Տասնմեկերորդ կետ. Չեն ընդունում էտվելը, ոչ էլ ապաշխարության վերաբերմունք ունեն, երբ որևէ սխալ են գործում, այլ փոխարենը պատկերացումներ են տարածում և հրապարակայնորեն դատում Աստծուն
Այսօր կհաղորդակցվենք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների վերաբերյալ տասնմեկերորդ կետի մասին․ «Չեն ընդունում էտվելը, ոչ էլ ապաշխարության վերաբերմունք ունեն, երբ որևէ սխալ են գործում, այլ փոխարենը պատկերացումներ են տարածում և հրապարակայնորեն դատում Աստծուն»։ Այս կետի կոնկրետ բովանդակությունն այն մասին է, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն, մասնավորապես՝ նրանց վերաբերմունքը, երբ բախվում են դրան, և թե ինչ են շարունակում անել ու ինչ դրսևորումներ են ցուցաբերում՝ ունենալով այդ վերաբերմունքը։ Արդյոք արդեն հաղորդակցվե՞լ ենք այն բովանդակության մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն։ (Այո՛, սա քննարկվել է հակաքրիստոսների՝ իրենց հեռանկարների և ճակատագրի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին հաղորդակցության ժամանակ։) Ուստի ի՞նչ վերաբերմունք ունի հակաքրիստոսն էտվելու նկատմամբ։ Մի՞թե այն ժամանակ չհաղորդակցվեցինք այն հայտնի արտահայտությունների մասին, որոնք հակաքրիստոսներն ասում են, երբ էտվում են։ (Այո՛։) Այսպիսի իրավիճակի համար երկու հայտնի արտահայտություն ունեն։ Մեկն այն է, որ՝ «Աստված արդար է, և ես հավատում եմ աստծուն, ոչ թե ինչ-որ մարդու», իսկ մյուսն այն է, որ՝ «Դու չափազանց անփորձ ես ինձ էտելու համար։ Եթե չհավատայի աստծուն, ոչ մեկին բանի տեղ չէի դնի»։ Նաև ատում են նրան, ով էտում է իրենց, և, ի լրումն, հենց որ էտվում են, կասկածում են, որ դուրս են թողնվելու։ Վերջում նաև հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչպես նրանք ոչ միայն հրաժարվում են ընդունել էտվելը, այլև ամենուր պատկերացումներ են տարածում։ Մի՞թե դրա մասին չխոսեցինք։ (Այո՛։)
I. Հակաքրիստոսների էտման պատճառները
Հենց նոր արագ ամփոփեցի մեր նախորդ հաղորդակցությունն այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում էտվելուն, երբ դա շոշափում է նրանց անձնական շահերը։ Այսօր կհաղորդակցվենք և մանրամասն կվերլուծենք սա մեկ այլ տեսանկյունից և կնայենք, թե ինչպիսի կոնկրետ խառնվածքներ են դրսևորում հակաքրիստոսները, երբ էտվում են, և ինչպիսի վերաբերմունք ունեն, ինչպես նաև, թե որոնք են նրանց կոնկրետ տեսակետները, և մանրամասն կվերլուծենք նրանց խառնվածքն այս տեսակետների հիման վրա։ Քանի որ սա ներառում է էտման թեման, նախ՝ եկեք հաղորդակցվենք հակաքրիստոսների էտման պատճառների մասին։ Էտումն այնպիսի բան չէ, որն արվում է անհիմն կերպով, ուստի ի՞նչ համատեքստում և ի՞նչ հանգամանքներում դա տեղի կունենա հակաքրիստոսի հետ։ Արդյոք դա պարզապես կլինի այն պատճառո՞վ, որ այդ մարդը հակաքրիստոս է։ Ոմանք ասում են․ «Ցանկացած ոք, որ կարգավիճակ ունի, ցանկացած ոք, որ ուշադրության կենտրոնում է, ի վերջո կէտվի»։ Արդյոք դա ճի՞շտ է։ (Ո՛չ։) Այդ դեպքում ի՞նչ են անում հակաքրիստոսները, որ հանգեցնում է նրանց էտվելուն։ Արդյոք խստորեն կէտվե՞ն, եթե սովորական սխալ գործեն։ Մի՞թե սրա մասին պետք չէ հաղորդակցվել։ (Այո՛։) Ինչո՞ւ են հակաքրիստոսներն էտվում։ Տեսականորեն նայելով դրան՝ հակաքրիստոսներն ունեն ամբարտավան խառնվածքներ, չեն հնազանդվում ճշմարտությանը, չեն սիրում Աստծու խոսքերը կամ դրական բաները, հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, ատում են ճշմարտությունը և Աստծու թշնամիներն են, ուստի պետք է էտվեն կամ նույնիսկ անողորմ մերկացվեն։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Ելնելով նրանց դրսևորումներից և բացահայտումներից՝ կարող են բնորոշվել որպես հակաքրիստոսներ, ուստի արժանի են էտվելու և նույնիսկ անողորմ մերկացվելու։ Անկախ նրանից, թե ինչպես են էտվում, արժանի չեն խղճահարության, պետք է մերժվեն, և ցանկացած ոք արդարացված է նրանց էտելիս։ Արդյոք այդպե՞ս է։ (Այդպես չէ։) Համոզվա՞ծ եք։ Ինչո՞ւ են հակաքրիստոսներն էտվում։ Հենց նոր նշեցի դրա մի քանի պատճառները։ Ձեզանից ոմանք գուցե զգան, որ այդ պատճառները ճիշտ չեն, բայց համոզված չեք դրանում։ Սա այն պատճառով է, որ միայն վարդապետություններ եք հասկանում և չեք կարողանում թափանցել դրա էության մեջ։ Այն փաստը, որ չեք գիտակցել սա, ցույց է տալիս, որ չեք թափանցել այն հարցի մեջ, թե ինչու են հակաքրիստոսներն էտվում։ Մարդկանց մեծամասնությունն այս հարցի վերաբերյալ միայն վարդապետություններ է հասկանում, և նրանք իրենց սրտերում գիտեն, որ հակաքրիստոսը պետք է էտվի և անողորմ մերկացվի, բայց զանազանում չունեն հակաքրիստոսի փաստացի վարքագծի վերաբերյալ։ Սա ցույց է տալիս, որ չեն կարողանում թափանցել այս խնդրի էության կամ հակաքրիստոսների էության մեջ։ Նրանք, ովքեր չունեն ճշմարտության իրականությունը, միայն վարդապետություններ են հասկանում, կուրորեն կիրառում են կանոնները, ուստի եթե իսկապես լիներ հակաքրիստոս, որն ինչ-որ բան էր անում, նրանք չէին կարողանա թափանցել դրա մեջ։
Ինչո՞ւ կարող է հակաքրիստոսն էտվել։ Պատճառը շատ պարզ է․ դա նրանց տարբեր դրսևորումների և տարբեր կիրառումների ու վարքագծերի պատճառով է, որոնք բացահայտվում են նրանց էությունից։ Իսկ որո՞նք են այս կիրառումները, վարքագծերը և դրսևորումները։ Նախ՝ հակաքրիստոսները ստեղծում են իրենց սեփական անկախ թագավորությունները։ Իրենց հակաքրիստոսային էության պատճառով մրցում են Աստծու հետ՝ հանուն Նրա ընտրյալ մարդկանց, և պայքարում են տարածքի ու մարդկանց սրտերի համար։ Այս ամենը նրանց կողմից իրենց սեփական անկախ թագավորությունների ստեղծումն է։ Երբ ինչ-որ մեկը ստեղծում է իր սեփական անկախ թագավորությունը, արդյոք նա կատարո՞ւմ է իր պարտավորությունը։ (Ո՛չ։) Զբաղվում են իրենց սեփական գործով, կառավարում են իրենց սեփական ազդեցության ոլորտն ու իրենց իշխանությունը՝ փորձելով բացառիկ վերահսկողություն ձեռք բերել իրենց սեփական տարածքի նկատմամբ, ձևավորել իրենց սեփական խմբակցությունը, մոլորեցնել Աստծու ընտրյալ մարդկանց, որպեսզի նրանք մերժեն Աստծուն և փոխարենը հետևեն իրենց։ Սա իրենց պարտավորությունը կատարելը չէ, սա Աստծու դեմ դուրս գալն է։ Երբ հակաքրիստոսը ցուցաբերում է այս դրսևորումները, երբ անում է այս բաները, արդյոք պե՞տք է էտվի։ (Այո՛։) Արդյոք սա հակաքրիստոսին էտելու պատճառներից մե՞կն է։ Արդյոք սա նրանց կոնկրետ դրսևորումներից մե՞կն է։ (Այո՛։) Այդ դեպքում ինչո՞ւ հենց նոր չկարողացաք ասել դա։ Մի՞թե այս խոսքերը և՛ ձեր շուրթերին չեն, և՛ ձեր մտքերում։ (Այո՛։) Մի՞թե այս դրսևորումը հակասության մեջ է այն տեսական պատճառների հետ, որոնք Ես հենց նոր նշեցի։ Ո՞րն է դրանց միջև տարբերությունը։ (Այդ պատճառները բավականին ընդհանուր էին, մինչդեռ այն դրսևորումը, որն Աստված հենց նոր նշեց, մանրամասն է՝ դա հակաքրիստոսի գործնական դրսևորում է։) Նախկինում նշված այդ պատճառներն ընդհանուր էին, դրանք պարզապես որոշ վարդապետություններ էին։ Դրանք ամենևին այն կոնկրետ պատճառները չէին, թե ինչու են հակաքրիստոսներն էտվում։ Այս դրսևորումն իրական պատճառներից մեկն է։ Առաջին դրսևորումն այն է, որ փորձում են ստեղծել իրենց սեփական անկախ թագավորությունները։ Երկրորդ դրսևորումը նրանց գաղտնի նենգավարումն է։ Սա նույն բնույթն ունի, ինչ սեփական անկախ թագավորություն ստեղծելու փորձը, բայց կոնկրետ կիրառումները տարբեր են։ Ուստի ի՞նչ է նշանակում գաղտնի նենգավարում։ Արդյոք սա դրակա՞ն, թե՞ բացասական եզրույթ է։ Արդյոք այն ունի գովաբանական, թե՞ նվաստացուցիչ ենթատեքստ։ (Նվաստացուցիչ ենթատեքստ։) Սովորաբար ի՞նչ է հասկացվում գաղտնի նենգավարում ասելով։ Ինչպիսի՞ դրսևորումներ է սա ներառում։ (Հակաքրիստոսները կուլիսների հետևում բաներ են անում՝ իրենց կարգավիճակն ամրապնդելու համար։ Օրինակ՝ եկեղեցու ընտրությունների ժամանակ նրանք կուլիսների հետևում ձայներ են հավաքում։) Սա այն բաներից մեկն է, որ դա ներառում է։ Կարճ ասած՝ այս տեսակի դրսևորումը նշանակում է որոշակի բաներ անել ծածուկ, առանց ուրիշների հետ քննարկելու, առանց թափանցիկության, իրավիճակները նենգավարել բոլորի մեջքի հետևում, մասնավորապես՝ թույլ չտալով, որ Վերևը կամ վերադաս առաջնորդողներն իմանան դրա մասին։ Հակաքրիստոսները որոշ բաներ գաղտնի են անում՝ քաջ գիտակցելով, որ այդ բաները հակասում են սկզբունքներին և համահունչ չեն ճշմարտությանը, որ այդ բաները վնաս են հասցնում Աստծու տանը, և որ Աստված գարշում է այդ բաներից։ Միևնույն է, համառորեն շարունակում են անել այդ բաները՝ օգտագործելով Սատանայի հնարքներն ու մարդկային մարտավարությունները՝ իրավիճակը նենգավարելու համար, և ապա գործում են գաղտնի։ Որո՞նք են նրանց գաղտնի գործելու նպատակները։ Նպատակներից մեկն իշխանությունը զավթելն է, իսկ մյուսը՝ իրենց ուզած ցանկացած շահը ձեռք բերելը։ Այս նպատակներին հասնելու համար անում են բաներ, որոնք խախտում են ճշմարտության սկզբունքները, եկեղեցու կանոնները, Աստծու մտադրությունները և, առավել ևս, իրենց իսկ խիղճը։ Նրանց գործողություններում թափանցիկություն չկա։ Թաքցնում են բաները բոլորից կամ ասում են միայն իրենց ազդեցության ոլորտում գտնվող փոքրաթիվ հանցակիցների, որպեսզի կարողանան հասնել իրավիճակը վերահսկելու, վերադաս առաջնորդողների և Աստծու ընտրյալ մարդկանց աչքերին թոզ փչելու իրենց նպատակին։ Գաղտնի նենգավարումը նշանակում է, որ որոշակի որոշումներ են կայացնում և խորամանկորեն ղեկավարում են որոշ բաներ, մինչդեռ մարդկանց մեծամասնությունը լիովին անտեղյակ է, և երբ այս բաները տեղի են ունենում, մարդկանց մեծամասնությունը չգիտի դրանց աղբյուրը, կամ թե ով է սկսել դրանք, կամ թե իրականում ինչ է պատահել։ Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունն անտեղյակ։ Սա հակաքրիստոսի չարասիրությունն է, դաժանությունը։ Իրենց գործողություններում միտումնավոր խաբում են եղբայրներին ու քույրերին, վերադաս առաջնորդողներին և Վերևին։ Անկախ նրանից, թե որքան ես փորձում խորամուխ լինել այս բաների մեջ կամ ում ես հարցնում, ոչ ոք չգիտի դրանց պատճառը, և, հատկապես շատ բաների դեպքում, որոնք տեղի են ունեցել երկար ժամանակ առաջ, մարդկանց մեծամասնությունը դեռ գաղափար չունի, թե ինչ էր կատարվում։ Սա գաղտնի նենգավարում է։ Դա հակաքրիստոսների կողմից օգտագործվող տարածված մարտավարություն է․ երբ ուզում են ինչ-որ բան անել, մասնավոր կերպով ծրագրում և պլանավորում են այն՝ առանց որևէ մեկի հետ քննարկելու։ Իրենց ծրագրերն իրենց գլխում են կազմում, եթե չունեն որևէ մեկին, ում վստահում են։ Եթե ունեն հանցակիցներ, ապա գաղտնի կծրագրեն և կպլանավորեն նրանց հետ, և իրենց ազդեցության ոլորտում գտնվող ցանկացած ոք կարող է դառնալ նրանց նենգավարման, նրանց դավադրությունների թիրախը։ Ո՞րն է այս տեսակի կիրառման հիմնական բնութագիրը։ Դա թափանցիկության պակասն է, երբ մարդկանց մեծամասնությունը չի օգտվում կատարվողի մասին իմանալու իրավունքից և շփոթված վիճակում խաղալիք է դառնում, նենգավարվում և մոլորեցվում է հակաքրիստոսների կողմից։ Ինչո՞ւ են հակաքրիստոսները զբաղվում գաղտնի նենգավարմամբ և չեն գործում բաց կամ թափանցիկ կերպով, կամ բոլորին չեն տալիս կատարվողի մասին իմանալու իրավունքը։ Դա այն պատճառով է, որ քաջ և հստակ գիտեն, որ իրենց արածը համահունչ չէ Աստծու տան սկզբունքներին կամ կանոններին, և որ անխոհեմաբար չարագործություններ են կատարում։ Գիտեն, որ եթե մարդկանց մեծամասնությունը տեղյակ լիներ, թե ինչ են անում, նրանցից ոմանք ոտքի կկանգնեին և կընդդիմանային իրենց, իսկ եթե վերադաս ղեկավարությունն իմանար, կէտվեին ու կպաշտոնազրկվեին, և ապա իրենց կարգավիճակը վտանգի մեջ կհայտնվեր։ Ահա թե ինչու են իրենց արած որոշ բաներում որդեգրում գաղտնի նենգավարման մեթոդը և թույլ չեն տալիս, որ ուրիշներն իմանան դրանց մասին։ Արդյոք նրանց գաղտնի նենգավարման հետևանքներն օգտակա՞ր են եկեղեցու գործին և Աստծու ընտրյալ մարդկանց։ Արդյոք դրանք կառուցողակա՞ն են բոլորի համար։ Իհարկե ոչ։ Մարդկանց մեծամասնությունը մոլորեցվում և խաբվում է և բացարձակապես չի օգտվում դրանից։ Արդյոք համահո՞ւնչ է ճշմարտության սկզբունքներին հակաքրիստոսների կողմից կիրառվող գաղտնի նենգավարման այս մեթոդը։ Արդյոք սա՞ է Աստծու պահանջների համաձայն գործելը։ (Ո՛չ։) Ուստի, երբ բացահայտվում են գաղտնի նենգավարմամբ զբաղվող հակաքրիստոսների այս դրսևորումները, պե՞տք է արդյոք հակաքրիստոսներն էտվեն։ Պե՞տք է արդյոք մերկացվեն և մերժվեն։ (Այո՛։) Գաղտնի նենգավարմամբ զբաղվելը հակաքրիստոսների կոնկրետ դրսևորումներից մեկն է։
Ուրիշ ի՞նչ դրսևորումներ են տարածված, երբ հակաքրիստոսներն աշխատում են։ (Հակաքրիստոսները ճնշում և տանջում են մարդկանց՝ հանուն իրենց սեփական կարգավիճակի։) Հակաքրիստոսների համար ուրիշ մարդկանց տանջելն ամենատարածված բանն է, և դա նրանց կոնկրետ դրսևորումներից մեկն է։ Իրենց կարգավիճակը պահպանելու համար հակաքրիստոսները միշտ պահանջում են, որ բոլորը հնազանդվեն և լսեն իրենց։ Եթե տեսնում են, որ ինչ-որ մեկը չի լսում իրենց կամ հակակրանք է տածում և դիմակայում է իրենց, որդեգրում են այդ մարդուն ճնշելու և տանջելու մարտավարությունը՝ նրան ենթարկելու համար։ Հակաքրիստոսները հաճախ ճնշում են նրանց, ում կարծիքները տարբերվում են իրենցից։ Հաճախ ճնշում են այն մարդկանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը և հավատարմորեն կատարում են իրենց պարտավորությունները։ Հաճախ ճնշում են համեմատաբար պարկեշտ և շիտակ մարդկանց, ովքեր չեն շողոքորթում կամ քծնում իրենց։ Ճնշում են նրանց, ովքեր լեզու չեն գտնում կամ չեն ենթարկվում իրենց։ Հակաքրիստոսներն ուրիշներին չեն վերաբերվում ճշմարտության սկզբունքների հիման վրա։ Չեն կարողանում արդարացիորեն վերաբերվել մարդկանց։ Երբ հակակրանք են տածում ինչ-որ մեկի հանդեպ, երբ թվում է, թե ինչ-որ մեկն իր սրտում չի ենթարկվել իրենց, հնարավորություններ ու պատրվակներ են գտնում և նույնիսկ տարբեր առիթներ են հորինում՝ այդ մարդու վրա հարձակվելու և նրան տանջելու համար՝ հասնելով այն բանին, որ եկեղեցու գործն անելու դրոշի ներքո ճնշում են նրան։ Չեն հանգստանում, մինչև մարդիկ չեն դառնում հլու և չեն համարձակվում մերժել իրենց։ Չեն հանգստանում, մինչև մարդիկ չեն ընդունում իրենց կարգավիճակն ու իշխանությունը, ժպիտով չեն ողջունում իրենց, հավանություն և համաձայնություն չեն հայտնում իրենց նկատմամբ և չեն համարձակվում որևէ միտք ունենալ իրենց մասին։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած խմբում «արդարություն» բառը գոյություն չունի ուրիշների նկատմամբ հակաքրիստոսի վերաբերմունքի մեջ, և «սիրող» բառը գոյություն չունի Աստծուն ճշմարտապես հավատացող եղբայրների ու քույրերի նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ։ Ով սպառնալիք է ներկայացնում իրենց կարգավիճակին, նրան համարում են իրենց աչքի փուշն ու կողքի խայթը և հնարավորություններ ու պատրվակներ կգտնեն նրանց տանջելու համար։ Եթե այդ մարդը տեղի չի տալիս, տանջում են նրան և կանգ չեն առնում, մինչև այդ մարդը չի ենթարկվում։ Հակաքրիստոսների կողմից նման գործելակերպը խիստ անհամապատասխան է ճշմարտության սկզբունքներին և թշնամություն է ճշմարտության դեմ, ուստի պե՞տք է արդյոք էտվեն։ Ոչ միայն դա․ նրանց մերկացնելուց, զանազանելուց և բնորոշելուց պակաս ոչինչ չի օգնի։ Հակաքրիստոսն ամենքին վերաբերվում է ըստ իր սեփական նախասիրությունների, իր սեփական մտադրությունների և նպատակների։ Նրանց իշխանության ներքո ով ունի արդարադատության զգացում, ով կարող է արդարացիորեն խոսել, ով համարձակվում է պայքարել անարդարության դեմ, ով կառչում է ճշմարտության սկզբունքներից, ով իսկապես տաղանդավոր է և կիրթ, ով կարող է վկայություն կրել Աստծու համար՝ բոլոր նման մարդիկ կարժանանան հակաքրիստոսի նախանձին և կճնշվեն, կմեկուսացվեն և նույնիսկ կտրորվեն հակաքրիստոսի ոտքի տակ այն աստիճան, որ չեն կարողանա նորից ոտքի կանգնել։ Այսպիսին է այն ատելությունը, որով հակաքրիստոսը վերաբերվում է լավ մարդկանց և նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը։ Կարելի է ասել, որ քիչ թե շատ նրանց մեծամասնությունը, ում հակաքրիստոսը նախանձում է և ճնշում, դրական կերպարներ և լավ մարդիկ են։ Նրանց մեծ մասն այն մարդիկ են, ում Աստված կփրկի, ում Աստված կարող է օգտագործել, ում Աստված կատարյալ կդարձնի։ Կիրառելով ճնշման և մեկուսացման նման մարտավարություններ նրանց դեմ, ում Աստված կփրկի, կօգտագործի և կատարյալ կդարձնի, արդյոք հակաքրիստոսներն Աստծու հակառակորդները չե՞ն։ Արդյոք նրանք Աստծուն դիմակայող մարդիկ չե՞ն։ Քանի որ նրանք այսպես նախանձում են, հարձակվում և մեկուսացնում են նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ուղղակիորեն անհանգստացնում են եկեղեցու գործը և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը։ Այս տեսակի հակաքրիստոսը թշնամաբար է տրամադրված ոչ միայն մարմնացած Աստծու, այլև նրանց նկատմամբ, ովքեր հետևում են Աստծուն և ովքեր ձգտում են ճշմարտությանը։ Սա իսկական հակաքրիստոս է։ Պե՞տք է արդյոք Աստծու ընտրյալ մարդիկ զանազանող լինեն հակաքրիստոսների այս տեսակի դրսևորման նկատմամբ։ Պե՞տք է արդյոք մերկացնեն և մերժեն հակաքրիստոսներին։ Կարո՞ղ է արդյոք այն խառնվածքը, որն ունեն հակաքրիստոսները, լուծվել ճշմարտության մասին հաղորդակցվելով։ Նրանց խառնվածքը ճշմարտությունն ու Աստծուն ատելն է, և նրանք բացարձակապես չեն ընդունի կամ չեն հնազանդվի ճշմարտությանը։ Հետևաբար, նման իսկական հակաքրիստոսների հետ վարվելու միակ ճանապարհը նման մարդկանց մերկացնելը, զանազանելը և ապա մերժելն է։ Սա լիովին համահունչ է ճշմարտության սկզբունքներին և Աստծու մտադրություններին։ Հակաքրիստոսների կողմից Աստծու ընտրյալ մարդկանց այս կերպ տանջելը հստակորեն Աստծու հետ առճակատման դուրս գալն է և Նրա ընտրյալ մարդկանց համար Աստծու հետ մրցելը։ Նախանձում և ատում են նրանց, ում ի վիճակի չեն մոլորեցնելու և վերահսկելու։ Ի վիճակի չեն ձեռք բերելու այս մարդկանց, բայց նաև թույլ չեն տալիս, որ Աստված ձեռք բերի նրանց։ Այսպիսով, արդյոք նրանք եկեղեցում չե՞ն խաղում Սատանայի դերը, որ Աստծու հետ մրցում է Աստծու ընտրյալ մարդկանց համար և վնաս ու կործանում է բերում նրանց վրա։ Հակաքրիստոսները ցանկանում են ճշմարտությանը ձգտող Աստծու ընտրյալ մարդկանց պահել իրենց բռի մեջ՝ թույլ չտալով, որ Աստված ձեռք բերի նրանց, ինչպես նաև ցանկանում են մոլորեցնել բոլոր նրանց, ովքեր հետևում են Աստծուն, և ստիպել այդ մարդկանց հետևել իրենց՝ կործանելով փրկության նրանց հնարավորությունները։ Միայն այդ ժամանակ նրանք հասած կլինեն իրենց նպատակին։ Արդյոք մարդկանց մինչև մահ վնասող հակաքրիստոսներն Աստծու ոխերիմ թշնամիները չե՞ն։ Դուք պետք է ի վիճակի լինեք զանազանելու նրանց։
Ուրիշ ի՞նչ դրսևորումներ ունեն հակաքրիստոսները։ (Հակառակում են աշխատանքային կարգավորումներին և պարզապես գործում են իրենց ձևով։) Սրա և սեփական անկախ թագավորություն ստեղծելու ու գաղտնի նենգավարման միջև որոշ նմանություններ կան, բայց դա նաև մեկ այլ կոնկրետ դրսևորում է։ Ինչպե՞ս են հակաքրիստոսները գործում իրենց ձևով։ (Վերևը հրապարակում է աշխատանքային կարգավորումներ՝ պահանջելով, որ Աստծու ընտրյալ մարդիկ զանազանեն կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին, բայց որոշ հակաքրիստոսներ չեն իրականացնում այդ աշխատանքային կարգավորումները, փոխարենը օգտագործում են «կարող ես զանազանել ուրիշներին միայն այն ժամանակ, երբ ի վիճակի ես զանազանելու ինքդ քեզ» պատրվակը, որպեսզի ստիպեն բոլորին ճանաչել իրենց անձը՝ թույլ չտալով եղբայրներին ու քույրերին զանազանել կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին։) Սա Վերևի աշխատանքային կարգավորումներին հակադրվելն է, ինչպես նաև իրենց ձևով գործելը։ Ուրիշ ի՞նչ։ (Վերևի աշխատանքային կարգավորումների վերաբերյալ հակաքրիստոսներն իրենց սեփական գաղափարներն ունեն։ Արտաքնապես թվում է, թե ի վիճակի են իրականացնելու այդ կարգավորումները և որ հաղորդակցվում են եղբայրների ու քույրերի հետ, բայց երբեք չեն հետևում կամ հարցուփորձ չեն անում այդ բաների մասին և հետո պարզապես անտեսում են դրանք։) Հակաքրիստոսների՝ իրենց ձևով գործելը հիմնականում նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ աշխատանք է կարգավորում Վերևը, կամ ինչ աշխատանք է Վերևը պահանջում իրականացնել ստորադասներից, հակաքրիստոսները մի կողմ կդնեն այն, կարհամարհեն, չեն հաղորդի և չեն իրականացնի, և ապա կանեն այն, ինչ ուզում են, ինչ պատրաստ են անել, և ինչն օգուտ կբերի իրենց։ Օրինակ՝ Աստծու խոսքերի գրքերի բաշխման ժամանակ, համաձայն եկեղեցու՝ գրքերի բաշխման սկզբունքների, յուրաքանչյուր ոք, ով ապրում է բնականոն եկեղեցական կյանքով, պետք է գիրք ունենա։ Սակայն երբ հակաքրիստոսը տեսնում է սա, մտածում է՝ «Գի՞րք բոլորի համար։ Մի՞թե ես չեմ տուժի դրանից։ Չի կարող լինել մեկ գիրք յուրաքանչյուր անձի համար՝ ես պետք է իրականացնեմ և կիրառեմ այս աշխատանքը՝ ելնելով նրանից, թե յուրաքանչյուրն ինչ է կոնկրետ մտածում իմ մասին։ Խոսքը չպետք է լինի միայն բնականոն եկեղեցական կյանքով ապրելու մասին, այլ այն մասին, թե ով է ընդհանուր առմամբ ավելի շատ ընծաներ տալիս։ Անխտիր, այն մարդիկ, որոնք ընծաներ չեն տալիս կամ աղքատ են, չպետք է գիրք ստանան։ Եթե աղերսեն ինձ և մի քիչ փող դուրս շպրտեն, ապա, ելնելով նրանց պահվածքից, կորոշեմ՝ տալ նրանց, թե ոչ»։ Արդյոք սա սկզբունքների համաձայն գործե՞լն է։ Ի՞նչ են անում։ Գործում են իրենց ձևով։ Իրենց ձևով գործելը նշանակում է գոյություն ունեցող աշխատանքային կարգավորումներից դուրս սեփական քաղաքականություն սահմանել, գործել այդ քաղաքականության համաձայն իրենց տեղական եկեղեցում, ամենևին չիրականացնել Աստծու տան պահանջած աշխատանքային կարգավորումներն ու սկզբունքները և փոխարենը գործել իրենց իսկ ձգտումների ու նպատակների համաձայն։ Առերևույթ գրքեր են բաշխել, և թվում է, թե այդ առաջադրանքն ավարտվել է։ Բայց ի՞նչն էր նրանց հիմքը դա անելու համար։ Այն հիմնված չէր Աստծու տան աշխատանքային կարգավորումների կամ եկեղեցու կանոնների վրա, այն հիմնված էր իրենց սեփական քաղաքականության, իրենց սեփական մոտեցումների վրա։ Սա իրենց ձևով գործելն է։ Բացարձակապես ոչ մի հնազանդություն չեն ցուցաբերում Աստծու տան աշխատանքային կարգավորումների նկատմամբ․ ի վիճակի չեն խստորեն իրականացնելու կամ կատարելու դրանք և փոխարենը գաղտնի սահմանում են իրենց սեփական բազմաթիվ կանոններն ու կանոնակարգերը, որոնք կիրառում և իրականացնում են իրենց տեղական եկեղեցու ներսում։ Սա ոչ միայն իրենց սեփական անկախ թագավորությունը ստեղծելն է, այլ առավել ևս՝ իրենց ձևով գործելը։ Այլ կերպ ասած՝ երբ իրենց տեղական եկեղեցում իրականացնում են աշխատանքային կարգավորումներ, դրանք իրենց սեփական կարգավորումներն են, մի բան, որը տարբերվում է Վերևի կողմից հրապարակված և այլ եկեղեցիներում իրականացված աշխատանքային կարգավորումներից։ Արտաքնապես ձևականություն են արել, ստացել են աշխատանքային կարգավորումները և կարդացել դրանք, բայց ունեն իրենց սեփական մեթոդները, թե ինչպես են դրանք կոնկրետ իրականացվում։ Պարզապես անտեսում են Աստծու տան աշխատանքային կարգավորումները և բացահայտորեն խախտում դրանք։ Սա կոչվում է իրենց ձևով գործել։ Ինչո՞ւ են հակաքրիստոսները գործում իրենց ձևով։ (Ուզում են իշխանություն բանեցնել եկեղեցու ներսում և ուզում են վերջին խոսքն ասել ամեն ինչում։) Ճիշտ է։ Պարզապես ուզում են իշխանություն ունենալ․ փնտրում և օգտագործում են ցանկացած և բոլոր հնարավորություններն իշխանություն ձեռք բերելու և ուրիշներին վերահսկելու համար, որպեսզի ստիպեն ուրիշներին լսել իրենց, հնազանդվել իրենց և վախենալ իրենցից։ Ցանկանում են օգտագործել իրենց տարբեր կիրառումներն ուրիշներին վերահսկելու համար, որպեսզի բոլորն իմանան, որ միայն իրենք ունեն իշխանություն այս վայրում, և ոչ ոք ուրիշ, որ ուրիշների համար պարզապես անհնար է շրջանցել իրենց, թռնել իրենց գլխի վրայով, և որ ոչ ոք չի կարող գերազանցել իրենց։ Հիմնականում ուզում են վերահսկել Աստծու ընտրյալ մարդկանց և իշխանություն զավթել։ Շատ պարզ է, որ հակաքրիստոսների այսպիսի պահվածքը ճշմարտության սկզբունքների կամ Աստծու տան պահանջների համաձայն գործելը չէ։ Դա այն չէ, ինչ պետք է անի առաջնորդողը կամ ցանկացած ոք, ով բնականոն կերպով կատարում է իր պարտավորությունը։ Ուստի, երբ հակաքրիստոսները ցուցաբերում են այս դրսևորումը, պե՞տք է արդյոք էտվեն։ Պե՞տք է արդյոք մերկացվեն և մերժվեն։ (Այո՛։)
Ուրիշ ի՞նչ դրսևորումներ ունեն հակաքրիստոսները։ (Հակաքրիստոսները գողանում են ընծաները, ծախսում են Աստծու տան փողերն իրենց սեփական վայելքի համար և վայելում են հատուկ արտոնություններ։) Հատուկ արտոնություններ վայելելը կոնկրետ դրսևորումներից մեկն է։ Հենց որ հակաքրիստոսը կարգավիճակ է ձեռք բերում, նրան այլևս հնարավոր չէ զսպել․ ուրիշ մարդկանց համարում է ոտնատակ տալու ենթակա իրեր և այն ամենում, ինչ անում է, ուզում է գրավել ամբողջ ուշադրությունը, լիովին օգտվել առիթից։ Այն ամենում, ինչ անում է, ինչպես նաև խոսելիս ձգտում է առավելության հասնելու։ Ինչ աթոռի էլ նստի, ուզում է, որ այն յուրահատուկ լինի։ Ինչ վերաբերմունք էլ վայելի Աստծու տանը, ուզում է, որ դա ավելի լավը լինի, քան ցանկացած այլ մեկի ստացածը։ Ուզում է, որ բոլորն իր մասին ավելի բարձր կարծիք ունենան և ավելի բարձր գնահատեն իրեն, քան որևէ մեկ ուրիշի։ Երբ կարգավիճակ չունի, ուզում է խլել այն, իսկ հենց որ կարգավիճակ է ունենում, դառնում է չափազանց ամբարտավան։ Իր հետ խոսող ցանկացած ոք պետք է ակնածանքով նայի իրեն, ոչ ոք չի կարող կողք կողքի քայլել իր հետ, այլ փոխարենը պետք է մեկ կամ երկու քայլ ետ ընկնի, ոչ ոք չի կարող իր հետ խոսել չափազանց բարձր կամ չափազանց կոպիտ, սխալ բառեր օգտագործել կամ սխալ նայել իրեն։ Ամեն ինչում կկառչի մանրուքներից և ասելու բան կունենա նրանց մասին։ Ոչ ոք չի կարող վիրավորել կամ քննադատել իրեն՝ փոխարենը բոլորը պետք է հարգալից լինեն իր հանդեպ, քծնեն և շողոքորթեն իրեն։ Հենց որ հակաքրիստոսը կարգավիճակ ձեռք բերի, կամայականորեն և կամակորաբար է գործելու ամենուր, ուր գնա, և ցուցադրելու է իրեն, որպեսզի ուրիշները հարգեն իրեն։ Ոչ միայն վայելում է կարգավիճակը և իսկապես գնահատում ուրիշների հարգանքը, այլև նյութական հաճույքները նույնպես հատկապես կարևոր են իր համար։ Ուզում է մնալ այն հյուրընկալողների մոտ, որոնք ապահովում են լավագույն վերաբերմունքը։ Անկախ նրանից, թե ով է իր հյուրընկալողը, հատուկ պահանջներ ունի այն ամենի վերաբերյալ, ինչ ուտում է, և եթե ուտելիքը բավականաչափ լավը չէ, առիթ կգտնի էտելու իր հյուրընկալողին։ Հրաժարվում է ընդունել ցանկացած անորակ հաճույք․ իր սնունդը, հագուստը, կացարանը և փոխադրումը պետք է լինեն մի աստիճան բարձր, միջինը պարզապես չի բավարարի։ Չի կարող ընդունել այնպիսի բաներ, որոնք նույնն են, ինչ ստանում են սովորական եղբայրներն ու քույրերը։ Եթե մյուսներն արթնանում են առավոտյան 5-ին կամ 6-ին, ինքը կարթնանա առավոտյան 7-ին կամ 8-ին։ Լավագույն ուտելիքն ու իրերը պետք է վերապահված լինեն իրեն։ Նույնիսկ մարդկանց տված ընծաները նախ պետք է զննվեն իր կողմից, և կպահի այն, ինչը լավն է կամ արժեքավոր, կամ այն, ինչն իր աչքովն է ընկնում, իսկ մնացորդները կթողնի եկեղեցուն։ Եվ կա ևս մեկ, ամենազզվելի բանը, որ անում են հակաքրիստոսները։ Ի՞նչ է դա։ Հենց որ կարգավիճակ են ունենում, նրանց ախորժակը մեծանում է, մտահորիզոնն ընդլայնվում է, և սովորում են վայելել, որից հետո նրանց մոտ փող ծախսելու, սպառելու ցանկություն է առաջանում, և հետևաբար ուզում են իրենցով անել այն բոլոր փողերը, որոնք եկեղեցին օգտագործում է իր աշխատանքի համար, բաշխել դրանք այնպես, ինչպես իրենց դուր է գալիս, վերահսկել դրանք իրենց ցանկությունների համաձայն։ Հակաքրիստոսները հատկապես վայելում են այս տեսակի իշխանությունը և այս տեսակի վերաբերմունքը, և հենց որ իշխանություն են ունենում, ուզում են ստորագրել ամեն ինչի վրա, ինչպես օրինակ՝ բոլոր չեկերի և տարբեր համաձայնագրերի վրա։ Ուզում են վայելել գրիչով անդադար ստորագրելու, փողը ջրի պես վատնելու այդ զգացումը։ Երբ հակաքրիստոսը կարգավիճակ չունի, ոչ ոք չի կարող տեսնել այս դրսևորումները նրա մեջ, կամ որ նա այս տեսակի մարդ է, որ ունի այսպիսի խառնվածք, որ նման բաներ կաներ։ Բայց հենց որ կարգավիճակ է ձեռք բերում, այս ամենը բացահայտվում է։ Եթե առավոտյան ընտրվում է, ապա այդ կեսօրին դառնում է չափազանց ամբարտավան, քիթը տնկում է, գլուխն ուռչում է, և ոչ մի հարգանք չունի սովորական մարդկանց նկատմամբ։ Փոփոխությունը շատ արագ է տեղի ունենում։ Բայց իրականում նա չի փոխվել՝ պարզապես բացահայտվել է։ Այսպիսի ամբարտավան կեցվածք է ընդունում, և ի՞նչ է պատրաստվում անել։ Ուզում է ապրել եկեղեցու հաշվին, տրվել կարգավիճակի օգուտներին։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը համեղ ուտելիքների սեղան է գցում, սկսում է լափել դրանք՝ միաժամանակ պահանջելով առողջարար հավելումներ՝ իր այդ գարշելի մսեղին պահպանելու համար։ Հակաքրիստոսների կողմից հատուկ արտոնություններ վայելելը հաճախ է պատահում, պարզապես տարբերություններ կան ծանրության աստիճանի առումով։ Երբ մսեղավոր հաճույքներից կառչող ցանկացած մարդ առաջնորդող է դառնում, ուզում է վայելել հատուկ արտոնություններ։ Սա հակաքրիստոսների խառնվածքն է։ Հենց որ կարգավիճակ են ձեռք բերում, լիովին փոխվում են։ Կարգավիճակի հետ եկող բոլոր հաճույքներն ու հատուկ վերաբերմունքը պահում են իրենց տեսադաշտում, իրենց բռի մեջ՝ ամուր և ապահով կերպով, և բաց չեն թողնի, չեն թուլացնի իրենց բռնածից ոչ մի նշույլ կամ թույլ չեն տա, որ դրանց որևէ մասը սահի-գնա։ Հակաքրիստոսների այս դրսևորումներից և կիրառումներից ո՞րն է ճշմարտության սկզբունքների համաձայն գործելը։ Ոչ մեկը։ Դրանցից յուրաքանչյուրը սրտխառնոց է առաջացնում և գարշելի է տեսնել․ ոչ միայն նրանց կիրառումներն ու դրսևորումները համահունչ չեն ճշմարտության սկզբունքներին, այլև նրանք հաստատապես չունեն խղճի, ողջամտության կամ ամոթի զգացման նույնիսկ նշույլ։ Երբ հակաքրիստոսները կարգավիճակ ունեն, բացի անխոհեմաբար չարագործություններ կատարելուց և իրենց սեփական իշխանության ու կարգավիճակի վրա աշխատելուց, ոչ միայն չեն անում որևէ բան, որն օգուտ կբերեր եկեղեցու գործին կամ եղբայրների ու քույրերի կյանքի մուտքին, այլև վայելում են կարգավիճակի օգուտները, մսեղավոր հաճույքները և այն, որ մարդիկ ակնածանքով են վերաբերվում իրենց և մեծարում են իրենց։ Որոշ հակաքրիստոսներ նույնիսկ մարդկանց են գտնում իրենց ծառայելու համար՝ ստիպելով, որ իրենց խմած թեյն ուրիշները մատուցեն, իրենց հագած հագուստներն ուրիշները լվանան, և նույնիսկ ունենում են հատուկ մարդ, որ լողանալիս տրորում է իրենց մեջքը, և մեկը, որ ուտելիս սպասարկում է իրենց։ Դեռ ավելին՝ ոմանք նույնիսկ ունենում են սահմանված ճաշացանկ օրվա երեք կերակուրներից յուրաքանչյուրի համար, և ի լրումն դրա՝ ուզում են ընդունել առողջարար հավելումներ և ունենալ իրենց համար եփված բոլոր տեսակի տարբեր ապուրներ։ Արդյոք հակաքրիստոսներն ամոթ ունե՞ն։ Ոչ, չունեն։ Կասեի՞ք, որ այդ տեսակի մարդուն պարզապես էտելը փոքր-ինչ մեղմ է։ Արդյոք էտելը կստիպի՞ նրանց ամոթ զգալ։ (Չի ստիպի։) Ուստի ինչպե՞ս կարող է լուծվել այս խնդիրը։ Դա բավականին պարզ է։ Էտելուց հետո մերկացրե՛ք նրանց և հասկացրե՛ք նրանց, թե ովքեր են իրենք։ Անկախ նրանից, թե տեղի կտան դրան, թե ոչ, նրանք պետք է պաշտոնազրկվեն, և բոլորը պետք է մերժեն նրանց։ Հենց որ հակաքրիստոսի եք բացահայտում, կարո՞ղ եք մերժել նրան։ Համարձակվո՞ւմ եք ոտքի կանգնել՝ հաղորդելու և մերկացնելու նրան։ (Այո։) Իսկապես համարձակվո՞ւմ եք, թե՞ ոչ։ Երբ հիմա ուրիշներին ունես քեզ աջակցելու համար, կհամարձակվես ոտքի կանգնել և մերկացնել նրան, բայց առանց աջակցության դեռ կունենա՞ս այդ քաջությունը։ Այնտեղ, որտեղ հիմա ես, ապահով է, մեծ կարմիր վիշապը չի իշխում, ուստի մտածում ես․ «Ինչի՞ց պետք է վախենամ։ Մի՞թե նա պարզապես հակաքրիստոս չէ։ Ունենալով Աստծուն որպես մեր հենարան՝ ես քաջություն ունեմ մերկացնելու հակաքրիստոսին և չեմ վախենում»։ Սակայն մեծ կարմիր վիշապի երկրում այլ է։ Եթե մերկացնես հակաքրիստոսին, և նա կորցնի իր կարգավիճակը, ապա կհամարձակվի տանջել քեզ, մատնել քեզ և հանձնել իշխանությունների ձեռքը։ Դեռ կհամարձակվեի՞ր մերկացնել նրան։ (Գուցե ոչ։) Գուցե ոչ։ Քո վերաբերմունքն անմիջապես կփոխվի․ այդ միջավայրում չէիր համարձակվի մերկացնել նրան։ Ուստի ճի՞շտ է արդյոք նրան մերկացնել չհամարձակվելը։ Դա ճիշտ չէ, դու վկայություն չունես, և դա նշանակում է, որ հաղթող չես․ դա այն չէ, ինչ պետք է ասի Աստծուն հետևողը։ Ենթադրենք, թե լռում ես, բայց սիրտդ նորից ու նորից աղաղակում է․ «Դո՛ւ, հակաքրիստոս, դո՛ւ, դև ու Սատանա, ես կմերկացնեմ քեզ։ Ես իմաստություն կօգտագործեմ՝ մերժելու՛ քեզ և մաքրելու՛ քեզ եկեղեցուց։ Դու արժանի չես բնակվելու Աստծու տանը, դու դև՛ ես, դու Սատանա՛ ես։ Թեև ես հրապարակայնորեն չեմ մերկացնում քեզ իմ խոսքերով, ես մերժում եմ քեզ սրտիս խորքից։ Ես կփնտրեմ ավելի շատ եղբայրների ու քույրերի, որոնք հասկանում են ճշմարտությունը, և միասին մենք կմերժենք քեզ։ Մենք չե՛նք ընդունի քո առաջնորդությունը կամ քո նենգավարումը»։ Արդյոք սա գործելու ճի՞շտ ճանապարհն է։ (Այո։) Միջավայրը կարող է անբարենպաստ լինել, և հակաքրիստոսին հրապարակայնորեն մերկացնելը կարող է վտանգի ենթարկել քեզ, բայց Աստծու հանձնարարությունը, ճշմարտության սկզբունքները և քո պարտավորությունը չեն կարող ուրացվել կամ լքվել։ Ինչ վերաբերում է այն հակաքրիստոսներին, որոնք վայելում են հատուկ արտոնություններ, որոնք անամոթաբար վայելում են կարգավիճակի օգուտները, մենք պետք է մերժենք նրանց և թույլ չտանք, որ նրանք մակաբույծներ դառնան Աստծու տանը կամ վնասեն ու մոլորեցնեն էլ ավելի շատ եղբայրների ու քույրերի։ Մենք պետք է մաքրենք նրանց։ Աստծու տան ռեսուրսներն այս մակաբույծներին պահելու համար չեն։ Նրանք արժանի չեն ուտելու Աստծու տանը, ոչ էլ արժանի են վայելելու այն ամենը, ինչ կա Աստծու տանը։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև նրանք դևեր են և արժանի են մերժվելու։ Սա հակաքրիստոսների ևս մեկ դրսևորում է՝ հատուկ արտոնություններ վայելելը, հատուկ արտոնությունների անամոթաբար վայելելը։ Առանց որևէ ներդրում ունենալու, հենց որ առաջնորդողի պաշտոն են ձեռք բերում, զավթում են իշխանությունը, տրվում են իրենց կարգավիճակի օգուտներին և ստիպում են եղբայրներին ու քույրերին եփել և համեղ ուտելիքներ գնել իրենց համար՝ կողոպտելով նրանց քրտնաջան վաստակած ունեցվածքը և շորթելով նրանց փողերն ու իրերը։ Նրանց համար դա բնականոն բան է, անգնահատելի հնարավորություն, առիթ, որն այլևս չի կրկնվի։ Մի՞թե սա դևի մտածելակերպ չէ։ Ինչպիսի՜ անամոթ մտածելակերպ է դա։ Այս տեսակի մարդը պետք է էտվի, մերկացվի և մերժվի եղբայրների ու քույրերի կողմից։
Ուրիշ ի՞նչ դրսևորումներ ունեն հակաքրիստոսները։ Արդյոք վերադասներին և ստորադասներին խաբելը կոնկրետ դրսևորո՞ւմ է։ (Այո։) Հակաքրիստոսներն ի բնե չարասեր են․ նրանք չունեն ազնիվ սիրտ, ճշմարտությունը կամ դրական բաներ սիրող սիրտ։ Նրանք հաճախ ապրում են մութ անկյուններում՝ չեն գործում ազնվության վերաբերմունքով, ճշմարտացիորեն չեն խոսում և չարասեր ու նենգ սիրտ ունեն թե՛ ուրիշ մարդկանց, թե՛ Աստծու հանդեպ։ Ուզում են խաբել ուրիշներին և խաբել նաև Աստծուն։ Չեն ընդունի ուրիշների վերահսկողությունը, առավել ևս՝ Աստծու զննումը։ Երբ ուրիշ մարդկանց մեջ են, երբեք չեն ուզում, որ որևէ մեկն իմանա, թե հոգու խորքում ինչ են մտածում և ծրագրում, թե ինչ տեսակ մարդ են իրենք և ինչ վերաբերմունք ունեն ճշմարտության հանդեպ և այլն, չեն ուզում, որ ուրիշներն իմանան այս ամենի մասին, և նաև ուզում են խաբել Աստծուն, Նրան անտեղյակ պահել։ Ահա թե ինչու, երբ հակաքրիստոսը կարգավիճակ չունի, երբ հնարավորություններ չունի նենգավարելու իրավիճակը մարդկանց խմբում, ապա ոչ ոք իսկապես չի կարող հասկանալ, թե ինչ է թաքնված նրա խոսքերի և գործողությունների հետևում։ Մարդիկ կմտածեն․ «Ինչի՞ մասին են նրանք մտածում ամեն օր։ Արդյոք կա՞ որևէ մտադրություն իրենց պարտավորության կատարման հետևում։ Արդյոք նրանք ապականությո՞ւն են բացահայտում։ Արդյոք զգու՞մ են որևէ նախանձ կամ ատելություն ուրիշների հանդեպ։ Արդյոք որևէ կանխակալ վերաբերմունք ունե՞ն ուրիշ մարդկանց նկատմամբ։ Որո՞նք են նրանց տեսակետներն այն մասին, թե ինչ են ասում ուրիշները։ Ի՞նչ են մտածում, երբ բախվում են որոշակի բաների»։ Հակաքրիստոսները երբեք թույլ չեն տալիս ուրիշներին իմանալ, թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ։ Նույնիսկ եթե մի քանի խոսք են արտահայտում ինչ-որ բանի վերաբերյալ իրենց կարծիքի մասին, նրանք անորոշ և երկիմաստ կլինեն, կխոսեն շրջանցելով, որպեսզի ուրիշները չկարողանան հասկանալ, թե ինչ են փորձում փոխանցել, և չիմանան, թե ինչ են ուզում ասել կամ ինչ են փորձում արտահայտել՝ բոլորին թողնելով տարակուսանքի մեջ։ Երբ նման մեկը կարգավիճակ է ձեռք բերում, ավելի գաղտնի է դառնում իր պահվածքում ուրիշ մարդկանց շրջապատում։ Ուզում են պաշտպանել իրենց փառասիրական ձգտումները, իրենց հեղինակությունը, իրենց կերպարն ու իրենց անունը, իրենց կարգավիճակն ու արժանապատվությունը և այլն։ Ահա թե ինչու չեն ուզում անկեղծ լինել այն հարցում, թե ինչպես են գործում կամ որոնք են գործելու իրենց շարժառիթները։ Նույնիսկ երբ սխալ են գործում, ապականված խառնվածք են բացահայտում, կամ երբ իրենց գործողությունների հետևում թաքնված շարժառիթներն ու մտադրությունները սխալ են, չեն ուզում բացվել և թույլ տալ, որ ուրիշներն իմանան դրա մասին, և հաճախ անմեղության ու կատարելության տեսք են ընդունում՝ եղբայրներին ու քույրերին խաբելու համար։ Իսկ Վերևի և Աստծու հետ միայն հաճոյախոսություններ են անում և հաճախ օգտագործում են խաբուսիկ մարտավարություններ ու ստեր՝ Վերևի հետ իրենց հարաբերությունները պահպանելու համար։ Երբ զեկուցում են Վերևին իրենց աշխատանքի մասին և խոսում են Վերևի հետ, երբեք ոչ մի տհաճ բան չեն ասում, որպեսզի ոչ ոք չկարողանա բացահայտել իրենց թույլ կողմերից ոչ մեկը։ Երբեք չեն նշի, թե ինչ են արել ներքևում, եկեղեցում ծագած հարցերից որևէ մեկը, իրենց աշխատանքի խնդիրները կամ թերությունները, կամ այն բաները, որոնք չեն կարողանում հասկանալ կամ թափանցել դրանց մեջ։ Երբեք չեն հարցնում կամ փնտրում Վերևից այս բաների մասին, այլ փոխարենը պարզապես իրենց աշխատանքում ձեռնհաս լինելու, իրենց աշխատանքը լիովին ստանձնելու ունակ լինելու տպավորություն են ստեղծում։ Վերևին չեն զեկուցում եկեղեցում գոյություն ունեցող խնդիրներից և ոչ մեկի մասին, և անկախ նրանից, թե որքան խառնաշփոթ կարող է լինել իրավիճակը եկեղեցում, որքան լուրջ են իրենց աշխատանքում ի հայտ եկած թերությունները, կամ թե կոնկրետ ինչ են արել ներքևում, բազմիցս կոծկում են այդ ամենը՝ ջանալով երբեք թույլ չտալ, որ Վերևն իմանա կամ լսի որևէ նորություն այս բաների մասին, նույնիսկ հասնելով այն բանին, որ այս հարցերի հետ կապված կամ դրանց մասին իրական փաստերն իմացող մարդկանց տեղափոխում են հեռավոր վայրեր՝ փորձելով թաքցնել այն, ինչ իրականում կատարվում է։ Ինչպիսի՞ կիրառումներ են սրանք։ Ինչպիսի՞ վարքագիծ է սա։ Արդյոք սա այն դրսևորո՞ւմն է, որը պետք է ունենա ճշմարտությանը ձգտող մարդը։ Շատ պարզ է, որ ոչ։ Սա դևի վարքագիծ է։ Հակաքրիստոսները կանեն ամեն հնարավորը՝ թաքցնելու, կոծկելու ցանկացած բան, որը կարող է ազդեցություն ունենալ իրենց կարգավիճակի կամ հեղինակության վրա՝ գաղտնի պահելով այս բաներն ուրիշ մարդկանցից և Աստծուց։ Սա վերադասներին և ստորադասներին խաբելն է։ Հաճախ կասեն իրենց ստորադասներին․ «Վերևն այնքան բարձր է գնահատում ինձ և այնքան շատ է արժևորում ինձ։ Վերևն ինձ այսինչ առաջադրանքներն է հանձնարարել՝ վստահելով ինձ այսպիսի կարևոր աշխատանք։ Նրանք իսկապես լավ են հոգ տանում իմ մասին՝ ուղղություն տալով իմ աշխատանքին, և իսկապես պատասխանատվություն են ստանձնել նաև իմ կյանքի համար։ Վերևն ինձ էտեց այսինչ հարցերի պատճառով, և ես դա ընդունեցի այսինչ կերպ, և իմ հասկացողությունը դրա վերաբերյալ այսինչն է։ Նայե՛ք, թե որքան շատ է աստված սիրում ինձ՝ նա անձամբ էտել է ինձ և անձնական ուղղորդում է տվել իմ աշխատանքում»։ Իսկ Վերևի հետ ընդունում են իրենց աշխատանքի համար մեծ պատասխանատվություն կրելու, եղբայրների ու քույրերի մասին խորապես հոգ տանելու և իրենց սիրտն ու ուժը լիովին նվիրելու կեցվածք, բայց երբեք մի բառ անգամ չեն ասի այն մասին, որ որևէ եղբայր կամ քույր իրենց այլ գաղափար կամ կարծիք է առաջարկել, կամ իրենց աշխատանքում առկա որևէ թերության կամ շեղման մասին։ Անում են ամեն հնարավորը՝ ստորադասների հետ լավ հարաբերություններ պահպանելու համար՝ միաժամանակ ամեն կերպ փորձելով Վերևից գաղտնի պահել իրենց մասին տարբեր իրական փաստեր՝ սարսափելով պաշտոնազրկվելուց, եթե Վերևն իմանա, թե իրականում ինչ է կատարվում իրենց հետ։ Մի՞թե սա վերադասներին և ստորադասներին խաբելը չէ։ Հենց որ հակաքրիստոսն իշխանություն է զավթում, անում է բացարձակապես ամեն հնարավորը՝ իր մասին իրական փաստերը թաքցնելու համար, որպեսզի ոչ ոք չկարողանա թափանցել իր իրական վիճակի, իր իրական իրավիճակի կամ իր փաստացի մարդկայնության կամ աշխատանքային կարողությունների մեջ։ Օգտագործում են բոլոր տեսակի մարտավարություններն ու միջոցները՝ այս բաները թաքցնելու համար, որպեսզի կարողանան հաստատուն դիրք ձեռք բերել և ընդմիշտ վայելել իրենց իշխանությունն ու կարգավիճակի օգուտները։ Վերադասներին և ստորադասներին խաբելն այն է, ինչ անում են միայն հակաքրիստոսները։ Արդյոք դա համահո՞ւնչ է ճշմարտության սկզբունքներին։ Արդյոք սա այն դրսևորո՞ւմն է, որը պետք է ունենա Աստծուն ծառայողը։ Արդյոք սա այն դրսևորո՞ւմն է, որը պետք է ունենա ճշմարտությանը ձգտողը։ (Ոչ։) Ուստի, երբ հակաքրիստոսն ունի այսպիսի դրսևորում, այսպիսի խառնվածք, արդյոք պե՞տք է էտվի։ (Այո։)
Մենք հենց նոր խոսեցինք վեց պատճառների մասին, թե ինչու են հակաքրիստոսներն էտվում։ Առաջինն իրենց սեփական անկախ թագավորությունները ստեղծելն էր, երկրորդը՝ գաղտնի նենգավարմամբ զբաղվելը, երրորդը՝ ուրիշներին տանջելը, չորրորդը՝ իրենց ձևով գործելը, հինգերորդը՝ հատուկ արտոնություններ վայելելը, և վեցերորդը՝ վերադասներին և ստորադասներին խաբելը։ Ուրիշներ կա՞ն։ (Հերձվածներ և մոլորություններ տարածելը՝ եղբայրներին ու քույրերին մոլորեցնելու համար։) (Երբեք Աստծուն չմեծարելը կամ Աստծու համար վկայություն չկրելը, և փոխարենը միշտ իրենց անձի համար վկայելը և բառեր ու վարդապետություններ խոսելը՝ մարդկանց մոլորեցնելու համար։) (Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդուն դատելը, նրա վրա հարձակվելը և նրան ատելը։) Այս երեք բաներից ո՞րն է իր էությամբ համեմատաբար մոտ այն վեց պատճառներին, որոնք մենք արդեն քննարկել ենք։ (Միշտ իրենց անձը մեծարելը և իրենց անձի համար վկայելը և երբեք Աստծու համար վկայություն չկրելը։) Դա իր բնույթով համեմատաբար լուրջ է։ Երկրորդը Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդու վրա հարձակվելն ու նրան դատելն է, որին հաջորդում է մոլորություններ տարածելը՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Պետք է լինեն հակաքրիստոսների որոշ այլ կոնկրետ դրսևորումներ, բայց սրանք քիչ թե շատ ներկայացնում են ամեն ինչ, ուստի այսօր կարիք չկա անհարկի մանրամասնելու դրանցից յուրաքանչյուրը։ Դա չէ այսօրվա հաղորդակցության կենտրոնական թեման․ փոխարենը այսօրվա կենտրոնական թեման այն է, թե ինչպես հակաքրիստոսները չեն ընդունում էտվելը, ոչ էլ ապաշխարության վերաբերմունք ունեն, երբ որևէ սխալ են գործում, այլ փոխարենը պատկերացումներ են տարածում և հրապարակայնորեն դատում Աստծուն։ Այլ կերպ ասած՝ հակաքրիստոսի վերաբերմունքն էտվելուց հետո, այդ վերաբերմունքի արմատը, և թե իրականում որն է նրանց բնավորության էությունը՝ սա է այն առանցքային կետը, որի մասին մենք պետք է հաղորդակցվենք։ Մյուս բաները, որոնց մենք հենց նոր անդրադարձանք, ավելի փոքր թեմաներ են, որոնք որոշ չափով կապված են սրա հետ։ Քանի որ նախկինում բավականաչափ մանրամասն քննարկել ենք դրանք, այսօր պարզապես հաղորդակցվեցինք դրանց մասին լայն և ընդհանուր կերպով՝ ամփոփելով հակաքրիստոսների տարբեր դրսևորումները, որոնց մասին նախկինում հաղորդակցվել ենք։ Հակաքրիստոսներն ունեն այս դրսևորումները, այս խառնվածքներն ու էությունները, և նրանք արել են այսպիսի բաներ, ուստի պետք է էտվեն և մերժվեն։ Սակայն, արդյոք ճշմարիտ հակաքրիստոսը, մեկը, որ ունի հակաքրիստոսի էություն, կընդունե՞ր իր արած այս բաները, կամ որ իր այս դրսևորումները հակաքրիստոսի դրսևորումներ են։ (Ոչ, չէր ընդունի։) Ե՞րբ ես երբևէ տեսել, որ Սատանան և դևերն ընդունեն, որ դիմակայում են Աստծուն։ Երբեք չեն ընդունի, որ դիմակայում են Աստծուն, և անկախ նրանից, թե ինչպիսի սխալներ են գործել, երբեք չեն ընդունի, որ սխալ են եղել։ Ուստի եկեք սկսենք այսօրվա հաղորդակցության թեման հակաքրիստոսների այս էության տեսանկյունից։
II. Ինչպես են հակաքրիստոսներն իրենց պահում, երբ չեն ընդունում էտվելը
Ա. Հրաժարվում են ընդունել, որ սխալ են գործել
Անկախ նրանից, թե որքան մեծ սխալ է գործել հակաքրիստոսը, և անկախ նրանից, թե որքան չարիք է գործել, երբ էտվում է, առաջին վարքագիծը, որին դիմում է, լիովին հերքելն է, որ որևէ սխալ բան է արել՝ հուսահատորեն սոփեստություն օգտագործելով՝ ինքն իրեն արդարացնելու համար։ Սա որևէ սխալ գործելիս ապաշխարության վերաբերմունք չունենալն է, ինչը նշված է հակաքրիստոսների տասնմեկերորդ դրսևորման մեջ։ Հակաքրիստոսներն ապաշխարության վերաբերմունք չունեն, ուստի ի՞նչ են մտածում հոգու խորքում։ Ինչո՞ւ ապաշխարության վերաբերմունք չունեն։ (Որովհետև կարծում են, որ որևէ սխալ բան չեն արել։) Ճիշտ է։ Հակաքրիստոսները բացարձակապես չեն ընդունում, որ որևէ սխալ բան են արել։ Ուստի արդյոք ի վիճակի՞ են ընդունելու, որ իրենք հակաքրիստոսներ են։ Սա է՛լ ավելի դժվար է։ Եթե ի վիճակի ես փաստերի ցանկ կազմելու՝ հակաքրիստոսին մերկացնելու համար, արդյոք ի վիճակի կլինի՞ ընդունել դա։ Անկասկած, է՛լ ավելի անկարող կլինի ընդունել սա։ Այս տեսակի դրսևորումների միջոցով մենք կարող ենք տեսնել, որ հակաքրիստոսի էությունն Աստծուն դիմակայելն ու դավաճանելն է, և որ նրա խառնվածքն այնպիսին է, որ հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ, ատում է ճշմարտությունը և բացարձակապես սեր չունի ճշմարտության հանդեպ։ Հետևաբար, երբ հակաքրիստոսները մերկացվում և էտվում են, առաջին բանը, որ անում են, ի պաշտպանություն իրենց տարբեր պատճառներ փնտրելն է, ամեն տեսակ պատրվակներ փնտրելը՝ փորձելով դուրս պրծնել դժվար իրավիճակից, դրանով իսկ իրագործելով իրենց պատասխանատվություններից խուսափելու իրենց նպատակը և հասնելով ներված լինելու իրենց նպատակին։ Հակաքրիստոսներն ամենից շատ վախենում են, որ Աստծու ընտրյալ մարդիկ կըմբռնեն իրենց բնավորությունը, իրենց թուլությունները և արատները, իրենց աքիլեսյան գարշապարը, իրենց ճշմարիտ որակը և աշխատանքային կարողությունը, ուստի ամեն ջանք գործադրում են իրենց քողարկելու համար, որպեսզի կոծկեն իրենց թերությունները, խնդիրները և ապականված խառնվածքները։ Երբ նրանց չարագործությունը քողազերծվում և մերկացվում է, առաջին բանը, որ անում են, ոչ թե այս փաստի հետ համաձայնելը կամ դա ընդունելն է, կամ ամեն ջանք գործադրելը՝ իրենց սխալները շտկելու և փոխհատուցելու համար, այլ փոխարենը փորձում են գտնել տարբեր մեթոդներ՝ դրանք կոծկելու համար, թոզ փչելու նրանց աչքերին և մոլորեցնելու նրանց, ովքեր տեղյակ են իրենց գործողություններին՝ թույլ չտալու, որ Աստծու ընտրյալ մարդիկ տեսնեն հարցի իրական դեմքը, թույլ չտալու, որ նրանք իմանան, թե որքան վնասակար են եղել իրենց գործողությունները Աստծու տան համար, որքան են նրանք խանգարել և անհանգստացրել եկեղեցու գործը։ Իհարկե, ամենից շատ վախենում են Վերևի պարզելուց, որովհետև հենց որ Վերևն իմանա, նրանց հետ կվարվեն սկզբունքի համաձայն, և նրանց համար ամեն ինչ ավարտված կլինի, և անպայման կպաշտոնազրկվեն ու դուրս կթողնվեն։ Եվ այսպիսով, երբ հակաքրիստոսների չարագործությունը մերկացվում է, առաջին բանը, որ անում են, ոչ թե ինքնաքննելն է այն մասին, թե որտեղ են սխալվել, որտեղ են խախտել սկզբունքները, ինչու են արել այն, ինչ արել են, ինչ խառնվածքով են ղեկավարվել, որոնք են եղել իրենց մտադրությունները, ինչպիսին է եղել իրենց վիճակն այն ժամանակ, արդյոք դա կամակորության պատճառով էր, թե իրենց մտադրություններում եղած կեղծիքների պատճառով։ Այս բաները մանրամասն վերլուծելու, առավել ևս դրանց շուրջ ինքնաքննելու փոխարեն, գլուխ են կոտրում՝ իրական փաստերը կոծկելու որևէ ճանապարհ գտնելու համար։ Միևնույն ժամանակ, ամեն ջանք գործադրում են Աստծու ընտրյալ մարդկանց առջև բացատրություններ տալու և արդարանալու համար, որպեսզի թոզ փչեն նրանց աչքերին՝ մեծ խնդիրները ներկայացնելով որպես փոքր, իսկ փոքր խնդիրները՝ որպես անխնդիր, և աչքակապությամբ մի կերպ դուրս պրծնեն իրավիճակից, որպեսզի կարողանան մնալ Աստծու տանը՝ անխոհեմաբար չարագործություններ կատարելով և չարաշահելով իրենց իշխանությունը, և շարունակեն մոլորեցնել ու վերահսկել մարդկանց և նրանց հարգել տան իրենց ու անել այնպես, ինչպես իրենք են ասում՝ իրենց փառասիրական ձգտումներն ու նկրտումները բավարարելու համար։ Սկզբից մինչև վերջ իրականում ի՞նչ են անում հակաքրիստոսները։ Այն ամենը, ինչ անում են հակաքրիստոսները, գլուխ կոտրելն է՝ փորձելով բաներ ասել, բաներ անել և զբաղեցնել իրենց հանուն իրենց սեփական կարգավիճակի և հեղինակության, փոխանակ Աստծու առջև գալու՝ աղոթելու և ընդունելու իրենց սխալներն ու հանցանքները և ճանաչելու իրենց սեփական մտադրություններն ու ապականված խառնվածքները։ Նրանք նաև չեն ընդունում այն վնասը, որն իրենց թույլ տված սխալները բերում են եկեղեցու գործին և եղբայրներին ու քույրերին։ Փոխարենը իրենց սրտերի խորքում նորից ու նորից խելագարորեն փնտրում են․ «Կոնկրետ որտե՞ղ եմ սխալվել։ Որտե՞ղ եմ անզգույշ եղել՝ դրանով իսկ թույլ տալով, որ ինչ-որ մեկն իմ դեմ լծակ ունենա։ Որտե՞ղ բավարար ջանք չեմ գործադրել կամ լիովին չեմ դիտարկել բաները՝ դրանով իսկ թույլ տալով, որ ինչ-որ բան սխալ ընթանա և վերածվի քննադատության աղբյուրի կամ լծակի, որը կարող է օգտագործվել իմ դեմ»։ Նորից ու նորից մտածում և մանրամասն վերլուծում են այս բաները՝ անկարող լինելով ուտել կամ քնել։ Բայց հակաքրիստոսը երբեք չի ինքնաքննում կամ ճանաչում ինքն իրեն, առավել ևս չի աղոթում Աստծուն և ընդունում, որ որևէ սխալ բան է արել, և պատասխաններ չի փնտրում Աստծու խոսքի հիման վրա, չի փնտրում ճշմարտությունները, որոնք պետք է կիրառի, կամ ճշմարտության սկզբունքները, որոնց պետք է հետևի, և առավել ևս չի փնտրում ճշմարտությունը հասկացող եղբայրների կամ քույրերի՝ հաղորդակցության մեջ բացվելու և նրանց հետ ճշմարտությունը փնտրելու համար՝ խնդիրները լուծելու նպատակով։ Երբ բախվում է որևէ հարցի, չի փնտրում կամ հնազանդվում, այլ ավելի շուտ փորձում է օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ իր խնդիրները թաքցնելու համար՝ մտածելով, որ որքան քիչ մարդ իմանա դրանց մասին, այնքան լավ, և որ իր հեղինակությունն ու կարգավիճակը պահպանելը լավագույն քաղաքականությունն է։ Հակաքրիստոսների սրտերն այսքան խավար են և լի են ըմբոստությամբ ու չարասիրությամբ՝ չունենալով Աստծուն հնազանդվելու անգամ ամենաչնչին մտադրությունը։ Հակաքրիստոսները միշտ ուղիներ են փնտրում՝ իրենց հեղինակությունն ու կարգավիճակը վնասվելուց պաշտպանելու համար։ Անկախ նրանից, թե ով է հաղորդակցվում ճշմարտությամբ նրանց հետ՝ նրանց աջակցելու և օգնելու համար, չեն ընդունում դա՝ մտածելով․ «Ես ամեն ինչ հասկանում եմ, ինձ ձեր օգնությունը պետք չէ։ Նույնիսկ երբ խնդիրներ ունեմ, ես ձեզանից լավն եմ։ Կարծում եք, թե կարո՞ղ եք օգնել ինձ այն չնչին բանով, որ հասկանում եք։ Այստեղ դուք իսկապես գերագնահատում եք ձեր կարողությունները»։ Հակաքրիստոսները հենց այսքան ամբարտավան և ինքնարդար են։ Այնքան շատ վատ բաներ են անում և այնուամենայնիվ հրաժարվում են ընդունել, որ որևէ սխալ բան են արել կամ որ որևէ խնդիրներ ունեն։ Իրենց սրտերում չափազանց աննկուն են և պարզապես ոչ ոքի ասածը չեն լսում։ Միակ բանը, որ չեն կարողանում մի կողմ դնել իրենց մտքում, այն է, թե հետագայում ինչպիսի ազդեցություն կունենան իրենց գործողություններն իրենց հեղինակության և կարգավիճակի վրա։ Հենց սա է ամենից շատն անհանգստացնում նրանց, և սրանով են ամենից շատ մտահոգված։
Անկախ նրանից, թե որքան շատ սխալ բաներ է անում հակաքրիստոսը, անկախ նրանից, թե ինչ տեսակ սխալ բաներ է անում, լինի դա Աստծու ընծաները յուրացնելը, վատնելը կամ սխալ օգտագործելը, կամ եթե խանգարում և անհանգստացնում է եկեղեցու գործը՝ մեծ խառնաշփոթ ստեղծելով և Աստծու ցասումը հարուցելով, միշտ մնում է հանգիստ, սթափ և լիովին անտարբեր։ Անկախ նրանից, թե ինչ տեսակ չարիք է գործում հակաքրիստոսը, կամ ինչ հետևանքներ է դա բերում, երբեք անմիջապես չի գալիս Աստծու առջև՝ խոստովանելու իր մեղքերը և ապաշխարելու, կամ չի գալիս եղբայրների ու քույրերի առջև՝ իրեն մերկացնելու և բացվելու վերաբերմունքով, որպեսզի ընդունի իր սխալները, ճանաչի իր հանցանքներն ու ապականությունը և զղջա իր չար գործերի համար։ Փոխարենը գլուխ է կոտրում՝ տարբեր պատրվակներ գտնելու համար, որպեսզի խուսափի պատասխանատվությունից և մեղքը բարդի ուրիշների վրա՝ իր սեփական հեղինակությունն ու կարգավիճակը վերականգնելու համար։ Նրան մտահոգում է ոչ թե եկեղեցու գործը, այլ այն, թե արդյոք իր հեղինակությունն ու կարգավիճակը որևէ կերպ վնասվում կամ ազդեցություն են կրում։ Ամենևին չի դիտարկում կամ չի մտածում ուղիներ՝ փոխհատուցելու իր հանցանքների պատճառով Աստծու տանը պատճառված կորուստները, ոչ էլ փորձում է փոխհատուցել Աստծու հանդեպ իր պարտքը։ Այսինքն՝ երբեք չի ընդունում, որ ունակ է սխալ բան անելու կամ որ սխալ է գործել։ Հակաքրիստոսների սրտերում սխալներն ինքնակամ ընդունելը և փաստերի ազնիվ հաշվետվություն տրամադրելն անկարողություն և անմտություն է։ Եթե նրանց չար գործերը հայտնաբերվեն և մերկացվեն, հակաքրիստոսները կընդունեն միայն ակնթարթային անզգույշ սխալը, երբեք՝ իրենց սեփական անփութությունն իրենց պարտավորության մեջ և անպատասխանատվությունը, և կփորձեն պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա՝ իրենց համբավը մաքուր պահելու համար։ Նման ժամանակներում հակաքրիստոսներին չի մտահոգում, թե ինչպես փոխհատուցեն Աստծու տանը պատճառված կորուստները, ինչպես բացվեն, ընդունեն իրենց սխալները կամ հաշվետու լինեն Աստծու ընտրյալ մարդկանց։ Մտահոգված են ճանապարհներ գտնելով՝ մեծ խնդիրները որպես փոքր, իսկ փոքր խնդիրները որպես անխնդիր ներկայացնելու համար։ Օբյեկտիվ պատճառներ են բերում, որպեսզի ուրիշները հասկանան և կարեկցեն իրենց։ Ամեն ջանք գործադրում են ուրիշների մտքում իրենց հեղինակությունը վերականգնելու, իրենց վրա իրենց հանցանքների ծայրահեղ բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, թույլ չեն տալիս, որ Վերևն իրենց մասին վատ տպավորություն ունենա, և երաշխավորում են, որ Վերևն իրենց երբեք պատասխանատվության չենթարկի, չպաշտոնազրկի, չհետազոտի իրավիճակը կամ չզբաղվի իրենցով։ Իրենց հեղինակությունն ու կարգավիճակը վերականգնելու համար, որպեսզի իրենց սեփական շահերը չտուժեն, հակաքրիստոսները պատրաստ են դիմանալու ցանկացած չափի տառապանքի և կմտածեն հնարավոր ամեն մեթոդ՝ ցանկացած դժվարություն լուծելու համար։ Իրենց հանցանքի կամ սխալի հենց սկզբից հակաքրիստոսները երբեք որևէ մտադրություն չեն ունենում որևէ պատասխանատվություն կրելու իրենց արած սխալ բաների համար, երբեք որևէ մտադրություն չեն ունենում ընդունելու, հաղորդակցվելու, մերկացնելու կամ մանրամասն վերլուծելու իրենց արած սխալ բաների հետևում եղած շարժառիթները, մտադրությունները և ապականված խառնվածքները և հաստատապես երբեք որևէ մտադրություն չեն ունենում փոխհատուցելու իրենց կողմից եկեղեցու գործին հասցրած վնասը և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին պատճառած կորուստը։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ տեսանկյունից եք դիտարկում հարցը, հակաքրիստոսներն այն մարդիկ են, որոնք համառորեն հրաժարվում են ընդունել իրենց սխալները և կգերադասեն մեռնել, քան ապաշխարել։ Հակաքրիստոսներն անամոթ են և հաստամաշկ՝ փրկագնման ամեն հույսից անդին, և պակաս չեն կենդանի Սատանաներից։ Անկախ նրանից, թե որքան մեծ են եկեղեցու ներսում իրենց թույլ տված սխալները, կուրծքը փքում են և գլուխները բարձր պահում, լիովին անտարբեր են դրա նկատմամբ՝ կարծելով, որ որևէ սխալ բան չեն արել, և չունենալով ապաշխարելու անգամ ամենաչնչին մտադրությունը։ Երբեք արցունք չեն թափում իրենց գործած սխալների համար, ոչ էլ երբևէ որևէ տխրություն կամ զղջում են զգում այս բաների պատճառով։ Ի հակադրություն դրան՝ իսկապես ցավ կամ տխրություն են զգում, եթե ակամա մերկացնում են իրենց՝ դրանով իսկ թույլ տալով, որ մարդկանց մեծամասնությունը տեսնի իրենց իրական դեմքը և մերժի իրենց։ Այն բանից հետո, երբ սխալներ են գործում, և նրանց գործողությունները վնաս են բերում Աստծու ընտրյալ մարդկանց և վնաս են հասցնում եկեղեցու գործին, նրանց ասած յուրաքանչյուր բառը և արած յուրաքանչյուր բանը ուղղված չէ այս սխալները շտկելուն կամ կորուստները վերականգնելուն. փոխարենը տածում են իրենց սեփական մտադրությունները և հորինում են հնարավոր ամեն միջոց՝ իրենց պաշտպանելու, ներկայացում և շոու բեմադրելու համար։ Նրանց նպատակն է այնպես անել, որ ավելի շատ մարդիկ տեսնեն, որ իրենց արածը միտումնավոր չէր, որ պարզապես մի պահ անզգույշ են եղել, որպեսզի կարողանան ձեռք բերել նրանց ներումը, հասնել նրան, որ նրանք խոսեն իրենց անունից, և ձեռք բերել Աստծու ընտրյալ մարդկանց վստահությունն ու բարեհաճությունը և դրանով իսկ հասնել լիակատար վերադարձ կատարելու իրենց նպատակին։
Որոշ հակաքրիստոսներ էտվելուց հետո չեն ինքնաքննում իրենց մասին՝ հասկանալու համար, թե ինչու են էտվել, գտնելու համար, թե իրականում որտեղ էր իրենց սխալն այն հարցում, որը մերկացվել է, և թե ինչպես պետք է փոխհատուցեն դա հետագայում։ Փոխարենը շահարկում են էտվելը, ուրիշների հետ հաղորդակցվում են այն մասին, թե ինչպես են ընդունել էտվելը, ինչպես են դաս քաղել դրանից, ինչպես են կարողացել հնազանդվել և թե ինչպես են արժանացել Վերևի գնահատանքին՝ Վերևի հետ ավելի սերտ շփում ունենալուց հետո։ Միևնույն ժամանակ, այս հակաքրիստոսները նաև պատրանք են ստեղծում՝ հաղորդակցվելով այն մասին, թե ինչպես են ընդունել էտվելը, որպեսզի տարածեն իրենց սեփական դժգոհությունն ու պատկերացումները Վերևի վերաբերյալ՝ մարդկանց մոտ տպավորություն ստեղծելով, թե Վերևը մարդկանց էտելու սկզբունքներ չունի, որ Վերևը պատահականորեն է էտում մարդկանց և անկարեկից է, հաշվի չի առնում մարդկանց զգացմունքները և հաշվի չի առնում մարդկային թուլությունները, և որ, չնայած այս ամենին, իրենք, միևնույն է, լիովին հնազանդվել են և դեռ ի վիճակի են եղել անելու իրենց բացարձակ լավագույնն այն աշխատանքում, որն իրենց հանձնարարված է, չեն դարձել բացասական, թույլ կամ դիմակայող, ոչ էլ հրաժարվել են իրենց պարտավորությունից։ Երբ հակաքրիստոսն ասում է այս բոլոր բաները, դա ոչ միայն չի մղում մարդկանց հնազանդվելու ճշմարտությանը և հոժարակամ ընդունելու էտումը, այլ ընդհակառակը, ստիպում է մարդկանց պատկերացումներ և կարծիքներ զարգացնել Աստծու վերաբերյալ և զգուշանալ Աստծուց՝ միաժամանակ նախանձ, հիացմունք և հարգանք զարգացնելով հենց հակաքրիստոսի նկատմամբ։ Հենց որ այս երկու արդյունքներն ի հայտ են գալիս, մարդկանց ամենամեծ բացթողումները նրանք են, թե ինչ հանցանք է գործել հակաքրիստոսը, ինչ է սխալ արել, և այն փաստը, որ կորուստներ է պատճառել եկեղեցու գործին, Աստծու տանը, որովհետև ունակ չի եղել իր աշխատանքում և անխոհեմաբար չարագործություններ է կատարել։ Սա հակաքրիստոսի մարտավարություններից մեկն է՝ կեղծ հակամեղադրանք ներկայացնելը և դրանով իսկ ուրիշներին մոլորեցնելը։ Երբեք չի նշում այն փաստը, որ այդքան շատ խնդիրներ է բերել Աստծու տան գործի վրա և այդքան մեծ կորուստներ՝ եղբայրների ու քույրերի կյանքերին, որովհետև անփույթ է եղել իր պարտավորության մեջ, որովհետև անմիտ և տգետ է եղել, որովհետև փորձել է ստեղծել իր սեփական անկախ թագավորությունը։ Երբեք չի ընդունում կամ մանրամասն վերլուծում այս բաները, երբեք չի նշում այս հարցերի իրական փաստերը, երբեք չի նշում իր պաշտոնազրկման պատճառը կամ այն, թե ինչու է էտվել։ Միայն խոսում է այն մասին, թե ինչպես է Վերևն էտել իրեն, որքան դաժան է եղել Վերևի էտումը, որքան խիստ է Վերևը խոսել իր հետ, որքան է ինքը լաց եղել, ինչպես է քավության նոխազ դարձել, և որքան է տառապել, թե ինչպես է, այնուամենայնիվ, դիմացել, ինչպես միշտ՝ շարունակելով անխափան կերպով կատարել իր պարտավորությունը։ Սկզբից մինչև վերջ արդյոք հակաքրիստոսը երբևէ ունենո՞ւմ է իր սեփական սխալն ընդունելու անգամ ամենաչնչին վերաբերմունքը։ Ոչ։ Երբ անմիտ ու տգետ մարդիկ, որոնք չգիտեն իրական իրավիճակը, որոնք չեն հասկանում ճշմարտությունը, լսում են այս մասին, մտածում են՝․ «Վերևը մարդկանց էտելու որևէ սկզբունքներ չունի։ Անկախ նրանից, թե որքան լավ է ինչ-որ մեկն անում իր աշխատանքը կամ ինչպես է գին վճարում, միևնույն է, կէտվի, և դրանից հետո չի կարող որևէ թուլություն ցուցաբերել, պարզապես պետք է հնազանդվի»։ Հակաքրիստոսի հաղորդակցության ու մոլորեցման մի փուլից հետո և այն բանից հետո, երբ զգալի ջանքեր է գործադրում բաներ անելու համար, արդյունքը, որին հասնում է, մարդկանց սրտերում Աստծու հանդեպ թյուրըմբռնումներ և զգուշավորություն առաջացնելն է, որպեսզի երբ մարդիկ էտվեն, ավելի շատ հակակրանք և դիմակայություն զգան, փոխանակ կարողանան ավելի լավ հասկանալ Աստծու սիրտը կամ կարողանան ուրախությամբ հնազանդվել և ընդունել էտումը, ապա ճանաչեն իրենց սեփական ապականված խառնվածքը, իրենց անմտությունն ու տգիտությունը և ճանաչեն, թե իրականում ովքեր են իրենք։ Հակաքրիստոսի այս ողջ հաղորդակցության ընթացքում արդյոք նա երբևէ նշո՞ւմ է, թե ինչ է սխալ արել։ Արդյոք երբևէ ցուցաբերո՞ւմ է իր սխալն ընդունելու անգամ ամենաչնչին վերաբերմունքը։ Բացարձակապես ոչ։ Ողջ գործընթացի ընթացքում երբեք չի ընդունում իր սեփական սխալը։ Երբևէ լսե՞լ եք, որ հակաքրիստոսը պաշտոնազրկվելուց հետո ընդունի, որ իր սխալը կորուստ է պատճառել Աստծու տանը։ (Ոչ։) Եթե այդ մարդը հակաքրիստոս լիներ, չէր ընդունի դա։ Նախկինում խոսել ենք մի քանի հակաքրիստոսների մասին, ինչպես այն «կին առաջնորդողը» և մի քանի այլ հայտնի հակաքրիստոսներ, որոնց գործողությունները տասնյակ հազարների կորուստներ են պատճառել Աստծու ընծաներին, բայց ի վերջո երբեք չեն ընդունել, որ որևէ սխալ բան են արել։ Ոչ մի բառ չեն ասել այն մասին, թե ինչ են սխալ արել, և փոխարենը ոչինչ չեն արել, բացի բողոքելուց, թե ինչպես ուրիշները չեն համագործակցել իրենց հետ։ Ողջ պատասխանատվությունը, սխալն ու մեղքը բարդել են ուրիշ մարդկանց ուսերին՝ միաժամանակ իրենց վերագրելով բոլոր լավ բաները, այն ամենը, ինչ ճիշտ է արվել, և բոլոր ճիշտ որոշումները։ Ողջ միջադեպերի ընթացքում, թեև եղել են հիմնական պատասխանատուները, պնդել են, որ բոլոր սխալներն արվել են ուրիշ մարդկանց կողմից։ Եթե դա այդպես է, ապա ի՞նչ էին անում իրենք։ Հակաքրիստոսները կորուստներ են պատճառում Աստծու տանը, իսկ ուրիշ մարդիկ պետք է ստանձնեն դրա պատասխանատվությունը։ Եվ այնուամենայնիվ, երբ անգամ ամենաչնչին ձեռքբերումն է լինում, հակաքրիստոսներն անմիջապես հայտնվում են՝ ասելով, որ իրենք են դա արել, անհամբեր սպասելով, որ եկեղեցում բոլորն իմանան դրա մասին, նույնիսկ անհավատները։ Երբ անգամ ամենաչնչին սխալն են գործում, շտապում են քավության նոխազ գտնել՝ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար։ Մեծ խնդիրները ներկայացնում են որպես փոքր, իսկ փոքր խնդիրները՝ որպես անխնդիր՝ փորձելով հենց սաղմի մեջ խեղդել ցանկացած հարց։ Սա արվում է նրա համար, որ ոչ ոք չիմանա դրա մասին, և որ բոլորը հնարավորինս շուտ մոռանան դրա մասին, և ոչ ոք չիմանա, թե իրականում ինչ է պատահել, որպեսզի կարողանան անմիջապես կրկին ձեռք բերել ուրիշների հարգանքը և արագորեն վերականգնել իրենց նախկին կարգավիճակն ու իշխանությունը։ Երբ հակաքրիստոսն ինչ-որ սխալ բան է արել, անկախ նրանից, թե մարդիկ որքան գործնականորեն են էտում նրան կամ դիպուկ են խոսում, նա կլինի դիմակայող, հակադրվող և լիովին չընդունող, և նույնիսկ եթե կան վկաներ կամ ապացույցներ, համառորեն կհրաժարվի ընդունել իր սխալները, և իր սրտում չի խոստովանի կամ չի ընդունի էտումը։ Հակաքրիստոսը կասի․ «Նույնիսկ եթե ես սխալվել եմ այս հարցում, ուրիշ մարդիկ էլ են ներգրավված եղել։ Ինչո՞ւ նրանք չեն էտվում, այլ միայն ես։ Ինչո՞ւ եմ միայն ես պատասխանատվության ենթարկվում, և ոչ ոք ուրիշ»։ Անկախ նրանից, թե էտումը որքան համահունչ է ճշմարտությանը և իրականությանը, կզգա, որ իրեն անարդարացիորեն են մեղադրել, որ իր հետ անարդար են վարվում, որ իր հետ չպետք է այդպես վարվեին այդքան տառապելուց և այդքան գին վճարելուց հետո և իր վրա չպետք է այդպես հարձակվեին մեկ փոքր սխալի համար։ Կարծում է, որ չպետք է ստիպված լինի ընդունելու այդպիսի էտում։ Եթե սովորական եղբայր կամ քույր էտի նրան, ապա անմիջապես հակահարված կտա և կդիմակայի դրան՝ պոռթկալով և դրսևորելով իր տաքարյունությունը, կամ հնարավոր է նույնիսկ համարձակվի ձեռք բարձրացնել նրանց վրա։ Եթե Վերևն էտի նրան, դժկամորեն կլռի, բայց ներքուստ կզգա, որ իր հետ խիստ անարդար են վարվել։ Դժգոհ է և դժկամ, և հաճախ խեղաթյուրված փաստարկներ կարտաբերի՝ ասելով․ «Երևի պարզապես իմ բախտից է, որ դուք իմացաք այս մասին։ Իրականում, բոլոր մակարդակների առաջնորդողներից շատերը և եղբայրներն ու քույրերն այնպիսի սարսափելի բաներ են արել, որոնց մասին դուք չգիտեք, և ես եմ այն մեկը, որ բռնվեց։ Ահա թե որքան վատն է իմ բախտը»։ Անկախ նրանից, թե ինչպես են Վերևը կամ եղբայրներն ու քույրերն էտում նրան, չի կարող պարզապես ընդունել դա այնպես, ինչպես կա, չի կարող ընդունել այս հարցի իրական փաստերը և ստանձնել պատասխանատվությունը։ Կարծես պատասխանատվությունն ու իրականում կատարվածն ընդունելը կսպաներ նրան։ Երբեք չի ընդունի, որ սխալ է գործել, որ պատասխանատու է այդ հարցի համար, առավել ևս, որ դա մեծ կորուստ է պատճառել Աստծու տանը։ Մի՞թե սա հակաքրիստոսի խառնվածք չէ։ (Այդպես է։) Սա հակաքրիստոսի խառնվածք է։
Որևէ սխալ բան անելու համար էտվելուց հետո հակաքրիստոսն իր սրտի խորքում չի ընդունում դա և չի հնազանդվում, ոչ էլ դրանից հասկանում է ճշմարտությունը և ճշմարտության սկզբունքները, որոնց պետք է հետևի, ոչ էլ ընդունում է, որ ինքը նույնպես ունակ է սխալ բան անելու։ Նրա հիմնական բնութագիրը չհամոզվելն է, չընդունելը և չխոստովանելը։ Հակաքրիստոսներն այսպես են վարվում հիմնականում այն պատճառով, որ կարծում են, թե իրենք կատարյալ մարդիկ են, որ անկարող են որևէ սխալ բան անել։ Նրանց համար, ով մեղադրում է իրենց սխալ գործելու մեջ, հենց նա է սխալվում՝ այդ մարդն է, որ սխալ տեսակետ ունի, որն այս հարցի վերաբերյալ այլ տեսանկյուն և դիրքորոշում է տածում։ Հակաքրիստոսները մտածում են, որ ցանկացած ոք, ով էտում է իրենց, անում է դա, որովհետև դեռ չի տեսել իրենց ուժեղ կողմերը, որ բարդացնում է իրենց վիճակը, թերություններ է փնտրում իրենց մեջ և միտումնավոր թիրախավորում է իրենց։ Մի՞թե սա այն խառնվածքը չէ, որն ունի հակաքրիստոսը։ (Այդպես է։) Հակաքրիստոսը չի ընդունի էտվելը դրա համար, ոչ էլ որևէ ապաշխարություն կունենա, հիմնականում այն պատճառով, որ երբեք իրեն չի համարել մեկը, որ կարող է սխալներ գործել․ կարծում է, որ ինքը կատարյալ է, և որ միայն ինքն է անկարող սխալներ գործելու։ Սա ենթադրում է, որ հաստատապես հավատում է, թե ինքն արդար է, թե ինքը սուրբ է։ Եթե իսկապես խոստովաներ, որ ինքն ապականված մարդ է, ապա պետք է խոստովաներ, որ ապականություն ունի, որ ունակ է սխալ բաներ անելու և, քանի որ մարդ է, անպայման սխալներ կգործի։ Որոշ մարդիկ բավականին պարզասիրտ են թվում, բայց նրանց մարդկայնության մեջ կա մի բան, որը մարդիկ իրենց պատկերացումներում համարում են ուժեղ կողմ, այն է՝ մրցակցությունը և ուրիշներին գերազանցելու ծայրահեղ ձգտումը։ Այս մարդիկ ունեն գերազանց ինքնատիրապետում և շատ բարձր պահանջներ իրենց նկատմամբ։ Շատ խիստ են իրենց նկատմամբ․ այն ամենում, ինչ անում են, պահանջում են կատարելություն և լավագույնը՝ թույլ չտալով անգամ ամենաչնչին արատ կամ բացթողում։ Միևնույն ժամանակ, ենթագիտակցաբար հավատում են, որ չեն կարող սխալվել, որովհետև անհավանականորեն զգույշ են այն ամենում, ինչ անում են, հիանալի կերպով մտածում են բաների շուրջ և դա անում են չափազանց հանգամանորեն․ ամեն ինչ անթերի են անում՝ միաժամանակ հանգամանորեն և կատարելապես դիտարկելով յուրաքանչյուր հարց։ Հետևաբար, հավատում են, որ երբեք չեն սխալվի։ Երբ էտվում են, նրանց համար ամենադժվար ընդունելին այն փաստն է, որ ունակ են սխալ գործելու։ Ահա թե ինչու նման մարդիկ չգիտեն՝ ինչպես ինքնաքննել իրենց, ոչ էլ երբևէ կանեն դա։ Իրենց մարդկայնության մեջ եղած մրցակցությունը և ուրիշներին գերազանցելու ձգտումը դիտարկում են որպես դրական բաներ և դրանց հավատարիմ են մնումայնպես, ասես դրանք ճշմարտության սկզբունքներ լինեն․ կարծում են, որ եթե այս սկզբունքների հիման վրա բաներ անեն և կատարեն իրենց պարտավորությունն, երբեք չեն սայթաքի, և նույնիսկ եթե սխալներ պատահեն, դա դիտարկում են որպես տեսանկյունի հարց, պարզապես որ մարդիկ տարբեր տեսակետներ ունեն, և կարծում են, որ դա հաստատապես չի նշանակում, թե իրենց արածը սխալ էր։ Հետևաբար կարևոր չէ, թե ով է էտում իրենց, արդյոք էտումը կամ այն, ինչ մերկացվում է, համապատասխանում է փաստերին, թե ոչ՝ չեն ընդունի դա։ Եթե պարզեն, որ իսկապես ինչ-որ սխալ բան են արել, արդյոք կխոստովանե՞ն դա։ (Չեն խոստովանի։) Չեն խոստովանի դա, անմիջապես կլռեն և կլինեն վերջինը, ով երբևէ կնշի դա։ Երբեք, երբեք չեն բարձրաձայնի դա։ Եթե հակաքրիստոսը հանդիպում է մեկին, ով մերկացնում է որոշ սխալներ կամ թերություններ իր աշխատանքում, և տեսնում է, որ չի կարող թաքնվել դրանից, կձևացնի, թե շարունակում է փորփրել, թե ով է թույլ տվել սխալը, և երկար փնտրելուց հետո անսպասելիորենպարզվում է, որ ինքն էր պատասխանատուն։ Եթե ինչ-որ մեկն ասի․ «Դու էիր այն մեկը, որ արեց դա, ոչ թե ուրիշը՝ պարզապես մոռացել ես դրա մասին»,-ինչպե՞ս դրան կարձագանքի հակաքրիստոսը։ Ի՞նչ պետք է անի բնականոն մարդն այս հանգամանքներում։ Ամոթ ունեցող բնականոն մարդու երեսը պետք է կարմրի, նա պետք է շփոթված ու անհարմար զգա և անմիջապես ընդունի դա՝ ասելով․ «Ես մոռացել էի դրա մասին։ Ես եմ արել դա, դա իմ սխալն էր։ Եկեք արագ հասկանանք, թե ինչպես փոխհատուցենք սա և շտկենք իրավիճակը, որպեսզի սխալը չշարունակվի»։ Ամոթ, խիղճ և ողջամտություն ունեցող մեկն անմիջապես կխոստովաներ իր սխալը, ապա կլուծեր և կշտկեր այն։ Մյուս կողմից, հակաքրիստոսն անամոթ է․ այն պահին, երբ ինչ-որ մեկը հայտնաբերում է, որ ինքն էր այն մեկը, որ թույլ է տվել սխալը, այն պահին, երբ մերկացվում է ինչ-որ մեկի կողմից, և ինչ-որ մեկն իմանում է դրա մասին, անմիջապես կփոխի իր տոնը և կմտածի տարբեր ճանապարհներ՝ իր սխալն ընդունելուց խուսափելու համար, խուսափելու համար ընդունելուց, որ ինքն էր այն մեկը, որ թույլ է տվել այդ սխալը՝ անպատկառ ստեր կասի և կարդարացնի իրեն։ Բոլոր շրջապատողները դա շփոթեցնող և անհարմար կհամարեն, բայց հակաքրիստոսը բացարձակապես ոչինչ չի զգա։ Մեծ խնդիրները կներկայացնի որպես փոքր, իսկ փոքր խնդիրները՝ որպես անխնդիր, ապա այլևս երբեք չի բարձրաձայնի այդ հարցը։ Այս հարցում նրա հիմարությունը բացահայտվել է, ուստի բացեիբաց կհերքի իր սխալը և կստի այդքան շատ մարդկանց առջև՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից, առանց ամոթից կարմրելու և առանց սրտի թրթիռի։ Արդյոք հակաքրիստոսներն ամոթ ունե՞ն։ (Ոչ։)
Երբ որոշ հակաքրիստոսներ նոր են պաշտոնազրկված լինում, լի են դժգոհություններով․ համարում են, որ կորուստ են կրել, որ այլևս կարգավիճակ չունեն, որ ոչ ոք այլևս չի հարգում կամ սպասարկում իրենց, և որ այլևս չեն կարող վայելել կարգավիճակի օգուտները։ Համարում են, որ իրենց վճարած բոլոր գները և իրենց ողջ անցյալի տառապանքն արժանի չեն եղել դրան, և նրանց սրտերը լի են անարդարության զգացումով։ Սակայն մեղքի անգամ ամենաչնչին զգացում չեն ունենում այն դրսևորումների համար, որոնք ցուցաբերել են էտվելիս, կամ այն ամենի համար, ինչ սխալ են արել։ Համարում են, որ դա անարդար է, նրանց սրտերը լի են դժգոհություններով ու տրտունջներով, ինչպես նաև Աստծու հանդեպ թյուրըմբռնումներով։ Ոչ միայն հրաժարվում են խոստովանել իրենց սխալը և ծրագրեր չունեն փոխհատուցելու իրենց մեղքի համար, կամ ընդունելու էտվելը, ընդունելու այս պաշտոնազրկումը, այլ ընդհակառակը, մտածում են․ «Աստված արդար չէ։ Անկախ նրանից, թե որքան է ինչ-որ մեկը տառապել կամ որքան մեծ անարդարության է ենթարկվել, տեղ չունի դրանից գանգատվելու։ Սա այնքա՜ն ցավալի է։ Նույնիսկ աստծուն չի կարելի ապավինել, ես ոչ ոք չունեմ, ում վրա կարող եմ հույսս դնել։ Նույնիսկ եթե ապագայում շարունակեմ պարտավորություն կատարել աստծու տանը, ստիպված կլինեմ ծայրահեղ զգուշությամբ առաջ շարժվել, և ոչ մեկին չի կարելի վստահել»։ Լի են Աստծու հանդեպ պաշտպանողականությամբ և թյուրըմբռնումներով։ Ի՞նչ տեսակ խառնվածք է սա։ Անկախ նրանից, թե որքան շատ բաներ են սխալ արել, որքան մեծ կորուստներ են պատճառել եկեղեցու գործին կամ որքան են վտանգել եկեղեցու գործը, կարծում են, որ այս բաները կարելի է պարզապես անտեսել, և ոչ մի պատասխանատվություն չեն ստանձնի կամ չեն խոստովանի իրենց կողմից թույլ տրված որևէ սխալ։ Փոխարենը կվերցնեն իրենց ունեցած դժգոհության ցանկացած նշույլ, ցանկացած չնչին, անարժեք գին, որ վճարել են, և կուռճացնեն դա՝ համարելով, որ Աստծու տունն է հուսախաբ արել իրենց, և որ Աստված անարդարացիորեն է մեղադրել իրենց։ Իրենց սխալի պատճառով Աստծու տան կրած կորուստը լիովին աննշան է նրանց մտքում։ Մտածում են․ «Կարիք չկա դա հաշվարկելու կամ դրա համար անհանգստանալու։ Ո՞վ դա կորուստ կանվանի։ Ի վերջո, ո՞ր առաջնորդողը չի վատնում ընծաների մի մասը։ Ինչո՞ւ եմ միայն ես։ Ո՞ր առաջնորդողը երբեք որևէ կորուստ չի պատճառում աստծու տանը։ Որո՞նք են աստծու ընծաները։ Այդ փողը պատկանում է բոլորին, ուստի, եթե ուրիշ մարդկանց թույլատրվում է ծախսել այն, ապա ինձ ինչո՞ւ ոչ։ Ուրիշ մարդկանց թույլատրվում է վատնել այն, իսկ ինձ՝ ո՞չ։ Եթե խոսենք աստծու տանը պատճառված կորուստների մասին, ուրիշ մարդիկ շատ ավելին են պատճառում, քան ես։ Ինչո՞ւ եմ միայն ես խստորեն էտվում և պաշտոնազրկվում։ Ինչ վերաբերում է սկզբունքների համաձայն չգործելուն, այլ անխոհեմաբար չարագործություններ կատարելուն, ոմանք այդ առումով շատ ավելի վատն են, քան ես, ուստի ինչո՞ւ նրանք չեն պաշտոնազրկվում, երբ էտվում են։ Ինչ վերաբերում է գին վճարելուն, ես ավելի մեծ գին եմ վճարել, քան մարդկանց մեծամասնությունը։ Անկեղծության առումով ո՞ւմը կարող է համեմատվել իմի հետ։ Իսկ ի՞նչ կասեք քարոզների մասին։ Ես դրանցից ավելի շատ եմ տվել, քան մյուսներից որևէ մեկը։ Իսկ ինչ վերաբերում է ճշմարտությունը հասկանալուն, ո՞վ է այն հասկանում այնքան, որքան ես։ Երբ խոսքը վերաբերում է վերևի կողմից էտվելն ընդունելուն, ո՞վ է դա ավելի շատ ընդունում, քան ես։ Լքելու առումով ո՞վ է ավելի շատ լքել, քան ես։ Ինչ վերաբերում է եղբայրներին ու քույրերին օգնելուն և նրանց խնդիրները լուծելուն, ո՞վ է դա ավելի շատ անում, քան ես։ Երբ խոսքը վերաբերում է եկեղեցում վազվզելուն և աշխատելուն, ոչ ոք չի կարող համեմատվել ինձ հետ։ Երբ խոսքը վերաբերում է նրան, թե ում օգտին են եղբայրներն ու քույրերը քվեարկում, ում են աջակցում և հավանություն տալիս, ո՞վ է ինձանից ավելի շատ ձայներ ստանում»։ Ըստ էության, սրանք են հակաքրիստոսների արած համեմատությունները։ Երբ նոր են բախվում էտմանը, հակաքրիստոսները խոսում են միայն ներգրավված հարցերի մասին։ Եթե խոստովանել ես թույլ տված բոլոր սխալներդ և ճշմարտության բոլոր սկզբունքները, որոնք խախտել ես, եթե կարողանայիր ընդունել և հնազանդվել էտմանը, եթե այնուհետև գործել ես սկզբունքների հիման վրա և ամեն ջանք գործադրել ես՝ փոխհատուցելու եկեղեցու գործին պատճառած կորուստները, արդյոք Աստծու տունը կշարունակե՞ր ուսումնասիրել խնդիրներդ։ Արդյոք կդատապարտե՞ր քեզ։ Արդյոք դժո՞խք կգցեր քեզ։ Արդյոք որևէ կարիք կա՞, որ այդքան ջանք գործադրես՝ արդարանալու և պատրվակներ բերելու համար։ Արդյոք որևէ կարիք կա՞, որ շարունակես բողոքել քո դժգոհություններից այս անուղղակի կերպով։ Մի՞թե իսկապես հնարավոր է, որ ապականված խառնվածք չունենաս և անկարող լինես սխալներ գործելու։ Այդքան շատ քարոզներ լսելուց հետո դեռ գաղափար չունե՞ս, թե իրականում ինչ տեսակ բան ես։ Մի փոքր էտվելուց հետո քեզ անարդարացիորեն մեղադրված ես զգում՝ եթե որևէ չարիք չգործեիր, ո՞վ պատրաստակամ կլիներ կամ կցանկանար էտել քեզ։ Բացի դրանից, եթե պատասխանատվություն կրող առաջնորդող չլինեիր, ո՞վ պատրաստակամ կլիներ էտելու քեզ։ Աստված մարդկանց ազատ ընտրության իրավունք է շնորհում՝ թույլ տալով նրանց ապրել եկեղեցական կյանքով, իսկ ինչ վերաբերում է նրան, թե մարդիկ ինչ ուղի են բռնում և ինչի են ձգտում, դա նրանց սեփական գործն է։ Ոչ ոք չի միջամտի դրան։ Բայց հենց հիմա, որպես առաջնորդող Աստծու տանը, որպես վերակացու, եթե սխալվես, Աստծու տանը պատճառված կորուստները փոքր խնդիր չեն լինի, և եթե ինչ-որ սխալ բան ասես, Աստծու ընտրյալ մարդկանց վրա ունեցած ազդեցությունը նույնպես փոքր խնդիր չի լինի, որովհետև պատասխանատվությունը, որ կրում ես, տարբերվում է սովորական մարդու պատասխանատվությունից։ Ահա թե ինչու միանգամայն բնականոն է, որ Վերևն էտում է քեզ։ Արդյոք Վերևը կանե՞ր դա, եթե չունենայիր այս կարգավիճակը կամ չստանձնեիր այս պատասխանատվությունը։ Քանի՞ սովորական հավատացյալի է Վերևն էտել։ Քանի որ մեծ պատասխանատվություն ես կրում, և աշխատանքիդ շրջանակը նույնպես շատ մեծ է, երբ սխալ ես գործում, ազդեցությունը շատ մեծ է լինում, և ուստի անպայման կէտվես։ Սա շատ բնականոն է։ Եթե չես կարող ընդունել անգամ էտվելը, ապա արդյոք որակավորվա՞ծ ես առաջնորդող լինելու համար։ Դրա համար որակավորված չես, որակավորված չես եղբայրների ու քույրերի կողմից ընտրվելու համար՝ արժանի չես դրան։ Երբ սխալ ես գործում, նույնիսկ քաջություն չունես դրա համար պատասխանատվություն ստանձնելու, այն խոստովանելու։ Նույնիսկ նման ողջամտություն չունես, ուստի ինչպե՞ս կարող ես առաջնորդող լինել։ Որակավորված չես և անարժան ես։
Ճիշտ այն պատճառով, որ ունեն հակաքրիստոսների էություն, հակաքրիստոսները չեն կարող ընդունել, որ սխալ են գործել, և ուստի, երբ էտվում են, չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել կամ փնտրել ճշմարտության սկզբունքները։ Հաշվի առնելով, որ չեն ցանկանում անել այս բաները և հրաժարվում են ընդունել իրենց սխալը, արդյոք ի վիճակի՞ են կիրառելու ճշմարտությունը։ Արդյոք ի վիճակի՞ են իրականացնելու Աստծու տան աշխատանքային կարգավորումները։ Բացարձակապես ոչ։ Հետևաբար, երբ հակաքրիստոսն առաջնորդող է, բացի սեփական գործով զբաղվելուց, գուցե չի կարող անել որևէ բան, որն օգուտ կբերի Աստծու տան գործին, և երբեք չի անի բաներ ճշմարտության սկզբունքների համաձայն, ոչ էլ երբևէ աշխատանք կիրականացնի Աստծու տան աշխատանքային կարգավորումներին համապատասխան։ Անկախ նրանից, թե հակաքրիստոսն էտվում է վրիպակի, թե կոպիտ սխալի համար, որի հետևանքով եկեղեցու գործին մեծ կորուստներ են պատճառվում, անկարող է ընդունել իր սխալը և չի կարող ընդունել, որ հանցանք է գործել և պարտք է Աստծուն այս հարցում։ Ընդհակառակը, անկախ նրանից, թե երբ, կգերադասի մեռնել, քան ընդունել, որ որևէ կապ ունի դրա հետևանքով պատճառված կորուստների հետ, և չի ընդունի, որ կրում է հիմնական պատասխանատվությունը, որ իր գործողությունները սխալ էին, որ սխալ ուղի էր ընտրել, կամ չի ընդունի ճշմարտությանը քաջատեղյակ լինելով հանդերձ միտումնավոր չարիք գործելու իր սխալը, առավել ևս չի ընդունի, որ անխուսափելի պատասխանատվություն ունի այս հարցում։ Չի ընդունի, որ գործելիս ունեցել է սխալ մտադրություններ, որ չի կարողացել համագործակցել ոչ մեկի հետ, որ գործել է կամայականորեն և կանխամտածված, որ տրվել է կարգավիճակի օգուտներին, անփույթ է եղել իր պարտավորության մեջ և կորուստներ է պատճառել Աստծու տան գործին։ Փոխարենը, սխալ գործելուց հետո, ամեն քայլափոխի կբացատրի, թե որքան է տառապել, որ բանտ է գնացել, բայց երբեք Հուդա չի դարձել, թե որքան մեծ գին է վճարել և ինչ մեծ ներդրումներ է ունեցել Աստծու տան գործում։ Ամենուր կտարածի և կհռչակի այս բաները։ Բացի իր ներդրումները և վճարած գինը հրապարակայնացնելուց, կտարածի նաև, որ Աստծու տունը սխալ և անարդար է եղել իրեն էտելիս և իր հետ վարվելիս։ Ապաշխարության վերաբերմունք չունենալուց բացի, ամենուր կդատի Աստծուն և այն, թե ինչպես է Աստծու տունը վարվել իր հետ։ Եթե ավելի շատ մարդիկ հավատան իր ասածին, եթե ավելի շատ մարդիկ փորձեն պաշտպանել իրեն, ընդունեն և ճանաչեն այն գինը, որ վճարել է Աստծու տան համար, և հավատան, որ Աստծու տունն անարդար է եղել և անարդարացիորեն է վարվել հակաքրիստոսի հետ, ապա հակաքրիստոսը հասած կլինի իր նպատակին։ Երբեք չի տատանվի այս բաներն անելիս, առավել ևս չի զսպի իրեն։ Չունի աստվածավախ սիրտ, առավել ևս ապաշխարելու որևէ մտադրություն։ Որևէ սխալ բան անելուց հետո ոչ միայն հրաժարվում է ընդունել դա, այլ ընդհակառակը, փորձում է խուսափել պատասխանատվությունից, և միևնույն ժամանակ ավելի շատ մտահոգված է իր ապագա նշանակության վայրով։ Երբ հակաքրիստոսը տեսնում է, որ իր նշանակության վայրը վտանգի տակ է, կամ լսում է, որ Աստծու տունն այլևս չի զարգացնի իր նման մարդկանց, իր սրտի խորքում էլ ավելի մեծ ատելություն կզգա այն մարդկանց հանդեպ, որոնք էտել և մերկացրել են իրեն, և այն մարդկանց հանդեպ, որոնք ստիպել են իրեն հեղինակազրկվել։ Իր էտվելու ողջ գործընթացի ընթացքում հակաքրիստոսն ամենևին չի ապաշխարի։ Եթե իսկապես պարզի, որ իր կարգավիճակն ու նշանակության վայրն ապահով չեն լինի, որ իր ցանկություններն ու փառասիրական ձգտումները երբեք չեն իրագործվի, ապա դիմակները վայր կնետի և կսկսի գաղտնի տարածել իր պատկերացումներն ու բացասականությունը։ Կդատի այն եղբայրներին ու քույրերին կամ վերադաս առաջնորդողներին, որոնք էտել են իրեն, և նաև կդատի ու կհարձակվի Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդու վրա՝ ասելով, որ նա իրեն էտելու ոչ մի պատճառ չուներ, որ նա իրեն ամենևին թույլ չտվեց պահպանել հեղինակությունը։ Պարզապես զուրկ է ողջամտությունից։ Այս տեսակի մարդը չի կարող հասկանալ ճշմարտությունը կամ ունենալ աստվածավախ սրտի անգամ ամենաչնչին նշույլը, անկախ նրանից, թե որքան քարոզներ է լսում, չի կարող ունենալ անգամ այն խիղճն ու ողջամտությունը, որը պետք է ունենար, անկախ նրանից, թե քանի տարի է հավատում Աստծուն։ Իսկապես ողորմելի և գարշելի՛ է նա։ Այն պահից, երբ հակաքրիստոսը խստորեն էտվում է անխոհեմաբար չարագործություններ կատարելու համար, երբեք չի ընդունում, որ որևէ սխալ բան է արել, և նաև լի է անարդարության զգացումով, մինչդեռ բողոքում և դատում է Աստծու տանը՝ իր հանդեպ անարդար լինելու համար, և ի վերջո սկսում է բացահայտորեն տարածել իր պատկերացումները՝ դիմակները վայր նետելով և աղմկելով Աստծու տան դեմ, և վերջում վտարվում է։ Արդյոք հակաքրիստոսի վարքագծի մեջ կա՞ բնականոն մարդկայնության անգամ ամենաչնչին նշույլն այս փուլերից որևէ մեկում։ Իսկ ի՞նչ կասեք խղճի և ողջամտության մասին։ Արդյոք ընդհանրապես կա՞ն ճշմարտությունը և դրական բաները սիրելու որևէ դրսևորումներ։ Արդյոք կա՞ աստվածավախ սրտի անգամ ամենաչնչին նշույլ։ Ոչ, այս բաներից ոչ մեկն առկա չէ։ Հակաքրիստոսը ծայրահեղ գարշելի՛ է, զուրկ է ամոթից և լիովին զուրկ է ողջամտությունից։ Երբ այլևս չի կարող վայելել կարգավիճակի օգուտները, ձեռք է քաշում իրենից, որպես հույսը կորցրած, և սկսում է անխոհեմաբար գործել։ Անկախ նրանից, թե որքան անընդունակ է իր աշխատանքում և որքան է պակասում աշխատանքային կարողությունը, միևնույն է, ցանկանում է վայելել կարգավիճակի օգուտները և ուրիշների հարգանքը։ Կարգավիճակն ու հեղինակությունն ավելի կարևոր է համարում, քան իր կյանքը, և անկախ նրանից, թե որքան մեծ սխալ է գործում, բացարձակապես ոչ մի մեղքի զգացում չի ունենում։ Արդյոք նա ընդհանրապես մա՞րդ է։ Գայլ է՝ ոչխարի մորթով։ Արտաքնապես մարդու կաշի է կրում և մարդու տեսք ունի, բայց ներքուստ մարդ չէ։ Իսկապես զզվելի է՝ նողկալի և գարշելի՛ է։
Բ. Հրաժարվում են ընդունել, որ ապականված խառնվածք ունեն
Երբ հակաքրիստոսն էտվում է, ոչ միայն չի ապաշխարում, այլև պատկերացումներ է տարածում և հրապարակայնորեն դատում։ Սրա առաջին հիմնական պատճառն այն է, որ հրաժարվում է ընդունել, որ սխալ է գործել։ Ո՞րն է երկրորդ պատճառը։ Այն է, որ հակաքրիստոսը չի ընդունում, որ ապականված խառնվածք ունի։ Մի՞թե սա ավելի լուրջ և կոնկրետ չէ, քան իր գործած սխալն ընդունելուց հրաժարվելը։ Նվազագույն գիտելիքը, որը պետք է ունենա ցանկացած ոք, ով ընդունում է Աստծու գործը, ով ընդունում է Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, նախ` այն ընդունելն է, որ մարդիկ ապականված են, որ ապականվել են Սատանայի կողմից, որ զուրկ են ողջամտությունից և մարդկայնությունից, չունեն ճշմարտություն կամ չեն ճանաչում Աստծուն և Աստծուն դիմակայողներ են։ Միայն հակաքրիստոսները երբեք չեն ընդունի, որ չափազանց խորն են ապականված, և որ ապականված մարդիկ բոլորը Սատանայից են, առավել ևս երբեք չեն ընդունի, որ դևեր ու Սատանաներ են։ Մասնավորապես, այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունն ի վիճակի է ինքնաքննելու, ճանաչելու իրենց և ընդունելու էտվելը, հակաքրիստոսները նույնիսկ չեն կարողանում ընդունել, որ ապականված խառնվածք ունեն՝ սա լուրջ խնդիր է։ Ինչո՞ւ եմ ասում, որ դա լուրջ է։ Քանի որ հակաքրիստոսներն անկարող են ընդունելու ճշմարտությունը և չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, հրաժարվում են իրենց սրտի խորքից ընդունել որևէ բան, որն ասվում է Աստծու խոսքերում։ Ոմանք ասում են․ «Ինչպե՞ս կարող ես Դու ասել, որ հրաժարվում են ընդունել դա։ Ընդունեցին, որ դևեր ու Սատանաներ են, որ Աստծու թշնամիներն են»։ Ինչպե՞ս է դա ընդունում համարվում։ Նույնիսկ անհավատը հնարավոր է ասեր, որ լավ մարդ չէ, բայց արդյոք դա համարվո՞ւմ է ապականված խառնվածք ունենալու ընդունում։ Այդպես չէ։ Ապականված խառնվածք ունենալու ճշմարիտ ընդունումը նշանակում է նախ՝ իմանալ, թե ինչպիսի մարդ ես դու։ Դա նաև նշանակում է ի վիճակի լինել տարբեր աստիճաններով կապելու սեփական անձդ Աստծու կողմից նկարագրված տարբեր ապականված խառնվածքների հետ և հետագայում ընդունելու այն տարբեր ապականված խառնվածքները, որոնք դրսևորվում ես տարբեր վիճակներում գտնվելիս։ Մի՞թե սրանք որոշ կոնկրետ դրսևորումներ չեն։ (Այո։) Բայց հակաքրիստոսը չունի այս բաները, որովհետև չի ընդունում Աստծու խոսքերը՝ փոխարենն արհամարհում է դրանք։ Ահա թե ինչու պարզապես լսում է մարդկության ապականված խառնվածքները մերկացնող Աստծու խոսքերը, և վերջ․ երբեք չի ինքնաքննում իրեն, մանրամասն չի վերլուծում իրեն կամ իր սրտի խորքում չի համեմատում իրեն այս խոսքերի հետ։ Այլ կերպ ասած՝ մանրամասն չի վերլուծում և չի համեմատում իր տարբեր դրսևորումները, մտադրությունները, մտքերն ու տեսանկյուններն Աստծու այս խոսքերի համաձայն՝ ամենևին չի անում այս բաները։ Ի՞նչ է նշանակում այս բաները չանելը։ Դա նշանակում է, որ նրանց համար այս խոսքերը, որոնք Աստված խոսել է, պարզապես բաներն արտահայտելու մի ձև են, մեկ այլ տեսանկյուն․ դրանք պարզապես մարդու խառնվածքները, անհատականությունը, կիրառումներն ու էությունը նկարագրելու մեկ այլ ձև են, ամենևին էլ մարդու խառնվածքները սահմանելու չափանիշ չեն։ Սա ճշգրտորեն նկարագրում է, թե ինչպես հակաքրիստոսներն Աստծու խոսքերը չեն համարում ճշմարտություն։ Մարդկության տարբեր ապականված խառնվածքների վերաբերյալ Աստծու մերկացման մասին հակաքրիստոսներն իրենց մտքում միայն մոտավոր հասկացողություն ունեն, բայց երբեք չեն ընդունում այն իրենց սրտի խորքում։ Քանի որ չեն ընդունում այն, երբ իրենց հետ ինչ-որ բան է պատահում, արդյոք ի վիճակի՞ են օգտագործելու Աստծու խոսքերը՝ զսպելու իրենց խառնվածքը, փոխելու իրենց կիրառումները և լուծելու իրենց սխալ տեսանկյունները։ Բացարձակապես ոչ։ Հակաքրիստոսները չեն ընդունում ճշմարտությունը, ինչը նշանակում է, որ չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն։ Վերցնենք, օրինակ, ամբարտավանությունը՝ այս խառնվածքը մերկացնող Աստծու խոսքերը խոսում են այն որոշ ձևերի մասին, որոնցով սա դրսևորվում և բացահայտվում է մարդու մեջ։ Ճշմարտությանը ձգտող և Աստծու խոսքերը որպես ճշմարտություն ընդունող մարդն իր սեփական վարքագիծն ու խառնվածքը կհամեմատի Աստծու այս խոսքերի հետ։ Նորից ու նորից կկշռադատի այս բաները և ապա կընդունի․ «Ես ամբարտավան խառնվածք ունեմ։ Դա այն խառնվածքն է, որը դրսևորեցի, երբ արեցի սա։ Իմ այս մտքերը, գործողությունները և վերաբերմունքն ամբարտավան են։ Ուրիշներին վերաբերվելու, աշխատանքս կատարելու և պարտավորությանս մոտենալու իմ այս ձևերն ամբարտավան են»։ Մի՞թե դա Աստծու խոսքերը որպես ճշմարտություն ընդունել չէ։ (Այո։) Աստծու խոսքերը դիտարկում է որպես չափանիշ և օգտագործում է այն՝ իր սեփական վարքագծի հետ համեմատություններ անելու համար, և երբ կապ է գտնում, անգիտակցաբար ընդունում է, որ ապականված խառնվածք ունի, որ այն ամենը, ինչ Աստված ասում է, ճշմարիտ է և ամենևին էլ կեղծ չէ։ Առայժմ եկեք չխորանանք այն բանի մեջ, թե արդյոք մարդիկ կարող են օգտագործել Աստծու խոսքերը՝ լուծելու իրենց ապականված խառնվածքը, երբ արդեն ընդունել են, որ ունեն այն։ Նախ՝ եկեք պարզապես խոսենք այն մասին, թե արդյոք մարդիկ ընդունում են, որ ապականված խառնվածք ունեն։ Երբ խոսքը վերաբերում է ընդունելուն, ռացիոնալություն, խիղճ և բնականոն մտածողություն ունեցող մարդկանց մեծամասնությունը կարող է լուսավորություն և լուսավորում ձեռք բերել Աստծու խոսքից և ապա անգիտակցաբար ընդունել ու «Ամե՛ն» ասել Աստծու խոսքերին, ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և դրանով իսկ ընդունել, որ իրենք ապականված մարդկային էակներ են, և որ ապականված խառնվածքներ ունեն, և այդպիսով խոնարհվել Աստծու առաջ։ Հենց որ ընդունեն, որ ապականված խառնվածք ունեն, ճիշտ, պատշաճ վերաբերմունք կունենան Աստծու, ճշմարտության և, մասնավորապես, էտվելու նկատմամբ։ Այսինքն՝ ընդունելով, որ ապականված խառնվածք ունեն, երբ էտվեն, ի վիճակի կլինեն ակամա և ենթագիտակցաբար սրտանց հնազանդվելու այս էտմանը և պատրաստակամ կլինեն ընդունելու այն։ Կան նույնիսկ մարդիկ, որոնք փափագում են, որ ուրիշներն էտման միջոցով զսպեն և կարգավարժեն իրենց, և շատ բնականորեն դրական զգացումներ են զարգացնում էտվելու նկատմամբ․ դրական վերաբերմունք ունեն դրա հանդեպ։ Սրանք բնականոն մարդիկ են։ Միակ ոչ բնականոն մարդիկ հակաքրիստոսներն են․ նման մարդիկ չեն ընդունում Աստծու խոսքերը, հաճախ արհամարհանքով քամահրում են դրանց դեմ և իրենց սրտերում դիմակայում, դատում ու դատապարտում են դրանք։ Հետևաբար նույն վերաբերմունքն ունեն մարդու ապականված խառնվածքների վերաբերյալ Աստծու մերկացման և բնորոշման նկատմամբ։ Ի՞նչ վերաբերմունք է դա։ Վերցնենք, օրինակ, այն, որ Աստված ասում է, թե մարդիկ ամբարտավան խառնվածք ունեն, և խոսում է դրա կոնկրետ դրսևորումների մասին։ Երբ հակաքրիստոսը լսում է այս կոնկրետ դրսևորումների մասին, ոչ միայն պարզապես հրաժարվում է ընդունել դա, այլև ավելին՝ սկսում է արհամարհել այս կոնկրետ դրսևորումները, որոնց մասին խոսում է Աստված։ Ինչո՞ւ է այդպես վարվում։ Որովհետև հետևում է Սատանայի տրամաբանությանը, այսինքն՝ ճշմարտության և դրական բաների նկատմամբ Սատանայի վերաբերմունքին։ Ասում է․ «Սա ամբարտավանություն ես անվանում, բայց ունակ մարդկանցից ո՞վ ցուցամոլ չէ։ Առաջնորդելու տաղանդ ունեցող մարդկանցից ո՞վ ազդեցիկ կերպով չի խոսում։ Կարգավիճակ ունեցող մարդկանցից ո՞վ մի փոքր ցուցամոլ չէ։ Այս բաներից ոչ մեկը մեծ խնդիր չէ։ Այս բոլոր բաները միանգամայն բնականոն են անհավատ աշխարհում, բայց այստեղ բոլորդ ճանճից փիղ եք սարքում։ Բացի դրանից՝ առանց ուրիշների հետ քննարկելու գործելն իսկապես ամբարտավանությու՞ն է համարվում։ Արդյոք դա իսկապես ինքնագլուխ լինե՞լ է։ Ունակ մարդիկ պետք է որոշումներ կայացնեն, իսկ իշխանությունը մենաշնորհել կարողանալը կոչվում է իրավասու լինել։ Ի՞նչ օգուտ հասարակ մարդկանցդ հետ բաներ քննարկելուց։ Ի՞նչ գիտեք։ Ուստի ամբարտավան չեմ, պարզապես իրավասու եմ և ունակ։ Դա կոչվում է առաջնորդելու ունակություն ունենալ, և դա բնածին տաղանդ է։ Այնքան մեծ ընդունակություն ունեմ, որ կարող եմ անել ամեն ինչ։ Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են կամ որ խմբում եմ, կարող եմ ղեկավարել՝ սա է տաղանդավոր անհատ լինելը։ Տաղանդավոր անհատները չպետք է ոտնահարվեն, ոչ էլ պետք է մերկացվեն։ Փոխարենը, անկախ նրանից, թե որ խմբում են, պետք է երաշխավորվեն, մեծարվեն և կարևոր դերեր ստանան։ Քանի որ նրանք ունակ, առաջնորդելու ունակություններով տաղանդավոր մարդիկ են, պետք է ունենան առաջնորդողի, ղեկավարի պահվածք։ Եթե թաքցնեն այս բաները, մի՞թե դա կեղծավորություն անել չէ»։ Օգտագործում է այս աղավաղված դատողությունը և այս հերետիկոսությունները՝ դատելու և դատապարտելու համար ամբարտավան խառնվածքի վերաբերյալ Աստծու մերկացումը, ուստի անկախ նրանից, թե ինչ ես ասում, երբեք չի ընդունի Աստծու կողմից նկարագրված և սահմանված ապականված խառնվածքների տարբեր դրսևորումները։ Մտածում է․ «Այն, ինչ աստված ասաց, պարզապես բաներն արտահայտելու մի ձև է։ Այն բավականին դրական է, ուղղափառ և ավանդական, բայց չի կարող սահմանվել որպես ճշմարտություն։ Այն համապատասխանում է միայն որոշ մարդկանց։ Օրինակ՝ որոշ մարդիկ բավականին պարզասիրտ են և ոչ մի տաղանդ չունեն, ոչ էլ շատ ունակ կամ խելացի են, և ավելին՝ չունեն առաջնորդելու ոչ մի ունակություն։ Եթե չունեն համապատասխան գործընկեր, գործելիս պետք է խորհրդակցեն ուրիշների հետ, իսկ եթե չանեն դա, չեն կարողանա ստանձնել իրենց աշխատանքը՝ սա է այն տեսակի մարդը, որին համապատասխանում են աստծու խոսքերը»։ Նմանատիպ փաստարկները բոլորը սատանայական հերետիկոսություններ և մոլորություններ են։
Հակաքրիստոսները երբեք չեն հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, ուստի ամեն անգամ դրանք լսելիս պարզապես ձևականություն են անում․ ճիշտ փարիսեցիների պես են, որոնք օգտագործում են Աստծու խոսքերը՝ արտաքին տեսքը պահպանելու համար։ Իրենց սրտի խորքում չեն ընդունում դրանք կամ Աստծու խոսքերն իրենց կյանքը և իրենց կիրառման նպատակը չեն դարձնում։ Ահա թե ինչու, երբ հակաքրիստոսը սխալ է գործում, չի ընդունի, որ սխալ բան է արել, երբ էտում և մերկացնում ես նրան դրա համար, առավել ևս չի ընդունի դա, երբ էտես նրան այն խառնվածքի և էության համար, որը դրսևորել է այդ հարցում։ Ճիշտ այնպես, ինչպես հրաժարվում է ընդունել, որ սխալ բան է արել, երբ հակաքրիստոսն ապականված խառնվածք է դրսևորում, միշտ ինչ-որ պատճառ, ինչ-որ արդարացում, ինչ-որ բացատրություն կունենա՝ հերքելու համար, որ ապականված խառնվածք ունի։ Օրինակ՝ երբ որոշակի հարցում ամբարտավան խառնվածք է դրսևորում, ասում է, թե շտապում էր, որ դա բառերի վատ ընտրություն էր, և ինքը մի փոքր բարձրացրել է ձայնը։ Երբ ինչ-որ մեկն ասում է, որ մեկ այլ հարցում նենգ է եղել և բաց չի եղել, ասում է, թե մարդկանց մեծամասնությունը ցածր որակ ունի, ուստի եթե ասեր, թե ինչ է կատարվում, մյուսները չէին հասկանա իրեն և սխալ կհասկանային իր ասածը, և ահա թե ինչու բաց չի եղել։ Անկախ նրանից, թե ինչ ապականված խառնվածք է դրսևորում, միշտ կարող է արդարացումներ և բացատրություններ գտնել։ Ընդհանուր առմամբ, անկախ նրանից, թե ինչ ապականված խառնվածք է դրսևորում, անկախ նրանից, թե որքան ակնհայտ կամ լուրջ է այն, երբեք չի ընդունի, որ դա ապականված խառնվածք է։ Հակաքրիստոսները հաճախ են ստում՝ մարդկանց երեսին մի բան ասելով, իսկ մեջքի հետևում՝ մեկ այլ բան, և ոչ ոք չի կարող տարբերել, և ոչ ոք չգիտի, թե երբ են ճշմարտությունն ասում, իսկ երբ՝ ստում։ Սակայն երբեք չեն ընդունի, որ նենգ մարդ են, այլ ոչ թե ազնիվ։ Ընդհակառակը, հաճախ արդարացնում են իրենց և բացատրում, թե որքան ծայրահեղ պարզասիրտ են, որքան առանձնահատուկ անկեղծ են ուրիշների հետ, և երբ մեկ ուրիշը որևէ դժվարություն է ունենում, որքան շատ են ցանկանում օգնել նրան՝ իրենց սրտի բարությունից դրդված։ Հակաքրիստոսները ոչ միայն չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն, այլև միշտ փորձում են արդարացնել իրենց՝ պարծենալով, թե որքան լավ, բարի մարդ են։ Ոչ միայն չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն, այլև միևնույն ժամանակ պարծենում են, թե որքան հիանալի են մարդկանց վրա գործում, որքան լավ են ձեռք բերում մարդկանց բարեհաճությունը և գրավում մարդկանց սրտերը։ Պարծենում են, թե որքան ռազմավարական և ունակ են, երբ խոսքը վերաբերում է մարդկանց մեջ գործելուն և խոսելուն այն մասին, թե ինչպես ոչ ոք չի կարող գերազանցել և անցնել իրենց, թե ինչպես ոչ ոք ավելի իրավասու չէ իրենց աշխատանքի համար։ Երբ հակաքրիստոսը մի փոքր գին է վճարում, ի վիճակի է քարոզելու որոշ վեհ վարդապետություններ ու տեսություններ և կարճ ժամանակով անում է մի բան, որը մոլորեցնում է մարդկանց և ստիպում մարդկանց մեծամասնությանը հարգել իրեն, ապա կմտածի, որ հաջողությամբ քողարկել է իր ապականված խառնվածքը, և որ իրեն հաջողվել է ստիպել մարդկանց անտեսել իր ապականված խառնվածքը։ Ուստի, ելնելով հակաքրիստոսների այս դրսևորումներից և իրենց ապականված խառնվածքի նկատմամբ նրանց տածած այս տեսակի հասկացողությունից ու վերաբերմունքից՝ երբ էտվում են, նրանց առաջին արձագանքը դրան կլինի հակադրվելն ու դիմակայելը, ամեն հնարավորն անելը՝ իրենց անունը մաքրելու համար։ Ի լրումն եկեղեցու գործին հասցրած վնասներն ընդունելուց հրաժարվելուն՝ կհրաժարվեն նաև ընդունել ապականված խառնվածքը, որը դրսևորել են այդ հարցում, և սխալը, որը գործել են իրենց ապականված խառնվածքի հարկադրմամբ։ Հաշվի առնելով հակաքրիստոսների այս դրսևորումն ու էությունը՝ արդյոք հնարավո՞ր է, որ հասնեն խառնվածքի փոփոխության։ (Ոչ։)
Հանդիպել եմ որոշ հակաքրիստոսների, որոնք սխալներ են գործում իրենց աշխատանքում, ծույլ են, չեն իրականացնում իրենց աշխատանքը և անտեսում են կոնկրետ առաջադրանքները՝ միաժամանակ շարունակելով հրամայել մարդկանց, անխոհեմաբար չարագործություններ կատարել և գործել իրենց ձևով։ Երբ նման հակաքրիստոսներն էտվում են դրա համար, արտաքնապես շատ զիջող են թվում, բայց կուլիսների հետևում ամենևին չեն ապաշխարում։ Դատելով նրանց չապաշխարող վերաբերմունքից՝ ամենևին չեն ընդունել էտվելը։ Դատելով նրանից, որ չեն ընդունում էտվելը, երբեք չեն քննել, թե ապականված խառնվածքների ինչ բացահայտումներ ունեն։ Փոխարենը, էտվելուց հետո շարունակում են անել այն, ինչ կամենում են՝ գործելով իրենց ձևով, զբաղվելով գաղտնի նենգավարմամբ, խաբելով վերադասներին և ստորադասներին, ստեղծելով իրենց սեփական անկախ թագավորությունները և վայելելով հատուկ արտոնություններ՝ առանց անգամ փոքր-ինչ փոխվելու։ Ինչո՞ւ անգամ փոքր-ինչ չեն փոխվում։ Ճիշտ այն պատճառով, որ հակաքրիստոսներն ամենևին չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն, ոչ էլ ընդունում են ճշմարտությունը, ուստի բաց չեն թողնում մեծ իշխանություն ունենալու հնարավորությունը և առավելագույնս օգտագործում են այդ իշխանությունն ունենալը, և ապա օգտվում են այդ ժամանակից՝ անելու այն, ինչ ուզում են, հնարավոր ամեն ինչ անելու՝ չարիք գործելու, Աստծու տան գործն անհանգստացնելու և Աստծու տան բնականոն կարգը խաթարելու համար։ Վայելելով Աստծու տան բոլոր տեսակի նյութական բարիքները՝ բացարձակապես ոչ մի լավ բան չեն անում։ Որոշ մակերեսային աշխատանք կատարելուց բացի՝ ի՞նչ են անում թաքուն։ Հավաքույթներ են հրավիրում, բառեր և վարդապետություններ են քարոզում և նույնիսկ միջամտում են չառնչվող գործերին՝ բացի դրանից, պարզապես հրամայում են մարդկանց։ Չեն իրականացնում Վերևի կողմից իրենց հանձնարարված կոնկրետ աշխատանքներից և ոչ մեկը և անձամբ չեն հայտնվում՝ մանրամասն հրահանգներ, վերահսկողություն կամ ուղղորդում տրամադրելու համար։ Պարզապես վերևից հրամայում են մարդկանց, և երբեմն, երբ իսկապես այլ ելք չեն ունենում, հայտնվում են աշխատավայրում՝ որոշ բաներ անելու և որոշ ցուցումներ տալու համար։ Սա պարզապես խանդավառության ժամանակավոր դրսևորում է, և դրանից անմիջապես հետո անհետանում են տեսադաշտից։ Երբ ինչ-որ մեկին առաջխաղացնում են կամ նշանակում որևէ պաշտոնի, ոչ ոք չի կարող ասել, որ այդ մարդը լավը չէ, կամ ընդդիմանալ դրան, և հակաքրիստոսները երբեք չեն ստուգի կամ վերահսկի այդ մարդու աշխատանքը։ Անկախ նրանից, թե որքան վատ բաներ է անում այն մարդը, որին առաջխաղացրել կամ նշանակել են, թույլ չեն տալիս որևէ մեկին մերկացնել նրան, ոչ ոք չի կարող պաշտոնազրկել նրան, և ոչ ոքի թույլ չի տրվում զեկուցել նրա մասին։ Ցանկացած ոք, ով զեկուցում է այդ մարդու մասին, կդառնա նրանց հակառակորդը։ Անկախ նրանից, թե որքան մեծ վնասներ է հասցնում եկեղեցու գործին այն մարդը, որին օգտագործում են, որքան մեծ անհանգստություններ է պատճառում դրան, հակաքրիստոսներն ամեն հնարավորը կանեն նրան պաշտպանելու համար, իսկ եթե դա չհաջողվի, ապա կշտապեն առանձնանալ այդ մարդուց և արագորեն կազատվեն պատասխանատվությունից։ Ինչ էլ որ անեն հակաքրիստոսները՝ լինի դա ուրիշ մարդկանց երեսին, թե մեջքի հետևում, լիովին զուրկ են աստվածավախ սրտից։ Անհավատներ, դևեր և կենդանի Սատանաներ են, և դեռ անամոթաբար ցանկանում են պաշտոն զբաղեցնել և վայելել կարգավիճակի օգուտները․ Աստծու տան հաշվին ապրող մակաբույծներ են։ Կան նույնիսկ ոմանք, ովքեր էտվելիս և տեսնելով, որ չեն կարողանա պահպանել իրենց կարգավիճակը, հուսալքվում են, հիասթափվում և վհատվում։ Ինչո՞ւ են վհատվում։ Ինչո՞ւ են հուսալքվում։ Որովհետև չեն կարողանում պահպանել իրենց կարգավիճակը, հատուկ արտոնություններ վայելելու նրանց հնարավորությունը և նրանց հատուկ վերաբերմունքն անհետացել են, ոչ ոք այլևս չի հարգում իրենց, և իշխանության հետ խաղալու նրանց օրերն ավարտվել են։ Ստիպված կլինեն սկսել ամեն ինչ անձամբ անել՝ այլևս հնարավորություն չեն ունենա պարզապես կանգնել այնտեղ և հրամաններ արձակել։ Չեն զղջում կամ չեն վշտանում իրենց ապականված խառնվածքի պատճառով առաջացած անբարենպաստ հետևանքների համար։ Փոխարենը, տխրում են, արտասվում և կորստի զգացում են ունենում այն բանի համար, որ այլևս չեն կարողանում վայելել կարգավիճակի օգուտները։ Կան նույնիսկ որոշ մարդիկ, որոնք պաշտոնազրկվելուց հետո լկտիաբար նորից ու նորից մեկ այլ հնարավորություն են խնդրում։ Ասե՛ք Ինձ, կարելի՞ է արդյոք նման մարդկանց մեկ այլ հնարավորություն տալ։ Ի՞նչ են մտադիր անել այդ հնարավորության հետ։ Ապրել եկեղեցու հաշվին, ձրիակերներ լինել և անխոհեմաբար գործել։ Եթե նրանց մեկ այլ հնարավորություն տրվեր, արդյոք կճանաչեի՞ն իրենց սեփական ապականված խառնվածքը։ Արդյոք ի վիճակի կլինեի՞ն ճանաչելու իրենց։ (Ոչ։) Եթե մեկ այլ հնարավորություն ստանային, արդյոք մի փոքր ամոթի զգացում ձեռք կբերեի՞ն։ Արդյոք նրանց բնավորությունը կփոխվե՞ր։ Մեկ այլ հնարավորության դեպքում արդյոք կսկսեի՞ն գործել ճշմարտության սկզբունքների համաձայն և այլևս չէի՞ն փորձի ստեղծել իրենց սեփական անկախ թագավորությունները։ (Չէին անի։) Չէին անի այս բաներից և ոչ մեկը։ Մի՞թե նրանց վերջը չի եկել։ Եթե էտվեիք, և դա այնքան լուրջ հարց լիներ, որ Վերևն այլ ելք չունենար, քան պաշտոնազրկել ձեզ, ի՞նչ կմտածեիք։ (Որ ես իսկապես պետք է պաշտոնազրկվեմ, որովհետև իմ բնությունն այնքան չարասեր է, ես արել եմ այնքան շատ բաներ, որոնք խախտում են սկզբունքները և դիմակայում են Աստծուն, ես այնքան շատ չարիք եմ գործել և այնքան շատ վնասներ եմ հասցրել եկեղեցու գործին։ Ես պետք է պաշտոնազրկվեմ։) Ողջամտություն ունեցող մարդը նախ՝ կինքնաքններ իրեն։ «Իրականում ի՞նչ եմ արել այս ընթացքում։ Ինչո՞ւ էտվեցի։ Արդյոք այդ բաներն անելու համար իմ էտվելը և այն բաները, որոնք այդ մարդն ասաց ինձ էտելիս, իսկապես ճի՞շտ էին։ Ինչպե՞ս պետք է ընդունեմ դրանք։ Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ այս էտմանը»։ Ապա կքններ, թե իսկապես ինչ է արել, արդյոք իր գործողություններում եղել են մարդկային կամքի որևէ կեղծիքներ, արդյոք դրանցում եղել է խիղճ և ողջամտություն, արդյոք իր արածը համահունչ է եղել ճշմարտության սկզբունքներին, իր արածի որ մասն է համահունչ եղել Աստծու պահանջներին, և քանի բան է արել իր սեփական կամքի համաձայն։ Ողջամտություն ունեցող մարդը պետք է քննի այս կողմերը, այլ ոչ թե անհանգստանա այն մասին, թե արդյոք կորցրել է իր կարգավիճակը, արդյոք Աստծու տունն արդար է եղել իր հանդեպ, ինչ կմտածեն մարդիկ իր մասին, եթե կարգավիճակ չունենա, կամ ինչպիսի հեռանկարներ և նշանակության վայր կունենա։ Ողջամտություն ունեցող մարդը չէր անհանգստանա նման բաների համար։
Որքա՞ն անամոթ են որոշ հակաքրիստոսներ։ Եթե այս հակաքրիստոսների պաշտոնազրկվելուց հետո եղբայրներն ու քույրերն այլևս այնքան հարգալից չեն նրանց նկատմամբ, եթե այնքան ջերմ կամ բարի չեն, այլ փոխարենը սառն են և անտեսում են նրանց, այս հակաքրիստոսները չեն կարողանա տանել դա։ Ինչո՞ւ են այդքան դյուրագրգիռ այս բաների նկատմամբ, մինչդեռ այդքան զգայուն չեն իրենց ապականված խառնվածքի նկատմամբ։ Արդյոք դա նրանց բնության մի մա՞սն է։ Արդյոք արժանապատվություն ունե՞ն։ Արդյոք ամոթ ունե՞ն։ (Ոչ։) Մարդկայնության մեջ երկու ամենաթանկ բաներն ամոթն ու շիտակությունն են։ Հակաքրիստոսի մեջ այս բաներից և ոչ մեկի նշույլն անգամ չկա։ Հակաքրիստոսներն անամոթ են, և որքան էլ ապականված խառնվածքներ դրսևորեն կամ որքան էլ չարիք գործեն, բացարձակապես ոչինչ չեն զգում, մեղքի զգացում չունեն, սակայն դեռ ուզում են երկարաձգել իրենց մնալը և ապրել Աստծու տան հաշվին։ Էտվելուց և մերկացվելուց հետո, պաշտոնազրկվելուց և այլևս որևէ կարգավիճակ չունենալուց հետո, դեռ ուզում են, որ եղբայրներն ու քույրերը հարգանքով և քաղաքավարությամբ մեծարեն իրենց։ Մի՞թե դա անխոհեմ չէ։ Արդյոք հակաքրիստոսների այս դրսևորումը գարշելի՞ է հնչում ձեզ համար։ (Այո։) Յուրաքանչյուր ոք կորստի զգացում է ունենում, երբ էտվում է, հատկապես, եթե պաշտոնազրկվում է և կորցնում իր կարգավիճակը։ Զգում են, որ անհարմար դրության մեջ են հայտնվել և փոքր-ինչ խայտառակվել են ուրիշների առաջ, և չափազանց ամաչում են որևէ մեկի երեսին նայել։ Սակայն ամոթ ունեցող մարդը թյուր փաստարկներ չի հնչեցնի։ Ի՞նչ է նշանակում թյուր փաստարկներ չհնչեցնել։ Դա նշանակում է ի վիճակի լինել ամեն ինչին ճիշտ կերպով վերաբերվելու՝ առանց բաների մասին թյուր կերպով մտածելու և խոսելու, և փոխարենն ազնվորեն ընդունելու այն բաները, որոնք սխալ են արել, և հարցին վերաբերվել արդարացիորեն ու ռացիոնալ կերպով։ Ի՞նչ է նշանակում արդարացի և ռացիոնալ։ Դա նշանակում է, որ քանի որ էտվել ես ինչ-որ բանի համար, ուրեմն քո արածի մեջ պետք է որ խնդիր լինի՝ մի կողմ թողնելով այն, թե ինչ ապականված խառնվածք ունես, պարզապես ասենք, որ եթե ձախողել ես այս հարցում, ապա հաստատ որոշակի պատասխանատվություն ես կրում դրա համար, և քանի որ պատասխանատվություն ունես, պետք է ստանձնես այն և ընդունես, որ դու ես դա արել։ Սա ընդունելուց հետո պետք է քննես ինքդ քեզ և հարցնես․ «Ի՞նչ ապականված խառնվածք դրսևորեցի սրանում։ Եթե չէի առաջնորդվում ապականված խառնվածքով, ապա իմ գործողությունները խառնվա՞ծ էին մարդկային կամքով։ Արդյոք սա անմտությա՞ն պատճառով էր։ Արդյոք դա որևէ կապ ունե՞ր իմ ձգտման, այն ուղու հետ, որով գնում եմ»։ Այս կերպ ինքն իրեն քննել կարողանալը կոչվում է ռացիոնալություն ունենալ, ամոթ ունենալ, բաներին նայել արդարացի, օբյեկտիվ կերպով՝ փաստերին համապատասխան։ Սա հենց այն է, ինչ պակասում է հակաքրիստոսներին։ Երբ էտվում են, նախ՝ մտածում են․ «Ինչպե՞ս կարող էիր այդքան անխնա էտել ինձ պես արժանապատիվ առաջնորդողին այսքան մարդկանց ներկայությամբ՝ նույնիսկ մերկացնելով իմ ամոթալի գաղտնիքը։ Ո՞ւր է որպես առաջնորդող իմ հեղինակությունը։ Ինձ էտելով՝ մի՞թե չոչնչացրիր այն։ Այսուհետ ո՞վ կլսի ինձ։ Եթե ոչ ոք չլսի ինձ, ինչպե՞ս կարող եմ որպես առաջնորդող որևէ կարգավիճակ ունենալ։ Մի՞թե դա ինձ պարզապես ձևական ղեկավար չի դարձնի։ Այդ դեպքում ինչպե՞ս եմ վայելելու կարգավիճակի օգուտները։ Մի՞թե այլևս չեմ կարողանա վայելել եղբայրների և քույրերի մատուցած ընծաները»։ Մի՞թե այս միտքը ճիշտ է։ Արդյոք այն համահո՞ւնչ է ճշմարտությանը։ Արդյոք այն արդարացվա՞ծ է։ (Ոչ։) Սա ողջամտությունից զուրկ լինելն է և թյուր փաստարկներ հնչեցնելը։ Ի՞նչ նկատի ունես հեղինակություն ասելով։ Ի՞նչ է առաջնորդողը։ Հաստատ զուրկ չես ապականությունից, այնպես չէ՞։ Ի՞նչ նկատի ունես «քո ամոթալի գաղտնիքը մերկացնել» ասելով։ Ո՞րն է քո ամոթալի գաղտնիքը։ Դա քո ապականված խառնվածքն է։ Քո ապականված խառնվածքը նույնն է, ինչ ցանկացած այլ մարդունը՝ դա՛ է քո ամոթալի գաղտնիքը։ Քո մեջ ոչ մի տարբերվող բան չկա, ուրիշներից գերազանց չես։ Աստծու տունը պարզապես տեսավ, որ մի փոքր որակ ունես և կարող ես որոշակի աշխատանք կատարել, ուստի առաջխաղացրեց և զարգացրեց քեզ, և քեզ հատուկ հոգս տվեց՝ մի փոքր ավելին ուսերին կրելու համար։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ հենց որ կարգավիճակ ունենաս, այլևս ապականված խառնվածք չես ունենա։ Եվ այնուամենայնիվ, հակաքրիստոսները կառչում են սրանից՝ ասելով․ «Հիմա, երբ կարգավիճակ ունեմ, չպետք է էտես ինձ, հատկապես այսքան մարդկանց ներկայությամբ, ինչը թույլ կտա մարդկանց մեծամասնությանն իմանալ իմ իրական վիճակի մասին»։ Մի՞թե սա թյուր փաստարկ չէ։ Որտե՞ղ կարող է կիրառվել այս մոտեցումը։ Դրսում՝ հասարակության մեջ, երբ ինչ-որ մեկին մեծարում ես, պետք է շողոքորթես նրան որպես կատարյալի և նրա համար կատարելության կերպար ստեղծես՝ առանց ամենաչնչին արատի։ Մի՞թե դա խաբուսիկ չէ։ Արդյոք Աստծու տունը կանե՞ր սա։ (Ոչ։) Դա այն է, ինչ անում է Սատանան, և նաև այն է, ինչ պահանջում են հակաքրիստոսները։ Սատանան զուրկ է ողջամտությունից, և հակաքրիստոսները նմանապես զուրկ են ողջամտությունից այս առումով։ Ոչ միայն դա, այլև թյուր փաստարկներ են բերում և չափազանց մեծ պահանջներ են առաջ քաշում։ Իրենց կարգավիճակը պաշտպանելու համար խնդրում են Վերևին ուշադիր լինել, թե ինչպես են իրենք էտվում և ինչ առիթներով են էտվում, և ինչպիսի տոն է օգտագործվում։ Արդյոք սա անհրաժե՞շտ է։ Դու ապականված մարդկային էակ ես և էտվում ես մի բանի համար, որն իրական է և ճշմարիտ․ ի՞նչ կարիք կա դա անել որոշակի ձևով։ Մի՞թե քեզ մեծարելը չի վնասի եղբայրներին ու քույրերին։ Արդյոք դու՝ չար մարդդ, պե՞տք է մեծարվես, և քո կարգավիճակը պաշտպանվի, որպեսզի կարողանաս անխոհեմաբար չարագործություններ կատարել ստորադասների շրջանում և ստեղծել քո սեփական անկախ թագավորությունը։ Արդյոք դա արդարացի կլինե՞ր եղբայրների և քույրերի նկատմամբ։ Արդյոք դա նրանց հանդեպ պատասխանատվություն ցուցաբերե՞լն է։ Դա նրանց հանդեպ պատասխանատվություն ցուցաբերելու ձև չէ։ Ուստի հակաքրիստոսի այսպես վարվելը, այսպես մտածելը և նման պահանջներ ներկայացնելը զուտ նրա կողմից թյուր փաստարկներ հնչեցնելն է և միտումնավոր խնդիրներ ստեղծելը՝ լիովին զուրկ լինելով ամոթից։ Երբ էտվում է իր արած որևէ սխալի համար, հակաքրիստոսը չի ընդունում, որ ապականված խառնվածք ունի, ոչ էլ քննում է, թե ինչ ապականված խառնվածք է հանգեցրել նման բան անելուն։ Մի շարք թյուր փաստարկներ հնչեցնելուց հետո ոչ միայն հրաժարվում է քննել իրեն, այլև մտածում է հակաքայլերի մասին։ «Ո՞վ է զեկուցել սա։ Ո՞վ է սա հայտնել վերևին։ Ո՞վ է զեկուցել առաջնորդողներին, որ արել եմ սա։ Պետք է պարզեմ, թե ով էր դա, և դաս տամ նրան։ Պետք է հանդիմանեմ նրան հավաքույթների ժամանակ և ցույց տամ, թե որքան ահարկու եմ»։ Երբ էտվի, հակաքրիստոսը կանի հնարավոր ամեն ինչ՝ իրեն պաշտպանելու, ելք գտնելու համար՝ մտածելով․ «Այս անգամ անզգույշ էի և գաղտնիքը բացահայտեցի, ուստի պետք է անեմ հնարավորը, որպեսզի հաջորդ անգամ սա չկրկնվի, և փորձեմ այլ մոտեցում՝ վերադասների և ներքևում գտնվող եղբայրների ու քույրերի աչքերին թոզ փչելու համար, որպեսզի նրանցից ոչ մեկը տեղյակ չլինի։ Երբ ճիշտ բան եմ անում, պետք է շտապեմ առաջ գալ և վերագրել դա ինձ, իսկ երբ սխալ եմ թույլ տալիս, պետք է արագորեն պատասխանատվությունը գցեմ ուրիշի վրա»։ Մի՞թե դա անամոթություն չէ։ Դա ծայրահեղ անամոթությո՛ւն է։ Երբ բնականոն մարդ է էտվում, հոգու խորքում ծածուկ խոստովանում է ինքն իրեն․ «Ես լավը չեմ՝ ապականված խառնվածք ունեմ։ Այլևս ասելու բան չկա։ Պետք է ինքնաքննեմ իմ մասին»։ Լռելյայն վճռում է գործել այնպես, ինչպես Աստված է պահանջում, եթե նորից բախվի նման իրավիճակի։ Անկախ նրանից՝ կարող է հասնել դրան, թե ոչ, համենայն դեպս, երբ էտվում է, իր սրտում ռացիոնալ կերպով ընդունում է դա, և նրա ռացիոնալությունն ասում է իրեն, որ իսկապես սխալ բան է արել, և որ քանի որ ապականված խառնվածք ունի, պետք է ընդունի դա։ Հնազանդվում է սրտում՝ առանց որևէ դիմակայության, և նույնիսկ եթե զգում է, որ իրեն հետ փոքր-ինչ անարդարացիորեն են վարվել, նրա հիմնական վերաբերմունքը դրական է։ Ի վիճակի է ինքնաքննելու իր մասին, զղջում զգալու և վճռելու ձգտել ապագայում նույն սխալը թույլ չտալու այս հարցում։ Մյուս կողմից՝ հակաքրիստոսը ոչ միայն զղջում չի զգում, այլև դիմակայող է իր սրտում, և ոչ միայն ի վիճակի չէ թողնելու իր արած չարիքը, այլև նույնիսկ փորձում է առաջ գնալու այլ ճանապարհ գտնել, որպեսզի կարողանա շարունակել անխոհեմաբար չարագործություններ կատարել՝ պահպանելով իր չար վարքագիծը։ Երբ էտվում է, չի քննում իր ապականված խառնվածքը, իր սխալի աղբյուրը, իր մտադրությունները կամ այն տարբեր վիճակներն ու տեսանկյունները, որոնք առաջացել են իր ներսում, երբ իր ապականված խառնվածքը բացահայտվել է։ Երբեք չի քննում կամ խորհում այս բաների շուրջ, ոչ էլ ընդունում է, երբ որևէ մեկն առաջարկություններ կամ խորհուրդներ է տալիս իրեն կամ մերկացնում է իրեն։ Փոխարենը մեծացնում է իր ջանքերը՝ փնտրելով տարբեր ճանապարհներ, միջոցներ և մարտավարություններ՝ վերադասներին և ստորադասներին խաբելու համար, որպեսզի կարողանա պաշտպանել իր կարգավիճակը։ Ավելացնում է իր ջանքերն Աստծու տանը անհանգստություններ առաջացնելու գործում և օգտագործում է իր կարգավիճակը չարիք գործելու համար։ Նա իսկապես անհո՛ւյս է։
Երբ հակաքրիստոսներն ստանձնում են աշխատանքի որևէ մաս, ձևական են վերաբերվում դրան և աչք են փակում չար մարդկանց և նրանց վրա, ովքեր անհանգստացնում են Աստծու տան գործը, կամ նույնիսկ կարող են կոծկել, երես տալ և պաշտպանել նրանց։ Պաշտոնազրկվելուց հետո արդյոք հակաքրիստոսը կփոխվի՞, երբ այլ պարտավորություն կատարի։ (Ոչ։) Ինչո՞ւ է այդպես։ (Իր բնական էության հետ կապված խնդրի պատճառով։) Նման լուրջ սխալ գործելուց հետո դեռ չի ապաշխարում և դեռ պատկերացումներ ու դժգոհություններ է տածում իր սրտում, ուստի հնարավո՞ր է արդյոք, որ մի փոքր անկեղծ լինի իր կատարած ցանկացած պարտավորության մեջ։ Անխոհեմաբար չարագործություններ է կատարում իր պարտավորության մեջ նույնիսկ նախքան որևէ պատկերացում կամ դժգոհություն ունենալը, ուստի, երբ տածում է այս բաները, հնարավո՞ր է արդյոք, որ անկեղծ լինի իր պարտավորության մեջ։ (Ոչ։) Իսկ առանց անկեղծության արդյոք ձևական կլինի՞։ Արդյոք անխոհեմաբար չարագործություններ կկատարի՞։ (Այո։) Ձեզանից ոմանք գուցե համոզված չլինեն, ուստի ինքներդ լավ նայեք, և կգա օրը, երբ կհամոզվես։ Հակաքրիստոսը երբեք չի կարող փոխվել, և անկախ նրանից, թե որտեղ է տեղավորված, միշտ անպիտան կլինի։ Այն բանից հետո, երբ ճշմարտությանը ձգտող մարդն էտվում է ապականված խառնվածք դրսևորելու համար, որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ Նրա վիճակը գնալով լավանում է, վերաբերմունքը դառնում է ավելի ու ավելի նախաձեռնող, տեսանկյունը դառնում է ավելի ու ավելի դրական, ձգտման նպատակներն ու ուղղությունը դառնում են ավելի ու ավելի ճիշտ, ավելի ու ավելի է զարգացնում աստվածավախ սիրտ, և նրա մարդկայնությունն ավելի ու ավելի հարգանքի արժանի է թվում։ Ի հակադրություն սրա՝ որքան շատ է հակաքրիստոսն էտվում, այնքան ավելի է աճում նրա ներքին վրդովմունքը, այնքան ավելի զգուշավոր է դառնում, այնքան ավելի անարդարացիորեն վիրավորված է զգում իր սրտում, և այնքան ավելի են մեծանում նրա պատկերացումները, ատելությունն ու տրտունջներն Աստծու վերաբերյալ։ Երբ չի էտվել, նրա մսեղին ի վիճակի է չնչին գին վճարելու, բայց երբ շատ է էտվում, նույնիսկ անկեղծության ամենաչնչին նշույլը չի ունենում։ Նա իսկապես անհույս դեպք է։ Ինքներդ դիտարկեք սա՝ նման ցանկացած ոք միշտ քարոզներ է կարդում ուրիշներին աջակցելու համար, բայց ինքն ամենևին չի կիրառում կամ որևէ մուտք չունի՝ սա մեկ բնութագիր է։ Մեկ այլ բնութագիրն այն է, որ անկախ նրանից, թե ինչ աշխատանք է կատարում, հենց որ կարգավիճակ է ունենում, կարող է առաջ գալ և որոշակի խանդավառություն ցուցաբերել, բայց միշտ ձևական է և անխոհեմաբար չարագործություններ է կատարում իր աշխատանքում։ Երբ կորցնում է կարգավիճակը, դիմակները պատռվում են, իր իրավիճակն անհույս է համարում և նույնիսկ գործում է հանդուգն ու անխոհեմ կերպով և պահում է իրեն անօրեն վայրենու պես՝ լիովին զուրկ լինելով աստվածավախ սրտից։ Ողջ մարդկության մեջ այս տեսակի մարդը դասական հակաքրիստոս է։ Ի վիճակի է ուրիշ մարդկանց վիճակները շատ հստակ և տրամաբանորեն մանրամասն վերլուծելու այնպես, որ հեշտ է հասկանալ և ստիպում է քեզ զգալ, որ ինքը նույնպես ունի նման հասկացողություն իր մասին։ Բայց երբ ինչ-որ սխալ է թույլ տալիս, երբ ապականված խառնվածք է դրսևորել, և փորձում ես մերկացնել ու մանրամասն վերլուծել նրան, նայիր, թե ինչպիսի վերաբերմունք ունի։ Բացարձակապես չի ցանկանա ընդունել դա և կմտածի հնարավոր ամեն միջոց՝ այն հերքելու և իրեն պաշտպանելու համար՝ չընդունելով դա։ Ոչ ոք չի կարողանա դիպչել նրան, և ցանկացած ոք, ով կդիպչի նրա ցավոտ տեղին կամ կմերկացնի նրա որևէ խնդիրը, կհայտնվի փորձանքի մեջ և կհամարվի նրա թշնամին։
Երբ հակաքրիստոսը կարգավիճակ ունի, ի վիճակի է մի փոքր դժվարության դիմանալ և որոշակի գին վճարել՝ այն պաշտպանելու համար։ Ի վիճակի է նաև բարի դեմք ընդունել, իբր կարեկցում է աշխարհի բոլոր մարդկանց և ուզում է փրկել բոլորին՝ կեղծավոր դեմք։ Սակայն այն պահին, երբ կորցնում է կարգավիճակը, նրա ողջ բարությունն անհետանում է, և այնուամենայնիվ, դեռ ուզում է կառչել և վայելել այն աջակցությունը, հարգանքն ու հատուկ ուշադրությունը, որոնք վայելում էր նախկինում։ Պարզապես ծայրահեղ անամո՛թ է։ Անկախ նրանից, թե ինչ խմբում է հակաքրիստոսը, ոչ մեկին ամենաչնչին օգնություն կամ կերտում չի տրամադրում, և այնուամենայնիվ, դեռ ուզում է վայելել բոլորի աջակցությունն ու հարգանքը։ Անկախ նրանից, թե ուրիշ ով է ընդունում, որ ապականված խառնվածք ունի, հակաքրիստոսը չի բարձրաձայնի և չի ասի, որ ինքը նույնպես ունի, կամ չի խոսի այն մասին, թե ինչպիսի ապականված խառնվածք է դրսևորել նախկինում։ Երբեք մանրամասն չի վերլուծում իրեն, և երբ պատին են դեմ տալիս, միայն կասի նման մի բան․ «Այո, ես դև եմ, ես Սատանա եմ», և վերջ։ Պարզապես ասում է մի քանի այսպիսի բարձրագոչ, դատարկ բառեր։ Եթե հարցնես նրան․ «Դև և Սատանա լինելու ի՞նչ կոնկրետ դրսևորումներ և բացահայտումներ ունես։ Ինչպիսի՞ շարժառիթներ և մտադրություններ ունես, երբ գործում ես»,-ապա բացարձակապես ոչինչ չի ասի։ Մի՞թե նա Սատանա չէ։ Իշխանության գալուց ի վեր մեծ կարմիր վիշապն անթիվ չարիքներ է գործել և իր ողջ կառավարման ընթացքում մշտապես ընդունել և ուղղել է իր սխալները՝ միևնույն ժամանակ մշտապես ուժեղացնելով իր ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքը։ Երբ տեսնում ես, որ այն ընդունում է իր սխալները, գուցե մտածես, որ կապաշխարի և նոր էջից կսկսի, որ խոստովանության վերաբերմունք ունի և որ հավանաբար այլևս նման սխալներ չի գործի։ Բայց դատելով հաջորդիվ տեղի ունեցող բաներից և իրադարձությունների զարգացումից՝ մեծ կարմիր վիշապի կողմից իր սխալներն ընդունելը զուտ իր կերպարն ու կարգավիճակը պաշտպանելու համար է՝ ճանապարհ հարթելով, որպեսզի այն շարունակի իշխանություն ունենալ և ավելի սարսափելի բաներ անել, որոնք բռնության են ենթարկում իր ժողովրդին։ Հակաքրիստոսները նույնն են․ ունեն նույն բնական էությունը, ինչ դևերը, Սատանան և մեծ կարմիր վիշապը։ Լավ են քողարկում իրենց և մոլի ստախոսներ են ամոթ չունեն, հակակրանք են տածում ճշմարտության և դրական բաների հանդեպ և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Ի լրումն, միայն քաղցրախոսումև պարզապես ամեն տեսակ վատ բաներ են անում։ Եղբայրների և քույրերի շրջապատում հակաքրիստոսները հաճախ ճիշտ բաներ են ասում և անում են բաներ, որոնք արտաքնապես ճիշտ են թվում, բայց երբ նրանցից պահանջվում է խստորեն կիրառել Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների համաձայն, իրականացնել Աստծու տան աշխատանքային կարգավորումները, ապա նման ոչինչ չեն անի և փոխարենն անհետ կկորչեն։ Եթե թողնես նրանց առանց վերահսկողության կամ խթանման, ապա անխոհեմաբար չարագործություններ կկատարեն և կստեղծեն իրենց սեփական անկախ թագավորությունը։ Իշխանություն ունենալու իրենց նպատակին հասնելու համար կդիմանան ցանկացած դժվարության և կվճարեն ցանկացած գին։ Սրանից կարող ենք տեսնել, որ հակաքրիստոսներն ունեն մեկ այլ տեսակի բնական էություն, այն է՝ եսասեր են և արհամարհելի։ Բացի իրենց համար ինչ-որ բան անելիս մի փոքր գին վճարելուց, եթե նրանց խնդրեն ինչ-որ բան անել կամ ասել եղբայրների և քույրերի համար, Աստծու տան համար՝ առանց դիմացը որևէ բան ստանալու, արդյոք այդքան բարեսիրտ կլինե՞ն։ Արդյոք կստանձնե՞ն այդ հոգսը։ (Ոչ։) Ուստի, երբ խոսքը վերաբերում է այն բաներին, որոնք Վերևը խնդրել է նրանց իրականացնել, երբ գալիս է այդ աշխատանքը ստուգելու ժամանակը, դրանցից և ոչ մեկն իրականացրած չեն լինի։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև դա անելը կպահանջեր, որ հոգնեցնեն իրենց և տառապեն․ ստիպված կլինեին գին վճարել և հավանաբար շատ օգուտ չէին քաղի դրանից։ Ուստի, պարզապես չեն անի դա։ Եթե մարդկանց մեծամասնությունը շահեր դրանից, եթե մարդկանց մեծամասնությունն օգուտներ քաղեր դրանից, արդյոք հակաքրիստոսը պատրաստ կլինե՞ր գին վճարել դրա համար։ Չէր լինի։ Եթե դա մի բան լիներ, որի համար մարդկանց մեծամասնությունը կհարգեր և կհիշեր նրան և կերկրպագեր ու կգովաբաներ նրան, և եթե նրան հիշեին իր արած այս լավ բանի համար սերնդեսերունդ, ինչպե՞ս կվարվեր։ Անմիջապես գործի կանցներ և դա կաներ ավելի ուրախ, քան որևէ մեկը։ Սա անամոթություն է, այնպես չէ՞։ Սատանան՝ դևը, իսկապես անամոթ է։ Այն անթիվ չարիքներ է գործել, սակայն դեռ ուզում է, որ բոլորը խորապես երախտապարտ լինեն իրեն, որ մարդիկ սերտորեն հետևեն իրեն և շողոքորթեն իրեն։ Այն այնքան շատ է բռնության ենթարկում մարդկանց, սակայն դեռ ուզում է գովաբանվել նրանց կողմից։ Հակաքրիստոսները նույնն են։ Կարևոր չէ, թե քանի քարոզ է լսել հակաքրիստոսը կամ քանի վարդապետություն է հասկանում, եթե խնդրես նրան որոշակի աշխատանք կամ պարտավորություն կատարել առանց ձևական լինելու, չի կարողանա գլուխ հանել դրանից։ Եթե խնդրես նրան զերծ մնալ իր սեփական անկախ թագավորությունը ստեղծելուց կամ անխոհեմաբար չարագործություններ կատարելուց, չի կարողանում անել դա։ Եթե խնդրես նրան զերծ մնալ կարգավիճակի օգուտները վայելելուց, հարմարավետությանը տրվելուց, կարգավիճակ և հատուկ արտոնություններ վայելելուց, չի կարողանում անել դա։ Եթե խնդրես նրան չտանջել ուրիշներին կամ չստել, չի կարողանում գլուխ հանել դրանից։ Եթե խնդրես նրան չվատնել ընծաները և պաշտպանել Աստծու տան շահերը, չի կարողանում անել դա։ Եթե խնդրես նրան վկայություն չկրել իր համար, երբեք չի կարողանա անել դա․ եթե խնդրես նրան մի փոքր գին վճարել Աստծու ընտրյալ մարդկանց համար՝ առանց դիմացը որևէ բան ստանալու, կամ մի փոքր աշխատանք կատարել աննկատ, չի կարողանա անել դա։ Ի՞նչ են ի վիճակի անելու։ Ի վիճակի են անխոհեմաբար չարագործություններ կատարելու, ստեղծելու իրենց սեփական անկախ թագավորությունը, վկայություն կրելու իրենց համար, վատնելու ընծաները, ապրելու եկեղեցու հաշվին, տանջելու ուրիշներին, կարգախոսներ բղավելու, վարդապետություններ հնչեցնելու, հերետիկոսություններ և մոլորություններ տարածելու՝ մարդկանց մոլորեցնելու համար, և այլն՝ այս բաներն անելը նրանցից ջանք չի պահանջում։ Ձեր շրջապատում կա՞ նման մեկը։ Այն պահին, երբ իշխանություն են բանեցնում, հենց որ մի փոքր իշխանություն են ունենում, ուզում են տնօրինել Աստծու տան ֆինանսները․ անկախ նրանից, թե ինչ են գնում, ուզում են ձեռք բերել բարձրորակ, թանկարժեք և հայտնի ապրանքանիշի բաներ և չեն քննարկում դա որևէ մեկի հետ կամ չեն լսում, թե ուրիշներն ինչ ունեն ասելու։ Հենց որ նրանց մի փոքր իշխանություն է տրվում, վայելում են դա։ Երբ նրանց մի փոքր իշխանություն է տրվում, ուզում են խմբավորումներ ձևավորել և գործել իրենց ձևով և հրաժարվում են լսել Վերևին կամ որևէ մեկին։ Երբ նրանց մի փոքր իշխանություն է տրվում, զգում են, ասես աստված են դարձել, և ուզում են վկայություն կրել իրենց համար, որպեսզի ուրիշներն աջակցեն իրենց, և ուզում են խմբավորում ձևավորել, ստեղծել իրենց սեփական ավազակախումբը։ Երբ նրանց մի փոքր իշխանություն է տրվում, ուզում են, որ եղբայրներն ու քույրերն ամուր վերահսկվեն իրենց բռի մեջ։ Եթե Աստծու տան գործը պահանջում է, որ ինչ-որ մեկը տեղափոխվի նրանցից հեռու, դա բավականին դժվար կլինի։ Պետք է հավանություն տան դրան, և ինչ-որ մեկը պետք է քննարկի դա իրենց հետ, և չեն ընդունի այնպիսի վերաբերմունք, որն իրենց դուր չի գալիս այդ մարդուց։ Ուզում են, որ ողջ աշխարհն իմանա, որ իրենք իշխանություն և ազդեցություն ունեն, և բոլորը պետք է հարգալից և ակնածալից լինեն իրենց նկատմամբ։ Սա համընդհանուր ճանաչված փաստ է։ Հակաքրիստոսը երբեք չի ընդունի, որ ապականված խառնվածք ունի։ Ինքներդ դիտարկեք սա․ տեսեք, թե արդյոք նրանք, ովքեր չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն, կարող են ապաշխարել որևէ սխալ բան անելուց և ապականված խառնվածք դրսևորելուց հետո, և ի վերջո ինչ ուղղությամբ են զարգանում և ինչ ուղի են բռնում, ինչպես են իրենց պահում իրենց պարտավորությունը կատարելիս և ուրիշների հետ շփվելիս, ինչպես են վարվում կարգավիճակի հարցում, և որոնք են բաներ անելու նրանց ձևերն ու մեթոդները։ Ի վիճակի կլինե՞ք զանազանել սա։ Եթե այս բաների վերաբերյալ կարողանաք եզրակացությունների գալ, ապա որոշակի զանազանում ունեք։
Գ. Հրաժարվում են ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և այն չափանիշը, որով ամեն ինչ չափվում է
Կա երրորդ պատճառ, թե ինչու են հակաքրիստոսները հրաժարվում ընդունել էտվելը և ապաշխարության վերաբերմունք չունեն, երբ որևէ սխալ են գործում, այն է՝ հրաժարվում են ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և այն չափանիշը, որով ամեն ինչ չափվում է։ Համեմատաբար մանրամասն հաղորդակցություն տվեցի նախորդ երկու պատճառների վերաբերյալ․ այս մեկն իր տառացի իմաստով փոքր-ինչ տարբերվում է առաջին երկուսից, բայց ըստ էության, դրանք կապված են հակաքրիստոսների՝ Աստծու խոսքերը որպես ճշմարտությունն ընդունելուց հրաժարվելու այս պատճառի հետ, ուստի կարող ենք մեր հաղորդակցությունը կարճ և հակիրճ պահել։ Երբ հակաքրիստոսն էտվում է, և հաղորդակցվում ես նրա հետ ճշմարտության շուրջ, խոսում ես ճշմարտության սկզբունքների և բաներ անելու սկզբունքների մասին, արդյոք ի վիճակի կլինի՞ ընդունելու սա՝ դա լսելուց հետո։ (Ոչ։) Անկախ նրանից, թե երբ է հակաքրիստոսը լսում ճշմարտությունը, միշտ նույն վերաբերմունքը կունենա դրա նկատմամբ՝ դատապարտում և դիմակայություն։ Որո՞նք են ճշմարտության սկզբունքները։ Դրանք ինչ-որ բան անելու ձևը չափելու չափանիշն են։ Քանի դեռ դա արվում է լիովին Աստծու խոսքերի ճշմարտությանը համահունչ, ապա մարդու արածը սկզբունքային կլինի։ Սա սկզբունքների համաձայն գործելն է։ Եթե հաղորդակցությունդ համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին, հակաքրիստոսը բացարձակապես չի ընդունի այն․ որքան ավելի դրական, գործնական, արդարացի, ճիշտ և փաստերի վրա հիմնված լինի քո հաղորդակցությունը, այնքան ավելի անընդունելի կլինի հակաքրիստոսի համար։ Կպատասխանի թյուր փաստարկներով՝ հրաժարվելով ընդունել ճշմարտությունը կամ փաստերը։ Եթե խոսես նրա հետ այն մասին, թե ինչպես գործի, որպեսզի կատարի իր պատասխանատվություններն այդ հարցում, կպատմի քեզ այն մասին, թե ինչպես է տառապել և գին վճարել։ Եթե խոսես նրա հետ այն մասին, թե ինչպես գործի ճշմարտության սկզբունքների համաձայն, ապա կպատմի քեզ այն մասին, թե որքան ճանապարհներ է անցել, որքան է տառապել և որքան քարոզներ է կարդացել։ Եթե խոսես նրա հետ այն մասին, թե ինչպես լինել ազնիվ մարդ, ինչպես գործել և պարտավորություն կատարել ազնիվ և անկեղծ սրտով, չի հետաքրքրվի և կանտեսի քեզ։ Երբ գործի, պարզապես կկենտրոնանա մարտավարությունների, դավադրությունների և հնարքների վրա։ Ընդհանուր առմամբ, հակաքրիստոսն ունի իր գործողությունների յուրահատուկ սկզբունքների սեփական շարքը, և անկախ նրանից, թե որքան սխալ, ստոր, ծիծաղելի և անհեթեթ են դրանք ուրիշների կամ Աստծու աչքերում, երբեք չի հոգնի այս մեթոդներին և սկզբունքներին կառչելուց։ Չի ընդունի Աստծու խոսքերը որպես ճշմարտության սկզբունքներ, ոչ էլ կհրաժարվի իր սեփական սկզբունքներից, ուստի անկախ նրանից՝ կէտես, կմերկացնես, թե կպաշտոնազրկես նրան, բաները չափելու նրա չափորոշիչները, տեսանկյուններն ու հայացքները երբեք չեն փոխվի։ Այս չափորոշիչներից մի քանիսը մարդկային գիտությունից են, մի քանիսը՝ գիտելիքից, մի քանիսը՝ ավանդական մշակույթից, իսկ մի քանիսն էլ՝ այս աշխարհի չար միտումներից, բայց որքան էլ սխալ լինեն այս բաները, հակաքրիստոսը չի կարող բաց թողնել դրանք։ Կընդունեն ցանկացած չար միտում և հասարակության մեջ տարածված ցանկացած ասույթ ու տեսանկյուն, բայց Աստծու խոսքերը կամ ճշմարտությունը երբեք նրանց չափանիշը չեն բոլոր բաներն ու իրադարձությունները չափելու, ամեն ինչ չափելու համար։ Աստծուն հետևելիս և Աստծու տան հաշվին ապրելիս՝ մերժում և դատապարտում են ճշմարտությունը։ Ճշմարտությունը մերժելիս և դատապարտելիս՝ մեծարում և ակնածանքով են վերաբերվում աշխարհի ամեն տեսակ հերետիկոսություններին և մոլորություններին։ Միակ բաները, որ չեն կարող ընդունել, Աստծու խոսքերն են՝ ճշմարտությունը։ Դատելով հակաքրիստոսների այս էությունից՝ թեև իրենց հավատքի ընթացքում հաճախում են հավաքույթների, կարդում են Աստծու խոսքերը և պարտավորություն են կատարում, մի բան հաստատ է՝ նրանց խառնվածքը երբեք չի փոխվի, ոչ էլ նրանց տեսանկյունները, որոնք աշխարհից են և չար միտումներից։ Եթե խնդրես հակաքրիստոսին խոսել կյանքի մուտքի կամ խառնվածքի փոփոխության մասին, կզարմանաս, թե ինչու են նրա խոսքերն այդքան տարօրինակ, զզվելի և անճոռնի հնչում։ Դրանք կհնչեն որպես կողմնակի անձի խոսքեր, և նա պարզապես բթամիտ մարդ է, որը չունի հոգևոր հասկացողություն, բայց ձևացնում է, թե հոգևոր է և կյանք ունի։ Դա իսկապես ծայրահեղ զզվելի՛ է։ Արդյոք նա, ով երբեք չի ճանաչել Աստծու խոսքերը որպես ճշմարտություն կամ չի ընդունել Աստծու խոսքերը որպես իր կյանք, կարո՞ղ է կյանք ունենալ։ Դա կատակ է, այնպես չէ՞։ Նայեք ձեր շուրջը և ստուգեք, թե արդյոք կա մեկը, որ անընդհատ ասում է․ «Այսինչ հայտնի մարդն այսպես է ասել, այսինչ գրքում այսպես է ասվում, այսինչ հեռուստասերիալում այսպես է ասվում, այսինչ գլուխգործոցում այսպես է ասվում», կամ՝ «Մեր ավանդական մշակույթն այսպիսին է, այնտեղ, որտեղից ես եմ գալիս, այսպես ենք ասում, մեր ընտանիքում այսպիսի կանոն ունենք», և այսպես շարունակ։ Տեսեք, թե ով է միշտ ասելիքների մի ամբողջ կույտ ունենում, ով չի ներգործվում Աստծու խոսքերը լսելուց հետո և միայն բթամիտ, անհեթեթ և հոգևոր հասկացողությունից զուրկ խոսքեր է արտասանում, երբ նրան իսկապես հաջողվում է հաղորդակցվել Աստծու խոսքերի իր հասկացողության շուրջ, և ով է, թեև չունի Աստծու խոսքերի ըմբռնում կամ հասկացողություն, փորձում ստիպողաբար իրար միացնել դրանք և ձևացնում, թե հոգևոր է։ Սա ծայրահեղ զզվելի՛ է։ Այս մարդիկ երկար տարիներ հավատացել են Աստծուն, երկար տարիներ քարոզներ են լսել և հաճախել հավաքույթների, սակայն անհավատալիորեն դեռ չգիտեն, որ ապականված խառնվածք ունեն, և չեն բացահայտել, որ սխալ տեսանկյուններ ունեն, կամ որ իրենց թյուր տեսանկյունները լիովին հակասում և հակադրվում են Աստծու խոսքերին։ Ո՞րն է սրա պատճառը։ Սա երրորդ պատճառն է, թե ինչու են հակաքրիստոսները հրաժարվում ընդունել էտվելը և ապաշխարության վերաբերմունք չունեն, երբ որևէ սխալ են գործում․ հրաժարվում են ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և այն չափանիշը, որով ամեն ինչ չափվում է։ Սա՛ է խնդրի արմատը։
Ինչո՞ւ հակաքրիստոսները հրաժարվում են ընդունել էտվելը։ Ինչո՞ւ, երբ բախվում են ինչ-որ բանի, չեն ապաշխարում և փոխարենը տարբեր պատկերացումներ են տարածում և նույնիսկ դատում են Աստծուն։ Պատճառները շատ պարզ են․ նախ՝ հակաքրիստոսները երբեք չեն ընդունում, որ կարող են սխալվել, երկրորդ՝ երբեք չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն, երրորդ՝ հրաժարվում են ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և այն չափանիշը, որով ամեն ինչ չափվում է։ Բոլոր նրանց համար, ովքեր չեն ընդունում էտվելը, բոլոր նրանց, ովքեր հստակորեն ապականված խառնվածք են դրսևորում, երբ սխալներ են գործում, բոլոր նրանց, ովքեր հաճախ վնաս են հասցնում Աստծու ընտրյալ մարդկանց, ովքեր հապաղեցնում են Աստծու անթիվ ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը և կորուստներ են պատճառում Աստծու տան գործին, եթե այս մարդիկ զղջում կամ ապաշխարության վերաբերմունք չունեն, երբ էտվում են, ապա մի բան հաստատ է, այն է՝ ունեն հակաքրիստոսների այս երեք դրսևորումներն էլ։ Ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Ընդհանուր առմամբ, կա երեք պատճառ, թե ինչու են հակաքրիստոսները հրաժարվում ընդունել էտվելը։ Նորից կարդացեք դրանք։ (Նախ՝ հակաքրիստոսները երբեք չեն ընդունում, որ կարող են սխալվել, երկրորդ՝ երբեք չեն ընդունում, որ ապականված խառնվածք ունեն, երրորդ՝ հրաժարվում են ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և այն չափանիշը, որով ամեն ինչ չափվում է։) Ընդհանուր առմամբ երեքն են։ Բավականին մանրամասն հաղորդակցվեցինք առաջին երկու պատճառների շուրջ։ Վերջինը փոքր-ինչ տարբերվում է, բայց ըստ էության, առաջին երկուսը կապված են հակաքրիստոսների՝ Աստծու խոսքերը որպես ճշմարտություն ընդունելուց հրաժարվելու պատճառի հետ, ուստի այլևս մանրամասն չենք հաղորդակցվի այդ պատճառի շուրջ։ Լավ, եկեք այսօր այստեղ ավարտենք մեր հաղորդակցությունը։ Ցտեսությո՛ւն։ (Ցտեսությո՛ւն, Աստվա՛ծ։)
19 սեպտեմբերի, 2020 թ.