի մասին, և այս կարծիքները կարող են համարվել որպես մարդկային պատկերացումներ։ Երբ հակաքրիստոսներն իրենց սրտերում պատկերացումներ են ձեւավորում, արդյոք կաղոթե՞ն Աստծուն՝ իրենց պատկերացումներն էտելու համար։ Բացարձակապես ոչ։ Շարունակ սեփական պատկերացումներով չափում են Քրիստոսի խոսքերն՝ առանց հնազանդ սրտի նշույլի։ Այսպիսով, երբ պատկերացումներ են ձեւավորում Քրիստոսի վերաբերյալ, սկսում են ներքուստ դիմակայող զգալ և աստիճանաբար թշնամական են դառնում Քրիստոսի հանդեպ։ Երբ նման թշնամանք է առաջանում, արդյո՞ք հակաքրիստոսները դեռ ծրագրում են հնազանդվել։ Արդյո՞ք դեռ ծրագրում են ընդունել։ Իրենց սրտերում սկսում են դիմակայել՝ մտածելով. «Հը՛մ, հիմա քո դեմ որոշակի լծակ ունեմ։ Մի՞թե դու չպետք է աստված լինեիր։ Մի՞թե քո բոլոր խոսքերը ճշմարտությունը չեն։ Պարզվում է, որ դու էլ ես տրամաբանորեն դատում, երբ ինչ-որ բան ես անում, և հարցերը դատում ես՝ ելնելով նրանից, թե ինչ ես տեսնում քո աչքերով։ Քո գործողությունները չեն համապատասխանում աստծու էությանը»։ Սկսում են ներքուստ անհնազանդություն զգալ։ Երբ այս անհնազանդությունն առաջանում է, այն դրսևորվում է արտաքնապես։ Գուցե ասեն. «Քո ասածը ճիշտ է թվում, բայց պետք է ստուգեմ աստծու խոսքերը՝ տեսնելու, թե նա ինչ է ասում այդ մասին։ Պետք է աղոթեմ աստծուն՝ տեսնելու, թե նա ինչպես է ինձ առաջնորդում։ Պետք է սպասեմ և փնտրեմ՝ տեսնելու, թե ինչպես է աստված ինձ ուղղորդում և լուսավորություն բերում։ Ինչ վերաբերում է նրան, ինչ դու ասել ես, այլևս չեմ դիտարկում դա, և դա չի կարող հիմք հանդիսանալ իմ գործողությունների համար»։ Ի՞նչ դրսևորում է սա։ (Քրիստոսին ուրանալը։) Ուրանում են Քրիստոսին, բայց ինչո՞ւ են դեռ կարդում «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գիրքը։ (Աստվա՛ծ, կարծում եմ, որ միայն ճանաչում են վերացական Աստծուն երկնքում և բացահայտորեն ուրանում են Քրիստոսին երկրի վրա։) Հակաքրիստոսները հետեւողականորեն ապրում են սին բառերի և վարդապետությունների մեջ՝ ակնածելով վեհ, անտեսանելի Աստծուց։ Հետևաբար, խիստ ակնածում և մեծարում են գրված խոսքերը, որոնք Քրիստոսի գրառված ասույթներն են, սակայն Քրիստոսին, որը հնարավորինս սովորական է, համարում են իրենց սրտերում բացարձակապես ոչ մի կարգավիճակ չունեցող։ Մի՞թե սա հակասական չէ։ Երբ պատկերացումներ են տածում Քրիստոսի վերաբերյալ, ասում են. «Պետք է աղոթեմ և փնտրեմ՝ տեսնելու, թե ինչ են ասում աստծու խոսքերը»։ Ճանաչելով միայն Աստծու խոսքերը, բայց ոչ Քրիստոսին, ովքե՞ր են նրանք։ (Հակաքրիստոսներ։) Անկախ այն բանից, թե որքան նշանակալի կամ խորը կարող են լինել նրանց պատկերացումները Քրիստոսի խոսքերի վերաբերյալ, հենց որ այդ խոսքերը տպագրվում են, նրանց պատկերացումներն անհետանում են։ Հենց որ խոսքերը տեքստ են դառնում, երկրպագում են դրանք որպես Աստծու։ Մի՞թե սա նույն սխալը չէ, որը թույլ են տվել փարիսեցիները և կրոնավոր շրջանակներում գտնվողները։ Ճշմարտությունը չհասկանալը հեշտացնում է այս դրսևորումների և պատկերացումների առաջացումը։ Այն բանից հետո, երբ հակաքրիստոսները պատկերացումներ են ձեւավորում, նրանց սրտերը չեն կարող հնազանդվել։ Չկա հնազանդություն, կա միայն դիմակայություն։
Ի՞նչ հանգամանքներում են սովորական մարդկանց մեջ պատկերացումներ ձեւավորվում, կամ ի՞նչ տեսակ մարդիկ են հակված պատկերացումներ ձեւավորելու։ Մի տեսակն այն մարդիկ են, որոնք չեն հասկանում Աստծու խոսքերը, իսկ մյուսն այն մարդիկ են, որոնք չունեն հոգևոր հասկացողություն և չեն ընդունում ճշմարտությունը, նրանք հակված են պատկերացումներ ձեւավորելու։ Հենց որ պատկերացումներ են առաջանում, նրանք սկսում են դիմակայել իրենց սրտերում։ Օրինակ՝ Ես գուցե մարդկանց ասեմ, որ ինչ-որ բան անեն որոշակի ձևով՝ հիմնվելով այդ ժամանակվա նախապատմության, միջավայրի և մարդկային կարիքների վրա։ Ավելի ուշ, երբ ժամանակն անցնում է, և իրավիճակները փոխվում են, հարցի լուծման ձևն ու մեթոդը նույնպես կարող են փոխվել։ Սակայն այս փոփոխությունը հակաքրիստոսներին հնարավորություն է տալիս պատկերացումներ ձեւավորելու։ «Դու նախկինում ասացիր սա՝ հայտարարելով դա որպես ճշմարտություն և մարդկանց ասելով, որ դա այդպես կիրաեն։ Մենք վերջապես հասկացանք և կարողացանք կիրառել ու հետևել դրան՝ մտածելով, թե օրհնություններ ստանալու հույս ունենք, իսկ հիմա դու մեզ ասում ես դա այլ կերպ անել։ Սա ի՞նչ է նշանակում։ Մի՞թե չես տանջում մեզ։ Մի՞թե մեզ մարդու տեղ ես դնում։ Իրականում ո՞րն է դա անելու ճիշտ ձևը»։ Մեթոդի, մոտեցման կամ պնդման ցանկացած փոփոխություն կարող է զայրացնել որոշ մարդկանց։ Այս անհատներն այն մարդիկ են, որոնք ամենևին չեն հասկանում ճշմարտությունը և չեն կարող ըմբռնել այն։ Չափում են Աստծու արած ամեն ինչ հին տեսակետներով, հին տեսություններով, մարդկային որոշ բարոյական չափանիշներով, խղճի չափանիշներով և նույնիսկ ինչ-որ տրամաբանական մտածողությամբ ու մարդկային գիտելիքներով։ Երբ այս ամենը հակասում է Քրիստոսի ասածներին, կամ երբ ընթացքում անհամապատասխանություններ են առաջանում, չգիտեն՝ ինչպես վարվել դրա հետ։ Երբ վստահ չեն՝ ինչպես շարունակել, բնականոն մարդիկ պետք է կարողանան հանգստանալ և նախ ընդունել, ապա աստիճանաբար փնտրել՝ հասկանալու համար։ Սակայն հակաքրիստոսներն այսպիսին չեն։ Նախ դիմակայում են, իսկ հետո աղոթում վերացական Աստծու առաջ՝ երևալով այնպես, կարծես կիրառում են ճշմարտությունը և շատ են սիրում Աստծուն։ Ի՞նչ է նրանց աղոթքի նպատակը։ Դա Քրիստոսի խոսքերը հերքելու, Քրիստոսի ասածը դատապարտելու և քննադատելու համար բավարար ապացույցներ գտնելն է՝ մտքի խաղաղության հասնելու համար։ Այսպես են լուծում իրենց պատկերացումների հարցը։ Կարո՞ղ է արդյոք սա լուծել նրանց պատկերացումների հարցը։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև չեն ընդունում ճշմարտությունը։ Չեն փնտրում ճշմարտությունն Աստծու խոսքերից, այլ փորձում են ուրանալ Աստծուն։) Ճիշտ է, իրենց պատկերացումների հարցը չեն լուծում ճշմարտությունն ընդունելու վերաբերմունքով կամ ճշմարտությունն ընդունող ձևով։ Նրանց պատկերացումները մի կողմ չեն նետվում, դրանք համառում են նրանց սրտերում։ Հետևաբար, նման մոտեցումը երբեք չի լուծի նրանց պատկերացումների հարցը, երբեք թույլ չի տա նրանց բաց թողնել իրենց պատկերացումները։ Փոխարենը՝ այս պատկերացումները գնալով կուտակվում են։ Ժամանակի ընթացքում և Աստծուն հավատալու նրանց տարիների ավելանալուն զուգընթաց՝ ավելանում են նաև նրանց պատկերացումներն ու երևակայությունները։ Հետևաբար, նրանց վերաբերմունքը Քրիստոսի՝ այս սովորական մարդու հանդեպ, անխուսափելիորեն ավելի ու ավելի է ծանրաբեռնվում պատկերացումներով։ Միևնույն ժամանակ նրանց սրտերում Քրիստոսի հանդեպ պատնեշը և Նրա հանդեպ նրանց վրդովմունքը նույնպես մեծանում են։ Իրենց պարտավորությունները կատարելիս, հավաքույթների հաճախելիս և Աստծու խոսքերն ուտելիս ու խմելիս այս պատնեշներն ու պատկերացումները կրելով՝ ի՞նչ կարող են ի վերջո ձեռք բերել։ Բացի օրհնություններ ստանալու օրեցօր աճող նրանց ցանկություններից, ոչինչ ձեռք չեն բերում։
Քրիստոսի վերաբերյալ որևէ պատկերացում ունե՞ք։ Աստծու հանդեպ մարդկանց պահանջներն են ձևավորում նրանց պատկերացումները Քրիստոսի վերաբերյալ։ Որտեղի՞ց են գալիս այս պահանջները։ Դրանք առաջանում են մարդկանց փառասիրական ձգտումներից, նկրտումներից, պատկերացումներից և երևակայություններից։ Ուստի ի՞նչ տեսակ պատկերացումներ են ձևավորում մարդիկ։ Կարծում են, որ Քրիստոսը պետք է ասի այս կամ այն բանը, պետք է խոսի և գործի որոշակի ձևերով։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեկն իրեն բացասական և տկար է զգում, կարող է մտածել․ «Մի՞թե Աստված սեր չէ։ Աստված նման է սիրող մոր, գթասիրտ հոր, Աստված պետք է մխիթարի մարդկանց։ Մոռացե՛ք երկնքի Աստծու մասին, Նա անհասանելի է։ Հիմա, երբ Աստված եկել է երկիր, մարդիկ ունեն այս հարմար հասանելիությունը։ Քանի որ ինձ բացասական եմ զգում, պետք է գնամ Աստծու առաջ և բացեմ սիրտս»։ Եվ իրենց սիրտը բացելիս արտասվում են, խոսում իրենց դժվարությունների, տկարությունների մասին և բացեիբաց քննարկում իրենց ապականված խառնվածքը։ Իրականում մարդիկ ի՞նչ են փնտրում իրենց սրտերում։ Ուզում են մխիթարվել, ուզում են հաճելի խոսքեր լսել, ուզում են, որ Աստված ասի խոսքեր, որոնք կմեղմեն իրենց տխրությունը, կուրախացնեն իրենց, մխիթարություն կբերեն և կօգնեն այլևս բացասական չզգալ։ Մի՞թե այդպես չէ։ Հատկապես մարդկանց մի որոշակի տեսակի բնորոշ է այս երևակայությունը. «Մարդկանց համար տկարությունն ու բացասականությունը պարզապես այդպիսին են, բայց Աստված ընդամենը մեկ նախադասությամբ կարող է մարդուն լիովին թարմացնել՝ ակնթարթորեն անհետացնելով նրա սրտի բոլոր անհանգստություններն ու վշտերը։ Տկարությունն ու բացասականությունը ծխի պես կցնդեն, և նրանք կարող են ուժեղ լինել ցանկացած բանի դիմաց՝ այլևս չլինելով տկար կամ բացասականության մեջ խրված, հաստատուն կանգնելով իրենց վկայության մեջ։ Դե ուրեմն, թող Քրիստոսը խոսի»։ Ասե՛ք Ինձ, ի՞նչ պետք է ասեմ նման իրավիճակի բախվելիս։ Նախ՝ պետք է պարզեմ, թե ինչու է այս մարդն իրեն բացասական զգում և ինչ պարտավորություն է կատարում։ Երկրորդ՝ պետք է հաղորդակցվեմ այն սկզբունքների շուրջ, որոնք պետք է պահպանել պարտավորությունը կատարելու ընթացքում։ Մի՞թե սա հստակ չի ասվում։ Ոմանց, ովքեր հիմար ու համառ են և չեն ընդունում ճշմարտությունը, անհրաժեշտ է ասել ինչ-որ կարգավարժող բան՝ նրանց խթանելու, քաջալերելու համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև մերկացնել այս տեսակ մարդկանց բնական էությունը, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է միշտ բացասական լինելը, և ինչու են իրենք մշտապես բացասական։ Եթե Ես ասեմ, որ նրանք, ովքեր միշտ բացասական են, այն մարդիկ են, որոնք չեն ընդունում ճշմարտությունը, որոնք չեն սիրում ճշմարտությունը, կարո՞ղ են արդյոք նրանք մխիթարություն գտնել սա լսելուց հետո։ (Ոչ։) Ենթադրենք՝ Ես ասեի սա․ «Մշտապես բացասական լինելը բնականոն է։ Դա մանկական դրսևորում է, նման է մեծահասակի բեռը կրող երեխայի, ՝ այդ ծանրության պատճառով մշտապես բացասական դառնալով։ Քո հասակը փոքր է, երիտասարդ ես և շատ բան չես փորձառել, ուստի պետք է աստիճանաբար սովորես։ Ավելին, ծնողներդ նույնպես պատասխանատվություն ունեն։ Նրանք քեզ լավ չեն սովորեցրել, ուստի դա քո մեղքը չէ»։ Ապա նրանք գուցե հարցնեն․ «Ուրեմն ի՞նչ է իմ այս ապականված խառնվածքը»։ «Սա ապականված խառնվածք չէ, պարզապես դու շատ երիտասարդ ես և լավ ընտանեկան միջավայրից ես գալիս. երես առած ես և փայփայված։ Մի երկու տարուց, երբ մեծանաս, ավելի լավ կլինի»։ Արդյոք կմխիթարվեի՞ն սա լսելիս։ Եթե ավելացնեի մի մեծ գրկախառնություն և որոշ դրական էներգիա փոխանցեի, մի՞թե նրանք ջերմություն չէին զգա ներսում։ Այսպես նրանք կզգային, որ ճաշակել են Աստծու սերն ու ջերմությունը։ Բայց Քրիստոսը սովորաբար այսպես չի վարվում։ Նա կարող է իրականում դա անել ավելի մեծ երեխաների համար՝ որպես մխիթարության ձև, բայց Նա այսպես չէր վարվի յուրաքանչյուր մեծահասակի համար. դա կկոչվեր հիմարին խաբել։ Փոխարենը՝ Նա կխոսի ըստ էության, քեզ ուղի ցույց կտա, կպարզաբանի, թե իրականում ինչ է կատարվում, և քեզ թույլ կտա ազատորեն ընտրել։ Այն, թե ինչպիսի մարդ ես դու, որոշում է այն ուղին, որով քայլում ես։ Նայելով այն ամենի էությանը, ինչ անում է Քրիստոսը, Նա չի խաբում կամ խաղում մարդկանց հետ, բայց նրանք չեն կարողանում ընդունել սա։ Չեն առերեսվում փաստերին, սակայն սա հենց Քրիստոսի էությունն է, Նա կարող է միայն այսպես վարվել։ Եթե մարդիկ չեն կարողանում ընդունել սա, մի՞թե սա ընդհարում չի ստեղծում մարդկանց և Աստծու միջև։ Եթե չեն կարողանում հասնել իրենց նպատակին և նաև չեն ընդունում ճշմարտությունը, մի՞թե սա պատնեշ չի ստեղծում։ (Այո։) Սա արմատավորվում է մարդկանց սրտերում։ Մարդիկ ի սկզբանե կարծում էին, որ Աստված շատ սիրող է, մեղմ՝ մոր կամ տատիկի պես։ Բայց հիմա, տեսնելով, որ ամեն ինչ այդպես չէ, և չզգալով անգամ մի փոքր ջերմություն, նրանք վհատվում են։ Կարո՞ղ է արդյոք իրականանալ նրանց այն երևակայությունը, թե «Քրիստոսի ընդամենը մեկ նախադասությունը կարող է ինձ հանել բացասականությունից»։ «Քանի դեռ Քրիստոսը գալիս է լուծելու իմ խնդիրները, երաշխավորում եմ, որ ակնթարթորեն ջերմություն կզգամ ներսումս և այլևս երբեք բացասական չեմ լինի, ամեն ինչ պարզ կդառնա, և ուղի կբացվի»։ Մի՞թե այս երևակայությունն իրատեսական է։ Կարո՞ղ է արդյոք այս նպատակն իրագործվել։ (Ոչ։) Հետևաբար, եթե մարդիկ միշտ ապավինեն իրենց պատկերացումներին և երևակայություններին այս հարցում, դա չի աշխատի։ Նրանք պետք է փնտրեն ճշմարտությունը՝ խնդիրը լուծելու համար։
Ոմանք ինչ-որ բաներ են անում կուլիսների հետեւում և երբ հանդիպում են Ինձ, ասում են. «Դեռահասության տարիներին անառակության մեղքն եմ գործել»։ Ես ասում եմ. «Խնդրում եմ, մի՛ պատմիր Ինձ դրա մասին։ Անկեղծորեն աղոթիր առանձնության մեջ և ճշմարտապես ապաշխարիր, ապա խնդիրը կլուծվի, և Աստված չի հիշի դա։ Կարիք չկա Ինձ դեմ առ դեմ ասելու։ Ես չեմ խորանում այս բաների մեջ»։ Երբ ընդհատում եմ նրանց խոսքը, սկսում են մտքեր ունենալ. «Դու իսկապե՞ս Աստված ես։ Սիրտս այնքան անկեղծ է՝ կրակոտ սիրտ, իսկ Դու մի դույլ սառը ջուր լցրիր դրա վրա։ Պարզապես ուզում էի սրտաբաց խոսել Քեզ հետ, ինչո՞ւ չես լսում։ Լավ կլիներ, եթե լսեիր՝ ավելի շատ մանրամասներ ունեմ պատմելու»։ Ես ասում եմ. «Մեղքերդ խոստովանելու վերջնական նպատակն ապաշխարելն է, ոչ թե բազմաթիվ մանրամասներ պատմելը։ Եթե ճշմարտապես ապաշխարել ես սրտիդ խորքում, ձևը նշանակություն չունի։ Այս գործընթացի միջով անցնելն անօգուտ է։ Բոլոր մանրամասներն ու հանգամանքներն Ինձ պարզաբանելը չի նշանակում, որ ապաշխարել ես։ Եթե ճշմարտապես ապաշխարել ես, նույնիսկ եթե ոչինչ չասես, միևնույն է, ապաշխարել ես։ Իսկ եթե չես ապաշխարել, ապարդյուն կլինի, նույնիսկ եթե խոսես դրա մասին»։ Ոմանք չեն հասկանում՝ մտածելով, թե ուզում եմ լսել ամեն ինչ, օրինակ՝ նրանց անառակ լինելը, գողանալը կամ ուրիշներին դատապարտելն ու զրպարտելը նախքան Աստծուն հավատալը։ Կարծում են, թե պատրաստակամ եմ լսելու անձնական կյանքի այս բոլոր հարցերը, որ ուզում եմ իմանալ և ընկալել յուրաքանչյուրի ամենանվիրական մտքերը և նրանց արած բոլոր գործողությունները՝ լավ, թե վատ։ Մի՞թե սա մարդկային պատկերացում չէ։ Նրանք սխալվում են։ Ինձ միայն անհրաժեշտ է իմանալ մարդկանց ապականված խառնվածքների, նրանց էության և այն ուղու մասին, որով քայլում են։ Սա բավական է նրանց փրկության կարևոր հարցը լուծելու համար։ Կարիք չկա իմանալու յուրաքանչյուր մարդու ներկա կամ հաջորդ կյանքի մասին։ Նման մանրամասների կարիքը չկա։ Մարդիկ ենթադրում են. «Դու նույնպես բնականոն ես և գործնական։ Կան որոշ բաներ, որոնք Դու չգիտես, ուստի գուցե ուզում ես հասկանալ յուրաքանչյուր անհատի ընտանեկան ծագումը, այն միջավայրը, որտեղ նրանք մեծացել են, և մեծանալու ընթացքում այս հատուկ փորձառությունները, որպեսզի աշխատանքային նպատակներով հիմնովին ճանաչես նրանց, լծակներ ձեռք բերես՝ նրանց դատելու և մերկացնելու համար»։ Արդյոք այդպե՞ս է։ (Ոչ։) Ոմանք, կրելով այս պատկերացումներն ու երևակայությունները, Ինձ հանդիպելիս միշտ ուզում են կիսվել Ինձ հետ իրենց անցյալի արարքներով՝ ասելով. «Օ՜, Դու չգիտես, ընտանիքս նախկինում այսպիսին էր…»։ Ես ասում եմ. «Մի՛ խոսիր ընտանիքիդ հարցերի մասին։ Կիսվիր Աստծուն հավատալու որոշ փորձառություններով»։ Մյուսներն ասում են. «Օ՜, Դու չգիտես, նախկինում այնքան շատ զուգընկերներ եմ ունեցել», կամ՝ «Դու չգիտես, թե ում եմ նախկինում զրպարտել»։ Մի՞թե օգտակար է այս բաներն ասելը։ (Ոչ։) Կարծում են, թե մարմնացած Աստված իսկապես պատրաստակամ է իմանալու այս հարցերը, ձգտում է հասկանալ մարդկանց միջև բոլոր ամոթալի վարքագծերը և մարդկանց անկյալ կյանքի զանազան կողմերի մանրամասները։ Նման մարդկանց հանդիպելիս ասում եմ նրանց. «Եթե ուզում ես խոստովանել և ապաշխարել, առանձնության մեջ աղոթիր Աստծու առաջ, մի՛ ասա Ինձ։ Ես միայն պատասխանատու եմ քեզ սովորեցնելու, թե ինչպես լավ կատարես պարտավորությունդ և ինչպես երկրպագես Աստծուն իրական կյանքում, որպեսզի օգնեմ քեզ հասնել փրկության։ Կարող ենք խոսել սրանց հետ կապված ցանկացած բանի մասին, երբ հանդիպում ենք, բայց ավելի լավ է չնշել չառնչվող հարցեր»։ Սա լսելիս ոմանք սկսում են մտածել. «Աստված իսկապես սեր չունի, Աստված հանդուրժող չէ»։ Նրանց տեսանկյունից ի՞նչ տեսակ մարդն ունի սեր։ Թաղային կոմիտեի տնօրենը, մեկը, ով հատկապես զբաղվում է ուրիշների ամենօրյա մանրուքներով։ Արդյո՞ք Ես պետք է զբաղվեմ նման բաներով։ Ինձ ամենևին չեն հետաքրքրում այդ հարցերը։ Թե ինչպես ես ապրում կյանքդ, ինչ ես ուտում և հագնում, ինչպես ես գումար վաստակում, քո տնտեսական վիճակը, ինչպես ես լեզու գտնում հարևաններիդ հետ՝ Ես չեմ միջամտում այդ ամենին։ Սա այն վերաբերմունքն է, որ մարդիկ ունեն Քրիստոսի հանդեպ, երբ պատկերացումներ են տածում։ Հատկապես երբ պատկերացումներ են կազմում Քրիստոսի խոսքերի հանդեպ, կամ երբ Քրիստոսի խոսքերը լիովին հակասում են իրենց սեփական պատկերացումներին, հակաքրիստոսները բաց չեն թողնում իրենց պատկերացումները կամ չեն ընդունում ճշմարտությունը, ոչ էլ մանրամասն վերլուծում են իրենց պատկերացումները կամ փնտրում ճշմարտությունը։ Փոխարենը՝ կառչում են իրենց պատկերացումներից և իրենց սրտերում գաղտնի դատապարտում են այն, ինչ ասում է Քրիստոսը։
Այս վերջին ժամանակաշրջանում Աստված իրականացնում է վերջին օրերի դատաստանի գործը։ Աստծու թագավորության ավետարանի տարածմանը զուգընթաց՝ Աստծու տանը ի հայտ են եկել տարբեր մասնագիտությունների հետ կապված բավականին շատ աշխատանքներ, ինչպիսիք են երաժշտության հետ կապված աշխատանքը, տեքստային աշխատանքը, ֆիլմարտադրության աշխատանքը և այլն։ Այս աշխատանքի ընթացքում Քրիստոսը նույնպես ներգրավված է եղել այս մասնագիտություններին վերաբերող որոշ աշխատանքներում՝ իհարկե, հիմնականում ապահովելով ուղղորդում և որոշելով տարբեր աշխատանքների ուղղությունը։ Նա աշխատում է այս շրջանակում։ Անխուսափելի է, որ Քրիստոսը գուցե ծանոթ չլինի այս ոլորտներին վերաբերող որոշ գիտելիքների կամ ընդհանուր տեղեկատվության, և գուցե լինեն որոշ բաներ, որոնք Նա չի հասկանում։ Մի՞թե սա շատ բնականոն չէ։ Մարդկանց մեծամասնությանը սա միանգամայն բնականոն է թվում և մեծ խնդիր չէ, քանի որ բոլորն էլ սովորելու գործընթացում են, և Աստծու առաջնորդության ներքո բոլոր տեսակի աշխատանքները կարող են միայն ավելի ու ավելի լավը դառնալ՝ տալով ավելի ու ավելի շատ պատրաստի արտադրանք և բարձրորակ արդյունքներ։ Բայց հակաքրիստոսների համար սա փոքր հարց չէ։ Նրանք ասում են. «Դու լիովին անծանոթ ես որոշակի ոլորտի, նույնիսկ անտեղյակ ես։ Ի՞նչ իրավունք ունես միջամտելու, մեզ հրահանգելու և ուղղորդելու։ Ինչո՞ւ պետք է քո խոսքը վերջնական լինի։ Ինչո՞ւ պետք է բոլորս լսենք քեզ։ Արդյոք քեզ լսելն անպայման ճի՞շտ է։ Մի՞թե սխալ ուղիով չենք գնա կամ սխալներ չենք անի մեր աշխատանքում, եթե լսենք քեզ։ Այնքան էլ վստահ չեմ դրանում»։ Երբ Քրիստոսն ուղղորդում է աշխատանքում, ոմանք դրան մոտենում են թերահավատորեն. «Եկեք նախ տեսնենք՝ արդյոք Նրա ասածը տրամաբանական է և գտնվում է մասնագիտական գիտելիքների պատշաճ շրջանակում և արդյոք գերազանցում է մեր սեփական գաղափարները։ Եթե այո, կընդունենք այն և կհետևենք Նրա ուղղորդմանը, իսկ եթե ոչ, այլ ընտրություն կկատարենք, այլ ուղի կգտնենք»։ Սակայն հակաքրիստոսները ներքուստ լիակատար անհնազանդության մտածելակերպ ունեն. «Մենք այս ոլորտում երկար տարիներ աշխատած մասնագետներ ենք։ Կարող ենք այս առաջադրանքը փակ աչքերով ավարտել։ Քո ուղղորդմանը հետևելը պարզապես ձևականություն կլիներ, այնպես չէ՞։ Ինչո՞ւ պետք է լսենք քեզ։ Մի՞թե քո առաջարկները պարզապես պաշտոնական խոսակցություն չեն։ Եթե լսեինք քեզ, մի՞թե պարզապես անիրազեկ չէինք երեւա։ Բայց հիմա բոլորը լսում են, և ես չեմ կարող վեր կենալ ու առարկել քեզ, քանի որ դա կարող է հանգեցնել նրան, որ ինձ հետ որպես հակաքրիստոսի վարվեն։ Ուստի միառժամանակ կձևացնեմ, իբր լսում եմ, ձևականորեն կանեմ դա, իսկ ավելի ուշ կշարունակեմ սովորականի պես՝ առանց որևէ բանի վրա ազդելու»։ Ուստի որքան էլ Քրիստոսը հաղորդակցվի ճշմարտության սկզբունքների շուրջ, որքան էլ հստակ բացատրի բաները, հակաքրիստոսները միշտ ունեն իրենց հաստատուն գաղափարները և միշտ հավատում են, թե հասկանում են մասնագիտությունը, թե փորձագետներ են այդ ոլորտում և այդպիսով չեն հասկանում, թե որոնք են ճշմարտության այն սկզբունքները, որոնց շուրջ Քրիստոսը հաղորդակցվում է։ Ամեն անգամ, երբ Քրիստոսն ուղղորդում է տալիս նրանց մասնագիտություններին վերաբերող աշխատանքի վերաբերյալ, դա հակաքրիստոսների համար դառնում է իրենց կարողություններն ու տաղանդները Քրիստոսի հետ համեմատելու պահ։ Ավելի վատ, երբեմն, երբ Քրիստոսը խոսում է նրանց մասնագիտություններին վերաբերող հարցերի մասին, հակաքրիստոսները դա դիտարկում են որպես Քրիստոսի կողմից տգիտության դրսևորում և գաղտնի ծաղրում ու արհամարհում են Քրիստոսին՝ ակամայից ավելի մեծ դիմադրություն և հակակրանք զգալով իրենց աշխատանքում Քրիստոսի ուղղորդման հանդեպ։ Նրանք սրտի խորքում բոլորովին համոզված չեն՝ ասելով. «Դու մեզ ասում ես, որ այս ու այն անենք, բայց դու ի՞նչ գիտես։ Գոնե հասկանո՞ւմ ես այս ոլորտներին վերաբերող զանազան քայլերը։ Գիտե՞ս դրանց աշխատանքի կոնկրետ մանրամասները։ Երբ մեզ ուղղորդում ես ֆիլմարտադրության մեջ, գիտե՞ս՝ ինչպես բնական խաղալ կամ ինչպես ձայնագրել»։ Ամեն անգամ այս հարցերին բախվելիս հակաքրիստոսներն իրենց սրտերում լրջորեն չեն լսում յուրաքանչյուր մասնագիտության մեջ ներառված ճշմարտության սկզբունքները։ Փոխարենը՝ ներքուստ գաղտնի վիճում են Քրիստոսի հետ՝ նույնիսկ կանգնելով որպես դիտորդներ՝ Քրիստոսին ծաղրելու և ծանակելու համար, իսկ նրանց սրտերը լի են անհնազանդությամբ։ Երբ գնում են իրենց աշխատանքն իրականացնելու, մակերեսորեն անցնում են գործընթացի միջով՝ նախ վերանայելով Աստծու հաղորդակցության գրառումները՝ տեսնելու, թե ինչ է ասել Աստված, իսկ հետո ուղղակի սկսում են աշխատել՝ բաներն անելով նույն հին ձևով։ Ոմանք գուցե ասեն. «Աստված չի ասել դա, ինչո՞ւ ես դա այսպես անում», ինչին նրանք պատասխանում են. «Աստված չի ասել դա, բայց արդյոք աստված գիտի՞ իրական իրավիճակը։ Մի՞թե մենք չենք իրականում դա անողները։ Աստված ի՞նչ գիտի։ Աստված պարզապես սկզբունք է տրամադրել, բայց մենք պետք է դրա հետ վարվենք ըստ իրական իրավիճակի։ Նույնիսկ եթե աստված այստեղ լիներ, մենք էլի ստիպված կլինեինք այսպես վարվել։ Մենք լսում ենք աստծու խոսքերը, երբ դրանք ներառում են ճշմարտությունը, բայց երբ խոսքը վերաբերում է մասնագիտական աշխատանքին և չի ներառում ճշմարտությունը, մենք ենք որոշողը»։ Նրանք լսել են Աստծու կողմից հաղորդակցված ճշմարտության սկզբունքները և գրառումներ արել դրանց վերաբերյալ, և բոլորն անցել են գործընթացի միջով ու վերանայել գրառումները, բայց երբ խոսքը վերաբերում է նրան, թե գործերն ինչպես պետք է արվեն, ո՞վ է ասում վերջնական խոսքը։ Նրանց դեպքում ճշմարտությունը չէ, որ իշխանություն ունի, առավել ևս դա որևէ կապ չունի Քրիստոսի իշխանություն ունենալու հետ։ Ուստի ո՞վ ունի իշխանություն։ Հակաքրիստոսն ունի իշխանություն, մարդն է, որ ասում է վերջնական խոսքը։ Նրանց տեսանկյունից ճշմարտությունն օդի պես է, ուղղակի վարդապետություններ և կարգախոսներ, որոնք իմիջայլոց նշվում են և հետո ավարտվում. մարդիկ էլի անում են այն, ինչ պետք է անեն, այնպես, ինչպես ուզում են անել։ Ժամանակին նրանք շատ սիրալիր համաձայնվեցին, և նրանց վերաբերմունքը չափազանց անկեղծ էր թվում, բայց երբ բանը հասնում է իրական կյանքին, ամեն ինչ փոխվում է՝ այնպես չէ, ինչպես թվում էր։
Քանի որ հակաքրիստոսները մշտապես պատկերացումներ և դիմադրություն են տածում մարմնացած Աստծու հանդեպ և ներքուստ համոզված չեն, իրենց սրտերում հիմնովին չեն ճանաչում մարմնացած Աստծուն։ Միայն հավատում են երկնքի Աստծուն։ Ճիշտ Պողոսի պես են։ Նա անկեղծորեն համոզված չէր մարմնացած Հիսուսի հարցում, այլ փոխարենը՝ լի էր պատկերացումներով։ Այդ իսկ պատճառով իր գրած բոլոր թղթերում երբեք չվկայեց Հիսուսի մասին, երբեք չվկայեց Հիսուսի խոսքերի մասին որպես ճշմարտություն և երբեք չքննարկեց, թե արդյոք սեր ուներ Հիսուսի հանդեպ։ Սրանք բաներ են, որոնք մարդիկ կարող են տեսնել։ Պողոսը ճշմարիտ հակաքրիստոս է։ Հիմա բոլորդ կարող եք ճանաչել, որ Պողոսը հակաքրիստոսի դասական օրինակ է։ Նույնիսկ եթե հակաքրիստոսների դասին պատկանողներն ընդունում են, որ Աստծու արտահայտած խոսքերը ճշմարտությունն են, կարո՞ղ են արդյոք ընդունել ճշմարտությունը։ Կարո՞ղ են հնազանդվել Քրիստոսին։ Կարո՞ղ են վկայել Քրիստոսի մասին։ Դա այլ հարց է։ Կարո՞ղ են արդյոք հնազանդվել այն ամենին, ինչ անում է Քրիստոսը։ Եթե Քրիստոսը կարգավորում կամ հանձնարարում է աշխատանք՝ մարդկանց հրահանգելով, թե դա ինչպես անել, արդյոք հակաքրիստոսները կարո՞ղ են ենթարկվել։ Այս հարցն առավել ակնհայտ կերպով է բացահայտում մարդկանց։ Հակաքրիստոսները չեն կարող ենթարկվել։ Նրանք արհամարհում և անկարևոր են համարում Քրիստոսի խոսքերը։ Հետևաբար, անկախ այն բանից, թե Քրիստոսն ինչ հատուկ ուղղորդում է տալիս կամ ինչ առաջադրանքներ է հանձնարարում որևէ աշխատանքի համար, հակաքրիստոսները երբեք չեն իրականացնի դրանք։ Հակաքրիստոսները պարզապես չեն կամենում ենթարկվել Քրիստոսին։ Անկախ այն բանից, թե Նա ինչպես է կարգավորում աշխատանքը, չեն կամենում իրականացնել դա՝ միշտ հավատալով, որ իրենց սեփական գաղափարներն ավելի իմաստուն են, և մտածելով, թե լավագույնն իրենց սեփական ծրագրերին հետևելն է։ Եթե նրանց ասես. «Իրավիճակների բախվելիս պետք է համագործակցեք երեք կամ չորս հոգու հետ, միասին խորհրդակցեք, ավելի շատ հաղորդակցվեք ճշմարտության սկզբունքների շուրջ և գործեք այդ սկզբունքների համաձայն՝ առանց դրանք խախտելու», արդյոք կլսե՞ն։ Ամենևին չեն լսում։ Վաղուց այս խոսքերն ականջի հետև են գցել և ուզում են իրենք ասել վերջնական խոսքը։ Նրանց ասում ես. «Եթե կա խնդիր, որը հնարավոր չէ լուծել, կարող եք փնտրել Վերևից», բայց երբ իսկապես խնդիր է լինում, և բոլորը մտածում են Վերևից փնտրելու մասին, հակաքրիստոսներն ասում են. «Ինչո՞ւ հարցնել նման մանրուքի մասին։ Դա միայն կանհանգստացնի վերևին։ Ինքներս կարող ենք գլուխ հանել դրանից, հարցնելու կարիք չկա։ Ես եմ ասում վերջնական խոսքը և կկրեմ հետևանքները, եթե որևէ բան սխալ գնա»։ Որքա՜ն լավ են հնչում այս խոսքերը, բայց արդյոք իսկապես նրանք կարո՞ղ են կրել հետևանքները, երբ իրականում ինչ-որ բան սխալ է գնում։ Եթե եկեղեցու աշխատանքը վնաս է կրում, կարո՞ղ են արդյոք կրել հետևանքները։ Օրինակ՝ եթե հավաքույթներ կազմակերպելիս առաջնորդողներն ու աշխատողներն անզգույշ են եղել, ու այդ պատճառով եղբայրներն ու քույրերը ձերբակալվել են հավաքույթի ժամանակ՝ հանգեցնելով նրան, որ ոմանք դարձել են բացասական ու տկար և գայթել են, ո՞վ կարող է նման պատասխանատվություն կրել։ Արդյոք հակաքրիստոսները պատասխանատո՞ւ են իրենց խոսքերում։ Լիովին անպատասխանատու են։ Սա այն վերաբերմունքն է, որ հակաքրիստոսներն ունեն աշխատանքի նկատմամբ։ Ասե՛ք Ինձ, կարո՞ղ են արդյոք հակաքրիստոսները ճշմարտապես ընդունել և հնազանդվել այն խոսքերին, որ ասում է Քրիստոսը։ (Ոչ։) Իրենց սրտերում ի՞նչ է հակաքրիստոսների վերաբերմունքը ճշմարտությունը կիրառելու և Քրիստոսին հնազանդվելու նկատմամբ։ Մեկ բառ՝ հակադրություն։ Շարունակ հակադրվում են։ Եվ ի՞նչ խառնվածք է պարունակում այս հակադրությունը։ Ի՞նչն է առաջացնում դա։ Անհնազանդությունն է առաջացնում դա։ Խառնվածքի առումով սա հակակրանք է ճշմարտության հանդեպ, իրենց սրտերում անհնազանդություն ունենալն է, նրանց՝ ենթարկվել չցանկանալն է։ Ուստի հակաքրիստոսներն ի՞նչ են մտածում իրենց սրտերում, երբ Աստծու տունը խնդրում է, որ առաջնորդողներն ու աշխատողները սովորեն ներդաշնակորեն համագործակցել, փոխանակ մեկ հոգի որոշի ամեն ինչ, որ սովորեն՝ ինչպես քննարկել ուրիշների հետ։ «Չափազանց մեծ գլխացավանք է մարդկանց հետ ամեն ինչ քննարկելը։ Ես կարող եմ որոշումներ կայացնել այս բաների վերաբերյալ։ Ուրիշների հետ աշխատելը, նրանց հետ դա քննարկելը, սկզբունքի համաձայն գործելը՝ որքա՜ն թույլ է, որքա՜ն ամոթալի»։ Հակաքրիստոսները կարծում են, թե հասկանում են ճշմարտությունը, թե ամեն ինչ պարզ է իրենց, թե ունեն իրենց սեփական ըմբռնումներն ու գործելակերպերը, և ուստի անընդունակ են համագործակցելու ուրիշների հետ, ոչինչ չեն քննարկում մարդկանց հետ, ամեն ինչ անում են իրենց ձևով և չեն զիջում ոչ մեկին։ Թեև հակաքրիստոսները բանավոր հայտարարում են, թե պատրաստակամ են հնազանդվելու և պատրաստակամ են համագործակցելու ուրիշների հետ, անկախ այն բանից, թե արտաքուստ որքան լավ են թվում նրանց պատասխանները, որքան հաճելի են հնչում նրանց խոսքերը, նրանք անկարող են փոխել իրենց ըմբոստ վիճակը, անկարող են փոխել իրենց սատանայական խառնվածքները։ Ներքուստ, սակայն, կատաղի կերպով հակադրվում են՝ ի՞նչ աստիճանի։ Եթե բացատրվի գիտելիքի լեզվով, սա մի երևույթ է, որը տեղի է ունենում, երբ տարբեր բնույթ ունեցող երկու բան դրվում է միասին՝ վանում, ինչը կարող ենք մեկնաբանել որպես «հակադրություն»։ Սա հենց հակաքրիստոսների խառնվածքն է՝ հակադրություն Վերևին։ Սիրում են հակադրվել Վերևին և ոչ մեկին չեն հնազանդվում։
Քրիստոսի խոսքերին բախվելիս հակաքրիստոսներն ունեն միայն մեկ վերաբերմունք՝ անհնազանդություն, և նրանց միակ մոտեցումը հակադրությունն է։ Օրինակ՝ Ես ասում եմ. «Մեր բակը բավականին մեծ է և ստվեր չունի։ Ձմռանն արևն ամբողջ բակի վրա է շողում՝ մարդկանց թույլ տալով տաքանալ արևի լույսի տակ, բայց ամռանը մի փոքր շոգ է լինում։ Եկեք մի քանի ծառ գնենք, այնպիսիները, որոնք արագ են աճում և ապագայում առատ ստվեր կապահովեն, և որոնք համեմատաբար մաքուր են ու գեղագիտորեն հաճելի»։ Քանի՞ սկզբունք կա այստեղ։ (Երեք։) Մեկն այն է, որ ծառերն արագ են աճում, մյուսն այն է, որ ծառերը մաքուր են և համեմատաբար գեղեցիկ, իսկ մյուսն այն է, որ ապագայում առատ ստվեր կապահովեն, ինչը նշանակում է, որ պետք է խիտ ճյուղեր և տերևներ ունենան։ Մարդիկ միայն պետք է իրականացնեն այս երեք սկզբունքները։ Թե քանիսը գնել, որտեղ տնկել դրանք և ինչ տեսակի ծառեր, նույնպես տեղեկացրի նրանց։ Արդյոք այս առաջադրանքը հե՞շտ է իրականացնել։ (Այո։) Արդյոք սա դժվա՞ր առաջադրանք է համարվում։ (Ոչ։) Դա դժվար առաջադրանք չէ։ Ինչո՞ւ դժվար չէ։ Կան վայրեր, որտեղ ծառեր են վաճառում, Աստծու տունը տրամադրում է միջոցները, և ծառեր գնելու հիմնական պայմանները բոլորը բավարարված են։ Մնում է միայն, որ մարդիկ իրականացնեն դա։ Այս առաջադրանքում ոչ մի դժվար բան չկա։ Բայց հակաքրիստոսի համար դժվարություն կա։ «Ի՞նչ։ Ծառե՞ր գնել։ Գումար ծախսել միայն ստվերի և միջավայրն ավելի գեղեցիկ դարձնելու համա՞ր։ Մի՞թե դա մսեղիի հարմարավետություն տենչալ չէ։ Այդ գումարն ընծա է աստծուն, կարելի՞ է դա այդքան անխնա ծախսել։ Ի՞նչ վատ բան կա մի փոքր շոգի մեջ։ Արևն ստեղծվել է աստծու կողմից։ Արևի տակ տաքանալը կսպանի՞ ձեզ։ Դա կոչվում է արևի լույս ընդունել և վայելել անձրևը։ Եթե չես ուզում արևի տակ լինել, մնա ներսում։ Իսկ հիմա ուզում ես գումար ծախսել այս հարմարավետության համար, հաստատ երազում ես»։ Խորհում են. «Ես մենակ չեմ ասում վերջնական խոսքն այս հարցում։ Եթե ուղղակիորեն հակադրվեմ դրան, լավ չի լինի։ Կարող եմ դատապարտվել, և մյուսները գուցե չհամաձայնվեն։ Ուստի սրա մասին կզեկուցեմ որոշում կայացնող խմբին։ Նաև լավ կլինի թույլ տալ, որ եղբայրներն ու քույրերը նույնպես արտահայտեն իրենց կարծիքը։ Եթե որոշում կայացնող խումբը հավանություն տա, ապա կգնենք ծառերը։ Եթե ոչ, ապա չենք գնի դրանք, նույնիսկ եթե եղբայրներն ու քույրերը համաձայնվեն»։ Բոլորին հավաքում են միասին, նշում են հարցը, իսկ հետո բոլորին թույլ են տալիս քննարկել և արտահայտել իրենց կարծիքները։ Բոլորն ասում են. «Ծառեր գնելը լավ բան է։ Բոլորն օգուտ են քաղում»։ Հակաքրիստոսը լսում է սա և ասում. «Ինչպե՞ս է դա լավ բան։ Կարո՞ղ է դա նորմալ լինել միայն այն պատճառով, որ բոլորն օգուտ են քաղում։ Ո՞ւմ փողերից են բոլորն օգուտ քաղում։ Դա նշանակում է աստծու գումարը ծախսել։ Մի՞թե դա ընծաները վատնել չէ։ Արդյոք սա համահո՞ւնչ է սկզբունքներին»։ Բոլորը խորհում են. «Բոլորի օգտի համար, մարդկանց շահերի համար ընծաները վատնելն իսկապես փոքր-ինչ անպատշաճ է թվում»։ Հետ ու առաջ քննարկելուց հետո վերջնական որոշումն է՝ չգնել ծառերը։ Գումարը պետք է խնայվի։ Անկախ այն բանից, թե ով է հրամայում դա, դաչի կարող արվել։ Նման քննարկումից հետո եզրակացություն է արվում։ Ի՞նչ է եզրակացությունը։ «Այս անգամ քրիստոսի հրամանի վերաբերյալ մեր վերջնական որոշումն է՝ հակադրվել դրան։ Մենք չենք ծախսի ընծաները կամ վատնի աստծու տան գումարից ոչ մի ցենտ։ Կոնկրետ ասած՝ սա նշանակում է, որ մենք չենք գնի ծառերը, չենք կանաչապատի բակը»։ Սա է կայացված որոշումը։ Մի քանի օր անց նկատում եմ, որ ծառերը դեռ չեն գնվել, ուստի հարցնում եմ. «Ինչո՞ւ չես գնել ծառերը»։ «Օ՜, շուտով կանենք դա»։ Երբ սեզոնը գալիս է, և ուրիշների ծառերը տերևներ են տվել, ինչո՞ւ նրանք դեռ ոչ մի հատ չեն գնել։ Հարցուփորձ անելիս պարզում եմ, որ քննարկելուց հետո չեն համաձայնվել գնել ծառերը։ Իմ խոսքերն ապարդյուն էին։ Խորհրդակցելուց, քննարկելուց և վերլուծելուց հետո բոլորը հավաքական կերպով որոշեցին մերժել Իմ հրամանը՝ ակնարկելով. «Մենք ենք այստեղ որոշողը։ Դու մի կողմ կանգնիր։ Սա մեր տունն է, այն ոչ մի կապ չունի քեզ հետ»։ Ի՞նչ տեսակ մոտեցում է սա։ Մի՞թե սա հակադրություն չէ։ Ի՞նչ աստիճանի են նրանք հակադրվում։ Նրանք հիմք ունեն՝ պնդելով, թե չեն վատնում Աստծու տան գումարից ոչ մի լումա, չեն ծախսում Աստծու ընծաները։ Ի՞նչ կարծիքի եք այս հիմքի մասին։ Արդյոք այս խոսքերը ճի՞շտ են։ (Ոչ։) Հաճախ նրանք, ովքեր վատնում և սխալ են օգտագործում ընծաները, հենց այս հակաքրիստոսներն են։ Նրանք ուզում են վերջնական խոսքն ասել, ուստի տեսությունների այս շարքն են հորինում՝ մոլորեցնելու նրանց, ովքեր հիմար են, տգետ և զանազանություն չունեն։ Եվ իսկապես, ոմանք խաբվում են դրանից և գործում նրանց խոսքերի համաձայն, մինչդեռ Քրիստոսի խոսքերին խանգարում և դրանք խափանում են հակաքրիստոսները՝ իրականացման մեջ առաջացնելով ձգձգումներ։ Ի՞նչ է այս խնդրի արմատը։ Հիմնական պատճառն այն է, որ Աստծու ընտրյալ մարդիկ չեն թափանցում հակաքրիստոսների կեղծավորության մեջ, միշտ մոլորվում են հարցերի մակերեսային կողմից՝ չկարողանալով ընկալել իրերի էությունը։ Հակաքրիստոսները բռնակալաբար խոչընդոտներ են առաջացնում այս մարդկանց շրջանում՝ հանգեցնելով նրան, որ Աստծու ընտրյալ մարդկանց մեջ զանազանություն չունեցողներից ոմանք հաճախ մոլորվում և վերահսկվում են նրանց կողմից։
Եկեղեցում Քրիստոսի արած յուրաքանչյուր հատուկ աշխատանքային կարգավորման և հրամանի դեպքում, եթե չկան անհանգստացնող բաներ առաջացնող հակաքրիստոսներ, դրանք կարող են արագ իրականացվել։ Սակայն, հենց որ հակաքրիստոսը միջամտում է, առաջադրանքը հետաձգվում է և չի կարող իրականացվել։ Երբեմն այն կարգավորումներն ու հրամանները, որ Քրիստոսը մտադիր է, որ մարդիկ իրականացնեն, հակաքրիստոսների կողմից ինչ-որ պատրվակով ուղղակիորեն մերժվում են։ Այդպես վարվելով՝ նրանք որդեգրում են որոշումների կայացման մի ձև, որը ներառում է բոլորին՝ ասելով. «Սա ընդունվել է եղբայրների և քույրերի քվեարկությամբ, հավաքական որոշման արդյունք է, ոչ թե պարզապես իմ խոսքը»։ Ի՞նչ է սա ենթադրում։ Դա ենթադրում է, որ եղբայրների և քույրերի որոշումները համապատասխանում են ճշմարտությանը, և երբ խնդիր է ծագում, եղբայրների և քույրերի հավաքական որոշումը նշանակում է, որ ճշմարտությունն իշխանություն ունի։ Բայց երբ պատասխանատու հանդիսացող հակաքրիստոսն ընդդիմանում է Քրիստոսի ասածին, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ճշմարտությունն իշխանություն ունի։ Հստակ է, որ իրականում հակաքրիստոսն իշխանություն ունի։ Մի՞թե անհեթեթ և նենգ չէ ասել, թե ճշմարտությունն իշխանություն ունի, երբ հակաքրիստոսն է վերահսկում ողջ իրավիճակը։ Հակաքրիստոսներն իսկապես հմուտ են քողարկվելու մեջ։ Երբ Քրիստոսը նրանց խնդրում է ինչ-որ բան իրականացնել, և բոլորին հայտնի է դառնում, որ դա Աստծու արածն է, որ Նա գործում է՝ հաշվի առնելով բոլորին, և բոլորը երախտապարտ են Աստծու շնորհի համար, դա տհաճություն և անհարմարություն է պատճառում հակաքրիստոսներին։ Ապա գլուխ են կոտրում՝ փնտրելով խանգարելու և խափանելու ուղիներ։ Սակայն, եթե նախաձեռնությունն իրենցն է և ավարտվում է նրանով, որ բոլորը խորապես երախտապարտ և շնորհակալ են լինում իրենց, նրանք դա իրականացնում են բոլորից ավելի ակտիվորեն՝ պատրաստակամ դիմանալու ցանկացած տառապանքի։ Մի՞թե հակաքրիստոսների պես մարդիկ զզվելի չեն։ (Այո։) Ինչպիսի՞ խառնվածք է սա։ (Չարասեր խառնվածք։) Հակաքրիստոսներն ունակ են քողարկվելու՝ ձևացնելով, թե լավ մարդիկ են, որպեսզի մոլորեցնեն և ներգրավեն ուրիշներին՝ նույնիսկ ձևացնելով, թե կիրառում են ճշմարտությունը։ Սա չարասիրություն է։ Ի՞նչ ճշմարտություն ես կիրառում։ Մերժում ես Քրիստոսի տված խոսքերն ու հրամանները՝ անկարող լինելով ենթարկվել և իրականացնել դրանք։ Որտե՞ղ է այն ճշմարտությունը, որը պնդում ես, թե կիրառում ես։ Արդյոք Աստծուն հավատացո՞ղ ես։ Արդյոք Աստծուն վերաբերվում ես որպես Աստծո՞ւ։ Այն Աստվածը, որին հավատում ես, քո գործընկերը չէ, քո աշխատակիցը չէ, քո ընկերը չէ՝ Նա Քրիստոսն է, Նա Աստված է։ Մի՞թե չես գիտակցում սա։ Միշտ վերլուծելով և զննելով Քրիստոսի խոսքերը, փորձելով զանազանել դրանց ճիշտ լինելը, ծանրութեթև անելով դրական ու բացասական կողմերը՝ մի՞թե սխալ դիրքորոշում չես ընդունում։ Հակաքրիստոսները հմուտ են մարդկանց խոսքերը զննելու և վերլուծելու մեջ և ի վերջո այս անդադրում զննումը կիրառում են Քրիստոսի նկատմամբ։ Այս կերպ Քրիստոսին զննելով ու Նրան վերաբերվելով՝ մի՞թե նրանք Աստծու հետևորդներ են։ Մի՞թե պարզապես չհավատացողներ չեն։ Միշտ զննում են Քրիստոսին, բայց կարո՞ղ են արդյոք հասկանալ Քրիստոսի աստվածային էությունը։ Որքան շատ են զննում Քրիստոսին, այնքան կասկածամիտ են դառնում՝ ի վերջո որոշելով, որ Քրիստոսը սովորական մարդ է։ Արդյոք նրանց մեջ մնացե՞լ է ճշմարիտ հավատք կամ հնազանդություն։ Ամենևին։ Հակաքրիստոսի սրտում Քրիստոսը դիտվում է լոկ որպես սովորական մարդ։ Քրիստոսին որպես մարդ վերաբերվելը նրանց բնական է թվում, ուստի զգում են, որ կարող են անտեսել Քրիստոսի խոսքերն ու հրամանները՝ դրանք սրտին մոտ չընդունելով, այլ հավաքույթների ժամանակ լոկ քննարկման և զննման դնելով։ Ի վերջո, այն անձը, որը որոշում է, թե ինչպես պետք է արվեն գործերը, հակաքրիստոսն է, ոչ թե Աստված։ Որպես ի՞նչ են նրանք տեսնում Քրիստոսին։ Նրան տեսնում են պարզապես որպես սովորական առաջնորդողի՝ Քրիստոսին ամենևին չվերաբերվելով որպես Աստծու։ Մի՞թե սա նույն բնույթը չունի, ինչ Պողոսի հավատքն առ Աստված։ Պողոսը երբեք Տեր Հիսուսին չվերաբերվեց որպես Աստծու, երբեք չկերավ և չխմեց Նրա խոսքերը, ոչ էլ ձգտեց հնազանդվել Տեր Հիսուսին։ Միշտ մտածում էր, որ իր համար ապրելը քրիստոսն է՝ փորձելով փոխարինել Տեր Հիսուսին, և հետևաբար, ստացավ Աստծու պատիժը։ Քանի որ ընդունել ես, որ Քրիստոսը մարմնացած Աստված է, պետք է ենթարկվես Քրիստոսին։ Անկախ այն բանից, թե ինչ է ասում Քրիստոսը, պետք է ընդունես և հնազանդվես, ոչ թե զննես և քննարկես, թե արդյո՞ք Աստծու խոսքերը ճիշտ կամ համահունչ են ճշմարտությանը։ Աստծու խոսքերը նրա համար չեն, որ վերլուծես և զննես, այլ որպեսզի հնազանդվես և իրականացնես դրանք։ Թե ինչպես անել գործերը և ինչպես որոշել իրականացման քայլերը՝ դա ձեր հաղորդակցության և քննարկման շրջանակն է։ Քանի որ իրենց սրտերում հակաքրիստոսները միշտ կասկածում են Քրիստոսի աստվածային էությանը և միշտ անհնազանդ խառնվածք ունեն, երբ Քրիստոսը նրանց խնդրում է ինչ-որ բան անել, միշտ զննում և քննարկում են դրանք և մարդկանց խնդրում որոշել՝ արդյոք դրանք ճիշտ են, թե սխալ։ Արդյոք սա լուրջ խնդի՞ր է։ (Այո։) Այս բաներին չեն մոտենում ճշմարտությանը հնազանդվելու տեսանկյունից, փոխարենը՝ դրանց մոտենում են՝ Աստծուն ընդդիմանալով։ Սա հակաքրիստոսների խառնվածքն է։ Երբ լսում են Քրիստոսի հրամաններն ու աշխատանքային կարգավորումները, չեն ընդունում և չեն հնազանդվում դրանց, այլ սկսում են քննարկել։ Իսկ ի՞նչ են քննարկում։ Արդյոք քննարկո՞ւմ են, թե ինչպես հնազանդություն կիրառել։ (Ոչ։) Քննարկում են՝ արդյոք Քրիստոսի խոսքերն ու հրամանները ճիշտ են, թե սխալ, և զննում են՝ արդյոք դրանք պետք է իրականացվեն, թե ոչ։ Արդյոք նրանց վերաբերմունքն այնպիսի՞ն է, որ իրականում ցանկանում են իրականացնել այս բաները։ Ոչ, ուզում են ավելի շատ մարդկանց խրախուսել լինել իրենց պես, չանել այս բաները։ Իսկ դրանք չանելը նշանակո՞ւմ է հնազանդության ճշմարտությունը կիրառել։ Ակնհայտորեն ոչ։ Ուստի ի՞նչ են անում նրանք։ (Ընդդիմանում են։) Ոչ միայն իրենք են ընդդիմանում Աստծուն, այլև հավաքական ընդդիմություն են փնտրում։ Սա է նրանց գործողությունների բնույթը, այնպես չէ՞։ Հավաքական ընդդիմություն՝ բոլորին դարձնել իրենց պես, ստիպել բոլորին մտածել իրենց պես, ասել նույնը, ինչ իրենք, որոշել նույնը, ինչ իրենք, հավաքականորեն ընդդիմանալ Քրիստոսի որոշմանն ու հրամաններին։ Սա է հակաքրիստոսների գործելակերպը։ Հակաքրիստոսների համոզմունքն է. «Օրենքը չի կարող կիրառվել, երբ բոլորն օրինախախտ են», և ուստի ուրիշներին հորդորում են իրենց հետ միասին ընդդիմանալ Աստծուն՝ մտածելով, որ այս դեպքում Աստծու տունը ոչինչ չի կարողանա անել իրենց։ Մի՞թե սա հիմարություն չէ։ Աստծուն ընդդիմանալու հակաքրիստոսների սեփական կարողությունը չափազանց սահմանափակ է, նրանք մեն-մենակ են։ Ուստի փորձում են մարդկանց հավաքագրել՝ հավաքականորեն Աստծուն ընդդիմանալու համար՝ իրենց սրտերում մտածելով. «Կմոլորեցնեմ մի խումբ մարդկանց և նրանց մտածել ու գործել կտամ ճիշտ այնպես, ինչպես ես։ Միասին կմերժենք քրիստոսի խոսքերը, կխոչընդոտենք աստծու խոսքերը և թույլ չենք տա, որ դրանք իրականանան։ Իսկ երբ ինչ-որ մեկը գա իմ աշխատանքն ստուգելու, կասեմ, որ բոլորը որոշեցին այսպես անել, և ապա կտեսնենք, թե ինչպես գլուխ կհանես դրանից։ Չեմ անելու դա քեզ համար, չեմ իրականացնելու սա, և տեսնենք, թե ինչ կանես ինձ»։ Կարծում են, թե իշխանություն ունեն, թե Աստծու տունը ոչինչ չի կարող անել իրենց հարցը լուծելու համար, ոչ էլ Քրիստոսը կարող է։ Ի՞նչ եք կարծում, արդյոք նման մարդու հետ հե՞շտ է գործ ունենալ։ Ինչպե՞ս պետք է վարվել այս տեսակ մարդու հետ։ Ամենապարզ մեթոդը նրանց պաշտոնազրկելն ու հետաքննելն է։ Հենց որ դևը բացահայտում է իրեն, մեկ հարվածով հեռացրո՛ւ նրան, և դրանով ամեն ինչ կավարտվի։ Աստծու տունը քեզ թույլ է տալիս առաջնորդող լինել, բայց դու չես հնազանդվում և նույնիսկ համարձակվում ես ընդդիմանալ Աստծուն, մի՞թե դև չես։ Աստծու տունը քեզ նշանակում է առաջնորդելու, որպեսզի կարողանաս իրական աշխատանք կատարել, որպեսզի ենթարկվես Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և որպեսզի կարողանաս լավ կատարել քո պարտավորությունը։ Պետք է ընդունես և հնազանդվես Աստծու խոսքերին՝ ինչ էլ որ Աստված ասի, պետք է ընդունես և իրականացնես Նրա խոսքերը, ոչ թե ընդդիմանաս Նրան։ Աստծուն ընդդիմանալը որպես քո պարտավորություն ես ստանձնել, դե ինչ, կներես, բայց քեզ պաշտոնազրկելն ամենապարզ լուծումն է։ Աստծու տունն իշխանություն ունի քեզ օգտագործելու և նաև իշխանություն ունի քեզ պաշտոնազրկելու։ Ոմանք ասում են. «Որպես առաջնորդող ես լավ էի աշխատում, ինչո՞ւ պաշտոնազրկվեցի։ Մի՞թե սա չի նշանակում պարզապես էշին սպանել, հենց որ ավարտում է հացահատիկն աղալը»։ Իսկապե՞ս լավ էիր աշխատում, երբ քեզ պաշտոնազրկեցին։ Էշը, որն անկանոն կերպով քացի է տալիս ու կծոտում և չի կենտրոնանում պատշաճ առաջադրանքների վրա, որքան էլ դրան վարժեցնեն, իսկապես պետք է սպանվի, երբ «ավարտի հացահատիկն աղալը»։ Իսկ թե երբ սպանել դրան, կախված է դրա կատարողականությունից։ Ասե՛ք Ինձ, արդյոք որևէ մեկը հոժարակամ կազատվե՞ր լավ էշից։ Աղալու ընթացքում էշն ամենավճռորոշ և կարևոր օգնականն է։ Երբ դրա կարիքն ամենաշատն է զգացվում, արդյո՞ք որևէ մեկն այնքան հիմար կլիներ, որ սպաներ էշին, դադարեցներ աղալը և գերադասեր մնալ առանց հացահատիկի։ Արդյոք որևէ մեկն անո՞ւմ է դա։ (Ոչ։) Կա միայն մեկ իրավիճակ, երբ սա տեղի կունենար. էշը չի ենթարկվում վարժեցմանը և շարունակում է վայրագորեն քացի տալ ու կծոտել՝ անհնար դարձնելով որևէ բան աղալը։ Հենց այդ ժամանակ ստիպված կլինեիր դադարեցնել աղալը և սպանել էշին, ճի՞շտ է։ (Այո։) Այս հարցի վերաբերյալ զանազանություն ունեցողները կարող են հստակ տեսնել դա։ Ուստի ինչպե՞ս պետք է վարվել այն հակաքրիստոսների հետ, որոնք անհնազանդ են, անզիջում և որևէ աշխատանք չեն իրականացնում։ Ամենապարզ մեթոդը նախ նրանց պաշտոնազրկելն է։ Ոմանք հարցնում են. «Արդյոք պաշտոնազրկումով ամեն ինչ ավարտվո՞ւմ է»։ Ի՞նչ շտապելու բան կա։ Դիտարկե՛ք նրանց վարքագիծը։ Հենց որ պաշտոնազրկվեն և կորցնեն իրենց իշխանությունը, եթե դեռ կարողանան տքնել Աստծու տանը, չեն վտարվի։ Սակայն, եթե չեն տքնում և փոխարենն ավելի են բարդացնում իրավիճակը՝ պատկերացումներ տարածելով, չարիք գործելով և ամենուր խանգարող բաներ ստեղծելով, ապա, ըստ սկզբունքների, պետք է վտարվեն։ Ընդհանուր առմամբ, մի՞թե այս բաները, որոնք դրսևորվում են հակաքրիստոսների մեջ, ատելի չեն։ (Դրանք չափազանց ատելի են։) Իսկ ի՞նչն է դրանք ատելի դարձնում։ Այս հակաքրիստոսները ցանկանում են իշխանություն զավթել Աստծու տանը, Քրիստոսի խոսքերը չեն կարող իրականացվել նրանց կողմից, նրանք չեն իրականացնի դրանք։ Իհարկե, մեկ այլ իրավիճակ էլ կարող է լինել, երբ մարդիկ անկարող են հնազանդվել Քրիստոսի խոսքերին. ոմանք ցածր որակ ունեն, չեն կարողանում հասկանալ Աստծու խոսքերը, երբ լսում են դրանք և չգիտեն՝ ինչպես իրականացնել դրանք։ Նույնիսկ եթե սովորեցնես նրանց՝ ինչպես, միևնույն է, չեն կարող։ Սա այլ հարց է։ Այն թեման, որի շուրջ հենց հիմա հաղորդակցվում ենք, հակաքրիստոսների էությունն է, որը կապ չունի այն բանի հետ, թե արդյոք մարդիկ ունակ են բաներ անելու, կամ ինչպիսին է նրանց որակը, դա վերաբերում է հակաքրիստոսների խառնվածքին և էությանը։ Նրանք լիովին ընդդիմանում են Քրիստոսին, Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և ճշմարտության սկզբունքներին։ Նրանք չունեն հնազանդություն՝ միայն ընդդիմություն։ Ահա թե ինչ է հակաքրիստոսը։
Խորհեք և զանազանեք, թե հակաքրիստոսների նախկինում նշված դրսևորումներից որին է պատկանում հետևյալ իրավիճակը։ Կար մի առաջնորդող, որն ամեն օր աշխատում էր լուսաբացից մինչև մթնշաղ՝ թվալով բավականին պատասխանատու։ Սակայն նրան հազվադեպ էին տեսնում, ինչը տպավորություն էր ստեղծում, թե նա շատ զբաղված է աշխատանքով և, ենթադրաբար, անգործ չէ՝ կարծես թե գին վճարելով իր պարտավորությունը կատարելու համար։ Ավելի ուշ, երբ նրա բնակության վայրում և բակում աշխատանք կար անելու, կազմակերպեցինք, որ ինչ-որ մեկը նրան ուղղորդի աշխատանքում։ Մեր՝ այնտեղ չեղած ժամանակ նա պետք է առաջ գար՝ օգնելու ուղղորդել և պատասխանատվություն կրել աշխատանքի համար։ Պետք է նախաձեռնություն ցուցաբերեր։ Մի՞թե սա խելամիտ և տեղին չէ։ Արդյո՞ք Ես միշտ պետք է այնտեղ լինեմ՝ վերահսկելու այս կենցաղային գործերն ու առաջադրանքները։ (Ոչ։) Մեծ մասամբ այս տեսակ դժվարին աշխատանքներն իրականում չեն առնչվում ճշմարտությանը։ Մարդիկ միայն պետք է ջանասիրաբար աշխատեն, չներգրավվեն կործանարար գործողությունների մեջ, լինեն զիջող և անեն այն, ինչ պահանջվում է։ Դա պարզ է և հեշտ իրագործելի։ Ավելի ուշ, երբ այդ տարածքի առաջադրանքները հիմնականում ավարտված էին, բայց շարունակական տնօրինում դեռ պահանջվում էր, Ես պատասխանատվությունը հանձնեցի այս առաջնորդողին։ Նրան ասացի պահպանել տարածքի մաքրությունը՝ հավաստիանալով, որ այն ամենը, ինչ սպասարկման կարիք ունի, լավ խնամվի։ Հիմնականում երկու բան կար. նախ՝ մաքուր և կոկիկ պահել բոլոր մշտական տարածքներն ու սենյակները՝ ներսից և դրսից։ Երկրորդ՝ լավ խնամել բույսերը, օրինակ՝ ջրել նոր տնկվածները, որպեսզի չչորանան, անհրաժեշտության դեպքում էտել դրանք՝ ըստ եղանակի և դրանց աճի, և պարարտացնել, երբ անհրաժեշտ է։ Ընդամենն այս երկու առաջադրանքը։ Ի՞նչ եք կարծում, դա շա՞տ է։ Կարո՞ղ է հոգնեցուցիչ լինել։ (Ոչ։) Այս երկու առաջադրանքը շատ չէ, կարելի է դրանք ավարտել պարզապես ճաշից հետո զբոսնելիս։ Բացի դրանից, մի՞թե չպետք է հոգ տանես նաև քո սեփական բնակության միջավայրի մասին։ Որպես մարդ ապրելը հենց այսպիսին է. այս տեսակ առաջադրանքներն էական են բնականոն մարդկային կյանքի համար։ Պետք է տնօրինես քո սեփական բնակության միջավայրը։ Եթե չանես դա, ոչնչով չես տարբերվի կենդանիներից։ Կարո՞ղ ես այդ դեպքում դեռ մարդ կոչվել։ Կենդանիները չեն տնօրինում իրենց շրջապատը, չունեն հատուկ վայրեր իրենց մարմնական կարիքների համար, ոչ էլ ունեն մշտական վայրեր ուտելու և քնելու համար։ Մարդիկ այս առումով գերազանցում են կենդանիներին, մարդիկ տնօրինում են իրենց միջավայրը, հոգ են տանում մաքրության մասին և չափանիշներ ունեն իրենց շրջապատի համար։ Ուստի Իմ կողմից նրանից սա պահանջելը չափազանցված չէր, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Այս առաջադրանքները հանձնարարելուց հետո Ես մեկնեցի այլ վայր, և առաջնորդողը պետք է իրականացներ այդ հատուկ աշխատանքը։ Մի օր գնացի ստուգելու, թե ինչպես է միջավայրը տնօրինվում, և ճանապարհին սրտի ցավ, գրգռվածություն և բարկություն զգացի։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր պատահել։ Ի՞նչը կարող էր նման զգացմունքներ առաջացնել։ (Նա չէր իրականացրել Աստծու հրամաններն ու կարգավորումները։) Ճի՛շտ է, դա ասելու միակ ձևը սա է. նա չէր իրականացրել դրանք։ Իմ բացակայության ընթացքում եղանակն առանձնապես չոր չէր, բայց նոր տնկված տնկիներից շատերի տերևները դեղնել էին, որոշները նույնիսկ թափվել էին։ Զայրացնողն այն էր, որ երկու հայտնի ծաղկող ծառերի տերևները փարթամ կանաչից վերածվել էին մանուշակագույն-կարմրավունի՝ գրեթե դեղնելով։ Սա լսելը բարկացնո՞ւմ է ձեզ։ Էլ ավելի զայրացնող էր այն, որ մուտքի մոտ գտնվող մաքուր ցեմենտե հարթակը լի էր զամբյուղներով, պլաստիկ տոպրակներով, աղբով, ավարտված աշխատանքից մնացած փայտի տաշեղներով, մեխերով, գործիքներով. ամեն ինչ թափրտած էր շուրջբոլորը՝ ստեղծելով կեղտոտ և անկանոն խառնաշփոթ։ Ո՞վ չէր բարկանա՝ տեսնելով նման տեսարան։ Միայն մեկ տեսակ մարդ կա, որը չէր բարկանա, նրանք, ովքեր պատկանում են կենդանիների դասին, չունեն չափանիշներ կամ իրենց շրջապատի նկատմամբ զգայունություն, անտարբեր են հոտի, մաքրության կամ հարմարավետության հանդեպ և բոլորովին անտեղյակ են, թե ինչն է լավ կամ վատ։ Բնականոն մարդկայնություն ունեցող ցանկացած ոք, ով չափանիշներ ունի իր միջավայրի համար և մտածելու կարողություն, կբարկանար՝ տեսնելով նման վիճակ։ Մարդկանց մի մեծ խումբ էր ապրում այնտեղ, սակայն նրանք չէին կարողանում գլուխ հանել նույնիսկ այս չնչին առաջադրանքից։ Ինչպիսի՞ մարդիկ են։ Իմ հրահանգներից հետո այսպես վերաբերվեցին դրանց, ահա թե ինչ արեցին։ Այստեղ միջավայրը տնօրինելը և այս մի քանի բաների մասին հոգ տանելը հոգնեցուցիչ չէ, այնպես չէ՞։ Դա չի խոչընդոտում քո գործունեություններից և ոչ մեկը, այնպես չէ՞։ Դա չի ազդում քո հավաքույթների, աղոթքների կամ Աստծու խոսքը կարդալու վրա, այնպես չէ՞։ Ուստի ինչո՞ւ չի կարող դա արվել։ Երբ Ես տարածքում եմ, վերահսկում և հետևում եմ, այս մարդիկ որոշ աշխատանք են անում, բայց հենց որ հեռանում եմ, դադարում են։ Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Արդյո՞ք նրանք այս վայրն իրենց տունն են համարում։ (Ոչ։) Դեռ ասում են, որ Քրիստոսի թագավորությունն իրենց ջերմ օջախն է, բայց արդյոք իրականում այդպե՞ս են մտածում։ Արդյոք իրականում այդպե՞ս են վարվում։ Ոչ։ Նույնիսկ չեն տնօրինում այն միջավայրը, որտեղ ապրում են։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Ես նրանց հրահանգեցի, ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում, և ոչ ոք հոգ չի անում։ Երբ նրանց ասում են, որ աշխատեն, մի փոքր անում են, բայց ավարտելուց հետո անփութորեն դեն են նետում գործիքները՝ մտածելով. «Ում հետաքրքիր է, թող նա էլ զբաղվի դրանով, դա իմ գործը չէ։ Քանի դեռ ուտելիք և ապաստան ունեմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է»։ Ինչպիսի՞ մարդկայնություն է սա։ Ինչպիսի՞ բարոյականություն։ Նման մարդը բնականոն մարդկայնության նշույլ անգամ ունի՞։ Այսքան տարի Աստծուն հավատալն առանց որևէ փոփոխության իրապես աներևակայելի է։ Ես այնքան ջանք եմ թափել ձեզ համար այս բաներն անելու վրա՝ այդքան լավ կարգավորելով ամեն ինչ։ Ես այստեղ չեմ ապրում, չեմ վայելում այս ամենը, ամեն ինչ ձեզ համար է։ Կարիք չկա, որ երախտապարտ լինեք, ուղղակի տնօրինեք ձեր սեփական բնակության միջավայրը, և դա բավական է։ Ինչո՞ւ է դա անելն այդքան դժվար։ Ավելի ուշ Ես հասկացա, որ այս վարքագծի համար պատճառ կար։ Մարդիկ գալիս են Աստծու տուն՝ անկախ այն բանից՝ թողել են իրենց ընտանիքներն ու կարիերան, թե հրաժարվել են իրենց ուսումից և ապագա հեռանկարներից, որպեսզի կատարեն իրենց պարտավորությունը, ոչ թե Ինձ համար երկարաժամկետ աշխատողներ լինեն։ Ինչո՞ւ։ Նրանք ոչ մի լումա չեն ստանում, ուստի ինչո՞ւ պետք է լսեն Ինձ։ Ինչո՞ւ պետք է միջավայրը տնօրինեն Ինձ համար։ Ինչո՞ւ պետք է այս ջանքը թափեն Ինձ համար։ Այսպես են նրանք մտածում։ Զգում են, որ սեփական աշխատանքը լավ անելը և իրենց պարտավորությունները կատարելը բավական է, որ իրենց աշխատանքի շրջանակներում հարցերով զբաղվելն ամբողջացնում է իրենց պարտականությունները։ Ցանկացած այլ բան, որ Ես խնդրում եմ, քանի դեռ այն վերաբերում է իրենց պարտավորություններին և մասնագիտություններին, գուցե դիտարկեն, բայց մնացածի համար Ես պետք է մեկ ուրիշին գտնեմ, որ անի։ Ակնարկվող ուղերձն այս է. «Մենք թագավորության մարդիկ ենք, ինչպե՞ս կարող ենք նման կեղտոտ և հոգնեցուցիչ աշխատանք անել։ Մենք բարձրակարգ մարդիկ ենք, մեզ միշտ ստոր և նվաստացուցիչ աշխատանք անել տալը վնասում է մեր հեղինակությունը։ Մենք որոշակի ինքնություն ունեցող մարդիկ ենք, ինչո՞ւ ես շարունակ բաները դժվարացնում մեզ համար»։ Սա հասկանալուց հետո Ես որոշակի պատկերացում կազմեցի, թե ինչու է մարդկանց մեծ մասը հակակրանք տածում, դիմակայում և չի հոժարում աշխատել, թե ինչու է իրեն համեմատում ուրիշների հետ և դիմում խորամանկության՝ պարտավորություններից խուսափելու համար, երբ աշխատում է։ Դա այն պատճառով է, որ մեծ մասը չի ձգտում ճշմարտությանը։ Ճշմարտությանը չձգտելը տարածված ասույթ է, բայց իրականում շատերը բնականից հակված են սիրելու հանգիստը և ատելու աշխատանքը։ Գումարած այն, որ վերահսկվում են ուղղակի գլուխ հանելու մտածելակերպով, հավատում են, որ ճշմարտությանը ձգտելը նշանակում է միասին նստել, խոսել և քննարկել, ճիշտ այնպես, ինչպես մեծ կարմիր վիշապի երկրում, որտեղ մարդիկ անընդհատ ժողովներ են անում, թերթեր կարդում և թեյ խմում. դա, ըստ նրանց, Աստծուն հավատալն ու իրենց պարտավորությունը կատարելն է։ Հենց որ խոսքը գնում է ֆերմերների պես աշխատելու և տքնելու մասին, շատերը մտածում են, որ այսպես ապրելը ոչ մի կապ չունի մեզ՝ քրիստոնյաներիս հետ։ Քրիստոնյայի կյանքը հեռու է «նվաստ հաճույքներից»։ Բնազդաբար հավատում են, որ վեր են աշխարհի առօրյա առաջադրանքներից. մաքրությունը, վնասատուների դեմ պայքարը, հողագործությունը, էտելը, ծաղիկներ տնկելը և այլն, բոլորն առնչություն չունեն իրենց հետ։ Նրանք վաղուց վերանցել կյանքի նման ստոր ձևերը։ Մի՞թե սա մարդկանց մեծամասնության վիճակը չէ։ (Այո։) Արդյոք այսպիսի վիճակը հե՞շտ է շտկել։ Ոմանք, երբ նրանց խնդրում են սովորել մեքենաներ շահագործել, լուրջ չեն վերաբերվում դրան և նույնիսկ միտումնավոր սխալ են օգտագործում այն՝ ընդամենը մի քանի օրում վնասելով մեքենան։ Նոր գնված մեքենաները փչանում են, իսկ վերանորոգման արժեքն էժան չէ։ Մտածում են. «Մի՞թե չխնդրեցիր ինձ սովորել։ Հիմա, երբ փչացրել եմ մեքենան, և էլ մեքենա չկա, հանգստանալու արդարացում ունեմ, այնպես չէ՞։ Այլևս ստիպված չեմ աշխատել, այնպես չէ՞։ Շարունակ ինձ խնդրում էիր սովորել, և սա է արդյունքը։ Սա՞ էիր ուզում տեսնել»։ Որոշ մեքենաների վերանորոգման արժեքը գրեթե նույնն է, ինչ նորերը գնելը։ Ոմանք նման սխալներ թույլ տալուց հետո բոլորովին վատ կամ մեղավոր չեն զգում։ Երբ սա համեմատում եք նախկինում նշված այն պատկերացման հետ, թե՝ «չծախսել աստծու տան փողերից ոչ մի լումա, քանի որ դա ընծա է աստծուն», ո՞ր խոսքն է անկեղծորեն ասված, և ո՞ր վարքագիծն է իրականությունը։ Փչացնում են մեքենաները, իսկ մի քանի վերանորոգման արժեքը բավական է նոր մեքենա գնելու համար։ Այս վատնող վարքագիծն իրականությունն է, մինչդեռ ընծաները չշռայլելու մասին հայտարարությունը կեղծ է, նենգ և մոլորեցնող։ Անդրադառնալով նախկինում քննարկված օրինակին՝ եթե այն դասակարգեինք հակաքրիստոսի խառնվածքի կամ էության ներքո, այսօրվա քննարկման ո՞ր կողմին կվերաբերեր դա։ Ո՞ր կողմի ներքո կթվարկվեր։ Ասում են. «Այստեղ եմ պարտավորությունս կատարելու, ոչ թե քո երկարաժամկետ տքնողը լինելու համար»։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Այստեղ ես պարտավորությունդ կատարելու համար, բայց ո՞վ է սահմանել, թե ինչ է ներառում և ինչ չի ներառում այդ պարտավորությունը։ Մի՞թե այս առաջադրանքները քո անելիքների մի մասը չեն։ Ճիշտ ինչպես առօրյա կյանքում՝ դուրս գալն ու փող վաստակելն ընտանիքդ պահելու համար քո պարտականությունն է։ Եթե բանջարեղեն ես ուզում և որոշում ես ինքդ աճեցնել դրանք, դա քո ընտրությունն է, բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կենցաղային այլ գործերը քո պարտականությունը չեն։ Այն պնդումը, թե այստեղ ես պարտավորությունդ կատարելու համար, ճիշտ է, բայց ասելը, թե այստեղ չես երկարաժամկետ տքնող լինելու համար, խնդրահարույց է։ Ի՞նչ է նշանակում «երկարաժամկետ տքնող»։ Ո՞վ է քեզ այդպես վերաբերվում։ Ոչ ոք քեզ երկարաժամկետ տքնող չի համարում, և այս առաջադրանքներն անելը կամ մի փոքր ջանք թափելը քեզ այդպիսին չեն դարձնում։ Ես քեզ որպես երկարաժամկետ տքնող չեմ տեսնում, ոչ էլ Աստծու տունն է քեզ այդպես օգտագործում։ Դու իրականացնում ես այն աշխատանքը, որը քո պարտականությունն է։ Սրանք բոլորը քո պարտավորության շրջանակներում են։ Ավելի փոքր մասշտաբով՝ սա վերաբերում է քո առօրյա կյանքը պահպանելուն, ֆիզիկական բարեկեցությունդ և բնականոն ֆիզիոլոգիական գործառույթներդ ապահովելուն, լավ ապրելդ երաշխավորելուն։ Ավելի մեծ մասշտաբով՝ յուրաքանչյուր առաջադրանք կապված է Աստծու գործի տարածման հետ։ Ուստի ինչո՞ւ ես պատրաստակամ անելու այս առաջադրանքներից մի քանիսը, բայց ոչ մյուսները։ Ինչո՞ւ ես ջոկողություն անում։ Ինչո՞ւ ես մի փոքր ջանք թափելը, մաքրություն անելը և միջավայրը տնօրինելը համարում երկարաժամկետ տքնողի աշխատանք, որպես ստոր աշխատանք։ Այստեղ մի պատճառ կա։ Երբ խոսքը վերաբերում է Քրիստոսի հրամաններին և Նրա բոլոր պահանջներին, այն առաջադրանքները, որոնք մարդիկ պատրաստակամ են անելու, համարում են իրենց պարտավորության մի մասը, մինչդեռ այն առաջադրանքները, որոնց հոժար չեն կամ որոնց դիմակայում են, համարվում են երկարաժամկետ տքնողի աշխատանք։ Մի՞թե սա փաստերի խեղաթյուրում չէ։ Սա շեղում է մարդկանց հասկացողության մեջ։ Ի՞նչն է առաջացնում այս շեղումը. մարդկանց նախասիրությունները։ Իսկ ինչի են հակված այս նախասիրությունները։ Դրանք կախված են այն բանից, թե արդյոք մսեղին տառապում է։ Եթե մսեղին չի կարող հարմարավետություն վայելել, եթե դիմանում է դժվարության կամ հոգնածության, մարդիկ դիմակայող են դառնում։ Այն առաջադրանքները, որ նրանք պատրաստակամ են անելու, որոնք գրավիչ են և հարգանքի արժանի, դժկամությամբ ընդունվում են և համարվում են իրենց պարտավորության կատարում։ Արդյոք այս վերաբերմունքը կարո՞ղ է դասակարգվել որպես Քրիստոսին ընդդիմանալ։ Մարդիկ հաստատուն կերպով ընդդիմանում և հրաժարվում են անել այն առաջադրանքները, որոնք չեն կամենում անել։ Որքան էլ լավ փաստարկներ բերես, ուղղակի հրաժարվում և ընդդիմանում են։ Արդյոք մարդկանց այս վիճակներն ու խնդիրները հե՞շտ է լուծել։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե մարդը որքան է սիրում ճշմարտությունը։ Եթե ինչ-որ մեկն ամենևին չի սիրում ճշմարտությունը և հակակրանք է տածում դրա հանդեպ, ապա երբեք չի փոխվի։ Սակայն, եթե տառապելու վճռականություն ունես, կարող ես ապստամբել մսեղիի դեմ և անկեղծ հնազանդություն ու հնազանդության վերաբերմունք ունես, ապա այս խնդիրները կարող են հեշտությամբ շտկվել, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Մարդու կյանքում գոյություն չունի այնպիսի բան, ինչպիսին ոչ մի աշխատանք չանելն է։ Ոմանք ասում են. «Անցյալում կայսրերը ոչ մի աշխատանք չէին անում»։ Դա իսկապե՞ս ճիշտ է։ Կայսրերի մեծ մասն իրենց ողջ օրը չէին անցկացնում՝ վայելելով պալատական կյանքը։ Ոմանք երիտասարդ տարիքից սկսում էին ուսումնասիրել պոեզիա և գրականություն՝ աշխատելով լուսաբացից մինչև մթնշաղ։ Գահ բարձրանալուց հետո նրանք ծպտված այցելություններ էին կատարում՝ հասկանալու ժողովրդի ցավը, իսկ ազգային ճգնաժամի ժամանակ որոշները նույնիսկ մարտադաշտ էին գնում։ Թեև այսպիսի կայսրերը շատ չէին, բայց այդպիսիք իսկապես կային։ Նույնիսկ եթե կային կայսրեր, որոնք գրեթե ոչինչ չէին անում, ինչպես ոմանք են ասում, նրանք շատ քիչ էին։ Այն մարդը, որը չի զբաղվում որևէ պատշաճ գործունեությամբ, բայց դեռ երազում է վայելել միայն լավագույնը, պարզապես ցնորքների մեջ է։
Շատերը միշտ ֆիզիկական աշխատանքի մեջ ջանք թափելը համարում են անարժանապատիվ բան։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ Կան նաև այնպիսիք, որոնք նման ջանք թափելը համարում են տքնություն, որոնք հավատում են, որ միայն եկեղեցու աշխատանքն անող առաջնորդողներն ու աշխատողներն են համարվում պարտավորություն կատարողներ։ Այս տեսակ հասկացողությունը ճի՞շտ է։ (Ոչ։) Այս հարցը պետք է հասկանասհետևյալ կերպ։ Այն ամենը, ինչ Աստված մարդկանցից պահանջում է անել, և Աստծու տան բոլոր տարատեսակ աշխատանքներն այն բաներն են, որ մարդիկ պետք է անեն. դրանք բոլորը համարվում են մարդկանց պարտավորությունները։ Անկախ այն բանից, թե մարդիկ ինչ աշխատանք են անում, սա այն պարտավորությունն է, որը պետք է կատարեն։ Պարտավորություններն ընդգրկում են շատ լայն շրջանակ և ներառում են բազմաթիվ ոլորտներ, բայց անկախ այն բանից, թե ինչ պարտավորություն ես կատարում, պարզ ասած՝ դա քո պարտքն է և մի բան է, որը պետք է անես։ Քանի դեռ սրտանց լավ ես կատարում դա, Աստված հավանություն կտա քեզ և կճանաչի որպես մեկի, ով ճշմարտապես հավատում է Աստծուն։ Անկախ այն բանից, թե ով ես, եթե միշտ փորձում ես խուսափել կամ թաքնվել քո պարտավորությունից, ապա խնդիր կա։ Մեղմ ասած՝ չափազանց ծույլ ես, չափազանց լպրծուն, անբան ես և սիրում ես ժամանցն ու խորշում աշխատանքից։ Ավելի լուրջ ասած՝ չես կամենում կատարել պարտավորությունդ և չունես ոչ նվիրում, ոչ էլ հնազանդություն։ Եթե նույնիսկ չես կարող ստանձնել ֆիզիկապես ջանք թափելու աշխատանքը, ի՞նչ կարող ես անել։ Ի՞նչ ես ունակ անելու պատշաճ կերպով։ Եթե մարդը ճշմարտապես նվիրված է և պատասխանատվության զգացում ունի իր պարտավորության հարցում, ապա քանի դեռ դա պահանջվում է Աստծու կողմից, և քանի դեռ դրա կարիքը կա Աստծու տանը, կանի այն ամենը, ինչ իրենից խնդրում են՝ առանց սեփական ընտրություններ կատարելու։ Մի՞թե պարտավորություն կատարելու սկզբունքներից մեկը չէ լավ անելն ու ստանձնելն այն, ինչ մարդն ի վիճակի է և պետք է անի։ (Այո։) Ոմանք, ովքեր դրսում ֆիզիկական աշխատանք են անում, համաձայն չեն և ասում են. «Դուք ողջ օրն անցկացնում եք ձեր սենյակում՝ ձեր պարտավորությունը կատարելով, քամուց և արևից պաշտպանված։ Դրանում բացարձակապես ոչ մի դժվարություն չկա, ձեր պարտավորությունը շատ ավելի հարմարավետ է, քան մերը։ Ձեզ մեր տեղը դրեք, տեսնենք կկարողանա՞ք դիմանալ մի քանի ժամ դրսում աշխատելուն և քամու ու անձրևի տակ մնալուն»։ Իրականում յուրաքանչյուր պարտավորություն ներառում է որոշակի դժվարություն։ Ֆիզիկական աշխատանքը ներառում է ֆիզիկական դժվարություն, իսկ մտավոր աշխատանքը ներառում է մտավոր դժվարություն։ Յուրաքանչյուրն ունի իր բարդությունները։ Ամեն ինչ ավելի հեշտ է ասել, քան անել։ Երբ մարդիկ իսկապես որևէ առաջադրանք են ստանձնում, վճռորոշը, մի կողմից, նրանց բնավորությունն է, իսկ մյուս կողմից՝ արդյոք սիրում են ճշմարտությունը, թե ոչ։ Եկեք նախ խոսենք բնավորության մասին։ Եթե մարդը լավ բնավորություն ունի, ամեն ինչի դրական կողմն է տեսնում և ի վիճակի է բաներն ընդունելու և ըմբռնելու դրական տեսանկյունից և ճշմարտության հիման վրա։ Այսինքն՝ նրա սիրտը, բնավորությունը և ոգին շիտակ են։ Սա բնավորության տեսանկյունից է։ Հաջորդիվ եկեք խոսենք մեկ այլ կողմի մասին. արդյոք մարդը սիրո՞ւմ է ճշմարտությունը, թե ոչ։ Ճշմարտությունը սիրելը վերաբերում է ճշմարտությունն ընդունել կարողանալուն, ինչը նշանակում է, որ անկախ այն բանից՝ ըմբռնում ես Աստծու խոսքերը, թե ոչ և հասկանում ես Աստծու մտադրությունը, թե ոչ, անկախ այն բանից՝ քո տեսակետը, կարծիքը և մոտեցումն աշխատանքի, այն պարտավորության հանդեպ, որը պետք է կատարես, համահունչ են ճշմարտությանը, դեռ ի վիճակի ես դա ընդունելու Աստծուց։ Եթե հնազանդ ու անկեղծ ես, ապա դա բավական է, դա քեզ որակավորում է կատարելու քո պարտավորությունը, և դա նվազագույն պահանջն է։ Եթե հնազանդ ես և անկեղծ, ապա որևէ աշխատանք անելիս ձևական չես լինի և նենգորեն չես խուսափի, փոխարենը քո ողջ սիրտն ու ուժը կդնես դրա մեջ։ Եթե մարդու ներքին վիճակը սխալ է, և նրա մեջ բացասականություն է առաջանում, ապա նա կկորցնի իր եռանդը և կցանկանա ձևական լինել։ Եթե սրտում քաջ գիտակցում է, որ իր վիճակը ճիշտ չէ, և այնուամենայնիվ դեռ չի փորձում դա լուծել՝ ճշմարտությունը փնտրելով, ապա այս տեսակ մարդը ճշմարտության հանդեպ սեր չունի։ Նա միայն փոքր-ինչ է կամենում կատարել իր պարտավորությունը, բայց չի ուզում որևէ ջանք գործադրել կամ դժվարություն կրել, և միշտ փորձում է նենգորեն խուսափել։ Իրականում Աստված արդեն զննել է այս ամենը։ Ուստի ինչո՞ւ Նա ուշադրություն չի դարձնում այս մարդկանց։ Աստված պարզապես սպասում է, որ Իր ընտրյալ մարդիկ արթնանան, զանազանեն ու մերկացնեն այդ մարդկանց և դուրս թողնեն նրանց։ Սակայն նման մարդիկ դեռ միտք են անում. «Տեսեք, թե որքան խելացի եմ։ Մենք նույն ուտելիքն ենք ուտում, բայց աշխատելուց հետո դուք լիովին ուժասպառ եք լինում, իսկ ես ամենևին հոգնած չեմ։ Ես եմ խելացին։ Ես այդքան քրտնաջան չեմ աշխատում։ Ով քրտնաջան է աշխատում, ապուշ է»։ Արդյոք ճի՞շտ է, որ նրանք այս կերպ են դիտարկում ազնիվ մարդկանց։ Ոչ։ Իրականում իրենց պարտավորությունը կատարելիս քրտնաջան աշխատող մարդիկ կիրառում են ճշմարտությունը և բավարարում Աստծուն, ուստի նրանք ամենախելացին են։ Ի՞նչն է նրանց խելացի դարձնում։ Նրանք ասում են. «Չեմ անում որևէ բան, որն Աստված ինձ չի խնդրում անել, և անում եմ այն ամենը, ինչ Նա խնդրում է։ Անում եմ այն ամենը, ինչ Նա խնդրում է, ողջ սիրտս ու ուժս դնում եմ դրա մեջ և ամենևին ձևական չեմ մոտենում դրան։ Սա ոչ մի մարդու համար չեմ անում, անում եմ Աստծու համար։ Աստված այնքան շատ է սիրում ինձ, պետք է անեմ սա՝ Աստծուն բավարարելու համար»։ Սա մտքի ճիշտ վիճակ է։ Արդյունքում, երբ եկեղեցին մաքրում է մարդկանց, նրանք, ովքեր լպրծուն են իրենց պարտավորությունը կատարելիս, բոլորը դուրս են թողնվում, մինչդեռ այն ազնիվ մարդիկ, որոնք ընդունում են Աստծու զննումը, մնում են։ Այդ ազնիվ մարդկանց վիճակները շարունակ բարելավվում են, և նրանք պաշտպանված են Աստծու կողմից այն ամենում, ինչ պատահում է իրենց։ Իսկ ի՞նչն է նրանց արժանացնում այս պաշտպանությանը։ Պատճառն այն է, որ սրտերում նրանք ազնիվ են։ Իրենց պարտավորությունը կատարելիս չեն վախենում դժվարությունից կամ հոգնածությունից և քմահաճ չեն իրենց հանձնարարված որևէ բանի հանդեպ։ Չեն հարցնում՝ ինչու, պարզապես անում են այնպես, ինչպես իրենց ասվում է, ենթարկվում են՝ առանց որևէ բան զննելու կամ վերլուծելու և առանց ավելորդ նկատառումների։ Ոչ մի հաշվարկ չունեն և ունակ են հնազանդության ամեն ինչում։ Նրանց ներքին վիճակը միշտ շատ բնականոն է։ Վտանգի բախվելիս Աստված պաշտպանում է նրանց, երբ հիվանդություն կամ համաճարակ է պատուհասում նրանց, Աստված նույնպես պաշտպանում է նրանց, իսկ ապագայում նրանք միայն օրհնություններ կվայելեն։ Ոմանք պարզապես չեն կարողանում թափանցել այս հարցի էության մեջ։ Երբ տեսնում են, որ ազնիվ մարդիկ իրենց պարտավորությունը կատարելիս հոժարակամ դիմանում են դժվարությանն ու հոգնածությանը, մտածում են, թե այս ազնիվ մարդիկ հիմար են։ Ասե՛ք Ինձ, արդյոք սա հիմարությո՞ւն է։ Սա անկեղծություն է, սա ճշմարիտ հավատք է։ Առանց ճշմարիտ հավատքի կան շատ բաներ, որոնք մարդը երբեք չի կարող իսկապես հասկանալ կամ բացատրել։ Միայն նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, ովքեր միշտ ապրում են Աստծու առաջ և բնականոն փոխհարաբերություններ ունեն Նրա հետ, և ովքեր ճշմարտապես ենթարկվում և անկեղծորեն երկյուղում են Աստծուց, իրենց սրտերում ամենահստակը գիտեն, թե իրականում ինչ է կատարվում։ Ինչո՞ւ նրանք գիտեն, մինչդեռ մյուսները՝ ոչ։ Դա գալիս է այն բանից, որ նրանք փորձառություն են ձեռք բերում ճշմարտությունը կիրառելու և ազնիվ մարդ լինելու միջոցով։ Այս փորձառությունը չի կարող տրվել որևէ մարդու կողմից, ոչ էլ կարող է գողացվել կամ խլվել որևէ մեկի կողմից։ Մի՞թե սա օրհնություն չէ։ Նման օրհնությունը չի կարող ձեռք բերվել հասարակ մարդկանց կողմից։ Իսկ ինչո՞ւ է այսպես։ Պատճառն այն է, որ մարդիկ չափազանց նենգ և չարասեր են։ Նրանք զուրկ են ազնվությունից, անկարող են ազնիվ մարդիկ լինել և չունեն անկեղծ սրտեր, ուստի այն, ինչ ստանում են, սահմանափակ է։ Ինչ վերաբերում է հակաքրիստոսներին, նրանց մասին նշելն էլ ավելի պակաս անհրաժեշտ է։ Հիմնվելով տարբեր հարցերի նկատմամբ նրանց վերաբերմունքի, ինչպես նաև նրանց բնական էության վրա, և հատկապես հիմնվելով Քրիստոսի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա՝ հակաքրիստոսների պես մարդիկ երբեք չեն ստանա այս օրհնությունը։ Ինչո՞ւ է այսպես։ Պատճառն այն է, որ նրանց սրտերը չափազանց չարասեր են և նենգ։ Մարդկանց տարբեր կերպ են վերաբերվում՝ կախված անձից, քամելեոնի պես փոխում են իրենց գույները, և նրանց մտքերը միշտ շարժման մեջ են՝ բազեին բաց չթողնելով, մինչև նապաստակին չտեսնեն, Աստծու հանդեպ անկեղծ չլինելով, Նրա նկատմամբ ոչ մի հնազանդություն չունենալով և Նրա հետ միայն գործարքներ անելով։ Ի՞նչ է նման վերաբերմունքի և էության հետևանքը։ Այն է, որ ցանկացած հարցում նրանք անկարող են թափանցել տարբեր մարդկանց և իրավիճակների էության, ինչպես նաև այս իրավիճակներում ներառված ճշմարտությունների մեջ կամ հասկանալ դրանք։ Աստծու խոսքերը դրված են նրանց առջև, և նրանք կրթված են, գիտեն կարդալ և վերլուծել, ունեն ինտելեկտ և գիտեն զննել, ուստի ինչո՞ւ չեն կարողանում հասկանալ։ Որքան էլ երկար ապրեն, նույնիսկ եթե մինչև 80 տարեկան, միևնույն է, չեն հասկանա։ Ինչո՞ւ չեն հասկանա։ Ամենակարևոր պատճառն այն է, որ նրանց աչքերը կապված են։ Ոմանք ասում են. «Բայց մենք չենք տեսել, որ նրանց աչքերը ծածկված լինեն»։ Նրանց սրտե՛րն են ծածկվել։ Ի՞նչ է նշանակում ծածկված լինել։ Նշանակում է, որ նրանց սրտերը չլուսավորված են, մշտապես խավարով են պարուրված։ Նախկինում ասվում էր, որ «մարդկանց սիրտը կարծրացել է»։ Ուրեմն ո՞վ է կարծրացրել հակաքրիստոսների սրտերը։ Իրականում Աստվա՛ծ է, որ լուսավորություն չի բերել նրանց։ Նա մտադիր չէ կատարյալ դարձնել կամ փրկել նրանց։ Նա լոկ միջամտում է պատշաճ ժամանակներում, վճռորոշ, կարևոր պահերին՝ նրանց մի փոքր հետ պահելու և Աստծու տան շահերը վնասվելուց կանխելու համար։ Բայց մեծ մասամբ, երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքերին, ճշմարտությանը, Նրան հնազանդվելուն, ինքնաճանաչողությանը և Նրան ճանաչելուն, Նա երբեք լուսավորություն չի բերում նրանց։ Ոմանք գուցե ասեն. «Դա ճիշտ չէ։ Ինչպե՞ս կարող ես ասել, որ Նա լուսավորություն չի բերում նրանց։ Ոմանք, ովքեր բնորոշվել են որպես հակաքրիստոսներ, շատ խելացի են։ Քարոզ լսելուց հետո, եթե դու խոսել ես երեք ժամ, նրանք կարող են խոսել վեց ժամ։ Մի՞թե դա լուսավորություն չէ»։ Անկախ այն բանից, թե նրանք քանի ժամ կարող են խոսել, նույնիսկ եթե 30 ժամ է, դա ուղղակի բառեր և վարդապետություններ են։ Արդյոք փարիսեցիներն ու դպիրները կարո՞ղ էին ավելի լավ խոսել, քան այս մարդիկ։ Նրանցից յուրաքանչյուրը քարոզելու փորձագետ էր, և յուրաքանչյուրը պերճախոս էր, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Երբ Աստված եկավ, միևնույն է, դիմակայեցին և դատապարտեցին Նրան։ Դա նրանց ի՞նչ բերեց։ Նրանց բերեց ոչնչացում, կորուստ և մեծ աղետ։ Արտաքուստ Աստծու տանը բոլորը կարծես թե կատարում են իրենց պարտավորությունը, յուրաքանչյուրն օրական երեք անգամ սնվում է, ցերեկը կատարում է իր պարտավորությունները, իսկ գիշերը՝ հանգստանում։ Սակայն մի քանի տարի անց տարբեր տեսակի մարդկանց միջև տարբերությունները զգալի են դառնում, և տարբեր տեսակի մարդկանց արդյունքները բացահայտվում ու տարբերակվում են։ Ոմանք խոսքով հռչակում են, որ հավատում են Աստծուն, բայց չեն հետևում ճիշտ ուղուն՝ փոխարենը սլանալով դեպի դժոխք։ Մյուսները սիրում են ճշմարտությունը և շարունակ ձգտում են դրան, և ուրեմն աստիճանաբար մտնում են ճշմարտության իրականություն։ Ոմանք միշտ ուզում են հարմարավետ կյանքով ապրել և գնալով ավելի նենգ են դառնում իրենց պարտավորությունները կատարելիս ու ի վերջո դուրս են թողնվում։ Ոմանք կարող են ընդունել ճշմարտությունը, ավելի ազնիվ դառնալ իրենց սրտերում և փորձառաբար ապրել իրենց կյանքի խառնվածքի փոփոխություն՝ դառնալով սիրված և՛ Աստծու, և՛ մարդկանց կողմից։ Ոմանք միշտ կենտրոնանում են բառեր և վարդապետություններ քարոզելու վրա, և իրենց ողջ քարոզից հետո արհամարհանքով մերժվում են Աստծու կողմից և այդպիսով կործանվում։ Ոմանք չունեն հոգևոր հասկացողություն և որքան շատ են քարոզներ լսում, այնքան շփոթված, ճշմարտությամբ պակաս հետաքրքրված և պակաս հնազանդվող են դառնում՝ ցանկանալով գործել կամայականորեն և քմահաճորեն, միշտ ձգտելով բավարարել սեփական ցանկությունները և նպատակադրվելով համբավի, շահի և կարգավիճակի։ Սա վտանգավոր է։ Ոմանք Աստծուն հետևում են մի քանի տարի և Աստծու խոսքերն ուտելուց ու խմելուց և շատ բաներ փորձառաբար ապրելուց հետո հասկանում են շատ ճշմարտություններ, գնալով ավելի շատ հավատք են ունենում առ Աստված և արժանանում Նրա հավանությանը։ Այս բոլոր մարդիկ հավատում են Աստծուն, ապրում են եկեղեցական կյանքով և կատարում են իրենց պարտավորությունները, ուստի ինչո՞ւ ութ կամ տասը տարի անց նրանց արդյունքները տարբեր են՝ յուրաքանչյուրն ըստ իր տեսակի։ Սա ի՞նչ է լուսաբանում։ Մի՞թե տարբերություններ չկան մարդկանց բնական էության մեջ։ (Այո։)
Ահա ևս մեկ հարց, որպեսզի լսեք և մտածեք, թե հակաքրիստոսների մեր քննարկած դրսևորումներից որ կարգին է այն պատկանում։ Որոշ եկեղեցիներում ակնհայտորեն կան չար մարդիկ, որոնք բռնակալաբար և անխոհեմաբար են գործում։ Ոչ մի կոնկրետ աշխատանք չեն կարողանում կատարել, սակայն միշտ ուզում են իշխանություն ունենալ։ Ինչ աշխատանք էլ ստանձնեն, անհանգստություն ու ոչնչացում են առաջացնում և չեն հետևում սկզբունքներին և ինչ էլ անեն, երբեք չեն ուզում գին վճարել, սակայն միշտ ուզում են, որ ուրիշներն իրենց լսեն։ Կարճ ասած՝ քանի դեռ նման մարդը եկեղեցում է, ուրիշ շատերին կանհանգստացնի, իսկ Աստծու տան աշխատանքն ու եկեղեցու կարգը կտուժեն և կվնասվեն։ Թեև նման մարդիկ բացահայտ մեծ չարիք չեն գործել կամ չեն վնասել եղբայրներին ու քույրերին, բայց երբ նայում ես նրանց մարդկայնությանը, նրանց էությանը, տարբեր հարցերի վերաբերյալ նրանց տեսակետներին, ինչպես նաև եղբայրների ու քույրերի, Աստծու տան աշխատանքի և իրենց սեփական պարտավորությունների նկատմամբ նրանց վերաբերմունքին, նրանք զուտ չարերի շարքերում են։ Ինչպե՞ս պետք է վարվեմ նման մարդու հետ, եթե հանդիպեմ նրան նախքան եղբայրների ու քույրերի նկատելը։ Արդյոք պե՞տք է սպասեմ, մինչև լուրջ սխալ թույլ տա կամ մեծ աղետ պատճառի, որպեսզի հեռացնեմ նրան՝ ուղարկելով հեռու, երբ «մեծ աղմուկ բարձրացնի»։ Արդյոք դա անհրաժե՞շտ է։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ պետք է անեմ։ Առնվազն պետք է հեռացնեմ նրան իր պարտավորությունից։ Այնուհետև՝ պետք է մեկուսացնեմ կամ հեռացնեմ՝ թույլ չտալով կատարել իր պարտավորությունը, որպեսզի խուսափեմ ուրիշների վրա ազդելուց։ Աստծու տան կենսական աշխատանքում նման չար մարդկանց ներկայությունը չի թույլատրվում. արդյոք այս սկզբունքը ճի՞շտ է։ Եթե նրանք չեն բացահայտվել, ապա թող այդպես լինի, բայց երբ բացահայտվեն, հստակ երևան և որակվեն որպես չար մարդիկ, ճի՞շտ է նրանց մաքրելը։ (Այո։) Ոմանք գուցե ասեն. «Դա չի ստացվի։ Դու թափանցել ես նրանց էության մեջ, բայց ուրիշները՝ ոչ։ Նրանց մաքրելը կազդի ուրիշների վրա։ Եթե ուղղակի մաքրես նրանց, քանի որ թափանցել ես նրանց էության մեջ, մի՞թե դա չի նշանակի, որ մենակ ես որոշումը կայացնում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է իսկապես թույլ տալ, որ ճշմարտությունն իշխանություն ունենա։ Պետք է հավաքվենք և հաղորդակցվենք եղբայրների ու քույրերի հետ, մանրամասն վերլուծենք նրանց հետ, գաղափարական աշխատանք տանենք նրանց հետ, նյութեր հավաքենք և ստանանք բոլորի հավանությունը նախքան առաջ շարժվելը։ Պետք է հետևես ընթացակարգերին, և եթե չանես դա, մի՞թե չես խախտում եկեղեցու աշխատանքային կարգավորումները։ Մի՞թե սա սխալ չէր լինի։ Ինքդ նախ պետք է հետևես եկեղեցու աշխատանքային կարգավորումներին, չես կարող խափանել դրանք։ Ավելին՝ մի՞թե ամեն ինչ, անկախ այն բանից, թե ինչ է դա, չի արվում եղբայրների ու քույրերի հանդեպ հոգածությունից ելնելով։ Քանի որ դա այդպես է, ապա պետք է բոլոր եղբայրներին ու քույրերին լիովին տեղյակ պահես սրա մասին և հստակեցնես ճշմարտության այս կողմը։ Չես կարող նրանց շփոթված թողնել, պետք է բոլոր եղբայրներին ու քույրերին զանազանելու հնարավորություն տաս»։ Եթե այս ընթացակարգերին չհետևեն, և ասեմ, որ հեռացնեն ինչ-որ մեկին, ինչպե՞ս կվարվեիք։ Շփոթված կլինեիք, ճի՞շտ է։ Այն, որ կհայտնվեիք փակուղում, ապացուցում է, որ նման տեսակետներ գոյություն ունեն ձեր մեջ։ Այն, ինչի մասին խոսում եմ, տեղի է ունեցել։ Կենսական աշխատանքային միջավայրում կար վատ մարդկայնությամբ մի դև, որն իր պարտավորությունը կատարելիս նենգորեն գլուխ էր պահում՝ փորձելով խուսափել դժվարությունից և հոգնածությունից։ Ամեն քայլափոխի խաթարում ու խանգարում էր եկեղեցու աշխատանքին, և երբ էտվում էր, դառնում էր անկառավարելի՝ լիովին մերժելով ճշմարտությունը։ Միշտ ուզում էր պաշտոն զբաղեցնել և որոշումներ կայացնել՝ միաժամանակ հրամայելով ուրիշներին, և երբեք հաշվի չէր առնում եկեղեցու շահերը կամ չէր հետևում սկզբունքներին՝ գործելով բացառապես իր նախասիրությունների հիման վրա։ Աշխատանքը ղեկավարելու ընթացքում անտեսեց մի քանի բան, որ հրահանգել էի անել՝ Իմ խոսքերին վերաբերվելով այնպես, ասես դրանք քամի լինեին իր ականջներում։ Բացի իր առաջադրանքները չկատարելուց՝ անհանգստություններ էր առաջացնում։ Եկեղեցին կարևոր աշխատավայր է պարտավորությունները կատարելու համար։ Եթե կարծում էր, որ եկել է ոչ թե իր պարտավորությունը կատարելու, այլ արքայական հարմարավետության մեջ ապրելու կամ վաղաժամ թոշակի անցնելը վայելելու համար, ապա սխալվում էր։ Աստծու տունը ոչ բարեգործական հաստատություն է, ոչ էլ ապաստան։ Այս մարդու պես տականքները ոչ մի բանի պիտանի չեն, ուր էլ որ գնան, երբեք հավատարիմ չեն իրենց պարտավորություններից և ոչ մեկում, միշտ ձևական են և պարզապես աննպատակ քարշ են գալիս։ Ուստի ասացի, որ անմիջապես հեռացնեն նրան։ Արդյոք սա հե՞շտ կլիներ կիրառել։ (Այո։) Սակայն որոշակի տեսակի մարդու համար նույնիսկ նման պարզ հարցը դժվար է իրականացնել։ Իմ խոսելուց երեք ամիս էր անցել, երբ այս չար մարդը վերջապես ստիպողաբար հեռու ուղարկվեց։ Ի՞նչ էր սրա պատճառը։ Այն բանից հետո, երբ հրաման արձակեցի հեռացնել այս մարդուն, այդ եկեղեցու առաջնորդողն սկսեց «իրականացնել» առաջադրանքը։ Ինչպե՞ս իրականացրեց այն։ Հավաքույթ հրավիրեց, որպեսզի բոլորը քվեարկեն որոշման շուրջ։ Երկար քննարկումից հետո մեծամասնությունը վերջապես համաձայնվեց հեռացնել նրան, բայց կար մեկ դեմ ձայն, ուստի հարցը կասեցվեց։ Այս առաջնորդողն ասաց, որ պետք է աշխատեն այն մարդու հետ, որը համաձայն չէր, քննարկեն նրա հետ և հասնեն նրա համաձայնությանը։ Այդ ընթացքում երկու անգամ հարցրի, թե արդյոք մարդն ուղարկվել է հեռու, և առաջնորդողը պատասխանեց՝ ոչ, որ դեռ հավաքվում են և ամփոփում նյութերը։ Իմ մեջքի հետևում նաև ասացին. «Քանի դեռ մեկ հոգի համաձայն չէ, չենք կարող հեռացնել նրան»։ Սա ասելով՝ նկատի ունեին, որ չէին ուզում հեռացնել այս մարդուն, ուստի գտան այս անհեթեթ պատճառը։ Իրականում խաբում էին ուրիշներին, վախենում էին վիրավորել այս մարդուն և չէին համարձակվում հեռացնել նրան։ Վերջապես Վերևից վերջնագիր եկավ. «Այս մարդը պետք է հեռու ուղարկվի։ Եթե նա չգնա, ապա պետք է գնաս դու։ Ձեզանից մեկը պետք է հեռանա՝ ինքդ ընտրիր»։ Երբ լսեցին սա, մտածեցին. «Ես չեմ կարող հեռանալ, բավականաչափ երկար չեմ վայելել իմ պաշտոնը»։ Միայն այդ ժամանակ հեռու ուղարկեցին այս դևին։ Ասե՛ք Ինձ, ինչո՞ւ էր այս առաջնորդողը պաշտպանում դևին։ Մի՞թե սա հակաքրիստոսի մոտեցումը չէ։ Սա ճիշտ և ճիշտ հակաքրիստոսի վարքագիծն է։
Ոմանք անընդհատ հռչակում են իրենց հավատն առ Աստված, բայց երբ նրանց հետ բաներ են պատահում, փնտրում են յուրաքանչյուր եղբոր և քրոջ կարծիքը՝ միաժամանակ երբեք չփնտրելով Քրիստոսի կարծիքը։ Չեն հարցնում, թե ինչ է ասում Քրիստոսը, ինչ է Նրա եզրակացությունը, ինչու է ուզում անել այս բանը, կամ մարդիկ ինչպես պետք է հնազանդվեն։ Փնտրել են յուրաքանչյուր եղբոր և քրոջ կարծիքը և ի վիճակի են հարգելու նրանց բոլոր կարծիքներն ու մտքերը, բայց չեն ընդունում Քրիստոսի ասած և ոչ մի նախադասություն՝ ցույց չտալով հնազանդվելու ոչ մի մտադրություն։ Ի՞նչ է սրա բնությունը։ Մի՞թե հակաքրիստոսներ չեն։ (Այո։) Ի՞նչ է կատարվում այս իրավիճակում։ Ինչո՞ւ չեն իրականացնում այս հարցը։ Ինչո՞ւ է նրանց համար այդքան դժվար իրականացնելը։ Սրա համար պատճառ կա։ Մտածում են. «Քրիստոսն ունի ճշմարտությունը և աստծու էությունը, բայց դա զուտ պաշտոնական խոսակցություն է, պարզապես վարդապետություններ ու կարգախոսներ։ Երբ բանը հասնում է իրական հարցերին, ընդհանրապես չես կարողանում թափանցել որևէ մեկի էության մեջ։ Քո խոսքերը պարզապես ասվում են, որպեսզի լսենք, տպագրվում են գրքերում և բացարձակապես ոչ մի կապ չունեն քո իրական ընդունակությունների հետ։ Ուստի, եթե ինչ-որ մեկին որակում ես որպես չար մարդ կամ հակաքրիստոս, դա գուցե ճշգրիտ չլինի։ Ինչո՞ւ ես չնկատեցի, որ նա չար է կամ հակաքրիստոս։ Ինչո՞ւ ես չեմ հասկանում այս հարցը»։ Մի՞թե այսպես չեն մտածում։ Հավատում են. «Ընդամենը երկու անգամ ես հանդիպել այս մարդուն, տեսել ես, թե ինչպես է մի քանի խոսք ասում և մեկ բան անում, և ասում ես, թե չար է։ Եղբայրներն ու քույրերն այդպես չեն կարծում, դու ինչպե՞ս կարող ես այդպես կարծել։ Ինչո՞ւ պետք է քո խոսքերն այդքան մեծ կշիռ ունենան։ Ես ոչ մի չար գործ չեմ տեսել այս մարդուց, ոչ էլ գիտեմ, թե ինչ վատ բաներ է արել, ուստի չեմ կարող «Ամեն» ասել քո ասածին։ Պատկերացումներ և վերապահումներ ունեմ քո արածի վերաբերյալ։ Բայց, չնայած պատկերացումներ ունենալուն, չեմ կարող դրանք բացահայտորեն արտահայտել, ուստի ստիպված եմ դիմել անուղղակի մեթոդների. թույլ կտամ, որ եղբայրներն ու քույրերը քվեարկության միջոցով որոշեն այս հարցը։ Եթե եղբայրներն ու քույրերը համաձայն չեն, ապա անելիք չկա. մի՞թե իսկապես կարող ես էտել նրանց բոլորին։ Բացի դրանից, ընդամենը մի քանի անգամ ես շփվել այս մարդու հետ և ապա նրան որակում ես չար։ Ինչո՞ւ նրան մի փոքր հնարավորություն չես տալիս։ Տե՛ս, թե որքան հանդուրժող և սիրող են եղբայրներն ու քույրերը։ Ես չեմ կարող վատ մարդը լինել, ես նույնպես պետք է սիրող լինեմ և մարդկանց հնարավորություններ տամ, ոչ թե քեզ պես, որ այդքան արագ ես վճիռներ կայացնում մարդկանց վերաբերյալ։ Ինչ-որ մեկին հեռացնելը հեշտ չէ։ Իսկ եթե դրանից հետո այդ մարդը տկարանա՞։ Քրիստոսը պետք է պաշտպանի եղբայրներին ու քույրերին խնդիրների բախվելիս։ Պետք է հանդուրժի եղբայրների ու քույրերի ցանկացած հիմարություն, ըմբոստություն կամ տգիտություն և այդքան վճռական ու չսիրող չլինի։ Մի՞թե աստված չպետք է առատորեն ողորմած լինի։ Ո՞ւր է կորել այդ ողորմությունը։ Չար որակել ցանկացածին, ով քեզ դուր չի գալիս, և ուզենալ հեռու ուղարկել նրանց. դա ամենևին չի համապատասխանում կանոններին»։ Սրանք պատկերացումներ են, այնպես չէ՞։ (Այո։) Երբ Քրիստոսն ինչ-որ բան է անում կամ որոշում է կայացնում, եթե համաձայն չեն դրա հետ, իրականացնելը դժվարանում է։ Ձգձգում են՝ օգտագործելով հակադրվելու տարբեր արդարացումներ և մեթոդներ։ Ուղղակի հրաժարվում են իրականացնել դա կամ ենթարկվել։ Նրանց մտադրությունն է. «Եթե չիրականացնեմ սա, ապա քո առաջադրանքը չի կատարվի»։ Կասեմ քեզ, եթե չիրականացնես այն, ապա կգտնեմ մեկին, ով կարող է առաջնորդող լինել, և դու կարող ես վերադառնալ այնտեղ, որտեղից եկել ես։ Մի՞թե այս հարցը չպետք է այսպես լուծվի։ (Այո։) Հենց այդպես էլ հեռու ուղարկեցի նրան՝ պարզ և արդյունավետ կերպով. որևէ մեկի հետ խորհրդակցելու կարիք չկար։
Ոմանք երբեք չեն հասկանում ճշմարտությունը և միշտ կասկածներ ունեն Աստծու խոսքերի վերաբերյալ։ Ասում են. «Արդյոք ճշմարտության իշխանություն ունենալը նո՞ւյնն է, ինչ քրիստոսի իշխանություն ունենալը։ Անպայման չէ որ Քրիստոսի խոսքերը միշտ ճիշտ լինեն, որովհետև նա մարդկային կողմ ունի»։ Նրանք չեն կարողանում ընդունել Քրիստոսի իշխանություն ունենալը։ Եթե Աստծու Հոգին լիներ իշխանություն ունեցողը, ոչ մի պատկերացում չէին ունենա։ Ի՞նչ է այստեղ խնդիրը։ Նման մարդիկ ամենաչնչին կասկածն անգամ չունեն երկնքում գտնվող Աստծու վերաբերյալ, բայց միշտ կասկածում են մարմնացած Աստծուն։ Քրիստոսն այնքան շատ ճշմարտություն է արտահայտել, և սակայն Նրան չեն ճանաչում որպես մարմնացած Աստված։ Ուստի կարո՞ղ են ընդունել, որ Քրիստոսը ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը։ Դժվար է ասել։ Նույնիսկ եթե նման մարդիկ հետևում են Քրիստոսին, կարո՞ղ են արդյոք վկայել Նրա մասին։ Արդյոք համատեղելի՞ են Քրիստոսի հետ։ Այս հարցերին որևէ վերջնական պատասխան չկա։ Նաև անորոշ է՝ արդյոք նման մարդիկ կարո՞ղ են հետևել մինչև ուղու ավարտը։ Ոմանք իրենց սրտերում լիովին ընդունում են, որ Աստծու տանը ճշմարտությունն ունի իշխանություն։ Բայց ինչպե՞ս են հասկանում ճշմարտության իշխանություն ունենալը։ Մտածում են, որ ինչ աշխատանք էլ արվի, քանի դեռ դա կապված է Աստծու տան հետ, բոլորը պետք է միասին քննարկեն և որոշեն։ Քանի դեռ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, անկախ արդյունքից, այն պետք է իրականացվի։ Դա, ըստ նրանց, նշանակում է ճշմարտության իշխանություն ունենալ։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ Սա ծանր թյուրըմբռնում է, ամենաանհեթեթ և անտրամաբանական պնդումն է։ Որտեղի՞ց է գալիս ճշմարտությունը։ Այն արտահայտվում է Քրիստոսի կողմից։ Միայն Քրիստոսն է ճշմարտությունը, մինչդեռ ապականված մարդկությունը բացարձակապես ոչ մի ճշմարտություն չունի, ուստի ինչպե՞ս կարող են մարդիկ ճշմարտություն արտադրել խորհրդակցության միջոցով։ Եթե մարդիկ կարողանային ճշմարտություն արտադրել խորհրդակցության միջոցով, դա կենթադրեր, որ ապականված մարդկությունը ճշմարտություն ունի։ Մի՞թե դա ամենաանհեթեթ բանը չէ։ Հետևաբար, ճշմարտության իշխանություն ունենալը նշանակում է Քրիստոսի իշխանություն ունենալը, նշանակում է Աստծու խոսքերի իշխանություն ունենալը, ոչ թե բոլորի իշխանություն ունենալը կամ խոսքի իրավունք ունենալը։ Միասին հավաքվելը՝ ճշմարտության և Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելու համար, ճիշտ է, դա եկեղեցական կյանքն է։ Բայց ի՞նչ է այս կերպ կիրառելու արդյունքը։ Այն է՝ թույլ տալ բոլորին հասկանալ ճշմարտությունը և ճանաչել Աստծու խոսքերը, այնպես անել, որ բոլորն ի վիճակի լինեն հնազանդվելու Աստծու խոսքերին և աշխատելու դրանց համաձայն։ Մարդիկ հավաքվում են ճշմարտության շուրջ հաղորդակցվելու ճիշտ այն պատճառով, որ չեն հասկանում դա։ Եթե հասկանային ճշմարտությունը, կկարողանային ուղղակիորեն հնազանդվել Քրիստոսին և Աստծու խոսքերին. դա կլիներ անկեղծ հնազանդություն։ Եթե մի օր Աստծու ընտրյալ մարդիկ բոլորը հասկանան ճշմարտությունը, բոլորը կարողանան ուղղակիորեն հնազանդվել, մեծարել և վկայել Քրիստոսին, դա կնշանակի, որ Աստծու ընտրյալ մարդիկ ավարտուն են դարձվել։ Ավելին՝ դա կվկայի, որ Աստծու տանն իշխում է ճշմարտությունը, Քրիստոսը։ Միայն նման փաստերն ու վկայությունները կապացուցեին, որ Աստված որպես թագավոր իշխել է երկրի վրա, և Քրիստոսի թագավորությունը հայտնվել է։ Բայց ինչպե՞ս են որոշ հակաքրիստոսներ և կեղծ առաջնորդողներ հասկանում ճշմարտության իշխանություն ունենալը։ Նրանց կատարման մեջ ճշմարտության իշխանություն ունենալը նշանակում է եղբայրների ու քույրերի իշխանություն ունենալը։ Ինչ աշխատանք էլ անեն, եթե կարողանում են հիմնովին ընկալել դա, անում են սեփական կամքի համաձայն, եթե չեն կարողանում, հաղորդակցվում են մի քանի հոգու հետ և թույլ են տալիս, որ խումբը որոշի։ Արդյոք սա կարո՞ղ է ապացուցել, որ ճշմարտությունը կիրառվում է։ Արդյոք խմբի որոշումն անպայմանորեն համապատասխանո՞ւմ է Աստծու մտադրություններին։ Արդյոք նման կիրառումը կարո՞ղ է հանգեցնել ճշմարտության իշխանություն ունենալուն։ Կարո՞ղ է վկայել, որ Քրիստոսն իշխանություն ունի Աստծու տանը։ Եղբայրներին ու քույրերին իրենց կարծիքներն արտահայտել, իրենց տեսակետները քննարկել և ի վերջո փոխհամաձայնության հասնել ու որոշումներ կայացնել թույլ տալուն վերաբերվում են որպես ճշմարտության իշխանություն ունենալու՝ ենթադրելով, որ եղբայրներն ու քույրերը ճշմարտության խոսնակներն են, հոմանիշ հենց ճշմարտությանը։ Արդյոք այս կերպ հասկանալը ճի՞շտ է։ Ակնհայտորեն՝ ոչ, բայց որոշ հակաքրիստոսներ և կեղծ առաջնորդողներ իսկապես այսպես են գործում և դա իրականացնում են այս կերպ։ Մտածում են, որ այդպես վարվելով՝ ժողովրդավարություն են կիրառում, որ ժողովրդավարական որոշում են կայացնում, և այսպես պետք է արվի՝ համապատասխանում է դա ճշմարտությանը, թե ոչ։ Ի՞նչ է այսպես գործելու էությունը։ Արդյոք ժողովրդավարական ճանապարհով որոշված հարցերն ինքնաբերաբար համապատասխանո՞ւմ են ճշմարտությանը։ Արդյոք դրանք ինքնաբերաբար ներկայացնո՞ւմ են Աստծուն։ Եթե ժողովրդավարությունը ճշմարտությունը լիներ, Աստծու կողմից ճշմարտությունն արտահայտելու կարիք չէր լինի։ Մի՞թե բավական չէր լինի պարզապես թույլ տալ, որ ժողովրդավարությունն իշխի։ Որքան էլ ապականված մարդկությունը ժողովրդավարություն կիրառի, չի կարող ճշմարտությունն արտադրել ժողովրդավարություն կիրառելու միջոցով։ Ճշմարտությունը գալիս է Աստծուց, Քրիստոսի արտահայտումներից։ Որքան էլ մարդկային մեթոդը համապատասխանի մարդկային գաղափարներին կամ ճաշակին, այն չի կարող ներկայացնել ճշմարտությունը։ Սա փաստ է։ Կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների մոտեցումների էությունն այն է, որ ճշմարտության իշխանություն ունենալու քողի տակ ամբողջովին մի կողմ մղեն Քրիստոսին, Քրիստոսին փոխարինեն ժողովրդավարությամբ և Քրիստոսի իշխանությունը փոխարինեն համատեղ հաղորդակցվելու և ժողովրդավարական իշխանության մեթոդով։ Արդյոք սրա բնությունն ու հետևանքները հեշտությամբ զանազանվո՞ւմ են։ Խորաթափանց մարդիկ պետք է որ կարողանան տեսնել դրանք։ Կեղծ առաջնորդողները և հակաքրիստոսներն այն մարդիկ չեն, որոնք հնազանդվում են Քրիստոսին, այլ նրանք են, ովքեր ուրանում և հակառակվում են Նրան։ Անկախ այն բանից, թե Քրիստոսն ինչի շուրջ է հաղորդակցվում եկեղեցում, նույնիսկ եթե մարդիկ լսում և հասկանում են, դրան վերաբերվում են այնպես, ասես քամի է անցնում իրենց ականջների կողքով, և չեն կամենում իրականացնել դա։ Փոխարենը՝ ուշադրություն են դարձնում թե, ինչ ասում են կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները, ի վերջո, նրանց խոսքերն են վճռորոշ։ Այն, թե արդյոք մարդիկ կարող են կիրառել Քրիստոսի խոսքերի համաձայն, կախված է այս կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների որոշումներից, և մարդկանց մեծամասնությունը հակված է հետևել նրանց։ Հակաքրիստոսները խիստ հսկողություն են իրականացնում եկեղեցու աշխատանքի նկատմամբ՝ միայն իրենք իրենց թույլ տալով որոշումներ կայացնել և թույլ չտալով, որ Աստված խոսքի իրավունք կամ իշխանություն ունենա։ Մտածում են. «Քրիստոսն այստեղ է միայն աշխատանքը ստուգելու համար։ Կարող ես ասել ասելիքդ և կարգավորել աշխատանքը, բայց թե ինչպես է այն իրականացվում, մեր գործն է։ Մի՛ միջամտիր մեր աշխատանքին»։ Մի՞թե այսպես չէն անում հակաքրիստոսները։ Հակաքրիստոսները միշտ ասում են. «Բոլոր եղբայրներն ու քույրերը հաղորդակցվել են» կամ «Բոլոր եղբայրներն ու քույրերը փոխհամաձայնության են հասել»։ Արդյո՞ք նման բաներ ասողներն իրականում հասկանում են ճշմարտությունը։ Ովքե՞ր են եղբայրներն ու քույրերը։ Մի՞թե պարզապես Սատանայի կողմից խորապես ապականված մարդկանց խումբ չեն։ Որքա՞ն ճշմարտություն են հասկանում, ճշմարտության իրականությունից որքա՞նն ունեն։ Կարո՞ղ են արդյոք ներկայացնել Քրիստոսին։ Արդյոք ճշմարտության մարմնացո՞ւմն են։ Կարո՞ղ են լինել ճշմարտության խոսնակները։ Որևէ կապ ունե՞ն ճշմարտության հետ։ (Ոչ։) Քանի որ ոչ մի կապ չկա, ինչո՞ւ են նման բաներ ասողները միշտ եղբայրներին ու քույրերին գերագույն համարում։ Ինչո՞ւ չեն մեծարում և վկայում Աստծուն։ Ինչո՞ւ չեն խոսում և գործում ճշմարտության համաձայն։ Մի՞թե այսպես խոսողներն անհեթեթ մարդիկ չեն։ Այսքան տարի Աստծու խոսքերը կարդալուց և քարոզներ լսելուց հետո ոչ մի ճշմարտություն չեն հասկանում և չեն կարողանում տեսնել, թե ովքեր են ճշմարիտ եղբայրներն ու քույրերը։ Մի՞թե կույր չեն։ Այժմ բոլորը դասակարգվել են ըստ իրենց տեսակի, շատերը բացահայտել են իրենց ճշմարիտ բնավորությունը, բոլորը Սատանայի տեսակից են՝ զուտ գազաններ են։ Մի՞թե հստակ չեք տեսնում սա։ Բացարձակապես ոչ մի ճշմարտություն չունեք։ Ոմանք չեն կամենում լսել, թե ինչպես եմ մանրամասն վերլուծում հակաքրիստոսներին։ Ասում են. «Օ՜, միշտ մի՛ խոսիր հակաքրիստոսների պես չնչին բանի մասին՝ ամոթալի է։ Ինչո՞ւ ես միշտ մանրամասն վերլուծում հակաքրիստոսներին»։ Արդյոք նրանց մանրամասն չվերլուծելը ճի՞շտ կլիներ։ Նրանց պետք է այսպես մանրամասն վերլուծել՝ մարդկանց զանազանել սովորեցնելու համար։ Հակառակ դեպքում, հենց որ հակաքրիստոսները հայտնվեն, շատ հերետիկոսություններ և մոլորություններ կարձակեն, կմոլորեցնեն շատերին և նույնիսկ կվերահսկեն եկեղեցին ու կհիմնեն իրենց սեփական անկախ թագավորությունը։ Հստակ տեսնո՞ւմ եք, թե որքան լուրջ են այս հարցի հետևանքները։ Հենց նոր հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչ է ճշմարտության իշխանություն ունենալը։ Հաղորդակցության միջոցով մարդիկ տեսել են հակաքրիստոսների անհեթեթ մեթոդներն ու անտրամաբանական տեսակետները։ Հակաքրիստոսները միշտ ուզում են իրենք իշխանություն ունենալ և չեն ուզում, որ Քրիստոսն իշխանություն ունենա, ուստի ճշմարտության իշխանությունը վերածում են ժողովրդավարական ձևի՝ քարոզելով, որ բոլորի կողմից հարցերի շուրջ միասին խորհրդակցելը ճշմարտության իշխանություն ունենալն է։ Մի՞թե սրանում Սատանայի խորամանկությունը չկա։ Մի՞թե ճշմարտությունն այնպիսի բան է, որին բոլորը կարող են հանգել խորհրդակցության միջոցով։ Ճշմարտությունն արտահայտվում է Աստծու կողմից և ծագում է Աստծուց։ Ինչո՞ւ չեք կարող ուղղակիորեն կիրառել Աստծու խոսքերը, ուղղակիորեն հնազանդվել Աստծուն և ուղղակիորեն հնազանդվել Աստծու կարգավորումներին։ Ինչո՞ւ պետք է Քրիստոսի հրամանները որոշվեն բոլորի խորհրդակցության միջոցով։ Մի՞թե սա Սատանայի դավադրությունը չէ։ Հակաքրիստոսները հաճախ տեսությունների մի շարան են արձակում՝ մարդկանց մոլորեցնելու համար, և ինչ աշխատանքային առաջադրանք էլ իրականացնեն, վերջին խոսքն իրենցն է՝ լիովին խախտելով ճշմարտության սկզբունքները։ Դա դիտարկելով հակաքրիստոսների դրսևորումների տեսանկյունից՝ իրականում ի՞նչ է նրանց խառնվածքը։ Արդյոք նրանք մարդի՞կ են, որոնք սիրում են դրական բաներ և սիրում են ճշմարտությունը։ Արդյոք ճշմարիտ հնազանդություն ունե՞ն Աստծու հանդեպ։ (Ոչ։) Նրանց էությունը ճշմարտության հանդեպ հակակրանք տածելն ու այն ատելն է։ Ավելին՝ այնքան ամբարտավան են, որ կորցնում են ողջ ռացիոնալությունը՝ զուրկ լինելով անգամ տարրական խղճից և ողջամտությունից, որ մարդիկ պետք է ունենան։ Նման մարդիկ մարդ կոչվելու արժանի չեն։ Նրանց մասին կարելի է միայն ասել, որ Սատանայի տեսակից են՝ դևեր են։ Ցանկացած ոք, ով ամենևին չի ընդունում ճշմարտությունը, դև է. սա կասկածից վեր է։
Կան նաև որոշ մարդիկ, որոնք Քրիստոսի խոսքերի նկատմամբ ոչ խոնարհ, ոչ էլ ամբարտավան վերաբերմունք են որդեգրում։ Ոչ լիովին ընդունում են, ոչ էլ ընդդիմանում։ Երբ Քրիստոսը խոսում է, ճշմարտության մասին հաղորդակցվում, զանազանում որևէ անհատի կամ աշխատանքային առաջադրանք է հանձնարարում, արտաքուստ թվում է, թե լսում են և գրառումներ անում՝ ցուցաբերելով լրջություն և համագործակցություն։ Ամեն ինչի մասին մանրամասն գրառումներ են անում, տարբեր նշումներ կատարում՝ կարծես թե շատ հետաքրքրված լինելով ճշմարտությամբ և բարձր գնահատելով Քրիստոսի ասածները, ասես առանձնապես սիրում են ճշմարտությունը և անսասան հավատարիմ են Քրիստոսին։ Բայց ճշմարտության նկատմամբ նման մարդկանց վերաբերմունքը, նրանց խառնվածքը և էությունը կարելի՞ է տեսնել նման մակերեսային երևույթներից։ Ո՛չ, չի կարելի։ Նման մարդիկ արտաքուստ կարծես թե գրառումներ են անում և լսում, բայց իրականում ի՞նչ են մտածում իրենց սրտերում։ Երբ նայում են իրենց գրառածին, մտածում են. «Այս ի՞նչ է։ Ոչ մի օգտակար տող, ոչ մի բան, որ վեհ է թվում կամ համապատասխանում է ճշմարտությանը, ոչ էլ որևէ բան, որն ինձ տրամաբանական է թվում։ Ավելի լավ է պատռեմ այն»։ Մի՞թե սա մի տեսակ վերաբերմունք չէ։ Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք քարոզներ լսելիս գլխով են անում և դեմքի տարբեր արտահայտություններ ընդունում՝ միաժամանակ նաև գրառումներ անելով, բայց հետո ամենևին լուրջ չեն վերաբերվում դրան։ Չեն հիշում, թե ինչ պետք է իրականացնեն, ոչ էլ դա պահում են իրենց սրտերում կամ գործում ըստ դրա։ Ինչ վերաբերում է նրան, ինչ պետք է կիրառեն, դա էլ ավելի քիչ հավանական է, որ տեղի կունենա։ Այն, ինչ պետք է իրականացնեն, կապված է Աստծու տան աշխատանքի և իրենց պարտավորության հետ, իսկ այն, ինչի մեջ պետք է մտնեն, վերաբերում է իրենց անձնական մուտքին։ Նրանք չեն իրականացնում այն, ինչ պետք է, և առավել ևս լուրջ չեն վերաբերվում իրենց անձնական մուտքին։ Ասում են. «Ասվել է, որ քրիստոսի ասած և արտահայտած յուրաքանչյուր նախադասություն ճշմարտությունն է, այն է, ինչի մեջ մարդիկ պետք է մտնեն, որ դա ամբողջությամբ ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը, բայց ես ոչ մի ճշմարտություն կամ ճանապարհ չեմ տեսնում նրանում, ինչ ամեն անգամ գրի եմ առնում, ոչ էլ զգում եմ, որ դա կյանք է։ Ուստի ինչպե՞ս կարող է իրականանալ այն պնդումը, թե քրիստոսն ունի աստծու էությունը։ Ինչպե՞ս կարող է դա իրագործվել։ Ինչպե՞ս կարող է դա համապատասխանել իմ տեսածին։ Դա հեշտությամբ չի համապատասխանում»։ Ոմանք ասում են. «Եթե սա է նրանց վերաբերմունքը լսելուց հետո, ապա ինչո՞ւ էին առհասարակ գրառումներ անում։ Թվում էր, թե պատշաճ, լուրջ և պատասխանատու վերաբերմունք ունեն. ի՞նչ է կատարվում»։ Կա միայն մեկ պատճառ։ Եթե ճշմարտությունը չսիրող և դրա հանդեպ ծայրահեղ հակակրանք տածող մարդը կարող է հատկապես լուրջ և ուշադիր թվալ Քրիստոսի խոսելուժամանակ, ապա նրա միակ մտադրությունը պարզապես ձևականություն անելն է, առանց սրտանց ներգրավվելու, այլ ոչ թե անկեղծ ընդունումը։ Ամեն անգամ, երբ կարդում են Աստծու խոսքերը կամ շփվում Քրիստոսի հետ և զրուցում Նրա հետ, նրանց ընկալածը ոչ թե Աստծու այսպես կոչված վեհությունը, անըմբռնելիությունը կամ հրաշալիությունն է, այլ Նրա գործնականությունը, բնականոնությունը և աննշանությունը։ Հետևաբար, իրենց սեփական տեսանկյունից և դիրքորոշումից ելնելով՝ նրանց համար անհնար է այս սովորական մարդու խոսքերը կապել ճշմարտության, ճանապարհի կամ կյանքի հետ։ Որքան էլ նայեն այս անձին, պարզապես մարդ են տեսնում, չեն կարող Նրան համարել Աստված կամ Քրիստոս։ Ուստի չեն կարող այս չափազանց սովորական խոսքերը համարել որպես ճշմարտություն՝ հետեւելու, կիրառելու և որպես ապրելու ուղեցույց, գոյության նպատակ և այլն օգտագործելու համար, դա տանջալի են համարում։ Ասում են. «Ինչպե՞ս է պատահում, որ ոչ մի ճշմարտություն չեմ տեսնում այս սովորական խոսքերում։ Ինչպե՞ս կարող եք բոլորդ տեսնել այն։ Մի՞թե սրանք պարզապես սովորական խոսքեր չեն։ Դրանք մարդկային լեզու են, մարդկային տեքստ, մարդկային քերականություն, նույնիսկ օգտագործում են որոշ մարդկային արտահայտություններ և բառապաշար և մանրամասն վերլուծում են որոշ մարդկային ասացվածքներ և մշակույթային կողմեր։ Ինչպե՞ս կարող են այս խոսքերը ճշմարտություն պարունակել։ Ինչո՞ւ չեմ կարող տեսնել այն։ Քանի որ բոլորդ ասում եք, որ դա ճշմարտությունն է, ապա պարզապես կհետևեմ և կկրկնեմ մյուսների պես՝ գրառումներ կանեմ, որովհետև բոլորն այդպես են անում, բայց մինչ դուք բոլորդ նրան համարում եք ճշմարտությունը, ես հաստատ չեմ համարում։ «Ճշմարտությունն» այնպիսի սուրբ բառ է, այն պետք է չափազանց վեհ բան լինի։ Երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը, այն ներառում է աստծուն, իսկ երբ այն ներառում է աստծուն, չի կարող լինել այդքան սովորական, այդքան աննշան, այդքան հասարակ։ Ուստի որքան էլ զննեմ և վերլուծեմ, նրա մեջ աստծու ոչ մի նշույլ չեմ կարողանում գտնել։ Եթե նրա մեջ աստծու ոչ մի նշույլ չկա, նա ինչպե՞ս կարող է փրկել մեզ։ Անհնար է։ Եթե նրա խոսքերը չեն կարող փրկել մեզ կամ օգուտ տալ մեզ, ինչո՞ւ պետք է հետևենք նրան։ Ինչո՞ւ պետք է իրականացնենք նրա խոսքերը։ Ինչո՞ւ պետք է ապրենք նրա խոսքերով»։ Հիմա նրանք ցույց տվեցին իրենց իրական դեմքը որպես հակաքրիստոսներ, այնպես չէ՞։ Սկզբից մինչև վերջ մարմնացած Աստծու մսեղիի նկատմամբ նրանց վերաբերմունքը զննողական է։ Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ չկա ոչ ընդունում, ոչ էլ հնազանդություն, էլ չասած, դրանք կիրառելու կամ փորձառաբար ապրելու մասին։ Փոխարենը, Աստծու խոսքերին վերաբերվում են դիմակայության, ընդդիմության և մերժման վերաբերմունքով։ Դժկամությամբ որոշ գրառումներ են անում, երբ Քրիստոսը զրուցում է մարդկանց հետ, բայց հոգու խորքում բացարձակապես չեն ընդունում դա։ Քրիստոսի հետ շփվելուց հետո ոմանք ասում են. «Աստծու հետ դեմ առ դեմ խոսելն ու հաղորդակցվելն իսկապես հաճելի է»։ Հակաքրիստոսն ասում է. «Ես էլ կփորձեմ։ Դեմ առ դեմ կխոսեմ քրիստոսի հետ և կտեսնեմ, թե իրականում ինչպիսին են քրիստոսի դեմքի արտահայտությունները, գործողությունները և խոսքը, երբ նա խոսում է մարդկանց հետ։ Կտեսնեմ, թե ինչ կարելի է ձեռք բերել կամ բացահայտել դրանից, արդյոք օգտակա՞ր է մարդկանց համար հիմք դնել և իրենց հավատը հաստատել նրա հանդեպ որպես ճշմարիտ աստծու»։ Քրիստոսի և Նրա խոսքերի նկատմամբ նման վերաբերմունքով կարո՞ղ են արդյոք ունենալ որևէ իրական կիրառում կամ իրականացում։ Ո՛չ, չեն կարող։ Հանդիսատես են, ոչ ավել, որ եկել են հետաքրքրություն ներկայացնող տեսարան դիտելու, ամենևին էլ այստեղ չեն ճշմարտությունը փնտրելու համար։ Ի՞նչ եք կարծում, այն վերաբերմունքը, որով այս մարդիկ վերաբերվում են Քրիստոսին և զրուցում Նրա հետ, մի փոքր նման չէ՞ հարևան կանանց խմբի, որ միասին զրուցում են պատշգամբում, որտեղ որևէ մեկի հետ խոսելը լրջություն չի պահանջում, և յուրաքանչյուրը պարզապես ասում է այն, ինչ ուզում է։ Այս մարդիկ նույն կերպ են վերաբերվում Քրիստոսին։ «Դու արտահայտիր քո տեսակետները, իսկ ես կմնամ իմին։ Արի մնանք մեր կարծիքներին։ Ինձ համոզելու հույս չունենաս, և ես հաստատ չեմ ընդունի քո ասածը»։ Մի՞թե այդպիսի վերաբերմունք չէ։ Ի՞նչ վերաբերմունք է սա։ (Արհամարհական և անհարգալից։) Այս մարդիկ տարօրինակ են։ Քանի որ չես ընդունում Քրիստոսին որպես մսեղի, որում Աստված մարմնացել է, ապա ինչո՞ւ ես հավատում և հետևում Նրան։ Եթե չես հավատում, ինչո՞ւ պարզապես չես հեռանում և վերջ դնում դրան։ Ո՞վ է քեզ ստիպում հավատալ։ Ոչ ոք քեզ չի ստիպում հավատալ Աստծուն, դա քո սեփական ընտրությունն է։
Երբ ոմանք լսում են որևէ հարցի շուրջ Իմ հաղորդակցությունը, արագ տարբեր կարծիքներ են ձեւավորում. «Դու դրա մասին այդպես ես մտածում, իսկ ես՝ այսպես։ Դու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քո գաղափարներն ունես, իսկ ես՝ իմը։ Յուրաքանչյուրն իր սեփական գաղափարներն ունի»։ Ինչպիսի՞ արարած կասեր սա։ Երբ Աստված մարդկանց ճշմարտությունն է մատակարարում, մի՞թե դա մի տեսակ վեճ է։ Արդյոք Աստծու խոսքերն ակադեմիական տեսությո՞ւն են։ (Ոչ։) Ապա ի՞նչ են։ (Ճշմարտությունն են։) Ավելի կոնկրետ ասեք։ (Մարդու վարվելակերպի սկզբունքներն ու ուղղությունն են, մարդկանց կյանքի անհրաժեշտությունները։) Ինչո՞ւ ենք ասում, որ Աստված մարդկանց ճշմարտությունն է մատակարարում։ Երբևէ ասվե՞լ է, որ Նա գիտելիք է մատակարարում։ (Ոչ։) Ինչո՞ւ ենք ասում, որ Աստծու խոսքերը մարդկանց ուտելու և խմելու համար են։ Աստծու խոսքերը նման են մարդկանց սննդին։ Դրանք կարող են պահպանել ֆիզիկական մարմինդ և քեզ թույլ տալ ապրել, և ավելին, քեզ թույլ են տալիս լավ ապրել, թույլ են տալիս ապրել մարդկային նմանությամբ։ Դրանք կյանք են մարդու համար։ Աստծու խոսքերը գիտելիքի ձև, վեճ կամ ասացվածք չեն։ Գիտելիքը, վեճերը և մարդկային ավանդական մշակույթը կարող են միայն ապականել մարդկանց։ Մարդիկ կարող են ապրել դրանցով կամ առանց դրանց, բայց եթե մարդ ցանկանում է ապրել և դառնալ արարած, որը բավարարում է պահանջները և համապատասխանում է չափանիշին, չի կարող դա անել առանց ճշմարտության։ Ուստի իրականում ի՞նչ է ճշմարտությունը։ (Դա վարվեցողության, գործելու և Աստծուն երկրպագելու չափանիշն է։) Ճիշտ է, դա ավելի կոնկրետ է։ Արդյոք հակաքրիստոսներն այսպե՞ս են նայում դրան։ Նրանք չեն ընդունում այս փաստը։ Առարկում են, դիմակայում և դատապարտում այս փաստը, ուստի չեն կարող ճշմարտությունը ձեռք բերել։ Իրենց մտորումներում և տեսակետներում մտածում են. «Դու ուղղակի սովորական մարդ ես։ Մի բան ես ասում, իսկ մյուսները գնում ու կիրառում են քո խոսքերի համաձայն, ուրեմն ինչո՞ւ ես չեմ կարող ճիշտ բան ասել, որ մարդիկ գնան ու կիրառեն նաև դա։ Ինչո՞ւ է քո ասածը միշտ ճիշտ, իսկ իմ ասածը միշտ սխալ։ Ինչո՞ւ են քո խոսքերը համարվում ճշմարտությունը, մինչդեռ իմը համարվում են գիտելիք և վարդապետություններ»։ Դա որևէ բանի վրա հիմնված չէ ՝ դա փաստ է, և դա որոշվում է էությամբ։ Քրիստոսը մարմնացած Աստծու մսեղին է, և Նրա էությունն Աստված է։ Ոչ ոք չի կարող ժխտել սա։ Նույնիսկ եթե հակաքրիստոսները հրաժարվում են ճանաչել կամ ընդունել դա, ժխտել դա չեն կարող։ Այն պահը, երբ մարդը երես է թեքում Քրիստոսից և մերժում Նրան, մարդու ոչնչացման պահն է։ Առանց Քրիստոսի և Նրա խոսքերի ոչ ոք չի կարող փրկվել։ Մի՞թե սա փաստ չէ։ (Այո։) Ինչպիսի՞ շինություն կարող են հակաքրիստոսների այդ խոսքերն ու տեսությունները բերել մարդկանց։ Եթե մարդիկ չընդունեն դրանք, արդյոք որևէ կորուստ կկրե՞ն։ Ո՛չ, ոչ մի կորուստ չի լինի։ Հակաքրիստոսների խոսքերը ոչ մեկի վրա դրական ազդեցություն չունեն, այլ ավելի շուտ ունեն բազմաթիվ բացասական ազդեցություններ։ Եթե Քրիստոսը ոչ մի նախադասություն չասեր և պարզապես գար բնականոն կյանքով մի քանի տարի ապրելու՝ նախքան հեռանալը, մարդկությունն ի՞նչ ձեռք կբերեր։ Խաչը կրելուց բացի, մարդկությունն ուրիշ ի՞նչ կարող էր ձեռք բերել։ Դեռ կապրեր մեղքի մեջ՝ խոստովանելով և ապաշխարելով, անքակտելիորեն թակարդված մեղքի մեջ, էլ ավելի այլասերվելով, և ի վերջո, երբ Աստծու գործն ավարտվեր, բոլորը կոչնչացվեին։ Այդպիսին կլիներ մարդկության վերջը։ Բայց Քրիստոսը եկավ, արտահայտեց բոլոր խոսքերը, որոնք Աստված մտադիր էր ասել մարդուն, մատակարարեց ողջ ճշմարտությունը, որի կարիքն ունի մարդը, և մարդուն հայտնի դարձրեց այն, ինչ Աստված ունի և է։ Մի՞թե սա շրջադարձային կետ չառաջացրեց մարդու համար։ Այլ կերպ ասած՝ մի՞թե Քրիստոսի խոսքերը շրջադարձային կետ չստեղծեցին մարդու համար։ (Այո։) Ո՞րն է այս շրջադարձային կետը։ Նախևառաջ, դա դատապարտման և ոչնչացման բախվող մարդկանցից անցումն է դեպի փրկվելու հնարավորություն և հույս ունենալը։ Մի՞թե դա շրջադարձային կետ չէ։ Մարդկանց հույսը հասել է։ Տեսնում են արշալույսը և փրկվելու ու ողջ մնալու հույս ունեն։ Երբ Աստված ոչնչացնում և պատժում է մարդկությանը, նա կարող է խուսափել ոչնչացումից և պատժից։ Ուստի նման մարդկության համար, որը կարող է ողջ մնալ, արդյոք Քրիստոսը և Նրա խոսքերը լա՞վ, թե՞ վատ բան են։ (Լավ բան։) Լավ բան են։ Այն, որ հակաքրիստոսներն այսքան թշնամաբար են տրամադրված և գարշում են այդպիսի Քրիստոսից՝ այդպիսի սովորական մարդուց, որոշվում է նրանց էությամբ։
Մարմնացած Աստծու նկատմամբ հակաքրիստոսների վերաբերմունքի մեկ այլ դրսևորում էլ կա։ Ասում են. «Հենց որ տեսա, որ քրիստոսը սովորական մարդ է, մտքումս պատկերացումներ ձևավորվեցին։ «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գիրքն աստծու արտահայտությունն է, դա ճշմարտությունն է, և ես ընդունում եմ դա։ Ունեմ «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքի մեկ օրինակ, և դա բավական է։ Քրիստոսի հետ շփվելու կարիք չունեմ։ Եթե պատկերացումներ, բացասականություն կամ թուլություն ունենամ, կարող եմ լուծել դրանք՝ ուղղակի աստծու խոսքը կարդալով։ Հեշտ է պատկերացումներ ձեւավորել, եթե շփվեմ մարմնացած աստծու հետ, և սա ցույց կտա, որ չափազանց խորն եմ ապականված։ Եթե այնպես լինի, որ դատապարտվեմ աստծու կողմից, փրկության ոչ մի հույս չեմ ունենա։ Ուստի ավելի լավ է պարզապես ինքնուրույն կարդամ աստծու խոսքը։ Երկնքի աստված է, որ կարող է փրկել մարդկանց»։ Աստծու ներկայիս խոսքերն ու հաղորդակցությունն են, հատկապես այն խոսքերը, որոնք մերկացնում են հակաքրիստոսների խառնվածքն ու էությունը, որոնք ամենաշատն են խոցում հակաքրիստոսների սրտերը և ամենացավոտն են նրանց համար։ Սրանք այն խոսքերն են, որոնք հակաքրիստոսներն ամենաքիչն են կամենում կարդալ։ Հետևաբար, հակաքրիստոսներն իրենց սրտերում ցանկանում են, որ Աստված շուտով հեռանա երկրից, որպեսզի կարողանան երկրի վրա իշխել իրենց սեփական զորության միջոցով։ Հավատում են, որ մսեղին, որում Աստված մարմնացել է՝ այս սովորական մարդը, ավելորդ է իրենց համար։ Միշտ խորհում են. «Նախքան քրիստոսի քարոզները լսելը զգում էի, որ հասկանում եմ ամեն ինչ, և լավ էի բոլոր առումներով, բայց քրիստոսի քարոզները լսելուց հետո այլ է։ Հիմա զգում եմ, ասես ոչինչ չունեմ, զգում եմ, որ այնքան աննշան և խղճուկ եմ»։ Հետևաբար, որոշում են, որ Քրիստոսի խոսքերը ոչ թե իրենց են մերկացնում, այլ ուրիշներին, և մտածում են, որ Քրիստոսի քարոզները լսելու կարիք չկա, որ «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» կարդալը բավական է։ Հակաքրիստոսների սրտերում հիմնական մտադրությունն Աստծու մսեղի դառնալու փաստը ժխտելն է, Քրիստոսի կողմից ճշմարտությունն արտահայտելու փաստը ժխտելը՝ մտածելով, որ այս կերպ իրենց համար փրկվելու հույս կա առ Աստված իրենց հավատի միջոցով, և կարող են որպես թագավորներ իշխել եկեղեցում՝ այդպիսով բավարարելով Աստծուն հավատալու իրենց սկզբնական մտադրությունը։ Հակաքրիստոսներն Աստծուն դիմակայելու բնածին բնություն ունեն։ Մարմնացած Աստծու հետ անհամատեղելի են, ինչպես կրակն ու ջուրը, հավերժական տարաձայնության մեջ։ Մտածում են, որ յուրաքանչյուր օր, երբ Քրիստոսը գոյություն ունի, մի օր է, երբ իրենց համար դժվար կլինի փայլել, և որ դատապարտվելու, դուրս թողնվելու, ոչնչացվելու և պատժվելու վտանգի տակ են։ Քանի դեռ Քրիստոսը չի խոսում և չի գործում, և քանի դեռ Աստծու ընտրյալ մարդիկ չեն ակնածում Քրիստոսից, ուրեմն հակաքրիստոսների հնարավորությունը վրա է հասնում։ Հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց կարողությունները։ Ձեռքի մի շարժումով մարդկանց զանգվածներ կանցնեն իրենց կողմը, և հակաքրիստոսները կարող են որպես թագավորներ իշխել։ Հակաքրիստոսների բնական էությունը ճշմարտության հանդեպ հակակրանք տածելն է և Քրիստոսի հանդեպ ատելությամբ լցված լինելը։ Մրցում են Քրիստոսի հետ, թե ով է ավելի տաղանդավոր կամ ով է ավելի ընդունակ։ Մրցում են Քրիստոսի հետ, թե ում խոսքերն ավելի շատ զորություն ունեն և ում կարողություններն են ավելի մեծ։ Քանի որ անում են նույն բանը, ինչ Քրիստոսը, նպատակ ունեն ուրիշներին ցույց տալ, որ թեև իրենք և Նա նույնպես մարդ են, Քրիստոսի կարողություններն ու գիտելիքները սովորական մարդու ունեցածից լավը չեն։ Հակաքրիստոսներն ամեն կերպ մրցում են Քրիստոսի հետ՝ վիճարկելով, թե ով է ավելի լավը, և փորձելով ամեն տեսանկյունից ժխտել այն փաստը, որ Քրիստոսն Աստված է, որ Նա Աստծու Հոգու մարմնավորումն է, և որ Նա ճշմարտության մարմնավորումն է։ Նաև մտածում են տարբեր ուղիներ և միջոցներ ամեն ոլորտում՝ Քրիստոսին կանխելու Աստծու ընտրյալ մարդկանց մեջ իշխանություն ունենալուց, կանխելու Քրիստոսի խոսքերի տարածումը կամ իրականացումն Աստծու ընտրյալ մարդկանց մեջ, և նույնիսկ Աստծու ընտրյալների մեջ իրագործվելուց կանխելու այն բաները, որոնք Քրիստոսն անում է, և Նրա պահանջներն ու հույսերը մարդկանց հանդեպ։ Կարծես թե, երբ Քրիստոսը ներկա է, նրանք անտեսվում են և դատապարտվում ու մերժվում են եկեղեցու կողմից. մարդկանց մի խումբ, որին մութ անկյուն են դրել։ Հակաքրիստոսների տարբեր դրսևորումներում կարող ենք տեսնել, որ ըստ էության և խառնվածքի, անհաշտ են Քրիստոսի հետ. չեն կարող լինել նույն երկնքի տակ, ինչ Նա։ Հակաքրիստոսներն իրենց ծնված օրվանից թշնամաբար են տրամադրված եղել Աստծու հանդեպ։ Դուրս են եկել հատկապես Քրիստոսին դիմակայելու համար և ուզում են պարտության մատնել ու ջախջախել Քրիստոսին։ Ուզում են, որ Քրիստոսի կատարած ողջ գործն իզուր և ապարդյուն լինի, որպեսզի ի վերջո Քրիստոսը շատ մարդկանց ձեռք չբերի, և որպեսզի անկախ այն բանից, թե որտեղ է Նա գործ անում, ոչ մի արդյունք չունենա։ Միայն այդ ժամանակ հակաքրիստոսները երջանիկ կլինեն։ Եթե Քրիստոսը ճշմարտություններ է արտահայտում, և մարդիկ ծարավ են դրանց, փնտրում են դրանք, ուրախությամբ ընդունում են դրանք, պատրաստակամ են ծախսվելու Քրիստոսի համար, լքելու ամեն ինչ և տարածելու Քրիստոսի ավետարանը, ապա հակաքրիստոսները վհատվում են և զգում, որ վաղվա հույս չկա, որ իրենց համար երբեք հնարավորություն չի լինի փայլելու, ասես դժոխք են նետվել։ Նայելով հակաքրիստոսների այս դրսևորումներին՝ արդյոք Աստծու դեմ պայքարելու և Նրան թշնամանքով վերաբերվելու նրանց այս էությունն ուրիշ մեկի կողմի՞ց է սերմանվել նրանց մեջ։ Բացարձակապես ոչ։ Նրանք ծնվել են դրանով։ Հետևաբար, հակաքրիստոսներն այնպիսի մարդկանց տեսակ են, որոնք ի ծնե դևի վերամարմնավորումն են՝ երկիր եկած դևը։ Երբեք չեն կարող ընդունել ճշմարտությունը և երբեք չեն ընդունի Քրիստոսին, չեն մեծարի Քրիստոսին կամ վկայություն չեն կրի Քրիստոսի համար։ Թեև արտաքուստ չեք տեսնի, որ հրապարակայնորեն դատում կամ դատապարտում են Քրիստոսին, և թեև կարող են հնազանդորեն որոշակի ջանք գործադրել և գին վճարել, բայց հենց որ հնարավորություն ունենան, երբ պահը հասունանա, Աստծու հետ հակաքրիստոսների անհաշտությունը ի հայտ կգա։ Այն փաստը, որ հակաքրիստոսները պայքարում են Աստծու դեմ և անկախ թագավորություն են հիմնում, հրապարակային կդառնա։ Այս բոլոր բաները նախկինում տեղի են ունեցել այն վայրերում, որտեղ կան հակաքրիստոսներ, և դրանք հատկապես հաճախակի են եղել այս տարիներին, երբ Աստված կատարում է վերջին օրերի դատաստանի Իր գործը։ Շատ մարդիկ փորձառաբար ապրել և դիտարկել են դրանք։
27 հունիսի, 2020 թ.