Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս հինգերորդ)

III. Աստծու խոսքերն արհամարհելը

Այսօր շարունակում ենք մեր նախորդ հաղորդակցությունը, որն անդրադառնում էր հակաքրիստոսների տասներորդ դրսևորմանը՝ Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Այս կետը բաժանված է երեք մասի։ Առաջին երկուսի շուրջ արդեն հաղորդակցվել ենք, իսկ այսօր կհաղորդակցվենք երրորդի շուրջ՝ Հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու խոսքերը։ Նախկինում հաղորդակցվել ենք այս կողմի վերաբերյալ որոշ դրսևորումների և ասույթների շուրջ, օրինակ՝ ինչպես են հակաքրիստոսները կասկածում Աստծու խոսքերին, չեն հավատում դրանց և լի են դրանց հանդեպ հետաքրքրասիրությամբ՝ զուրկ հավատքի որևէ տարրից և կազմված միայն կասկածից, ստուգումից և ենթադրությունից։ Կարճ ասած՝ հակաքրիստոսներն Աստծու խոսքերը չեն համարում ճշմարտություն, ոչ էլ կիրառում են դրանք։ Խնդիրների բախվելիս չեն փնտրում կիրառման սկզբունքներն Աստծու խոսքերի համաձայն։ Իրենց սրտերում հաճախ կասկած են տածում Աստծու խոսքերի հանդեպ, դիմակայում են դրանց և ժխտում դրանք։ Կարելի է ասել, որ այս ամենը հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերն արհամարհելու դրսևորումներ են։ Այսօր ավելի խորը կհաղորդակցվենք Աստծու խոսքերի նկատմամբ հակաքրիստոսների ավելի խորքային և կոնկրետ վերաբերմունքի ու գործողությունների շուրջ՝ մանրամասն վերլուծելու համար, թե իրականում նրանք ինչպես են արհամարհում Աստծու խոսքերը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են հակաքրիստոսներն արհամարհում Աստծու խոսքերը, կշարունակենք հաղորդակցվել կետ առ կետ։ Արդյոք այս կերպ ավելի պարզ չի՞ լինի։ (Այո։) Եթե Ես հիմա ընդհանուր ձևով հաղորդակցվեի, և դուք ունենայիք ըմբռնելու որոշակի կարողություն, բավարար որակ և հոգևոր հասկացողություն ու հաճախ լույս ստանայիք Աստծու խոսքերից, ապա նախկինում հաղորդակցածս իրականում բավարար կլիներ ձեզ համար։ Սակայն մարդկանց մեծամասնությունը չունի Աստծու խոսքերն ընկալելու որակ։ Նրանք չեն հասնում այն մակարդակին, որտեղ կարող են Աստծու խոսքերին վերաբերվել որպես ճշմարտության, որը պետք է ընկալվի։ Հետևաբար, պետք է հաղորդակցվենք կետ առ կետ։ Այս թեման հատկապես բաժանված է մի քանի ավելի փոքր մասերի։

Ա. Հակաքրիստոսները կամայականորեն կեղծում և մեկնաբանում են Աստծու խոսքերը

Առաջին կետն այն է, որ հակաքրիստոսները կամայականորեն կեղծում և մեկնաբանում են Աստծու խոսքերը։ Նախկինում հաղորդակցվել ենք այս կողմի շուրջ որոշ հատուկ օրինակների միջոցով, թեև ոչ նպատակային, մանրամասն վերլուծությամբ, այլ պարզապես թռուցիկ։ Որո՞նք են հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերը կամայականորեն կեղծելու և մեկնաբանելու դրսևորումները։ Այս կետի առնչությամբ ինչպե՞ս են գործում հակաքրիստոսները։ Այն փաստը, որ հակաքրիստոսները կարող են նման վարքագիծ դրսևորել և նման գործողություններ որդեգրել Աստծու խոսքերի նկատմամբ, իրենց բնության տեսանկյունից ցույց է տալիս, որ նրանք իրենց սրտերում չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, աստվածային են և անխախտելի։ Անկախ այն բանից, թե ճշմարտության խոսքերի որ կողմն է արտահայտում Աստված, անկախ այն բանից՝ դա մարդկանց պարզունակ է թվում, թե խորը, դրանք, միևնույն է, Աստծու խոսքերն են, դա ճշմարտությունն է և անքակտելիորեն կապված է մարդու կյանքի մուտքի, խառնվածքի փոփոխության և փրկության հետ։ Սակայն հակաքրիստոսներն այսպես չեն նայում դրան։ Նրանք իրենց սրտերում չեն գիտակցում դա, ոչ էլ նման գիտակցություն կամ հասկացողություն ունեն։ Չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, ոչ էլ ճանաչում են Աստծու խոսքերի մեծ նշանակությունը մարդու կյանքի մուտքի համար։ Ընդհակառակը, կարծում են, որ Աստծու խոսքերն արտաքուստ պարզապես մարդկային խոսքեր են թվում և բավականին սովորական են։ Դրանք այդքան կարևոր են թվում միայն այն պատճառով, որ բոլոր նրանք, ովքեր հետևում են Աստծուն, Աստծու տունը և եկեղեցին դրանք պիտակել են որպես «Աստծու խոսքեր»։ Բայց իրականում, արտաքուստ Աստծու խոսքերը թվում են մարդկանց կողմից հաճախ ասվող սովորական արտահայտություններ։ Բառացիորեն այս խոսքերը պարունակում են մարդկային լեզվի տարրեր, պարունակում են մարդկային լեզվի տրամաբանություն, միտք և արտահայտչաձեւեր, ներառյալ որոշ խոսակցական արտահայտություններ, դարձվածքներ, ասույթներ և նույնիսկ երկմաս առածներ։ Հակաքրիստոսներն Աստծու խոսքերը չեն համարում այնքան վեհ, անըմբռնելի կամ խորը, որքան կարելի է պատկերացնել, և ոչ էլ երկնքից իջած լեգենդար գրերի պես մի բան։ Նրանց համար դրանք ուղղակի հասարակ և սովորական են։ Այսպիսով, երկար զննելուց հետո նրանք ի վերջո իրենց սրտերում հանգում են մի սահմանման. այս խոսքերը պարզապես հասարակ լեզու են, բավականին գործնական, մի բան, որը հավատացյալները պետք է կարդան, խոսքեր, որոնք կարող են օգնել մարդու վարքագծին և հավատքին։ Շատ կարդալուց հետո սա այն եզրակացությունն է, որին հանգում են։ Որոշ հակաքրիստոսներ և եսասերներ նույնիսկ վերցնում են Աստծու խոսքերը և միանգամից շատ գլուխներ ու էջեր են կարդում։ Ոմանք նույնիսկ մեկ ամսվա ընթացքում սկզբից մինչև վերջ կարդում են «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գիրքը՝ որոշ խորը տպավորություններ ստանալով իրենց մտքում և մտածողության մեջ։ Նրանք ընդհանուր հասկացողություն են ձեռք բերում որոշ հոգևոր եզրույթների, Աստծու խոսքի տոնայնության ու ձեւի և նույնիսկ տարբեր փուլերում Աստծու խոսքերի բովանդակության վերաբերյալ։ Կարդալուց հետո ասում են. «Աստծու խոսքերն ուղղակի միջակ են։ Ես դրանք բոլորը միանգամից կարդացել եմ և հասկացել աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի ընդհանուր բովանդակությունը։ Ուստի աստծու խոսքերն այդքան էլ խորը չեն։ Աստծու խոսքերը ճշմարտության մակարդակի բարձրացնելը՝ որպես մարդկանց կյանքի մուտքի համար էական մի բան, մի փոքր չափազանցված է թվում»։ Հետևաբար, ինչպես էլ դիտարկեն այս խոսքերը, իրենց սրտում Աստծու խոսքերի վերջնական սահմանումն այն է, որ դրանք այնքան խորը կամ դժվար հասկանալի չեն, որքան մարդիկ պատկերացնում են։ Կրթված և աչքեր ունեցող ցանկացած մեկը կարող է հասկանալ դրանք։ Առաջ ու հետ կարդալուց հետո նրանք ոչ միայն չեն կարողանում ճանաչել կամ հասկանալ կյանքի մուտքի վերաբերյալ տարբեր ճշմարտությունները, որոնք մարդիկ պետք է հասկանան Աստծու խոսքերից՝ դրանցից լուսավորություն, սնունդ և օգնություն ձեռք բերելով, այլև զգում են, որ Աստծու խոսքերը հեռու են ճշմարտությունից և երկնքից իջած գրերից։ Նման եզրակացության հանգելուց հետո հակաքրիստոսներն է՛լ ավելի են արհամարհում Աստծու խոսքերը։ Նրանք կարծում են, որ Աստծու խոսքերը լոկ սա են, որ Աստված լոկ սա է, և ճշմարտությունը լոկ սա է։ Նման վերաբերմունքով և հասկացողությամբ հակաքրիստոսների ներքին դիրքորոշումն Աստծու խոսքերի և «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքի նկատմամբ նրանց մղում է է՛լ ավելի արհամարհել Աստծու խոսքերը և ճշմարտությունը։ Նրանք օգտագործում են իրենց գիտելիքն ու ինտելեկտը՝ ապավինելով իրենց հիշողությանն ու խելացիությանը, որպեսզի արագ ընկալեն այս խոսքերի բովանդակությունը և այսպես կոչված սկզբունքները, ինչպես նաև միքիչ դրանցում օգտագործված տոնայնությունից, ոճից և արտահայտչաձեւից, որոնցից վերջինը ներառում է սովորական և դարձվածաբանական արտահայտություններ։ Հետագայում նրանք զգում են, որ հասել են ամեն ինչի և ունեն այդ ամենը։ Նման հասկացողությունն ու վերաբերմունքը հանգեցնում են այն բանին, որ իրենց սրտերում է՛լ ավելի անխոհեմաբար են արհամարհում ու հարցի տակ դնում Աստծու խոսքերը և է՛լ ավելի են կասկածում Աստծու ինքնությանն ու էությանը։

Դրան նայելով հակաքրիստոսների բնության տեսանկյունից՝ կարելի է տեսնել, որ նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, արհամարհում են դրական բաները, արհամարհում են Աստծու խոնարհությունն ու թաքնվածությունը և արհամարհում են Աստծու հավատարմությունը, իրական լինելն ու սիրելիությունը։ Արհամարհանքի այս շարքը հակաքրիստոսներին տանում է անգիտակցաբար և բնականաբար կատարելու որոշ զզվելի գործողություններ, որոնք Աստված ատում և դատապարտում է։ Այս գործողությունները ներառում են Աստծու խոսքերը կամայականորեն կեղծելն ու մեկնաբանելը։ Ինչի՞ն է վերաբերում կեղծելը։ Հակաքրիստոսները չեն հավատում, որ Աստծու խոսքերում ճշմարտություն կա, չեն հավատում, որ Աստծու խոսքերը կարող են մարդկանց կյանք շնորհել, և առավել ևս չեն հավատում, որ այս խոսքերն այն հիմքն են, որին վրա մարդն ապավինում է ողջ մնալու համար, և որ դրանք մարդու առաջընթացի ուղղությունն ու ուղին են։ Հետևաբար, չեն հասկանում, թե ինչու է Աստված խոսում այս ձեւերով, ոչ էլ գիտեն, թե ինչու է Աստված նման խոսքեր ասում որոշակի համատեքստում, և առավել ևս գաղափար չունեն, թե Աստված ինչու է ասում այս հատուկ բովանդակությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է առաջացել այս բովանդակությունը, ինչ է մտածում Աստված, և ինչ է Աստված նպատակադրվում դիտարկել, իրագործել և ներգործել մարդկանց մեջ այս խոսքերն ասելիս, ինչպես նաև այս խոսքերի ներսում այն ամենին, ինչին Աստված նպատակադրվում է հասնել, Նրա մտադրություններին և ճշմարտությանը, հակաքրիստոսները լիովին անտեղյակ են և ծայրահեղ տգետ։ Նրանք պարզապես աշխարհիկ մարդիկ են, երբ խոսքը վերաբերում է սրան։ Հետևաբար, իրենց սրտերում հաճախ զգում են, որ Աստված չպետք է այս արտահայտությունն այդպես ասեր, որ այս նախադասությունը պետք է հաջորդի մյուսին, այս նախադասությունը պետք է այսպես ձևակերպվի, այս հատվածը պետք է ունենա այս տոնայնությունը կամ այն հնչերանգը, այս բառի ընտրությունը սխալ է, և այս եզրույթն անխոհեմ է ու չի սազում Աստծու ինքնությանը՝ այդպիսով ձևավորելով իրենց կարծիքները։ Նրանց աչքերում Աստծու խոսքերն այնքան լավը չեն, որքան աշխարհում որևէ հայտնի կամ մեծ մարդու ստեղծագործությունները։ Զգում են, որ Աստծու խոսքը բավականաչափ խիստ չէ, որ այն երկարաբան է, և որ որոշ բառեր, եթե ուշադիր զննվեն, խիստ ասած՝ չեն համապատասխանում մարդկային քերականական և բառային կանոններին։ «Ինչպե՞ս կարող է ճշմարտություն լինել այս խոսքերում։ Ինչպե՞ս կարող են սրանք աստծու խոսքերը լինել։ Ինչպե՞ս կարող են դրանք ճշմարտությունը լինել»։ Հակաքրիստոսներն իրենց սրտերում հաշվարկում և խորհում են՝ միաժամանակ կասկածելով և դատապարտելով։ Աստծու խոսքերի նկատմամբ նման վերաբերմունքով, նման մտքերով և նման տեսանկյունով հակաքրիստոսները պատրաստում են իրենց դիվային ճանկերը։

Հիշում եմ, որ մի քանի տարի առաջ մի դեպք տեղի ունեցավ օրհներգերի թիմում։ Նրանք ուզում էին երաժշտություն գրել Աստծու խոսքերի մի էական հատվածի համար, որպեսզի այն երգվեր եկեղեցում։ Ստեղծագործելու ընթացքում հայտնաբերեցին, որ Աստծու խոսքի երկարությունը և բառերի քանակը չեն համապատասխանում մեղեդուն։ Երգի բառերի յուրաքանչյուր տողում չափից շատ բառեր կային։ Բացի դրանից, ամբողջ երգի մեղեդին, եթե կիրառվեր Աստծու խոսքերի վրա, խոսքերը չափից շատ և չափազանց երկար կդարձներ։ Ուստի ի՞նչ էր նրանց լուծումը։ Նրանք մի ճանապարհ գտան։ Փոխեցին Աստծու խոսքերի որոշ ձևակերպումներ և արտահայտչաձեւ՝ առանց փոխելու դրանց ակնհայտ իմաստը, օրինակ՝ չորս նիշանոց դարձվածքը վերածելով երկու նիշանոց բառի կամ ջնջելով նախադասություններ, որոնք երկար, ավելորդ և անիմաստ էին թվում։ Հետևելով այս սկզբունքին՝ նրանք Աստծու խոսքերի խմբագրված տարբերակը վերածեցին երաժշտության և տարածեցին եկեղեցում՝ երգելու համար։ Մարդկանց մեծամասնությունը, բթամիտ լինելով, կարծում էր, թե դա Աստծու խոսքերի օրհներգ է, բայց ո՞վ գիտեր, որ նման հատվածն ամենևին էլ Աստծու խոսքերը չէր։ Դա մի հատված էր, որը կամայականորեն փոփոխվել և կրճատվել էր հակաքրիստոսների կողմից, խառնվել և աղավաղվել էր։ Ավելի ուշ, երբ այս օրհներգը պատրաստվում էր մի ծրագրի համար, Ես հարցրի, թե Աստծու խոսքերի որ գլխից է ընտրվել օրհներգը։ Ինձ ասացին, որ դա որոշակի գլխի առաջին հատվածն է։ Ես գտա այդ հատվածը և համեմատեցի օրհներգերի գրքում եղածի հետ, և դա Ինձ մի լավ ցնցեց։ Օրհներգերի գրքի հատվածն անվանապես ընտրված մի մաս էր Աստծու խոսքերի այդ գլխից, բայց այն փոփոխվել էր անճանաչելիության աստիճանի։ Խոսքի տոնայնությունն անհետացել էր, շատ կարևոր բառեր բաց էին թողնվել, խոսքի բովանդակության կարգը խառնվել էր, և նույնիսկ բառերի հաջորդականությունն էր շրջվել։ Եթե ոչ ոք Ինձ չասեր, որ այս հատվածը քաղված է Աստծու խոսքերի որոշակի գլխից, չեմ կարծում, թե որևէ մեկը կկարողանար պարզել, թե որ գլխից է այն։ Ամենևին չէր համապատասխանում բնօրինակին։ Արտաքուստ այս մարդիկ կատարում էին իրենց պարտավորությունը. Աստծու խոսքերը երաժշտության վերածելով, որպեսզի բոլորը երգեն և յուրացնեն դրանք, Աստծու խոսքերը կարող էին շարունակաբար առաջնորդել և ուղղորդել մարդկանց, և դա կարող էր մարդկանց օգնել մտնել Աստծու խոսքերի մեջ։ Ի՜նչ հիանալի արարք էր սա։ Սակայն, հակաքրիստոսների աստվածավախ սրտի իսպառ բացակայության պատճառով, նրանք Աստծու խոսքերին վերաբերվեցին այնպես, ասես դրանք սովորական մարդկանց կողմից խոսակցության ժամանակ ասված խոսքեր լինեին՝ կամայականորեն ջնջելով և կեղծելով դրանք։ Առանց որևէ հարց տալու և առանց որևէ մեկի թույլտվության կամ համաձայնության, կամ առավել ևս առանց որևէ մեկի լիազորության՝ նրանք ամբողջությամբ փոխեցին Աստծու խոսքերը, և այնուամենայնիվ, մարդկանց մղեցին հավատալու, որ իրենք կատարում են իրենց պարտավորությունը, որ Աստծու խոսքերը վերածել են երաժշտության։ Ինչպիսի՞ վարքագիծ և մեթոդ է սա։ Ինչպիսի՞ խառնվածք ունեն այն մարդիկ, որոնք ներգրավվում են նման վարքագծի և նման մեթոդի մեջ։ Նրանք, ովքեր օգտվում են նման մեթոդից, ովքեր նման վերաբերմունքով են վերաբերվում Աստծու խոսքերին, արդյոք նրանց սրտերն իրականում երկյուղ ունե՞ն Աստծու խոսքերի հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ։ Արդյոք նրանք փայփայո՞ւմ են Աստծու խոսքերը։ Արդյոք Աստծու խոսքերին վերաբերվո՞ւմ են որպես ճշմարտության։ Դատելով Աստծու խոսքերի նկատմամբ նրանց անհարգալից և անփույթ վերաբերմունքից՝ նրանք ոչ միայն չեն փայփայում դրանք, այլև Աստծու խոսքերին վերաբերվում են որպես խաղալիքների՝ անփութորեն փոփոխելով ըստ քմահաճույքի։ Մի՞թե Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքը ցույց չի տալիս նրանց վերաբերմունքն Իր՝ Աստծու նկատմամբ։ (Այո։) Դա ճիշտ նույնն է։ Աստծու խոսքերը ներկայացնում են Իրեն՝ Աստծուն։ Դրանք Աստծու արտահայտությունն են, Նրա բնույթի արտահայտությունը և Նրա էության բացահայտումը։ Եթե մարդիկ այդքան անհարգալից և անփույթ են Աստծու խոսքերի նկատմամբ, ավելորդ է ասել, թե ինչպես են վերաբերվում Իրեն՝ Աստծուն։ Սա շատ բանի մասին է խոսում։

Մարդիկ արտաքուստ հետևում են Աստծուն՝ լքելով ամեն ինչ, ծախսվելով և դժվարությունների դիմանալով Նրա համար, բայց նրանց վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ այդքան անհարգալից և անփույթ է։ Հակաքրիստոսները գուցե նույնիսկ գեղեցիկ զարդարեն «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գիրքը, կտորով փաթաթեն և պահեն ամենաապահով վայրում։ Բայց սա ի՞նչ կարող է ապացուցել։ Արդյոք կարո՞ղ է ցույց տալ, որ փայփայում են Աստծու խոսքերը, որ ունեն աստվածավախ սրտեր։ Այս մակերեսային գործողությունները կարո՞ղ են կոծկել նրանց անհարգալից վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ։ Չե՛ն կարող։ Ամեն անգամ, երբ կարդում են Աստծու խոսքերը, միշտ մտածում են դրանցում եղած որոշ եզրույթներ, արտահայտություններ և տոնայնություններ փոփոխելու մասին։ Եվ ի՞նչ աստիճանի հանդուգն են որոշ հակաքրիստոսներ։ Երբ Աստծու խոսքերում գտնում են մի բան, որը չի համապատասխանում իրենց պատկերացումներին, կամ կարծում են, որ ձևակերպումն անպատշաճ է կամ քերականորեն սխալ, կամ նույնիսկ կարծում են, որ կետադրական նշանն է սխալ, բարձրաձայն հայտարարում և ուռճացնում են այդ հարցը՝ ցանկանալով, որ ողջ աշխարհն իմանա Աստծու խոսքերում սխալ դրված կետադրական նշանի, բառի անպատշաճ ընտրության կամ անխոհեմ թվացող պնդման մասին։ Սա տարածում են ծաղրական և արհամարհական տոնով։ Թվում է, թե այս պահերին վերջապես գտնում են այն, ինչ համարում են Աստծու խոսքերում առկա սխալների ապացույց, լծակ ձեռք բերելու հնարավորություն, թերություն և վերջապես կարող են իրենց սրտերում համոզվել, որ Աստծու խոսքերը նույնպես սխալներ ունեն, և որ Աստված կատարյալ չէ։ Մի՞թե սա հակաքրիստոսի խառնվածքը չէ։ Հակաքրիստոսները նպատակադրվում են Աստծու խոսքերում թերություններ և սխալներ գտնել։ Սա թշնամության վերաբերմունք է, ոչ թե հնազանդության և ընդունման։ Խոսելով հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերը կամայականորեն կեղծելու և մեկնաբանելու մասին՝ կարո՞ղ է արդյոք օրհներգերի թիմում տեղի ունեցած միջադեպը, որը հենց նոր հիշատակվեց, համարվել Աստծու խոսքերի կեղծում։ (Այո։) Ասե՛ք Ինձ, ինչպիսի՞ մարդն այդքան կամայականորեն կփոփոխեր Աստծու խոսքերը։ Արդյոք նրանք երկյուղ ունե՞ն Աստծուց։ (Ոչ։) Ինչպիսի՞ խառնվածք է սա։ Նախ՝ արդյո՞ք նրանք Աստծու խոսքերին վերաբերվում են որպես Աստծու խոսքերի։ (Ոչ։) Ապա ինչպե՞ս են վերաբերվում Աստծու խոսքերին։ Դրանց վերաբերվում են որպես մարդկային խոսքերի։ Գուցե ընդունելի լինի փոփոխել մարդկանց փորձառական վկայության հոդվածները, եթե բառերը կապակցված չեն կամ թերի են, բայց համարձակվել նույնն անել Աստծու խոսքերի հետ. ի՞նչ է սրա բնությունը։ Մի՞թե սա չի նշանակում գործել կամակոր և անխոհեմ կերպով՝ առանց աստվածավախ սիրտ ունենալու։ Համարձակվել կամայականորեն մեկնաբանել և փոփոխել Աստծու խոսքերը, փոխել ամեն անգամ, երբ դրանք չեն համապատասխանում սեփական գաղափարներին կամ տեսակետին՝ արդյոք սրա բնությունը լո՞ւրջ է։ (Այո։)

Էլ ո՞վ է ներգրավված Աստծու խոսքերն կեղծելու մեջ։ Ավետարանը քարոզելու ընթացքում ավետարանի հավանական ընդունողներից ոմանք առնչվում են Աստծու խոսքերին և տարբեր պատկերացումներ ունեն Աստծու տոնայնության, ոճի, այն տեսանկյան վերաբերյալ, որից Նա խոսում է, և նույնիսկ օգտագործված բառապաշարի ու դերանունների վերաբերյալ՝ ի թիվս շատ այլ կողմերի։ Տարբեր մարդիկ բոլորն էլ ունեն տարբեր պատկերացումներ, տարբեր հարանվանություններից եկածներն ունեն տարբեր ճաշակներ և պահանջներ։ Ավետարանչական թիմի որոշ անդամներ ասում են. «Այս կերպ ավետարան քարոզելը դժվար է։ Աստծու խոսքերից որոշները չափազանց դաժան են, թվում է, թե դրանցից մի քանիսով աստված անիծում է մարդկանց։ Դրանք ամենևին էլ մեղմ չեն, զուրկ են սիրուց և ամբողջությամբ առօրյա լեզու են։ Որոշները հատկապես ուղղված են որոշակի էթնիկ խմբերի, մինչդեռ մյուսները խորհուրդներ են բացահայտում։ Մարդիկ այս ամենն ընդունելի չեն համարում։ Այս խոսքերը գայթակղության քար են դարձել ավետարանի հավանական ընդունողների համար՝ աստծու նոր գործն ընդունելու հարցում։ Ի՞նչ պետք է անենք»։ Ինչ-որ մեկն ասում է. «Ես լուծում ունեմ։ Քանի որ ավետարանի հավանական ընդունողներն այս խոսքերի պատճառով չեն կարողանում ընդունել աստծու նոր գործը, ինչո՞ւ ուղղակի չջնջել դրանք։ Նշե՛ք բոլոր այն բառերն ու բովանդակությունը, որոնք մարդիկ չեն հոժարում ընդունել, նույնիսկ եթե դա մեկ նախադասություն է, և դրանք հեռացրե՛ք տպագրելիս։ Այսպիսով, երբ ավետարանի հավանական ընդունողները կարդան այն, չեն լինի խոսքեր, որոնք կվիրավորեն նրանց հպարտությունը կամ կցավեցնեն նրանց զգացմունքները, ոչ էլ որևէ բան, որը հակասում է նրանց պատկերացումներին։ Աստծու բոլոր խոսքերը տեղին կլինեն, ընդունողները ոչ մի պատկերացում չեն ունենա և կկարողանան սահուն կերպով ընդունել աստծու նոր գործը»։ Ավետարանչական թիմում ոմանք իրականում արել են սա, և առանց նույնիսկ հարցնելու կամ Վերևից համաձայնություն խնդրելու, տպագրել և լայնորեն տարածել են գրքույկներ, որոնք պարունակում են Աստծու այս կրճատված և կեղծված խոսքերը։ Հանուն աշխատանքում իրենց հարմարավետության, ավելի շատ մարդկանց ձեռք բերելու, իրենց աշխատանքային կարողությունը ցույց տալու և իրենց պարտավորության մեջ հավատարիմ երևալու համար նրանք հնարեցին այս մեթոդը և նույնիսկ իրականություն դարձրին այն՝ տպագրելով որպես գիրք։ Բայց այս գիրքը լիովին տարբերվում է «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքից։ Մի՞թե այս մեթոդն Աստծու խոսքերը կեղծել չէ։ (Այո։) Արդյոք մարդկանց մեծամասնությունը գիտակցո՞ւմ է, որ Աստծու խոսքերը կեղծելն Աստծուն դիմադրելու ձև է։ (Այո։) Արդյոք մարդկանց մեծամասնությունն ունի՞ այս գիտակցությունը։ Այսօր, այսքան հաղորդակցվելուց հետո, դուք կարող եք հեշտությամբ ասել՝ այո։ Բայց եթե երեք կամ հինգ տարի առաջ ավետարան քարոզելիս լինեիք, արդյոք կգիտակցեի՞ք, որ Աստծու ոչ մի բառ կամ նախադասություն չպետք է փոփոխվի։ Արդյոք կունենայի՞ք նման աստվածավախ սիրտ։ (Ոչ։) Ուստի ի՞նչ համատեքստում ձեզ կպակասեր այս գիտակցությունը։ Արդյոք աստվածավախ սրտի իսպառ բացակայության համատեքստո՞ւմ կհամարձակվեիք կամայականորեն կեղծել Աստծու խոսքերը։ Եթե ինչ-որ մեկն իսպառ զուրկ է աստվածավախ սրտից, կհամարձակվի կամայականորեն կեղծել Աստծու խոսքերը՝ փոխելով բնօրինակ իմաստը, Աստծու խոսքի ձևը և Աստծու խոսքերի որոշակի հատվածի ցանկալի արդյունքը, ջնջելով այս հատվածի արտահայտած մտադրությունները, առանցքը և շեշտադրումը։ Այս ամենը հավասարազոր է կեղծման։

Մի քանի տարի առաջ պատահական հանդիպման ժամանակ ավետարանչական թիմից ինչ-որ մեկը մի հարց տվեց. «Որոշակի էթնիկ խմբի աստծու նոր գործի մասին վկայելիս նրանք հակակրանք են զգում և չեն կամենում լսել այն մասերը, որտեղ աստված մերկացնում է իրենց, և պատկերացումներ ունեն այս մասերի վերաբերյալ։ Ուստի այս խոսքերը խոչընդոտ են դառնում նրանց կողմից աստծու նոր գործն ընդունելու համար։ Մտածում ենք փոփոխել այդ խոսքերը։ Փոխելուց հետո նրանք կկարողանան ընդունել դրանք և այլևս պատկերացումներ չեն ունենա աստծու նոր գործի կամ աստծու այս մարմնացման վերաբերյալ»։ Ի՞նչ եք մտածում այս հարցի մասին։ Եթե չլիներ հանդիպելու և ավետարանչական աշխատանքը քննարկելու այս հնարավորությունը, գուցե ինքնակամ փոփոխեին այս խոսքերը։ Գուցե, ըստ նրանց երևակայությունների, այդ էթնիկ խմբից երեք, հինգ, տասը կամ նույնիսկ ավելի շատ մարդիկ այնուհետև ընդունեին Աստծու նոր գործը։ Բայց առայժմ մի կողմ թողնելով դա՝ ավետարան քարոզողները միշտ ուզում են փոխել Աստծու խոսքերը, որպեսզի դրանք համապատասխանեն մարդկային պատկերացումներին։ Միշտ ուզում են ջնջել այն խոսքերը, որտեղ Աստված մերկացնում և դատում է ապականված մարդկությանը, որտեղ Նա մերկացնում է ապականված մարդկության էությունը։ Ի՞նչ է նման վարքագծի բնությունը։ Արդյոք այս տեսակ գործողությունն արտացոլո՞ւմ է աստվածավախ սիրտ։ (Ոչ։) Իմ կարծիքով հարցն այն չէ, որ որոշակի էթնիկ խմբի կամ հարանվանությանը պատկանող մարդիկ պատկերացումներ ունեն Աստծու խոսքերի վերաբերյալ։ Հիմնականում ավետարան քարոզողներն են, որ պատկերացումներ ունեն։ Աստծու խոսքերը չեն գոհացնում նրանց։ Հոգու խորքում դիմակայում և հակակրանք են տածում դրանց հանդեպ, չեն ուզում լսել և չեն հավանում Աստծու այս խոսքերը։ Կարծում են, որ եթե սրանք ճշմարտապես աստծու խոսքերն են, ապա պետք է սիրող լինեն և մարդկանց այդքան բացահայտ ու կոպտորեն չմերկացնեն՝ ասես ապտակելիս լինեն նրանց դեմքին։ Ուստի խստորեն պահանջում են, եթե պետք է ավետարան քարոզեն, արդյոք այս խոսքերը կարո՞ղ են հեռացվել։ Ավետարանը քարոզելու և մարդկանց ձեռք բերելու համար արդյոք Աստված կարո՞ղ է գոնե մեկ անգամ զիջումների գնալ, խոսել ավելի նրբանկատորեն և հաճելիորեն։ Որպեսզի ավելի շատ մարդիկ ընդունեն Աստծու նոր գործը, որպեսզի ավելի շատ մարդկանց բերեն Աստծու առաջ, արդյոք Աստված կարո՞ղ է փոխել Իր ռազմավարությունը և խոսելու ձևը, փոխզիջման գնալ և զիջել ապականված մարդկությանը, խոնարհվել, ներողություն խնդրել և թողություն աղերսել։ Այսպիսով, խնդիրը հիմնականում ավետարանի աշխատողների մեջ է, ոչ թե որևէ կոնկրետ հարանվանության պատկանող մարդկանց։ Առանց Աստծու խոսքերից գեթ մեկ բառ կամ նախադասություն փոփոխելու, և հաշվի առնելով, որ Աստծու խոսքերը կարող են բոլոր մարդկանց ստիպել պատկերացումներ ձեւավորել, դեռ շատերը կան, ովքեր աստիճանաբար գալիս են Աստծու առաջ և ընդունում Նրա նոր գործը։ Արդյոք նրանց պատկերացումները խանգարե՞լ են իրենց ընդունել Աստծու նոր գործը։ Ամենևին ոչ։ Եթե Աստծու ասած այս խոսքերն այն չեն, ինչ մարդուն պետք է, և չեն արտացոլում մարդու իրական վիճակը, ապա հասկանալի կլիներ, որ մարդիկ չընդունեին Աստծու խոսքերը, և Աստված գուցե դիտարկեր Իր խոսելու ձևը և Իր խոսքի բովանդակությունը փոխելը։ Սակայն Աստծու ասած յուրաքանչյուր բառ և նախադասություն արտացոլում է մարդու իրական վիճակը և կապված է մարդու կյանքի մուտքի ու փրկության հետ։ Եթե մարդիկ պատկերացումներ ունեն և չեն կարողանում ընդունել դրանք, դա ապացուցում է, որ մարդիկ չարասեր են, կեղտոտ և այնքան խորապես ապականված, և որ անարժան են գալու Աստծու առաջ։ Դա չի ապացուցում, որ Աստծու խոսքերը սխալ են, կամ որ դրանք ճշմարտությունը չեն։

Ի՞նչ պետք է անել այն բանի հետ, որ ապականված մարդկությունը պատկերացումներ ունի Աստծու խոսքերի և գործի վերաբերյալ։ Ավետարան քարոզողները ջրվել են Աստծու խոսքերով և դրանք լսել են այսքան տարի։ Էլ չխոսենք այն մասին, թե որքան ճշմարտություն եք հասկանում, պարզապես տեսականորեն ասած՝ Աստծու գործի տեսիլքները, Աստծու մտադրությունները, Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի նպատակը, մարդու փրկության Աստծու գործը. մի՞թե չեք հասկացել, հիշել և ընկալել ճշմարտության այս բոլոր կողմերը։ Եթե այս ամենով զինված լինեիր, արդյոք դեռ կվախենայի՞ր, որ մարդիկ պատկերացումներ ունեն։ Եթե վախենում ես, պետք է նախաձեռնողաբար պարզաբանես ավետարանի հավանական ընդունողներին։ Վկայի՛ր նրանց Աստծու մտադրությունների մասին, հստակ բացատրի՛ր ճշմարտությունը։ Եթե այսքան տարի Աստծու խոսքերը լսելուց հետո դեռ չես կարողանում դրանք բացատրել կամ պարզաբանել, ապա լիովին անօգուտ ես։ Դու կատարում ես այս պարտավորությունը և ամեն օր զբաղվում ես այս թեմաներով, այս բովանդակությամբ, այս հարցերով. ինչո՞ւ դեռ պետք է մտածեիր օգտագործել այնպիսի արհամարհելի մեթոդ, ինչպիսին Աստծու խոսքերը կեղծելն է՝ ավետարան քարոզելու և մարդկանց ձեռք բերելու համար։ Արտաքուստ սա կարող է միայն որպես սխալ գործողություն թվալ, արհամարհելի միջոց, անկարողության դրսևորում, բայց ըստ էության, դա հակաքրիստոսի էության կասկած չհարուցող դրսևորում է՝ ոչ այլ ինչ։ Աստծու ժողովուրդն է, որ գնահատում է Աստծու խոսքը, որ փայփայում է Աստծու խոսքը, որ երկյուղում է Աստծու խոսքից, որ հարգում է յուրաքանչյուր բառ և նախադասություն, որն Աստված ասում է, ինչպես նաև այն, թե Նա ինչպես է խոսում, այն տեսանկյունը, որից Նա խոսում է, և այն, ինչ ասում է յուրաքանչյուր հատվածում։ Միայն Աստծու թշնամիներն են հաճախ ծաղրում և արհամարհում Նրա խոսքերը։ Քամահրանքով են վերաբերվում դրանց։ Աստծու խոսքերին չեն վերաբերվում որպես ճշմարտության, որպես Արարչի կողմից արտահայտված խոսքերի։ Որպես այդպիսին, իրենց սրտերում հաճախ ցանկանում են կեղծել Աստծու խոսքերը և կամայականորեն մեկնաբանել դրանք։ Փորձում են օգտագործել իրենց ճանապարհները, իրենց մտածելակերպը և իրենց մտածողության տրամաբանությունը՝ Աստծու խոսքերը փոփոխելու համար, որպեսզի դրանք համապատասխանեն ապականված մարդկային ճաշակներին, ապականված մարդկային տեսակետներին և ապականված մարդկային մտածելակերպին ու փիլիսոփայությանը՝ ի վերջո ավելի շատ մարդկանցից գովասանք շահելու նպատակով։ Աստծու խոսքն Աստծու խոսքն է, Աստծու խոսքերի որ մասն էլ լինի դա, ինչպես էլ ասվի այն, և որ տեսանկյունից էլ ասվի այն։ Որպեսզի ապականված մարդկությունը կարողանա ավելի հեշտությամբ հասկանալ, ավելի լավ արժեւորել և ավելի հեշտությամբ ձեռք բերել Աստծու խոսքը, որպեսզի կարողանա հասկանալ ճշմարտությունը Նրա խոսքերում, Աստված հաճախ օգտագործում է մարդկային լեզուներ, մարդկային մեթոդներ, ինչպես նաև ճանապարհներ, խոսքի տոնայնություն և բանավոր տրամաբանություն, որոնք շատ ավելի հեշտ է ըմբռնել մարդկանց, որպեսզի բացատրի Իր մտադրությունները և մարդկությանն ասի այն մասին, ինչի մեջ պետք է մտնեն։ Սակայն հենց այս աննկատ մեթոդներն ու այս աննկատ տոնայնությունն են, և տարբեր աննկատ բառերը, որոնք հակաքրիստոսների կողմից շահարկվում են դատապարտելու համար Աստծուն և ժխտելու համար, որ Նրա խոսքը ճշմարտություն է։ Մի՞թե այսպես չէ։ (Այո։) Այս հակաքրիստոսները հաճախ օգտագործում են գիտելիք և հայտնի մարդկանց ստեղծագործությունները, նույնիսկ հայտնի մարդկանց ելույթները, արտահայտչաձեւը և կեցվածքը՝ Աստծու խոսքերի հետ համեմատելու համար։ Որքան շատ են համեմատում, այնքան շատ են զգում, որ Աստծու խոսքերը չափազանց մակերեսային են, չափազանց պարզունակ, չափազանց խոսակցական։ Այսպիսով, ավելի ու ավելի են ցանկանում փոփոխել Աստծու խոսքերը, «ուղղել» դրանք, ինչպես նաև «ուղղել» այն տոնայնությունը, ոճը և տեսանկյունը, որից Աստված խոսում է։ Անկախ այն բանից, թե ինչպես է Աստված խոսում, կամ որքան օգուտ են Նրա խոսքերը բերում մարդուն, հակաքրիստոսներն իրենց սրտերում երբեք Աստծու խոսքերը չեն համարում ճշմարտություն։ Չեն փնտրում ճշմարտությունը, կիրառման սկզբունքները կամ կյանքի մուտքի ուղին Աստծու խոսքերում։ Փոխարենն Աստծու խոսքերին մշտապես մոտենում են զննման տեսանկյունից, ուսումնասիրելու վերաբերմունքով, մանրակրկիտ զննման և հետազոտման վերաբերմունքով։ Ողջ զննումից և հետազոտումից հետո դեռ զգում են, որ Աստծու խոսքերից շատերը փոխելու և ուղղելու կարիք ունեն։ Այսպիսով, հակաքրիստոսների դեպքում, Աստծու խոսքերին առնչվելու առաջին օրվանից մինչև այսօր՝ 10, 20 կամ 30 տարի հավատալուց հետո, հոգու խորքում դեռ չեն հավատում, որ Աստծու խոսքերը պարունակում են կյանք, ճշմարտություն, թագավորության դուռը կամ երկինք տանող ուղին, որի մասին մարդիկ խոսում են։ Չեն կարողանում տեսնել դա և չեն կարողանում հայտնաբերել դա։ Ուստի ի՞նչ են զգում։ Զարմանում են, թե ինչու է այնպես, որ որքան շատ են հավատում, այնքան Աստծու խոսքերը չափազանց խոսակցական են համարում։ Զարմանում են, թե ինչու է այնպես, որ որքան շատ են հավատում, այնքան քիչ են հետաքրքրվում Աստծու խոսքերով։ Սկսում են կասկածել՝ արդյոք Աստծու խոսքերն իսկապե՞ս ճշմարտությունն են։ Ինչպիսի՞ նշան է սա։ Լա՞վ նշան է, թե՞ վատ նշան։ (Վատ նշան։) Մեծ հրաշք է, որ մինչև այս կետը հավատացել են Աստծուն։ Նրանց հավատքն առ Աստված հասել է փակուղու՝ տեսադաշտից ամբողջովին կորցնելով ճշմարտությունը։ Մի՞թե սա նրանց հավատքի վերջը չէ։

Նկատե՞լ եք այս փաստը։ Այն օրվանից, երբ բոլորն սկսեցին հավատալ Աստծուն, կարդալ Նրա խոսքերը, լքել իրենց ընտանիքները, կարիերան, ուսումը և հեռանկարներն աշխարհում, բոլորը նույն մեկնարկային գծի վրա էին։ Բայց, աննկատելիորեն, մրցավազքի ընթացքում ոմանք հետ մնացին և այլևս չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունը։ Ո՞ւր գնացին։ Ոմանք իջեցվեցին Բ խմբեր, մյուսները՝ սովորական եկեղեցիներ, իսկ ոմանք հազիվ կարողացան մնալ կիսաժամկետ պարտավորությամբ եկեղեցիներում։ Նրանք, ովքեր չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունն Աստծու տանը և դառնում են հեռացման թիրախ, ովքեր այլևս որակավորված չեն կատարելու իրենց պարտավորությունը, ինչո՞ւ են հայտնվել այնտեղ, որտեղ այսօր են։ Եթե փորձես մարդկային դիտակետից ընկալել նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ, չես կարողանա դա տեսնել, որովհետև չգիտես, թե ինչ կա նրանց սրտերում։ Արդյոք սիրում, թե ատում են Աստծուն, արդյոք դիմակայում, թե հնազանդվում են Նրան, չես կարող ասել։ Ուստի ինչպե՞ս ես որոշում մարդու խառնվածքի էությունը։ Դա հեշտ է։ Պարզապես նայի՛ր Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքին։ Մարդկանց այս խումբն ունի մեկ ընդհանուր բնութագիր Աստծու խոսքերի նկատմամբ իրենց վերաբերմունքի առնչությամբ։ Անկախ իրավիճակից՝ նրանք սննդի համար Աստծու խոսքերի կարիքը չեն զգում։ Անկախ այն բանից, թե ինչ դժվարությունների են բախվում, չեն փնտրում սկզբունքներ կամ չեն որոնում ճշմարտությունն Աստծու խոսքերում։ Այս մարդիկ հազվադեպ են կարդում Աստծու խոսքերը և նույնիսկ հակակրանք են զգում, երբ ինչ-որ մեկն աղոթքաընթերցում է Աստծու խոսքերը կամ հաղորդակցվում է դրանց վերաբերյալ իր հասկացողության շուրջ։ Ինչպե՞ս են հակակրանք ցուցաբերում։ Մտածում են. «Արդեն գիտեմ այն ամենը, ինչ ասում ես, դա ասելու կարիք չկա։ Նախկինում կարդացել եմ աստծու այս խոսքերը, ամեն ինչ հասկանում եմ»։ Եթե ամեն ինչ հասկանում են, ինչո՞ւ հեռացվեցին։ Ինչո՞ւ իջեցվեցին Բ խմբեր։ Ի՞նչ է կատարվում։ Արմատն այն է, որ այս մարդիկ հիմնովին չեն ընդունում Աստծու խոսքերը։ Արհամարհում են և թշնամաբար են տրամադրված դրանց նկատմամբ։ Կարո՞ղ է արդյոք Աստծու խոսքերն արհամարհող և դրանց նկատմամբ թշնամաբար տրամադրված մեկը կիրառել դրանք։ Երբ նրանց ասում ես. «Եթե ինչ-որ իրավիճակի ես բախվել, պետք է կարդաս Աստծու խոսքերը», ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը։ Որո՞նք են նրանց հատուկ արձագանքները։ (Կասեին, որ գործնական խնդիրներին գործնական լուծումներ են պետք։ Աստծու խոսքերը կարդալու կարիք չկա։) Կարծում են, որ Աստծու խոսքերը կարդալն անորոշ մոտեցում է, և գործնական խնդիրները գործնական լուծումներ են պահանջում։ Սա հակաքրիստոսի տոնայնությունն է։ Ի՞նչ նկատի ունեն. «Մարդիկ իրենց սեփական ճանապարհներն ունեն։ Ի՞նչ օգուտ կա աստծու խոսքերը կարդալուց։ Կարծում ես, թե աստծու խոսքերը կարո՞ղ են լուծել ամեն ինչ»։ Ենթադրում են, որ եթե մարդն ինչ-որ դժվարության է բախվում, դա լոկ դժվարություն է, ամենևին էլ ոչ այդ մարդու ներքին վիճակի կամ խառնվածքի արտացոլումը։ Չեն տեսնում սա, ոչ էլ ընդունում են որպես փաստ։ Հավատում են. «Մարդկային դժվարությունները նման են պտուտակ չունեցող մեքենայի։ Պարզապես տեղադրի՛ր պտուտակը, և այն կսարքվի։ Ինչո՞ւ փնտրել աստծու խոսքերը։ Դա ընդամենը կեղծ հոգևորություն է։ Ես երբեք չէի անի դա։ Դա հիմարություն է։ Կարծում ես, թե աստծու խոսքերը կարո՞ղ են լուծել ամեն ինչ։ Ամենևին էլ այդպես չէ»։ Սա ակնհայտորեն մեկն է, ով չի ընդունում ճշմարտությունը։ Ավելին, երբ ոմանք խնդիրների են բախվում, և օգնելու համար նրանց հետ հաղորդակցվում ես՝ կարդալով նրանց համար Աստծու խոսքերից մի հատված, լսելուց հետո արձագանքում են. «Արդեն անգիր եմ արել այդ հատվածը, շատ անգամներ եմ արտասանել դա։ Ինչո՞ւ ես ինձ ասում։ Ես դա քեզանից լավ եմ հասկանում, և դա անօգուտ է, դա չի լուծի իմ խնդիրը»։ Ի՞նչ է այստեղ խնդիրը։ (Չեն ընդունում ճշմարտությունը։) Չեն ընդունում ճշմարտությունը և հրաժարվում են ընդունել իրենց սեփական ապականությունը, ինչը խնդրահարույց է։ Չեն խոստովանում իրենց ապականությունը, ուստի կարծում են, թե Աստծու խոսքերը կարդալը ուղղակի ձևականություն է, անօգուտ է։ Ուզում են արագ լուծում գտնել, հրաշք բուժում՝ իրենց խնդիրները լուծելու համար, և այս խնդրի էությունն այն է, որ հրաժարվում են ընդունել ճշմարտությունը։

Աստծու խոսքերը կեղծելու և մեկնաբանելու այս դրսևորման վերաբերյալ որևէ օրինակ ունե՞ք։ (Երգչախմբային ալբոմի 20-րդ տեսանյութի արտադրության ժամանակ Աստված հրահանգեց, որ սուրբգրային խոսքերը մեկ առ մեկ ցուցադրվեն էկրանին։ Այն ժամանակ որոշ եղբայրներ և քույրեր սուրբգրային խոսքերը չափազանց երկար համարեցին և որոշ արտահայտություններ ջնջեցին։ Ավելի ուշ Աստված հայտնաբերեց այս խնդիրը և բավականին խստորեն մանրամասն վերլուծեց այն՝ ասելով, որ դա Աստծու խոսքերի հանդեպ հայհոյություն է։) Ինչ վերաբերում է Աստվածաշնչում արձանագրված Աստծու բնօրինակ խոսքերին, դրանք Աստծու խոսքերն են և չպետք է փոփոխվեն մարդկանց կողմից, և նույնը վերաբերում է որոշ մարգարեների մարգարեություններին․ դրանք նույնպես Աստծու խոսքերն են, ոգեշնչված են Աստծուց և նույնպես չպետք է փոփոխվեն։ Իմ կարծիքով, թեև այս խոսքերը բնօրինակ լեզվով չեն և թարգմանություններ են, բայց թարգմանված տեքստի իմաստը մեծամասամբ ճշգրիտ է եղել երկար տարիների վերանայումների ընթացքում։ Դու պետք է ճանաչես սա։ Հետևաբար, եթե այս խոսքերն օգտագործվում են սովորական հաղորդակցության մեջ, ամբողջությամբ շարադրելու կարիք չկա, կարելի է փոխանցել բուն իմաստը։ Սակայն իրական փաստերը չպետք է փոփոխվեն։ Մեջբերելիս պետք է դուրս բերվեն բնօրինակ ամբողջական նախադասությունները։ Ինչպե՞ս է հնչում այս սկզբունքը։ (Լավ։) Ինչո՞ւ այսպես վարվել։ Ոմանք ասում են. «Այդ ամենն անցյալում է, մի՞թե պետք է այդքան լուրջ լինենք»։ Ո՛չ, սա վերաբերում է վերաբերմունքին, մտածելակերպին։ Լինի անցյալում, ներկայում, թե ապագայում, Աստծու խոսքերն Աստծու խոսքերն են և չպետք է հավասարեցվեն մարդկային խոսքերին։ Մարդիկ պետք է լուրջ վերաբերվեն Աստծու խոսքերին։ Այն բանից հետո, երբ Աստվածաշունչը բնօրինակ տեքստից թարգմանվեց տարբեր լեզուներով, որոշ իմաստներ գուցե ճշգրտորեն չհամապատասխանեն բնօրինակին, կամ գուցե անհամապատասխանություններ լինեն թարգմանության և բնօրինակ տեքստի միևնույն նախադասության միջև։ Թարգմանիչները գուցե ավելացնեն՝ «Ծանոթագրություն՝ այսինչ այսինչ», կամ փակագծերում ավելացնեն՝ «Կամ թարգմանվում է որպես…»։ Ի՞նչ եք կարծում, Աստվածաշնչի բնօրինակ տեքստերը թարգմանող մարդիկ բոլորն Աստծուն հավատացողնե՞ր էին։ (Պարտադիր չէ։) Նրանք հաստատապես Աստծուց վախեցող և չարից խուսափող մարդիկ չէին, ուստի ինչո՞ւ կարողացան այս առաջադրանքն այդքան ճշգրտորեն կատարել։ Անհավատները սա պրոֆեսիոնալիզմ են անվանում, բայց Աստծուն հավատացողները պետք է դա անվանեն աստվածավախ սիրտ ունենալ։ Եթե նույնիսկ այսքան աստվածավախ սիրտ չունես, մի՞թե դեռ Աստծուն հավատացող ես։

Պետք է բարեպաշտ վերաբերմունք ունենաս Աստծու խոսքերի նկատմամբ, և երբ հավաքվում ու հաղորդակցվում եք Աստծու խոսքերի շուրջ, դրանք կարդալուց հետո կարող ես ներառել անձնական փորձառություններդ՝ խոսելով քո սեփական գիտելիքի և այն մասին, թե ինչ ես սովորել այդ փորձառություններից։ Սակայն չպետք է Աստծու խոսքերին վերաբերվես որպես քո սեփական մասնավոր գործերի և դրանք մեկնաբանես այնպես, ինչպես ցանկանում ես։ Աստծու խոսքերը քո բացատրելու կարիքը չունեն, ոչ էլ կկարողանայիր դրանք պարզ կամ հասկանալի կերպով բացատրել։ Բավական է, որ ունենաս որոշ չնչին լուսավորություն և լուսավորում կամ փորձառություն, բայց փորձել բացատրել ճշմարտությունը կամ փորձել օգտագործել քո բացատրությունը, որպեսզի մարդկանց թույլ տաս հասկանալ Աստծու մտադրությունները, անհնար կլիներ։ Սա սխալ գործելաձևն է։ Օրինակ՝ ոմանք Աստծու խոսքերում կարդում են, որ Աստված սիրում է ազնիվ մարդկանց։ Աստված ժամանակին ասել է մարդուն․ «Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ, որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթեոս 5:37)։ Այսօր Աստծու խոսքերը նույնպես կոչ են անում մարդկանց ազնիվ լինել։ Ուստի ի՞նչ պետք է լինի ճիշտ վերաբերմունքն Աստծու խոսքերի և պահանջների նկատմամբ։ Փնտրեք Աստծու խոսքերում։ Աստված ասել է. «Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ»։ Ուրեմն կոնկրետինչպե՞ս են իրենց պահում նրանք, ովքեր ազնիվ են Աստծու աչքում։ Ինչպե՞ս են խոսում ազնիվ մարդիկ, ինչպե՞ս են գործում, ինչպե՞ս են մոտենում իրենց պարտավորությանը և ինչպե՞ս են ներդաշնակորեն համագործակցում ուրիշների հետ։ Մարդիկ պետք է Աստծու խոսքերում որոնեն կիրառման այս սկզբունքներն ու ուղիները և դառնան Նրա պահանջած ազնիվ մարդիկ։ Սա ճիշտ վերաբերմունքն է, այն վերաբերմունքը, որը պետք է ունենան ճշմարտությանը ձգտողները։ Ուստի ինչպե՞ս են վարվում նրանք, ովքեր չեն ձգտում կամ չեն սիրում ճշմարտությունը և ովքեր Աստծու և Նրա խոսքերի հանդեպ աստվածավախ սիրտ չունեն։ Աստծու խոսքերը կարդալուց հետո մտածում են. «Աստված պահանջում է, որ մարդիկ ազնիվ լինեն։ Դա այն է, ինչ տեր Հիսուսն ասել է նախկինում։ Այսօր աստված մեկ անգամ ևս ասում է, որ մարդիկ ազնիվ լինեն։ Հասկացա․ մի՞թե ազնիվ մարդիկ ուղղակի նրանք չեն, ովքեր պարզասիրտ են։ Մի՞թե այնպես չէ, ինչպես մարդիկ են ասում, որ պարզասիրտ մարդիկ միշտ հաղթանակած են դուրս գալիս, որ բարիները խաղաղ կյանք են ունենում, և որ մեղք է խաբել նրանց, ովքեր պարզասիրտ են։ Տեսե՛ք, աստված շտկում է այն անարդարությունները, որոնք կրել են պարզասիրտները»։ Արդյոք այս խոսքերը ճշմարտությո՞ւնն են։ Արդյոք սրանք ճշմարտության սկզբունքնե՞ր են, որոնք նրանք բացահայտել են Աստծու խոսքերից։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ են այս խոսքերը։ Կարելի՞ է դրանք հերետիկոսություն և մոլորություն անվանել։ (Կարելի է։) Նրանք, ովքեր հոգևոր հասկացողություն չունեն և չեն սիրում ճշմարտությունը, միշտ Աստծու խոսքերը կապում են այն բանի հետ, ինչը մարդկության մեջ համարվում է ականջահաճո և ճիշտ։ Մի՞թե սա չի նսեմացնում Աստծու խոսքերի արժեքը։ Մի՞թե սա ճշմարտությունը չի նկարագրում որպես մարդկության մեջ տարածված մի տեսակ կարգախոս, փաստարկ այն մասին, թե ինչպես պետք է վարվել։ Աստված մարդկանց կոչ է անում ազնիվ լինել, բայց այս մարդիկ անտեսում են, թե ինչպես են իրենց պահում ազնիվները, ինչպես ազնիվ լինել և որոնք են ազնիվ լինելու սկզբունքները՝ անամոթաբար հայտարարելով, որ Աստված մարդկանցից պահանջում է պարզասիրտ լինել, և որ այն մարդիկ, որոնք պարզասիրտ են, անպիտան են և հիմար, բոլորն ազնիվ են։ Մի՞թե սա Աստծու խոսքերի սխալ մեկնաբանություն չէ։ Նրանք սխալ են մեկնաբանում Աստծու խոսքերը, բայց դեռ իրենց շատ խելացի են համարում՝ միևնույն ժամանակ մտածելով, որ Աստծու խոսքերն այսքանից ավելին չեն․ «Ճշմարտությունն այնքան էլ խորը չէ, մի՞թե դա ուղղակի պարզասիրտ մարդ լինելու մասին չէ։ Բավականին պարզ է պարզասիրտ մարդ լինելը․ մի՛ գողացիր և մի՛ հայհոյիր մարդկանց կամ մի՛ խփիր ուրիշներին։ «Մահապատիժը ոչինչ չի անում, բացի գլուխներ թռցնելուց, հնարավորության դեպքում ներողամիտ եղեք»։ Ամեն ինչում ներողամիտ եղիր ուրիշների հանդեպ, խիստ եղիր ինքդ քո հանդեպ և հանդուրժող ուրիշների հանդեպ, բարի մարդ եղիր, իսկ բարիները խաղաղ կյանք են ունենում»։ Նրանք շատ բան են ասում, բայց դրանցից ոչ մեկը համահունչ չէ ճշմարտությանը․ դա ոչ այլ ինչ է, քան հերետիկոսություն և մոլորություններ։ Թվում է, թե դա որոշակի առնչություն ունի Աստծու խոսքերի հետ, կարծես թե մի փոքր կապ ունի դրանց հետ, բայց երբ մարդ խորհում և զանազանում է հարցը, գիտակցում է, որ դրանք ոչ այլ ինչ են, քան մոլորեցնող պնդումներ, ոչինչ բացի մոլորություններից, որոնք անհանգստացնում են մարդկանց մտքերը։ Օրինակ՝ Աստված ասում է, որ Իր էության մեջ սեր կա, որ Նա սիրում է մարդուն։ Մարդու հանդեպ Աստծու սերը մարդկանց երեւում է այն բանի միջոցով, ինչ Նա ասում է, մարդու հետ Նրա վարվելակերպի, մարդուն փրկելու Նրա մանրակրկիտ մտադրության և մարդու մեջ Նրա գործելակերպի բյուրավոր կողմերի միջոցով, և Իր կողմից մարդու փրկությունը ցույց տալուն զուգահեռ՝ Աստծու մտադրությունը և այն միջոցները, որոնցով Նա փրկում է մարդուն, նույնպես ակնհայտ են դառնում, որպեսզի մարդիկ ճանաչեն Աստծու սերը։ Ի՞նչ են մտածում հոգևոր հասկացողություն չունեցող այդ մարդիկ։ «Աստված մի աստված է, որը սիրում է մարդուն, աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի, և չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի։ Աստված ասել է, որ վերադարձած անառակ որդին ոսկուց ավելի արժեքավոր է»։ Արդյոք Աստված ասե՞լ է սա։ Արդյոք սրանք Աստծու բնօրինակ խոսքե՞րն են։ (Ոչ։) Էլ ի՞նչ են ասում։ «Մեկ կյանք փրկելն ավելի լավ է, քան յոթ հարկանի պագոդա կառուցելը» և «Բուդդան բարեգութ է»։ Մի՞թե ամեն ինչ գլխիվայր չեն շրջում։ Հստակ է, որ միայն ձևացնում են, թե հոգևոր են, հասկանում են Աստծու խոսքերը և սիրում են ճշմարտությունը։ Նրանք ակնհայտորեն կողմնակի մարդիկ են, աշխարհիկներ և հիմարներ, որոնք հոգևոր հասկացողություն չունեն։ Ես հանդիպել եմ նման շատերին։ Նրանք անխոհեմ մարդիկ են, համարձակ են խոսքում, բայց անուղեղ են, նրանց մտքերն ու մտքում ծագող գաղափարները զուտ հերետիկոսություններ, մոլորություններ և կեղծիքներ են։ Նրանք, ովքեր ուրիշներին մոլորեցնելու գերագույն կարողություններ ունեն և ի վիճակի են հաճախ օգտագործելու այս հերետիկոսություններն ու մոլորությունները և որոշ հիմնավոր թվացող աստվածաբանական փաստարկներ՝ ուրիշներին մոլորեցնելու համար՝ նրանց ստիպելով հնազանդվել և կիրառել այն, ինչ իրենք են ասում, այս մարդիկ հակաքրիստոսներ են։ Արտաքուստ նրանք խիստ հոգևոր են թվում՝ հաճախ ուրիշների ներկայությամբ մեջբերելով Աստծու խոսքերից հատվածներ, և երբ ավարտում են դրանք կամայականորեն մեկնաբանելը, դուրս են նետում որոշ հերետիկոսություններ և մոլորություններ։ Նման մարդկանց կարելի է հանդիպել յուրաքանչյուր եկեղեցում։ Նրանք օգնում և առաջնորդում են մարդկանց՝ Աստծու խոսքերը մեջբերելու և դրանց շուրջ հաղորդակցվելու քողի ներքո, բայց իրականում այն, ինչ սերմանում են մարդկանց մեջ, ոչ թե այն է, ինչ Աստծու խոսքերն են պահանջում մարդուց, ոչ էլ Աստծու խոսքերում պարունակվող ճշմարտության սկզբունքները, այլ ավելի շուտ հերետիկոսություններ և մոլորություններ, որ նրանք հորինում են Աստծու խոսքերը մշակելու, մեկնաբանելու և երևակայելու հիման վրա՝ պատճառ դառնալով, որ մարդիկ շեղվեն Աստծու խոսքերից և փոխարենը հնազանդվեն իրենց, և առաջացնում են անհանգստություններ ու մոլորեցնում մարդկանց։ Օրինակ՝ կան այնպիսիք, ովքեր ասում են. «Վեցհազարամյա տնօրինման ծրագրի իր գործն անելիս աստված փորձառաբար ապրել է ողջ մարդկության լքումն ու դիմադրությունը, աստված աստված է, և նրա սիրտը սահմաններ չունի։ Ինչպես մարդիկ են ասում. «Վարչապետի սիրտն այնքան մեծ է, որ դրա մեջ կարելի է նավարկել», և «Ջենթլմենի համար երբեք ուշ չէ վրեժխնդիր լինել»։ Որքա՜ն մեծահոգի է աստված»։ Արտաքնապես թվում է, թե նրանք վկայում են Աստծու և այն մասին, թե Աստված ինչ ունի և է մարդկանց համար, բայց իրականում ի՞նչ ուղերձ են փոխանցում։ Արդյոք դա ճշմարտությո՞ւնն է։ Արդյոք դա իրապես Աստծու էությո՞ւնն է։ (Ոչ։) Ո՞ւմ մասին են նրանք վկայում։ Նրանք վկայում են վարչապետի մասին։ Նրանք Աստծուն նմանեցնում են վարչապետի, ջենթլմենի։ Մի՞թե սա հայհոյություն չէ։ Կարելի՞ է արդյոք նման խոսքեր գտնել Աստծու խոսքերում։ (Ոչ։) Ուստի որտեղի՞ց են առաջ եկել այս խոսքերը։ Սատանայից։ Հակաքրիստոսները ոչ միայն չեն վկայում Աստծու մասին, այլև խեղաթյուրում են փաստերը և հայհոյում Աստծուն՝ հաճախ մոլորեցնելով նրանց, ովքեր հիմք չունեն, ովքեր Աստծու հանդեպ ճշմարիտ հավատք չունեն և ովքեր անընդունակ են հասկանալու ճշմարտությունը։ Այս մարդիկ փոքր հասակ ունեն, հիմք չունեն և ճշմարտությունն ըմբռնելու կարողություն չունեն, ուստի մոլորվում են այս հերետիկոսություններով և մոլորություններով։ Հակաքրիստոսներն այս հերետիկոսություններին և մոլորություններին վերաբերվում են որպես հոգևոր ասույթների, և Աստծու սիրո մասին նրանց ասած բաներից մեկն այս է. «Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի, և չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի»։ Երբ խոսում են այն մասին, թե Աստված ինչ է պահանջում մարդուց, մեկ այլ բան, որ ասում են, հետևյալն է. «Բարիները խաղաղ կյանք են ունենում»։ Իսկ այն մասին, որ Աստված չի հիշում մարդկանց հանցանքները և նրանց ապաշխարելու հնարավորություն է տալիս, ասում են. «Մահապատիժը ոչինչ չի անում, բացի գլուխներ թռցնելուց, հնարավորության դեպքում ներողամիտ եղեք»։ Կարելի՞ է արդյոք նման խոսքեր գտնել Աստծու խոսքերում։ (Ոչ։) Ինչո՞ւ եմ Ես այդքան բարկանում հենց որ լսում եմ այս խոսքերը։ Ինչո՞ւ են դրանք Ինձ այդքան անհանգստացնում։ Ինչո՞ւ եմ այդքան վրդովվում։ Քանի՞ տարի է, ինչ այս մարդիկ կարդում են Աստծու խոսքերը։ Արդյոք նրանք բթամի՞տ են, թե՞ խելագարվել են։ Աստծու խոսքերում որտե՞ղ են նման բաներ հիշատակվում։ Ե՞րբ է Աստված պահանջել, որ մարդիկ պարզասիրտ լինեն։ Ե՞րբ է Աստված պահանջել, որ մարդիկ հետևեն «Մահապատիժը ոչինչ չի անում, բացի գլուխներ թռցնելուց, հնարավորության դեպքում ներողամի՛տ եղեք» ասույթին։ Մի՞թե սա է այն, ինչ Աստված անում է։ Նրանց պաշտպանած այս հերետիկոսություններում և մոլորություններում որտե՞ղ կարելի է որևէ կապ գտնել Նրա մտադրությունների և ճշմարտության սկզբունքների և այն բանի միջև, ինչ Աստված պահանջում է մարդկությունից։ Դրանք ընդհանրապես կապ չունեն։ Օրինակ՝ Աստված թույլ է տալիս, որ մարդիկ ունենան փափագներ, վճռականություն և ձգտումներ, բայց այն, ինչ ասում են հակաքրիստոսները, հետևյալն է. «Աստված խրախուսում է մեզ ձգտումներ ունենալ։ Կա մի ասույթ, որը լավ է փոխանցում սա. «Զինվորը, որը չի ցանկանում գեներալ դառնալ, լավ զինվոր չէ»»։ Այս ասույթը մի տեսակ հասարակական միտում է, հասարակական տեսակետ։ Արդյոք տեղի՞ն է այն օգտագործել Աստծու տանը։ Արդյոք այն օգտակա՞ր է։ (Ոչ։) Աստծու ո՞ր խոսքերին է համապատասխանում այս հայտարարությունը։ Արդյոք կապ ունի՞ Աստծու խոսքերի հետ։ (Ոչ։) Ապա ինչո՞ւ են հակաքրիստոսներն ասում դա։ Սա ասելով՝ նրանց նպատակն է մարդկանց խորապես զգացնել, որ իրենք շատ հոգևոր են, որ ունեն Աստծու խոսքերի հասկացողություն և լուսավորություն դրանցից, որ ունեն ճշմարտությունն ըմբռնելու կարողություն, և որ հասարակ տգետ մարդիկ չեն։ Բայց արդյոք դա հասնո՞ւմ է իրենց ակնկալած նպատակին։ Այս խոսքերը լսելիս ձեր սրտերում հավանությո՞ւն եք զգում, թե՞ հակակրանք։ (Հակակրանք։) Ինչպե՞ս է դա ձեզ հակակրանք պատճառում։ (Հակաքրիստոսները Սատանայի մոլորությունները կապում են Աստծու խոսքերի հետ՝ սխալ մեկնաբանելով դրանք։ Նրանց ասած բոլոր խոսքերը զուրկ են հոգևոր հասկացողությունից։) Հակաքրիստոսները ասում են միայն այնպիսի խոսքեր, որոնք արտացոլում են հոգևոր հասկացողության պակաս՝ ստիպելով մարդկանց զզվանք և հակակրանք զգալ դրանք լսելիս։ Նրանք ակնհայտորեն չեն հասկանում Աստծու խոսքերը, չեն կարողանում ընկալել դրանք և չունեն Աստծու խոսքերն ըմբռնելու որակ ու կարողություն, սակայն ձևացնում են, թե հասկանում են դրանք, և անամոթաբար դրանք մեկնաբանում են ուրիշներին՝ ասելով անտեղի և սիրողական խոսքեր, որոնք զզվանք են առաջացնում մարդկանց մոտ՝ ոչ մի կերտում չառաջարկելով և փոխարենը անհանգստացնելով մարդկանց մտքերը։ Սա իրապես գարշելի է։ Ի՞նչ պետք է անեք, երբ հանդիպում եք նման մարդկանց։ (Մենք պետք է մանրամասն վերլուծենք նրանց ասածի թյուր մասերը։) Ինչպե՞ս պետք է անեք դա։ Իրականում դա բավականին հեշտ է։ Ասում ես նրանց. «Աստծու խոսքերը կարդալուց հետո դրանց քո ընկալումն ինձ այնքան էլ մեծ բան չի թվում»։ Նրանք պատասխանում են. «Ես այդպես չեմ կարծում, ըստ իս՝ այն լավ է»։ Ասում ես. «Դու կարծում ես, որ դա լավ է՝ անկախ ամեն ինչից, ուստի, ըստ քո տրամաբանության, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աստծու խոսքերը համարժեք են մարդկային հերետիկոսություններին և մոլորություններին։ Եթե համաձայն ես այս հերետիկոսությունների և մոլորությունների հետ, ապա ինչո՞ւ ես առհասարակ կարդում Աստծու խոսքերը։ Դրանք կարդալու կարիք չունես։ Քո այս խնդիրն այժմ լուրջ է։ Դու Աստծու խոսքերին վերաբերվում ես որպես չարասեր մարդկության աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայության, որպես չարասեր մարդկության գործեր վարելու մեթոդների և տեսակետների։ Քո տեսանկյունից՝ ազնիվ մարդիկ, որոնց մասին խոսում է Աստված, ճիշտ նույնն են, ինչ պարզասիրտ մարդիկ, մեծ հիմարները և միամիտները։ Դու Աստծու ասած յուրաքանչյուր խոսքը մեկնաբանում ես՝ օգտագործելով մարդկային եզրույթներ՝ դրանք հավասարեցնելով չարասեր մարդկության կողմից ամփոփված մոլորություններին և ասույթներին։ Ուրեմն ակնարկում ես, որ Աստծու խոսքերը մարդկային խոսքե՞ր են, մարդկային լեզու և մարդկային հերետիկոսություններ ու մոլորություննե՞ր։ Աստծու խոսքերն այս կերպ հասկանալով՝ դու չես ըմբռնում դրանք։ Դու հայհոյում ես դրանց և հայհոյում ես Աստծուն»։ Արդյոք բոլորդ կկարողանայի՞ք հստակ ասել այս խոսքերը։ Եթե Աստծու խոսքերը նշանակեին այն, ինչ ասում են հակաքրիստոսները, ապա ինչո՞ւ Աստված պարզապես ուղիղ չէր ասի այդ խոսքերը։ Երբ Աստված մարդկանց ասում է, որ ազնիվ լինեն, ինչո՞ւ Նա պարզապես չի ասում նրանց, որ պարզասիրտ լինեն և լավ մարդիկ լինեն ու կանգ առնեն այդտեղ։ Արդյոք դա լոկ ձևակերպմա՞ն տարբերություն է։ (Ոչ։) Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և դրանցում կա ուղի, որը մարդիկ պետք է կիրառեն։ Եթե մարդիկ գործեն և ապրեն Աստծու խոսքերի համաձայն, կարող են դառնալ մարդիկ, որոնք վախենում են Աստծուց և խուսափում են չարից, մարդիկ, որոնք համահունչ են Աստծու մտադրություններին։ Մինչդեռ մարդկանց ասածի համաձայն գործելն ու ապրելը մարդուն վերածում է կատարյալ բթամիտի, բացահայտ կենդանի Սատանայի։ Ճանաչո՞ւմ եք այս կետը։ Ի՞նչ կլիներ արդյունքը, եթե գործեիք և կիրառեիք այն բանի համաձայն, ինչ Աստված ասել է ազնիվ մարդ լինելու մասին։ Իսկ ի՞նչ կլիներ արդյունքը, եթե գործեիք և ապրեիք այն բանի համաձայն, ինչ մարդիկ անվանում են լավ կամ պարզասիրտ մարդ։ Մի՞թե արդյունքները տարբեր չէին լինի։ (Այո։) Ուստի ի՞նչ է որպես ազնիվ մարդ ապրելու արդյունքը։ (Բնականոն մարդկայնություն ունենալը, Աստծուն երկրպագել կարողանալը, իրերն իրենց անունով կոչելը և Աստծու հետ անկեղծ ու բաց լինել կարողանալը։ Եթե մարդն իրեն պահում է որպես պարզասիրտ կամ լավ մարդ, ինչպես սահմանվում է մարդկանց կողմից, նա դառնում է ավելի ու ավելի խորամանկ և հմուտ՝ իրեն քողարկելու մեջ, ասում է միայն հաճելի խոսքեր, ապրում է աշխարհիկ գործելակերպի համար Սատանայի փիլիսոփայությամբ և դառնում է կենդանի Սատանա։) Տեսնո՞ւմ ես, տարբերություն կա, այնպես չէ՞։ Ապրելն ու գործելն այն բանի համաձայն, ինչ Աստված անվանում է ազնիվ մարդ, մարդու սիրտը դարձնում է ավելի ու ավելի մաքուր։ Նրա սիրտը կարողանում է բաց լինել Աստծու առաջ, և նա ի վիճակի է իր սիրտը տալու Աստծուն՝ առանց քողարկելու, խաբելու կամ կեղծելու։ Նրա սիրտը չի թաքնվում Աստծուց, այլ պարզապես բացվում է Նրա առաջ։ Ներքուստ մտածածն արտաքուստ բացահայտվում և կյանքով արտահայտվում է, և այն, ինչ արտաքուստ բացահայտվում և կյանքով արտահայտվում է, համահունչ է իրենց ներսում եղածին։ Սա է այն, ինչ Աստված ուզում է։ Սա է ճշմարտությունը։ Մյուս կողմից՝ որո՞նք են վարվելակերպի և կիրառման սկզբունքները նրանց համար, ում մարդիկ անվանում են պարզասիրտ կամ լավ մարդ։ Իրականում դա ամբողջովին քողարկում է։ Նրանք հեշտությամբ չեն ասում այն, ինչ մտածում են, ոչ էլ թույլ են տալիս ուրիշներին տեսնել դա։ Անխոհեմաբար չեն վիրավորում ուրիշների ինքնասիրությունը կամ շահերը, բայց ուրիշներին չվնասելը նույնպես ինքնապահպանման համար է։ Ներքուստ զգուշավոր են և արտաքուստ քողարկված՝ երևալով հատկապես բարեպաշտ, հանդուրժող, համբերատար և կարեկից։ Բայց ոչ ոք չի կարող տեսնել, թե ինչ են մտածում ներքուստ։ Նրանց մեջ կա ապականություն, դիմադրություն և ըմբոստություն, բայց ուրիշները չեն կարող տեսնել դա։ Արտաքնապես ձևացնում են, թե հատկապես կերտող են, մեղմ և բարի։ Անկախ այն բանից, թե որքան վատ բաներ են անում կամ որքան ըմբոստ կամ չարասեր են ներսում, ոչ ոք չի կարող նկատել։ Արտաքուստ նաև պատրաստակամ են օգնելու ուրիշներին և տալու կարիքավորներին՝ միշտ պատրաստ արձագանքելու, իսկական կենդանի Լեյ Ֆեն։ Ժպտում են և մշտապես ուրիշներին ցույց են տալիս իրենց լավագույն կողմը, և անկախ այն բանից, թե որքան արցունք են թափել առանձնության մեջ, միշտ ժպիտ են կրում ուրիշների առջև՝ մարդկանց կերտված զգալ տալով։ Մի՞թե սա չէ այն, ինչ մարդիկ անվանում են լավ մարդ։ Այս լավ մարդուն համեմատելով ազնիվ մարդու հետ՝ ո՞րն է դրական։ Ո՞րն ունի ճշմարտության իրականությունը։ (Ազնիվ մարդը։) Ազնիվ մարդիկ ունեն ճշմարտության իրականությունը, սիրված են Աստծու կողմից և համապատասխանում են Աստծու չափանիշներին, ինչպես Նա է պահանջում, մինչդեռ լավ և պարզասիրտ մարդիկ չեն համապատասխանում։ Նրանք ճիշտ այն տեսակի մարդիկ են, որոնց Աստված դատապարտում և արհամարհանքով մերժում է։ Երբ հակաքրիստոսները Աստծու պահանջած ազնիվ մարդկանց կամայականորեն մեկնաբանում են պարզապես որպես լավ կամ պարզասիրտ մարդկանց, մի՞թե սա Աստծու ասածի մի տեսակ աննկատ դատապարտում չէ։ Մի՞թե սա Աստծու խոսքերի հանդեպ հայհոյություն չէ։ Մի՞թե դա ճշմարտության հանդեպ հայհոյություն չէ։ Սա ակնհայտ փաստ է։ Հակաքրիստոսները չեն հասկանում Աստծու խոսքերը, էլ չասած՝ ինչ է ճշմարտությունը, սակայն դիմում են թերի փաստարկների և կուրորեն կիրառում են սեփական մեկնաբանությունները՝ ձևացնելով, թե հասկանում են, երբ գաղափար անգամ չունեն, կամայականորեն սխալ մեկնաբանելով Աստծու խոսքերը և մոլորեցնելով ու անհանգստացնելով ուրիշներին։ Արդյոք այսպես կվարվեի՞ք։ Ձևացնել, թե հասկանում ես Աստծու խոսքերը, երբ ակնհայտորեն չես հասկանում, և, հիմնվելով սեփական տառացի հասկացողության վրա, օգտագործել սեփական բառապաշարը, արտահայտությունները և տեսակետները՝ Աստծու խոսքերը մեկնաբանելու և սահմանափակելու համար՝ սա հակաքրիստոսի խառնվածք է։

Ի՞նչ է Աստծու և մարդու խոսքերի, ինչպես նաև ճշմարտության և վարդապետության միջև եղած էական տարբերությունը։ Աստծու խոսքերը մարդկանց աճել են տալիս ողջամտության և խղճի մեջ, գործել են տալիս սկզբունքով, իսկ այն, ինչ կյանքով արտահայտում են, ավելի ու ավելի է լցվում դրական բաների իրականությամբ։ Մյուս կողմից՝ մարդու խոսքերը գուցե թվում է, թե կատարելապես համապատասխանում են մարդկանց ճաշակին և պատկերացումներին, բայց դրանք ճշմարտությունը չեն, լի են ծուղակներով, գայթակղությամբ և հերետիկոսություններով ու մոլորություններով, ուստի եթե մարդիկ գործեն այս խոսքերի համաձայն, այն, ինչ կյանքով արտահայտում են, ավելի ու ավելի կհեռանա Աստծուց և Աստծու չափանիշներից։ Ավելի լուրջն այն է, որ մարդկանց ապրելակերպը կդառնա ավելի ու ավելի չար և նման Սատանային։ Երբ մարդիկ ապրում և գործում են ամբողջովին մարդկության հերետիկոսություններով և մոլորություններով, երբ ամբողջությամբ ընդունում են այս փաստարկները, ապրում են որպես Սատանա։ Իսկ որպես Սատանա ապրելը մի՞թե չի ենթադրում, որ նրանք Սատանաներ են։ (Այո։) Ուստի նրանք «հաջողությամբ» դարձել են կենդանի Սատանաներ։ Ոմանք ասում են. «Ես չեմ հավատում դրան։ Ես ուղղակի ուզում եմ լինել պարզասիրտ մարդ, որին ուրիշները հավանում են։ Ուզում եմ լինել մեկը, ում մարդկանց մեծամասնությունը լավն է համարում, և հետո կտեսնեմ՝ արդյոք աստված հավանո՞ւմ է ինձ, թե՞ ոչ»։ Եթե չես հավատում Աստծու ասածին, գնա՛ և տե՛ս՝ արդյոք Աստծու խոսքե՞րն են ճշմարտությունը, թե՞ մարդու պատկերացումներն են ճշմարտությունը։ Սա է Աստծու խոսքերի և մարդու խոսքերի միջև եղած էական տարբերությունը։ Դա է ճշմարտության և հերետիկոսությունների ու մոլորությունների միջև եղած էական տարբերակումը։ Անկախ այն բանից, թե մարդու հերետիկոսություններն ու մոլորությունները որքան համապատասխան են թվում մարդկանց ճաշակին, դրանք երբեք չեն կարող դառնալ նրանց կյանքը։ Մինչդեռ, անկախ այն բանից, թե որքան անպաճույճ են թվում Աստծու խոսքերը, որքան հասարակ, որքան հակասող մարդկանց պատկերացումներին, դրանց էությունը ճշմարտությունն է, և եթե այն, ինչ մարդիկ անում և կյանքով արտահայտում են, Աստծու խոսքերի սկզբունքների համաձայն է, ի վերջո, մի օր նրանք կդառնան իսկական արարածներ, որոնք համապատասխանում են չափանիշին, և ի վիճակի կլինեն վախենալու Աստծուց և խուսափելու չարից։ Հակառակը, եթե մարդիկ չեն կիրառում Աստծու խոսքերի համաձայն և չեն գործում Աստծու պահանջների համաձայն, չեն կարող դառնալ չափանիշին համապատասխանող արարածներ։ Նրանց գործողությունները և նրանց բռնած ուղին արհամարհանքով կմերժվեն Աստծու կողմից։ Սա փաստ է։ Այս հաղորդակցությունից հետո Աստծու խոսքերի վերաբերյալ նոր հասկացողություն կամ պատկերացում ձեռք բերեցի՞ք։ Ի՞նչ են Աստծու խոսքերը։ Դրանք ճշմարտությունն են, ճանապարհը և կյանքը. դրանում ոչ մի կեղծիք չկա։ Միայն հակաքրիստոսները՝ նրանք, ովքեր ի բնե հակակրանք են տածում դրական բաների հանդեպ և ատում են դրանք, արհամարհանքով են վերաբերվում Աստծու խոսքերին, Աստծու խոսքերը չեն համարում ճշմարտությունը և հերքում են այն փաստը, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, ճանապարհը և կյանքը։ Նրանք երբեք չեն ընդունի Աստծու խոսքերը որպես իրենց կյանք։ Նրանք մարդկանց մի խումբ են, որին անհնար է փրկել։ Նման հաղորդակցությունից հետո ոմանք հասկանում են, որ այս դրսևորումները հավասարազոր են Աստծու խոսքերը կեղծելուն և կամայականորեն մեկնաբանելուն, ինչը հակաքրիստոսների դրսևորում է։ Կասեի՞ք, որ սա ներառում է նրանց, ովքեր կարգավորում են Աստծու խոսքերը։ (Այո։) Այդպե՞ս է։ Ի՞նչ է նշանակում կեղծել։ (Նշանակում է կամայականորեն ջնջել կամ ավելացնել ինչ-որ բան՝ փոխելով Աստծու խոսքերի բնօրինակ իմաստը։ Սա կեղծում է։ Եթե Նրա խոսքերը կարգավորվում են սկզբունքների համաձայն, ապա դա կեղծում չէ։) Ճիշտ է, դա այն է, ինչ պետք է հասկանաք։ Այս հասկացողությամբ որևէ մտահոգություն չեք ունենա Աստծու խոսքերը կարգավորելիս, այնպես չէ՞։ Այժմ կարո՞ղ եք պատշաճ կերպով ընկալել սկզբունքները։ Երբ քեզ խնդրում են կարգավորել, դա կեղծելու հրավեր չէ։ Կան նաև նրանք, ովքեր թարգմանչական աշխատանք են կատարում։ Այս մարդկանց խնդրում են ուղիղ թարգմանել Աստծու խոսքերը և Աստծու խոսքերի բնօրինակ իմաստն ու Աստծու սեփական խոսքերը թարգմանել մեկ այլ լեզվով, այլ ոչ թե մեկնաբանել Աստծու խոսքերը թարգմանելիս։ Դու որակավորված չես մեկնաբանելու համար և պետք է ուշադրություն դարձնես ու զգույշ լինես այս հարցում։ Սկզբունքները լավ ընկալելը, հասկանալը, թե ինչն է համարվում կեղծում և ինչը՝ ոչ. եթե լավ ընկալես այս սկզբունքները, դժվար կլինի նման սխալներ թույլ տալ։ Եթե չես հասկանում այս սկզբունքները և միշտ ուզում ես իմաստ ավելացնել կամ փոփոխել կարգավորելիս՝ միշտ զգալով, որ այն ձևը, որով Աստված ասում է սա, այնքան էլ իդեալական չէ, կամ այն ձևը, որով Նա ասում է դա, սխալ է թվում՝ մտածելով, որ այն պետք է որոշակի ձեւով ասվի, նման մտքերը քեզ հակված կդարձնեն կեղծելու սխալ թույլ տալուն։ Ինչ վերաբերում է թարգմանիչներին, որոնք ասում են. «Ես գիտեմ, թե Աստծու խոսքերի այս նախադասությունն ինչ է նշանակում, ուստի կթարգմանեմ այդ իմաստի հիման վրա։ Երբ այն թարգմանվի, մի՞թե ընթերցողը չի հասկանա այն, և վերջ։ Փնտրելու կամ աղոթքաընթերցելու կարիք չի լինի, նա ուղղակիորեն լուսավորություն և լույս կստանան»։ Մի՞թե սա սխալ չէ։ Սա խախտում է սկզբունքները։ Դա Աստծու խոսքերի կամայական մեկնաբանում է։ Ամփոփելով՝ Աստծու խոսքերին երբեք մի՛ վերաբերվիր այնպես, ինչպես կվերաբերվեիր մարդկային խոսքերին, ինչպես վեպին, հայտնի մարդու գրվածքներին կամ գիտական խոսույթի հետ կապված որևէ բանի։ Դրանք չաղավաղելուց կամ կամայականորեն չմեկնաբանելուց բացի, մարդ պետք է Աստծու խոսքերին մոտենա փնտրելու, ընդունելու և հնազանդվելու վերաբերմունքով, երբ ուտում և խմում ու աղոթքաընթերցում է դրանք։ Միայն այդ դեպքում մարդ կարող է տեսնել ճշմարտությունը, հասկանալ Աստծու մտադրությունները, Աստծու խոսքերում գտնել կիրառման ուղին և լուծել իր ապականված խառնվածքների հարցը և տարբեր դժվարությունները, որոնց բախվում է իր պարտավորությունը կատարելիս և կյանքում։ Այս արդյունքին հասնելն ապացուցում է, որ քո վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ ճիշտ է։ Մեր հաղորդակցությունն Աստծու խոսքերն արհամարհող հակաքրիստոսների առաջին դրսևորման՝ Աստծու խոսքերը կամայականորեն կեղծելու և մեկնաբանելու վերաբերյալ, ավարտվում է այս կետով։

Բ. Հակաքրիստոսներն ուրանում են Աստծու խոսքերը, երբ դրանք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին

Երկրորդ դրսևորումն այն է, որ հակաքրիստոսներն ուրանում են Աստծու խոսքերը, երբ դրանք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին։ Աստծու գործում սկզբից մինչև հիմա Աստված շատ խոսքեր է ասել։ Այս խոսքերի շրջանակը լայն է, և դրանց բովանդակությունը հարուստ է՝ ներառելով մարդկանց մտադրություններին և տեսակետներին, ինչպես նաև Աստծուն նրանց ծառայելուն վերաբերող կողմեր։ Իհարկե, էլ ավելի շատ բան վերաբերում է մարդկանց ապականված խառնվածքներին, և էլ ավելի մեծ մասը վերաբերում է Աստծու մտադրություններին և մարդկությունից Աստծու պահանջներին։ Այս խոսքերում Աստված որդեգրել է խոսելու բազմազան մեթոդներ։ Խոսելու այս տարբեր մեթոդներում խոսքի որոշ երանգներ սկզբում համեմատաբար մոտ են մարդկանց, ինչին հաջորդում են մարդկության դատաստանն ու մերկացումը, ինչպես նաև մարդկության նվաճումը, իսկ հետո աստիճանաբար մարդկանց ասվում են ճշմարտության տարբեր կողմերը։ Այս խոսքերի բովանդակությունը բազմակողմանի է, բայց որքան էլ ընդարձակ լինի, դա այն ամենն է, ինչի կարիքն ունի ապականված մարդկությունը։ Բացի ամենայուրահատուկ բովանդակության մի փոքր հատվածից, այս խոսքերի մեծ մասն ասվում է մարդկային լեզվի օրինաչափությունների համաձայն՝ այնպիսի երանգով, բառապաշարով և լեզվական տրամաբանությամբ, որոնք բոլոր մարդիկ կարող են ընդունել։ Կարճ ասած՝ լեզվի և խոսքի այս ձևերի ոճերն ու մեթոդները սովորական են և շատ հեշտ հասկանալի։ Քանի դեռ մարդն ունի բնականոն մտքեր և բնականոն միտք ու ողջամտություն, կարող է հասկանալ Աստծու այս խոսքերը։ Սրա իմաստն այն է, որ քանի դեռ մարդու մտքերը բնականոն են, այս խոսքերը կարդալուց հետո նա կարող է գտնել կիրառման ուղին, ճանաչել ինքն իրեն, հասկանալ Աստծու մտադրությունները և գտնել կիրառման սկզբունքները։ Քանի դեռ մարդ ունի սիրտ և բնականոն մտքեր, Աստծու այս խոսքերը կարող են մարդկանց օգնել և նրանց ուղղորդել կյանքի տարբեր դժվարությունների միջով, ինչպես նաև կարող են մարդկանց հնարավորություն տալ հասկանալու իրենց սեփական ապականված խառնվածքները։ Աստծու խոսքերի բովանդակության մեծ մասն այսպիսին է, բայց կա մի մաս, որն ասվում է աստվածայնության տեսանկյունից, Հոգու տեսանկյունից։ Բովանդակության այս մասը շատ յուրահատուկ է։ Ողջ մարդկության աչքում Նրա խոսքերի այս մասը շատ խորն է և դժվար հասկանալի։ Այն կարծես առեղծված լինի և նաև կարծես մարգարեություն լինի։ Խոսքի յուրաքանչյուր նախադասության, յուրաքանչյուր հատվածի և յուրաքանչյուր գլխի մեջ մարդկանց համար շատ դժվար է զանազանել Աստծու դրած իմաստը, դժվար է գտնել Աստծու խոսքերի համատեքստը և մարդու հանդեպ Աստծու պահանջները, ինչպես նաև ճշմարտության սկզբունքները, որոնք մարդիկ փնտրում են։ Ուստի Նրա խոսքերի ո՞ր մասն են դրանք։ Դրանք «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժինն են և դրա հավելվածները։ Նրա խոսքերի այս մասը մարդկանց համար շատ դժվար է հասկանալ։ Եկեք նախ մի կողմ դնենք այն հարցը, թե ինչու է Աստված ասում այս մասը, որը մարդկանց համար դժվար է հասկանալ, և փոխարենը խոսենք այն մասին, թե մեր հաղորդակցության թեմայի՝ «Հակաքրիստոսներն ուրանում են Աստծու խոսքերը, երբ դրանք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին» որ մասն է վերաբերում Իմ նշած հատվածին։ Ինչ վերաբերում է Աստծու ասած սովորական, հեշտ հասկանալի և բարդ, բայց պարզ արտահայտված խոսքերի մեծ մասին, ինչպես նաև մարդուն ուղղված Աստծու նախազգուշացումներին ու հիշեցումներին, մարդուն ուղղված հորդորներին ու մխիթարության խոսքերին, մարդուն ուղղված մերկացման ու դատաստանի խոսքերին և մարդուն ուղղված ապահովման ու ուղղորդման խոսքերին, ապա նրանց համար, ովքեր ամենևին չեն ձգտում ճշմարտությանը, ովքեր աստվածացրել են «Աստված» բառը և գերադասում են հավատալ մշուշոտ աստծու, նրանք կարծում են, թե այս խոսքերն Աստծու խոսքերի նման չեն։ Դրանք համարում են չափազանց սովորական, չափազանց պարզ՝ ուղղակի հասարակ խոսակցություն։ Նրանք կարծում են, որ յուրաքանչյուր գլուխ չափազանց երկար է։ Չեն ուզում կարդալ այս խոսքերը։ Կարծում են, որ խոսքերը զուրկ են խորությունից և խորհուրդից, և հետևաբար, արժանի չեն ընթերցման։ Ուստի այս խոսքերը, նրանց կարծիքով, Աստծու խոսքերը չեն։ Նրանք ասում են սա, որովհետև այս խոսքերի բովանդակությունը, ձևն ու ոճը չեն համապատասխանում իրենց ճաշակին։ Ուստի ի՞նչ է նրանց ճաշակը։ Նրանք ուզում են կարդալ խորը տեքստեր, խոսքեր, որոնք ինչպես էլ մարդիկ կարդան, մնում են անհասկանալի, ինչպես երկնքից եկած անվերծանելի գիրք։ Նրանք ուզում են կարդալ դրանք։ Հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու կողմից ապահովված այն խոսքերը, որոնք ասվում են մարդկային ճաշակին համապատասխանող ձևով, երանգով և ոճով։ Նրանք լի են այս խոսքերի հանդեպ պատկերացումներով, արհամարհանքով և ծաղրով։ Հետևաբար, այս մարդիկ չեն կարդում, չեն նայում կամ չեն լսում այս սովորական, հեշտ հասկանալի խոսքերը, որոնք կարող են մարդկանց կյանք ապահովել։ Իրենց սրտերում թշնամաբար են տրամադրված, վանվում են և հրաժարվում են ընդունել այս խոսքերը։ Ինչո՞ւ են կարող հրաժարվել, վանվել և թշնամաբար տրամադրվել այս խոսքերի հանդեպ։ Մի պատճառ հաստատ է. նրանք հավատում են, որ այս խոսքերն ասվում են մարմնացած Աստծու տեսանկյունից, ուստի այս խոսքերը համարում են մարդկային խոսքեր։ Ի՞նչ է մարդկային խոսքերի հասկացությունը։ Հակաքրիստոսների տեսանկյունից միայն Աստծու խոսքերը, միայն երկնային գրություններն են արժանի իրենց ընթերցմանը։ Միայն խորը, անըմբռնելի և առեղծվածային խոսքերն են արժանի, որ իրենք կարդան դրանք։ Այս սովորական և հեշտ հասկանալի մարդկային տեքստերն արժանի չեն, որ իրենք կարդան դրանք, չեն կարող գրավել նրանց «խորաթափանց» աչքը, և նրանք արհամարհում են դրանք։ Նրանք ամենևին չեն կարդում այս խոսքերը, էլ չասած՝ դրանցում եղած ճշմարտությունն ընդունելու մասին։

Նայե՛ք շուրջբոլորը և տեսե՛ք՝ ով չի կարդում Աստծու խոսքերը, ով է ոտքի կանգնում և հեռանում, երբ ինչ-որ մեկը հաղորդակցվում է Աստծու խոսքերի շուրջ, ով է Աստծու խոսքերի ընթերցումը կամ ճշմարտության շուրջ հաղորդակցությունը լսելիս հորանջում, ձգվում, անհանգիստ շարժումներ անում, անհամբերություն ցուցաբերում և հեռանալու պատրվակներ փնտրում կամ ընդհատումներ անում՝ թեման փոխելով մեկ այլ բանի շուրջ։ Նման մարդիկ վտանգի մեջ են։ Կարող ես խոսել աստվածաբանության, ցանկացած մոլորության կամ մարդկային ցանկացած տեսակետի մասին, և նրանք մինչև վերջ կնստեն ու կլսեն։ Բայց այն պահին, երբ սկսում ես քարոզել, աղոթքաընթերցել կամ հաղորդակցվել Աստծու խոսքերի շուրջ կամ մեծարել Աստծու խոսքերը, նրանք անմիջապես փոխվում են՝ դրսևորելով ոչ բնականոն կեցվածք՝ դիվային կեցվածք։ Երբ լսում են Աստծու խոսքերի ընթերցումը, դառնում են անհանգիստ ու նյարդայնացած, իսկ այն պահին, երբ լսում են, որ ինչ-որ մեկը հաղորդակցվում է ճշմարտության շուրջ, դառնում են առճակատվող, վեր են կենում և հեռանում։ Ի՞նչ է սրա բնությունը։ Ի՞նչ խառնվածք է սա։ Այսպիսին են հակաքրիստոսները։ Ոմանք գուցե ասեն. «Ինչպե՞ս կարող ես նրանց որակել որպես հակաքրիստոսներ։ Գուցե նրանք նոր հավատացյալներ են, որոնց մոտ դեռ հետաքրքրություն չի առաջացել Աստծու խոսքերի հանդեպ կամ չեն ճաշակել Աստծու խոսքերի քաղցրությունը։ Մի՞թե Դու հավանական, չես համարում, որ նոր հավատացյալները գուցե փոքր հասակ ունենան»։ Եթե նրանք փոքր հասակ ունեցող նոր հավատացյալներ են և հետաքրքրված չեն Աստծու խոսքերով, ապա ինչո՞ւ հակակրանք չեն տածում, երբ խոսում ես այլ բաների մասին։ Եթե քննարկում ես մեծ արհավիրքները, մարդկության ապագան, առեղծվածներ կամ Հայտնության գիրքը, տե՛ս՝ արդյոք կարո՞ղ են հանգիստ նստել։ Այդ ժամանակ իրենց այլ կերպ են պահում։ Հակաքրիստոսների բնական էության տեսանկյունից՝ նրանք թշնամաբար են տրամադրված ճշմարտության հանդեպ։ Ինչպե՞ս է դրսևորվում ճշմարտության հանդեպ թշնամության այս բնական էությունը։ Այնպես, որ Աստծու խոսքերը լսելիս նրանք հակակրանք, քնկոտություն են զգում և դրսևորում են արհամարհանքի, անհամբերության ու դժկամորեն լսելու տարբեր արտահայտություններ։ Այսպիսով դրսևորվում է նրանց դիվային կեցվածքը։ Արտաքուստ նրանք կատարում են իրենց պարտավորությունը և իրենց համարում են Աստծու հետևորդներ։ Ուստի ինչո՞ւ են դառնում անկառավարելի, երբ հաղորդակցվում է ճշմարտությունը, երբ հաղորդակցվում են Աստծու խոսքերը։ Ինչո՞ւ այդ ժամանակ չեն կարողանում հանգիստ նստել։ Կարծես Աստծու խոսքերը սուր են կրում։ Արդյոք Աստծու խոսքերը խոցեցի՞ն նրանց։ Արդյոք Աստծու խոսքերը դատապարտեցի՞ն նրանց։ Ոչ։ Այս խոսքերի մեծ մասն ապահովման խոսքեր են, և դրանք լսելիս մարդիկ ի վիճակի են արթնանալու, ապրելու ճանապարհ գտնելու, վերակենդանանալու և մարդկային նմանությամբ ապրելու։ Ուստի ինչո՞ւ են ոմանք ոչ բնականոն կերպով արձագանքում այս խոսքերը լսելիս։ Այդ դևերն են, որոնք բացահայտում են իրենց իրական դեմքը։ Նրանք հակակրանք չեն զգում, երբ խոսում ես աստվածաբանության, հերետիկոսությունների, մոլորությունների կամ Հայտնության գրքի մասին։ Նույնիսկ եթե խոսես զիջող լինելու, մարդկանց հաճեցնող լինելու մասին կամ հերոսական պատմություններ պատմես, նրանք հակակրանք չեն զգում։ Բայց այն պահին, երբ լսում են Աստծու խոսքերի ընթերցումը, հակակրանք են զգում, ոտքի են կանգնում և ուզում են հեռանալ։ Եթե նրանց հորդորում ես պատշաճ կերպով լսել, նրանք դառնում են առճակատվող, և նրանց աչքերը բարկությունից բոցավառվում են։ Ինչո՞ւ նման մարդիկ չեն լսում Աստծու խոսքերը։ Նրանք չեն կարողանում հանգիստ նստել, երբ լսում են Աստծու խոսքերը. ի՞նչ է կատարվում այստեղ։ Սա ապացուցում է, որ նրանց ներսի հոգին ոչ բնականոն է, դա մի հոգի է, որը հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ և հակամարտում է Աստծու հետ։ Հենց որ լսում են Աստծու խոսքերը, ներքուստ նյարդայնանում են, և նրանց ներսի դևն արթնանում է՝ նրանց անկարող դարձնելով հանգիստ նստել։ Սա է հակաքրիստոսի էությունը։ Ուստի արտաքուստ հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու այն խոսքերը, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին։ Բայց իրականում ինչի՞ն է վերաբերում այս «իրենց պատկերացումներին չհամապատասխանելը»։ Դա հստակ ցույց է տալիս, որ նրանք դատապարտում են այս խոսքերը, չեն ընդունում, որ դրանք գալիս են Աստծուց, և չեն ընդունում դրանք որպես ճշմարտությունը կամ որպես կյանքի ճանապարհ, որը փրկում է մարդկանց։ Իրենց պատկերացումներին չհամապատասխանելը լոկ պատրվակ է, մակերեսային երևույթ։ Ի՞նչ է նշանակում չհամապատասխանել իրենց պատկերացումներին։ Մի՞թե յուրաքանչյուր մարդ ոչ մի պատկերացում չունի՞ Աստծու ասած այս բոլոր խոսքերի վերաբերյալ։ Արդյոք բոլորը կարո՞ղ են ընդունել դրանք որպես Աստծու խոսքեր, որպես ճշմարտություն։ Ոչ։ Յուրաքանչյուր մարդ, այս կամ այն չափով, որոշակի մակարդակում ունի ինչ-որ մտքեր, պատկերացումներ կամ տեսակետներ, որոնք հակասում կամ հակադրվում են Աստծու խոսքերին։ Սակայն մարդկանց մեծամասնությունն ունի բնականոն ռացիոնալություն, և այս ռացիոնալությունը կարող է նրանց օգնել հաղթահարել այն վերաբերմունքը, որն ի հայտ է գալիս, երբ նրանք բախվում են Աստծու այն խոսքերին, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին։ Նրանց ռացիոնալությունն ասում է նրանց. «Նույնիսկ եթե դա չի համապատասխանում իմ պատկերացումներին, սրանք միևնույն է Աստծու խոսքերն են։ Նույնիսկ եթե դա չի համապատասխանում իմ պատկերացումներին, ես դժկամությամբ եմ լսում, զգում եմ, որ դա սխալ է, և զգում եմ, որ հակասում է իմ մտքերին, այս խոսքերը միևնույն է ճշմարտությունն են։ Ես կամաց-կամաց կընդունեմ դրանք, և մի օր, երբ ճանաչեմ այս ամենը, բաց կթողնեմ իմ պատկերացումները»։ Նրանց ռացիոնալությունն ասում է նրանց, որ նախ մի կողմ դնեն սեփական պատկերացումները։ Նրանց պատկերացումները ճշմարտությունը չեն և չեն կարող փոխարինել Աստծու խոսքերին։ Նրանց ռացիոնալությունն ասում է, որ ընդունեն Աստծու խոսքերը հնազանդության և ազնվության վերաբերմունքով՝ իրենց սեփական պատկերացումներով ու տեսակետներով Աստծու խոսքերին դիմակայելու փոխարեն։ Այսպիսով, երբ լսում են Աստծու խոսքերը, կարող են ընդունել իրենց պատկերացումներին համապատասխանողները և նստել՝ հանգիստ լսելու։ Իսկ այն խոսքերի համար, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին, նրանք նույնպես լուծումներ են փնտրում՝ ձգտելով մի կողմ դնել սեփական պատկերացումները և համատեղելի դառնալ Աստծու հետ։ Սա ռացիոնալ մարդկանց մեծամասնության բնականոն վարքագիծն է։ Սակայն հակաքրիստոսների նշած «իրենց պատկերացումներին չհամապատասխանելը» նույնը չէ, ինչ սովորական մարդկանց դեպքում։ Հակաքրիստոսների դեպքում այն լուրջ խնդիրներ ունի։ Դա մի բան է, որը լիովին հակառակ է Աստծու գործողություններին, խոսքերին, էությանը և բնույթին, մի բան, որը Սատանայի բնույթի էությունից է։ Նրանց դեպքում դա Աստծու խոսքերի դատապարտում, հայհոյանք և ծաղր է։ Նրանք հավատում են, որ Աստծու ասած այս սովորական և հեշտ հասկանալի մարդկային լեզուն ճշմարտությունը չէ և չի կարող հասնել մարդկանց փրկելու արդյունքին։ Սա է ճշգրիտ իմաստը, թե հակաքրիստոսներն ինչ նկատի ունեն «իրենց պատկերացումներին չհամապատասխանել» ասելով։ Ուստի ի՞նչ է դրա էությունը։ Իրականում դա Աստծու դատապարտումը, ժխտումը և հայհոյումն է։

Հակաքրիստոսները հավատում են, որ երբ Աստված հանդես է գալիս մարդկության տեսանկյունից, երրորդ կողմի տեսանկյունից՝ օգտագործելով մարդկային լեզվի օրինաչափություններ, կառուցվածք և արտահայտչաձեւ մարդկանց հետ խոսելու համար, այս խոսքերը բավարար չափով խորը չեն, որակավորված չեն որպես Աստծու խոսքեր սահմանվելու համար, ուստի գերադասում են մեռնել, քան ընդունել դրանք։ Ոմանք ասում են. «Դու ասում ես, որ նրանք չեն ընդունում, բայց նրանք նաև ուտում և խմում են Աստծու խոսքերը, երբեմն հոգևոր նվիրաբերում են անում, և երբեմն, երբ հաղորդակցվում են մեզ հետ, նույնիսկ մեջբերում են Աստծու խոսքերը։ Ինչպե՞ս կբացատրեիր դա»։ Դա այլ հարց է։ Դա պարզապես մակերեսն է, բայց ըստ էության, հակաքրիստոսներն Աստծու խոսքերն այսպես են սահմանում. «Մարմնացած մարդու որդու ասած խոսքերը հավասարազոր չեն ճշմարտությանը, առավել ևս՝ աստծու խոսքերին, ուստի ինձ պետք չէ ընդունել, ուտել, խմել կամ հնազանդվել դրանց»։ Սակայն, ինչ վերաբերում է այն մասին, որն արտահայտվում է այն մսեղիի կողմից, որում Աստված մարմնացած է Հոգու տեսանկյունից՝ աստվածայնության տեսանկյունից՝ «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին», սա մի բան է, որը հակաքրիստոսները կարող են տեսնել, բայց չեն կարող հասնել դրան։ Դա Աստծու խոսքերի մի մասն է, որով նրանք շատ խանդավառված են։ Ինչի՞ն է վերաբերում այս խանդավառությունը։ Դա վերաբերում է նրան, որ հակաքրիստոսների բերանի ջուրը գնում է այս խոսքերից՝ մտածելով. «Քո խոսքի հենց այս մասի պատճառով է, որ դու՝ մի աննշան, ոչնչով աչքի չընկնող մարդ, մեկը, ով ոչինչ է մեր աչքերում, դարձել ես աստված։ Դա այնքան անարդար է, արդարադատություն չկա»։ Սակայն կա մի կողմ, որը նրանք համարում են «տոնելու արժանի»։ Աստծու խոսքերի հենց այս մասի արտահայտման շնորհիվ է, որ երկնքի Աստծով հիանալու և Նրան մեծարելու նրանց ցանկությունն ու փառասիրական ձգտումը բավարարվում են։ Այն նոր հորիզոն է բացում նրանց համար, և նրանք ասում են. «Հրաշալի՜ է, աստված հիրավի աստված է։ Այս աստված երրորդ երկնքից է, բոլորից ամենամեծը։ Իսկապես որ նա արժանի է աստված լինելու։ Նման խոսքեր ասելը հասարակ բան չէ։ Ոչ մի նախադասություն չի կարող հասկացվել մարդկանց կողմից, այս խոսքերը չափազանց խորն են, նույնիսկ ավելի խորը, քան մարգարեների մարգարեությունները»։ Ամեն անգամ, երբ հակաքրիստոսները կարդում են այս խոսքերը, նրանց սրտերը լցվում են նախանձով ու խանդով, լցվում են երկնքի Աստծու հանդեպ հիացմունքով։ Ամեն անգամ այս խոսքերը կարդալիս զգում են, որ իրենք են Աստծուն ամենաշատը սիրողները։ Ամեն անգամ այս խոսքերը կարդալիս զգում են, որ իրենք ամենամոտն են Աստծուն։ Այս խոսքերն առավելագույն չափով բավարարում են Աստծու հանդեպ նրանց հետաքրքրասիրությունը։ Թեև Աստծու խոսքի այս մասում նրանք ամենևին չեն կարողանում հասկանալ, թե որոնք են Աստծու մտադրությունները, Աստծու ասած յուրաքանչյուր նախադասության համատեքստը, թե որն է ակնկալվող վերջնական արդյունքը կամ տողատակերում արտահայտված իմաստը, միևնույն է, մեծ ակնկալիքով սպասում են Նրա խոսքերի այս մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև այս մասը դժվար է հասկանալ, չունի մարդկայնության այն զգացումը, որը երևում է մարմնացած Աստծու մեջ, չի ասվում մարդկության տեսանկյունից կամ երրորդ կողմի տեսանկյունից։ Այս մասում նրանք տեսնում են Աստծու մեծությունը, Նրա անըմբռնելիությունը և նաև Նրան ընկալում են որպես մի բան, որը կարող են տեսնել, բայց չեն կարող հասնել։ Որքան շատ է այդպես, այնքան շատ են հավատում, որ երկնքի Աստվածը գոյություն ունի, և որ երկրի վրայի Աստվածը չափազանց աննշան է, որ Նրան դժվար է հավատալ, և արժանի չէ հավատքի։ Չափազանցություն չի լինի ասել, որ ոմանք ընդունել են վերջին օրերին Աստծու գործը ՝ Նրա խոսքերի այս մասի պատճառով։ Ոմանք եկել են վերջին օրերի Աստծու գործին հատկապես այս խոսքերի համար, իսկ ոմանք այստեղ են՝ պարզապես սպասելով Նրա խոսքերի այս մասի իրականացմանը։ Ավելին, այս խոսքերի միջոցով ոմանք հաստատել են երկնքի Աստծու գոյությունը և այդպիսով էլ ավելի են արհամարհում երկրի վրայի Աստծու խոնարհությունն ու աննշանությունը։ Որքան շատ են կարդում Նրա խոսքերի այս մասը, այնքան ավելի են զգում, որ երկրի վրայի Աստվածը՝ մարմնացած Աստվածը, չափազանց մակերեսային է խոսում։ Ասում են. «Քո այս խոսքերը չափազանց հեշտ են հասկանալու համար։ Ինչո՞ւ չես ասում մի բան, որը չենք կարող հասկանալ։ Ինչո՞ւ չես խոսում որոշ խորհուրդների մասին։ Ինչո՞ւ չես խոսում երրորդ երկնքի լեզվով։ Ինչո՞ւ չես խոսում աստվածային լեզվով։ Թույլ տուր մեզ ընդլայնել մեր հորիզոնները և զարգացնել մեր մտքերը։ Եթե դու այդպես խոսեիր ու գործեիր, մի՞թե մեր հավատքն ավելի մեծ չէր լինի։ Մի՞թե չէինք դադարի քեզ դիմակայել։ Եթե դու այդ կերպ խոսեիր և առաջնորդեիր մեզ, մի՞թե քո կարգավիճակն ավելի բարձր չէր լինի։ Ինչպե՞ս կարող էինք այդ ժամանակ արհամարհել քեզ»։ Մի՞թե սա փոքր-ինչ անխոհեմ չէ։ Սա միանգամայն իռացիոնալ է։ Արդյոք այն մարդիկ, որոնք անընկալունակ են ողջամտության հանդեպ, ունե՞ն բնականոն մարդկայնություն, ունե՞ն արդյոք բնականոն մարդկայնության մտածողությունը։ (Ոչ։) Ուստի արդյոք այս տեսակ հակաքրիստոսները՝ մարդկանց այս խումբը, որն այսպես է արձագանքում Աստծու խոսքերին, ունի՞ բնականոն ռացիոնալություն։ (Ոչ։) Երբեմն, երբ հանդիպում եմ զրուցող մարդկանց, միանում եմ նրանց հետ խոսելու համար։ Բայց ի զարմանս Ինձ՝ նրանք քննարկում են այնպիսի վեհ թեմաներ, որ Ես չեմ կարողանում միջամտել կամ միանալ խոսակցությանը։ Ասում են. «Ակնհայտ է, որ դու հարմար չես սրա համար։ Դու չես կարող խոսել երրորդ երկնքի լեզվով։ Մենք խոսում ենք երրորդ երկնքի լեզվով, որը սովորական մարդիկ չեն կարող հասկանալ։ Ուրեմն ի՞նչ, եթե նույնիսկ աստված ես։ Միևնույն է՝ դու չես կարող հասկանալ, ուստի ստիպված չենք քեզ թույլ տալ միանալ»։ Ասե՛ք Ինձ, Ես ի՞նչ պետք է անեմ նման իրավիճակներում։ Մարդիկ պետք է սովորեն խելամիտ լինել։ Երբ Ես տեսնում եմ, որ նրանք խոսում են երրորդ երկնքի այդպիսի բարձրագոչ ու հզոր լեզվով, և Ես չեմ կարող հասնել այդ մակարդակին, ապա ուղղակի պետք է հեռանամ, քան Ինքս Ինձ ծաղրի առարկա դարձնեմ։ Որոշ հակաքրիստոսներ բացահայտորեն քարոզում են այս հերետիկոսությունները, մոլորությունները և դատարկաբանող անիրագործելի խոսքերը, որոնք ակնհայտորեն ծագում են Սատանայից՝ հրեշտակապետից։ Նրանց ասած խոսքերը հնչում են բարդ և բարձր մակարդակի՝ անհասանելի բնականոն մարդկանց մեծամասնության համար։ Ի՞նչ է նշանակում անհասանելի լինել։ Նշանակում է՝ հենց որ լսում ես դա, ճանաչում ես որպես դիվային խոսքեր և որ պետք է մերժես դրանք։

Ի՞նչ է հակաքրիստոսների կողմից Աստծու այն խոսքերն ուրանալու էությունը, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին։ Հստակ տեսե՞լ եք դա։ Նրանք նույնիսկ իրականում չեն կարդում Աստծու այս խոսքերը։ Սկզբում, հետաքրքրասիրությունից դրդված, մակերեսորեն աչքի են անցկացնում Աստծու խոսքերը։ Արագ նայելուց հետո մտածում են. «Այս խոսքերի մեծ մասն արժանի չէ ընթերցման, չկա ոչ մի գործնական, արժեքավոր կամ էական բան, ոչ մի բան, որն արժանի լինի խորն ուսումնասիրության»։ Շարունակելով կարդալ՝ հասնում են «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժնին։ Զգում են, որ այս մասն ունի աստվածային լեզվի երանգ, վեհություն և խորություն, արժանի է մարդկային հետազոտման և ուսումնասիրության. սա համապատասխանում է իրենց ճաշակին։ Ինչի՞ն են սպասում հիմա։ «Ո՞վ կարող է բացատրել այս մասը։ Որոշակիորեն ի՞նչ է աստծու մտադրությունը։ Ի՞նչ է նշանակում աստծու խոսքերի յուրաքանչյուր հատվածը, և ինչպե՞ս է այն իրականանալու»։ Հակաքրիստոսներն ամենաշատը սա են ուզում պարզել, բայց ինքնուրույն չեն կարողանում հասկանալ դա։ Ի՞նչ եք կարծում, արդյոք պե՞տք է նրանց ասվի։ (Կարիք չկա։) Ինչո՞ւ ոչ։ Մի՞թե դևերն արժանի են լսելու Աստծու խոսքերը։ Մի՞թե նրանք արժանի են իմանալու Աստծու խորհուրդները։ (Ոչ։) Աստծու խորհուրդները բաց են նրանց համար, ովքեր հավատում, հետևում և հնազանդվում են Նրան, և թաքնված են դևերից ու Սատանաներից։ Նրանք անարժան են։ Հետևաբար, եթե մի օր Աստված որոշի բացահայտել Իր խոսքերի այս մասի խորհուրդներն ու էությունը, ինչպես նաև այս խոսքերի արմատներն ու համատեքստը, դա կբացահայտվի Աստծու ընտրյալ մարդկանց՝ նրանց թույլ տալով իմանալ, բայց ոչ երբեք Սատանաներին կամ դևերին։ Եթե ճշմարտությանը ձգտողներ եք և բավականաչափ բախտավոր կլինեք մինչև վերջ մնալու համար, հնարավորություն կունենաք հասկանալու Նրա խոսքերի այս մասի բովանդակությունը։ Աստծու խոսքերում և նաև Նրա գործում շատ խորհուրդներ կան։ Օրինակ՝ Աստծու ներկայիս մարմնացումը. թեև Աստվածաշնչում և նախկին կանխատեսումներում կան դրան վերաբերող որոշ ոչ այնքան ակնհայտ մարգարեություններ՝ քիչ թե շատ արտահայտված տարբեր աստիճաններով, բայց այս բոլոր մարգարեությունները բավականին գաղտնագրված են։ Աստծու ներկայիս մարմնացումն ամբողջ մարդկության մեջ և ողջ վեցհազարամյա տնօրինման ծրագրի ընթացքում մեծագույն առեղծվածն է և ամենագաղտնի հարցը։ Մարդիկ չգիտեն, հրեշտակները չգիտեն, Աստծու բոլոր արարածները չգիտեն։ Նույնիսկ ամենաունակ Սատանան չգիտի այս հարցի մասին։ Ինչո՞ւ չգիտի։ Եթե Աստված ուզենար ասել դրան, մի՞թե չափազանց հեշտ չէր լինի, որ նա իմանար։ Ուստի ինչո՞ւ չգիտի։ Մի բան հաստատ է՝ Աստված չի ուզում, որ դա իմանա։ Նույնիսկ եթե կան շատ նշաններ, շատ մարգարեություններ և շատ փաստեր, որոնք մատնանշում են այս իրադարձությունը՝ ցույց տալով և կանխագուշակելով դրա տեղի ունենալը, քանի դեռ Աստված չի ցանկանում, որ Սատանան իմանա, երբեք չի իմանա։ Սա փաստ է։ Աստված ուղիղ կասի դրան, երբ Ինքն ուզենա, որ դա իմանա։ Եթե Աստված չասի դրան և չխոսի դրա մասին, նույնիսկ եթե այս փաստերն ու մարգարեական բաներն ի հայտ գան, Աստված կարող է կուրացնել դրան, և դա ի վիճակի չի լինի իմանալու այն։ Արդյոք Սատանայի ունակությունը մե՞ծ է։ Այս տեսանկյունից նայելով՝ ոչ։ Երբ խոսքը վերաբերում է այնպիսի նշանակալի գործողության, ինչպիսին Աստծու մարմնացումն է, լինի դա մարդկային աշխարհում, նյութական աշխարհում, թե հոգևոր ոլորտում, մի՞թե դրա որոշ նշաններ չէին լինի։ Եթե այս բոլոր նշանները դիտարկվեին միասին, հեշտ կլիներ տեսնել այս գործողությունը, որն Աստված մտադիր էր իրականացնել։ Ուստի ինչո՞ւ Սատանան չգիտի դրա մասին։ Ինչո՞ւ մեծ կարմիր վիշապի երկրում Աստծու այսքան տարիների գործից հետո այն չի հասկանում այս գործողության կարևորությունը, որն Աստված իրականացրել է։ Այն ժամանակ, երբ այն գիտակցում է, այս գործողությունն արդեն իրագործվել է, Սատանան չի կարող միջամտել դրան, և այս գործողության արդյունքներն ու պտուղներն արդեն սահմանվել են։ Այդ ժամանակ մի՞թե փոքր-ինչ չափազանց ուշ չէ, որ Սատանան բացահայտի ճշմարտությունը։ Մի՞թե սա չի իրագործում այն ասույթը, թե՝ «Սատանան միշտ պարտված թշնամի կլինի Աստծու ձեռքերում»։ Ճիշտ այդպես է։ Հակաքրիստոսները սխալմամբ հավատում են, որ քանի դեռ Աստծու խոսքերը չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին կամ ճաշակին, իրենք կարող են ուրանալ դրանք, և ապա Աստված դադարում է Աստված լինելուց։ Նրանք կարծում են, թե Աստծու մարմնացումը չի կարող հասնել որևէ նշանակալի բանի, ոչ էլ կարող է փաստ դառնալ։ Մի՞թե սա ծանր սխալ չէ։ Նրանք սխալ են հաշվարկել և ընկել են իրենց իսկ ծուղակը։ Ինչո՞ւ են ընկել իրենց իսկ ծուղակը։ Մարդկանց փրկելու համար Աստծու խոսելու և գործելու ձեւը ճիշտ այս աննկատ խոսքերի օգտագործումն է, որոնք չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին կամ վեհ չեն թվում։ Ճիշտ այս համեստ խոսքերի ենթադրյալ բովանդակությունն է, որը պարունակում է Աստծու մտադրությունները, ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Այս խոսքերը բավարար են այս ապականված մարդկությանը փրկելու և Աստծու տնօրինման ծրագիրն իրագործելու համար։ Մինչդեռ նրանք, ովքեր դատապարտում են այս սովորական խոսքերը, դուրս կթողնվեն, կդատապարտվեն և ի վերջո կպատժվեն։ Նրանք սխալմամբ մտածում են. «Ես չեմ ընդունի քո այս խոսքերը, ես չեմ գնահատում դրանք։ Քո խոսքերը չեն համապատասխանում իմ պատկերացումներին, դրանք չեն համընկնում իմ պատկերացումների, տեսակետների կամ մտածելակերպի հետ, ուստի ես կարող եմ մերժել դրանք, կարող եմ դիմակայել ու դատապարտել դրանք, և ապա դու ոչնչի չես հասնի»։ Նրանք սխալ են։ Հակաքրիստոսների կողմից Աստծու այս խոսքերը չընդունելը նրանց՝ իրենց իսկ ծուղակն ընկնելն է։ Աստված երբեք մտադիր չի եղել, որ նրանք ընդունեն, և ինչո՞ւ է այդպես։ Որովհետև նրանք Սատանայից և դևերից են։ Աստված երբեք չի ծրագրել փրկել կամ փոխել նրանց։ Սա փաստ է։ Ուստի ի՞նչ է վերջնական փաստը։ Հակաքրիստոսները, ուրանալով, դատապարտելով և մերժելով Աստծու խոսքերը, դատապարտվում և արհամարհանքով մերժվում են Աստծու կողմից։ Ի՞նչ պետք է հասկանաք սրանից։ Աստծու խոսքերի՝ մարդկային պատկերացումներին և երևակայություններին չհամապատասխանելը պատճառ չէ, որ դու չընդունես դրանք։ Աստծու խոսքերում քո պատկերացումներին չհամապատասխանող մասերի առկայությունը չի նշանակում, որ դրանք ճշմարտությունը չեն, և դա պատճառ չէ, որ դու ժխտես դրանք։ Ընդհակառակը, որքան Աստծու խոսքերը չեն համապատասխանում քո պատկերացումներին, այնքան շատ պետք է մի կողմ դնես քո պատկերացումները՝ ճշմարտությունը փնտրելու համար։ Որքան շատ Աստծու խոսքերը չեն համապատասխանում քո պատկերացումներին, այնքան շատ են դրանք ներկայացնում այն, ինչ դու չունես, ինչը քեզ պակասում է, ինչը պետք է լրացնես, և հատկապես այն, ինչ պետք է փնտրես՝ փոխվելու և դրա մեջ մտնելու համար։ Սա է այն, ինչ պետք է հասկանաք։

Հակաքրիստոսներն իրենց համարում են վեհ, մեծ և ազնվաբարո։ Եթե նրանք պետք է կարդան Աստծու խոսքերը, ապա պետք է ընտրեն աստվածային արտահայտությունները, երրորդ երկնքից Աստծու ասած խոսքերը կամ կարդան Աստծու որոշ խորը խոսքեր, որոնք հասարակ ու սովորական մարդկանց համար դժվար է հասկանալ և հիմնովին ընկալել։ Նրանց փափագածն Աստծու խոսքերում ճշմարտությունը կամ կիրառման ուղի չէ, այլ իրենց հետաքրքրասիրությունը, իրենց դատարկ մտքերը և իրենց փառասիրական ձգտումներն ու ցանկությունները բավարարելը։ Ուստի եթե տեսնում ես, որ քո շրջապատում ոմանք անտեսում են Աստծու խոսքերի ավելի սովորական և հեշտ հասկանալի մասերը, մարդկության տեսանկյունից ասված Աստծու խոսքերը կամ նույնիսկ չեն երգում դրանք, երբ դրանցով երաժշտություն է գրված, և փոխարենն ընտրողաբար են նայում, լսում կամ կարդում Աստծու խոսքերը, նման մարդիկ խնդիր ունեն։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչպիսի՞ խնդիր։ Արդյոք դա խնդիր է նրանց մտածողությա՞ն հետ, թե՞ հոգեբանական խնդիր է»։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Նման մարդիկ խնդիր ունեն իրենց խառնվածքի հետ։ Նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ Աստծու խոսքերով օրհներգեր երգելիս չեն երգում առօրյա կյանքի ճշմարտություններին վերաբերողները, որ նրանք չեն հոժարում երգել ինքնաճանաչողության մասին օրհներգեր, այնպիսիք, որոնք մերկացնում են մարդկանց ապականված խառնվածքները, կրոնական պատկերացումները և Աստծուն հավատալու սխալ տեսակետները, ինչպես նաև նրանք, որոնցում Աստված մարդկանցից պահանջում է ազնիվ լինել։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է Աստծու մարմնացման խոսքերին ու բովանդակությանը, այն օրհներգերին, որոնք վկայում են Աստծու խոնարհության և թաքնվածության մասին, որոնք փառաբանում և վկայում են մարմնացած Աստծուն, նրանք դրանցից ոչ մի բառ չեն երգում և հակակրանք են զգում հենց որ մեկ ուրիշն սկսում է երգել դրանք։ Բայց երբ երգում են երկնքի Աստծուն, Աստծու Հոգուն վկայելու և փառաբանելու մասին, Աստծու արդար բնույթին, վերանցությանը, գործերին, կառավարչական հրամանագրերին և ցասմանը վկայելու մասին, երգում են մեծ խանդավառությամբ և նույնիսկ աննկարագրելի արտահայտություն են դրսևորում։ Նման օրհներգեր երգելիս դառնում են տարօրինակ։ Նրանց դիմագծերը աղավաղվում են, և ի հայտ է գալիս նրանց չար կեցվածքը։ Աստծու արդար և մեծափառ բնույթի մասին երգելիս նրանք հարվածում են սեղանին և ոտքերը խփում գետնին՝ հասնելով մոլեգնության աստիճանի։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու ցասման սանձազերծմանը և ողջ մարդկության վրա մեծ աղետներ բերելուն, նրանք երգում են ատամները սեղմած, կարմրած են և ուռած դեմքերով։ Մի՞թե նման մարդկանց հոգու հետ կապված խնդիր չկա։ Օրինակ՝ Աստված ասում է. «Երբ Ես սաստիկ ցասում թափեմ, յուրաքանչյուր երկիր կցնցվի»։ Այս խոսքը մեղեդու վերածելուց հետո այն առաջին դեմքից փոխվում է և դառնում. «Երբ Աստված սաստիկ ցասում թափի, յուրաքանչյուր երկիր կցնցվի»՝ երրորդ դեմքով։ Բնականոն մարդկանց մտածելակերպն այն է, որ սրանք համարում են Աստծու խոսքերը, հասկանում են Աստծու բնույթը՝ երգելով Նրա խոսքերը, և երրորդ կողմի՝ մարդկային տեսանկյունից հասկանում են Աստծու բնույթը և Աստծու խոսքի մտածելակերպն ու համատեքստը։ Սա բնականոն մարդկայնության ողջամտությունն ու արձագանքն է։ Բայց ինչպե՞ս են հակաքրիստոսները երգում դա։ Նրանք չեն փոխում երրորդ դեմքը, բայց նրանց մտածելակերպը տարբերվում է բնականոն մարդկանց մտածելակերպից։ Երբ բնականոն մարդիկ երգում են «Աստված», մտածում են. «Սրանք Աստծու գործերն են, Աստծու խոսքերը. սա այն է, ինչ Աստված ասում է»։ Բայց ի՞նչ կասեք այն մասին, երբ հակաքրիստոսներն են երգում։ Նրանց մտածելակերպն այն է, որ՝ «Սա այն է, ինչ ես արել եմ, ինչ ասել եմ, այն ցասումը, որը ես կթափեմ, այն բնույթը, որը կդրսևորեմ»։ Մի՞թե սա չի տարբերվում։ Թեև նրանք չեն համարձակվում բացահայտորեն բոլորի առաջ երգել. «Երբ Ես սաստիկ ցասում թափեմ, յուրաքանչյուր երկիր կցնցվի», բայց հենց այդպես են երգում իրենց սրտերում։ Նրանք կարծում են, թե իրենք են ցասումը թափում և յուրաքանչյուր երկրի ստիպում ցնցվել, ուստի այս խոսքերը երգում են անկեղծ հույզերով։ Մի՞թե սա չի վկայում նրանց ներսում եղած խնդրի մասին։ Սկզբից մինչև վերջ հակաքրիստոսների՝ Աստծուն չճանաչելու պատճառն այն է, որ նրանք ուզում են Աստված լինել։ Ուզում են հաստատվել՝ միաժամանակ ժխտելով Աստծուն, մարդկանց ստիպելով հավատալ, որ իրենք Աստված են, և ճանաչել իրենց որպես մարդկության Աստվածը։ Դա ճիշտ այդպես է։ Հետևաբար, կարդալով մի հատված, որտեղ Աստված խոսում է Իր աստվածայնությամբ, բնականոն մարդկայնության ողջամտություն ունեցող մարդիկ ըմբռնում և աղոթքաընթերցում են այն երրորդ կողմի տեսանկյունից՝ խորհելով Աստծու մտադրությունների շուրջ։ Հակաքրիստոսները, սակայն, տարբեր են։ Երբ երգում կամ կարդում են այս խոսքերը, վերապրում են նման բնույթ արտահայտելու, նման բնույթի և էության մեջ ապրելու մղում։ Նրանք նպատակ ունեն փոխարինել Աստծուն՝ փորձելով ընդօրինակել Աստծու խոսելու տոնը, ձևը, արտահայտչաձեւը և բնույթն Աստծու արտահայտությունների մեջ, Նրա խոսքի տոնը, Նրա բոլոր արտահայտությունները և այն բնույթները, որոնք Նա դրսևորում է։ Նրանք հիմնովին հակաքրիստոսներ են։ Քանի որ նրանք չեն կարող խոսել այնպես, ինչպես Աստված է խոսում, չեն կարող արտահայտել Աստծու բնույթը և ձախողվում են իրենց ընդօրինակման մեջ, երբ Աստված խոսում է Իր աստվածայնությամբ, հակաքրիստոսները վերջապես տեսնում են Աստծուն ընդօրինակելու և Աստված լինելու փորձ անելու իրենց հնարավորությունը։ Աստծու արտահայտություններն Իր աստվածայնության տեսանկյունից հակաքրիստոսներին տալիս են հուշումներ և ուղղություն՝ նրանց թույլ տալով իմանալ, թե ինչպես է Աստված խոսում, այն հնչերանգը, որը Նա օգտագործում է մարդուն դիմելիս, և այն ձևը, տեսանկյունը և հնչերանգը, որոնք Նա օգտագործում է մարդուն դիմելիս։ Սա նրանց նպատակներից մեկն է Իր աստվածայնությամբ արտասանված Աստծու խոսքերը փայփայելու և պաշտելու հարցում։ Հետևաբար, առօրյա կյանքում հաճախ կարելի է տեսնել, որ ոմանք ընդօրինակում են Աստծու հնչերանգն ուրիշներին խրատելու համար՝ Աստծու տան աշխատանքի կամ եղբայրների և քույրերի կյանքի համար պատասխանատու լինելու պատրվակով։ Նրանք նույնիսկ բառացիորեն մեջբերում են Աստծու խոսքերը՝ մարդկանց խրատելու, դատապարտելու, էտելու և մերկացնելու համար։ Նրանց գործողությունների հետևում ընկած նպատակը, երբ քննվում է բազմաթիվ փաստերի արմատից և համատեքստից, անկեղծորեն հավատարմությունից, արդարադատության զգացումից կամ պատասխանատվությունից չէ։ Փոխարենը նրանք փորձում են Աստծու գործն անել Աստծու դիրքից և Աստծու տեսանկյունից և նպատակ ունեն փոխարինել Աստծուն։ Ոմանք ասում են. «Նրանք երբեք չեն ասել, որ ուզում են փոխարինել Աստծուն»։ Կարիք չկա, որ նրանք ասեն դա։ Կարելի է հասկանալ՝ պարզապես դիտարկելով նրանց գործողությունների էությունը, արմատը և շարժառիթը։ Կարելի է որոշել, որ սա հակաքրիստոսի առաջ բերած խանգարումն ու մեթոդներն են։ Անկախ դրսևորումից՝ Աստված լինել ցանկանալը, այս մտադրությունը որևէ կերպ տածելը՝ արդյոք դա ա՞յն է, ինչ պետք է անի բնականոն մարդկայնության ողջամտություն ունեցող մարդը։ (Ոչ։) Կարո՞ղ է նման մարդը բնութագրվել որպես հակաքրիստոս միայն սրա հիման վրա։ (Այո։) Միայն այս կետը բավարար է։ Որքան էլ մեծ լինի քո հասակը, եթե միշտ ուզում ես Աստված լինել և անխոհեմաբար ընդօրինակում ես Աստծուն՝ պահանջելով, որ ուրիշները քեզ Աստված համարեն և վերաբերվեն որպես Աստծու, նման գործողությունները, վարքագիծը և խառնվածքները կազմում են հակաքրիստոսի էությունը։ Միայն այս կետը բավարար է մեկին որպես հակաքրիստոս բնութագրելու համար։ Դա հակաքրիստոսի խառնվածք չէ կամ հակաքրիստոսի վարքագծի հետք, այլ հակաքրիստոսի էություն ունենալու դրսևորում։

Ասե՛ք Ինձ, բնությամբ ո՞րն է ավելի լուրջ՝ Աստված լինել ցանկանա՞լը, թե՞ միշտ կարգավիճակ փնտրելու փառասիրական ձգտումներ և նկրտումներ ունենալը։ (Աստված լինել ցանկանալը։) Մարդիկ ունեն փառասիրական ձգտումներ, ամբարտավան խառնվածքներ և սիրում են հաստատել իրենց կարգավիճակը՝ երբեմն օգտվելով այն օգուտներից, որոնք ծնում է այս կարգավիճակը՝ փայփայելով այն։ Սա ապականված խառնվածք է և կարող է փոխվել։ Սակայն Աստված լինել ցանկանալը, Աստծու խոսելու տոնն ընդօրինակելը, Աստծու խոսելաձևն ընդօրինակելը և նույնիսկ Աստծու խոսքերն ամբողջությամբ մեջբերելը, դրանք բառացիորեն արտասանելը, որպեսզի ուրիշները սխալմամբ մտածեն, թե կարելի է խոսել և գործել ճիշտ Աստծու պես, նրանց խոսելու տոնն ու ձևն այնքան նման են Աստծուն, որ ի վերջո ուրիշներին սխալմամբ հավատալ են տալիս, որ իրենք Աստված են կամ գրեթե նույնն են, ինչ Աստված, և նույնիսկ ոմանք որպես Աստծու են վերաբերվում նրանց. դա խնդրահարույց է։ Դա անբուժելի խնդիր է, անուղղելի հիվանդություն։ Արդյոք Աստված լինել ցանկանալը չնչի՞ն հարց է։ Աստծու ինքնությունը որոշվում է Նրա էությամբ։ Այն մսեղիի էությունն ու բնույթը, որում Աստված մարմնացել է, ձեռք չեն բերվում Նրա անձնական ջանքերի միջոցով կամ մշակվում հասարակության, ազգերի, մարդկության կամ որևէ անհատի կողմից, ոչ էլ նույնիսկ մշակվում են Իր՝ Աստծու կողմից։ Այլ՝ Աստված ի բնե ունի Աստծու էությունը։ Նա մարդկային օգնության կամ աջակցության կարիք չունի, ոչ էլ որևէ միջավայրային կամ ժամանակային փոփոխությունների։ Աստված ունի Իր ինքնությունը որպես Աստված, ուստի Նրա էությունը վաղուց ի վեր կանխորոշվել է։ Դա բնածին մի բան է։ Ճշմարտությունն արտահայտելու Նրա կարողությունը մի բան չէ, որ Նա սովորել է մարդկանցից, ոչ էլ մի բան է, որը մշակվել է նրանց կողմից։ Հակաքրիստոսները չեն կարողանում հիմնովին ընկալել այս հարցը։ Հիմարաբար հավատում են, որ եթե կարողանան այնքան լավ ընդօրինակել Աստծու խոսելու տոնն ու ձևը, որ մարդիկ իրենց ավելի աստվածանման համարեն, ապա իրենք որակավորվում են Աստված լինելու համար։ Ավելին՝ ասելով որոշ դատարկ, անիրագործելի, անհասկանալի այսպես կոչված «Աստծու խոսքեր», որոնք մարդկանց շփոթեցնում ու մոլորեցնում են, նրանք կարծում են, թե մարդիկ կարող են իրենց Աստված համարել, և իրենք կարող են Աստված դառնալու հնարավորություն ունենալ։ Մի՞թե սա վտանգավոր հարց չէ։

Աստված դառնալու նկրտումն ու փառասիրական ձգտումը միշտ եռում են հակաքրիստոսների սրտերում։ Մինչ նրանք ուրանում և դատապարտում են Աստծու խոսքերը, նաև ընդօրինակում են Նրա խոսելու տոնը։ Ինչպիսի՜ արհամարհելի, չարասեր, անամոթ և պիղծ արարք։ Նրանք տարված և խելագարված են Աստված լինելու ցանկությամբ։ Մի՞թե դա զզվելի չէ։ (Այո։) Արդյոք ձեզանից որևէ մեկը տածո՞ւմ է Աստված լինելու ցանկություն։ Ով ուզում է Աստված լինել, կդատապարտվի։ Ով ուզում է Աստված լինել, կկորչի։ Սա փաստ է, ոչ թե չափազանցություն կամ քեզ վախեցնելու փորձ։ Չե՞ս հավատում։ Փորձի՛ր։ Մտածի՛ր այդ ուղղությամբ, ապա գործի՛ր ըստ դրա և տե՛ս՝ արդյոք կարո՞ղ ես ներքուստ տանել դա, տե՛ս, թե ինչ զգացողություն է ներսում։ Եթե ներսումդ գոհ, հպարտ և բավարարված ես զգում նման գործողություններից, ապա լավը չես և վտանգի մեջ ես։ Բայց եթե այդպես գործելը քեզ ստիպում է ինքնախարազանում զգալ, խիղճդ տանջում է, չափազանց շատ ես ամաչում այլ մարդկանց կամ Աստծու երեսին նայել, ապա միքիչ խիղճ ունես, բնականոն մարդկայնության որոշակի ռացիոնալություն։ Շատերն են ձգտում Աստված լինել։ Առանց հասկանալու, թե ինչ է Աստծու մարմնացումը, առանց ճանաչելու Աստծու խոսքի տոնն ու ձևը, առանց ընկալելու այս տեղեկատվությունը՝ նրանք գուցե հետաքրքրված լինեն այդ գաղափարով և ունենան փառասիրական ձգտումներ ու ծրագրեր, բայց չիմանալով՝ ինչպես շարունակել, չեն համարձակվում անխոհեմաբար գործել։ Առավելագույնը՝ ձևացնում են, թե հոգևոր են, փրկված, սուրբ կամ փրկության համար պիտանի։ Սակայն հենց որ Աստծու մասին որոշակի տեղեկատվություն են ձեռք բերում, նրանց փառասիրական ձգտումներն սկսում են ծլարձակել, և նրանք սկսում են գործել։ Ի՞նչ են անում։ Մի հստակ դրսևորում այն է, որ ավելի շատ են կարդում Աստծու ասած խորն ու անըմբռնելի խոսքերը։ Այս խոսքերում ծանոթանում են Աստծու խոսքի վերաբերմունքին, ձևին, տոնին և արտահայտչաձեւին, իսկ հետո փորձում են ընդօրինակել՝ խորապես ուսումնասիրելով դրանք։ Որքան ծանոթ, այնքան լավ, մինչև այն աստիճան, որ կարողանան զգալ Աստծու խոսքի տոնն ու ձևը նույնիսկ փակ աչքերով։ Նրանք ջանասիրաբար անգիր են անում դրանք և միաժամանակ կիրառում ու փորձարկում են մարդկանց մեջ՝ իրենց խոսքում ընդօրինակելով այս ոճը, ձևը, տոնը և արտահայտչաձեւը, իսկ հետո խորապես վերապրում են, թե արդյոք այսպես գործելն ու խոսելն իրենց Աստված լինելու զգացողություն տալի՞ս է։ Երբ ավելի են ծանոթանում և հմտանում կիրառման մեջ, անգիտակցաբար իրենց դնում են Աստծու տեղը։ Հանկարծ մի օր ինչ-որ մեկն ասում է. «Նրանց խոսքի զգացողությունն ու տոնը կարծես մոտ լինեն Աստծու խոսքին։ Նրանց հետ խոսելն այնպես է թվում, ասես Աստծու հետ լինես։ Նրանց խոսքերն Աստծու խոսքի համն ունեն»։ Ակամայից նման ակնարկներ լսելուց հետո նրանց սրտերը լցվում են անսահման բավարարվածությամբ՝ զգալով, որ վերջապես հասել են իրենց ցանկությանը, վերջապես դարձել են Աստված։ Մի՞թե նրանց վերջը չի եկել։ Ինչո՞ւ ընտրել ոչնչացման ուղին, երբ կան քայլելու այլ ուղիներ։ Մի՞թե սա մահ փնտրել չէ։ Նույնիսկ նման մտքեր տածելն է վտանգավոր, այս մտքերը գործողությունների վերածելն էլ ավելի վտանգավոր է։ Եթե մարդու գործողությունները վերահսկողությունից դուրս են գալիս, և նա հետևում է այս ուղղությանը մինչև վերջ՝ վճռական լինելով հաջողության հասնել դրանում և դա իրականություն դարձնել, ապա դառնում է լիակատար ոչնչացման թիրախ։ Որոշ հակաքրիստոսներ իրականում աշխատում և ջանք են թափում այս ուղղությամբ։ Արդյոք տեսե՞լ կամ շփվե՞լ եք նման մարդկանց հետ։ (Երբ մայրցամաքային Չինաստանում էի, հանդիպեցի մեկին, ով ընդօրինակում էր Աստծու խոսքի տոնը և հաճախ Աստված լինելու միտք էր փայփայում։ Այն ժամանակ երկու կամ երեք հոգի նրան որպես Աստված էին համարում, իսկ մի հոգի նույնիսկ ծնկի իջավ և խոնարհվեց նրա առաջ, երբ տեսավ նրան։) Անկախ այն բանից, թե մարդն ինչ աստիճանի է փորձում Աստված լինել, դա փակուղի տանող ճանապարհ է։ Արդյոք թափանցե՞լ եք սրա մեջ։ Մարդկության համար Աստծու բոլոր խոսքերի արտահայտություններն ու ապահովումները նախատեսված են օգնելու մարդկանց հասկանալ Աստծու մտադրությունները և այդպիսով հասնել փրկության։ Եթե մարդիկ սխալմամբ հավատում են, որ քանի որ Աստված արտահայտել է այս ուղերձները, իրենք պետք է դրանցից քաղեն Աստված դառնալու մանրամասները և այդպիսով ձգտեն Աստված լինելուն, Աստծուն ընդօրինակելուն և Աստված դառնալուն, ապա նրանց վերջը եկել է։ Սա ոչնչացման տանող ուղին է։ Երբեք չպետք է ընդօրինակես սա։ Ոմանք ասում են. «Մի փոքր դժվար է չընդօրինակել աստծուն։ Ամեն անգամ, երբ լսում եմ աստծու խոսելը, մտածում եմ, թե որքան արժանապատիվ և ազդեցիկ է հնչում աստծու ինքնությունից խոսելը։ Ինչո՞ւ է դա այդքան հաճելի և գրավիչ հնչում։ Ինչո՞ւ եմ մտածում, որ աստված լինելն անշուշտ շատ լավ զգացողություն է, երբ աստված խոսում է։ Բոլորովին այլ կերպ է հնչում, երբ խոսում է աստծու ինքնություն ունեցող մարդը»։ Այսպիսով, անգիտակցաբար սկսում են ընդօրինակել Աստծու հնչերանգն ու արտահայտչաձեւը։ Թեև իրենց սուբյեկտիվ ցանկություններում գուցե չեն ուզում Աստված լինել կամ Աստված դառնալ այդքան բացահայտ կերպով, բայց ինչի՞ մեջ է արմատավորված նրանց ընդօրինակումը։ Արդյոք այն պատճառո՞վ է, որ փայփայում են ճշմարտությունը և Աստծու խոսքերը։ (Ոչ։) Ապա ի՞նչն է պատճառը։ (Դա բխում է Աստված լինելու ցանկության շարժառիթից։) Եթե Ես այս ինքնությունը կամ կարգավիճակը չունենայի և ասեի այս խոսքերը, արդյոք որևէ մեկը կընդօրինակե՞ր Ինձ։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի Ինձ վրա, ոչ ոք բարձր կարծիքի չէր լինի Իմ մասին։ Մի՞թե սա փաստ չէ։ Երբ Ես չունեի այս ինքնությունն ու կարգավիճակը, Ես էլի խոսում և հաղորդակցվում էի մարդկանց հետ։ Այն ժամանակ ո՞վ էր Ինձ լուրջ ընդունում։ Հենց որ տեսնում էին, որ Ես երիտասարդ եմ, չունեմ առաջնակարգ կրթություն կամ որակավորում և զուրկ եմ որևէ հասարակական կարգավիճակից, ոչ ոք Իմ սեփական եկեղեցուց կամ որևէ այլ եկեղեցուց, ոչ էլ որևէ մեկն իրենց պարտավորությունները կատարող և Ինձ հետ շփվող մարդկանցից իսկապես լուրջ չէր ընդունում Ինձ։ Նույնիսկ եթե Ես ճիշտ կամ անկեղծ էի խոսում, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Ինչո՞ւ։ Առանց ինքնության կամ կարգավիճակի չունես ներկայություն։ Ինչ էլ որ ասես, նշանակություն չունի, նույնիսկ եթե դա ճիշտ է կամ ճշմարտությունն է։ Գուցե նույնիսկ մարդիկ ժխտեն այն ամենը, ինչ ասում ես՝ պնդելով, որ այդ ամենը սխալ է։ Այդ դեպքում, արդյոք որևէ մեկը կընդօրինակե՞ր քեզ։ Շատ միջակ և սովորական մարդ, առանց ինքնության կամ կարգավիճակի՝ ո՞վ նեղություն կկրեր ընդօրինակելու քեզ։ Մարդկանց աչքերում նման մարդը չունի ներկայություն և արժանի չէ հիացմունքի։ Բախտդ բերել է, եթե չեն ճնշում քեզ։ Ի՞նչ օգուտ կլիներ քեզ ընդօրինակելուց։ Արդյոք կընդօրինակեի՞ն քեզ միայն նրա համար, որ ուրիշներն արհամարհեին, ճնշեին և խտրականություն դնեին իրենց հանդեպ։ Ո՞ւմ են ընդօրինակում մարդիկ։ Ընդօրինակում են նրանց, ովքեր իրենց աչքերում ունեն ներկայություն և վեհություն, նրանց, ովքեր ունեն կարգավիճակ և ինքնություն։ Մարդիկ ընդօրինակում են այս անհատներին։ Ինչո՞ւ երբ նույն մարդը ձեռք է բերում ինչ-որ ինքնություն և կարգավիճակ, ուրիշների աչքերում այլ է թվում, երբ ասում է նույն բաները։ Ինչպե՞ս են հանկարծ ներկայություն ունենում և արժանի լինում ընդօրինակման։ Իրականում ի՞նչ են ընդօրինակում մարդիկ։ Այն, ինչ նրանք ընդունում, ընդօրինակում և պաշտում են, ճշմարտությունը կամ դրական բաները չեն, այլ ավելի շուտ արտաքին վեհությունը, մակերեսային կարգավիճակը։ Մի՞թե այդպես չէ։ Եթե Ես չունենայի ինքնություն կամ կարգավիճակ, որքան էլ խոսեի ճշմարտությանը համահունչ կամ որքան էլ հոգևոր խոսքեր ասեի, արդյոք այդ խոսքերը կտարածվեի՞ն ձեր մեջ։ Ոչ։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի դրան։ Բայց հենց որ ունենում եմ Իմ ինքնությունն ու կարգավիճակը, Իմ հաճախ ասած խոսքերից մի քանիսը, Իմ խոսակցական արտահայտությունները, Իմ արտահայտչաձեւը, Իմ խոսելաձևն ու ոճը՝ շատերն սկսում են ընդօրինակել դրանք։ Սա լսելն Ինձ մոտ զզվանք է առաջացնում։ Որքա՞ն զզվանք։ Երբ լսում եմ դա, ուզում եմ փսխել։ Զզվում եմ նրանից, ով ընդօրինակում է Ինձ, Ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում նա, ով ընդօրինակում է Ինձ, ընդհուպ մինչև նրան դատապարտելը։ Ի՞նչ է մարդկանց կողմից այս բաներն ընդօրինակելու հետևում ընկած մտադրությունն ու նպատակը։ Դա Աստծու խոսքի տոնն ընդօրինակելն է, Աստված լինելու զգացողությունը ճաշակելը։ Մի՞թե սա փաստ չէ։ Դա կարգավիճակ ցանկանալն է, կարգավիճակի դիրքից խոսել ցանկանալը, ինքնություն և կարգավիճակ ունեցող մարդու տոնով ու ձևով խոսելն ու գործելը, որպեսզի թվա, թե իրենք նույնպես ունեն կարգավիճակ, ինքնություն և արժեք. մի՞թե սա չէ ամբողջը։ Եթե ընդօրինակում ես սովորական մարդու, դա մեծ խնդիր չէ։ Առավելագույնը դա պարզապես ամբարտավան խառնվածք է։ Բայց եթե ընդօրինակում ես Աստծու խոսելու տոնն ու ձևը, այդտեղից է սկսվում փորձանքը։ Ասեմ քեզ, ականի վրա ես ոտք դնելու։

Աստծու խոսքերում կա մի արտահայտություն՝ Աստված չարը չհանդուրժող Աստված է։ Ինչի՞ն է վերաբերում «չարը չհանդուրժելը»։ Աստծու ինքնությունն ու կարգավիճակը եզակի են։ Աստծու սրբությունը, արդարությունը, իշխանությունը և սերը չունի ոչ մի արարված կամ չարարված էակ։ Սրանք ընդօրինակել փորձելը հայհոյանք է։ Քանի որ դու չունես այս հատկանիշները, ինչո՞ւ ես փորձում ընդօրինակել դրանք։ Քանի որ չունես դրանք, ինչո՞ւ ես փորձում Աստված լինել։ Ընդօրինակելիս մի՞թե չես տածում Աստված լինելու, Աստված դառնալու մտադրություն։ Թե՞ Աստծուն ընդօրինակում ես, որովհետև պաշտում ես Նրան, որովհետև նախանձում ես Նրա սիրելիությանն ու էությանը։ Բացարձակապես ո՛չ։ Դրա համար քեզ պակասում են բնավորությունն ու հասակը։ Պարզապես ուզում ես բավարարել Աստված լինելու տենչը, արժանանալ մարդկանց հիացմունքին ու հարգանքին և մարդկանց մեջ Աստծու լինելու վերաբերմունք ստանալ։ Մի՞թե սա ամոթալի արարք չէ։ Դա բացարձակ խայտառակություն է։ Ընդօրինակումն ինքնին նողկալի է, իսկ Աստված լինելու ձգտումը ոչ միայն զզվելի է, այլև դատապարտելի է։ Հետևաբար, այսօր Ես հանդիսավոր կերպով ասում եմ ձեզ, որ անկախ այն բանից, թե ինչ եմ ասել, անկախ այն բանից, թե ինչ եմ արել, անկախ այն բանից, թե ինչ եմ ասում կամ անում, որը ձեր սրտերում ակնածանք, նախանձ կամ խանդ է առաջացնում, կա մի բան, որ պետք է հիշեք՝ երբեք մի՛ ընդօրինակեք Ինձ։ Պետք է բաց թողնեք ընդօրինակելու մտադրությունը, պետք է ապստամբեք ընդօրինակման մտածելակերպի դեմ և խուսափեք Աստծու բնույթը վիրավորելուց։ Սա լուրջ հարց է։ Ապականված մարդը, որն Աստծու խոսելու տոնը, խոսելաձևը և բնույթը չնչին բան է համարում՝ դրանց մասին շուրթերով խոսելու, կամայականորեն աղավաղելու և դրանց հետ խաղալու համար, գարշելի է Աստծուն։ Եթե այդպես ես վարվում, ապա վիրավորում ես Աստծու բնույթը. երբեք մի՛ արա դա։ Նույնիսկ եթե Ես չեմ կարող լսել, թե ինչպես ես ընդօրինակում մարմնացած Աստծու խոսելաձևն ու տոնը, միայն իմանալը, որ ունես նման խառնվածք և նման մտքեր, Ինձ մոտ խորը զզվանք է առաջացնում։ Եթե ընդօրինակում ես Աստծու Հոգու տոնայնությունը՝ մտադրվելով դիմել ողջ մարդկությանը կամ հանրությանը, մի՞թե մահ չես փնտրում։ Սա մի բան է, որի հանդեպ բոլորը պետք է զգոն լինեն։ Երբեք մի՛ արեք դա։ Ոմանք նախկինում հարցնում էին. «Ի՞նչ է նշանակում վիրավորել Աստծու բնույթը»։ Այսօր Ես մի բան կասեմ քեզ։ Աստծու խոսելու տոնն ու ձևը, ինչպես նաև Աստծու ինքնությանն ու կարգավիճակին վերաբերող մի շարք բաներ ընդօրինակելը, լինեն դրանք արտաքին, թե ներքին, բոլորը վիրավորանք են Աստծու բնույթի դեմ։ Պետք է անպայման հիշեք սա և երբեք չգործեք այս հանցանքը։ Եթե գործում եք այս հանցանքը և կարողանում եք անհապաղ ուղղել, ապստամբել դրա դեմ և վերափոխել ինքներդ ձեզ, ապա դեռ հույս կա։ Սակայն, եթե համառորեն շարունակեք այս ուղիով, կբնութագրվեք որպես հակաքրիստոս, և թույլ տուր Ինձ ասել քեզ ճշմարտությունը։ Աստծու աչքում այն ժամանակ հետադարձի տեղ չի լինի՝ լիովին վերջացած կլինես։ Հիշի՛ր, Աստված չարը չհանդուրժող Աստված է։ Պետք է բացարձակ զգուշությամբ վերաբերվես Աստծու ինքնությանն ու էությանը վերաբերող յուրաքանչյուր կողմի և թեթևամտորեն չմոտենաս դրան։ Եթե Աստծու խոսելաձևն ու տոնն արտահայտվում են ապականված մարդու բերանից, ապա դա մեծ անարգանք և հայհոյանք է Աստծու դեմ, մի բան, որն Աստված բացարձակապես չի կարող հանդուրժել։ Մարդիկ երբեք, երբեք չպետք է գործեն այս հանցանքը։ Հասկանո՞ւմ ես։ Եթե գործես այս հանցանքը, կմեռնես։ Եթե չլսես և չհավատաս Ինձ, փորձի՛ր, և երբ իսկապես աղետ բերես գլխիդ, չմեղադրես Ինձ, որ չեմ ասել քեզ։

15 օգոստոսի, 2020 թ.

Նախորդը.  Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս չորրորդ)

Հաջորդը.  Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս յոթերորդ)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger